PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Նորից ես...

Էջեր : [1] 2

Chilly
05.11.2007, 16:27
Դու ուզու՞մ ես լսել
Անկեղծ խոստովանանք.
Դե, ուրեմն, լսիր
Ու մի շրջվիր երբեք,
Երբեք մի հեռանա
Մինչև վերջ չլսած.
Քեզ համար դա դատարկ,
Հասարակ մի բան է.
Ինչու՞ ես դու սիրում
Քեզ սիրողին տանջել...
Գիտե՞ս, միայն դու չես.
Մարդկությունն է այդպես:
Դու գիտե՞ս ինչ է սերը,
Ի՞նչ է նշանակում
Ինչ-որ մեկին սիրել,
Ինչ-որ մեկի համար
Գիշերը չքնել,
Ինչ-որ մեկի համար
Ինքդ քեզ մոռանալ,
Քեզանից հեռանալ
Ու կողքից քեզ դիտել,
Ու քեզ չճանաչել...
Դու ոչինչ չգիտես,
Չե՜ս կարող իմանալ.
Քո բնույթը չէ դա:
Քո սրտում բաբախող
Սառույցի այդ փոքրիկ
Ու դաժան կտորից
Դեռ կաթիլ չի կաթում,
Ժամանակն է, սակայն...
Ինչպիսի՞ն են թվում
Քո աչքերը հենց քեզ.
Դու տեսնու՞մ ես արդյոք
Դրանցում հրակեզ
Ճառագայթն այն ահեղ,
Որ այրում է սրտեր,
Արարում է մարտեր,
Որի մի հպումից
Այրվում են քաղաքներ...
Դու տեսնու՞մ ես արդյոք
Աչքերում քո լուսե
Լույսը այն հնազանդ,
Որ ենթարկում է իրեն
Տիեզերքներ անթիվ,
Ու սրտեր բազմազան:
Որ լոկ մի տեսնելով
Ստրկանում են հավետ
Սպարտակները բոլոր:
Սպասի՜ր, դեռ մի գնա,
Ես դեռ չեմ վերջացրել,
Այն, որ սիրում եմ քեզ`
Կարելի է պատմել
Տարիներ շարունակ,
Կարելի է պատմել
Ճիշտ այնքան ժամանակ,
Քանի երկիրը կա,
Քանի մարդկանց սրտում
Բաբախող սառույցի
Այդ փոքրիկ կտորից
Հազարից մի անգամ
Կաթիլներ են կաթում,
Երբ որ նրանց կողքին
Լինում է գեթ մի մարդ,
Որի գժված կրծքում
Սառույցի փոխարեն
Հրաբուխ է դրված...

Chilly
05.11.2007, 17:13
Ինչու՞ ես ժպտում,
Երբ լացել է պետք,
Ինչու՞ ես լալիս,
Երբ խնդալ է պետք:
Ինչու՞ քո հոգու այդ բարկ արևից
Գորշ մթություն է տարածվում միայն
Ու տաքացնելու փոխարեն
Ավա՜ղ, մրսեցնում մարդկանց...
Ինչու՞ ես ապրում,
Երբ մեռնել է պետք,
Եւ կամ տառապում,
Երբ պետք է սիրել...
Հանի՛ր քո միջից
Ոգին այդ թշվառ
Ինքնակործանման,
Ու տուր խոզերին...
Գտի՛ր քեզ, ո՛վ մարդ,
Գտիր, ու երբեք
Էլ մի կորցրու,
Եղիր ու մնա
Դու՝ ՄԱՐԴ – ԲԱՆԱԿԱՆ ..

Ծով
05.11.2007, 19:14
Ընդհանրապես միշտ չեմ սիրել սիրո մասին ամպագորգոռ բանաստեղծություններ...
Հենց դրա համար էլ էս մեկը սիրեցի: Ապրես, խոսքեր չունեմ..իրոք հուզեց իր պարզությամբ ու խորությամբ միաժամանակ..ու մեկ էլ...առաջին զարկից մինչև վերջինը:)

ivy
05.11.2007, 19:45
Զգացվում է, որ իրական ապրումների մասին ես գրել, որ այդ ամենը, ինչ նկարագրում ես, իսկապես տակնուվրա է արել հոգիդ: Նաև դրա թողած ցավն է զգացվում... Այդ պատճառով շատ անկեղծ են տողերդ, ինչն անկասկած արժեքավոր է դարձնում ստեղծագործությունը:

Սակայն կարծում եմ /ու դա միայն իմ սուբյեկտիվ և անպետք կարծիքն է/՝ կան բաներ, որոնք ավելի ազդեցիկ ու տպավորիչ են, երբ գրվում են պարզ, բայց խորը արձակով, այլ ոչ թե կայծակող ու շեշտված պոեզիայով...

Apsara
05.11.2007, 23:19
Կներես Chilly, բայց պիտի անկեղծ ասեմ, որ բոլորովին ինձ դուր չեկավ, կարծես ինչ-որ անորակ հայկական ռեպի բառեր լիներ: Խոսք չկա, գուցե այս ամենը քո սրտում է եղել, իսկական զգացմունք է եղելլ ու ստիպել է մի երկու տող գրել, ինձ հետ էլ է պատահում:oy

Մի նեղացի, բայց եթե այս նույն մտքերը արձակ գրես շաատ գեղեցիկ սիրո խոստովանություն կստացվի;)

Արսեն
06.11.2007, 00:49
Ապրես: Միգուցե քեզ քննադատեցին, բայց ես կասեմ կեցցես, իսկը իմ ներկա վիճակն է, միայն բանաստեղծական ոճով: Ամեն դեպքում շարունակիր, սպասում եմ մյուս ստեղծագործություններիդ:)

StrangeLittleGirl
06.11.2007, 00:55
Հանգերը լավ ես բռնացրել, բայց մինչև վերջ չկարողացա կարդալ: :(
Ախր անպատասխան սիրուց բացի աշխարհում լիքը ուրիշ լավ բաներ կան: Գուցե փորձե՞ս դրանք էլ չափածոյացնել:

Chilly
06.11.2007, 13:36
Մշուշոտ պատկեր...
Աղոտ ինչ-որ կյանք...
Հեռավոր մի ձայն,
Տխու՜ր, մենավո՜ր
Ու դժբա՜խտ, դժբա՜խտ...
Երազներ դաժան,
Ու ԴԵՌ անկատար...
Ու ԴԵՌ անկատա՜ր...
Անիծվես դու, ԿՅԱՆՔ...
ԿՅԱՆՔ, դու անիծվե՜ս...
Հորիզոնին կից՝
Արյունոտ մի գիծ,
Ու երկրագնդի արյունոտ վզին՝
Հուժկու տապարի հարվածից ծնված,
Արյունով լցված, ոսկրապատ մի վիհ...
Իսկ հաղթանակին
Կատաղի ձգտող մի քանի խղճուկ,
Կեղտոտ մարդուկներ
Փորձում են հասնել, ի՜նչ էլ որ լինի՝
Իրենց կարևոր նպատակիկին՝
Որովայն լցնել...
Մեղա՜ քեզ... Աստվա՜ծ...
Զգույշ, չխեղդվես ... Արյունի վիհում ...

Chilly
06.11.2007, 14:32
Չգիտեմ, դեռ համարյա ոչ-ոքի ցույց չեմ տվել, տրամս վատ էր, ես էլ գրեցի, ինչ կասեք?

ՑԱՎԸ

Նա դանդաղ մոտեցավ դռանը, նայեց. անցքից ոչինչ չէր երևում. երևի անցքն էր կեղտոտ, կամ մուտքում մութ էր, բայց նրան դա նույնիսկ չհետաքրքրեց: Նա նույն դանդաղ ու անտարբեր քայլերով արդեն պատրաստվում էր ետ դառնալ իրեն այդքան սիրելի դարձած շշերի գիրկը, երբ նորից լսվեց դռան կամացուկ թակոցը: Նրա կիսաբաց աչքերում հույս երևաց. սպասում էր երևի արդեն մի ամբողջ տարի...
Դուռը ճռռալով բացվեց, աղջիկն ասես ընդարմացած կանգնել էր շեմին ու ասես չէր ուզում առաջ գալ, հետո ներս մտավ: Կիսախավարին դեռ անսովոր նրա աչքերը աստիճանաբար սկսեցին նշմարել դռան ու պահարանի արանքում դեմքի հարցական ու մի քիչ էլ բութ արտահայտությամբ կանգնած տղային, ասես հարցնում էր. «Ինչու ես եկել, ո՞վ ես»...
_ Այս ինչ ես արել քեզ հետ, _ աղջիկը մի քիչ ձևական տոն ուներ, _ հենց հիմա ձեռքիցդ գցիր էդ կեղտը:
Տղան նոր միայն նկատեց, որ վաղուց արդեն դատարկվել է ձեռքի շիշը: Նա բաց թողեց շիշը, որ դանդաղ, սահելով Նրա մատերի արանքով, ընկավ գետնին ու կոտրված սրտի ձայն հանեց:
Նրանց ընդամենը մի շաբաթ էր բաժանում, ընդամենը մի շաբաթ, որ հիմա անվերջություն էր թվում:
Տղան դանդաղ, ասես տհաճությամբ ուսումնասիրում էր աղջկան: Տեսավ նրա ինչ-որ տեղից իրեն ծանոթ ու մի քիչ մաշված գլխարկը, վերարկուն, ձեռքը, դեմքը չգիտես ինչու աղոտ էր երևում:
Տղան աստիճանաբար սկսեց հասկանալ թե ինչ է կատարվում, բայց հարցը դեռ պտտվում էր նրա գլխում.
_ Ինչու՞ ես եկել:
_ Եկել եմ... _ Աղջիկն ինքն էլ չգիտեր թե ինչու է եկել:
_ Եկել ես... _ Տղան ասես ինքն իր համար արձանագրեց կատարվածն ու առանց փոքր-ինչ դրան նշանակություն տալու` դանդաղ քայլեց դեպի սենյակի խորքն ու նստեց դատարկ արկղի եզրին, աչքերը հառելով գետնին ընկած կեղտոտ տետրերի վրա: Արկղում դեռ երկու շիշ գարեջուր կար, որոնցից մեկը վերցրեց, ու բացեց արկղի եզրով:
Տղային հանկարծ թվաց, թե ինքն անքաղաքավարի է.
_ Կխմե՞ս, _ շիշը մեկնեց աղջկա կողմը, _ գարեջուր է:
Ասես մահացու վիրավորված` աղջիկը նայեց Տղային.
_ Իսկ դրանից ի՞նչ կփոխվի, հետ կգա՞ս...
_ Ոչ,
_ Գնա՞մ
_ Քեզ չէի կանչել...
_ Բոլորը կարոտել են քեզ,
_ Իսկ ես նրանց չեմ կարոտել...
_ Իսկ ի՞նձ,
_ Ընկերդ ինչպե՞ս է,
_ Քանի անգամ պիտի ասեմ, որ նա իմ ընկերը չէ ու չի էլ եղել, _ աղջիկը քայլ արեց դեպի Տղան ու չգիտես ինչու փորձեց ժպտալ, սակայն դա նրան չհաջողվեց _ մենք ընդամենը մի անգամ համբուրվեցինք ու վերջ, այն օրվանից հետո նույնիսկ չեմ էլ տեսել նրան:
Տղան ժպտաց, որ չլացի, վերջերս հաճախ էր այդպես անում:
_ Դու էլ ինձ պետք չես, կարող ես գնալ, _ Տղան դանդաղ էր խոսում, ասես մի քանի անգամ կշռելով յուրաքանչյուր բառը:
_ Ինձ շանս տուր, _ Աղջկա աղերսական հայացքը քար կհալեցներ, բայց ոչ կոտրված սիրտ, _ ների՛ր, չէ որ ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել:
_ Դրա մասին արդեն խոսել ենք, դու գիտես թե ինչ պիտի ասեմ, ցտեսություն...
Տղան կանգնեց ու շուռ գալով` քայլեց դեպի մահճակալը, ճանապարհին կում անելով արդեն կիսադատարկ շշից:
Աղջիկը լուռ հետևում էր նրան, ասես վախենալով ինչ-որ բանով ցույց տալ իր ներկայությունը, որպեսզի նորից չարժանանա հեռանալու հրավերին:
Տղան պառկեց ու շուռ եկավ դեմքով դեպի պատը, Նրա շնչառությունը ծանր էր, նոր մտնողին կարող էր թվալ, թե Նա վաղուց արդեն քնած է... Իսկ Նա սիրում էր...
Աղջիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնաց տեղում, քայլ արեց դեպի մահճակալը, նորից կանգնեց, ապա կտրուկ մի շարժումով շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը...
... Ցավը դեռ երկար էր պտտվում սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը...
Սակայն երեկոյան Տղային մեռած չգտան սենյակում, որովհետև ոչ-ոք էլ երեկոյան սենյակ չմտավ: Իսկ Տղան երեկոյան ուրիշ սենյակում էր, ու քանի որ այդ ուրիշ սենյակում մութ էր, մտնողը կլսեր միայն հառաչներ ու համաչափ շարժվող մահճակալի ճռճռոցը, իսկ եթե մտնողը մի քիչ վառ երևակայություն ունենար, ապա կտեսներ այդ սենյակի դեռ կիսաբաց դռնից գաղտագողի փախչող արդեն համարյա աներևույթ դարձած Ցավին......

ԱՌԱԳԱՍՏԸ

Իսկ հեռվում մի խելառ առագաստ
Օրորվում է դանդաղ
Ու պարում այս գիշեր հնարած
Ծովի երգը խելառ:

Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...

Ու թվում է, թե ես եմ այդ նույն
Առագաստը խելառ.
Խենթանում եմ, լալիս ու պարում
Այս ծովում խելագար:

Առագաստ, իմ հույսի, կարոտի
Խելագար դու վկա,
Դե՛ պարիր ու վերքս ամոքիր.
Իմ սերը էլ չկա...

Լէգնա
06.11.2007, 14:38
Մի թեմայի մեջ տեղավորվիր, պետք չէ ամեն ստեղծագործության հետ թեմա բացել լավ ;)
իսկ կարծիքս`գովազդից հետո :)

Chilly
06.11.2007, 14:48
Մի թեմայի մեջ տեղավորվիր, պետք չէ ամեն ստեղծագործության հետ թեմա բացել լավ ;)
իսկ կարծիքս`գովազդից հետո :)

լավ :ok, սպասում եմ գովազդի ավարտին ;)

Երվանդ
06.11.2007, 16:02
Ինձ դուր եկավ, ապրես:), քո հետագա գրածները ևս հաճույքով կկարդամ;), մենակ որպես խորհուրդ կամ քննադատություն ասեմ որ էտ տղայի ապրած ցավը պետք չէր անհնդատ շեշտել, աղջկա հետ խոսակցությունից արդեն զգացվում էր ՑԱՎը, նենց որ եթե աղջկա հեռանալուց հետո ինքը ուղղակի շարունակեր խմել՝ ավելի հզոր կլիներ կարծում եմ:)

Dayana
06.11.2007, 16:10

Ես կհամաձայնեմ Երվանդի հետ :) Իսկապես լավն էր , բայց ես էլ տղային կթողնեյի ցավի հետ մենակ ։

Հ.Գ. Երվանդ մենք վատատես ենք ու դաժան ;)

Selene
06.11.2007, 18:28
Շատ լավն էր, ինձ դուր եկավ: Մի տեսակ ծանր մթնոլորտ էի զգում կարդալիս:think

Chilly
06.11.2007, 21:24
ԹԻԹԵՌ

Կուզեի լինել թիթեռ սևաթև,
Այգուդ կածանի եզրին իջնեի,
Նայեիր դու ինձ, ու իմ թևերին
Քո հուր աչքերի հետքը թողնեիր:

Ու թռչեի ես հավերժի միջով.
Երկու ալմաստներ` թևերիս վրա,
Ու հիշեիր ինձ լռիկ հառաչով,
Եվ ափսոսանքով, որ արդեն ... չկամ

Ծով
06.11.2007, 23:11
Ուշադրություն դարձրե՛ք վերնագրին. Խոստովանանք...;)/ավելին ասել չեմ ուզում/

Մի նեղացի, բայց եթե այս նույն մտքերը արձակ գրես շաատ գեղեցիկ սիրո խոստովանություն կստացվի

Իրար տակ գրես, թե իրար կողք, իրար հետևից, թե նոր տողից:D և այլն և այլն, դրանից խոստովանության դեպի գեղեցիկը փոխվելու տրամաբանական ընթացքը չեմ հասկանում: Եթե ըստ քեզ կլինի գեղեցիկ, ուրեմն արդեն գեղեցիկ է...բայց դե.
Բանաստեղծությունը որոշակի կառուցվածք ունի, ինչ-որ կանոններ, բայց ես դրանք չգիտեմ ու ըստ իս մարդն իր խոհերը կամ զգացումները փոխանցելիս ինքն է ընտրում արձակի կամ չափածոյի տարածքը կամ գոնե սահմանը...
Այստեղ ես տեսնում եմ երկուսն էլ, իսկ երկուսը մեկում չգիտեմ արդյոք ունի որևէ անուն, թե ոչ...
Ավելի պարզ ասելու համար Ձեր թույլտվությամբ մի տեղին մեջբերում...
Ընդամենը երկու քառյակ Հրաչ Թամրազյանի «Ներշնչանք» բանաստեղծ.-ից
...
Նրանք կապված են նույն շնչառությամբ՝
Բոլոր տողերն այս՝ չափածո-արձակ,
Երբ զարկերակն է խփում համաչափ,
Երբ երգչախումբը նրանց քառաձայն
Խուլ տարերքներն է աշխարհում սանձում
Ու դուրս է հորդում դեպի այլ աշխարհ՝
Հաղթահարելով տարածքներն անձուկ
Ու սահմանները՝ քո հոգուն քաշած...
...

Ախր անպատասխան սիրուց բացի աշխարհում լիքը ուրիշ լավ բաներ կան:
:D...

schuschanik
06.11.2007, 23:22
Հրաշալի էր, ուղղակի խոսքեր չեմ գտնում մտքերս արտահայտելու համար:) Արձակդ տակնուվրա արեց ներքնաշխարհս, նույնիսկ ստիպեց հուզվել :) իրոք որ զենքերից ամենաուժեղը գրիչն է... շարունակիր շատ լավ է ստացվում......

Selene
06.11.2007, 23:26
Իսկ ինձ հենց այսպես դուր եկավ, ոչ էլ արձակի կարիք զգացի, ասես մեկ շնչով կարդացի:) Սիրո ազդեցության տակ է միայն, որ ասելիքդ կարող է լինել այնքան համառոտ, պարզ ու անկեղծ:)

Amaru
06.11.2007, 23:56
ոտանավորներդ հավանեցի :)
իսկ այ «Ցավը»… դուրս չեկավ… բացի նրանից, որ թեման ահավո՜ր ծեծված էր, ախր արհեստական բառերը շատ էին…մեկ էլ «ասես թե»-ները… շարունակի գրել, ասածներիցս չնեղվես էլի, դա ուղղակի իմ կարծիքն ա…

:)

Chilly
07.11.2007, 00:40
Բա սա ոնց ա? :oy

Առավոտ

Թախծոտ շշուկներ, մշուշներ աղոտ...
Մրմունջներ թաքուն հնչեցին օդում
Ու երազանքիս մեջ` մի առավոտ...
Ու առավոտում մի հրաշք կար` դու...

Եվ առավոտի վաղորդյան օդում
Քո շնչի անուշ վարդաբույրը կար,
Ու քո աչքերի երկնագույն մովում
Ծագող արևի մեղմաշունչ մի կայծ...

Անէանալով իմ էությունից,
Քո էությանը ծածուկ դիպչելով,
Ես հեռանում եմ ինքս ինձանից՝
Հավերժ դեպի քեզ՝ քեզնից փախչելով...

Մելիք
07.11.2007, 01:10
Դու ուզու՞մ ես լսել
Անկեղծ խոստովանանք.
Անկեղծ ասած, էս տիպի՝ չէ;)

Բա սա ոնց ա?
ծեծված. համարյա բոլոր արտահայտությունները մինչև քեզ մի 100 անգամ հանդիպած կլնենք, նույն ձևով:

ՄՈԴԵՐԱՏՈՐԱԿԱՆ. Խնդրում եմ, առանց անհրաժեշության ամեն բանաստեղծության համար նոր թեմա մի բացեք: Միացնում եմ ձեր թեմաները: Որպես խորհուրդ. նոր թեմա բացեք, երբ ուզում եք առանձին շարք ներկայացնել, կամ կոնկրետ բանաստեղծություն դնել քննարկման՝ ձեր ստեղծագործությունների ընդհանուր թեմայի կոնտեքստից դուրս:

Բարեկամ
07.11.2007, 05:47
Chilly, բանաստեղծություններդ մոտ էին մաքուր բանաստեղծությանը:
Զգացմունքներդ արտահայտում ես բավական շոշափելի: Կարդացվում ա: Ասելիքդ իմաստ ունի, արտահայտությունդ պոետիկ ա:
Լավ էր, որ զերծ էր արհեստական, խրթին պաճուճանքներից:
Լավ էր, որ նավթալինոտ "գեղարվեստականություն" չկար. "հրակեզ ու ահեղ ճառագայթի" կողքին "գժված կուրծքը" ցույց ա տալիս, որ բառեր փնտրելով ոնց որ չես զբաղվել...
Սիրո բանաստեղծություններդ բնական էին: Դուրս եկան: Սև թիթեռդ սիրուն գծեր գծեց օդում:
Հոմո-սապիենսի ֆորմուլան մերկացրեց գլխավորը:
Ոճդ լավն ա, բայց շարունակիր գրել մենակ քո համար: Մեկ-մեկ, դաժը հաճախ սպրդում ես ;)

Chilly
07.11.2007, 13:11
Ռոմանտիկ պատկեր

Ռոմանտիկ պատկեր...
Գնում է աղջիկն ու լաց է լինում,
Իսկ հեռու- հեռվում մի ջահել տղա
Իրեն կորած է արդեն համարում,
Ու հուսահատված, ու հուսալքված
Սրտի փոխարեն նա պոմպ է զգում,
Որ իր արյունն է ուղղակի քաշում ու տալիս գլխին...
Մի բան կա միայն տղայի մտքին.
Մեռնել է ուզում, մեռնել ու ոչինչ,
Ոչ մի պատառիկ աղջկա խոսքից,
Ոչ մի SMS ու ոչ մի ժպիտ
Չի ուզում հիշել:
Չի ուզում տեսնել
Ինքն իրեն անգամ նա հայելու մեջ...
Ռոմանտիկ է չէ՞...
Ու ծիծաղելի,
Ու ... թույլ, երևի...
Կարող եք ազատ, ու գուցե նաև, նույնիսկ՝ անպատիժ
Ծաղրել տղային...
Հիմա նա չկա, հիմա ՆԱ չկա...

07.11.2007

Chilly
07.11.2007, 17:55
ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձյուն է գալիս, ու համուրում
Շուրթերդ տաք, հետո հալվում...
Ու կաթիլն այդ` սեր է բուրում...

Ձյուն է գալիս, ու մի փաթիլ
Իմ շուրթին է դիպում հանկարծ,
Հետո հալվում, դառնում կաթիլ
Ու կաթիլն այդ` Սեր է բուրում...

Սեր է բուրում, ասես առաջ
Քո շուրթին է դիպել նա տաք,
Ու պոկել է խոր մի հառաչ
Սիրահարված սրտիցդ բարկ...

Apsara
07.11.2007, 18:14
ՁՅՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձյուն է գալիս, ու համուրում
Շուրթերդ տաք, հետո հալվում...
Ու կաթիլն այդ` սեր է բուրում...
..

"Ցավը" և այս բանաստեղծությունը դուրս շատ եկան: Ցավը շատ հեշտ կարդացի, ու հետաքրքիր էր, չգիտեմ, նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել, թե ինչ գրական հնարքներ կամ բացթողումներ կան, նշանակում է լավ գրվածք է:

Իսկ բանաստեղծությունդ թեթև էր ձյան փաթիլի նման, եկավ նստեց ականջիս ու հալվեց գնաց:)

StrangeLittleGirl
07.11.2007, 20:00
Chilly, «Առավոտը» բավական հաջող էր ստացվել, սիրուն պատկերներ էին, բայց տների վերջին տողերը բավական թույլ էին, նախորդ երեքի ստեղծած պատկերները փչացնում էին:

impression
07.11.2007, 20:57
Հմ, բան ու գործ չունեմ, դրա համար էլ կփորձեմ ես էլ կիսվել տպավորություններով, սիրելի Կծու ;) Chilly ջան, կարդացի գրեթե բոլոր գործերդ, որ կան Ակումբում, կարող եմ ասել հետևյալը՝ մեկ-մեկ շատ դիպուկ արտահայտություններ ունես, որոնք իրոք մտածելու տեղիք են տալիս ու դուրս շատ եկան, բայց ինձ տխրեցրեց ծեծված արտահայտությունների շարանը, որոնք ասենք մինչև քո գրածը կարդալը, արդեն հասցրել էին մի քանի անգամ հոգնեցնել: Հետո՝ թեմաները նման են. գուցե փորձես անկապ ինչ-որ բանի մասին գրել, օրինակ՝ ձեր տան պահարանի, հավատա ինձ, դա շատ հետաքրքիր է, ու քեզ էլ կօգնի մի քիչ այլ կերպ պատկերացնել առարկաները, դրանց կյանք տալ, խաղալ բառերի հետ:
Այս մի քանի հեղինակներն էլ նշեմ, եթե ծանոթ չես, ազատ ժամանակ կարդա, կարծում եմ՝ դուրդ կգան, կօգնեն առավել կատարելագործվել՝ Միսաք Մեծարենց, Սիլվիա Փլաթ, Արթյուր Ռեմբո, Էդգար Պո, Պոլ Վեռլեն, Դանիել Վարուժան...

Chilly
08.11.2007, 16:41
Թախիծ

Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...

Ուլուանա
08.11.2007, 18:12
Թախիծ

Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...

Լավն էր։ :love

Chilly
08.11.2007, 19:57
Լավն էր։ :love

Շնորհակալ եմ!

Ավելացվել է 2 րոպե անց
ՔՈՒՅՐ ԻՄ, ԳԱՐՈՒՆ է

Գարու˜ն է գալիս,
Գարու˜ն, սիրելի˜ս…
Գարուն է գալիս ու լցնում խինդով,
Լցնում խենթ պարով եւ անմահությամբ
Մեր գիժ սրտերը, մեր բոց սրտերը...
Գարու˜ն է գալիս,
Գարու˜ն է, գարու˜ն...
Քու՛յր իմ գեղեցիկ, խնդա՛, ծիծաղի˜ր...
Քանի որ կրկին գարուն է եկել,
Քանի որ կրկին ամպերն են ցրվել
Այն մութ ձմեռվա,
Ու լույսն է գարնան
Իմ սիրտը շոյում,
Ուր էլ որ լինեմ`
Բանտերում մթին,
Թե քո լույս գրկում…
Ուր էլ որ լինեմ`
Գարունն է ձգում,
Գարունն է գգվում...
Իսկ դու` ծիծաղի˜ր,
Խնդա˜
Քո ջահել, լուսավոր սրտով…
Ու սիրի˜ր, սիրի˜ր, սիրիր անդադար,
Սիրիր ու հիշիր,
Որ ես էլ, այստեղ
Ամբողջ էությամբ,
Հոգով ու սրտով
Սիրու˜մ եմ, սիրու˜մ...
Ու սերն իմ հավերժ
Քոնն է լինելու,
Քու˜յր իմ,
Սիրելի˜ս...

Dayana
09.11.2007, 10:58
Շատ լավն է , ապրես :love

Anul
09.11.2007, 11:00
ես ուղղակի հպարտանում եմ ձեզնով :)

Chilly
09.11.2007, 11:43
Գարուն աղջիկ

Գարու՛ն աղջիկ, ցորնամարմին, նազանի,
Սև աչքերդ, քանց գիշերի կաթիլներ
Քո վարսերի գիշերային անձրևից՝
Երազներս խոլ ցանկանքով են լցրել...

Քո մասին եմ երգս հիմա երգում ես,
Ու երազում գիրկդ ընկնել հոլանի,
Որ մոռանամ ինձ ու դառնանք երկու կես
Այն հրաշքի, որին կյանք են անվանել...

Ավելացվել է 2 րոպե անց

ես ուղղակի հպարտանում եմ ձեզնով :)

Վայ :oy, ինչ լավ ա :) մերսի :))

Anul
09.11.2007, 15:16
Գարուն աղջիկ

Գարու՛ն աղջիկ, ցորնամարմին, նազանի,
Սև աչքերդ, քանց գիշերի կաթիլներ
Քո վարսերի գիշերային անձրևից՝
Երազներս խոլ ցանկանքով են լցրել...

Քո մասին եմ երգս հիմա երգում ես,
Ու երազում գիրկդ ընկնել հոլանի,
Որ մոռանամ ինձ ու դառնանք երկու կես
Այն հրաշքի, որին կյանք են անվանել...

Ավելացվել է 2 րոպե անց

Վայ :oy, ինչ լավ ա :) մերսի :))

սա իմ մասին էր :oy

Philosopher
09.11.2007, 15:46
Չէի կարդացել: Հիմա կարդացի: Ժամանակ չունեմ երկար վերլուծելու, այլապես` մեծ հաճույքով: Կարճ կասեմ` կորսված դասական շնչի ծիլ կա գրածիդ մեջ: Միսիա երևի ունես: Բանաստեղծ ես:)

Chilly
09.11.2007, 15:52
Չէի կարդացել: Հիմա կարդացի: Ժամանակ չունեմ երկար վերլուծելու, այլապես` մեծ հաճույքով: Կարճ կասեմ` կորսված դասական շնչի ծիլ կա գրածիդ մեջ: Միսիա երևի ունես: Բանաստեղծ ես:)

Բանաստեղծ? դեռ չէ, շատ ունեմ մինչև բանաստեղծ համարվելս... համենայն դեպս, մերսի որ ուշադրություն ես դարձնում, ուղղակի փորձում եմ ներսւմս եղածը հնարավորինս գեղեցիկ թղթին տամ...

Selene
10.11.2007, 23:03
«Թախիծ»-ը շատ հավանեցի, լավն է:love
Մի տեսակ տերյանականություն եմ զգում տողերումդ:think;) Սպասում եմ հաջորդ ստեղծագործություններիդ:)

Chilly
12.11.2007, 13:08
Սա էնքան էլ ինձ դուր չի գալիս, բայց դնում եմ համենայն դեպս, տեսնեմ ում դուր կգա :)

Գարնան շնչով
Գարնան շնչով, գարնան բույրով առլեցուն,
Քո վարսերը, ա՜խ, վարսերը քո սևիկ՝
Իմ հոգու մեջ արեգակներ են բացում
Եվ ցորենի հասկի երգը երգում ինձ:

Արևի պես, ու արևից էլ հզոր,
Քո աչքերը իմ աշխարհն են տաքացնում,
Ու ամեն պահ, քնած լինեմ, թե արթուն,
Աչքերիդ լույսն իմ հոգում հույս է բացում:

Ուլուանա
12.11.2007, 18:55
Ինձ դուր եկավ։ :)

Tig
14.11.2007, 11:59
Սիրո ազդեցության տակ է միայն, որ ասելիքդ կարող է լինել այնքան համառոտ, պարզ ու անկեղծ:)

Շատ հրաշալի մեկնաբանություն, սրանից հետո դժվար է որևէ բան ավելացնել, Chili ջան ինձ շատ դուր եկան ստեղծագործություններդ:

Fansheta
14.11.2007, 15:04
de, karcum em menq shat nman enq stexcagorcum. parzapes es qich aveli lav :-)

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Chilly
15.11.2007, 12:56
de, karcum em menq shat nman enq stexcagorcum. parzapes es qich aveli lav :-)

Չեմ հավատում ;), որովհետեւ գրածներդ չեմ տեսել ;)

Ավելացվել է 2 րոպե անց
Չեմ կարողանում

Չեմ կարողանում ժպիտս զսպել,
Երբ քո մասին եմ հանկարծ մտածում,
Չեմ կարողանում աչքերս փակել,
Ու քեզ չտեսնել աչքերիս առաջ,
Չեմ կարողանում ինքս ինձ խաբել,
Կամ էլ համոզել, թե չեմ սիրում քեզ,
Չեմ կարողանում գլուխս փափուկ բարձին դնելիս
Չպատկերացնել, թե դա գիրկն է քո,
Չեմ կարողանում իմ կյանքում հիմա, կամ ապագայում
Բացի քեզանից, տեսնել ուրիշին,
Չեմ կարողանում քո ներկայության պայծառ լույսի հետ
Չհամեմատել իմ մենակության խավարը տաղտուկ,
Եվ չտառապել
Չեմ կարողանում...
Չեմ կարողանում ապրել առանց ՍԵՐ:

ԳԱՐՈՒՆ Է

Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:

Գարուն ես, սեր իմ,
Լեցուն ես բույրով,
Լեցուն ես գարնան
Անուշ համբույրով:

Գարու՛ն իմ, սե՛ր իմ,
Արի դու ինձ մոտ,
Արի, համբուրեմ
Հոգիդ` դեռ ձյունոտ:

Գարուն է, սեր իմ,
Գարուն է եկել,
Ուզում եմ անվերջ
Գարունը երգել:

Tig
15.11.2007, 13:33
Chilly ջան, շատ լավն են, մանավանդ ես աշնան մեջ, քո դրած գարունը::)

Second Chance
15.11.2007, 14:32
Առաջի երկու բանաստեղծությունները մինչև «ցավը», ինձ դուր չեկան, բայց պատճառը պարզությունը չի :oy,դրանից հետո գրածներդ ավելի հաճելի են կարդացվում:) իսկ «ցավը» լավն էր ինձ շատ դուր եկավ տրամադրություն կար խեղդող /չնայած վերջի պահը կարելի է վերանայել, մի քիչ ծեծվում են բառերը/...
Գարնան շնչով, գարնան բույրով առլեցուն,
Քո վարսերը, ա՜խ, վարսերը քո սևիկ՝
Իմ հոգու մեջ արեգակներ են բացում
Եվ ցորենի հասկի երգը երգում ինձ:)

Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ
Դուրս շատա գալիս էս Տերյանական նրբությունը:love

Chilly
15.11.2007, 20:23
Chilly ջան, շատ լավն են, մանավանդ ես աշնան մեջ, քո դրած գարունը::)

համաձայն եմ, որ մի քիչ ժամանակավրեպ է, բայց ես էդ բանաստեղծությունս շատ եմ սիրում :oy, դրա համար էլ դրեցի ;)

StrangeLittleGirl
15.11.2007, 20:29
Մի հարց ծագեց. արձակ գրու՞մ ես:

Chilly
15.11.2007, 20:30
իսկ «ցավը» լավն էր ինձ շատ դուր եկավ տրամադրություն կար խեղդող /չնայած վերջի պահը կարելի է վերանայել, մի քիչ ծեծվում են բառերը/...:)

իսկ դու ինչպե՟ս կավարտեիր :)

Ավելացվել է 43 վայրկյան անց

Մի հարց ծագեց. արձակ գրու՞մ ես:

Ցավը չես կարդացե՟լ, առայժմ միակ նորմալ արձակս դա է

Second Chance
16.11.2007, 12:32
իսկ դու ինչպե՟ս կավարտեիր :)

Սակայն երեկոյան Տղային մեռած չգտան սենյակում, որովհետև ոչ-ոք էլ երեկոյան սենյակ չմտավ: Իսկ Տղան երեկոյան ուրիշ սենյակում էր, ու քանի որ այդ ուրիշ սենյակում մութ էր, մտնողը կլսեր միայն հառաչներ ու համաչափ շարժվող մահճակալի ճռճռոցը, իսկ եթե մտնողը մի քիչ վառ երևակայություն ունենար, ապա կտեսներ այդ սենյակի դեռ կիսաբաց դռնից գաղտագողի փախչող արդեն համարյա աներևույթ դարձած Ցավին......
Այդքան մասը մի տեսակ լավ չի շատ կոպիտ է( ասենք նաև բառերի ընտրությունը և փողկապակցվածությունը) եթե անգամ այդպես մեղմել ցավը ,գոնե միքիչ այլ կերպ կարելի է ներկայացնել …
Հետո էլ նմանատիպ լուծումով ցավը չի հեռանում հաստատ :[դա ժամանակավոր խլանում է պարզապես…:ok, դրա համար կամ ուրիշ վերջաբան կարելի է ընտրել կամ էլ պետք չէ նշել, որ ցավը հեռացավ:
Սա իմ սւբյեկտիվ կարծիքն է ;) բայց կարծում եմ շատերը կհամաձայնվեն ինձ հետ…

Fansheta
16.11.2007, 14:32
de lav, mi xabi, ete inch-vor mek@ tesel a im gracner@, apa da du es

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Chilly
16.11.2007, 15:54
Այդքան մասը մի տեսակ լավ չի շատ կոպիտ է( ասենք նաև բառերի ընտրությունը և փողկապակցվածությունը) եթե անգամ այդպես մեղմել ցավը ,գոնե միքիչ այլ կերպ կարելի է ներկայացնել …
Հետո էլ նմանատիպ լուծումով ցավը չի հեռանում հաստատ :[դա ժամանակավոր խլանում է պարզապես…:ok, դրա համար կամ ուրիշ վերջաբան կարելի է ընտրել կամ էլ պետք չէ նշել, որ ցավը հեռացավ:
Սա իմ սւբյեկտիվ կարծիքն է ;) բայց կարծում եմ շատերը կհամաձայնվեն ինձ հետ…

Ընդունում եմ, որ մի քիչ ռեդակցիայի կարիք կա, :think, բայց ինձ չի թվում, թե տղան հենց էդ պահին ազատվեց այդ ցավից, դա ժամանակի ընթացքում կատարվեց, սենյակում խմելիս, աղջկա հետ խոսելիս, ու բոլորովին էլ ոչ ուրիշ աղջկա հետ լինելու պատճառով, չնայած, ոչ ոք չի կարող ժխտել, որ դա նույնպես լավ միջոց է անհաջող սերը մոռանալու համար:

Ավելացվել է 3 րոպե անց

de lav, mi xabi, ete inch-vor mek@ tesel a im gracner@, apa da du es

Եղավ, ճանաչեցի սիրելիս, մենակ թե հետագայի համար քեզ խորհուրդ` անգլատառ մի գրիր, որովհետև դա այս ֆորումում այնքան էլ ընդունված չէ :B, իսկ որ դու ինձանից ավելի լավ ես գրում, դա արդեն հարց է, որ երևի թե ես ու դու չենք լուծի, այլ ֆորումի ժողովուրդը :P

Chilly
20.11.2007, 10:38
Մի քանի հին ու նոր տողեր եմ դնում, ացենիծե ! :)

***
Քո գեղեցիկ աչքերի մեջ
Ինձ բերեցիր դու սեր անշեջ,
Ու երբ սրտիս նվիրական թաքստոցում
Բոցկլտում էր սերը հրաշք՝ քո նվիրած,
Դու սեթևեթ ...
Առաքինի ...
Ու սառցային – սառը խոսքով,
Ու ժպիտով երեսառած՝
Հետ վերցրեցիր իմ սրտի մեջ կանթեղ դարձած
Արև - սերը քո պարգևած,
Ու զարմացար՝
Թե ինչու՞ է իմ աչքերում կյանքը մեռած:

***

Հայտնվեցիր երազի պես,
Ու հեռացար ինչպես երազ,
Ինձ թողնելով անքուն գիշեր,
Մի քիչ ժպիտ, ու մի քիչ սեր...

ՔՈ ԱՉՔԵՐԸ

Քո աչքե˜րը...
Քո՜ աչքերը...
Գիշերները իմ հուշերին
Լույս են տալիս քո աչքերը,
Բոլոր տխուր, վատ պահերին
Հույս են տալիս քո աչքերը...
Ա՜յ հիմա նոր հասկանում եմ...
Քո աչքերը...
Ադամանդ են քո աչքերը,
Տիեզերքի ամենամեծ,
Անգին զարդն են քո աչքերը,
Էլ ի՞նչ ասեմ...
Քո աչքերին ինչ էլ ասեմ` քիչ կլինի..
Կուզե՞ս, բացեմ քեզ մի գաղտնիք.
Ես ... ՍԻՐՈՒՄ ԵՄ քո աչքերը:

Tig
20.11.2007, 10:42
Շատ լավն են: Ես շատ հավանեցի:

Chilly
20.11.2007, 10:50
Շատ լավն են: Ես շատ հավանեցի:

Շնորհակալ եմ, որ լավն են ;)

Dayana
20.11.2007, 11:26
Առաջին երկուսը շատ լավն էին , իսկ այ "ՔՈ ԱՉՔԵՐԸ" :hands Սևակի ձեռագիրն էր զգում ։ :) Ապրես ։

Մանոն
20.11.2007, 16:25
Լավ ես գրում, բանաստեղծություններդ ինձ ավելի դուր եկան…Չնայած շատերը նշեցին, որ ծեծված թեմաներ են, բայց մի՞թե այս կյանքն ինքը վաղուց ծեծված մի թեմա չէ՞, այնինչ`ընկալվում է յուրովի: Շարունակիր ստեղծագործել, ասելիք, այն էլ գեղեցիկ ձևով` ունես: :)

իրոք որ զենքերից ամենաուժեղը գրիչն է... շարունակիր շատ լավ է ստացվում......
Բա վրձի՞նը :P

Ուլուանա
21.11.2007, 02:22
Առաջինը հավանեցի, իսկ երրորդը՝ «Քո աչքերը», չափազանց ծեծված էր ու, իմ կարծիքով, անհարկի շատ էր հիշեցնում Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը...

Chilly
21.11.2007, 02:35
... իսկ երրորդը՝ «Քո աչքերը», չափազանց ծեծված էր ու, իմ կարծիքով, անհարկի շատ էր հիշեցնում Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը...

Ճիշտ ես ասում, բայց էդ բանաստեղծությունը մի 5-6 տարի առաջ եմ գրել. ու էնպիսի զգացողությամբ, որ հեչ չէի էլ մտածում, թե ինչ-որ մեկին ցույց եմ տալու, կամ էլ, մանավանդ, թե ինչ-որ ուրիշ բանաստեղծության է նման ;) :)

Chilly
21.11.2007, 03:26
Բա վրձի՞նը :P

Վրձինն ամենահզորն է, եթե կարողանում ես ճիշտ օգտագործել, ինչպես Մանոնը... սիրեցի քո նկարները ;)

Ջուզեպե Բալզամո
23.11.2007, 02:40
Ցավը մարդու համար է: Ցավն է, որ մեզ դարձնում է ավելի ամուր,հղկված,կատարյալ...
Ոչ ոք չգիտի, թե ինչ ցավ է ապրում ալմաստը տաշվելուց,բայց բոլորն են հիանում ադամանդի փայլով... հպարտացիր քո ցավով... շատերը դա էլ չունեն...բա՛յց...
Բայց չթողնես, որ ցավը դառնա պահանջ,բազմազան ապրի...ավելի թեթև... անհոգ...
Իսկ գործերդ վատը չէին:Ինձ դուր եկան...

Chilly
23.11.2007, 20:00
Ես հեռանայի հավատով լեցուն,
Ես հեռանայի ուրախ ու անքուն...
Իսկ դու` գրկեիր բարձն ու ժպտայիր...
Անկատա՜ր երազ...

Այդ դեպքում որտե՞ղ կլիներ կյանքը,
Որտե՞ղ կլիներ նրա անիրավ, բութ արձագանքը,
Ու ի՞նչ կանեին սատանաները մեր հոգիներում...
Այդպես չի լինում...

Chilly
28.11.2007, 01:08
Մուսաներս, դուք հարավից ու հյուսիսից, Արեևելքից թռեք, եկեք, ու Արևմուտք ինձ ուղարկեք... Էս վերջերս ոչ մի նորմալ բան չի գալիս գլուխս... կրիզիսի մեջ եմ...:(

Քնքուշ բառեր շշնջացի,
Ու պատասխան ինձ ժպտացիր...
Ու ինձ թվաց, թե ժպիտդ
Մի նոր կյանքով,
Նոր օրերի նոր բերկրանքով
Լցրեց հոգիս...
Սակայն ավաղ
Նույնիսկ չէի պատկերացնում,
Որ այդ դյութիչ ժպիտիդ հետ
Հոգիս լցվեց ոչ թե խինդով,
Այլ անսահման, անբուժելի տառապանքով:

Tig
28.11.2007, 10:01
Մուսաներս, դուք հարավից ու հյուսիսից, Արեևելքից թռեք, եկեք, ու Արևմուտք ինձ ուղարկեք... Էս վերջերս ոչ մի նորմալ բան չի գալիս գլուխս... կրիզիսի մեջ եմ...:(

Երևի լավ չես սիրահարված…:)
Բայց վատ չի::)

Chilly
30.11.2007, 14:06
Նորից ես, ու նորից նա
Ես Չիլին եմ, նա՝ Եվան...:)

***
Քո շուրթերի կիսաբացից
Իմ աշխարհն է կյանքով լցվել,
Քո շուրթերի կիսաբացից
Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
Կարծես հավերժ քեզ եմ սիրել,
Կարծես ամեն համբույրիս մեջ քեզ եմ փնտրել,
Քեզ եմ գգվել կարծես ամեն իմ սիրո հետ...
......................................................................................
Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել,
Թե ինչու՞ են իմ կործանվող հոգու բոլոր երկինքները բոցավառվել,
Թե ինչու՞ է ամեն անգամ քեզ տեսնելիս իմ մարմինը տենդում այնպես,
Կարծես հիմա սիրտս պիտի ինձնից խլես...
......................................................................................
Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
Քո շուրթերի կիսաբացից...
Քո շուրթերի կիսաբացում
Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
Այսպես տարվել...
Այսպես անհույս ու անճամփա
Սիրահարվել...
30.11.07

Tig
30.11.2007, 15:23
Կեցցես: Չէ, ես սխալվել էի, լավ էլ սիրահարված ես:)

Selene
30.11.2007, 15:36
լավ էլ սիրահարված ես:)

Ես էլ եմ այդ կարծիքին:)

Այսպես տարվել...
Այսպես անհույս ու անճամփա
Սիրահարվել...

Շատ լավն է:aha

Մանոն
30.11.2007, 16:01
Քո շուրթերի կիսաբացից
Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
......................................................................................
Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել,
Թե ինչու՞ են իմ կործանվող հոգու բոլոր երկինքները բոցավառվել,
......................................................................................
Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
..................................................................................
Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
Այսպես տարվել...
Այսպես անհույս ու անճամփա
Սիրահարվել...
30.11.07
Առավել դուրս եկած հատվածները:)
Ապրես Chilly ջան: Սիրահարված լինելը սազում ե քեզ;)

Second Chance
30.11.2007, 16:14
Նորից ես, ու նորից նա

......................................................................................
Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
Քո շուրթերի կիսաբացից...
Քո շուրթերի կիսաբացում
Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
Այսպես տարվել...
Այսպես անհույս ու անճամփա
Սիրահարվել...
30.11.07
Այս բանաստեղծությունդ շատ լավնա:) շատ....
մենակ էտ կիսաբացից կիսաբացում մի տեսակ լավ չի:think

Chilly
05.12.2007, 04:30
իմ «Ցավը» լիքը քննադատության հանդիպեց, նաև լիքը գովասանքի, հիմա մի քիչ փոփոխել եմ, տեսնեմ ով ինչ կասի :)

ՑԱՎԸ

Նա դանդաղ մոտեցավ դռանը, նայեց. անցքից ոչինչ չէր երևում. երևի անցքն էր կեղտոտ, կամ մուտքում մութ էր, բայց նրան դա նույնիսկ չհետաքրքրեց: Նա նույն դանդաղ ու անտարբեր քայլերով արդեն պատրաստվում էր ետ դառնալ իրեն այդքան սիրելի դարձած շշերի գիրկը, երբ նորից լսվեց դռան կամացուկ թակոցը: Նրա կիսաբաց աչքերում հույս երևաց. սպասում էր երևի արդեն մի ամբողջ տարի...
Դուռը ճռռալով բացվեց, աղջիկը, կարծես ընդարմացած, կանգնել էր շեմին ու չէր ուզում առաջ գալ, հետո ներս մտավ: Կիսախավարին դեռ անսովոր նրա աչքերը աստիճանաբար սկսեցին նշմարել դռան ու պահարանի արանքում դեմքի հարցական ու մի քիչ էլ բութ արտահայտությամբ կանգնած տղային, ասես հարցնում էր. «Ինչու ես եկել, ո՞վ ես»...
_ Այս ինչ ես արել քեզ հետ, _ աղջիկը մի քիչ ձևական տոն ուներ, _ հենց հիմա ձեռքիցդ գցիր էդ կեղտը:
Տղան նոր միայն նկատեց, որ վաղուց արդեն դատարկվել է ձեռքի շիշը: Նա բաց թողեց այն, որ դանդաղ, սահելով նրա մատերի արանքով, ընկավ գետնին ու կոտրված սրտի ձայն հանեց:
Նրանց ընդամենը մի շաբաթ էր բաժանում, ընդամենը մի շաբաթ, որ հիմա անվերջություն էր թվում:
Տղան դանդաղ, ասես տհաճությամբ ուսումնասիրում էր աղջկան: Տեսավ նրա ինչ-որ տեղից իրեն ծանոթ ու մի քիչ մաշված գլխարկը, վերարկուն, ձեռքը, դեմքը չգիտես ինչու աղոտ էր երևում:
Տղան աստիճանաբար սկսեց հասկանալ թե ինչ է կատարվում, բայց հարցը դեռ պտտվում էր նրա գլխում.
_ Ինչու՞ ես եկել:
_ Եկել եմ... _ Աղջիկն ինքն էլ չգիտեր թե ինչու է եկել:
_ Եկել ես... _ Տղան ինքն իր համար արձանագրեց կատարվածն ու առանց փոքր-ինչ դրան նշանակություն տալու` դանդաղ քայլեց դեպի սենյակի խորքն ու նստեց դատարկ արկղի եզրին, աչքերը հառելով գետնին ընկած կեղտոտ տետրերի վրա: Արկղում դեռ երկու շիշ գարեջուր կար, որոնցից մեկը վերցրեց, ու բացեց արկղի եզրով:
Տղային հանկարծ թվաց, թե ինքն անքաղաքավարի է.
_ Կխմե՞ս, _ շիշը մեկնեց աղջկա կողմը, _ գարեջուր է:
Ասես մահացու վիրավորված` աղջիկը նայեց Տղային.
_ Իսկ դրանից ի՞նչ կփոխվի, հետ կգա՞ս...
_ Ոչ,
_ Գնա՞մ
_ Քեզ չէի կանչել...
_ Բոլորը կարոտել են քեզ,
_ Իսկ ես նրանց չեմ կարոտել...
_ Իսկ ի՞նձ,
_ Ընկերդ ինչպե՞ս է,
_ Քանի անգամ պիտի ասեմ, որ նա իմ ընկերը չէ ու չի էլ եղել, _ աղջիկը քայլ արեց դեպի Տղան ու չգիտես ինչու փորձեց ժպտալ, սակայն դա նրան չհաջողվեց _ մենք ընդամենը մի անգամ համբուրվեցինք ու վերջ, այն օրվանից հետո նույնիսկ չեմ էլ տեսել նրան:
Տղան ժպտաց, որ չլացի, վերջերս հաճախ էր այդպես անում:
_ Դու էլ ինձ պետք չես, կարող ես գնալ, _ Տղան դանդաղ էր խոսում, ասես մի քանի անգամ կշռելով յուրաքանչյուր բառը:
_ Ինձ շանս տուր, _ Աղջկա աղերսական հայացքը քար կհալեցներ, բայց ոչ կոտրված սիրտ, _ ների՛ր, չէ որ ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել:
_ Դրա մասին արդեն խոսել ենք, դու գիտես թե ինչ պիտի ասեմ, ցտեսություն...
Տղան կանգնեց ու շուռ գալով` քայլեց դեպի մահճակալը, ճանապարհին կում անելով արդեն կիսադատարկ շշից:
Աղջիկը լուռ հետևում էր նրան, ասես վախենալով ինչ-որ բանով ցույց տալ իր ներկայությունը, որպեսզի նորից չարժանանա հեռանալու հրավերին:
Տղան պառկեց ու շուռ եկավ դեմքով դեպի պատը, Նրա շնչառությունը ծանր էր, նոր մտնողին կարող էր թվալ, թե Նա վաղուց արդեն քնած է... Իսկ Նա սիրում էր...
Աղջիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնաց տեղում, քայլ արեց դեպի մահճակալը, նորից կանգնեց, ապա կտրուկ մի շարժումով շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը...
... Ցավը դեռ երկար էր պտտվում սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը...

Ուլուանա
05.12.2007, 05:14
իմ «Ցավը» լիքը քննադատության հանդիպեց, նաև լիքը գովասանքի, հիմա մի քիչ փոփոխել եմ, տեսնեմ ով ինչ կասի
Կարծես թե մենակ վերջին մասն ես փոփոխել, չէ՞։ Իմ կարծիքով, այս երկրորդ տարբերակն ավելի հաջող է։ ;)

Chilly
05.12.2007, 05:16
Կարծես թե մենակ վերջին մասն ես փոփոխել, չէ՞։ Իմ կարծիքով, այս երկրորդ տարբերակն ավելի հաջող է։ ;)

վերջի մասն ուղղակի հանել եմ, իսկ արանքներում համարյա թե իմաստային փոփոխություններ չկան, ինձ էլ է թվում, որ երկրորդ տարբերակը լավն է :)

Chilly
10.12.2007, 13:47
Աշուն

Ամպերը ելել շալակը սարի՝
Մշուշ են հյուսում,
Ու լույսը իրեն պարուրող ցրտից
Ճչալ է ուզում:

Դեղին, տերևե մայթերն անկանոն
Փռվել են ճամփին,
Իրար են փարվել թախիծ ու կարոտ.
Աշուն է կրկին...

Chilly
12.12.2007, 17:41
Նվիրում եմ նրանց, ովքեր արդեն չկան, ու նրան, ով դեռ կլինի...:love

********

Քո առավոտը երեկոյիս մեջ
Դանդա՜ղ պարուրիր
Մշուշով լույսե,
Երազո՛վ բուրիր,
Հոգիս համբուրիր
Ու մի թող քնեմ ես ամբողջ գիշեր...
Նվիրիր ինձ սեր,
Նվիրիր հույզեր,
Որ ես խենթանամ իմ իսկ երազից...
Ա՜խ, կյա՛նք իմ, լու՛յս իմ,
Թու՛յլ տուր ինձ հալվել ձեռքիդ ափի մեջ,
Ու հետո...
Ըմպի՛ր կաթիլը սիրուս...
Թու՛յլ տուր ինձ ձուլվել կրքիդ կրակին,
Ու մոխիր դարձած՝ փարվել քո կրծքին,
Թու՛յլ տուր ինձ լինել քո ծաղկե շնչում,
Մերձենալ հոգուդ...
Ու անվերջ սիրել,
Անվերջ փայփայել մաշկդ մետաքսե,
Թու՜յլ տուր քեզ սիրել...

Dayana
12.12.2007, 18:05
Մոդերատորական: Գրառումը ջնջված է: Կարդացեք ակումբի կանոնադրությունը, մասնավորապես մեջբերում. "2.2.5. Չեն ողջունվում ոչ բովանդակալից գրառումները, եթե անգամ դրանք համապատասխանում են թեմայի բովանդակությանը":

Chilly
12.12.2007, 23:57
***
Քո լույսից մի շող
Դու ինձ նվիրիր,
Ու մի ափսոսա,
Ու մի համարիր,
Թե ավելորդ են
Ճաճանչները քո...
Ձեռքդ քնքշորեն
Իմ ուսին դու դիր,
Ու մի վարանիր.
Շուրթդ մեղմորեն
Իմ շուրթին դու դիր
Ու մի վախեցիր
Համբույրից ոչ-ոք
Դեռ չի մահացել,
Քո սիրտը` սրտիս,
Քո լույսը` լույսիս,
Համբերությունդ՝ համբերությանս
Նվիրաբերիր...
Ու մի հեռացիր...
Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ,
Երբեք մի լքիր...

Selene
13.12.2007, 00:03
Քո ստեղծագործություններն ընթերցելիս մի տեսակ նրբության զգացում եմ ունենում :roll
Բայց գրվածքներդ կարգավիճակիդ հետ բնավ չեն սազում. չէ-որ սեր կա;)

Chilly
13.12.2007, 00:08
Քո ստեղծագործություններն ընթերցելիս մի տեսակ նրբության զգացում եմ ունենում :roll
Բայց գրվածքներդ կարգավիճակիդ հետ բնավ չեն սազում. չէ-որ սեր կա;)

մի գաղտնիք բացեմ? գիտեմ ;), արդեն փոխել եմ...:)

rainbow
13.12.2007, 10:33
Հիացած եմ:)

Vive L'Armenie
13.12.2007, 11:39
Շա՜տ եմ հավանում ստեղծագործություններդ ;) բոլորն էլ սրտից բխող են...:love

Second Chance
13.12.2007, 12:22
Չիլի ջան ապրես... այս մեկը շատ դուրս եկավ:love

***

Ձեռքդ քնքշորեն
Իմ ուսին դու դիր,
Ու մի վարանիր.
Շուրթդ մեղմորեն
Իմ շուրթին դու դիր
Ու մի վախեցիր

այ մենակ էտ պահը կուզենայի միքիչ ավելի նրբացնեիր:oy
ասենք լիներ
շուրթերովդ մեղմիկ
շուրթերիս հպվիր:love
:oy
Ամեն դեպքում քո գործն է ;)

Chilly
13.12.2007, 13:55
ասենք լիներ
շուրթերովդ մեղմիկ
շուրթերիս հպվիր:love
:oy
Ամեն դեպքում քո գործն է ;)

քո գրածով հանգը մի քիչ խախտվում է ;), գուցե լիներ
Շուրթերդ մեղմիկ
Շուրթերիս հպիր...
էդ բանաստեղծությունս նոր եմ գրել, դեռ մշակման փուլում ա... էնպես որ հաշվի կառնեմ :) համենայն դեպս մերսի, որ կարդում ես

Մանոն
13.12.2007, 15:40
Chilly ջան «Ցավը» այսպես ինձ ավելի դուր եկավ: Բայց ամեն դեպքում պեզիադ ավելի սրտամոտ է :) Այ հենց օրինակ սա` քո իսկ փոխած երկու տողով…Այնքան սիրուն ես պատկերել գրկախառնության ու համբույրի արդյունքում առաջացած թրթիռը…

Քո լույսից մի շող
Դու ինձ նվիրիր,
Ու մի ափսոսա,
Ու մի համարիր,
Թե ավելորդ են
Ճաճանչները քո...
Ձեռքդ քնքշորեն
Իմ ուսին դու դիր,
Ու մի վարանիր.
Շուրթերդ մեղմիկ
Շուրթերիս հպիր...
Ու մի վախեցիր
Համբույրից ոչ-ոք
Դեռ չի մահացել,
Քո սիրտը` սրտիս,
Քո լույսը` լույսիս,
Համբերությունդ՝ համբերությանս
Նվիրաբերիր...
Ու մի հեռացիր...
Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ,
Երբեք մի լքիր...

Ու վերջաբանն էլ լավ է ստացվել :love

Second Chance
13.12.2007, 15:45
Այ հենց օրինակ սա` քո իսկ փոխած երկու տողով…Այնքան սիրուն ես պատկերել գրկախառնության ու համբույրի արդյունքում առաջացած թրթիռը…
Ու վերջաբանն էլ լավ է ստացվել :love

Ես էլ եմ համաձայն :love շատ սիրուն է
ապրես Չիլլի ջան որ փոխեցիր այսպես ավելի լավ է;)

Chilly
14.12.2007, 11:59
ապրես Չիլլի ջան որ փոխեցիր այսպես ավելի լավ է;)

շնորհակալ եմ երեխեք ջան, դուք ինձ թևեր եք տալիս ;):)

Chilly
15.12.2007, 13:40
Հարց

Անզոր ճիչը կոկորդումս հասունանում,
Ու պատռում է երազներիս պատյանը նուրբ,
Նրա մասին մտածելն իսկ՝ մեղք է թվում,
Նա մաքուր էր, անբասիր էր, գուցեև՝ սուրբ...

Զգացածիս գույնն ու համը կհասկանա
Լոկ միայն նա, ով կկարդա հոգիս մի օր,
Ա՛խ, ո՞վ է նա... հրեշտա՞կ է, թե՞ սատանա,
Մինչ ե՞րբ պիտի փնտրեմ նրան մտամոլոր...

December 14, 2007

Ուլուանա
15.12.2007, 21:13

Լավ էր։ :) Խոստովանեմ, որ կպնելու տեղ էի ման գալիս, բայց չգտա։ :oy :D
Լավ, չէ, իրականում երբեք հատուկ չեմ փնտրում, ուղղակի լեզվական սխալներն ու զանազան անհարթությունները, հնչերանգի թերությունները և այլն հիմնականում հենց միանգամից նկատում եմ, էս անգամ կարդալու ժամանակ ոչ մի նման բան չնկատեցի, ինքս ինձ վրա զարմացա... :o Համոզվելու համար մի անգամ էլ կարդացի, բայց էլի չգտա։ :o :))
Մի խոսքով՝ առաջադիմում ես։ ;) Թեև այդ առումով, ինչքան նկատել եմ, մինչ այդ էլ առանձնապես լուրջ խնդիրներ չունեիր։ :)

rainbow
17.12.2007, 10:45

Դու հիանալի ես գրում

Chilly
17.12.2007, 11:32

լավ, լավ, քեզ էլ ճանաչեցինք... ուրեմն ման էիր գալի որ կպնես հա? :P
մի բան ասեմ, չես հավատա, չգիտեմ ինչու էս բանաստեղծությունս դնելիս համոզված էի, որ դու էսպես արձագանքելու ես :o
լեզվական ունակություններս էլ ընդամենը մի հասարակ պոլիտեխնիկցու ունակություններ են ;)

Ավելացվել է 34 վայրկյան անց

Դու հիանալի ես գրում

շնորհակալ եմ;),
դու նույնպես :love ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Chilly ջան «Ցավը» այսպես ինձ ավելի դուր եկավ: Բայց ամեն դեպքում պեզիադ ավելի սրտամոտ է :) Այ հենց օրինակ սա` քո իսկ փոխած երկու տողով…Այնքան սիրուն ես պատկերել գրկախառնության ու համբույրի արդյունքում առաջացած թրթիռը…

Ու վերջաբանն էլ լավ է ստացվել :love

իսկ հիմա դրա վերջնական տարբերակը.

Համբույր

Քո լույսից մի շող
Դու ինձ նվիրիր,
Ու մի ափսոսա,
Ու մի համարիր,
Թե ավելորդ են
Ճաճանչները քո...
Շուրթերդ մեղմիկ
Շուրթերիս հպիր...
Ու մի վախեցիր.
Համբույրից ոչ-ոք
Դեռ չի մահացել...
Քո սիրտը` սրտիս,
Քո լույսը` լույսիս,
Համբերությունդ՝ համբերությանս
Նվիրաբերիր...
Ու մի հեռացիր...
Մի թող ինձ մենակ այս աշխարհի հետ,
Երբեք մի լքիր...

Tig
17.12.2007, 15:59
Chilly ջան, թե Համբուրը, թե Հարցը շատ լավն են::)

Goga
17.12.2007, 19:01
Այնքան լավ ես գրում, ապրես:)
Հ.Գ. Մի խնդրանք ունեմ, եթե տպագրես ստեղծագործություններդ, ինձ կնվիրես:oy

Chilly
18.12.2007, 12:22
Հ.Գ. Մի խնդրանք ունեմ, եթե տպագրես ստեղծագործություններդ, ինձ կնվիրես:oy

դե, ոնց ասեմ, դա քեզնից է կախված... :oy :D
իսկ եթե լուրջ - հարց չկա, ուղղակի առայժմ չեմ պատրաստվում տպագրվել, հենց տպագրեցի - խաբար կանեմ ;)

Ավելացվել է 2 րոպե անց

Chilly ջան, թե Համբուրը, թե Հարցը շատ լավն են::)

շնորհակալ եմ

Ծով
22.12.2007, 18:48
Հարց

Անզոր ճիչը կոկորդումս հասունանում,
Ու պատռում է երազներիս պատյանը նուրբ,
Նրա մասին մտածելն իսկ՝ մեղք է թվում,
Նա մաքուր էր, անբասիր էր, գուցեև՝ սուրբ...

Զգացածիս գույնն ու համը կհասկանա
Լոկ միայն նա, ով կկարդա հոգիս մի օր,
Ա՛խ, ո՞վ է նա... հրեշտա՞կ է, թե՞ սատանա,
Մինչ ե՞րբ պիտի փնտրեմ նրան մտամոլոր...

December 14, 2007
Շատ լավն ա:)
Առաջին քառյակը հատկապես:love

Chilly
23.12.2007, 12:19
Շատ լավն ա:)
Առաջին քառյակը հատկապես:love
մերսի... ;)
արդեն 5 օր ա ոչինչ չեմ գրել, աչքիս քննությունները վնասում են քնարերգությանը :D

Ծով
23.12.2007, 13:38
մերսի... ;)
արդեն 5 օր ա ոչինչ չեմ գրել, աչքիս քննությունները վնասում են քնարերգությանը :D

Ճիշտ ա, բայց հակառակի դեպքում, երբ քնարերգությունն ա վնասում քննությանը, հզոր գործեր են ծնվում...դե՛...;):)

Chilly
25.12.2007, 13:29
Անցար

Անցար,
Ու մի վարդե շիկնանք
Ինձ նետեցիր քո այտերից,
Որ ես այրվեմ քո շիկնանքով:

Անցար,
Ու սեթևեթ մի հայացքով
Իմ հոգու մեջ քաոս դրիր,
Որ մոլորվեմ քո հայացքում:

Անցար,
Հեքիաթային փերու նման
Իմ երազն ինձ նվիրելով...
Որ ես քնած թե արթմնի՝ քեզ երազեմ...

Անցար
Ու ինձ նվիրեցիր
Ընդամենը մի քանի պահ,
Երկու հարված կյանքի վրձնով
Դեռ չավարտված իմ կտավին,
Երկու հպում հմուտ ձեռքով
Իմ խենթ հոգու խելառ կավին,
Որ այսուհետ քեզնով շնչեմ,
Քեզնով երկնեմ տաղերը իմ,
Ու... չիմանամ, թե ով ես դու:

Դու հեռացար,
Ինձ թողնելով շիկնած այտեր,
Մի բորբ ժպիտ,
Եվ սրտի խոլ մի տրոփյուն...

Cassiopeia
25.12.2007, 13:48
Անցար

Անցար,
Ու սեթևեթ մի հայացքով
Իմ հոգու մեջ քաոս դրիր,
Որ մոլորվեմ քո հայացքում:
Հիանալի է ասված...

Երկու հարված կյանքի վրձնով
Դեռ չավարտված իմ կտավին,
Երկու հպում հմուտ ձեռքով
Իմ խենթ հոգու խելառ կավին,
Որ այսուհետ քեզնով շնչեմ,
Քեզնով երկնեմ տաղերը իմ,
Ու... չիմանամ, թե ով ես դու:

Խոսքերը լրիվ ասել ես… էլ բառ չկա քեզ ասելու:) Կեցցես

rainbow
25.12.2007, 13:49
:hands շատ սիրուն էր

Chilly
25.12.2007, 13:50
Հիանալի է ասված...

Խոսքերը լրիվ ասել ես… էլ բառ չկա քեզ ասելու:) Կեցցես

շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ...

Ավելացվել է 49 վայրկյան անց

:hands շատ սիրուն էր

մերսի

Tig
25.12.2007, 14:08
Բրավո:hands
Ընտիր է:

Մանոն
25.12.2007, 17:31
Նորից հոգեցունց պահեր պարգևեցիր քո ստեղծագործություններով…
Հարց
Անզոր ճիչը կոկորդումս հասունանում,
Ու պատռում է երազներիս պատյանը նուրբ,
Նրա մասին մտածելն իսկ՝ մեղք է թվում,
Նա մաքուր էր, անբասիր էր, գուցեև՝ սուրբ...

Սա իրոք վրձին-գրչի երկու հարվածով հաղորդած խենթ հոգու ճիչ է:

Անցար
Ու ինձ նվիրեցիր
Ընդամենը մի քանի պահ,
Երկու հարված կյանքի վրձնով
Դեռ չավարտված իմ կտավին,
Երկու հպում հմուտ ձեռքով
Իմ խենթ հոգու խելառ կավին,
Որ այսուհետ քեզնով շնչեմ,
Քեզնով երկնեմ տաղերը իմ,
Ու... չիմանամ, թե ով ես դու:

Ապրե~ս, էլի՛ գրիր…շա՛տ գրիր…:love

hippy w.s
26.12.2007, 09:24
Իմ հոգու մեջ քաոս դրիր,

Անցար

Դու հեռացար,

Սիրուց կամ նման մի բանից բացի, ուրիշ թեմատիկայով կամ մոտիվներով գրվածքներ չունես՞, կամ կարողա սկզբի էջերում կար ես չգիտեմ
Սրանք էլ են լավը ուղղակի . . . ես չեմ սիրում "սիրո" մասին խոսալ

Chilly
26.12.2007, 09:37
Սիրուց կամ նման մի բանից բացի, ուրիշ թեմատիկայով կամ մոտիվներով գրվածքներ չունես՞, կամ կարողա սկզբի էջերում կար ես չգիտեմ
Սրանք էլ են լավը ուղղակի . . . ես չեմ սիրում "սիրո" մասին խոսալ

իսկ ես սիրում եմ ;)

մի երկուսը կան, բայց ես դրանք չեմ սիրում, գրում եմ այն, ինչ այդ պահին ամենաշատն է զբաղեցնում սիրտս... իսկ դա կարող է լինել միայն ՍԵՐ-ը, միակ զգացումը, որ կարելի է անվերջ գովերգել, առանց կրկնվելու կամ հոգնելու, իսկ սիրո մասին գրվածքներ չսիրելը մի քիչ հարցական է... իսկ Մեծարենց? իսկ Տերյան? իսկ Իսահակյան? (ես չեմ համեմատվում;))

Ավելացվել է 2 րոպե անց
ժող, էս բանաստեղծությունս մի հատ քննադատեք էլի...

http://www.akumb.am/showpost.php?p=478133&postcount=73

Tig
26.12.2007, 10:09
ժող, էս բանաստեղծությունս մի հատ քննադատեք էլի...

http://www.akumb.am/showpost.php?p=478133&postcount=73

Chilly ջան քննադատելու կարիք չեմ տեսնում, բանաստեղծական առումով ընտիրա ստացվել, զգացմունքային առումավ նույնպես: Կիրքը շատ գեղեցիկ նկարագրել ես:;)

Chilly
27.12.2007, 12:13
Մենք...

Ես,
Դու,
Երկու...
Մենք դեռ երկու,
Բայց արդեն մեկ,
Մենք դեռ կիսատ,
Բայց Ամբողջից հեռու ենք լոկ մի համբույրով...
Մենք դեռ ծիլ ենք,
Բայց կծաղկենք,
Մենք մեզանով մեզ կհղկենք,
Կծառանանք
Ու կհասնենք երկինքներին
Մեր երազի...
Ես,
Դու,
Երկու...
Սակայն հոգիս ինձ հուշում է,
Որ մեր Մեկը դեռ կհառնի երազներից,
Կպարուրի հոգիները մեր կիսավառ
Ու կվառի ամբողջական մի կրակով,
Մե΄ր կրակով...
Ես...
Դու...
Երկու...
Ճակատագրի կամքին հլու
Դեռ կփայլենք կամարում մեր երկինքների,
Դեռ կսփռենք ծիածանվող անուրջները
Մեր սրտերի,
Մեր մտքերի,
Եվ կլինենք անհաղթելի...

27.12.2007

Dayana
27.12.2007, 12:34
շատ լավն ա :love

Չիլ որ դու հայտնի դառնաս ես կպարծենամ ու կասեմ, ինքն ինձ երկտողա նվիրել :oy

Cassiopeia
27.12.2007, 15:37
Կեցցեսսսսսսսսսսսսսսսսս:) շատ սիրուն էր

Լէգնա
27.12.2007, 15:47
Մենք...

լավն է, բայց կիսատ է: :)

Ծով
27.12.2007, 20:40
Հա լավ, նոր մի քանիսին հասկացա:D
Ուղղակի ասեմ, որ սիրում եմ, որ հենց տղան է սիրո մասին գրում:love

Chilly
28.12.2007, 08:54
Բոլորիդ շնորհակալություն... :love

Ավելացվել է 1 րոպե անց

լավն է, բայց կիսատ է: :)

լավ, դու ավարտիր... ;)

Ավելացվել է 2 րոպե անց

Ուղղակի ասեմ, որ սիրում եմ, որ հենց տղան է սիրո մասին գրում:love

իսկ ես չեմ սիրում, բայց ինչ արած - որ գալիս է պիտի գրեմ :8

Ծով
28.12.2007, 14:07
Ինչու՞:o
Ըստ իս տղերքը սիրո մեջ քիչ են լացում:D
Գրի՛..գրի՛

StrangeLittleGirl
03.01.2008, 02:12
Chilly, քեզ հետ ծանոթանալուց հետո գրածներդ կարդալու ահագին մեծ ցանկություն ծնվեց: Իհարկե, բոլորը չհասցրի նայել. արդեն ուշ է, ես էլ խմած եմ, բայց մի քանի բան կուզենայի ասել:
Իրոք, ծեծված արտահայտությունները շատ են, բայց գնահատելի է, որ դու անկեղծ ես: Բացի դրանից, կարևոր է, որ յուրաքանչյուր ընթերցող քո գրածներից որևէ բան ստանա, գտնի իրենը: Դու դրան հասել ես: Ավելացնեմ նաև, որ քո արձակում պատկերավոր հատվածներն ու դիպուկ արտահայտությունները շատ ավելի շատ էին… Գուցե դա իմ բնույթից է, չգիտեմ. ես չափածո կարդալ այնքան էլ չեմ սիրում: Ամեն դեպքում՝ կուզենայի քեզ ավելի շատ արձակի մեջ տեսնել: Հետաքրքիր կլիներ նաև, եթե ուրիշ թեմաներով էլ գրեիր:

Chilly
03.01.2008, 16:41
Հետաքրքիր կլիներ նաև, եթե ուրիշ թեմաներով էլ գրեիր:

Շնորհակալ եմ կարծիքիդ համար, ասեմ, որ ինձ էլ հետաքրքիր կլիներ :) մեկ-մեկ գրում եմ, բայց անմիջապես էլ խոտանվում են դրանք, մի տեսակ ոնց որ դուրս չգան այլ թեմաներով գրածներս... Չնայած... շատ չեմ անհանգստանում դրա համար... դեռ դրա ժամանակն էլ կգա, վստահ եմ... հետաքրքիր է, թե կոնկրետ որոնք ես հասցրել կարդալ ու <օյաղ> ժամանակ ինչ տպավորություն կթողնեն գրածներս :)

Chilly
09.01.2008, 21:13
Հայտարարություն

Հայտարարություն...
Սերս եմ կորցրել,
Կորցրել եմ ինձ,
Կորցրել եմ հոգիս...
Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք...
Նա ասում էր ինձ, թե ես չեմ սիրում,
Թե իմ հոգու մեջ էլ կրակ չկա,
Նա ասում էր ինձ, թե խաբել եմ ես,
Ու չէր հասկանում, չէր պատկերացնում,
Որ ես՝ Հզորս, ես՝ Ճշմարտացիս՝
Կորցրել եմ սիրտս, կորցրել եմ հոգիս,
Ու մոլորվել եմ իմ իսկ երազում,
Ու մոլորվել եմ իմ իսկ երգերում,
Ու ինձ չեմ գտնում...
Հայտարարությու´ն.
Ես խենթությունն եմ կորցրել հոգուս,
Կարմիր ու կապույտ, ծիածանագույն,
Երբեմն խորունկ, երբեմն էլ տափակ...
Կամ մի քիչ ցինիկ, կամ էլ ռոմանտիկ,
Միջին չափերի խենթություն էր այն՝
Մի քիչ հնացած, բայց շատ սիրելի,
Ու եթե գտնեք՝ շատ եմ խնդրում ձեզ – ինձ վերադարձրեք,
Ես տակ չեմ մնա. ես ձեզ կսիրեմ...
Իսկ նա ասում է, թե ես չեմ սիրում,
Թե չի երևում հուրը աչքերիս...
Թե իմ շուրթերի կրակից ավաղ
Նա էլ չի այրվում...
Նա չի հասկանում,
Որ իմ շուրթերի կրակը այն տաք – հիմա էլ չկա,
Կորցրել եմ այն, և թափառում եմ ես իմ երազում,
Ու երազներիս լաբիրինթոսում
Մի քիչ սարդոստայն ու մի քիչ կարոտ լոկ հայտնաբերում,
Եվ հետո՝ հոգնած ու հուսահատված,
Նստում եմ մի չոր քարի կտորի՝
Բորբոսնած, այրված, կոտրված սրտի,
Որ վաղուց արդեն ընկած է այնտեղ,
Ու չի աշխատում...
Իսկ իմ սիրելին ինձ չի հասկանում,
Նա չի օգնում ինձ,
Նա չի տեսնում ինձ...
Նա ինձ չի սիրում...
Հայտարարությու՛ն...

Cassiopeia
09.01.2008, 21:28
Մուշ, փաստորեն քո սուբյեկտիվ կարծիքն այնքան էլ օբյեկտիվ չի, համենայն դեպս ինձ համար: Ապրես, շատ-շատ հավանեցի: Ու խնդրում եմ, նման մի հայտարարություն էլ իմ անունից տուր, ու գտնողին խոստացի անսահման սեր ու քնքշանք: :love

Goga
09.01.2008, 22:56
Շատ լավն էր ապրես:)
Հ.Գ.Դրամական պարգև խոստանալու դեպքում երևի ավելի շուտ կգտնեին;)

Ուլուանա
10.01.2008, 00:59
«Հայտարարությունդ» լավն էր, Chilly :), հետաքրքիր ու հաջողված պատկերներ շատ կային, ընդհանուր հնչողությունն էլ էր հաջող, մի երկու տեղ մի թեթև պարզունակ էր ստացվել, բայց, կարծում եմ, ընդհանուրի վրա չի ազդել: ;)
Բայց էլի կարդալիս ակամա Սևակին հիշեցի: :))

Բարեկամ
10.01.2008, 05:41
Chilly, լավ էլ նկարագրել ես մարող սիրո ճանապարհը, բոլոր դարուփոսերով իջար-բարձրացար :)

^SRTIK^LA^
10.01.2008, 06:12
Chilly շատտտտտտտտ լավն էր /հուզվեցի/;)

Chilly
11.01.2008, 00:28
Բոլորիդ շնորհակալ եմ, որ չալարեցիք կարդալ ու չալարեցիք կարծել ;)

Ավելացվել է 1 րոպե անց

մի երկու տեղ մի թեթև պարզունակ էր ստացվել
Բայց էլի կարդալիս ակամա Սևակին հիշեցի: :))

պարզությունից երբեք չեմ փախչում, ստացվւմ է թող ստացվի... իսկ Սևակին նմանվել չեմ ուզում... ոչ թե որ չեմ սիրում իրեն, այլ որ ուզում եմ իմն ունենալ...

Ավելացվել է 1 րոպե անց

Chilly, լավ էլ նկարագրել ես մարող սիրո ճանապարհը, բոլոր դարուփոսերով իջար-բարձրացար :)

բա ոնց ;)

Ավելացվել է 3 րոպե անց

Մուշ, փաստորեն քո սուբյեկտիվ կարծիքն այնքան էլ օբյեկտիվ չի, համենայն դեպս ինձ համար: Ապրես, շատ-շատ հավանեցի: Ու խնդրում եմ, նման մի հայտարարություն էլ իմ անունից տուր, ու գտնողին խոստացի անսահման սեր ու քնքշանք: :love

Վեր ջան, համարիր, որ քո անունից էլ եմ էս ամենն ասում, ամբողջ սրտով ցանկանում եմ, որ գա նա, ով կկարողանա քեզ տալ էն ամենն ինչին դու արժանի ես ու էնքան կսիրի քեզ, որ ոչ դու, ոչ էլ նա էս հայտարարության կարիքը երբեք չեք զգա...

Ուլուանա
11.01.2008, 01:21
պարզությունից երբեք չեմ փախչում, ստացվւմ է թող ստացվի...

Չէ, Չիլլի ջան, ասածս ոնց որ թե սխալ ես հասկացել... Ես պարզունակության մասին եմ գրել, իսկ դու ասում ես՝ պարզությունից չեմ խուսափում։ Պարզությունը իմ կարծիքով էլ է լավ բան, ու դրանից խուսափել իրոք պետք չէ։ ;) Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե պարզության, այլ պարզունակության (պրիմիտիվության) մասին էր... Իսկ պրիմիտիվությունը որոշակիորեն բացասական հատկանիշ է։ Այսինքն՝ բանաստեղծությանդ մեջ մի քանի տեղ մի քիչ պրիմիտիվություն նկատեցի, բայց դե, ինչպես արդեն ասացի, ընդհանուր լավն էր։ :) Հուսով եմ՝ չնեղացար... :oy

Sunny Stream
11.01.2008, 01:31
Դուրս շատ եկավ... այս ոճը սիրում եմ...

Ջուզեպե Բալզամո
11.01.2008, 08:45
Հարց

Անզոր ճիչը կոկորդումս հասունանում,
Ու պատռում է երազներիս պատյանը նուրբ,
Նրա մասին մտածելն իսկ՝ մեղք է թվում,
Նա մաքուր էր, անբասիր էր, գուցեև՝ սուրբ...

Զգացածիս գույնն ու համը կհասկանա
Լոկ միայն նա, ով կկարդա հոգիս մի օր,
Ա՛խ, ո՞վ է նա... հրեշտա՞կ է, թե՞ սատանա,
Մինչ ե՞րբ պիտի փնտրեմ նրան մտամոլոր...

December 14, 2007

Օրը կգա՝բարին հետը…
Սա լա՜վն էր: Իսկ "Հայտարարությունդ" ասում է, որ ճիչը արդեն հասունացել է և այնքան էլ անզոր չէ: :P

Հ.Գ. Ախպերո… գրածներդ կարդալուց մի տեսակ լարվում եմ: Ցավդ ծանոթ ա,բուժումն՝ անհայտ… դիմացիր մինչև աչքերիս մեջ նայելուդ օրը: Պինդ կաց ;)

Chilly
12.01.2008, 20:49

Ճիչը վաղուց է հասունացել... դե, իմ վաղուցը ;), չնայած, գրելիս ես ոչ միշտ է, որ իմ տվյալ պահի հոգեվիճակն եմ տալիս թղթին, ավելի հաճախ դա նախկինում ապրած, կամ ցանկալի իրադրության արտացոլում է, համենայն դեպս այդպես այնքան էլ հաճախ չի լինում...
Հ.Գ. տեսնես երբ կգա էդ օրը...

Ավելացվել է 35 վայրկյան անց

Դուրս շատ եկավ... այս ոճը սիրում եմ...

ես էլ ;)

Ավելացվել է 1 րոպե անց

Չէ, Չիլլի ջան, ասածս ոնց որ թե սխալ ես հասկացել... Ես պարզունակության մասին եմ գրել, իսկ դու ասում ես՝ պարզությունից չեմ խուսափում։ Պարզությունը իմ կարծիքով էլ է լավ բան, ու դրանից խուսափել իրոք պետք չէ։ ;) Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե պարզության, այլ պարզունակության (պրիմիտիվության) մասին էր... Իսկ պրիմիտիվությունը որոշակիորեն բացասական հատկանիշ է։ Այսինքն՝ բանաստեղծությանդ մեջ մի քանի տեղ մի քիչ պրիմիտիվություն նկատեցի, բայց դե, ինչպես արդեն ասացի, ընդհանուր լավն էր։ :) Հուսով եմ՝ չնեղացար... :oy

հա, լավ, հասկացա... պարզունակ պահեր համաձայն եմ, կային, բայց ես դա դիտմամբ չեմ արել, նկատի ունեմ - ստեղծագործությունն ինքն է թելադրել...իսկ հետո էլ չեմ ուզել խմբագրել, երեւի թե պետք էլ չի ;)

Ավելացվել է 1 րոպե անց
ժող, մի հետաքրքիր բան - էն բանաստեղծություններս, որ ինձ թվում է թե լավ արձագանք են ստանալու՝ այնքան էլ ուշադրության չեն արժանանում, իսկ նրանք, որ տեղադրում եմ վախվխելով, թե կքարկոծվեն՝ լավ էլ գովեստների են արժանանում...

մի գիշերում երեք հատ, ու երեքն էլ անտաղանդ :oy
ժող, ինչքան ուժ ունեք՝ քննադատեք...

***

Դու ինձ սիրիր,
Ինձ նվիրիր քո ժպիտից մի մասունք,
Քո վարսերի ծիածանից մի փնջիկ,
Քո աչքերից մի կաթիլ լույս ինձ նետիր,
Ու ինձ փոխիր, ու ինձ նոր կյանք ավետիր,
Հետո լցրու դու բաժակը իմ հույսի,
Ու թող հարբեմ քո շուրթերի կրակով,
Հետո... թեկուզ մանկան նման ինձ խաբիր,
Թեկուզ այրիր հաշիշե ցնորքն իմ այս,
Միայն հիմա դու շուրթերս համբուրիր,
Միայն հիմա իմ համբույրով դու բուրիր...

***

Ձեր աչքերից մի քիչ կրակ ինձ նվիրեք,
Որ իմ անգույն ներկան երկնի գույներ բազում,
Իմ մատուռում ձեր սրտերից մի մոմ դրեք,
Որ լուսանան առավոտներն իմ երազում:

Ախ, աղջիկներ, ինչպես եք դուք ինձ խենթացնում,
Մեկդ՝ արեւ խենթ ու խելառ, մյուսդ՝ մահ,
Ձեր աչքերի կրակով են երազներս տաղեր ծնում,
Ձեր համբույրի բորբ կրակի խենթ գերին եմ ես հիմա...

***

Նա թախիծ նվիրեց ու թախծեց,
Նա սիրեց ու երբեմն սիրվեց,
Նրա սիրտը երբեմն բացվեց,
Նրա սիրտը երբեմն բոցվեց:

Նա ապրեց, ու խռովքն իր կյանքի
Բաժանեց, նվիրեց ամենքին,
Իսկ վերջում, երբ չկար էլ ոչինչ՝
Նա այրվեց, մոխրացավ... մոռացվեց...

Ուլուանա
12.01.2008, 21:36
հա, լավ, հասկացա... պարզունակ պահեր համաձայն եմ, կային, բայց ես դա դիտմամբ չեմ արել, նկատի ունեմ - ստեղծագործությունն ինքն է թելադրել...
Բայց ես չէի էլ պնդում, թե դիտմամբ ես արել։ :)) Պարզ է, որ ակամա է այդպես ստացվել։ ;)

իսկ հետո էլ չեմ ուզել խմբագրել, երեւի թե պետք էլ չի
Հըմ... Դժվար է ասել. շատերը համարում են, որ գրելուց հետո խմբագրել չարժե, ոմանք էլ համարում են, որ անհրաժեշտության դեպքում արժե։ Ես վերջինների թվին եմ պատկանում։ :)

մի գիշերում երեք հատ, ու երեքն էլ անտաղանդ :oy
ժող, ինչքան ուժ ունեք՝ քննադատեք...

***

Դու ինձ սիրիր,
Ինձ նվիրիր քո ժպիտից մի մասունք,
Քո վարսերի ծիածանից մի փնջիկ,
Քո աչքերից մի կաթիլ լույս ինձ նետիր,
Ու ինձ փոխիր, ու ինձ նոր կյանք ավետիր,
Հետո լցրու դու բաժակը իմ հույսի,
Ու թող հարբեմ քո շուրթերի կրակով,
Հետո... թեկուզ մանկան նման ինձ խաբիր,
Թեկուզ այրիր հաշիշե ցնորքն իմ այս,
Միայն հիմա դու շուրթերս համբուրիր,
Միայն հիմա իմ համբույրով դու բուրիր...

Էս մեկը ոչինչ։ Գեղեցիկ պատկերներ կային, ինչպես միշտ, բայց ընդհանուր ասելիքը թույլ էր, իմ համեստ կարծիքով... Ծեծված էր մի տեսակ... Հա, մեկ էլ «–իր»–երի կուտակումը մի քիչ շատ թվաց ինձ...

***

Ձեր աչքերից մի քիչ կրակ ինձ նվիրեք,
Որ իմ անգույն ներկան երկնի գույներ բազում,
Իմ մատուռում ձեր սրտերից մի մոմ դրեք,
Որ լուսանան առավոտներն իմ երազում:

Ախ, աղջիկներ, ինչպես եք դուք ինձ խենթացնում,
Մեկդ՝ արեւ խենթ ու խելառ, մյուսդ՝ մահ,
Ձեր աչքերի կրակով են երազներս տաղեր ծնում,
Ձեր համբույրի բորբ կրակի խենթ գերին եմ ես հիմա...

Այս մեկն ինձ ավելի դուր եկավ։ :) Ճիշտ է, ասելիքի առումով էլի առանձնապես ուժեղ չէր, բայց նախորդից անհամեմատ ավելի լավ է հնչում, համենայնդեպս, ինձ համար։ :P

***

Նա թախիծ նվիրեց ու թախծեց,
Նա սիրեց ու երբեմն սիրվեց,
Նրա սիրտը երբեմն բացվեց,
Նրա սիրտը երբեմն բոցվեց:

Նա ապրեց, ու խռովքն իր կյանքի
Բաժանեց, նվիրեց ամենքին,
Իսկ վերջում, երբ չկար էլ ոչինչ՝
Նա այրվեց, մոխրացավ... մոռացվեց...
Էս մեկի մեջ մի հատ լեզվական սխալ կա. «...երբեմն սիրվեց», «...երբեմն բացվեց», «...երբեմն բոցվեց» արտահայտություններում «երբեմն» մակբայն ու «սիրվեց» ժամանակաձևով դրված բայն անհամատեղելի են, միասին չեն գործածվում, հետևաբար ճիշտ կլիներ «...երբեմն սիրվում էր», «...երբեմն բացվում էր, «...երբեմն բոցվում էր» ձևը։

Chilly
28.01.2008, 17:51
Դու կլանում ես թախիծս լույսե ու վերածում այն սիրո կրակի,
Ու խենթությունս անդորր է գտնում հայացքում քո ջինջ,
Եվ ջերմանալով մեղմ ճաճանչներից քո արեգակի`
Խենթ արթնությունս դանդաղ դառնում է ժպիտային նինջ…

Selene
28.01.2008, 17:55
Դու կլանում ես թախիծս լույսե ու վերածում այն սիրո կրակի,
Ու խենթությունս անդորր է գտնում հայացքում քո ջինջ,
Եվ ջերմանալով մեղմ ճաճանչներից քո արեգակի`
Խենթ արթնությունս դանդաղ դառնում է ժպիտային նինջ…

Առաջին ու վերջին նախադասությունը :love

Chilly
30.01.2008, 15:11
Գիշեր... իմ ընկեր, իմ հավատարիմ, իմ փնտրտուքներ, իմ սերեր, հուշեր... Քո մութ խորքերից ինձ աչքով անող, ինձ ծանոթ լույսեր, ինձ ծանոթ հույսեր... Գիշեր, իմ ընկեր, իմ անմեղություն, իմ առաջին մեղք, իմ առաջին երգ, առաջին ցնորք ու կիրք առաջին... Քո լռության մեջ ինչքան հուսահատ ճիչեր եմ խեղդել, ինչքան կաթիլներ սպասումիս մոմից... Գիշեր, իմ ընկեր, թույլ տուր ինձ նայել քո աչքերի մեջ, ու փնտրել այնտեղ իմ ինքնությունը, իմ մանկությունն ու երազները իմ, ու հետո... թույլ տուր աչքերս փակել ու մաքրիր ինձնից մղձավանջը այս. հոգնել եմ արդեն, գիշեր, սիրելիս...

Ավելացվել է 7 րոպե անց
Գիտեմ, որ խենթ եմ,
Որ խաղում եմ ես,
Ու խաղադրույքն իմ կյանքն է, որ կա,
Գիտեմ, սիրելիս,
Սակայն իմացիր,
Որ երազանքն է խաչելությունս,
Ու տառապանքը՝ երգերիս հունը...
Տես ինձ այնպիսին,
Ինչպիսին կուզես,
Կամ էլ ինչպիսին կամ իրականում,
Միայն մի լքիր... ես սիրում եմ քեզ...

ու մի հատ էլ իմ ամենահին գրածներից...

Եթե մի սրտում կարոտ սերմանես,
Ուրեմն ամեն-ամեն ինչ ունես
Այդ նույն սրտին տեր դառնալու համար,
Միայն թե պետք է իսկապես սիրես...

Եթե մի սրտում թախիծ սերմանես,
Ու եթե սիրտդ ձուլես այդ թախծին,
Ուրեմն իմացիր. արդեն սիրում ես
Միայն թե պետք է սերդ պահպանես...

Tig
31.01.2008, 14:25
Գիշեր... իմ ընկեր, իմ հավատարիմ, իմ փնտրտուքներ, իմ սերեր, հուշեր... Քո մութ խորքերից ինձ աչքով անող, ինձ ծանոթ լույսեր, ինձ ծանոթ հույսեր... Գիշեր, իմ ընկեր, իմ անմեղություն, իմ առաջին մեղք, իմ առաջին երգ, առաջին ցնորք ու կիրք առաջին... Քո լռության մեջ ինչքան հուսահատ ճիչեր եմ խեղդել, ինչքան կաթիլներ սպասումիս մոմից... Գիշեր, իմ ընկեր, թույլ տուր ինձ նայել քո աչքերի մեջ, ու փնտրել այնտեղ իմ ինքնությունը, իմ մանկությունն ու երազները իմ, ու հետո... թույլ տուր աչքերս փակել ու մաքրիր ինձնից մղձավանջը այս. հոգնել եմ արդեն, գիշեր, սիրելիս...

Չիլլի ջան, էս Գիշերդ լավ էլ բանաստեղծությունա, էս ինչի ես արձակի ձևով գրել;)

Chilly
31.01.2008, 17:40
Չիլլի ջան, էս Գիշերդ լավ էլ բանաստեղծությունա, էս ինչի ես արձակի ձևով գրել;)

Տիգ ջան, ուղղակի չարաճճիություն եմ անում ;)

Chilly
14.02.2008, 12:28
Ես ներում եմ քեզ,
Ներում եմ քեզ այն, որ չսիրեցի,
Որ դու չդարձար իմ լույսին հասու,
Որ ծիածանից իմ երազների՝ քեզ բաժին չեղավ,
Որ ծիծաղներդ իմ շուրթով չանցան,
Որ քո տոների վարդերը չքնաղ՝ իմ ձեռքով չեկան:
Ներում եմ ես քեզ,
Ներում եմ և այն,
Որ չլուսացրինք ոչ մի առավոտ մենք իրար գրկում,
Որ ոչ մի մանկիկ մեզ չհալեցրեց մեր իսկ անկողնում,
Ու մեր համբույրը ոչ մի լուսին էլ չօրհնեց իր օրում...
Ներում եմ ես քեզ ու օրհնում նաև,
Որ խենթությունդ միշտ ծիածանվի քո երկինքներում,
Որ չտառապես,
Որ լույսդ լինի ժպիտով լեցուն...
Որ... կարողանաս մի օր ինձ ներել այն բանի համար,
Որ կարողացա ներել քեզ հիմա...
Եվ, ով իմանա...
Գուցե մի օր էլ ես կարժանանամ
Իմ իսկ ներմանը...

Dayana
14.02.2008, 12:36
Chill խավարում փնտրող -ի անվան տակ թաքցնում ես, որ լույս ես գտել :oy

Chilly
29.05.2008, 18:45
Բյուրեղապակյա ծաղիկը ննջում,
Ու երազում է բյուրեղապակյա դաշտերում զարթնել,
Ու որ հիանան իրենով ոչ թե
Ապակյա տուփում,
Այլ մի հասարակ,
Բյուրեղապակյա
Բլրակի լանջին...

Բյուրեղապակյա ծաղիկը ննջում,
Ու կանչն է լսում բյուրեղապակյա
Բյուր ծաղիկների,
Որոնք վաղուց են արդեն փշրվել
Դաշտերում վայրի...

Նա չի հասկանում, որ ինքը երբեք
Չի եղել ծաղիկ,
Նա եղել է լոկ
Բյուրեղապակյա, փխրուն արձանիկ...

Բարեկամ
29.05.2008, 18:48
Ես ներում եմ քեզ,
Ներում եմ քեզ այն, որ չսիրեցի,
Որ դու չդարձար իմ լույսին հասու,
Որ ծիածանից իմ երազների՝ քեզ բաժին չեղավ,
Որ ծիծաղներդ իմ շուրթով չանցան,
Որ քո տոների վարդերը չքնաղ՝ իմ ձեռքով չեկան:
Ներում եմ ես քեզ,
Ներում եմ և այն,
Որ չլուսացրինք ոչ մի առավոտ մենք իրար գրկում,
Որ ոչ մի մանկիկ մեզ չհալեցրեց մեր իսկ անկողնում,
Ու մեր համբույրը ոչ մի լուսին էլ չօրհնեց իր օրում...
Ներում եմ ես քեզ ու օրհնում նաև,
Որ խենթությունդ միշտ ծիածանվի քո երկինքներում,
Որ չտառապես,
Որ լույսդ լինի ժպիտով լեցուն...
Որ... կարողանաս մի օր ինձ ներել այն բանի համար,
Որ կարողացա ներել քեզ հիմա...
Եվ, ով իմանա...
Գուցե մի օր էլ ես կարժանանամ
Իմ իսկ ներմանը...

Լավն էր:

unknown
29.05.2008, 20:38

Ինչ հոգեհարազատ բանաստեղծությունա.:(Հիմա շատ տխուր եմ կարդալուց ավելի տխրեցի::(Շատ լավ ես գրում ապրես:;)

ivy
07.11.2008, 16:28
Չիլի, կարդացի բոլոր–բոլոր գործերդ, չհարցնես, թե ինչու հանկարծ։ :))
Լավ ես գրում, ապրես. հոյակապ լիրիկա ունես, ինչը շատ է պակասում այսօրվա գրականության մեջ։

Հատկապես «Թախիծը» շատ լավն էր...

Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...
:love

Ուրախ եմ, որ այսպիսի քնքուշ լիրիկայով երիտասարդներ կան այս կոշտ աշխարհում...

Chilly
18.11.2008, 09:53
Մենախոսություն

Լինել... չլինել...
Լինել առանց քեզ...
Չլինել քեզ հետ...
Չլինել հոգուդ կայծակների մեջ,
Չլինել ինձ հետ...
Քեզ չսիրելով`
Ողջ տիեզերքում քեզ գերադասել,
Ու լքել նրանց, ովքեր սիրում են առանց սիրվելու...
Չլինել ոչինչ...
Դատարկ հույսերի դատարկված տոպրակ...
Խելագար վազքի ընթացքում դեմքիս
Մերթընդմերթ խփվող կաթիլների պես
Ես չեմ հասկանում, թե ու՞ր եմ ընկել,
Չեմ տեսնում էլ ինձ,
Չկա ոչ աշխարհն ու ոչ դու` կողքիս...
Ոչ մի տիեզերք ինձ չի պարուրում...
Ցնդել եմ:
Գիժ եմ:
Լացել եմ ուզում:
Չգիտեմ,
Հիմա ես ու՞ր եմ վազում...
Իմ տիեզերքում պայթյունի նման մի բան էր գվվում...
Խելագար եմ չէ՞...
Ձուլվել եմ քամուն
Ու հիմարի պես վազում եմ անդունդ...
Խելագար կյանքի խելագար ծնունդ...
Արթնանալ է պետք,
Սակայն չեմ կարող. արթուն եմ արդեն...
Ու գարուններս անէացել են...
Եվ իմ գարունը ես էլ չեմ տեսնում...
Կողակի՞ցս ես:
Է՞գս ես արդյոք
Ասա, գարունս որտե՞ղ ես պահել,
Կամ էլ ինձ լքիր
Ու գարունս ինձ կրկին կգտնի...
Լքիր ինձ...
Լքիր...
Լքիր ինձ...

Dayana
18.11.2008, 10:03
Մուշս :love լավնա գիտես, լրիվ դու ես, էն ժպիտդ զգում եմ, աչքրիդ փյլը: Հիշո՞ւմ ես Ապրիլի 7-ին եկար մի քանի վայրկյանով, ինձ գազարագույն բանծիկ նվիրեցիր ու գնացիր :) Իհարկե հիշում ես, վազում էիր ... :oy Չկորցնես էդ, չեմ թողնի :angry :oy Դեռ մոտս պահպանվելա ձեր երեքով նկարը ;) էլի եմ ուզում էդ նկարից :)

impression
18.11.2008, 10:06
Չիլի, բռավո :)

Tig
18.11.2008, 11:19
Մուշ ջան Կեցցես:)
Ասում էի չէ՞, դու տաղանդ ես:

հ.գ. մենակ թե շատ մի գժվի, դու դեռ մեզ պետք ես;)
դեռ քո պարտեզում էլ վարդերը կբուրան…

Բարեկամ
18.11.2008, 15:53
Մենախոսություն

Լինել... չլինել...
Լինել առանց քեզ...
Չլինել քեզ հետ...
Չլինել հոգուդ կայծակների մեջ,
Չլինել ինձ հետ...
Քեզ չսիրելով`
Ողջ տիեզերքում քեզ գերադասել,
Ու լքել նրանց, ովքեր սիրում են առանց սիրվելու...
Չլինել ոչինչ...
Դատարկ հույսերի դատարկված տոպրակ...
Խելագար վազքի ընթացքում դեմքիս
Մերթընդմերթ խփվող կաթիլների պես
Ես չեմ հասկանում, թե ու՞ր եմ ընկել,
Չեմ տեսնում էլ ինձ,
Չկա ոչ աշխարհն ու ոչ դու` կողքիս...
Ոչ մի տիեզերք ինձ չի պարուրում...
Ցնդել եմ:
Գիժ եմ:
Լացել եմ ուզում:
Չգիտեմ,
Հիմա ես ու՞ր եմ վազում...
Իմ տիեզերքում պայթյունի նման մի բան էր գվվում...
Խելագար եմ չէ՞...
Ձուլվել եմ քամուն
Ու հիմարի պես վազում եմ անդունդ...
Խելագար կյանքի խելագար ծնունդ...
Արթնանալ է պետք,
Սակայն չեմ կարող. արթուն եմ արդեն...
Ու գարուններս անէացել են...
Եվ իմ գարունը ես էլ չեմ տեսնում...
Կողակի՞ցս ես:
Է՞գս ես արդյոք
Ասա, գարունս որտե՞ղ ես պահել,
Կամ էլ ինձ լքիր
Ու գարունս ինձ կրկին կգտնի...
Լքիր ինձ...
Լքիր...
Լքիր ինձ...

Պոետ ես, էլի :hands
Տեսա՝ նոր բան ես գրել, համարյա չէի կասկածում, որ հաճույք եմ ստանալու :)
Լավն էր, Չիլլի, նենց հավեսին, փափուկ, զգացմունքով՝ պոեզիայի քամուն համընթաց գնում էր…
Մենակ էս մասն էր ոնց որ ուղեղով զոռած

Կողակի՞ցս ես:
Է՞գս ես արդյոք
Ասա, գարունս որտե՞ղ ես պահել,
մնացածը՝ :kiss

Մի հատ էլ կարդամ :nyam

Chilly
18.11.2008, 16:28
Մենակ էս մասն էր ոնց որ ուղեղով զոռած

Դե տնաշեն, էդքան պլյուսի մեջ մի հատ մինուսն ի՞նչ ա :D

Ավելացվել է 1 րոպե անց

Ասում էի չէ՞, դու տաղանդ ես:

Դու սուս, նախանձ :D :D :D

Ավելացվել է 2 րոպե անց

Չիլի, բռավո :)

ապես :oy

Ավելացվել է 3 րոպե անց

ինձ գազարագույն բանծիկ նվիրեցիր ու գնացիր :)

բանծիկս բեր հետ տուր, էս ապրիլի 7-ին նվիրելու բան չունեմ, նորից կնվիրեմ :D :P :D :love

impression
18.11.2008, 16:36
Դե տնաշեն, էդքան պլյուսի մեջ մի հատ մինուսն ի՞նչ ա :D

իսկ ինձ համար էդ ամենաուժեղ պահն էր :) լուրջ եմ ասում, էդ թափի մեջ հեչ չէր կարդացվի՝ աղջի՞կս չես, սե՞րս չես... հենց էգ էր պետք գրել, ու գրել ես :)

Tig
18.11.2008, 16:46
իսկ ինձ համար էդ ամենաուժեղ պահն էր :) լուրջ եմ ասում, էդ թափի մեջ հեչ չէր կարդացվի՝ աղջի՞կս չես, սե՞րս չես... հենց էգ էր պետք գրել, ու գրել ես :)

Ինձ էլ:) Շատ լավա ստացվել:hands

Երկնային
18.11.2008, 17:09
Արտակարգ էր… :)

Ավելացվել է 2 րոպե անց

Ես ներում եմ քեզ,
Ներում եմ քեզ այն, որ չսիրեցի,
Որ դու չդարձար իմ լույսին հասու,
Որ ծիածանից իմ երազների՝ քեզ բաժին չեղավ,
Որ ծիծաղներդ իմ շուրթով չանցան,
Որ քո տոների վարդերը չքնաղ՝ իմ ձեռքով չեկան:
Ներում եմ ես քեզ,
Ներում եմ և այն,
Որ չլուսացրինք ոչ մի առավոտ մենք իրար գրկում,
Որ ոչ մի մանկիկ մեզ չհալեցրեց մեր իսկ անկողնում,
Ու մեր համբույրը ոչ մի լուսին էլ չօրհնեց իր օրում...
Ներում եմ ես քեզ ու օրհնում նաև,
Որ խենթությունդ միշտ ծիածանվի քո երկինքներում,
Որ չտառապես,
Որ լույսդ լինի ժպիտով լեցուն...
Որ... կարողանաս մի օր ինձ ներել այն բանի համար,
Որ կարողացա ներել քեզ հիմա...
Եվ, ով իմանա...
Գուցե մի օր էլ ես կարժանանամ
Իմ իսկ ներմանը...
սա էլ հզոր էր…

Ավելացվել է 2 րոպե անց

Թախիծն էլ… :love

Բարեկամ
18.11.2008, 17:55
իսկ ինձ համար էդ ամենաուժեղ պահն էր :) լուրջ եմ ասում, էդ թափի մեջ հեչ չէր կարդացվի՝ աղջի՞կս չես, սե՞րս չես... հենց էգ էր պետք գրել, ու գրել ես :)

բայց ո՞վ ա ասում պետք էր գրել աղջի՞կս չես, սե՞րս չես... ինձ թվում ա ընդհանրապես ուրիշ բան պետք ա գրվեր :think

Դե տնաշեն, էդքան պլյուսի մեջ մի հատ մինուսն ի՞նչ ա :D

Փաստորեն չպետք ա ասեի, հա՞ :8

Cassiopeia
18.11.2008, 18:28
Լավն էր, ինչպես միշտ, ափսոս տխուր նախապատմություն ունի․․․ Ու հավատա, որ գարունդ էլի բացվելու է, ես հավատում եմ դրան, ինչպես հավատում էի, որ էլի գրելու ես։

Chilly
20.11.2008, 14:05
Փաստորեն չպետք ա ասեի, հա՞ :8

Շատ ճիշտ ես արել, որ ասել ես, խի պիտի չասեիր...;)

Ավելացվել է 3 րոպե անց

Լավն էր, ինչպես միշտ, ափսոս տխուր նախապատմություն ունի․․․ Ու հավատա, որ գարունդ էլի բացվելու է, ես հավատում եմ դրան, ինչպես հավատում էի, որ էլի գրելու ես։

Ես էլ հավատում եմ, որ լավ ընկերներս միշտ կողքիս են ;)

Ավելացվել է 4 րոպե անց

Ինձ էլ:) Շատ լավա ստացվել:hands

ճիշտն ասած սկզբում էդ "էգն" ինձ էլ դուր չեկավ, բայց հետո սիրեցի :)

KT'
28.11.2008, 16:50
ամենալավ տողերն էին, որ վերջերս կարդացել եմ..
ապրես

KT'
03.12.2008, 17:21
Էլի +++++++++++++++++++

Chilly
04.12.2008, 10:57
Էլի +++++++++++++++++++

Շնորհակալ եմ

Chilly
15.12.2008, 11:00
Ես-ի քավություն

Դու սրտումդ ամբարված ահագին լույս ունեիր, որ ափսոսում էիր ինչ - որ մեկին տալ: Գիտե՞ս, ես տեսել էի այդ լույսն ու լույսի պակաս էլ ունեի, դրա համար էլ ցանկացա ունենալ քո լույսը:
Ի՞նչ մեղքս թաքցնեմ...
Մենք բոլորս էլ մեր շատ ուզած բաների համար ինչ - որ փոքրիկ հանցանք ենք գործում երբեմն, օրինակ` տարիներ առաջ ես թռցնում էի մայրիկի պահած ամանորյա կոնֆետները, որ քաղցր լինի:
Լավ, անցնենք ինձ ու քեզ: Հա... ասացի` լույս էի տեսել աչքերումդ, խաբեցի (դե գիտես` երբեմն սիրում եմ չափազանցնել), իրականում լույս եմ ասում, որովհետև այդպես ավելի գեղեցիկ է հնչում: Լույս չէր, այլ կայծ, էնպիսին, ինչպիսին դեռ չէի տեսել, ուզում էի խորամուխ լինել դրա մեջ, բայց երբ իմը դարձավ, խորամուխ լինելու ցանկությունս էլ կորավ, արդեն իմն էր, էլ ինչու՞ չարչարվեի...
Հա, հենց էդպես, գիտեմ` չար բաներ եմ գրում, բայց չեմ կեղծում չէ՞:
Մի խոսքով, դու ուրիշ էիր, հիմա էլ ես ուրիշ, բայց այն ժամանակ իմն էիր, դրա համար էլ անցյալ ժամանակով եմ խոսում:
Ես տարօրինակ մարդ եմ:
Ընդհանրապես` բոլոր մարդիկ էլ տարօրինակ են, դեռ չեմ տեսել ինչ-որ մեկի, որ հոգու խորքում իրեն արտասովոր չհամարի, առանց դրա մարդը մարդ չէր դառնա: Բոլորն են տարօրինակ, ես էլ եմ տարօրինակ, ումի՞ց եմ պակաս:
Իմ տարօրինակությունը նրանում է, որ համարյա բոլորի պես` երբեք չգիտեմ, թե ինձ ինչ է պետք, ուղղակի վերցնում եմ այն, ինչ կա, ու հետո սկսում որոշել. դա ինձ պե՞տք է, թե՞ ոչ: Շատ հաճախ պետք է գալիս...
Հա, քո աչքերում ինչ-որ բան տեսա, ու ուզեցի վերցնել այն, չէ, ոչ թե ուզեցի վերցնել, այլ ուզեցի, որ դու ինքդ այն ինձ տաս, միշտ էլ հնարավորության դեպքում այդպես եմ անում, այդպես ինքս ինձ ավելի ուժեղ եմ թվում:
Հա, ես ուրախացա, երբ ծննդյանս տարեդարձին ինձ համբուրելիս շիկնեցիր, ես գիտեի, որ այդ շիկնահամբույրովդ արդեն ուզածիս մի մասին ինձ ես տվել: Հպարտորեն վերցրի ու շարունակեցի էլի ուզել...
Հետո եկավ հետոն...
Դու ուզում էիր, որ լավ լինի, գիտեմ, հաստատ գիտեմ, որովհետև բոլորն էլ ուզում են, որ լավ լինի, ուղղակի այդ լավը միշտ ուրիշ գույնի է ու շատ գաղտագողի է անցնում...
Հա, հետո էլի այդպես, մաս - մաս ինձ նվիրեցիր աչքերիդ կայծը: Խոստովանեմ, որ գեղեցիկ էր, ավելի ճիշտ` յուրօրինակ...
Ասում եմ չէ՞, մենք բոլորս էլ մեր հոգու խորքում յուրօրինակ ենք: Ուրեմն քո ներքին յուրօրինակությունը փոխանցվեց ինձ, ու ես էլ քեզ այդպիսին տեսա, ու գեղեցիկ էր:
Չգիտեմ, գուցե միշտ էլ այդպես գեղեցիկ կմնար, եթե հանկարծ մի պահի չզգայի, որ այն, ինչ տվել ես, ինձ պետք չէ, ու երբեք էլ պետք չի եղել, ու ես դաժան վարվեցի, ճիշտ այնքան, ինչքան կյանքն է դաժան... Չէ, մի քիչ ավելի քիչ. ես թույլ տվեցի քեզ` ինձ տալ ոչ միայն աչքերիդ լույսը, այն ունեցածդ այլ լույսերն ու թվացյալ լույսերը, որոնք այնքան էլ յուրահատուկ չէին, ու ես տեսա, որ դու էլ յուրահատուկ չես, ես հեռացա քեզանից...
Հա, ի՞նչ էի ասում, ես վերցնում, վերցնում էի ամեն ինչ, առանց իմանալու, թե ինձ ինչ է պետք:
Հետո մի պահ եղավ, երբ տեսա, որ իմ վերցրածը ինձ պետք չի, ոչ, չմտածես թե ԱՐԴԵՆ պետք չի... Երբեք էլ պետք չի եղել, ես ուղղակի վերցրել եմ, չգիտակցելով դա: Ես նույնիսկ հիմա չգիտեմ, թե ինձ ինչ է պետք, ու կարծում եմ` երբեք էլ չեմ իմանա, քանի որ բնույթով յուրահատուկ եմ: Ես բնույթով յուրահատուկ եսասեր եմ...

Երկնային
28.01.2009, 01:00
Մուշ, էլի կարդացի… հիմա արդեն ուրիշ աչքերով, ու լրիվ ուրիշ զգացողություններ ունեցա…

murmushka
28.01.2009, 01:12
դաժան էր, իսկականից մերկապարանոց ճշմարտությունը կարդալը ու տողերի արանքում սեփական պատմությունը տեսնելը չափազանց դաժան էր

Dorian
28.01.2009, 01:30
Ստացվում ա: Իմացի, որ մի ընթերցող ավել ունես ;)

Chilly
29.01.2009, 09:29
Մուշ, էլի կարդացի… հիմա արդեն ուրիշ աչքերով, ու լրիվ ուրիշ զգացողություններ ունեցա…

իսկ ես նույնպես նորից կարդացի, ու էլ ուրիշ զգացողություններ չունեցա ;) էնպես որ` կանցնի... :love

Chilly
15.02.2009, 17:33
Ուզում էի գրել :) գրեցի... լավ եմ անում (հասկացողը հակացավ)

Սեր, սիրել,
Զղջալ, թախծել ու տխրել,
Սաստիկ կարոտել և կամ սաստիկ լալ,
Այդ է մեզ տրված Ադամի օրից...
Մի խուսափեցեք
Սիրո մեջ ամեն, ամեն ինչ դնել...
Ամենն ինչ ունեք,
Գուցե` ավելին...
Ու նաև թախծեք, զղջացեք, տխրեք, երազեք, ... ՍԻՐԵՔ...
Կյանքն է այդպիսին...
Այդպիսին ենք ՄԵՆՔ...
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

Հ.Գ. Իսկ ինչու՞ չի կարելի, որ ինքս իմ գրառմանը շնորհակալություն հայտնեմ...:oy

Լավ ոստիկան
16.02.2009, 18:06
Հետաքրքիր էություն ես, Չիլի ջան: Ընդհանրապես չես համապատասխանում մականվանդ:
Խոստովանում ես մարդկանց, որ սիրում ես իրենց ու ցանկանում ես, որ դրա համար քեզ շնորհակալություն հայտնեն:
Փորձիր հայհոյել, կամ ավելի լավ է` "մունաթ" գալ:

Dorian
18.02.2009, 01:25
Հ.Գ. Իսկ ինչու՞ չի կարելի, որ ինքս իմ գրառմանը շնորհակալություն հայտնեմ...:oy

Ես քո կողմից հայտնեցի: :hands

Բայց, ժողովուրդ ջան, չսիրեք մարդկանց` դրանից բարիանում են... :(

Chilly
18.02.2009, 13:48
Խոստովանում ես մարդկանց, որ սիրում ես իրենց ու ցանկանում ես, որ դրա համար քեզ շնորհակալություն հայտնեն:

...ժողովուրդ ջան, չսիրեք մարդկանց` դրանից բարիանում են...

Բոլոր մարդիկ էլ արժանի են, որ թեկուզ գոնե ինչ-որ մեկն իրենց սիրի... առանց սիրո էէէէհ... սիրեք իրար, սիրեք Ձեր ընկերներին, Ձեր սիրո կարիքը բոլորն ունեն, նույնիսկ նրանք, ովքեր այդ չեն խոստովանում:

Եկվոր
26.03.2009, 21:14
Կարդացի բոլորը, Չիլլի ջան: Ուզում եմ մի տարօրինակ բան ասել՝ բոլոր քննադատությունների հետ համաձայն եմ, այդ քննադատություններից նույնիսկ երևում է ընկերներիդ սերն ու խանդաղատանքը քո հանդեպ, և նույնիսկ համաձայն լինելով ասում եմ՝ քո այդ քննադատված գործերում իսկ ինձ թվաց, թե քեզ հետ միասին զգում եմ քո ցավը…
Ուրեմն ՃԻՇՏ ես գրում: Առողջ է: Ապրես:hands

Chilly
15.05.2009, 14:01
Մի քայլ... ու Դու երջանիկ ես,
Մի քայլ... ու Դու կսիրվես
Մի քայլ, ու իմ աչքերի մեջ
Արեգակներ կտեսնես...
Ու կասեմ քեզ.
«Բարով եկար երջանկություն,
Բարով եկար երազանք,
Արևաբույր շուրթերիդ մեջ
Ինձ բերեցիր մի նոր կյանք...»
Ու կժպտաս...
Եվ աչքերդ իմ շուրթերին կհպես...
Եվ կսկսվի նոր Ծիր Կաթինն այս Գոյում...

Լավը չի՞... բայց նենց իմնա... :P

Dayana
15.05.2009, 18:06
Մի քայլ... ու Դու երջանիկ ես,
Մի քայլ... ու Դու կսիրվես
Մի քայլ, ու իմ աչքերի մեջ
Արեգակներ կտեսնես...
Ու կասեմ քեզ.
«Բարով եկար երջանկություն,
Բարով եկար երազանք,
Արևաբույր շուրթերիդ մեջ
Ինձ բերեցիր մի նոր կյանք...»
Ու կժպտաս...
Եվ աչքերդ իմ շուրթերին կհպես...
Եվ կսկսվի նոր Ծիր Կաթինն այս Գոյում...

Լավը չի՞... բայց նենց իմնա... :P
Լավնա :love

Եկվոր
15.05.2009, 19:34
...«Բարով եկար երջանկություն,
Բարով եկար երազանք,...

Լավը չի՞... բայց նենց իմնա... :P

Բարով եկար, Chilly, շուտվանից չէիր երևում

Dorian
15.05.2009, 21:48
Մի քայլ... ու Դու երջանիկ ես,
Մի քայլ... ու Դու կսիրվես
Մի քայլ, ու իմ աչքերի մեջ
Արեգակներ կտեսնես...
Ու կասեմ քեզ.
«Բարով եկար երջանկություն,
Բարով եկար երազանք,
Արևաբույր շուրթերիդ մեջ
Ինձ բերեցիր մի նոր կյանք...»
Ու կժպտաս...
Եվ աչքերդ իմ շուրթերին կհպես...
Եվ կսկսվի նոր Ծիր Կաթինն այս Գոյում...

Լավը չի՞... բայց նենց իմնա... :P

Կարելի ա «Դժբախտ երջանկության» 3-րդ սեզոնի սաունդտրեկը դարձնել :D

Chilly
16.05.2009, 12:26
Կարելի ա «Դժբախտ երջանկության» 3-րդ սեզոնի սաունդտրեկը դարձնել Երևում է, որ էդ սերիալը շատ ես սիրում :) էնպես որ գրածդ որպես գովասանք կընդունեմ ;)

Բարով եկար, Chilly, շուտվանից չէիր երևում
:) Շնորհակալ եմ, ես միշտ Ակումբում եմ ու միշտ կարդում եմ, ուղղակի քիչ եմ գրում... :)

Լավնա
Դու էլ ես լավը: Պուպուշ ես :) ;)

Ջուզեպե Բալզամո
28.05.2009, 23:00
ես թույլ տվեցի քեզ` ինձ տալ ոչ միայն աչքերիդ լույսը, այն ունեցածդ այլ լույսերն ու թվացյալ լույսերը, որոնք այնքան էլ յուրահատուկ չէին, ու ես տեսա, որ դու էլ յուրահատուկ չես, ես հեռացա քեզանից...

Պրիվ Չիլ ջան…
Վատ չէր, արձակ էլ կարող ես մտորել:
Ընդգծել եմ սա ասելու համար. Յուրահատուկ լույսեր չեն լինում, դա մոլագար ռոմանտիկների հնարած հասկացություն է: Լույս կամ լինում է, կամ չի լինում …

Chilly
24.09.2009, 08:10
Նորից...

Ու նորից ժպիտ...
Նորից աչքերի փայլ...
Ու նորից խենթացել են ամպերը...
Ու նորից կայծակները երկնքում իմ մթնած,
Տարածել են իրենց լույսերը...
Չգիտեմ, չեմ զգում էլ, հեռանա՞լ, թե խաղալ...
Թե՞ վազե՛լ, խենթանա՛լ, վայելել... ու նորից...
Ու նորից վայր ընկնել ու կաղալ...

Chilly
12.10.2009, 11:13
Չդիմացա

Սիրու՞մ եմ քեզ... :DDDDDDD ախր ինչպե՞ս կարող էիր մտածել, թե սիրում եմ... սիրելը հո խաղուպար չի՞... մարդիկ սերը դարձրել են արևածաղկի սերմ չրթելու նման մի բան... սիրեեեեեեեել, սիրեեեեեել... շուրջդ տոննաներով «ՍԻՐԵԵԵԵԼ» է, ու ոչ մի գրամ սեր... Սերն ախր հեշտ չի տրվում... սերն էնքան նուրբ ու էնքան նվիրական բան է, անձամբ ես շատ քիչ եմ ճանաչում մարդկանց, որոնք սեր ունեն...
Իսկ դու՞ :DDDD
Մտածում էիր թե գտել ես քո սերը... քո իրական կեսին... ախր դու ինձ ճանաչու՞մ էիր, դու ինձ չէիր էլ ուզում ճանաչել ախր... դու նույնիսկ քեզ չես ուզում ճանաչել... Միայն երազնե՛ր, երազնե՛ր, ընդ որում` աղքատիկ ու երևակայությունից զուրկ:
Իսկ դու՞
Կովացմանդ պրոցեսի ընթացքն արգելակող գտար մեջս ու տիզի համառությամբ վրա ընկար աորտայիս... Է հետո՞, որ ձայն չեմ հանում, ուրեմն պիտի մինչև վերջ խմե՞ս...
ՍԵԵԵԵԵԵԵՐ, ՍԵԵԵԵԵՐ...
Չորս կողմս սեր է, ընկերներիս մեջ էլ սուպեր Կազանովայի համարում եմ ձեռք բերել... «Ո՞վ ... Մուշը... Ո՞ր Մուշը... Էն բաբնիկը... տոուուուուուուու՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛ քեզ, բաբնիկ չես տեսել, սովետաշենի աղբանոցից էլ կեղտոտ մի կյանք ես ստեղծել քո համար ու ուրիշներին էլ անուն ես կպցնում, եթե սեր եմ փնտրում էս անիծված տեղում և չեմ գտնում, ուրեմն արգահատելի բաբնիկ եմ չէ՞, դե իհարկե, բաբնիկ կլինեմ, որովհետև ոչ մի բան քո ու քո հիմար շրջապատի նման թաքուն, վերմակիս տակ չեմ անում, ու բաց եմ, չեմ ամաչում ոչ ունեցածիցս, ու ոչ էլ չունեցածիցս... բայց մի կաթիլ իրական սեր եմ ուզում ու չկա... Ախր ոչ ոքի մեջ չկա... Յուրաքանչյուրն իրեն է սիրում, ում հետ ուզում ես շփվիր, առաջին հերթին իր չհաջողված կրքերն ու կամ էլ կրքերի իսպառ բացակայությունն է հագովդ փորձում... ամեն մեկը... Մուշը բաբնիկ է, նրանից հեռու մնացեք կարգին աղջիկներ, թե չէ ձեզ կբաբնիկի. մեկը լինի հարցնի... իսկ դուք ՍԵՐ տեսած կա՞ք... չկա՞ք :DDD ես տենց էլ գիտեի...
Մի կաթիլ իրական ինքնամոռաց, մաքուր սեր եմ ման գալիս, երազում եմ, տեսնեմ, թեկուզ ուրիշների մոտ, հոտը զգամ, կարոտս առնեմ, հետո ինչ լինում է թող լինի... ախր չկա է... ԺՈՂՈՎՈՒՈՒՈՒՈՒՈՒՐԴ ՍԵՐ ՉԿԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԷԷ!!!!!

Tig
12.10.2009, 11:28
.............................
Մի կաթիլ իրական ինքնամոռաց, մաքուր սեր եմ ման գալիս, երազում եմ, տեսնեմ, թեկուզ ուրիշների մոտ, հոտը զգամ, կարոտս առնեմ, հետո ինչ լինում է թող լինի... ախր չկա է... ԺՈՂՈՎՈՒՈՒՈՒՈՒՈՒՐԴ ՍԵՐ ՉԿԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԷԷ!!!!!

Բաբնիկ ջան, բայց խ՞ի սենց դաժան:D

Մուշ ջան, իսկ դու պատրա՞ստ ես սիրել… Սիրել իրական ու ինքնամոռաց սիրով, թե՞ դա մենակ պահանջում ես…;)

Dayana
12.10.2009, 11:39
Մուշ, սպասում էի, որ նորից պիտի գրես, բայց ոչ սենց: Սեր էլ կա, սիրել էլ, ամեն ինչ էլ կա, ուղղակի ամեն մեկը ընտրում ա էն, ինչ իրեն իրականում պետք ա: ;)

Հ.Գ. Աղջիկներ, Մուշից հեռու մի մնացեք :P

Ծով
12.10.2009, 11:55
:oիիի...էն աղջիկը...բաաաաաաա:(իիիիիի
Չգիտեմ, Չիլլի՛, դւո լրիվ Չիլլի ես :D
ՍԵր կա, ես դրանում համոզվել եմ:love
ինձ թվում ա սեր կա նրանց համար, ովքեր իսկապես գիտեն սիրել...
դու գիտե՞ս:D, եթե հա, մի օր հաստատ, հաստaտ կհանդիպես քո սիրուն, բայց հերիք ա սրտեր կոտրես:B դե արի ու մի ասա՛՛...:D

Երկնային
12.10.2009, 14:27
զատո ինչ ոգևորված գրել ես, թե չէ թեմադ կարոտում էր քեզ :D Երեկ կակ ռազ Կազանովայի մասին կինո էի նայում, նենց լավն էր :) (թեման ցրում եմ, որ աղջիկները քեզնից հեռու չմնան :)))

Հ.Գ. համ էլ դու բաբնիկ չես, դու քո բոլոր «զոհերին» սիրահարվում ես :P

Եկվոր
13.10.2009, 06:58
Չդիմացա

Սիրու՞մ եմ քեզ... :DDDDDDD ախր ինչպե՞ս կարող էիր մտածել, թե սիրում եմ... սիրելը հո խաղուպար չի՞... մարդիկ սերը դարձրել են արևածաղկի սերմ չրթելու նման մի բան... սիրեեեեեեեել, սիրեեեեեել... շուրջդ տոննաներով «ՍԻՐԵԵԵԵԼ» է, ու ոչ մի գրամ սեր... Սերն ախր հեշտ չի տրվում... սերն էնքան նուրբ ու էնքան նվիրական բան է, անձամբ ես շատ քիչ եմ ճանաչում մարդկանց, որոնք սեր ունեն...
Իսկ դու՞ :DDDD
Մտածում էիր թե գտել ես քո սերը... քո իրական կեսին... ախր դու ինձ ճանաչու՞մ էիր, դու ինձ չէիր էլ ուզում ճանաչել ախր... դու նույնիսկ քեզ չես ուզում ճանաչել... Միայն երազնե՛ր, երազնե՛ր, ընդ որում` աղքատիկ ու երևակայությունից զուրկ:
Իսկ դու՞
Կովացմանդ պրոցեսի ընթացքն արգելակող գտար մեջս ու տիզի համառությամբ վրա ընկար աորտայիս... Է հետո՞, որ ձայն չեմ հանում, ուրեմն պիտի մինչև վերջ խմե՞ս...
ՍԵԵԵԵԵԵԵՐ, ՍԵԵԵԵԵՐ...
Չորս կողմս սեր է, ընկերներիս մեջ էլ սուպեր Կազանովայի համարում եմ ձեռք բերել... «Ո՞վ ... Մուշը... Ո՞ր Մուշը... Էն բաբնիկը... տոուուուուուուու՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛ քեզ, բաբնիկ չես տեսել, սովետաշենի աղբանոցից էլ կեղտոտ մի կյանք ես ստեղծել քո համար ու ուրիշներին էլ անուն ես կպցնում, եթե սեր եմ փնտրում էս անիծված տեղում և չեմ գտնում, ուրեմն արգահատելի բաբնիկ եմ չէ՞, դե իհարկե, բաբնիկ կլինեմ, որովհետև ոչ մի բան քո ու քո հիմար շրջապատի նման թաքուն, վերմակիս տակ չեմ անում, ու բաց եմ, չեմ ամաչում ոչ ունեցածիցս, ու ոչ էլ չունեցածիցս... բայց մի կաթիլ իրական սեր եմ ուզում ու չկա... Ախր ոչ ոքի մեջ չկա... Յուրաքանչյուրն իրեն է սիրում, ում հետ ուզում ես շփվիր, առաջին հերթին իր չհաջողված կրքերն ու կամ էլ կրքերի իսպառ բացակայությունն է հագովդ փորձում... ամեն մեկը... Մուշը բաբնիկ է, նրանից հեռու մնացեք կարգին աղջիկներ, թե չէ ձեզ կբաբնիկի. մեկը լինի հարցնի... իսկ դուք ՍԵՐ տեսած կա՞ք... չկա՞ք :DDD ես տենց էլ գիտեի...
Մի կաթիլ իրական ինքնամոռաց, մաքուր սեր եմ ման գալիս, երազում եմ, տեսնեմ, թեկուզ ուրիշների մոտ, հոտը զգամ, կարոտս առնեմ, հետո ինչ լինում է թող լինի... ախր չկա է... ԺՈՂՈՎՈՒՈՒՈՒՈՒՈՒՐԴ ՍԵՐ ՉԿԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԷԷ!!!!!
Չիլլի ջան, էդ իինչ սրտանց էիր գրել:hands Ապրես:)
Կարծում եմ սիրելու համար զոհաբերվել է պետք, իսկ դու փորձում ես զոհաբերել…
Սկսիր ինքդ քեզնից:think

Chilly
13.10.2009, 09:24
Ժողովուրդ, խմած եմ եղել, թեթև տարեք :D

Մուշ, սպասում էի, որ նորից պիտի գրես, բայց ոչ սենց: Սեր էլ կա, սիրել էլ, ամեն ինչ էլ կա, ուղղակի ամեն մեկը ընտրում ա էն, ինչ իրեն իրականում պետք ա: Ամեն ինչ էլ կա, Դայ, բայց էնքան քիիիիչ ա...
Հ.Գ. Աղջիկներ, Մուշից հեռու մի մնացեք Աղջիկներ, դուք ավելի լավ ա հեռու մնացեք :D վտանգավոր եմ!
իիի...էն աղջիկը...բաաաաաաաիիիիիի
Չգիտեմ, Չիլլի՛, դւո լրիվ Չիլլի ես
ՍԵր կա, ես դրանում համոզվել եմ
ինձ թվում ա սեր կա նրանց համար, ովքեր իսկապես գիտեն սիրել...
դու գիտե՞ս, եթե հա, մի օր հաստատ, հաստaտ կհանդիպես քո սիրուն, բայց հերիք ա սրտեր կոտրես դե արի ու մի ասա՛՛...Վու՛՛յ, համոզվեեեել ա :oy Ծով ջան, շատ ուրախ եմ դրա համար, ազնիվ խոսք, աստված տա երբեք էլ հետ չհամոզվես...
Իսկ ինչ վերաբերվում ա սրտեր կոտրելուն, այ մարդ, ես տենց չեմ, անունս ա դուրս եկել :(
Հ.Գ. համ էլ դու բաբնիկ չես, դու քո բոլոր «զոհերին» սիրահարվում ես Այսինքն զոհը ոչ թե իրենք են այլ ե՞ս :think
Սկսիր ինքդ քեզնիցՍկսելու եմ :)

Chilly
13.10.2009, 09:26
իիի...էն աղջիկը...բաաաաաաաիիիիիի
Չգիտեմ, Չիլլի՛, դւո լրիվ Չիլլի ես Ալիզ, ո՞ր մի աղջկա հետ ես :D :oy
Իրոք որ Չիլի էի :D

comet
13.10.2009, 09:42
Չդիմացա

Սիրու՞մ եմ քեզ... :DDDDDDD ախր ինչպե՞ս կարող էիր մտածել, թե սիրում եմ... սիրելը հո խաղուպար չի՞... մարդիկ սերը դարձրել են արևածաղկի սերմ չրթելու նման մի բան... սիրեեեեեեեել, սիրեեեեեել... շուրջդ տոննաներով «ՍԻՐԵԵԵԵԼ» է, ու ոչ մի գրամ սեր... Սերն ախր հեշտ չի տրվում... սերն էնքան նուրբ ու էնքան նվիրական բան է, անձամբ ես շատ քիչ եմ ճանաչում մարդկանց, որոնք սեր ունեն...
Իսկ դու՞ :DDDD
Մտածում էիր թե գտել ես քո սերը... քո իրական կեսին... ախր դու ինձ ճանաչու՞մ էիր, դու ինձ չէիր էլ ուզում ճանաչել ախր... դու նույնիսկ քեզ չես ուզում ճանաչել... Միայն երազնե՛ր, երազնե՛ր, ընդ որում` աղքատիկ ու երևակայությունից զուրկ:
Իսկ դու՞
Կովացմանդ պրոցեսի ընթացքն արգելակող գտար մեջս ու տիզի համառությամբ վրա ընկար աորտայիս... Է հետո՞, որ ձայն չեմ հանում, ուրեմն պիտի մինչև վերջ խմե՞ս...
ՍԵԵԵԵԵԵԵՐ, ՍԵԵԵԵԵՐ...
Չորս կողմս սեր է, ընկերներիս մեջ էլ սուպեր Կազանովայի համարում եմ ձեռք բերել... «Ո՞վ ... Մուշը... Ո՞ր Մուշը... Էն բաբնիկը... տոուուուուուուու՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛ քեզ, բաբնիկ չես տեսել, սովետաշենի աղբանոցից էլ կեղտոտ մի կյանք ես ստեղծել քո համար ու ուրիշներին էլ անուն ես կպցնում, եթե սեր եմ փնտրում էս անիծված տեղում և չեմ գտնում, ուրեմն արգահատելի բաբնիկ եմ չէ՞, դե իհարկե, բաբնիկ կլինեմ, որովհետև ոչ մի բան քո ու քո հիմար շրջապատի նման թաքուն, վերմակիս տակ չեմ անում, ու բաց եմ, չեմ ամաչում ոչ ունեցածիցս, ու ոչ էլ չունեցածիցս... բայց մի կաթիլ իրական սեր եմ ուզում ու չկա... Ախր ոչ ոքի մեջ չկա... Յուրաքանչյուրն իրեն է սիրում, ում հետ ուզում ես շփվիր, առաջին հերթին իր չհաջողված կրքերն ու կամ էլ կրքերի իսպառ բացակայությունն է հագովդ փորձում... ամեն մեկը... Մուշը բաբնիկ է, նրանից հեռու մնացեք կարգին աղջիկներ, թե չէ ձեզ կբաբնիկի. մեկը լինի հարցնի... իսկ դուք ՍԵՐ տեսած կա՞ք... չկա՞ք :DDD ես տենց էլ գիտեի...
Մի կաթիլ իրական ինքնամոռաց, մաքուր սեր եմ ման գալիս, երազում եմ, տեսնեմ, թեկուզ ուրիշների մոտ, հոտը զգամ, կարոտս առնեմ, հետո ինչ լինում է թող լինի... ախր չկա է... ԺՈՂՈՎՈՒՈՒՈՒՈՒՈՒՐԴ ՍԵՐ ՉԿԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԷԷ!!!!!

«Իմ սերն իմ մեջ է, այն ոչ մի տեղ չի կորի, փոխվում են միայն օբյեկտները: Կարիք չկա նրանց հետ կապել զգացմունքը, որն ինքս եմ ծնում: Նրանք ընդամենը պատրվակ են: Կամ միայն ես ու աստվածային սերը: Իսկ տղամարդն ընդամենը կանգնած է լույսին դեմ-հանդիման, ու ինձ միայն թվում է, որ լուսարձակումը նրանից է: Հիմա նա չկա, իսկ սերը, միևնույն է, մնացել է, սերն՝ ընդհանրապես. այն ոչ մեկի մասին չի»:

Մարթա Կետրո
:):)

Tig
13.10.2009, 10:31
Մուշ էս կարգին ինքնագովազդ ստացվեց:D

Chilly
13.10.2009, 10:40
Մուշ էս կարգին ինքնագովազդ ստացվեցԷլ մի ասա :D Գուգլում ռեյտինգս ահագին բարձրացել ա :D

Ջուզեպե Բալզամո
15.10.2009, 14:46
... ախր դու ինձ ճանաչու՞մ էիր, դու ինձ չէիր էլ ուզում ճանաչել ախր... դու նույնիսկ քեզ չես ուզում ճանաչել... Միայն երազնե՛ր, երազնե՛ր, ընդ որում` աղքատիկ ու երևակայությունից զուրկ:
Իսկ դու՞

Ճիշտ ա… իսկ դու՞…
Դու քեզ ճանաչում ե՞ս, ու թե ճանաչում ես՝ էդ ոնց ա լինում, որ մոտ ես թողնում "տիզերի" և հետո դես ու դեն ընկնում աորտադ փրկելու հույսով: Ինքն իրեն ճանաչող մարդն ամուր ու անձեռնմխելի է, ինքն իրեն իմացող մարդը տերն է դրության, ինքն իրեն գտած մարդն ինքն է մեղավոր իր անհաջողությունների համար…
Իսկ դու՞ … դու քեզ գտել ե՞ս…
Հ.Գ. Իսկ պոստդ լավն էր, որովհետև սրտիցդ էր: ;)

Chilly
19.10.2009, 15:27
Հ.Գ. Իսկ պոստդ լավն էր, որովհետև սրտիցդ էր: Խոծ նա տօմ սպասիբո :) Բալզամո, ինչ ասում - ճիշտ ես ասում...ինչպես միշտ... բայց ինքն իրեն գտնելը ու ինքն իրեն գտնել փորձելը շաաաաատ տարբեր բաներ են ախր է... ամեն մարդ հո չի կարող վերցնել ու գտնել իրեն, ես էստեղ խոսում էի մարդու մասին, որը չի էլ ուզում իրեն գտնել, իրեն էդպես ձեռք ա տալիս... իսկ իմ պարագայում... գոնե փորձում եմ... թե՞ չէ... տո շատ գիտեմ է՞ :(

Chilly
19.10.2009, 15:41
Խառն եմ

Խառն եմ, Սիրելի՛ս...
Խառն է աշխարհը...
Ամեն բան գժվել,
Դարձել է դառը...
Չգիտեմ` ինչու՞,
Չգիտեմ ու՞մ հետ
Չգիտեմ թե ե՞րբ, ո՞ր գերեզմանում
Թաղեցի նախկին եսերս բոլոր
Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ... մերկ... խելագարված
Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին
Ճմրթված եսով...
Որտե՞ղ եմ, ո՞վ եմ...
Ինչու՞ եմ ապրում...
Քանի՞ անգամ եմ այսպես մեռնելու...
Մերկ, ու խելագար`
Աշխարհի նման:
Խառն եմ, Սիրելիս...
Նույնիսկ սիրելի՛ս...
Ամառս ասես գարուն է դարձել...
Իսկ գարուններս կորել են, չկա՛ն...
Ասես սպանել եմ...
Գուցե սպանե՞լ եմ, չգիտեմ... չկամ...
Բուք է ամենուր,
Ամենուր ավեր, փոթորիկ, աղմուկ,
Վե՞րջ...
Այսքա՞նն էր, հա՞
Իսկ դու՞
Չե՞ս թափի մի կաթիլ արցունք
Մեր չծնվելիք փոքրիկի վրա...
Գժվում եմ գուցե...
Կամ էլ էլ չկա՞մ...
Խնդրու՛մ եմ, արի,
Գտիր ինձ իմ մեջ...
Հանիր քաոսից իմ միայնության:
Հանիր ու թույլ տուր աչքերիդ նայել առանց ամոթի
Թույլ տուր ձեռքերիս
Ձուլվել քո մարմնի ամեն մի կետին...
Խառն եմ, Սիրելի՛ս...
Նույնիսկ գժվելիս...

Շինարար
19.10.2009, 15:42
Շատ լավն էր, նյարդ կար մեջը, բայց մի քիչ շատ էր խառը:)

Սլիմ
19.10.2009, 16:05
Չդիմացա

Սիրու՞մ եմ քեզ... :DDDDDDD ախր ինչպե՞ս կարող էիր մտածել, թե սիրում եմ... սիրելը հո խաղուպար չի՞... մարդիկ սերը դարձրել են արևածաղկի սերմ չրթելու նման մի բան... սիրեեեեեեեել, սիրեեեեեել... շուրջդ տոննաներով «ՍԻՐԵԵԵԵԼ» է, ու ոչ մի գրամ սեր... Սերն ախր հեշտ չի տրվում... սերն էնքան նուրբ ու էնքան նվիրական բան է, անձամբ ես շատ քիչ եմ ճանաչում մարդկանց, որոնք սեր ունեն...
Իսկ դու՞ :DDDD
Մտածում էիր թե գտել ես քո սերը... քո իրական կեսին... ախր դու ինձ ճանաչու՞մ էիր, դու ինձ չէիր էլ ուզում ճանաչել ախր... դու նույնիսկ քեզ չես ուզում ճանաչել... Միայն երազնե՛ր, երազնե՛ր, ընդ որում` աղքատիկ ու երևակայությունից զուրկ:
Իսկ դու՞
Կովացմանդ պրոցեսի ընթացքն արգելակող գտար մեջս ու տիզի համառությամբ վրա ընկար աորտայիս... Է հետո՞, որ ձայն չեմ հանում, ուրեմն պիտի մինչև վերջ խմե՞ս...
ՍԵԵԵԵԵԵԵՐ, ՍԵԵԵԵԵՐ...
Չորս կողմս սեր է, ընկերներիս մեջ էլ սուպեր Կազանովայի համարում եմ ձեռք բերել... «Ո՞վ ... Մուշը... Ո՞ր Մուշը... Էն բաբնիկը... տոուուուուուուու՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛ քեզ, բաբնիկ չես տեսել, սովետաշենի աղբանոցից էլ կեղտոտ մի կյանք ես ստեղծել քո համար ու ուրիշներին էլ անուն ես կպցնում, եթե սեր եմ փնտրում էս անիծված տեղում և չեմ գտնում, ուրեմն արգահատելի բաբնիկ եմ չէ՞, դե իհարկե, բաբնիկ կլինեմ, որովհետև ոչ մի բան քո ու քո հիմար շրջապատի նման թաքուն, վերմակիս տակ չեմ անում, ու բաց եմ, չեմ ամաչում ոչ ունեցածիցս, ու ոչ էլ չունեցածիցս... բայց մի կաթիլ իրական սեր եմ ուզում ու չկա... Ախր ոչ ոքի մեջ չկա... Յուրաքանչյուրն իրեն է սիրում, ում հետ ուզում ես շփվիր, առաջին հերթին իր չհաջողված կրքերն ու կամ էլ կրքերի իսպառ բացակայությունն է հագովդ փորձում... ամեն մեկը... Մուշը բաբնիկ է, նրանից հեռու մնացեք կարգին աղջիկներ, թե չէ ձեզ կբաբնիկի. մեկը լինի հարցնի... իսկ դուք ՍԵՐ տեսած կա՞ք... չկա՞ք :DDD ես տենց էլ գիտեի...
Մի կաթիլ իրական ինքնամոռաց, մաքուր սեր եմ ման գալիս, երազում եմ, տեսնեմ, թեկուզ ուրիշների մոտ, հոտը զգամ, կարոտս առնեմ, հետո ինչ լինում է թող լինի... ախր չկա է... ԺՈՂՈՎՈՒՈՒՈՒՈՒՈՒՐԴ ՍԵՐ ՉԿԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԷԷ!!!!!
Սեր կա , ոնց չկա, մաքուր, մեծ, անշահախնդիր: Ես սիրում եմ,հիմա ոչ մի բան չունեմ, փոխարենը բազմաթիվ խնդիրներ, որ սերս էլ չլինի, ապրելս իմաստ չի ունենա: Ոնց ես ասում չկա? կա , հաստատ կա, ես զգում եմ: Զգում եմ , որ իրա ուրախության համար եմ ստեղծվել, իրա մի փոքրիկ ժպիտի համար ամեն ինչ կանեմ: Ոնց կարաս ասես որ չկա? Էտ քո "չկայի" վրա հիմնվելով ես ապագա եմ փորձում կառուցել, էտ քո "չկայով" արթնանում եմ ու ուժ եմ գնում իմ մեջ, որ էլի փորձեմ ինչ որ բաներ ստեղծել ապրելու համար: Ես էլ էի մտածում , որ չկա , մինչև որ ինքս չզգացի:Տես , արդեն երկու հոգի սեր ունեն ու բավականին դժվար պայմաններում էլ մնում են իրաի կողքի: Ընկերս էլ էր մտածում , որ սեր չկա, մինչև հանդիպեց ինձ ու հիմա ասումա, որ լավա չիմանար էտ ինչա, քան գտներ ու հիմա էսպես անմխիթար վիճակում լինեինք:Կա սեր , իհարկե կա, մարդու մեջ պիտի լինի, էտ սերը, մի փնտրի դրսում, ուրիշի մեջ, եթե կա սեր ուրեմն քո մեջա, գտի մեկին , որ բացահայտի էտ:

Chilly
19.10.2009, 16:07
Սլիմ - :)

Դատարկություն
19.10.2009, 16:40
Ինձ օրինակ շատ-շատ դուր եկավ: Ինձ թվումա հեչել խառը չէր, ընդհակառակը շատ պարզ ու հասկանալի էր . Ապրես

Tig
19.10.2009, 18:00
Խառն եմ

...............

Լավն էր Մուշ ջան…

Հիշեցի իմ նման հոգեվիճակները… Էսօր քեզ էլի եմ ասել չէ՞;)
Պիտի ուժեղ լինել ու չկորցնել ինքդ քեզ… նման ապուշ հոգեվիճակում գալիս է մի պահ երբ ամեն ինչ միևնուն է դառնում, անտարբերությունը սկսում է խժռել… Ոչինչ թող մի քիչ խժռի… Դա քեզ էլ է պետք, բայց նայի մինչև վերջ չթողնես խժռի, դու կզգաս երբ պիտի արգելակես նրան… Քո մեջ կա Սեր, իրական, մարդկային սեր, ու այդ սերը դեռ կգտնի իր հասցեատիրոջը;)

հ.գ. սերը ինքնամոռաց լինում է լոկ ինչոր ժամանակահատված, քանի որ ինքնամոռացությունը ժամանակավոր երևույթ է, նման վիճակում մնալով մարդը գնում է գեպի ինքնակործանում… Իրական, ինքնամոռաց Սերը ժամանակի հետ ավելի է հասունանում ու դառնում է գիտակցված… և ամեն ինչ իր տեղն է ընկնում;)

Dayana
19.10.2009, 21:24
Մուշ, նենց եմ սիրում, որ դու սենց "խառն" ս լինում: :) Ապրես:

Երկնային
20.10.2009, 02:53
լավն էր շատ, սենց մի տեսակ դու էլ ես խառը դառնում կարդալուց… :)
վերջին տողը ահավոր սիրեցի… :love

Ջուզեպե Բալզամո
20.10.2009, 12:15
Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ... մերկ... խելագարված
Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին
Ճմրթված եսով...

Շատ լավ էր: Շատ, շատ լավ էր… բայց, մի քողարկվի… քեզ՝ քեզանից մի քողարկի… լավ էր

Philosopher
23.10.2009, 08:22
Խառն եմ

Խառն եմ, Սիրելի՛ս...
Խառն է աշխարհը...
Ամեն բան գժվել,
Դարձել է դառը...
Չգիտեմ` ինչու՞,
Չգիտեմ ու՞մ հետ
Չգիտեմ թե ե՞րբ, ո՞ր գերեզմանում
Թաղեցի նախկին եսերս բոլոր
Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ... մերկ... խելագարված
Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին
Ճմրթված եսով...
Որտե՞ղ եմ, ո՞վ եմ...
Ինչու՞ եմ ապրում...
Քանի՞ անգամ եմ այսպես մեռնելու...
Մերկ, ու խելագար`
Աշխարհի նման:
Խառն եմ, Սիրելիս...
Նույնիսկ սիրելի՛ս...
Ամառս ասես գարուն է դարձել...
Իսկ գարուններս կորել են, չկա՛ն...
Ասես սպանել եմ...
Գուցե սպանե՞լ եմ, չգիտեմ... չկամ...
Բուք է ամենուր,
Ամենուր ավեր, փոթորիկ, աղմուկ,
Վե՞րջ...
Այսքա՞նն էր, հա՞
Իսկ դու՞
Չե՞ս թափի մի կաթիլ արցունք
Մեր չծնվելիք փոքրիկի վրա...
Գժվում եմ գուցե...
Կամ էլ էլ չկա՞մ...
Խնդրու՛մ եմ, արի,
Գտիր ինձ իմ մեջ...
Հանիր քաոսից իմ միայնության:
Հանիր ու թույլ տուր աչքերիդ նայել առանց ամոթի
Թույլ տուր ձեռքերիս
Ձուլվել քո մարմնի ամեն մի կետին...
Խառն եմ, Սիրելի՛ս...
Նույնիսկ գժվելիս...

Լավ ես գրել, անխառն էր :)

Թիթիզ
23.10.2009, 08:36
լավն էր.:handsմինչև անգամ ես մտածեցի որ բազմափորձ ես:

Chilly
23.10.2009, 14:01
մինչև անգամ :hands
Շնորհակալ եմ

Բարեկամ
03.11.2009, 16:55
Լավ էր, իրոք որ խառն էիր:

...Բայց քոնը պոեզիան ա ;)

Ծով
04.11.2009, 17:50
Խառն եմ

Խառն եմ, Սիրելի՛ս...
Խառն է աշխարհը...
Ամեն բան գժվել,
Դարձել է դառը...
Չգիտեմ` ինչու՞,
Չգիտեմ ու՞մ հետ
Չգիտեմ թե ե՞րբ, ո՞ր գերեզմանում
Թաղեցի նախկին եսերս բոլոր
Ու հիմա այսպես կանգնել եմ մենակ... մերկ... խելագարված
Եվ հիմարի պես մերկությունս եմ քողարկում վերջին
Ճմրթված եսով...
Որտե՞ղ եմ, ո՞վ եմ...
Ինչու՞ եմ ապրում...
Քանի՞ անգամ եմ այսպես մեռնելու...
Մերկ, ու խելագար`
Աշխարհի նման:
Խառն եմ, Սիրելիս...
Նույնիսկ սիրելի՛ս...
Ամառս ասես գարուն է դարձել...
Իսկ գարուններս կորել են, չկա՛ն...
Ասես սպանել եմ...
Գուցե սպանե՞լ եմ, չգիտեմ... չկամ...
Բուք է ամենուր,
Ամենուր ավեր, փոթորիկ, աղմուկ,
Վե՞րջ...
Այսքա՞նն էր, հա՞
Իսկ դու՞
Չե՞ս թափի մի կաթիլ արցունք
Մեր չծնվելիք փոքրիկի վրա...
Գժվում եմ գուցե...
Կամ էլ էլ չկա՞մ...
Խնդրու՛մ եմ, արի,
Գտիր ինձ իմ մեջ...
Հանիր քաոսից իմ միայնության:
Հանիր ու թույլ տուր աչքերիդ նայել առանց ամոթի
Թույլ տուր ձեռքերիս
Ձուլվել քո մարմնի ամեն մի կետին...
Խառն եմ, Սիրելի՛ս...
Նույնիսկ գժվելիս...

գժվելու լավն էր:love

Ուլուանա
04.11.2009, 19:15
Խառն եմ
Ո՞նց էր աչքիցս վրիպել... Նոր տեսա։ :8
Էս ի՜նչ լավն էր։ :love ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ էր։ :ok Ապրես։ «Կեղտ բռնելու» տեղ էլ չես թողել։ :))

Ինձ օրինակ շատ-շատ դուր եկավ: Ինձ թվումա հեչել խառը չէր, ընդհակառակը շատ պարզ ու հասկանալի էր . Ապրես
Ինքն ա խառը, ոչ թե բանաստեղծությունը։ ;)

Chilly
08.11.2009, 02:45
Քեզ սիրելով...

Քեզ սիրելով տիեզերքս հասունանում,
Ու ամեն բան կարծես թե իր տեղն է տանում,
Քեզ սիրելով հարցերն իրենց պատասխանում
Ու առաջվա փակ դռներն էլ
Իրենք իրենց
Անկողպեք են հանկարծ դառնում...
Քեզ սիրելով ես վերանում,
Անէանում եմ իմ ներսում,
Ու Քո գոյի
Ամեն մասնիկն ինձնով լցնում,
Եվ ամեն մի մասնիկիդ մեջ
Կրկին ծնվում,
Կրկին սիրում,
Հետո նորից տիեզերքին եմ իմ տիրում,
Սակայն արդեն
Լուսավորված այլ մի լույսով,
Սակայն արդեն
Մշտագարուն...
Քեզ սիրելով նորի՛ց,
Նորից...
Նորից ինձ եմ վերադառնում,
Վերածնվում...
Եվ հի՛ն մի գիրք նորից,
Նորի՛ց...
Նորից բանում...

Chilly
05.02.2010, 02:31
Խենթացնող մի շշունջ, մի քամի
Իր ջազն է շշնջում ականջիս...
Եվ ապա` հեռանում, հեռանու՜մ...
Երազե քայլերով իր հանգիստ...
Եվ ուզում եմ ճչալ, աղաչել,
Որ մնա...
Որ շնչի դեռ իր երգն ականջիս...
Չգնա...
Չգնա...
Չգնա:

Chilly
04.03.2010, 02:09
Երջանկությունը թակում է դուռդ
Ու դու`
Համոզված
Աշխարհի լավի ու բարու դատարկ անունին`
Կիսահամոզված քո այդ ժպիտով
Երկինք ես սարքում,
Լուսին ես շնչում...
Ոչինչ էլ չկա.
Էլի խաբել է,
Էլի բաժակդ կոտրել`
Թափել է...
Երջանկությունդ
Երջանկաթույն է:
Ո՞վ գիտի, գուցե վերջին համբու՞յրն է...
Էխ, հիմարիկս...
Մի՞թե դու կրկին ինձ հավատացիր,
Ներսդ բացեցիր
Որ նորից,
Նորից քո ներսից փախչեմ...

Chilly
16.03.2010, 09:17
Գեղեցկությունը հորանջում էր,
և նրա
ճերմակ ատամները
հատ - հատ
լուսավորեցին
կյանքս,
կյանքը...
շնչում էր...
գարուն էր...

Հենրիկ Բաբաջանյան
12.05.2010, 21:08
Երջանկությունդ
Երջանկաթույն է:
Սա արդեն հայտնագոծություն է պոեզիայի մեջ, ինձ համար նորություն է …

Հենրիկ Բաբաջանյան
12.05.2010, 21:24
Թախիծ

Քո աչքերում թաքուն թախիծ նկատեցի,
Ու թախիծն այդ գաղտագողի սիրտս մտավ,
Ու իմ սերը քո թախիծին ես ձուլեցի,
Սակայն ավա՜ղ, քո թախիծը սեր չդարձավ...

Ճիշտ է քառյակը կոչվում է «Թախիծ», բայց բառը մի քանի անգամ կըրկնվելով մի քիչ թուլացնում է…
Ի՞նչ կարծիքի ես…

Chilly
14.05.2010, 08:38
Ճիշտ է քառյակը կոչվում է «Թախիծ», բայց բառը մի քանի անգամ կրկնվելով մի քիչ թուլացնում է…
Ի՞նչ կարծիքի ես…

Ինչ - որ իմաստով ճիշտ ես, բայց ալլիտերացիան այստեղ օգտագործել եմ բառի շեշտման համար, քանի որ սկզբում քառյակն անվերնագիր էր:

Chilly
14.05.2010, 10:05
Հին ու սիրելի անկապագրություն... :)

_գիիիիժ... դու գիժ ես, ես քո անունը գիժ եմ դրել...
_հա, գիժ եմ, այդպես է, ԵՍ ԳԻԻԻԺ ԵՄ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_ես կմեռնեի առանց քեզ, գիտե՞ս, ես արդեն համարյա մեռել էի, նայիր, նայիր ոսկորներիս...
_:) իսկ իմ վեջը չէր...
_գիիիիիժ
_հա, հեչ էլ վեջս չէր, վեջս չէր ու վեեերջ, դրա համար էլ չէի կարողանում հաց ուտել, քնել, շնչել....
_իմ խենթ...
_հիմա սիրու՞մ ես ինձ
_չէ, չեմ սիրում, խելագարվում եմ քո համար...
_ես էլ եմ խելագարվում... հավատս չի գալիս որ կողքիս ես... երազս...
_սերս, աշխարհս, իմ կյանքն առանց քեզ իմաստ չուներ...
_ոչ ոքի չասես, որ միասին ենք...
_չեմ ասի
_...
_...

...

_ալո...
_լսիիիր, ի՞նչ կլինի, գոնե մեկին ասեմ...
_:D:D:D գիիիժ
_լավ էլի, գոնե միայն Կառա տյոտյային, միայն իրեն, ինքը գաղտնապահ է...
_ուզում ես հետո նորից հակառակը պատմե՞լ
_չէ, չեմ ասի, լավ, չեմ ասի, ես քեզ սիրում եմ...
_ես էլ քեզ... գիիիժ
_չե՞մ ասել, քո մականունները ինձ չկպցնես, Գիժը միայն դու ես, ուրիշ ոչ ոք...
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ
_սիրում եմ քեզ......

Արևածագ
14.05.2010, 17:10
Ինչ - որ իմաստով ճիշտ ես, բայց ալլիտերացիան այստեղ օգտագործել եմ բառի շեշտման համար, քանի որ սկզբում քառյակն անվերնագիր էր:

Սիրելի Chilly, ալլիտերացիան նույն կամ նման հնչյունների կրկնությունն է տարբեր բառերում: Դասական օրինակ է Տերյանի « Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն» բանաստեղծության տողը: Բաղաձայնների կրկնությունը կոչվում է բաղաձայնույթ, ձայնավորներինը՝ առձայնույթ: «Թախիծ» քառյակի մեջ օգտագործված հնարքը բառի կրկնությունն է:

Երկնային
14.05.2010, 17:12
Իսկ ես քո գրածներից հենց «Թախիծն» եմ ամենաշատը սիրում :love ոչինչ էլ թույլ չի…

վերջինն էլ… դե գիտես :P

Հենրիկ Բաբաջանյան
15.05.2010, 00:16
Ինչ - որ իմաստով ճիշտ ես, բայց ալլիտերացիան այստեղ օգտագործել եմ բառի շեշտման համար, քանի որ սկզբում քառյակն անվերնագիր էր:

Բոլոր դեպքերում ընտրությունը կատարում է հեղինակը… Ինձ անհրաժեշտ էր իմանալ հեղինակի կարծիքը, որով էլ բավարարվեցի… Հեղինակին ցանկանում եմ ստեղծագործական մեծ եռանդ…

Chilly
15.05.2010, 15:11
Սիրելի Chilly, ալլիտերացիան նույն կամ նման հնչյունների կրկնությունն է տարբեր բառերում: Դասական օրինակ է Տերյանի « Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն» բանաստեղծության տողը: Բաղաձայնների կրկնությունը կոչվում է բաղաձայնույթ, ձայնավորներինը՝ առձայնույթ: «Թախիծ» քառյակի մեջ օգտագործված հնարքը բառի կրկնությունն է:

Շնորհակալ եմ, Արևածագ ջան, ես սխալ գիտեի...

Chilly
16.05.2010, 00:33
վերջինն էլ… դե գիտես :P

Փաստորեն վերջինը 3 հոգու դուր եկավ... բայց ինձ ամենաշատը դա է դուր գալիս... :)
Նյուծь, վերջն ա չէ վերջինը? :)

Երկնային
19.05.2010, 15:08
Փաստորեն վերջինը 3 հոգու դուր եկավ... բայց ինձ ամենաշատը դա է դուր գալիս... :)
Նյուծь, վերջն ա չէ վերջինը? :)

ամենալավը չի քո գրածներից, բայց ամենագժժժժն ա, գժվելիս © ;)

Chilly
02.06.2010, 09:47
Բլանշի բլոգում էր գրած...
by blansh (http://blansh.wordpress.com/2010/05/30/sunday-2/#comments)

Սենյակում ես եմ,
Սակայն ես չկամ
Դուռը թակում են,
Այ քեզ խենթություն,
Տանը մարդ չկա…

…Բացի կարոտից
Ու երազանքից
Ուրիշ մարդ չկա…

Անկախ ինձանից ստացվեց...

Սենյակում Դու ես
Ու կարոտը քո
Ու քո կարոտի,
Քո շնչի ներքո`
Ես եմ, սիրելիս,
Ես եմ սենյակում,
Ես եմ կարոտից
Հեռու սենյակիդ
Դռները թակում…

Chilly
08.06.2010, 15:32
Կարոտ

Մեկը երևի
Բացել է հիմա դռները իր տան
Եվ ուշի-ուշով հետևում է իր տան ճանապարհին.
Քեզ է սպասում:

Մեկը երևի
Կարոտել է քեզ,
Եվ չի նկատում,
Թե իր կարոտից ինչքա՛ն արցունք է կաթում...

Մեկը երևի
Վերցրել է հիմա
Այն քո նվիրած
Վարդագույն վարդի չորացած թերթիկն ու բույր է մուրում...

Մեկը երևի
Մենակ է հիմա...

Chilly
20.06.2010, 01:45
Ուրվական

Երանի մի պահ դառնամ ուրվական,
Թեկուզ` ակնթարթ,
Բայց հիմա՛ դառնամ,
Կանգնեմ քո առջև,
Ու լուռ շշնջամ...
Եկել եմ, շնչի՛ր
Իմ երազների ու կարոտների
Բույրը, սիրելի՛ս...
Եկել եմ, որ միշտ
Քո սրտում մնամ,
Քեզանով ապրեմ,
Որ քո սրտի հետ իմ սիրտը ձուլեմ...
Երանի մի պահ դառնամ ուրվական,
Միայն թե...
Հիմա...

Երկնային
20.06.2010, 10:06
ապրես… :love

Meme
20.06.2010, 10:13
Շաատ լավնա ձեր ստողծագործությունները,անգամ հները միշտ նոր են մնում,ճիշտա ես չէի կարդացել,բայց ինչքան կարդամ առաջին անգամվա նման իրականության շունչը վրան կմնա
Շնորհակալ եմ......

Dayana
20.06.2010, 16:28
Չիլ, գիտես, քո գրածները սիրում եմ, բայց էս անգամ ուզում եմ քեզ մի քիչ "նեղել": Ասելիքս կապ չունի վերջին գրածիդ հետ, բայց ընդհանուր, մի տեսակ "էն չի": Համ դուրս գալիս են գրածներդ, համ զգում եմ, որ մի բան պակասում ա, չգիտեմ ինչ, չէի ուզի, որ դա լիներ ալեկոծություն կամ տառապանք, բայց մի տեսակ շատ հանգիստ ես գրում էն ամեն ինչի մասին, որ պիտի կրակով գրեիր , ու որն իսկապես կարող ես գրել կրակով: Չնայած շատ եմ սիրում անմշակ ստեղծագործություններ, բայց ուզում եմ խորհուրդ տալ հենց Ակումբում չհավաքել: Բլոգում՝ փակ տեքստով գրի, կարդա, ու միայն հաջորդ օրը հրապարակի. էդպես քեզ մոտ ավելի լավ է ստացվում:

Գիտես, որ գրածիս տակ մի միլիգրամ թույն չկա, սիրում եմ քո գրածներն ու քեզ /Մեգին չլսի :secret/ :kiss

Chilly
20.06.2010, 23:07

Դայս, շատ լավ գիտեմ... :kiss
Ու նաև շատ լավ հասկանում եմ, թե ինչ ես ուզում ասել, ես ինքս դա իմ մեջ զգում եմ, բայց եթե հիշում ես թե ինչքան ժամանակ չէի գրում... Ուղղակի մի տեսակ մոտս էլ չի ստացվում, էս տիպի բաներ երկար ժամանակ շատ էի գրում, բայց ջնջում - գցում էի... Հիմա ուղղակի որոշել եմ դնել, մեկ էլ տեսար մեկին դուր եկավ... Իսկ էն ներքին կրակը, որ մի ժամանակ իրոք մեջս կար, մի տեսակ մարել է, կամ թաքնվել... Չգիտեմ, թե սա ինչ բնույթ ունի, կդզվի թե էսպես էլ կմնա...
Ուղղակի ուզում եմ իմանաս, որ շատ լավ գիտակցում եմ որակի ու ասելիքի աստիճանը, ու դա շատ տխուր է, որ հարմարվել եմ...

Dayana
20.06.2010, 23:20

Չիլ, հենց էդ է, որ ոչ թե որակն ես գցել ու հարմարվել, այլ ծուլացել ես ու ինքնաքննադատություններդ որպես "դոգմա" ես ընդունել: Կարոտդ խմբագրելուց հետո հրաշալի բան էր ստացվել, բայց ցավոք Ակումբում կարդացին չխմբագրված Կարոտ, ասածս էդ էր ջան, դու հաստատ լիքը կրակ ունես քո մեջ ու շատ հզոր մուսա ՝ Մեգի :love

Chilly
20.06.2010, 23:43

Դայ, ծուլանալը ճիշտ ես ինչ-որ տեղ, բայց որակի առումով բեր հետս մի վիճիր, իմ ամենալավ քննադատը ես եմ, ու ես իմ վերջին շրջանի ոչ մի բանաստեղծություն չեմ հավանում, էն էնտուզիազմն ու գրելու հեշտությունը, որ կար, մարել է մի տեսակ... Իսկ «Կարոտս» խմբագրված տեսքով էստեղ է (http://mushegh.blogspot.com/2010/06/blog-post_08.html), ով կուզի թող կարդա :)

Dayana
21.06.2010, 09:01

հենց էդ էլ ուզում էի, չեմ կարող խմբագրել, բայց հո գովազդել կարող եմ :P Չիլ, էստեղ հետդ չեմ վիճում, առանձին կխոսենք որակը գցելուդ մասին, բայց ես իմ կարծիքին եմ մնում :)

Chilly
24.06.2010, 23:29
Աղոթք

Ես
Մոլորվել եմ
Ժամանակի մեջ...
Ներսս խարխուլ է,
Ներսս
Կարծես թե
Ինձնից հեռու է...

Ես
Մոլորվել եմ
Խեղդուկ, խենթացող
Իրականության
Ու իմ իսկ կյանքի
Ոլորաններում:

Անցյալիս հեռու
Հորատանցքերում
Հրդեհ եմ սարքել
Ու մոլորել եմ ինքս ինձ այնտեղ,
Որ էլ դուրս չգամ...

Հոգնած իմ շուրջը
Տիրող ամենից,
Ինչ ճիշտ է թվում`
Ես ջուր եմ ուզում,
Մի անարատ կում,
Եվ կրակի մեջ այդ ջուրն եմ փնտրում,
Սակայն` ապարդյուն...

Տե՛ր իմ,
Ընկե՛ր իմ,
Օգնիր ինձ չապրել,
Թե սա է կյանքը...
Օգնիր ինձ տխրել,
Թե այս ամենն է
Այնքան ցանկալի
Կյանքի բերկրանքը:

Աղոթքս քոնն է,
Զոհաբերում եմ
Մարմինս, հոգիս,
Ամենն ինչ ունեմ,
Ու փոխարենը
Մի բան եմ խնդրում`
Ինձ ջուր տուր մի կում...

Tig
25.06.2010, 09:20
Մո՞ւշ, էս Արմինեի խորհուրդը ազդե՞ց… Էս ինչ լավն էր «Աղոթքդ»:)

հ.գ. Ապրի Դայուշը;)

Dayana
25.06.2010, 09:26
Հա Տիկ, ազդելը ո՞րն ա, գրել ա ու լեզու հանող սմայլ ա ուղարկել, թե բա կարո՞ւմ ես ՝ քննադատի ;)

Chilly
06.07.2010, 10:43
Շնչի՜ր

Շնչի՜ր, օրդ նոր է բացվում,
Քեզ մաղթում եմ անամպ երկինք,
Շնչի՜ր,
Օրդ քեզ է հասնում
Քո բարության ու քո լույսի
Արգասիքով խի՜տ հագեցած,
Շնչի՜ր...
Օդը լույս կբերի...
Սիրում եմ քեզ...

Շինարար
06.07.2010, 13:55
Շնչի՜ր

Շնչի՜ր, օրդ նոր է բացվում,
Քեզ մաղթում եմ անամպ երկինք,
Շնչի՜ր,
Օրդ քեզ է հասնում
Քո բարության ու քո լույսի
Արգասիքով խի՜տ հագեցած,
Շնչի՜ր...
Օդը լույս կբերի...
Սիրում եմ քեզ...

Բա ասում էիր, թե ընդամենը ինժեներ ես:P Բռնվեցիիի՞ր:))

Chilly
06.07.2010, 14:18
Բա ասում էիր, թե ընդամնեը ինժեներ ես:P Բռնվեցիիի՞ր:))

Օպա... մոդեռն եկավ, տղեք թռանք :D

Erassik
01.09.2010, 23:54
Լավն էր...(Դե "Առագաստը" մանավանդ) Չգիտեմ ինչի հիշեցի "Հաղթական կամարը":
Հ.Գ. Բայց էդ ցավը իրոք շատ թուլակամ էր հեշտ համոզվող: Իսկ ինչ-որ մեկը կոտրված սրտից ու սիրուց էր խոսում::think

Lianik
07.09.2010, 09:56
Բա ասում էիր, թե ընդամենը ինժեներ ես:P Բռնվեցիիի՞ր:))

ինժեներ է, դրա համար էլ ճկուն միտք ունի:)

Մուշ ջան, գրածներդ շատ հավանում եմ :flower

Հ.Գ. նորություններ չունես?

Chilly
07.09.2010, 10:08
ինժեներ է, դրա համար էլ ճկուն միտք ունի:)

Մուշ ջան, գրածներդ շատ հավանում եմ :flower

Հ.Գ. նորություններ չունես?

Լիան ջան, շատ շնորհակալ եմ, նորություններ դեռ չկան, բայց վերևներից խոստացել են որ եթե ինձ խելոք պահեմ, կլինեն ))))

Lianik
07.09.2010, 10:17
Լիան ջան, շատ շնորհակալ եմ, նորություններ դեռ չկան, բայց վերևներից խոստացել են որ եթե ինձ խելոք պահեմ, կլինեն ))))

:hands Վերևներից տվել են ու ձեռքները լվացել..... այն քո մեջ է....մնում է թղթին հանձնես.....քանզի մուսա փերիները հայտնվում են, երբ գրիչն ես առնում ձեռքդ.....ու վայրկյաններն այրվում..........;)

E-la Via
07.09.2010, 12:58
Chilly... Այ քեզ բացահայտում, ափսոսում էլ եմ , որ շատ չեմ կարողանում ակումբում լինել, ծանոթանալ նման ստեղծագործությունների ու նման ստեղծագործողմարդկանց:
Կարդացի բոլոր գործերդ, գրեթե բոլոր հավանեցի, որոշները շատ հետաքրքիր էին, բայց մի քանիսը շատ սիրեցի:love:
Ուզում եմ մի քիչ խոսել իմ հավանածների մասին…Բայց սկսեմ սկզբից…

"Homo Sapines"-ում ես կոչ տեսա, այն ուղերձ էր, որը հասավ տեղ:

"Հայտարարություն"- Հետաքրքիր էր: Հատկապես հավանեցի "Ես խենթությունս եմ կորցրել հոգուս"-ից մինչև "Ես տակ չեմ մնա, ես ձեզ կսիրեմ"-ը: Այս նախադասությունը հատկապես դուրս եկավ, գրված է պարզ, մեր առօրյա խոսքով, առաջին հայացքից կարող է հասարակ թվալ, բայց այնքան բան ասող է:

Ինչ վերաբերվում է "Ցավին", ապա ասեմ, որ ինձ առաջին տարբերակը դուր եկավ:

Եթե մի սրտում կարոտ սերմանես,
Ուրեմն ամեն-ամեն ինչ ունես
Այդ նույն սրտին տեր դառնալու համար,
Միայն թե պետք է իսկապես սիրես...

Եթե մի սրտում թախիծ սերմանես,
Ու եթե սիրտդ ձուլես այդ թախծին,
Ուրեմն իմացիր. արդեն սիրում ես
Միայն թե պետք է սերդ պահպանես...

Այնքան դիպուկ ու այնքան չիշտ գրված խոսքեր…

"Ես ներում եմ քեզ"- Հուզեց, շատ հավանեցի ու սիրեցի:

"Ես-ի քավություն"- Անկեղծ էր, չափազանց անկեղծ, չնայած որ անկեղծությունը չափազանց չի լինում: Այն կամ լինում է, կամ ոչ: Այս գործդ մի հայելի էր, որ ստիպեց ինքներս մեզ նայել ու տեսնել…

"Խառն եմ"
Գիտեք ի՞նչ եմ տեսնում Chilly-ի գործերում: Հենց Նրան… Հազվադեպ են մարդիկ այնքան անկեղծ ստեղծագործում, որ թույլ տան տեսնես իրենց: Բայց այստեղ ես տեսնում եմ Chilly-ին: Տեսնում եմ նրա կյանքի տարբեր փուլերը, կատարվող փոփոխությունները, տեսնում եմ սկզբում սեր-կիրք ապրողին, հետո փնտրողին, հարցեր տվողին, այնուհետև գալիս է ճիշտը սխալից փորձել տարբերողը, իրականը ու իրեն փնտրողը ու խճճվողը: "Խառն եմ"-ն էլ հենց այդ խճճվածություն է արտահայտում: Chilly-ի անցնում է իր ուղին, ապրում այն ու մեզ էլ դրա դիտորդը դարձնում:

---------- Ավելացվել է՝ 13:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:53 ----------

Մենախոսություն

Լինել... չլինել...
Լինել առանց քեզ...
Չլինել քեզ հետ...
Չլինել հոգուդ կայծակների մեջ,
Չլինել ինձ հետ...
Քեզ չսիրելով`
Ողջ տիեզերքում քեզ գերադասել,
Ու լքել նրանց, ովքեր սիրում են առանց սիրվելու...
Չլինել ոչինչ...
Դատարկ հույսերի դատարկված տոպրակ...
Խելագար վազքի ընթացքում դեմքիս
Մերթընդմերթ խփվող կաթիլների պես
Ես չեմ հասկանում, թե ու՞ր եմ ընկել,
Չեմ տեսնում էլ ինձ,
Չկա ոչ աշխարհն ու ոչ դու` կողքիս...
Ոչ մի տիեզերք ինձ չի պարուրում...
Ցնդել եմ:
Գիժ եմ:
Լացել եմ ուզում:
Չգիտեմ,
Հիմա ես ու՞ր եմ վազում...
Իմ տիեզերքում պայթյունի նման մի բան էր գվվում...
Խելագար եմ չէ՞...
Ձուլվել եմ քամուն
Ու հիմարի պես վազում եմ անդունդ...
Խելագար կյանքի խելագար ծնունդ...
Արթնանալ է պետք,
Սակայն չեմ կարող. արթուն եմ արդեն...
Ու գարուններս անէացել են...
Եվ իմ գարունը ես էլ չեմ տեսնում...
Կողակի՞ցս ես:
Է՞գս ես արդյոք
Ասա, գարունս որտե՞ղ ես պահել,
Կամ էլ ինձ լքիր
Ու գարունս ինձ կրկին կգտնի...
Լքիր ինձ...
Լքիր...
Լքիր ինձ...

Աղոթք

Ես
Մոլորվել եմ
Ժամանակի մեջ...
Ներսս խարխուլ է,
Ներսս
Կարծես թե
Ինձնից հեռու է...

Ես
Մոլորվել եմ
Խեղդուկ, խենթացող
Իրականության
Ու իմ իսկ կյանքի
Ոլորաններում:

Անցյալիս հեռու
Հորատանցքերում
Հրդեհ եմ սարքել
Ու մոլորել եմ ինքս ինձ այնտեղ,
Որ էլ դուրս չգամ...

Հոգնած իմ շուրջը
Տիրող ամենից,
Ինչ ճիշտ է թվում`
Ես ջուր եմ ուզում,
Մի անարատ կում,
Եվ կրակի մեջ այդ ջուրն եմ փնտրում,
Սակայն` ապարդյուն...

Տե՛ր իմ,
Ընկե՛ր իմ,
Օգնիր ինձ չապրել,
Թե սա է կյանքը...
Օգնիր ինձ տխրել,
Թե այս ամենն է
Այնքան ցանկալի
Կյանքի բերկրանքը:

Աղոթքս քոնն է,
Զոհաբերում եմ
Մարմինս, հոգիս,
Ամենն ինչ ունեմ,
Ու փոխարենը
Մի բան եմ խնդրում`
Ինձ ջուր տուր մի կում...
այստեղ ես տանն եմ...

Շնչի՜ր

Շնչի՜ր, օրդ նոր է բացվում,
Քեզ մաղթում եմ անամպ երկինք,
Շնչի՜ր,
Օրդ քեզ է հասնում
Քո բարության ու քո լույսի
Արգասիքով խի՜տ հագեցած,
Շնչի՜ր...
Օդը լույս կբերի...
Սիրում եմ քեզ...

Իսկ սրանք հոգուց հոգուն էին ուղված, սրանք հարազատ էին, սրանք .... Խոսքեր չեմ գտնում: Սրանց համար քեզ հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ :):

Chilly
18.10.2010, 14:04
Չգիտեի տեղադրել թե՞ չէ, բայց վերջը որոշ մարդիկ համոզեցին դնել ;)

Ողջույն, սիրելիս,
Այսօր տոնում ենք,
Այսօր տոնում ենք իմ վերադարձը
Երազի երկրից
Ուր ես հեռացել.
Ու գնում էի
Դեպի հեռուներն
Անիմանալի...

Ողջույն, կյանքիս մեջ
Իմաստներ դրած
Իմ կապուտաչյա...

Ողջու՜յն, խենթացնող
Սևուկ աչքերով
Փոքրիկ սատանա...

Ողջու՜յն, իմ կրակ,
Շագանակագույն քո աչուկներով,
Որ երկինքներ ես հրդեհել իմ մեջ...

Եկել եմ, ահա՜
Եկել եմ հիմա,
Որ էլի գնամ
Դեպի կղզիներն
Անիմանալի...

Գիտեմ, Որ դու ինձ
Դեռ կկարոտես,
Գիտեմ, որ դու ինձ
Դեռ շատ կսիրես,
Դեռ կմխրճվես
Խորքերը սիրուս,
Ու շնչակտուր, հազիվ կհասցնես
Սենյակի դուռը
Կողպել մինչև լույս,
Որ ուրիշ ոչ ոք
Սերդ չխլի՜...

Գիտեմ, սիրելիս,
Դեռ էլի շատ բան
Գիտեմ քո մասին,
Սակայն չեմ ասի,
Չէ որ չասվածը թանկ է ավելի...

Լսիր, սիրելիս
Շառաչը կյանքի,
Մխրճվի՜ր սիրուս
Խորքերը տաքուկ.
Սա կոչվում է կյա՜նք…

Dayana
18.10.2010, 14:11
Որոշ մարդիկ դու ես :sad

Tig
18.10.2010, 14:38
Մուշ, լավ ես գրել, բայց լավ չի որ ընդհանրապես սա գրել ես…;)

Chilly
18.10.2010, 14:50
Մուշ, լավ ես գրել, բայց լավ չի որ ընդհանրապես սա գրել ես…;)

տուուուուուուուուուու՜............ :angry

Իսկ ո՞վ ա ասել, որ էն, ինչ գրում եմ, լրիվ ես եմ... Միայն մի մասն եմ ես ;)

impression
18.10.2010, 16:15
...Ու շնչակտուր, հազիվ կհասցնես
Սենյակի դուռը
Կողպել մինչև լույս,
Որ ուրիշ ոչ ոք
Սերդ չխլի՜...

այ էսքանը լավն էր
մնացածը բան չասեց

հավաքի քեզ, Մուշ, դու չափածո լավ ես գրում, մի կրկնի էն, ինչ մինչև քեզ արդեն վաթսուն անգամ ասել են`

Ողջու՜յն, խենթացնող
Սևուկ աչքերով
Փոքրիկ սատանա...

Շագանակագույն քո աչուկներով,
Որ երկինքներ ես հրդեհել իմ մեջ...

սենց տողերը, հա, սիրուն են, բայց էնքան են ծեծվել, ոնց որ ասես` բա իմացաք, գետը երկու ափ ունի

չեմ ասում , որ մտածես ինչ առնետն եմ ես, ուղղակի ուզում եմ նորից լավ գրես
դրա համար նախապայմաններ են պետք, հա բա ոնց, բա գտի դրանք
դու լավ ես գրում, լավ գրի :)

Եկվոր
18.10.2010, 17:02

Յոթ հատ շնորհակալություն քեզ, Լիլիթ ջան: Կներես, ես չգիտեմ պաշտոնապես ում դիմեմ այդ 7 թիվը օրինականորեն քո օգտին ավելացնելու համար

CactuSoul
18.10.2010, 18:18
Յոթ հատ շնորհակալություն քեզ, Լիլիթ ջան: Կներես, ես չգիտեմ պաշտոնապես ում դիմեմ այդ 7 թիվը օրինականորեն քո օգտին ավելացնելու համար

Շնորհակալությունը տվեցի, հետո սա կարդացի, հետո նորից նայեցի, թե քանի հոգի են տվել շնորհակալություն, պարզվեց՝ 7-րդը ես էի:)):
Ճիշտ ա ասում Լիլը, Մուշ:B:

My World My Space
18.10.2010, 22:26
Մուշ ջան, հենց սկսում ես քեզ համոզել, մտքերիցդ սկսում ա հոտ գալ.... մաքուր օդի հանի.... խեցուդ մեջ խոնավություն կա....

Sambitbaba
19.10.2010, 05:41
Չեմ հավատում ;), որովհետեւ գրածներդ չեմ տեսել ;)

Ավելացվել է 2 րոպե անց
Չեմ կարողանում

Չեմ կարողանում ժպիտս զսպել,
Երբ քո մասին եմ հանկարծ մտածում,
Չեմ կարողանում աչքերս փակել,
Ու քեզ չտեսնել աչքերիս առաջ,
Չեմ կարողանում ինքս ինձ խաբել,
Կամ էլ համոզել, թե չեմ սիրում քեզ,
Չեմ կարողանում գլուխս փափուկ բարձին դնելիս
Չպատկերացնել, թե դա գիրկն է քո,
Չեմ կարողանում իմ կյանքում հիմա, կամ ապագայում
Բացի քեզանից, տեսնել ուրիշին,
Չեմ կարողանում քո ներկայության պայծառ լույսի հետ
Չհամեմատել իմ մենակության խավարը տաղտուկ,
Եվ չտառապել
Չեմ կարողանում...
Չեմ կարողանում ապրել առանց ՍԵՐ:

Չեմ կարողանում ժպիտս զսպել,
Երբ քո այս գործն եմ ես նորից կարդում,
Չեմ կարողանում ինքս ինձ չխաբել
ՈՒ կարծել, որ սա հենց ինքս եմ գրում...
Չեմ կարողանում չհպարտանալ,
Որ մեր հայ լեզուն ճարտար է այնքան,
Որ սուր մտքի հետ, սիրող սրտի հետ
Միացավ, դարձավ հանճարեղ մի բան:

Իսկ եթե լուրջ, հմայված եմ քո այս գործով: Շնորհակալություն:

---------- Ավելացվել է՝ 18:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:27 ----------

Նորից ես, ու նորից նա
Ես Չիլին եմ, նա՝ Եվան...:)

***
Քո շուրթերի կիսաբացից
Իմ աշխարհն է կյանքով լցվել,
Քո շուրթերի կիսաբացից
Իմ խենթ սիրո արշալույսն է կրկին բոցվել:
Կարծես հավերժ քեզ եմ սիրել,
Կարծես ամեն համբույրիս մեջ քեզ եմ փնտրել,
Քեզ եմ գգվել կարծես ամեն իմ սիրո հետ...
......................................................................................
Չեմ հասկանում, թե այս ի՞նչ է ինձ հետ եղել,
Թե ինչու՞ են իմ կործանվող հոգու բոլոր երկինքները բոցավառվել,
Թե ինչու՞ է ամեն անգամ քեզ տեսնելիս իմ մարմինը տենդում այնպես,
Կարծես հիմա սիրտս պիտի ինձնից խլես...
......................................................................................
Ինչի՞ս էր պետք նորից այսպես խելագարվել,
Քո շուրթերի կիսաբացից...
Քո շուրթերի կիսաբացում
Ինձ համար մի նոր համբույրի երազ վառել,
Քո շուրթերի կիսաբացով այսպես գերվել,
Այսպես տարվել...
Այսպես անհույս ու անճամփա
Սիրահարվել...
30.11.07

Շատ սիրեցի այս գործդ: Բայց մի բառ դուրս չեկավ` ներող եղիր: Այն է. "Չիլի":

Sambitbaba
19.10.2010, 06:15
իմ «Ցավը» լիքը քննադատության հանդիպեց, նաև լիքը գովասանքի, հիմա մի քիչ փոփոխել եմ, տեսնեմ ով ինչ կասի :)

ՑԱՎԸ

Նա դանդաղ մոտեցավ դռանը, նայեց. անցքից ոչինչ չէր երևում. երևի անցքն էր կեղտոտ, կամ մուտքում մութ էր, բայց նրան դա նույնիսկ չհետաքրքրեց: Նա նույն դանդաղ ու անտարբեր քայլերով արդեն պատրաստվում էր ետ դառնալ իրեն այդքան սիրելի դարձած շշերի գիրկը, երբ նորից լսվեց դռան կամացուկ թակոցը: Նրա կիսաբաց աչքերում հույս երևաց. սպասում էր երևի արդեն մի ամբողջ տարի...
Դուռը ճռռալով բացվեց, աղջիկը, կարծես ընդարմացած, կանգնել էր շեմին ու չէր ուզում առաջ գալ, հետո ներս մտավ: Կիսախավարին դեռ անսովոր նրա աչքերը աստիճանաբար սկսեցին նշմարել դռան ու պահարանի արանքում դեմքի հարցական ու մի քիչ էլ բութ արտահայտությամբ կանգնած տղային, ասես հարցնում էր. «Ինչու ես եկել, ո՞վ ես»...
_ Այս ինչ ես արել քեզ հետ, _ աղջիկը մի քիչ ձևական տոն ուներ, _ հենց հիմա ձեռքիցդ գցիր էդ կեղտը:
Տղան նոր միայն նկատեց, որ վաղուց արդեն դատարկվել է ձեռքի շիշը: Նա բաց թողեց այն, որ դանդաղ, սահելով նրա մատերի արանքով, ընկավ գետնին ու կոտրված սրտի ձայն հանեց:
Նրանց ընդամենը մի շաբաթ էր բաժանում, ընդամենը մի շաբաթ, որ հիմա անվերջություն էր թվում:
Տղան դանդաղ, ասես տհաճությամբ ուսումնասիրում էր աղջկան: Տեսավ նրա ինչ-որ տեղից իրեն ծանոթ ու մի քիչ մաշված գլխարկը, վերարկուն, ձեռքը, դեմքը չգիտես ինչու աղոտ էր երևում:
Տղան աստիճանաբար սկսեց հասկանալ թե ինչ է կատարվում, բայց հարցը դեռ պտտվում էր նրա գլխում.
_ Ինչու՞ ես եկել:
_ Եկել եմ... _ Աղջիկն ինքն էլ չգիտեր թե ինչու է եկել:
_ Եկել ես... _ Տղան ինքն իր համար արձանագրեց կատարվածն ու առանց փոքր-ինչ դրան նշանակություն տալու` դանդաղ քայլեց դեպի սենյակի խորքն ու նստեց դատարկ արկղի եզրին, աչքերը հառելով գետնին ընկած կեղտոտ տետրերի վրա: Արկղում դեռ երկու շիշ գարեջուր կար, որոնցից մեկը վերցրեց, ու բացեց արկղի եզրով:
Տղային հանկարծ թվաց, թե ինքն անքաղաքավարի է.
_ Կխմե՞ս, _ շիշը մեկնեց աղջկա կողմը, _ գարեջուր է:
Ասես մահացու վիրավորված` աղջիկը նայեց Տղային.
_ Իսկ դրանից ի՞նչ կփոխվի, հետ կգա՞ս...
_ Ոչ,
_ Գնա՞մ
_ Քեզ չէի կանչել...
_ Բոլորը կարոտել են քեզ,
_ Իսկ ես նրանց չեմ կարոտել...
_ Իսկ ի՞նձ,
_ Ընկերդ ինչպե՞ս է,
_ Քանի անգամ պիտի ասեմ, որ նա իմ ընկերը չէ ու չի էլ եղել, _ աղջիկը քայլ արեց դեպի Տղան ու չգիտես ինչու փորձեց ժպտալ, սակայն դա նրան չհաջողվեց _ մենք ընդամենը մի անգամ համբուրվեցինք ու վերջ, այն օրվանից հետո նույնիսկ չեմ էլ տեսել նրան:
Տղան ժպտաց, որ չլացի, վերջերս հաճախ էր այդպես անում:
_ Դու էլ ինձ պետք չես, կարող ես գնալ, _ Տղան դանդաղ էր խոսում, ասես մի քանի անգամ կշռելով յուրաքանչյուր բառը:
_ Ինձ շանս տուր, _ Աղջկա աղերսական հայացքը քար կհալեցներ, բայց ոչ կոտրված սիրտ, _ ների՛ր, չէ որ ես էլ մարդ եմ, կարող եմ սխալվել:
_ Դրա մասին արդեն խոսել ենք, դու գիտես թե ինչ պիտի ասեմ, ցտեսություն...
Տղան կանգնեց ու շուռ գալով` քայլեց դեպի մահճակալը, ճանապարհին կում անելով արդեն կիսադատարկ շշից:
Աղջիկը լուռ հետևում էր նրան, ասես վախենալով ինչ-որ բանով ցույց տալ իր ներկայությունը, որպեսզի նորից չարժանանա հեռանալու հրավերին:
Տղան պառկեց ու շուռ եկավ դեմքով դեպի պատը, Նրա շնչառությունը ծանր էր, նոր մտնողին կարող էր թվալ, թե Նա վաղուց արդեն քնած է... Իսկ Նա սիրում էր...
Աղջիկը դեռ երկար ժամանակ կանգնած մնաց տեղում, քայլ արեց դեպի մահճակալը, նորից կանգնեց, ապա կտրուկ մի շարժումով շուռ եկավ ու քայլեց դեպի դուռը...
... Ցավը դեռ երկար էր պտտվում սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը...

Բավականին հաջող կարողանում ես կենդանի պատկերներ ստանալ, և այդ պատճառով քո գործերը կլանում են մարդկանց: Լինի չափածո, թե արձակ:
Կոնկրետ "Ցավի" մասին... Մթնոլորտը շատ լավն է, խոսք չկա: Բայց, ըստ ինձ, ինչ-որ չի ստացվում: Ինձ համար` իմ մտածելակերպի,- պատճառը պարզ է: Բացատրեմ:
Այս գործի, այսպես ասած` անկյունաքարը, հետևյալ տողերն են. "Իսկ նա սիրում էր..." Եվ այս անկյունաքարը... դե... ոչ մի կերպ չի ցանկանում համաձայնվել քո առաջարկած վերջաբանի հետ: Կարծում եմ, որ նա` անկյունաքարը, ձգտում է մոտավորապես նման մի բանի.

"... Ցավը դեռ պտտվում էր սենյակում: Տղան պառկած էր անշարժ, միայն ծանր, անհամաչափ շնչառությունն էր մատնում նրա ներկայությունը: Ցավը կամացուկ շրջում էր սենյակում ու երբեմն յուրովի քնքուշ շոյում Տղայի գլուխը... Տղան սիրում էր...
Աղջիկը վերջին անգամ նայեց տղային ու բացեց դուռը: Տղայի ձայնը ստիպեց նրան կանգ առնել:
- Սպասիր... Վերցրու...
- Ինչ ասացի՞ր:
- Շանսը... Վերցրու:"

Ներող եղիր, եթե ինչ-որ բան ասածիցս դուրդ չեկավ: ՈՒղղակի ինձ թվաց, թե դու ճշմարիտ սիրո մասին ես խոսում: Իսկ ճշմարիտ սերը չի կարող շանս չտալ, հավատա... Հիշիր հենց քո իսկ տողերը. "Չեմ կարողանում ժպիտս զսպել..."

Chilly
20.10.2010, 00:17
Ժող, նենց եմ ուրախանում որ իմ էս թեմայում սենց ակտիվություն ա լինում :)

Նախ, շնորհակալ եմ բոլորիդ, դիտողությունները տեղին էին, հաշվի կառնեմ, դա հաստատ:

Sambitbaba, չհասկացա թե ի՞նչ է արել քեզ իմ մականունը (մանավանդ որ Ադամ մականունով ակումբցի արդեն ունենք) ;) իրականում այդ բանաստեղծությունն իրոք նվիրված է Եվա անունով աղջկա...

«Ցավը» պատմվածքս կարելի է ասել իմ առաջին արձակ փորձն է, ու ասեմ, որ այն հիմա այդքան էլ լուրջ չեմ ընդունում` շատ թերի ու թույլ գործ համարելով:
«Չեմ կարողանում»-ը նույնպես իմ ամենասիրած ստեղծագործությունների շարքին չի պատկանում:
Ամեն դեպքում շնորհակալ եմ:

Հ.Գ. Իրականում ակումբում դնում եմ դեռ խակ ստեղծագործություններ, ու քննադատություններն ինձ շատ օգնում են հասկանալու ինքս իմ ստեղծագործությունները: Ես երբեք չեմ համարել թե բանաստեղծ եմ կամ ինչ-որ հատուկ տաղանդ ունեմ գրելու, գրում եմ բացառապես իմ հաճույքի համար, քիչ թե շատ հաջող ստացվածներով էլ կիսվում եմ այստեղ` Ձեզ հետ :)

Sambitbaba
20.10.2010, 07:07
Չէ, Չիլի ջան, սխալ մի հասկացիր: Մականունդ լրիվ նորմալ է ու ես նրա հետ ոչ մի պրոբլեմ չունեմ: ՈՒղղալի այս գործդ իր մեջ այնքան քաղցրություն է պարունակում` ինձ համար: Եվ չիլին էլ այդ քաղցրությանը... դե, չի համապատասխանում, էլի...
Ներող եղիր, նոր եմ սկսել կարդալ գործերդ, հասել եմ հինգերորդ էջին, և սա միայն սկզբնական տպավորություններս են: Չեմ կասկածում, որ առջևումս հաճելի անակնկալներ են սպասվում: Երևի այդ է պատճառը, որ չեմ շտապում միանգամից կարդալ. երկակացնում եմ հաճելի ժամանցը:

Meme
22.10.2010, 18:20
Չգիտեի տեղադրել թե՞ չէ, բայց վերջը որոշ մարդիկ համոզեցին դնել ;)

Ողջույն, սիրելիս,
Այսօր տոնում ենք,
Այսօր տոնում ենք իմ վերադարձը
Երազի երկրից
Ուր ես հեռացել.
Ու գնում էի
Դեպի հեռուներն
Անիմանալի...

Ողջույն, կյանքիս մեջ
Իմաստներ դրած
Իմ կապուտաչյա...

Ողջու՜յն, խենթացնող
Սևուկ աչքերով
Փոքրիկ սատանա...

Ողջու՜յն, իմ կրակ,
Շագանակագույն քո աչուկներով,
Որ երկինքներ ես հրդեհել իմ մեջ...

Եկել եմ, ահա՜
Եկել եմ հիմա,
Որ էլի գնամ
Դեպի կղզիներն
Անիմանալի...

Գիտեմ, Որ դու ինձ
Դեռ կկարոտես,
Գիտեմ, որ դու ինձ
Դեռ շատ կսիրես,
Դեռ կմխրճվես
Խորքերը սիրուս,
Ու շնչակտուր, հազիվ կհասցնես
Սենյակի դուռը
Կողպել մինչև լույս,
Որ ուրիշ ոչ ոք
Սերդ չխլի՜...

Գիտեմ, սիրելիս,
Դեռ էլի շատ բան
Գիտեմ քո մասին,
Սակայն չեմ ասի,
Չէ որ չասվածը թանկ է ավելի...

Լսիր, սիրելիս
Շառաչը կյանքի,
Մխրճվի՜ր սիրուս
Խորքերը տաքուկ.
Սա կոչվում է կյա՜նք…

Ինչքա՜ն լավն էր էս մեկը, մնացածների նման....բայց հավեսը նա էր,որ տարբեր աչքերի գույներ ունեցող աղջիկների մասին գրել էիք, նենց հաճույքով կարդացի,ու էլի մի քանի անգամ կկարդաի...Ապրեեեեե՜ք

Հայկօ
22.10.2010, 19:25
Չէ, Չիլի ջան, սխալ մի հասկացիր: Մականունդ լրիվ նորմալ է ու ես նրա հետ ոչ մի պրոբլեմ չունեմ: ՈՒղղալի այս գործդ իր մեջ այնքան քաղցրություն է պարունակում` ինձ համար: Եվ չիլին էլ այդ քաղցրությանը... դե, չի համապատասխանում, էլի...
Ներող եղիր, նոր եմ սկսել կարդալ գործերդ, հասել եմ հինգերորդ էջին, և սա միայն սկզբնական տպավորություններս են: Չեմ կասկածում, որ առջևումս հաճելի անակնկալներ են սպասվում: Երևի այդ է պատճառը, որ չեմ շտապում միանգամից կարդալ. երկակացնում եմ հաճելի ժամանցը:

Ի դեպ՝ պետք չի Chilly-ն շփոթել Chilli-ի հետ ;): Կարելի է ասել՝ հականիշներ են :):

Chilly
24.10.2010, 20:52
Ի դեպ՝ պետք չի Chilly-ն շփոթել Chilli-ի հետ ;): Կարելի է ասել՝ հականիշներ են :):

Իրականում ի սկզբանե մականունս հենց Chilli է եղել, վերջին իգրեկը ազգանվանս առաջին տառի շնորհիվ հետո եմ փոփոխել

Հայկօ
24.10.2010, 21:08
Իրականում ի սկզբանե մականունս հենց Chilli է եղել, վերջին իգրեկը ազգանվանս առաջին տառի շնորհիվ հետո եմ փոփոխել

Փաստորեն (լեզվաբանորեն ասած)՝ իմաստատարբերակիչ ազգանուն ունես :)): Chilly-ն ավելի լավն ա :):

[/offtop] :oy

Chilly
10.11.2010, 03:24
Քո ուղին

Դու խառնում ես թացը չորին,
Դու փախչում ես քո կյանքից,
Գիրկ ես բացում ամեն նորին,
Չես խուսափում տանջանքից...

Այն, ինչ քոնն է, դեն ես նետում,
Ցանկանալով ավելին,
Հոգուդ ամեն ճիչն ավետում
Քո ըստեղծած աշխարհին:

Թվում է քեզ, թե կարող ես,
Թվում է, թե կհասնես,
Սակայն ուղին քո աղոտ է
Ճամփեքդ` մութ ու անտես...

Չես հավատում քո աղոթքին,
Բայց ուզում ես, որ մաքրի...
Ի՞նչ ես դարձրել դու քո ուղին,
Ի՞նչ ես այսքան անհանգիստ...

ներողություն եմ խնդրում առանց երկրորդ անգամ կարդալու տեղադրելուս համար, գրեցի հենց էստեղ, հենց հիմա, հենց լավ էլ արեցի... թեկուզ և թույլ է ու անարժեք...

impression
10.11.2010, 10:35
պուպուշն էր :) քլնգելու բան չունեմ, գլխիկոր հեռանում եմ` էն լուսավոր ճակատին մի հատ /մայրական/ պաչիկ թողնելով :D

Նաիրուհի
10.11.2010, 11:01
Հա, ամեն ինչ իր տեղում էր, համա Թումանյանիս ը-ն ինչի՞ ես գողացել...

Chilly
10.11.2010, 11:14
Հա, ամեն ինչ իր տեղում էր, համա Թումանյանիս ը-ն ինչի՞ ես գողացել...

Վա՜յ, Թումանյանը քոնն է՞ր, կներես, չեմ իմացել... շնորհակալ եմ, պաչ...

E-la Via
10.11.2010, 14:18
Մուուու՜՜՜շ հարազատ է:love: Քոնն է, բայց և իմը…
Քո ուղին է, բայց և way-ի ուղուց է ;):
Ապրես:hands...