PDA

Դիտել ողջ տարբերակը : Մաշտոցյա՞ն, թե՞ Աբեղյանական ուղղագրություն

Էջեր : 1 [2]

Progart
18.08.2017, 15:02
Իսկ եթէ ամէն ինչում նայենք մարդկանց յարմարութեանը պիտի գրենք օրինակ՝ վարթ, վորովհետև և այլն․․․
Ես դեմ եմ ։Ճ

reminilo
18.08.2017, 22:31
... լավ գտա

Progart
18.08.2017, 22:35
Վաղը կուղարկեմ (:

Progart
18.08.2017, 22:36
Լաւ: Եթէ պետք լինի ինչ որ բան, դիմի, մեծ սիրով կօգնեմ (:

reminilo
18.08.2017, 22:38
Լաւ: Եթէ պետք լինի ինչ որ բան, դիմի, մեծ սիրով կօգնեմ (:

եղավ, շնորհակալութիւն (:

StrangeLittleGirl
18.08.2017, 23:16
Էստեղ աւելի կարևոր է միասնական ուղղագրութիւն ունենալը։ Անցումը միանգամից չի լինելու, ու սա դասականի կողմնակիցները յաճախ են նշում։ Միջին վիճակագրական հայը էսպես թէ էնպես սխալներ անում է, ի՞նչ անենք, սխալները ճի՞շտ համարենք, որպեսզի միջին վիճակագրական հայը խնդիրներ չունենայ։
Ուսուցիչներին կրթելը, Գրքերը, բնակչութեանը կրթելը միայն ժամանակի հարց են, իմ կարծիքով ուղղագրութիւնը պիտի փոխեինք անկախ դառնալուց յետոյ։ Ու այժմ անընդհատ ձգձգելը, խնդրին լուրջ չվերաբերվելը սխալ եմ համարում։
Բոլշևիկեան ուղղագրութեանն անցնելը քաղաքական պատճառներ ուներ, ինչքան էլ փորձեն դա հերքել կամ հիմա անտեսել։

Միջին վիճակագրական հայի՝ ուղղագրական սխալներ անելն արդարացում չի դասականին վերադառնալու, որովհետև դասականն է՛լ ավելի խրթին ա, ու ուղղագրական սխալներ անողներն ավելի շատ են լինելու նույնիսկ բարձրագույն կրթություն ստացած, խելացի մարդկանց շրջանում։ Իհարկե աբեղյանական ուղղագրության անցնելը քաղաքական պատճառներ ուներ, բայց հիմա դասականին անցնելու իմաստը ո՞րն ա։ Բոլշևիկներ չկան իրենց քաղաքական սպառնալիքներով։ Վաղուց պատմություն են։ Ինչու՞ հետ անցնենք դասական ուղղագրության ու գլխներիս նոր խնդիրներ բերենք, երբ առանց էդ էլ լիքը ուրիշ խնդիրներ ունենք։ Սկի չենք կարողանում էնպես անել, որ բոլորը հայատառ գրեն ինտերնետում։ Մի հատ էլ նոր ուղղագրությու՞ն սարքենք գլխներիս։

Մի խօսքով․
Քո տված հարցերին շատ յաճախ են անդրադառնում ու պատասխանները կան։
https://www.youtube.com/watch?v=w9f8gA3x2c4 եթէ հաշուի չառնենք, որ ֆիլմում մարդիկ կային, որոնց խոսելը բացասական տրամադրութիւն կարող է ստեղծել, այստեղ հարցերիդ պատասխանները կան։
Մակինցեանի ծրագրի մասին երևի տեղեակ ես․

Սա ինքն է ասել, երբ չստացվեց անցնել լատինական գրերին։
Ես էս բոլորից լավ տեղյակ եմ։ Հա, հասկացանք, ուզում էին քսանականներին կիրիլիցայի կամ լատինատառի կամ չգիտեմ ինչի անցնել։ Չեն անցել։ Հիմա հետ փոխելու իմա՞ստը։ Էսքան գիր ու գրականություն նորից տպագրելու իմա՞ստը, երբ ներկայիս պայմաններում առանց էդ էլ գիրք առնող ու կարդացող չկա։

Ի դեպ, մի բան էլ ասեմ, որ քեզ համար պարզ լինի։ Ինձ ահագին դժվար ա դասական ուղղագրությամբ քո գրառումները կարդալը։ Ու ես, մեղմ ասած, անգրագետ չեմ։ Դե պատկերացրու ինչքան դժվար կլինի նրանց համար, ովքեր ամեն օր չի, որ կարդում են։

Աթեիստ
18.08.2017, 23:25
Ես արդեն կամաց կամաց անտեսում եմ Progart-ի գրառումները, որտև իմ, տառասխալները նկատելու ծիկի պատճառով ուղեղս կախում ա։ Իրա ուղղագրությունը իմ համար տառասխալ ա։

Sent from my P8000 using Tapatalk

StrangeLittleGirl
18.08.2017, 23:32
Պրոգարտ, ի դեպ, քո՝ դասականով գրելն ասածիս վառ ապացույցն ա։ Ըստ էության, դու բավական խելացի ու գրագետ մարդ ես։ Բայց գրել ես․

Հետաքրքիր է, ըստ քեզ օրէնքը ինչի՞ վրայ է հիմնւում
Տես, ես դասական ուղղագրության կանոնները չգիտեմ։ Բայց գրածիդ մեջ էս մի բառն աչք ծակեց, սխալ թվաց։ Փորփրեցի ու պարզեցի, որ իրոք սխալ (https://hy.wiktionary.org/wiki/%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC) ես գրում։ Դե հիմա պատկերացրու, թե գրածդ տեքստի մեջ ինչքան շատ են տառասխալները ու ինչքան անգրագետ կարող ես թվալ էնպիսի մարդուն, ով դասական ուղղագրությանն իրոք տիրապետում ա։ Դու դա ուզու՞մ ես։

Ի դեպ, դու միակը չես։ Համացանցում լիքն են դասական ուղղագրությամբ գրողներ, որոնց տեքստերը ոտքից գլուխ տառասխալ են։

Յոհաննես
18.08.2017, 23:37
Դասական ուղղագրությունը ու լատինատառ հայերենը նույն չափ են ազդում նյարդային համակարգիս վրաՅ ։Դ
Լավ էլի,խի՞ են տենց գրում,իմաստը չեմ հասկանում ։ճ

reminilo
19.08.2017, 00:13
Պրոգարտ, ի դեպ, քո՝ դասականով գրելն ասածիս վառ ապացույցն ա։ Ըստ էության, դու բավական խելացի ու գրագետ մարդ ես։ Բայց գրել ես․

Տես, ես դասական ուղղագրության կանոնները չգիտեմ։ Բայց գրածիդ մեջ էս մի բառն աչք ծակեց, սխալ թվաց։ Փորփրեցի ու պարզեցի, որ իրոք սխալ (https://hy.wiktionary.org/wiki/%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC) ես գրում։ Դե հիմա պատկերացրու, թե գրածդ տեքստի մեջ ինչքան շատ են տառասխալները ու ինչքան անգրագետ կարող ես թվալ էնպիսի մարդուն, ով դասական ուղղագրությանն իրոք տիրապետում ա։ Դու դա ուզու՞մ ես։

Ի դեպ, դու միակը չես։ Համացանցում լիքն են դասական ուղղագրությամբ գրողներ, որոնց տեքստերը ոտքից գլուխ տառասխալ են։

բնական չի՞ նոր ուղղագրություն սովորողի համար սխալ անելը: բոլորն էլ ինչ-որ ժամանակ սկսել են ինչ-որ բան սովորել ու սխալներն էլ ժամանակի ընթացքում ուղղվում են: դա էնքան ծանրակշիռ պատճառ չի, որ դասական ուղղագրություն չսովորես ու չկիրառես:

Դասական ուղղագրությունը ու լատինատառ հայերենը նույն չափ են ազդում նյարդային համակարգիս վրաՅ ։Դ
Լավ էլի,խի՞ են տենց գրում,իմաստը չեմ հասկանում ։ճ

ինձ էլ դուր չեն գալիս ոչ դասականով գրված շատ գրառումներ, բայց ես չեմ ասում իմաստը ո՞րն ա: մարդուն դուր է գալիս գրում ա: իմ իրավունքն ա կարդալ-չկարդալը:
իսկ այս դեպքում՝ ինձ դուր է գալիս էդպես եմ ուզում մտքերս արտահայտել, չես ուզում մի կարդա (:

Chuk
19.08.2017, 00:34
Մեկ-մեկ նենց հոգնածություն ա իջնում վրաս: Տենց օրինակներից ա «մաշտոցյան թե աբեղյանական» թեմային հանդիպելս: Թվում ա բոլոր սպառիչ պատասխանները տրվել են, որ ներկայումս անիմաստ ա վերադառնալ դասական ուղղագրությանը (դասական, ոչ թե մաշտոցյան, բայց հարցը բարձրացնողնրեի մի մասն իսկի էդ չգիտի), որ մաշտոցյանի կողմնակիցները էդպես էլ որևէ արժեքավոր հիմնավորում չեն բերել, թե ախր ինչի, ի՞նչ օգուտ կարող ա տալ հիմա ուղղագրություն փոխելը:

Տենց հոգնում, իսկ չեմ էլ կարդում ինչ են գրել: Բայց աչքիս վերջին էջերը տրամադրվեմ, կարդամ, կարող ա ինչ-որ մեկը նոր բան ա ասել: Չեմ հավատում, բայց կարելի ա փորձել:

StrangeLittleGirl
19.08.2017, 00:38
բնական չի՞ նոր ուղղագրություն սովորողի համար սխալ անելը: բոլորն էլ ինչ-որ ժամանակ սկսել են ինչ-որ բան սովորել ու սխալներն էլ ժամանակի ընթացքում ուղղվում են: դա էնքան ծանրակշիռ պատճառ չի, որ դասական ուղղագրություն չսովորես ու չկիրառես:

Անգամ նրանք, ովքեր տարիներ շարունակ դասականով են գրում, լիքը սխալներ են անում, որովհետև իրանց ուղղող չկա։
Իհարկե, ով ուզում ա, թող սովորի դասական ուղղագրությունը, բայց կիրառելիս պիտի պատրաստ լինի, որ շատերը չեն կարողանալու կարդալ։ Ու կատակ բան չի, որ որոշ ակումբցիներ ասում են, որ դասական ուղղագրությունն իրենց համար լատինատառի նման ա։ Դա ուրիշ ուղղագրություն ա, մեր ուղեղները սովոր չի դրան։ Դրա համար նույն արագությամբ ու սահունությամբ չենք կարդում։

StrangeLittleGirl
19.08.2017, 00:40
Մեկ-մեկ նենց հոգնածություն ա իջնում վրաս: Տենց օրինակներից ա «մաշտոցյան թե աբեղյանական» թեմային հանդիպելս: Թվում ա բոլոր սպառիչ պատասխանները տրվել են, որ ներկայումս անիմաստ ա վերադառնալ դասական ուղղագրությանը (դասական, ոչ թե մաշտոցյան, բայց հարցը բարձրացնողնրեի մի մասն իսկի էդ չգիտի), որ մաշտոցյանի կողմնակիցները էդպես էլ որևէ արժեքավոր հիմնավորում չեն բերել, թե ախր ինչի, ի՞նչ օգուտ կարող ա տալ հիմա ուղղագրություն փոխելը:

Տենց հոգնում, իսկ չեմ էլ կարդում ինչ են գրել: Բայց աչքիս վերջին էջերը տրամադրվեմ, կարդամ, կարող ա ինչ-որ մեկը նոր բան ա ասել: Չեմ հավատում, բայց կարելի ա փորձել:

Չէ Արտ, կարաս հանգիստ չկարդաս։ Նույնն են նրանց խոսքերը բոլոր։ Ուղղակի մարդիկ են փոխվել, նոր սերունդ ա էկել։

Progart
19.08.2017, 06:59
հեռախոսիս անյարմարութեան պատճառով չեմ կարողանում լրիւ ճիշտ գրել ո՛չ դասական ուղղագրութեամբ, ո՛չ բոլշեւիկեան։
միւս կողմից էլ, ես նոր եմ սովորում ու սխալները բնական են, չնայած աշխատում եմ դրանք քչացնել, հիմա շնորհակալ կլինեմ եթէ իմացողները սխալները ուղղեն։
բայց դա հիմնաւոր պատճառ չի, որ ես սկսեմ հրաժարուել այս ուղղագրութիւնից։
իսկ ինչ վերաբերում է կարդալ֊չկարդալուն, ապա կարող եք չկարդալ (:

ուղղագրութիւնը փոխելու համար ես երկար ժամանակ ուսումնասիրել եմ, ունեմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ուղղագրութիւնս փոխելու։

ի դէպ, ես զգացել եմ, որ դասականի կողմնակիցներն ինչ էլ նշեն, միւսները չեն ընդունի, ու թեման կիջեցնեն «եղածը եղած է»֊ի մակարդակի, դրա համար էլ կարդացեք ամբողջը, որ ուղղագրութեանը կողմ եք, էդ ուղղագրութեամբ էլ գրեք

reminilo
19.08.2017, 07:27
Անգամ նրանք, ովքեր տարիներ շարունակ դասականով են գրում, լիքը սխալներ են անում, որովհետև իրանց ուղղող չկա։
Իհարկե, ով ուզում ա, թող սովորի դասական ուղղագրությունը, բայց կիրառելիս պիտի պատրաստ լինի, որ շատերը չեն կարողանալու կարդալ։ Ու կատակ բան չի, որ որոշ ակումբցիներ ասում են, որ դասական ուղղագրությունն իրենց համար լատինատառի նման ա։ Դա ուրիշ ուղղագրություն ա, մեր ուղեղները սովոր չի դրան։ Դրա համար նույն արագությամբ ու սահունությամբ չենք կարդում։

բայց ոչ բոլորն են էդպես: եթե մարդը պատասխանատվություն ա վերցնում էսպես գրել, նշանակում ա նաև պատրաստ կլինի ուղղագրության կաննոները սովորել, որն ուղղակի ժամանակի հարց ա:

Ռուֆուս
19.08.2017, 13:14
Progart ջան, երևի առանձին բլոգ բացես ու քո համար էնտեղ ուղղագրություն պարապես ու բարելավես, որովհետև մի կարճ պարագրաֆի մեջ էնքան տառասխալներ ես անում, որ աչքերս արյունլվիկ են լինում կարդալուց։

Ու հետաքրքիրն էն ա, որ բոլոր դասական ուղղագրությամբ գրողներն եմ տենց անգրագետ գրում, մտածում են, որ մարդիկ կանոնները չգիտեն, սխալները չեն նկատի։

Փնթի գրելաձևը անդուր ա, լինի աբեղյանական, թե մաշտոցյան։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Progart
19.08.2017, 13:28

օքեյ, սխալներս լրիւ ցոյց տուր ։Ճ
իրօք հետաքրքիր է

Progart
19.08.2017, 13:36
Ու հետաքրքիրն էն ա, որ բոլոր դասական ուղղագրությամբ գրողներն եմ տենց անգրագետ գրում, մտածում են, որ մարդիկ կանոնները չգիտեն, սխալները չեն նկատի։

սկի ես բոլորին չգիտեմ, որ երկար ժամանակ իրենց փնտրել եմ ինտերնետներում, անպատասխանատու բաներ մի ասեք
աբեղեանականի դեպքում հեշտ է, ֆեյսբուքում յաճախ են անդրադառնում այդ ուղղագրութեանը ու խնդիրներին, իսկ դասականի կողմնակիցները հիմնականում ինքնուսներ են
եթէ սխալներ եք նկատում, ուղղեք, մեծամտութիւնը վատ բան է․ երբ ես նոր էի անցել լատինատառից հայատառի շատ սխալներ էի անում, կային մարդիկ, որ ծաղրում էին, բայց կային աւելի խելացիները, որ ինձ զգուշացնում էին, ոչ թէ ասում գնա քեզ համար մի տեղ քո համար սխալներ արա :8
նման օրինակներ շատ կբերեմ, օգտագործելով են սովորում

Ռուֆուս
19.08.2017, 13:41
երբ ես նոր էի անցել լատինատառից հայատառի
Մեղա մեղա, Մարիամ աստվածածին ու հինունոր սրբեր։

Իմ մոտ էն տպավորությունն ա, դպրոցներում էլ հայ գիր չեն դասավանդում, միանգամից լատինական այբուբենն են սովորացնում։

Sent from my Nexus 6P using Tapatalk

StrangeLittleGirl
19.08.2017, 13:42
հեռախոսիս անյարմարութեան պատճառով չեմ կարողանում լրիւ ճիշտ գրել ո՛չ դասական ուղղագրութեամբ, ո՛չ բոլշեւիկեան։
միւս կողմից էլ, ես նոր եմ սովորում ու սխալները բնական են, չնայած աշխատում եմ դրանք քչացնել, հիմա շնորհակալ կլինեմ եթէ իմացողները սխալները ուղղեն։
բայց դա հիմնաւոր պատճառ չի, որ ես սկսեմ հրաժարուել այս ուղղագրութիւնից։
իսկ ինչ վերաբերում է կարդալ֊չկարդալուն, ապա կարող եք չկարդալ (:

ուղղագրութիւնը փոխելու համար ես երկար ժամանակ ուսումնասիրել եմ, ունեմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ուղղագրութիւնս փոխելու։

ի դէպ, ես զգացել եմ, որ դասականի կողմնակիցներն ինչ էլ նշեն, միւսները չեն ընդունի, ու թեման կիջեցնեն «եղածը եղած է»֊ի մակարդակի, դրա համար էլ կարդացեք ամբողջը, որ ուղղագրութեանը կողմ եք, էդ ուղղագրութեամբ էլ գրեք

Դասականի կողմնակիցներն առայժմ ոչ մի ռացիոնալ պատճառ չեն նշել։ Իսկ ռացիոնալ պատճառ կլինի էն, որը կհիմնավորի, թե ինչու ա պետք էդքան ռեսուրս, էներգիա, ժամանակ ծախսել փոխելու վրա։ Ի՞նչ օգուտ կստանանք դրանից։ Ինչո՞վ մեր կյանքն ավելի կհեշտանա։ Մոռանանք, թե իննսուն տարի առաջ ինչու են փոխել ուղղագրությունը։ Առայժմ մեր կյանքը մենակ դժվարանալու ա դասականի անցնելուց։ Բոլշևիկներն էլ չկան, որ ուղղագրությունը փոխենք, հետո մեջտեղի մատ ցույց տանք, ասենք՝ դե կերեք։

Ընդհանրապես, պատմության ընթացքում բանավոր լեզուն գրավորից հեռանալու միտում ունի։ Դրա արդյունքում զարգանում են ոչ թափանցիկ ուղղագրություններ (այսինքն, ուղղագրություն, որը չունի մեկ տառին մեկ հնչյուն ու մեկ հնչյունին մեկ տառ համամասնություն): Ու ժամանակ առ ժամանակ ուղղագրության ռեֆորմների կարիք է առաջանում՝ ուղղագրությունը հնարավորինս մոտեցնելով բանավոր լեզվին։

Դասական ուղղագրության անցնելու դեպքում կատարվելու ա հակառակը, այսինքն՝ ուղղագրությունն է՛լ ավելի ա հեռացվելու բանավոր լեզվից, ինչը լրացուցիչ դժվարություններ ա ստեղծելու դպրոցներում երեխաների համար գրել-կարդալ սովորելուց։ Սա ես ինձնից չեմ ասում։ Մի հայտնի գիտական հետազոտություն կար (հիմա չեմ կարողանում գտնել, բայց եթե հետաքրքրում ա, ավելի լավ ման կգամ), որը ցույց էր տալիս, որ օրինակ դանիացի երեխաները մի քանի տարի ավելի ուշ են գրագետ դառնում, քան այլ ազգի երեխաները։ Ինչու՞։ Որովհետև դանիերենի ուղղագրությունը բանավոր լեզվի հետ ոչ մի կապ չունի, ու երբ գրել ես սովորում, ոնց որ առանձին լեզու լինի։ Ու լիքը խոսակցություններ են գնում ռեֆորմ անելու մասին, որտև քանի գնում, ավելի ու ավելի վատ ա դառնում վիճակը։

Դե հիմա վերցնենք դասական ուղղագրությունը, որը ոչ թափանցիկ ուղղագրություն ա ու բանավոր լեզվին չի համապատասխանում։ Փոխեցիր, մեր քըխ դպրոցներում, որտեղ առանց էդ էլ դասատուները գիտելիքներով չեն փայլում, երեխաները լրացուցիչ դժվարության են հանդիպելու։ Ծնողները տանը չեն կարողանալու օգնել, որովհետև իրենք էլ չեն տիրապետելու էդ ուղղագրությանը։ Դե հսկայածավալ գիր ու գրականության մասին արդեն ասեցի։ Մի խոսքով, լիքը պրոբլեմ։ Ինձ կարա՞ք ասեք, թե ինչու ա էդքան կարևոր դասականի անցնելը, որ պիտի մեզ թույլ տանք էսքան պրոբլեմ գա մեր գլխին։

Ես ու շատերը, ովքեր դեմ են դասականին անցնելուն, բաց ենք առաջարկներ լսելու, թե ինչով ա ներկայիս ուղղագրությունը վատ, ինչով կարելի ա ավելի լավը դարձնել։ Բայց դասականի անցնե՞լ։ Ինչու՞, ախր ինչու՞։

Progart
19.08.2017, 13:46
Մեղա մեղա, Մարիամ աստվածածին ու հինունոր սրբեր։

Իմ մոտ էն տպավորությունն ա, դպրոցներում էլ հայ գիր չեն դասավանդում, միանգամից լատինական այբուբենն են սովորացնում։

խօսքս տարրական սխալների մասին չէ։
ու նման բաներ յաճախ են լինում ։Ճ
բայց դէ, դրա վրայ կենտրոնանալն աւելի հեշտ է, քան սխալները ցոյց տալը

StrangeLittleGirl
19.08.2017, 13:55
խօսքս տարրական սխալների մասին չէ։
ու նման բաներ յաճախ են լինում ։Ճ
բայց դէ, դրա վրայ կենտրոնանալն աւելի հեշտ է, քան սխալները ցոյց տալը
Նայի, մարդկանց աչքին ոչ սովոր ուղղագրություն, գումարած լիքը տառասխալներ։ Դե պատկերացրու ինչքան դժվար ա կարդալը։ Իսկ սխալներ ցույց տալ, բնականաբար, շատերս չենք կարող, որովհետև դասականին ծանոթ չենք։ Իսկ էրեկվա սխալդ ուղղակի աչք ծակեց, դրա համար չալարեցի, ման էկա, գտա, ցույց տվեցի։ Բայց ամեն անգամ էդպես չի լինելու, որովհետև մեկը ես դասականին անցնելու կողմնակից չեմ, ու իմ գերնպատակը չի, որ դու դասականով գերգրագետ գրես։

Progart
19.08.2017, 14:02

ինքը կոնկրետ ասում է, որ ես մի պարբերութեան մեջ լիքը սխալներ եմ անում,ես էլ ասում եմ էդ լիքը սխալները ցոյց տուր, ինչպես դու երեկ, որովհետև եթէ նկատում է, ուրեմն գիտի ճիշտը կամ կասկածում է, թող ասի, եթէ գիտի, ես գիտելիքը տարածելու կողմնակից եմ ։Ճ
իմ նպատակն է ճիշտ գրելը, դրա համար եմ ես գրում, որ սովորեմ ։Ճ օտար լեզու սովորելու գլխավոր կանոնն էլ է դա ։Ճ

Moonwalker
19.08.2017, 14:25

Progart, ալարեցի գնամ նախկին գրառումներդ նայեմ, բայց էս վերջինը 3 տող բան ես գրել: Ես լեզվաբան չեմ, դասական ուղղագրություն էլ մեծ վերապահումներով եմ ծանոթ, բայց՝

կոնկրետ - կոնկրէտ
մեջ - մէջ
ինչպես - ինչպէս
երեկ - երէկ
գլխավոր - գլխաւոր

Ուղղագրությունը փոխել-չփոխելու հարցն իմ համար Ճ-երորդական ա, ուստի առանձնապես կարծիք էլ չունեմ: Բայց եթե սկզբունքայնորեն ուզում ես դասական ուղղագրությամբ գրել, սկզբնական շրջանում ամեն բառը բառարանով նայի մինչև վարժվես: Նման խառնափնթոր տեքստներն իրոք ուղղակի ուզում ես չկարդալ՝ անկախ բովանդակությունից:

Progart
19.08.2017, 14:41

շնորհակալ եմ, նայում եմ, 2օր է ինչ գրում եմ ։Ճ
ինձ թուաց սխալները հենց դասականով գրուածներն են, բոլոր բառերին աշխատում եմ ուշադրութիւն դարձնել ։Ճ

Progart
19.08.2017, 14:43
բոլշևիկները չկան, բայց իրենց հետքն արդէն թողել են, ես էլի եմ նշել, որ բոլշևիկեան ուղղագրութեան կողմնակիցներն աընդհատ զրոյցն իջեցնում են «եղածը եղած է»֊ի մակարդակի։

աւանդականը կը փորձե մատչելի դառնալ, նորը կը ստեղծէ իր աւանդութիւննեը․ անջրպետը աւելի կը լայննայ

եթէ լինի 1միասնական ուղղագրութիւն, աւելի արագ կզարգացնենք լեզուն
երբ ստիպողաբար փոխեցինք ուղղագրութիւնը, զրկեցինք լեզուին իր բնականոն զարգացումից, բառը կտրեցինք իր արմատից

Դասական ուղղագրութիւնը եւս դարերի ընթացքում ենթարկւել է որոշ փոփոխութեանց, իհարկէ ոչ հրամանագրով, այլ հետեւելով լեզւական զարգացման օրինաչափութեանց եւ մեր հայագէտներն ու մտաւորականները գլխաւորաբար Սփիւռքում, դասական ուղղագրութիւնը անձեռնմխելի, անփոփոխելի եւ անփոխարինելի դարձնելու միտումով, շարունակ Մեսրոպեան են կոչում այն, առանց նկատի ունենալու, որ ուղղագրական փոփոխութիւնները լեզւական զարգացման օրինաչափ երեւոյթներ են:

զարգացմանը դեմ չենք

ոչ ոք չի ասում միանգամից փոխենք ուղղագրութիւնը, այլ՝ քայլ առ քայլ․

այսինքն, գլխավոր պատճառն այն է որ այս ուղղագրութիւնը աւելորդ անգամ երկու մասի է բաժանում հայութեանը․ խզում է կապը գրաբարի հետ

բաժանիր, որ տիրես

ու անընդհատ նշել, որ «այլ խնդիրներ էլ կան», տրամաբանական չեմ համարում․ ինչքան ուշացնենք, այնքան բարդ է լինելու։
կարելի է զիջել միմեանց, վիճելի հարցերը լուծել, բայց ունենալ մէկ միասնական ուղղագրութիւն, որը չի լինի պարտադրուած
իսկ դասականով շատ բառեր աւելի լաւ ենք հասկանում, համանունները քչանում են

սովետական գրելաձևի հետեւանքները

1. խզուեց Սովետականն օգտագործողների կապը լեզուի մշակոյթի հետ
2. անսովոր և ոչ հարազատ դարձաւ մեր հոգեւոր եւ գրաւոր ժառանգութիւնը
3. տեղեկատուական կորուստ ֊ աղաւաղուեցին բառերի իմաստային արմատները, թաքցուեց լեզուի կառոյցը
4. հայերէնի եւ հայերի մէջ ստեղծուեց բառերի գրութեան պատնէշ
5. համանունները շատացան, որը ցանկալի չէ կարդալու համար
6. մօտ 150 առաւել օգտագործուող բառերը ստացան «պարզեցուած» գրելաձեւ

Տեղեկատւութեան կորուստ
1. բառերի պատկերներն աղաւաղուեցին
2. արմատները խառնուեցին
...
հօտ/հոտ, հօր/հոր, յորդ/հորդ --> հոտ, հոր, հորդ
սեր, սէր --> սեր

հոտը սարից է գալիս /* ի՞նչ հոտ*/

իսկ դասականով

հօտը սարից է գալիս
կամ
հոտը սարից է գալիս

Լեզուի ամբողջական կառոյցը մասնատուեց

նախկին սովետական միութեան տարածքում անսովոր է դարձել մեսրոպեան ուղղագրութիւնը եւ դրա համար խորթ է սովետական ուղղագրուիւն օգտագործողների համար։ մենք մեր ուղղագրութիւնից օտարացել ենք։
գրական ստեղծագործական ներուժը աւանդական է՝ բխում է նախորդ գրութիւններից։
արմատներից կտրուած գրաւոր մշակոյթը մեռնում է։

բաժանիր, որ տիրես

մեջբերումները տարբեր գրքերից են և յօդուածներից

մարդագայլուկ
19.08.2017, 14:45
Ուզում ա հազար տարի էլ անցնի, ես որ տեսնեմ «յետոյ» բառը, մտքիս մեջ հենց «յետոյ» էլ արտասանելու եմ, ոչ թե «հետո»։ Ու դա մեծ հաշվով բացատրում ա, թե ինչ մեծ գլխացավանք ա հասարակ մահկանացուի համար դասական ուղղագրությամբ տեքստ կարդալը ու թե ինչ անիմաստ բան կլինի նորից էդ ուղղագրությանն անցնելը։

Progart
19.08.2017, 15:01

մինչև 1922թ․֊ը աստուածնե՞ր են եղել։
ըհն։
ես հասկանում եմ հիմա, թէ ինչու է մակերեսային արուեստը զարգացում ապրում (:

ինչ էլ ասի դասական ուղղագրութեան կողմնակիցը, դիմացինը կասի՝ «սա հեշտ ա, արդեն գիտենք»
իսկ յանուն միասնական ուղղագրութեան ոչ մի քայլ, ոչ մեկ ոչ մեկին չպիտի զիջի, էսպես հեշտ ա։

1937 թ. իր տետրակներից մեկում Չարենցը դատողություններ, նշումներ է անում թվերի վերաբերյալ և բառացի գալիս հետևյալ եզրակացության.

«Աբեղյանը քաքել է մեր թվերի վրա» (ԳԹԱ, Չարենցի ֆոնդ, թ.85, թերթ 27):

Այսինքն` ուղղագրական ռեֆորմի պատճառով խաթարվել էր հայկական այբուբենով թվային կարգը: Նույն տետրում մեկ այլ էջում Չարենցը գրել է հայերեն այբուբենը մինչ աբեղյանական ռեֆորմը, որը ցույց է տալիս նրա համակրանքը դասական ուղղագրության նկատմամբ:

/*չեմ փոխում աւանդականի*/

Աբեղեանի քա*ը մինչև այժմ չենք կարողանում մաքրել (:

Progart
19.08.2017, 15:13
դասական ուղղագրութեանը ծանոթանալուց յետոյ ես հասկանում եմ նաեւ գրաբարով գրուած ստեղծագործութիւնները, ես աւելի լաւ եմ հասկանում բառերի իմաստը, բարձրացել է իմ խօսքի որակը /*պատճառը երեւի հէնց սա էր*/։
ու սրանց համար արժի դժուարութիւն յաղթահարել

էլ չեմ խօսելու․

StrangeLittleGirl
19.08.2017, 15:13
բոլշևիկները չկան, բայց իրենց հետքն արդէն թողել են, ես էլի եմ նշել, որ բոլշևիկեան ուղղագրութեան կողմնակիցներն աընդհատ զրոյցն իջեցնում են «եղածը եղած է»֊ի մակարդակի։
Հետք կա։ Հետո՞։ Գալու են էդ հետքերը մեզ ուտե՞ն։ Պարզ ա, որ պատմական ամեն շրջան էլ իր հետքը թողնում ա։ Ուրեմն պետք ա դնել ու էդ բոլոր հետքերը քանդե՞լ։ Եթե ինչ-որ վտանգավոր բան լիներ, կասեի՝ հա։ Բայց ուղղագրության նման անմեղ մի բա՞նը։

եթէ լինի 1միասնական ուղղագրութիւն, աւելի արագ կզարգացնենք լեզուն
երբ ստիպողաբար փոխեցինք ուղղագրութիւնը, զրկեցինք լեզուին իր բնականոն զարգացումից, բառը կտրեցինք իր արմատից

Եթե լեզվի բնականոն զարգացման մասին ենք խոսում, ապա մի շատ կարևոր բան պետք ա մեխել ուղեղում ու չմոռանալ դրա մասին։ Բանավոր լեզվի վրա հնարավոր չի կանտռոլ անելը։ Ինչքան ուզում ես, կանոն հորինի, ինչքան ուզում ես, փորձի պարտադրել։ Մեկ ա, բանավոր լեզուն զարգանում ա նենց, ոնց որ զարգանում ա։ Գրավոր լեզուն հնարավոր ա կանտռոլ անելը, հակառակը՝ շատ բան ա մարդկանց ու կանոնների ձեռքերում (չնայած ինտերնետի ի հայտ գալուց հետո սա էլ ա արդեն վիճելի):

Լեզուն արագ-դանդաղ զարգացնելու հարց չկա։ Լեզուն ինքնիրեն ա զարգանում։ Ավելին՝ միասնական ուղղագրության մասին խոսելն անհեթեթ ա մի շարք պատճառներով․
1. Արևմտահայերենն ու արևելահայերենը տարբեր լեզուներ են։ Ինչ խոսք, քաղաքական նպատակներով հայերենը համարվում ա պլուրիցենտրիկ, արևմտահայերենն ու արևելահայերենը՝ մի լեզվի երկու ձևեր, բայց եթե նայենք, թե ոնց են մեր ուղեղները գործածում էդ լեզուները, ապա ուղղակի սրանք երկու տարբեր լեզուներ են։ Հիմա ես արևմտահայերենին շատ լավ տիրապետում եմ, բայց դա իմ մայրենի լեզուն չի
2. Արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերությունները մենակ ուղղագրությունից չեն։ Միասնական ուղղագրություն մտցնելու դեպքում ուղղակի ավելի արտահայտված կլինի, թե ինչքան տարբեր են երկու լեզուները։ Արհեստականորեն դրանք իրար մոտեցնել չարժե, որովհետև հնարավոր չի։
3. Արևմտահայերենը որևէ պետության պետական լեզու չի, հետևաբար դրա հետևում կանգնած պետություն չկա։ Արևմտահայերեն տպագրվող գրականությունը շատ փոքր քանակով ա, ի տարբերություն արևելահայերենի։ Ավելին՝ արևմտահայերենը մեռնող լեզու ա։ Հետևաբար, մի քիչ արդար չի, երբ մեռնող լեզվի լեզվակիրները, որոնց մեծ մասը սկի Հայաստանում չի էլ ապրում, պահանջում ա, որ մի պետության ներսի պաշտոնական ուղղագրությունը փոխվի։ Կարելի էր գոնե մի քիչ ավելի համեստ պահանջ դնել, մասնավորապես՝ դասականն էլ զուգահեռ համարվի պաշտոնական ուղղագրություն։

Դասական ուղղագրութիւնը եւս դարերի ընթացքում ենթարկւել է որոշ փոփոխութեանց, իհարկէ ոչ հրամանագրով, այլ հետեւելով լեզւական զարգացման օրինաչափութեանց եւ մեր հայագէտներն ու մտաւորականները գլխաւորաբար Սփիւռքում, դասական ուղղագրութիւնը անձեռնմխելի, անփոփոխելի եւ անփոխարինելի դարձնելու միտումով, շարունակ Մեսրոպեան են կոչում այն, առանց նկատի ունենալու, որ ուղղագրական փոփոխութիւնները լեզւական զարգացման օրինաչափ երեւոյթներ են:
Սրանից մեծ սու՞տ։ Կրկնում եմ, ուղղագրության կանոնները մարդիկ են որոշում, ու երբ ուղղագրությունը փոխվում ա, դա տեղի ա ունենում անհրաժեշտությունից ելնելով։ Ու եթե իննսուն տարի աբեղյանական ուղղագրություն ա գործածվել, լեզվի բնական զարգացմանը համահունչ չի լինի հետ գնալը իննսուն տարի առաջվա ուղղագրությանը։

այսինքն, գլխավոր պատճառն այն է որ այս ուղղագրութիւնը աւելորդ անգամ երկու մասի է բաժանում հայութեանը․ խզում է կապը գրաբարի հետ

Գրողը տանի, գրաբարի հետ կապը վաղուց ա խզված, մոռացեք դրա մասին։ Գրաբարի հետ կապ պահելու կարիք չկա, գրաբարը մեռած լեզու ա։ Նույնն ա, ոնց որ ֆրանսիացիներն առաջարկեն հետ գնալ լատիներենի ուղղագրության, որտև լատիներենի հետ կապը խզվում ա։
Իսկ հայությանը ուղղագրությունը չի, որ երկու մասի ա բաժանում, այլ պատմական եղելությունները։ Ու էդքանով հանդերձ երկու մասի բաժանման հարց չէր լինի, եթե էդ երկու մասերը միմյանց ընդունեին իրենց տարբերություններով։

ու անընդհատ նշել, որ «այլ խնդիրներ էլ կան», տրամաբանական չեմ համարում․ ինչքան ուշացնենք, այնքան բարդ է լինելու։
կարելի է զիջել միմեանց, վիճելի հարցերը լուծել, բայց ունենալ մէկ միասնական ուղղագրութիւն, որը չի լինի պարտադրուած
իսկ դասականով շատ բառեր աւելի լաւ ենք հասկանում, համանունները քչանում են
Համանունը ցանկացած լեզվի բնական իրողություն ա։ Ինչ ա թե լավ հասկանանք, սեր ա, թե սէր, ուղղագրություն փոխելն էլի անհեթեթ ա։ Ի վերջո, կոնտեքստից հասկանալի ա սեր ա, թե սէր։ Բոլոր լեզուներն էլ ունեն դրանից։ Նույնիսկ ամենաֆինտուֆլուշկա ուղղագրությունով ֆրանսերենում, որտեղ համանուններից խուսափելու հազար ձև կա, մեկ ա լիքն են համանունները, ու ոնց որ ոչ ոք չի բողոքում։

հոտը սարից է գալիս /* ի՞նչ հոտ*/

իսկ դասականով

հօտը սարից է գալիս
կամ
հոտը սարից է գալիս
Իսկ բանավոր լեզվու՞մ։ Բանավորում ո՞նց ես ասելու հօտը կամ հոտը։ Կբացատրես, չէ՞։ Իսկ ի՞նչն ա խանգարում, որ գրավորում էլ բացատրես։ Հետո, ապացուցված բան ա, որ կոնտեքստում գործածելիս մենք անգիտակցաբար կոնկրետացնում ենք համանունի էն իմաստը, որը նկատի ունենք։ Այսինքն, բնական խոսքում նման արտահայտության չես հանդիպի, զրուցակիցդ անպայման կոնկրետ կասի․ ոչխարների հոտը սարից ա գալիս կամ զզվելի հոտը սարից ա գալիս։

Հայկօ
19.08.2017, 15:18
ինչ էլ ասի դասական ուղղագրութեան կողմնակիցը, դիմացինը կասի՝ «սա հեշտ ա, արդեն գիտենք»

Դասական ուղղագրության կողմնակիցը սովորաբար ասում ա ընդամենը երկու բան.

1. Հոտ, սեր
2. Մեր արմատներից կտրվել ենք

Պրծ, էսքանն ա: Կներես, Progart ջան, դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը: Ամեն դեպքում՝ դուք չափազանց քիչ եք:

StrangeLittleGirl
19.08.2017, 15:18
դասական ուղղագրութեանը ծանոթանալուց յետոյ ես հասկանում եմ նաեւ գրաբարով գրուած ստեղծագործութիւնները, ես աւելի լաւ եմ հասկանում բառերի իմաստը, բարձրացել է իմ խօսքի որակը /*պատճառը երեւի հէնց սա էր*/։
ու սրանց համար արժի դժուարութիւն յաղթահարել

էլ չեմ խօսելու․
Շատ լավ բան ես ասում։ Ընտիր ա, ո՞վ ա ձեռքդ բռնել, որ դասական ուղղագրություն ու գրաբար սովորես։ Քո սեփական հետաքրքրությունների համար չարժե պահանջել ամբողջ մի ազգի գլխին գլխացավանք բերել ուղղագրության ռեֆորմի ձևով։ Հավատա, ամբողջ Հայաստանի բնակչության դարդուցավը բառերի ծագում ուսումնասիրելը չի։

StrangeLittleGirl
19.08.2017, 15:24
մինչև 1922թ․֊ը աստուածնե՞ր են եղել։
ըհն։
ես հասկանում եմ հիմա, թէ ինչու է մակերեսային արուեստը զարգացում ապրում (:

ինչ էլ ասի դասական ուղղագրութեան կողմնակիցը, դիմացինը կասի՝ «սա հեշտ ա, արդեն գիտենք»
իսկ յանուն միասնական ուղղագրութեան ոչ մի քայլ, ոչ մեկ ոչ մեկին չպիտի զիջի, էսպես հեշտ ա։
Մինչև 1922թ․ բնակչության շատ փոքր մասն ա գրագետ եղել։ Ով էլ գրագետ ա եղել, դասականը սովորել ա որպես առաջին ուղղագրություն, հետևաբար սովոր ա եղել իր մայրենի լեզվի ոչ թափանցիկ ուղղագրությանը։ 1922-ին դասականն աբեղյանականով փոխարինելը դժվար գործ չէր, որտև գրագետ մարդիկ քիչ էին, քչերի վրա էր անդրադառնալու։ Պլյուս դրան գրքեր սենց ահռելի քանակով չէին տպվում։ Հիմա մենք համատարած գրագիտություն ունենք, ու ուղղագրություն փոխելն անդրադառնալու ա Հայաստանի յուրաքանչյուր բնակչի առօրյայի վրա։ Ասենք իմ ութամյա կրթությամբ պապիկը, ով ինտերնետներում չի զվռնում ու կարդում ա մենակ խիստ անհրաժեշտությունից ելնելով, վստահ եմ, չի հասկանալու, թե ինչ ա նշանակում փաստաթղթում գրված յետոյ բառը։ Ախր ամբողջ բնակչությանը ձեր արշինով մի չափեք։ Հայաստանի բնակչության մեծ մասը քիչ ա գրավոր տեքստի հետ գործ ունենում։ Ու հենց դրա համար կատաստրոֆիկ հետևանքների ա բերելու իրանց համար լրիվ անծանոթ ուղղագրության անցումը։

Progart
19.08.2017, 15:26
Արևմտահայերենը որևէ պետության պետական լեզու չի, հետևաբար դրա հետևում կանգնած պետություն չկա։ Արևմտահայերեն տպագրվող գրականությունը շատ փոքր քանակով ա, ի տարբերություն արևելահայերենի։ Ավելին՝ արևմտահայերենը մեռնող լեզու ա։ Հետևաբար, մի քիչ արդար չի, երբ մեռնող լեզվի լեզվակիրները, որոնց մեծ մասը սկի Հայաստանում չի էլ ապրում, պահանջում ա, որ մի պետության ներսի պաշտոնական ուղղագրությունը փոխվի։ Կարելի էր գոնե մի քիչ ավելի համեստ պահանջ դնել, մասնավորապես՝ դասականն էլ զուգահեռ համարվի պաշտոնական ուղղագրություն։

դասականն անպաշտպան է, այսինքն վերանալու վրայ է, եթէ մեռնի իրօք քաքի մէջ կլինենք․ առանց էն էլ շատերի համար դժուար է գրաբարով կարդալը, /*էս առումով է խզուած, չեմ ասում, որ անցնենք գրաբարի, է, գրել էի երկար, ասեցի էդ կհասկանան, ջնջեցի */։
բայց դէ, ինչի համար է պետք գրաբարով գրուածը գրաբարով էլ հասկանալ, բա դժուար չի՞։

սփիւռքի հայն էլ հայ է, ու նա միշտ է ազգային արժէքների պաշտպանը եղել, իսկ եթէ իրենց համարենք դրսի մարդ, որ մեր պետութեան հետ կապ չունի, մեծագոյն սխալ է։

Գրաբարի հետ կապ պահելու կարիք չկա, գրաբարը մեռած լեզու ա։

լաւ

բայց ես գրաբարով գրուած ստեղծագործութիւնները կարդալու հաճոյքը ոչ մի բանի հետ չեմ փոխի, չնայած ժամանակին շատ դժուար էր դա։

մարդագայլուկ
19.08.2017, 15:32
Աստուածներ չեն եղել, իրանց ուղղագրությունն ա եղել, իմացել են։

Ի՞նչ կապ ունի արվեստը էս թեմայի հետ։

Հարցը հեշտը չի, հարցը էն ա, որ արդեն 90 տարի մարդիկ էս ուղղագրությունն են օգտագործում ու էդ ուղղագրությունը շատ լավ հարմարեցվել ա խոսակցական լեզվին։ Բացի նացիոնալիստական լոլոներից, ուրիշ որևէ խելամիտ պատճառ կա՞ 90 տարի հետ գնալու։ Տենց ա տենց ա, եկեք սաղս անցնենք մեր մաքուր միասնական պրոտոհնդեվրոպերենին։

Ռուֆուս
19.08.2017, 15:36
Մեկ էլ մի ակումբցի ունեինք, որ դասականով էր գրում (ու էլի շատ անգրագետ), որոշ ժամանակ անց սկսեց նախադասությունների մեջ յարկաւ, յիրաւի ու նմանատիպ այլ բառեր օգտագործել։ Ու Պարոյր Յայրիկեանն ա դասական գրում, էլ ավելի սարսափ սխալներով։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Progart
19.08.2017, 15:37
վերջինը․

նախքան ուղղագրութիւնը փոխելը ես էլ եմ էս սաղ ասել մի տղայի, ով դասականով էր գրում, ասաց, որ կարդաս, գրես էս ուղղագրութեամբ, նոր կհասկանաս ինչի համար ենք մեզ ուտում դասականի համար։
հասկանում եմ ու գրելով էլ չեմ կարողանում կտրուել, որովհետեւ ընկալում եմ ու զգում ուղղագրութիւնը։
արմատների վրայ էլ թքած, ու թքած, որ արդեն ոչ թէ ուղղագրութիւնն ա մեռնում, այլ նաեւ ազգը, ազգի վրայ էլ թքած, ինտերնետն ա, մի տեղ օն֊լայն կլինենք էլի։

Փոփոխութիւն, իմ կարծիքով, պէտք է, և կարելի է անել որոշ չափով. բայց եթէ որևէ փոփոխութիւն պիտի վերացնի մեր ուղղագրութեան միութիւնը և մեր երկու գրական լեզուներն իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի։ Իսկ մինչ այդ, ձեռք պիտի քաշել ամէն հին ու նոր փոփոխութիւններից և դառնալ աւանդական ուղղագրութեանը։ Այս է ուղիղ ճանապարհը։
Մանուկ Աբեղյան, «Արարատ» ամսագիր, 1913

մենք քիչ ենք, իսկ ուղղագրութիւնը հեշտ ա։

StrangeLittleGirl
19.08.2017, 15:56
դասականն անպաշտպան է, այսինքն վերանալու վրայ է, եթէ մեռնի իրօք քաքի մէջ կլինենք․ առանց էն էլ շատերի համար դժուար է գրաբարով կարդալը, /*էս առումով է խզուած, չեմ ասում, որ անցնենք գրաբարի, է, գրել էի երկար, ասեցի էդ կհասկանան, ջնջեցի */։
բայց դէ, ինչի համար է պետք գրաբարով գրուածը գրաբարով էլ հասկանալ, բա դժուար չի՞։

Դու որտե՞ղ ես տեսել գրաբարով գրված տեքստն աբեղյանական ուղղագրությամբ։ Գրաբարով գրված տեքստը գրաբարով կարդում են մարդիկ ու հասկանում, որովհետև իրանց հետաքրքիր ա։ Բայց մեր հարևան Վարդուշը չգիտի գրաբարն ինչ ա, չի էլ ուզում իմանալ։ Զոռով գլուխը կոխե՞նք։

սփիւռքի հայն էլ հայ է, ու նա միշտ է ազգային արժէքների պաշտպանը եղել, իսկ եթէ իրենց համարենք դրսի մարդ, որ մեր պետութեան հետ կապ չունի, մեծագոյն սխալ է։
Սփյուռքի հայը պետության հետ էն ժամանակ կապ կունենա, երբ կգա, էդ պետության մեջ կապրի, քաղաքացիություն կստանա ու կպահանջի, որ ուղղագրությունը փոխեն։ Իսկ իրենց տաք տեղերում նստած մի քիչ դժվար ա պատկերացնել, որ Հայաստանում Վարդուշներ ու Վալոդներ կան, որոնք խորապես թքած ունեն միասնական ուղղագրության ու այլ հայրենասիրական լոլոների վրա, որ իրենց համար գրագիտությունը զուտ որոշակի պրակտիկ հարցեր լուծելու համար ա, ոչ թե սերը սէրից տարբերելու։ Այ երբ սփյուռքի հայը հասկանա էս ամենը, երևի ուղղագրություն փոխելու առաջարկներից առաջ մի քիչ ավելի կարևոր առաջարկների մասին մտածի։

բայց ես գրաբարով գրուած ստեղծագործութիւնները կարդալու հաճոյքը ոչ մի բանի հետ չեմ փոխի, չնայած ժամանակին շատ դժուար էր դա։
Է վայելի։ Ինչ-որ մեկը քեզ ասում ա մի վայելի՞, ինչ-որ մեկը ձեռքիցդ բռնել ա, ասում ա՝ մի կարդա՞։ Վայելի ինչքան ուզում ես, բայց քո վայելքը մեզ մի պարտադրի։
Ես էլ ֆրանսերենն եմ սիրում, գիտե՞ս։ Ահավոր մեծ հաճույքով եմ ֆրանսերեն կարդում։ Չբռնե՞մ, առաջարկեմ Հայաստանի պետական լեզուն ֆրանսերենը սարքեն։

վերջինը․

նախքան ուղղագրութիւնը փոխելը ես էլ եմ էս սաղ ասել մի տղայի, ով դասականով էր գրում, ասաց, որ կարդաս, գրես էս ուղղագրութեամբ, նոր կհասկանաս ինչի համար ենք մեզ ուտում դասականի համար։
հասկանում եմ ու գրելով էլ չեմ կարողանում կտրուել, որովհետեւ ընկալում եմ ու զգում ուղղագրութիւնը։
արմատների վրայ էլ թքած, ու թքած, որ արդեն ոչ թէ ուղղագրութիւնն ա մեռնում, այլ նաեւ ազգը, ազգի վրայ էլ թքած, ինտերնետն ա, մի տեղ օն֊լայն կլինենք էլի։
Սաղ հեչ, փաստորեն Մաշտոցն օնլայնը գծիկով ա գրել, խաբար չենք էղել :D

մենք քիչ ենք, իսկ ուղղագրութիւնը հեշտ ա։
Ու՞ր ա, որ հեշտ ա։ Տեսնում ենք՝ դու ոնց ես տանջվում, որ սովորես։ Քեզ թվում ա՝ միջին վիճակագրական հայը զահլա ունի՞ էդքան ժամանակ տրամադրելու ու սովորելու։

LisBeth
19.08.2017, 17:03
Կարծես թե հասկանում եմ ինչու ա պարոն Հայրիկյանը այդքան ոչ պոպուլյար քաղաքական գործիչ, փաստորեն նրա գրածները ուղղակի ոչ ոք չի կարդում։ Ով գիտի մարդը էնտեղ լիքը ռացիոնալ մտքեր ա արտահայտում ժաղավրդավարության մասին, իսկ ոչ հայրենասար ու դեգրադացված մասանները ալարում են նաժդաչնի թղթով աչքերը սրբել։

reminilo
19.08.2017, 17:49
Որոշ բաներ էի մտածել ու ուզում էի գրել, բայց ընդհանուր թեման փակվում ա, երևի չարժի նորից սկսել (:

Իսկ Պրոգարտին, չնեղվես եղբայր, եթե նույնիսկ ոչ ոք Ակումբ գրառումներդ չկարդա ես կամ ու կամ: Շարունակի հետաքրքրվես ու լիքը բաներ բացահայտես: Այսքանը:

Յոհաննես
19.08.2017, 19:36
չէ, քննութեան հարց չի եղել, սեքսի մասին ինչ֊որ բան հենց լայքում էիր, իրենք յայտնւում էին
ի՞նչ էին անում :think

StrangeLittleGirl
19.08.2017, 19:47
չէ, քննութեան հարց չի եղել, սեքսի մասին ինչ֊որ բան հենց լայքում էիր, իրենք յայտնւում էին

Այ Պրոգարտ ջան, էրեկ սխալդ ցույց տվեցի, ինձ թվաց՝ կհասկանաս։ Դասական ուղղագրությամբ կրավորական վ-ն ւ չի, ու ա։ Իսկ որ ինձ լսես, կթարգես էս կիսատ-պռատ դասականով գրելը։

Շինարար
19.08.2017, 19:56
Այ Պրոգարտ ջան, էրեկ սխալդ ցույց տվեցի, ինձ թվաց՝ կհասկանաս։ Դասական ուղղագրությամբ կրավորական վ-ն ւ չի, ու ա։ Իսկ որ ինձ լսես, կթարգես էս կիսատ-պռատ դասականով գրելը։

Բյուր, իսկ եթե հետո -ու- ա գալի՞ս, ինձ թվում ա լրիվ հավանական ա, որ դառնա նորմալ -վ- էնպես, ոնց մենք ենք գրում: Քո հղումը զւոտ անորոշ դերբայն էր ասում, ու հա, -ւ-ն շատ տարօրինակ ա նայվում:

Progart
19.08.2017, 20:29
թէ՞ յայտնուում ։Ճ
իսկ վստահ ե՞ս, որ սխալ է յայտնւում֊ը
մօտս ծրագիր եմ միացրել սխալները ցոյց է տալիս, բայց «յայտնվում» գրելիս սխալ է բերում, իսկ իմ գրած երկու տարբերակներով ոչ։
աւելի լաւ է յատուկ ծրագրին լսեմ։

դասական ուղղագրութեամբ գրող ծանօթիցս ճշտեցի, ասաց, որ իմ գրած տարբերակը ճիշտ է :ok ինքը Աբեղեանականի ազդեցութիւնը չի կրել
իսկ ֊ուու արեւմտահայերէնի մէջ է աւելի յաճախ հանդիպում։
արեւհ․-ում հանդիպում է-իվ>-վու հնչիւնափոխութիւններում

շնորհակալութիւն յամենայն դէպս:

կիսատ֊պռատ նկատողութիւններից յոգնում եմ։ ասէք երբ իրօք գիտէք

հիմա իմ գրածի մէջ միայն քո ասածն է սխալ բերել։

Progart
19.08.2017, 20:47
իսկ քո ասածը ճիշտ է, բայց երբ ու-ից առաջ ա գալիս, ւ ենք գրում :think

Freeman
19.08.2017, 22:51
Էդ քայլ առ քայլ փոխելը ո՞րն ա։
Ամիսը մի քանի բա՞ռ ։Դ կամ էդ միջանկյալ փոխած վիճակում գիրք չտպե՞նք։

Նաիրուհի
24.08.2017, 07:54
Ես որ ամբողջ արևմտահայ գրականությունն աբեղյանական ուղղագրությամբ եմ կարդացել, հեչ էլ բան չեմ կորցրել, համանունների պատճատով էլ չեմ շփոթվել: Դասական ուղղագրությունն ինձնից շատ սիրող չլինի, բայց ես արևելահայերենըայլևս էդ ուղղագրությամբ չեմ ընկալում, ու էդտեղ որևէ աննորմալ բան չկա:

Հիմա ընդամենը երեք մարդու դասական ուղղագրությունից չեմ ներվայնանում, ու րեքն էլ արևմտահայերեն են գրում (Զահրատն ու Պըլտեանը, որ արդեն մեռած են, ու Քրիստան Բատիկեանը, որին ֆեյսբուքում հետևում եմ): Դասական ուղղագրությունն ինձ համար էսքանով սահմանափակվում է:

Սփյուռքի մի զգալի մասն արդեն, ի դեպ, արևելահայերեն խոսող ու աբեղյանական ուղղագրությամբ գրող հայերն են, իսկ արևմտահայերենը, ինչքան էլ ցավալի լինի ընդունելը, գնալով մեռնում է: Հիմա հուսահատ ջանքեր են գործադրվում պահելու մի լեզու, որով խոսողներ երևի մի 50 տարի հետո գոյություն չեն ունենա, քանի որ 3-4-րդ սերնդից հետո այլ պետության մեջ ապրելիս լեզուն պահելը ֆանտաստիկայի ժանրից է: Հա, շեղվեցի թեմայից: Ասածս էն էր, որ արևելահայերենի հետ աբեղյանական ուղղագրությունը էնպես է միաձուլվել, որ անգամ աչքին հաճելի չի բառամիջում ամեն քայլափոխին է, օ կամ իւն տեսնելը:

khawar
06.06.2018, 00:09
Կարծես թե հասկանում եմ ինչու ա պարոն Հայրիկյանը այդքան ոչ պոպուլյար քաղաքական գործիչ, փաստորեն նրա գրածները ուղղակի ոչ ոք չի կարդում։ Ով գիտի մարդը էնտեղ լիքը ռացիոնալ մտքեր ա արտահայտում ժաղավրդավարության մասին, իսկ ոչ հայրենասար ու դեգրադացված մասանները ալարում են նաժդաչնի թղթով աչքերը սրբել։

ի դէպ Պարոյր Հայրիկեանը ինչպէս նաեւ ՀՅԴ֊ն ուզում են գրել դասականով սակայն չգիտեն ինչպէս այն օգտագործել։ էնպէս որ իրենք հակաօրինակ են (:

իսկ դասական կարդալը աչքի սովորելու վրայ ա։

Progart
17.08.2019, 00:06
քանի որ ակումբն առաջին տեղերից էր, որտեղ դասականով եմ սկսել գրել, ապա էստեղ էլ եմ ուզում ասել(հանուն ապագա մատաղ սերնդի էլի :))), որ չնայած էն ժամանակ անկեղծ համարում ու գտնում էի(ու հիմա էլ գտնում եմ), որ ուղղագրության փոփոխությունն էդ կերպ ճիշտ չէր, բայց այնուամենայնիվ ամեն խնդիր ունի իր վաղեմության ժամկետը ու եթե չես կարողանում տվյալ ժամանակահատվածում լուծել, իսկ խնդիրը կորցնում ա իր արդիականությունը, ապա ամենաճիշտ քայլն էդ խնդիրը բաց թողնելն ա, ոչ թէ անընդհատ փորփրելը։
ու չնայած, որ դասականը սիրուն, պուպուշ, քնքուշ ուղղագրություն ա, բայց ունենք էն, ինչ ունենք :cry

ու նաև, էս թեմայում լիքը տուֆտել եմ, ներող եղեք :D