PDA

Դիտել ողջ տարբերակը : Philosopher. Մտածումներ ու ակնարկներ

Philosopher
03.11.2007, 12:17
Կինը - 1

Դու խնդրում ես ինձ` թույլ տալ նստել պատուհանի մոտի նստարանին, ես շրջվում եմ ու բացում այնտեղ տանող քո արահետը: Նստելով ասում ես` "շնորհակալություն": Չես ասում, շշնջում ես: Հիշու՞մ ես հոկտեմբերյան այն առավոտը, երբ դու, պարտաճանաչդ, եկար հանդիպման, առավոտ վաղ, ստիպված վաղ: Դող կար մեջդ, սարսափելի մրսում էիր, բայց այլ դող էր, միջիցդ կանացիությունը քամող, թիկունքիցդ սառը բարձրացող ու ծոծրակդ տաքացնող դող: Հիշում ես: Արդեն եկել էր, դունչը դնչիդ դեմ արած` շնչում էր քեզ, դու շնչում էիր կյանքը: Դնչիցդ, վզիցդ բարձրացող շունչը քամում էր երազդ ու մաճառում երակներիդ մեջ: Բերանումդ մնաց նրա դարչնի համն ու դնչի ծակող մազերը, երազումդ մնաց նա` ավելացող, հետո` թնդացող համով, հետո` անհամ... Աստված: Հրաժեշտի փողոցի մայթին հասնելիս խանգարեց այս վաղ առավոտով փողոցը մաքրող ծերացածը, բաժանեց, տրոհեց, ջլատեց հեռացումից առաջ այդ հեռացումը:
Բերանումդ` դարչնահամ, ձեռքիդ նոտաների տետր բռնած` իբրև լռության երաժշտություն, աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած, նստեցիր մոտակա նստարանին... Ծերացածը անցավ մոտովդ, ծերացումդ սկսվեց...
Այսօր նստած ես պատուհանի մոտի նստարանին, երիտասարդացումի հմայքին` նվիրումով սպասող, նրա սպասումը աշխարհից բաժանումիդ սահման դարձրած, նրան ասած` "սպասիր"-ը` աշխարհին ուղղված` շնորհակալություն դարձրած...
Խնդրեմ, Կին...

Philosopher
04.11.2007, 16:52
Էպիգրամ` անհայտ գիտնականին...

Սլանում ես քայլքով քո անջահել,
Քիթդ տնկած առաջ` իբրև ածիլ,
Ո՞վ է արդյոք կյանքդ այդպես մաղել
Ու հնարել գլուխդ` վարակածին...

Էպիգրամ անհայտ կնոջը...

Փալասացած հոգով ու երազով
Կախված կյանքից անբախտ` բախտին հլու,
Գոյությանդ սիրտը փոխած հալով,
Էլ դու չունես ոչինչ կյանքին տալու:

schuschanik
04.11.2007, 22:25
Կինը - 1

Դու խնդրում ես ինձ` թույլ տալ նստել պատուհանի մոտի նստարանին, ես շրջվում եմ ու բացում այնտեղ տանող քո արահետը: Նստելով ասում ես` "շնորհակալություն": Չես ասում, շշնջում ես: Հիշու՞մ ես հոկտեմբերյան այն առավոտը, երբ դու, պարտաճանաչդ, եկար հանդիպման, առավոտ վաղ, ստիպված վաղ: Դող կար մեջդ, սարսափելի մրսում էիր, բայց այլ դող էր, միջիցդ կանացիությունը քամող, թիկունքիցդ սառը բարձրացող ու ծոծրակդ տաքացնող դող: Հիշում ես: Արդեն եկել էր, դունչը դնչիդ դեմ արած` շնչում էր քեզ, դու շնչում էիր կյանքը: Դնչիցդ, վզիցդ բարձրացող շունչը քամում էր երազդ ու մաճառում երակներիդ մեջ: Բերանումդ մնաց նրա դարչնի համն ու դնչի ծակող մազերը, երազումդ մնաց նա` ավելացող, հետո` թնդացող համով, հետո` անհամ... Աստված: Հրաժեշտի փողոցի մայթին հասնելիս խանգարեց այս վաղ առավոտով փողոցը մաքրող ծերացածը, բաժանեց, տրոհեց, ջլատեց հեռացումից առաջ այդ հեռացումը:
Բերանումդ` դարչնահամ, ձեռքիդ նոտաների տետր բռնած` իբրև լռության երաժշտություն, աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած, նստեցիր մոտակա նստարանին... Ծերացածը անցավ մոտովդ, ծերացումդ սկսվեց...
Այսօր նստած ես պատուհանի մոտի նստարանին, երիտասարդացումի հմայքին` նվիրումով սպասող, նրա սպասումը աշխարհից բաժանումիդ սահման դարձրած, նրան ասած` "սպասիր"-ը` աշխարհին ուղղված` շնորհակալություն դարձրած...
Խնդրեմ, Կին...

:) խորը մտքեր էին..... այս հատվածը հիշեցրեց ինձ « Երիցս խաչվածը »վեպը

եթե ունես նման մտորումների շարք, ապա հաճույքով կընթերցեի.....:oy

Philosopher
12.11.2007, 14:19
:) խորը մտքեր էին..... այս հատվածը հիշեցրեց ինձ « Երիցս խաչվածը »վեպը

եթե ունես նման մտորումների շարք, ապա հաճույքով կընթերցեի.....:oy

Ունեմ` նման ու ոչ նման...

Աղջիկը

Նստած եմ 39 համարի երթուղային տաքսու մեջ: Դիմացիս նստարանին նստած ես դու` տատիդ շորերի նոր տարբերակները հագած, տատիցդ ավելի ամոթխած հայացք ունեցող, տատիդ առաջին գիշերվան երնեկ տվող աղջիկ: Շորերդ ու զարդերդ պարզ են, ճիշտ այնպիսին, ինչպիսին հագավ տատդ` դիմացի հարևանի տուն գնալու համար: Կիրակի էր: Տոն: Մայրը ալյուրի ուղարկեց, ու քանի դեռ իր գործերին էր, տատդ հագավ Թիֆլիսից հոր բերած զարդերն ու դուրս եկավ: Քո զարդերն էլ նույնն են` նույն ամոթխած անմեղությամբ: Անմեղսունակության վերածվող հայաքդ` խեթ-խեթ շրջումներիդ ուղեկից դարձրած, գնում ես: Մորդ պատասխանելով, թե տաս րոպեից, ճիշտ տաս րոպեից տանը կլինես` գնում ես: Գնում ես... Բայց չէ, դու չես գնում, երիտասարդ, պատանի կյանքդ է գնում, աստվածատուր մարդն է մեջդ մեռնում` արդեն առանց ջղաձգումների, կյանքն է մեռնում` ազգիդ պատմական ջղաձգումը կենսափորձ դարձրած, դու ես մեռնում` ետևումդ նստած մարդու աչքերում: Մարդ է մեռնում: Արթնանալ է պետք:

schuschanik
12.11.2007, 16:21

Համեմատելով անցյալն ու ներկան ,երիտասարդ աղջնակի և տատիկի կերպարանքով, արդյո՞ք ուզում ես շեշտել անցյալում `միջմարդկային հարաբերութոյւնների անաղարտ լինելու փաստը ::)

Ավելացվել է 1 րոպե անց
Ինչու՞ ես ձգտում աղջկան նմանեցնել իր տատիկին....

Philosopher
12.11.2007, 16:34
Համեմատելով անցյալն ու ներկան ,երիտասարդ աղջնակի և տատիկի կերպարանքով, արդյո՞ք ուզում ես շեշտել անցյալում `միջմարդկային հարաբերութոյւնների անաղարտ լինելու փաստը ::)
Ոչ:)

Ինչու՞ ես ձգտում աղջկան նմանեցնել իր տատիկին....
Չեմ նմանեցնում, նման է:)

schuschanik
12.11.2007, 17:05
:)Վերջին նկարագրությունը մի տեսակ բարդ է , չեմ կարողանում հասկանալ տողերի արանքում թաքնված մտքերը: Սակայն ընդհանուր պատմվածքը քաղցր հուշեր արթնացրեց...մի գուցե տատիկս ել է ունեցել Թիֆլիսից բերված զարդեր.....նա թիֆլիսահայ էր....
......ոնց կուզեի մի քանի տարով ետ պտտել կյանքի անիվը....:oy

Մարիաննա
12.11.2007, 17:15
Շուշանիկ, ինձ թվում է՝ չպետք է տատիկի ուղղությամբ կենտրոնաս: Ինչքան հասկացել եմ, Փիլիսոփան ուզում է ասել, որ աղջիկը «հին» էր: Իսկ տատիկը, ըստ երևույթին՝ ժամանակային առումով էր ծրագրի մեջ ընկել: :))

schuschanik
12.11.2007, 17:18

:) Համամիտ եմ, բայց տատիկն էլ ինչ որ խորհրդավորություն է հաղորդում :)

Philosopher
12.11.2007, 17:19
Շուշանիկ, բոլորիս տատիկները տարբեր տեղերից են, բայց կա մի բան, որ նրանց միավորում է` ապրելու ավանդույթը, իսկ դա ողբերգություն է: Ու ողբերգություն է էն, որ աղջիկը ընդամենը իր տատին է նման: Կարող էր ուրիշ լինել: Բա ողբերգություն չի՞: Բարդ չի, ուղղակի հասարակ, սովորական ողբերգություն (ֆաշիզմ էի ասելու):

dvgray
12.11.2007, 17:21
Շուշանիկ, ինձ թվում է՝ չպետք է տատիկի ուղղությամբ կենտրոնաս: Ինչքան հասկացել եմ, Փիլիսոփան ուզում է ասել, որ աղջիկը «հին» էր: Իսկ տատիկը, ըստ երևույթին՝ ժամանակային առումով էր ծրագրի մեջ ընկել: :))

Իսկ ինձ թվում է, ամեն մեկն էլ ազատ է կենտրոնանալ հենց նրա վրա, ինչի վրա կենտրոնանում է ենթագիտակցորեն:
Փիլիսոփան թե ինչ է ուզում ասել, դա դեռ չի նշանակում որ դիմացինը հենց այդ է ուզում լսել :):

Մարիաննա
12.11.2007, 17:33
Իսկ ինձ թվում է, ամեն մեկն էլ ազատ է կենտրոնանալ հենց նրա վրա, ինչի վրա կենտրոնանում է ենթագիտակցորեն:
Փիլիսոփան թե ինչ է ուզում ասել, դա դեռ չի նշանակում որ դիմացինը հենց այդ է ուզում լսել :
Իսկ ինձ թվում է, որ իմ գրառման մեջ Շուշանիկ անունը կար: :) Իսկ Շուշանիկը ակնհայտորեն ուզում էր հասկանալ՝

չեմ կարողանում հասկանալ տողերի արանքում թաքնված մտքերը:
Ես միայն փորձեցի իմ հասկացածը փոխանցել Շուշանիկին: :)

schuschanik
12.11.2007, 17:42
Իսկ ինձ թվում է, որ իմ գրառման մեջ Շուշանիկ անունը կար: :) Իսկ Շուշանիկը ակնհայտորեն ուզում էր հասկանալ՝

Ես միայն փորձեցի իմ հասկացածը փոխանցել Շուշանիկին: :)

:) կարևորը մենք իրար հասկացել ենք......

Philosopher
13.11.2007, 12:12
Չինովնիկը - 1

Վաղուց չէի լսել ռուս պետական գործիչներին: Հիմա եթերում "Время"-ն է, ու իր Տոլստոյ ազգանունով խիստ հպարտ հաղորդավարը հարցնում է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին. "Ինչո՞վ են հատուկ ու տարբերվում մոտակա խորհրդարանական ընտրությունները": Պատասխանի համար արժեր Նոբելյան մրցանակ տալ. "Այս ընտրությունները հատուկ են նրանով, որ դրանք Ռուսաստանի պատմության մեջ առաջին հինգերորդ խոհրդարանական ընտրություններն են": Խոստովանեմ` հպարտացա. ես ժամանակակիցն եմ ռուսական խորհրդարանական առաջին առաջին, առաջին երկրորդ, առաջին երրորդ և առաջին չորրորդ խորհրդարանական ընտրությունների: Իվանովոյի կոլտնտեսությունը սպասում է ռուս չինովնիկի մաղարիչին` նոբելյան մրցանակի համար:

Philosopher
04.01.2008, 12:53
Կարդում եմ Չարենց, 33-37 թթ. գրված գործերը, այն Չարենցի գործերը, որը հանկարծ ելավ քնից, արթնացավ ստանլինյան կյանքի արյունահոտ արբունքից ու հասկացավ. ինքը ծառայել է մարդկային գոյության ոչնչնացմանը, ինքը ծառայել է մարդու, առանձին, փոքր, ապա` հանճարեղ, մի նաիրյան իշխանի ոնչնացմանը, ինքը ծառայել է կործանմանը` փրկություն երազելու ինքնախաբեական քնում: Ու ելավ իր դեմ, քանդեց իր ստեղծած բոլոր միֆերը, մերկացրեց, դիմակազերծեց ինքն իրեն ու այն իրականությունը, որը սովոր էր տեսնել Չարենց-գովերգուին, երկաթ երգող Չարենցին ու մոռացել էր, որ նա իր ներսում դեռ մարդ է, որ հետո պիտի դառնար արդեն մարդ... Այստեղ, սակայն, Չարենցի մասին չէ, որ ուզում էի ասել, այլ հայգրողականության ոչ-չարենցային մասի: Փնտրեցի ինքն իր, իր աստվածների պանթեոնի դեմ ելած ուրիշ հայ մեծի, որ չարենցյան դաժանությամբ ու անկեղծությամբ կմերկացնի իրեն, իր երազախաբությունները ու վճռականություն կունենա բուժվել ինքնաթույն խայթոցներից: Չգտա: Ու սա արդեն երիցս ողբերգություն է: Գուցե դուք գտնեք, ես չգտա...

16.12.2007

ivy
24.01.2008, 14:33
Կինը - 1

Դու խնդրում ես ինձ` թույլ տալ նստել պատուհանի մոտի նստարանին, ես շրջվում եմ ու բացում այնտեղ տանող քո արահետը: Նստելով ասում ես` "շնորհակալություն": Չես ասում, շշնջում ես: Հիշու՞մ ես հոկտեմբերյան այն առավոտը, երբ դու, պարտաճանաչդ, եկար հանդիպման, առավոտ վաղ, ստիպված վաղ: Դող կար մեջդ, սարսափելի մրսում էիր, բայց այլ դող էր, միջիցդ կանացիությունը քամող, թիկունքիցդ սառը բարձրացող ու ծոծրակդ տաքացնող դող: Հիշում ես: Արդեն եկել էր, դունչը դնչիդ դեմ արած` շնչում էր քեզ, դու շնչում էիր կյանքը: Դնչիցդ, վզիցդ բարձրացող շունչը քամում էր երազդ ու մաճառում երակներիդ մեջ: Բերանումդ մնաց նրա դարչնի համն ու դնչի ծակող մազերը, երազումդ մնաց նա` ավելացող, հետո` թնդացող համով, հետո` անհամ... Աստված: Հրաժեշտի փողոցի մայթին հասնելիս խանգարեց այս վաղ առավոտով փողոցը մաքրող ծերացածը, բաժանեց, տրոհեց, ջլատեց հեռացումից առաջ այդ հեռացումը:
Բերանումդ` դարչնահամ, ձեռքիդ նոտաների տետր բռնած` իբրև լռության երաժշտություն, աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած, նստեցիր մոտակա նստարանին... Ծերացածը անցավ մոտովդ, ծերացումդ սկսվեց...
Այսօր նստած ես պատուհանի մոտի նստարանին, երիտասարդացումի հմայքին` նվիրումով սպասող, նրա սպասումը աշխարհից բաժանումիդ սահման դարձրած, նրան ասած` "սպասիր"-ը` աշխարհին ուղղված` շնորհակալություն դարձրած...
Խնդրեմ, Կին...

Քո մտորումները կարդալով՝ մարդ կարող է զգալ ու մտածել սովորել, բառիս բուն իմաստով:
Երբեք չէր մտածի, թե մտորում կոչված տասը տողը կարող է այսքան բան ասել... էնքան խորն է, որ լողալ չիմացողը մինչև խորքը այդպես էլ չի հասնի, բայց չի խեղդվի, որովհետև գրածդ խեղդող չի, այլ փրկող... Փրկում է պարզամտությունից, սև ու սպիտակից բացի մնացած բոլոր գույները տեսնելու անկարողությունից, զգայարանների ժանգոտումից, ուղեղի ծալքերի թառամումից, կյանքն ու մարդուն հասկանալու բացարձակ անընդունակությունից: Երանի թե կարդալով ամեն մեկը սովորի գտնել իր փրկությունը...

Հ.Գ. «աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած»... էս ինչ գժվելու միտք է...

Philosopher
24.01.2008, 15:14
Կնոջը ձեռք բերելով` տղամարդը ձեռք է բերում հենց կնոջը, տղամարդուն ձեռք բերելով` կինը ձեռք է բերում տիեզերքը: Էս էր ասածս, մնացածը դետալներ էին, դետալներ, որոնք կյանքի իմաստն են կրում իրենց մեջ, դետալներ, որոնցից յուրաքանչյուրը տիեզերակառույցի մի ակնարկ է. "Ես կամ, դու իմն ես, մենք հաշտ ենք": Երանի բոլոր նրանց, ովքեր կարող են ապրել էն, ինչ ապրում է Կինը ու, իհարկե, զգալ դա: Մեծ երանություն է, երբ զգում ես, որ կյանքի հետ խոսում ես, երբ կյանքը լուռ չէ: Կյանքը կա ու կաս դու: Հանդիպումից մեծ բան տիեզերքում չկա:)