PDA

Դիտել ողջ տարբերակը : Կաշառք

@Lika@
04.11.2007, 13:53
Արդյոք կաշառք տվողները և կաշառք վերցնոցները, պետք է նւյն կերպ պատժվեն?

Սամվել
04.11.2007, 13:57
Արդյոք կաշառք տվողները և կաշառք վերցնոցները, պետք է նւյն կերպ պատժվեն?

Կաշառակերությունը պատժելի է իսկ կաշառք տալը հանցակցություն է և նույնպես պատժելի, բացի այդ նպաստում է 1-ինի ծավալների մեծացմանը/հանդիսանում է խթան/

Պատասխանում եմ միանշանակ ԱՅՈ

@Lika@
04.11.2007, 14:01
Բայց օրենքով կաշառք տալը չի պատժվւմ, դրա պատճառով էլ կաշառք տալը տարածված բան Է

քաղաքացի
04.11.2007, 14:08
Բայց օրենքով կաշառք տալը չի պատժվւմ, դրա պատճառով էլ կաշառք տալը տարածված բան Է
Ես այդպիսի բան առաջին անգամ եմ լսում, որ չի պատժվում: Հնարավոր է, ասենք չպատժվեր այն դեպքում երբ պատժվողը կաշառված է, բայց հաստատ, որ կաշառակերությունը պատժվում է օրենքի ամենայն խստությամբ: Կաշառակերությունը պատժելը անհրաժեշտ է և դրա համար պետք է պայքարել: Միայն իշխանությունների միջամտությունը բավարար չէ, պետք է ժողովրդի օգնությունը այս գործում:

@Lika@
04.11.2007, 14:13
Հնարավոր է, ասենք չպատժվեր այն դեպքում երբ պատժվողը կաշառված է, բայց հաստատ, որ կաշառակերությունը պատժվում է օրենքի ամենայն խստությամբ: Կաշառակերությունը պատժելը անհրաժեշտ է և դրա համար պետք է պայքարել: Միայն իշխանությունների միջամտությունը բավարար չէ, պետք է ժողովրդի օգնությունը այս գործում:

Այո, համաձայն եմ որ պետք է պատժել,բայց միշտ պատժվւմ է միայն կաշառք վերցնողը,դա է ամենասարսափելին.............:think

Սամվել
04.11.2007, 14:32
Այո, համաձայն եմ որ պետք է պատժել,բայց միշտ պատժվւմ է միայն կաշառք վերցնողը,դա է ամենասարսափելին.............:think

Ո՞վա քեզ տենց բան ասել
Կաշառք տվողին նույնպես օրենքով պատիժ է սահմանված :ok

@Lika@
04.11.2007, 14:36
Հա? Չգիտեի,ինչ պատիժա սահմանած? ես ինչ դեպքի հանդիպել եմ միշտ վերցնողնա պատժվել.........

Goga
04.11.2007, 22:59
Արդյոք կաշառք տվողները և կաշառք վերցնոցները, պետք է նւյն կերպ պատժվեն?
Միանշանակ երկուսն էլ, այսպես ասած, հանցանքի մասնակից են, և, ըստ իս, կաշառք տվողի պատիժն ավելին պետք է լինի, քան վերցնողինը:ok

Artgeo
04.11.2007, 23:35
Ես չեմ մասնակցել հարցմանը, որևէ պատասխան չեմ տվել: Քանի որ չգիտեմ, որ դեպքի մասին է խոսքը: Եթե խոսքը առողջ, նորմալ ու կաշառքի դեմ պայքարող հասարակության մասին է խոսքը, ապա երկուսն էլ պիտի պատժվեն: Եթե հիվանդ հասարակության մասին է խոսքը, ապա ոչ մեկը չպիտի պատժվի:

Universe
04.11.2007, 23:59
Մեկին հարցնում են.
-Ինչի՞ համար քեզ բանտ նստացրեցին:
-Կաշառակերության:
-Բա ինչպե՞ս շուտ ազատվեցիր բանտից:
-Կաշառքով:)
Մի խոսքով, ինչ պատիժ էլ սահմանվի, մեկա կաշառակերությունը չի վերանալու էս երկրի երեսից, քանի դեռ կան երկրներ եւ բնագավառներ, որտեղ փողը օրենքից ուժեղա համարվում...

Artgeo
05.11.2007, 00:19

Հասարակությունը պիտի պայքարի, առողջ հասարակությունը պիտի կանգնի դրա դեմ ;)

NetX
05.11.2007, 00:34
Կաշառք համարվում ա փողը, իսկ այլ իրեր "նվիրելը"/"ստանալը" կաշառք տալ/վերցնել չի համարվում...

քաղաքացի
05.11.2007, 00:39
Կաշառք համարվում ա փողը, իսկ այլ իրեր "նվիրելը"/"ստանալը" կաշառք տալ/վերցնել չի համարվում...
Համաձայն չեմ: Օրինակ դու ինչպե՞ս կանվանես ընտրություններին մեկ ձայնի համար 2կգ ձուկը: Դա ես կանվանեի «նվաստատուցիչ կաշառք»

@Lika@
11.11.2007, 12:47
Մի խոսքով, ինչ պատիժ էլ սահմանվի, մեկա կաշառակերությունը չի վերանալու էս երկրի երեսից, քանի դեռ կան երկրներ եւ բնագավառներ, որտեղ փողը օրենքից ուժեղա համարվում...

Լիովին համաձայն եմ::thinkՄեր երկրւմ քանի փողը ամեն ինչից վեր է ,հնարավոր չի լինի պատժել ոչ կաշառք տվողներին ,ոչ էլ կաշառք վերցնողնորին: Նաև պատժի գործելը կամ չգործելը ,կախված է միայն հասարակւթյւնից,եթե նա պայքարի և լւրջ միջոցներ ձեռնարկի, ապա կաշառակերւթյւնը կվերանա........:hands

dvgray
14.11.2007, 11:23
Կաշառքը ՝ դա ռուսական քաղաքակրթության և նրա արգասիքի ՝ ռուսական պետության հիմնաքարն է, կառավարման միակ ձևը: Չի լինի կաշառքը, չի լինի և Ռուսաստանը /այնպիսին, ինչպիսին է դարավոր "ռուսական մեծ երազում"/ :
Հիշում եմ 90-ականների սկիզբը, մինչև քոչարյանական ռեժիմի հաստատումը: Կաշառքի մասին լսում էի հատուկենտ դեպքեր, որոնք ըստ ամենայնի սովետի կղզիացած մնացուկներ էին և միտում ունեին լիովին վերանալու, հաշվի առնելով մարդկանց բնական մղումը սեփական ձեռքերով, քրտինքով, բիզնեսով վաստակել իր եկամուտը և լինել արժանապատիվ ու հարգված անձինք: Երբ մեր երկիրը քոչարյանական ռեժիմի "աշխատանքի" արդյունքում հերթական անգամ մխրճվեց ռուսական պետության մարմնի "համապատասխան" մասը, ծայրամասին հատուկ ժրաջանությամբ "կաշառքը", որպես՝ սրբություն սրբոց մտցվեց հայկական ֆորպոստային քվազիպետության "սահմանադրական" համակարգ, և այժմ դարձել է հիմքերի հիմքը, սահմանադրության առաջին կետը, որից բխում են սահմանադրական մնացած հոդվածները և օրենսդևական դաշտը: /խոսքը ավազակապետության ՝ "չգրված", բայց գործող սահմանադրության և նրան հարմարեցրաց արդեն "գրված" օրենքների մասին է: /
Կպնել "կաշառքին" , կնշանակի կպնել ֆորպոստի ինքնագիտակցությանը՝ ուղեղին :

Հ.Գ. Ոչ պետական ծառայող ազգաբնակչությունը հիմնականում կապ չունի այս չարիքի ակունքների և գոյության հետ անմիջականորեն: Եվ հետևաբար նրան անմիջականորեն մեղադրել, կամ առավել ևս նստացնել կաշառք տալու համար, հակատրամաբանական է:

Հ.Գ. 1
Մեր արդեն ավանդույթ դարձող կենսակերպը ապացուցում է հակառակը: Արդեն գործում է ռուսական պետականության բնական, նորմալ օրենքները ու մեխանիզմները, երբ "նստացնում" են ոչ թե կաշառք տալու, այլ կաշառք չտալու համար: /նայիր ՝ "Ռոյալ Արմերիա"-ի դեպքը/: Իսկ եթե, աստված չանի, պետական ապարատից ոմն մեկը համարձակվի չնստացնե՞՞՞լ... Վայն եկել տարել է նրան :): /նայիր այդ դատը դատած դատավորի այժմյան "ստատուսը"/:

Իրականում որ կատարյալ ավազակապետություն...

@Lika@
14.11.2007, 19:32
Ւզւմ ես ասել բոլոր ռւսները կաշառք տվող-վերցնողներ են?Ի դեպ ասեմ կաշառքը առաջին անգամ ի հայտա եկել ԱՄՆ-յւմ,էն էլ մասնավոր դեպքերով,հետո արդեն տարածվելա բազմաթիվ երկրներով մեկ,դե Հայաստանն էլ բացառւթյւն չի: Համ էլ կաշառակերւթյանը մասնակցւմ են ոչ միայն քաղաքական աշխատանք ւնացող անձիք, այլև ցանկացած մարդ ըստ իրավիճակի կարող է դառնալ կամ զոհ ,կամ էլ հանցքգործ: Հնարավոր է նաև կաշառք վերցնող կողմը ստիպի իրեն փող տալ օրինակ քննւթյւնները կամ ստւգարքը փակելւ համար:

linus
14.11.2007, 21:43
իսկ ընդհանրապես, ով ասաց որ պիտի պատժվեն :think
Ես չեմ հիշում դեպք, երբ ես կաշառք եմ վերցրել, բայց փոխարենը ահագին տվել եմ ու լավ ել արել եմ:P դրանից ես միայն օգուտ եմ ունեցել

Universe
14.11.2007, 23:33
Ի դեպ ասեմ կաշառքը առաջին անգամ ի հայտա եկել ԱՄՆ-յւմ,էն էլ մասնավոր դեպքերով,հետո արդեն տարածվելա բազմաթիվ երկրներով մեկ,դե Հայաստանն էլ բացառւթյւն չի: Համ էլ կաշառակերւթյանը մասնակցւմ են ոչ միայն քաղաքական աշխատանք ւնացող անձիք, այլև ցանկացած մարդ ըստ իրավիճակի կարող է դառնալ կամ զոհ ,կամ էլ հանցքգործ: Հնարավոր է նաև կաշառք վերցնող կողմը ստիպի իրեն փող տալ օրինակ քննւթյւնները կամ ստւգարքը փակելւ համար:
Lika-Կաշառքը ինչպես ասեցի միշտ ա եղել: Նույնիսկ հնագույն դարերում, երբ դեռ ՛՛փող՛՛ ասվածը չի եղել, մարդիկ իրենց առաջնորդներին մորթով, սննդով... ու այլ նմանատիպ զպռտիչներով են կաշառել աչքի ընկնելու համար: Այնպես որ կաշառք տալը դա դեռեւս հնուց եկած ՛՛ավանդույթ՛՛ է, իսկ ԱՄՆ-ին մեղադրել չենք կարող, քանի որ մինչեւ մեր Կոլոմբոսը Ամերիկան կհայտնաբերեր, մարդիկ իրար կաշառում էին այլ մայրացամաքներում...

@Lika@
15.11.2007, 18:52

:hands:hands
մերսի ւղղման համար,լավ էր...............................................