PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին քայլ

Aida
16.09.2006, 11:10
Մեր օրերում հատկապես Հայաստանում ընդունված է, որ առաջին քայլը պետք է անի տղան, իսկ աղջիկները հազվագյուտ են դիմում սիրո խոստովանության: Կուզեմ իմանամ դուք ինչպես եք վերաբերվում այդ հարցին: Առաջին քայլը ում պարտականությունն ա աղջկա, թե տղայի:
Ասեմ իմ կարծիքը՝ ես կարծում եմ, որ աղջիկը չպետքա դիմի առաջին քայլին, էդ իմ անձնական կարծիքնա, կասեք ձերը?

քաղաքացի
16.09.2006, 12:56
Ես կարծում եմ առաջինը ում մոտ, որ զգացմունք առաջացավ, հենց ինքն էլ թող առաջին քայլը անի: Թե չե, կարող է դիմացինը տարիներով սպասողական վիճակում լինի: :)

Gohar
16.09.2006, 13:33
Եթե խոսքը Հայաստանի մասին է գնում ,կոնկրետ իմ կածիքով սիրո խոստովանության առաջին քայլը պատկանում է տղային:
Ցանկացած աղջիկ, որը գնահատում է իր արժանապատվությունը և ուզում է ,որ միշտ իր հպարտության գագաթնակետում լինի, նման քայլ չի անի (Հայաստանում):
Կարծում եմ բոլորս էլ շատ լավ պատկերացնում ենք ,թե ինչ է տեղի ունենում,երբ Հայաստանում աղջիկը սիրո խոստովանությաուն է անում տղային(մեծ մասամբ):

Բայց եթե նայենք ընդհանուր տեսանյունից ,դրա մեջ ոչ մի վատ բան չկա:Կարևորը սերն է ,ինչ կապ ունի թե ով է առաջինը սիրահարվել:

Fobus
16.09.2006, 15:55
Ոչ մի վատ բան չեմ տեսնում , երբ աղջիկն է անում առաջին քայլը .
Տեսականորեն նորմալ եմ վերաբերվում , բայց դեռ չեմ հանդիպել նման դեպք :

Artgeo
16.09.2006, 16:03
Լռիվ հանգիստ եմ վերաբերվում աղջկա առաջին քայլին ու իմ առաջին սերն էլ հենց տենցա եղել :)

Lionne_en_Chasse
16.09.2006, 16:15
Լռիվ հանգիստ եմ վերաբերվում աղջկա առաջին քայլին ու իմ առաջին սերն էլ հենց տենցա եղել :)
Վույ աման :love

Ոչինչ դեմ չունեմ այն աղջիկների հանդեպ , որոնք առաջին քայլն են անում , բայց անձամբ ես ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ առաջինը չեմ մոտենա

Sergey
16.09.2006, 16:28
Շատ էլ լավ եմ վերաբերում, սակայն դա եմ խիստ սուբյեկտիվ կարծիքն ;)

Aida
16.09.2006, 16:51
Եթե խոսքը Հայաստանի մասին է գնում ,կոնկրետ իմ կածիքով սիրո խոստովանության առաջին քայլը պատկանում է տղային:
Ցանկացած աղջիկ, որը գնահատում է իր արժանապատվությունը և ուզում է ,որ միշտ իր հպարտության գագաթնակետում լինի, նման քայլ չի անի (Հայաստանում):
Կարծում եմ բոլորս էլ շատ լավ պատկերացնում ենք ,թե ինչ է տեղի ունենում,երբ Հայաստանում աղջիկը սիրո խոստովանությաուն է անում տղային(մեծ մասամբ):

Լրիվ համաձայն եմ հետդ: Օրինակ ես ինքս երբեք էդ քայլին չեմ դիմի

Ռեալիստ
16.09.2006, 16:53
Ընդանրապես չեմ դատապարտում նման քայլի դիմող աղջիկներին , բայց չիշտն ասած իրականում տենց դեպք պատահելա ինձ հետ ուսանողական տարիներին ու տհաճ եմ ընդունել, միանգամից հիաստափվեցի էտ աղջկանից, ասեմ խի` նախ մենք նույն կուրսից էինք ու եթե դուրս գար ես առաջինը կխոստովանեի ինքի ինձ լավ էր չանաչում ես համեստ մարդ չեմ էտ առումով, հետո ես ունեի ընկերուհի, որի հետ ինքը ծանոթ էր ու էլի մի քանի ուրշ պաճառներ կային, մի խոսկով ասածս էնա որ առաջին քայլ անելու մեջ վատ բան չկա մենակ պետքա տեղին արվի ու համապատասխան մարդուն` թե տղայի թե աղջկա դեպքում , եթե համոզված չես գոնե 50% ավելի լավա մերժվելու դառնությունը չզգաս , աղջիկների դեպքում ավելի տխուր կլինի եթե տղան առիթից օգտվի ու ... :[

Արշակ
16.09.2006, 17:49
Ես ինքս լրիվ նորմալ եմ վերաբերվում ու կարծում եմ, որ աշխարհը շատ բան կշահեր, եթե եթե մարդիկ նորմալ վերաբերվեին դրան ու աղջիկները հանգիստ, առանց վարկաբեկվելուց վախենալու կարողանաին նման բան անել։
Բայց Հայաստանում ցավոք աղջկա կողմից առաջին քայլը հիմնականում շատ վատ է ընդունվում տղայի ու շրջապատի կողմից։ Այդ պատճառով երևի սիրո խոստովանություն անելուց առաջ աղջիկը պիտի լավ իմանա, թե ում է խոստովանում, թե չէ կարող է ծաղրի առարկա դառնալ։
Ու վատն այն է, որ երևի շատ տղաներ, որոնք ասում են, թե նորմալ են վերաբերվում դրան, այնուամենայնիվ ենթագիտակցորեն այնքան էլ լավ չեն համարում։ Ուղղակի հայերի մոտ դրան վատ վերաբերվելը շատ խոր արմատներ ունի։ Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հայերն էլ կընտելանան դրան ու ամեն ինչ լավ կլինի :)

Arisol
16.09.2006, 18:56

Ստորագրում եմ;)

John
16.09.2006, 20:24
Նորմալ եմ վերաբերվում,որ աղջիկը առաջին քայլը անի, բայց ինչքան նկատել եմ Հայաստանում ընդունված չի (չնայած շատ ուրախ կլինեի, եթե իմ համակրած աղջիկը առաջին քայլը աներ… ;) )

kiki
16.09.2006, 22:08
նախ ասեմ, որ սիրելը տրված է մարդուն ու ցանկացածը անկախ սեռից կարող է սիրել ու դա բոլորովին վատ բան չէ, ընդհակառակը ...
ինքս նորմալ եմ ընդունում երբ աղջիկը տեղյակ է պահում տղային իր զգացմունքների մասին, իմ ընկերներից մեկը իր այժմյան ընտրյալի այդ քայլից հետո նրա մեջ տեսավ այն , ինչ չէր տեսել ու հիմա խելագարի նման սիրում է նրան, այնպես որ դա էլ է լավ արդյունք տալիս, ու կարևորը Հայաստաում...;)
ինչ վերաբերում է ինձ, ես շատ հմտորեն թաքցնում եմ իմ զգացմունքները (համենայն դեպս ինձ այդպես է թվում ) , ու եթե մեկը ինձ դուր գա (դե չեմ սիրել դեռ, միայն համակրել եմ որոշ մարդկանց ), ապա կաշխատեմ ցույց չտալ դա ու հաստատ երբեք առաջին քայլը չեմ անի ... ինչքանով է դա ճիշտ չեմ կարող ասել, հավանաբար սխալ է, բայց ես այդպիսին եմ, և դա գալիս է բնավորությունից:

Վազգեն
17.09.2006, 08:43
Կախված է նրանից, թե «առաջին քայլ» ասելով ինչ եք հասկանում։ Եթե նկատի ունեք մեկը մյուսի նկատմամբ առաջին անգամ համակրանքի նշան ցույց տալը, օրինակ՝ ժպտալով նայելը, աչքերով հասկացնելը ( :D, կներեք, մտքումս այդ պահը պատկերացրեցի) կամ ուրիշ մի ձև, ապա ինձ համար կապ չունի, թե դա ով կանի։
Բայց առաջին անգամ մոտենալը ու ծանոթանալը գերադասելի է, որ տղան առաջինը անի։ Չգիտեմ, ես դրա մեջ ներդաշնակություն եմ տեսնում։ Աղջիկը չպետք է դա անի։ Մի պատճառաբանություն էլ կարող եմ բերել։ Մեր հասարակությունում դա ընդունված չէ, հետևաբար երբ աղջիկը այդպիսի քայլի է դիմում, ինքը դրանով իրեն է նվաստացնում, քանի որ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է հանուն անծանոթի հասարակության նորմաները խախտել։
Սեր խոստվանելու հարցում էլ ինձ համար կապ չունի, թե ով առաջինը կխոստովանի։

Վազգեն
17.09.2006, 10:21
ինչ վերաբերում է ինձ, ես շատ հմտորեն թաքցնում եմ իմ զգացմունքները (համենայն դեպս ինձ այդպես է թվում ) , ու եթե մեկը ինձ դուր գա (դե չեմ սիրել դեռ, միայն համակրել եմ որոշ մարդկանց ), ապա կաշխատեմ ցույց չտալ դա ու հաստատ երբեք առաջին քայլը չեմ անի ... ինչքանով է դա ճիշտ չեմ կարող ասել, հավանաբար սխալ է, բայց ես այդպիսին եմ, և դա գալիս է բնավորությունից:

Դե, Կիկի ջան, զգույշ եղիր, քո հետ էլ Անանյանի «Ուշացած խոստովանություն» պատվածքի դեպքը չպատահի։ ;)
Այդ պատվածքը այստեղ է՝
http://www.akumb.am/showthread.php?t=107&page=3

Kita
17.09.2006, 11:59
Եթե խոսքը Հայաստանի մասին է գնում ,կոնկրետ իմ կածիքով սիրո խոստովանության առաջին քայլը պատկանում է տղային:
Ցանկացած աղջիկ, որը գնահատում է իր արժանապատվությունը և ուզում է ,որ միշտ իր հպարտության գագաթնակետում լինի, նման քայլ չի անի (Հայաստանում):
Կարծում եմ բոլորս էլ շատ լավ պատկերացնում ենք ,թե ինչ է տեղի ունենում,երբ Հայաստանում աղջիկը սիրո խոստովանությաուն է անում տղային(մեծ մասամբ):

Բայց եթե նայենք ընդհանուր տեսանյունից ,դրա մեջ ոչ մի վատ բան չկա:Կարևորը սերն է ,ինչ կապ ունի թե ով է առաջինը սիրահարվել:
Ես չգիտեի, որ արժանապատվություն ասվածը տարբր երկրներում, տարբեր ձև է ընկալվում մարդկանց կողմից…:mda

իսկ ես դրական եմ վերաբերվում… բայց ես ինքս այդպիսի պաշտոնական բաներ չեմ սիրում…
բայց իհարկե մեր որոշակի հասարակության մեջ նույնիսկ ժպտալը և նորմալ շփվելը որոշակի տղայի հետ սխալ է ընդունվում…
մի խոսքով պետք է սառած դեմքերով կանգնենք…

StrangeLittleGirl
17.09.2006, 12:37
Առաջին քայլը ո՞րն է:
Մի անգամ իմ հերթական միակողմանի սիրո ժամանակ ինքս խոստովանել եմ ու լավ էլ արել եմ, չնայած համարյա վստահ էի, որ իրոք հերթական միակողմանի սերն է: Եթե միակողմանի չլիներ կզարմանայի:: Չեմ սիրում ձևեր թափել, սիրում եմ մարդկանց մասին ասել այն ինչ զգում եմ, այն ինչ մտածում եմ, քանի դեռ ուշ չէ:

Ուլուանա
17.09.2006, 12:50
Ես սկզբունքորեն նորմալ եմ վերաբերվում այն բանին, որ առաջին քայլն անի աղջիկը։ Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց, իհարկե, ոչ բոլոր դեպքերում դա ճիշտ կլինի։ Շատ բան կախված է այն տղայից, որին սիրահարված է աղջիկը։ Հետևաբար խոստովանելուց առաջ աղջիկը պետք է իմանա, թե ինչ մտածելակերպի, ինչ հայացքների տեր է տվյալ մարդը, և դրանից ելնելով՝ ենթադրի, թե ինչպես նա կարձագանքի իր խոստովանությանը։ Ցավոք, շատ դեպքերում, չարժե, քանի որ իրականում քիչ տղաներ կան, որոնք նորմալ կամ լավ են արձագանքում աղջկա կողմից խոստովանությանը, ինչքան էլ որ տեսականորեն ընդունեն կամ ասեն, որ նորմալ են վերաբերվում։

Լինում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է, որ հենց աղջիկն անի առաջին քայլը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ երկուսն էլ սիրահարված են կամ սիրում են իրար, բայց տղան ամաչկոտ է, համարձակություն չի ունենում խոստովանելու, գուցե մերժվելու վախից դրդված, գուցե մեկ այլ պատճառով, իսկ աղջիկը, ասենք, համոզված է, որ տղան իրեն սիրում է, նաև, ի տարբերություն տղայի, ավելի համարձակ է այդ հարցում։ Ուրեմն ինչու՞ առաջին քայլը չանել։;)

Ռեալիստ
17.09.2006, 13:02
Լինում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է, որ հենց աղջիկն անի առաջին քայլը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ երկուսն էլ սիրահարված են կամ սիրում են իրար, բայց տղան ամաչկոտ է, ։;)

Էտ հարաբերության շարունակությունը երևի կլինի էն, որ աղջիկը մատանին կվերցնի կգնան տղու ձեռքը խնդրելու. Ախր սիրահարված աղջիկը իրա ամեն ինչով ծույցա տալիս, որ սիրումա տվյալ տղուն էլ ինչ պարտադիրա գնա խոստովանություն անի, եթե տղեն թեկուզ չի նկատել հաստատ կողքից լիքը ուրիշ նկատողներ կասեն իրան էտ մասին ու եթե չի մոտենում նշանակումա իրա սրտով չի տվյալ աղջիկը, այնպես որ կարիք չեմ տեսնում գնալ զոռով փաթաթվելու. Դրա վերջը հիմնականում լավ չի վերջանա :think

Esmeralda
17.09.2006, 17:35
Ես սկզբունքորեն նորմալ եմ վերաբերվում այն բանին, որ առաջին քայլն անի աղջիկը։ Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, բայց, իհարկե, ոչ բոլոր դեպքերում դա ճիշտ կլինի։ Շատ բան կախված է այն տղայից, որին սիրահարված է աղջիկը։ Հետևաբար խոստովանելուց առաջ աղջիկը պետք է իմանա, թե ինչ մտածելակերպի, ինչ հայացքների տեր է տվյալ մարդը, և դրանից ելնելով՝ ենթադրի, թե ինչպես նա կարձագանքի իր խոստովանությանը։ Ցավոք, շատ դեպքերում, չարժե, քանի որ իրականում քիչ տղաներ կան, որոնք նորմալ կամ լավ են արձագանքում աղջկա կողմից խոստովանությանը, ինչքան էլ որ տեսականորեն ընդունեն կամ ասեն, որ նորմալ են վերաբերվում։

Լինում են նաև այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է, որ հենց աղջիկն անի առաջին քայլը։ Խոսքը այն դեպքերի մասին է, երբ երկուսն էլ սիրահարված են կամ սիրում են իրար, բայց տղան ամաչկոտ է, համարձակություն չի ունենում խոստովանելու, գուցե մերժվելու վախից դրդված, գուցե մեկ այլ պատճառով, իսկ աղջիկը, ասենք, համոզված է, որ տղան իրեն սիրում է, նաև, ի տարբերություն տղայի, ավելի համարձակ է այդ հարցում։ Ուրեմն ինչու՞ առաջին քայլը չանել։;)

Լրիվ համաձայն եմ յուրաքանչյուր տողի հետ...:)

kiki
17.09.2006, 17:53
ժողովուրդ ջան , ախր չեմ հասկանում առաջին քայլ ասելով դուք ի՞նչ նկատի ունեք...
դրա տակ տարբեր բաներ կարելի է հասկանալ, օրինակ ՝ սիրո խոստովանություն, կամ հասկացնելը ու իր զգացմունքների մասին տեղյակ պահելը, կամ հենց հերանց տուն գնալն ու ջեռքը խնդրելը... ::)
այնպես որ այստեղ պետք է առանձնացնել իմ կարծիքով, ու եթե խոսքը վերաբերվում է օրինակ երկրորդ դեպքին, ապա շատ նորմալ է և ինձ թվում է ցանկացած աղջիկ, նույնիսկ Հայաստանում կարող է դա իրեն թույլ տալ...

համ էլ մի մոռացեք, որ զգացմունքները երբեմն խեղդում են ու արդեն չեն դիմանում մարդիկ ու կարիք ունեն խոսելու ու ասելու դրա մասին : ու շատ եմ ցավում այն տղաների համար , որոնք չեն գնահատում դա ու դարձնում են ծաղրի առարկա : ցավոք սրտի հայ հասարակության մեջ նման "ռաբիզ" մտածելակերպի մարդիկ շատ են ...

StrangeLittleGirl
17.09.2006, 18:07

Համաձայն եմ

Arisol
17.09.2006, 18:11
Կախված է նրանից, թե «առաջին քայլ» ասելով ինչ եք հասկանում։ Եթե նկատի ունեք մեկը մյուսի նկատմամբ առաջին անգամ համակրանքի նշան ցույց տալը, օրինակ՝ ժպտալով նայելը, աչքերով հասկացնելը ( :D, կներեք, մտքումս այդ պահը պատկերացրեցի) կամ ուրիշ մի ձև, ապա ինձ համար կապ չունի, թե դա ով կանի։
Բայց առաջին անգամ մոտենալը ու ծանոթանալը գերադասելի է, որ տղան առաջինը անի։ Չգիտեմ, ես դրա մեջ ներդաշնակություն եմ տեսնում։ Աղջիկը չպետք է դա անի։ Մի պատճառաբանություն էլ կարող եմ բերել։ Մեր հասարակությունում դա ընդունված չէ, հետևաբար երբ աղջիկը այդպիսի քայլի է դիմում, ինքը դրանով իրեն է նվաստացնում, քանի որ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է հանուն անծանոթի հասարակության նորմաները խախտել։

Հարգելի Վազգե՛ն: Իմ կարծիքով ծանոթանալու հարցում այդքան էլ պարտադիր չէ, որ տղան առաջին քայլի դիմի, քանի որ աղջիկը կարող է որոշ խորամանկությունների միջոցով "պատահմամբ" ծանոթանալ տղայի հետ;) : Օրինակ շատ դեպքերում ես ինքս եմ ծանոթանում մարդկանց հետ, իսկ այն տղաների հետ, ովքեր ինչ-որ սիմպատիա են առաջացրել իմ մոտ, խորամանկությամբ եմ ծանոթանում և անում եմ այնպես, որ ստացվի, թե իրենք են իմ հետ ծանոթացել;) :
Իսկ ինչ վերաբերում է սիրո խոստովանությանը:think … Համաձայն եմ Անահիտի գրածների հետ: Բայց չեմ հարգում այն աղջիկներին, որոնք, այսպես ասած, յազվա են կպնում տղաներին:[ ու հետո էլ բողոքում են, թե տղաներն իրենց չեն հարգում, կամ էլ շատ են լկստվում…

kiki
17.09.2006, 18:35
Դե, Կիկի ջան, զգույշ եղիր, քո հետ էլ Անանյանի «Ուշացած խոստովանություն» պատվածքի դեպքը չպատահի։ ;)
Այդ պատվածքը այստեղ է՝
http://www.akumb.am/showthread.php?t=107&page=3
է , վազգեն ջան, վախենում եմ մի անգամ ինձ հետ իրոք այդպես էլ պատահի, քանի որ ինձ շատ են ասել, որ ես գոռոզ մարդու տպավորություն են թողնում կողքից ... տեսնեն ինչի՞ց է , այդպես էլ չհասկացա ... :cry

հ.գ. չէի կարդացել էս մեկը, հերթական անգամ հիացած եմ նրա պատմվածքներով: ախր շա՜տ սիրուն է գրում ...

Վազգեն
17.09.2006, 19:05
իսկ այն տղաների հետ, ովքեր ինչ-որ սիմպատիա են առաջացրել իմ մոտ, խորամանկությամբ եմ ծանոթանում և անում եմ այնպես, որ ստացվի, թե իրենք են իմ հետ ծանոթացել;) :

Շատ էլ ճիշտ ես անում։ ;) Կարևորը, որ մենք, տղաներս, մտածենք, որ մենք ենք առաջին քայլը արել։ Դրան դեմ չեմ։ Բայց զգուշացնեմ, որ պետք է այդ խորամանկ քայլերը այնպես անես, որ քո իրեն ասածների մեջ սուտ չլինի։ :P

Aida
17.09.2006, 20:12
Էրեխեք ջան ճիշտն ասած առաջին քայլ ասելով ես ի նկատի ունեի սիրո խոստովանությունը: ոչ թե ձեռք խնդրելը դե բնականաբար աղջիկը չի գնա տղու տուն տղու պապայից ձեռքը ուզելու:

Gohar
17.09.2006, 21:49
Ես չգիտեի, որ արժանապատվություն ասվածը տարբր երկրներում, տարբեր ձև է ընկալվում մարդկանց կողմից…:mda

Կոնկրետ այս հարցի մեջ այո ՛տարբեր երկրներում տարբեր ձև է ընդունվում: 100%

Ուլուանա
18.09.2006, 09:24
Առաջին քայլը ո՞րն է:
Մի անգամ իմ հերթական միակողմանի սիրո ժամանակ ինքս խոստովանել եմ ու լավ էլ արել եմ, չնայած համարյա վստահ էի, որ իրոք հերթական միակողմանի սերն է: Եթե միակողմանի չլիներ կզարմանայի:: Չեմ սիրում ձևեր թափել, սիրում եմ մարդկանց մասին ասել այն ինչ զգում եմ, այն ինչ մտածում եմ, քանի դեռ ուշ չէ:
Բյուր, չեմ կարծում, թե ամեն անգամ միակողմանի սիրահարված ժամանակ խոստովանած լինես։ Եթե խոստովանել ես, ուրեմն ինչ-որ չափով համոզված ես եղել, որ դրանից չես տուժելու, նկատի ունեմ, որ տվյալ մարդը դրանից հետո քո նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխի, քեզ չի ծաղրի կամ դրանից չի օգտվի։ Հակառակ դեպքում, կարծում եմ, դժվար թե այդ քայլին դիմեիր։ Այնպես որ, նորից եմ ասում, այս հարցում շատ մեծ նշանակություն ունի, թե ով է սիրեցյալդ, և դրանից կախված էլ աղջիկը պետք է որոշի՝ խոստովանի թե ոչ։

Ուլուանա
18.09.2006, 09:39
Էտ հարաբերության շարունակությունը երևի կլինի էն, որ աղջիկը մատանին կվերցնի կգնան տղու ձեռքը խնդրելու. Ախր սիրահարված աղջիկը իրա ամեն ինչով ծույցա տալիս, որ սիրումա տվյալ տղուն էլ ինչ պարտադիրա գնա խոստովանություն անի, եթե տղեն թեկուզ չի նկատել հաստատ կողքից լիքը ուրիշ նկատողներ կասեն իրան էտ մասին ու եթե չի մոտենում նշանակումա իրա սրտով չի տվյալ աղջիկը, այնպես որ կարիք չեմ տեսնում գնալ զոռով փաթաթվելու. Դրա վերջը հիմնականում լավ չի վերջանա :think
Նախ, բոլորովին պարտադիր չի, որ աղջիկը իր զգացմունքները ցույց տա։ Ինչ խոսք, զգացմունքները թաքցնելը հեշտ բան չի, բայց շատ աղջիկների դա լավ էլ հաջողվում է, ոմանք կարողանում են բավականին հմտորեն թաքցնել իրենց զգացմունքները։ Դա արդեն կախված է մարդու խառնվածքից՝ զգացմունքայնության աստիճանից, ինքնատիրապետման ունակությունից և այլն։ Այնպես որ, երբեք չես կարող վստահ լինել, որ աղջիկը զգացմունքներ չունի, քանի որ դու միայն երևալու դեպքում ես իմանում դրա մասին։;) Շատ հնարավոր է, որ կողքից ուրիշներն էլ չնկատեն, որ քեզ դրա մասին տեղեկացնեն։

Իսկ ինչ վերաբերում է «զոռով փաթաթվելուն», ապա սիրո խոստովանություն անելն ու «զոռով փաթաթվելը» տարբեր բաներ են։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ սիրո խոստովանությանը հաջորդում է հենց քո ասած «զոռով փաթաթվելը», բայց առանձին դեպքերն ընդհանրացնելը պարզապես անհեթեթություն է։

եթե չի մոտենում նշանակումա իրա սրտով չի տվյալ աղջիկը
Ոչ, չմոտենալու համար տարբեր պատճառներ կարող են լինել, որոնցից մեկը ամաչկոտությունն ու անհամարձակությունն է տվյալ հարցում։ Որպես ասածիս ապացույց կարելի է վերցնել Հովսեփի՝ հենց այս թեմայում արած գրառումը.

... շատ ուրախ կլինեի, եթե իմ համակրած աղջիկը առաջին քայլը աներ… ;)

StrangeLittleGirl
18.09.2006, 13:20
Բյուր, չեմ կարծում, թե ամեն անգամ միակողմանի սիրահարված ժամանակ խոստովանած լինես։ Եթե խոստովանել ես, ուրեմն ինչ-որ չափով համոզված ես եղել, որ դրանից չես տուժելու, նկատի ունեմ, որ տվյալ մարդը դրանից հետո քո նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը չի փոխի, քեզ չի ծաղրի կամ դրանից չի օգտվի։ Հակառակ դեպքում, կարծում եմ, դժվար թե այդ քայլին դիմեիր։ Այնպես որ, նորից եմ ասում, այս հարցում շատ մեծ նշանակություն ունի, թե ով է սիրեցյալդ, և դրանից կախված էլ աղջիկը պետք է որոշի՝ խոստովանի թե ոչ։
Շատ ճիշտ ես: Դրա համար էլ միայն մի անգամ եմ խոստովանել ու չեմ փոշմանել: Իսկ տարիներ առաջ, երբ նորից սիրում էի մեկին, չնայած չէի խոստովանել, բայց նա գիտեր, որ սիրում եմ, դրա համար փորձում էր դրանից օգուտ քաղել: Ի վերջո, տուժողը նա էր:

Ռեալիստ
18.09.2006, 18:44
Նախ, բոլորովին պարտադիր չի, որ աղջիկը իր զգացմունքները ցույց տա։ Ինչ խոսք, զգացմունքները թաքցնելը հեշտ բան չի, բայց շատ աղջիկների դա լավ էլ հաջողվում է, ոմանք կարողանում են բավականին հմտորեն թաքցնել իրենց զգացմունքները։ Դա արդեն կախված է մարդու խառնվածքից՝ զգացմունքայնության աստիճանից, ինքնատիրապետման ունակությունից և այլն։ Այնպես որ, երբեք չես կարող վստահ լինել, որ աղջիկը զգացմունքներ չունի, քանի որ դու միայն երևալու դեպքում ես իմանում դրա մասին։;) Շատ հնարավոր է, որ կողքից ուրիշներն էլ չնկատեն, որ քեզ դրա մասին տեղեկացնեն։

Էտ ձեզ ուղղակի թվումա :P չնայած եթե մարդ շատ ուժեղ կարողանումա իր զգացմունքները տիրապետի детектор лжи ապարատին էլ կարա խափի բայց ոչ սիրո հանցում :love այնպես որ եթե սիրում ես ուրեմն հաստատ ցույց ես տալու :)

kiki
18.09.2006, 19:04

դա քեզ է թվում ... :) որոշ մարդիկ լավ են կարողանում թաքցնել :

Արշակ
18.09.2006, 19:14
Ի դեպ, հաճախ տղաները աղջկա լավ վերաբերվելը շփոթում են սիրահարվածության հետ։ ;) Այսինքն՝ վերաբերմունքից դատելով կարծում են, թե աղջիկը սիրահարված է, բայց իրականում նա ուղղակի շատ լավ է վերաբերվում տղային։ Սեռերի առումով հակառակ դեպքը նույնպես հաճախ էլ լինում։:P
Այնպես որ, անկեղծությունն ամեն դեպքում գերադասելի է։:)

Ռեալիստ
18.09.2006, 19:17
դա քեզ է թվում ... :) որոշ մարդիկ լավ են կարողանում թաքցնել :

հա դե եթե հատուկ դասընթացներ անցած լինեն Ջեյմս Բոնդի մոտ ;)

Ուլուանա
18.09.2006, 19:19
Էտ ձեզ ուղղակի թվումա :P չնայած եթե մարդ շատ ուժեղ կարողանումա իր զգացմունքները տիրապետի детектор лжи ապարատին էլ կարա խափի բայց ոչ սիրո հանցում :love այնպես որ եթե սիրում ես ուրեմն հաստատ ցույց ես տալու :)
Ստիպված եմ կրկնել արդեն ասածս. դու իմացել ես միայն այն դեպքերի մասին, երբ աղջիկը կամ չի փորձել, կամ էլ չի կարողացել թաքցնել իր զգացմունքները, իսկ իրենց զգացմունքները հմտորեն թաքցնել կարողացող աղջիկների զգացմունքների մասին դու երբեք չես իմացել :P , դրա համար էլ այդպես վստահ ես խոսում։;)

Ուլուանա
18.09.2006, 19:22
Ի դեպ, հաճախ տղաները աղջկա լավ վերաբերվելը շփոթում են սիրահարվածության հետ։ ;) Այսինքն՝ վերաբերմունքից դատելով կարծում են, թե աղջիկը սիրահարված է, բայց իրականում նա ուղղակի շատ լավ է վերաբերվում տղային։ Սեռերի առումով հակառակ դեպքը նույնպես հաճախ էլ լինում։:P
Այնպես որ, անկեղծությունն ամեն դեպքում գերադասելի է։:)
Ճիշտ է, մարդիկ կան, որ բավական է մի քանի անգամ իրենց ժպտաս ու հետները սիրալիր լինես, արդեն սկսում են իրենց երևակայել, թե մինչև ականջներդ սիրահարված ես իրենց...:think Եվ այդ երևույթը երկու սեռերի դեպքում էլ հաճախ է լինում։

kiki
18.09.2006, 19:34
Ի դեպ, հաճախ տղաները աղջկա լավ վերաբերվելը շփոթում են սիրահարվածության հետ։ ;) Այսինքն՝ վերաբերմունքից դատելով կարծում են, թե աղջիկը սիրահարված է, բայց իրականում նա ուղղակի շատ լավ է վերաբերվում տղային։ Սեռերի առումով հակառակ դեպքը նույնպես հաճախ էլ լինում։:P
Այնպես որ, անկեղծությունն ամեն դեպքում գերադասելի է։:)
ուհու, ինձ մոտ պատահել է, համենայն դեպս ինձ է այդպես թվացել, որ տղան սխա է հասկացել ինձ ...

Ռեալիստ, ի՞նչ կապ ունի նա, ես անգամ նրա սերիալները չեմ սիրում ու չեմ էլ դիտում ...

Gohar
18.09.2006, 19:38
Էտ հարաբերության շարունակությունը երևի կլինի էն, որ աղջիկը մատանին կվերցնի կգնան տղու ձեռքը խնդրելու. Ախր սիրահարված աղջիկը իրա ամեն ինչով ծույցա տալիս, որ սիրումա տվյալ տղուն էլ ինչ պարտադիրա գնա խոստովանություն անի, եթե տղեն թեկուզ չի նկատել հաստատ կողքից լիքը ուրիշ նկատողներ կասեն իրան էտ մասին ու եթե չի մոտենում նշանակումա իրա սրտով չի տվյալ աղջիկը, այնպես որ կարիք չեմ տեսնում գնալ զոռով փաթաթվելու. Դրա վերջը հիմնականում լավ չի վերջանա :think

Կյանքից հասկացող տղեն լրիվ ուրիշա:
Կեցցես!

Ռեալիստ
18.09.2006, 19:50
Կյանքից հասկացող տղեն լրիվ ուրիշա:
Կեցցես!

Տղեքին լավ չանաչող աղջիկն էլ կյանքում չի կորի :hands

ԲԱՅՑ ՍՊԱՍԻ ԷՍ ՈՆՑՎՈՐ ՀԵՆՑ ԵՍ ԹԵՄԱՆԱ ՀԱԱԱԱ ???? Առաջին քայլ դու արեցիր :ok
ես ցանկացած լավ մարդու հետ կարող եմ անկեղծ մոտիկություն անել քանի որ քո դեպքում կարդացել եմ քո գրածՄնացածն էլ ամուսնուս և երեխայիս հետ……………տժ……………………
համաձայն եմ ձեր ընտանիքի հավատարիմ բարեկամ լինել ;)

Juventus
09.10.2006, 09:51
Ինձ թվում է,որ տղան պետք է առաջարկություն անի,բայց շատ կարևոր է աղջկա "օգնությունը", որը տարբեր դեպքերում տարբեր է լինում:

Angelina
17.11.2006, 11:51
Եթե կա երկկողմանի զգացմունք, ապա չեմ կարծում, որ պետք է սպասել ինչ-որ քայլերի:

Գոռ Ջան - Հայ
17.11.2006, 13:38
Սերը ինքն է մարդկանց միացնում,առանց նրանց քայլերին սպասելու:)
Ու ընդհանրապես , քայլ սիրո մեջ, առաջի քայլ, վերջի քայլ,.....................սենց բաների մասին մտածելն էլ է ավելորդ:
Սիրեցեք զմիմեանս;)

Ֆելո
17.11.2006, 19:23
շատ քիչ բան կա աշխարհում ավելի հաճելի, քան մի հատ սիրունիգ աղջկա սիրո խոստովանությունը. նենց որ դեմ չեմ;)

Նորմարդ
18.11.2006, 00:27
Եթե կա երկկողմանի զգացմունք, ապա չեմ կարծում, որ պետք է սպասել ինչ-որ քայլերի:
Միշտ չէ այդպես, որ որոշակի քայլերի կարիք չի լինում օր. սիրո խոստովանության:
Եթե կողմերից մեկը ասենք խիստ ամաչկոտ է (ես մի այդպիսի դեպքի հանդիպել եմ) ապա թեկուզ 100 տարի էլ անցնի նրանց հարաբերությունները ուղղակի՝ ընկերությունից այն կողմ չեն գնա: Դե տղայի ճիշտ և ազնիվ խոստովանությունից շատ բան է կախված կոնկրետ այդ դեպքում ամեն ինչ լավ եղավ:
Դեմ չեմ եթե աղջիկն է անում առաջին քայլը, բայց գտնում եմ, որ սիրո խոստովանություն անողը (աղջիկ թե տղա) պետք է լինի հասուն մարդ(տարիքը ի նկատի չունեմ) և լիովին գիտակցի իր անելիքը:
Հ.Գ. Եթե կհատաքրքրի՝ ներկայացրածս օրինակի տղան ես չէի::)

Ուրվական
24.11.2006, 17:44
Դեպք գիտեմ, որ հենց այդ առաջին քայլը չկատարելու պատճառով երկուէիրար սիրող անձնավորություններ այդպես էլ իրար հետ չեն միացել:Եթե աղջիկը այս դեպքում կատարեր առաջին քայլը, ով կարող էր մեղադրել նրան:Եթե իսկապես սիրում ես, կապ չունի, տղա ես, թե աղջիկ, կատարիր սրտիդ թելադրանքը:Եթե, իհարկե, մյուս սիրտը զբաղված չէ:)

Shauri
24.11.2006, 18:03
Իմ կարծիքով` ճիշտն այն է, որ առաջին քայլը տղան անի: Ոչ թե որովհետև աղջկա համար “ամոթ է” կամ նման մի այլ բան, այլ որովհետև հասարակության դրվածքն է այդպիսին: :)
Բայց մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ տղաներին պետք է մի քիչ “բզել”, որովհետև իրենք ինչ-որ բաներ չեն նկատում կամ գլխի չեն ընկնում ;)
Ու առհասարակ, ինձ թվում է` էդ “առաջին քայլ” ասածը բոլորովին էլ պարտադիր չի, որ նշանակի գցվել տղայի գիրկը ու հավերժ սեր խոստովանել... :P

Կախված է նրանից, թե «առաջին քայլ» ասելով ինչ եք հասկանում։ Եթե նկատի ունեք մեկը մյուսի նկատմամբ առաջին անգամ համակրանքի նշան ցույց տալը, օրինակ՝ ժպտալով նայելը, աչքերով հասկացնելը ( :D, կներեք, մտքումս այդ պահը պատկերացրեցի) կամ ուրիշ մի ձև, ապա ինձ համար կապ չունի, թե դա ով կանի։
:aha :)

Ուրվական
24.11.2006, 18:12
Իմ կարծիքով` ճիշտն այն է, որ առաջին քայլը տղան անի: Ոչ թե որովհետև աղջկա համար “ամոթ է” կամ նման մի այլ բան, այլ որովհետև հասարակության դրվածքն է այդպիսին: :)

Դե ինչ է նշանակում " դրվածքն է այդպիսին":Այսինքն, եթե հասարակությունը կարծում է, որ դա ամոթ է, դու դա այդպես էլ ընդունում ես:Ասածներիդ մեջ ինչ-որ հակասություն կա:Եվ հետո, եթե, օրինակ, մի հատ ինձ մոտիկ աղջիկ լավ մտածի և առաջին քայլը անի ու ինչ-որ մեկի կողմից մի թեթև բացասական արձագանք իմանամ, ապա այդ բամբասողի համար լիքը տխուր ա լինելու:

Selene
24.11.2006, 18:17
Ինձ թվում է,որ առաջին քայլը որպես բառերով արտահայտվելու միջոց,պետք է արվի տղայի կողմից,բայց դա չի նշանակում,որ եթե աղջիկը սիրում է,պետք է ոչ մի քայլ չձեռնարկի,դե նա կորող է բավականին ուշադիր վերաբերմունքով արտահայտել իր սերը,չնայած իմ կարծիքով ոչ բոլոր տղաներն են դա հասկանում:
Ամեն դեպքում մի բան հաստատ է,որ եթե անգամ խոսքերը լռում են,աչքերը անչափ խոսուն են:love ,պարզապես պետք է նկատել:)

Ուրվական
24.11.2006, 18:26

Ենթադրենք, աղջիկը այդքան բան արել է, բայց տղան, միևնույնն է, չի նկատում:Ինչ է, այդ աղջիկը բառերով չարտահայտի իր զգացմունքները?Որ ուզում ես իմանաս, կանգնելն ու ամեն ինչ դեմ-դիմաց ասելը ամենաճիշտն է:

PlesOk
10.12.2006, 15:38
Ինձ թվում ա որ սիրո հարցում աղջիկն ու տղան հավասար իրավունքներ պետք է ունենան քանի որ երկուսն էլ ընդունակ են սիրել Ես ողջունում եմ էն համարձակ աղջիկներին որոնք սիրել են ու ասել դրա մասին Անձամբ ես երբեք առաջինը չէմ իւոստովանի

Sun
15.12.2006, 11:58
Մեր օրերում հատկապես Հայաստանում ընդունված է, որ առաջին քայլը պետք է անի տղան, իսկ աղջիկները հազվագյուտ են դիմում սիրո խոստովանության: Կուզեմ իմանամ դուք ինչպես եք վերաբերվում այդ հարցին: Առաջին քայլը ում պարտականությունն ա աղջկա, թե տղայի:
Ասեմ իմ կարծիքը՝ ես կարծում եմ, որ աղջիկը չպետքա դիմի առաջին քայլին, էդ իմ անձնական կարծիքնա, կասեք ձերը?

Այդ կախված է մարդու բնույթից: Ընդհանրապես մենք սովոր ենք,որ առաջին քայլը տղան պետք է անի,բայց լինում է և հակառակը,որը ավելի սահմանափակ է(տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն ամեն ինչի մասին), ուղակի պետք է կանխատեսել,թե դիմացինդ ոնց կմոտենա այդ ամենին:) Տեսնելը հեշտ է, դժվար է կանխատեսելը:

____________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

dasola
15.12.2006, 18:23
Ըստ ինձ դա շատ ավելի կախված է նրանից թե ով է դիացինդ:Եթե դիմացդ հասկացող ու խելամիտ է, ապա այդքան էլ էական չէ, ով առաջինը կանի այդ որոշիչ քայլը:Ինչու չէ,միգուցե տղան կաշկանդվի,չնայած, որ սիրում է, ապա ինչու չօգնել նրան ...բացասական ոչինչ չեմ տեսնում,եթե ընտրությունը ճիշտ է....:love

Է Ն Ց Ո
18.12.2006, 17:19

ես եէլ եմ ետ ասում եթե հասկացող ու խելամիտ է դիմացինդ, բայց մյուս կողմից մտածում եմ իսկ եթե անհասկացող է և տգետ?
կարծում եմ չես սիրի նրան
դրա համար առաջարկում եմ հետևյալ տարբերակը
առաջին քայլի մեջ մտցնել երկիմաստություն պռովալի դեփքում պլան B ու հրաժարվում ես քո ասածներից
կարծում եմ աղջիկներին հատուկ բան ասեցի ու նորություն չեր ասածս:D

Mesrop
18.12.2006, 17:42
Եթե նույնիսկ աղջկա մտքին կա, ինքը նենց ա անում, որ առաջին քայլը տղան անի...
Դաժան պրոցես ա էտի տղու համար... :))

Vive L'Armenie
29.11.2007, 23:41
Լռիվ հանգիստ եմ վերաբերվում աղջկա առաջին քայլին ու իմ առաջին սերն էլ հենց տենցա եղել :)

Տեսնեն ես ինչի՞ նորմալ չեմ համարում :esim :8, ոչ մի կերպ մոտս չի ստացվում սովորական ընդունել :unsure:8

Dayana
30.11.2007, 11:05
Չէ է , եկեք թող տղան առաջին քայլն անի , դա համարձակության նշան է ;) Համ էլ բոլոր հեքիաթներում էդպես է :oy

Adam_Smith
16.02.2008, 13:14
Առաջին քայլը բնականաբար տղան պետք ա անի, բայց շատ աղջիկների թվում ա, որ ինչքան քայլ կա լրիվ պետք ա տդան անի: Թե չէ առաջին քայլն անում ես, երկրորդն ես անում... բայց ձեն ձուն չկա ու որ հետո ձանձրանում ես իրանից նոր սկսում ա քայլեր անել... Իմ կարծիքով դա սխալ ա, ու քայլերը պետք ա փոխադարձ արվեն` իհարկե առաջինը տղան

Anchi
16.02.2008, 13:41
Եթե նույնիսկ աղջկա մտքին կա, ինքը նենց ա անում, որ առաջին քայլը տղան անի...

Ճիշտ է, հիմնականում այդպես էլ լինում է:
Բայց ես ուղղակի զարմանում եմ, որ այստեղ քննարկում են, որ աղջիկը չի կարող առաջին քայլը անել, հասարակությունը լավ չի ընդունի և այլն: Հասարակությունը մենք ենք, ու հետևաբար մենք ենք այդպես կարծում, ուրեմն եկեք չմեղադրենք հասարակությանը: Ու եթե ինչ-որ բան ուզում եք փոխել, սկսեք հենց դուք ու հենց ձեզանից:
Եթե ուզում եք սեր խոստովանել, մի՛ հապաղեք: Դա ասեք նրան՝ ուշադրություն չդարձնելով ու երբեք չմտածելով հասարակության մասին: Ու եթե տղան, որին սիրում եք, դրան լավ չի վերաբերվի, ուրեմն նա պարզապես արժանի չէ ձեր կողքին լինելու:

Երկնային
16.02.2008, 16:57
Մեր օրերում հատկապես Հայաստանում ընդունված է, որ առաջին քայլը պետք է անի տղան, իսկ աղջիկները հազվագյուտ են դիմում սիրո խոստովանության: Կուզեմ իմանամ դուք ինչպես եք վերաբերվում այդ հարցին: Առաջին քայլը ում պարտականությունն ա աղջկա, թե տղայի:
Ասեմ իմ կարծիքը՝ ես կարծում եմ, որ աղջիկը չպետքա դիմի առաջին քայլին, էդ իմ անձնական կարծիքնա, կասեք ձերը?

Երբեք վատ չեմ նայել այն աղջկան, որը այնքան համարձակ է լինում, որ, չիմանալով դիմացինը պատասխանում է իր զգացմունքներին, թե ոչ, դիմել են առաջին քայլի… նույնիսկ հիացել եմ իրենց համարձակությամբ… :oy
Սա կյանքում այն երևույթներից մեկն է, որ համարում եմ նոռմալ, ու ընդունում ոմ, բայց ինքս նման քայլի չէի գնա… :oy
Առաջինը, շատ ամաչ.կոտ եմ նման քայլ անելու համար… :oy
Երկրորդը, լիովին համաձայն եմ Արշակի հետևյալ գրառման հետ…

Ես ինքս լրիվ նորմալ եմ վերաբերվում ու կարծում եմ, որ աշխարհը շատ բան կշահեր, եթե եթե մարդիկ նորմալ վերաբերվեին դրան ու աղջիկները հանգիստ, առանց վարկաբեկվելուց վախենալու կարողանաին նման բան անել։
Բայց Հայաստանում ցավոք աղջկա կողմից առաջին քայլը հիմնականում շատ վատ է ընդունվում տղայի ու շրջապատի կողմից։ Այդ պատճառով երևի սիրո խոստովանություն անելուց առաջ աղջիկը պիտի լավ իմանա, թե ում է խոստովանում, թե չէ կարող է ծաղրի առարկա դառնալ։
Ու վատն այն է, որ երևի շատ տղաներ, որոնք ասում են, թե նորմալ են վերաբերվում դրան, այնուամենայնիվ ենթագիտակցորեն այնքան էլ լավ չեն համարում։ Ուղղակի հայերի մոտ դրան վատ վերաբերվելը շատ խոր արմատներ ունի։ Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում հայերն էլ կընտելանան դրան ու ամեն ինչ լավ կլինի :)

հարցը նրանում է, որ ներկայումս տղաների մեծ մասը, թեև ասում է, որ ոչ մի վատ բան չի տեսնում, նրանում, որ աղջիկն առաջին քայլը անի, բայց ենթագիտակցաբար դրան այդքան էլ դրական չեն նայում :think
Աղջիկը երբեք չի կարող վստահ լինել, որ իր խոստովանությունից հետո տղան չի գնա իր ընկերների հետ քննարկի իր քայլը, ծիծաղի, ուրիշների մոտ ավելի-պակաս բաներ խոսի… ու լիքը տենց բաներ… :8
Դրա համար էլ մեր աղջիկները լուռ սիրում են, ու աշխատում են ոչ մի կերպ ցույց չտալ, որ սիրում են…

DVG
18.02.2008, 16:09
Իսկ ինձ օգնություն ա պետք, թե ոնց անեմ էդ անտեր առաջին քայլը, որովհետև էդ աղջիկը իմ մոտիկ ընկերներից մեկն ա, բայց պարզվումա, որ սիրահարվել եմ, կամ էլ...ով գիտի թե ինչ:
Հիմա, եթե ես առաջին քայլը անեմ, ու եթե ինքը դա չհավանի, այսինքն՝ ինքը նույնը չի զգում, ես կկորցնեմ մոտիկ ընկերոջս, եթե չանեմ...ոչինչ էլ չի լինի, բայց լավ կլիներ որ միասին լինեինք :):hands:D ես ինքս էլ բան չեմ հասկանում...ու չգիտեմ էլ թե ինչի եմ էս ամենը գրում...

Array
18.02.2008, 18:22
Իսկ ինձ օգնություն ա պետք, թե ոնց անեմ էդ անտեր առաջին քայլը, որովհետև էդ աղջիկը իմ մոտիկ ընկերներից մեկն ա, բայց պարզվումա, որ սիրահարվել եմ, կամ էլ...ով գիտի թե ինչ:
Հիմա, եթե ես առաջին քայլը անեմ, ու եթե ինքը դա չհավանի, այսինքն՝ ինքը նույնը չի զգում, ես կկորցնեմ մոտիկ ընկերոջս, եթե չանեմ...ոչինչ էլ չի լինի, բայց լավ կլիներ որ միասին լինեինք ես ինքս էլ բան չեմ հասկանում...ու չգիտեմ էլ թե ինչի եմ էս ամենը գրում...
Ի՞նչ պարտադիր ա,որ էտ առաջին քայլը լինի խոսքերով:)

Աթեիստ
18.02.2008, 19:20
Իսկ ինձ օգնություն ա պետք, թե ոնց անեմ էդ անտեր առաջին քայլը, որովհետև էդ աղջիկը իմ մոտիկ ընկերներից մեկն ա, բայց պարզվումա, որ սիրահարվել եմ, կամ էլ...ով գիտի թե ինչ:
Հիմա, եթե ես առաջին քայլը անեմ, ու եթե ինքը դա չհավանի, այսինքն՝ ինքը նույնը չի զգում, ես կկորցնեմ մոտիկ ընկերոջս, եթե չանեմ...ոչինչ էլ չի լինի, բայց լավ կլիներ որ միասին լինեինք :):hands:D ես ինքս էլ բան չեմ հասկանում...ու չգիտեմ էլ թե ինչի եմ էս ամենը գրում...

Կարելի է սկսել նշելով, որ քո նրան առանձնացնում ես մյուս ընկերներիցդ: Նրա մոտ կարծում եմ կծագեն հարցեր, որոնց պատասխանները արդեն ամեն ինչ կասեն:

Նորմարդ
18.02.2008, 19:27
Կարելի է սկսել նշելով, որ քո նրան առանձնացնում ես մյուս ընկերներիցդ: Նրա մոտ կարծում եմ կծագեն հարցեր, որոնց պատասխանները արդեն ամեն ինչ կասեն:
Բացեց, իմ կարծիքով աղջիկները ամեն ինչ էլ հասկանում են;)
Եթե հետը նորմալ շփվում ես ու Աթեիստի ասածը անում ես ու ինքը չի ընդդիմանում, ուրեմն արխային արա առաջին քայլդ:) կամ կասի հա կամ էլ կասի արի մնանք ընկերներ, ամեն դեպքում ընկերոջդ չես կորցնի, ուղղակի չգիտեմ այդքանից հետո ինչքանով կկարողանաս ուղղակի ընկերությունը շարունակես :)

Քեզ հաջողություն:)

DVG
19.02.2008, 15:10
Բանն նրանում է, որ ես վախենում եմ, որ ինքը դրանից հետո չի շարունակի ընկերությունը, կամ էլ եթե շարունակի, ուրեմն երևի էլ էն մտերմությունը չի լինի, ավելի սառը կլինի հարաբերությունները...իսկ ես էդքան էլ չեմ ուզում ընկեր կորցնել

Նորմարդ
19.02.2008, 15:17
Բանն նրանում է, որ ես վախենում եմ, որ ինքը դրանից հետո չի շարունակի ընկերությունը, կամ էլ եթե շարունակի, ուրեմն երևի էլ էն մտերմությունը չի լինի, ավելի սառը կլինի հարաբերությունները...իսկ ես էդքան էլ չեմ ուզում ընկեր կորցնել
Չես կորցնի:)
Ավելի համարձակ եղիր, եթե իրոք ընկերներ եք նա կհասկանա քեզ:)
ԵՎ վերջապես եթե չասես ապա միգուցե ամբողջ կյանքում ափսոսաս, որ չես ասել, չարածի համար ավելի շատ են ափսոսում քան արածի:)

DVG
19.02.2008, 15:26
Ես արդեն նշել եմ, որ եթե չասեմ, կարողանամ չասել, դա ոչ մի հետևանք էլ չի առաջացնի, ես կարող ա և թույլ եմ, բայց էդքան էլ խելագար չեմ, որ տանջվեմ դրա համար...հոգեկան տիրապետությունս նորմալ հունի վրա ա:

Երկնային
19.02.2008, 15:49

Իսկ երբեք մտքովդ չի՞ անցել, որ կարող ա էդ աղջիկն էլ քո կողմից որևէ քայլի է սպասում…:think
Ես գտնում եմ, որ եթե հիմա իրեն զգացմունքներիդ մասին չասես, հետո փոշմանելու ես, որովհետև միշտ մտածելու ես «Իսկ եթե ասեի, ի՞նչ կլիներ…»
Անվերջ մտածել «Սիրումա, թե՞ չէ…»" չի կարելի: Ավելի լավա համոզված լինես, քան անընդհատ կասկածես... ;)

DVG
19.02.2008, 15:56

Շատ լավ խոսքեր են, մի բան հարցնեմ, դո կարո՞ղ ա Քառնեգի ես կարդացել

DVG
21.02.2008, 16:09
Կծիծաղաք, բայց մի բան էլ պետք ա ասեմ,
Չգիտեմ տենց բան լինում ա, որ միաժամանակ սիրեն /սիրահարվեն/ երկու աղջիկների...
Ինձ թվում է՝ հիմա տենց իրավիճակում է

Երկնային
21.02.2008, 17:46
Շատ լավ խոսքեր են, մի բան հարցնեմ, դո կարո՞ղ ա Քառնեգի ես կարդացել

կարդացել եմ… :oy

Կծիծաղաք, բայց մի բան էլ պետք ա ասեմ,
Չգիտեմ տենց բան լինում ա, որ միաժամանակ սիրեն /սիրահարվեն/ երկու աղջիկների...
Ինձ թվում է՝ հիմա տենց իրավիճակում է

հմմ… ես համոզված եմ նրանում, որ եթե չես կարողանում կողմնորոշվել, թե որ մեկին ես սիրում, կամ էլ քեզ թվում ա, որ երկուսին էլ սիրահարված ես, ուրեմն իրականում, նրանցից ոչ մեկին էլ չես սիրում… :think
բայց սա արդեն ուրիշ թեմայա… :)

DVG
22.02.2008, 16:35
Իրոք որ :hands:hands:love:oy

I love love
12.08.2008, 19:20
Այո, աղջիկը չպետք է առաջին քայլն անի:Միանշանակ նրան լուրջ չեն ընդունի:Կօգտվեն առիթից,գուցե կօգտագործեն ու չեն հասկանա աղջկա զգացմունքների մասին:

Kuk
12.08.2008, 19:40
Այո, աղջիկը չպետք է առաջին քայլն անի:Միանշանակ նրան լուրջ չեն ընդունի:Կօգտվեն առիթից,գուցե կօգտագործեն ու չեն հասկանա աղջկա զգացմունքների մասին:

Իսկ չե՞ս կարծում, որ նույն կերպ կարող են աղջիկներն օգտագործել` առաջին քայլը կատարած տղային:

Կծիծաղաք, բայց մի բան էլ պետք ա ասեմ,
Չգիտեմ տենց բան լինում ա, որ միաժամանակ սիրեն /սիրահարվեն/ երկու աղջիկների...
Ինձ թվում է՝ հիմա տենց իրավիճակում է

Հա, իմ կարծիքով` լինումա: Ես մի ժամանակ մի չորս հոգում մեջ խճճվել էի, բայց ոչ սիրում էի, ոչ էլ սիրահարվել էի, ուղղակի չգիտեի որին.. տենց էլ սաղին բաց թողեցի, ուրիշի հետ եղա:P

Brigada
12.08.2008, 21:33
կարողա աղջիկները օգտագործեն տղաներին, բայց ի վերջո աղջկա աննուննա դուրս գալիս:

Kuk
12.08.2008, 21:36
կարողա աղջիկները օգտագործեն տղաներին, բայց ի վերջո աղջկա աննուննա դուրս գալիս:

«Անուն դուրս գալը» էդ օգտագործվելու ցավալի կողմերից մեկն ա, բայց ոչ միակը: Նենց որ` պետք չի մտահոգվել միայն «վատ անուն հանելու» համար:

I love love
15.08.2008, 13:32
Kuk Իսկ չե՞ս կարծում, որ նույն կերպ կարող են աղջիկներն օգտագործել` առաջին քայլը կատարած տղային:

Նույնիսկ առաջին քայլն ընդունած աղջիկներին կարող են օգտագործել,բայց ոչ տղաներին:

Amaru
15.08.2008, 13:34
էդ ինչի՞ չեն կարող որ :) շատ հեշտ ու հանգիստ :D

Dayana
15.08.2008, 14:04
Լավ էլի :( էլի էս թեման :) Կրկնեմ երեկվա գրածս բոլոր նրանց համար, ովքեր չէին հարցրեկ կարդալ ;)

Մենակ հայ աղջիկներն են, որ սիրահարվում են ու ընկնում դեպրեսիայի մեջ, բայց չեն ասում տղային, մտածելով, որ իրենց լուրջ չեն ընդունի։ Հայ տղաներն էլ ասում են ."ա դե ինչ արբերություն ով կասի", բայց երազում են, որ մի աղջիկ իրենց սիրահարվի ու բարձրաձայնի, իսկ իրենք բոլոր ծանոթ-անծանոթներին կպատմեն։ Ու միայն Հայաստանում կան մարդիկ՝ Հայեր, ովքեր էնքան ազնիվ են (благородный), որ էս նախորդ երկու տեսակներին ապաուցում են, որ կարևորը մարդիկ սիրար սիրում են :P Էնպես որ եկեք մենք բոլորս փորձենք լինել վերջիններին նման ;)

Kuk
15.08.2008, 15:21
Նույնիսկ առաջին քայլն ընդունած աղջիկներին կարող են օգտագործել,բայց ոչ տղաներին:

Է~, լավ էլի, արդեն չի դզում. չեմ սիրում սենց անհետաքրքիր ու դատարկ խոսքերով լի բանավեճեր: Նենց մի անտեղի ու անհիմն վստահությամբ էլ գրում ես, ոնց որ թե ամբողջ աշխարհի մարդկանց ճանաչում ես ու գիտես, որ ոչ մի տենց աղջիկ չկա, որ կարողանա որևէ մի տղայի օգտագործի` չարաշահելով նրա զգացմունքները: Եթե դու չես կարող, դա ուրիշ ա, ես շատ աղջիկների եմ ճանաչում, ովքեր «մատերի վրա ֆռռցնում են» տղեքին, Ասեմ, որ տղեքն էլ իրանցից մի քանի տարի մեծ են:

*e}|{uka*
15.08.2008, 21:16

Ես ավելին կասեի , հիմա աղջիկները(ի նկատի չունեմ բոլոր աղջիկները :oy) ավելի շատ են տղաներին «օգտագործում» (զզվում եմ ես բառից) , քան տղաները ( բայց որ երկուսին էլ հարցնես աղջիկը կասի ես էի օգտագործում, տղան էլ կասի ես :P), բայց աղջիկը իր շրջապատին չի պատմի իր արկածային օգտագործելիության մասին, իսկ տղան պաաաաա՜... :D
Իսկ ինչ վերաբերում է առաջի քայլին, թող յոգա :D (տենց բառ կար չէ) քցեն տենան ովա կրում :D:D
Իսկ եթե լուրջ նախընտրելին կլինի, որ տղան առաջին քայլը անի, հա՛մ աղջիկը իրան լավ կզգա, հա՛մ տղան, հավատացեք, ով ինչ ուզումա թող ասի բայց դա տենցա :P

Amaru
15.08.2008, 21:55
Իսկ ինչ վերաբերում է առաջի քայլին, թող յոգա :D (տենց բառ կար չէ) քցեն տենան ովա կրում :D:D

ճուտ, դու կարո՞ղ ա «ցելա»-ի մասին էիր :D

Razo
15.08.2008, 22:00

Ճիշտ հակառակը... Ինձ թվում է դու աղջիկ ես դրա համար ես տենց ասում, բայց դե հոգուտ խորքում գիտես որ աղջիկը մենակ «հարիֆ» տղեքին կարա օգտագործի:

Ու «հարիֆ»-ներն էլ քիչ են… :):):)

*e}|{uka*
15.08.2008, 22:02
ճուտ, դու կարո՞ղ ա «ցելա»-ի մասին էիր :D

:D:D:D Չէ՛. ոտ քցելու հետ էի :D:D: Ցելան կլիներ «առաջի ձեռքը» ( դա էս հասցեով չի :)) )

Ավելացվել է 7 րոպե անց

Ճիշտ հակառակը... Ինձ թվում է դու աղջիկ ես դրա համար ես տենց ասում, բայց դե հոգուտ խորքում գիտես որ աղջիկը մենակ «հարիֆ» տղեքին կարա օգտագործի:

Ու «հարիֆ»-ներն էլ քիչ են… :):):)

Աղջիկ եմ ու դու ինձ սխալ հասկացար, հարիֆ տղա ասելով ինչ ես հասկանու՞մ, յուրաքանչյուր տեմպերամենտով ու մի քիչ խելոք աղջիկ կարող է ամեն երրորդ տղային ապացուցել որ ինքը հարիֆՖ է, ինչը չես ասի տղաների մասին, իրանք լյուբոյ բան կարող են ապացուցել ու միաժամանակ հերքել, երբ ինչ հարմարա:beee :D,Իսկ եթե «օգտագործելուն» է հասնում, վերջում հավատա երկուսն էլ օգտագործված են լինում, ինչ ուզումա ասեն, տենցա դուրս գալիս...
թեմայից էլ մի շեղվեք վըյ՜...:P

Taurus
15.08.2008, 22:17
Առաջին քայլը համարյա միշտ մենք ենք անում, որովհետև դա մեր մոտ ավելի լավ ու գեղեցիկ ա ստացվում!

Amaru
15.08.2008, 22:30
...ասաց Էդոն! :))

Սերխիո
15.08.2008, 22:43
… հաստատեց Պետոն ;)

dvgray
16.08.2008, 02:55
Առաջին քայլը համարյա միշտ մենք ենք անում, որովհետև դա մեր մոտ ավելի լավ ու գեղեցիկ ա ստացվում!
Դուք ովքե՞ր եք: Քանի՞ հոգով եք անում այդ քայը: Ու միաժամանա՞կ եք անում: Կարո՞ղ ա բանակային ինչ եր միջոցառում եք անում :)

Նանե
26.08.2008, 13:23
Համարում եմ որ առաջին քայլը ճիշտ կլինի որ տղան անի, բայց հակարակ դեպքում լռելն էլ է սխալ: Եթե կա սեր,?? ուրեմ պետք է բղավեեեեեեեեել դրա մասին: :D Որ հետո չփոշմանենք: Ամեն դեպքում եթե ես հայտնվեմ նման իրավիճակում հաստատ կասեմ, մի կողմ թողնելով և ինքնասիրություն, և մնացաց բոլոր ձևականությունները /բայց ասեմ, որ շատ կարևոր է թե սիրելիտ արժանի է այդ ամենին?? թե չէ կարող է սերդ խոստովանես, իսկ նա արդյունքում ծաղրի քեզ:B

ArmineIvanyan
18.09.2008, 16:47
Մեր օրերում հատկապես Հայաստանում ընդունված է, որ առաջին քայլը պետք է անի տղան, իսկ աղջիկները հազվագյուտ են դիմում սիրո խոստովանության: Կուզեմ իմանամ դուք ինչպես եք վերաբերվում այդ հարցին: Առաջին քայլը ում պարտականությունն ա աղջկա, թե տղայի:
Ասեմ իմ կարծիքը՝ ես կարծում եմ, որ աղջիկը չպետքա դիմի առաջին քայլին, էդ իմ անձնական կարծիքնա, կասեք ձերը?

կարծում եմ ամենաիդեալական տարբերակն այն է որ երկուսն ել իրար սիրում են և երբ տղան կամ աղջիկը առաջինն ե ասում մյուսն ել իր հերթին պատասխանում է որ իրենց զգացմունքները փոխադարձ են........