PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվերջանալի պատմություն

impression
07.11.2007, 21:15
Առաջարկում եմ միասին գրել մի պատմություն, որը երբեք կամ գոնե երկար ժամանակ չի ավարտվի: Գրում ենք մեկ նախադասությունից ոչ ավելի, յուզերը կարող է նորից գրել, եթե իր վերջին գրածից հետո կա գոնե 5 ուրիշ նախադասություն: Կարելի է նախադասությունը թողնել անավարտ, եթե գտնեք, որ դրանով ավելի հետաքրքիր կդառնա խաղը, բայց ՄԵԿ նախադասությունից ավելի գրելը դեմ է խաղի կանոններին :)

Դե ինչ, սկսե՞նք :)

Չղջիկը լայն ժպտում էր ու ինքնագոհ թափահարում ականջները:

StrangeLittleGirl
07.11.2007, 21:17
Նա այսօր կորցրեց իր սիրած չղջիկուհուն, որը, իմ կարծիքով, պարզապես մի պոռնիկ էր: :D

egoist
07.11.2007, 21:31
Նա գոհ է , քանի որ վերջապես ազատվեց փնփնթան ընկերուհու ներկայությունից և հիմա կարող է միայնակ վայելել նոր սատկած կատվի արյունը…

Աբելյան
08.11.2007, 14:05
իսկ կատվին թույն սրսկելով էին սպանել, և նրա արյունը թունավոր էր

Ձայնալար
08.11.2007, 14:16
իսկ կատվին թույն սրսկելով էին սպանել, և նրա արյունը թունավոր էր

Սակայն երբ թույնը թուլացրեց նրա մկանները նա հասկացավ, որ չի կարող առանց իր չղջկուհու և այն որ նա սիրում է գիշերները թռնել դա դեռ չի նշանակում, որ նա պոռնիկ է:

Script
08.11.2007, 15:31
Սակայն երբ թույնը թուլացրեց նրա մկանները նա հասկացավ, որ չի կարող առանց իր չղջկուհու և այն որ նա սիրում է գիշերները թռնել դա դեռ չի նշանակում, որ նա պոռնիկ է:

Գիտակցելով եղածի լրջությունը ,նա շրջվեց դեպի անշունչ դիակը և . . .

Universe
08.11.2007, 15:49
Եւ հենց այդ պահին նրա ականջին մի անծանոթ ձայն շշնջաց. «Մի տխրիր իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր, ու հիմար կլինես դու, եթե կարծես, որ կորցրել ես մի գանձ, որը երբեք էլ չես գտնի, պարզապես նա չղջիկ էր: Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով, որ ափսոս դա նրա սեփականն էր...»:D

(Բյուրակնի սկսած Հախվերդյանական Style-ն եմ շարունակում...)

Ուրվական
08.11.2007, 17:34

Միշտ այդպես է լինում, երբ նրան չափից շատ ես սիրում, նա...

impression
09.11.2007, 09:28
Միշտ այդպես է լինում, երբ նրան չափից շատ ես սիրում, նա...

հեռանում է՝ թողնելով տխուր մի հետք՝ չղջիկի նուրբ հոգում, որն ընդամենն ուզում էր այս ու այն կողմ թռչել ու երջանիկ լինել. ինչպիսի՜ բանալ ցանկություն:

Ariadna
09.11.2007, 11:08
հեռանում է՝ թողնելով տխուր մի հետք՝ չղջիկի նուրբ հոգում, որն ընդամենն ուզում էր այս ու այն կողմ թռչել ու երջանիկ լինել. ինչպիսի՜ բանալ ցանկություն:

Այդ նույն պահին, հարևան անտառում, բարձր կաղնու կատարին նստած էր չղջիկուհին՝ ոչինչ չասող հայացքը հառած դեպի հեռուն, սակայն ինչ–որ ներքին անհանգստությամբ, մեղքի և միևնույն ժամանակ հաղթանակի իրարամերժ զգացումով...

Աբելյան
09.11.2007, 18:54
չղջիկը տեսավ նրան, ցանկացավ կանչել "արի ինձ մոտ, սիրելիս", բայց թույնը մուտացիայի ենթարկեց չղջիկին, և նա վերածվեց մի քնձռոտ կատվի

Goga
09.11.2007, 20:49
բայց սերը սեր է, լիներ չղջիկ, թե մի քնձռոտ կատու

Vahe
09.11.2007, 21:10
Եւ չղջկուհին չգիտակցելով որ այդ կատուն իր հին չղջիկն էր սիրահարվում է նրան... ինչպես ասում են սերը աթարին էլ է կպնում:

Selene
10.11.2007, 22:01
ու գիշերը դադարում է ցերեկ լինելուց չղջիկի համար, սկսում է ատել իր իսկ թևերը. գոնե մի անգամ կարողանար գրկել իր կատվին, գոնե մի անգամ...

Tigran Adunts
10.11.2007, 23:36
ու գիշերը դադարում է ցերեկ լինելուց չղջիկի համար, սկսում է ատել իր իսկ թևերը. գոնե մի անգամ կարողանար գրկել իր կատվին, գոնե մի անգամ...

Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում, նա ճանկերն է խրում ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:
Միշտ այդպես է լինում.....

Apsara
10.11.2007, 23:50
Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում, նա ճանկերն է խրում ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:
Միշտ այդպես է լինում.....

Այդպես էր մտածում չղջիկուհին, բայց այս քնձռոտ կատվի մեջ չղջիկն էր թաքնված, այն նույն հին չղջիկը, որը իր չղջիկուհու համար պատրաստ էր ամեն ինչի, ահա ինչու նա դեռ երբեք իր ճանկերը չեր խրել....

impression
12.11.2007, 09:51
Սակայն, ինչպես ընդունված է հին սիրային վեպերում, եկեք մի պահ թողնենք մեր սիրահարներին իրենց սիրային տվայտանքներում, ու խորանանք Չղջիկի մութ անցյալում....

Աբելյան
12.11.2007, 13:10
Չղջիկը ծնվել էր 1988 թ. մայիսի մեկին, Երևանի ծննդատներից մեկի կտուրում

Ծով
09.12.2007, 19:24
Կեսգիշեր էր, և նա ծնվելիս աստղերն էր հաշվում...

ChildOfTheSky
12.02.2008, 02:14
Նա հաշվեց մինչև տասնչորսը (նորածին չղջիկները ավել չեն կարողանում հաշվել)...

Ariadna
12.02.2008, 10:26
Նա հաշվեց մինչև տասնչորսը (նորածին չղջիկները ավել չեն կարողանում հաշվել)...

Եվ հենց այդ պահին նա հասկացավ, այսինքն նա ի վիճակի չէր որևէ բան հասկանալու, քանի որ մի քանի րոպե առաջ էր լույս աշխարհ եկել, նա պարզապես բնազդորեն զգաց, որ տասնչորսը իր ճակատագրական թիվն է՝ այդ թիվն է փոխելու իր կյանքի ուղին։

Նավաստի
12.02.2008, 13:03
Այո, հենց 14-ներ իրենց ընտանիքին կպած սև թիվը, այդ տարիքում էր, որ ալկոհոլի չարաշահումից առաջացած լյարդի ցեռոզը խլացրեց չղջիկի հորը:

Վարպետ
12.02.2008, 15:30
Նա պահակ էր աշխատում նարնջահյութի գործարանում եւ երբեմն-երբեմն...

*e}|{uka*
12.02.2008, 15:37
Նա պահակ էր աշխատում նարնջահյութի գործարանում եւ երբեմն-երբեմն...

Գիշերը բոլորից թաքուն մերկ լողանում էր նարնջահյութի տարրայում :D ,բայց ահա մի մառախլապատ առավոտ նրան գտան ...

Katka
14.05.2010, 15:43
Գիշերը բոլորից թաքուն մերկ լողանում էր նարնջահյութի տարրայում :D ,բայց ահա մի մառախլապատ առավոտ նրան գտան ...

Ահա՛, բռնվեցիր, ո՛վ դու ավազակ, դուրս արի՛ տարրայից: Ու հանկարծ շրխկ...

mxmxm1
14.05.2010, 16:22
ես կասեյի`
ՇՐԽԿ..
պատի վրա հայելին փշրվեց..վրան էլ գրված էր նայի ստե
..վատ նշան էր հաստատ..

Rammstein
14.05.2010, 19:41
Այդ պահին տեղի ունեցավ գովազդային ընդմիջում, ու բաժնի Մոդերատորը խնդրեց բոլորին եւս մեկ անգամ կարդալ թեմայի առաջին գրառումը ու մեկ նախադասությունից ավելի չգրել, որից հետո գովազդը ավարտվեց ու ամեն ինչ շարունակվեց նույն հունով: