Դիտել ողջ տարբերակը : Անվճար բեռնվող հայկական կուրսայինների նոր կայք
ՈՒրախենք ձեզ տեղեկացնել,որ արդեն գործում է www.forstudents.am կայքը,որտեղ դուք կարող եք գտնել այն ամենը,ինչ պետք է ուսանողին:Կայքում կան անվճար բեռնվող կուրսային,դիպլոմային աշխատանքներ,ռեֆերատներ:Կայքում կան նաև աֆորիզմներ,անեկդոտներ,sms-ներ,երգերի տեքստեր և այլ հետաքրքիր նյութեր:
ինչ լավ բան է :)
իսկ trafik շատ է ուտում? Մեկ էլ հնարավոր է, որ մենք ասենք թեմա պատվիրենք, դուք տեղադրեք, դե ասենք , կարող է ունեք արխիվում
Չէ տրաֆիկ շատ չի ուտում:Ինչ վերաբերում է ձեր ուզած թեման տեղադրելուն, ապա ուղարկեք դրա վերնագիրը մեզ ,կաշխատենք գտնել և տեղադրել:
Ուրվական
09.11.2007, 15:52
Շատ լավ բան եք մտածել, լավ գաղափար ա, մենակ ֆոնտերի հետ կապված պրոբլեմները լուծեք:
Հօyակափ էր... կարող եմ ձեզ օգնել ռեֆերատներ մատակարարելով?
Philosopher
09.11.2007, 16:08
Երկու դիտարկում. նախ` տեխնիկական, առավել ուշադիր եղեք ու պարզ թերություններից խուսափեք: Օրինակ` circle.am-ի հաշվիչը չի երևում: Եվ երկրորդ` բովանդակային առումով. ուսանողական լինել չի նշանակում անպայման սահմանափակվել կուրսայինա-ռեֆերատային բովանդակությամբ ու անեկդտոտ-սմս-ներով: Աշխատեք առավել բովանդակային, ինֆորմատիվ ու լայն ընդգրկման դարձնել ռեսուրսը:)
Շատ շնորհակալ կլինենք,եթե ուղարկեք հայկական ռեֆերատներ:Իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը,ապա կայքը դեռ գտնվում է պատրաստման փուլում և շուտով կայքում կլինեն մասնագիտական գրականություն հայերեն լեզվով, թարմ տեղեկություններ և կառաջարկվեն մի շարք ծառայություններ:
Էդ կուրսայինների էջում հայերեն տառերը չի երեւում: Ոնց անեմ երեւա?
Kheranyan
30.11.2007, 11:40
Ոնց ման եկա, ամենահարմար տեղը որ գտա իմ հարցի համար երևի սա էր: Խնդրում եմ օգնեք գտնել մի քանի առարկաի վերաբերյալ ռեֆերատներ կամ կուրսային աշխատանքներ(ցանկալի է հայերեն լեզվով, բայց որ ռուսերեն էլ լինի չի խանգարի): Եթե գիտեք որևէ (ցանկալի է .am-ում, սակայն կարելի է նաև այլ տեղեր) կայք, որտեղ կան իմ նշված թեմաները, ապա անչափ շնորհակալ կլինեմ, եթե կարողանայիք տալ դրանց հասցեները: Ահա և առակաները իրենց թեմաներով:
1. Միջազգային տնտեսական հարաբերություններ(առարկա)
Թեմա - Եվրամիություն: Եվրամիության երկրներում ֆիրմաների կազմակերպման և գործունեության կազմակերպչական-իրավական կարգավորումը: Ազգային օրենսդրության հարմոնիզացիան Եվրամիության երկրներում: Ֆիրմայի ստեղծումը և կառավարումը եվրոմիության երկրներում, կանոնադրություն:
Գրականություն
Авдакушин- Междынародние экономические отношения М. 1997
Пебро М. - Междынародние экономические волютные и финансовые отношения М. 1994
Яковлев А.В- - Междынародная экономика М.1997
2.Գնագոյացումը շուկայական էկոնոմիկայում(առարկա)
Թեմա - Գների և շահույթի ձևավորման մեխանիզմը
1) Գների և շահույթի ձևավորման մեխանիզմը կարճաժամկետ պայմաններում:
2) Գների և շահույթի ձևավորման մեխանիզմը երկարաժամկետ պայմաններում:
3) Գների և շահույթի ձևավորման մեխանիզմը մրցակցության պայմաններում:
Գրականություն
Павлов В. С- Радикальная реформа ценообразования М. 1998
Ценообразования и налогоолажение. Под. Ред. Салитатова М 2002
Цена и ценообразования- Под. Ред. Деребина М. 1995г
Рузавин Г. И. Курс риночний экономики М. 1995
Экономика предприятия. учеб под. Ред. А.Карлика М. 2001
3. Քաղաքագիտություն(առարկա)
Թեմա - Քաղաքական կուսակցություններ
1) Քաղաքական կուսակցությունները որպես հասարակական միավորումների տեսակ:
2) Քաղաքական կուսակցություննի ստեղծման և գործունեության կարգը:
3) Քաղաքական կուսակցություննի հիմնական տեսակները:
4) Քաղաքական կուսակցություննի դերը հասարակական կյանքում:
Գրականություն
Քաղաքագիտության ներածություն Երևան 1996
ՀՀ օրենքը կուսակցությունների մասին
Գ. Քեոյան «Քաղաքական կուսակցություններ» Երևան 1996
Федеральний конституционный закон общественных обединениях
Острогорский М.Я. Демократия и политические партии М. 1997
4. Գիտատեխնիկական առաջադիմության էկոնոմիկա(առարկա)
Թեմա - ԳՏԱ կազմակերպումը և կառավարումը:
1) ԳՏԱ կանխատեսումը
2) ԳՏԱ կազմակերպման և կառավարման մեխանիզմի կատարելազործումը:
Գրականություն
Շ. Դ Էվինյան «Գիտատեխնիկական առաջադիմության էկոնոմիկա»
Շաաատ շտաաաապ նյութեր են պետք դիպլոմային աշխատանքի համար, ամեն ինչ վերաբերվող
Ճառանգություն ըստ օրենքի թեմային
Տվյալների բազայի հետ կապված նյութեր են պետք:(
Այժմ կայքում կարող եք գտնել նաև մասնագիտական գրքեր, որոնց քանակը օրեցօր ավելանում է:
Այժմ կայքում գործում է նաև նորացված ֆորումը: Առաջարկում եմ բոլորիդ միանալ և քննարկել ուսանողությանը հուզող բազմաթիվ հարցեր:
Zangezur
10.05.2008, 20:04
Ժողովուրդ ինձ 2003 թվականի նախագահական ընտրությունների և արդյունքների վերաբերյալ մոտ մի 2 էջանոց նյութ է պետք, շատ շտապ: Կարաք մի հատ կայք տաք
ժող ջան ինձ շտապ պետքա կուրսայինի կամ դիպլոմայինի շապիկ որպես օրինակ(էն որ անուն ազգանուն են գրում, թեմա...)
Համեցիր:)
մերսի շատ, փրկեցիր:love
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ կայքում ավելացվել է ևս մեկ գիրք` "Անձնակազմի կառավարում":
Իրավագետներից ո՞վ կա: Մի հատ կուրսային ա պետք քրեական իրավունքից, «Մեղմացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն» թեմայով..:cry
ժողովուրդ , եթե նյութեր կունենաք Լյութերականությունը 20-րդ դարում կամ կրոնական արմատականություն(ֆունդամենտալիզմ),խնդում եմ տեղյակ պահեք
Էս թեմայի վերնագիրը սխալ ա հա՞. ոնց հասկացա, խոսքը forstudents.am սայթի մասին ա, բայց էդ սայթում անվճար բեռնվող կուրսայիններ չգտա, բա սենց ո՞նց կլինի:
Zangezur
07.11.2008, 19:04
Էս թեմայի վերնագիրը սխալ ա հա՞. ոնց հասկացա, խոսքը forstudents.am սայթի մասին ա, բայց էդ սայթում անվճար բեռնվող կուրսայիններ չգտա, բա սենց ո՞նց կլինի:
Թեմայի ստեղծման ժամանկը նայի, կտենաս որ ահագին ժամանակ առաջ ա ստեղծել, իսկ այդ պահին իրոք անվճար էր, իսկ հիմա վճարովի է
Թեմայի ստեղծման ժամանկը նայի, կտենաս որ ահագին ժամանակ առաջ ա ստեղծել, իսկ այդ պահին իրոք անվճար էր, իսկ հիմա վճարովի է
Տեսել եմ, դա ի՞նչ կապ ունի, եթե վերնագրում գրված ա անվճար, բայց հիմա վճարովի ա, ուրեմն վերնագիրը սխալ ա, կարելի ա խմբագրել:
Sonia Sargsyan
18.06.2011, 20:27
http://economy.do.am/ --- Անվճար կուրսային և դիպլոմային աշխատանքներ, էլեկտրոնային գրքեր, հայտարարություններ...
բարև ձեզ. հնարավոր է այս թեմայով ռեֆերատ կամ կուրսային ունենաք. Գրավոր խոսքի ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցում
StrangeLittleGirl
20.05.2017, 19:20
բարև ձեզ. հնարավոր է այս թեմայով ռեֆերատ կամ կուրսային ունենաք. Գրավոր խոսքի ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցում
Ձեզ հանձնարարել են ռեֆերատ գրե՞լ, թե՞ ստեղից-ընդեղից քաշել։