PDA

Դիտել ողջ տարբերակը : Մայր



Tig
03.11.2007, 11:52
Առաջարկում եմ այս բաժնում տեղադրենք մեր ծնողներին նվիրված մեր բանաստեղծությունները:


Մայր

Ինչպե՞ս ենք մենք կոչում նրան,
Ում կյանքով ենք մեր պարտական:
Ինչպե՞ս ենք մենք կանչում նրան,
Երբ անհույս ենք անօգնական:
Մայր,
Կանչում ենք որդիաբար,
Մայր,
Կանչում ենք թեկուզ անմայր:
Մայր,
Դեռ չասած բառն այդ անմար,
Մայր,
Լսում ես մեր կանչն անճար:
Մայր,
Միշտ հասնող որդուդ կանչին,
Մայր,
Իմաստուն ու թանկագին:

Երբ որ պետք է, քո խստությամբ,
Երբ որ պետք է, քո բարությամբ,
Ցույց ես տալիս մեզ ճիշտ ուղին,
Որ մեր ոտքը չառնի քարին:
Բայց միշտ չէ, որ լսում ենք քեզ,
Բայց միշտ չէ, որ լինում ենք հեզ,
Ուզում ենք, որ ինքներս մենք
Այս աշխարհում կողմնորոշվենք:
Բայց դու երբեք չես նեղանում,
Մեզ ներում ես ու հասկանում...
Շատ մեծեր են ձեզ մեծարել,
Անթիվ դարեր ձեզ նվիրել,
Մայրեր ներկա և ապագա
Ախր ինչպե՞ս ձեզ չսիրել:
Սերն այդ միշտ չէ արտահայտվում,
Բայց վառվում է այն մեր սրտում:
Եվ թեկուզ դարեր էլ անցնեն,
Անթիվ սերունդներ գան անցնեն,
Ձեր սերն է մեզ ջերմացնելու,
Հույսերը մեր ամրացնելու,
Գուրգուրելու, փայփայելու,
Նոր ուժ է մեզ պարգևելու...
Չեմ ուզում ձեզ աստվածացնել,
Որպես կուռքի ձեզ մեծարել:
Դուք միշտ պարզ ու միշտ հասարակ,
Տան օջախի անմար կրակ,
Եվ ընկեր եք մեզ, և Աստված,
Ամբողջությամբ սիրով լցված...

rainbow
21.01.2008, 13:58
Ծնողներիս


Այս աշխարհում լույս բարության երկու կաթիլ,
Օվկիան երկու ՝իմ այս փոքրիկ փոքրիկ սրտում
Խեղճ իմ մտքին ՝թեվեր ճերմակ,
Ինձ պինդ գրկած երկու լուսե անվերջություն.
Արեվ երկու՝
Ու մութն անզոր է պերճ գիշերների՝
Իմ սիրտը երկու հրեշտակ ունի:

Իմ ըմբոստ հոգու կեսերում երկու՝
Ճերմակ նժարն ես բարի մտքերի,
Իմ խղճի անուշ աղոթքի ձայնն ես,
Հետքն ես հոգուս ճերմակ անուրջների՝
Մայր իմ սիրելի,
Մեծ իմ օվկիանը փոքրիկ սրտիս մեջ,
Իմ առավոտը, արեվս բարի:

Գորշ այս աշխարհում՝ ճերմակ իմ արահետ,
Որ գծում ես շուրջս արդարության ճամփաբաժան,
Լույս մանում կյանքիս էջերի մեջ,
Հաղթություն իմ՝ Հայր իմ հարազատ,
Իմ սրտի համար առագաստ ամուր՝
Փոթորկոտ ծովում,
Սանդուխք, որ միտքս հար վեր է հանում՝
Գիտեմ՝ թիկունքդ բիրտ քամիներին,
Բախտիս լույսն ես արարում՝
Բարության նշխար իմ,
Թանկ , հարազատ հայր իմ

Այս մեծ աշխարհում լույս բարության կաթիլ երկու,
Որ եվ ծով են եվ օվկիաններ անհատակ,
Խեղճ իմ մտքին ճերմակ թեվեր երկու,
Ինձ պինդ հյուսված երկու ջերմ կյանք