PDA

Դիտել ողջ տարբերակը : Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ



Էջեր : 1 [2]

Ձայնալար
11.08.2010, 14:57
http://ecolur.org/gallery/080909050577.jpg

Շնող գյուղի ֆուտբոլի դաշտը լցված է փայտով՝ ընդամենը 4,5 հազար խորանարդ մետր: Դա վերջին ամիսներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար հատված Թեղուտի անտառն է: Տեսարանը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Աչքերիդ առաջ երկրաբանական քարտեզից անհետանում են անտառային լանդշաֆտի հսկայական կտորներ, իսկ նրանց տեղում հայտնվում են մերկ շինարարական հրապարակներ, որոնք լցվում են բետոնե կառույցներով: Յուրահատուկ բնական օբյեկտների մասին կարելի է արդեն անցյալ ժամանակով խոսել, օրինակ՝ Խառատաձորի կիրճը: Նայե՛ք, մտապահե՛ք, քանի որ արդեն կիրճը ծածկված է պատնեշներով: Վաղն այդ անտառը, այդ կիրճը եւ կիրճի միջով հոսող գետակը չեն լինի: Կլինի պոչամբար, որը, Թեղուտի ծրագրի համաձայն, պետք է լցվի մինչեւ 200 միլիոն խորանարդ մետր ծավալով թափոններով, իսկ գետակի փոխարեն լինելու է բետոնե ջրանցք: (Տե՛ս լուսանկարները (http://ecolur.org/hy/photos/look-and-remember-you-may-see-teghout-forest-for-the-last-time/69/)):

Հնրարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կփոխարինեն անտառատնկումները դարերի ընթացքում ստեղծված այս էկոհամակարգին: Թեղուտի ծրագիրն աննախադեպ է. 1992-1995թթ. Էներգետիկ ճգնաժամից հետո սակավանտառ Հայաստանում միայն պաշտոնական ծրագրով պետք է հատվի 357 հա անտառ: Անկախ փորձագետների գնահատակններով՝ Թեղուտի ծրագրի ենթակառուցվածքների զարգացումը՝ ներառյալ հանքը, ապարների համար վայրը, վերամշակող ֆաբրիկան, պոչամբարը եւ 1400 հա տարածքով պահեստները կբերեն անտառի ոչնչացման ողջ այդ տարածքում եւ շրջակա տարածքներում անտառային էկոհամակարգի դեգրադացման:

Ընկերությունը շտապում է, թեպետ ներդրումներ դեռ չունի: Բանակցություններ են տարվում ռուսական ՎՏԲ բանկի հետ: Հասարակությունն առաջարկում է Թեղուտի համար այդ բանկում սոցիալական վճարումներ չկատարել:

Իսկ ի՞նչ է փոխարենն առաջարկում «ACP»: Առաջին հերթին՝ աշխատատեղեր: «Դեռեւս երկու գյուղերից (Թեղուտ եւ Շնող) մեզ մոտ աշխատում է 320 մարդ: Իհարկե, աշխատում են նաեւ այլ վայրերից: Եթե մեզ էքսկավատոր վարող է անհրաժեշտ, մենք նրան այստեղից կվերցնեինք, բայց այստեղ էքսկավատոր վարող չկա,- իրավիճակը բացատրում է «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը,- կբացենք հանքը, կբացենք նաեւ նոր աշխատատղեր՝ մինչեւ 1400»: Նրա խոսքերով՝ ընկերությունն անտառի կորուստը փոխհատուցում է անտառատնկումներով՝ մինչեւ 714 հա: Ահա եւ հիմնականում բոլորը: Իսկ բյուջե գումարներ մուտքագրելու մասին ընկերությունն արդեն չի խոսում, քանի որ հայտնի չէ, թե ինչ ֆինանսավորում կստանա՝ Թեղուտի ծրագրի զարգացման համար: Սեփական միջնոցներն ակնհայտորեն նրան չեն բավականացնում: Բանակցությունները ռուսական Վնեշտորբանկի հետ ընթանում են արդեն երկու տարի: Չիմանալով, թե ինչ է կատարվում փակ դռների հետեւում, կարելի է հաստատել մի բան՝ ՎՏԲ-ն դեռ վարկ չի տրամադրել: Բացի այդ, Թեղուտի ծրագրի, «ACP» ընկերության եւ այդ՝ ակնհայտ անօրինական ծրագրին թույլտվություն տվող կառավարության, ֆինանսական կառույցների դեմ հասարակայնության ելույթները, եվրոպական կառույցներում ծրագրի վերաբերյալ բավականին նյարդային քննարկումները, շարունակվող դատական գործընթացները կարող են իրենց դերը խաղալ եւ գործարքը խափանել:

Ամեն դեպքում Թեղուտում անտառը հատվում է: Ծրագրի ենթակառուցվածքի զարգացումը կատարվում է ամենից անեղծ եւ հրաշալի հատվածներում, որտեղ մինչեւ ճանապարհների անցկացնելը անտառահատները դեռ չէին հասել: Այժմ արդեն հասել են եւ հատել մինչեւ 60 հա անտառ:

«Մեզ մոտ գյուղատնտեսությունը հակասության մեջ է հանքարդյունաբերության հետ: Եթե այն լավ զարգացած լիներ, ապա դժվար կլիներ խլել: Բայց այն չեն զարգացնում: Դրա համար էլ տարածքները խլում են»,- ասում է Շնող գյուղի բնակիչ Լյովա Ալիխանյանը, ով դատական վեճի մեջ է մտել «ACP» ընկերության հետ սեփական տարածքի համար: Թեղուտի ծրագիրը Շնող եւ Թեղուտ գյուղերից խլեց 81,483 հա հողատարածք՝ կառավարության որոշման համաձայն, որն առաջնահերթային շահ ընդունեց մասնավոր ընկերության շահերը: «Ու՞մ համար է այդ շահն առաջնահերթային: Այո, հիմա մարդիկ աշխատանք կունենան թեկուզ 20 տարի, իսկ հետո դա ու՞մ շահը կլինի»,- ասում է Ալիխանյանը:

Մինչ օրս Լյովա Ալիխանյանը եւ եւս մի քանի բնակիչներ այդպես էլ չեն համաձայնվել Թեղուտի ծրագրի համար տալ իրենց հողերը: Մի կողմից ընկերության սահմանած փոխհատուցումն անչափ ցածր է՝ 1քմ-ը 10-15 ցենտ, մյուս կողմից, ընկերությունը, թեպետ խոստացել է բացել աշխատատեղեր, սակայն չի կարող աշխատանքի վերցնել գյուղի բոլոր բնակիչներին, եւ հասկանալի չէ, թե ինչ անեն նրանք, ովքեր զրկվել են հողից, բայց չեն կարող ընկերությունում աշխատանքի տեղավորվել: Լյովան դեռ իր հողերը չի տվել: «Իմ հողերը բարձր են, մինչեւ նրանց հասնեն, մի քանի տարի կանցնի, եւ ես այդ ընթացքում դրանք կօգտագործեմ»,- ասում է նա: Բայց ի՞նչ կլինի հետո: «Գիտեք, կգտնվեն մարդիկ, ովքեր միշտ ընկերության կողմնակիցը կլինեն, կասեն՝ ոչինչ, հետո ամեն ինչ կուղղվի: Բայց 80-ական թվականներին, երբ ընդհանրապես արգելված էր զենք պահել եւ դիմադրել իշխանությանը 20-ամյա բանտարկության սպառնալիքով, ժողովուրդն, այնուամենայնիվ, ընդվզեց եւ հաղթեց: Այդպես էլ մեր դեպքում, կգա ժամանակ, կմտածենք»:


http://ecolur.org/hy/news/2010-08-09/1259/

Marduk
27.08.2010, 13:58
Այս տեսանյութը տեղեկություն է տալիս Թեղուտի անտառի շուրջ առաջացած հիմնախնդրի մասին

http://masis.tv/component/option,com_afm/pid,111/vfile,1395/lang,hy/

Ձայնալար
03.09.2010, 16:43
Թաշկինակով բերանս փակում եմ, որ «կիսլատի» համը չզգամ: (http://www.ecolur.org/hy/news/2010-09-02/1363/)

Ձայնալար
21.10.2010, 13:39
Ազատ և պայքարող ոգիներ

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Կոմիտասի արձանին հարող տարածքում, Կոնսերվատորիայի դիմաց, կազմակերպում ենք համերգ հանրահավաք՝ ի պաշտպանություն Թեղուտի անտառի և հայրենի բնության։ Մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է, անպայման միացեք
http://www.youtube.com/user/teghut#p/a/u/0/Eni0rWesojo

Մասնակցելու են հայտնի հասարակական գործիչներ, հնչելու է ռոք և հեղինակային երաժշտություն և շատ սո...ւր հումոր։

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝
093 080485 - Հրայր
094 336316 - Մարիա
091 309574 - Արփինե

Ձայնալար
22.10.2010, 21:34
Իշխանությունները անօրինական կերպով խոչընդոտում են քաղաքացիների հավաքների ազատությունը

Ս.թ. հոկտեմբերի 8-ին «Թեղուտի պաշտպանության խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Հրայր Սավզյանը և Մարիա Աղաջանյանը Երևանի քաղաքապետարան են ներկայացրել իրազեկում ս.թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 17:00-20:00, Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարակից տարածքում կամ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաք և բացօթյա համերգ անցկացնելու վերաբերյալ:

Ս.թ. հոկտեմբերի 13-ին ստացվել է Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գ.Բաղդասարյանի թիվ 5/Ս-2664 պատասխանը, որով հայտնել է, որ իրազեկումը կքննարկվի «Կասկադ» համալիրի տնօրինության գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նշված օրը և ժամին անցկացվելու է նախապես իրազեկված այլ միջոցառում: Նաև առաջարկվել էր «նախատեսված միջոցառումն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին»:

Երևանի քաղաքապետարանի պահանջը` միջոցառումն այլ վայրում անցկացնելու վերաբերյալ, անօրինական էր, քանի որ բացակայում էին հանրային միջոցառման համար այլ վայր առաջարկելու օրենքով սահմանված հիմքերը:

Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող տարածքը համարելով աննպակատահարմար` միջոցառման կազմակերպիչները մեկ անգամ ևս դիմել են Երևանի քաղաքապետին` իրազեկելով համերգ-հանրահավաքը Երևան քաղաքի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում կամ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև գտնվող այգում անցկացնելու մասին:

Ի պատասխան` Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը հայտնել է, «որ դեռևս 13.10.2010թ. հ.5/Ս-2664 գրությամբ Ձեզ արդեն իսկ տեղեկացվել է, որ քաղաքապետարանը չի առարկում նախատեսված միջոցառումն անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին»:

Երևանի քաղաքապետարանը, փաստացիորեն, չի արգելել համերգ-հանրահավաքի անցկացումը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ «ա» ենթակետի համաձայն` «դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը»:

Այդպիսով, Թեղուտի պաշտպանության խումբը պատրաստվել է իրականացնել միջոցառումը որոշված օրն ու ժամին` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում:

Այսօր` միջոցառման նախօրեի առավոտյան, միջոցառման կազմակերպիչ Հ.Սավզյանին է զանգահարել գնդապետ Զարզանդ Եղիազարյանը և տեղեկացրել, որ «միջոցառումը չի լինելու», քանի որ քաղաքապետարանը «մերժել է» դրա իրականացումը Կոմիտասի արձանին հարող տարածքում և թույլ է տվել անցկացնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Այնուհետև նա հեռախոսը փոխանցել է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, որը սկսել է գոռգոռալ և ասել, որ իրենք միջոցառումը «թույլ չեն տալու, գալու են ու արգելելու են», և ավելացրել. «Ոչ մի հարց, լսի, չե՞ս հասկանում, արգելված ա, չեք անելու, վերջ»:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչների սպառնալիքները խոչընդոտ են օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու համար, որը հանդիսանում է հանցագործություն` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքը, որի իրականացման համար պետությունը կրում է անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պոզիտիվ պարտականություն:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչների սպառնալիքներով անհիմն և անօրինական կերպով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու` ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված իրավունքը:

Ս.թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 17:00-20:00-ին, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում կանցկացվի համերգ-հանրահավաք` հայտնի հասարակական և մշակույթային գործիչների մասնակցությամբ:

Կոչ ենք անում բոլորին մասնակցելու այս միջոցառմանը և դիտարկելու Հայաստանի քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հավաքների իրավունքի իրացումը:

Թեղուտի պաշտպանության խումբ

http://hetq.am/am/society/teghut-36/

StrangeLittleGirl
23.10.2010, 21:06
Վերջը էղա՞վ համերգը, թե՞ չէ: Ես դասից հետո (7-ի կողմերը) զանգեցի ընկերուհուս, ասեց, որ համերգ չի էղել:

Amaru
23.10.2010, 21:07
Լույս չկար....... :)

Shah
23.10.2010, 21:41
"Թեղուտի ծառահատմանը նվիրված համերգ..."
կարելիա մտածել... :8


Եկեք Ալավերդի ACP-ն համերգ ա կազմակերպելու Խոստացել են, լույսերը չեն անջատի :P
Ի՞նչ եք կպել, Թեղուտից Մեկա ծառահատումներ լինելու ա, ալավերդցիներն էլ աշխատանք են ունենալու, համերգի փոխարեն կարելի էր ծառատունկ կազմակերպել ))
Առաաաաջ ACP:

Էդ համերգի պահանջը ո՞րն էր: Կամ համերգով ի՞նչ կարելի էր ասել: 50121
Ավելի լավ չէր լինի մի հատ խելքը գլխին մարդ գտնեիք, ով կմշակեր տեխնիկական մի խնդրի լուծում, իսկ ավելի կոնկրետ գործարանի ծխնելույզի վրա ֆիլտրեր դնելու...
Թեղուտի մասին կարելի ա մոռանալ...

Էդ ո՞ր մի գործարանը կամ էլ գործարարն ա տարեկան 1,8 մլրդ հարկ վճարում + 2000+ աշխատատեղ պահում էս ցրտին

Հա.. մեկել էն կայքերի վրա եմ զարմանում, որ չգիտեն ինչից կպնեն, մի բան լսել էն, բայց կոնկրետ չգիտեն ինչ են իրանք ուզում, ասենք էս ձև վերնագրով հոդվածներ են գրում "բերանս փակում եմ որ կիսլատի համը չզգամ..."
Հիմա Թեղու՞տը, թե՞ "կիսլատեն": Թեղուտում անտառահատումներ եղել են ու լինելու են, դրա փոխարեն էլ ծառատունկ ա կազմակերպվել, իսկ կիսլատից բողոքողների սիրահարներին առաջարկում եմ ու կոչ եմ անում գնալ բողոքել, բայց գրագետ մի քիչ` առաջարկեք ձեր պլան-նախագիծը...
Իսկ համերգներն ու փուչիկները թողնել մայիսի մեկի համար: 50120

(կարելիա մտածել թե ինչ որ մեկը 2000 հոգանոց աշխատատեղ ա բացելու հետագայում` գործարանի փակվելուց հետո...)
բարի գիշեր կանաչներ 50119

StrangeLittleGirl
24.10.2010, 01:03
Լույս չկար....... :)

Լավ, իմացա... Իմ զանգելու պահին արդեն պրծած ա էղել: Շատ ափսոս :(

Ձայնալար
24.10.2010, 23:55
Ազատություն ռադիոկայանի պատրաստած տեսանյութը ամսի 23-ի միջոցառման մասին:

http://www.azatutyun.am/video/11820.html

Ձայնալար
25.10.2010, 22:50
Հայաստանի Հանրապետությունը խախտել է Օրհուսի կոնվենցիան


ՄԱԿ-ի եվրոպական տնտեսագիտական հանձնաժողովը, որի նստավայրը գտնվում է Ժնեւում, քննելով Թեղուտի հարցի վերաբերյալ Հայաստանի երեք հ/կ-ների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» եւ «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի» դիմումները` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի` Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու վերաբերյալ, եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիան:

Կոմիտեի եզրակացության համաձայն` ՀՀ օրենսդրության եւ պրակտիկայի մեջ դեռ կան թերություններ, որոնց պատճառով մասնակից պետությունը սույն գործով չի կատարել Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` հանրության մասնակցության առնչությամբ, ինչպես նաեւ` Կոնվենցայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերի պահանջները` հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունը:

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսագիտական հանձնաժողովում, որին կարող են դիմել հ/կ-ները Մասնակից պետությունում Կոնվենցիայի դրույթների կիրառումը վիճարկելու համար, դիմող կազմակերպություններին ներկայացրել է փաստաբան Հայկ Ալումյանը, իսկ ՀՀ Կառավարությանը ներկայացրել է Հայաստանում Օրհուսի կոնվեցիայի համակարգող Աիդա Իսկոյանը:

Հկ-ների դիմումի հիմքում Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն է, որով ՀՀ Կառավարությունը 25 տարվա շահագործման լիցենզիա շնորհեց «Մանեքս եւ Վալեքս» ՓԲԸ-ին` Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող գյուղերի հարեւանությամբ հայտնաբերված պղնձի եւ մոլիբդենի պաշարները արդյունահանելու համար:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» եւ «Էկոդար» կազմակերպությունները Կոնվենցիայի խախտումները շուրջ երկու տարի վիճարկում են ներպետական դատարաններում:

Վարչական դատարանը սկզբում հրաժարվում էր քննել նրանց հայցադիմումը` պատճառաբանելով, որ նրանք պատշաճ հայցվոր չեն: Այնուհետեւ, Վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո վերադաս դատարանի ցուցումով քննելով հայցը մերժեց այն հիմքով, որ ՙվերջինս իրավասու չէ հարցականի տակ դնելու իրավասու մարմինների կայացրած բնապահպանական որոշումները:

Վարչական դատարանի այս վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը ընդունվել է վարույթ 2010 թ. մայիսի 29-ին, սակայն առ այսօր որոշում չի կայացվել: Ենթադրաբար, Վճռաբեկ դատարանում նույնպես սպասել են Հանձնաժողովի եզրակացությանը:

Հայկ Ալումյանին ուղղված մեր հարցին, թե ինչ հետեւանք կարող է առաջացնել Հանձնաժողովի եզրակացությունը, փաստաբանը պատասխանեց. «Այսուհետ դատարանը չի կարող կասկածի տակ դնել, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները ՀՀ-ում խախտվել են»:

Հանձնաժողովը անդրադառնալով ՀՀ-ի ներկայացրած առարկություններին դիմողների ներկայացրած փաստարկների վերաբերյալ, հայտնել է.

1. Կոմիտեն գտնում է, որ մասնակից պետությունը չի ապահովել հստակ, թափանցիկ եւ միասնական դաշտ հանրության մասնակցության առնչությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների եւ պահանջների կատարման համար:

2. Կոմիտեն գտնում է, որ հանքարդյունահանման ծրագրին առնչվող ՇՄԱՓ փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեկշաբաթյա ժամկետը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով վաղ ծանուցում չէ, քանի որ այն շահագրգիռ հանրությանը տեխնիկական բնույթի մեծածավալ փաստաթղթերին ծանոթանալու եւ արդյունավետորեն մասնակցելու համար բավականաչափ ժամանակ չի ընձեռում եւ այլն:

Կոմիտեն գտնում է, որ ՀՀ-ն չի կատարել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման մասով հանրությանը ժամանակին եւ վաղ ծանուցելու` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունը:

ՇՄԱՓ-ի մասին ՀՀ օրենքի համաձայն շրջակա միջավայրի փորձաքննության մասնագիտական եզրակացությունները պետք է հրապարակվեն, եւ շահագրգիռ կողմերը պետք է ծանուցվեն:

«Չկան փաստական ապացույցներ առ այն, որ 2006 թ. ապրիլի 3-ի դրական եզրակացությունը ՇՄԱՓ-ի փաստաթղթերի վերաբերյալ կամ 2006 թ. նոյեմբերի 7-ի դրական եզրակացությունը նախագծի աշխատանքային փաստաթղթերի վերաբերյալ հրապարակվել են կամ որ շահագրգիռ հանրությունը համապատասխան կարգով տեղեկացվել է` Հայաստանի օրենքի եւ Կոնվենցիայի պահանջներին համահունչ: Բնապահպանության նախարարության ինտերնետայի կայքը պարունակում է ծանուցումներ հանրային լսումների անցկացման վայրի մասին, սակայն չի պարունակում տեղեկություններ նախարարության կայացրած որոշումների մասին: Կոմիտեն գտնում է, որ Մասնակից պետությունը չի կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը»,- եզրակացրել է Հանձնաժողովը:

Կոմիտեն եզրակացությունից բացի նաեւ հանձնարարականներ է տվել Հայաստանի հանրապետությանը. «խորհուրդ» է տվել ձեռնարկել օրենսդրական, կարգավորիչ եւ վարչական անհրաժեշտ միջոցներ` կատարելու գործնական քայլեր Կոնվենցիայի կիրակումը բարելավելու նպատակով:

Մասնավորապես, իրականացնել անհրաժեշտ օրենսդրական միջոցառումներ, որոնցով կապահովվի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) ընթացակարգի ենթակա գործունեության նվազագույն շեմերի հստակ սահմանումը, ապահովել որոշումների կայացման գործընթացում հանրության հնարավորինս վաղ իրազեկումը, երբ բոլոր տարբերակները դեռ հնարավոր են եւ սահմանել ողջամիտ ժամկետներ, որոնցում հանրությունը կկարողանա ծանոթանալ նախագծին առնչվող փաստաթղթերին եւ մեկնաբանություններ ներկայացնել դրանց վերաբերյալ:

Կազմակերպել կոնկրետ ծրագրերի ՇՄԱՓ փաստաթղթերի բնապահպանական փորձաքննության վերջնական եզրակացությունների մասին շահագրգիռ հանրությանն անհապաղ ծանուցելու համակարգ, օրինակ, բնապահպանության նախարարության ինտերնետային կայքի միջոցով:


Սառա Պետրոսյան

http://hetq.am/am/ecology/teghut-37/

Ձայնալար
15.12.2010, 00:03
Բնությունը սահմաններ չի ճանաչում....

Երևանում այսօր կայանցավ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային կոնֆերանս: Այն կազմակերպել էին Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը և Green Alternative (Կանաչ այլընտրանք) վրաստանյան հասարակական կազմակերպությունը:

Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը ներկայացրեց հանքի հետ կապված իրադրությունը և նշեց, որ Վրաստանում նույնպես անհանգստացած են հանքի շահագործմամբ: Ըստ նրա, չի կատարվել նախագծի գնահատում և պարզ չէ դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Փորձագետների գնահատականներով, առաջիկայում սպասվում է անտառային խոշոր տարածքների կորուստ, ջրային ռեսուրսների աղտոտում, կենսաբազմազանության կորուստ: Մասնավորապես, ըստ մասնագետների, նախատեսվող 357 հա լեռնային անտառների լրիվ հատումը և հանքարդյունաբերական ենթակառուցվածքների ստեղծումը, կուղեկցվի ջրային ռեսուրսների դրենաժով (չորացմամբ) և հողի էրոզիայով, որի արդյունքում իրականում կոչնչանա ավելի քան 1000 հա անտառ, կվտանգվեն ամբողջական էկոհամակարգեր: Արծաթի, ռենիումի, անագի, արսենիումի, պղնձի մոլիբդենի, ցինկի, ծծմբային միացությունների, ինչպես նաև արդյունահանման և հանքանյութի մշակման ընթացքում օգտագործվող այլ քիմիական նյութեր պարունակող պոչամբարները կթունավորեն Շնող գետի և իր վտակների ավազանը:

Ս. Այվազյանն ընդգծեց, որ Թեղուտի հանքի շահագործումը խախտում է մի շարք կոնվենցիաներ, իսկ հանքարդյունահանման մասին որոշումները խախտում են ՀՀ սահմանդրությունը:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով, կա երկու ընտրություն` կա՛մ Հայաստանի կարճաժամկետ զարգացում այս տիպի ընդերքօգտագործման շնորհիվ, կա՛մ Հայաստանի լայնածավալ և համընթաց ռազմավարական զարգացում:

«Այս ուղղությունը, որ հիմա զարգանում է Հայաստանում ակտիվ ընդերքօգտագործումը, առանց նայելու, թե ինչ հետագա արդյունքներ ունենք, ունիկալ անտառային տարածքում, ինչպես Թեղուտն է, բաց հանքի օգտագործումն ասում է այն մասին, որ մենք կարճաժամկետ ենք մտածում, իսկ կարճաժամկետ տնտեսական մտածելակերպը բացարձակ հակաէկոլոգիական է»,- ասաց Կ. Դանիելյանը և հավելեց. «Այս հանքավայրը փակ շահագործել հնարավոր չէ: Թեև միևնույնն է, փակի դեպքում էլ պոչամբարը մնում է, իսկ բացի դեպքում ռիսկերը շրջակա միջավայրի համար հսկայական են»:

Նշենք, որ կոնֆերանսի նախօրեին մասնակիցներն այցելել են Թեղուտ` շրջակա տարածքներին հանքավայրի ազդեցությանը ծանոթանալու նպատակով: Ներկայումս Թեղուտում բավականին ակտիվ ընթանում են անտառհատման աշխատանքներ:

Հանքարդյունահանման համար հատկացված տարածքը զբաղեցնում է 1491 հա, որի 82 % (1232 հա) ծածկված է անտառներով: Ծրագրով նախատեսված է 357 հա անտառի լրիվ հատում: Թափոնները նախատեսվում է պոչանքի միջոցով հեռացնել դեպի Դուքանաձոր գետի ձորը: Հանքի շահագործման արդյունքում կառաջանա շուրջ 500 մլն տոննա պոչանք և 600 մլն տոննա այլ տեսակի թափոն:

Aysor.am

Shah
05.02.2011, 16:02
http://www.youtube.com/watch?v=9xpFM2CIYiU
Չէ ախր չասեմ չի լինի, խնդրում եմ մի հատ տենց կազմակերպություն/գործատու/ընկերություն ասեք, որը իրա մոտից ստիպված աշխատանքից ազատված աշխատողների համար գնա մտահոգվի ու նոր աշխատանք գտնի, նաիրիտը փակվեց ու լռեց տանկը տանկիստի հետ միասին :)) : ACP-ին բան չասեք, լավ էլ պահում ա էդ քաղաքը, հիմա ի՞նչ, որ ուրիշ տեղեր ավերակներ են թողում գործարանները մեր մոտ չի կարա էդ գործարանը զարգանա ու զարգացնի, հարկեր վճարի պետությանը ու նմանատիպ այլ սպիտակ ու փափուկ բաներ: ճիշտ ա ծխատարի ու խողովակի մոմենտով մի քիչ բլթցրել են, բայց կոնկրետ փաստը, որ էդքան աշխատատեղ գոյություն ունի(հետևաբար քաղաքը ու + մի երկու մանր մունր բաներ հարկերի ու բարեգործությունների նման) դա միանշանակ գործարանի շնորքն ա, մի հատ տենց շնորքով աշխատատեղ ցույց տվեք...
հինգ-վեց հատ ծառ են կտրել խառնվել եք իրար... (ընդ որում դրա փոխարեն կրկնակին են տնկել): դուք էդ անտառի մեծությունը տեսել ե՞ք... գուգլ մափ կա, բան կա, վերջ ի վերջո 250 դրամով քարտեզ են ծախում...
հա.. մեկել էն ժուրնալիստներին, որ հոդված են գրում "բերանս փակում եմ որ կիսլատի համը չառնեմ" վերնագրով, կուզեմ մի քիչ ստելը թարգեն... կիսլատի համ... չեմի չէ կոքսի բույր... որ մի քիչ ալավերդուն մոտ ապրեյին երևի սրան մոտիկ հոդված կգրեյին չէ՞ "ես պողոս պետրոսյանն եմ ու քառասուն տարվա ինժեներ եմ, ես աշխատում եմ էյ-սի-փի-ում քանի որ մեր պետությունում ուրիշ ոչ մի տեղ չես կարա աշխատես բարձրագույն մետալուրգի կրթությամբ(էդ դեռ հարց ա ուրիշ բարձրագույնով ընդհանրապես կարաս թե չէ 40-ից բարձր տարիքում...)"
մի քիչ էլ թողենք ուրիշները ապրեն էլի...

**David**
07.02.2011, 21:02
Պատկերացրեք մինչ մենք պայքարում ենք Թեղուտի և մեր բնակչության,առհասարակ բնության նկատմամաբ իրականցվող ոճրագործության դեմ,Թեղուտ գյուղի բնակչության(որը պղնձամոլիբդենային հանքավայրից 4կմ հեռավորության վրա է գտնվում) ճնշող մեծամասնությունը կողմ է Թեղուտի շահագործմանը

yerevanci
12.04.2011, 11:26
http://www.youtube.com/watch?v=o4XoUGuWgyw&feature=player_embedded

yerevanci
20.04.2011, 16:10
«ՎԱԼԼԵՔՍ-ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎՐԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏԵԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

2011թ. ապրիլի 16-ին «Վալլեքսե խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայց-ծառատունկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքներում: Ծառատունկին մասնակցեց ավելի քան 140 մարդ. ներգրավված էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն», «Լոռվա երիտասարդների միասնություն» և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ:

Ինչպես տեղեկացնում է «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ծառատունկն իրականացվեց գումարային շուրջ 1.5 հա մակերեսով՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հատուկ այդ նպատակով ցանկապատված տարածքներում: Տնկվեց շուրջ 700 ծառ՝ 450 շագանակենի, 120 ընկուզենի, 70 սոճի և 60 լորենի: Ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ ընդհանուր առմամբ նախատեսում է տնկել 714 հա անտառ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է անտառատարածքները, որոնք հատվելու են պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար (357 հա): Սակայն, բնապահպանները վստահ են, որ «Վալլեքս-գրուպ»-ի «առատաձեռնության» հետևում սառը հաշվարկ է և ծառահատման իրական մասշտաբը թաքցնելու ցանկություն: «Դեռ 2003 թվականին, երբ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը չէր հաստատվել, փաստաթղթերում նշվում էր, որ նախատեսվում է հատել 2500 հա անտառ: 2 տարի անց այդ թիվն առեղծվածային կերպով նվազեց մինչև 1970 հա, հետո`մինչև 1400 հա: Այնպես որ` 375 հեկտարի մասին տվյալները, որոնք այժմ հնչում են պաշտոնական մակարդակով, չեն համապատասխանում իրականությանը»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով, այսքան տարօրինակ մաթեմատիկան հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ընկերությունը որոշել է հաշվի չառնել Թեղուտի անտառի թփերն ու թփուտները:

Սակայն, դրանով Թեղուտի հանքավայրի հանելուկները չեն ավարտվում: Սանասարյանի խոսքով, օրինակ`մեկ քառակուսի մետր հողատարածությունը գնահատվել է 0.8 դրամ ծիծաղելի գումար, իսկ քառակուսի մետր անտառային հողատարածքը` 2.8 դրամ: Ստացվում է, որ 12 քմ հողատարածքը արժե նույնքան, որքան մեկ լուցկու տուփը: Սանասարյանի խոսքով, Թեղուտ և Շնող գյուղի բնակիչները ստիպված էին կոպեկով վաճառել իրենց հողերը, իսկ դատարանի միջոցով արդարության հասնելու նրանց փորձերը դատապարտված էին ձախողման: Ավաղ, Հայաստանի օրենսդրությունն առաջվա պես լեռնահանքային ընկերությունների օգտին է գործում: Դրա օրինակը «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքն է, որը, ինչպես նշել է Սանասարյանը, անտառատարածքների հաշվին հանքավայրերի շահագործման անսահման հնարավորություններ է բացում ընկերությունների առջև:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ACP ընկերության ծրագիրը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2007 թ. նոյեմբերին: Ինչպես բազմիցս նշվել է, կառավարության քննարկմանը ներկայացված ACP-ի նախագծում էկոլոգիական ռիսկերը նվազեցվել են մի քանի անգամ: Բացի այդ, Թեղուտի հանքավայրի շահագործումը հակասում է երկրի օրենսդրությանը և ստորագրված միջազգային կոնվենցիաներին:

www.ecolur.org

yerevanci
10.06.2011, 01:16
Թեղուտի պաշտպանների ակցիա-երթն անցավ հանգիստ մթնոլորտում եւ գրավեց բոլորի ուշադրւթյունը

«Բացառիկ գերակա հանրային շահ սահմանելով` պահանջում ենք բացել ՀՀ նախագահի նստավայրի դեռևս խորհրդային ժամանակահատվածում հայտնաբերված ոսկու հանքավայրը… Այդ մասին լռում են, բայց մենք գիտենք, որ այստեղ գտնվում են ոսկու եւ պլատինի պաշարներ... Կլուծվի ոսկու պետական պահուստային պաշարների վերականգնման խնդիրը...Չորացնենք Սեւանը, տեղում կառուցենք խաղատուն... Կտրենք անտառները...Օլիգարխներից յուրաքանչյուրին հանք բաժանենք»: Նման կոչերով հանդես եկավ Թեղուտի պաշտպանության խումբը հունիսի 6-ի ակցիա երթի ժամանակ: Ակցիա-երթը սկսվեց ՀՀ նախագահական նստավայրի մոտից, ապա շարունակվեց ՀՀ Ազգային Ժողովի մոտ եւ հետո` ՀՀ կառավարության տան մոտ:

http://www.ecolur.org/files/news/2011/06/060749144089.jpg http://www.ecolur.org/files/news/2011/06/060745145681.jpg

Նախօրեին Թեղուտի պաշտպանները տարածել էին հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը և բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ, մի խումբ անձանց մասնավոր շահից ելնելով, անխնա և արագ տեմպերով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի զարգացումը»:

ecolur.org

yerevanci
13.06.2011, 22:31
Այսօր ժամը 20.00-ին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հայաստանի բնության պաշտպանությանը նվիրված համերգ` վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:
Թեղուտի պաշտպանության խումբը այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ` հարկ համարելով հարգանքի տուրք մատուցել «մեծ բնասեր» Տիգրան Սարգսյանի բնապահպանական գործունեությանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին Հայաստանում աննախադեպ զարկ է տրվել հանքերի շահագործման ծրագրերին` հարյուրավոր հեկտար անտառներ կտրելու, միլիոնավոր տոննա թունավոր թափոններ տեղակայելու, ջրերն աղտոտելու, հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ վնասելու և ոչնչացնելու հաշվին:
«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արհամարհում է Հայաստանի բնակչության, բնապահպանների ու մասնագետների կարծիքներն ու բողոքները և հանդես գալիս որպես կեղծ բնապաշտ»,- նշված է հայտարարության մեջ:

a1plus.am

yerevanci
15.06.2011, 16:33
Թեղուտի համայնքապետ. «Ես երբեք չէի ուզենա, որ անտառը հատվի, բայց գիտեք, պահեր կան, որ անխուսափելի է այդ անտառահատումը»

«Անտառահատմանը միշտ էլ ես դեմ եմ: Ես երբեք չէի ուզենա, որ անտառը հատվի, բայց գիտեք, պահեր կան, որ անխուսափելի է այդ անտառահատումը,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը,- այստեղ կտրում են, գոնե ուրիշ տեղեր արգելվի անտառահատումը, ընդհանրապես արգելվի, նույնիսկ մարդու մուտքն արգելվի: Ես այդ ձեւի եմ կողմնակից»:
Թեղուտի անտառը հատվում է պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Արդեն իսկ հատվել է մոտ 70 հա անտառ: Ըստ Թեղուտի նախագծի` հատվելու է 357 հա անտառ, իսկ անկախ փորձագետների կարծիքով անտառը կվերանա Թեղուտի նախագծի համար ընդգրկված ամբողջ 1400 հա տարածքում, քանի որ առաձին-առանձին կանգուն մնացած ծառերը չի կարելի անտառ համարել:
Թեղուտի նախագծով նախատեսված է նաեւ անտառավերականգնման աշխատանքներ իրականացնել 714 հա տարածքում:
Թեղուտի համայքի բնակիչները ոչ մի կերպ չեն մասնակցում անտառի կառավարման գործընթացներին, թեպետ ապրում են անտառի մեջ: «Թեղուտ» ՓԲԸ-ն համայնքի կարիքավորներին անվիճար տրամադրել է կտրված անտառների թափուկները: Բայց նման բարեգործական միջոցառումների հաշվին ամբողջ համայնքի կարեւորագույն խնդիրներից մեկը` վառելանյութով ապահովումը, չի լուծվում: Մեկ խմ վառելափայտն արժե 10 000 դրամից ավելի:
Թեղուտի համայնքապետի կարծիքով համայնքի ձայնը պետք է անպայման լսվի այն մարդկանց կողմից, ովքեր որոշում են, թե որքան անտառ է հատվելու եւ ում է վաճառվելու: «Ավագանին ամեն դեպքում ժողովրդի ընտրյալներն են, թող տան համաձայնություն, կամ չտան համաձայնություն, եւ դա կլինի ժողովրդի կարծիքը: Ինձ թվում է, որ միշտ տեղի մարդն ավելի սրտացավ կլինի անտառի համար, քան թե դրսինը, թեկուզ դա լինի «Հայանտառ»-ի տնօրենը»,- ասաց Հ. Մելիքսեթյանը:


http://www.youtube.com/watch?v=G-Ir2sBjiNo&feature=player_embedded

ecolur.org

Ձայնալար
18.08.2011, 13:17
http://www.youtube.com/watch?v=LqX7BHPOSGY

Whyspher Whisper
20.08.2011, 20:09
Բա հետո՞

Ձայնալար
10.09.2011, 21:10
http://www.youtube.com/watch?v=lI3dxNGjLyk&feature=player_embedded

Lianik
13.01.2012, 22:00
http://www.youtube.com/watch?v=pU5kMzxM
http://www.youtube.com/watch?v=pU5kMzxM

Tig
17.01.2012, 10:11
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=WuG9feX8f0Q

Tig
17.01.2012, 12:10
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Vb-95m6jP-A

Գեա
17.01.2012, 12:45
ցավոք իսկապես այդ տարածաշրջանում կա նման միտում , մարդկանց մեծ մասը ուրախ է , որ գործ ունի , թեկուզ 70հազ դրամ աշխատավարձով ու որ ստիպված չեն այս պահին արտագնա աշխատանքի համար հեռանալ ընտանիքից:Ամռանը մի քիչ զրուցել եմ մի քանի թեղուտցիների հետ , ի նկատի ունեմ աշխատողների , նրանց ոչ անտառները ու ոչ էլ էկոլոգիան չեն հետաքրքրում , երբ ես փորձեցի այդ հարցը տալ , գրգռված պատասխանեցին ."սոված մեռնենք թե անտառները երևանցիքի դուրը գալիս են, եկեք մեր նման սոված անգործ ապրեք մի տարի, հետո կտեսնենք , որ կացինը առաջինը դուք կվերցնեք ու կգնանք անտառը կոտորելու..."
ցավում եմ ... բայց ես այդ պահին հակադարձելու բան չունեցա :(

Շինարար
17.01.2012, 13:40
ցավոք իսկապես այդ տարածաշրջանում կա նման միտում , մարդկանց մեծ մասը ուրախ է , որ գործ ունի , թեկուզ 70հազ դրամ աշխատավարձով ու որ ստիպված չեն այս պահին արտագնա աշխատանքի համար հեռանալ ընտանիքից:Ամռանը մի քիչ զրուցել եմ մի քանի թեղուտցիների հետ , ի նկատի ունեմ աշխատողների , նրանց ոչ անտառները ու ոչ էլ էկոլոգիան չեն հետաքրքրում , երբ ես փորձեցի այդ հարցը տալ , գրգռված պատասխանեցին ."սոված մեռնենք թե անտառները երևանցիքի դուրը գալիս են, եկեք մեր նման սոված անգործ ապրեք մի տարի, հետո կտեսնենք , որ կացինը առաջինը դուք կվերցնեք ու կգնանք անտառը կոտորելու..."
ցավում եմ ... բայց ես այդ պահին հակադարձելու բան չունեցա :(Գեա ջան, հակառակն էլ կա, հենց նույն աշխատողներից շատերն անկեղծ ասում են` չգիտենք, թե որն ա ճիշտ, ու նույն գյուղերի շատ բնակիչներ էլ, որ սա սխալ ա, որ սա իրանց պետք չի: Ես էլ միանշանակ վերաբերմունք չունեմ, նույնիսկ առաջ հակված էի դեպի հանքի շահագործումը, բայց չէ, տենց պետք չի լինի: Ալավերդու կողմը գոյւղատնետսւոթյան համրյա պայման չկա, բայց քարից հաց են քամում, տեսնենս` քարի վրա նուռ ու սերկևիլ են աճեցնում: Սոցիալական հարցերն անլուծելի չեն, մի քիչ պետական աջակցություն ա պետք, որ պետությունը մի քիչ օգնի, չօգնի էլ է, մենակ չխանգարի, դրախտ կսարքեն էդ մարդիկ Թեղուտն ու Շնողը, ես հիմա մտածում եմ, որ ուրեմն ինչ-որ մարդկանց պետք ա մեր բոլորի, էդ թվում էդ կողմի մարդկանց սոցիալական վիճակը հասցնի նրան, որ մարդիկ ճարները կտրված իրանց տունը վառելով փող հացի փող աշխատելու տարբերակին նույնիսկ կողմ լինեն:

Գեա
17.01.2012, 13:58
Գեա ջան, հակառակն էլ կա, հենց նույն աշխատողներից շատերն անկեղծ ասում են` չգիտենք, թե որն ա ճիշտ, ու նույն գյուղերի շատ բնակիչներ էլ, որ սա սխալ ա, որ սա իրանց պետք չի: Ես էլ միանշանակ վերաբերմունք չունեմ, նույնիսկ առաջ հակված էի դեպի հանքի շահագործումը, բայց չէ, տենց պետք չի լինի: Ալավերդու կողմը գոյւղատնետսւոթյան համրյա պայման չկա, բայց քարից հաց են քամում, տեսնենս` քարի վրա նուռ ու սերկևիլ են աճեցնում: Սոցիալական հարցերն անլուծելի չեն, մի քիչ պետական աջակցություն ա պետք, որ պետությունը մի քիչ օգնի, չօգնի էլ է, մենակ չխանգարի, դրախտ կսարքեն էդ մարդիկ Թեղուտն ու Շնողը, ես հիմա մտածում եմ, որ ուրեմն ինչ-որ մարդկանց պետք ա մեր բոլորի, էդ թվում էդ կողմի մարդկանց սոցիալական վիճակը հասցնի նրան, որ մարդիկ ճարները կտրված իրանց տունը վառելով փող հացի փող աշխատելու տարբերակին նույնիսկ կողմ լինեն:
ես քո հետ լրիվ համաձայն եմ , իհարկե պետք է պետական աջակցություն լինի , որը ցավոք չկա , ավելի ճիշտ պետական աջակցությունը Վալեքսի կողմն ա , ինչպես մնացած բոլոր դեպքերում, Քաջարանի դեպքն էլ է վառ օրինակ:Մեր պետությունը այսօր ,մեր կողքին չէ, այն մեր ոսկորները մզելու հաշվին հարստանում է , վալեքսն ու չգիտեմ էլ ինչ մասնավոր ընկերությունները ոչինչ չեն կարողանա անել, եթե պետությունը լինի երկրի իրական շահագրգիռ տերը: Ժողովրդին խեղդում են սովի մեջ հետո , երբ մի երկու գրոշով աշխատանքի են ընդունում , մարդիկ սկսում են տեղի վրա դողալ , որովհետև ծանր է ,երբ արտագնա աշխատանքի են գնում , ու տարվա մեծ մասը անց կացնում ընտանիքից հեռու:Այնպես որ ես կոնկրետ հավատում եմ , որ մարդկանց ահուսարսափի մեջ գցելով կարողացել են հակամիտինգ կազմակերպել:
ի դեպ Ալավերդին ու այնտեղ ապրող մարդկանց շատ լավ եմ ճանաչում:Նրանք իսկապես աշխատասեր ու քարից հաց ստեղծող են , ու շատ եմ ափսոսում , որ Հայաստանի ամենահարուստ ընդերքն ունեցող հատվածներից մեկում ժողովուրդը իրապես սոցիալական ծայրահեղ վիճակում է գտնվում: Այնքան ակնառու է, երբ մեքենայով Ալավերդուց Երևան ես գալիս , Արարատյան դաշտավայրի հետ լրիվ հակապատկեր է : Այնտեղի ֆոնի վրա Արարատյան դաշտավայրի գյուղերը շատ հարուստ են երևում:

Shah
17.01.2012, 15:15
ինչ որ մեկի մոտ կոնկրետ առաջարկություններ կան ինչ կարելի ա անել հանքը «ճիշտ» օգտագործելու ուղղությամբ, կամ ասենք ալտերնատիվ աշխատատեղեր բացելու վերաբերյալ...
Tig, տեսահոլովակի մեջ ինչ «առողջ ծրագրերի» մասին էր տենց էլ չհասկացա... ախր էդ մարդկանց մեծ մասը նույնիսկ նորմալ հայերեն խոսալ չգիտեին, դրանք ինչ պիտի իմանային գյուղացու պրոբլեմների մասին... եթե հասնեն իրանց ասածին (որի վրա կասկածում եմ), հանքը փակվի և Թեղուտի ու Ալավերդու բնակչության 100%-ն էլ թողնեն գնան խոպաններում աշխատեն դրանք նույն ձև չեն գալու ցույց անեն, որ աշխատատեղեր բացվեն Ալավերդում ու շրջակա գյուղերում որ մարդիկ հետ գան.. ինչի մասին են խոսում..

հ.գ. ով ա իրան պատկերացնում անգործազուրկ ու հանուն համայն կանաչների_մեծ_խաթրի պատրաստ ա իրա ընտանիքին սոված պահի...
խոսում են էլի..

Tig
17.01.2012, 15:29
ինչ որ մեկի մոտ կոնկրետ առաջարկություններ կան ինչ կարելի ա անել հանքը «ճիշտ» օգտագործելու ուղղությամբ, կամ ասենք ալտերնատիվ աշխատատեղեր բացելու վերաբերյալ...
Tig, տեսահոլովակի մեջ ինչ «առողջ ծրագրերի» մասին էր տենց էլ չհասկացա... ախր էդ մարդկանց մեծ մասը նույնիսկ նորմալ հայերեն խոսալ չգիտեին, դրանք ինչ պիտի իմանային գյուղացու պրոբլեմների մասին... եթե հասնեն իրանց ասածին (որի վրա կասկածում եմ), հանքը փակվի և Թեղուտի ու Ալավերդու բնակչության 100%-ն էլ թողնեն գնան խոպաններում աշխատեն դրանք նույն ձև չեն գալու ցույց անեն, որ աշխատատեղեր բացվեն Ալավերդում ու շրջակա գյուղերում որ մարդիկ հետ գան.. ինչի մասին են խոսում..

հ.գ. ով ա իրան պատկերացնում անգործազուրկ ու հանուն համայն կանաչների_մեծ_խաթրի պատրաստ ա իրա ընտանիքին սոված պահի...
խոսում են էլի..

Վարդան ջան, ես համամիտ եմ քեզ հետ: Այս պահին իրավիճակը դա է: Բայց հենց էդ պայքարողները առաջարկում են տարբեր ալտերնատիվ ծրագրեր ու առաջարկում են գյուղացիներին քնարկումներ իրականացնել էդ թեմայով: Չգիտեմ, թե ինչքանով իրական ծրագրեր են, բայց որ կոնստրուկտիվ քննարկումների արդնույքնում կարող են մշակվել ռեալ բիզնես ծրագրեր դրանում կասկած չունեմ: Մնում է պետությունը աջակցի ու օրինակ ճանապարհերը բարեկարգի, գյուղատնտեսական լգոտաներ սահմանի... մի խոսքով ստեղծի բարենպաստ պայմաններ, ոչ թե հակառակ ուղղությամբ "աշխատի":

Գեա
17.01.2012, 15:34
ինչ որ մեկի մոտ կոնկրետ առաջարկություններ կան ինչ կարելի ա անել հանքը «ճիշտ» օգտագործելու ուղղությամբ, կամ ասենք ալտերնատիվ աշխատատեղեր բացելու վերաբերյալ...
Tig, տեսահոլովակի մեջ ինչ «առողջ ծրագրերի» մասին էր տենց էլ չհասկացա... ախր էդ մարդկանց մեծ մասը նույնիսկ նորմալ հայերեն խոսալ չգիտեին, դրանք ինչ պիտի իմանային գյուղացու պրոբլեմների մասին... եթե հասնեն իրանց ասածին (որի վրա կասկածում եմ), հանքը փակվի և Թեղուտի ու Ալավերդու բնակչության 100%-ն էլ թողնեն գնան խոպաններում աշխատեն դրանք նույն ձև չեն գալու ցույց անեն, որ աշխատատեղեր բացվեն Ալավերդում ու շրջակա գյուղերում որ մարդիկ հետ գան.. ինչի մասին են խոսում..

հ.գ. ով ա իրան պատկերացնում անգործազուրկ ու հանուն համայն կանաչների_մեծ_խաթրի պատրաստ ա իրա ընտանիքին սոված պահի...
խոսում են էլի..
Ես հպարտանում եմ բնապահպաններով, նրանք փնտրում, գտնում են երկրի համար իրական գերակա շահ հանդիսացող իրավիճակը և փորձում են տեր կանգնել, փորձում են մարդկանց ապացուցել, որ կյանքը միայն այսօրով չէ: Բայց... երեսնամյա` երիտասարդ ընտանիքի հորը,որ այսօր Թեղուտում աշխատանքի ընդունվելու շնորհիվ այլևս չի գնում Ռուսաստան, դժվար է դա բացատրել ու ընդհանրապես դժվար է նայել էդ մարդու աչքերի մեջ ու ասել` մտածիր քո գալիք սերունդների մասին, երբ նա հիմա իր ներկա սերնդի սոցիալական ապահովման կռիվն է տալիս, էլ չասեմ էդ խնդրի ավելի բարդ` հոգեբանական պահի մասին, երբ մարդիկ ուղղակի չեն տեսնում, թե ինչպես են մեծանում իրենց երեխաները, տարին մեկ գալիս են տուն, մի ամսով ծիկ են անում, ու էլի գնում Ղազախստան, Ռուսաստան ....
Աշխատատեղերի մասին էլի պետությունը պետք է մտածի:Մի ժամանակ նույն Ալավերդու շրջանի հարակից գյուղերում ու հենց Ալավերդում լավ զարգացած էր նաև թեթև արդյունաբերությունը: Գրեթե բոլոր մեծ գյուղերում կարի ֆաբրիկաներ կային, գյուղատնտեսության մասին էլ չեմ ասում: Այսօր այդ նույն տարածքում ոչ մի գործող կարի ֆաբրիկա չկա,ու արդեն կորավ այն սերունդը , որը պրոֆեսիոնալ մակարդակով կարի մեքենայի առաջ կար էր անում: Գյուղատնտեսությունն էլ է անցել այսպես ասած ընդհատակ վիճակի ,գրեթե ոչ մեկը սեփականաշնորհված հողերը չի մշակում, որովհետև դա բացարձակ օգուտ չի տալիս ու ոչ մի կենցաղային խնդիր չի լուծում , էնպես թեթև, տնամերձում բանջարեղեն են ցանում ու վերջ, դա էլ է կամաց- կամաց դառնում ոչ շահավետ , որովհետև ջուրը թանկ է ...
Այ այս պայմաններն էլ օգնում են, որ գլուխ բարձրացնեն ԹԵՂՈՒՏԻ նման ազգադավ ծրագրերը:
Իսկ միայն թեթև արդյունաբերության վերականգնումը ու գյուղատնտեսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը շատ խնդիրներ կլուծեր ու տեղացիներին կդարձներ ավելի արժանապատիվ ու ապագայի մասին մտածող...

Shah
17.01.2012, 15:50
Վարդան ջան, ես համամիտ եմ քեզ հետ: Այս պահին իրավիճակը դա է: Բայց հենց էդ պայքարողները առաջարկում են տարբեր ալտերնատիվ ծրագրեր ու առաջարկում են գյուղացիներին քնարկումներ իրականացնել էդ թեմայով: Չգիտեմ, թե ինչքանով իրական ծրագրեր են, բայց որ կոնստրուկտիվ քննարկումների արդնույքնում կարող են մշակվել ռեալ բիզնես ծրագրեր դրանում կասկած չունեմ: Մնում է պետությունը աջակցի ու օրինակ ճանապարհերը բարեկարգի, գյուղատնտեսական լգոտաներ սահմանի... մի խոսքով ստեղծի բարենպաստ պայմաններ, ոչ թե հակառակ ուղղությամբ "աշխատի":
Տիգ ջան, այ ցավը տանեմ, հավատա ինձ, էդ գործարանը իրա ամեն ինչով արդեն մի երեք տարի առաջ պիտի փակ ըլեր, եթե չլեր պետությունը, ֆինանսական ճգնաժամի պատճառով երբ 2009-ին պղնձի գինը ռեկորդային ցածր գներ ուներ, էդ գործարանը անգիր գիտեմ հանքաքարից մինչև սև պղինձ դառնալը...
եթե պետությունը չի ուզում որ փակվի ուրեմն ոչ մի ալտերնատիվ բիզնեսպլան չի էլ աշխատի...

Tig
17.01.2012, 15:58
Տիգ ջան, այ ցավը տանեմ, հավատա ինձ, էդ գործարանը իրա ամեն ինչով արդեն մի երեք տարի առաջ պիտի փակ ըլեր, եթե չլեր պետությունը, ֆինանսական ճգնաժամի պատճառով երբ 2009-ին պղնձի գինը ռեկորդային ցածր գներ ուներ, էդ գործարանը անգիր գիտեմ հանքաքարից մինչև սև պղինձ դառնալը...
եթե պետությունը չի ուզում որ փակվի ուրեմն ոչ մի ալտերնատիվ բիզնեսպլան չի էլ աշխատի...

Հենց էդա, որ պիտի այնպես անել, որ պետությունը ուզենա ալտերնատիվ միջոցներ որոնել ու իրականացնել, ոչ թե օլիգարխների շահերի պաշտպան "աշխատի":

Շինարար
17.01.2012, 18:03
ինչ որ մեկի մոտ կոնկրետ առաջարկություններ կան ինչ կարելի ա անել հանքը «ճիշտ» օգտագործելու ուղղությամբ, կամ ասենք ալտերնատիվ աշխատատեղեր բացելու վերաբերյալ...
Շահ եղբայր, ախր ով տի՞ ալտերնատիվ առաջարկ անի: Գյուղացին պետք ա գյուղատնտեսությամբ զբաղվի, դրա մասին դեռ Մաթևոսյանն էր գրում ու գրում սկսած Ահնիձոր ակնարկից: Բայց ինքը գրողը, մյուսը ուսանող ա, էն մյուսը քարտաշ բանվոր ա: Մարդիկ են էղել, որ ասել են մեզ ընտրեք, մենք ձեր հարցերը կլուծենք, հետո էլ ասել են, թե ընտրվել ենք, մենք իրանց աշխատավարձ ենք տալիս, որ իրանք աշխատեն, գտնեն էդ ալտերնատիվը: Շահ ջան, ես մինչև էն պահը, որ գնացի տեսա ինչ ա կատարվում, ես էլ մտածում էի, որ հա բայց և այլն: Բայց չէ, ու եթե ես կամ Պողոսը ասում են դեմ ենք դրան, ես հլա վստահ չեմ մինչև վերջ, բայց ասենք Պողոսը, դա դեռ չի նշանակում, որ նույն Պողոսը պարտավոր ա ալտերնատիվ առաջարկի: Ախր գյուղացուն էսօր ոչ մի բանով չեն օգնում, ես դա հաստատ եմ ասում, թող սահմանամերձ գյուղերի գյուղացուն ազատեն հարկերից, ձրի ջուր տան, 4 տոկոսով վարկեր տան, որ խոզ ու ոչխար պահեն, պետության բյուջեն չի լցվի՞, թող դրա փոխարեն ում չեն հարկում, նրան հարկեն, ոչ թե եսիմ ում բերած անօգտակար ու անպետք "պարարտանյութը" զոռով տասը անգամ թանկով նաղդեն գյուղացու վրա, ու եկամտահարկ ու հողահարկ, եկամտահարկ ու հողահարկ կլպեն: Բայց էս պետությանը պետք չի, որ գյուղացին գյուղատնտեսությամբ զբաղվի, որովհետև էդ պամիդորը, խոսքի, որ դեռ ստեղ աճում ա, վաղը մեկն ու մեկ էլը էնա կներկրի ու գերշահույթներ կստանա ու հարկ չի տա:

Shah
17.01.2012, 18:44
Շահ եղբայր, ախր ով տի՞ ալտերնատիվ առաջարկ անի: Գյուղացին պետք ա գյուղատնտեսությամբ զբաղվի, դրա մասին դեռ Մաթևոսյանն էր գրում ու գրում սկսած Ահնիձոր ակնարկից: Բայց ինքը գրողը, մյուսը ուսանող ա, էն մյուսը քարտաշ բանվոր ա: Մարդիկ են էղել, որ ասել են մեզ ընտրեք, մենք ձեր հարցերը կլուծենք, հետո էլ ասել են, թե ընտրվել ենք, մենք իրանց աշխատավարձ ենք տալիս, որ իրանք աշխատեն, գտնեն էդ ալտերնատիվը: Շահ ջան, ես մինչև էն պահը, որ գնացի տեսա ինչ ա կատարվում, ես էլ մտածում էի, որ հա բայց և այլն: Բայց չէ, ու եթե ես կամ Պողոսը ասում են դեմ ենք դրան, ես հլա վստահ չեմ մինչև վերջ, բայց ասենք Պողոսը, դա դեռ չի նշանակում, որ նույն Պողոսը պարտավոր ա ալտերնատիվ առաջարկի: Ախր գյուղացուն էսօր ոչ մի բանով չեն օգնում, ես դա հաստատ եմ ասում, թող սահմանամերձ գյուղերի գյուղացուն ազատեն հարկերից, ձրի ջուր տան, 4 տոկոսով վարկեր տան, որ խոզ ու ոչխար պահեն, պետության բյուջեն չի լցվի՞, թող դրա փոխարեն ում չեն հարկում, նրան հարկեն, ոչ թե եսիմ ում բերած անօգտակար ու անպետք "պարարտանյութը" զոռով տասը անգամ թանկով նաղդեն գյուղացու վրա, ու եկամտահարկ ու հողահարկ, եկամտահարկ ու հողահարկ կլպեն: Բայց էս պետությանը պետք չի, որ գյուղացին գյուղատնտեսությամբ զբաղվի, որովհետև էդ պամիդորը, խոսքի, որ դեռ ստեղ աճում ա, վաղը մեկն ու մեկ էլը էնա կներկրի ու գերշահույթներ կստանա ու հարկ չի տա:
քո կարծիքով ես ե՞մ դեմ, որ գյուղացին գյուղատնտեսությամբ զբաղվի...
Շին, էդ ամեն ինչ ես անգիր գիտեմ, ես էլ եմ աշխատանք փնտրել, ես էլ եմ աշխատել գործարանում ու էդ օդը շնչել... բայց քանի դեռ գյուղացին հարկ ա վճարում սարից իջնող ջրի համար, քանի դեռ բանկերում գյուղացիներին ոչ մի առավելություն չեն տալիս, քանի դեռ ձեռք չի տալիս աճացնել բանջարեղեն ու տանել քաղաքներում ծախել բարձր հարկերի, ցածր սահմանած գնի ու մի քանի ինձ անհայտ պատճառներով, կներես, բայց ես պիտի կողմ լինեմ Թեղուտի հանքավայրի շահագործմանը...

Գեա
17.01.2012, 20:18
քո կարծիքով ես ե՞մ դեմ, որ գյուղացին գյուղատնտեսությամբ զբաղվի...
Շին, էդ ամեն ինչ ես անգիր գիտեմ, ես էլ եմ աշխատանք փնտրել, ես էլ եմ աշխատել գործարանում ու էդ օդը շնչել... բայց քանի դեռ գյուղացին հարկ ա վճարում սարից իջնող ջրի համար, քանի դեռ բանկերում գյուղացիներին ոչ մի առավելություն չեն տալիս, քանի դեռ ձեռք չի տալիս աճացնել բանջարեղեն ու տանել քաղաքներում ծախել բարձր հարկերի, ցածր սահմանած գնի ու մի քանի ինձ անհայտ պատճառներով, կներես, բայց ես պիտի կողմ լինեմ Թեղուտի հանքավայրի շահագործմանը...
Այսինքն ստացվում է կատարյալ արատավոր օղակ: Արվում է այնպես,որ արդյունքում մարդիկ անելանելի վիճակում հայտնվեն ու համաձայնեն մի բանի , որը սխալ է:Հեկտարներով անտառ են հատել , ու հենց նույն տարածքում փողով վաճառել գյուղացուն , այն դեպքում , որ եթե էդ նույն գյուղացին հանկարծ բախտը փորձեր ու ինքնագլուխ մի ծերուկ քոթուկ կտրեր այդ անտառից`տունը տաքացնելու համար, կդատեյին, դեռ մի բան էլ լուրերով ու 02ով խայտառակ կանեյին:

Tig
18.01.2012, 11:36
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=jhTlvWwbrps

Գեա
19.01.2012, 11:55
Ելքը «Թռչկանն» է (http://www.1in.am/arm/index_.html?from=logo)

«Թռչկան» բնապահպանական նախաձեռնությունը երեկ կոչ է արել գործարարներին` ներդրումներ կատարել Հայաստանի գյուղերում, հատկապես հանքավայրերին կից գյուղերում, ապահովելով դրանք այլընտրանքային աշխատատեղերով, այդպիսով Հայաստանը հանքային կցորդ երկրից վերածելով արտադրող, ստեղծող տնտեսությամբ երկրի, որպեսզի հանքարդյունաբերության անխնա շահագործումը չավերի Հայաստանի բնությունն ու չհարստացնի ընդամենը մի քանի մարդու:

Ասել, որ կոչը սպասված է` կնշանակի ոչինչ չասել: Ավելին` այդ կոչով գործարարներին երևի թե ոչ թե «Թռչկանը» պետք է դիմեր, այլ պետք է դիմեր իշխանությունը: Սակայն իշխանությունը իրականում դիմում է հանքերի օգնությանը և դրանց անխնա շահագործման լիցենզիաներ բաշխում, ընդ որում` բաշխում յուրայիններին, որոնք հարստությունը ծախում են և գերշահույթներ ստանում, մի փոքր մասը մեծահոգաբար տալով բնակչությանը աշխատավարձի կամ բարեգործության տեսքով` թալանն արդարացնելու և լեգիտիմացնելու համար: Հետևաբար հարց է առաջանում, թե արդյոք այդ սեգմենտը թույլ կտա՞, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում ստեղծվեն այլընտրանքային աշխատատեղեր, արդյոք այդ սեգմենտը ինքը կանի՞ այդպիսի ներդրումներ, գերշահութաբեր հանքերը թողած:

Պատասխանը երևի թե պարզ է բոլորի համար՝ եթե անող լինեին, ապա կանեին մինչև հիմա: Հայաստանում, անշուշտ, կգտնվեն գործարարներ, կգտնվեն նաև սփյուռքահայ ներդրողներ, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ անել և շրջաններում ու գյուղերում ստեղծել այլընտրանքային աշխատատեղեր, որոնք կշարժեն տնտեսությունն ու Հայաստանը չեն թողնի հանքերը մսխելու հույսին, բայց այդ մարդիկ Հայաստանում բախվելու են հանքատերեր-իշխանություն տանդեմի դիմադրությանը: Ո՞րն է ելքը, որ «Թռչկանի» կոչը չմնա «ձայն բարբառո անապատի»:


Ելքը հենց ինքը «Թռչկանն» է, որը դատապարտված է ծավալվելու, հատկապես քաղաքական դաշտի մոխրագույնի ֆոնին: Շարժումը պետք է ծավալվի, և նրա կոչերի ուժգնությունը ուղիղ համեմատական է լինելու ծավալման արագությանը, դինամիկային: Շարժումը պետք է ծավալվի, որ «հայրենասեր գործարարների» հետ տանդեմ կազմելով` կարողանան դիմագրավել իշխանություն-օլիգարխիա տանդեմին: Շարժումը պետք է ծավալվի, որ կարողանա քանդել իշխանություն-օլիգարխիա տանդեմը և իշխանությանը պարտադրի հրաժարվել հանքահենությունը հովանավորելուց, իշխանությանը ստիպի ստրատեգիական հաշվարկներով շահագործել Հայաստանի հանքերը և հարստությունը ծառայեցնել երկրում ռազմավարական այլընտրանքային ծրագրերի իրականացմանը: Ելքը «Թռչկանն» է, և «Թռչկանի» կոչը իր իսկ ձեռքերում է, դժբախտաբար, թե բարեբախտաբար:

Գեա
21.01.2012, 00:11
Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան «աճուրդը» կես ժամում 500,000 դրամ է ապահովել (http://www.tert.am/am/news/2012/01/20/khzmalyan/)


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook սոցկայքի իր էջում հանդես է եկել հետևյալ առաջարկությամբ. «Վերացման ենթակա Թեղուտ գետը «Վալեքս» ՍՊԸ-ի կողմից գնահատվել է 170 հազար դրամ: Գարեգին Չուգասզյանի հետ միասին մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը 180 հազար դրամ` գետը պահպանելու դիմաց: Համաձայն ենք աճուրդի հանել` ո՞վ կտա ավել գետը փրկելու համար»:

Հարցադրման արձագանքների արդյունքը կես ժամվա մեջ 500 հազար դրամ է ապահովել նախաձեռնությանը:

Հաջորդիվ ռեժիսորին առաջարկել են Թեղուտի համար հատուկ հաշիվ բացել: Խզմալյանը նաև կատակել է, թե գուցե արժե «միանգամից մեր ողջ պատանդ ընկած երկրի դիմաց փրկագին հավաքենք ու այսպես ազատենք զավթիչներից»:
աղբյուր`թերթ.am


չգիտեմ ինչքանով է ճիշտ այս ինֆորմացիան այստեղ տեղադրելը, բայց տեսեք թե ինչպիսի զարգացումներ են կարող են լինել բնապահպանական պայքարի արդյունքում... :)

Ձայնալար
07.02.2012, 17:18
«Բռնաբարություն» հանքերում...

http://top-news.am/image.php?src=/nimages/gohar%20hayrapetyan.jpg&w=350

Ասում են` ջրաղացի ճամփին բռնաբարված էշը նույն ճանապարհով էլ չի գնում: Երբեմն էշերը մարդկանցից ավելի խելացի են...

Իմ բարեկամների կեսն ապրում է Քաջարանում, մյուս կեսը վաղուց հանգչում է Քաջարանի գերեզմանոցում: Կենդանի մնացածների մեծ մասը տառապում է օնկոլոգիական տարբեր հիվանդություններով: Նատաշ տատիկիս փարթամ կրծքերից մեկը կտրեցին. կրծքի քաղցկեղ ուներ, Օնիկ հորեղբայրը չի խոսում` կոկորդի քաղցկեղի պատճառով, Երեմ եղբայրս ստիպված էր իր առաջնեկին թողնել հիվանդանոցում` ուղեղի թերզարգացածության պատճառով, Վիգենի կինն արդեն չորրորդ մեռած երեխան է լույս աշխարհ բերում... Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անտեսանելի մետաստազները բուն են դրել շրջանի գրեթե բոլոր բնակիչների ընտանիքներում: Ամեն օր նրանք ուտում են թունավոր հաց, խմում թունավոր թափոններով ջուր եւ շնչում թունավոր օդ: Թուրքերը երազում էին գրավել հպարտ ու վայրի Զանգեզուրը: Չկարողացան: Իսկ այսօր այն գերակա շահի անվան տակ պատրաստվում են հիմնահատակ քանդել ու քրքրել: Թուրքերը չէ, հայերը:

Հիմա կասեք` իսկ ի±նչ կապ ուներ այստեղ էշը: Անմիջական: Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նույն ջրաղացի ճամփան բռնել: Պատրաստվում է երկրորդ Քաջարանն ունենալ նաեւ Ալավերդիում` դեռեւս կուսական Թեղուտում: Պատրաստվում է վերացնել Թեղուտի անտառները եւ 50-70 տարիների ընթացքում պղնձամոլիբդենային հանք շահագործել, այն էլ` բաց եղանակով: Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով տեղի բնակիչները կհայտնվեն փակ գերեզմանափոսերում: Պատրաստվում է կացնի տակ տալ դարավոր ծառեր, սատկեցնել Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակների պոպուլյացիաներ, ոչնչացնել հնադարյան եւ միջնադարյան եզակի պատմահուշարձաններ: Փոխարենը մեր սերունդներին կառավարությունը պատրաստվում է թողնել մի մեծ հոր` պոչամբար` լի 500 մլն տոննա խիստ թունավոր թափոններով եւ 600 մլն տոննա այլ տեսակի թափոններով: Հա, մոռացա ավելացնել, որպես կանոն` թափոնների համար հանքը շահագործող ընկերությունը պետք է վճարի հարկեր, շատ բարձր: Թեղուտի պոչանքի համար հանքը շահագործող “Վալլեքս” ընկերությունը վճարելու է շաաաատ կլորիկ հարկ` 0 դրամ: Դուք ճիշտ լսեցիք 0 դրամ. թունավոր պոչամբարի հարկում ընդհանարպես չի իրականացվելու: Մի հատ թուլուլիկ երկրաշարժ մեր սեյսմիկ երկրում, ու այդ թունավոր լիճը լցվելու է մեր հողերը, ջրերը, մեր տները ու մեր օրգանիզմները: Թույնը մեզ, իսկ միլիոններն իրենց:

Ընդհանրապես մեր կառավարությունը կանաչ շատ-շատ է սիրում, բայց կանաչ ոչ թե տերեւի, խոտի կամ ծառի տեսքով, այլ կանաչ դոլարների` պահված շվեյցարական ապահով բանկերում: Վախենում եմ, որ մի օր գալու է այն օրը, երբ հայ երեխաները “Ներկիր ինքդ” ալբոմում ծառերը կգուներանգեն դեղինով կամ կապույտով: Եվ ոչ թե այն պատճառով, որ կտառապեն դալտոնիզմով, այլ որովհետեւ չեն իմանա, թե ինչ գույն ունեն տերեւը, խոտը, ծաղիկը:
Ցավոք, Թեղուտը կլինի Հայաստանի էկոհամակարգի վերջի սկիզբը: Հայտնի է, որ ախորժակը ուտելու ընթացքում է բացվում: Իսկ մերոնք ախորժակի բացակայությունից երբեք չեն բողոքել: Թեղուտը կմարսեն ու կանցնեն փոքրիկ Հայաստանի մյուս վայրերին: Ցուցակն արդեն կա, որոշված է: Ու երկիրը կդառնա մի մեծ հանք, որտեղ կապրեն հիվանդ, գորշ հանքափորներ իրենց գունատ ու դժբախտ երեխաներով: Երկիր, որտեղ հակագազը կդառնա առօրյայի մի մասը...

Գոհար Հայրապետյան
iQ ամսագրի գլխավոր խմբագիր
«Ժառանգություն» կուսակցության բնապահպանական հարցերով հանձնաժողովի անդամ

http://top-news.am (http://top-news.am/index.php?newsid=6985&ng=11&nt=1)

Tig
10.02.2012, 17:49
http://www.youtube.com/watch?v=tqnfW1kDORk&feature=youtu.be

Նաիրուհի
02.03.2012, 11:30
Ուֆֆֆ, ՀԱԵ-ն ինչի՞ է Աստծո խոսքը փոխանցողից վերածվել փողի խեսքը փոխանցողի։ Թեղուտի հարցով ոնց որ մի քիչ շատ են ոգևորված մեր հոգևորականները։


Հայ առաքելական եկեղեցին արգելել է Պետերբուրգում Թեղուտի հարցով քննարկումը



Սանկտ-Պետերբուրգում գործող Հայ Առաքելական եկեղեցին Թեղուտի պաշտպանության հարցը որակել է որպես քաղաքական թեմա և տեղի հայ համայնքին արգելել մասնակցել Թեղուտի անտառների ոչնչացմանը վերաբերող քննարկմանը:Չնայած եկեղեցու ջանքներին` Թեղուտում հանքի շահագործման դեմ քննարկումը տեղի է ունեցել, որին մասնակցել են ոչ միայն տեղի հայ մտավորականության, ինչպես նաև համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները, այլ նաև Պեմզայի տարածաշրջանի հայերը:
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան ակտիվիստ Գագիկ Աղբալյանը, ով նախաձեռնել էր այս քննարկումը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին Սանկտ-Պետերբուրգում մեծ իշխանություն ունի և փորձում է սահմանափակել նման տեսակի հավաքները:
«Տեղացիները ինձ հետ խոսելիս նշեցին, որ ազատ քննարկումներ, հատկապես նման բնապահպանական թեմայով չեն էլ հիշում, թե երբ է վերջին անգամ տեղի ունեցել», - ասաց նա:
Բնապահապան ակտիվիստը նախ նշեց, որ մինչ տեղում քննարկում կազմակերպելը, իրենք տեղեկացել էին այստեղ գործող «Նոր Սերունդ» երիտասարդական խմբի մասին, որոնց հետ կապ հաստատելով` խնդրել են աջակցել որպես գործընկեր: Առաջարկը սկզբում չի մերժվել:
«Ծանոթանալով նրանց հետ, պարզվեց, որ Հայասատանի մասին գրեթե ոչինչ չգիտեն: Երիտասարդները նույնիսկ հայերեն չէին կարողանում խոսել: Բացի այդ, երիտասարդական կազմակերպութունը գործում էր Հայ Առաքելական եկեղեցուն կից»,- ասաց Գագիկ Աղբալյանը և ավելացրեց, որ վերջին հաշվով երիտասարդները հրաժարվեցին օգնել` պատճառաբանելով, թե զբաղված են:
«Մենք միջոցառում էինք ուզում կազմակերպել մի վայրում, որտեղ տաբուները շատ են, «շնորհիվ» Առաքելական եկեղեցու: Երբ փորձեցինք հասկանալ ի վերջո ինչո՞ւ երիտասարդները չմասնակցեցին քննարկմանը և կամ գուցե նրանք այդուհանդերձ կհամաձայնեն միանալ Թեղուտի պաշտպանության համար անցկացվող ստորագրահավաքին, կազմակերպության երիտասարդ ղեկավար Սամվել Սարուխանյանն ուղղակի պատասխանեց, որ եկեղեցին իրենց ասել է, որ քաղաքականությամբ չզբաղվեն` «էդ Թեղուտը քաղաքականություն է, դուք գործ չունեք»», - պատմեց նա:
Բնապահպանը նաև ասաց, որ եկեղեցու խորհուրդները միանշանակ չեն ընդունվում և օրինակ` գործող «Ազգային իմաստության դպրոց» երիտասարդական կազմակերպությանը հայրենիքի մասին բոլոր թեմաները հետաքրքրում է:
Գագիկ Աղբալյանը հավելեց, որ քննարկման կազմակերպչական գործերն իր վրա է վերցրել համայնքի բավական ազդեցիկ ներկայացուցիչներից Աշոտ Ներսիսյանը:
«Ներկաները, որոնց մեջ հիմանականում տեղի հայ մտավորականությունն էր` գիտության ու մշակույթի մարդիկ, ծանոթանալով Թեղուտի հարցին, իրենց մտահոգությունը հայտնեցին, անմիջապես հասկանալով, որ այդ հանքի շահագործումը կլինի Հայաստանի վախճանը: Նրանք անձամբ առաջարկեցին գործնական քայլեր ձեռնարկել և մասնակցեցին ստորագրահավաքին, Հայաստաում գործող բնապահպններին հայտնելով իրենց աջակցությունը», - նշեց նա:

Ռուֆուս
18.04.2012, 10:55
«Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Թեղուտ գյուղի բնակիչ 5 երիտասարդի՝ կոտրելով նրանցից մեկի ոտքը: Մեղքս տվեց ժողովրդին, հիմարավարի իրենց հարստությունը ծախեցին շներին ու գելերին, իսկ հիմա պտուղներն են քաղում :(


http://www.youtube.com/watch?v=eqFpAhTPUHM

Նաիրուհի
18.04.2012, 11:08
Երեկ թեման չգտա, որ էս նյութը դնեմ :(

Արդեն ինչ-ինչ ուժերի ազդեցությամբ մարդիկ հանդարտվել են, Հանրապետականում բուժվող թեղուտցին ասել է, թե իբր վազելուց է ընկել ու ոտքը կոտրել, բայց ինքներդ էլ լսում եք, թե ինչ է ասում նրա հորեղբայրը էս տեսանյութում։
Կարևորը՝ մի բան իմացանք, որ պետք եղած ժամանակ գյուղը կարողանում է շատ արագ համախմբվել ու ոտքի կանգնել։ Ու կամաց-կամաց, ցավոք՝ նման տհաճ ու ցավալի դեպքերի շնորհիվ, բայց այնուամենայնիվ մարդկանց աչքերը բացվում են։

Mephistopheles
19.04.2012, 02:33
Էս ո՞ւր եք, լոռեցի քաջ տղերք
--------------------------------------------------------------------------------

Օրերս Վանաձորում լոռեցի քաջ ու հայրենասեր երիտասարդությունը խափանեց ադրբեջանական ֆիլմերի տխրահռչակ փառատոնը: Քաջարի երիտասարդները հարձակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա, կոտրել գրասենյակի ապակիները: Նրանք հայրենասիրական ճառեր են ասել ու նաեւ սպառնացել, որ կդիմեն նաեւ օրենքով արգելված միջոցների:


Նույն օրը Լոռու Թեղուտ գյուղում Թեղուտի հանքավայրի անվտանգության աշխատակիցները գազանություններ են գործել, ծեծելով գյուղացիներին ու կոտրելով նրանցից մեկի ոտքը: Միայն այն բանի համար, որ նրանց դուր չեն եկել գյուղացիները: Գյուղացիները փակել են հանքավայրի ճանապարհը եւ պահանջել, որ իրենց մոտ բերեն այդ գազաններին: Ոստիկանությունն ու Լոռու մարզպետը միջամտել են, որ թույլ չտան «ինքնադատաստան»:


Ի՞նչ եղան լոռեցի հայրենասերները: Չէ՞ որ իրենց համերկրացիներին են ծեծել ու ստորացրել: Ինչո՞ւ չեն գնում կանգնում իրենց համերկրացիների կողքին, որոնց այսօր թունավորում են, ծեծում, իսկ վաղն էլ հաստատ կտեղահանեն գյուղից, ավելորդ գլխացավանքից ազատվելու համար: Ինչո՞ւ չեն գնում նրանց պաշտպանեն: Թե՞ ադրբեջանական ֆիլմերի դեմ ակցիա անելն անվնաս է, խրախուսվում է, իսկ այ այս դեպքում, երբ դիմացինդ ոչ թե 4 տխմար ֆիլմ է, այլ իրական, կոնկրետ դեպք, «հայրենասիրությունը» պրծնում է:

Կամ, երբ իրենց տարեկից երիտասարդները բանակում «ինքնասպանություններ» են գործում, եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անում է հնարավորն ու անհնարը դրա դեմն առնելու համար, այդ նույն երիտասարդները գոնե մեկ անգամ բողոքեցի՞ն, պահանջեցի՞ն շտկել իրավիճակը: Թե՞ այդտեղ էլ է «հայրենասիրությունը» պրծնում:


Իհարկե պրծնում է: Ընդհանրապես յուրահատուկ բան է հայկական հայրենասիրությունը՝ ստրկական ու անհասցե. այնպես են սիրում հայրենիքը, որ վերջինս պրծնում է աչքի առաջ:


Լրագիր.ամ (http://m.lragir.am/armsrc/society63461.html)

dvgray
19.04.2012, 03:54
«Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Թեղուտ գյուղի բնակիչ 5 երիտասարդի՝ կոտրելով նրանցից մեկի ոտքը: Մեղքս տվեց ժողովրդին, հիմարավարի իրենց հարստությունը ծախեցին շներին ու գելերին, իսկ հիմա պտուղներն են քաղում :(

ճորտատիրական ժամանակներում ժողովրդից ռոբին հուդներ էին ծնվում...
մեր ազգը իրա ողջ կենսագրության ընթացքում անգամ մի այդպիսի ծնունդ չտվեց...
"Նամակ ռուսաց թագավորին" : ահա էն ամենը, ինչին ընդունակ ենք:
իրականում, միգուցե ռուսաստան/թուրքիայի օրինական գերիշխանություն է պետք մեզ, որ օրինական "անանուն" նամակ գրելու տեղ ունենաք գոնե, ու հույսը ընդանրապես չմեռնի:
զարմանում եմ, ոնց էտ հորեղբայրը սենց հանգիս խոսում ա, փոխանակ ֆազերը գցած գնա իրա որսորդական հրացանով էտ անվտանգությանն իրա պետով ջնջնխի, կամ գոնե մինչև իրան գյուլելը մի հատ գենե փորձ անի...

Rhayader
24.04.2012, 03:12
Էս ո՞ւր եք, լոռեցի քաջ տղերք
--------------------------------------------------------------------------------

Օրերս Վանաձորում լոռեցի քաջ ու հայրենասեր երիտասարդությունը խափանեց ադրբեջանական ֆիլմերի տխրահռչակ փառատոնը: Քաջարի երիտասարդները հարձակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա, կոտրել գրասենյակի ապակիները: Նրանք հայրենասիրական ճառեր են ասել ու նաեւ սպառնացել, որ կդիմեն նաեւ օրենքով արգելված միջոցների:


Նույն օրը Լոռու Թեղուտ գյուղում Թեղուտի հանքավայրի անվտանգության աշխատակիցները գազանություններ են գործել, ծեծելով գյուղացիներին ու կոտրելով նրանցից մեկի ոտքը: Միայն այն բանի համար, որ նրանց դուր չեն եկել գյուղացիները: Գյուղացիները փակել են հանքավայրի ճանապարհը եւ պահանջել, որ իրենց մոտ բերեն այդ գազաններին: Ոստիկանությունն ու Լոռու մարզպետը միջամտել են, որ թույլ չտան «ինքնադատաստան»:


Ի՞նչ եղան լոռեցի հայրենասերները: Չէ՞ որ իրենց համերկրացիներին են ծեծել ու ստորացրել: Ինչո՞ւ չեն գնում կանգնում իրենց համերկրացիների կողքին, որոնց այսօր թունավորում են, ծեծում, իսկ վաղն էլ հաստատ կտեղահանեն գյուղից, ավելորդ գլխացավանքից ազատվելու համար: Ինչո՞ւ չեն գնում նրանց պաշտպանեն: Թե՞ ադրբեջանական ֆիլմերի դեմ ակցիա անելն անվնաս է, խրախուսվում է, իսկ այ այս դեպքում, երբ դիմացինդ ոչ թե 4 տխմար ֆիլմ է, այլ իրական, կոնկրետ դեպք, «հայրենասիրությունը» պրծնում է:

Կամ, երբ իրենց տարեկից երիտասարդները բանակում «ինքնասպանություններ» են գործում, եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անում է հնարավորն ու անհնարը դրա դեմն առնելու համար, այդ նույն երիտասարդները գոնե մեկ անգամ բողոքեցի՞ն, պահանջեցի՞ն շտկել իրավիճակը: Թե՞ այդտեղ էլ է «հայրենասիրությունը» պրծնում:


Իհարկե պրծնում է: Ընդհանրապես յուրահատուկ բան է հայկական հայրենասիրությունը՝ ստրկական ու անհասցե. այնպես են սիրում հայրենիքը, որ վերջինս պրծնում է աչքի առաջ:


Լրագիր.ամ (http://m.lragir.am/armsrc/society63461.html)
Տղաներ չեն, է, արծի՛վ են, արծի՛վ (http://aravot.am/old/am/articles/society/4290/view):

Mephistopheles
24.04.2012, 03:51
Տղաներ չեն, է, արծի՛վ են, արծի՛վ (http://aravot.am/old/am/articles/society/4290/view):

կաքավ են, կաքավ… куропатки

Rhayader
24.04.2012, 11:18
կաքավ են, կաքավ… куропатки
Մեֆ, ոնց որ ասում են՝ անասունը մնում ա անասուն :D

Շինարար
30.04.2012, 17:02
Վանաձորում հանրապետականի միտինգի ժամանակ ա էղել, նոր տեսա էս վիդեոն, ուզեցա` դուք էլ տենաք:

http://www.youtube.com/watch?v=tko4C4NKIIg&feature=player_embedded

Freeman
02.05.2012, 08:40
Ժող, ասում եմ կարող ա՞ էդ հանքերը մարդամեկ արվեստագետին էսթետիկորեն չդզեն, չթողնի շահագործել :think

Նաիրուհի
24.05.2012, 09:35
Թեղուտի խնդրին ոչ իրազեկ կամ մասամբ իրազեկ մարդկանց, ովքեր ուզում են ավելի շատ ինֆորմացիա ստանալ, ովքեր ուզոմ են ինչ-որ կերպ օգնել, սակայն չգիտեն՝ ինչ անել, հրավիրում ենք շաբաթ օրը Ամերիկյան համալսարանում կայանալիք ինտերակտիվ ֆորումին։

http://i.imgur.com/ACoSEl.jpg

Նաիրուհի
26.05.2012, 12:03
Երեկ երեկոյան Թեղուտի պաշտպանության խումբը տեղեկացվեց, որ ՀԱՀ-ն, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորրվածությանը, ֆորումի կայացման համար դահլիճը չի տրամադրելու։


Ինչպեսնախապես հայտարարված էր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» մայիսի 26-ին' այս շաբաթ օրը, նախատեսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպել «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ուսանողական ֆորում, որի նպատակնէր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագիրը:
Նախաձեռնությունը համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել «Մանուգյան» դահլիճում անվճար նշված միջոցառումն իրականացնելու համար:


Ղեկավարությունը ,միջոցառումից երկու օր առաջ, տեղեկանալով Թեղուտի ֆորումի մասին, ուսանողական խորհրդին առաջարկում է արգելել լրատվամիջոցների ներկայությունը տվյալ միջոցառմանը: Սակայն, քանի որ միջոցառում ըհանրային էր, նախաձեռնությունը որևէ կերպ չէր կարող սահամանափակել լրատվամիջոցների մասնակցությունը:


Միջոցառումից մեկ օր առաջ, արդեն շրջանցելով ուսանողական խորհուրդը, համալսարանի ղեկավարությունը նախաձեռնությանն առաջարկել է վարձակալության պայմանագիր կնքել:
Քիչ անց՝ աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ առհասարակ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեկստ ունեցող հարցերի քննարկումը:


Փոխարենը,համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում:
Առաջացող հարցադրումներ'


Արդյո՞ք ձևական բնույթ չեն կրում քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին մի շարք հաստատությունների և կառույցների հայտարարությունները
Ո՞րն է այն տեղը, որտեղ ենթադրվում է, որ կարող է կայանալ այդ քաղաքացիական հասարակությունը
Ինչպե՞ս կարելի է հստակ սահմանազատել քաղաքացիականը և քաղաքականը՝ կամայական շահարկումներից խուսափելու համար
Արդյո՞ք Հայաստանում ուսանղությունն ունի ազատություններ, ո՞ւմ համար են ԲՈՒՀ-երը
Հ.Գ. Թեղուտի ֆորումը հետաձգվում է: Մանրամասների համար կտեղեկացնենք:
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»

Rhayader
09.08.2012, 21:28
Սերժ Թանգյանի ուղերձը՝ կապված Թեղուտի անտառի ոչնչացման հետ:

https://www.youtube.com/watch?v=hGEmj2PQPkQ

movsal08
12.08.2012, 22:56
Հիմա որ ետ տարացքի ժողովուրդը հավաքվի ու գնա սաղի գլուխները ջարդի ոչ թե ներքևից վերև այլ վերևից ներքև:
Բայց ինչո՞ւ չի գնում:angry

Rhayader
14.08.2012, 03:32
Էդ տարածքի ժողովրդի կեսը զինված խաչով ու հավատքով անհամբեր սպասում ա, որ հանքը բացվի, որ իրանց աշխատանք տան ու երեքգլխանի երեխաներ :D

movsal08
14.08.2012, 12:33
Էդ տարածքի ժողովրդի կեսը զինված խաչով ու հավատքով անհամբեր սպասում ա, որ հանքը բացվի, որ իրանց աշխատանք տան ու երեքգլխանի երեխաներ :D

Թէ չէ են նրանք որ իրանց լավ տղա են զգում, մեջտեղից ճղում են իրանց ու մի քանի հավայի նկարներ են կպցնում ստե ընդե, արածների իմաստները որն ա՞, կարողա պռ - ի հարցա, կամ ուղակի հավեսա:
Ինչ ա գոռալ ղժալով հարց եք լուծում, ֆինանսավորվելով եսիմ ում կողմից ձեր նմաններն են մեր ազգը խայտառակ անում: Ցինիզմտ հավաքի ու ընդհանրապես իմ գրածներին մի պատասխանի, ես առավոտ գիշերով տրամադրություն չունեմ գլուխս իզուր տեղը ցավեցնելու:
Իսկ ձեռ առնելտ ու ցինիզմտ զուտ խեղաթյուրված հոգեբանությանդ ու մարդկային թերարժեքության զգացումդ թաքցնելու համար ա:
Փաստորեն բնության մեջ սխալներ շատ են լինում, բայց այս աստիճանի՞:think

Rhayader
28.08.2012, 16:22
Թէ չէ են նրանք որ իրանց լավ տղա են զգում, մեջտեղից ճղում են իրանց ու մի քանի հավայի նկարներ են կպցնում ստե ընդե, արածների իմաստները որն ա՞, կարողա պռ - ի հարցա, կամ ուղակի հավեսա:
Ինչ ա գոռալ ղժալով հարց եք լուծում, ֆինանսավորվելով եսիմ ում կողմից ձեր նմաններն են մեր ազգը խայտառակ անում: Ցինիզմտ հավաքի ու ընդհանրապես իմ գրածներին մի պատասխանի, ես առավոտ գիշերով տրամադրություն չունեմ գլուխս իզուր տեղը ցավեցնելու:
Իսկ ձեռ առնելտ ու ցինիզմտ զուտ խեղաթյուրված հոգեբանությանդ ու մարդկային թերարժեքության զգացումդ թաքցնելու համար ա:
Փաստորեն բնության մեջ սխալներ շատ են լինում, բայց այս աստիճանի՞:think

Ալլահ
http://4.bp.blogspot.com/-qWhA3Yty4fM/TZkmEMlBgRI/AAAAAAAAKuM/aUCWhR8RGys/s1600/Epic_Facepalm_by_RJTH%252525255B1%252525255D%25255B1%25255D.jpg

Rhayader
28.08.2012, 16:23
Մե քիչմ թեմայից դուրս, բայց շտապ:

Այսօր` 28.08,2012, ժամը 20:00ից 21:00, Մաշտոցի պուրակում լինելու է սննդահավաք Սևանում "Թեղուտ" նավի վրա աշխատող կամավորականների համար:

Ցանկացած տիպի օգնություն շատ խրախուսելի է:
Նախապես բոլորից շատ շնորհակալ ենք:

Նաիրուհի
03.09.2013, 01:37
Շաբաթ օրն ո՞վ կգա հետս համո՜վ մեղր գնելու։ Անցած տարվա մեղրի համը դեռ բերանումս է :nyam


Ուզու՞մ եք ՓՐԿԵԼ ԹԵՂՈՒՏԸ և ՇՆՈՂԸ պղնձի թունավոր հանքից:

ՕԳՆԵՔ ՏԵՂԱՑԻՆԵՐԻՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆՔԻՆ

Միասին կերտենք այլընտրանքային ապագա, գնենք ՄԵՂՐ և այլ բարիքներ տեղում:

Սեպտեմբերի 7-ին Շնողի հրապարակում տեղացիները վաճառելու են մեղր և այլ բարիքներ՝ մշակովի այգիներից, հողամասերից ու դեռ հարուստ չապականված անտառներից: Մեղրը հանձնվել է լաբորատոր քննության, տեղում կարող եք ծանոթանալ արդյունքներին:

Տոնավաճառի շրջանակներում՝

7:30 ավտոբուսները Երևանից (կոնսերվատորիայի մոտից) կշարժվեն դեպի Շնող (ավտոբուսները տոմսով են, զանգահարեք 094 803876):
12:00 տոնավաճառի բացում Շնողում
12:00-16:00 համերգային ծրագիր տոնավաճառին զուգահեռ, Վան ազգագրական համույթ
12:00-18:00 հյուրասիրության կազմակերպում գեղատեսիլ Շնողում և բնակիչների ծաղկանոցներում (վճարում եք անմիջապես գյուղացիներին)
14:00-17:00 արշավ Թեղուտի անտառները և աղետաբեր հանքը Շնողից դուրս գտնվող դիտակետից դիտելու
17:00 տոնավաճառի փակում
17:00-18:00 ազատ ժամանց
18:00 Ամփոփում Շնողի մշակույթի տանը, որից հետո մեկնում Շնողից

Գրանցվեք մինչև սեպտեմբերի 5-ը՝ զանգահարելով 094 803876 hեռախոսահամարով և վերցնելով ավտոբուսի ձեր տոմսը, որի արժեքն է 2000 դրամ:
Չմոռանաք վերցնել մեղրի ձեր տարաները (բանկաները):


https://www.youtube.com/watch?v=MH6LvOlSOfA

Նաիրուհի
09.09.2013, 23:26
Թեղուտի՝ հանք դառնալու դատապարտված տարածքը մոտավորապես պատկերացնելու համար դիտեք 12.40-ից


https://www.youtube.com/watch?v=AsnkETDI044

Հանքի և նրա վնասների մասին մատչելի բացատրություններով պատկերացում կազմելու համար դիտեք 08.20-ից։


https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=uhAvwZPfip8