PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերենը IM-ներում

Gevorg
18.04.2006, 17:11
Հնարավոր է գրել հայերեն լեզվով IM ծրագրերում օրինակ ICQ, YAHOO Messenger, Miranda և այլն:

Ես օգտվում եմ Miranda ծրագրից և copy - paste անելով հայերենը և երևում է և գնում է նորմալ, իսկ գրել ոչ մի կերպ չի հաջողվում:

Սահակ
18.04.2006, 19:09

Ես օգտագործում եմ Google Talk ու այնտեղ նոռմալ աշխատում է հայերեն գրելը ու կարդալը։

Chuk
19.04.2006, 00:10
Ես օգտվում եմ Miranda ծրագրից և copy - paste անելով հայերենը և երևում է և գնում է նորմալ, իսկ գրել ոչ մի կերպ չի հաջողվում:
Օգտագործում եմ ICQ 2003b ծրագիրը և նույն պրոբլեմն է:

Լոս
19.04.2006, 04:43
msnmsgr - նոռմալ լինում է
օգտվում եմ հիմնականում տռիլլիանից (Trillian)

Gevorg
19.04.2006, 09:14
Ես օգտագործում եմ Google Talk ու այնտեղ նոռմալ աշխատում է հայերեն գրելը ու կարդալը։
Իսկապես Google Talk-ում նորմալ է:
Սկսեմ Google Talk-ից օգտվել:
Շնորհակալություն

Արշակ
19.04.2006, 13:59
Օգտագործում եմ ICQ 2003b, KDWin-ով ANSI կոդավորումով (Armenian Phonetic, Armenian Typewriter) լինում է հայերեն գրել, ուղղակի պետք է ICQ-ում հայկական տառատեսակ դրվի։ Օրինակ՝ Arial Armenian։ Բայց Unicode-ով չի լինում գրել։
Google Talk-ով նոր փորձեցի չստացվեց:(։

Սահակ
19.04.2006, 15:40
Google Talk-ով նոր փորձեցի չստացվեց:(։
Յունիկոդո՞վ ես փորձել։ Google Talk-ը միայն յունիկոդովա աշխատում, քանի որ այնտեղ ֆոնտերը հնարավոր չի փոխել։

Egern.net
19.04.2006, 21:37
Ուղղակի ICQ-ն unicode ծրագիր չի (ինչպես Macromedia Dreamweaver MX 6.0 եւ այլն): Իսկ msmsgr եւ այլն unicode են: Սա է պատճառը:
Արդեն պետք է վերջնականապես հրաժարվել ոչ Unicode ծրագրերից: Դրանց «դարն անցել է»

Արշակ
20.04.2006, 13:13
Յունիկոդո՞վ ես փորձել։ Google Talk-ը միայն յունիկոդովա աշխատում, քանի որ այնտեղ ֆոնտերը հնարավոր չի փոխել։ Հա, յունիկոդով եմ փորձել՝ չի եղել (խորանարդիկներ էր ցույց տալիս տառերի փոխարեն), բայց դե դա հավանաբար իմ օպերացիոն համակարգի պրոբլեմն է։

Սահակ
20.04.2006, 16:19
Հա, յունիկոդով եմ փորձել՝ չի եղել (խորանարդիկներ էր ցույց տալիս տառերի փոխարեն), բայց դե դա հավանաբար իմ օպերացիոն համակարգի պրոբլեմն է։
Ի՞նչ օպերացիոն համակարգա։

Արշակ
20.04.2006, 16:44
Ի՞նչ օպերացիոն համակարգա։Windows 2000

Սահակ
20.04.2006, 17:31
Windows 2000
Պետք է որ ամեն ինչ նոռմալ աշխատի։ Հայերեն լեզուն միացրե՞լ ես "Regional Options"-ներում։

Unicode Armenian Language support for Windows 2000

1. Click on the Start button then Settings -> Control Panel -> Regional Options
2. The "Regional Options" dialog box will appear. Select the "General" tab.
3. In the "Language setting for the system" section select "Armenian".
4. Click the "Apply" or "OK" button.
5. At this point you may be asked to insert the installation CD.
6. Restart the computer

Արշակ
21.04.2006, 11:08

6. Restart the computer Այդ ամենը արել եմ, բայց միևնույն է՝ Google Talk-ում խորանարդիկներ են երևում։ Ավելի ճիշտ տեքստը հավաքելիս խորանարդիկներ է ցույց տալիս, իսկ ուղարկելուց հետո, վերևում նորմալ երևում է բացի վերջակետից. վերջակետի փոխարեն շարունակում է խորանարդ երևալ՝ չնայած զրուցակցիս մոտ ուղարկածս վերջակետն էլ է նորմալ երևում։

Egern.net
22.04.2006, 11:55
Այդ ամենը արել եմ, բայց միևնույն է՝ Google Talk-ում խորանարդիկներ են երևում։ Ավելի ճիշտ տեքստը հավաքելիս խորանարդիկներ է ցույց տալիս, իսկ ուղարկելուց հետո, վերևում նորմալ երևում է բացի վերջակետից. վերջակետի փոխարեն շարունակում է խորանարդ երևալ՝ չնայած զրուցակցիս մոտ ուղարկածս վերջակետն էլ է նորմալ երևում։
Այդ վերջակետի հետ կապված խնդիրը Ձեր KDWin-ից է: Պետք է վերջակետի ստեղնի համար ճիշտ նշան ընտրել: Իսկ այդ քառակուսիները եթե հետո դառնում են նորմալ տառեր, ապա դա միգուցե հենց Google Talk-ի թերությունն է: Փորձիր փոխել այդ վանդակի (որտեղ քառակուսիներ են երեւում) ֆոնտը մի որեւէ unicode ֆոնտի: