PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական ճնշումներ



Artgeo
06.11.2007, 02:24
Այսօրվանից հարկային ստուգումներ են սկսվել Սուքիասյան ընտանիքին պատկանող ՚Բջնիՙ գործարանում: Հարկային ստուգումներ են արվում նաեւ այս ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկություններում:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այս ամենը բացատրում է իր` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելու հանգամանքով:

Ա1+ (http://a1plus.am)

Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը հեռարձակելուց հետո Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ սկսված ճնշումների ալիքը նոր դրսեւորումներ է ստացել:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը երեկ Գյումրի այցելած լրագրողներին հավաստիացրել է, որ իրենց բոլոր գովազդատուները հրաժարվում են գովազդ տեղադրելուց, եթե մինչ այդ ավելի քան 26 կազմակերպություն գովազդ էր տալիս «ԳԱԼԱ»-ին, հիմա մնացել են երեքը: Գովազդից զրկված «ԳԱԼԱ»-ն որոշել է գովազդին հատկացվող եթերաժամը տրամադրել ՀՀ Սահմանադրության` խոսքի ազատությանը վերաբերող դրույթների հեռարձակմանը:

Պրն Խաչատրյանը վստահեցրեց, որ հեռուստատեսություն զանգահարած բոլոր անձինք, այդ թվում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը միաբերան պնդել են նույն բանը` «Եթեր չտալ ընդդիմությանը»: Նաեւ զգուշացրել են` «Եթե ես շարունակեմ այդ ոճով, այսինքն` եթե մեր հեռուստաընկերությունը օբյեկտիվ լուսաբանի ընտրական գործընթացները, մեզ մոտ կլինեն ստուգումներ, որի արդյունքում կլինեն տույժեր, ես կկորցնեմ Գյումրիում ունեցած իմ ամբողջ սեփականությունը եւ ստիպված կլինեմ հեռանալ Հայաստանից: Հիմա դուք որոշեք, ճնշու՞մ է դա հեռուստատեսության նկատմամբ, թե՞ ոչ... Մինչ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը, այդ նույն շաբաթվա ընթացքում մենք եթեր ենք տվել նաեւ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին վերաբերող տեսանյութեր, մեր սկզբունքն է եթեր տալ քաղաքական բոլոր ուժերին»:

Խաչատրյանը չի բացառում, որ «ԳԱԼԱ»-ն կարող են անգամ փակել, իսկ իրավապահները հնարավոր է, որ անգամ «գործ սարքեն» ու իրեն ձերբակալեն: «Իրենք արդեն թերթերում նամյոկներ են արել, որ ես նախկինում` մի 7 տարի առաջ, զբաղվել եմ բենգալյան կրակների արտադրությամբ եւ թե` Չինաստանում վերջերս պայթյուն է տեղի ունեցել ինչ-որ գործարանում, որը նույնպես զբաղվել է բենգալյան կրակների արտադրությամբ: Այսինքն` հնարավոր է, որ 7 տարի առաջ Գյումրիում ինչ-որ տեղ պայթյուն գրանցված լինի, որը համապատասխանի այն ժամանակաշրջանին, երբ ես զբաղվում էի այդ արտադրությամբ: Դրանք արդեն տեխնոլոգիաներ են, որոնց իրենք ավելի լավ են տիրապետում», - ասում է Վահան Խաչատրյանը: Լրագրողների այցի ժամանակ էլ հեռուստատեսությունում էին հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանն` իր աշխատակիցներով, որոնք անակնկալի եկան լրագրողների ներկայությունից: «Ամեն ինչը դնել քաղաքական ռելսերի վրա չի կարելի», - կարճ կապեց Օհանյանն ու ձեռքերը շփելով անցավ գործի:

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն էլ ասաց. «Ես չգիտեմ` ինչու ա այսպես քաղաքականացվում, կամ ինչու ա այսպես պրոբլեմ ստեղծվել: Նորմալ աշխատում են` իրենք էլ, մենք էլ», - ասաց մարզպետը: Սակայն տեղեկություն կար, որ հարկայինը հայտնաբերել է, որ «ԳԱԼԱ»-ն հարկային պարտավորությունները չի կատարել, իսկ այդ ընթացքում հարկային պետական տեսչության պետի պաշտոնը զբաղեցրել է այսօրվա մարզպետը: Նանյանն ասաց. «Հնարավոր է, որ «ԳԱԼԱ»-ն վերջին 2 տարում ստուգված չլինի եւ ինչի՞, կներեք, պետք է հատուկ ստուգվեր: Մարդիկ երեւի հարկերը նորմալ ժամանակին վճարել են, բարեխիղճ հարկատու են եղել, դրա համար էլ չենք ստուգել: Ես կարող եմ հիմնավորել, թե իմ պաշտոնավարման ընթացքում ինչի չեն կատարվել ստուգումներ «ԳԱԼԱ»-ում եւ ոչ մի անհանգստանալու առիթ չունեմ»` հայտարարեց տիկին Նանյանը:

http://zhamanak.com

Մականուն
06.11.2007, 09:45
Մեկնարկը տրված է, սպասենք ճնշման նոր օրինակների: Ցավոք սա եզակի երևույթ չէ և արդեն "ընդունված" կանոն է ընտրությունների խաղաշրջանում: Հակիրճ այս երևույթը կարելի է որակել "ճանապարհ փակողի գլուխը տրորել" արտահայտությամբ…

Grieg
06.11.2007, 12:51
Հարկային ստուգումները երբվանից են ճնշման ձև դառել եթե հարկատուն չի խախտում օրենքը ոչ մի վտանգ չի սպառնում նրան, օլիգարխները նոր ճանապարհ են փնտրում հարկային ստուգումներից խուսափելու..

Մականուն
06.11.2007, 13:01
Հարկային ստուգումները երբվանից են ճնշման ձև դառել եթե հարկատուն չի խախտում օրենքը ոչ մի վտանգ չի սպառնում նրան, օլիգարխները նոր ճանապարհ են փնտրում հարկային ստուգումներից խուսափելու..

Հստակ երևում է, որ երբևէ հարկայինի հետ գործ չես ունեցել, այլապես կիմանաիր, որ հարկային մարմինների "հայտնաբերած" խախտումների քանակն ու հարկային մարմինների վատ տրամադրվածությունը ուղիղ համեմատական են: Խախտում կատարելու կարք այս պարագայում ամենևին էլ չկա:

Grieg
06.11.2007, 13:07
Հստակ երևում է, որ երբևէ հարկայինի հետ գործ չես ունեցել, այլապես կիմանաիր, որ հարկային մարմինների "հայտնաբերած" խախտումների քանակն ու հարկային մարմինների վատ տրամադրվածությունը ուղիղ համեմատական են: Խախտում կատարելու կարք այս պարագայում ամենևին էլ չկա:
Ես մի քանի դեպք գիտեմ երբ կազմակերպությունը հայց է ներկայացրել դատարան հարկայինի որոշման դեմ և դատավորը կազմակերպությանն է արդարացրել։
Ուղղակի զարմանալի է ինչքան հաջող են հայերը կարողանում կորպորատիվ շահերը տեղափոխել քաղաքական դաշտ։

Che_Guevara
16.11.2007, 15:13
Այս երգը նվիրում եմ Նարեկ Գալստյանին, որին վերջերս ձերբակալել էին Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքի մասին թռուցիկներ փաքցնելիս, իսկ հաջորդ օրը գազանաբար ծեծել

http://a1plus.am/file/img/b/5197.jpg

http://rav242.narod.ru/robik.mp3

Միշտ հպարտ եղիր: Քիչ մնաց: Քեզ ծեծողները և պատվիրատուները միակները չեն, որ պատժվելու են իրենց արարքների համար: