Դիտել ողջ տարբերակը : Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն
քաղաքացի
15.09.2006, 12:19
Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի վերադառնալ Մաշտոցյան ուղղագրության, թ՞ե մնալ նորալեզու՝ Աբեղյանականին: Օրինակ ես սիրում եմ, երբ ինչ-որ մի բան կարդում եմ հին ուղղագրությամբ: Այնտեղ բառամիջում հանդիպում եմ «է, օ, ւ» և այլ հետաքրքիր տառերի միացություններ:
Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա: Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է:
Ո՞վ կուզենար կամ չէր ուզենա վերադառնալ հին ուղղագրությանը:
Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա:
Հայերենը դժվար լեզու չէ։ Հայերենը շատ պարզ լեզու է, հենց քո նշած պատճառով։
Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է:
Ես չէի ասի «աղավաղված»։ Եվ ոչ թե մի դար առաջ այլ 12-րդ դարում առաջին փոփոխությունն է եղել երբ ավելացվեցին «Օ» և «Ֆ» տառերը։ Ինչ վերաբերվում է 20-րդ դարի փոփոխություններին ապա դրանք շատ չնչին են եղել համեմատած 12-րդ դարի փոփոխություններին։
20-րդ դարում «և» և «ու» համարվել են տառեր։ Այդ փոփոխությունը համարում եմ չնչին քանի որ դե ֆակտո այդպես էլ եղել է շատ երկար ժամանակ։ «և»-ը սկսած Մեսրոպի ժամանակներից արդեն գործածվել է, իսկ «ու»-ն ավելի ուշ։
Ինչ վերաբերվում է հին ուղղագրության անցնելը ես դրա դեմ հետևյալ խնդիրները ունեմ։ Հին ուղղագրության մեջ գրել ենք այնպես ինչպես կարդացել ենք։ Օրինակ «յանցանք» բառը հենց արտասանվում եր «յ»-ով։ Հիմա արտասանում են «հանցանք» և գրում «հանցանք»։ Եթե նաև անցնեինք հին արտասանության կանոններին ապա ես դեմ չէի լինի հին ուղղագրությանը անցնելուն։ Բայց եթե ուղղագրությունը փոխելու են հինի իսկ արտասանությունը ոչ, ապա անկապ բան կստացվի։
Պատկերացրա ենթադրենք Ղարաբաղցիները գրեին գրական հայերենով բայց կարդալուց բառերը բոլորովին ուրիշ ձև արտասանեին (իրենց բարբառով)։ Ավելի լավ չե՞ր լինի որ հենց միանգամից իրենց բարբառով էլ գրեին։
քաղաքացի
15.09.2006, 23:29
Հիմնականում համաձայն եմ քո կարծիքին: Բայց «յանցանք» բառը, ինչքան գիտեմ, կարդացվում է «հ»-ով, ոչ թե «յ»-ով: Կամ օրինակ «Յիսուս» գրվում է, բայց կարդում են «Հ»-ով: Եթե անցնեք հին ուղղագրությանը, այսինքն, գրենք Մաշտոցյան ուղղագրությամբ, բայց կարդանք ինչպես հիմա ենք խոսում: Չեմ կարծում, որ անկապ բան կստացվի:
Թող միքիչ ուրիշ կարծիքներ էլ կուտակվեն, ավելի պարզ կլինի:

Երբ որ Մեսրոպը ստեղծում էր հայկական այբուբենը այն ժամանակ հայկական ուղղագրություն գոյություն չուներ։ Այսինքն ինչ-որ իրա ականջին լսվում էր այնպես էլ գրում էր։ Եվ «յանցանք», «Յիսուս» և բոլոր մնացած բառերը առաջ արտասանվում էին «յ»-ով և ոչ թե «հ»-ով։
Ինչ վերաբերվում է քո առաջարկին որ գրենք դասականով իսկ կարդանք արդի հայերենով, ապա հենց այդպես էլ անում են բոլոր դասական ուղղագրություն օգտագործողները։ Ես ուղղակի դրա մեջ ոչ մի benefit չեմ տեսնում։
Ուլուանա
16.09.2006, 08:26
Չեմ կարող ասել, թե քաջ ծանոթ եմ դասական ուղղագրության կանոններին, բայց մոտավորապես պատկերացում ունեմ դասական և արդի ուղղագրության միջև եղած տարբերությունները և կարծում եմ, որ դասական ուղղագրությանը վերադառնալը սխալ կլիներ հետևյալ պատճառներով.
1. Այն ուղղագրությունը, որը ներակայումս օգտագործում ենք, արդեն արմատավորված է մեր մեջ, ի վերջո, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դա ենք օգտագործում և դրան ենք սովոր, հետևաբար շատ դժվար կլինի բոլորին հին ուղղագրություն սովորեցնելը։ Պատկերացնու՞մ եք, բոլոր ուսուցիչները նախ պիտի իրենք սովորեն այդ ուղղագրությունը, որ հետո էլ սովորեցնեն աշակերտներին, իսկ իրենք չեն կարող միանգամից այնքան վարժ սովորել, որ դեռ ուրիշներին էլ կարողանան սովորեցնել։ Ամեն դեպքում, սովորության ուժը մեծ է, և շատ դժվար կլինի նույնիսկ այդ կանոններն իմանալու դեպքում անընդհատ հիշել, որ պիտի գրես այսինչ ձևով, այն դեպքում, երբ ձեռքդ ակամա ուրիշ բան է ուզում գրել։ Էլ չեմ խոսում շատ մեծահասակների մասին, որոնք դասական ուղղագրությունը սովորելու հնարավորություն կարող է չունենան։ Չեմ ուզում մանրանալ ու թվարկել սովորելու հետ կապված բոլոր հնարավոր խնդիրները։ Բայց կարծում եմ՝ սա իրականում շատ ավելի բարդ իրավիճակ կարող է առաջացնել, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի խառնաշփոթ է առաջանալու այդ դեպքում։ Արդյունքում շատ հնարավոր է, որ նոր սովորող աշակերտները ո՛չ դասական ուղղագրությանը նորմալ տիրապետեն, ո՛չ էլ ներկայիս ուղղագրությանը...:think
2. Դասական ուղղագրությանը վերադառնալու դեպքում լուրջ խնդիրներ են առաջացնելու արդի ուղղագրության կանոններով հրատարակված գրքերը, որոնք կամ անպիտան են դառնալու, կամ շփոթության ու անգրագիտության բուն են դառնալու։ Իսկ դրանց վերահրատարակությունը արդեն դասական ուղղագրությամբ հսկայական ֆինանսական ծախսերի հետ է կապված, որը մեր պետությունը, համենայնդեպս, ներկա դրությամբ ի վիճակի չէ իրականացնել։
3. Եվ, ի վերջո, դասական ուղղագրությանն անցնելու իմաստը ո՞րն է։ Կա՞ արդյոք որևէ հիմնավոր պատճառ, որի համար գտնում եք, որ արժե վերադառնալ դրան։ Վերջիվերջո, այդպիսի լուրջ «հեղափոխության» գնալու համար հարկավոր է լուրջ հիմքեր ունենալ։ Ինձ որ այդպիսի պատճառ հայտնի չէ, եթե որևէ մեկին հայտնի է, շնորհակալ կլինեմ, եթե ասի։
քաղաքացի
16.09.2006, 12:51
Պատճառ մի հատ ունեմ: Այն է, որ սփյուռքը դասական ուղղգրությունն է օգտագործում, մենք՝ արդի: Կամ մենք պիտի իրենց նմանվենք, կամ էլ իրենք՝ մեզ, թե չե դժվարանում ենք միմիանց գրավոր հաղորդակցության մեջ մտնել: Բայց քանի որ իրենք ՀՀ-ի հայերը օգտագործում են արդի ուղղագրությունը, ուրեմն թող սփյուռքն էլ անցնի արդի ուղղագրության: Ես էլ ոչինչ չեմ ասում:
Lionne_en_Chasse
16.09.2006, 14:13
Լիովին համաձայն եմ Uluana -ի հետ:
Բացի այդ , կարծում եմ սփյուռքահայերեի հետ գրավոր հաղորդակցությունը այդքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ անգամ տարբեր ուղղագրությունով մեկը մյուսին լիակատար հասկանում է: Չէ որ այստեղ լեզուների տարբերություն չկա, այլ պարզապես ուղղագրության ... Մի բան էլ պիտի ասեմ ...այդ խնդիրը ինքստինքյան կվերանա, քանի որ առնվազն մի 15 տարի հետո, սփյուռքում հաշված մարդիկ կտիրապետեն հայերենին ( ցավով եմ ասում, բայց դա փաստ է): Այնպես որ ...մտահոգվել պետք է, բայց ոչ այդ ուղղությամբ
Էս հարցի առաջքաշումը լրիվ անիմաստ ա ու արհեստական, պրոբլեմներից բացի ուռիշ բան չի տալու: Էլ չեմ ասում, որ Գագիկ անունը կրող մարդիկ լրիվ քաշվելու են (պատկերացրեք իրանց անունը դասական ուղղագրությամբ) :D
Կարծում եմ լրիվ անիմաստ ու ժամանակավրեպ խնդիր է, ինչպես ասենք օրհներգի փոփոխության գաղափարը, որը հուսով եմ այս անգամ չի ստացվի:) Ինչպես արդեն այստեղ ասվեց, և որքան ես եմ տեղյակ, դասական ուղղագրությանը վերադառնալու ժատագովների հիմնական փաստարկներից մեկն այն է, որ դրանով սփյուռքը մեզ ավելի կմոտենա, ինչն իհարկե աբսուրդ է։
Էլ չեմ ասում, որ Գագիկ անունը կրող մարդիկ լրիվ քաշվելու են (պատկերացրեք իրանց անունը դասական ուղղագրությամբ) :D
Դասականով Գագիկը էլի Գագիկ կգրվի։ Դու խառնում ես արևելյան ու արևմտյան հայերենները։ Այդ երկու տարբեր բաներ են։ Օրինակի համար http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/John.html գրված է դասական ուղղագրությամբ բայց արևելահայերեն, իսկ http://www.elkalima.com/pdf/a/nt/john.pdf էլի գրված է դասական ուղղագրությամբ բայց արևմտահայերեն։
Լավ ծանոթ չեմ դասական կոչված ուղղագրության կանոններին, դրա համար իմ կարծիքը երևի այնքան էլ կարևոր չէ, բայց իմացածիցս ելնելով դեմ եմ դասականին վերադառնալուն։ Լրիվ համաձայն եմ Սահակի բերած փաստարկներին։
Գտնում եմ, որ ցանկացած լեզվի համար, բառերի ուղղագրության չհամապատասխանելը դրանց արտասանությանը, լուրջ թերություն է։
Իսկ դասական ուղղագրությանն անցնելու օգտին սփյուռքի հետ կապված փաստարկները հեչ հիմնավորված ու լուրջ չեն թվում։:think
Ու ճիշտն ասած՝ չեմ էլ կարծում, թե հնարավոր է, որ երբևէ նման որոշում ընդունվի։
Չէ որ այստեղ լեզուների տարբերություն չկա, այլ պարզապես ուղղագրության ... Մի բան էլ պիտի ասեմ ...այդ խնդիրը ինքստինքյան կվերանա, քանի որ առնվազն մի 15 տարի հետո, սփյուռքում հաշված մարդիկ կտիրապետեն հայերենին ( ցավով եմ ասում, բայց դա փաստ է): Այնպես որ ...մտահոգվել պետք է, բայց ոչ այդ ուղղությամբ
Համաձայն եմ
Իսկ ինչ վերաբերվում է թեմաին կասեմ, որ հին հայերենին վերադառնալու անհրաժեշտություն չկա:Ավելի ճիշտ կլինի,որ դպրոցններում նոր առարկա մտցվի,որը կտա ավելի շատ տեղեկություններ հին հայերենի վերաբերյալ:
Կարծում եմ, որ պետք է թողնվի, որ էդ գործընթացը իրա հունով գնա, էնքան պրոբլեմներ կան, որ չարժի դրա վրա առանձնահատուկ ուշադրություն դարձնել՝ որոշում ընդունել, կամ նման մի բան:
Ուլուանա
17.09.2006, 11:51
Ավելի ճիշտ կլինի,որ դպրոցններում նոր առարկա մտցվի,որը կտա ավելի շատ տեղեկություններ հին հայերենի վերաբերյալ:
Համաձայն եմ, դպրոցում երևի պետք է մտցնել դրա վերաբերյալ առարկա, բայց ուղղակի որպես լրացուցիչ գիտելիք, ոչ թե արդի ուղղագրության փոխարեն։
StrangeLittleGirl
17.09.2006, 13:09
Իհարկե, շատ լավ կլիներ վերադառնալ հին ուղղագրությանը, քանի որ այն ավելի տրամաբանական է ու ավելի հեշտ, բայց… արդեն ուշ է: Մեր ժողովուրդը ամեն նոր բանի մեծ դժվարությամբ է ընտելանում: Ես հիշում եմ, որ երբ դպրոցում էի, ամեն տարի կատարվող չնչին քերականական փոփոխությունները լավ սովորողները հազիվ էին յուրացնում, էլ չեմ խոսում մնացածների մասին: Իսկ ի՞նչ կլինի, երբ փոխեն ամբողջ ուզզագրությունը… Կա՛մ պետք է մեր ժողովրդի մտավոր ունակությունները բարձրացնեն, կա՛մ դասական ուղղագրության ներմուծումն առայժմ հետաձգեն:
Բյուրակն, եթե հնարավոր է կարող ես համառոտ ներկայացնել, թե ինչո՞վ է դասական ուղղագրությունն ավելի հեշտ ու տրամաբանական։
StrangeLittleGirl
17.09.2006, 17:36
Ո՛չ, չեմ կարող: Երևի պետք է մորս օգնությանը դիմեմ: Հիշում եմ՝ մի անգամ մի հարց էի տվել, նա բացատրեց, և ես պարզապես հիացա այդ ուղղագրությամբ ու ափսոսացի, որ հիմա այն չենք կիրառում: Շատ մեծ սխալ էր ներկայիս ուղղագրության ներմուծումը, բայց մեծ սխալ կլինի նաև հնի վերադարձը:
ես ավելի խիստ ասեմ .
ներկայիս աբեղյանական ուղղագրությունը` դա ՄԵՐ ուղղագրությունն է, և ոչ մեկի թույլ չենք տա ոտնձգություններ այդ ուղղագրության հանդեպ,
Կներեք, բայց ֆորումում նկատվում է անիմաստ թեմաներ բացելու տենդենց,
կարծես թեմաներ են բացվում բացելու համար, նույնիսկ չմտածելով թեմայում առաջարկվող մտքի իրատեսության մասին... :nono
Սույն թեման այնքան իմաստ ունի որքան կարող էր ունենար
"Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի անցնել չինարենի, թ՞ե մնալ հայերեն լեզվով" թեման
Ուլուանա
08.10.2006, 09:04

Բոլորովին համաձայն չեմ. իմ կարծիքով, համեմատությունը տեղին չէր... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես վերջերս շատ է խոսվում հին ուղղագրությանը վերադառնալու մասին, և, որքան ինձ է հայտնի, դրա համոզված կողմնակիցների մի պատկառելի բանակ (ընդ որում ոչ պատահական մարդկանց) լրջորեն պայքարում է այն վերականգնելու համար, հին ուղղագրության վերադարձը եթե ոչ շատ հավանական, ապա գոնե հնարավոր է, նկատի ունեմ՝ չի բացառվում, այսինքն՝ այնքան անիրական չէ, որքան որ կարող է թվալ կողքից, հետևաբար տվյալ թեման չի կարելի համեմատել հայերենից չինարենի անցնելու հնարավորության և դրա վերաբերյալ կարծիքների հետ... :{
քաղաքացի
08.10.2006, 13:31
Կներեք, բայց ֆորումում նկատվում է անիմաստ թեմաներ բացելու տենդենց,
կարծես թեմաներ են բացվում բացելու համար, նույնիսկ չմտածելով թեմայում առաջարկվող մտքի իրատեսության մասին... :nono
Սույն թեման այնքան իմաստ ունի որքան կարող էր ունենար
"Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի անցնել չինարենի, թ՞ե մնալ հայերեն լեզվով" թեման
«Մնում ենք հայերեն լեզվով»:
Այս պարագայում ացյալն ու ներկան է: Ոչ թե մայրենի լեզու և օտար լեզու:
Երբ ասում են «վերադարձրեք Հայաստանի պատմական հողերը», այստեղ նույն բանն է ասվում… «վերադառնալ պատմական հայերենին»: Չնայած որ, ես չեմ ասում պատմական հայերենին, այլ «պատմական» ուղղագրության:
Ես այս թեման բացեցի… ի՞նչ ինձ հետաքրքիր էր իմացա: Եթե համարում ես, որ ավելորդ թեմա է, խնդրեմ, կարող ես փակել:
Հ.Գ. կներեք, այսօր չեմ կարողանում միտքս լավ շարադրեմ: Չի ստացվում: :oy
Հետաքրքիր հոդված եմ գտել համացանցում այս թեմայի մասին։ Ահա հղումը.
http://culture.azg.am/?lang=AR&num=2006101401
Մի հատված այստեղ կդնեմ, մնացածին կարող ենք վերևի հղումով կարդալ։
««Գանձասար» աստուածաբանական կենտրոնի կողմից այս անկախութեան տարիների ընթացքում հրատարակուել է աւելի քան կէս միլիոն տպաքանակով գիրք, բոլորը` դասական ուղղագրութեամբ: Երբեք որեւէ մէկը չի բողոքել ուղղագրութիւնից, ընդհակառակը` մարդիկ վկայում են, որ այդ ուղղագրութեան մէջ հոգեղէն շունչ կայ: Իսկ բազմաթիւ մարդիկ, որոնց սովորեցրել ենք դասական ուղղագրութեամբ գրել, խոստովանում են, որ իրենք այլեւս չեն կարող վերադառնալ սովետական ուղղագրութեանը, որովհետեւ զգում են, որ դասականն է մեր ճշմարիտ ուղղագրութիւնը, եւ դրա մէջ խորք կայ, հոգի կայ: Հաւատացէ՛ք, որ դասական ուղղագրութեան անցնելը մի երկարատեւ եւ ցաւատանջ գործընթաց չէ, այլ գրագէտ մարդու դէպքում ընդամէնը տեւում է մէկից երկու շաբաթ եւ մեծագոյն բաւականութիւն պատճառում սովորողին: Չէ՞ որ նրանք սկսում են գրել այնպէս, ինչպէս աւանդել է մեզ Մեծն Մեսրոպ Մաշտոցը:
Ես առաջարկում եմ, որ իրար հետ վիճելու փոխարէն մարդիկ մի փոքր ճիգ գործադրեն եւ փորձեն գրել դասական ուղղագրութեամբ, ե՛ւ դասական ուղղագրութեան նախանձայոյզ ջատագովները (որովհետեւ նրանց մեծ մասը այդ ուղղագրութեամբ գրել չգիտի), ե՛ւ դրա դէմ խռովայոյզ պայքարողները (որովհետեւ սա միայն կը հարստացնի նրանց): Իսկ ժողովրդի անգրագիտութեան մասին ոչ թէ պէտք է տեսականօրէն մտահոգութիւններ արտայայտել, այլ անգրագիտութեան յաղթահարումը սկսել մեր իսկ անձերից: Ես չեմ կարծում, թէ որեւէ մէկը, որ դասական ուղղագրութիւն չգիտի, գրաբար չգիտի եւ հետեւաբար հաղորդ չէ իր լեզուի ակունքներին, կարող է իրեն գրագէտ հայ մարդ համարել: Իսկ մեր ժողովրդի գրագիտութեան մակարդակը գնալով ընկնում է: Եւ պատճառներից մէկն այն է, որ մենք մեր երեխաներին զրկում ենք սեփական լեզուի ակունքներին հաղորդ լինելու եւ սեփական լեզուն իր պատմական զարգացման մէջ ճանաչելու հնարաւորութիւնից: Իսկ արդեօ՞ք մենք դրա իրաւունքն ունենք: Սխալը չգիտակցելն աւելի մեծ մեղք է, քան սխալը գործելը: Եւ եթէ ոչ մեզ, գոնէ մեր գալիք սերունդների համար մենք պարտաւոր ենք ընդունել որոշ ճշմարտութիւններ:»
Մի հատված էլ դնեմ։ Ասեմ, որ ես անձամ համամիտ եմ այս մասի հետ։
«Իսկ այսօր մեր հանրակրթական համակարգում ո՛չ գրաբարը կայ, ո՛չ էլ մեր ոսկեղէն լեզուի ուղղագրութիւնը: Եւ ունենք այն, ինչ ունենք: Միգուցէ շատերին զարմանալի թուայ, որ եւրոպական մի շարք երկրների, օրինակ` Ավստրիայի, հանրակրթական համակարգում պահպանուած է լատիներէնի եւ յունարէնի ուսուցումը: Ժամանակակից գերմաներէնը շատ աւելի հեռու է լատիներէնից եւ յունարէնից, քան հայերէնը` գրաբարից: Բայց մարդիկ հասկանում են, որ այդ երկու դասական լեզուները եւրոպական քաղաքակրթութեան եւ սեփական լեզուի հիմքն են: Իսկ մենք շարունակ վախենում ենք, որ յանկարծ մի երկու կանոն եւ մի երկու բառ աւել չսովորենք: Խօսքն իսկապէս մի քանի կանոնի եւ մի քանի բառի մասին է, եւ այդ ամէնը կարելի է զետեղել մէկ թերթի վրայ: Պատկերացրէք, թէ ինչպիսի ծաւալի մասին է խօսքը: Ուրիշ լեզուներ սովորելու համար հազարաւոր բառերի գրելաձեւ ենք անգիր անում (օրինակ` անգլերէնի պարագայում) եւ չենք բողոքում: Ընդամէնը մէկ թերթի մասին է խօսքը, եւ այսքան աղմուկ ենք հանել:»
Պանդուխտ
02.12.2006, 20:34
Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական
Քաղաքացի.-Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի վերադառնալ Մաշտոցյան ուղղագրության, թ՞ե մնալ նորալեզու՝ Աբեղյանականին: Օրինակ ես սիրում եմ, երբ ինչ-որ մի բան կարդում եմ հին ուղղագրությամբ: Այնտեղ բառամիջում հանդիպում եմ «է, օ, ւ» և այլ հետաքրքիր տառերի միացություններ:
Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա: Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է: Ո՞վ կուզենար կամ չէր ուզենա վերադառնալ հին ուղղագրությանը:
Պանդուխտ.-Այո, համաձայն եմ: Դժուար չէ այլ շատ պարզ է: Մեսրոպեան, կամ ճիշդ ուղղագրութեամբ մեք կարողանում ենք ճանաչել հայերէնի ձայնային, արտասանական նրբութիւնները: Սկիզբից ասեմ, որ այդ ուղղագրութիւնը, հեռուից մօտիկից կապ չունի «արեւմտահայ» արտասանական-հնչիւնային քաոսի հետ:
Արեւմտահայ բառը փակագծի մէջ առի, որովհետեւ իմ կարծիքով այժմեան «արեւմտահայ»-երէնը պոլսեցի վարժապետների գործն է, որ պարտադրուած է արեւմտահայութեան: Հայաստանի (ես հայաստան ասելով հասկանում եմ մեր ամբողջական հայրենիքը, իսկ ներկայի հանրապետութիւնը, որ նոյնպէս հայրենիքս է նրան կոչում եմ Հայաստանի հանրապետութիւն) հողին վրայ ապրող մեր ժողովուրդը, ներկայ արեւմտահայերէնը չէր օգտագործէր: Շատ բառեր աբեղեանի ուղղագրութեամբ այժմ նոյնն են: Օրինակ՝ Սէր (սիրել), եւ սեր (եռացած կաթէն վերցուած խաւը): Իսկ ինչ է՞ Է-ի եւ Ե-ի տարբերութիւնը: Հին հայերէնով Է-ն ատասանւում էր ԵԻ կամ ԵՅ, իսկ Ե-ը Է: Դրա պատճառով ածանցման պահին Է-ով գրուած բառերի Է-ն դառնում է Ի: Օրինակ՝ սէր/սիրել, էջ/իջնել եւ շատ ու շատ այլ օրինակներ: Ոչ մի ազգ չի գրում իր խօսածի նման (անգլերէն, ֆրանսերէն եւայլն), այլ պահում է աւանդութիւնը, յանուն գիտութեան: Վերադարձի վերաբերեալ կրկնելու գնով ասեմ. Մեծ խնդիր չէ, հարց մը չէ ընդամէնը մի քանի օրէնք եւ վէրջ:
Սահակ.-Ես չէի ասի «աղավաղված»։ Եվ ոչ թե մի դար առաջ այլ 12-րդ դարում առաջին փոփոխությունն է եղել երբ ավելացվեցին «Օ» և «Ֆ» տառերը։ Ինչ վերաբերվում է 20-րդ դարի փոփոխություններին ապա դրանք շատ չնչին են եղել համեմատած 12-րդ դարի փոփոխություններին։
20-րդ դարում «և» և «ու» համարվել են տառեր։ Այդ փոփոխությունը համարում եմ չնչին քանի որ դե ֆակտո այդպես էլ եղել է շատ երկար ժամանակ։ «և»-ը սկսած Մեսրոպի ժամանակներից արդեն գործածվել է, իսկ «ու»-ն ավելի ուշ։
Պանդուխտ.-Այո, 12-րդ դարում աւելացուած այդ երկու տառերը անտեղի էին, սակայն կարելի չէ համեմատել այդ փոփոխութիւնը Աբեղեանի արմատական փոփոխութեան հետ: ԵՒն ու ՈՒն չէին կարող տառեր լինել, ոչ անցեալին, ոչ ալ այժմ: ԵՒ-ը բառ է, ՈՒ-ն երկբարբառ եւ բառ:
Սահակ՝ Բայց եթե ուղղագրությունը փոխելու են հինի իսկ արտասանությունը ոչ, ապա անկապ բան կստացվի։
Իսկ այժմեան գրական աշխարհաբարը յարգւում է՞: Ո՛չ, չի յարգւում, յետեւաբար կարելի է գրել յանցանք եւ արտասանել հանցանք, բայց ես կարծում եմ, թէ երբ երեխաներին տառերի հնչիւնը ճիշդ ուսուցանենք, այնպէս ինչպէս Մաշտոցն ստեղծեց, ժամանակի ընթացքին քո ասածի նման Յանցանք բառը կ'արտասանուի Yantsank:
Սահակ.-Ենթադրենք Ղարաբաղցիները գրեին գրական հայերենով բայց կարդալուց բառերը բոլորովին ուրիշ ձև արտասանեին (իրենց բարբառով)։ Ավելի լավ չե՞ր լինի որ հենց միանգամից իրենց բարբառով էլ գրեին։
Պանդուխտ.- Թող մնայ այն ինչ որ մնաց մեր բարբառներէն:
Քաղաքացի՝ Հիմնականում համաձայն եմ քո կարծիքին: Բայց «յանցանք» բառը, ինչքան գիտեմ, կարդացվում է «հ»-ով, ոչ թե «յ»-ով: Կամ օրինակ «Յիսուս» գրվում է, բայց կարդում են «Հ»-ով: Եթե անցնեք հին ուղղագրությանը, այսինքն, գրենք Մաշտոցյան ուղղագրությամբ, բայց կարդանք ինչպես հիմա ենք խոսում: Չեմ կարծում, որ անկապ բան կստացվի: Թող մի քիչ ուրիշ կարծիքներ էլ կուտակվեն, ավելի պարզ կլինի:
Պանդուխտ.-Կարծում եմ Յ տառը ստեղծուել է հնչելու համար լատինական Y(J)-ի նման: Օրինակներն շատ են: Խնդրում եմ ձեզնից, երբ հայերէն տառերի հնչիւնաբանութիւնը պիտի ճանաչենք, եկէք բաղդատենք այդ օրերու տիրական լեզուներ՝ Յունարէնի եւ լատիներէնի եւ ասորերէնի հետ: Jesus-Յիսուս, Julius Յուլիոս, Johannes-Յովհաննէս, Jacob-Յակոբ, Joseph-Յովսէփ եւ կարելի է շարքն երկարել: Խնդրեմ նայեցէք՛ Աստուածաշունչի անձնանուններն ու տեղանունները ինչպէս տարադարձուած են հայերէնի:
Սահակ.-Ինչ վերաբերվում է քո առաջարկին որ գրենք դասականով իսկ կարդանք արդի հայերենով, ապա հենց այդպես էլ անում են բոլոր դասական ուղղագրություն օգտագործողները։ Ես ուղղակի դրա մեջ ոչ մի benefit չեմ տեսնում
Պանդուխտ.- Սփիւռքը (մենք) օգտագործում է դասական ուղղագրութիւնը, սակայն չի ճանաչում տառերի ճիշդ արտասանութիւնը, վերը յիշածս պատճառով (առաջին ուսուցիչները իստանբուլցի էին եւ այդ քաղաքի բարբառի ազդեցութեամբ ճանաչեցին իւ ուսուցանեցին մեր գրերը): Հայաստանի պարագային. Մեսրոպեան ուղղագրութեան վերադարձը պիտի օգտէ, որ աւելի լաւ հասկացուի հայերէնի ձայնային արտասանական նրբութիւնները: Ուրիշ խօսքով՝ Ճիշտ արտասանութիւնը հայաստանի հայերին պատկանում է, պակասը մնում է ուղղագրութիւնը:
Պանդուխտ
02.12.2006, 20:36
1. Այն ուղղագրությունը, որը ներակայումս օգտագործում ենք, արդեն արմատավորված է մեր մեջ, ի վերջո, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դա ենք օգտագործում և դրան ենք սովոր, հետևաբար շատ դժվար կլինի բոլորին հին ուղղագրություն սովորեցնելը։ Պատկերացնու՞մ եք, բոլոր ուսուցիչները նախ պիտի իրենք սովորեն այդ ուղղագրությունը, որ հետո էլ սովորեցնեն աշակերտներին, իսկ իրենք չեն կարող միանգամից այնքան վարժ սովորել, որ դեռ ուրիշներին էլ կարողանան սովորեցնել։ Ամեն դեպքում, սովորության ուժը մեծ է, և շատ դժվար կլինի նույնիսկ այդ կանոններն իմանալու դեպքում անընդհատ հիշել, որ պիտի գրես այսինչ ձևով, այն դեպքում, երբ ձեռքդ ակամա ուրիշ բան է ուզում գրել։ Էլ չեմ խոսում շատ մեծահասակների մասին, որոնք դասական ուղղագրությունը սովորելու հնարավորություն կարող է չունենան։ Չեմ ուզում մանրանալ ու թվարկել սովորելու հետ կապված բոլոր հնարավոր խնդիրները։ Բայց կարծում եմ՝ սա իրականում շատ ավելի բարդ իրավիճակ կարող է առաջացնել, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի խառնաշփոթ է առաջանալու այդ դեպքում։ Արդյունքում շատ հնարավոր է, որ նոր սովորող աշակերտները ո՛չ դասական ուղղագրությանը նորմալ տիրապետեն, ո՛չ էլ ներկայիս ուղղագրությանը...
Սիրելի Ուլուանա՝ քո մականունը գրել ես դասական հայերէնի տրամաբանութեամբ, ապա թէ ոչ պիտի գրէիր Ուլվանա: Ես շատ զարմանում եմ, որ դժուարանում ենք նոր ուղղագրութեան ընդամէնը մի քանի օրէնք սովորեցնել նոր սերունդին: Մինչ մատղաշ սերունդի մեր երեխաները պարտաւոր են սովորել, գուցէ եւ մեծանալ՝ օտար լեզուներով: Եօթ միլիոն հայ իր երեխաներին սովորեցնում է առնուազն երկու օտար լեզու, մինչ չենք ուզում Մեսրոպեան ուղղագրութեան գոնէ մի դասապահ յատկացնել յանուն հայերէնի, յանուն գիտութեան:
2. Դասական ուղղագրությանը վերադառնալու դեպքում լուրջ խնդիրներ են առաջացնելու արդի ուղղագրության կանոններով հրատարակված գրքերը, որոնք կամ անպիտան են դառնալու, կամ շփոթության ու անգրագիտության բուն են դառնալու։ Իսկ դրանց վերահրատարակությունը արդեն դասական ուղղագրությամբ հսկայական ֆինանսական ծախսերի հետ է կապված, որը մեր պետությունը, համենայնդեպս, ներկա դրությամբ ի վիճակի չէ իրականացնել
ոչ՛ մի խնդիր չկայ, վերահրատարակելու ալ կարիք չկայ մինչեւ գրքերը մաշուեն: Ահա ես. դասական ուղղագրութիւնը սովորելով մեծացել եմ եւ հանգիստ ընթերցում եւ հասկանում եմ աբեղեանի ուղղագրութեամբ հրատարակուած տողերը:
3. Եվ, ի վերջո, դասական ուղղագրությանն անցնելու իմաստը ո՞րն է։ Կա՞ արդյոք որևէ հիմնավոր պատճառ, որի համար գտնում եք, որ արժե վերադառնալ դրան։ Վերջիվերջո, այդպիսի լուրջ «հեղափոխության» գնալու համար հարկավոր է լուրջ հիմքեր ունենալ։ Ինձ որ այդպիսի պատճառ հայտնի չէ, եթե որևէ մեկին հայտնի է, շնորհակալ կլինեմ, եթե ասի։
Արդարութիւն. Այսպիսով վերեւից եկած հակագիտական կարգադրութիւնը ուղղւում է:
-Հայերէնը, որպէս լեզու եւ որպէս գիր աւելի ճանաչելի եւ հասկանալի է լինում:
-Հայերէն այբուբենը ստեղծուած է յունալատինական այբուբենի հիմքի վրայ, առաւել հայերէնի պահանջներով: Կտրուած տրամաբանական կապը կը վերականգնի, երբ կը դառնանք դասականին:
-Մինչեւ 1922 թիւը, Մեսրոպեան ուղղագրութիւնը բաւարարել է, արեւմտահայ թէ արեւելահայ գրողներին, գիտուններին:
-Դասական ուղղագրութեան շնորհիւ բացայայտւում եւ մեկնաբանւում է հայերէնի ( եւ հայերի) վերաբերեալ բազում խնդիրներ:
- Օրին Աբեղեանի ուղղագրութեան դէմ արտայատուող մեր մեծերի կամքն է լինում, երբ վերականգնւում է նախկինը:
Պատճառ մի հատ ունեմ: Այն է, որ սփյուռքը դասական ուղղգրությունն է օգտագործում, մենք՝ արդի: Կամ մենք պիտի իրենց նմանվենք, կամ էլ իրենք՝ մեզ, թե չե դժվարանում ենք միմիանց գրավոր հաղորդակցության մեջ մտնել: Բայց քանի որ իրենք ՀՀ-ի հայերը օգտագործում են արդի ուղղագրությունը, ուրեմն թող սփյուռքն էլ անցնի արդի ուղղագրության: Ես էլ ոչինչ չեմ ասում:
Սփիւռքի վիճակը երանելի չէ: Ոչ՛ մէկը միւսին թող չի անցնի: Եկէք այսպէս խմբագրենք.-հայերէնը եւ ուղղագրութիւնը դարձնենք իր տրամաբանական հունին:
Էս հարցի առաջքաշումը լրիվ անիմաստ ա ու արհեստական, պրոբլեմներից բացի ուռիշ բան չի տալու: Էլ չեմ ասում, որ Գագիկ անունը կրող մարդիկ լրիվ քաշվելու են (պատկերացրեք իրանց անունը դասական ուղղագրությամբ)
Եղբայր՛ իմ պայքարս երկկողմանի է: Հայերէնի երրորդ տառը Գիմը (Գ) միշտ G է, յետեւաբար այդ անունը միշտ Gagik-է: Խնդրեմ՝ դա արեւմտահայերէնի մեղքը չէ, այլ տգէտ վարժապետների գործ, ոսմանեան բռնապետութիւնում: Աճառեանը պոլսահայ էր, բայց ան գիտեր: Ոչ՛ միայն գիտեր այլեւ քայլող հանրագիտարան էր:
դասական ուղղագրությանը վերադառնալու ժատագովների հիմնական փաստարկներից մեկն այն է, որ դրանով սփյուռքը մեզ ավելի կմոտենա, ինչն իհարկե աբսուրդ է։
Համաձայն եմ: Սփիւռքն ինքը անդադրում հեռանում է հայերէնից: Ես ասում եմ՝ սփիւռքի հայերը պէտք է ճանաչեն հայերէն այբուբենի հնչիւնները, իսկ Հայաստանի հանրապետութեան բնակիչ հայերը երանի թէ վերադառնան Տէրեանի, Թումանեանի, Դերենիկ Դեմիրճեանի ուղղագրութեանը:
Իսկ ինչ վերաբերվում է թեմաին կասեմ, որ հին հայերենին վերադառնալու անհրաժեշտություն չկա:Ավելի ճիշտ կլինի,որ դպրոցններում նոր առարկա մտցվի,որը կտա ավելի շատ տեղեկություններ հին հայերենի վերաբերյալ:
Երբ որ այդ առարկան մտցուի դպրոցներում, պիտի տեսնէք, թէ որքան պարզ եւ դիւրին (հեշտ) է դասական ուղղագրութիւնը:
Կարծում եմ, որ պետք է թողնվի, որ էդ գործընթացը իրա հունով գնա, էնքան պրոբլեմներ կան, որ չարժի դրա վրա առանձնահատուկ ուշադրություն դարձնել՝ որոշում ընդունել, կամ նման մի բան:
Մենք հայ ենք, մեր լեզուով: Եթէ մեր իւրայատուկ լեզուն չ'լիներ, ոչինչով տարբեր պիտի լինէինք ամերիկացիէն կամ վրացիէն: Ոստի սրբութեան նման պահենք հայերէնը: Եթէ կարծում էք 1922-ին հնարուած Աբեղեանի ուղղղագրութիւնը վնասել է մեր լեզուին, ուրեմն շտկենք այդ սխալը:
Իհարկե, շատ լավ կլիներ վերադառնալ հին ուղղագրությանը, քանի որ այն ավելի տրամաբանական է ու ավելի հեշտ, բայց… արդեն ուշ է: Մեր ժողովուրդը ամեն նոր բանի մեծ դժվարությամբ է ընտելանում:
Պատմական տուեալները ցոյց են տալիս, որ հայերը պապից աւելի պապական են եղել ամէն ինչի մէջ: Ամէնաիսկական կոմունիստները՝ հայեր, ամէնաշատ քրիստոնեայ-հաւատացեալ-զոհաբերողները՝ հայեր, ամէնաշատ անկախականները՝ հայեր: Հայաստանն ընդամէնը 15-17 տարի է անկախացել է, արդէն հայ երգիչ-երգչուհիները այնպէս բերան ծռելով ջազ երգում են, ոնց որ միսիսիպի երկրի ծնունդ լինեն եւ ոչ Արազի: Սեփական մշակոյթի հանդէպ այդքան խանդոտ չենք:
ես ավելի խիստ ասեմ .
Ներկայիս աբեղյանական ուղղագրությունը` դա ՄԵՐ ուղղագրությունն է, և ոչ մեկի թույլ չենք տա ոտնձգություններ այդ ուղղագրության հանդեպ,
Դասականն էլ ՔՈ եւ մեր ԲՈԼՈՐԻՆՆ է:
Մնում ենք հայերեն լեզվով»:
Այս պարագայում ացյալն ու ներկան է: Ոչ թե մայրենի լեզու և օտար լեզու:
Երբ ասում են «վերադարձրեք Հայաստանի պատմական հողերը», այստեղ նույն բանն է ասվում… «վերադառնալ պատմական հայերենին»: Չնայած որ, ես չեմ ասում պատմական հայերենին, այլ «պատմական» ուղղագրության: Ես այս թեման բացեցի… ի՞նչ ինձ հետաքրքիր էր իմացա: Եթե համարում ես, որ ավելորդ թեմա է, խնդրեմ, կարող ես փակել: Հ.Գ. կներեք, այսօր չեմ կարողանում միտքս լավ շարադրեմ: Չի ստացվում:
Սրանից աւելի հաճելի, հոյակապ, զգայացունց եւ տրամաբանական շարադրանք չի կարող տրուել:
Պանդուխտ
02.12.2006, 20:38
Մի քանի տող էլ ինձմէ, Վազգէնի մէջբերած աղբիւրից:
Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է
ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱՅ ԱՐԱՄԵԱՆ
Այսօր տոնն է սրբոց Թարգմանչաց, եւ մենք որոշեցինք այդ առթիվ տպագրել այս հոդվածը, որն առանց միջամուխ լինելու ուղղագրության հարցի շուրջը ծավալված անիմաստ ու երբեմն տգեղ վեճին, փառաբանանք է Մեսրոպ Մաշտոցին ու նրա աշակերտներին, միաժամանակ կոչ է վերադառնալու հարազատ ակունքներին: Այս հավելվածում ընթերցողը որպես ներդիր կգտնի նաեւ ցուցակն այն օրենքների ու բառախմբերի, որոնց յուրացումը կքանդի պատնեշները մեր ու մեր անցյալի լեզվամտածողության, գրաբարի ու ժամանակակից աշխարհաբարի, հին ու նոր ուղղագրությունների միջեւ: Թարգմանչաց տոնը հայության մեկության գաղափարն է խորհրդանշում, նաեւ:
--------------------------------------------------------------------------------
Յաճախ է պատահում, որ մարդկային վէճերի եւ հակառակութիւնների արտաքին թեման կապ չունի հակասութեան ներքին բովանդակութեան հետ, եւ հազուադէպ է պատահում, որ խնդրի էութեանն անհաղորդ տրամախօսները անկեղծանան եւ խոնարհուեն ճշմարտութեան առջեւ: Սակայն բարոյապէս մաքուր հասարակութիւնը միշտ պէտք է ունենայ յստակ սահմաններ, որոնցից անդին մարդիկ պէտք է սթափուեն եւ զերծ մնան «արհեստավարժ» վէճեր ծաւալելու կամ սեփական կարծիքները բացարձակացնելու գայթակղութիւնից: Մենք պէտք է գիտակցենք, որ խորհրդային անցեալի նկատմամբ կարօտախտը կամ նոյն այդ անցեալի ժառանգութիւնից ազատուելու նախանձախնդրութիւնը կարող են բախուել սրբազան ասպարէզներում, ուր ոտք դնելիս պէտք են մեծագոյն զգուշութիւն եւ ակնածանք: Այսպիսի մի խնդրի են այսօր վերածուել հայերէնի ուղղագրութեան քննարկումները: Եւ թէպէտ մենք չունենք այս խնդրի հասարակական պահակներ, պարզւում է, որ բազմաթիւ մարդիկ «մասնագիտական» համոզուածութեամբ ստանձնել են այս պաշտօնը եւ փորձում են պաշտպանել մեզ հայկազեան ուղղագրութեան զանազան «անյարմարութիւններից»: Նրանց ընդդիմախօսներն էլ չեն կարողանում պատշաճ կերպով ցոյց տալ, որ խնդիրը շատ աւելի լուրջ է եւ վեր է յարմարաւէտութիւնների եւ պայմանաւորուածութիւնների հարթութիւնից:
Ուղղագրութեան խնդիրը նախեւառաջ հոգեւոր արժէհամակարգային հարց է եւ ըստ էութեան կապուած է ազգի աշխարհընկալման, լեզուամտածողութեան, պատկերաձայնային վերարտադրութեան կարեւորագոյն կարողութիւնների հետ: Այս ամէնը, գալով մեր ծագումնաբանական ակունքներից, բիւրեղացել է դարերի ընթացքում եւ դարձել խօսք ու գիր, որոնք մեր ժառանգութիւնն ու հարստութիւնն են, մեզ իրար հետ կապող եւ ժողովուրդ դարձնող զօրութիւնը, մեր ինքնութեան թանձրացումը: Սա այն տեղն է, ուր ոչ թէ պէտք է մէկս միւսին զարմացնենք կամ մեր աղաղակներով հասարակութեան ունկը պատռենք, այլ պէտք է լռութեամբ խոնարհուենք: Այստեղ լեզուաբանը ոչ մի առաւելութիւն չունի երաժշտի կամ քաղաքագէտի նկատմամբ, որովհետեւ ուղղագրութիւնը կամ գրագիտութիւնը մասնագիտութիւններ չեն, այլ ազգային ինքնագիտակցութեան դրսեւորումներ, ուր աղաւաղումները ծայրաստիճան վտանգաւոր են:
Եթէ մէկն ասի մեզ այսօր, որ ինչ-ինչ յարմարութեան կամ օգտակարութեան սկզբունքներից ելնելով պէտք է փոխել հայերէնի այբուբենը, ապա ոչ միայն կը մերժենք այդպիսի մօտեցումը, այլեւ կը պախարակենք ու կը դատապարտենք այդ առաջարկութեան հեղինակին: Ինչո՞ւ: Որովհետեւ տառերը սրբազան նշանակներ են, եւ դրանց գրելաձեւը պատահական չէ, այլ սերտօրէն կապուած է մեր ներքին հոգեկերտուածքի եւ աշխարհընկալման առանձնայատկութիւնների հետ: Տառերի աղաւաղումը կը յանգեցնի ազգային ինքնագիտակցութեան եւ հոգեբանութեան աղաւաղման: Եթէ այսքան կարեւոր է տառերի գրելաձեւը, ապա ինչո՞ւ նոյնքան կարեւոր չէ բառերի՛ գրելաձեւը: Կարեւո՛ր է, եւ` ո՛չ պակաս կարեւոր: Այդ տառերը մեզ տրուած են իրար հետ համադրելու եւ բառեր գրելու համար, եւ այդ գրելաձեւի մէջ կայ լեզուամտածելակերպային եւ հնչիւնապատկերային ներդաշնակութիւն: Բառի մէջ է իմաստաւորւում տառը, եւ բառն է լեզուի նուազագոյն գաղափարական արտայայտիչը: Հետեւաբար, ինչպէս տառերը, այնպէս էլ բառերը սրբազան նշանակներ են եւ հոգեւոր-ազգային ինքնագիտակցութեան հիմնարար բաղադրիչներ: Եթէ այսօր մենք ունենք մեր ինքնութեան, հոգեւոր արժէքների, պատմական յիշողութեան, լեզուամտածողութեան վնասուածքներ եւ աղճատումներ, ապա դրանք միանշանակ կերպով աղերսուած են բառերի գրելաձեւի աղաւաղման հետ: Բառերը իրենց մէջ ունեն հոգեղէն լիցքեր, եւ գրաւոր խօսքն է պատմական ժառանգութեան եւ յիշողութեան փոխանցման հիմնական գործիքը: Եթէ մենք բառերը գրում ենք այնպէս, ինչպէս գրել են ս. Մեսրոպ Մաշտոցը, ս. Սահակ Պարթեւը, ս. Մովսէս Խորենացին, ս. Յովհաննէս Օձնեցին, ս. Ներսէս Շնորհալին, ս. Գրիգոր Տաթեւացին եւ վերջապէս նոյն Խաչատուր Աբովեանը, Յովհաննէս Թումանեանը, Վահան Տէրեանը, ապա մենք կենդանի-գոյաբանական կապ ունենք այդ անձերի եւ նրանց շնորհիւ մեզ փոխանցուած ժառանգութեան հետ:
Բառը մտքի հագուստն է, եւ ինչպէս գրում ենք, այնպէս էլ մտածում ենք: Երբ մտքի արդիւնքն արտայայտւում է խորթ նշանակներով կամ գրելաձեւով, խախտւում է միտք-բառ փոխյարաբերութեան ներդաշնակութիւնը, որը տանում է մտածելակերպային կաշկանդումների: Այսօր մենք շատ ենք բողոքում մեր լեզուի զգացողութեան ցածր վիճակից եւ հայերէնի գործածութեան անմխիթար մակարդակից: Ասում ենք, թէ ինչպէ՞ս է, որ անցեալ դարասկզբին այդպիսի հզօր գրողների փաղանգ ենք ունեցել, իսկ այսօր կանգնած ենք այս կոտրած տաշտակի առջեւ: Գլխաւոր պատճառներից մէկն այն է, որ անցեալ դարասկզբին հայերէն են սովորել Մաշտոցով, Եղիշէով, Մանդակունիով, այսինքն` հայոց լեզուի հիմնադիրներով, գրաբարը եղել է հայերէնի ուսուցման հիմքը եւ անցեալի հետ հաղորդակցութեան ուղղագրական պատնէշներ չեն եղել: Իսկ այսօր մեր հանրակրթական համակարգում ո՛չ գրաբարը կայ, ո՛չ էլ մեր ոսկեղէն լեզուի ուղղագրութիւնը: Եւ ունենք այն, ինչ ունենք: Միգուցէ շատերին զարմանալի թուայ, որ եւրոպական մի շարք երկրների, օրինակ` Ավստրիայի, հանրակրթական համակարգում պահպանուած է լատիներէնի եւ յունարէնի ուսուցումը: Ժամանակակից գերմաներէնը շատ աւելի հեռու է լատիներէնից եւ յունարէնից, քան հայերէնը` գրաբարից: Բայց մարդիկ հասկանում են, որ այդ երկու դասական լեզուները եւրոպական քաղաքակրթութեան եւ սեփական լեզուի հիմքն են: Իսկ մենք շարունակ վախենում ենք, որ յանկարծ մի երկու կանոն եւ մի երկու բառ աւել չսովորենք: Խօսքն իսկապէս մի քանի կանոնի եւ մի քանի բառի մասին է, եւ այդ ամէնը կարելի է զետեղել մէկ թերթի վրայ: Պատկերացրէք, թէ ինչպիսի ծաւալի մասին է խօսքը: Ուրիշ լեզուներ սովորելու համար հազարաւոր բառերի գրելաձեւ ենք անգիր անում (օրինակ` անգլերէնի պարագայում) եւ չենք բողոքում: Ընդամէնը մէկ թերթի մասին է խօսքը, եւ այսքան աղմուկ ենք հանել:
Մի փոքր խորհրդածենք Մեսրոպ Մաշտոցի գործի էութեան մասին: Մեսրոպ Մաշտոցը հնչիւնային այբուբեն չի ստեղծել: Հնչիւնային նշանագրեր ստեղծելն այնքան էլ մեծ առաքելութիւն չէ: Այդպիսի այբուբեններ յօրինուել են ամենատարբեր լեզուների համար, սակայն կիրառական չեն դարձել: Հնչիւնանշաններով բառեր չեն գրւում, որովհետեւ գրաւոր լեզուն ունի իր օրինաչափութիւնները: Տառերը ոչ միայն իրար հետ ճիշտ պէտք է համադրուեն եւ արտացոլեն լեզուի հնչիւնային համակարգը, այլեւ ճիշտ վերարտադրեն երկբարբառներն ու եռաբարբառները: Այլ կերպ ասած` բառերն իրենք են պահանջում այս կամ այն տառի գոյութիւնը: Շատ խոր պէտք է ճանաչես լեզուն, նրա խօսքի շունչն ու էութիւնը, որպէսզի գտնես այդ լեզուն վերարտադրող տառերը: Այդ պատճառով է շարականագիրն ասում. «Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս Անեղին, հաստատելով յերկրի զգիրս կենդանի...»: Այդ նշանագրերը իսկապէս եղել են կենդանի գրեր եւ կենդանի կերպով մարմնաւորել են հայոց խօսքը: Սուրբ Մեսրոպի, Սահակի եւ նրանց աշակերտների մեծագոյն գործը եղել է գրաւոր լեզուի ստեղծումը, լեզու, որի ողջ հզօրութիւնը արտայայտուեց ոչ միայն սեփականը ցոյց տալու կարողութեամբ, այլեւ համամարդկայինը իւրացներու աննախադէպ ճկունութեամբ: Եւ իրաւամբ մենք նրանց կոչում ենք սուրբ Թարգմանիչներ: Նրանք թարգմանեցին «զիմաստս Անեղին», այսինքն` երկնային ճշմարտութիւնների թարգման դարձան հողեղէններիս համար, նրանք թարգմանեցին համամարդկային բարձր արժէքները, եւ մենք շատ արագ կանգնեցինք մշակութապէս հզօր ազգերի կողքին, նրանք նոյնիսկ թարգմանեցին մերն իսկ մեզ համար, եւ մենք ստացանք մեր ինքնութեան ու ազգային ներուժի բացայայտման գլխաւոր զօրութիւնը` մեր գրաւոր խօսքը:
Սուրբ Թարգմանիչների այս հզօր գործի ժառանգորդները ինչպէ՞ս կարող են իրենց լեզուամտածողութեան մակարդակը իջեցնել հնչիւնագրական պարզունակութեան աստիճանի: Թէպէտ սա էլ մինչեւ վերջ չյաջողուեց որոշ բաղաձայնների յետագայ «վատ վարքագծի» պատճառով: Նորից կան բառեր, որ գրւում են մի կերպ, իսկ հնչում այլ կերպ: Ի՞նչ է, նորի՞ց խորանանք հնչիւնագրութեան մէջ, որ յանկարծ մեր երեխաները չդժուարանա՞ն: Այն ժամանակ սա համայնավարական գաղափարախօսութեան կողմից պարտադրուեց` մշակութային միօրինակութիւն հաստատելու եւ ազգերի հաղորդակցութիւնը դիւրացնելու կեղծ մտահոգութեամբ: Լաւ է` չհասցրին այբուբենը փոխել: Այսօր է՛լ աւելի մեծ վտանգներ կան: Մենք ապրում ենք համընդհանրացուող աշխարհում, ուր ամէն ինչ կապուած է համակարգչի եւ նրա վրայ որոշակի գործողութիւններ կատարելու արագութեան հետ: Հնչում են կարծիքներ, թէ իբրեւ մեր տառերը շատ են եւ անգլիատառ ստեղնաշարը անյարմար է հայերէն գործածողի համար: Սա լուրջ մարտահրաւէր է: Եթէ մենք շարժուենք նոյն յարմարուողական մտայնութեամբ եւ մեր երեխաների մէջ ներդնենք սեփականը չյարգելու եւ «աւելորդ» գիտելիքներից զերծ մնալու հոգեբանութիւնը, ապա համայնավարների չհասցրածը կարող է իրագործուել մեր իսկ ձեռքով:
Եթէ այսօր այսքան խօսւում է մեր ազգային նշանակների վերականգնման մասին, եթէ մենք իսկապէս հասկանում ենք, որ մեր ինքնութիւնը նախ եւ առաջ արտայայտւում է մեր հոգեւոր-ազգային նշանական համակարգով, ապա ժամ առաջ պէտք է վերականգնել հայկազեան լեզուի ուղղագրութեան կանոնները: Սա պակաս կարեւոր չէ, քան զինանշանի եւ օրհներգի խնդիրը: Եւ որպէս յաջորդ տրամաբանական քայլ պէտք է լրջօրէն մտածել դպրոցներում գրաբար դասաւանդելու մասին: Եւ վերջապէս, լեզուն պէտք է ճանաչել իր պատմութեան եւ ճիւղերի հարստութեան մէջ: Գրաբարը, միջին հայերէնը, արեւմտահայերէնը, արեւելահայերէնը տարբեր լեզուներ չեն, այլ մէկ միասնական լեզու իր զարգացման փուլերով եւ ճիւղերով: Այդ միասնական լեզուն ունի իր մէկ միասնական դասական հայկազեան ուղղագրութիւնը:
krunk Hayastani
03.12.2006, 01:27
Ժողովու՛րդ, մի խնդիրք -առաջարկ ունեմ: Փոխանակ հին ուղղագրությանը անցնելու կոչերի և վիճաբանություւների, լավ կլիներ, եթե այն մի քանի կանոնը, որոնց մասին խոսում են հին ուղղագրության ջատագովները, մատչելի անեին: Օրինակ ես խիստ սովոր եմ Աբեղյանի ուղղագրությանը և հնին անցնել չէի ուզի, բայց չեմ կարող ասել, թե պատրաստ եմ պայքարել այն պահպանելու համար: Առաջին հերթին կուզեի, ընտրություն կատարելուց առաջ, ավելի լավ տեղյակ լինել հարցին: Հատկապես վախենում եմ տաքգլուխ որոշումներից: Կարծում եմ, որ կարևոր են ոչ միայն մեր այժմյան դատողությունները, այլև այն, ինչով պայմանավորված է եղել իր ժամանակին 20-րդ դարի ռեֆորմը: Օրինակ, այն գործոնները, որ դրդել են Աբեղյանին նոր ուղղագրություն առաջարկելուն, այսօր չկա՞ն: Ամփոփեմ՝ խնդիրքս այն է, որ, նախ, այստեղ շարադրվեն Աբեղյանի և նրա հակառակորդների տեսակետները, երկրորդ, մեր եկու ուղղագրություւնների տարբերությունը հստակ ձևակերպված, մի քանի կանոնների տեսքով, մատչելի լինի համացանցում, թեկուզ ինձ նման Հայաստանից հեռու գտնվողների համար: Շնորհակալություն:
քաղաքացի
03.12.2006, 02:25
Ախր զարմանալի է, որ շատերդ մտածում եք, թե հին ուղղագրության վերադառնալ ուզողներս ձեզ ստիպում ենք, որ նորը մոռանաք։ Ո՛չ, սխալվում եք։ Իսկ ի՞նչ, վատ կլիներ, եթե իմանայիք նաև հին ուղղագրությունը։ Հայերենի քերականական օրենքները ավելի հասկանալի են, եթե իմանաք Մաշտոցյան ուղղագրության գաղտնիքները։ Ասեմ նաև, որ սարսափելի դժվարություններ չկան և նույն այբուբենն է։ Համ էլ ասեմ, որ եթե ուզում եք գրաբար սովորեք (ինչպես Եվրոպայում սովորում են լատիներեն) պետք է իմանաք իր իսկ ուղղագրությունը։
Ճիշտն այն կլիներ, որ հենց դպրոցից սկսեին սովորեցնել, այլ ոչ թե սպասեին աշակերտը ընդունվի բանասիրական ֆակուլտետ և այնտեղ իբրև երկրորդական առարկա սովորեն գրաբարն ու մաշտոցյան ուղղագրությունը։
StrangeLittleGirl
03.12.2006, 13:38
Իրոք, դասական ուղղագրությունը շատ ավելի տրամաբանական է, հեշտ է ընկալվում: Գրաբարն էլ տրամաբանության բոլոր կանոններին ենթարկվող ամուր լեզու է:
Բայց դպրոցում դասավանդելը մի քիչ ծիծաղելի է թվում: Ախր այսօրվա աշակերտները տարրական բաներ չեն սովորում դպրոցում, ուր մնաց գրաբարի վրա ուշադրություն դարձնեն: Ինձ ավելի շատ մտահոգում է այսօրվա աշակերտների անգրագիտությունն ու անտարբերությունը: Ա՛յ, հենց դրա պատճառով շատ դժվար կլինի դասական ուղղագրությանը վերադառնալը:
քաղաքացի
03.12.2006, 20:24
Կարելի է նաև միանգամից սկսել դասական ուղղագրությունը սովորեցնել դպրոցներում։ Եթե երեխաները չեն ուզում սովորեն սովետական ուղղագրությունը, գուցե դասականը իրենց դուր կգա և կստացվի սովորելը։ Հետո արդեն լեզվական սխալներն էլ կպակասեն։ Պետք է գոնե փորձել այդ առարկան մտցնել, ինչպես արեցին «հոգեբանություն» առարկան (մինչև հիմա բոլորն էլ գոհ են), այնպես էլ դասական ուղղագրության և ասենք, ինչու չէ նաև գրաբար սովորեցնեն նոր սերնդի աշակերտներին։
Ուլուանա
03.12.2006, 21:07
Սիրելի Ուլուանա՝ քո մականունը գրել ես դասական հայերէնի տրամաբանութեամբ, ապա թէ ոչ պիտի գրէիր Ուլվանա:
Ճիշտն ասած, իմ մականվան ուղղագրությունը բոլորովին կապ չունի դասական ուղղագրության հետ. ասեմ, որ այն կարդացվում է հենց ու-ով, ոչ թե վ-ով, ինչպես դուք էիք ենթադրում։ Մականվանս մասին համապատասխան թեմայում (http://www.akumb.am/showthread.php?t=185) ժամանակին գրել եմ, այն կարդալուց հետո կհասկանաք, որ սա, այնուամենայնիվ, ձեր մտածած դեպքը չէ։ ;)
Ես շատ զարմանում եմ, որ դժուարանում ենք նոր ուղղագրութեան ընդամէնը մի քանի օրէնք սովորեցնել նոր սերունդին: Մինչ մատղաշ սերունդի մեր երեխաները պարտաւոր են սովորել, գուցէ եւ մեծանալ՝ օտար լեզուներով: Եօթ միլիոն հայ իր երեխաներին սովորեցնում է առնուազն երկու օտար լեզու, մինչ չենք ուզում Մեսրոպեան ուղղագրութեան գոնէ մի դասապահ յատկացնել յանուն հայերէնի, յանուն գիտութեան:
Այդ դեպքում, կարծում եմ, Krunk Hayastani-ն լավ առաջարկ արեց։ Չնայած ինքը կարծես թե կոնկրետ չնշեց, թե որտեղ և ինչպես կարելի է ծանոթանալ դասական ուղղագրության կանոններին, բայց կարծում եմ, որ կարելի է այսպի մի բան կազմակերպել. հենց ակումբում առանձին թեմա բացել, ասենք, «Դասական ուղղագրության կանոնները» վերնագրով, և ովքեր որ գիտեն, ծանոթ են այդ ուղղագրության կանոններին, մաս-մաս, գուցե միմյանց լրացնելով, ակումբում տեղադրեն դրանք, որպեսզի գոնե ակումբի անդամներին հասանելի լինի և ցանկության դեպքում կարողանան յուրացնել այդ կանոնները։ Ես ինքս մեծ հաճույքով կսերտեի։ :roll
Կարծում եմ՝ անհնար բան չի, չէ՞։ ;) Հատկապես որ, ինչպես դասական ուղղագրությանը տիրապետողներն են պնդում, այդ կանոնները շատ չեն և դյուրըմբռնելի են։
Ամեն դեպքում, կարելի է փորձել։ Ի՞նչ կասեք։
krunk Hayastani
04.12.2006, 01:29

Բանն էլ հենց այն է, որ ես չգիտեմ (և շատերը չգիտեն), թե որտեղ կարելի է ծանոթանալ այդ կանոններին: Ուլուանա, ճիշտ հասկացար առաջարկությունս:
Դրեք կանոնները, որից հետո վարժությունների, առաջադրանքների ձևով տեքստեր կփոխադրենք մի տարբերակից մյուսը: Ցանկացողները կմիանան, հետաքրքրվողներից շատերը գուցե միայն ընթերցեն, բայց դա ևս մասնակցության ձև է: Ժամանակի ընթացքում ավելի պարզ կլինի, թե որքանով են մարդիկ պատրաստ անցնել դաական ուղղագրությանը:
Օգտագործե՛նք համացանցը, ֆորումները այս նպատակով:
Նախկինում, առանց այսպիսի հնարավորության, կարևոր էր բանավեճերում հաղթանակ տանել ու անմիջապես պարտադրել դպրոցներին, հրատարակչություններին, և այլն: Հիմա ո՞վ է ստիպում միանգամից նման քայլերի դիմել, երբ կարելի է ֆորումներում դռնբաց քննարկել ազգի համար այսքան էական և ռազմական տեսակետից աննշան մի հարց:
Պանդուխտ
04.12.2006, 16:03
Սիրելի Ուլուանա՝
այսպիսով իմացայ, որ արցախեան արմատ ունես: Նկատի ունեմ Մարտակերտի Ուլուբաբ անուանբ աւերակ գիւղը: Իսկ Բագրատ Ուլուբաբեանը հանրածանօթ պատմաբան է:
Փորձիր քո մականունը տաս անգամ իրար ետեւ, արագ-արագ արտասանել. պիտի նկատես, որ Ուլուանան Ուլվանա կը հնչի (՞): Նոյնն է տուեցի/տվեցի, նուազ/նվազ եւայլն:
Աւանդական ուղղագրութիւնը պահում է բառի արտասանութեան նախնական ձեւը:
Առաջարկներ եղան՝ աւանդական ուղղագրութիւնը աբեղեանականէն տարբերակող օրէնքները ներկայացնել: Իմ մասնակցութիւնը կը բերեմ, սակայն խոնարհաբար մասնագէտներին կուտամ դասաւանդելու պատիւը: Ես սիրում եմ հայերէնը, ան մեր տունն է, բերդը, տաճարը:
Իրականում անգիր պէտք է անել այն բառերը որոնք գրաբարում գրւում էին աւ-ով, որպէսզի կարենանք տարբերել Ո-ն, Օ-էն: այսպէս.-Զաւրավոր/զօրաւոր, աւրինակ/օրինակ, Աւգոստոս/Օգոստոս, Կաւշիկ/կօշիկ, Մաւրիկոս/Մօրիկ (կայսրի անուն): Նոյնպէս անգիր անել (մտքում պահել) Յ-ով եւ Հ-ով սկսող բառերը: Օրինակ՝ յարգել, համայնք, յարատեւ, հարկ, յանուն ( ի անուն ), հաւատք եւայլն:
Լաւ... խոստովանիմ եւ ընդունիմ, որ այդպէս մի քանի օրէնք սովորելով չի փոխւում ուղագրութիւնը, սակայն հայերէնը արժանի է այդ տքնանքին:
Ածանցման պահին Ի (ինի) վերածուող բառերը գրւում են Է-ով: Օրինակ մէջ/միջանկեալ, մէգ/միգամած, էջ/իջանել եւայլն...:
-Նոր ուղղագրութեամբ յու (you) , դասականով իւ (iu): Օրինակ՝ Բիւրական:
-Նոր ուղղագրութեամբ յա (ya), դասականով եա (ea): Օրինակ՝ Գործունեայ:
-Նոր ուղղագրութեամբ հին հայերէնի բառավէրջը արտասանուող յ անհետացած է: Օրինակ՝ Համարեայ-համարյա:
-Նոր ուղղագրութեամբ բառասկիզբը հին հայերէնով արտասանուող յ դարձած է հ: -Օրինակ՝ Յակոբ (Jacob)-Հակոբ:
-Նոր ուղղագրութեամբ բառամէջի օ-ն (աւ) անհետացած է եւ միայն բառի սկիզբը կը գրուի: Օրինակ՝ Մօրեղբայր-մորեղբայր, անօթ-անոթ:
-Նոր ուղղագրութեամբ բառամէջի ու ձայնը, եթէ կը նախորդէ ա, ե, ո, ի տառերը կը վերածուի վ: Օրինակ՝ Քուէարկել- քվեարկել:
-Նոր ուղղագրութեամբ ու-ն եւ եւ-ը առանձին տառեր են, դասականի մէջ ու-ն երկբարբառ է, կամ առանձին բառ, իսկ եւ-ը բառ է:
-Նոր ուղղագրութեամբ բառամէջի է տառը ե-է: Ածանցման ժամանակ ի-ի վերածուող բառը կը մատնանշէ դասական հայերէնի մէջ է-ով գրուիլը: Օրինակ՝ Գէշ (վատ), սէր (սիրել), մէջ: Սիրասուն, միջուկ:
քաղաքացի
04.12.2006, 18:00
Պանդուխտ-> դու արդէն ասացիր բոլոր ամենակարեւոր օրէնքները։
Մի հետաքրքիր բամ էլ ես ասեմ։
Եթե բառավերջի վանկի ձայնաւորը լսում ենք «ե», ապա հիմանականում գրում ենք «է», բացի եթէ դա բայի վերջաւորութիւն է։
Օր.՝ ռուսերէն, անգլերէն…, կամ որպէս վերջածանց՝ քարէ, փայտէ…, սիգարէթ եւայլն։ :)
Այս խօսքերն իմ դուրն եկան, դրա պատճառով
Գարեգին Նժդեհն աներկբայ ասում է. «Ապրել ցեղօրէն», այսինքն՝ ցեղը իբրեւ գերագոյն օրէնք։ Համեմատենք գործող ուղղագրութեան աղաւաղման հետ՝ «Ապրել ցեղորեն». մի՞թե այս սովորական, չէզոք մակբայը արտայայտում է նժդեհեան մտքի ողջ հզօրութիւնն ու իմաստը։ Թող տարօրինակ հնչի, սակայն կարծում ենք, որ հէնց միայն Նժդեհին համարժէք հասկանալու համար հարաւոր է օր առաջ վերադառնալ դասական ուղղագրութեանը, էլ չենք խօսում 1600 ամեայ գրաւոր ժառանգութեան, արեւմտահայ եւ Սփիւռքի արդի գրականութիւնը համարժէք իւրացնելու մասին։
Լ. Ղազանչեան Վ. Միրզոյեան - Խոտոր ուղղախօսութիւն
Cassiopeia
14.12.2006, 13:43
Վերջերս լսեցի, որ ներկայումս առաջին դասարանի դասագրքում՝ Այբբենարանում "և" տառը, որպես այդպիսին այլևս չկա, այսնինքն հիմա "և" տառը գրվում է երկու մասինիկով՝ եւ: Եվ արդեն եկող տարվա ընդունելության քննություններում "և" տառի նման գրելաձևի կիրառությունը կհամարվի ուղղագրական սխալ:think
Այս հիմնախնդիրը հիմնականում արհեստածին է, կուտ է որ իշխանությունները քցում են, որ մտավորականները պարապ չմնան ու իրար գզեն:
Մինչեւ այսպես կոչված մաշտոցյան գրելաձեւի անցնելու սովորեք Մաշտոցյան լեզվով խոսալ հետո նոր մտածեք գրելաձեւի մասին: Այ դրան ես երկու ձեռքով կողմ կլինեմ, նկատի ունեմ դպրոցներում գրաբառ սովորեցնելուն: Գրաբառը որպես պետական լեզու դարձնելուց հետ նոր իմաստ ունի խոսալ մաշտոցյան ուղղագրության մասին
Ի՞նչ կարծիքներ ունեք: Արդյո՞ք արժի վերադառնալ Մաշտոցյան ուղղագրության, թ՞ե մնալ նորալեզու՝ Աբեղյանականին: Օրինակ ես սիրում եմ, երբ ինչ-որ մի բան կարդում եմ հին ուղղագրությամբ: Այնտեղ բառամիջում հանդիպում եմ «է, օ, ւ» և այլ հետաքրքիր տառերի միացություններ:
Էդ որ ասում են հայերենը դժվար լեզու է, ես համաձայն չեմ, քանի որ համարյա «ոնց գրում, նենց կարդում ենք» տարբերակն է հիմա: Ու այդ, որ ասում են «1600 տարվա այբուբեն», այդ այբուբենը արդեն մի դար է աղավաղված է:
Ո՞վ կուզենար կամ չէր ուզենա վերադառնալ հին ուղղագրությանը:
Բնականաբար ոչ
Ուլուանա
16.12.2006, 11:38
Գրաբառը որպես պետական լեզու դարձնելուց հետ նոր իմաստ ունի խոսալ մաշտոցյան ուղղագրության մասին
Այսինքն՝ համարում ես, որ ճիշտ կլինի գրաբարը դարձնել պետական լեզու՞... :o Եվ ինչո՞վ ես հիմնավորում այդ առաջարկը։
քաղաքացի
16.12.2006, 15:24
Մինչեւ այսպես կոչված մաշտոցյան գրելաձեւի անցնելու սովորեք Մաշտոցյան լեզվով խոսալ հետո նոր մտածեք գրելաձեւի մասին: Այ դրան ես երկու ձեռքով կողմ կլինեմ, նկատի ունեմ դպրոցներում գրաբառ սովորեցնելուն: Գրաբառը որպես պետական լեզու դարձնելուց հետ նոր իմաստ ունի խոսալ մաշտոցյան ուղղագրության մասին
Կներես բայց պիտի հարցնեմ… Մաշտոցյան լեզուն ո՞րն է։
Հետո ես դեմ եմ գրաբարին վերդառնալուն։ Գրաբարը իմանալը մի բան է, իսկ գրաբար խոսելը առօրյայում՝ ուրիշ։
Գրաբար թող խոսեն հոգևորականները (կոպիտ ստացվեց), իսկ մնացածը թող խոսեն աշխարհաբար։ Ինչպես Իտալիայում՝ լատիներեն խոսում են Վատիկանում, իսկ Իտալիայի այլ տարածաշրջաննորում մաքուր աշխարհաբար իտալերեն։
Ես չեմ ուզում պարտադրեմ, որ աշակերտները մանկուց սովորեն գրաբար։ Գրաբար թող սովորեն բարձր դասարաններում կամ ԲՈՒՀ-երում։ Ես ուղղակի ուզում եմ, որ ՀՀ-ում կիրառվի դասական ուղղագրությունը։
1500 տարուց ավել ուղղագրությունը պահպանվել է համարյա առանց փոփոխությունների, իսկ այն ուղղագրությունը, որը աղավաղվել է սովետական մարմինների կողմից և այժմ այն ապրում է ոչ ավել քան 1 դար… չեմ հասկանում։ :o
Ոմանք ասում են, թե «սկզբից նորմալ հայերեն թող սովորեն հետո գրելու մասին կմտածենք», իսկ ես առաջարկում եմ գոնե երկուսը միասին սովորեցնեն։
Հ.Գ. Էլի եմ ասում, դասական ուղղագրության կանոնները հայոց լեզվի օրենքները ավելի հասկանալի են դարձնում։
krunk Hayastani
21.01.2007, 02:07
Իրականում անգիր պէտք է անել այն բառերը որոնք գրաբարում գրւում էին աւ-ով, որպէսզի կարենանք տարբերել Ո-ն, Օ-էն: այսպէս.-Զաւրավոր/զօրաւոր, աւրինակ/օրինակ, Աւգոստոս/Օգոստոս, Կաւշիկ/կօշիկ, Մաւրիկոս/Մօրիկ (կայսրի անուն): Նոյնպէս անգիր անել (մտքում պահել) Յ-ով եւ Հ-ով սկսող բառերը: Օրինակ՝ յարգել, համայնք, յարատեւ, հարկ, յանուն ( ի անուն ), հաւատք եւայլն:
Լաւ... խոստովանիմ եւ ընդունիմ, որ այդպէս մի քանի օրէնք սովորելով չի փոխւում ուղագրութիւնը, սակայն հայերէնը արժանի է այդ տքնանքին:
Շնորհակալություն անկեղծ խոստովանության համար: Ուրեմն նրանք, ովքեր ավանդական ուղղագրությանը անհապաղ (օր առաջ) անցնելու կոչ են անում լավ չեն պատկերացնում խնդրի մեծությունը կամ դիտումնավոր կերպով ավելի դյուրին են ներկայացում այն ("նախ համոզենք, հետո կերևա" տրամաբանությամբ):
Ինչևէ, գործի անցնենք:
Նախ և առաջ հարկավոր է ցուցակի ձևով հրատարակել այն բառերը, որոնք պետք է սերտել. խմբավորել, դասավորել և անհրաժեշտ մեկնաբանություններով հրապարակել, այսինքն գոնե այնպիսի տպաքանակով, որ մատչելի լինի կամ գոնե համացանցում տեղադրել:
Այսպես՝
1.Որ բառերում ո-ն պիտի դառնա օ:
2.հ հնչյունը բառասկզբում որ դեպքերում պիտի գրվի հ, որ դեպքերում յ:
Ածանցման պահին Ի (ինի) վերածուող բառերը գրւում են Է-ով: Օրինակ մէջ/միջանկեալ, մէգ/միգամած, էջ/իջանել եւայլն...:
3. Սա հասկանալի է և լավ ձևակերպված:
-Նոր ուղղագրութեամբ յու (you) , դասականով իւ (iu): Օրինակ՝ Բիւրական:
Լավ: Ասենք: Իսկ Գագարինի անունը հայերեն ինչպե՞ս պետք է գրի առնել:
ի-ն ներկայիս ուղղագրությամբ միանշանակ է, իսկ այսպես կունենա երկու հնչողություն՝ ի և յ վյունից առաջ
-Նոր ուղղագրութեամբ յա (ya), դասականով եա (ea): Օրինակ՝ Գործունեայ:
Լավ: Իսկ ինչպե՞ս տարբերել եա և յա հնչողությունը, որպեսզի մարգարեականը մարգարյական չդառնա: Ա՜, մարգարեն է-ով կգրենք, չենք շփոթի: Իսկ օտար անուննները, Բեատա-ն է՞լ է-ով: Դարտանյանին վերջապես և վերջնականապես կհայացնենք Դարտանեան գրելով՝ հեղինակից Դիւմա?ից ներումն հայցելով: ;)
-Նոր ուղղագրութեամբ հին հայերէնի բառավէրջը արտասանուող յ անհետացած է: Օրինակ՝ Համարեայ-համարյա:
Ի՞նչ կանոնով պետք է ետ վերադարձնել այդ յ-ն: Էլի՞ ցուցակով: Ուրեմն սա ցուցակի երրորդ բաժինն է:
-Նոր ուղղագրութեամբ բառասկիզբը հին հայերէնով արտասանուող յ դարձած է հ: -Օրինակ՝ Յակոբ (Jacob)-Հակոբ:
Սա մեր ցուցակում արդեն կա: Երկրորդ կետն է:
-Նոր ուղղագրութեամբ բառամէջի օ-ն (աւ) անհետացած է եւ միայն բառի սկիզբը կը գրուի: Օրինակ՝ Մօրեղբայր-մորեղբայր, անօթ-անոթ:
Սա էլ ցուցակով: Առաջին կետն է:
-Նոր ուղղագրութեամբ բառամէջի ու ձայնը, եթէ կը նախորդէ ա, ե, ո, ի տառերը կը վերածուի վ: Օրինակ՝ Քուէարկել- քվեարկել:
Չհասկացա: Ուրեմն, ու-ն ձայնավորից առաջ վեր է ածվել վ-ի, բայց պիտի մնար ու տառ կամ տառամիացություն և պիտի մնար ու ձա՞յն:
Իմ կարծիքով, այսպիսի փոփոխությունները կազդեն և արտաանության վրա: Վախենամ՝ սա միայն ուղղագրության հարց չէ, ինչպես նաև ի-ի յ հնչելը:
-Նոր ուղղագրութեամբ ու-ն եւ եւ-ը առանձին տառեր են, դասականի մէջ ու-ն երկբարբառ է, կամ առանձին բառ, իսկ եւ-ը բառ է:
Ախր հայերենը մյուս լեզուներից դրականորեն տարբերվում է նրանով, որ ամեն հնչյուն իր տառ ունի ու դեռ մի բան էլ ավելին: Նկատի ունեմ ո-ն և և-ը: Իսկ այսպես ու հնչյունն ունենք, իսկ տառից հրաժարվում ենք, փոխարինում ենք տառամիացությամբ: Ի դեպ, վյունը իր սեփական հնչողությունն ունի՞, թե՞ ոչ: Երեխաներն ինչպե՞ս պիտի սերտեն այբուբենը՝ Ա, Բ, Գ՞, թե՞ պարտադիր անվանումով, ինչպես հնում է եղել՝ այբ, բեն, գիմ:
Դե լավ, ոչինչ, ռուսներն էլ ունեն տառեր առանց հնչողության՝ ъ և ь:
-Նոր ուղղագրութեամբ բառամէջի է տառը ե-է: Ածանցման ժամանակ ի-ի վերածուող բառը կը մատնանշէ դասական հայերէնի մէջ է-ով գրուիլը: Օրինակ՝ Գէշ (վատ), սէր (սիրել), մէջ: Սիրասուն, միջուկ:
Այս մասին վերը խոսվեց:
Հարգելի՛ Պանդուխտ, իսկ ինչու՞ եք դուք օգտագործում բառամէջի ձևը, ոչ թե բառամիջի: Քերականությունն է՞լ պիտի վերանայել, որպեսզի տարբերվեն հոլովումն ու ածանցումը:
Եթե ես փորձեի գէշ-ը ածանցել, արևելահայերեն գեշություն կասեի, առանց հնչյունափոխության:
Հետո, արևելահայերենում բայերը պահպանել են միայն -ա- և -ե- լծորդությունը: Հիմա հարցս ուղղում եմ բոլորին, ոչ թե Պանդուխտին՝ ուղղագրությունը վերանայելիս այսպիսի խնդիրներ չե՞ն ծագի արդյոք, ինչպես, օրինակ՝ վերականգնե՛լ -ի- և -ու- լծորդությունը:
Իմ թյուր կարծիքով, ամենասարսափելին այն կլինի, եթե ավանդականը վերականգնել ցանկանալով, մի բանը վերցվի, մի բանը՝ ոչ, մի դեպքում առաջնորդվենք մի տրամաբանությամբ, մի այլ դեպքում՝ հակառակից ելնենք:
Համենայն դեպս, չի կարելի չհամաձայնել, որ ներկայիս ուղղագրությունը լիովին արտահայտում է ժամանակակից հայերենի հնչողությունը: Էլ չասեմ, որ եթե ավանդականի կողմնակիցները խոսում են հայերենի աղավաղման մասին և համոզելով ասում, թե միայն մի քանի փոքրիկ կանոններ է պետք կիրառել դրությունը շտկելու համար, ապա պետք է ընդունենք, որ աղավաղումը անթույլատրելի չափազանցություն է, և իրականում՝մի քանի փոքրիկ կանոններով հայերենի ուղղագրությունը հարմարեցվել է ուղղախոսությանը:
Ահա փորձում եմ բերված կանոնները շրջել, որպեսզի ստացվի ժամանակակից ուղղագրությունից դասականին անցնելու ալգորիթմ: Նախ, պարզվում է, որ շատը սերտելու հետ է կապված: Բացի այդ, այսօրվա հայերենը գրեթե ամբողջովին ֆոնետիկ ուղղագրություն ունի, հեշտ է գրագետ գրելը, բացի ձայնեղների խլացումից ու շնչեղացումից ուրիշ օրենք չկա: Ժամանակակից օտարազգի անուններն ու բառերն էլ հեշտությամբ են տառադարձվում ներկայիս ուղղագրությամբ, որովհետև այն հնչաբանական է: Էլ չեմ ասում, որ հնարավոր չի լինի շրջանցել քերականական հարցերը:
Մտածել է պետք: :think
Աստծու սիրուն, միայն թե տաքգլուխ հեղափոխություն չանե՛ք:
krunk Hayastani
21.01.2007, 15:54
Վերջերս լսեցի, որ ներկայումս առաջին դասարանի դասագրքում՝ Այբբենարանում "և" տառը, որպես այդպիսին այլևս չկա, այսնինքն հիմա "և" տառը գրվում է երկու մասինիկով՝ եւ: Եվ արդեն եկող տարվա ընդունելության քննություններում "և" տառի նման գրելաձևի կիրառությունը կհամարվի ուղղագրական սխալ:think
Սա նկատի ունենալով՝ վերը սեփական կարծիքս թյուր անվանեցի, համարելով, որ մասնագետները, երևի, գիտեն, է՛լի, ինչ են անում:
Ի՞նչ է ստացվում. եթե ու-ին ձեռք չեն տալիս, իսկ և-ից հրաժարվում են, այբուբենում կունենանք և ու տառը, և ւ տառը, որը գործ է ածվում միայն եւ տառամիացության մե՞ջ: :think
Պանդուխտ
23.01.2007, 15:21
Ես չեմ խոստովանում իմ յանցանքը, այլ աբեղեանի ուղղագրութեան պատճառած աղէտը սրբագրելու դժուարութիւնս: Ամէնայնդէպս, քո խօսքով «օր առաջ» անցնելու խնդիր չ'կայ: Եթէ կ'ուզես՝ երբէ՛ք մի անցնիր, այդ քո խնդիրն է, եւ դու ազատ ես, եւս ես:
Ցուցակի անցնելու կարիք չ'կայ, որովհետեւ, երբ հայ մարդը, իր կեանքի ընթացքին ընթերցում է միայն դասական ուղղագրութեամբ, ինքնաբերաբար լուծւում է խնդիրը: Այլ խօսքով՝ անգիր անում է:
Միթէ՞ հայ ժողովուրդը այժմ (այսինքն աբեղեանի ուղղագրութեամբ դաստիարակուած հայ մարդը) կարողանու՞մ է անսխալ հայերէն գրել: Ոչ՛, չի կարողանում: Գանգատողներ միշտ գտնելու ես: Ուղղագրութեան պարզեցման եւ հեշտացման կողմնակիցներ միշտ պիտի լինեն: Ազգը ծուլացել է: Խնդրե՛մ նայեցէք անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներին (եւ շատ ուրիշ լեզուներ) եւ այդ լեզուների ուղղագրութիւններին եւ արտասանութիւններին:
Նրանք ուզում են յիշել, մենք՝ ոչ:
Պատմութիւն եւ յիշողութիւն: Ապա թէ ոչ, ու՞ր պիտի հասնինք: Եթէ իւրաքանչիւր 90 տարի, ըստ ոմանց քմահաճոյքի ուղղագրութիւն պիտի փոխուի, վէրջում չեմ պատկերացնում թէ ինչ կ'ստացուի:
Յուրի Գագարին: Յովսէփ Ստալին (սիրու՞մ էք նրան):
Ի հիւնից առաջ Յ հնչիւնը չի ստանում:
Հայերենում «մարգարեական» բառ չ'կայ: Մարգարէ, մարգարէական:
Բեատա: Շատ եւրոպական լեզուների ուղղագրութեամբ՝ եան / ean մակդիրը կայ: Օրինակ ֆրանսերէնում՝ mediterranean / միջերկրականեան: Ոչ ոքի հայացնելու խնդիր չ'կայ: Դու պարսաւում ես 1600 տարուայ ուղղագրութիւնը, պաշտպանելով ընդամէնը 80 տարեկանը: Ինչու՞: Որովհետեւ չես ընդբռնում: Ֆրանսիացիներին եւ Դիւմային վկայաբերում ես, պահ մը կանգնելով հարց տուր ինքդ քեզ, թէ՝ նրանք «Դարտանեան» անունը Ինչպէ՞ս գրում են լատինական տառերով:
Եթէ քեզ կը հետաքրքրէ հին հայերէնի արտասանութիւնը, այո՝ քուէարկել: Դու կարող ես հնչել՝ քվեարկել, բայց աննշան է տարբերութիւնը:
Ավելացվել է 16 րոպե անց

շարունակելի
krunk Hayastani
24.01.2007, 02:37
Պանդուխտ ջան, ինչու՞ զայրացար: Ախր ես քեզ կամ դասական ուղղագրության որևէ մի կողմնակցի ոչ մի վատ բան չասացի: Խոստովանում են նաև դժվարությունը, այո, ոչ միայն հանցանքը: Իսկ դա կարևոր հարց է, թե ի՛նչ է անհրաժեշտ մի ուղղագրությունից մյուսին անցնելու համար:
Միայն թե խնդրում եմ, եթե կարելի է՝ գործի էությունից խոսենք, առանց "նրանք հիշում են, մենք չենք հիշում", "1600 տարի" "Ստալին" և նման արգումենտների, որոնք այս թեման այլ ուղղությամբ կտանեն:
Պանդուխտ
24.01.2007, 20:18
Ողջ հայ ժողովուրդը, արտասանում է՝ տվեցի, տվի, տվէք...եւայլն: Տալ, տուր, յետեւաբար տուի, տուեցի, տուիր...ենթադրում եմ, այսպէս էին հնչում հին հայերը: Ես ուղղագրութիւնը, բառը, անունը չեմ ենթարկում արտասանութեանը: Այստեղ կը կայանայ մեր տարբերութիւնը: Եթէ ենթարկուէի արտասանութեանը, ապա ահռելի քաոսի պիտի ենթարկուէր մեր լեզուն, մանաւանդ սփիւռքում, որտեղ ցայսօր հերոսաբար հայ մնացողները, հետզհետէ մոռանում են լեզու եւ գիր: Դասական ուղղագրութիւնը պահելով, պահում ենք բառի արտասանութեան հին ձեւը:
Ասում ես՝ «այսպիսի փոփոխությունները կազդեն և արտասանության վրա», Եթէ ազդեն իսկ, ապա այդ ազդը դրական կը լինի, կամ վերադարձ դէպ ի ակունք եւ ... իմ կարծիքով դէպ ի ճիշդ: Բայց ասեմ քեզ չէ՝ չի ազդելու: Ոչ մի ուղղագրութիւն, միլիոնաւոր ժողովրդի խօսակցական լեզուի վրայ չի ազդելու, լինի դա՝ «ժառգոն», գռեհիկ թէ գրական, բարբառ թէ գրաբար:
Ով եւ երբ ասեց թէ «Ի»-ն, «Յ»-է: Ծնունդից մինչեւ այսօր, միշտ եւ տեւաբար՝ «Ի»-ն «Ի»-է:
Երեւի ակնկալեցիր քեզ ասեմ. Գագարինի անունը «Իուրի» կամ «Եուրի» է: Այստեղ (սփիւռքում) այբուբենի ճանաչման խնդիր ունենք տակաւին, մի տխուր իրականութիւն, որ իմ սիրտը ցաւացնում է:
Ասում ես՝ «Ախր հայերենը մյուս լեզուներից դրականորեն տարբերվում է նրանով, որ ամեն հնչյուն իր տառ ունի ու դեռ մի բան էլ ավելին»: Միթէ միւս ազգերը անխելք են: Չէ որ հնչիւնները փոփոխւում են պարբերաբար, մի երեւոյթ, որ լաւապէս նկարագրւում է այս զրուցարանի «լեզուական եւ արտասանական սխալներ» անուանբ շարանի մէջ (շարանում):
ՈՒ = OU բազում լեզուներում, այս երկբարբառը «ու» է: Գուցէ նախապէս հնչուել է ոու...չ'գիտեմ:
Ւ/ւ = U (լատին):
Մի հարց ալ ես քեզ տամ՝ ինչպէ՞ս «եւ» առանձին հնչիւն կը համարես, երբ կը բաղկանայ ե+ւ հնչիւններից:
Ես ռուսերէն չեմ իմանում (չեմ գիտեր):
«այբ, բեն, գիմ:»
Ա՜խ Կռունկ ջան, թոյլ տուր մի քիչ արեւմտեան բարբառներից մէկի՝ պոլսոյ հայերէնով գրեմ (ես այժմեան արեւմտահայերէնը անուանում եմ՝ «պոլսահայերէն», քանզի իմ կարծիքով արեւմտահայաստանն ու արեւմտահայութիւնը շատ աւելին եղել են, քան պոլսահայութիւնն ու պոլսահայ մշակոյթը, սակայն պոլսականը իշխել է, արեւմտահայ մնացեալ բարբառներին):
Ինչպէ՞ս տառերը իրենց անուններէն կը զրկես: Սա անարգանք է, տառի կամ այբուբենի հանդէպ: Իւրաքանչիւր տառ, ունի իր անհատականութիւնը, նկարագիրը, անունը, ինքնութիւնը: Մեսրոպ Մաշտոց եւ իր ընկերները, Հայքի (Հայաստանի) մէջ գոյացած իւրաքանչիւր ձայն-հնչիւնի համար ստեղծած են մի գիր, իւրաքանչիւրին տալով անուն մը:
Չէ՛ք պատկերացներ թէ՝ մեր ականջին որքա՜ն տգեղ կը հնչէ. «ամընը»-Ա.Մ.Ն. (այբ մեն նու, կամ՝ Ամերիկայի միացեալ նահանգներ) որի թուրքերէն իմաստը տգեղ է:
«Եահըկը» Ե.Ա.Հ.Կ. (Եւրոպայի ապահովութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւն) եչ այբ հո կեն: Հըյըդը Հ.Յ.Դ., հո յի դա: Հըհըշը, նընընը, դըդըդը, քըքըքը եւ այսպէս:
Վերադառնանք՝ Տարօն-Հացեկ եւ Այրարատ-Վաղարշապատ (Այն ժամանակ ռուսերը, կամ ռուսները, տայգայի անտառներուն մէջ, եղջերուներու ետեւէն կը վազէին, առանց հասկընալու. վազքի պատճառը):
Ինչպէ՞ս խմբագրեմ միտքս որպէսզի հասկանալի ըլլայ, չեմ գիտեր: Հայոց այբուբենը դասաւորուած է, համադրուած է, հիմնուած է, կարգաւորուած է, հիւսուած է՝ լատին-յունական այբուբենի եւ երկկբարբառներու տրամաբանութեամբ:
Համաշխարհայնացումը (գլոբալիզացիա, գլոբ = կլոր) գիշատիչ թռչունի նման պիտի բզկտէ մեր ինքնութիւնը, եթէ չ'ըլլանք, այն ինչ որ եղած ենք՝ բիւրաւոր տարիներ: Ին՞չ կը նշանակէ՝ գիշատիչ:
Ս. Մեսրոպ երբ նկարեց հայոց հնչիւնները, «Է»-ի եւ «Ե»-ի համար ստեղծեց առանձին նշաններ, որովհետեւ հայերէնի մէջ «Է»-ն՝ «Ե» չէ: Առանձին տառեր են եւ առանձին հնչիւններ ունեցած են, բառի սկիզբը, միջատեղը, կամ մէջտեղը, եւ վէրջը: Միթ՞է Մեսրոպ ապուշ էր, միթ՞է դեբիլ էր, որ ստեղծած է երկու «ե»:
Չէ, ոչ ապուշ էր, ոչ ալ դեբիլ: «Է» տառը՝ «ե»-ի եւ «ի»-ի միջեւ մի հնչիւն ունէր, կամ՝ Է = Ե+Ի, այնպէս որ ածանցման պահին երբեմն (կամ ընդհանրապէս) «Ի» կը յաղթէ:
Պարդադիր չէ՝ Յովհաննէսեանը, Արտաշէսեանը արտասանուի՝ Յովհաննիսեան, Արտաշիսեան:
Մէջբերե՞լ՝ թէ միջբերել: Մէջբերու՞մ՝ թէ միջբերում:
Արեւ (ել կամ մուտ)-ա-հայերէնի քերականութիւնը, հոլովումը լծորդները՝ կը մնան նոյնը:
Բառը իր էութիւնը պէտք է պահպանի: Էութեան մէջ կը կայանայ՝ իմաստը, հնչիւնը, ծագումը, մեկնաբանումը: Ինչպիսի՞ն էր, «Էութեան» ուղղագրութիւնը, աբեղեանի եւ նրանից ետք երկար տարիներ:
Եյություն, յեթե, եյական... ահա այս է՝ հնչիւն-տառ տրամաբանութեան արդիւնքը:
Ժամանակակից օտարազգի անուններն ու բառերը տառադարձելու խնդիր չ'կայ: Տու՛ր ինձ այդպիսիք. տառադարձեմ: Հայերէնի ճակատագիրը, ժամանակակից օտարազգի անուններով պիտի չի որոշուի:
Իսկ դասականը (կամ Մեսրոպեանը) եթէ հնչական չէ, հապա ի՞նչ է, խրխռո՞ց է:
«Ի՞նչ է ստացվում. եթե ու-ին ձեռք չեն տալիս, իսկ և-ից հրաժարվում են, այբուբենում կունենանք և ու տառը, և ւ տառը, որը գործ է ածվում միայն եւ տառամիացության մե՞ջ:»
Միայն աբեղեանի, քանիցս բարեփոխուած (դէպի լաւը) ուղղագրութեան մէջ այդպէս է: Դասականի մէջ, «Ւ»-նը գործածւում է նոյնքան շատ, որքան «Վեւ»-ը:
krunk Hayastani
26.01.2007, 20:11
Պանդուխտ, միևնույն է, չպատասխանեցիր այն հարցիս, թե և-ը եւ-ի վերածելով այժմյան արևելահայերենում 34-րդ տառը ո՞րն է լինելու, ու՞-ն, թե՞ ւ-ը:
Բայց ինձ համար արդեն կարևոր չէ: Բերելով հետևյալ հղումը http://forum.hayastan.com/index.php?showtopic=30953 հայտնում եմ, որ այս թեման սպառված եմ համարում, գոնե ինձ համար, և այլևս նպատակ չունեմ այս թեմայում գրելու՝ առանց հույժ անհրաժեշտության:
Ես իսկապս հարց էի տվել՝ բանավեճի էությունը հասկանալու ակնկալությամբ: Հիմա պարզ է, քանի որ ստացա բոլոր քննարկվող հարցերի համակողմանի վերլուծությունը: Հեղինակի հետ լիովին համամիտ եմ, առանց վարանելու՝ նոր ուղղագրության կողմնակից և հինգհոլովական, այսինքն՝ Աբեղյանական, որն էլ իսկապես մեսրոպաշունչ մոտեցմամբ է լուծում արդի հայերենի խնդիրները:
Ցավում եմ, որ Հայաստանում այլ տրամադրություն է տիրում, Ջահուկյանից ընդամենը մե՜կ տարի հետո: Վա՛յ մեր գլխին:
Պանդուխտ
27.01.2007, 22:19
Սիրելի կռունկ, հարցդ չեմ հասկացել: Այժմ փորձեմ հասկանալ: Նախ ասեմ, որ այժմեան արեւելահայերէնի, անցեալի արեւելահայերէնի (քո տրամաբանութեամբ), գրաբարի, աշխարհաբարների, Սասնոյ բարբառի, անցեալի եւ ներկայի բոլոր հայերի համար, ստեղծուել է մի այբուբեն: 34-րդ տառը ե՞րբ եւ ո՞վ փոխել է, չ'հասկացայ:
Նկատի առած, որ կռունկը անարգել ներկայացրել է, մի կայքի հասցէ, խնդրում եմ տնօրէններից, թոյլտւութիւն՝ ներկայացնելու ներքոյիշեալը, որտեղ հետաքրքիր ընթերցողը կը գտնէ շատն ու շատը:
http://hyeforum.com/index.php?showtopic=15243
http://hyeforum.com/index.php?showforum=7
krunk Hayastani
13.02.2007, 12:23
Պանդուխտ, միևնույն է, չպատասխանեցիր այն հարցիս, թե և-ը եւ-ի վերածելով այժմյան արևելահայերենում 34-րդ տառը ո՞րն է լինելու, ու՞-ն, թե՞ ւ-ը:
Բայց ինձ համար արդեն կարևոր չէ: Բերելով հետևյալ հղումը http://forum.hayastan.com/index.php?showtopic=30953 հայտնում եմ, որ այս թեման սպառված եմ համարում, գոնե ինձ համար, և այլևս նպատակ չունեմ այս թեմայում գրելու՝ առանց հույժ անհրաժեշտության:
Ես իսկապս հարց էի տվել՝ բանավեճի էությունը հասկանալու ակնկալությամբ: Հիմա պարզ է, քանի որ ստացա բոլոր քննարկվող հարցերի համակողմանի վերլուծությունը: Հեղինակի հետ լիովին համամիտ եմ, առանց վարանելու՝ նոր ուղղագրության կողմնակից և հինգհոլովական, այսինքն՝ Աբեղյանական, որն էլ իսկապես մեսրոպաշունչ մոտեցմամբ է լուծում արդի հայերենի խնդիրները:
Ցավում եմ, որ Հայաստանում այլ տրամադրություն է տիրում, Ջահուկյանից ընդամենը մե՜կ տարի հետո: Վա՛յ մեր գլխին:
Ժողովու՛րդ, ոչ մի անհեթեթ բան չի կատարվում, ի՞նչ եք վախեցնում: Հարցը ստեղնաշարի մասին է, որն էլ հասկանալի է՝ վյունը անպայման պետք է առանձին պահել հին և արևմտայահերեն տեքստեր հավաքել կարողանալու համար: Տե՛ս http://forum.hayastan.com/index.php?showtopic=31395 Սա 1996 թ. փաստաթուղթ է: Սրանից ուղղագրական կանոննների փոփոխություն չի հետևում: Ասացե՛ք, խնդրեմ, կա՞ ավելի նոր, այս մեկը հերքող որոշում: Շնորհակալություն:
Ambrosine
25.02.2007, 01:28
Եթե վերադառնանք :vayreni հին ուղղագրությանը:D , մեզ` ուսանողներիս համար դժվար :( չի լինի, որովհետև ոնց էլ լինի կանցնենք համալսարանում: Սակայն այդ օրենքի ընդունումով մեր հանրության մի ստվար զանգված ինքնըստինքյան անգրագետ:[ կճանաչվի և դուրս կգա գործունեության ոլորտից: Եթե վերադառնանք էլ:think , ապա պետք է դա կամաց-կամաց անենք:scen :
Պանդուխտ
26.02.2007, 11:51
Սակայն այդ օրենքի ընդունումով մեր հանրության մի ստվար զանգված ինքնըստինքյան անգրագետ կճանաչվի և դուրս կգա գործունեության ոլորտից:
Նախ հասկականք անգրագետ բառի իմաստը.
Ան+գիր+ա+գետ, այսինքն՝ գիրը գետի (առուի) մէջ չթափել: Կարծում եմ նկատի ունէք գրագէտ բառը, որ կազմուել է. գիր+ա+գէտ (գիտենալ, գիտուն), այսինքն՝ գիրը գիտեցող, ճանաչող:
Այլ խօսքով՝ գրագէտ նշանակում է տառաճանաչ, իսկ հայաստանում ո՞վ տառաճանաչ չի:
Կարծում եմ ապատեղեկատւութեան զոհ ես դարձել, որովհետեւ գրագէտ լինել. մի երեւոյթ է, անսխալական լինել մի այլ երեւոյթ:
Քաւ լիցի՝ ես չեմ ասում որ անսխալական եմ կամ ուղղագրութիւն լիուլի գիտեմ, բայց կարողանում եմ գրել: Ոչ ոք անգրագէտ չի լինելու, գրելու կարողութեան իմաստով:
Egern.net
26.02.2007, 14:16
Կարդացի այս էջի ձեր գրառումները.... շատ հետաքրքիր է: Շատ ուրախ եմ, որ ուզում եք դասական ուղղագրության դասեր կազմակերպեք: Բայց ես այս ուղղագրությունների հարցի վերաբերյալ քիչ այլ կարծիք ունեմ:
Ժողովրդի համար այբուբենի անհրաժեշտության մասին շատ է խոսվում: Այս հարցը ես հիմա չեմ արծարծում: Բայց այբուբենը զուտ ինչ-որ տառերի խումբ չէ, այն պետք է համապատասխանի մի շարք չափանիշների: Ամենակարևորը, այն պետք է "մեկը-մեկին" արտահայտի լեզվի հնչյունային կազմը: Այսինքն` մեկ հնչյունին պետք է համապատասխանի մեկ տառ, իսկ մեկ տառին` մեկ հնչյուն. ոչ ավելին, ոչ պակաս...
Սա շատ լավ գիտակցում էր Մեսրոպ Մաշտոցը: Երբ նրան առաջարկեցին Դանիելյան նշանագրերը, նա շուտով գիտակցեց, որ դրանք չեն համապատասխանում ժամանակակից հայերենի հնչյուններին (այդ գրերը կարող էին լինել և արամեական կամ պարսկական այբուբենների ինչ-որ տարատեսակ, և հնագույն հայկական գրերի ինչ-որ մնացորդ. այս հարցը նույնպես այստեղ չեմ քննարկում): Եվ նա, ստիպված, սկսեց "հավաքագրել" նոր այբուբեն: Նա իր նպատակը իրագործեց լավագույն ձևով: 5-րդ դարի սկզբին Մաշտոցի ստեղծած այբուբենն լավագույնս արտացոլում էր հայերենի 5-րդ դարի հնչյունային կազմը և հաջողությամբ ծառայեց երկար դարեր:
Բայց...
Լեզուները դարերի ընթացքում անկասելի զարգանում են: Այդ զարգացումը (կամ փոփոխությունը, եթե դրանք չենք համարում զարգացում) պայմանավորվում է բազմաթիվ գործոններով, որոնց չեմ անդրադառնում նախ այն պատճառով, որ գիտակ չեմ: Բայց, որ լեզուն փոփոխվում է, դա կասկած չի հարուցում: Այդ փոփոխությունները լինում են և բառերի մակարդակով, և հնչյունների: Հնչյունների փոփոխությունը մի օրինակ: Երբ 5-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու անունը հունարենից թարգմանեցին հայերեն, գրեցին ղ: Այն ժամանակ ղ հնչյունը (այսինքն նաև տառը` այն ժամանակ դրանք համապատասխանում էին "մեկը-մեկին") հնչում էր ինչպես հունարենի լյամբդան: Բայց ժամանակի ընթացքում B]ղ[/B] հնչյունը սկսեց փոփոխվել և հեռացավ հունարեն լյամբդա-ի արտասանությունից: Փոխարենը նրա (ղ-ի) նախկին հնչողությունը ստացավ լ-ն: Ու հիմա մեծ զորավարի անունը չենք գրում Աղեքսանդր, քանի որ դա արդեն շատ հեռու հունարեն նախաձևից:
Այսպիսի փոփոխությունները շատ են հայերենում: Մեսրոպյան այբուբենը և իր հիմնած ուղղագրությունը, ինչքան էլ կատարյալ լինեին (իսկ այդ կատարելությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում), չէին կարող արտահայտել և 5-րդ դարի, և 21-րդ դարի հայերենը... Այդ պատճառով ուղղագրության մեջ անհրաժեշտ են փոփոխություններ: Այդպիսի մի փոփոխությունների համակարգ է աբեղյանականը, որն այժմ ընդունված է Հայաստանի Հանրապետությունում: Ես չեմ կարող գնահատել, թե Աբեղյանական ուղղագրությունը ինչքան լավն է և ինչքանով է կատարյալ (մասնագետ չեմ), բայց վստահ եմ, որ այն մի քայլ առաջ է հին ուղղագրությունից:
Ավելացնեմ, որ այբուբենը լեզի հետևից տանելը մեծ խնդիր է աշխարհի շատ լեզուների մոտ: Բացեք անգլերեն լեզվի մասին ցանկացած գտական հոդված և կտեսնեք, որ նրա մեծ մասը նվիրված է անգլերենի այբուբենի բարեփոխումների անհրաժեշտությանը...
Սա իմ տեսակետն է: Այս առումով, ես չեմ հասկանում մեսրոպյան ուղղագրության վերադառնալու իմաստը: Կարո՞ղ եք ինձ ցույց տալ այդ նախաձեռնության լեզվագիտական հիմքը (ոչ թե պատմա-բարոյական. սա ես հասկանում եմ :) )
Պանդուխտ
02.03.2007, 10:44
Կարդացի այս էջի ձեր գրառումները.... շատ հետաքրքիր է: Շատ ուրախ եմ, որ ուզում եք դասական ուղղագրության դասեր կազմակերպեք: Բայց ես այս ուղղագրությունների հարցի վերաբերյալ քիչ այլ կարծիք ունեմ:
Շնորհակալ եմ ասքիդ համար, բայց որքան որ յիշում եմ. դասեր կազմակերպելու խոստում չեմ տուել:
Ժողովրդի համար այբուբենի անհրաժեշտության մասին շատ է խոսվում:
Յստակ չէ իմաստը...չի հասկացայ:
պարսկական այբուբենների
Կարծում եմ պարսկական այբուբեններ չեն եղել երբեւիցէ: Իրանցիք գործածել են նախ՝ արամէականը, ետքը՝ արաբականը: Ըստ վէրջին ուսումնասիրութեանց, Մեսրոպ հայոց տառերի ձեւագծումները, եթովպիական հին տառերից (Գեէզ) վերցրած կարող է լինել:
Լեզուները դարերի ընթացքում անկասելի զարգանում են: Այդ զարգացումը (կամ փոփոխությունը, եթե դրանք չենք համարում զարգացում) պայմանավորվում է բազմաթիվ գործոններով, որոնց չեմ անդրադառնում նախ այն պատճառով, որ գիտակ չեմ: Բայց, որ լեզուն փոփոխվում է, դա կասկած չի հարուցում: Այդ փոփոխությունները լինում են և բառերի մակարդակով, և հնչյունների: Հնչյունների փոփոխությունը մի օրինակ: Երբ 5-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու անունը հունարենից թարգմանեցին հայերեն, գրեցին ղ: Այն ժամանակ ղ հնչյունը (այսինքն նաև տառը` այն ժամանակ դրանք համապատասխանում էին "մեկը-մեկին") հնչում էր ինչպես հունարենի լյամբդան: Բայց ժամանակի ընթացքում B]ղ[/b] հնչյունը սկսեց փոփոխվել և հեռացավ հունարեն լյամբդա-ի արտասանությունից: Փոխարենը նրա (ղ-ի) նախկին հնչողությունը ստացավ լ-ն: Ու հիմա մեծ զորավարի անունը չենք գրում Աղեքսանդր, քանի որ դա արդեն շատ հեռու հունարեն նախաձևից:
Կարծում եմ պայման չէ, որ բոլոր ազգերի լեզուների հնչիւնների մէկով-մէկ կրկրկնօրինակները լինեն հայոց այբուբենի մէջ: Մանրամասնելու կարիք չկայ, բայց ասեմ, որ ամէնամօտիկ հնչիւնը կը տարադարձուի: Հայերէնում չկան արաբական, կովկասեան, ալթայական կոկորդային հնչիւնները:
Պետութեան բացակայութեան պայմաններում՝ հայերէնը անպաշտպան մնացել է մի տասնեակ դար: Կարծում եմ՝ մեր լեզուի պատկերը այլ կը լիներ, եթէ պետութեան բացակայութիւնը այսքան երկար չ'տեւեր: Ինձ համար հայերէնը. յաւիտեան ուսանելի առարկայ է: Չեմ համոզւում, որ մեր լեզուի այժմեան պատկերը բնական է կամ կայացած է: Ո՞վ ասաց թէ գրութեան եւ հաղորդակցութեան (լրատուամիջոցներ) լեզուն պէտք է համահունչ լինի ժողովրդական լեզուին: Միշտ գրութեան եւ հաղորդակցութեան լեզուն տարբերուել է հասարակութեան օգտագործած լեզուից: Դա եղել է եւ Մեսրոպի ժամանակ եւ նրանից ետք: Աշխարհիկ եւ կրօնական դասի կողմից գործածուող լեզուն, այսինքն գրաբարը, դարձել է գրութեան լեզու: Չեմ ուզում տալ այլ ժողովուրդների հաղորդակցութեան լեզուի պատկերը: Դա ինքներդ կարող եք անել եւ համոզուել: Միայն ասեմ, որ արաբական քսանից աւել պետութիւններ, գործածում են 1500 տարուայ հնութիւն ունեցող մի լեզու, որպէս լրատուամիջոց եւ որպէս ուսուցման լեզու:
Ավելացնեմ, որ այբուբենը լեզի հետևից տանելը մեծ խնդիր է աշխարհի շատ լեզուների մոտ: Բացեք անգլերեն լեզվի մասին ցանկացած գտական հոդված և կտեսնեք, որ նրա մեծ մասը նվիրված է անգլերենի այբուբենի բարեփոխումների անհրաժեշտությանը...
Սա իմ տեսակետն է: Այս առումով, ես չեմ հասկանում մեսրոպյան ուղղագրության վերադառնալու իմաստը: Կարո՞ղ եք ինձ ցույց տալ այդ նախաձեռնության լեզվագիտական հիմքը (ոչ թե պատմա-բարոյական. սա ես հասկանում եմ)
Անգլախօսները այո խնդիր ունեն, որովհետեւ գործածում են լատին 26 տառերը: Տառեր որոնք չեն գոհացնում անգլերէնի հնչիւնների պահանջքը: Բայց Մաշտոցը մեզ համար ստեղծել է 36 տառ, որոնց վրայ աւելացել է 2 տառ: Ս.Մերոպ հայ էր, հայ ժողովուրդի համար ստեղծեց այբ ու բենը, իսկ լատին տառերը ստեղծուել են Հռոմի բնակիչների համար:
Egern.net
05.03.2007, 14:21
Եթե ես ճիշտ հասկացա, Դուք գիտակցում եք անգլերենի համար այս բարեփոխումների կարևորությունը, սակայն հայերենի համար դրա անհրաժեշտությունը չեք տեսնում... Ես Ձեզ հետ լիովին համամիտ եմ, որ անգլերենի համար այս հարցը շատ ավելի խորն է ու բարդ, քան հայերենի համար:
Կարծում եմ պայման չէ, որ բոլոր ազգերի լեզուների հնչիւնների մէկով-մէկ կրկրկնօրինակները լինեն հայոց այբուբենի մէջ: Մանրամասնելու կարիք չկայ, բայց ասեմ, որ ամէնամօտիկ հնչիւնը կը տարադարձուի: Հայերէնում չկան արաբական, կովկասեան, ալթայական կոկորդային հնչիւնները:
.....................
Ո՞վ ասաց թէ գրութեան եւ հաղորդակցութեան (լրատուամիջոցներ) լեզուն պէտք է համահունչ լինի ժողովրդական լեզուին:
Կարծում եմ Դուք ինձ ճիշտ չհասկացաք: Ես չեմ ասում, թե հայերենի հնչյունները կամ տառերը պետք է համապատասխանեն այլ լեզուների հնչյուններին. ես Ալեքսանդրի օրինակը բերեցի ցույց տալու համար, որ հնչյունները դարերի ընթացքում փոփոխվում են: Մյուս կողմից, ես չեմ ասում, որ հաղորդակցության լեզուն պետք է համապատասխանի ժողովրդական լեզվին:
Ես ասում եմ` լեզվագիտական տեսանկյունից ճիշտ է, որ այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխանի լեզվի հնյունական կազմից մեկ հնչյուն: Հետևաբար, այսօրվա հայերենի համար ոչ մի անհրաժեշտություն չկա, որ այբուբենի երկու տառեր արտահայտեն միևնույն հնչյունը (ե-է, ո-օ): Ինչո՞վ է հիմնավորված այն փաստը, որ մեր այբուբենի ւ տառը տարբեր կապակցություններում բոլորովին տարբեր հնչողություններ ունի:
Խնդրեմ ինձ բացատրեք մեսրոպյան ուղղագրությանը անցնելու լեզվագիտական հիմքը: չէ՞ որ աբեղյանականը լեզվագիտական առումով մի քայլ առաջ է....
Պանդուխտ
07.03.2007, 14:55
Եթե ես ճիշտ հասկացա, Դուք գիտակցում եք անգլերենի համար այս բարեփոխումների կարևորությունը, սակայն հայերենի համար դրա անհրաժեշտությունը չեք տեսնում... Ես Ձեզ հետ լիովին համամիտ եմ, որ անգլերենի համար այս հարցը շատ ավելի խորն է ու բարդ, քան հայերենի համար:
Ողջո՜յն Եղիկ, ես ասացի որ լատին տառերը չեն ստեղծուել անգլախօսների համար, հետեւաբար չեն գոհացնում անգլերէնի, կամ այժմէական հնչիւնները: Օրինակ՝ GH Ղ, KH Խ, TS Ց, DZ Ձ, SH Շ եւայլն:
Նրանք երկու տառ միացնում են որոշ հնչիւն ստանալու համար: Այդուհանդերձ նրանք (անգլագիր աշխարհը) բաւարար խելօք են վատափոխում չ'անելու համար: Նրանք կարողացել են կայսրութիւն եւ քաղաքակրթութիւն կերտել իւրանց այս «թերի» այբուբենով:
Կարծում եմ Դուք ինձ ճիշտ չհասկացաք: Ես չեմ ասում, թե հայերենի հնչյունները կամ տառերը պետք է համապատասխանեն այլ լեզուների հնչյուններին. ես Ալեքսանդրի օրինակը բերեցի ցույց տալու համար, որ հնչյունները դարերի ընթացքում փոփոխվում են: Մյուս կողմից, ես չեմ ասում, որ հաղորդակցության լեզուն պետք է համապատասխանի ժողովրդական լեզվին:
Աղեքսանդրի օրինակը հասկանալի է: Նոյնն են՝ Ղուկաս Lucas , Հեղինէ Helen, Բարսեղ Vasilis, Պաւղոս / Պօղոս Paulos: Որոշ թուական ետք, հայերն սկսեցին օտար անունները տառադարձել «լ»ով:
Ես ասում եմ` լեզվագիտական տեսանկյունից ճիշտ է, որ այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխանի լեզվի հնյունական կազմից մեկ հնչյուն: Հետևաբար, այսօրվա հայերենի համար ոչ մի անհրաժեշտություն չկա, որ այբուբենի երկու տառեր արտահայտեն միևնույն հնչյունը (ե-է, ո-օ): Ինչո՞վ է հիմնավորված այն փաստը, որ մեր այբուբենի ւ տառը տարբեր կապակցություններում բոլորովին տարբեր հնչողություններ ունի:
Խնդրեմ ինձ բացատրեք մեսրոպյան ուղղագրությանը անցնելու լեզվագիտական հիմքը: չէ՞ որ աբեղյանականը լեզվագիտական առումով մի քայլ առաջ է....
Այսօրուայ հայերէնը հենց լեզուագիտական տեսանկիւնից պէտք չի անջատել անցեալի հայերէնից: իսկ երբ ասում ես. «անհրաժեշտութիւն չկայ ե-է, ո-օ արտայայտեն միւնոյն հնչիւնը» ես քեզ կ'ասեմ թէ նրանք երբէք նոյն հնչիւնը չեն տուել: Այս ժամ նրանք նման են թւում մեզ, բայց անցեալում այդպէս չեն եղել: Գրել եմ այստեղ եւ այլուր, թէ Ե=E, Է=E+I կամ նման մի ձայն արտայայտել են: Իսկ Ո=O, Օ/ԱՒ=AU հնչուել են: Հասկանալու համար «Ւ»ի պարագան, լաւ կը լինի ընկալել եւրոպական լեզուների ուղղագրութիւնը, եւ չ'բաւականանալ ռուսերէնի ուղղագրութեամբ: Ներկայ հայերէնի արտասանութեամբ չենք կարող հասկանալ եւ ընդունել այս ամէնը:
Մեզ կը մնայ որոշել՝ թոյլ տա՞լ, որ խօսակցական լեզուն ինքը որոշի, թէ ինչպէս պիտի գրենք, թէ՞՝ լեզուագիտական տրամաբանական կապը պահելու համար. պահել անցեալի ուղղագրութիւնը:
քաղաքացի
07.03.2007, 15:23
Ապրէս Պանդուխտ, շատ լաւ բացատրում ես: Կուզենայի բացատրես բառավերջի «յ» յամր տառը, առաջ ինչպէ՞ս էր, կարդացվում էր արդյօ՞ք «յ» տառը: Օրինակ արքայ:
Հ.Գ. Կներես եթէ սխալներով եմ գրում, բայց շատ եմ ուզում սովորել: :)
Պանդուխտ
07.03.2007, 21:45
Ապրէս Պանդուխտ, շատ լաւ բացատրում ես: Կուզենայի բացատրես բառավերջի «յ» յամր տառը, առաջ ինչպէ՞ս էր, կարդացվում էր արդյօ՞ք «յ» տառը: Օրինակ արքայ:
Հ.Գ. Կներես եթէ սխալներով եմ գրում, բայց շատ եմ ուզում սովորել:
Բառավէրջի «յ» տառը առանց պատճառի չէր գրւում: Եթէ կայ այդ տառը բառերի վէրջում, ուրեմն մեզ մնում է ենթադրել, որ դա արտասանուել է: Այնպէս որ ասուեց այս շարանում, բազում անդամների կողմից, թէ՝ Մեսրոպ Մաշտոց եւ իր գործակիցները, հայերէնի ուղղագրութիւնը չեն սովորել ուրիշից, այլ իսկապէս այդպէս եղել է հայերէնի արտասանութիւնը:
«Յ» տառը, որպէս զարդ չեն տեղադրել կարգ մը բառերու ետին:
Օրինակ՝ Հայ, ճայ, տղայ, գոյ, խոյ, վերիվարոյ:
Ի հարկէ չեմ ասում թէ՝ արտասանենք համրացած «յ»երը:
Ես ճիգ, ջանք չեմ վատնում չ'արտասանածս տառերը գրելու համար: Ընթերցելիս՝ տեսողական յիշողութիւնս պատկերել է այդպէս, դրա համար էլ գրում եմ այդպէս:
Վերիվարոյ եւ տղայ բառերը արտասանում եմ՝ վերիվարո, տղա, սակայն Հայ, ճայ, խոյ բառերը արտասանելիս հնչում ենք «յ» տառը: Ենթադրում եմ, որ միավանկ բառերի կարճութեան պատճառով այդ ձայները չեն կորել, իսկ բազմավանկ բառերի պարագայում կորել են:
քաղաքացի
08.03.2007, 02:14
Պանդուխտ, դու շատ լաւ ես գրում, բայց մի բան եմ նկատել եւ կասկածում եմ, որ ճիշտ չես գրում: Երբ ուզում ես բառը ժխտես, օգտագործում ես «չ» տառը եւ չգիտեմ, թէ ինչո՞ւ «չ»-են ետք գրում ես «'» նշանը: Ես գիտեմ ուտելուն օրինակը՝
չեմ ուտեր
չես ուտեր
չ'ուտեր (չի ուտեր) եւ այս դեպքում կգրուի ապադարձը՝ «'»:
Իսկ դու այն գրում ես ամեն անգամ բառը ժխտելուց:
Եթէ սխալ եմ ասում, խնդրում եմ բացատրիր ի՞նչն է սխալ եւ ինչո՞ւ դու ճիշտ ես:
քաղաքացի
20.03.2007, 01:07
Այսօր մի բան ևս սովորեցի:
France երկրի անունը հայերենում պետք է լինի «Ֆրանսա», այլ ոչ թե «Ֆրանսիա»:
Սա կարող եմ բացատրել այն հոլովելով: Տրական հոլովով (արևմտահայերեն) «Ֆրանսա»-ն լինում է «Ֆրանսայի», իսկ եթե լիներ «Ֆրանսիա» ապա կստացվեր «Ֆրանսիոյ», որը սխալ է: «իա» վերջավորությունը ճիշտ է Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ռուսիա… բայց ոչ Ֆրանսիա, Հոլանդիա, և այլն:
«Հոլանդիա» ասելը սխալ է, պետք է լինի «Հոլանդա»: Հայերենում «իա»-ն համարժեք է «ստան»-ին կամ «լանդ»-ին: Այսպիսով «Հոլանդան» տրական հոլովով կստացվի «Հոլանդայի»:
Չգիտեմ եթե սրա հետ կապ ունի արևելահայերենի սխալը, երբ օրինակ ասում են «Ամերիկական» ինչու՞ ոչ պարզապես «Ամերիկյան» կամ ուրիշ օրինակ՝ «Իրանական», շատ հանգիստ և ավելի կարճ կարելի է ասել «Իրանյան»:
Պանդուխտ
24.03.2007, 21:52
Կարծում եմ ոչ դու սխալ ես, ոչ էլ ես: Կարելի է ընդհանրապես ազատուել այդ ապադարձից:
Մի քիչ թարմացնելու համար մեր յիշողութիւնը արձանագրենք ներքոյիշեալը.-
ըստ «ժամանակակից հայոց լեզուի բացատրական բառաարանի»
-Չէ (կամ չի) 1.-Է էական կամ օժանդակ բայի ժխտական ձեւը (ներկայ եզակի 3-րդ դէմք, որի 1-ին դէմքն է՝ չեմ, 2-րդ դէմքը՝ չես), որ արդի հայերէնում նախադաս կիրառութեամբ դարձել է՝ չի: 2. եղնկ. Բառ, այսինքն՝ ո՛չ: (բառարանը տալիս է օրինակներ. պանդուխտ)
-Չիցէ, չլինի թէ:
-Չիք, 1.-Չէ, չկայ, չիք լինել-չքուել, չքանալ:
Ասել ուզում եմ. այդ ժխտող մասնիկը, առանձին «չ» չի եղել սկիզից, այլ չէ/չի տարբերակներն են եղել, բայց ժամանակի ընթացքին ինչպէս բազում ձայնաւորներ ընկել են, չէ/չի մասնիկի ձայնաւորներն էլ, որպէս օժանդակ բայի բաղադրիչ սղել են:
Ապադարձը ընհանրապէս դնում են յիշելու համար, որ այդտեղ «ի» տառը կայ, որ չի հնչւում արտասանութեան ընթացքին:
Ամերիկեան, Իրանեան, Հայկեան ականջի լաւ է հնչում: Իսկ Հոլանդա, Ֆրանսա իտալաբանութիւն է կը կարծեմ: Վենետիկի Մուրատ Ռափայէլեան վարժարանի մասին լսել էք երեւի: Հայ ժողովուրդի մտաւոր զարգացման արեւմտեան դարբնոցն է եղել: Իտալերէնով՝ França ասում են: Այս երկրի հին անունն էր՝ Գաղղիա (Գալլիա) Gall ժողովուրդի անունով, հետագային նոյն տարածքի մէջ ապրած եւ իշխած Franc կամ Frank ժողովուրդի անունով՝ Ֆրանսիա:
Երկիրի անուն կազմող մասնիկներից ամէնահինն է «Ք» յոգնակերտ մասնիկը: Հետագայում աւելացան «իա» եւ «իստան/ստան» մասնիկները:
vartabooyr
01.05.2007, 13:27
Համաձայն եմ, դպրոցում երևի պետք է մտցնել դրա վերաբերյալ առարկա, բայց ուղղակի որպես լրացուցիչ գիտելիք, ոչ թե արդի ուղղագրության փոխարեն։
Դա ոչ թե օգտավետ է լինելու այլ կստեղծի մի խառնաշփոթ վիճակ:
Որպեսզի ծանոթանաք դասական քերականության կանոններեին սեղմեք ներքեւի կապը
որը ձեզ կտանի իմ ներդրած նյութին «Հայերենի Աշխարհաբար Քերականություն»
http://forum.hayastan.com/index.php?showtopic=32985
Վարդաբույր
Ուլուանա
04.05.2007, 11:48
Դա ոչ թե օգտավետ է լինելու այլ կստեղծի մի խառնաշփոթ վիճակ:
Իսկ ի՞նչ կառաջարկեիք Դուք։ Ըստ Ձեզ, ո՞րն է ելքը։ :think Անցնել դասական ուղղագրությա՞ն։
Angelina
04.05.2007, 14:47
Ես , լինելով լեզվաբան ասեմ, որ այդ հարցը շատ վիճելի է նույնիսկ լեզվաբանների կողմից: Այնպես որ չարժե վիճել:
Եթե մենք ուզում ենք, որ ժամանակների կապը՝ անցյալ-ներկա վերականգնվի և ներկա-ապագա՝ էլ չխզվի, ապա հարկավոր է վերադառնալ դասական ուղղագրությանը:Եթե մենք համակերպվելենք այն մտքի հետ, որ դեռ կենդանի ժողովրդի համար գրաբարը մեռած լեզու է, ապա ժողովուրդն էլ վաղ թե ուշ կմեռնի:Հարյուր տարի առաջ դեռ կային գրաբար(թե՞ գրաբարով:) ) խոսողներ, իսկ ամեն մի կրթված մարդ կարող էր հեշտությամբ կարդալ Նարեկացի և հասկանալ:Այսօր մենք Նարեկացի ենք թարգմանում, որպեսզի հասկանանք: Այս տեսակետից ոչնչով չենք տարբերվում ռուսից, չէ՞ որ նա էլ է թարգմանություն կարդում:Դասական ուղղագրության վերականգնումը ենթադրում է նաև վերադարձ դասական կրթությանը, երբ դպրոցներում դասավանդվելու է գրաբար:
Կա նաև հարցի տնտեսական կողմ: Կարծեմ Ռաֆայել Իշխանյանի մի գրքում եմ կարդացել, որ տեքստերը(միջին հաշվով) դասական ուղղագրությամբ ավելի կարճ են, քան նոր ուղղագրությամբ: Դրանով իսկ կարելի է տնտեսել հարյուրավոր տոննա թուղթ:
Պանդուխտ
04.05.2007, 21:02
Angelina
«Լեզուաբանութիւն» ասելով ի՞նչ նկատի ունէք...
Angelina,
կարդալով ձեր ստորագրությունը՝
-Լավ է կյանքում մեկ մոմ վառել, քան ամբողջ կյանքում անիծել խավարը:
հիշեցի Պարույր Սևակի տողերը.
Լավ է չունենալ կյանքում տուն ու տեղ,
Քան թե արվեստում լինել տնփեսա... :)
Պանդուխտ
31.08.2007, 19:59
http://www.aztagdaily.com/Today/kraganaugust.pdf
Ներքոյիշեալ հասցէով կարդացէ՛ք Ազդակի գրական յաւելուածի մէջ տեղ գտած բանասէր գիտուն Ռաֆայէլ Իշխանեանի յօդուածը «Մեր ուղղագրական հիմնահարցը » վերնագիրով:
Դասական կամ Մաշտոցյան ուղղագրությունը շատ ավելի տրամաբանական եւ նախընտրելի է: Աբեղյանա-սովետական ուղղագրությունը, չնայած մի քանի ուղղումների ունի շատ թերություններ: Նույնիսկ այն ծիծաղելի միտքը, թե աբեղյանա-սովետական ուղղագրությամբ բառերը գրվում են ճիշտ այնպես ինչպես արտասանվում են, չի համապատասխանում իրականությանը: Օրինակ` մարդ (ցանկացած ուղղախոսական բառարան պահանջում է <մարթ> արտասանական ձևը): Նման օրինակները շատ են: Մյուս կողմից, աբեղյանա-սովետական ուղղագրությունը ունի շատ բացառություններ, որոնք ունեն պարզ ուղղագրական կանոններ դասական ուղղագրության մեջ: Հուսով եմ շատերն են հիշում «501 բառ» կոչվող գրքույկը, որը ժամանակ առ ժամանակ անց դառնում էր «601 բառ»:
Դասական ուղղագրությունը եւս ունի կանոններ որոնց պետք է հետևել, բայց որոշ ժամանակ անց կարելի է առանց ցնցումների անցնել դասական ուղղագրությանէ աբեղյանա-սովետական ուղղագրությունը թողնելով պատմության փոշիների տակ, որպես օտար տերությունների կողմից պարտադրված բարե(չարե)փոխման փորձ:
Աբեղյանա-սովետական ուղղագրությունը եւ Հայաստանի աշխարհագրական ժամանակային գոտու միտումնավոր խեղումը Խորհրդային իշխանությունների «արջի ծառայությունն» էր հայերին, եւ կարեւոր է օր առաջ վերականգնել մեր լեզվի տրամաբանությունը եւ կապը իր անցյալին:
Մի քանի օրից ես էլ վերջնականապես հրաժեշտ կտամ աբեղյանա-սովետական ուղղագրությանը: Իսկ ովքեր ցանկանում են իրենք էլ հասկանան թե ինչ է իրենից ներկայացնում Դասական ուղղագրությունը, խորհուրդ կտայի ընթերցել Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր հ. Պ. Գօճանեանի տպագրած «Ի սէր մայրենի լեզուին» գրքույկը:
Պանդուխտ
20.10.2007, 19:53
Մի քանի օրից ես էլ վերջնականապես հրաժեշտ կտամ
Բարի եկար Արմէն, խնդրեմ հրաժեշտ տուր այդ ուղղագրութեան, բայց կաց այստեղ: Ուրախ եմ ներկայութեամբդ::)
շուտով ես էլ կմիանամ ձեզ. ուղղակի հիմա մեր մոտ քննական շրջան է..:) ես էլ եմ դասական ուղղագրության կողմնակից և նույնպես գտնում եմ, որ այն շատ ավելի տրամաբանական է, քան ներկայիս ուղղա(սխալա)գրությունը:
Rammstein
10.07.2008, 15:32
Միանշանակ պետք է վերադառնալ դասական ուղղագրությանը` չնայած, որ դա մի քիչ դժվար կլինի ժողովրդի համար։:angry
Իս եթե ամեն հարցում առաջնորդվենք ժողովրդի հարմարությամբ, ապա մի քանի տարի հետո կարող ա վափշե մեր ուղագրուցունը ըլնի այըսենց, kam el aysenc։:o
Իս եթե ամեն հարցում առաջնորդվենք ժողովրդի հարմարությամբ, ապա մի քանի տարի հետո կարող ա վափշե մեր ուղագրուցունը ըլնի այըսենց, kam el aysenc։:o
Այո լաւ փաստարկ է! Ամեն ինչում պարզի յետեւից պէտք չէ գնալ: Եթե այդպէս մտածեին, ապա Հայոց լեզուն մի 300 տարի առաջ վերածուած կլիներ… թուրքերենի! Բարբառներում այնքան շատ էին “թուրքաբանութիւնները”: Եւ եկեղեցիների բեմերից հնչող ԳՐԱԲԱՐԸ պահպանեց մեր լեզուն…
Hima el Grabare, mez kara IMHO anglereni azdecucuninc “save” ani, lol…
:B
......եւ շուտով միասնական քննութեան ժամանակ կլինեն նմանատիպ հարցեր.
nshvats greladzeveric vor tarberakn e chisht?
1.
a) vaxe
b) vax'
c) vax@
d) vaxy
2.
a) tsanr
b) canr
3.
a) Gexam
b) Gegham
c) Gegam
:think
Ուլուանա
23.07.2008, 09:07
Թեմային ավելացված է հարցում։
Ի դեպ, նույն վերնագրով փակված թեմայի հարցման մեջ երրորդ՝ «Ինձ համար միևնույն է» տարբերակը փոխարինվել է «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակով, քանի որ, իմ կարծիքով, դժվար թե գտնվի այնպիսի մարդ, որի համար միևնույն լինի, թե այս հարցն ինչպես կլուծվի, մինչդեռ շատ մարդիկ կարող են պարզապես դժվարանալ կողմնորոշվել՝ հաշվի առնելով տարբեր գործոններ։
Rammstein
23.07.2008, 10:12

:victory:
Ռամշտայն ջան, կներես, ես այս վերջին գրելուցս շատ առաջ էի կարդացել այն, ինչի մասին որ գրել եմ. լաւ չէի յիշում պարզապէս. հիմայ ուղղեմ ինձ: Էլի կասեմ, որ բոյս, կոյս, յոյս նաեւ սիւն, անկիւն, արիւն բառերը այն ժամանակ էլ էին այնպէս կարդացւում, ինչպէս այսօր: Բայց սուրբ Մեսրոպ Մաշտոցը ոչ թէ ինչ-որ բան դիւրացնելու համար է այդ բառերի համար սահմանել այդպիսի ուղղագրութիւն, այլ որ կարդացողը իու, ուի-ն մեկ հնչումով արտասանի, եւ երկբարբառը չդառնայ երկու վանկ, ինչպէս ձիու, լիութիւն, միութիւն: Սրա մասին կարող ես կարդալ հայր Պօղոս Գոճանեանի «Ուղեցոյց դասական ուղղագրութեան» տետրակում:
Ավելացվել է 7 րոպե անց
Երկու խօսք էլ...
Բացի նրանից, որ իմ կարծիքով այն շատ աւելի տրամաբանական է ու հայերէնին յարմար, դրա փոխման պատճառով կորցրել ենք մի քանի բառ, որոնք լեզուի հարստութիւն են:
համր - մունջ յամր - դանդաղ
հանգել - մարել, շիջանել յանգել - վերջանալ
հաջող* - շան ձայն հանող յաջող - արդիւնաւոր
հարկ - տուրք. անհրաժեշտ յարկ - տանիք, ծածկ
հետագայ - հետեւից եկող յետագայ - յետոյ եկող
հոյզ - հիւթ յոյզ - յուզում, խռովք
հոյլ - խումբ յոյլ - ծոյլ
հոյն - հոն (պտուղ) յոյն - հելլեն, յոյն ազգ
* Սխալ է շան ձայնի համար գրել հաչել, որ ուրիշ իմաստ ունի, այսինքն՝ հառաչել:
Սա էլ է վերոյիշեալ աղբիւրից:
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ ես պետք է ակումբի թարգմանությունը փոխեմ :D
Կամ մենք մեր դպրոցական դասագրքերը, ուսումնական ձեռնարկները փոխենք, գեղարվեստական գրքերը վերահրատարակենք:
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ այնքան բարոյական իրավունք ունի, որ ՀՀ ողջ բնակչությանը կարող է գրչի մի հարվածով մայրենի լեզվից անգրագետ սարքի:
Ու ո՞վ իրավունք ունի այս հարցը քննարկել: Շա՞տ կոշտ ստացվեց: Ներողություն եմ խնդրում: Սակայն այն ինչ կա, պիտի ասվի:
Rammstein
23.07.2008, 23:55
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ ես պետք է ակումբի թարգմանությունը փոխեմ :D
Կամ մենք՝ Հայաստանցիներս, մեր դպրոցական դասագրքերը, ուսումնական ձեռնարկները փոխենք, գեղարվեստական գրքերը վերահրատարակենք:
Էդ ու՞մ մտքով ա անցել, որ այնքան բարոյական իրավունք ունի, որ ՀՀ ողջ բնակչությանը կարող է գրչի մի հարվածով մայրենի լեզվից անգրագետ սարքի:
Ու ո՞վ իրավունք ունի այս հարցը քննարկել, բացի մեզնից՝ Հայաստանցիներիցս: Շա՞տ կոշտ ստացվեց: Ներողություն եմ խնդրում: Սակայն այն ինչ կա, պիտի ասվի:
Հես ա իմը վափշե կոշտ կարող ա ստացվի...:angry
Իսկ ո՞վ իրավունք ուներ 1921 թվին մեր ուղղագրությունը փոխելու...որ «Երեւանի» տեղը գրում էին «Յերեվան»...բա էտի ինչի՞ նման էր։ Դրա վերջը էն էր ըլնելու, որ անցնելու էինք լատինատառ գրելուն, ոնց որ հիմա սաղ ժողովուրդը Էսէմէս ա գրում...կայֆ ա չէ՞՞՞, դե քանի առիթ կա անցնեք լատինատառի...Մաշտոցն էլ դրախտից կտենա ու կուրախանա, որ վերջապես ժողովուրդը մայրենի տառերով ա SMS գրում:angry
Լավ ա հետո ֆայմեցին ու մի քիչ վերադարձան նախնականին, բայց ոչ լրիվ։ Հիմա որ ինչ-որ մեկը վախտին մի սխալ բան արել ա (ավելի շուտ էտի պլանավորված էր հատուկ ժողովրդին էշացնելու համար) մենք խի՞ պետք ա հանդուրժենք։:o:angry
:diablo
Նիուժելի էս ժողովուրդը էդ ֆաշիստական սովետից (ուրիշ բառ չեմ գտնում ասելու) հլը դուս չի էկել..........................:sos
Հուսով եմ, որ դեմ չես, որ սմայլիկներիդ թիվը չափավորեցի... ասենք թեկուզ դեմ էլ լինես, նույնիսկ զայրույթն արդարացում չի ակումբի կանոնադրությանը հակասող գրառում անել ;)
Սա այսպես, թեթև մոդերատորական զգուշացում:
Իսկ 1921 թվի մասին կարող եմ ասել, որ այն ժամանակ էլ ճիշտ հիմիկվա նման դեմ կարտահայտվեի: Բայց փոխվել է: Կատաստրոֆիկ վիճակում չենք: Նորմալ լեզու է: Հիմա ոչ մի բանով չենք կարող արդարացնել փոփոխությունները: Բացարձակապես ոչ մի բանով: Առավել ևս այսօր, որ ունենք այս լեզվով այնքան հրատարակված, հրապարակված բաներ, որ էլ ասելու չի: Երբ արդեն ողջ ժողովուրդը սրան է սովոր:
Բայց իրականում ես իզուր մտա դիսկուսիայի մեջ՝ տրվելով վայրկենական զայրույթիս: Սովորաբար այսպիսի թեմաները շրջանցում եմ: Ընդամենը ժամանակ խլող թեմաներ են ;)
Rammstein
24.07.2008, 00:42

Մենք լեզուի մասին չէնք խօսում, այլ ուղղագրութեան։ Ես ասում եմ փոխել ուղղագրութիւնը, այլ ոչ լեզուն։ Թո՛ղ խօսեն նոյն ձեւով, նոյն առոգանութեամբ, բայց գրեն դասական։ Ես հօ չէմ ասում գրաբար խօսենք, կամ նման մի բան...
Ինչ վերաբերում ե սմայլիկերին, ինձ գրելիս զգուշացվել եր, վոր 20 հատից ավելի չի կարելի...յես ել 20-ից պակաս եմ արել։ Urish limit el ka?...chgitei. лол

Լեզու ասելիս բնականաբար հասկանում էի ուղղագրությունը ու պիտի որ կարդացողին էլ պարզ լիներ ;)
Ինչ վերաբերվում է սմայլիկներին, ապա դրանց չարաշահում է համարվում օրինակ մի քանի հատ նույն սմայլիկից իրար կողք դնելը: Ընդհանրապես նայելով գրառումները՝ մյուսների ու հատկապես առավել ակտիվ անդամների, ապա կհասկանաս, թե ինչ չափաբաժին պետք է ունենան: Սակայն այս հարցի քննարկումն այստեղ ավարտվում է: Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում կամ նամակով կապվիր, կամ էլ գտիր համապատասխան թեմաները :)
Հ.Գ. Այս անգամ գրառման վերջին տրանսլիտի համար դիտողություն չեմ անում: Բայց միայն այս անգամ:
Rammstein
24.07.2008, 01:01
;)Ամեն դեպքում եթե մի հատ լավ բռնակալ գար ու փոխեր դասականի, կարող ա ժողովուրդը շատ նվնվար, բայց մի քանի տասնյակ տարի հետո էդ մարդու անունը ոսկե տառերով կգրեին լեզվի ոլորտում։
Ուլուանայի եւ հարակից նմանատիպ փաստարկներին միանշանակ համաձայն եւ միեւնույն ժամանակ բանասեր լինելով` ուզում եմ ավելացնել միայն, որ ուղղագրության փոփոխությունը որեւէ կենսական նշանակություն չունի հայկական պետականության համար, բացառությամն այն տեսակետի, թե` բա արեւմտահայությունը... Արեւմտահայությունը թող սկսի սովորել այն ուղղագրությունը, որն այսօր պետական է:
Կներեք ցինիկությանս համար, բայց նմանատիպ դեպքերում մի շատ լավ հայկական առած է գալիս միտքս` ջաղացը ջուրը տարել ա, ընկած չախչախն ենք ման գալիս...
Ավելացվել է 10 րոպե անց
Բարբառներում այնքան շատ էին “թուրքաբանութիւնները”: Եւ եկեղեցիների բեմերից հնչող ԳՐԱԲԱՐԸ պահպանեց մեր լեզուն…
:B
Հաստատ համաձայն չեք լինի ռեպլիկիս հետ, բայց երեւի այդ էր չէ պատճառը, որ աշխարհաբարը ներկայումս ձեւաբանական նույնքան ընդհնարություններ ունի գրաբարի հետ, որքան անգլերենի, օրինակ: Թե ինչ եղանակով աշխարհաբարը զարգացավ գրաբարից անկախ, պետք է առանձին քննարկել, հա երեւի? Ինչ վերաբերում է հեշտի հետեւից չընկնելուն.. Ապա այո, եկեղեցին հեշտի հետեւից չընկավ, ինչի պատճառով այսօր հասարակ հայ հավատացյալը պատարագի է գալիս թարգմանչի հետ:
Rammstein
24.07.2008, 10:54
Ուլուանայի եւ հարակից նմանատիպ փաստարկներին միանշանակ համաձայն եւ միեւնույն ժամանակ բանասեր լինելով` ուզում եմ ավելացնել միայն, որ ուղղագրության փոփոխությունը որեւէ կենսական նշանակություն չունի հայկական պետականության համար, բացառությամն այն տեսակետի, թե` բա արեւմտահայությունը... Արեւմտահայությունը թող սկսի սովորել այն ուղղագրությունը, որն այսօր պետական է:
Կներեք ցինիկությանս համար, բայց նմանատիպ դեպքերում մի շատ լավ հայկական առած է գալիս միտքս` ջաղացը ջուրը տարել ա, ընկած չախչախն ենք ման գալիս...
Պետականությունը հեչ, զատո մարդկանց մտածողությունը կփոխվի։
Սաղ քաղաքը քյառթու ա...կարող ա մի քիչ պակասեն:D:D:D
Պետականությունը հեչ, զատո մարդկանց մտածողությունը կփոխվի։
Սաղ քաղաքը քյառթու ա...կարող ա մի քիչ պակասեն:D:D:D
:D Իրականում հենց դա էլ նկատի ունեի չախչախի մասին գրելով: Կարծում ես եթե կաթի սերը սկսենք գրել սէր, ապա դա կազդի որեւէ կերպ այդ իրականության վրա?
Rammstein
24.07.2008, 10:59
...Իսկ 1921 թվի մասին կարող եմ ասել, որ այն ժամանակ էլ ճիշտ հիմիկվա նման դեմ կարտահայտվեի:
Բայց դե էն ժամանակ դեմ արտահայտվողներին կարող ա Սիբիր աքսորեին։:D:D:)
Rammstein
24.07.2008, 11:20
:D Իրականում հենց դա էլ նկատի ունեի չախչախի մասին գրելով: Կարծում ես եթե կաթի սերը սկսենք գրել սէր, ապա դա կազդի որեւէ կերպ այդ իրականության վրա?
Դա լեզուն էապես կհեշտացնի։ Համ էլ կաթի սերը «ե» ով ա, էդ մյուս սերն ա (love) «է»-ով հարգելի Վարպետ։:B:P
Այդ դեպքում ամեն ինչ կլինի տրամաբանական։ «Սէր»-ը կդառնա «սիրով», իսկ «սեր»-ը` «սերով», իսկ մեր հիմիկվա ուղղագրությամբ (ավելի ճիշտ խեղագրությամբ), չգիտես ինչի, «սեր»-երից մեկում «ե»-ն դառնում ա «ի», մյուսում` մնում ա «ե»։

Հա, իրոք, ներողամտություն եմ հայցում: Իրականում էդ կերպ մտածել, հակառակը գրել էի: Ծերանում ենք:) Բայց միեւնույն ա դեմ եմ;)
Ժողովո՛ւրդ, մի րոպէ, կռիւ մի՛ արէք, ջղայինանալու կարիք էլ չկայ: Ո՛չ էլ գրչի մեկ յարուածով ինչ-որ մեկին անգրագէտ դարձնելու: Ես այսպիսի առաջարկ ունեմ. թող դպրոցներում (ասենք երրորդ դասարանից) եւ բուհ-երում գրաբարի ու դասական ուղղագրութեան դասեր մտցնեն: Նաեւ ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն այլ մարդկանց համար (օրինակ՝ հեռուստա կամ ռադիոհաղորդումների միջոցով): Ու կը տեսնէք՝ երբ ժողովուրդը քաջածանօթ լինի ուղղագրութեանը, ի՛նքը կուզի, որ այն վերահաստատուի: Ինչ վերաբերւում է գրքերի վերահրատարակութեանը. կարիքը չկայ. ես վունդերկինդ չեմ, բայց կարդում եմ ե՛ւ այս, ե՛ւ այն ուղղագրութեամբ: Պարզապէս կարելի է նոր գրքերը, սկսած 2018թ.-ից (երբ դպրոցը կաւարտեն 2009-2010 ուստարուայ երրորդդասարանցիները) հրատարակել դասական ուղղագրութեամբ: Ո՛չ էլ որեւէ բռնապետի կարիք կայ: Իսկ այսքանի իմաստն էլ այն է, որ Մեսրոպ Մաշտոցը կատարեալ ուղղագրութիւն է յօրինել՝ յարմար մեր լեզուամտածողութեանը եւ շատ աւելի տրամաբանական, քան այսօրուայ խեղագրութիւնը, եւ հարկ է, որ վերադառնանք ԻՍԿԱԿԱՆԻՆ:
(եթէ ջղայինանալը սխալ եմ գրել, խնդրում եմ ինձ ուղղէք)
Rammstein
28.07.2008, 20:37

Էհ, ըշտը ջան...Ո՞վ ա անողը: Լավ առաջարկ ա, բայց քեզ թվում ա հիմա ինչ-որ մեկը հետաքրքրվա՞ծ ա դրանով: Վերեւներում գրպանները լցնելով են զբաղված ու խուսափում են ավելորդ «գլխացավից», իսկ ժողովուրդը, ցավալի վիճակում ա, նենց որ բռնապետը (իհարկե խելոք) երեւի միակ լուծումն է:
Եսիմ, եսիմ, եսիմ, եսիմ.... Ուզում էի ասել, որ այդքան էլ դժուար չի այդ բարեփոխումը անելը... ոչ էլ արդիւնքում ինչ-որ մեկը անգրագէտ կը դառնայ: Ի դէպ, իմ հայոց լեզուի ուսուցիչներից մեկն ասաց, որ իրենք անում են. փոքր տարիքից երեխաներին դասական ուղղագրութիւն են սովորեցնում (որ ինքնիրեն լինի ամեն ինչ):
Հարգարժան Rammstein ու ըշտը, իսկ դուք մասնավորապես ուշադրություն չե՞ք դարձրել, որ օրինակ այս թեմայում միայն այդ երկուսդ եք քվեարկել Ձեր տարբերակի օգտին: Ու չե՞ք մտածում, որ քիչ մը շատ քիչ եք, որ ձեր ցանկությունները, որոնք իրականում այդպես էլ նորմալ չհիմնավորվեցին, իրականություն դարձնելու մասին մտածեք ;)
Այ մարդ, թարգեք այս անիմաստ թեման: Մեզ բավարարում է մեր լեզուն, ի՞նչ եք ուզում մեզնից:

Դիսիդենտություն են անում փաստորեն;)
Rammstein
31.07.2008, 21:43
Հարգարժան Rammstein ու ըշտը, իսկ դուք մասնավորապես ուշադրություն չե՞ք դարձրել, որ օրինակ այս թեմայում միայն այդ երկուսդ եք քվեարկել Ձեր տարբերակի օգտին: Ու չե՞ք մտածում, որ քիչ մը շատ քիչ եք, որ ձեր ցանկությունները, որոնք իրականում այդպես էլ նորմալ չհիմնավորվեցին, իրականություն դարձնելու մասին մտածեք ;)
Այ մարդ, թարգեք այս անիմաստ թեման: Մեզ բավարարում է մեր լեզուն, ի՞նչ եք ուզում մեզնից:
Ես ուշադրութիւն եմ դարձրել, որ 1 հոգի եւս է քւեարկել Մաշտոցեանի օգտին::P:P
Իսկ ո՞վ ասաց, որ պետք է մեծամասնութեան կարծիքը արտոնուի: Կամ եթե այդպես է, ապա ինչո՞ւ են օրինակ լեվոնականեերը մտածում իշխանափոխութեան մասին, չէ որ մարդկանց մեծ մասը լեվոնական չէ:

պիտի քեզ հիասթափեցնեմ՝ երրորդը ես էի.. ու պատկերացրու էլի արդար չեմ, ես էլ եմ փոքր ժամանակ ապակի կոտրել , նույնիսկ քարերով...
Ես ուշադրութիւն եմ դարձրել, որ 1 հոգի եւս է քւեարկել Մաշտոցեանի օգտին::P:P
Իսկ ո՞վ ասաց, որ պետք է մեծամասնութեան կարծիքը արտոնուի: Կամ եթե այդպես է, ապա ինչո՞ւ են օրինակ լեվոնականեերը մտածում իշխանափոխութեան մասին, չէ որ մարդկանց մեծ մասը լեվոնական չէ:
Թեման մի քաղաքականացրու, այն էլ կոպիտ տարբերակով ;)
Իսկ ի՞նչ է, կարծում ես, որ այն լուսավորիչն ես, ով պետք է մեծամասնությանն առաջնորդի դեպի ճշմարիտ ուղի, ճիշտ ուղղագրություն... ախր իսկի մի հատ նորմալ փաստարկ չեք բերում դրա օգտին, ի՞նչ խոսեմ էլ :(
Ի՞նչպէս թէ նորմալ փաստարկ չկայ: Լաւ: 1. Վերը նայեցի՞ք, թէ քանի արմատ ենք կորցրել ուղղագրութեան փոփոխութեամբ (դրանց հետ նաև այդտեղ չնշուած գեշ-գէշ զոյգը, որոնցից առաջինը նշանակում է տգեղ եւ առաջացել է գարշ բառից (ա-ը եւ ե-ը լծորդ են), միւսը՝ դիակ (որից եւ գիշակեր)): 2. Երբեւէ մտածե՞լ էք՝ ինչու է Մեսրոպ Մաշտոցը բառավերջում միշտ գրել է, եւ ոչ ե, ոյ, եւ ոչ ո, այ, եւ ոչ ա: Այսպէս՝ ե-ը, ո-ն եւ ա-ը կարճ ձայնաւորների համար նախատեսուած տառեր են, եւ եթէ փորձէք բառավերջի ձայնաւորը «կարճութեամբ» արտասանել, չի ստացուի: Դրա համար էլ Մաշտոցը երկար ձայնաւորների համար առանձին տառ կամ այդ ձայնաւորի կարճ տարբերակին կցուած յ է սահմանել: 3. Ինչո՞ւ Պօղոս, ոչ թէ Պողոս, Յակոբ, ոչ թէ Հակոբ, Յովհաննէս, ոչ թէ Հովհաննէս եւ այլն: Սրանք օտար ծագում ունեն եւ տառադարձութեամբ են ձեռք բերել իրենց ուղղագրուոթիւնը: Այսինքն՝ Paulus - Պաւղոս (au=աւ, աւ=օ), Jakob - Յակոբ , Johannes - Յովհաննէս (j=յ) եւ այլն: 4. Ինչո՞ւ թօթափել, շօշափել, սօսափել, փոխանակ ո-ով գրելու: Որովհետեւ այդ բառերը առաջացել են թափ, շափ, սափ արմատների կրկնութիւնից: Այսինքն՝ թափթափել - թաւթափել - թօթափել, շափշափել - շաւշափել - շօշափել, սափսափել - սաւսափել - սօսափել: Նաեւ՝ թափթափել - թաւթաւել - թօթ(ա)ւել - թօթուել:
5. Այս ստուգաբանութիւնները ցոյց են տալիս, որ ուղղագրութիւնը կարեւոր դեր ունի լեզուի կազմութեան, նրա արմատների եւ իմաստների հասկացողութեան համար:
1, 3, 4 եւ 5 կետերը՝ ըստ հայր Պօղոս Գոճանեանի «Ուղեցոյց դասական ուղղագրութեան» տետրակի:
Rammstein
03.08.2008, 01:58
Հարգելի ժողովուրդ, իսկ դուք գիտե՞ք, որ բոլշեւիկյան (Աբեղյանական) ուղղագրությանը առաջին դեմ արտահայտվողը եղել է հենց ԱԲԵՂՅԱՆԸ, երբ պարզվել է, որ լատինատառի չենք անցնում։ Նա ասել է, որ եթե լատինատառի չենք անցնելու, ապա այս ուղղագրության փոփոխումն անիմաստ է, եւ պետք է ետ վերադառնալ դասականին։
Օֆֆֆ, օֆֆֆ, ես այս թեմայում մեկ է լուրջ քննարկման բան չեմ տեսնում: Էլի համոզիչ փաստարկ չբերվեց... էխխխ :(
Rammstein
03.08.2008, 20:49
Օֆֆֆ, օֆֆֆ, ես այս թեմայում մեկ է լուրջ քննարկման բան չեմ տեսնում: Էլի համոզիչ փաստարկ չբերվեց... էխխխ :(
Լավ, ենթադրենք, մեր բերած փաստարկները քեզ չեն բավարարում, դրա համար գոյություն ունեն մեծ մարդիկ, որոնց կարծիքը անարգելու իրավունք ոչ ոք չունի։:P
Օրինակ. Հ. Աճառյանը իր արմատական բառարանը գրելիս ասել է, որ եթե այն հրատարակվելու է բոլշեւիկյան ուղղագրությամբ, ապա ավելի լավ է, որ ինքը այն չհրատարակի ու ընդհանրապես վերացնի։
Պանդուխտ
14.01.2009, 19:52
Սիրելի Հեթանոս,
Արեւմտահայերը հայերէն, կամ արեւելահայերէն իմանալու համար, պարտադիր պէ՞տք է ռուսերէն սովորեն:
Արեւմտահայերը, կամ աւելի ճիշտ՝ սփիւռքահայերը, ի տարբերութիւն ՀՀ-ի հայերի, չունեն մայրենի լեզուն պաշտպանող պետականութիւն:
Այնումենայնիւ, տարրական հայերէնի իմացութեան բացակայութիւնը այպանելի է:
Ւ հնչոյթը հայերէնի համար, որպէս հնդեւրոպական լեզու, կարեւոր է: Համարեա՛ բոլոր հնդեւրոպական լեզուներն ունեն iu-eu-au երկբարբառներ: Արդի հայերէնում, սրանց մեսրոպատառը կարող է լինել իւ-եւ-աւ:
Աւտո-auto (mobile),
Եւրոպա-Europe,
Անգլերէն new արտասանելու՝ նիւ (նի ու), այլապէս նյու (նըյու)՝ շատ տափակ է:
Չգիտեմ, Աբեղեանի ուղղագրութիւնը, որ եկել է խնդիրներ լուծելու, նոր խնդիրների առաջ է դրել մեզ, նաեւ կէտադրական, ու ահա վիճում ենք՝ ւ անջատ տառ կա՞յ թէ չկայ: Այն առասպելը, որ իբր Սովետ ուղղագրութիւնը անգրագէտ զանգուածներին գրագէտ դարձնելու կոչումն է ունեցել, սնամէջ դուրս եկաւ, քանզի ո'չ զանգուածներն են կատարեալ գրագէտ դարձել, ոչ էլ բարդ ուղղագրութիւն ունեցող ազգերը գրագէտ լինելուց ետ են մնացել:
Իսկ Սփիւռքի մասին ընդհանրապէս չխօսենք: Հայախօսութիւնն ու հայագրութիւնը ահաւոր նահանջել է: Տեղ-տեղ լաստեր են մնացել, որոնք ուր որ է ընկղմուելու են:
Փաստացի՝ առանձին ւ տառը, վ տառից տարբեր հնչոյթ չունի արդի հայերէնում:
Այժմ՝ Աւետիս, հնչւում է ինչպէս Ավետիս, բայց երբ ամբողջ ւ տառերը փոխարինում ես վ տառով, վերոյիշալ ձեւերի (eu, au, iu) հայերէն ձեւերը բթանում են, կորչում է լեզուի պատմական արժէքը, վաղուց փոխառած բառերի առողջ կազմը քանդւում ու մնացեալ լեզուների հետ ունեցած տառադարձման ուղղագրութեան համանմանութիւնը վերանում է:
Մի պահ ենթադրենք, եւրոպացիք «բարեփոխում» են ուղղագրութիւնը ու բոլոր լատին U տառերով բառերը, V-ով են գրում: Այս պարագայում, Evrope, avtonom, Mavritania ձեւերը ինձ ռուս ու պարսիկ կյիշեցնեն: Կամ եթէ ենթադրենք մեկ տառ-մեկ հնչիւն կարգախօսով ու անգրագէտ զանգուածները գրագէտ դարձնելու առաջադրանքով՝ Yurop (Europe), Otonomi (autonomy), fridәm (Freedom) գրեն, ինչպէս քեմալի Թուրքիան պարզեցրեց: Այս պարագայում էլ ուղեղների լեզուամտածողութեան կոր ու կոնաձեւ մասերը քառանկիւն ու տափակ կդարձնեն...
Ի դէպ՝ Միջին Հայերէնում, նկատել եմ, ու-ի համար յաճախ գրուել է պարզապէս ւ:
Լեզուի ուղղագրութիւնը երբէք պարզ չի լինելու, քանզի երկու-երեք սերունդ ետք, երբ արտասանական փոփոխութիւն տեղի ունենայ, «բարեփոխուածը» դարձեալ «բարեփոխելու» կարիքն է ունենալու: Երբէ'ք գրականն ու խօսակցականը նոյնը չեն լինելու, նայէ'ք «Արտասանական սխալներ» թեման: Ուստի՝ ուղղագրութիւնը արտասանութեան հետ համահունչ դարձնելու Սովետական հրահանգը ի սկզբանէ անօգուտ ու ապարդիւն էր լինելու, տակաւին վնաս էր հասցնելու ու հասցրեց: Այդ վնասաբեր ընթացքից կարողացան յետ դարձ կատարել 50-ականներին, աւելին չկարողացան սրբագրել:
Նայէ'ք ի՜նչ սիրուն է Աբեղեանի բոլշեւսկի գրելաձեւը.- Յերեվան, Վորովհետեվ, Յերազ, Վորոտան...
Եթէ սրանք, որ քսանականների ուղղագրութեամբ են, տձեւ են երեւում դիտողին, ապա արդի ու «բարեփոխուած»ն էլ տգեղ է երեւում դասականով վարժուածին: Օրինակ՝ եղևնի, ուր ւ տառը համարեա ե տառի ծայրն է դարձել: «Ւիւն Փիւ Քէ եւ Օ Ֆէ» նշանակում է՝ Օ եւ ֆէ տառերը յետոյ են աւելացուել: Ի՞նչպէս «եւ» բառը առանձին տառ կարելի է համարել. չեմ հասկանում: Պատկերացրէք միւս ժողովուրդները միացրել են EV (eu), եւ այդ երկուքը միասին են արձանագրւում ստեղնաշարով:
Արդարութիւն որոնո'ղ, արդարութեան մարտի'կ, քո պայքարը քաղաքականութեան մէջ երկդիմի է, եթէ մշակութային դաշտում եւս արդարատենչ չլինես:
Մեր լեզուի ուղղագրութեան հանդէպ կամայական որոշում է ընդունուել բռնապետական կայսրութիւնում: Գրագէտների ու մտաւորականների մեծ մասը ընդդիմացել է, այնքան ժամանակ, որքան ԿԳԲ-ի ժանտահոտ նկուղներում յայտնուելը հեռանկար չի եղել: Արդարութեան վերականգնումը ժամանցելի չէ: «Եղածը եղած է» մտածելակերպով երկիր չես կառուցի, այլապէս՝ ամէն ինչում նոյն ձեւ կմտածես, ու կանցնես յաջորդ «եղածը եղած է»-ին:
Զապչաստն բառն է հետաքրքիր: Կարծեմ արեվմտահայերը լավ չեն տիրապետում ռուսերենին: http://www.akumb.am/showpost.php?p=1549772&postcount=108
Rammstein
15.01.2009, 01:35
Իսկ գուցե՞ նույն «զզուանքն» է առաջանում մեր մոտ քո գրածների «ուղղագրությունից»
Դե կներես, բայց եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ շուտով Մեսրոպ Մաշտոցը կսկսի համարվել մեր ազգի թշնամին, հաշվի առնելով, այն, որ նա է ստեղծել մեր այս «զզվելի» տառերը (հատկապես ամենազզվելի «ւ» տառը), որոնց միջոցով ի կատար է ածվել այդ «զզվելի» ուղղագրությունը։;););)
Պանդուխտ
15.01.2009, 13:21
Ողջո՜յն սիրելի հայորդիք,
Այսքանը գրելուց ետք, կասկած չիք, որ սովետական ուղղագրութեանը հաշտ չեմ: Բայց «զզուանք» բառը դրա համար չեմ օգտագործել: Դէպքերի ընթացքից անտեղեակին ասեմ, որ այդ բառը գրել եմ այժմ ջնջուած մի այցետոմսի համար, որն ինձ ամաչեցրեց բովանդակած այլանդակ «լեզուի» պատճառով՝ Ռուսերէն բառերը ժառգոնային արտասանութեամբ եւ արեւմտահայ թիւր տառադարձութեամբ, հայերէն բառերը սխալ ուղղագրութեամբ եւն:
Այդ շարանում (Կէտադրական...), ես գանգատում էի պետական հսկողութիւն ունեցող կառոյցների ուղղագրութիւնից, ուր «ու» երկբարբառը պարունակող բառերում, երբ բոլոր տառերը գլխագիր են, ւ տառը գրում են փոքրագիր: Օրինակ՝ յայտնի հեռուստալրագրողի (ԱԱ) կատարած մի հարցազրոյցում, երբ պաստառում գրուեց հիւրի անունը, որ դարձեալ լրագրող էր, պարզուեց այսպէս՝ ՄԱՆՈւ:
Փորձում եմ հասկանալ այս երեւոյթի պատճառը, եւ գտնում, որ պատճառը մեկը կարող է լինել: Փաստօրէն գրագէտ «Հանրայինը», -գոնէ այստեղ,- Ւ տառը չի ճանաչում առանձին միաւոր, միացրել է Ո-ին, ու գիտակցում է նրա շարունակութիւնը, կամ պոչը:
Գալով և-ին: Ակնյայտօրէն ձեռագրային ձեւ եղող այս գրելաձեւի, տպագիր տառերի կողքին արձանագրելը, մեղմ ասեմ՝ չի յարմարում, չի սազում:
Օրինակ՝ Երևան, ե ու ւ տառերը խիստ միացել են այս անունում, սակայն մնացեալ տառերը չեն միացել, ինչպէս ձեռագրերում ընդհանրապէս լինում է: Հետաքրիր է նաեւ նորաստեղծ և-ի գլխագիր չունենալը: Ինչքան էլ և-ի վրայ «shift+f3» անեմ. չի լինում...
ԵՐԵՒԱՆ անուան փոքրագիրը տրամաբանօրէն պէտք է լիներ Երեւան, բայց ո'չ Երևան:
Պանդուխտ, Rammstein ընդամենը մի բան կասեմ. Մաշտոցը այբուբենը ստեղծել է ամենաճիշտ՝ մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքով: Իսկ հիմա ո՞ր ուղղագրությունն է առավել մոտ ու հարազատ մաշտոցյանին, հի՞նը, թե, քո ասած, «սովետականը»:
Կամ եթէ ենթադրենք մեկ տառ-մեկ հնչիւն կարգախօսով ու անգրագէտ զանգուածները գրագէտ դարձնելու առաջադրանքով՝ Yurop (Europe), Otonomi (autonomy), fridәm (Freedom) գրեն, ինչպէս քեմալի Թուրքիան պարզեցրեց: Այս պարագայում էլ ուղեղների լեզուամտածողութեան կոր ու կոնաձեւ մասերը քառանկիւն ու տափակ կդարձնեն...Շատ կներես, բայց բացարձակապես քառանկիւն ու տափակ միտք է: Քո գրած բառերի արմատները (ու ոչ միայն դրանցը) լատիներենում, հունարենում, այլ մայր-լեզուներում ոնց գրվել են, էդպես էլ կարդացվել են: Մասնավորապես, ասենք, աուտո և ոչ՝ օտո: Արտասանությունը հետո է փոխվել, երբ դասական լեզուները ընկել են անգրագետ-հետամնաց ցեղերի ու ազգերի բերանը, խառնվել են ավելի ցածրակարգ լեզուների հետ և այլն: Իսկ լեզվամտածողության մասին գրածդ աբսուրդ է: Ընդ որում՝ բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ լեզուն, բնական լեզուն միշտ ձգտում է վերոհիշյալ սկզբունքին և մերժում է մնացած ամեն ինչ: Ասենք այն, որ վերջերս անգլերենում you-ի փոխարեն հաճախ գրում են u, ոչ թե անգրագիտության նշան է, այլ հստակ արտահայտված միտում՝ ուղղված լեզվի հստակեցմանն ու ավելորդություններից ազատվելուն: Ինչու՞ գրել knight, եթե կարելի է գրել nait` նայթ: Ինչու՞ գրել «Peaugeut», «Renault», եթե կարդացվում է «Պեժո», «Ռենո»: Քո գրառումից օրինակներ առանձնացնեմ. կարո՞ղ ես գեթ մեկ գործնական-կիրառական հիմնավորում տալ, թե ինչու պետք է, ասենք, գրենք թիւր՝ թյուր կարդալու համար: Ինչու՞ ես «կառոյց»-ը գրում ո-ով, «ուղղագրութիւն»-ը՝ ու-ով, բայց երկու բառերում էլ նշածս տառերը ու ես արտասանում: Եվ այլն:
Եվ ընդհանրապես՝ քո գրառումներում կասկածելիորեն գերակշռում են «սիրուն չի, չի սազում, հարմար չի»-երը և այլ նմանատիպ էսթետաբույր զեղումներ: Ճաշակին, իհարկե, ընկեր չկա, սակայն, կարծում եմ, դու լեզվաբանությունը շփոթում ես իկեբանայի հետ:
Գալով և-ին: Ակնյայտօրէն ձեռագրային ձեւ եղող այս գրելաձեւի, տպագիր տառերի կողքին արձանագրելը, մեղմ ասեմ՝ չի յարմարում, չի սազում:
Օրինակ՝ Երևան, ե ու ւ տառերը խիստ միացել են այս անունում, սակայն մնացեալ տառերը չեն միացել, ինչպէս ձեռագրերում ընդհանրապէս լինում է: Հետաքրիր է նաեւ նորաստեղծ և-ի գլխագիր չունենալը: Ինչքան էլ և-ի վրայ «shift+f3» անեմ. չի լինում...
ԵՐԵՒԱՆ անուան փոքրագիրը տրամաբանօրէն պէտք է լիներ Երեւան, բայց ո'չ Երևան:
Հիմա եթե մեր երեխեքը մեզ հարցնեն.
- Ինչու՞ հնագույն հայոց հա՛մ ձեռագիր մատյանները հա՛մ տպագիր գրքերը միշտ օգտագործել են «և» իսկ հիմա գրում ենք «ե ւ»։
Մենք պիտի պատասխանենք «դե գիտես ոնց։ shift+f3-ը և-ի վրա չեր աշխատում, դրա համար մեր բազմադարյա կանոնը փոխեցինք ու հիմա գրում ենք ե ւ»
http://spitak.blogspot.com/
Պանդուխտ
15.01.2009, 22:10
Պանդուխտ, Rammstein ընդամենը մի բան կասեմ. Մաշտոցը այբուբենը ստեղծել է ամենաճիշտ՝ մեկ տառ-մեկ հնչյուն սկզբունքով: Իսկ հիմա ո՞ր ուղղագրությունն է առավել մոտ ու հարազատ մաշտոցյանին, հի՞նը, թե, քո ասած, «սովետականը»:
Շատ կներես, բայց բացարձակապես քառանկիւն ու տափակ միտք է: Քո գրած բառերի արմատները (ու ոչ միայն դրանցը) լատիներենում, հունարենում, այլ մայր-լեզուներում ոնց գրվել են, էդպես էլ կարդացվել են: Մասնավորապես, ասենք, աուտո և ոչ՝ օտո: Արտասանությունը հետո է փոխվել, երբ դասական լեզուները ընկել են անգրագետ-հետամնաց ցեղերի ու ազգերի բերանը, խառնվել են ավելի ցածրակարգ լեզուների հետ և այլն: Իսկ լեզվամտածողության մասին գրածդ աբսուրդ է: Ընդ որում՝ բազմաթիվ օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ լեզուն, բնական լեզուն միշտ ձգտում է վերոհիշյալ սկզբունքին և մերժում է մնացած ամեն ինչ: Ասենք այն, որ վերջերս անգլերենում you-ի փոխարեն հաճախ գրում են u, ոչ թե անգրագիտության նշան է, այլ հստակ արտահայտված միտում՝ ուղղված լեզվի հստակեցմանն ու ավելորդություններից ազատվելուն: Ինչու՞ գրել knight, եթե կարելի է գրել nait` նայթ: Ինչու՞ գրել «Peaugeut», «Renault», եթե կարդացվում է «Պեժո», «Ռենո»: Քո գրառումից օրինակներ առանձնացնեմ. կարո՞ղ ես գեթ մեկ գործնական-կիրառական հիմնավորում տալ, թե ինչու պետք է, ասենք, գրենք թիւր՝ թյուր կարդալու համար: Ինչու՞ ես «կառոյց»-ը գրում ո-ով, «ուղղագրութիւն»-ը՝ ու-ով, բայց երկու բառերում էլ նշածս տառերը ու ես արտասանում: Եվ այլն:
Եվ ընդհանրապես՝ քո գրառումներում կասկածելիորեն գերակշռում են «սիրուն չի, չի սազում, հարմար չի»-երը և այլ նմանատիպ էսթետաբույր զեղումներ: Ճաշակին, իհարկե, ընկեր չկա, սակայն, կարծում եմ, դու լեզվաբանությունը շփոթում ես իկեբանայի հետ:
Սովետականն էլ հարազատ չէ: Կրկնեմ՝ նայէ'ք «Արտասանական սխալներ»-ը, որոնք սխալ չեն, եթէ օրէնք է ձեզ համար միշտ ժողովրդային այս կամ այն բարբառը գերադասել գրականին, աւանդուածին:
Իրենց մօտ ո'չ միշտ փոխուել է արտասանութիւնը, այնուհանդերձ պահել են հին գրելաձեւը, ընդհանուրից եւ անցեալից չանջատուելու խնդրով: Աւելորդից ազատուելու խնդիր ունեն chat անողները, իսկ ինք իրեն յարգող որեւէ հրատարակչատուն, այդպիսի բան թոյլ չի տայ իրեն: «Թիւր»-ը կարդում եմ tür (մօտաւորապէս): «Թյուր»-ը եթէ դասականով կարդամ՝ թըյուր: «Կառոյց» գրում եմ, քանզի այդպէս է աւանդուել՝ ոյ, ու ամէն մարդ գիտի, որ՝ ոյ=uy(<oi):
Մեկ ձայն-մեկ տառ համակարգի անցումով, «Էական» բառը դարձին «եյական»: Չէ՞ որ բառամիջում ե-ը հնչում է լատին e-ի նման: Հրաժարուեցին: Ուրեմն, այժմու ուղղագրութիւնը մեկ տառ-մեկ հնչիւն չէ, դասական էլ չէ, ոսկէ միջին էլ չէ՝ ըստ իս: Այստեղ միջինը ոսկի չէ, քմահաճութիւն է:
Մեսրոպեան ճաշակից կհրաժարէի, եթէ նոր ուղղագրութեան անցումը արդարացուած լինէր: Բացի այդ՝ մշուշի մէջ է, յստակ չէ, գուցէ ջնջուել է ւ գիրը, ու անյարկի և-է աւելացել: Վերեւ գրածս չկրկնեմ:
Պանդուխտ
15.01.2009, 22:15
Հիմա եթե մեր երեխեքը մեզ հարցնեն.
- Ինչու՞ հնագույն հայոց հա՛մ ձեռագիր մատյանները հա՛մ տպագիր գրքերը միշտ օգտագործել են «և» իսկ հիմա գրում ենք «ե ւ»։
Մենք պիտի պատասխանենք «դե գիտես ոնց։ shift+f3-ը և-ի վրա չեր աշխատում, դրա համար մեր բազմադարյա կանոնը փոխեցինք ու հիմա գրում ենք ե ւ»
http://spitak.blogspot.com/
Կասէի՝ եթէ բոլոր տառերը ձեռագիր ես գրում, կգրես և (մեկական ուղղահայեաց եւ հորիզոնական գծիկ աւելի):
Մենք զրուցում ենք, ո'չ միայն ձեռագրային ձեւից միա'յն և-ն օգտագործելու մասին, այլեւ՝ երկու անջատ տառերից նոր մի տառ ստեղծելու մասին (ե+ւ=և):
«եւ» եւ ոչ գրածիդ պէս «ե ւ»
Դիտմա՞մբ աղաւաղում ես գրելաձեւս:
քաղաքացի
15.01.2009, 23:28
և-ի մասին մեկ բան կարող եմ ասել:
Դասական ուղղագրության մեջ «և» տառը օգտագործվում է միայն որպես շաղկապ՝ ինչպես «ու»-ն, իսկ բառամիջում՝ «եւ»: «եւ» գրելով նաև ավելի հստակ է դառնում տողադարձի կանոնը:
Ախր եթե տողադարձի կանոնը կա, ինչո՞ւ «և»-ի համար բացառություն մտցնել: Այսինքն դասականից «եւ»-ը վերցրել, դարձրել են «և» ու տողադարձի համար նոր կանոն ստեղծել՝ «ե-վ»: Չգիտեմ, աբսուրդ է:
Իսկ հիմա ո՞ր ուղղագրությունն է առավել մոտ ու հարազատ մաշտոցյանին, հի՞նը, թե, քո ասած, «սովետականը»:
Մի հատ էս հարցը վերանայի, պարզի թե ինչ ես ուզում ասել: :8
Rammstein
15.01.2009, 23:58
Քո գրած բառերի արմատները (ու ոչ միայն դրանցը) լատիներենում, հունարենում, այլ մայր-լեզուներում ոնց գրվել են, էդպես էլ կարդացվել են: Մասնավորապես, ասենք, աուտո և ոչ՝ օտո:
Իսկ դու գիտե՞ս, որ «ւ» տառը «վ»-ի պես կոշտ չի կարդացվել, այլ ավելի շատ անգլերեն «w»-ի նման` փափուկ։ Դրա համար «auto»-ն եթե տառադարձում ենք հայերեն, ապա «ավտո» գրելը նույնքան սխալ է, որքան` «avto» ձեւը։ Ճիշը «աւտո» ձեւն է։
քաղաքացի
16.01.2009, 00:29
Մի բան էլ «աւ»–ի մասին ասեմ։ Լատինատառ գրվող «au» տառակապակցությունը, հայերեն ստացվում է «աւ», որը հետագայում՝ աշխարհաբար հայերենում դարձել է «օ»:
Գրաբար «աւր» կամ «աւուր» բառը նշանակում է օր: Օրինակ՝ Ազնաւուր = ազնիվ օր:
augusto > август > աւգուստո > օգոստո:
Նույն auto բառը հայերեն կստացվեր աւտո: Այստեղ մեկ ուրիշ նրբություն կա: Դասական ուղագրության մեջ, եթե բառը վերջանում է ա-ով կամ ո-ով, ապա սովորաբար ավելանում է «յ» համր տառը: Այսինքն կստացվի «աւտոյ»:
Մի բան էլ կա, որ հաստատ չգիտեմ, բայց նկատել եմ, երբ բառը ավարտվում է ո-ով իսկ այդ բառը հայկական ծագում չունի, ապա «ոյ»-ի փոխարեն լինում է «օ»: Ուստի «աւտօ»:
Ինչպես նաև Հայկոյ կամ Հայկօ: :)
Կասէի՝ եթէ բոլոր տառերը ձեռագիր ես գրում, կգրես և (մեկական ուղղահայեաց եւ հորիզոնական գծիկ աւելի):
Մենք զրուցում ենք, ո'չ միայն ձեռագրային ձեւից միա'յն և-ն օգտագործելու մասին, այլեւ՝ երկու անջատ տառերից նոր մի տառ ստեղծելու մասին (ե+ւ=և):
«եւ» եւ ոչ գրածիդ պէս «ե ւ»
Դիտմա՞մբ աղաւաղում ես գրելաձեւս:
Ճիշտն ասած ես էլ ձեռագրային ձևի մասին չեմ զրուցում։ Ես զրուցում եմ հայ տպագիր գրքերի մասին։ Օրինակ իմ բերած հղումը ցույց է տալիս հնագույն տպագիր հայերեն գրքերի նկարները, և այնտեղ օգտագործվում է «և»։
գրում եմ «ե ւ» քանի որ իմ ֆոնտը օգտագործում է տարբեր հայ լիգատուռաներ և դրանցից մեկը «եւ» -> «և» լիգատուռան է։
Մի հատ էս հարցը վերանայի, պարզի թե ինչ ես ուզում ասել:
Դե հին ասելով՝ նկատի ունեի նախքան «սովետականը» եղածը :):
Էն շնորհակալության կոճակի տեղը էնքան անհարմար ա... :)):
Իսկ դու գիտե՞ս, որ «ւ» տառը «վ»-ի պես կոշտ չի կարդացվել, այլ ավելի շատ անգլերեն «w»-ի նման` փափուկ։ Դրա համար «auto»-ն եթե տառադարձում ենք հայերեն, ապա «ավտո» գրելը նույնքան սխալ է, որքան` «avto» ձեւը։ Ճիշը «աւտո» ձեւն է։
Հայերենում ւ հնչյուն չկա: Կա վ և կա ու:
քաղաքացի
16.01.2009, 00:33
Դե հին ասելով՝ նկատի ունեի նախքան «սովետականը» եղածը :):
Նախքան սովետականը մաշտողյան էր: Դրանից էլ հետևում է, որ հարցդ անիմաստ է: ;)
Իսկ հիմա ո՞ր ուղղագրությունն է առավել մոտ ու հարազատ մաշտոցյանին, հի՞նը, թե, քո ասած, «սովետականը»:
Գերադասում եմ Աբեղյանական տարբերակը, քանի որ ցանկացած համակարգ՝ այդ թվում նաև լեզուն պետք է թարմացվի և համապատասխանեցվի տվյալ դարաշրջանի պահանջների, հակառակ դեպքում մնացած մեռած լեզուների օրը կընկնի
Rammstein
16.01.2009, 01:20
Հայերենում ւ հնչյուն չկա: Կա վ և կա ու:
Նորից եմ կրկնում, հնում «ւ»-ը չի կարդացվել «վ»-ի նման, այլ կարդավել է մի փոքր ավելի փափուկ։
Գերադասում եմ Աբեղյանական տարբերակը, քանի որ ցանկացած համակարգ՝ այդ թվում նաև լեզուն պետք է թարմացվի և համապատասխանեցվի տվյալ դարաշրջանի պահանջների, հակառակ դեպքում մնացած մեռած լեզուների օրը կընկնի
Մի հատ եթե դժվար չի, կբացատրե՞ս, թե ինչ մեխանիզմով է, որ եթե մնար դասականը, ապա մեր լեզուն կընկներ մեռած լեզուների օրը։
Նորից եմ կրկնում, հնում «ւ»-ը չի կարդացվել «վ»-ի նման, այլ կարդավել է մի փոքր ավելի փափուկ։
Մի հատ եթե դժվար չի, կբացատրե՞ս, թե ինչ մեխանիզմով է, որ եթե մնար դասականը, ապա մեր լեզուն կընկներ մեռած լեզուների օրը։
Դժվար չի. Եթե տվյալ լեզուն հեշտացրել եմ, ապա դրա կարիքը եղելա, հակառակ դեպքում մեծամասնությունը այլ լեզուներով կխոսեր
Դժվար չի. Եթե տվյալ լեզուն հեշտացրել եմ, ապա դրա կարիքը եղելա, հակառակ դեպքում մեծամասնությունը այլ լեզուներով կխոսեր
Լավ չհասկացա քո տրամաբանությունը։ Եթե հայերենի ուղղագրությունը չհեշտացնեին հիմա հայերը ուրիշ լեզվով կխոսեի՞ն։ Թուրքերենի ուղղագրությունը եթե չհեշտացնեին հիմա թուրքերենը մեռած լեզու կլինե՞ր։ Անգլերեն լեզվի ուղղագրությունը դարեր շարունակ համարյա չի փոխվել։ Հիմա անգլերենը մեռա՞ծ է։
Rammstein
16.01.2009, 12:54
Դժվար չի. Եթե տվյալ լեզուն հեշտացրել եմ, ապա դրա կարիքը եղելա, հակառակ դեպքում մեծամասնությունը այլ լեզուներով կխոսեր
Ահիկ ջան, քեզ թվում ա լեզուն հեշտացնելու համար ե՞ն 1922-ին մեր ուղղագրությունը խեղաթյուրել։ :nono
Էս մասին շատ ա խոսվել, բայց մի անգամ էլ գրեմ։ Մեր սիրելի (:[) բոլշեւիկները, էնքան էին ուզում մեր լեզուն հեշտացնել, որ որոշեցի Մաշտոցի տառերը հանել գործածությունից, եւ հայերենը սարքել ԼԱՏԻՆԱՏԱՌ։ Իհարկե դա այն առավելությունը կունենար, որ հիմա տրանսլիտով գրելու պատճառով արգելափակվածներ չէին լինի, բայց կարծում եմ դա չէ կարեւորը :))։ Իսկ լատինատառին անցնելը մի անգամից դժվար կլիներ։ Դրա համար կատարվեց առաջին քայլը` փոխվեց ուղղագրությունը, ընդ որում ոչ թե գրել-կարդալը հեշտացնեու համար, այլ լատւինատառին անցնելը հեշտացնելու համար։ Հետո որոշեցին, որ չեն անցնում լատինատառի, ուղղագրությունն էլ մի քիչ հետ բերեցին (սզբում գրում էին «Վորոշել», հիմա գրում ենք «Որոշել»)։
Մի խոսքով ասածս ի՞նչն ա, որ մեր ներկայիս ուղղագրությունը ամենեւին գրել-կարդալը հեշտացնելու համար չի ներմուծվել։
Պանդուխտ
16.01.2009, 14:17
Քաղաքացի,
Թոյլ տուէ'ք չհամաձայնուել ձեր բոլոր մտքերի հետ:
«Ազնաւուր» (ազնաւոր) վրացիք էլ ունեն: «Ազն» հայերէն է ծագումով, ապա ազն+աւոր՝ ազնուական ցեղի պատկանող, ազնուական: Նման կազմութիւն ունեն՝ կնքաւոր, պատգամաւոր, զինաւոր, արգասաւոր, կարիքաւոր եւ այլք:
Օրէնք չէ օտար լեզուներից փոխառեալ բառերի վերջում յ դնել: Ասորերէնից փոխառեալ բառերում այդպէս է եղել, քանզի այդ լեզւում յ-ով վերջացող բառեր շատ են եղել, այդպէս են արտասանուել: Օրինակ՝ սրիկայ, աբեղայ: Իսկ հայկական ծագումով այն բառերի վերջում, ուր յ կայ, դրուել է որովհետեւ այդպէս է արտասանուել գրաբարեան ժամանակաշրջանում: Օրինակ՝ Հայ, խոյ, գոյ, միոյ, մերոյ, գործունեայ, Վանայ, մեռայ, բայց նաեւ առանց յ-ի՝ քո, սա, նա, հրամայական եղանակի բայերն ու օտար լեզուներից փոխառեալ բառերը, որոնք չունեն յ ձայնով աւարտող բառ: Օրինակ՝ Գերմանիա, Նիկոմեդիա եւ այլք: Ուստի՝ աւտո: Հայկական ծագում չունեցող ու ո-ով վերջացող բառերի վերջում օ գրելը, Արեւմտահայ նորամուծում է: Նորամուծում է, քանզի օ տառը նորամուծում է, եւ եթէ՝ օ եւ ո արտասանւում են նոյնը, բառի վերջում, ի՞նչ է իմաստը այս ֆրանսաբանութեան եւ օ-ով գրելուն, որը աւ-ն է (au): Իսկ Հայկ > Հայկո ժողովրդախօսակցական փաղաքշական ձեւ է, այստեղ դասականի ուղղագրութեան կաղապարները ասելիք չունեն:
Սահակ,
Ձեր բերած յղումը ես չեմ տեսել, հետեւաբար ճիշտ չէ բանավիճելս: Եւ-ի եւ լիգատուռայի մասին ասածդ չհասկացայ: Ասածս էր՝ եթէ ես «եւ» եմ գրում, ինչու իմ գրելաձեւը «ե ւ» ձեւով՝ բացատով ես վկայաբերում:
Հայկo
Հայերէնում ւ հնչիւնի կարիքը կայ: Շատ բարբառային բառերում, առաւել եւս՝ օտար լեզուներից փոխառեալ բառերում, ւ (անգլերէն w, գերմաներէն u)-ի պահանջը բաւարարելու համար, դիմւում է ու-ին: Բացի այդ՝ հայերէն լեզուն այսօր չի ստեղծուել, որ նկատի առնենք միա'յն այսօրուայ ձայնային պահանջքը:
քաղաքացի
17.01.2009, 11:42
Քաղաքացի,
Թոյլ տուէ'ք չհամաձայնուել ձեր բոլոր մտքերի հետ:
«Ազնաւուր» (ազնաւոր) վրացիք էլ ունեն: «Ազն» հայերէն է ծագումով, ապա ազն+աւոր՝ ազնուական ցեղի պատկանող, ազնուական: Նման կազմութիւն ունեն՝ կնքաւոր, պատգամաւոր, զինաւոր, արգասաւոր, կարիքաւոր եւ այլք:
Օրէնք չէ օտար լեզուներից փոխառեալ բառերի վերջում յ դնել: Ասորերէնից փոխառեալ բառերում այդպէս է եղել, քանզի այդ լեզւում յ-ով վերջացող բառեր շատ են եղել, այդպէս են արտասանուել: Օրինակ՝ սրիկայ, աբեղայ: Իսկ հայկական ծագումով այն բառերի վերջում, ուր յ կայ, դրուել է որովհետեւ այդպէս է արտասանուել գրաբարեան ժամանակաշրջանում: Օրինակ՝ Հայ, խոյ, գոյ, միոյ, մերոյ, գործունեայ, Վանայ, մեռայ, բայց նաեւ առանց յ-ի՝ քո, սա, նա, հրամայական եղանակի բայերն ու օտար լեզուներից փոխառեալ բառերը, որոնք չունեն յ ձայնով աւարտող բառ: Օրինակ՝ Գերմանիա, Նիկոմեդիա եւ այլք: Ուստի՝ աւտո: Հայկական ծագում չունեցող ու ո-ով վերջացող բառերի վերջում օ գրելը, Արեւմտահայ նորամուծում է: Նորամուծում է, քանզի օ տառը նորամուծում է, եւ եթէ՝ օ եւ ո արտասանւում են նոյնը, բառի վերջում, ի՞նչ է իմաստը այս ֆրանսաբանութեան եւ օ-ով գրելուն, որը աւ-ն է (au): Իսկ Հայկ > Հայկո ժողովրդախօսակցական փաղաքշական ձեւ է, այստեղ դասականի ուղղագրութեան կաղապարները ասելիք չունեն:
Պանդո՛ւխտ եղբայր: Դու խառնում ես: Գրել ես «Ազնաւուր», հետո փակագծերի մեջ գրել ես «ազնաւոր»: «աւոր»-ը վերջածանց է, իսկ «աւուր» օր է նշանակում: Այդ մարդու ազգանունը Ազնավուր է, ո՛չ Ազնաւոր, ո՛չ էլ Անզնավուր…
Ինչ վերաբերում է «յ»-ով ավարտվող բառերին, ասեմ որ մի հեշտ ձև կա այդ հասկանալու: Սովորաբար բառը (օրինակ՝ արքայ) սեռական հոլովով հոլովելուց ստանում է -ի վերջավորությունը: Իսկ եթե «ո»-ով կամ «ա»-ով է վերջանում, «ի»-ից առաջ հայտնվում է «յ»-ն: Հենց սա էլ հեշտացնում է որոշել, թե բառի վերջում «յ» պետք է կամ ոչ:
Իսկ դու ասորերեն գիտե՞ս, որ այդքան համոզված ես, որ ասորերենում շատ բառեր «յ»-ով են վերջացել, որոնք նաև արտասանվել են: Կամ որևէ փաստեր ունե՞ս, որ հենց այդ «յ»-ն եկել է ասորերենից:
«au»-ն Ֆրանսաբանություն չի, այն գալիս է լատիներենից: Լատիներենը եւրոպական լեզուների հիմքն է: Իսկ իմ ասած «աւ» համոզված եմ, որ գալիս է լատինական լեզուների «au»-ից: Ինպես նաև Յակոբ, Յիսուս և այլ անուններ, բառեր որոնց «յ»-ի լատինատառ տառադարձությունն է «j» տառը: Ինչպես նաև լատինատառ «l, L»-ն հայերեն՝ «ղ, Ղ», օրինակ Ղազարոս-Lazaros…
Ձեր բերած յղումը ես չեմ տեսել, հետեւաբար ճիշտ չէ բանավիճելս:Իմ բերած հղումը հետևյալն է http://spitak.blogspot.com/
Պանդուխտ
19.01.2009, 20:13
Սիրելի Քաղաքացի, քիչ մը արեւմտահայերէն գրեմ:
Օրերս շատ բան կը խառնեմ իրար, նկատի առած՝ զբաղ եմ, ու ուղեղս քանի մը ուղղութեամբ կ’աշխատի: Ազնաւուրի վերաբերեալ... կը կարծեմ կարճ կապեցի, եւ ո'չ խառնեցի, ակնկալելով հասկըցուիլ:
Անշուշտ, հայերէն «աւուր» բառ կայ, որու մասին գրած եմ ուրիշ ֆորումի մը մէջ, ջանասիրելով, թէ՝ «օր-աւուր» բառակապակցութիւնը աւ հնչիւնի երկու ձեւերու (օ եւ աւ) դրսեւորումն է հայերէն լեզուի մէջ: Աւուր՝ նաեւ օր (աւր) ձեւի սեռական հոլովումը կը համարուի:
Օր (or) < աւր (aur)
Աւուր (auour)
Ոմանք պահած են աւր (aur-awr) արտասանութիւնը, ոմանց մօտ ալ աւ-ը օ դարձեր է: Օր-աւուր (or-aur) բառակապակցութիւնը ստեղծուած է, երեւի այն օրերուն, երբ աւ-ը, տակաւին նոր օ դառնալու ընթացքին մէջ էր, այդ պատճառով ալ երկու ձեւերը միացնելով՝ այս բառապակցումը ստեղծուած է, բոլորին կողմէ հասկըցուելու համար:
Այսքանը՝ ըսելու համար, որ աւուր-ի ինչ ըլլալը գիտեմ:
«Ազնաւուր»-ի -աւուր ածանցը, վերեւ յիշածս աւուրի հետ կապ չունի: Աւելի մանրամասն՝ բա'ց Աճառեանի Արմատականը, ընթերցէ՛ «Ազն» բառի ստուգաբանումը:
Ըստ Աճառեանի. «Ազն» հայերէն արմատ բառ է, իսկ «աւուրի» վրաց ածանց է: Շ. Ազնաւուրի ծնողները ախալցըխացի են: Վրաց լեզուն չեմ գիտեր, բայց պատճառ չունիմ, Աճառեանի պէս, այս ածանցի ծագումը հայերէն չհամարելու, եւ աւոր-ի (աւ+որ) աղաւաղ ձեւը չնկատելու: Կիլիկեան աթոռի միաբանութեան անդամ եպիսկոպոս մը կայ, Ազնաւորեան ազգանունով: Մէջբերեմ յապաւումով.-
Փոխառութիւն է հայերէնից (Ազն բառի մասին է խօսքը).- Վրաց ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «եւ մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականութիւն», ուազնո «անարգ», սաազնաուրի «ազնուական», ուտիերէն ազնաուր «ազնուական», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական եւ մի թուրքերէն մասնիկով) «ազնուականութիւն», գործածական է նաեւ պարսիկ գրականութեան մէջ آزناور āznāvur ձեւով: Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառականների մէջ տուել է ազնաւոր Բալու Խլաթ Նոր-Բայազեդ Վան
Վերի մէջբերման մէջ, Ազն բառի ստուգաբանումը, չբերի, այլ՝ այդ բառի փոխառութեան վերաբերեալ բաժինը մէջբերեցի: «Ազնիւ» ածականը շատ բանի յատկանիշ կրնայ ըլլալ, բայց ո'չ ժամանակի:
Նոյնն է թուրքերէն սոյլու «տոհմիկ»: Մեր գուսանները շատ գործածած են սոյ «ցեղ, ազնիւ ցեղ» («սոյիդ մեռնեմ, բոյիդ մեռնեմ»):
Յ-ի վերաբերեալ
Քու բացատրածդ՝ աւանդական ուղղագրութեան կիրարկումի դիւրացման ձեւ մըն է, որ կապ չունի բացատրութեանս հետ: Գրած էի, թէ՝ շարք մը հայերէն բառերու վերջը յ եղած է, որովհետեւ այդպէս արտասանուած է, քէֆի համար չեն դրած: Բացի այդ՝ Գերմանիա-> Գերմանիայի (Գերմանիոյ), այսինքն՝ բերած օրէնքդ չհամապատասխանիր այս օրինակին: Նմանապէս՝ Արա-Արայի, Ովսաննա-Ովսաննայի, Սոնա-Սոնայի: Արա, Սոնա, Ովսաննա, Գերմանիա անունները դասականով կը գրուին առանց յ-ի:
Ասորերէնէն երկու բառ վկայելու համար ասորագէտ ըլլալու կարիքը չկայ: Կան ասորագէտներէ մէջբերուած լեզուաբանական գիրքեր: Ես չ’ըսի՝ յ ասորիներէն առած ենք, այլ՝ ասորերէնէ փոխառնուած, եւ ա ձայնաւորով վերջացող գոյականներուն կը յաջորդէ, ընդհանրապէս, այդ հնչիւնը: Օր.՝ Աբեղայ, սատանայ, քահանայ:
Հին հայ գրականութիւնեան մէջ, Սուրիան ճանչցուած է Ասորիք անունով: Ասորիքը Ասորեստանը չէ (Հովմէական Ադիաբենէն):
Au-անշուշտ կայ լատիներէնի մէջ, ինչպէս նախապէս գրած եմ: Իմ ըսածը այս չէր: Լատիներէնը՝ ֆրանսերէնի, ռումիներէնի, պորտուգալերէնի, սպաներէնի եւ իտալերէնի հիմքն է: Մնացեալ եւրոպական լեզուները, պարզապէս օգտուած են լատիներէնի եւ յունարէնի բառապաշարէն: Ֆրանսերէն բառերուն վերջը, յաճախ կը նկատենք այդ au հնչիւնը (ault, aux ձեւերով):
Ինքնին՝ հայերէն 37րդ տառի ստեղծումը, Կիլիկեան Հայաստանի մէջ, որքան ալ հայերէնի նոր իրավիճակին համապատասախանէ (կարգ մը բարբառներու մէջ բառի սկիզբի ո>վո դառնալու հետեւա՞նք), նոյնքան՝ ֆրանկ խաչակիրներու ազդեցութեամբ է: Ֆրանսացիք au երկբարբառը կը հնչեն o, ատոր համար, ստեղծած են aou ձեւը, բնիկ au հնչիւնը պահած բառերու եւ ալժիրեան ծագում ունեցողներու անուններու համար:
Լատինական անունները, ընդհանրապէս կը վերջանան –us ածանցով: Lazarus
Հին Յունարէնը՝ lazaros:
Ուստի՝ Մկո անունը, օ-ով գրելուն իմաստը ի՞նչ է, երբ այս փաղաքշական ձեւը դասական ուղղագրութեան պահանջքի եւ ֆրանսերէնի հետ առնչում չունի:
Եթէ Հայկո անունը, գրենք Հայկօ ձեւով. Haykau գրած կ’ըլլանք եւ ո'չ Hayko: Ինչո՞ւ Haykau, Sarau եւ ո'չ՝ Hayko, Saro:
Սահակ,
Ցաւօք (<ցաւ-աւ-ք) մօտս (<մաւտ, հմմտ.՝ մատչիմ) blogspot ու yutube չի բացում:
Սահակ,
Ցաւօք (<ցաւ-աւ-ք) մօտս (<մաւտ, հմմտ.՝ մատչիմ) blogspot ու yutube չի բացում:
Հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց այբուբենը չի ունեցել փոքրատառեր՝ միայն մեծատառեր։ Փոքրատառերը ստեղծվել են մոտավորապես 10-12րդ դարերում։
Մեզ հասած բոլոր հնադարյան մատենագրությունների մեջ «եվ» հնչյունները արտահայտելու համար փոքրատառերով գրելիս միշտ օգտագործվել է «և»։ Փոքրատառերով գրելիս «ե ւ» գրում էին միայն «յո», «յու» հնչյունը արտահայտելու համար։ Օրինակ՝ եւղ (յուղ), հարեւր (հարյուր), եւթ (յոթ), յերկեւղ (երկյուղ):
Համոզվելու համար կարող եք գնալ Մատենադարան և մանրամասն ուսումնասիրել հին հայկական մատետանգրությունները, կամ կարող եք դիտել այս հին հայկական մատենագրությունները և գրքերը որոնք գտա Համացանցում՝
* 1286 թվականին գրած մի էջ Աստվածաշնչից (http://armenianstudies.csufresno.edu/arts_of_armenia/image.aspx?index=091)։ Նույն կայքում (http://armenianstudies.csufresno.edu/arts_of_armenia/miniatures.htm) կան բազմաթիվ այլ մատենագրությունների նկարներ։
* 1512 թվականին տպագրված առաջին հայերեն գիրքը՝ Ուրբաթագիրքը (http://hy.wikipedia.org/wiki/Ուրբաթագիրք)։
* 1666 թվականին առաջին հայերեն տպագրված Աստվածաշունչը (http://gallery.nen.gov.uk/image74221.html)։
Պանդուխտ
19.01.2009, 21:35
Սահակ,
Ճի'շտ ես, և եղած է (ու շատ սիրուն՝ խօսքս ետ եմ վերցնում), բայց գիտակցուած է երկու տառից կազմուած բառ՝ ո'չ հնչիւն:
Խնդիրը սկզբից, տառաճանաչման էր վերաբերում, ու դրանից բխած՝ ուղղագրութեան եւ արձանագրութեան (միասին եւ անջատ):
Փոքրատառերով գրելիս «ե ւ» գրում էին միայն «յո», «յու» հնչյունը արտահայտելու համար։ Օրինակ՝ եւղ (յուղ), հարեւր (հարյուր), եւթ (յոթ), յերկեւղ (երկյուղ):
Առեւծ> առիւծ
Գեւղ>գիւղ
Եւղ>իւղ
Հարեւր> հարիւր
«Եւ» երկբարբառը այժմեան «յու» հնչիւնը չէր տալիս, այդպէս էին արտասանում բառերը: Մօտաւորապէս՝ Arreutz, euł, geuł, hareur: Հետագայում, արդի հայերէնում, եւ երկբարբառը ունեցող բառերն սկսեցին արտասանել իւ (հասկացէ'ք՝ յու): Ինչպէս գիտենք ( տե'ս «Արտասանական սխալներ» ), լեզուն փոխւում է դարերի ընթացքում, ու ժամանակ անց, փոխւում են արտասանութիւնները: Խօսքը որոշ բարբառների մասին է: Ճի՞շտ է բարբառներով որոշել Այբուբենի ճանաչողութիւն: Որոշ բարբառներ էլ, պահած են «եւ» երկբարբառի նախնական ե-ով ձեւը: Օր.՝ եղ, գեղ:
«Յո»-ի մասին շտապել ես, երեւի թէ:
Եաւթն>եօթն>եօթ
Իրանական լեզուներում, այդ համարը՝ haft>haut է, ու հայերէնի եաւթն>եօթն ձեւն է բնիկը: Այստեղ մեր թեմայի առարկայ «եւ»-ը պիտի չի գտնել, այլապէս այժմ՝ «իւթ» (յութ) պիտի լինէր 7 համարը:
1805 թվականին Վենետիկում տպագրված Զօհրապեան Աստուածաշունչից մեջբերումներ
Նախաբանից
«... Ոսկանայ վարդապետի Երևանեցւոյ։»
Ծնունդք 1:10
«Եւ տնկեաց Աստուած զդրախտն յԵդեմ ընդ արևելս, և եդ անդ զմարդն զոր ստեղծ։»
Ծնունդք 2:3
«Եւ օրհնեաց Աստուած զօրն եւթներորդ, և սրբեաց զնա. ...»
Ծնունդք 3:11
«... բայց եթէ 'ի ծառոյն յորմէ պատուիրեցի քեզ՝ անտի ևեթ չուտել, կերա՞ր արդեւք ՚ի նմանէ։»
Ծնունդք 5:4
«Եւ եղեն աւուրք Ադամայ յետ ծնանելոյ նորա զՍէթ՝ ամք եւթնհարեւր. և ծնաւ ուստերս և դստերս։»
Ղուկաս 1:11
«Եւ երևեցաւ նմա հրեշտակ Տեառն ...»
Նկատել եմ «եւ» օգտագործվում է հետևյալ բառերում՝ եւթ, եւղ, գեւղ, ալեւր, թեւր, հարեւր, մեւս, արդեւք, յերկեւղ, եղջեւր, և այլն։
Բոլոր այն դեպքերում երբ արտասանում ենք «եվ» օգտագործվում է «և»։ Օրինակ՝ տերև, արև, իբրև, մինչև, դև, երևեցաւ, և այլ։
Այսպիսով ստացվում է որ դասական ուղղագրության մեջ փոքրատառերով պետք է գրել «և», իսկ մեծատառերով՝ «Եւ» կամ «ԵՒ»։ Սովետական ուղղագրության դեպքում նորից փոքրատառերով «և», մեծատառերով՝ «Եվ» կամ «ԵՎ»։ Այսինքն «եւ» գրելը բոլոր դեպքերում սխալ է։
քաղաքացի
20.01.2009, 23:11
Պանդուխտ, խնդրեմ ասա թե դու որտեցի՞ց ունես այսքան գիտելիքներ: Հաշվի առնելով, որ 2007-ի հուլիսի 7-ին գրել ես:
Բարեւ 21րդ Դար, բարով եկար: Իմ աղքատիկ հայագիտութեամբս մի երկու խօսք գրեմ:
…
Քո բերած փաստերն ու լեզվաբանական բացատրությունները շատ պրոֆեսիոնալ են, թեպետ կասկածելի: Եթե գաղտնիք չի, բացահայտվիր կամ գոնե ասա թե ինչ աղբյուրներից ես օգտվում, եթե հնարավոր է հղումներն էլ տուր:
Շնորհակալ եմ:
Նկատել եմ «եւ» օգտագործվում է հետևյալ բառերում՝ եւթ, եւղ, գեւղ, ալեւր, թեւր, հարեւր, մեւս, արդեւք, յերկեւղ, եղջեւր, և այլն։
Բոլոր այն դեպքերում երբ արտասանում ենք «եվ» օգտագործվում է «և»։ Օրինակ՝ տերև, արև, իբրև, մինչև, դև, երևեցաւ, և այլ։
Այսպիսով ստացվում է որ դասական ուղղագրության մեջ փոքրատառերով պետք է գրել «և», իսկ մեծատառերով՝ «Եւ» կամ «ԵՒ»։ Սովետական ուղղագրության դեպքում նորից փոքրատառերով «և», մեծատառերով՝ «Եվ» կամ «ԵՎ»։ Այսինքն «եւ» գրելը բոլոր դեպքերում սխալ է։
Հետաքրքիր մոտեցում է :)
Rammstein
21.01.2009, 11:27
Այսինքն «եւ» գրելը բոլոր դեպքերում սխալ է։
«և»-ը առաջացել է «ե» «ւ» տառերի միաձուլումից, այնպես որ «եւ» գրելը սխալ չէ։
Հին գրերում շատ կարելի է տեսնել, օրինակի համար` «մ» եւ «ն» տառերի միացում` «ﬓ»։ Հիմա ի՞նչ, ուրեմն «մն» գրելը սխա՞լ է, պետք է գրել «ﬓ»։
Պանդուխտ
21.01.2009, 14:11
Քաղաքացի,
Այդ թուականից ի վեր, շատ բան եմ սովորել: Գիտութիւնը եւ Ճշմարտութիւնը անձնական փառքից բարձր եմ դասում: Սիրում եմ համեստ լինել, մանաւանդ որ իսկապէս՝ գիտութեանը լրջութեամբ եմ վերաբերում, ու գիտնական չեմ:
Լեզուաբանութիւնը՝ ընդհանրապէս, բառերի ստուգաբանումը՝ մասնաւորապէս, նախասիրութիւնս է:
Յաճախ մտքիս մէջ եղածը գտնում եմ լեզուաբանական գրքերում, -որոնցից շատ ունեմ,- ու սկսում եմ կասկածել՝ չլինի՞ նախապէս ընթերցել եմ այս էջը: Յաճախ կասկածս արդարանում է:
Ինչո՞ւ գաղտնիք պիտի լինի գրքերի խորագիրները: «Հայոց Լեզուի Պատմութիւն». Գրքերի հատորները ՝ Ջահուկեանի, ԱՃառեանի եւ Ղափանցեանի անջատաբար հեղինակածներից, «Արմատական բառարան» ՝ Աճառեանից: Ունեմ՝ Վալերի Միրզոյեանի, Ա.Ս. Մարգարեանի, Ռ. Կ. Սաքապետոյեանի, Ս.Ղազարեանի, Է. Բ. Աղայեանի եւ ուրիշների հեղինակած գրքերը:
Ի՞նչ յղումների մասին է առաջարկդ:
Սահակ,
Արմատականում գրուած է. «Եօթն (եաւթն), գրուած է նաեւ եւթն»: Նմանապէս ուրիշ շատ բառեր, գրուած են տարբեր ձեւեր, սակայն լեզուաբանները ընդունում են, ընհանրապէս, մեկ բնիկ ձեւ, մնացածը՝ մատենագիրների եւ կամ բարբառների (նոյնիսկ գրաբարի ) ձեւերն են: Եւթն ձեւում, բառի ա ձայնաւորը ընկած պէտք է լինի: Այսինքն՝ ճիշտ է չէ միւսների հետ դասել: Նմանապէս՝ արդեաւք>արդեօք, ուր «եաւ»-ի ա ձայնաւորը ջնջուել է, այլապէս՝ այժմ կ’արտասանուէր «արդիւք», ու սովետականով կլինէր արդյուք եւ ո'չ արդյոք:
Այսինքն «եւ» գրելը բոլոր դեպքերում սխալ է։
Լո՞ւրջ:
Ակնյայտօրէն ձեռագրային ձեւ եղող և-ը, որ Զօհրապեանի Աստուածաշնչում տպուել է, գիտակցուել է երկու տառերից բաղկացեալ բառ՝ երբ առանձին է, եւ երկբարբառ՝ երբ բառի մէջ է: Ձեռագրային և-ում, ւիւն տառի հորիզոնական գծիկը մի քիչ աւելի երկար է:
Ուրեմն՝ Հայոց Այբուբենի այս երկու տառերը յաջորդաբար գրելը սխալ ես համարում:
Ձեռագրերում եւ որմնագրերում, տեղի սղութեան պատճառով, գրիչները սղագրում էին:
Եթէ մեծատառով Եւ, ճիշտ համարում ես, ապա ի՞նչն է եւ ձեւում սխալը. տպագիր խօսքում:
եւթ, եւղ, գեւղ, ալեւր, թեւր, հարեւր, մեւս, արդեւք, յերկեւղ, եղջեւր,
Այստեղ, եւ երկբարբառին յաջորդող բաղաձայնները ազդել են երեւի: Նման ուղղագրութիւն-արտասանութիւն կայ արդի անգլերէնում. New York – (գրուած՝ Նեւ Յորկ, արտասանւում՝ Նիւ Յորկ), screw (սկրեւ-սկրիւ):
Միւս օրինակներում, եւ-ին յաջորդող բաղաձայններ չկան.
տերև, արև, իբրև, մինչև, դև, երևեցաւ
Երեւ+եցաւ
Իսկ Բիւզանդիա, Պիւթագորաս անունները, ի՞նչպէս էին գրում ու արտասանում:
Հաւանաբար եւ-ը՝ եւ, իւ-ն՝ իւ էին հնչում: Այլապէս՝ բառերի արտասանութիւններն են փոխուել, տառերը մնացել են նոյնը, ու նոր արտասանութեան համահունչ, նոր ձեւերով են գրուել բառերը, երկբարբառները:
Հայոց լեզվի ուղղագրության մասին մի քանի բան կարողացա պարզել համացանցից, հիմնականում Ամերիկյան աղբյուրներից։
5-12-րդ դարերը եղել են հայոց գրերի ոսկե դարը, երբ ամեն ինչ Գրաբար էր։
12-17-րդ դարերում անցնում են Միջին հայերենի։ Այս ժամանակ են նաև ստեղծվում փոքրատառերը։
18-րդ դարում անցնում են ժամանակակից հայերենի։
19-րդ դարի սկզբին արվում է ուղղագրական ռեֆորմ։ Ինձ թվում է որ հենց այս ռեֆորմի ժամանակ առաջին անգամ «և»-ի փոխարեն սկսում են գրել «եւ»։
Հիմա հարց է առաջանում «դասական ուղղագրություն» ասելով ի՞նչ ենք հասկանում։ Գրաբարի ուղղագրությո՞ւնը թե 19-րդ դարում ստեղծած ուղղագրությունը։
Rammstein
25.01.2009, 17:42

Իսկ ավելի կոնկրետ, 19-րդ դարում ի՞նչ են փոխել։
քաղաքացի
25.01.2009, 23:44
Հիմա հարց է առաջանում «դասական ուղղագրություն» ասելով ի՞նչ ենք հասկանում։ Գրաբարի ուղղագրությո՞ւնը թե 19-րդ դարում ստեղծած ուղղագրությունը։
Կոնկրետ ես դասական ուղղագրություն ասելով հասկանում եմ այն ուղղագրությունը, որը հիմա օգտագործում են արևմտահայերը:
Պանդուխտ
26.01.2009, 12:57
ՍԱՀԱԿ,
Քանի որ թեմայում այս թեման բարձրացրել ես, խնդրեմ ներկայացրու նաեւ տառատեսակների մասին. Բոլորգիր, թռչնագիր, երկաթագիր եւն: Եւ, արդեօ՞ք ամէն տեղ նոյն տառատեսակն էին օգտագործում: Քարի վրայ քանդակուած հայ գիրն ու թղթի կամ պապիրոսի վրայ արձանագրուածը՝ ասենք եւ-ը, նո՞յնն են:
«Դասական ուղղագրութիւն» ասելով. հասկանում եմ Մեսրոպեան տառաճանաչութիւն:
Կոնկրետ ես դասական ուղղագրություն ասելով հասկանում եմ այն ուղղագրությունը, որը հիմա օգտագործում են արևմտահայերը:
Մի հատված դասական ուղղագրությունից.
Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ եւ ուտում։ 2Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»։ 3Յիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ նրա հետ էին. 4թէ ինչպէս նա մտաւ Աստծու տունը, կերաւ առաջաւորութեան հացը եւ տուեց նրանց, որ իր հետ էին. մինչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»։ 5Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաեւ շաբա՛թ օրուայ տէրն է»
Rammstein
26.01.2009, 17:55

:think ...կարծում եմ ոչ թե հատված դասական ուղղագրությունից, այլ հատված Աստվածաշնչից... ;)
Պանդուխտ
26.01.2009, 20:16
:think ...կարծում եմ ոչ թե հատված դասական ուղղագրությունից, այլ հատված Աստվածաշնչից... ;)
Ճի'շտ: Հատուած՝ դասական ուղղագրութեամբ:
:think ...կարծում եմ ոչ թե հատված դասական ուղղագրությունից, այլ հատված Աստվածաշնչից... ;)
:handsԵս էլ կասեի` մի հատված դասական ուղղագրությամբ գրված Աստվածաշնչից:D
Դասական ուղղագրության դասագիրք կա այստեղ http://forum.hayastan.com/index.php?act=attach&type=post&id=36150
Rammstein
04.03.2009, 22:50
«Barev joghovurd jan. Vonc eq? Esor Yerevanum & marzerum yeghanak@ lav e che?»
Ութսունեօթ տարի առաջ, ճիշդ այս չարաբաստիկ օրը որոշուեց, որ մօտաւորապէս այսպիսին պէտք է դառնա մեր գիրը։
Եւ դարձաւ այսպիսին, որպէս վերը նշուածի նախնական քայլ.
«Բարեվ ժողովուրդ ջան։ Վո՞նց եք։ Եսոր Յերեվանում յեվ մարզերում յեղանակը լավ ե չե՞։» :angry
Հենց մենակ ուղղագրություն փոխելն էր մնացել... Պինգ-պոնգն էր պակաս:
Ու դա փոխելուց հետո Հայաստանում քանի մարդ կգտնվի, որ ի վիճակի կլինի "ճիշտ" հայերենով երկու նախադասություն գրի? Ավելի լավ է եղածը սովորեն, թե չէ ինչ ասես կարդում և լսում ենք` զեղջ, շնորհակալ եմ ձեզնից, աղանդներ (աղանդերի իմաստով) և այլն:
Rammstein
05.03.2009, 12:56

Նախարար ջան, հազար ու մի ձեւ կա քո ասածից խուսափելու համար, մարդու մտքին տեղ ըլնի։ ;)
Օրինակ` կարելի էր դպրոցներում մտցնել նաեւ դասական ուղղագրությունը։ Էդ օրվանից սկսած ու հաջորդ սերունդները կիմանային երկուսն էլ` թե՛ ներկայիս ձեւը, թե՛ դասականը։ Հետագայում, երբ չմնար մարդ, որը չիմանա դասական ուղղագրությունը, կարելի կլիներ հանգիստ անցում կատարել նրան, ու ոչ մեկի գրագիտությունը չէր տուժի։ Սա ես ասում եմ, որպես օրինակ, չեմ ասում, թե միակ ճիշտը սա է։

Հեյ գիդի Չերչիլ, ականջդ կանչի... Սկզբից անհաղթահարելի պրոբլեմներ եք զոռով ստեղծում ձեզ համար, հետո հերոսաբար սկսում եք դրանք հաղթահարել:
Պանդուխտ
05.03.2009, 16:23
Սիրելու խնդիր է: Ոմանց համար, հայերէնը, միայն հաղորդակցութեան լեզու չէ: Մի՛ շտապէք՝ չե'մ ասում, թէ նոր ուղղագրութեան հետեւորդները, չեն սիրում մայրենին: Սրա մասին քիչ անց:
Ոմանք սիրում են իսպաներէնը (ինչպէս ես), ու թէեւ այդ լեզուով հաղորդակցելու առիթ չունեն. ստեղծում, հնարում են միջոցներ՝ իրենց սիրած մշակոյթին հաղորդակցուելու եւ նրա լեզուով զրուցելու համար:
Ճի'շտ է՝ լեզուն նաեւ հաղորդակցման միջոց է. ենթակայ փոփոխման: լեզուն փոխւում է հազարաւոր տարիների ընթացքում, ինչն արդէն վկայում է՝ լեզուների պատմութիւնը: Պատմական այս փոփոխութիւնը կարելի է անուանել նաեւ՝ եղափոխում, որ բնականոն գործընթաց է. երկար ժամանակի պարտադրանք:
Այն ինչ կատարուեց, ութսուն եօթ տարի առաջ, եղափոխում չէր, աղաւաղում էր: Նորն ստեղծելու մարմաջով տարուած, նոր վարչակարգը, ծայրայեղ յեղափոխական էր:
Աղաւաղում էր, որովհետեւ՝ բազում բառեր կորցրեցին իրենց անհատականութիւնը, յստակ նշանակութիւնը, ինչի պատճառով, թերեւս, աստիճանաբար դուրս մղուեցին գրաւոր լեզուից. շփոթի տեղիք չտալու համար:
Հոտ-հօտ, յարկ-հարկ, յար-հար, սէր-սեր եւ շատ այլ բառերի իմաստներն այլեւս գուշակութեամբ հասկացւում են՝ օգտուելով բառի գտնուած նախադասութեան ընդհանուր իմաստից: Երբեմն էլ կարելի չէ գուշակել, օրինակ՝ «ոչխարի հոտն է գալիս»: Հիմա ի՞նչ «հոտ»ի մասին է խօսքը: Գարշելի նեխա՞նք, թէ անասունների խումբ:
Rammstein
05.03.2009, 16:58
Հեյ գիդի Չերչիլ, ականջդ կանչի... Սկզբից անհաղթահարելի պրոբլեմներ եք զոռով ստեղծում ձեզ համար, հետո հերոսաբար սկսում եք դրանք հաղթահարել:
Տվյալ պրոբլեմը լավ էլ հաղթահարելի է։
Պանդուխտ
05.03.2009, 17:05
Թւում է, թէ մտաւորականները, դասականի պաշտպանութեան առաջամարտիկները պիտի լինէին:
Վերջին քսան տարիներին, պետութեան աջակցութեան նուազման ու անտիրութեան մթնոլորտում, մտաւորականներն իրենց ունեցած եւ պահած միակ «դրամագլուխ»ից էլ կզրկուէին, եթէ դասական ուղղագրութիւնը վերականգնուեր: Մեկ օրից միւսը՝ «անգրագէտ» պիտի դառնային, այդ պատճառով էլ, տեսնում ենք, դասական ուղղագրութեան դէմ է մտաւորականութեան մի զգալի հատուածը:
Հասկանալի է:
Դասական ուղղագրութեան դէմ եղողների մեծամասնութիւնը, լռելեայն համաձայն է, որ լեզուն աղաւաղուել է Աբեղեանի ուղղագրութեամբ, բացի այդ՝ անգրագիտութիւնը, լեզուական ու արտասանական սխալները մնացել են: (սկզբից անիմաստ էին այդ պատճառաբանութիւնները)
Մնում է միակ պատճաբանումը, այն էլ՝ առկայ հայերէն գրականութեան, դասականով վերահրատարակելու խնդիրն է:
Պանդուխտ
05.03.2009, 17:37
Սիրելու խնդիր է:
Երբ սիրում ես, հետամուտ ես լինում, նրա ծալքերի ուսումնասիրման, ու կարելի եղածին չափ նախանձախնդիր՝ նրա պահպանմանը:
Դասական ուղղագրութեան վերականգնումի անհրաժեշտութեան վերաբերեալ քարոզելը, վաղուց դադարեցրել եմ օրական խնդիրս անելուց: Ո'վ, ի'նչ ուղղագրութեամբ ուզում է՝ թող գրի. չեմ նկատում: Սա միա'յն իմ խնդիրը չէ, որ առանձին տագնապիմ: Բովանդակ հայութիւնը հետաքրքրող խնդիր պէտք է լինի: Եթէ չէ՝ ոչինչ կարող եմ անել, բացի՝ մերթ ընդ մերթ, թեմայի վերաբերեալ խօսք հնչեցնողներին պատասխանելուց:
Ուստի, խնդրե'մ՝ մեզ մի՛ զրպարտէք, իբրեւ «նոր խնդիրներ» առաջացնողներ: Ամէն մարդ ազատ է՝ ի'ր դաւանած ճշմարտութեան պաշտպանութեան մէջ:
Ուլուանա
06.03.2009, 00:57
Տվյալ պրոբլեմը լավ էլ հաղթահարելի է։
Բայց հարցն այն է, որ պրոբլեմը կարելի է ընդհանրապես չստեղծել, որ հաղթահարելու կարիք էլ չլինի։
Ընդհանրապես ցանկացած հարցում պետք է առաջնորդվել ներկա հանգամանքները հաշվի առնելով, ոչ թե ժամանակավրեպ խնդիրներ առաջ քաշելով։ Թե ինչ է եղել ութսունյոթ տարի առաջ և ինչու՝ այսօրվա դրությամբ արդիական չէ, պակաս էական է, քան ներկայիս ուղղագրությունից դասականին անցնելու հետ կապված բազմաթիվ դժվարությունների հաղթահարումը։ Պետք է ծանրութեթև անել բոլոր վնասներն ու օգուտները։ Ներկա պայմաններում դասական ուղղագրության անցնելն ավելի շատ վնասներ է տալու, քան օգուտ։ Համենայնդեպս, այս թեմայում դեռ ոչ ոքի չի հաջողվել հակառակն ապացուցել։ Դասական ուղղագրությանը դեմ մարդկանց կողմից թվարկվել են դասականին անցնելու դեպքում առաջանալիք մի շարք խնդիրներ, որոնց դեմ բավարար հակափաստարկներ դեռևս չեն ներկայացվել դասականի կողմնակիցների կողմից։
Rammstein
06.03.2009, 01:17
Բայց հարցն այն է, որ պրոբլեմը կարելի է ընդհանրապես չստեղծել, որ հաղթահարելու կարիք էլ չլինի։
Պրոբլեմն արդեն ստեղծված է` 1922-ին, ուղղակի մենք ազգովի ամեն ինչին հարմարվում ենք, սրան էլ ենք հարմարվել, ասում ենք «Դե թքած հնի վրա, մեզի էսիկ էլ ա ձեռ տալըմ»։ ;)
Պրոբլեմն արդեն ստեղծված է` 1922-ին, ուղղակի մենք ազգովի ամեն ինչին հարմարվում ենք, սրան էլ ենք հարմարվել, ասում ենք «Դե թքած հնի վրա, մեզի էսիկ էլ ա ձեռ տալըմ»։ ;)
Ոչ մի պրոբլեմ ստեղծված չէ: Գրության ներկան համակարգը լիովին բավարարում է համապատասխան պահանջներին: Արհեստական անցումը մաշտոցյան ուղղագրությանն այսօր կլիներ անիմաստ և չարդարացված:
Rammstein
16.03.2009, 20:47
Այս թեմայի գրառումներից ես հասկացել եմ մի բան` մի շարք մարդկանց թւում է, թէ լեզուն, իրար հասկանալուց բացի, ուրիշ ազդեցութիւն չունի մարդու վրայ։ Սխալւում էք, յարգելիներս, ցանկացած հնչիւն ունի ազդեցութիւն։ Գիտութիւնը դեռ ամբողջովին չի բացատրում հնչիւնի ազդեցությիւնը, բայց այն կա ու շատ հզօր է։ Հակառակ դէպքում ես կողմ կլինեի, որ վերանան բոլոր լեզուները, ու լինի մի համաշխարհային լեզու, օրինակի համար` ճապոներէն :))։ Էլ չէր լինի իրար չհասկանալու խնդիրը, եւ այլն։
Ես, hամարում եմ, որ ամէն լեզու բնորոշ է տուեալ ազգին։ Ամէն ազգ ընտրում է իրեն ամենահոգեհարազատ լեզուն ու գիրը։ Հիմա եթէ մեր ուղղագրութիւնն ու մասամբ էլ լեզուն 1922-ին փչացրել են (փչացրել են միանշանակ, քանի որ տուեալ պարագայում փոխելը համազօր է վատթարացնելուն), ապա դա մեծ ազդեցութիւն կունենայ նաեւ այն մարդկանց վրայ, որոնք այդ լեզուով խօսում ու գրում են, իսկ այդ մարդիկ մենք ենք` հայերս։
Ժողովուրդ, դուք գ՞ոհ էք մեր ազգի ներկայ վիճակից։ Ես` ոչ։ Մեր ազգը շատ է դեգրադացւել, եւ դրանում իր դերը ունի նաեւ աբեղեանական ուղղագրութեան անցումը (ի դէպ, որին Աբեղեանը դէմ է եղել, եւ ասել է, որ եթե չի լինելու լատինատառին անցումը, ապա սա պէտք չէ կատարել)։
Ինչեւիցէ, չեմ ուզում ինձ դնել եսիմինչ գիտնականի տեղ, մեծ-մեծ խօսել, ու քարոզել։ Ես ընդամենը իմ կարծիքն եմ յայտնում։ Միայն մի բան կաւելացնեմ օրինակի վրայ (ի հարկէ այն շատ կոպիտ է).
ենթադրենք` ունես համակարգիչ, բայց դրանից գլուխ չես հանում։ Հիմա խելքիդ փչում ա այն քանդել։ Սկսում ես բզբզել, RAM-երից մեկը հանում ես, յետոյ միացնում ես, ու տեսնում ես, որ աշխատում ա։ Ասում ես «ըհը, ուրեմն աւելորդ մաս էր», ու տանում շպրտում ես։ Բայց չէ՞ որ վաղը եթե մի քիչ աւելի հզօր ծրագիր ուզենաս բացել, չի լինի, կամ կկախի, կամ եսիմինչ։ Ի՞նչ պիտի հարմարուե՞ս դրան, թէ՞` կգնաս խանութ, նոր RAM կգնես։
Այսինքն` եթե էսօր մեզ բոլշեւիկեան ուղղագրութիւնը բաւարարում էլ է, դա դեռ չի նշանակում որ ամէն ինչ նորմալ է։
Լավ էլի, ժողովուրդ... Մեր գերարդիական հիմնախնդիրները թողած, ուղղագրություն փոխե՞նք: Էլ ճասած, որ այդ դեպքում ՀՀ բնակչության 99 տոկոսը միանգամից կհայտնվի անգրագետի վիճակում, էլ չասած հսկայական և ուսուցողական տպագրական ծախսերը, էլ չասած ուսուցիչների պակասը...
ԴԵՄ ԵՄ:
Պանդուխտ
17.03.2009, 11:08
Պատմաբաններին շատ պէտքական է լինում դասական ուղղագրութիւն իմանալը: Դասականով կհասկանան, որ «Հակոբ» անունը, իրողապէս գրուել է «Յակոբ» ձեւով՝ հնչուել է այդպէս (Iacob-Yakob), ինչ որ մի աստիճան եւս կհեռացնի Հայկազուտ Փառաւոն Apophe-ի անունից:
Rammstein
17.03.2009, 17:17
Էլ ճասած, որ այդ դեպքում ՀՀ բնակչության 99 տոկոսը միանգամից կհայտնվի անգրագետի վիճակում
Lion ջան, չեմ ասում ամբողջ թեման, բայց գոնե էս էջի գրառումները կարդայիր, որ էդ բազմաչարչար փաստարկը իզուր չբերեիր։ ;)
Պանդուխտ
11.04.2009, 17:09
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
http://www.armtown.com/news/am/has/20090411/3333104619/
Այլապէս, հար՝ խփելն է:
Lion ջան, չեմ ասում ամբողջ թեման, բայց գոնե էս էջի գրառումները կարդայիր, որ էդ բազմաչարչար փաստարկը իզուր չբերեիր։ ;)
Փաստարկը ինչքան էլ բազմաչարչար է, այնքան էլ ճիշտ:
Սա ես առաջարկու՞մ
Օրինակ` կարելի էր դպրոցներում մտցնել նաեւ դասական ուղղագրությունը։ Էդ օրվանից սկսած ու հաջորդ սերունդները կիմանային երկուսն էլ` թե՛ ներկայիս ձեւը, թե՛ դասականը։ Հետագայում, երբ չմնար մարդ, որը չիմանա դասական ուղղագրությունը, կարելի կլիներ հանգիստ անցում կատարել նրան, ու ոչ մեկի գրագիտությունը չէր տուժի։ Սա ես ասում եմ, որպես օրինակ, չեմ ասում, թե միակ ճիշտը սա է։
Իսկ հիմա հարցեր
1. ո՞վ է դասավանդելու դպրոցներում և որտեղի՞ց ես գտնելու այդքան թվով մասնագետներ,
2. ի՞նչ անել երկրիդ բնակչության այն լայն, ամենաակտիվ ու գործունյա մասի հետ, որը ավարտել թ դպրոցը, սակայն դեռ թոշակի չի գնացել: Սպասել, մինչև վերջինը այդ սերնդից, այսինքն վերջին ու Ձեր կողմից արհեստականորեն "անգրագետ դարձածը" 18 տարեկանը կհասնի 65-ի ու թոշակի կգնա, որ նոր միայն ամեն ինչ նորմալ լինի՞ /միայն սա արդեն կեսդարյա պրոցես է/,
3. ինչպե՞ս վարել պետական գրագրությունը, երբ Ձեր կողմից "անգրագետ դարձած" մարդիկ են այն վարելու,
4. ի՞նչ անել հրատարակված մեծ քանակությամբ գարկանության հետ,
5. Ո՞նց ես պատկերացնում օրինակ օրաթերթերի հրապարակումը 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նույն թվականի օգոստոսի 31-ին մեր ուղղագրությունը կփոխվի...
Ու նմանատիպ լիքը հարցեր...:( Դրա համար էլ ասում եմ, լավ էլի, մեզ էս պահին կարծես մենակ էդ է պակաս... Էլ չասած, որ սրա անհրաժեշտությունը ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չկա, դուք ստեղծում եք մի պրոբլեմ, որի ոչ միայն բոլոր լուծումները չեք առաջարկում, այլև լրիվ չեք էլ պատկերացնում, թե դա ինչ հետևանքների կբերի...
Ու ամենագլխավորը և հարցերի հարցը -
Հիմնավորեք Ձեր առաջարկած ռեֆորմի անհրաժեշտությունը , այն էլ հենց հիմա...
Պանդուխտ
11.04.2009, 20:28
Ու ամենագլխավորը և հարցերի հարցը -
Հիմնավորեք Ձեր առաջարկած ռեֆորմի անհրաժեշտությունը , այն էլ հենց հիմա...
Սիրելի Մհեր, նախ՝ բարի գալուստ: :)
Reform բառը այստեղ յարմար չէ, կարծեմ, աւելի ճիշտ կլինի ասել՝ վերականգնում:
Բարև, եղբայր, շնորհակալ եմ բարեմաղթանքի համար: Կոչենք այն վերականգնում - դրանից ինչ-որ էական բան կփոխվի՞:
Պանդուխտ
11.04.2009, 21:07
Բարև, եղբայր, շնորհակալ եմ բարեմաղթանքի համար: Կոչենք այն վերականգնում - դրանից ինչ-որ էական բան կփոխվի՞:
Անշուշտ
Պանդուխտ
11.04.2009, 21:21
Ռեֆորմ՝ վերաձեւել, վերակերպել
Վերականգնում՝ նախապէս եղածը գործածութեան դնել…
Այսինքն՝ երկրորդ պարագայում գործը պակաս է լինում…
Այսինքն՝ երկրորդ պարագայում գործը պակաս է լինում…
1. ո՞վ է դասավանդելու դպրոցներում և որտեղի՞ց ես գտնելու այդքան թվով մասնագետներ,
2. ի՞նչ անել երկրիդ բնակչության այն լայն, ամենաակտիվ ու գործունյա մասի հետ, որը ավարտել թ դպրոցը, սակայն դեռ թոշակի չի գնացել: Սպասել, մինչև վերջինը այդ սերնդից, այսինքն վերջին ու Ձեր կողմից արհեստականորեն "անգրագետ դարձածը" 18 տարեկանը կհասնի 65-ի ու թոշակի կգնա, որ նոր միայն ամեն ինչ նորմալ լինի՞ /միայն սա արդեն կեսդարյա պրոցես է/,
3. ինչպե՞ս վարել պետական գրագրությունը, երբ Ձեր կողմից "անգրագետ դարձած" մարդիկ են այն վարելու,
4. ի՞նչ անել հրատարակված մեծ քանակությամբ գարկանության հետ,
5. Ո՞նց ես պատկերացնում օրինակ օրաթերթերի հրապարակումը 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նույն թվականի օգոստոսի 31-ին մեր ուղղագրությունը կփոխվի...
Ու նմանատիպ լիքը հարցեր... Դրա համար էլ ասում եմ, լավ էլի, մեզ էս պահին կարծես մենակ էդ է պակաս... Էլ չասած, որ սրա անհրաժեշտությունը ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չկա, դուք ստեղծում եք մի պրոբլեմ, որի ոչ միայն բոլոր լուծումները չեք առաջարկում, այլև լրիվ չեք էլ պատկերացնում, թե դա ինչ հետևանքների կբերի...
Պանդուխտ
13.04.2009, 17:44

Քեզ թւում է՝ ստեղծում եմ պրոբլեմ, այն ինչ նա կայ, առանց մեղքիս:
Պանդուխտ
13.04.2009, 17:53
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
http://www.armtown.com/news/am/has/20090411/3333104619/
Այլապէս, հար՝ խփելն է:
Ճիշտը՝ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ
Քեզ թւում է՝ ստեղծում եմ պրոբլեմ, այն ինչ նա կայ, առանց մեղքիս:
Եղբայր, դու ասում ես. "պրոբլեմ կա"... Ցույց կտա՞ս, տե այդ "կա"-ն ինչում և որտեղ է արտահայտվում...:)
Rammstein
13.04.2009, 21:08
1. ո՞վ է դասավանդելու դպրոցներում և որտեղի՞ց ես գտնելու այդքան թվով մասնագետներ,
Դե դա կարծում եմ մեծ խնդիր չէ, քանի որ նախ մասնագետների ոչ մեծ խումբը կարող է սովորեցնել ներկայիս դասատուներին, որոնք էլ իրենց հերթին կսովորեցնեն աշակերտներին։
Բացի այդ կարելի է հազար ու մի գիրք, ձեռնարկ ու եսիմինչ հրատարակել, որոնք ահռելի չափով կարագացնեն մասնագետների պատրաստումը։
2. ի՞նչ անել երկրիդ բնակչության այն լայն, ամենաակտիվ ու գործունյա մասի հետ, որը ավարտել թ դպրոցը, սակայն դեռ թոշակի չի գնացել: Սպասել, մինչև վերջինը այդ սերնդից, այսինքն վերջին ու Ձեր կողմից արհեստականորեն "անգրագետ դարձածը" 18 տարեկանը կհասնի 65-ի ու թոշակի կգնա, որ նոր միայն ամեն ինչ նորմալ լինի՞ /միայն սա արդեն կեսդարյա պրոցես է/,
Նախ ոչ մեկ արհեստականորեն անգրագետ չի դառնա։ Հետո պետք է սպասել ոչ թե որ վերջին դասական չիմացող մարդը դառնա 65 տարեկան ու թոշակի անցնի, այլ որ այդ վերջին դասական ուղղագրություն չիմացող մարդը մեռնի, որպեսզի քո ասածի պես արհեստականորեն չդառնա անգրագետ։
Պրոցեսը կտեւի կես դար, թե կես հազարամյակ հեչ էական չէ, կարեւորը, որ այդ պրոցեսը տեսականորեն հնարավոր է ավարտին հասցնել։
3. ինչպե՞ս վարել պետական գրագրությունը, երբ Ձեր կողմից "անգրագետ դարձած" մարդիկ են այն վարելու,
Ենթադրում եմ, որ լավ չես պատկերացնում իմ առաջարկը։ OK, փորձեմ ավելի մանրամասն նկարագրրել.
Տարբերակ 1. Եթե այսօր սկսենք դպրոցներում բոլշեւիկյանի հետ մեկտեղ դասավանդել նաեւ դասականը, ապա 12 տարի հետո կունենանք դասականի իմացությամբ առաջին շրջանավարտները։ Միջինում մի 6 տարի բարձրագույն կրթությունից հետո կունենանք արդեն Մագիստրոսի կոչմամբ դասականն իմացողներ, որոնց տարիքը կլինի միջինում 23։ Եթե մարդկանց կյանքի տեւողությունը ընդունենք միջինում 80 տարի, ապա հաշվի առնելով վերը նշածներս կարելի է ասել, որ մոտ 75 տարի հետո մենք չենք ունենա մարդ, որը չգիտի դասական ուղղագրությունը։ Իսկ եթե նման մարդ չկա, ապա արհեստականորեն անգրագետ դառնալու վտանգը վերանում է։ Հենց 75 տարուց էլ կարելի է սկսել բոլշեւիկյան գրելաձեւի ոչնչացման գործընթացը (դեռ որ ուզենք, դրանից էլ շուտ կսկսենք), այսինքն` կարելի կլինի այլեւս դպրոցներում ու ԲՈՒՀ-երում բոլշեւիկյանը չդասավանդել, չտպել դրանով եւ այլն։
Տարբերակ 2. Կարելի է շատ հանգիստ, ժամանակ առ ժամանակ մի-մի փոփոխություն կատարելով քիչ-քիչ անցում կատարել դասական ուղղագրությանը, ու ոչ ոք չի էլ զգա։
Օրինակ` այսօր մտցնեն կանոն, որի համաձայն կգրենք ոչ թե «ույ», այլ «ոյ»։ Մի տարի հետո ընդունեն, որ բառավերջի «ե»-երը պետք է գրել «է»։ Եւս մի տարի անց ընդունեն, որ «յու»-ն գրվում է «իւ» (ի միջի այլոց սա նաեւ մեկ տառի խնայողություն է), հետո ընդունեն, որ «վ»-ն (բացի բառասկզբից ու «ո»-ից հետո գրելուց) պիտի լինի «ւ» կամ «ու» (կախված նախորդ տառից), եւ այլն։
4. ի՞նչ անել հրատարակված մեծ քանակությամբ գարկանության հետ,։ Իսկ ինչպե՞ս ենք հիմա վարվում մինչեւ 1922-ը հրատարակված գրականության հետ։ Կարծում եմ կարելի կլինի վարվել նույն կերպ։
5. Ո՞նց ես պատկերացնում օրինակ օրաթերթերի հրապարակումը 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նույն թվականի օգոստոսի 31-ին մեր ուղղագրությունը կփոխվի...
Արի կոնկրետ 2009-ը մի կողմ դնենք։ Երբ գա այն «Երկուհազար-Ճ» թիվը, երբ ԲՈԼՈՐ մարդիկ կիմանան դասական ուղղագրությունը, այդ ժամանակ շատ հեշտ եմ պատկերացնում` եթե դու իմանաս երկուսն էլ, քո համար մեկ չի՞ լինի, թե որով կարդաս։
Քեզ երեկ SMS չի եկե՞լ «Qristos haryav i mereloc, orhnyal e harutyun@ Qristosi, Mayr Ator Surb Ejmiatsin»։ Կարծում եմ այս SMS-ը ավելի դժվար պիտի լիներ պատկերացնել մեր իրականության մեջ, քան ուղղագրության փոխումը, քանի որ վերջինս գրելաձեւի մասնակի փոփոխություն է, իսկ այդ SMS-ը` ամբողջական։
Ստացվում է, որ բջջային կապի տարածման հետ մեկտեղ մեր լեզվում առաջացավ մի այլ ուղղագրություն, որը ոչ մի կապ չունի մեր լեզվի հետ, բայց ժողովուրդը համակերպվել է։ Թող համակերպվի նաեւ դասականին անցնելու ժամանակ։
Հիմնավորեք Ձեր առաջարկած ռեֆորմի անհրաժեշտությունը, այն էլ հենց հիմա...
Այլ տեսանկյուն. Lion, վստահ եմ, որ ծանոթ ես 1922-ին լեզվական փոփոխությունների նպատակին, այսինքն` գիտես, որ այդ փոփոխությունը չէր արվում բարեփոխելու համար, այլ արվում էր լատինատառ գրին անցնելու համար` որպես մի միջանկյալ փուլ (նաեւ ասեմ, որ միջանկյալ ոչ մի բան կայուն չի)։ Եթե նույնիսկ լատինատառին անցումը ճիշտ լիներ (ինչը բացառվում է), մեկ է, այս միջանկյալ փուլի պահպանումը չէր կարող ճիշտ լինել։ Հիմա ինչո՞ւ պահել սա, եթե չենք անցել լատինատառին։ Չէ՞ որ լեզուն խաղալիք չէ, որ ոնց ուզենք փոխենք։ Դասական ուղղագրությունը հազարամյակից ավելի պատմություն ունի, իսկ բոլշեւիկյանը 1 դար էլ դեռ չկա, այսինքն փորձված չի, չգիտենք ինչ կլինի եւ այլն։ Փորձված թանը անփորձ մածունից լավ է։
...երբ Ձեր կողմից "անգրագետ դարձած" մարդիկ...
Մի բան էլ ասեմ։ Հենց հիմա մեր ժողովրդի մեջ էնքան ա անգրագիտությունը տարածված, որ չգիտեմ` ուրիշ ժողովուրդների մեջ էլ կա՞ սենց բան, թե մենակ մենք ենք սենց անգրագետ։ Մենակ Ակումբում լիքը հանդիպում եմ` «Ծնունդտ շնորհավոր», «լավա», «վատա» եւ այլն։
Ասածս այն է, որ եթե հենց հիմա էլ ուղղագրությունը փոխենք, բոլորը չի, որ կդառնան անգրագետ, շատ շատերը արդեն իսկ անգրագետ են։ ;)
Դե դա կարծում եմ մեծ խնդիր չէ, քանի որ նախ մասնագետների ոչ մեծ խումբը կարող է սովորեցնել ներկայիս դասատուներին, որոնք էլ իրենց հերթին կսովորեցնեն աշակերտներին։
Բացի այդ կարելի է հազար ու մի գիրք, ձեռնարկ ու եսիմինչ հրատարակել, որոնք ահռելի չափով կարագացնեն մասնագետների պատրաստումը։
Եվ կրկին ու կրկին հարց է ծագում: Ո՞վ պետք է սովորեցնի "մասնագետների ոչ մեծ խումբ"-ին, որը իր հերթին պետք է սովորեցնի մյուսներին: Բացի այդ - ի՞նչ պետք է սովորեցնի. որևէ մի տեղ գրված է, թե "Մաշտոցյան" հայերենը լեզվաբանական ինչ կանոններ ունի: Իսկ "Աբեղյանական"-ը, լավ թե վատ, անցել է սովետական հնոի թրծման միջոցով, համալսարանների ակադեմիկ լզեվաբաններ են հղկել այս լեզուն - հիմա դուք առաջարկում եք այն ջուրը լցնել, իսկ տեղը դնել... նույնիսկ չեք էլ պատկերացնում ինչ:
Նախ ոչ մեկ արհեստականորեն անգրագետ չի դառնա։ Հետո պետք է սպասել ոչ թե որ վերջին դասական չիմացող մարդը դառնա 65 տարեկան ու թոշակի անցնի, այլ որ այդ վերջին դասական ուղղագրություն չիմացող մարդը մեռնի, որպեսզի քո ասածի պես արհեստականորեն չդառնա անգրագետ։
Այսինք՞ն:
Պրոցեսը կտեւի կես դար, թե կես հազարամյակ հեչ էական չէ, կարեւորը, որ այդ պրոցեսը տեսականորեն հնարավոր է ավարտին հասցնել։
Իսկ իմաստը ո՞րն է: Արդյոք ոչ այն, որ Պ. Հայրիկյանի պես իրենց դարն ապրած քաղաքական գործիչները դիվիդենտներ հավաքեն կամ էլ մի քանի "մասնագետներ" գիտական կոչումներ ստանա՞ն:
Տարբերակ 1. Եթե այսօր սկսենք դպրոցներում բոլշեւիկյանի հետ մեկտեղ դասավանդել նաեւ դասականը, ապա 12 տարի հետո կունենանք դասականի իմացությամբ առաջին շրջանավարտները։
Հիանալի է: փաստորչեն առաջարկում եք միանգամից դասավանդել... 2 ուղղագրություն:o Դուք վստա՞հ եք, որ երեխան դրանից հետո լավ կտիրապետի գոնե դրանցից մեկին:
Հենց 75 տարուց էլ կարելի է սկսել բոլշեւիկյան գրելաձեւի ոչնչացման գործընթացը (դեռ որ ուզենք, դրանից էլ շուտ կսկսենք), այսինքն` կարելի կլինի այլեւս դպրոցներում ու ԲՈՒՀ-երում բոլշեւիկյանը չդասավանդել, չտպել դրանով եւ այլն։
Իսկ այդ "բոլշևիկյան"-ը ինչո՞վ Ձեզ դուր չի գալիս և ի՞նչ եք դնելու նրա փոխարեն: Իրոք - ցույց տվեք և ապացուցեք, որ "Մաշոտցյանը" այնքան հղկված է, ինչքան "բոլշևիկյանը":
Տարբերակ 2. Կարելի է շատ հանգիստ, ժամանակ առ ժամանակ մի-մի փոփոխություն կատարելով քիչ-քիչ անցում կատարել դասական ուղղագրությանը, ու ոչ ոք չի էլ զգա։
Օրինակ` այսօր մտցնեն կանոն, որի համաձայն կգրենք ոչ թե «ույ», այլ «ոյ»։ Մի տարի հետո ընդունեն, որ բառավերջի «ե»-երը պետք է գրել «է»։ Եւս մի տարի անց ընդունեն, որ «յու»-ն գրվում է «իւ» (ի միջի այլոց սա նաեւ մեկ տառի խնայողություն է), հետո ընդունեն, որ «վ»-ն (բացի բառասկզբից ու «ո»-ից հետո գրելուց) պիտի լինի «ւ» կամ «ու» (կախված նախորդ տառից), եւ այլն։
Այդպիսի փոփոխություններ միշտ էլ արվում են, այնպես որ դրանում նոր բան չկա: Կար ժամանակ, որ գրվում էր "ետ", հետո որոշեցին գրել միայն "հետ"...
։
Իսկ ինչպե՞ս ենք հիմա վարվում մինչեւ 1922-ը հրատարակված գրականության հետ։ Կարծում եմ կարելի կլինի վարվել նույն կերպ։
Դժվարանում եմ կարդալ: Դուք այդ բախտն եք առաջարկում ԽՍՀՄ ու այս 20 տարիներին հրատարակված բոլոր գրքերի համար
Արի կոնկրետ 2009-ը մի կողմ դնենք։ Երբ գա այն «Երկուհազար-Ճ» թիվը, երբ ԲՈԼՈՐ մարդիկ կիմանան դասական ուղղագրությունը, այդ ժամանակ շատ հեշտ եմ պատկերացնում` եթե դու իմանաս երկուսն էլ, քո համար մեկ չի՞ լինի, թե որով կարդաս։
Նախ անձամբ ես հույս ունեմ, որ այդ «Երկուհազար-Ճ» թիվը երբեք չի գա: Երկրորդ, արդեն ասացի, որ ներկայումս հազիվ յուրացվում է ՄԵԿ ուղղագրական սիստեմը, իսկ դուք առաջարկում եք սովորել ՄԻԱՆԳԱՄԻՑ երկուսը: Ու ամենակարևորը - չեք հիմնավորում, ինչու "բզբզել" և, եթե այնուհանդերձ "բզբզել" - ինչո՞ւ հենց հիմա:think
Քեզ երեկ SMS չի եկե՞լ «Qristos haryav i mereloc, orhnyal e harutyun@ Qristosi, Mayr Ator Surb Ejmiatsin»։ Կարծում եմ այս SMS-ը ավելի դժվար պիտի լիներ պատկերացնել մեր իրականության մեջ, քան ուղղագրության փոխումը, քանի որ վերջինս գրելաձեւի մասնակի փոփոխություն է, իսկ այդ SMS-ը` ամբողջական։
Նորմալ SMS էր: Ոչ ավել, ոչ պակաս...
Ստացվում է, որ բջջային կապի տարածման հետ մեկտեղ մեր լեզվում առաջացավ մի այլ ուղղագրություն, որը ոչ մի կապ չունի մեր լեզվի հետ, բայց ժողովուրդը համակերպվել է։ Թող համակերպվի նաեւ դասականին անցնելու ժամանակ։
Հա, բայց ԻՆՉՈ՞Ւ եք ավելրոդ պրոբլեմներ ստեղծում, հանուն ինչի՞:
Այլ տեսանկյուն. Lion, վստահ եմ, որ ծանոթ ես 1922-ին լեզվական փոփոխությունների նպատակին, այսինքն` գիտես, որ այդ փոփոխությունը չէր արվում բարեփոխելու համար, այլ արվում էր լատինատառ գրին անցնելու համար` որպես մի միջանկյալ փուլ (նաեւ ասեմ, որ միջանկյալ ոչ մի բան կայուն չի)։
Վստահ չեմ, որ դա հենց այդպես է:
Եթե նույնիսկ լատինատառին անցումը ճիշտ լիներ (ինչը բացառվում է), մեկ է, այս միջանկյալ փուլի պահպանումը չէր կարող ճիշտ լինել։ Հիմա ինչո՞ւ պահել սա, եթե չենք անցել լատինատառին։ Չէ՞ որ լեզուն խաղալիք չէ, որ ոնց ուզենք փոխենք։
լեզուն խաղալիք չէ, որ ոնց ուզենք փոխենք...
Դասական ուղղագրությունը հազարամյակից ավելի պատմություն ունի, իսկ բոլշեւիկյանը 1 դար էլ դեռ չկա, այսինքն փորձված չի, չգիտենք ինչ կլինի եւ այլն։ Փորձված թանը անփորձ մածունից լավ է։
Լավ էլ փորձված է, լավ էլ տպված ու տպագրված է: Այս "բոլշևիկյանով", ի դեպ, 90 տարում ավելի շատ գրականություն է գրվել, քան մաշտոցյանով: Իր հերթին բոլշևիկյանին տիրապետում է կենդանի բնակչության հսկայական մասը, իսկ մաշտոցյանի դեպքում ստեղծվում է խառնաշփոթ և ուսուցման անհրաժեշտություն: Եվ ի վերջո - բոլշևիկյանը ավելի է հղկված:
Մի բան էլ ասեմ։ Հենց հիմա մեր ժողովրդի մեջ էնքան ա անգրագիտությունը տարածված, որ չգիտեմ` ուրիշ ժողովուրդների մեջ էլ կա՞ սենց բան, թե մենակ մենք ենք սենց անգրագետ։ Մենակ Ակումբում լիքը հանդիպում եմ` «Ծնունդտ շնորհավոր», «լավա», «վատա» եւ այլն։
Ասածս այն է, որ եթե հենց հիմա էլ ուղղագրությունը փոխենք, բոլորը չի, որ կդառնան անգրագետ, շատ շատերը արդեն իսկ անգրագետ են։ ;)
Վստահ եմ, որ ֆորումում այդպես գորղների մեծ մասը, եթե ուզի, ճիշտ կգրի:
Մի խոսքով, ես կատեգորիկ դեմ եմ ուղղագրության փոփոխությանը և գտնում եմ, որ դա մեծ վնաս կհասցնի մեր ժողովրդին:
Rammstein
14.04.2009, 18:58
Այսինք՞ն:
Այսինքն` պիտի սպասել որ այդ մարդը դառնա ոչ թե 65 տարեկան, այլ 80։ :)
Իսկ իմաստը ո՞րն է: Արդյոք ոչ այն, որ Պ. Հայրիկյանի պես իրենց դարն ապրած քաղաքական գործիչները դիվիդենտներ հավաքեն կամ էլ մի քանի "մասնագետներ" գիտական կոչումներ ստանա՞ն:
Ներողություն, բայց թքած ունեմ, թե ով ինչ կոչում կստանա, իմ խնդիրը դա չէ, դա լեզվի հետ կապ չունի։
Հիանալի է: փաստորչեն առաջարկում եք միանգամից դասավանդել... 2 ուղղագրություն Դուք վստա՞հ եք, որ երեխան դրանից հետո լավ կտիրապետի գոնե դրանցից մեկին:
Ուղղակի ծիծաղելի է։ Ուրեմն հայերեն, ռուսերեն, անգլերեն կարողոանում են սովորեն, մի հատ ուղղագրություն չեն կարանա՞։ :o
Հարգելիս, արի չնչին մանրուքների հետեւից չընկնենք։ Հայ ազգը էդքան տուպոյ չի, որ չկարողանա էդ բանը սովորել։ Կամ եթե չկարողանա, ապա թող ռուսերենը հանեն, թող գլուխները պատով տան, բայց դասական ուղղագրությունը սովորացնեն։
Երկրորդ, արդեն ասացի, որ ներկայումս հազիվ յուրացվում է ՄԵԿ ուղղագրական սիստեմը
Բաից ինչո՞ւ հազիվ։ Չեմ հասկանում էդքան դժվար է՞ մեր լեզուն։
եթե այնուհանդերձ "բզբզել" - ինչո՞ւ հենց հիմա
Եթե իրոք որոշվի փոխել, ապա ինչքան շուտ, այնքան լավ։
Նորմալ SMS էր: Ոչ ավել, ոչ պակաս...
Այ «ԴԱՐ» Ակումբը թեկուզ միայն էս մի բանի համար շատ եմ սիրում ու հարգում, որովհետեւ նման ձեւով գրողներին այստեղ «ցեխն են կոխում», ու լավ են անում։
լեզուն խաղալիք չէ, որ ոնց ուզենք փոխենք...
Բռավո։ Հիմա պատկերացրու դու ջութակահար ես, ու ինչ-որ մի բոլշեւիկ գալիս ա ու ջութակիդ երկու լարը տեղերով փոխում ա։ Դու ի՞նչ կանես, հետ կբերես լարերի դասավորությունը՞, թե՞ կասես «պետք չի ձեռ տալ, ջութակը խաղալիք չի»։ :)
Այս "բոլշևիկյանով", ի դեպ, 90 տարում ավելի շատ գրականություն է գրվել, քան մաշտոցյանով:
Դե դա ավելի քան բնական է։ Մինչեւ այդ տպագրությունն էլ զարգացած չէր՝ կային տեխնիկական պատճառներ։
Եվ ի վերջո - բոլշևիկյանը ավելի է հղկված:
Հիմնավորի՛ր pls։
Այսինքն` պիտի սպասել որ այդ մարդը դառնա ոչ թե 65 տարեկան, այլ 80։ :)
Ավելի վատ:( Երբ ես փոքր էի, ինձ թվում էր, թե խեղճ տատս ուղղակի անգրագետ է, ճիշտ գրել չգիտի... Հետո միայն հասկացա, որ նա ուրիշ սիստեմով է կրթվել: Հիմա ուզում եք այս ամենը կրկնվի՞:
Ներողություն, բայց թքած ունեմ, թե ով ինչ կոչում կստանա, իմ խնդիրը դա չէ, դա լեզվի հետ կապ չունի։
Իսկ ես մի քիչ կասկածում եմ, որ այս հարցի մեջ հենց նման մոտիվաիաներն են գերիշխում:
Ուղղակի ծիծաղելի է։ Ուրեմն հայերեն, ռուսերեն, անգլերեն կարողոանում են սովորեն, մի հատ ուղղագրություն չեն կարանա՞։ :o
Այո: Ձեր թվարկածները ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐ են, իսկ այս դեպքում մենք երեխային կսովորեցնենք ՄԵԿ ԼԵԶՎԻ 2 ՏԱՐԲԵՐԱԿ: Սա իսկը խառնածփոթի հիմք է: Պատկերացրեք, Ձեզ սովորեցնեին, որ ճիշտ է և "երգ", և "երք" տարբերակները: առանց այդ էլ հազիվ ենք հիշում, որ այդ անիծյալը վերջոմ լսվում է "ք", բայց գրվում "գ"... հիմա որ Ձեզ մանկուց սովորեցնեին, թե երկուսն էլ ճիշտ է, բայց մինչև 200-ճ թվականը գրեք "գ"-ով... պատկերացնում եք ինչ կկատարվի...
Հարգելիս, արի չնչին մանրուքների հետեւից չընկնենք։ Հայ ազգը էդքան տուպոյ չի, որ չկարողանա էդ բանը սովորել։ Կամ եթե չկարողանա, ապա թող ռուսերենը հանեն, թող գլուխները պատով տան, բայց դասական ուղղագրությունը սովորացնեն։
Ամենևին էլ չնչին չի: Շատ ու շատ էական մանրուքներ են...
Բաից ինչո՞ւ հազիվ։ Չեմ հասկանում էդքան դժվար է՞ մեր լեզուն։
Բավականին դժվար է...
Եթե իրոք որոշվի փոխել, ապա ինչքան շուտ, այնքան լավ։
Ես ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չեմ տեսնում փոխելու անհրաժեշտությունը:
Բռավո։ Հիմա պատկերացրու դու ջութակահար ես, ու ինչ-որ մի բոլշեւիկ գալիս ա ու ջութակիդ երկու լարը տեղերով փոխում ա։ Դու ի՞նչ կանես, հետ կբերես լարերի դասավորությունը՞, թե՞ կասես «պետք չի ձեռ տալ, ջութակը խաղալիք չի»։ :)
Իսկ եթե բոլշևիկի փոխած ջութակով ես ոչ պակաս լավ եմ նվագում, իսկ մատներս էլ, դրան գումարած արդեն սովորել են այս ամենի՞ն - հանուն ինչի վերադառնամ հնին:
Դե դա ավելի քան բնական է։ Մինչեւ այդ տպագրությունն էլ զարգացած չէր՝ կային տեխնիկական պատճառներ։
Տես - ուրեմն այդ հսկայական թվով գրականությունը "շարքից հանենք"...
Հիմնավորի՛ր pls։
Խնդերմ - սովետի տարիներին հազարավոր ակադեմիկներ, պրոֆեսորներ, թեկնածուներ, գրողներ և այլոք մշակել են "Աբեղյանական"-ը, երկարատև վեճերից ու քննարկումներից հետո ընդունել են բառագրական ու նախադասությունների կազզմամ ամենաարդյունավետ տարբերակները, մշակել են նախադասության կառուցվածքը, ստեղծել են ոճաբանական ճաշակ: Սրան հակառակ - "Մաշտոցյան"-ը իհարկե չի անցել այս ամենով և նույնիսկ ավարտուն տեսք չունի: Հիմա ես որ Ձեզ հարցնեմ, թե սպառիչ նկարագրեք,թե ինչ եք հասկանում "Մաշտոցյան"-ի տակ, դուք չեք կարողանա նկարագրել, քանի որ նույնիսկ մեկ ժամանակակից տպագիր գիրք, որը կկարգավորեր "Մաշտոցյան"-ի կանոնները չկա: Հետո - ի՞նչ հասկանալ "Մաշտոցյան"-ի տակ... Գուցե գրաբարը՞, իսկ ինչո՞ւ ոչ:
Եվ ամենակարևորը - ՀՀ-ին այս պահին մենակ դա էր պակաս: Լեզվահամակարգ կա, այն հիանալի ծառայումէ իր նպատակներին - ինչո՞ւ փոխել. այս հարցին կարո՞ղ եք պատասխանել:
Պանդուխտ
14.04.2009, 20:27
Lion, բարձրացուցած հարցերդ վաղուց գտել են պատասխաններ: Այլ զրուցակիցներ տուել են նոյն հարցերը: Չես ընդունում՝ մի' ընդունի: Վերջ:
Եղբայր - իսկ "այլ զրուցակիցներին" տրվե՞լ են բավարար պատասխաններ: Եթե այո, ապա ցույց տվեք գոնե հղումները...
Rammstein
14.04.2009, 20:46
Ավելի վատ Երբ ես փոքր էի, ինձ թվում էր, թե խեղճ տատս ուղղակի անգրագետ է, ճիշտ գրել չգիտի... Հետո միայն հասկացա, որ նա ուրիշ սիստեմով է կրթվել: Հիմա ուզում եք այս ամենը կրկնվի՞:
Այդ ամենը, համաձայն իմ նկարագրախ տարբերակների, չի կարող կրկնվել։ Ախր պարզ նկարագրել եմ ողջ գործընթացը։ Պիտի ենթադրեմ, որ կա՛մ չես կարդացել, կա՛մ չես հասկացել ողջ էությունը։
Իսկ ես մի քիչ կասկածում եմ, որ այս հարցի մեջ հենց նման մոտիվաիաներն են գերիշխում:
Ուզում ես կասկածիր, ուզում ես` ոչ։
Խնդերմ - սովետի տարիներին հազարավոր ակադեմիկներ, պրոֆեսորներ, թեկնածուներ, գրողներ և այլոք մշակել են "Աբեղյանական"-ը, երկարատև վեճերից ու քննարկումներից հետո ընդունել են բառագրական ու նախադասությունների կազզմամ ամենաարդյունավետ տարբերակները, մշակել են նախադասության կառուցվածքը, ստեղծել են ոճաբանական ճաշակ: Սրան հակառակ - "Մաշտոցյան"-ը իհարկե չի անցել այս ամենով և նույնիսկ ավարտուն տեսք չունի: Հիմա ես որ Ձեզ հարցնեմ, թե սպառիչ նկարագրեք,թե ինչ եք հասկանում "Մաշտոցյան"-ի տակ, դուք չեք կարողանա նկարագրել, քանի որ նույնիսկ մեկ ժամանակակից տպագիր գիրք, որը կկարգավորեր "Մաշտոցյան"-ի կանոնները չկա: Հետո - ի՞նչ հասկանալ "Մաշտոցյան"-ի տակ... Գուցե գրաբարը՞, իսկ ինչո՞ւ ոչ:
Մենք խոսում են ուղղագրոթյան մասին, այ ոչ թե լեզվի։ Նախադասությունների կառուցվածքի, ոճաբանության, եւ այլնի փոփոխության մասին խոսք չի գնացել։ Պետք չէ թեմայից շեղվել։ ;)
Իսկ եթե բոլշևիկի փոխած ջութակով ես ոչ պակաս լավ եմ նվագում, իսկ մատներս էլ, դրան գումարած արդեն սովորել են այս ամենի՞ն - հանուն ինչի վերադառնամ հնին:
Կարող է այդ փոխված ջութակով դու այսօր լավ նվագես ու սովորես դրան, բայց պիտի հիշես, որ ջութակի համար գրված գործերը գրված են սովորական ջութակի համար, այլ ոչ թե քո` փոխված, ուտի վաղը կարող է մի գործ հանդիպի, որը դու ի վիճակի չլինես քո ջութակով նվագելու։
Պանդուխտ
14.04.2009, 20:49
Կեղծիքի արմատը...
Եթէ կարելի է կեղծել լեզուն, կարելի է նաեւ կեղծել պատմութիւնը:
Պանդուխտ
14.04.2009, 20:52
Ընդհանրապէս կարելի չէ պատկերացնել հայագիտութիւնը, հետեւաբար՝ հայրենագիտութիւնը եւ ինքնաճանչումը, առանց աւանդական ուղղագրութեան, ուր պատկերուել է հայերէնը:
Պանդուխտ
14.04.2009, 20:58
Հայերէնը, հայերի միտքն ու պատմութիւնն է: Աղաւաղուած լեզուն, աղաւաղուած գրելաձեւը. հայի ինքնութեան ու մտքի աղաւաղումն է, նաեւ յիշողութեան կորուստը...
Պանդուխտ
14.04.2009, 21:02
Արցախ ազատագրող հայը, կարող է նաեւ ազատագրուել. իրեն պարտադրուած բոլշեվիկեան չարափոխումից: Երբ կամքն է իշխողը, նա է գործողը: Կամենալ՝ կարենալ:
Այդ ամենը, համաձայն իմ նկարագրախ տարբերակների, չի կարող կրկնվել։ Ախր պարզ նկարագրել եմ ողջ գործընթացը։ Պիտի ենթադրեմ, որ կա՛մ չես կարդացել, կա՛մ չես հասկացել ողջ էությունը։
Ես մատնանշեցի մի քանի հիմնարար պրոբլեմներ, որոնց բավարար լուծումը չեք առաջարկում: Ընդ որում՝ բավարա գործնական, այլ ոչ թե տեսական մարակարդակով:
Ուզում ես կասկածիր, ուզում ես` ոչ։
Թույլ տուր կասկածեմ, եթե մի գործի գլխավորներից մեկը "ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ" Պարույր Հայրիկյանն է:)
Մենք խոսում են ուղղագրոթյան մասին, այ ոչ թե լեզվի։ Նախադասությունների կառուցվածքի, ոճաբանության, եւ այլնի փոփոխության մասին խոսք չի գնացել։ Պետք չէ թեմայից շեղվել։ ;)
Առավել ևս - ուղղագրություն փոխելու ուղղակի իմաստը չեմ տեսնում: Դե ասա - իմաստը ո՞րն է /անորոշ դատողությունները ազգային արմատներին վերադառնալու մասին չեն ընդունվում:)/
Կարող է այդ փոխված ջութակով դու այսօր լավ նվագես ու սովորես դրան, բայց պիտի հիշես, որ ջութակի համար գրված գործերը գրված են սովորական ջութակի համար, այլ ոչ թե քո` փոխված, ուտի վաղը կարող է մի գործ հանդիպի, որը դու ի վիճակի չլինես քո ջութակով նվագելու։
Հանգիստ եղիր - մեր "Աբեղյանական" ջութակը հերիքել է և գիտական ֆիզիկային, և Սևակի պոեզիային, և Մ. Հ. - ի գրքերին, և լիքը այլ բաների...:B
Պանդուխտ
Կեղծիքի արմատը...
Եթէ կարելի է կեղծել լեզուն, կարելի է նաեւ կեղծել պատմութիւնը:
Մեր լեզուն ոչ-ոք չի կեղծել:
Ընդհանրապէս կարելի չէ պատկերացնել հայագիտութիւնը, հետեւաբար՝ հայրենագիտութիւնը եւ ինքնաճանչումը, առանց աւանդական ուղղագրութեան, ուր պատկերուել է հայերէնը:
Ես ոը Հայաստանի հայերի մեծագույն մասը շատ լավ պատկերացնում ենք: Պետք չէ ավելորդ խառնաշփոթի հիմք դնել:
Հայերէնը, հայերի միտքն ու պատմութիւնն է: Աղաւաղուած լեզուն, աղաւաղուած գրելաձեւը. հայի ինքնութեան ու մտքի աղաւաղումն է, նաեւ յիշողութեան կորուստը...
Եղբայր, իսկ հեչ մտքովդ չի անցել, որ Հայաստանի հայի համար հենց քո գրած "յիշողութեան" բառն է... աղավաղում:)
Արցախ ազատագրող հայը, կարող է նաեւ ազատագրուել. իրեն պարտադրուած բոլշեվիկեան չարափոխումից: Երբ կամքն է իշխողը, նա է գործողը: Կամենալ՝ կարենալ:
Լավ էլի: Հերրք է այդքան պոզ ու պոչ կպցնեք "բոլշևիկյանին": Հենց այդ բոլշևիկյանով են ստեղծագործել Սևակն ու մյուս մեծերը: Հերիք է, ամեն մի "բոլշևիկյան" չէ, որ վատ է: Անձամբ ես չեմ պատրաստվում ինչ-որ մի կամային որոշման արդյունքում "հիշողություն" բառի փոխարեն գրել "յիշողութեան":) Ամենայն հարգելով մեր սփյուռքահայ բարեկամներին ու լիքը սիրելով իրենց - կներեք էլի, բայց չէ՞ որ դա ինձ ու իմ նմանների համար օտար է: Հլը կարդացեք "յիշողութեան...":)
Մեծապես գնահատելով սփյուռքի դերը Հայ ժողովրդի ընդհանուր մասսայում, այնուհանդերձ հստակ է մի բան - հենց Հայաստանն է իր ամեն ինչով հայականության այն օրինակելի ձևը, որին պետք է նմանվեն ու ընդունեն բոլոր հայերը: Հակառակ դեպքում կստեղծվի քաոս, քանի Սփյուռքն ինքը միատարր չէ...
Խնդրում եմ՝ այս զառամախտաբույր թեման փակեք:
Պանդուխտ
15.04.2009, 12:32
Բարոն Lion, Մեսրոպեան ուղղագրութիւնը Սփիւռքի գործը չէ: Սփիւռքը սոսկ պահել է աւանդական գրելաձեւը, ինչպէս որ պահեց, փայփայեց ու նորանկախ Հայրենիքին յանձնեց Եռագոյնը:
Վաղը, միւս օր, Սփիւռքում հայախօսութիւն չի մնայ: Բայց կը լինեն Աւանդական ուղղագրութիւն եւ գրաբար ուսանողներ Հայրենիքում, քանզի առանց «զառամաբոյր»ի՝ կարելի չէ հինը իմանալ, նորը հասկանալ:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՀԱՐ «զարնել, խփել». Ճոխ զարգացում կրած մի արմատ է, որից ածանցուած են՝ հարկանել բայի մի քանի ժամանակները, ինչպէս կտր. հարի, ապ. հարից, հրմ. հա՛ր եւն. ՍԳր. հարուլ «զարնել» Մխ. դտ. Վրք. հց. «նետ արձակել՝ զարնել» Բանք. իմ. 30. «լուացման ժամանակ ձեռքով տրորել». հարուիլ «վնասուիլ» հարուած...
ՅԱՐ «կից, կցուած, կողք կողքի միացած». այս արմատից են յար միանգամայն «իսկոյն». յարել «կցել, իրար միացնել, աւելացնել». յարնչիլ «ի դէպ գալ, յարմարիլ»:= Բնիկ հայ բառ՝ հնխ. ar- «կցել, միացնել» արուեստով յօրինել» արմատից, սրա պարզ, աճած կամ կրկնաւոր ձեւերն են ներկայացնում յունարէն άραρίσχω «յարմարել, պատրաստել, կցել, յօրինել», άρμενος «յարեալ, կազմեալ», άρμός «կցուածք, ճեղք, գամ», լատիներէն ars «արուեստ»...: Հայերէնում հնխ. ar- դարձած է *ար, որից յ նախդիրով՝ յարել, կրկնութեամբ՝ արարի, աճմամբ՝ արդ (արդար, արդիւնք, արդեօք, յարդ, զարդ), ն յօդով՝ առնել. այս բայերի վրայ տե՛ս վերը առանձին. տե՛ս եւ յարմար
Ուրեմն՝ ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
Մեղապարտ
15.04.2009, 13:00
Հարցադրումը ինքը անընդունելի է ,մշակույթի մեջ ցանկացած փոփոխություն պայմանավորված է ժամանակի գործոնով:
Մեր լեզվամտածողության հիմքը Մաշտոցյան հայերենն է որի վրա Աբովյանը կառուցեց իր պատկերացրած եւ իր ժամանակակից գրավոր հայոց լեզուն եւ այսպես հաջորդաբար:
Ակնհայտ է ,որ ժամանակակից հաերենը կարիք ունի լեզվական շտկումների ,ակնհայտ է որ արդեն հայ ժողովրդի մեկ մասը գրաբար չի հասկանում իսկ մյուս մասը ժամանակակից ՝այսինքն Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն:
Հետեւություն, անհրաժեշտություն կա կատարելու որոշակի դինամիկ փոփոխություն նե րհայոց լեզվի երկու ճյուղերի բանավոր եւ գրավոր խոսքի մեջ:
Մենք խոսում ենք մեկ լեզվով բայց արդեն իրար շատ դեպքերում չենք հասկանում բառի բուն իմաստով:
Rammstein
15.04.2009, 14:51
Թույլ տուր կասկածեմ, եթե մի գործի գլխավորներից մեկը "ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ" Պարույր Հայրիկյանն է
Բացատրիր, թե ինչ կապ ունի այստեղ, այս թեմայի հետ Հայրիկյանը։
Խնդրում եմ՝ այս զառամախտաբույր թեման փակեք:
Քեզ խանգարում է՞ էս թեման։
Հայրիկյանի կապն այնքան է, որ նա ինքն է այս գաղափարի գլխավոր ջատագովներից մեկը...
Rammstein
15.04.2009, 18:25
Հայրիկյանի կապն այնքան է, որ նա ինքն է այս գաղափարի գլխավոր ջատագովներից մեկը...
Ընդամե՞նը։
Թող լինի ջատագովներից մեկը, ի՞նձ ինչ։
Բայց, եղբայր, քեզ ո՞վ բան ասաց: Ուղղակի հարցն այն է, որ եթե մի բան լոբբինգ է անում այդ մարդը, ապա այդ բանի արժեքը խիստ կասկածելի է...
Քեզ խանգարում է՞ էս թեման։
Հա, շատ: Չնայած մեկ-մեկ օգնում է (օգնում է հասկանալ, որ որոշ բաներ սահման չունեն):
Ախպե՛ր, «հինը հասկանալ», «նորը ընկալել», ճիշտուսխալ... Շատ եք խորացել: Հինը հասկանալու ու վերլուծելու կարիք ունեն միայն լեզվաբան-հայագետները, որոնց ճնշող մեծամասնությունն էլ, համոզված եղեք, շատ լավ գիտի գրաբար ու արևելահայերեն, նույնիսկ հինը այստեղ պաշտպանողներից էլ լավ: Ու հենց այդ իմացողներն են, ի դեպ, ամենաառաջին պնդողները, որ հիմա ուղղագրություն փոխելը անիմաստագույն զբաղմունք կլինի: Իսկ մնացած մարդկանց լեզուն հասկանալ պետք չէ, կիրառել է պետք: Մի բան եք մոռանում. լեզուն նախևառաջ հաղորդակցման միջոց է: Իսկ արդի հայերենը հրաշալի ծառայում է իր այդ նպատակին, վկա՝ այս ֆորումը: Նաև՝ արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ սկզբունքով է Մաշտոցը ստեղծել մեր այբուբենը: Մեկ հնչյուն՝ մեկ տառ: Հիմա ինչ սկզբունքով ենք գրում-կարդու՞մ. մեկ հնչյուն՝ մեկ տառ: Իսկ հին ուղղագրությամբ գրելու ու նորով արտասանելու դեպքում ինչ կստացվի՞: Շիլաշփոթ: Լեզուն քարացած օրգանիզմ չէ, հարգելինե՛րս, այն զարգանում ու փոփոխվում է, և զուգահեռ զարգանում ու փոփոխվում են նաև լեզվական կանոնները, նորմերն ու միտումները: Նույն ուղղագրությանն արհեստականորեն կառչած մնալ պետք չէ, որովհետև լեզուն, ի տարբերություն փոշոտ մագաղաթների ու քար սեպագրերի, ապրում է՝ կենդանի է: Ռեֆորմները պիտի ընդամենը հղկեն լեզվի այսօրվա տեսքը, հեռացնեն ավելորդությունները, իռացիոնալությունները, կանոնակարգեն միտումները, զատեն առողջ ադապտացումը վտանգավոր օտարամոլությունից ու մոտավորապես նշեն լեզվի հետագա զարգացման ամենանպատակահարմար ուղին, ոչ թե ազգային-ազատագրական նպատակներ հետապնդեն:
Ի դեպ՝ հետաքրքիր միտք էր: Իսկ ինչու՞ չվերադառնալ սեպագրերին, եթե խոսք եղավ ռեֆորմների մասին: Հին ու բարի սեպագրերն ինչո՞վ էին պակաս: Լավ էլ համապատասխանում էին, չէ՞, իրենց ժամանակվա լեզվին: Կամ, ասենք, պատկերագրերը վերականգնել: Նույնիսկ կարելի է ժայռապատկերների առաջխաղացման աղանդ հիմնել ու քարոզել, որ ծառը արմատից է չորանում, պետք է վերադառնալ դեպի ակնուքները, կորչի բարբարոս սովետական այբուբենը, մենք որ թատրոն ունեինք և այլն:
Rammstein
16.04.2009, 18:07
Նաև՝ արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ սկզբունքով է Մաշտոցը ստեղծել մեր այբուբենը: Մեկ հնչյուն՝ մեկ տառ: Հիմա ինչ սկզբունքով ենք գրում-կարդու՞մ. մեկ հնչյուն՝ մեկ տառ:
Շատ ապրես։ Իսկ գիտե՞ս, որ «ւ» տառը իր հնչողությամբ «վ»-ից մի քիչ տարբերվել է։ Այն եղել է ավելի փափուկ։ Այսինքն` մեր ներկայիս խեղագրության շնորհիվ մենք հնչյուն ենք կորցրել, մեր լեզուն աղքատացել է։
Ռեֆորմները պիտի ընդամենը հղկեն լեզվի այսօրվա տեսքը, հեռացնեն ավելորդությունները, իռացիոնալությունները, կանոնակարգեն միտումները, զատեն առողջ ադապտացումը վտանգավոր օտարամոլությունից ու մոտավորապես նշեն լեզվի հետագա զարգացման ամենանպատակահարմար ուղին, ոչ թե ազգային-ազատագրական նպատակներ հետապնդեն: Ռեֆորմները պիտի հղկեին դասական ուղղագրությունը։ Ո՞վ ա ասում, թե լեզում քարացած ա, կամ կենդանի չի։ Թող հղկվի էլ, թող զարգանա էլ, բայց տրամաբանված։
Կարա՞ս ինձ բացատրես, թե ինչ տրամաբանություն կար 1922-ի փոփոխության մեջ։
ոչ թե ազգային-ազատագրական նպատակներ հետապնդեն:
Ձվի մեջ մազ մի փնտրի։ :nono
Դե հա... մանր փոփոխություններ թող լինեն - նման բաներ առաջ էլ են եղել: Ու ես վստահ եմ, որ դրանք ուղղակի աննկատ կանցնեն...
Rammstein
20.04.2009, 16:56
Դե հա... մանր փոփոխություններ թող լինեն - նման բաներ առաջ էլ են եղել: Ու ես վստահ եմ, որ դրանք ուղղակի աննկատ կանցնեն...
Այո, բայց այդ փոփոխությունները պիտի արվեն ոչ թե հենց էնպես, այլ նպատակաուղղված։ Իսկ նպատակը պիտի լինի ոչ միայն լեզուն հարմարեցնել խոսելուն, այլեւ դարձնել տրամաբանված։ Դա էլ իր հերթին կլինի միմիայն դասական ուղղագրության դեպքում, քանի որ ներկայիս գրելաձեւը արհեստականրեն է առաջացած ու հետեւաբար տրամաբանական կապերը խախտված են։ ;)
Եթե այդ փոփոխությունները գիտականորեն հիմնավորվեն, ապա թող արվեն աննկատ, մանր տեմպերով, աստիճանաբար: Սակայն ես ընդհանրապես իմաստ չեմ տեսնում "բզբզել"...
Ժողովուրդ իսկ կա գիրք, որը ծանոթացնում է դասական ուղղագրությանը և նրա կանոններին:
Նախապես շնորհակալություն:
Ուլուանա
21.07.2009, 02:50
Ժողովուրդ իսկ կա գիրք, որը ծանոթացնում է դասական ուղղագրությանը և նրա կանոններին:
Նախապես շնորհակալություն:
Այո, կա։ Ես կոնկրետ մեկի մասին գիտեմ. Ռաֆայել Իշխանյանի «Դասական ուղղագրության կանոններ» գիրքը։
arev.grig
20.11.2009, 03:43
Ժողովուրդ իսկ կա գիրք, որը ծանոթացնում է դասական ուղղագրությանը և նրա կանոններին:
Նախապես շնորհակալություն:
Էդգար, եթէ դուք անգլերէն հասկանում էք, ես կարող եմ ձեզ email-ով ուղղարկել մի փոքրիկ գրքոյք: Այդ գրքոյքը ծանօթացնում է այն տարբերութիւններին որ կան Մաշտոցեան եւ Աբեղեանական ուղղագրութիւնների օրէնքների միջեւ:
Ես այն կարծիքի եմ որ մենք, հայերս, պիտի ե՛ւ Մաշտոցեան, ե՛ւ Աբեղեանական ուղղագրութիւնն անցնենք դպրոցներում: Որովհետեւ հայերի կէսը, յատկապէս արեւմտահայերն, ճանաչում են եւ անցնում միայն Մաշտոցեան ուղղագրութիւնը:
Ի դէպ, ուղղագրութիւններն այդքան շատ չեն տարբերւում որ հին ուղղագրութեան օրէնքները սովորելը դժուար լինի աշակերտների համար: Այդ օրէնքներն ես ինքս սովորեցի մէկ շաբաթուայ ընթացքում: :)

Եթե գիտեք Աբեղյանական ուղղագրությունը ապա խնդրում, հորդորում ու միաժամանակ պահանջում եմ ակումբում գրել դրանով:
Rammstein
21.11.2009, 02:03
Ափսո՜ս լիարժեք չեմ տիրապետում դասական ուղղագրությանը, թե չէ հիմա մենակ տենց կգրեի ակումբում: :beee …Չուկի ինադու :D
Միմիայն Աբեղյանական:
Մաշտոցյանը իրա դարը ապրել է
Rammstein
21.11.2009, 10:41
Մաշտոցյանը իրա դարը ապրել է
Դարը ապրել է, այսինքն` փոխանցման տուփը մեխանիկական է, վրան գազ չի դրած, ապակիներն էլ մգեցված չե՞ն: Հո մեքենա՞ չի, որ իրա դարը ապրի, Դիվ ջան: ;)
Հ.Գ. Հույս ունեմ 2022 թվին հանգիստ սրտով կասենք, որ բոլշեւիկյանն (աբեղյանականը) իրա դարն ապրել է: Դրանից հետո էլ ստիպված կլինենք անցնելու ինչ-որ նոր, օրինակ դեմոկրատական, ժառանգական միապետական կամ էլ օլիգարխիկ ուղղագրության: :))

Լեզուն ելա իրա դարն ապրում, կա հին անգլերեն, հին հունարեն... մաշտոցյանն էլ հին հայերեննա ու ոչ մի իմաստ չեմ տեսնում հետ գլորվելու մեջ:
Rammstein
21.11.2009, 15:48
Լեզուն ելա իրա դարն ապրում, կա հին անգլերեն, հին հունարեն... մաշտոցյանն էլ հին հայերեննա ու ոչ մի իմաստ չեմ տեսնում հետ գլորվելու մեջ:
Ուրեմն քո համար «լեզու» եւ «ուղղագրություն» հասկացությունների միջեւ տարբերություն չկա՞:
Հին հայերենը գրաբարն ա, ոչ թե էն ժամանակվա ուղղագրությունը: Մինչեւ 1921-ը կար նաեւ ոչ այնքան հին հայերեն, որում գրում էին դասական ուղղագրությամբ:
Բազմիցս ասել եմ, էլի ասեմ, որ ուղղագրության փոփոխությունը լեզվի հետ կապ չուներ, միայն գրելու ձեւն էին փոխում, որ դրանից հետո էլ տառերը փոխեն:
Պետք չի բառերից կախվել , մանավանդ եթե իմաստը հասկացար :) Պարզա որ հայերեն լեզուն չի մահացել, փոխվել է ուղղագրությունը մասամբ բառերը և այլն: Ասածս ինչ է, որ հունարենն ու անգլերենը հիմա էլ կան, բայց դրանց "հին" ձևերը մնացել են անցյալում: Ըստ իս ուղղագրության փոփոխությունը դա լեզվի զարգացման փուլերից մեկն է: Լեզուն սառած ստատիկ համակարգ չի, դա դինամիկ համակարգա, որ միշտ գտնվումա զարգացման մեջ` ժամանակի հետ համահունչ:
Մաշտոցյան ուղղագրությունն իր դարն ապրել է ու պատվով դուրս է եկել:
Աբեղյանականը մեզ լիուլի գոհացնում է:
Մաշտոցյանը գեղեցիկ է հնչում, բայց ամեն մարդ չի հասկանա:
Աբեղյանականը մեզ լիուլի գոհացնում է:
Սենց էլ մնա վատ չի::B:hands
ԷԼԻ ԼԱՎ Ա....
Rammstein
21.11.2009, 19:01
Ըստ իս ուղղագրության փոփոխությունը դա լեզվի զարգացման փուլերից մեկն է: Լեզուն սառած ստատիկ համակարգ չի, դա դինամիկ համակարգա, որ միշտ գտնվումա զարգացման մեջ` ժամանակի հետ համահունչ:
Կներես Մինիստր ջան, բայց պետք չի կառչել մի մտքից` որ դինամիկ է: Գիտենք, դինամիկ է, փոփոխվում է եւ այլն եւ այլն, բայց ո՞վ է տեսել, որ դինամիկ համակարգին զոռովից, արհեստականորեն փոփոխությունների ենթարկեն:
Որ երեխան ծնվում ա, ծնողները չեն չէ՞ ոտներն ու ձեռները քաշելով երկարացնում, քիթը վիրահատում մեծացնում, որ երեխան մեծանա, այլ ինքն ա մեծանում:
պատվով դուրս է եկել:
Դուրս են 1. հանել, 2. մղել, 3. շպրտել: Բայց ոչ թե` «դուրս է եկել»: ;)
Հ.Գ. Ժողովուրդ, էկեք մի պահ մոռանանք ուղղագրությունների լավի-վատի, փոխելու-չփոխելու հարցը, ու ուշադրություն դարձնենք նրա վրա, որ այստեղ լեզվի բնական փոփոխման (կամ ինչպես շատերն ասում են` զարգացման) մասին խոսք լինել չի կարող: Ում թվում է, որ այս փոփոխությունը լեզվի բնականոն փոփոխման արդյունք է, կամ որ դրանք արվել են լեզուն լավացնելու համար, թող մի քիչ ուսումնասիրի դրա պատմությունը ու տեղեկանա դրա պատճառների մասին: :)
Մաշտոցյանը գեղեցիկ է հնչում, բայց ամեն մարդ չի հասկանա:
:D
Չգիտեի, որ Մաշտոցյան ու Աբեղյանական ուղղագրություններն այդքան տարբեր են հնչում: :)
Էս մառազմատիկ թեման հլը սաղ ա՞ :o:
Հ.Գ. Ժողովուրդ, էկեք մի պահ մոռանանք ուղղագրությունների լավի-վատի, փոխելու-չփոխելու հարցը, ու ուշադրություն դարձնենք նրա վրա, որ այստեղ լեզվի բնական փոփոխման (կամ ինչպես շատերն ասում են` զարգացման) մասին խոսք լինել չի կարող: Ում թվում է, որ այս փոփոխությունը լեզվի բնականոն փոփոխման արդյունք է, կամ որ դրանք արվել են լեզուն լավացնելու համար, թող մի քիչ ուսումնասիրի դրա պատմությունը ու տեղեկանա դրա պատճառների մասին:
Ենթադրենք համարում եմ, որ այդ փոփոխությունը սխալ է արվել, որ արվել է, քանի որ բնականոն փոփոխության փոխարեն վիրահատություն է կատարվել: Վերջ: Այսքանով հարցը փակեցինք, որովհետև դու և քո համախոհները համարում են, որ պետք է վերադառնալ Մաշտոցյան ուղղագրությանը, հետևաբար այդ հարցը չքննարկել չենք կարող: Իսկ դրան վերադառնալը նոր վիրահատություն ա, որն անթույլատրելի ա հենց քո տրամաբանությամբ ;)
Rammstein
21.11.2009, 19:36
Ենթադրենք համարում եմ, որ այդ փոփոխությունը սխալ է արվել, որ արվել է, քանի որ բնականոն փոփոխության փոխարեն վիրահատություն է կատարվել: Վերջ: Այսքանով հարցը փակեցինք, որովհետև դու և քո համախոհները համարում են, որ պետք է վերադառնալ Մաշտոցյան ուղղագրությանը, հետևաբար այդ հարցը չքննարկել չենք կարող:
Ես խնդրեցի գրառման էդ մի հատվածում մոռանալ լավի-վատի, փոխելու-չփոխելու հարցը, բայց քանի որ անդրադարձար, ասեմ: :)
Նայի, ես համարում եմ, որ սխալ է արվել, որ փոխվել է, բայց չեմ համարում, որ հետ բերելը սխալ է: Քո ասած օրինակը վիրահատության վերաբերյալ բավական տեղին կլինի, եթե իհարկե մի ճշտում կատարենք. ըստ իս սխալ է եղել ոչ միայն էն, որ վրահատություն է կատարվել, այլեւ սխալ է եղել հենց վիրահատության կատարման ձեւը, իսկ սխալ վիրահատությունը բոլոր ոլորտներում անթույլատրելի է, ուստի պետք է շտկել` թեկուզ նոր վիրահատության գնով:
Իսկ դրան վերադառնալը նոր վիրահատություն ա, որն անթույլատրելի ա հենց քո տրամաբանությամբ
Բազմիցս խոսել ենք նաեւ այն պարզ ու ռեալ ձեւերի մասին, որոնք թույլ կտան սխալ վրահատության արդյունքները առանց նոր վիրահատության շտկել: :aaa
Ինչեւէ, հուսով եմ իմ տրամաբանությունը ավելի հստակ բացատրեցի: :)
Rammstein ջան, դու նորից կրկնեցիր նույն ՍԽԱԼ տրամաբանությունդ, որ ՀԱԿԱՍՈՒՄ է հենց քո ասածներին: Խորանալու ցանկություն (նորից) չունեմ ;)
Rammstein
21.11.2009, 20:03
Rammstein ջան, դու նորից կրկնեցիր նույն ՍԽԱԼ տրամաբանությունդ, որ ՀԱԿԱՍՈՒՄ է հենց քո ասածներին: Խորանալու ցանկություն (նորից) չունեմ ;)
Չուկ ջան, խորանալու ցանկություն ես էլ չունեմ, բայց թյուրիմացությունից խուսափելու համար խնդրում եմ ասես կամ մեջբերես իմ` ըստ քեզ սխալ տրամաբանությունը ու հակասությունները: :pardon
Ռամշ, փորձեմ շատ կարճ ասել, հուսով որ կհասկանաս: Ուրեմն պատգամ համար մեկ. բառերից մի կառչիր, մասնավորապես վիրահատություն բառից:
Այսպես, վիրահատություն ասելով հասկանում ենք կտրուկ փոփոխությունը, որը բերում է մի շարք խնդիրների: Ահա այդպես վիրահատվեց Մաշտոցյան լեզուն, որոշակի պատճառներով ներմուծվեց ներկայիս ուղղագրությունը (պատճառների մեջ չենք խորանում, կարելի է բերել դրական ու բացասական հիմնավորումներ): Կա փաստ. արվել է: Կոնկրետ իմ կարծիքով լեզուն այդպես կտրուկ փոխելը կատարյալ սխալ է: Անցել է ժամանակ, եթե դա վերք էր, ապա սպիացել է: Աբեղյանական ուղղագրությունը արմատավորվել ու դարձել է բնական լեզու, ժամանակային կտրվածքում այն ձուլվել է, դարձել կիրառելի ու հարմար: Այժմ վիրահատությամբ հետ բերելու խնդիր չկա. ձեր կողմից դրված է նոր կտրուկ վիրահատություն անելու ու արդեն բնական դարձածը կտրուկ փոխելու խնդիր: Իսկ իմ ու քո կարծիքով լեզուն կտրուկ փոխելը կատարյալ սխալ է: Ու այստեղ քո համոզմունքների ու տրամաբանության հետ հակասության կա, ինչքան էլ որ պաշտպանական ռեակցիա մոտդ առաջանա ու սին թեզեր «վիրահատության արդյունքները նորով շտկել»:
Կա իրողություն:
Կա ձևավորված ու մեզ ձուլված լեզու:
Լեզուն վիրահատությամբ, կտրուկ փոխելը սխալ է:
Վերջ, մնացածը, կոպիտ կասեմ, ֆուֆլո է:
Rammstein
21.11.2009, 20:52
ձեր կողմից դրված է նոր կտրուկ վիրահատություն անելու ու արդեն բնական դարձածը կտրուկ փոխելու խնդիր
Նորից եմ ասում, ոչ: ;)
Իսկ ըդհանուր պարզ է, հիմա հասկացա, թե դու ինչին ես անվանում հակասություն: Օբյեկտիվ հակասություն չկա:
Պարզապես դու (ու շատ այլ մարդիկ), քանի որ չես ուզում մտածել փոխելու մասին, ապա առանց քննարկելու ցանկացած թեզ, լինի դա կտրուկ, թե սահուն, անվանում ես սին: Դա էլ եմ հասկանում, էս ամբողջ քննարկումը ըտեղից ա գալիս` որ քո համար անիմաստ ա, իմ համար` ոչ: :) Իսկ թե որն է դասականին անցնելու իմաստը ըստ իս, ապա հիմա չեմ գրում, որտեւ երկար կտեւի: Մի օր առիթ կլինի կգրեմ: :ok
Պարզապես դու (ու շատ այլ մարդիկ), քանի որ չես ուզում մտածել փոխելու մասին, ապա առանց քննարկելու ցանկացած թեզ, լինի դա կտրուկ, թե սահուն, անվանում ես սին:
Ռամշ, չի էլ քննարկվելու որևէ տարբերակ:
Որովհետև ես անգամ կտրուկ բառն եմ անտեղի գրել: Լեզուն ունի զարգանալու երկու ճանապարհ. արհեստական, մարդու միջամտությամբ, ու բնական, ինքնազարգացում: Քո ասածն արհեստականն ա, որն անընդունելի ա:
Ահա այդպես վիրահատվեց Մաշտոցյան լեզուն, որոշակի պատճառներով ներմուծվեց ներկայիս ուղղագրությունը (պատճառների մեջ չենք խորանում, կարելի է բերել դրական ու բացասական հիմնավորումներ): Կա փաստ. արվել է:
Չուկ, մի սադրվի :): Նման բան չի եղել: Ուղղակի օբյեկտիվորեն չի եղել ու վերջ. փաստը սա է:
Իսկ թե որն է դասականին անցնելու իմաստը ըստ իս, ապա հիմա չեմ գրում, որտեւ երկար կտեւի: Մի օր առիթ կլինի կգրեմ: :ok
Գրի, էլի:
Չուկ, մի սադրվի :): Նման բան չի եղել: Ուղղակի օբյեկտիվորեն չի եղել ու վերջ. փաստը սա է:
Չե՞մ գրել, որ «եթե ընդունենք, որ» :oy
Մեղապարտ
21.11.2009, 21:28
Իսկ արևմտա հայերենը որ ոէղղագրությանն է պատկանում:
Նա այս թեմայի մեջ է թե դուրս:
Rammstein
21.11.2009, 21:51
Մեղապարտ, այս թեման վերաբերում է ուղղագրություններին:
Քո ասածն արհեստականն ա, որն անընդունելի ա:
Այո:
Ուղղակի դու ուղղագրության հետ բերելը էլի համարում ես զարգացում, իսկ ես` ոչ: :)
Գրի, էլի:
Հայկօ ջան, հատկապես էս`
Էս մառազմատիկ թեման հլը սաղ ա՞
գրառումդ շատ ոգեշնչում ա, որ գրեմ: :D
Եթե լուրջ, ապա կգրեմ, բայց ոչ հիմա:
Իսկ արևմտա հայերենը որ ոէղղագրությանն է պատկանում:
Նա այս թեմայի մեջ է թե դուրս:
Կարծում եմ, որ եթե որոշում ենք բառերն առանձին պետք է գրենք, ապա արժի գրել ոչ թե «արևմտա հայերեն», այլ «արև մտա հայ երեն», իսկ ոէղղագրությունը չգիտեմ, թե ո՞ր հայերենով է :think
arev.grig
21.11.2009, 22:09
Եթե գիտեք Աբեղյանական ուղղագրությունը ապա խնդրում, հորդորում ու միաժամանակ պահանջում եմ ակումբում գրել դրանով:
Հարգելի Չուկ: Ըստ ձեզ Մաշտցյան ուղղագրությամբ գրելն արգելվում է, իսկ ա-ով գրելը (ինչպես դուք հաճախ գրում եք) համարվում է թույլատրելի՞: :(
Մենք, հայերս, ունենք մի ճակատագրական թերություն՝ մոռանում ենք որ հայերը միայն Հայաստանում չեն ապրում: Սփյուռքը չափազանց մեծ է եւ սփյուռքում գործածվում է Մաշտոցյան ուղղագրությունը: Ես ինքս սփյուռքահայ եմ: Սփյուռքում ծնվել եմ եւ սփյուռքում էլ ապրում եմ:
Հայաստանից դուրս ամեն տարի բազմաթիվ լրագրեր եւ գրքեր են հրատարակվում: Դրանց մեծ մասը օգտագործում է Մաշտոցյան ուղղագրությունը:
Համոզված եմ որ մենք, բոլորս, պիտի սովորենք եւ Մաշտոցյան, եւ Աբեղյանական ուղղագրությունն եւ երկուսն էլ պիտի հարգենք եւ կարողանանք օգտագործել:
Ինձ համար հայերենը մայրենի լեզուն չէ: Թեեւ դա ժամանակ եր պահանջում, բայց անգամ ես մի քանի օրվա ընթացքում կարողացա ծանոթանալ Մաշտոցյան ուղղագրությանն եւ սովորել այն: Սովորելուց հետո այդ ուղղագրությունն էլ գերադասում եմ:
Մաշտոցյան ուղղագրությունը դժվար չէ: Բոլոր կանոններն եւ բացառությունները որոնք տարբերվում են Աբեղյանական ուղղագրությունից կարող են տեղավորվել մի հինգ-վեց էջում: :hands
Ինչո՞ւ երկուսն էլ դպրոցներում չանցնենք: Թող հաջորդ սերունդը երկուսն էլ գիտենա եւ որոշի թե որ ուղղագրությունը նրանք կուզենան օգտագործել: :think

Արև Գրիգ, այս կայքը նախատեսված է առաջին հերթին Հայաստանաբնակ հայերի համար և ես դա երբեք չեմ թաքցրել, թեև իմ համար խիստ ցանկալի է, որ սփյուռքահայերն էլ մտնեն: Ես նման պահանջ չեմ ներկայացնում այն սփյուռքահայերին, ովքեր չեն տիրապետում Աբեղյանական ուղղագրությանը, բայց տիրապետողներից պահանջում եմ, քանի որ ֆորումային համայնքն առաջին հերթին կառուցվում է միմյանց նկատմամբ հարգանքի վրա, իսկ ակումբի մասնակիցների գերակշիռ մեծամասնության համար հարազատ է Աբեղյանական ուղղագրությունը և Մաշտոցյան ուղղագրությամբ տեքստեր կարդալն այնքան էլ հարմար, դյուրին չէ: Հետևաբար այս մեծ բազմությանը հարգելն ու նրան դժվարություն չպատճառելը բարոյական քայլ է:
Ես ինքս դեմ եմ երկուսն էլ անցնելուն, բայց կոնկրետ այս հարցի համատեքստում իմ այդ դեմ լինելը դեր չի կատարում, որովհետև ունենք այն, ինչ ունենք:
«է»-ի փոխարեն «Ա» գրելու մասին երկար կարող ենք բանավիճել, բայց անգամ դրա կարիքը չկա, այն հասարակությունը, որը հիմնականում կազմում է ակումբի համայնքը, դժվարություն չի զգում «ա»-ն կարդալուց, իսկ «ա»-ն սխալ անվանողների հետ պատրաստ եմ երկար բանավիճել՝ ժամանակ ունենալու դեպքում:
Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս հրատարակվող գրքերին ու լրագրերին, ապա դրանց բավական լավ ծանոթ եմ, ավելին, մեծ քանակությամբ տպագրվող «Վարագ» պարբերականի համարների պատրաստմանը իմ գործուն ու ակտիվ մասնակցությունն ունեմ: Ահա, ուրեմն, կարող եմ վստահաբար պնդել, որ այդ բոլոր տպագիր միջոցները տպագրվում են ամենատարբեր ուղղագրություններով, Սփյուռքի ամեն մի անկյունում հավաքված մարդիկ իրենց փոփոխություններն են մտցրել այդ ուղղագրության մեջ ու չկա որևէ հստակ սահման, ավելին, չեն էլ փորձում որևէ ստանդարտի գան, այդ հարցը քննարկել անգամ չեն ուզում: Էլ ինչի՞ մասին է խոսքը:
«Վարագ»-ը մի հրաշալի մասնագետ՝ հայաստանաբնակ, խմբագրում ու բերում է այսպես կոչված «դասական» ուղղագրության, որպեսզի հոդվածագրերից ամեն մեկի գրածը մի կերպով չլինի, ու այդ բոլոր հոդվածագրերն անխտիր իրենց զայրույթն են արտահայտում՝ իրենց գրածը այդպես փոխելու համար:
Ահա, ուրեմն, կարող եմ վստահաբար պնդել, որ այդ բոլոր տպագիր միջոցները տպագրվում են ամենատարբեր ուղղագրություններով, Սփյուռքի ամեն մի անկյունում հավաքված մարդիկ իրենց փոփոխություններն են մտցրել այդ ուղղագրության մեջ ու չկա որևէ հստակ սահման, ավելին, չեն էլ փորձում որևէ ստանդարտի գան, այդ հարցը քննարկել անգամ չեն ուզում: Էլ ինչի՞ մասին է խոսքը:
Ստորագրում եմ: Այսօրվա արևմտահայերենը ավելին, քան երբևէ կարոտ է կանոնակարգման ու հղկման, և Chuk-ի նշած խնդիրը ամենափոքրերից չէ:
arev.grig
21.11.2009, 22:58
Արև Գրիգ, այս կայքը նախատեսված է առաջին հերթին Հայաստանաբնակ հայերի համար և ես դա երբեք չեմ թաքցրել, թեև իմ համար խիստ ցանկալի է, որ սփյուռքահայերն էլ մտնեն: Ես նման պահանջ չեմ ներկայացնում այն սփյուռքահայերին, ովքեր չեն տիրապետում Աբեղյանական ուղղագրությանը, բայց տիրապետողներից պահանջում եմ, քանի որ ֆորումային համայնքն առաջին հերթին կառուցվում է միմյանց նկատմամբ հարգանքի վրա, իսկ ակումբի մասնակիցների գերակշիռ մեծամասնության համար հարազատ է Աբեղյանական ուղղագրությունը և Մաշտոցյան ուղղագրությամբ տեքստեր կարդալն այնքան էլ հարմար, դյուրին չէ: Հետևաբար այս մեծ բազմությանը հարգելն ու նրան դժվարություն չպատճառելը բարոյական քայլ է:
Ես ինքս դեմ եմ երկուսն էլ անցնելուն, բայց կոնկրետ այս հարցի համատեքստում իմ այդ դեմ լինելը դեր չի կատարում, որովհետև ունենք այն, ինչ ունենք:
«է»-ի փոխարեն «Ա» գրելու մասին երկար կարող ենք բանավիճել, բայց անգամ դրա կարիքը չկա, այն հասարակությունը, որը հիմնականում կազմում է ակումբի համայնքը, դժվարություն չի զգում «ա»-ն կարդալուց, իսկ «ա»-ն սխալ անվանողների հետ պատրաստ եմ երկար բանավիճել՝ ժամանակ ունենալու դեպքում:
Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս հրատարակվող գրքերին ու լրագրերին, ապա դրանց բավական լավ ծանոթ եմ, ավելին, մեծ քանակությամբ տպագրվող «Վարագ» պարբերականի համարների պատրաստմանը իմ գործուն ու ակտիվ մասնակցությունն ունեմ: Ահա, ուրեմն, կարող եմ վստահաբար պնդել, որ այդ բոլոր տպագիր միջոցները տպագրվում են ամենատարբեր ուղղագրություններով, Սփյուռքի ամեն մի անկյունում հավաքված մարդիկ իրենց փոփոխություններն են մտցրել այդ ուղղագրության մեջ ու չկա որևէ հստակ սահման, ավելին, չեն էլ փորձում որևէ ստանդարտի գան, այդ հարցը քննարկել անգամ չեն ուզում: Էլ ինչի՞ մասին է խոսքը:
«Վարագ»-ը մի հրաշալի մասնագետ՝ հայաստանաբնակ, խմբագրում ու բերում է այսպես կոչված «դասական» ուղղագրության, որպեսզի հոդվածագրերից ամեն մեկի գրածը մի կերպով չլինի, ու այդ բոլոր հոդվածագրերն անխտիր իրենց զայրույթն են արտահայտում՝ իրենց գրածը այդպես փոխելու համար:
Հարգելի Չուկ:
Շատ լավ երեւում է որ դուք երբեք սփյուռքում չեք ապրել եւ ծանոթ չեք մեր կյանքին: Երեւում է որ դուք երբեք չեք այցելել սփյուռքում գտնվող հայկանան դպրոցներ եւ մշակութային կենտրոններ: Նաեւ երեւում է որ ձեզ նման հայաստանում ապրող հայերը չեն հասկանում եւ չեն էլ ուզում հասկանալ սփյուռքահայերին եւ չեն ուզում կապեր ստեղծել սփյուռքահայերի հետ: Զարմացած եմ որ անգամ ինտերնետի կայքում դուք հերթ ունեք եւ այդ հերթում սփյուռքահայերը Հայաստանաբնակ հայերից հետո են: Ապրե՜ք:
Ես շատ մեծ սխալ արեցի երբ եկա այստեղ: Չգիտեի որ իմ տեղը հերթի ետեւում է: Հուսով եմ որ դուք ինձանից չեք նեղանում եւ չեք բարկանում: Ես էլ հանգիստ խղճով ձեր Ֆորումից դուրս կգամ:
Հաջողությո՜ւն:

Բարի ճանապարհ, հարգելի Արև Գրիգ, թեև դուք իմ խոսքերը սխալ եք ընկալել:
Այո, ակումբում կա հերթ, հերթի առաջացման պատճառն այն էր, որ իր սկզբնավորման սկզբնական փուլում կային բազում ֆորումներ, որոնք Սփյուռքի հիմնական պահանջները բավարարում էին, իսկ Հայաստանաբնակների պահանջները բավարարող, որն անհրաժեշտ ու հերթական քայլ է հայկական ինտերնետի զարգացման գործում, չկար:
Բայց այս թեման դրա մասին չէ: Ակումբում կան բազում սփյուռքահայեր, ովքեր այս ֆորումում տանն են, ճիշտ էնպես, ինչպես հայաստանաբնակները:
Իսկ ինչ վերաբերվում է Սփյուռքի կյանքին, ճիշտ ես, ես երբևէ Հայաստանից դուրս չեմ եկել, որը ինձ չի խանգարել լավատեղյակ լինել Սփյուռքի կյանքին, սիրել Սփյուռքը, տեսնել թերությունները (օրինակ լեզվի այդ անհամաձայնությունը) և այլն:
Հարգելի Չուկ:
Շատ լավ երեւում է որ դուք երբեք սփյուռքում չեք ապրել եւ ծանոթ չեք մեր կյանքին: Երեւում է որ դուք երբեք չեք այցելել սփյուռքում գտնվող հայկանան դպրոցներ եւ մշակութային կենտրոններ: Նաեւ երեւում է որ ձեզ նման հայաստանում ապրող հայերը չեն հասկանում եւ չեն էլ ուզում հասկանալ սփյուռքահայերին եւ չեն ուզում կապեր ստեղծել սփյուռքահայերի հետ: Զարմացած եմ որ անգամ ինտերնետի կայքում դուք հերթ ունեք եւ այդ հերթում սփյուռքահայերը Հայաստանաբնակ հայերից հետո են: Ապրե՜ք:
Ես շատ մեծ սխալ արեցի երբ եկա այստեղ: Չգիտեի որ իմ տեղը հերթի ետեւում է: Հուսով եմ որ դուք ինձանից չեք նեղանում եւ չեք բարկանում: Ես էլ հանգիստ խղճով ձեր Ֆորումից դուրս կգամ:
Հաջողությո՜ւն:
arev.grig ջան, արի հապճեպ հետևություններ չանենք ;): Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, չէ՞ :): Ընդ որում՝ հենց այսպես կոչված «աբեղյանական» հայերենը: Եվ ի վերջո՝ բոլորս գրում ենք այն լեզվով, որն առավել լավ գիտենք և որն առավել ամբողջականորեն է ծառայում իր առաջնային՝ հաղորդակցական նպատակին ու դերին:
Հիմա՝ «հայաստանաբնակ» բառի մասին: Իզուր չէ, որ այս ֆորումի անունն «Ակումբ» է: Սա նշանակում է, որ վիրտուալ զրույցներից բացի «Ակումբի» անդամները հանդիպում ու հաղորդակցվում են նաև իրական կյանքում, ինչը, ինքդ էլ կհամաձայնվես, Հայաստանից դուրս ապրող հայերի համար բավականին դժվար կիրառելի նախապայման է: Կարծում եմ՝ Չուկը նաև սա նկատի ուներ, երբ գրում էր քեզ այդքան անհանգստություն պատճառած նախադասությունը :):
Թեմայից շեղվեցինք :think:
Rammstein
21.11.2009, 23:50
Ստորագրում եմ: Այսօրվա արևմտահայերենը ավելին, քան երբևէ կարոտ է կանոնակարգման ու հղկման, և Chuk-ի նշած խնդիրը ամենափոքրերից չէ:
Դա էլ է հասկանալի: Արեւմտահայերենի կանոնագրման ու հղկման համար նախ պետք է լինի արեւմտյան Հայաստան: :aha
Մեղապարտ
22.11.2009, 01:22
Կարծում եմ, որ եթե որոշում ենք բառերն առանձին պետք է գրենք, ապա արժի գրել ոչ թե «արևմտա հայերեն», այլ «արև մտա հայ երեն», իսկ ոէղղագրությունը չգիտեմ, թե ո՞ր հայերենով է :think
Չենք որոշում այդպես է ստացվում, արևմտա հայերենը մտնում է քննարկման մեջ :
Էս վերջերս դիտեցի ՅԱՐՈՒԹԻՒՆ ֆիլմը` Հայութեան ազգային էութեան վերականգնման կարեւորագոյն նախապայմանը խորագրով: Ֆիլմում յանգամանալից ցույց տրուեց դասական քերականութեան վերականգման անհրաժեշտութեան ու կարևորութեան մասին: Հնարավոր եմ համարում, որ շատ շուտով պետական մակարդակով կիրականացուի այդ անցումը:
Ինչեւէ, այսօրուանից ես էլ կկատարեմ այդ անցումը: Ճիշտ է սկզբնական գրութիւներումս շատ կլինեն սխալները, սակայն հետագայում կհարմարւեմ:
Եղիայեան
25.04.2010, 18:56
Պտտուիր, պտտուիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել:
Պտտուիր, պտտուիր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել:
Հիմա դու կողմ ես թե դեմ? :))
քաղաքացի
14.09.2010, 12:55
Հետաքրքրական նիւթ Իւթուբում: :)
http://www.youtube.com/watch?v=7ebr5ZHURHc - Յարութիւն 1
http://www.youtube.com/watch?v=XtcaSEjQ1g8 - Յարութիւն 2
http://www.youtube.com/watch?v=Cc8UQqssSas - Յարութիւն 3
http://www.youtube.com/watch?v=y9axlVAkccY - Յարութիւն 4
http://www.youtube.com/watch?v=1tztlk3PtdI - Յարութիւն 5
http://www.youtube.com/watch?v=T6AbvRcvT8c - Յարութիւն 6
krunk Hayastani
20.09.2010, 18:39
Պարոն Եղիայեանը այս գրառումը կատարել է արևմտահայերենի քննարկման թեմայում, բայց հարցը վերաբերում է ուղղագրությանը.
Կռունկ ջան,
Ուրախ եմ տրամադրութեանդ համար, և իսկոյն կը կատարեմ իմ առաջարկս:
Միասնական ուղղագրութեան հասնելու ճամբուն վրայ իբրև նախաքայլ կ'առաջարկեմ.
1. Արևելահայոց կողմէ՝
Վերականգնել պատմական երեք հիմնական երկբարբառները՝ ԵԱ- ատեան, պատեան, մատեան, նայիրեան և այլն. ՈՅ- յոյն, նոյն, գոյն և այլն. ԻՒ կամ Իւ- արիւն, սիւն, ճաջիւն և այլն:
Շատ դիւրաւ ու մեքենականօրէն վերականգնելի է նաև բառավերջի Է-ն՝ Վահէ, բազէ, ափսէ:
2. Արևմտահայոց կողմէ՝
Վերացնել բառամէջի Է-ն՝ պարտէզ, աղէտ, պարէն: Գրել պարտեզ, աղետ, պարեն:
Վերացնել բառամէջի Օ-ն՝ կարօտ, պաշտօն, նարօտ: Գրել կարոտ, պաղտոն, նարոտ:
Վերացնել բառավերջի Օ-ն, որ արդէն հայերէնի մէջ գոյութիւն չունի, նաև օտար բառերու և փաղաքշական անուններու վերջէն՝ ծո, քիլո, Պորտո, Աւո, Կարո և այլն:
Տարի մը ետք կարելի է բերել բարեփոխումներու երկրորդ ցանկ մը:
Առայժմ այսքան. տեսնենք ի՛նչ կը մտածեն մեր ընթերցողները:
Կրկնեմ հասկացածս և ամփոփեմ հասկանալիքս:
մտքերս շարադրեմ մոտավորապես այսպիսի սխեմայով՝ 1. առաջարկված փոփոխությունները ո՛ր բառերին են վերաբերում (կոնկրետ այս կամ այն բառը ինչպես է գրվելու), 2. ի՛նչ է տալու այս վերափոխումը բառերի իմաստաբանական կողմը թափանցիկ դարձնելու համար (շատերն են խոսում իմաստաբանության մթագնման մասին նոր ուղղագրությունում), 3. ի՛նչ բացառություններ են սպասվում:
Առաջինը: ԵԱ-ի վերականգնումը նշանակում է յա-ի վերացու՞մ: Ազգանուններում, ածականներում (է՞լ որտեղ կա): Մի հարց ունեի՝ իսկ ինչպես գրել ձայնավորից հետո, բայց տեսա Եղիայեան ազգանվան մեջ ու հարցս թուլացավ: Բայց և այնպես, ես գիտեմ Հաննեյան ազգանունը: Սա ինչպե՞ս ենք գրելու:
Հա՛, հոլովաձևերում կա՝ արեամբ, ձյուն/ձյան՝ ձեա՞ն տակ: Այսինքն՝ ազգանուններն էլ հոլովաձև են:
Դ՛Արտանյանն ինչպե՞ս է գրվելու: Այլևս զրկվելու ենք նրան հայ համարելու երջանկությունից:
Երկրորդ առաջարկը:
ՈՅ- յոյն, նոյն, գոյն և այլն. ԻՒ կամ Իւ- արիւն, սիւն,
ույ - յու հայելաձև հակառակ երկհնչյունները դառնում են ո(ւ)յ [ես այսպես եմ գրի առնում ըստ իմ սովորության] և ի(ո)ւ (ի դեպ՝ ինչու՞ վարանեցիք մեծատառ վյունը մեծատառ ինիի կողքին գործածել:)
ություն/ության հոլովումը կդառնա ութիւն / ութեան
Ուրիշ ո՞ր բառերում կհանդիպի իւ / եա հերթագայությունը:
Փոխառյալ բառերում ոյ ապա ույ ինչպե՞ս կհաղորդվեն: Կորեական Ցոյ ազգանումը կկարդանք Ցո՞:
Լավ, փոխառյալներն այդքան կարևոր չեն: Հակառակ դեպքում՝ բացառություն կհամարենք:
Երրորդը վերաբերում է բառավերջի է-ին: Ափսոս՝ հանգաբառարան չունեմ: Բացի Ձեր բերած օրինակներից ուրիշ բառ է-ով վերջացող հիմա միտս չի գալիս:
Եվ մի վերջին հարց: Չգիտեմ՝ ինչու՛ է-ն և օ-ն իմ աչքին շաղկապվում են: Երևի երկուսն էլ այն պարզ ձայնավորներն են, որոնք հայերենում ունեն իրենց երկբարբառները (ե և ո)՝ բառասկզբում և բառամիջում ու վառավերջում գրվելիս: Արդ, ինչու՞ եք առաջարկում օ-ն հետևողականորեն հանել բառամիջից ու բառավերջից, իսկ է-ն միայն բառամիջից:
Կարծում եմ, որ իմաստաբանական-պատմական հիմքեր ունեք: Կներկայացնե՞ք:
Շնորհակալություն:
Լեզուատրամաբանական աղաւաղումներ
Արտասանական աղաւաղումները զուգորդւում են իմաստային, լեզուատրամաբանական սխալներով: Իհարկէ, դրանք ժամանակակից ուղղախօսութեան խնդիրներից դուրս են դիտւում, սակայն, նախ՝ «ուղղախօսութիւն» եզրը (պատահական չէ, որ հնում անուանուել է «ճշմարտախօսութիւն») թոյլ է տալիս աւելի լայն ըմբռնում, բացի այդ՝ իմաստային շատ խաթարումներ անմիջաբար հետեւանք են 1922-ի եւ 1940-ի ուղղագրական փոփոխութիւնների:
Օրինակ՝«տնօրենություն» («դիրեկցիա» իմաստով) եւ «տնօրինություն» (կարգաւորում) բառերի շփոթը դիւրին վերանում է դասական ուղղագրութեամբ, պարզ երեւում է «օրէն» արմատը, ուստի՝ գոյականը տարբերւում է բայից (է-ի հնչիւնափոխութեան տրամաբանութիւնն էլ՝ իր հերթին):
Գարեգին Նժդեհն աներկբայ ասում է. «Ապրել ցեղօրէն», այսինքն՝ ցեղը իբրեւ գերագոյն օրէնք ընդունելով: Համեմատենք գործող ուղղագրութեան աղաւաղման հետ՝ «Ապրել ցեղորեն». մի՞թէ այս սովորական, չէզոք մակբայը արտայայտում է նժդեհեան մտքի ողջ հզօրութիւնն ու իմաստը: Հէնց միայն Նժդեհին համարժէք հասկանալու համար հարկաւոր է օր առաջ վերադառնալ դասական ուղղագրութեանը, էլ չենք խօսում 1600-ամեայ գրաւոր ժառանգութեան, արեւմտահայ եւ Սփիւռքի արդի գրականութիւնը համարժէք իւրացնելու մասին:
Մեկ այլ, նրբօրէն արձանագրուած, յոբելեանական օրինակ15. «Օրհնյալ է Հարութիւնն Քրիստոսի» գործող ուղղագրութեամբ մաղթանքը դասական ուղղագրութեամբ է միայն վերականգնում իր բուն իմաստը՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Գրութեան փոփոխութեամբ վերստին աղճատուել է բառի արմատը, եւ «յար»-ի փոխարէն («յ» նախդիր + «ար» արմատ), որ այստեղ նշանակում է «կենդանանալ», փաստացի կարդացւում է «հար»՝ «խփել», «վնասել» իմաստով («ոտնահարել», «դանակահարել» եւ այլն):
Եւս մեկ օրինակ՝ այս անգամ բարբառային խօսքին առնչուող16. «Ծերացանք՝ ծերը տեսանք» ասացուածքը գործող ուղղագրութեամբ աղճատուած է (ո՞ւմ տեսանք, ո՞ր ծերին, ծերուկին), մինչդեռ դասականով նշանակում է «ծէրը», այսինքն՝ կեանքի վերջը, աւարտը, ծայրը (այ > է հնչիւնափոխութեամբ):
,,,,Նոյնը վերաբերում է «վեր ընկնել» դարձուածքին, որի կողքին անհասկանալի է «վերելակ» բառը (եթէ նոյն բառն է՝ ինչպէ՞ս է նշանակում երկու հակադիր ուղղութիւն). դասականի ուղղագրութեամբ է ճշտւում, որ առաջին դէպքում գործ ունենք «վէր»-ի՝ վայր ընկնելու հետ
(«վայր» > «վէր»):
Թող ուսուցիչը աշակերտներին (նաեւ՝ դասախօսը՝ ուսանողներին) հետեւեալ վարժութիւնն անել տայ՝ գործող ուղղագրութեամբ գրառել ու մեկնաբանել «գյուղապետ», «քաղաքապետ», «թաղապետ», «գնդապետ», «սակավապետ», «անտառապետ», «բռնապետ», «վարչապետ», «պահակապետ» բառերը: Դիւրին կհամոզուենք, որ սովորողների մեծագոյն մասը շփոթւում է, չի հասկանում, թէ ի՞նչ է «սակավապետը», ինչի՞ «պետն» է դա: Բառը ստուգաբանւում է միայն դասական գրութեամբ՝ «սակաւապէտ», այսինքն՝ երկրորդ բաղադրիչը ոչ թէ «գլուխ», «ղեկավար» արմատն է, այլ՝ «պէտք», ուստի եւ՝ «ժուժկալ», «քչով բաւարարուող» իմաստն ունի:
Եզրակացութիւն
1922 թուականի հրամանագիրը, հիմք ընդունելով կատարուած հնչիւնական փոփոխութիւնների եւ գրառման համակարգի համապատասխանեցման անհրաժեշտութիւնը, բնաւ հաշուի չի առել հնարաւոր հնչիւնական փոփոխութիւնները, որ անխուսափելիօրէն պիտի հետեւէին (եւ հետեւեցին) գրութեան «բարեփոխմանը»: Հայերէնի ոչ միայն ուղղագրութեանը, այլեւ բովանդակ ուղղախօսութեանը հասցուել է կործանարար հարուած:
Կատարուածն ունեցել է իր քաղաքական դրդապատճառները, խնդրի լուծման ընտրած ռազմավարութեան քաղաքական հիմքերը: Մասնաւորապէս՝ «բարեփոխիչները» չէին կարող չգիտակցել, որ իրենք առաւել խորացնում են հայութեան երկու հատուածների միջեւ արդէն այլ հիմքերով առաջացած վիհը, մի նոր հիմք են տալիս լեզուական, հոգեւոր, մշակութային փոխադարձ խորթացման: Դժուար չէր, իսկապէս, հասկանալ, որ միասնական ուղղագրութեան պարտադիր պահպանումն է նոյն լեզուի երկու տարբերակների հիմքը, բովանդակ ազգային միասնութեան հիմքը:
Նորից ու նորից յիշեցնենք, որ յատկապէս այդ հրամայականի, այդ յիրաւի «իմաստուն սկզբունքի» շնորհիւ «արտասանական այն խոշոր տարբերությունները, որոնք անջատում էին մեր երկու գրական լեզուները, գրավորի մեջ քիչ էին զգալ տալիս, իսկ բանավորի մեջ թեեւ շատ, բայց այնքան, որ միմյանց հասկանալու անհաղթահարելի դժվարություններ չէին ստեղծվում: Եվ սիրով հնչվում էր արեւելահայի բերանում արեւմտահայերենը եւ ընդհակառակն»17:
Մինչդեռ կատարուեց այն, ինչն արդէն իսկ կանխատեսելի էր, աւելին՝ յստակ կանխատեսել էին 19-րդ դարի վերջին – 20-րդի սկզբին մի շարք մտաւորականներ, ովքեր մտահոգ էին ուղղագրութեան անհարկի փոփոխութեան վտանգից: Յիշատակենք թէկուզ «տգիտական ուղղագրութեան» (այսօրուայ հեռուից՝ տգիտացնող ուղղագրութեան) սպառնալիքի մասին տակաւին 1910 թուականին արուած նախազգուշացումներից մեկը. «Ուղղագրութիւնը դիւրացնելու պատրուակին տակ՝ աւերել, եղծանել բառերը, գրերու արտասանութեան նրբութիւնները, հայերէն այբուբենքին վրայ այնպիսի՛ անդամահատութիւններ ընել, որոնք ստուգիւ վիրաբուժական չեն, այլ սպաննիչ ու խաթարող... Այս միջոցիս ամէն քիչ շատ գրիչ շարժողը՝ ինկած է հայերէն այբուբենքին վրայ, մեկը՝ այս գիրը կը հալածէ, միւսը՝ այն գիրը կը վտարէ»18:
,,,,Կատարուածի հակազգային ուղղուածութիւնը, ճակատագրական վնասակարութիւնը ժամանակին արդարացիօրէն արձանագրել է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան յատուկ յանձնաժողովը. «Աշխարհիս վրայ մեզմէ զատ չկայ ազգ՝ որ երկու տեսակ ուղղագրութիւն ունենայ: Եւ շատ անտեղի է մեր ազգին արդի վիճակը՝ իրարու գրածներէն խորշելու եւ կամ իսկապէս չհասկնալու զիրար, ինչպէս կը պատահի շատերուն»19:
«Երեւանեան ուղղագրութիւնը», իրօք, ոչ թէ սոսկ «պղծութիւն», «հրէշային խառնակութիւն», «այբուբենական բռնաւորութիւն», արդարութեան ու գիտութեան դէմ մեղանչում եղաւ, այլեւ՝ «գերեզմանաքար» հայոց անցեալի վրայ, չինական պարսպով անջրպետեց հայաստանցիներին թէ՛ իրենց նախնիներից եւ թէ՛ սփիւռքի ազգակիցներից20:
Տասնամեակներ առաջ ասուածը հարկադրուած ենք ահաւասիկ առաւել դառնութեամբ ու տագնապով կրկնելու այսօր: Ամօթալի փաստ է իսկապէս. հայաստանեան լեզուաբանների մեծ մասը այսօր անսքօղ թշնամութիւն է տածում դասական ուղղագրութեան վերականգնման հանդէպ, որից էլ ածանցւում է արեւմտահայ գրականութեան հանդէպ համապատասխան վերաբերմունքը: Բանը հասել է անգամ արտառոց յորդորի. «Եվ որքան Սփյուռքը շուտ թոթափի հին ուղղագրության անցանկալի բեռը, այնքան ավելի լավ սփյուռքահայության համար»21:
Սփիւռքը ժամանակին չընդունեց ուղղագրական բռնութիւնը, հակադրուեց, ահազանգեց, թէպէտ՝ ապարդիւն: Այդուհանդերձ, եթէ այսօր կենդանի է դասական ուղղագրութիւնը (իսկ, գաղտնիք չէ, որ դասականի որոշ հակառակորդներ ամէն կերպ ճգնում են դա բնութագրել սոսկ որպէս «գրաբարի ուղղագրութիւն»), ապա պարտական ենք Սփիւռքի մեր ազգակիցներին: Եւ մի՞թէ առնուազն տարօրինակ չէ, որ օտար լեզուական միջավայրում հնարաւոր է իւրացնել դասական ուղղագրութիւնը, այնինչ հայաստանեան հակառակորդները տրտնջում են դժուարութիւններից, ծուլանում մի քանի նոր կանոն իւրացնել եւ դեռ մոլորեցնում են հանրութեանը: Նշենք, ի դէպ, որ կայ լիարժէք գիտական եւ ուսումնական գրականութիւն, աւելին՝ Հայաստանում արդէն ստեղծուել ու հանրութեանը ցուցադրուել է գործող ուղղագրութիւնը դասականի փոխարկող համակարգչային ծրագիր:
Վերադառնալով 80 տարի առաջ կատարուածին՝ մեզ տուեալ պարագայում հետաքրքրողը լեզուագիտական հիմքն է, այն աշխարհայեացքային-մեթոդաբանական դիրքորոշումը, որը հայերէնի գործող ուղղագրութեան մէջ բացարձակացնում է հնչիւնական սկզբունքը, իսկ աւանդական-ստուգաբանական ու ձեւաբանական սկզբունքները՝ անտեսում:
Նախ՝ իրենք իսկ՝ 1922 եւ 1940 թուականների «բարեփոխիչները», հետեւողականօրէն չեն պահպանել «մեկ հնչիւն – մեկ տառ» սկզբունքը, ընդ որում՝ ո՛չ փոփոխուած ձայնաւորների, ո՛չ էլ անփոփոխ բաղաձայների գրութեան առումով: Սխալ հիմնադրոյթի տուրք գրութիւնը մեծապէս աղճատել է հայ բառերի պատկերը, դարձրել նոր սերունդների համար անճանաչելի, պայմանական բան: Իսկ աւանդական բառապատկերի աղաւաղումը անհետք չէր կարող մնալ բառի հնչեցման, բառիմաստը ճիշտ ընկալելու, ինչպէս նաեւ բառը մտապահելու եւ ճիշտ գրառելու մէջ:
Երկրորդ՝ հնարաւոր էլ չէր անշեղօրէն հետեւել «մեկ հնչիւն՝ մեկ տառ» կանոնին, քանի որ դարաւոր պատմութիւն ունեցող լեզուն (ինչպէս հայերէնը, այնպէս էլ անգլերէնը, ֆրանսերէնը, ռուսերէնը եւ այլն) անխուսափելիօրէն հեռացած պիտի լինէր բառի հնչեցման սկզբնական ձեւից, կուտակէր գրութեան ու արտասանութեան անհամապատասխանութիւններ, այդ թւում՝ «յամր», չգրառուող հնչիւններ: Եթէ, դիցուք՝ հայերէնը լինէր անգիր լեզու, գուցէ հիմնաւոր լինէր հնչիւնական սկզբունքի գերադասումը:
Երրորդ՝ ուղղագրութիւնն ինքնին մշակութապահպան դեր ունի. հնչոյթի գրութիւնը չէ՞ որ նաեւ պատմական յիշողութիւն է, ազգային ինքնութեան հիմքերից մեկը, ազգի միասնութիւնը ժամանակի (հերթափոխուող սերունդների) եւ տարածութեան (ժողովրդի տարբեր հատուածների) մէջ ապահովող հզօր գործօն: Պատմութիւն ունեցող, գրականութիւն ունեցող, հոգեւոր ժառանգութիւն ունեցող ժողովրդի համար տառն աւելին է, քան սոսկ հնչոյթի գծագրական պատկերը, բառն աւելին է, քան սոսկ հնչոյթների համակցութիւն, ուղղագրութիւնն աւելին է, քան տառագրութիւնը, իսկ ազգի միասնականութեան ապահովումն աւելի կարեւոր է, քան ուղղագրութեան միւս բոլոր չափանիշները:
Չորրորդ՝ անցած տարիների արտասանական աղաւաղումները (սոսկ հնչիւնական սկզբունքին կառչած մնալու հետեւանքով) թոյլ են տալիս եզրակացնելու, որ հայերէնի ուղղագրութեան (նաեւ՝ ուղղախօսութեան) խնդրում պակաս կարեւոր չէ աւանդական-ստուգաբանական մօտեցումը: Արդ՝ հարկաւոր է, նախ՝ խորապէս գիտակցել այդ հանգամանքը, ապա՝ համապատասխանաբար փոխել հայերէնի ուսուցման յարացոյցը:
Վերադարձը դասական ուղղագրութեանը հիմք կստեղծի նաեւ ուղղախօսութեան աստիճանական շտկման:
1 Տե՛ս Մ. Աբեղյան, Առաջնորդ հայոց լեզվի նոր ուղղագրության, Յերեվան, Պետհրատ, 1922, էջ 3-4:
2 Էդ. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Եր., ԵՊՀ հրատ., 1987, էջ 121:
3 Անդ, էջ 280:
4 Անդ:
5 Տե՛ս Թ. Ղարագյուլյան, Ժամանակակից հայերէնի ուղղախօսութիւնը, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1974, էջ 215-216:
6 Խ. Պ. Քարտաշեան, Խորհրդային Հայաստանի նոր ուղղագրութիւնը, Պէյրութ, «Հրազդան», 1926, էջ 21:
7 Տե՛ս Վ. Միրզոյան, Հայերէնը՝ անաղարտ, Եր., «Գրիգոր Տաթեւացի», 2005:
8 Տե՛ս Է. Գյուլեսերյան, Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը, Եր., ՀՍՍՀ մշակույթի նախարարության մեթոդկենտրոն, 1987, էջ 29-39:
9 Ս.Վ. Գյուլբուդաղյան, Հայոց լեզվի մեթոդիկա, Եր., ԵՊՀ հրատ., 1978, էջ 156:
10 Ա. Ղարիբյան, Հայ մանկավարժական լեզվաբանության հարցեր: Գիրք 1. Ներածություն, Եր., Լույս, 1969, էջ 94:
11Վ. Առաքելեան, Ժամանակակից հայերէնի հնչիւնաբանութիւն, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, էջ 67:
12 Գ. Ջահուկյան, Հարկ կա՞ արդյոք փոխել մեր ուղղագրությունը, Եր., 1996, էջ 19:
13 Վ. Առաքելյան, Կգա նաեւ ուղղագրությամբ զբաղվելու ժամանակը //«Երեկոյան Երեւան», 19 Մարտի 1997, էջ 4:
14 Լ. Ավդալյան, Ուղղագրության խնդիրը // «Հայաստան», 5 Ապրիլի 1991, էջ 2:
15 Տե՛ս Լ. Միրիջանեան, Ազգայինը Մեսրոպեան ուղղագրութիւնն է // «Ավանգարդ» (շաբաթաթերթ), 15-21 Օգոստոսի 2001թ., էջ 2:
16 Տե՛ս Գ. Պասմաճեան, Միասնական ուղղագրութիւն յօգուտ միասնականութեան // «Գիտութիւն եւ տեխնիկա», 1996, թ. 7-9, էջ 41:
17 Ա. Ղարիբյան, նշուած աշխ., էջ 94:
18 Գ. Մէնէվիշեան, Հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիրը, Վիեննա, 1910, էջ 8:
19 «Վենետկոյ Մխիթարեանց յանձնաժողովին կարծիքը հայերէնի ուղղագրութեան մասին», Վենետիկ, Սուրբ Ղազար, 1927, էջ 10:
20 Տե՛ս «Երեւանեան ուղղագրութիւնը» (խմբագրական) // «Հայաստանի կոչնակ», Նիւ Եորք, Նոյեմբեր 20, 1926, թ. 47, Հ. Ա. Ղազիկեան, Ի՞նչ են անում Երեւանում // «Հայրենիք» (ամսագիր), 1927, հ. 6, էջ 70, Կոստան Զարեան, Ուղղագրութեան խնդրի առթիւ // «Հայրենիք» (օրաթերթ), Սեպտեմբերի 30 – Հոկտեմբերի 1, 1927թ.:
,,,,Լեզուական բարբարոսութիւնը ինքնին մերժելի էր թուում. «Ես վստահ եմ, որ ոչ մեկ հայ պիտի չգործէ այդ ոճիրը, եւ պիտի չգրէ տեր, սեր, աղետ, նուեր» (Հ. Ա. Ղազիկեան, նշուած աշխ., էջ 68)
21 «Հայաստանի Հանրապետություն» (օրաթերթ), 13 Ապրիլի 2002թ., էջ 5: Տիտղոսաւոր հեղինակներին բնաւ պատիւ չբերող սոյն փաստաթուղթը, որ անուանւած է «Հայերենի արդի ուղղագրությունը փոխելու փորձերի առթիվ», աւարտւում է դասականի կողմնակիցների ջանքերի պիտակումներով՝ «որպես հայ մշակույթի քայքայմանն ուղղված միտումնավոր քայլեր՝ թելադրված հայատյաց կենտրոններից»:
ՎԱԼԵՐԻ ՄԻՐԶՈՅԵԱՆ
«ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ»
Երեւան, 2006
Աղբիւրը: (http://www.dnforum.am/showthread.php/5174-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A7%D5%B6/page2)
Նախ ասեմ, որ շնորհակալությունը միամիտ սեղմացի:)
Արթուր ջան, տեղադրածդ հոդվածը մինչև վերջ չկարողացա կարդալ, ավելի ճիշտ չուզեցա, որովհետև դժվար է իմ համար այդ ուղղագրությամբ կարդալ…
Մի անգամ էլ այստեղ ասեմ, որ ոչ թե մենք պիտի լինենք ուղղագրության համար, այլ ուղղագրությունը պիտի լինի մեր համար և եթե այն անհարմար է, ուրեմն ենթակա է փոփոխման, պարզեցման, իհարկե պահպանելով հիմնաքարերը, այսինքն գտնելով ոսկե միջինը: Ասում ես հայ էթնոսի տարանջատում… Հա դա ահավոր վատա, բայց հիմա սա է իրողությունը ու պիտի հաշվի առնվեն բոլոր հանգամանքները: Արևելահայերի համար դասական ուղղագրությունն է դժվար, արևմտահայերի համար՝ աբեղյանականը: Ուրեմն պիտի գտնել նենց մի միջին, որը հարմար կլինի երկու հատվածներին էլ: Ու իրար ընդառաջ գնալով, որ թե անվերջ վիճաբանելով: Ես անձամբ մի քանի պարսկահայերի եմ ճանաչում, որոնք սովորել են մեր հիմիկվա ուղղագրությունը և դրանով են առաջնորդվում, ասելով, որ քանիոր դա է մեր պետականորեն ընդունածու ուրեմն դրանով էլ պիտի առաջնորդվենք: Այ միավորման սկիզբը սենց պիտի լինի, ոչ թե ամեն մեկն իրա իմացածը առաջ տանի ու տարանջատումն էլ ավելի խորանա: մարդիկ հասկացել ոմ, որ պիտի միաբանվել թեկուզ և իրենց անհարմար, բայց պետակարորեն ընդունվածի շուրջ: Իհարկե հիմա մեր ուղղագրությունն էլ կարիք ունի որոշ ճշտումների ու փոփոխությունների, քանի որ արդեն իսկ կա դրա պահանջը, բայց հետ դարձը սխալ կլինի:
Հետե հենց էս ՀԵՏՈ բառի վրա մի օրինակ բերեմ, կարո՞ղ ես բացատրել թե ինչո՞ւ պիտի գրվի «յետոյ», գուցե և նախկինում այդպես է արտասանվել, բայց հիմա հո հնչյունափոխվելա բառը, ու ոչ միայն արևելահայերենում, այլև արևմտահայերենում… ու որնա՞ ինչ ինչ բարդ կանոններ հիշելու իմաստը…

Կը խնդրեյի դիտել Յարութիւն ֆիլնը, սկզբից մինչեւ վերջ: Քո եւ այլոց բոլոր հարցերը լուսաբանուած են ու հիմնավորուած:
Վերեւի գրառումներից մէկում քաղաքացին տեղադրել է ֆիլմի մասերի յղումները:
Կը խնդրեյի դիտել Յարութիւն ֆիլնը, սկզբից մինչեւ վերջ: Քո եւ այլոց բոլոր հարցերը լուսաբանուած են ու հիմնավորուած:
Վերեւի գրառումներից մէկում քաղաքացին տեղադրել է ֆիլմի մասերի յղումները:
Հետաքրքրական նիւթ Իւթուբում: :)
http://www.youtube.com/watch?v=7ebr5ZHURHc - Յարութիւն 1
http://www.youtube.com/watch?v=XtcaSEjQ1g8 - Յարութիւն 2
http://www.youtube.com/watch?v=Cc8UQqssSas - Յարութիւն 3
http://www.youtube.com/watch?v=y9axlVAkccY - Յարութիւն 4
http://www.youtube.com/watch?v=1tztlk3PtdI - Յարութիւն 5
http://www.youtube.com/watch?v=T6AbvRcvT8c - Յարութիւն 6
Արթուր ջան, առաջին մասը նայել էի, երկրորդն էլ նայեցի, մնացածն էլ կհարնարացնեմ ու կնայեմ, բայց մեկա կարծիքս չեմ փոխի: Էլի ու էլի դեմ եմ հնի վերականգնմանը:
Դա գիտե՞ս ինչինա նման, դա նմանա նրան, որ հեթանոսները հիմա պահանջեն քանդել բոլոր եկեղեցները ու վերականգնել մեհյանները:
Ինչքան էլ ահավոր ու ցավալի լինի, եղածը եղած է ու հիմա բռնել ու նորից գլխատել մեր ձևավորված ու կիրառվող՝ կենդանի, ուղղագրությունը, դա կլինի համարյա համարժեք մի բան ինչ արել են բոլշևիկները: Էլի եմ կրկնում, որոշակի արևմտա և արևելա հայերենները իրար մոտեցնող փոփոխություններ կարելի է անել, բայց շատ նուրբ ու զգույշ ու հնարավորինս անցավ, ու երկու կողմերի համաձայնությամբ, որը և կլինի միաբանման հիմնաքարը:
Իսկ դու էլի չպատասխանեցիր իմ հարցին՝ Ինչո՞ւ «յետոյ»…

Կոնկրետ «յետոյ»-ը չգիտեմ, բայց ասեմ, ինչու, օրիակ՝ Յարութիւն:
Ի Ար ութիւն, որտեղ ի-ն միանում է ձայնավորին եւ դառնում Յ՝ Յարութիւն: Ի-ն կոմղ ցոյց տուող տառ է՝ ի առաջ, ի վեր, ի դէպ... Յարութիւնի դէպքում՝ ի Ար, արարում: Ահա այպէս հասկանալի է դառնում Հարություն բառի իմաստը:
Ներկայ ուղղագրութեամբ մեծամասնութեամբ աղավաղուած է հայերէնի բառարմատները:

Էդ դեպքում ինչո՞ւ ենք արտասանում հարություն, այլ ոչ թե Իարություն կամ յարություն: Արթ ջան, սենց որ գնանք՝ ծայրահեղություններից չենք կարա խուսափենք, որը չի կարա բերի միանշանակության, այլ հակարակը՝ կտանի դեպի փակուղի…

Որովհետեւ էդպես ենք արտասանում: Սա ընդամէնը ուղղագրութեան հարց է, որը չի ազդում արտասանութեան վրայ, բայց պահում է բառարմատը:
Ներկայ ուղղագրութեամբ պարզապէս անհնար է ուսումնասիրել բառարմատը, որը նաեւ հաստատել էր Աճառեանը:
Պանդուխտ
08.11.2010, 17:22
Գիր ունեցող լեզուների ջախջախիչ մեծամասնութեան ուղղագրութիւնը չի համապատասխանում արդի արտասանութիւններին: Պահում են ուղղագրութիւնը, պահելու համար լեզուն:
Yu ar veri biyutiful. Awer lengvej iz so eksayting
թէ՞
You are very beautiful. Our language is so exciting.
Յետոյ (Ի ետ-ոյ) նշանակում է ետեւից եկածը: Հետ բառը աւելի շատ միասնութիւն է նշում:

Շնորհակալություն բացատրության համար:
Բայց ուրեմն այդ դեպքում ճիշտ լինի գրել, ոչ թե յետոյ, այլ՝ ետո ու կարդալ [յէտո], քանի որ «ե» տառը կարդացվումա «յէ», վերջին յ-ն էլ սղվումա: Այ սնեց առավելապես կպահպանվի, թե բառարմատը, թե իմաստը…
Որ ասում եմ սա ծայրահեղության տանող ճանապարհա…
Եթե արտասանում ենք «Հ» տառը, ուրեմն մեր լեզուն դրա կարիքը ունի ու անտեսել այն կամ փոխարինել Յ-ով… չգիտեմ…
Սա Գ-Ք, Դ-Թ, Բ-Փ դեպքը չի: Հ-ն ու Յ-ն լրիվ տարբեր հնչյուններ են

Տիգրան ջան, քո նշած տրամաբանութեամբ, օրինակ անգլերէն write բառում էն e-ն ավելորդ է, բայց չէ՞ որ լեզուաբանները գիտեն, որ հին բրիտաներէնում, write-ը կարդացուել է այնպէս, ինչպէս գրուել է՝ վրիտե:
Հիմա ընդամէնը աւելացւում է կանոն, որ յ-ն բառասկզբում հ- է կարդացւում, ու կանոնն իր մի քանի բացառութիւններով: Իսկ թէ ինչու՞ աւելորդ «բարդացնել», դա բարդացում չէ, այլ ճիշտ բառարմատի պահպանում:
Ի՞նչ է անգլիացիները տանջւում են, կամ ամերիացիները, կամ բոլոր անգլերէն սովորողները, որ ստիպուած են լինում իւրաքանչիւր բառի հետ սովորել իր յատուկ արտասանութիւնը եւ պարտադիր պայման է բառարանում կից դնել այդ արտասանութիւնը: Անգրագէ՞տ են մնացել էդ խեղճ մարդիկ:

Էդ ամեն ինչը պարզ է, բացի մի բանից՝ ինչո՞ւ նորից ու նորից գնանք բարդացման ճանապարհով, պարզեցնելու փոխարեն, միայն բառարմատների ճիշտ պահպանման համա՞ր… Չեմ ասում թե դա կարևոր չի, բայց կարծում եմ պարզությունն ավելի կարևոր է: Ու հնարավորինս պահպանելով, պիտի հնարավորինս պարզեցվի լեզուն: Նամանավանդ որ այժմյան լեզուն կենդանի կիրառվող լեզու է ու նրան բզբզելը կարա շատ տխուր հետևանքներ ունենա:

Դէ դա արդէն քո կարծիքն է:
Եթէ հարցը քեզ իրօք հետաքրքրում է, կարող ես լրացուցիչի ուսումնասիրել հակառակը պնդողների հիմնավորումներին, օրնակ հէնց «Յարութիւն» ֆիլմի օգնութեամբ:
Իսկ թէ ի վերջոյ ո՞ր ուղղագրութիւնը կը լինի, դա արդէն կը վճռեն համապատասխան մասնագէտները:
Պանդուխտ
09.11.2010, 17:06
Յետոյ «ետքը, վերջը», յոտնկայս «ոտքի կանգնած», յանձինս «անձովը»՝ գրաբարի քերականութեամբ բառեր են, եւ մտել են աշխարհաբար: Ուստի ճիշտ չէ դրանց հետ վարուել նոր օրէնքով կամ նոր ուղղագրութեամբ:
Արտասանոււթիւնը անընդհատ փոփոխւում է: Այժմու արտասանութիւնն էլ չի համապատասխանում Աբեղեանական ուղղագրութեամբ գրուածքին:
Ուզում եմ վերստին յիշենք, որ Աբեղեանի ուղղագրութիւնը չափազանցութիւն համարելով բարեփոխուեց՝ վերադարձ կատարելով դէպի հինը, դէպի դասականը, այլապէս դուք հիմա կը գրէինք. եյական ե Յերեվանում վորոշել...
Այս գրառումը լրամշակուած ու ընդարձակ տարբերակն է շատ յարգելի Սոս Մովիսեանի հարցին իմ պատասխանի, որ հաղորդագրութեան տեսքով թողել եմ «Ջաւախքի» մատեանում։ Իսկ հարցն անշուշտ միայն նրանը չէ, այլ շատուշատ ուրիշներինը, ովքեր մի տեսակ անհանդուրժող կամ քամահրական կամ լաւ ևս՝ արհամարհական վերաբերմունք ունեն աւանդական ուղղագրութեան ջատագովների և այդ ուղղագրութիւնն այժմ կիրառող հայաստանաբնակ արեւելահայերի հանդէպ։ Պատճառներից մէկը չգիտութիւնն է, միւսը՝ վախը, թէ կարող է անգրագիտութիւնը մեզանում տարածուել, եթէ անցում կատարենք աւանդական ուղղագրութեանը։ Մէկ ուրիշ պատճառ է յաճախ հէնց լեզուաբանների կողմից միտումնաւոր կերպով տարածուող խեղաթիւրուած տեղեկութիւնը մեր նախնիների ուղղագրութեան վերաբերեալ, որի պատճառը յստակ է. այդ լեզուաբաններն իրենք չեն տիրապետում աւանդական ուղղագրութեանը, սովորելու կամ հասարակութեան առաջ անգրագէտ երևալու ցանկութիւն էլ, բնականաբար, չունեն։ Իմ պատասխանը հետեւեալն է։
Երկուստեք կտրուկ և մերժողական կարծիքներն ու կարծր դիրքորոշումներն էլ սխալ են։ Այո', եթէ որոշում կայացուէր անմիջապէս անցում կատարելու ժամանակակից արեւելահայ ուղղագրութիւնից դէպի աւանդականը, անգրագիտութիւնը կը մեծանար (թէպէտ այժմ արդի արեւելահայ ուղղագրութեամբ էլ, եթէ նկատել էք, անգրագիտութիւնը ահաւոր չափերի է հասել)։ Սակայն մերժողական կեցուածքն ու մի տեսակ քամահրանքն էլ աւանդական ուղղագրութեան կողմնակիցների և գործածողների դէմ անվայել է։ Այո', կրկնում եմ, անվայե'լ։
Նախ՝ օրէնքը չի արգելում մեզ գործածել աւանդական ուղղագրութիւնը, որը ոչ միայն գրաբարի կամ արեւմտահայերէնի ուղղագրութիւնն է, այլև մեր արեւելահայ դասական հեղինակների ճնշող մեծամասնութեան։ Ի՞նչ ուղղագրութեամբ են գրել Աբովեանից մինչև նախախորհրդային Չարենց, Իսահակեան եւ այլք ևս. անշո'ւշտ, աւանդական։ Պէտք է երկու ուղղագրութիւնների հանդէպ էլ հանդուրժող լինել, ինչպէս որ հանդուրժում ենք բարբառներն ու գրական լեզուի երկճղութիւնը։ Այս հարցին կարող է լուծում տալ միայն ժամանակը։ Եթէ, օրինակ, աստիճանաբար աւանդական ուղղագրութիւնը գործածողների թիւը շատանայ և որակապէս էլ լաւանայ, ինչո՞ւ չէ, կարող է և գալ մի օր, որ այն դառնայ համատարած։ Մի՞թէ վատ է մեր նախնիների ուղղագրութիւնը վերականգնելը և այսպիսով, գոնէ ուղղագրական առումով, կամրջել մեր ազգի թէ' տարբեր հատուածները միմեանց հետ, թէ' մեր նախնեաց լեզուն և արդի հայերէնը։ Ի վերջոյ, ժամանակակից արեւելահայ ուղղագրութեան պատմութիւնը շատ աւելի կարճ է, քան աւանդական ուղղագրութեանը։
Մեր արեւելահայ գրականութեան քերթողները, արեւելահայ մեծանուն գիտնականները ժամանակին դէմ են եղել աւանդական ուղղագրութիւնից հրաժարմանը։ Այս խնդիրն իրականում խորհրդային կարգերի օրօք չի ծագել, այլ շատ աւելի վաղ՝ 1913 թուականին, երբ Մանուկ Աբեղեանն առաջարկեց ժամանակին տեղ գտած ուղղագրական որոշ անմիօրինակութիւնների դէմն առնելու համար բարեփոխել ուղղագրութիւնը։ Բայց պարզուեց, որ ցանկութիւն կայ արմատապէս փոխելու ուղղագրութիւնը։ Հայոց գրերի գիւտի 1500-ամեակին նուիրուած յոբելենական յանձնաժողովը՝ հ. Գալուստ Տէր-Մկրտչեանի նախագահութեամբ, մի որոշ ժամանակ քննեց այս հարցը. նամակներ գրուեցին, կարծիքներ հնչեցին թէ' գիտնականների, թէ' գրական մշակների կողմից. մեծամասնութիւնը դէմ էր, որոնց թւում և Յովհաննէս Թումանեանը, Հրաչեայ Աճառեանը, անուանի հայագէտ Նիկողայոս Մառը, Յովհաննէս Յովհաննիսեանը, Սեդրակ Մանդինեանը և շատ ուրիշներ։ Այն ժամանակ այս մտայղացումը չիրագործուեց։ Իսկ խորհրդային կարգերը պարզապէս նպաստաւոր պայմաններ ստեղծեցին այս մտայղացման իրականացման համար։
Բայց այստեղ էլ մի բայց կայ. այն ժամանակակից արեւելահայ ուղղագրութիւնը, որ այսօր գործածում ենք, անգամ աբեղեանական ուղղագրութիւնը չէ, այլ քառասնականներին մշակուած աբեղեանաաւանդական մի ինչ-որ խառնուրդ և, ի դէպ, ո'չ կատարեալ, ինչպէս սիրում են նշել խորհրդահայ ուղղագրութեան ջատագովները։ Եթէ արդի արեւելահայ ուղղագրութեան կանոնների համաձայն գրում ենք «հրեա», սխա'լ է, պիտի լինէր «հրյա» (սրանում համոզուելու համար կարելի է Աճառեանի Արմատական բառարանից օգտուել). եթէ «գինեվետ», սխա'լ է, պիտի լինէր «գինևետ», քանի որ այստեղ «վետ» արմատի հետ գործ չունենք, այլ «ավետ» վերջածանցի հնչիւնափոխված ձևի։ «Բարդուղիմեոս». սխա'լ է. այս բառը արդէն շատ դարեր թէ' ձեռագրերում, թէ' տպագիր մատեաններում գրւում է երևի մի հինգ-վեց տարբերակով. եթէ ժամանակակից ուղղագրութիւնը կերտողներն իրօք բարեխիղճ լինէին և առաջնորդուէին գիտութեամբ, այդ բոլոր տարբերակներից ամենասխալը չէին ընտրի. ճիշտն է «Բարթողոմեոս» կամ գոնե «Բարթուղիմեոս», բայց ո'չ երբեք «դ»-ով. այս անունը «դ»-ով գրելն անգրագիտութիւն է։ «Հաչել». սխա'լ է. եթէ մեր խորհրդահայ լեզուաբաններն իրենց լեզուի ուղղագրութեանը քաջատեղեակ լինէին, կ’իմանային, որ այս բառը գրւում է «հաջել», եթէ վերաբերում է շան արձակած ձայնին, մինչդեռ «հաչել»-ը նշանակում է «հառաչել»։ «Տփխիս». սխա'լ է. դարձեալ ընտրուել է սխալ տարբերակը ճիշտ «Տփղիս»-ի փոխարէն։ Կարելի էր շարունակել այս շարքը՝ ցոյց տալու, որ պնդումները, թէ ժամանակակից արեւելահայ ուղղագրութիւնը կատարեալ է, իսկ աւանդականը՝ թերի, չեն համապատասխանում իրականութեանը։ Նոր ուղղագրութիւնում ուղղագրական ձևերի ընտրութիւնը կատարուել է յաճախ անսկզբունքայնօրէն և հակագիտականօրէն։ Մեր խորհրդահայ լեզուաբանները յաճախ ընտրել են ուղղագրական զուգահեռ ձևերից սխալները։ Ի՞նչ գիտականութեան մասին կարող է խօսք լինել այստեղ։ Էլ չեմ ասում, որ երբեմն հնչող այն պնդումը, թէ իբր ժամանակակից խորհրդահայ ուղղագրութեան մէջ տառերը համապատասխանեցուած են հնչիւններին, սուտ է. իւրաքանչիւրս էլ գիտի, թէ որքան շատ են այն բառերը, որ մի ձև գրում, մի ուրիշ կերպ արտասանում ենք։ Մեր ժողովրդի մի ստուար զանգուած էլ այսօր կիսագրագէտ է. գրում է բազմաթիւ տառասխալներով։ Ուրեմն ինչպէ՞ս դարձաւ այս նոր ուղղագրութիւնը կատարեալ կամ յարմար։ Ի՞նչ յարմարութեան մասին է խօսքը։
Հաւատացէ'ք, գրագէտ մարդը գրագէտ է թէ' աւանդական, թէ' արեւելահայ ուղղագրութիւնը գործածելիս։ Անգրագէտը երկուսում էլ անգրագէտ է։
Սա կոչ չէ բնաւ՝ անցնելու աւանդական ուղղագրութեանը։ Ո'չ, քա'ւ լիցի. ամէն մարդ ազատ է ընտրելու իրեն յարմար և հաճելի ուղղագրութիւնը, եթէ օրէնքով արգելք չկայ։ Սա կոչ է՝ յարգանքով վերաբերուելու թէ' մեր նախնեաց ուղղագրութեանը, թէ' այն գործածողներին և ազատուելու այս խնդրին վերաբերող անհիմն ու անհեթեթ կարծիքներից և կարծրատիպերից։
Աղբիւր (http://vasn-tearn.livejournal.com/7657.html?view=19945#t19945)
Մի ազգ՝ մի լեզու
16.05.2015, 21:09
[Ի / ւ] տառ/հնչյունի մասին։
Իմ(սեփական) կարծիքով՝ այն արտասանվել է ներկայիս անգլերենի w հնչյունի նմանությամբ լսեք (https://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f2/Voiced_labio-velar_approximant.ogg)։Ես առաջ, օրինակ՝ եթե գրված էր հաւատ,չէի կարդում «հավատ»,այլ "hawat" (ինքնաբերաբար, երևի գենետիկ հիշողությունս էր արթնացել :)) )։Ըստ իմ ներքին(շաա՜տ ներքին) համոզման, Ւ / ւ տառը ստեղծվել է հենց ու աւ(օ) հնչյունները արտահայտելու համար։Եթե սխալ եմ մտածում՝ շատ կխնդրեի որ ճիշտը ասեք։
Sambitbaba
09.12.2016, 10:16
Մաշտոցին վերաբերվող ուրիշ ոչ մի տեղ չգտա, այդ պատճառոով որոշեցի այստեղ գրել...
Այսօր մի տեղ կարդացի.
"Կարակալլա կեսարի պատմիչ Փլավիոս Փիլոստրատոսը Մաշտոցից 150 տարի առաջ իր "Վարք Տիանա Ապողոնի" գործի մեջ բերում է մի փաստ. "Մի ժամանակ Պանֆիլիայում բռնել էին մի էգ հովազ, որի վզի ոսկյա օղակի վրա հայերեն տառերով փորագրված էր. "Արշակ թագավոր՝ Նյուսիական աստծուն", այսինքն Դիոնիսին":
Փնտրեցի Վիքիում Փիլոստրատոսի կյանքի թվերը և իրոք. 170—247... Այդ տեղն էլ գրքի մեջ գտա, հենց ամենասկզբներում...
Մաշտոցից երկու դար առա՞ջ... Նա դեռ գրել է երկու դար առաջ, իսկ պատմությունն ավելի վաղվա՞ է...
Ի՞նչ կասեք, ժողովուրդ:
Եղբայր, նայիր այստեղ (http://www.historyofarmenia.am/images/menus/373/Qristomatia1.pdf), էջ 513-514:
StrangeLittleGirl
09.12.2016, 14:41
Նոր մի հետաքրքիր բան նկատեցի էս թեմայում: Նախ, որ քվեարկությանը չէի մասնակցել: Երկրորդ, թե ոնց ա հարցը ձևակերպված: Աբեղյանականի կողքը գրած ա խորհրդային, որ միանգամից բացասական ֆոնի վրա ընկալվի: Բայց ակումբն էդ կուտը չի կերել :))
Մեկը ես գործնականում վստահ եմ, որ Մաշտոցից առաջ մենք գրային համակարգ ունեցել ենք: Ավելին, մի ռոմանտիկ գեղեցիկ տեսություն ունեմ, առանց որևէ աղբյուրագիտական հիմնավորման, որն ունի այս տեսքը: Երբ 301 թ-ին քրիստոնեության ընդունման հետ կապված մեր մշակույթը ծանր հարվածներ ստացավ, մի ինչ որ պահ Տրդատ Մեծը գիտակցում է, որ ծանր հարված են հասցնում մշակույթին, բայց, քանի որ պետք էր հին ամեն ինչը ջնջել, այդ թվում նաև այբուբենը, նա մի գաղտնի կառույց է ստեղծում, որը պետք է հետևեր հայ տառերի պահպանությանը և հետո, երբ կրքերը կհանդարտվեն, նորից դրանք մեջտեղ բերեր: 405-406 թվականներին, հենց իրոք, կրքերն արդեն հանդարտվել էին, առաջին քրիստոնեական մոլեռանդության պահերն անցել էին և արդյունքում իսկը ժամանակն էր մեր տառերը մեջտեղ բերելու: Այս տեսությունն, իհարկե, որևէ կերպ չի նվազեցնում Մաշտոցի վաստակը, որն իրականում ոչ թե ստեղծել, այլ հիմնովին վերանորոգելով կարգի է գցել մեր այբուբենը՝ իր ժամանակի ֆոնետիկ փոփոխություններին համապատասխան:
Կարծում եմ, որ Հայոց արքաները հորից որդի, նախորդից հաջորդին, Տրդատից սկսած որպես մի ազգային-պետական գաղտնիք իրար են փոխանցել այս տեղեկատվությունը և ահա Վռամշապուհը մի ինչ որ պահի այդ տեղեկատվությունը մեջտեղ է բերում: Հետաքրքիր են այս առումով Կորյունի խոսքերը՝ <Յայնժամ պատմէր նոցա արքայն վասն առն ուրումն ասորւոյ եպիսկոպոսի ազնուականի՝ Դանիէլ անուն կոչեցելոյ, որոյ յանկարծ ուրեմն գտեալ նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզու> (Тогда царь рассказал им о неком сирийце, благопристойном епископе по имени Даниэл, внезапно нашедшем письмена алфавита армянского языка) - Դանիելը <հանկարծ> գտել էր Հայոց գրեր, պատկերացնում եք, ոչ թե ստեղծել էր, այլ գտել՝ հանկարծ, ու այդ մասին իմանում է կամ արդեն ավելի ճիշտ գիտեր Հայոց արքան...
Sambitbaba
10.12.2016, 12:36
Շնորհակալություն գրքի համար, Լիոն ջան, շատ հետաքրքրեց, հաճույքով կկարդամ…
Կարդացածս հոդվածում ասվում էր նաև, որ Տիգրան Մեծի արծաթեդրամի հակառակ կողմում էլ հայերեն գրեր կան: Փորձեցի լուսանկարը գտնել համացանցում, բայց ամեն տեղ միայն դեմքից է... Կարո՞ղ է, դրա տեղն էլ իմանաս, Լիոն ջան...
Մի անգամ արդեն գրել էի ինչ-որ տեղ, բայց կուզեի կարծիքդ իմանալ:
Սա հատված է մի նամակից, որը Ելենա Բլավացկայան գրել է մորաքրոջը, որտեղ մեկնաբանում է իր "Քողազրկված Իսիդան" գիրքը.
Նյու- Յորք,1877
"Մեր ասորեագետները խոստովանում են, որ հնագույն Աքքադ քաղաքի բնակիչները (ըստ Ռոլինսոնի տվյալների) եկել են այնտեղ, ամենայն հավանականությամբ, Հայաստանից, սովորեցնելով մոգերին մի հոգևոր լեզվի, որն իրենից ինչ-որ սուրբ լեզու էր ներկայացնում: Այլ խոսքերով ասած, դրանք այն արիացիներն էին, ում լեզվի հետ նմանապես կապված է նաև մեր սլավոնական լեզվի ծագումը:"
Ես այդ նամակն ունեմ մի տեղ, փորփրեցի ու Ռոլինսոնի մի երկու գիրք էլ գտա, բայց կարդալու հեչ ժամանակ չկա ցավոք:
Դու այս մասին ինչ-որ բան գիտե՞ս...
Ուղղակի ինձ թվում է, որ եթե բերողը հայերն էին, հո չինարենը չէին բերելու, չէ՞...:think
Տիգրանի դրամների վրա, ինչքան գիտեմ, հելլենիստական տառեր են, թեև դրամագիտությանը ծանոթ եմ միայն ամենաընդհանուր իմաստով: Ինչ վերաբերվում է բերված նամակին, ապա բավականին հայտնի փաստ է, որ Միջագետքյան քաղաքկրթությունների համար սրբազան երկիր էր Հայկական լեռնաշխարհը: Այդ մասին մանրամասն կարող ես նայել օրինակ այստեղ (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=23&t=64), այստեղ (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=23&t=47), այստեղ (http://milhistory.listbb.ru/viewtopic.php?f=23&t=41) կամ հարակից թեմաներում...
Աբեղյանականի կողքը գրած ա խորհրդային, որ միանգամից բացասական ֆոնի վրա ընկալվի: Բայց ակումբն էդ կուտը չի կերել :))
Բա որ խորհրդային չի, ի՞նչ է ։ճ
Ի դեպ, դասական կամ համազգային ուղղագրությամբ շատ բառերի իմաստն ու արմատն ավելի լավ եմ հասկանում։
Իսկ դասականին դեմ արտահայտվողները հիմնականում նշում են, որ «անգրագետ» կդառնանք։ Չենք դառնա, որովհետև արդեն անգրագետ ենք, իսկ կանոնները, որ պիտի իմանանք շատ քիչ են։
Ամենածիծաղելին֊բա ո՞նց ենք սովորելու։ ։Դ
StrangeLittleGirl
18.08.2017, 14:07
Բա որ խորհրդային չի, ի՞նչ է ։ճ
Խորհրդայինը խորհրդային, բայց հիմնականում դասական ուղղագրության կողմնակիցները դոշ են ծեծում, թե բոլշևիկները հայերենը վերացնելու համար են փոխել ուղղագրությունը և այլն։ Մի խոսքով, բացասական երանգ են ուզում հաղորդել։
Ի դեպ, դասական կամ համազգային ուղղագրությամբ շատ բառերի իմաստն ու արմատն ավելի լավ եմ հասկանում։
Իսկ դասականին դեմ արտահայտվողները հիմնականում նշում են, որ «անգրագետ» կդառնանք։ Չենք դառնա, որովհետև արդեն անգրագետ ենք, իսկ կանոնները, որ պիտի իմանանք շատ քիչ են։
Ամենածիծաղելին֊բա ո՞նց ենք սովորելու։ ։Դ
Պրոգարտ ջան, դու միջին վիճակագրականից շատ տարբերվող, շատ խելացի ու մտածող մարդ ես, հետևաբար քեզ համար մի քանի կանոն սովորելը հեշտ ա, բառերի ծագումն էլ ավելի ա հետաքրքրում։ Բայց դու վերցրու միջին վիճակագրական հային, որի համար խոշոր հաշվով մեկ ա, թե բառերը ոնց են առաջել, որը դպրոցը կամ համալսարանն ավարտելուց հետո գիրք չի բացել։ Դու պատկերացնու՞մ ես, թե ինչքան բարդ ա լինելու էդ հեշտ թվացող կանոնները։
Ասենք եթե մի օր Հայաստանը որոշեց անցնել դասական ուղղագրությանը, դու պատկերացնու՞մ ես՝ ինչ ա լինելու։ Էդքան ուսուցիչների ո՞վ ու ի՞նչ միջոցներով ա վերապատրաստելու։ Բնակչությանը ո՞նց են վերակրթելու։ Ի՞նչ ա լինելու աբեղյանական ուղղագրությամբ տպագրված հսկայական քանակությամբ գրականության հետ։
Հետո, ինչու՞ ես կարծում, որ պետք ա անցնել դասական ուղղագրության։ Ես վստահ եմ, որ դրան դեմ մարդկանցից ոչ մեկը չի ասում, թե 20-ականներին ճիշտ բան էր ուղղագրությունը փոխելը։ Բայց եթե հետ փոխելու հարց կար, պիտի էն ժամանակ արվեր, ոչ թե 90 տարի հետո, երբ դասական ուղղագրությունն արդեն պատմություն ա դարձել։
Մեկ էլ սփյուռքն ա միասնական ուղղագրություն ուզում։ Բայց էդ դեպքում ուղղակի կարելի ա դասական ուղղագրությունն էլ ընդունել որպես պաշտոնական ուղղագրություն, որ արևմտահայերենի կրողները չնեղվեն։ Օրինակ, Նորվեգիան երկու ուղղագրություն ունի։ Ուղղակի երբ իրենցը բարեփոխեցին, «դասականից» չհրաժարվեցին, թողեցին, որ կողքից գոյություն ունենա։ Ու ոնց որ նորմալ ստացվում ա։
Էստեղ աւելի կարևոր է միասնական ուղղագրութիւն ունենալը։ Անցումը միանգամից չի լինելու, ու սա դասականի կողմնակիցները յաճախ են նշում։ Միջին վիճակագրական հայը էսպես թէ էնպես սխալներ անում է, ի՞նչ անենք, սխալները ճի՞շտ համարենք, որպեսզի միջին վիճակագրական հայը խնդիրներ չունենայ։
Ուսուցիչներին կրթելը, Գրքերը, բնակչութեանը կրթելը միայն ժամանակի հարց են, իմ կարծիքով ուղղագրութիւնը պիտի փոխեինք անկախ դառնալուց յետոյ։ Ու այժմ անընդհատ ձգձգելը, խնդրին լուրջ չվերաբերվելը սխալ եմ համարում։
Բոլշևիկեան ուղղագրութեանն անցնելը քաղաքական պատճառներ ուներ, ինչքան էլ փորձեն դա հերքել կամ հիմա անտեսել։
Փոփոխութիւն, իմ կարծիքով, պէտք է, և կարելի է անել որոշ չափով. բայց եթէ որևէ փոփոխութիւն պիտի վերացնի մեր ուղղագրութեան միութիւնը և մեր երկու գրական լեզուներն իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի։ Իսկ մինչ այդ, ձեռք պիտի քաշել ամէն հին ու նոր փոփոխութիւններից և դառնալ աւանդական ուղղագրութեանը։ Այս է ուղիղ ճանապարհը։
Մանուկ Աբեղյան, «Արարատ» ամսագիր, 1913
Մի խօսքով․
Քո տված հարցերին շատ յաճախ են անդրադառնում ու պատասխանները կան։
https://www.youtube.com/watch?v=w9f8gA3x2c4 եթէ հաշուի չառնենք, որ ֆիլմում մարդիկ կային, որոնց խոսելը բացասական տրամադրութիւն կարող է ստեղծել, այստեղ հարցերիդ պատասխանները կան։
Մակինցեանի ծրագրի մասին երևի տեղեակ ես․
«Անձամբ ես ոչ մի դեպքում ոչ մի ձայն չէի տա այդ ռեֆորմին, այլև չէի առաջարկի ժողկոմխորհին քննության, եթե նրան չհամարեի մի աստիճան՝ դեպի լատինական գիրը անցնելու գործը դյուրացնելու համար: Եթե հայերենի ուղղագրության ռեֆորմին վիճակված է սառչել, մնալ կես ճանապարհին, այս դեպքում ավելի լավ կլիներ առանց այլևայլի դառնալ էլի հին ուղղագրության, որ Աբեղյանից առաջ առանց աղմուկի մի քանի հայ հեղինակների նախաձեռնությամբ բավական կանոնավորվել էր: Մենք կատարելապես համոզվեցինք, որ ընդունված ռեֆորմը մեզ խզեց, անջատեց արտասահմանի հայկական տարրերից: Հենց միայն այս հանգամանքը այնքան ծանրակշիռ է, որ հարկադրում է նոր ուղղագրությունը վերացնելու մեջտեղից»
Սա ինքն է ասել, երբ չստացվեց անցնել լատինական գրերին։