PDA

Դիտել ողջ տարբերակը : Որն՞ է սիրո մեջ ազատությունը...

Second Chance
08.11.2007, 13:58
Ով ինչպե՞ս է հասկանում սա...:)
Ասում են սերն առանց ազատության դատապարտված է կործանման… ես համաձայն եմ այս մտքի հետ, բայց նայած ով ինչպես է հասկանում սիրո մեջ պետք է ազատություն լինի արտահայտությունը այսինքն ազատությունը որ՞ սահմաններում է պարտադիր հոգևո՞ր թե նաև ֆիզիկական...
Մարդկանց շատ մեծ հատված կարծում է, որ զգուշություն է պետք սիրո մեջ կիրառել-երբեմն այդ զգուշությունը վիրավորում է զուգընկերոջը...:thinkՄի մասն էլ կարծում է եթե կա պարտավորություն չկա սեր...
Մի խոսքով կան տարբեր ծայրահեղություններեր և տարբերություններ- ազատություն սիրո մեջ, ազատություն ցանկությունների մեջ/ երբ սիրում ես/, ազատություն որոշումների մեջ (անկախ-առանց զուգնկերոջ կարծիքի) և այլն…
Որտեղ է վերջանում ազատությունը և սկսում պարտավորությունները...
Արդյո՞ք վերջանում է ազատությունը ,երբ առաջ են գալիս պարտականություններ...
Ինձ շատ հետաքրքիր է ով ինչպես է պատկերացնում և ինչպես կուզենար, որ վարվեն իր հետ, որպեսզի չոտնահարվի իր ազատությունը...

Մականուն
08.11.2007, 14:08
Պատասխանը չափազանց պարզ ու հասարակ է:
Սրտին չես թելադրի: Վերջ: Եթե կա սեր, ուրեմն դա կամովին է և ազատ ընտրության արդյունք է: Իսկ եթե այնուամենայնիվ կա ստիպողականություն ու սահմանափակում, ապա դա արդեն սեր չէ այլ վախ կամ էլի ինչ-որ ուրիշ մի բան… Հետևաբար սերը պետք է ազատ լինի կամ այլլ կերպ ասած սիրո մեջ պետք է ազատություն լինի:

Dayana
08.11.2007, 14:34
Քվեարկել չեմ կարող, սրանցից ոչ մեկն էլ իմ համար ազատ սեր չեն :oy Ես ազատ սեր համարում եմ այն , ինչն անհնար է քննարկել ;) Երևի շատ անձնական է :) Միայն մի բան ասեմ , սերն ազատություն ու պայքար չունի , եթե սիրում ես սիրի ու մի մտածի ինչպես սիրել , քազի ամեն մեկը յուրովի կարող է սիրել :love

Vicki
08.11.2007, 14:43
Սերը հենց կյանքա ու ազատություն… Եթե կարողանաս մեկնաբանել դա, ուրեմն իրականում չես զգում ոչինչ:love:
Ուղղակի մեր հասարակությունը ազատություն բառի տակ, մասնավորապես սիրո մեջ, փորձումա այլ իմաստներ գտնել ու ներմուծելangry:

yenart
08.11.2007, 14:57
Երբ այնքան ես վստահում, որ չես փորձում ձեռքիդ մեջ պահել նրան ղեկավարող բոլոր թելերը... Եվ ինքդ չես անցնում վստահության սահմանները... Թվում է, թե սահման բառը կապ չունի ազատության հետ... Բայց երջանկությունը պաշտպանող ամեն մի սահման ազատության համար է գործում... Այդպես եմ կարծում…;)

Grieg
08.11.2007, 15:02
ազատ և ոչ ազատ սեր չեմ տարբերում եթե կա փոխադարձ սեր կլինի նաև ազատություն իսկ երբ մադրիկ ձևական են սիրում պարզ է որ արաջին հերթին իրենց կսիրեն ..պարտավորություներից վախ,կամքի ազատություն,արգելքի բացակայություն դա էգոյի հաղթանական է սիրո հանդեպ, սիրող մարդու համար սերն է ամենաթանկը և նա կանի ամեն ինչ որպիսզի պահպանի իր սերը, որպիսզի սիրվող անձը իրեն լավ զգա..

Fantazy
08.11.2007, 15:08
Կարծում եմ, որ սիրո մեջ ազատությունը այն է, երբ սիրած էակին անչափ վստահում ես, երբ կարող ես նրան ամեն ինչ ասել և ակնկալել, որ նա կհասկանա և կօգնի: եվ այսպիսի հարաբերություններում չկա սահմաններ դնելու կարիքը…

Script
08.11.2007, 15:44
Սերը դա հենց ազատություն է:«Ոչ ազատ» մարդիք չեն սիրում ուղակի ձևացնում են:
Հարաբերությունների մեջ բռնությունը, կասկածամտությունը սեփական անվստահության նշան եմ համարում:

Goga
09.11.2007, 00:34
Սերը հենց կյանքա ու ազատություն… Եթե կարողանաս մեկնաբանել դա, ուրեմն իրականում չես զգում ոչինչ:love:
Ուղղակի մեր հասարակությունը ազատություն բառի տակ, մասնավորապես սիրո մեջ, փորձումա այլ իմաստներ գտնել ու ներմուծելangry:

Համաձայն եմ քեզ հետ, սիրո ազատություն ասելով չպետք է հասկանանք, մասնավորապես երբ տղան թույլ է տալիս աղջկան հաճախել այնտեղ, որտեղ ցանակնում է, և երբ ցանկանում է:ok
Սիրո մեջ ազատությունը դա այն է, երբ կարողանում ես սիրել ամբողջ սրտով, սիրել առանց սահման և ուղղակի սիրել:love

Ուլուանա
09.11.2007, 07:19
Սիրո մեջ ազատություն ասելով՝ հասկանում եմ ընդհանրապես հոգեկան ազատություն՝ հոգու, մտքի անկաշկանդ, բերկրալի ու խաղաղ գոյություն, և այս ազատությունը ոչ մի կապ չունի սանձարձակության հետ, որն իրականում ազատություն երևույթի խեղաթյուրված ու այլասերված ընկալումն է մարդկանց որոշակի հատվածի կողմից, ու հաճախ թյուրիմացաբար նույնացվում է ազատության հետ... :[

Ազատություն ասելով՝ նաև չեմ հասկանում անպատասխանատվություն, քանի որ սիրո մթնոլորտում պարտականությունները ոչ թե բեռ են լինում, այլ հաճելի գործեր, հետևաբար չեն կարող խոչընդոտել կամ հակադրվել ազատությանը։ Եվ ընդհանրապես սերն ու անազատությունը անհամատեղելի հասկացություններ են, իսկական սիրո մեջ անազատություն չի կարող լինել, ինչպես որ անազատության մեջ սեր չի կարող գոյատևել. նույնիսկ եթե ծնված էլ լինի, երկար չի ապրի ;)

phanasonic
09.11.2007, 11:49

Ապրես:hands
Չեմ համարձակվի ավելացնել ոչինչ;)

Էդուարդ_man
16.11.2007, 16:19
Ազատությունը սիրուց ավելի բարձր է կարծում եմ այսինքն սկզբից ազատություն հետո ընրություն ,եթե չկա ազատություն ուրեմն չկա իսկական սեր ու մնացած ամենինչ անիմաստ է... եթե չկա ազատություն...
Նման փոխհարաբերությունների մեջ պետք է շատ զգույշ լինել, որ չվնասեք դիմացինի ազատությունը , որ զույգերից մեկը իր ազատության սահմանը կարողանա վստահել մյուսին առանց պինդ բռնելու,առանց պաշտպանվելու ՝ վստահելով, որ չեք վնասի այն…