PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ես՝ ներսից:



Aida
16.09.2006, 22:43
Աչքերս փակում եմ ու մտաբերում,
Անցած օրերս ուրախ ու տրտում,
Որոնք երբեև էլ չեմ կրկնվի,
Որոնք պահվել են իմ կյանքի գրքում:

Իմ զգացմունքները, հուզմունքը ու սերը,
Իմ բոլոր ապրած երջանիկ պահերը,
Իմ բոլոր տեսած վայրերն ու ճամփաները,
Իմ ընկերները, թշնամիները:

Գիտեմ, որ կյանքս դեռ առջևում է,
Գիտեմ ՝ ապրել եմ չնչին մի հատված,
Բայց կարոտում եմ այն, ինչ անցել է,
Այն, ինչ տեսել եմ իմ կյանքում անցած:

Տեսել եմ օրեր ուրախ ու տխուր,
Ապրել եմ ես սեր անկեղծ ու մաքուր,
Ուրախացել եմ մի փոքրիկ բանից,
Արցունք եմ թափել հիմարությունից:

Բայց ինչու եմ ես կարոտում անցածը,
Ինչ քացցրություն կա հին օրերիս մեջ,
Ինչու եմ կարդում նույն գիրքս կարդացած,
Հո միակը չեն այս աշխարհիս մեջ:

Պատասխանն ցավոք ինձ համար պարզ է,
Չէ որ դու էիր իմ սրտում նստած,
Գրքիս էջերում, տողերի մեջ էլ
Քո դեմքն էր անվերջ իմ աչքի դիմաց

Եվ կարոտելով օրերս անուշ՝
Կարդում եմ կրկին ես նույն տողերը,
Որպեսզի հիշեմ անցած պահերը,
Որպեսզի ապրեմ նույն զգացումները:

Եվ այսօր ուզում եմ կյանքս ետ պտտել,
Ապրել նույն սերը, անվերջ երազել,
Քանզի առանց քեզ սիրտս դատարկ է,
Իսկ դատարկ սրտով չեմ կարող ապրել...

ոնցն ա?

kiki
16.09.2006, 22:49
բավականին լավ ...
վերջին տունը դուրս եկավ ... :ok

Sergey
17.09.2006, 07:34
Վատ չի, ես կասեի լավ է;)

Ուլուանա
17.09.2006, 08:44
Ինձ էլ դուր եկավ ընդհանուր առմամբ:) , բայց որոշ տողեր, իմ կարծիքով, մի քիչ մշակման կարիք ունեն։ :oy Հուսով եմ՝ չես նեղանում։ Եթե հետաքրքրի, կարող եմ ասել, թե որ մասերն են ինձ մի քիչ անհարթ թվում։ ;)

Aida
17.09.2006, 20:28
Uluana ջան ինչից պետքա նեղանամ: վերջիվերջո ոչ մեկ էլ պոետ չի ծնվում: Ես էլ սիրողական ստեղծագործող եմ ու կուզեմ իմանալ իմ թերոությունները ընթերցողի տեսանկյունից:

StrangeLittleGirl
17.09.2006, 21:39
Ծանոթ բան կար մեջը, բայց թույլ էր