PDA

Դիտել ողջ տարբերակը : Բուսաբուժություն

Մանոն
03.11.2007, 18:45
Բուսաբուժությունը խոր արմատներ ունի և շատ գործածական է նաև արդի ժամանակներում: Եկեք այստեղ գրենք օգտակար բույսերի ու նրանց բուժիչ հատկությունների մասին:
Այ օրինակ Կակտուսը… Այդքան փշոտ ու այդքան օգտակա՞ր…:P
Կակտուսի բուժիչ հատկությունների մասին գիտեին դեռ հնդկացիները: Երկարությամբ կտրած և եփած կտորները նրանք (հիմա արդեն նաև շատ երկրներում) մինչ հիմա էլ օգտագործում են որպես թրջոց մրսածության դեմ:
Կակտուսից ճզմած հյութով բուժում են ռևմատիզմը, իսկ կտրտած կտորների,ծաղկաթերթերի էքստրակտի ու սպիրտի խառնուրդով` հիպերտոնիան և սիրտ-անոթային հիվանդությունները: Կան կակտուսի տեսակներ, որոնք հանդիսանում են լավ միզամուղներ: Վարունգի նման երկարուկ տեսակի կակտուսի փշերի հյութը անց է կացնում հարբածությունը: Կակտուսը համարվում է շատ առողջարար տարբեր բորբոքումների դեմ , մասնավորապես` սեռական օրգանների:
Կակտուսները կլանում են համակարգիչներից, հեռուստացույցներից հաղորված վնասակար էլեկրտրամագնիսական ճառագայթները:
Կակտուսի բարձր տեսակները և գնդաձև տեսակները պահպանում են ներդաշնակությունը տարբեր բնավորության տեր մարդկանց միջև, եթե այն աճեցվում է այն տարածքում, որտեղ նրանք կամ աշխատում են, կամ բնակվում:

StrangeLittleGirl
04.11.2007, 01:24
Մանո՛ն, կխնդրեի, որ նշես, թե ինչ գրականությունից ես օգտվել վերևի գրառումը կատարելիս:

Մի նրբություն էլ. . այս թեմայում քննարվող բույսերը կխնդրեի առանց բժշկի նշանակման չկիրառել, քանզի ինչքան էլ բույսեր լինեն, պետք է որ ունենան հակացուցումներ: Ես մի գիրք ունեմ, որտեղ գրված է մի շարք բույսերի հակացուցումների մասին, կարող եմ ժամանակի ընթացքում այստեղ մեջբերել:

Հ.Գ. Կակտուսի մասին ոչինչ չկար, բայց դա չի նշանակում, որ հակացուցում չունի:

Grieg
04.11.2007, 12:32

Զարմանալի է այդ դեպքում ինչու շատ բույսեր ի տարբերություն դեղերի մարդ կարող է գնել առանձ բժշկի նշանակման : Նման տրամաբանությամբ ռեհան, համեմ կամ այլ բույսեր ուտելուց առաջ պարտադիր է նայել հանրագիտարանում արդյոք այն հակացուցումներ չունի: Որոշ բույսերի /օրինակ ալոե/ հակացուցմները շատ հազվադեպ հանդիպող հիվանդություններ են:

http://www.epochtimes.ru/content/view/13209/7/
http://www.rxlist.com/cgi/alt/aloe_faq.htm
http://www.mayoclinic.com/health/aloe-vera/NS_patient-Aloe

StrangeLittleGirl
04.11.2007, 14:58
Զարմանալի է այդ դեպքում ինչու շատ բույսեր ի տարբերություն դեղերի մարդ կարող է գնել առանձ բժշկի նշանակման : Նման տրամաբանությամբ ռեհան, համեմ կամ այլ բույսեր ուտելուց առաջ պարտադիր է նայել հանրագիտարանում արդյոք այն հակացուցումներ չունի: Որոշ բույսերի /օրինակ ալոե/ հակացուցմները շատ հազվադեպ հանդիպող հիվանդություններ են:
Շատ դեղեր էլ հակացուցումներ ունեն, բայց մարդիկ կարող են առանց դեղատոմսի գնել դեղատներից:
Իսկ այն բույսերը, որոնք մենք որպես սնունդ ենք օգտագործում, վտանգավոր չեն, չնայած կան որոշակի հիվանդություններ, որոնց ժամանակ դրանց օգտագործումը ցանկալի չէ:
Այն բույսերը, որոնք որպես դեղ ենք օգտագործում, մեր ամենօրյա օգտագործման բույսերից չեն, կարող են ահռելի քանակությամբ որոշակի նյութեր պարունակել, որոնք տվյալ հիվանդին հեչ պետք չեն, ավելին՝ վնասակար են:

Մանոն
04.11.2007, 16:56
Մանո՛ն, կխնդրեի, որ նշես, թե ինչ գրականությունից ես օգտվել վերևի գրառումը կատարելիս:
Մի նրբություն էլ. . այս թեմայում քննարվող բույսերը կխնդրեի առանց բժշկի նշանակման չկիրառել, քանզի ինչքան էլ բույսեր լինեն, պետք է որ ունենան հակացուցումներ: Ես մի գիրք ունեմ, որտեղ գրված է մի շարք բույսերի հակացուցումների մասին, կարող եմ ժամանակի ընթացքում այստեղ մեջբերել:
Հ.Գ. Կակտուսի մասին ոչինչ չկար, բայց դա չի նշանակում, որ հակացուցում չունի:
Այս նյութը տպագրված էր մի ժուռնալի "НатурАптека" բաժնում, որտեղ պարբերաբար տպագրվում են բուժիչ հատկություններ ունեցող բույսերի մասին: Բայց այ հեղինակը նշված չէր: Հետևաբար ես համամիտ եմ Բյուրի հետ, որ ամեն դեպքում անհրաժեշտ է ինֆորմացիան ճշտել համապատասխան բժշկի հետ, հետո միայն` գործածել:

Դեկադա
13.11.2007, 11:37
Արևքուրիկի(зверобой)թուրմ---------Օգտակար է առաջին հերթին ուժեղ սեռի ներկայացուցիչների համար,քանի որ օգնում է ազատվել նյարդային գերլարումից, հանում է սթրեսը և հոգնածությունը:
Եղինջի թուրմ----Հարուստ է տարբեր հանքային նյութերով, ինշպես նաև С վիտամինով, ինչը կարևոր է գարնանային ավիտամինոզի ժամանակ:Թարմացնում է դեմքի գույնը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում առաջին հերթին կանանց:

StrangeLittleGirl
13.11.2007, 13:56
Արևքուրիկի(зверобой)թուրմ---------Օգտակար է առաջին հերթին ուժեղ սեռի ներկայացուցիչների համար,քանի որ օգնում է ազատվել նյարդային գերլարումից, հանում է սթրեսը և հոգնածությունը:
Որոշ ցավերի դեպքում ցավազրկող հատկություն էլ ունի ;)

StrangeLittleGirl
13.11.2007, 14:20
Ու նաև՝ հակացուցված է բարձր ջերմաստիճանի, զարկերակային բարձր ճնշման դեպքում: Երկարատև օգտագործման արդյունքում կարող է զարգանալ ֆիտոդերմատոզ (բույսերով պայմանավորված մաշկի ախտահարում), տղամարդկանց մոտ՝ պոտենցիայի իջեցում:

Magic-Mushroom
13.04.2010, 21:14
Արևքուրիկի(зверобой)թուրմ---------Օգտակար է առաջին հերթին ուժեղ սեռի ներկայացուցիչների համար,քանի որ օգնում է ազատվել նյարդային գերլարումից, հանում է սթրեսը և հոգնածությունը:
Եղինջի թուրմ----Հարուստ է տարբեր հանքային նյութերով, ինշպես նաև С վիտամինով, ինչը կարևոր է գարնանային ավիտամինոզի ժամանակ:Թարմացնում է դեմքի գույնը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում առաջին հերթին կանանց:

Արևքուրիկը(зверобой)շատ վտանգավոր է,քանի որ հանդիսանում է լյարդի ֆերմենտների ինգիբատոր,այսինքն արգելափակում է որոշ ֆերմենտների գործունեությունը ու ասենք եթե տիրամինով(կալբասեղեն,մսամթերք,կաթ)ուտեք,ապա կարող է սրտի կաթված ստանաք,քանի որ տիրամինը օրգանիզմում վերածվում է դոպամինի,իսկ Արևքուրիկը թույլ չի տալիս որ օրգանիզմից հեռանա ավելլորդ դոպամինը,ճիշտ է նա շատ լավ անտիդեպրեսանտ է,բայց պետք է օգտագործման ընթացքում անպայման դիետա պահել,ես խորհուրդ կտայի նրա փոխարեն Մելիսա օգտագործել: