PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի 35%-ից ավելին սոված է

Artgeo
03.11.2007, 01:09
Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության Միջազգային պարենային ծրագրի տվյալների Հայաստանի 35%-ից ավելին գտնվում է աղքատության շեմին։ Մի՞թե այս ցուցանիշները համապատասխանում են «երկնիշ առաջընթաց» ապրող երկրին և աֆրիկյան հետամնաց երկրներին միևնույն ժամանակ։
http://www.wfp.org/country_brief/hunger_map/map/hungermap_popup/map_popup.html

Ո՞վ է ստում։

Taurus
03.11.2007, 10:13
Արտ երևի սենց ավելի ճիշտ կլիներ, 35% շատ սոված են, բայց հետաքրքիր ա, էտ վոնց են հաշվել? եթե սոցիոլոգիական հարցման միջինն աուրեմն կարա լինի 5% ավել պակաս:

Dayana
03.11.2007, 12:57
Ըստ Միացյալ Ազգերի Կազմակերպության Միջազգային պարենային ծրագրի տվյալների Հայաստանի 35%-ից ավելին գտնվում է աղքատության շեմին։ Մի՞թե այս ցուցանիշները համապատասխանում են «երկնիշ առաջընթաց» ապրող երկրին և աֆրիկյան հետամնաց երկրներին միևնույն ժամանակ։
http://www.wfp.org/country_brief/hunger_map/map/hungermap_popup/map_popup.html

Անկեղծ ասած չզարմացա :( Փողոցներում ավելի շատ մուրացկանների եմ հանդիպում քան " չմուրացկանների" :(

Ո՞վ է ստում։

Ստում ենք մենք հայերս , կամ կարող ենք ասել կառավարությունը, սակայն դա ոչինչ չի փոխում ։ Եթե մեզանից ամեն մեկը բարեխիղճ հարկեր մուծի , հուսով եմ ոչ հեռու ապագայում , ամեն ինչ լավ կլինի և այս ցուցանիշն էլ կփոխվի ։ Չնայած գուցե մինչև այդ, այսպես կոչված բերեփոխումներն իրականանան , մեզանից շատերն արդեն Հայստանցի չեն լինի :( ցավոք :(

Robson
03.11.2007, 21:34

Շատ ավելի կարեոր է հավաքագրված հարկերի ճիշտ տնօրինումը, համոզված կարոգ եմ ասել, որ մեր երկրում որքան շատ է հարկ հավաքվում , այնքան ավելի սանձարձակ
է դառնում վարչական ապարատը.

CactuSoul
03.11.2007, 23:09
Հետաքրքիր է՝ ինչ չափանիշներով են որոշում սովածությունն ու կուշտությունը:think…

Ո՞վ է ստում։
Հարցմանը ենթարկվածները:D…
Չէ, լուրջ, հայերը շատ են սիրում ամեն ինչ մռայլ գույներով ներկայացնել, անընդհատ բողոքել, կարևոր չի՝ ինչից, բայց բողոքել, ասել, որ վատ ա, ինչքան էլ լավ լինի:P: Դե, պարզ ա, բոլորի մասին չեմ ասում, բայց մեր ազգի մեծ մասը, ցավոք, հենց էսպիսին ա: Քո նման "We are the world, we are the children…" ասողներն (:love), Արթ ջան, քիչ են…

Ես ինքս բախտ եմ ունեցել սոցիոլոգիական հարցում անցկացնելու ու ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ հարցվողների 90%-ից ավելին կա՛մ կտրականապես հրաժարվում էր ասել, թե ինչքան է իրենց ընտանիքի ամսեկան եկամուտը, կա՛մ այնպիսի ծիծաղելի թվեր էր ասում, որ, մեղմ ասած, ո՛չ տան կահավորանքին ու վերանորոգմանն էր համապատասխանում, ո՛չ էլ նախորդ տված պատասխաններին;):

Ինչ վերաբերում է մուրացիկներին. նրանցից շատերն էլ իրականում ոչ թե կարիքից դրդված են փող մուրում, այլ այն պատճառով, որ դա շատ եկամտաբեր «աշխատանք» է: Չէ, լավ, կներեք, չակերտներն ավելորդ են. դերասան լինելու համար էլ տաղանդ է պետք:ok:D:(…

Մի խոսքով, թեմայից չշեղվենք:oy, ասածս էն ա, որ տնտեսական երկնիշ աճը չգիտեմ, բայց 35% սոված ժողովուրդը հաստատ չափազանցություն է: Թեպետ, իհարկե, սովածներ կան ու քիչ չեն:

Fobus
14.11.2007, 18:08
Արտգեոն երևի 3,5-ը ու 35-ը իրար հետ շփոթել ա :D:D:D

քաղաքացի
14.11.2007, 18:15
Արտգեոն երևի 3,5-ը ու 35-ը իրար հետ շփոթել ա :D:D:D
Հարգելի Fobus, Artgeo-ն տվել է մի հղում բոլոր այն մարդկանց համար ովքեր կասկածում են այդ թվերի վրա: Արտահայտվելուց առաջ կարող ես click անել ու համոզվել:
http://www.wfp.org/country_brief/hun...map_popup.html

Պանդուխտ
14.11.2007, 21:58
Սոված եւ աղքատ բառերը նոյնը չեն: