PDA

Դիտել ողջ տարբերակը : ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը-2007թ.



Հայարիացի
09.11.2007, 15:53
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը-2007թ.



Հանուն Ողորմած եւ Բարեգութ Աստծո



Հարգարժան ռեկտոր, սիրելի համալսարանականներ, դասախոսներ եւ ուսանողներ:
Նախ ողջունում եմ բոլորիդ եւ երախտապարտ եմ Իմաստնագույն Տիրոջը, որ ինձ բախտ վիճակեց ներկայանալ մի գիտական միջավայրում եւ ճշմարտություն որոնողների ու գիտության ու ճանաչողության ոլորտի հետազոտող շրջանակներին:

Ցանկանում եմ այս թանկագին նիստում Ձեզ հետ խոսել գիտության ու գիտնականի (իմաստուն մարդու) մասին:

Դասախոսներն ու իմաստունները այն լուսավոր ճրագներն են, որոնցից յուրաքանչյուրը լուսարձակում է տվյալ ոլորտը, լուսավորում մութ ու խուլ արահետները եւ մարդուն փրկում մոլորությունից ու տգիտությունից:

Աշխարհի իրողությունների ընկալման բանալին գիտություն որոնողների ու իմաստություն փնտրողների ձեռքերում է:

Չբացահայտված բնագավառները, աներեւույթ աշխարհներն ու անհասանելի գիտությունները անսահման են եւ փակ պատուհանները գիտնականների աշխատանքով ու ջանքերով են բացվում դեպի ճշմարտություն:

Յուրաքանչյուր փորձով մի դուռ է բացվում եւ մի ճշմարտություն բացահայտվում:

Ցանկացած շրջանում, երբ պահպանվել են գիտության ու իմաստության վեհ արժանիքները եւ հարգանքի ու մեծարման արժանացել գիտնականներն ու հետազոտողները, մարդը մեծ քայլեր է ձեռնարկել նյութական ու հոգեւոր կատարելագործման ու զարգացման ճանապարհին եւ հակառակը, ցանկացած շրջանում, երբ գիտությունն ու գիտնականը զայրույթի ու ատելության են արժանացել, այդ ժամանակաշրջանները մարդկային պատմության մեջ խավարի շրջան են եղել, եւ մարդկությունը բանտարկված է եղել իր տգիտության ու անիրազեկության շրջանակներում:

Եթե չլիներ մարդու բնությունը, որը ճշմարտության փնտրտուքի հարատեւման եւ ճշմարտության բացահայտմանն ուղղված ձգտումի գաղտնիքն է, մարդը շարունակ կմնար տգիտության գերին եւ չէին բացվի մարդու երջանկության ուղիները:

Բնույթը Բարձրյալ Տիրոջ կողմից մարդու էության մեջ հավերժ պահ դրված պարգեւ է:

Նույն այն Տիրոջ, Ով արարեց մարկությունը եւ ճանաչողությունը ներկայացրեց, որպես Իր կողմից առաջին ու մեծագույն նվերը նրան, որպեսզի մարդը կարողանա Նրան ճանաչել:
Ադամի մասին առակում հրեշտակների ու Աստծո միջեւ փաստերի արծարծմամբ երկխոսություն ծագեց: Նրանք մարդուն համարեցին արյունարբու ու արկածախնդիր էակ եւ Աստծու մոտ բողոքով հանդես եկան: Եվ այսպիսին էր պատասխանը. «Ես գիտեմ այն, ինչ դուք չգիտեք»: Ապա Աստված Ադամին ուսուցանեց աշխարհի ճշմարտությունները եւ նա Աստծո հրամանով դրանք ներկայացրեց հրեշտակներին:

Նրանք ի զորու չեղան ճշմարտությունն ընկալել, ապա Աստված ասաց. «Մի՞թե չասացի, որ Ես եմ երկնքի ու երկրի անհայտների գիտակը»: Եվ այսպես, հրեշտակները երկրպագեցին Ադամին:

Աստծո կողմից առաքված բոլոր մարգարեների առաքելության մեջ առաջին խոսքը եղել է Տիրոջ արտահայտությունների ու նշանների ընթերցումն ու Ս. Գրքի ու իմաստնության ուսուցումը՝ առաքինությամբ ու անաղարտությամբ. Քրիստոսի մասին գրված է. «Նրան ուսուցանում է Ս. Գիրքն ու իմաստությունը ու Հին Ուխտն ու Նոր Ուխտը եւ Նա մարգարե է առաքված Իսրայելի ժողովրդին. «Իրապես ես Աստծո կողմից նշան եմ բերել»:

Ս. Ղորանի սուրաներից մեկում (Ալաղ սուրայում) առաջին խոսքը, որ իջավ իսլամի մարգարեի համար, պատվիրում էր կարդալ. «Կարդա՛ քո Տիրոջ անունով, Ով քեզ արարեց», ապա շարունակվեց. «Կարդա՛ քո Տիրոջ անունով, Ով Փառավոր է: Նա, Ով գրչով ուսուցանեց եւ մարդուն ուսուցանեց այն, ինչ չգիտէր»:

Ինչպես նկատում եք, իսլամի մարգարեին առաջին անգամ ներկայացված մի քանի այաներում (համարներում) խոսքը ընթերցելու, ուսուցման ու գրչի մասին է եւ այս այաները Աստծուն ներկայացնում է, որպես մարդու ուսուցիչը. ուսուցիչ, որը մարդուն ուսուցանեց այն, ինչ չգիտեր:

Այլ դրվագում իսլամի մարգարեի առաքելությունը այսպես է ներկայացվել, որ նա է, ում սովորական մարդկանց միջից, հենց իրենցից ոտքի հանեց, որպեսզի նրանց մաքրագործի մտավոր ու գաղափարային ու բարոյական ամբարտավանությունից եւ նրանց ուսուցանի Ս. Գիրքն ու իմաստություն:

Աստծո կողմից առաքված մարգարեների խոսքն ու պատգամները ամբողջությամբ կայանում են մարդուն տգիտության խավարից, սնոտիապաշտության անիրազեկությունից, ամբարտավան վարքից ու սխալ մտքերից դեպի գիտություն, ճանաչողություն, լույս ու ճիշտ վարքագիծ առաջնորդելու մեջ:

Գիտությունը մեկնաբանել ու սահմանել են որպես լույս: Գիտությունը նշանակում է լույս, եւ ճշմարիտ գիտությունը այն գիտությունն է, որ մարդուն փրկում է մոլորությունից եւ նրա համար շահեկան է:

Մեծերի ձեւակերպումներից մեկում նշվում է, որ գիտությունը այն լույսն է, որ Աստված առաջացնում է նրանց սրտերում, ում ցանկանա: Այս մեկնաբանության մեջ գիտությունը Աստվածատուր պարգեւ եւ սիրտը այդ պարգեւի տեղն է ներկայացված:

Եթե ընդունենք, որ գիտությունը նշանակում է լույս, ապա դրա շրջանակները փորձառական գիտությունների տիրույթից այն կողմ կգնա եւ կընդգրկի ցանկացած հայտնի ու անհայտ ճշմարտություն:

Գիտությանն ուղղված մեծ հալածանքներից մեկը դրա շրջանակները փորձառական գիտություններով սահմանափակելն է եղել, մինչդեռ գիտության տիրույթը շատ ավելի ընդարձակ է: Աշխարհի ճշմարտությունները չեն սահմանափակվում նյութական ճշմարտություններով եւ նյութը (մատերիան) մի շտրիխ վեր է ճշմարտությունից, եւ նյութական արարումը աշխարհի արարման ընդամենը մի շերտն է:

Մարդը արարչագործության մի նմուշն է, որը նյութի ու հոգու գումարն է, եւ մարդկային հոգին ու էությունը գերակայում է նյութականին ու մարմնին:

Մյուս խիստ կարեւոր կետը գիտության կապն է հոգու, կյանքի, վարքագծի ու բնավորության հետ: Աստծո կողմից առաքված մարգարեների ուսմունքում մի ճշմարտություն պետք է շարունակ գիտությանը հաղորդակից լինի, այսինքն՝ ուղեկցի նրան. այն է՝ հոգու առաքինությունն ու լավ վարքագիծը:

Գիտությունն ու ճանաչողությունը այն ընդարձակ իմաստով, որ ներկայացրի, մի անարատ ու վճիտ ճշմարտություն է: Գիտությունը լույս է, բացահայտում: Եվ այդ ճշմարտությունը այն գիտնականի ու հետազոտողի համար է կարող հասանելի լինել, որը եւս առաքինի է ու անարատ, եւ սխալ մտքերն ու պատկերացումներն ու սնոտիապաշտությունը, կամ նյութական կախյալությունն ու ինքնահավանությունը չխոչընդոտեն, որպեսզի նա ընկալի ու ընդունի բացահայտվող ճշմարտությունները:

Սիրելի ընկերներ, հարգարժան մտավորականներ եւ ներկաներ........,
Շարունակությունը այստեղ
http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=459&Itemid=56

Կարող եք կարդալ նաև Հարց ու Պատասխանը:

Մեկ մեկ չեր խանգարի Բուշի բուշիզմներից բացի լսել նաև այլընտրանքային խոսք քաղաքականության մասին

Արշակ
09.11.2007, 19:11
Լավ ելույթ էր։ Հատկապես խիստ արևմտյան կողմնորոշում ունեցողներին խորհուրդ կտայի երբեմն նման տեսակետներ էլ լսել։

Հ. Գ.
Թե ժամանակ ունենամ, հետո գուցե մի քիչ խոսեմ այս թեմայով, կերևոր թեմա է։

dvgray
09.11.2007, 21:53
Ինչ խոսք, խոշոր մտածողի քարոզ է:...Սակայն համեմված շինծու "գիտնականահաճո" տարրերով, որը պատիվ չի բերում իր մասշտաբի մարդուն: :)

Ինչպե՞ս հասկանալ օրինակ եզրափակիչ ակորդը:

Հուսանք, որ կգա այն օրը, երբ աշխարհի իշխանավորները կլինեն բարեպաշտ գիտնականները
Ես չեմ պատկերացնում, որ իր մասշտաբի մտածողը դեռ չի հասկացել, որ երկարաժամկետ իմաստով գիտությունն ու իշխանությունը անհամատեղելի բաներ են:
Ոչ մի իսկական գիտնական /տեսաբան/ ոչ մի մանանայով չի համարձակվի դառնալ ֆունկցիաներ-իշխանավոր: Ուրիշ բան է հսկել /վերահսկել/ իշխանավորներին, բայց որ ի՞նքը իրականացնի բուն գործառույթները, դա չի եղել ու չի լինի երբեք :D:

Արշակ
10.11.2007, 12:14
Ինչ խոսք, խոշոր մտածողի քարոզ է:...Սակայն համեմված շինծու "գիտնականահաճո" տարրերով, որը պատիվ չի բերում իր մասշտաբի մարդուն: :)
Համաձայն եմ, մի քիչ շատ ծամծմեց այդ մասը, չարժեր։


Ես չեմ պատկերացնում, որ իր մասշտաբի մտածողը դեռ չի հասկացել, որ երկարաժամկետ իմաստով գիտությունն ու իշխանությունը անհամատեղելի բաներ են:
Ոչ մի իսկական գիտնական /տեսաբան/ ոչ մի մանանայով չի համարձակվի դառնալ ֆունկցիաներ-իշխանավոր: Ուրիշ բան է հսկել /վերահսկել/ իշխանավորներին, բայց որ ի՞նքը իրականացնի բուն գործառույթները, դա չի եղել ու չի լինի երբեք :D:
Եթե հասկանանք բառացի, իսկապես միամիտ տեսակետ է :), բայց եթե դիտարկենք այն իմաստով, որ գիտնականները պիտի լինեն ընդհանրապես աշխարհի զարգացումները ուղղորդող մտավոր ուժ, այլ ոչ թե զուտ գործիք, սա արդեն կարծում եմ լուրջ է։

dvgray
10.11.2007, 13:30
գիտնականները պիտի լինեն ընդհանրապես աշխարհի զարգացումները ուղղորդող մտավոր ուժ, այլ ոչ թե զուտ գործիք, սա արդեն կարծում եմ լուրջ է։
Այո: Ես էլ եմ դա ասում, որ պետք է հասկեն, վերահսկեն ֆունկցիոներներին /սա վատ բառ չէ, այլ ուղղակի նշանակում է ինչ-որ որոշակի ֆունկցիա իրականացնող :)/:

Նայենք այս ամենին, և տեսնենք իրականում ի՞նչ է կատարվում:
ԱՄՆ-ում գիտնականները գտնվում են հասարակական սանդղակի ամենաբարձր աստիճանի վրա /օրինակի համար կարելի է նայել Հարվարդի համալսարանի գիտնականների դերին/: Ամեն մի կարևոևագույն /և երկրորդական/ պետական-հասարակական հարցերը քննվում են հիմնականում համալսարաններում: Համարյա բոլոր քաղաքական գործիչները գտնվում են գիտական աշխարհի անմիջական հսկողության տակ:
Եվ ի՞նչ: Մի երկրի ղեկավար, որի երկրում գիտնականների տեղը հասարակական-պետական կառավարնման մասնակցության առումով լավագույն դեպքում անհասկնալի է, "սովորեցնում է" ԱՄՆ-ի գիտնականներին, թե ինչ առաքելություն ունեն նրանք ու ինչպես դա պետք է իրականացնեն ՞՞՞:
Շատ տարօրինակ է: Հաշվի առնելով Իրանի նախագահի մեծ մասշտաբի գործիչ լինելու փաստը: /ես այստեղ ինչ-որ հրահրանք եմ տեսնում: Ի՞նչ հրահրանք, հլա դեռ չեմ կարող ճշգրիտ ասել/
Մի կարևոր կարմիր թել էր կա Իրանի նախագահի ելույթում: Դա գիտության հանրամատչելիության հարցն է: Եվ էլի սա ասում է մի երկրի ղոկավար, որը նորագույն պատմության մեջ դա ոչ մի անգամ չի արել, և իրենց պահել են եգիպտոսի քրմերի պես: Ես դրան դեմ չեմ, որովհետև համաձայն եմ, որ "Խոզերի առաջ մարգարիտներ փռել չի կարելի": Սակայն դեմ եմ, որ "մարգարիտներ փռելու" պահանջով դիմում են ուրիշին :):

Հ.Գ. Ի երջանկություն մեզ ու մեր Անդրկովկասյան հարևանների, լավ է, նմանատիպ ելույթ Կոլումբիայի համակսարանում Հայաստանի,Վրաստանի, կամ Ադրբեջանի նախագահը չի ունենում :D:

Հ.Գ. 1 Առանձին քննարկաման հարց է հայկական ժամանակակից միջավայրում գիտնական-մտածողների այօրվա դերը, այդ դերի պատճառները, և վիճակը շտկելու հնարավոր ուղղիները:

Հայարիացի
12.11.2007, 10:56
Եվ ի՞նչ: Մի երկրի ղեկավար, որի երկրում գիտնականների տեղը հասարակական-պետական կառավարնման մասնակցության առումով լավագույն դեպքում անհասկնալի է

Իրանում, վերջի տարիներին շատ են տեղ տալիս արդյունաբերության զարգացմանը ու ինժեներների պատրաստմանը: 20-րդ դարի սկզբին Իրանը մի հետամնաց երկիր էր, իսկ այսօր այն հավակնում է սեփական ուժերով միջուկային տեխնոլոգիաներ զարգացնել: Իսկ դա առանց գիտական պոտենցիալի հնարավոր չի: Ի դեպ տնտեսական բլոկադայի պատճառով Իրանը ստիպված է շատ բաներ ինքնուրույն արտադրել ու կարծես թե դա հաջողվում է, ավտոմեքենաներ, կենցաղային ապրանքներ և նույնիսկ հաստոցներ:
Մենք մեր ունեցածը չկարողացանք պահել ու մեր հաստոցները ջրի գնով ծախեցինք իրանց իսկ իրանք համարյա զրոից առանց որևէ արտաքին օգնության ինքնուրույն դառնում են ռեգիոնալ տարածաշրջանային արդյունաբերական տերություն: Իսկ դա առանց գիտության հնարավոր չի: