PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարի լույս, հայեր

Adam
05.11.2007, 16:16
Նայու՞մ եք: Մեկ մեկ առավոտները որ տանն եմ լինում նայում եմ: Ճիշտա շատ տափակ են, բայց ժողովրդի 90 տոկոսը նման կենցաղային խոսակցություններով հաղորդումներա սիրում, այլ ոչ թե «Բարև ձեզ հարգելի բարեկամներ, ուրախ տրամադրություն է այսօր, առաջիկա 1 ժամը մնացեք մեզ հետ» --- սենց բաներ չեն սիրում: Պիտի տնավարի խոսաս, որ ժողովրդի մեծ մասին գրավես:

Ուլուանա
06.11.2007, 03:41

Մի երկու անգամ պատահաբար տեսել եմ... Միայն մի բան կարող եմ ասել. հաղորդավարների անմակարդակությունը բավական տպավորիչ էր... :[ Նման ինքնագոհ տափակության երևի մենակ Արմենիայի եթերում կարելի է հանդիպել... :think

Ariadna
06.11.2007, 11:48
Նայու՞մ եք: Մեկ մեկ առավոտները որ տանն եմ լինում նայում եմ: Ճիշտա շատ տափակ են, բայց ժողովրդի 90 տոկոսը նման կենցաղային խոսակցություններով հաղորդումներա սիրում, այլ ոչ թե «Բարև ձեզ հարգելի բարեկամներ, ուրախ տրամադրություն է այսօր, առաջիկա 1 ժամը մնացեք մեզ հետ» --- սենց բաներ չեն սիրում: Պիտի տնավարի խոսաս, որ ժողովրդի մեծ մասին գրավես:

Ես չեմ նայել առանձնապես, բայց միշտ ջղայնանում եմ էդ հաղորդման վերնագրից, ուրեմն եթե հայ չես, բարի լույսը քեզ չի վերաբերում։

schuschanik
06.11.2007, 12:37
Ես չեմ նայել առանձնապես, բայց միշտ ջղայնանում եմ էդ հաղորդման վերնագրից, ուրեմն եթե հայ չես, բարի լույսը քեզ չի վերաբերում։

:D:D:D Վարդուհի ջան սա վեջն էր, լավ ես գրել...:hands.. բայց իրոք արևմուտքում այս հաղորդման վերնագիրը կվերածեին նացիստական պրոպագանդայի ....:)

Adam
06.11.2007, 16:18
Արմենիան իր հաղորդումները կառուցում է գեղեցիկ տաղավարների, ճոխ-ճոխ կահույքների, 5-ից ավել տեսախցիկների վրա, որպեսզի մարդու աչքին լավ թվա: Կարող եմ ասել, որ դա հենց հաղորդման ռեյտինգի բարձրացման 60-70 տոկոսնա կազմում: Օրինակ, նույն Բարի լույս հայերի տաղավարը և այլն...: Հ1-ի ոչ մի հաղորդում չեմ կարողանում նայել հենց էդ պատճառով, մի քիչ հաղորդումները ոնց որ փոշոտ լինեն: Ես էսպես կհամեմատեմ. Արմենիան դա ժուռնալնա, իսկ Հ1-ը թերթը: Ոնց ուզում եք հասկացեք...: Մի քիչ թեմայից շեղվեցի...: Միայն հաղորդավարները մի քիչ տափակ չլինեն ու սաղ լավ կլինի.. :) Հա, մեկել հաղորդման անունը դնելուց մտածեն, որ բացի հայից ուրիշ ազգի ներկայացուցիչ էլ կարողա նայի :P :)

Artgeo
06.11.2007, 18:00
:D:D:D Վարդուհի ջան սա վեջն էր, լավ ես գրել...:hands.. բայց իրոք արևմուտքում այս հաղորդման վերնագիրը կվերածեին նացիստական պրոպագանդայի ....:)
Բա քո կարծիքով ի՞նչ է նրանց նպատակը :) Հենց նացիզմի ու ազգային անհանդուրժողականության քարոզը, հակառակ դեպքում վերնագիրը կլիներ «Բարի լույս, Հայաստան» ;)

schuschanik
06.11.2007, 18:27
Բա քո կարծիքով ի՞նչ է նրանց նպատակը :) Հենց նացիզմի ու ազգային անհանդուրժողականության քարոզը, հակառակ դեպքում վերնագիրը կլիներ «Բարի լույս, Հայաստան» ;)

:)
լավ է, մենք ե՞րբ ենք անհանդուրժող եղել այլազգիների նկատմանբ;) ընդհակառակը միշտ զիջումների ենք գնում, ասում ենք թող չբողոքեն, չբարկանան մենք ջհանդամը, մի կերպ կդիմանանք.;).. թե չէ բա որ հանկարծ ՀԲ ասի, ձեր տարեկան օգնությունը կրճատում եմ :think...... էէէէէէէ ուր ենք գնում.......

Երվանդ
07.11.2007, 11:33
Իսկ ինձ ընդհանուր առմամբ դուրա գալիս, երբ նայել եմ գոնե մեկ նորմալ հումոր հաստատ արել են, չնայած համաձայն եմ տափակություներնել են շատ, բայց դե ընդհանուր առմաբ դուրա գալիս

Vive L'Armenie
07.11.2007, 11:40
Երբ Հայաստանում էի գտնվում, ճիշտն ասած մի քանի անգամ առավորյան հանդիպել է, որ նայել եմ, բայց կոչվում էր << Բարի լույս Հայաստան >>, դա մեկ ա՞յլ հաղորդում է :esim (Կներեք չեմ իմի բերում թե ո՞ր ալիքով էր:pardon)

Dayana
07.11.2007, 11:56
Ես միանգամ նայել եմ մի 10 րոպեով ուղղակի հրաշալի հիմարություն էր :hands Նման տափակ հաղորդում միայն Հայաստանում կարելի է հանդիպել , եկեք մեկ-մեկ ժամանակ գտենք նայենք , հետո կարողա շատ կարոտենք :D Կարող ա էդ տափակները Էվոլյուցիա ապրեն ու վերանան երկիր մոլորակի երեսից :8 Չնայած չէ է , գրեթե անհնարա .... :think

Ariadna
07.11.2007, 12:29
Երբ Հայաստանում էի գտնվում, ճիշտն ասած մի քանի անգամ առավորյան հանդիպել է, որ նայել եմ, բայց կոչվում էր << Բարի լույս Հայաստան >>, դա մեկ ա՞յլ հաղորդում է :esim (Կներեք չեմ իմի բերում թե ո՞ր ալիքով էր:pardon)

Բարի լույս Հայաստանը Հ2 է, եթե չեմ սխալվում։

Vive L'Armenie
07.11.2007, 12:32
Բարի լույս Հայաստանը Հ2 է, եթե չեմ սխալվում։

Ուրեմն դրանք տարբեր հաղորդումներ են... :8 շփոթվեցի... :8

MariKa
08.11.2007, 12:29
Բավականի հաջողված նախագիծ ա, եթե տանն էի լինում առավոտյան նայում էի, բայց ամեն օր նայել, այդքան էլ հաճելի չի նմնատիպ տափակությունները, նամանավանդ որ փորձում էին ծաղրել հեռուստատդիտողին, բայց մի անգամ հիշում եմ, որ հեռուստադիտողը շատ լավ կատակ արեց ու Հովոն ու Ռաֆոն "տակից դուրս չեկան"