PDA

Դիտել ողջ տարբերակը : 7.5 ներկայացումն ու DVD-Ն



P.S.
05.11.2007, 10:49
Նայել եք 7.5 ներկայացումը՞։ Ես այսօր նայեցի, բավականաչափ սրամիտ էր ու նաև քաղաքականապես սուր։ Դուք ինչ եք կարծո՞ւմ։

Artgeo
05.11.2007, 11:02
Իմ կարծիքով նայելու բան մենակ էս մասերն են http://www.youtube.com/watch?v=AQUOq53eS-M
Մնացածը տափակ հումոր, իրանց ստիլով…

Cassiopeia
05.11.2007, 11:04
Մի անգամ եմ նայել, ու դուրս չի եկել:oy Չեմ սիրում մարդկային ուղեղները բթացնող նման անլրջությունները

P.S.
05.11.2007, 11:16
իմ դուրը շատ եկավ։ Շաատ։ Հատկապես
1. Դոդի Գագոն
2. Ազատիչի ու Սեդրակիչի զրույցը
3. Հրապարակի համար կռիվը
4. Վերջին երգը Ֆորշի երաժշտությամբ
5. Ընտրությունները....
6. Հոյլանդիան

Մի խոսքով, գուցե Հայաստանից դուրս եմ գտնվում, հումորս տափակացել է, բայց իմ տպավորությամբ լիքը խնդալու բան կար...

Artgeo
05.11.2007, 11:25
իմ դուրը շատ եկավ։ Շաատ։ Հատկապես
1. Դոդի Գագոն
2. Ազատիչի ու Սեդրակիչի զրույցը
3. Հրապարակի համար կռիվը
4. Վերջին երգը Ֆորշի երաժշտությամբ
5. Ընտրությունները....
6. Հոյլանդիան

Մի խոսքով, գուցե Հայաստանից դուրս եմ գտնվում, հումորս տափակացել է, բայց իմ տպավորությամբ լիքը խնդալու բան կար...
Չէ, հումորիդ մակարդակը կապ չունի, պարզապես կարոտի խնդիր է: Ես Հայաստանից դուս Արամե էլ եմ լսում :D Մեկ-մեկ նույնիսկ Արամ Ասատրյան, չնայած Արմենչիկի երբեք չեմ հասել :D
Զուտ կարոտ է, ցանկացած հայկական բան ավելի բարձր գնահատականի է արժանանում ;)

Աթեիստ
05.11.2007, 12:15
Ես նույն ժամանակահատվածում դիտեցի "Mea Culpa"-ն և 7.5-ը:

Երևի այդ պատճառով 7.5-ը դուրս չեկավ:
Թեև Հայկոն ու Մկոն ինչպես միշտ լավն էին (մասնավորապես դուրս եկան Շոգեքարշում և Հոլանդիայի դեսպանատանը):

Philosopher
05.11.2007, 12:52
Այդ "ստեղծագործողների" խմբից որևէ բան չեմ սպասում: Դրա փոխարեն կարելի է նայել, ասենք. Չապլինի "Մեծ դիկտատորը"` և հումոր կա, և սուր քաղաքականություն, իհարկե ափսոս, որ Kargin Studio-ն կամ հումորի նմանօրինակ այլ դարբնոց չի նկարահանել, այլ ընդամնեը Չապլինի կինոստուդիան:

Adam
05.11.2007, 16:05
Թատրոնում նայելն ուրիշա... շատ էի հավանել: ԴիվիԴին նայեցի, մի տեսակ անկապ էր...

Adam
13.11.2007, 16:45
Երեկ իմացա, որ նոյեմբերի 29,30, դեկտեմբերի 1,2,5,6 Սունդուկյանի անվան թատրոնում խաղալու են ՆՈՐ 7.5 ներկայացում: Տոմսերը նույն գինն են՝ 3500-7500 :)

Fobus
13.11.2007, 17:00
Նոր 7,5 ? թե նորից ?

VisTolog
15.11.2007, 12:47
Նոր 7,5 ? թե նորից ?
Նոր 7.5

.N.a.R.e.K.
08.01.2008, 13:43
Չիշտն ասաց նաեցի ես նոր 7.5 ու հաստատ կարոխ եմ ասել որ առաջինից լավ եր:hands

Angelochek Pushisti
11.07.2008, 17:43
Բարև ձեզ կարող եք ասել, որտեղից կարող եմ քաշել նոր 7.5-ը