PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակրոստիքոս



Esmeralda
16.09.2006, 10:19
Առաջարկում եմ մի հետաքրքիր խաղ, որի իմաստն աքրոստիկոսներ գրելն է…
Աքրոստիկոսը չափածո ստեղծագործություն է, որի տողերի առաջին տառերով կազմվում է ինչ-որ բառ (սովորաբար անուն)...
խաղի սկզբունքը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը պիտի գրի աքրոստիկոս իր վերևի մարդու անունով կամ ծածկանվամբ... դրա համար յուրաքանչյուր գրառում անող, իր աքրոստիկոսի տակ գրում է իր անունն ու ծածկանունը...

Սփռվել է շուրջս մի անիմաստ լռություն....
Կ աղկանձում է շունը պատուհանիս տակ...
Ի նձ տանջում է նորից մի հիշողություն,
Զ արնվում է սրտիս մի անսահման տխրություն...
Բ ույն է դրել սրտումս թախիծն աննպատակ...

Անի Էսմերալդա

Հ.Գ. Աքրոստիկոս գաղափարը կարելի է մի քիչ ընդլայնել... կարող եք գրել այնպես, որ տողերի երկրորդ կամ երրորդ տառերով կազմվի բառը...

Esmeralda
18.09.2006, 10:03
Այդպես խաղի էությունը լրիվ կորչում է...
կարելի է բացել նոր թեմա և քո ասածով լինի.... բայց այս թեման թող շարունակվի իր իսկ կանոններով.... Պարտադիր չէ, որ մարդիկ գրեն կատարյալ բանաստեղծություններ... ամենքն իրենց հնարավորությունների չափով....

Հա Ռ ած աչքերս աստղերին անթիվ՝
Ան Ե զր սրտիդ դռներն եմ թակում...
Ան Ա պակ հոգիս նստել է մայթին,
Լա Լ իս է, բայց դեռ քեզ է սպասում...
Ան Ի մաստ թախծում, լույս է երազում...
Հա Ս ա վերջապես իմ "արշալույսին"՝
Սր Տ իս արևը հանձնելով լուսնին...

Անի էսմերալդա

Astghik
18.09.2006, 15:05
Հ այկն է քո արժանի որդին,
Ա րարատն է քո դարավոր ոգին,
Յ ուր զուլալ ջրերով անհանգիստ
Ա րաքս գետն է երգում քեզ օրոր:
Ս արերով ես դու լի վեհանիստ:
Տ ներիդ երթիկն միշտ անդոր:
Ա պրի՛ր դու հավե՜տ, լուսավո՜ր,
Ն աիրյան մեր երկիր զորավոր...

Աստղիկ

սա իմ առաջին փորձն էր ինչ-որ բանաստեղծություն հորինելու... :oy

Annushka
19.09.2006, 17:32
Մի՛ մոռացիր ինձ ...

Մնաս բարով, իմ խե՛նթ երազ,
Ի մ քա՛ղցր ցավ, բարով մնաս...
Մի՛ մոռացիր գարունը մեր,
Որ մեզ բերեց անմար հուշեր:
Ռեալ է սա, թե մի ցնորք
Ասել դա չի կարող որ ոք,
Ցնորք իմ խենթ, բարով մնաս,
Ինձ կհիշես, լուռ կժպտաս:
Րոպե անգամ չմոռանաս՝
Ինչպես անցան օրերը այս,
Նրանք հոգումդ թող ապրեն,
Ձյան պես նստեն, հուշեր բերեն…

Koroleva
19.09.2006, 17:33
Առանց քեզ
Նույնիսկ աշխարհը
Իսկույն կմեռնի

Annushka
19.09.2006, 17:45
Ես սկզբում չէի կարդացել պայմանը, ուղղակի ինձ թվաց, թե առաջարկվել է ակրոստիկոսներ գրել… Պատահում է, ուշադիր չեմ եղել.. Այ,այ,այ,այ,այ :oy Ես, փաստորեն, պետք է գրեմ Աստղիկ- ակրոստիկոս..... Լավ, վաղն առավոտյան անպայման կավլեացնեմ, հիմա տուն եմ գնալու... լավ մնացեք, երեխեք.. մասնակցեք.. ,,մտացեք.. և ստեղծագործեք... ուղեղի համար օգտակար է:hands ;)
ԸՆՏԻՐ ԹԵՄԱ Է« ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՎ« ԱՊՐԵՔ :drinks :scen :read

Astghik
22.09.2006, 12:31
Վա՜յ, հազար ներողություն, ես նույնպես չէի հասկացել խաղի պայմանները:oy : Հիմա կուղղեմ:

Astghik
22.09.2006, 12:39
Էսպես երկար ժամանակ
Սիրուն կարոտ ու թախծոտ,
Մնաց տղան այն մենակ
Երկար ապրեց ու խրոխտ:
Րոպե անցավ, ժամ, օրեր,
Ամիս անցավ.. ու հանկարծ
Լսեց ձայնն այն աներեր.
Դեռ հիշում էր սպասված
Աղջկան այն սիրահար...

Viki
22.09.2006, 13:34
Հրաշք է, երբ դու սիրում ես :love
Պատժառներ չկան,
Առանց սիրո դու տեղ չունես:[ , անհասկին էլ է պարզ դա: :think
Րոպեներն էլ էլ ետ չեն գա:o
Տրված է կյանք, ապրի'ր վայել:hands
ՈՒ թե սեր էլ ունես հետը,;)
Թե հասկացող մարդ ես գտել, էլ ի?նչ է պետք:
Յուրաքանչյուր մարդն իր կյանքում
ՈՒնի մեկ հնարավորություն
Նայի'ր հետ, բայց առա'ջ գնա, որ հաղթանակ դու ունենաս...

Esmeralda
28.09.2006, 15:21
Ա նձայն լալիս է լուսամփոփը ծեր...
Ս արսուռն է պատել անգույն ձեռքերիս...
Տ ամուկ այտերիս քո խինդն է սառել,
Ղ ողանջում են, տե՛ս, աստղերն աչքերիս...
Ի ՞նչ մեղեդի է հնչում մեմօրոր...
Կ րկին երազ էր... դու չկաս այսօր...

Esmeralda
28.09.2006, 15:25
Առանց քեզ
Նույնիսկ աշխարհը
Իսկույն կմեռնի

Եթե ծածկանունդ հայերեն լիներ կամ անունդ ասեիր, քեզ համար էլ կգրեի

Հ.Գ. Ես կգրեմ այն բոլորի անուններով, ովքեր կհետևեն խաղի ճիշտ կանոններին.... եթե ոչ վերևի անձնավորության, ապա գոնե ակումբից որևէ մեկի անունով գրեք...

Սերխիո
31.07.2008, 17:03
Սա ինձ նվիրել է մեր կուրսի Մարիան , մի քանի տարի առաջ…

Պարզ երևում է հոգիդ,
Երկնքի պես վճիտ
Տխուր ես , անժպիտ
Րոպեներով անմիտ
Որոնում է հոգիդ
Սիրող լարը սրտիդ

Մանոն
31.07.2008, 20:11
Սիրել քնքուշ մի էակի,
Երբ կանգնում են
Րոպեները ժամանակի,
Խառնել փունջը գանգուրների
Ինչե՜ր ասես, որ չես անի
Որ կանգ առնի պահն այս կյանքի:

Հ.Գ. Կարդալով այս թեմայի վերնագիրը՝ «Ակրոստիքոս», մտածեցի երևի ինչ-որ կատակ են արել, բայց փաստորեն՝ ոչ: Ինձ թվում է արժե վերնագիրը ճշտել ու Աքրոստիկոս գրել:

Հայկօ
08.09.2011, 00:53
Զանգեցի քեզ, բայց ապարդյուն.
Ինչու՞ խաչվեց ճամփաս ճամփիդ,
Բզկտված իմ սիրտն է լացում,
Իսկ դու՝ ուրա՜խ, իսկ դու՝ ժպի՜տ.
Լքեցիր ինձ այս հնոցում...



Խմբ. վայ, էս թեման կանոններ էլ ունի... Չգիտեի :oy:

ars83
08.09.2011, 01:30
Փուռը ձգված տառապում ես,
Չարքերը շուրջդ գալարվում են,
Անպայամա՞ն էր՝ հեռաձայնեիր,
Նրա հանգիստը խանգարեիր: :think

Meme
08.09.2011, 16:08
Արևն ու լուսինը իրար հետ ձուլվել,
Րոպե ու ժամ իրար են խառնել,
Սևն ու սպիտակը միաձուլել,
Երկնքում անունդ տառետառ գրել,
Նոր փոթորիկ ու մրրիկ ստեղծել::)

Հ.Գ չգիտեմ ո՞նցա ստացվել,բայց ուզեցի գրել

Lusinamara
08.09.2011, 16:56
ՄԵՐԻ
Մշուշը ցրվի ու կյանքը շողա,
Երջանկությունը լռի սիրո դեմ,
Րոպե լույսերը տարիներ դառնան`
Ինձ ու քեզ իրենց շուքով ողողեն::)

Լուսին:love

Meme
08.09.2011, 16:57
Լույսն ու հույսը մեջդ պահած,
Ու ժամերը րոպե դարձրած,
Սեր ու կյանք ես դու ճառագում,
Իրականը դու անտեսում,
Նույն հեքիաթս կրկին հյուսում:
մինչև գրելդ,էստեղ ես օրագրումս գրել էի քեզ համար

Նարե91
09.09.2011, 15:02
Մշտնջենական հուր եմ ես տեսնում
Եդեմական քո այդ աչքերում, որ
Րոպեական կարող են գրել
Իսկական հայի սիրտը գրավել:;)

Meri Mirzoyan
30.10.2015, 13:10
Սիրունիկ,անուշիկ մի աղջիկ
ՈՒնի երկու սիրուն քույրիկ
Սիրում է նա իր քույրերին,
Իր անուշի'կ քույրիկներին:

Meri Mirzoyan
31.10.2015, 16:33
Նա աղջիկ է չնաշխարհիկ,
Անունը պարզ ու գեղեցիկ,
Րոպեական իր հմտությամբ,
Երջանկացնի բոլորին: