PDA

Դիտել ողջ տարբերակը : անանուն



StrangeLittleGirl
18.04.2006, 16:56
Սա հենց երեկ եմ գրել: Ես բոլորովին այլ նպատակ ունեի, երբ քայլում էի նկարագրված ճանապարհով ու նոթատետրիս մեջ նշումներ կատարում: Ավելացնեմ, որ չեմ օգտագործել «չեմ հիշում» արտահայտությունը: Ինչը չեմ հիշել, չեմ գրել, չեմ էլ նշել, որ չեմ հիշում:
Անանուն (http://members.lycos.co.uk/byurish/ananun.doc)

Ուլուանա
18.04.2006, 19:46
Ի՜, ես ֆրինետով եմ, ինձ մոտ չի բացու՜մ։ Նենց դիր, որ ես էլ տեսնեմ, էլի, խնդրում եմ... :(

StrangeLittleGirl
18.04.2006, 21:48
Ի՞նչ անեմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում ֆայլը փոքրացնել, որ կարողանամ գրառմանս կցել: Ախր սահմանափակումն էլ շատ փոքր թվից է սկսվում: Բայց եթե ուզում ես, էլեկտրոնային փոստով կուղարկեմ: ;)

Chuk
19.04.2006, 00:26
Բյուր, հուսով եմ որ դեմ չես, որ ստեղծագործությունդ գրառման ձևով ներկայացնեմ, որպեսզի բոլորը կարողանան կարդալ:

Անանուն
Հեղինակ՝ Բյուրակն

Արև է: Ծաղկած բալենու թերթիկներն օրորվելով ընկնում են գետնին: Թեթև քամի կա: Այս ամենին միանում են երեխաների զվարթ ձայները: Ջրափոսերը շատ են, ճանապարհը՝ ցեխոտ: Առաջ եմ գնում: Ձախ կողմիս դարպասի վրա ցուցանակ է փակցված. "Լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց": Ճանապարհի երկու կողմերում բարդիներ են: Ծույլ շներն արևի տակ պառկած պոչերն են խաղացնում: Քիչ այն կողմ՝ քարի վրա նստած, երկու հասակավոր տղամարդ կյանքի լուրջ խնդիրներն են քննարկում: Սպիտակ թիթեռնիկը պտտվում է խոտերի շուրջ…

Մոտենում եմ հոգեբուժարանին: Մի շուն աղբամանն է քրքրում, իսկ մեղուն կողքի պատի վրա անցք է որոնում, որ միջով անցնի. չգիտի, որ եթե մի քիչ էլ բարձրանա, հանգիստ կարող է պատի վրայով անցնել: Աչքերս լցվում են: Կանգ առա: Հեռվից ոչխարների ձայն է լսվում:

Իսկ դիմացի ծառն այնքան էլ կանաչ չէ. մի քիչ դեղին երանգ ունի: Երևի այդպիսին է, որ այն աշունը հիշեցնի:

Հոգեբուժարանի բակով մի ծերուկ է անցնում՝ ուսին մետաղյա ձողեր: Այգեպա՞ն է, թե՞ պահակ… Կարծեմ այն նստարանի մոտ էինք, երբ արտասվելով փախա:

- Կներես, մենք չէինք ուզում քո ծննդյան օրը փչացնել:

Ես հույս ունեի, որ Մարիան հետևիցս կգա: Վեճի ընթացքում ես ինչ-որ տեսարան էի լուսանկարում: Մեր դասախոսն արագ էր քայլում, որովհետև հասցրեց բոլորից առաջ անցնել և ինձ մոտենալ: Ջրափոսեր այն ժամանակ չկային: Կարծեմ նա չի նկատում, թե չի ուզում նկատել, որ բոլորից առաջ եմ ընկել ու մենակ եմ քայլում: Ասաց, որ պայուսակս դուրը եկել է. կարպետից էր:

Ինչ-որ կենդանու ստորին ծնոտ… թելեր, որոնք ուղեղի նման են կծկվել: Ինչու՞ չեմ ուզում ճանապարհս շարունակել և հիշել այն, ինչ զգացել եմ, երբ հետևում եմ թողել մյուսներին: Բայց դա կարևոր չէ… Արցունքներ, քաղաքը վերևից ու լուսանկարներ…

Վալերիանայի կեղտոտ սրվակ՝ մեջը մեկ հաբ…

- Մա՛մ, ինձ կտանե՞ս մանկատուն… լավ էլի… մա՛մ, մանկատունը ի՞նչ ա:

Ձախ կողմիս ցուցանակը. "N2 օժանդակ գիշերօթիկ դպրոց":

StrangeLittleGirl
19.04.2006, 17:10
Իհարկե դեմ չեմ
Շնորհակալություն :)

Ուլուանա
19.04.2006, 19:09
Կարդացի։ Կարծես օրագրի մի էջ լիներ, որի ոչ սկիզբն է հայտնի, ոչ վերջը...:think
Տեսնես ո՞վ ի՞նչ էր արել, որ քո ծննդյան օրը փչացրել էր...:unsure :(

StrangeLittleGirl
19.04.2006, 20:52
Հենց այդպես էլ կա, օրագրի մի էջ է, բայց մի քիչ հասկանալի դարձրած: :D

kiki
19.04.2006, 21:58
Իսկ ինձ դուր եկավ, իմ գրելու ոճին մի քիչ նման է, ես հիմնականում կարճ նախադասություներով եմ գրում, ու շատ հաճախ եմ բազմակետերն օգտագործում` մի քիչ անհասկանալիություն, գաղտնիություն ու լրացնելու տեղ թողնելով..;)

Guest
28.11.2006, 14:21
Ասում ես երեկ ես գրել, հա՞:

Լավն էր, անչափ անհականալի:D

Բայց մեկա հոգով էր շատ գրված,
Ամեն բառում ծանոթ մի տխրություն,
Եվ աշխարհում այս մորորած, կորած,
Ումենք տանջող մտքի կախվածություն:

StrangeLittleGirl
03.07.2007, 18:14
Արև է: Ծաղկած բալենու թերթիկներն օրորվելով ընկնում են գետնին: Թեթև քամի կա: Այս ամենին միանում են երեխաների զվարթ ձայները:
Զգայականն աղքատիկ է, պատկերն ամբողջական չէ:

Ընդհանուր առմամբ բացերը, անհասկանալի մասերը շատ էին, որի հետևանքով ընթերցողի մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում: Պատկերները գեղեցիկ էին, բնական: Կերպարները թերի էին, չէր հասկացվում, թե ինչ կապ ունեն հեղինակի հետ:
Ներկան ու անցյալն էլ լավ չէր հասկացվում: Ասես խառնվել էին իրար: Ի՞նչ կապ ուներ ստորին ծնոտը, ի՞նչ վալերիանա: