PDA

Դիտել ողջ տարբերակը : Լրատվական բլոկադա

Artgeo
02.11.2007, 15:44
Այսօր Հայաստանը գտնվում է լրատվական ծանր բլոկադայի մեջ: Այսպիսի բլոկադա չի եղել նույնիսկ «մութ ու ցուրտ» տարիներին: Փակվեց Ա1+-ը, անջատվեց «ՆՏՎ»-ն, հոկտեմբերի 26-ի կողմերը անջատվեց CNN-ը: Հեռուստատեսությունը գրեթե ամբողջությամբ ինքնացենզի է ենթարկվում։ Շատերը կպնդեն, որ կան երկրներ, որտեղ խոսքի ազատություն չկա: Սակայն ես չեմ ուզում, որ Հայաստանը նմանվի Ռուսաստանին կամ մեկ այլ երկրի: Օրինակ Վրաստանում այսօր ընդդիմությունը միտինգ է կազմակերպել, որը 6 ալիք է ուղիղ եթերով ցույց տալիս։ Հայաստանում ընդդիմության միտինգը հոկտեմբերի 26-ին գրեթե չլուսաբանվեց։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանում հայ մարդը իրավունք չունի իմանալ երկրի ներքաղաքական զարգացումները ներքին հեռուստաեթերից։ Ինչո՞ւ պիտի նա դիմի ինտերնետի արտասահմանյան կայքերին։ Ինչո՞ւ է հայ մարդը զրկված երկրի իրադարձությունների մասին անաչառ ու իրական լրատվություն ստանալուց։ Ինչո՞ւ։

Egern.net
03.11.2007, 21:47
CNN-ի անջատումը չեմ կարծում թե դրա հետ կապված էր, իսկ մյուսների հետ լրիվ համաձայն եմ: Նույնիսկ կարելի է մեծացնել շարքը...

Իսկ պատճառը ես այսպես եմ պատկերացնում: Հայաստանում գրեթե չկան այնպիսի լրատվամիջոցներ, որոնց նպատակը լրատվություն տալն է: Որովհետև օբյեկտիվ լրատվությունը այսօր չի բխում այն մարդկանց շահերից, ովքեր ֆինանսավորում են, կամ ովքեր հսկում են տվյալ լրատվամիջոցին: Տեսեք.

Ոչ մի հեռուստաընկերության լրատվական ծառայություն այսօր իր պրոֆեսիոնալ գործունեությամբ չի զբաղվում: Պատճառները... Շատերի միակ նպատակը փող սարքելն է, ինչի համար որակյալ լրատվություն տալը պարտադիր չէ, մյուսներին արգելված է նորմալ լուրեր հաղորդել .... Միայն Գյումրիի Գալա հեռուստաընկերության օրինակը ապացուցում է, որ պատճառը հաստատ լրագրողների պրոֆեսիոնալիզմի բացակայությունը չէ.....

Թերթերը... ես անձամբ ծանոթ եմ մի քանի թերթի, որոնց մեջ նորից լուրջ լրատվամիջոց դժվար է գտնել: Հայոց Աշխարհը վարչապետի խոսափողն է, Հայկական Ժամանակը` Նիկոլ Փաշինյանի, երբեմն էլ` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ազգը` Արա Աբրահամյանի և այլն... Բոլորը ներկայացնում են շատ սուբյեկտիվ տեսակետներ. օբյեկտիվ լրատվություն ոչ մեկ չի տալիս:

Ինտերնետում վիճակը այլ է: Այստեղ կա ամեն տեսակ լրատվամիջոց: Լավագույնը անկասկած a1plus.am-ն է. դա հասկանում են երևի բոլորը (տեսեք միայն circle.am-ի տասնյակը): Հետո երևի` panarmenian.net-ը, որը էլի, կարծես իշխանական քարոզչությամբ չի զբաղվում: Բայց դե ինտերնետային լրատվամիջոցները "եղանակ չեն ստեղծում" երկրում....

Հայաստանցու միակ լրատվության աղբյուրը նորից մնում է "Ազատություն" ռադիոկայանը, որը ֆինանսավորվում է արտերկրի կառավարությունից: Բայց դե լրագրողները պրոֆեսիոնալներ են, կատարում են իրենց մասնագիտական պարտքը և չեն վախենում ամալյաններից... երևի սա է միակ ձևը` նորմալ, անաղարտ լրատվամիջոց մնալու...

Հ.Գ. Այս հարցը վերջերս քննարկվում էր ռազմավարական հետազոտությունների կենտրոնում. շատ հետաքրքիր էր (չնայած երևի ոչ մի հեռուստաալիք ցույց չտվեց): Տարբեր տեսակետներ հնչեցին: Ռադիոլուրից Թաթուլ Հակոբյանն օրինակ բերեց, որ մինչև Ազատությունը Հանրայինից հանելը Ռադիոլուրը անընդհատ մրցակցում էր նրա հետ և փորձում էր հետ չմնալ ու պրոֆեսիոնալիզմով չզիջել: Ու բավականին ստացվում էր: Իսկ հիմա` կարծես մրցակցությունը վերացել է: Եվ մարդիկ ստիպված են լինում (իր բառերով) "պադվալներից հանել փոշոտ ռադիոները ու փնտրել Ազատության ձայնը":
Մի ուրիշ լրագրող էլ ասաց. "Ուզու՞մ եք անկախ լրատվամիջոցներ: Խնդրեմ. ասացեք Արմեն Գևորգյանին և Վիկտոր Սողոմոնյանին թող չզանգեն հեռուստաընկերություններ"......
Իրոք, շատ մտահոգիչ է....

P.S.
03.11.2007, 23:13
Արտգեո
դու անընդհատ բողոքում ես, վերջում գրեթե ողբով ավարտում։ Ինչու՞։ Հասկանում եմ մտահոգությունդ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Դրա փոխարեն պետք է մտածել ինչպես անել, որ այլընտրանքային լրատվության միջոցները ավելի հասանելի լինեն հանրության ավելի լայն շերտերին։ Հասանելի դարձնելով՝ նաև շահեկան այդ լրատվամիջոցների համար։

Artgeo
04.11.2007, 01:32

Բացարձակապես չկար ողբ իմ գրառման մեջ: Պարզապես հարց էր առաջացել, որի պատասխանը ես չեմ կարողանում գտնել:
Ինչ վերաբերում է ելք գտնելուն, ապա չեմ կարծում, որ այսօր եղած այլընտրանքային լրատվամիջոցները հնարավոր է հասցնել հանրության լայն շերտերին: Թերթերը՝ լրատվամիջոց չեն: Նրանք ամենաշատը կարող են խոսել երեկ կատարվածի մասին, կամ տեղեկացնեն վաղվա կատարվելիքի մասին: Այսօր, հենց այս պահի նորությունները թերթերից ժողովուրդը իմանալ չի կարող: Ռադիոն և հեռուստատեսությունը այլընտրանք չեն, նրանք իշխանության ճնշման տակ են: Ինտերնետի սայտերը անհնար է հասցնել բոլորին, քանի որ դրա համար անհրաժեշտ է բոլորի համար գնել համակարգիչ և ինտերնետ անցկացնել… Եվ չնայած այս իրոք ողբալի վիճակին, իմ գրառման մեջ ողբ չկա: Պարզապես հարց է, ինչո՞ւ: Ինչո՞ւ է այդպես:

Ծով
04.11.2007, 01:40
CNN-ից նկարող եղել ա...Ես հատուկ հաշվում էի «չվախեցող» տեսախցիկները հոկտեմբերի 26-ի ցույցի ժամանակ:D Հետո CNN-ը անջատվեց, բա՞...:P

Egern.net
04.11.2007, 11:30
իմ կարծիքով բոլորն էլ լավ նկարահանել են, բայց ցույց չեն տալիս, կամ ցույց են տալիս միայն քիչ թե շատ անհաջող պահերն ու կադրերը... Հայլուրի ամսի 26-ի թողարկումը ասածիս ապացույցն է

P.S.
04.11.2007, 11:30
Բացարձակապես չկար ողբ իմ գրառման մեջ: Պարզապես հարց էր առաջացել, որի պատասխանը ես չեմ կարողանում գտնել:
Ինչ վերաբերում է ելք գտնելուն, ապա չեմ կարծում, որ այսօր եղած այլընտրանքային լրատվամիջոցները հնարավոր է հասցնել հանրության լայն շերտերին: Թերթերը՝ լրատվամիջոց չեն: Նրանք ամենաշատը կարող են խոսել երեկ կատարվածի մասին, կամ տեղեկացնեն վաղվա կատարվելիքի մասին: Այսօր, հենց այս պահի նորությունները թերթերից ժողովուրդը իմանալ չի կարող: Ռադիոն և հեռուստատեսությունը այլընտրանք չեն, նրանք իշխանության ճնշման տակ են: Ինտերնետի սայտերը անհնար է հասցնել բոլորին, քանի որ դրա համար անհրաժեշտ է բոլորի համար գնել համակարգիչ և ինտերնետ անցկացնել… Եվ չնայած այս իրոք ողբալի վիճակին, իմ գրառման մեջ ողբ չկա: Պարզապես հարց է, ինչո՞ւ: Ինչո՞ւ է այդպես:

Ասեմ ինչու։ Երբ 1994–ին, կարծեմ, ԼՏՊ–ի հրամանագրով դաշնակցական թերթերը փակվեցին, ՀՀՇ–ական խուժանը հարձակվեց խմբագրությունների վրա ու բառի բուն իմաստով ոչնչացրեց Ազամարտի գրականությունը, առաջին համակարգիչները ուղղակի նետում էին ինչ–որ կուզով, երբ միանգամից մի քանի տասնյակ լրագրող գործազուրկ դարձավ։ Այդ ժամանակ հասարակությունը ԼՌԵՑ։

Երբ փակվեց Ա1+–ը, քաղաքական գործիչները դա օգտագործեցին հանրահավաք կազմակերպելու համար, մինչդեռ կարող էին ԱԺ–ում օրենսդրական փոփոխություններով իրավիճակը շտկել։ Այդ ժամանակ էլ, հասարակությունը մասնակցեց մի քանի երթի ու վերջ՝ ԼՌԵՑ։ Անցած, նախանցած տարվա հավաքներին եղել եք՞՝ Ա1–ի լրագրողներից ու մի քանի ՀԿ–ներից բացի ոչ ոք չկար։

Երբ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ինչ–որ մի համարձակ լրագրող փորձում էր քննադատել Անանյանի տգետ և ռեգրեսիվ կրթական քաղաքականությունը կամ ասում էր, որ Նաղաշ–Մաղաշով լրագրող չես սարքի, նույնիսկ այդ լրագրողների համակուրսեցիները ԼՌՈՒՄ ԷԻՆ։

Երբ լրագրող էին ծեծում, ահաբեկում, սպանում...սովորաբար ռեակցիան հետևյալն էր՝ դե հաստատ մի բան արել են էլի...

Երբ անգամ Հ1-ում հերթական քիչ թե շատ համարձակ հաղորդումն է փակվում, ոչ ոք ձայն չէր հանում։ Չէին նկատում։ Ու ինչ էին անում՝ ճիշտ է, ԼՌՈՒՄ ԷԻՆ։

Մենք ունենք հասարակություն, որ հաճույքով կարդում է ՏՎ Ալիք, քան ասենք Առավոտ ու դեռ մի բան էլ երթուղայինում կարդացողին անուն է կպցնում։

Հարգելի Արտգեո, ինչու է մամուլը վերահսկվո՞ւմ ու ինքնագրաքննվո՞ւմ, որովհետև մամուլը գործում է մի հասարակության պայմաններում, որը աղքատ է, տգետ, սահմանափակ ու հետադիմական։ Մամուլը վերահսկվում է, որովհետև չկան գրագետ ու նոր մտածողությամբ լրագրողներ։ Որովհետև հներն էլ հոգնել են ու կոռումպացված են վաղուց։ Հայաստանը վաղուց, շատ վաղուց չունի մամուլ՝ պրոֆեսիոնալ չափանիշներով եթե դատելու լինենք։ Կար ժամանակ, երբ հայկական մամուլը գրեթե առաջինն էր Կովկասում։ Հիմա պետք է երազենք վրացականին հասնելու համար, իսկ ադրբեջանականն արդեն մի քանի տարի է առաջ անցել մեզ։ Այնպես, որ խնդիրը և համակարգի ներսում է և երկրի։ Պետք է ուղղակի ընդունել՝ մենք ի վիճակի չենք ունենալ պրոֆեսիոնալ մեդիա։ Դա չկա այժմ ու չի լինի շոշափելի ապագայում։ Դրա համար, ինտերնետը քիչ թե շատ միակ վայրն է «յոլլա գնալու» համար։

քաղաքացի
04.11.2007, 12:44
P.S. ամբողջը չմեջբերելու համար, ուզում եմ կարճ ու կոնկրետ տեղեկացնեմ, որ դու էլ ես «Լրատվական բլոկադայի» տակ ընկել: Ցավում եմ, բայց դա իրականություն է: Կարծես թե քո իմացած ինֆորմացիաները նույնպես գալիս են բանբասանքներից ու ասեկոսեներից:

Սամվել
04.11.2007, 13:44
Այսօր Հայաստանը գտնվում է լրատվական ծանր բլոկադայի մեջ: Այսպիսի բլոկադա չի եղել նույնիսկ «մութ ու ցուրտ» տարիներին: Փակվեց Ա1+-ը, անջատվեց «ՆՏՎ»-ն, հոկտեմբերի 26-ի կողմերը անջատվեց CNN-ը: Հեռուստատեսությունը գրեթե ամբողջությամբ ինքնացենզի է ենթարկվում։ Շատերը կպնդեն, որ կան երկրներ, որտեղ խոսքի ազատություն չկա: Սակայն ես չեմ ուզում, որ Հայաստանը նմանվի Ռուսաստանին կամ մեկ այլ երկրի: Օրինակ Վրաստանում այսօր ընդդիմությունը միտինգ է կազմակերպել, որը 6 ալիք է ուղիղ եթերով ցույց տալիս։ Հայաստանում ընդդիմության միտինգը հոկտեմբերի 26-ին գրեթե չլուսաբանվեց։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանում հայ մարդը իրավունք չունի իմանալ երկրի ներքաղաքական զարգացումները ներքին հեռուստաեթերից։ Ինչո՞ւ պիտի նա դիմի ինտերնետի արտասահմանյան կայքերին։ Ինչո՞ւ է հայ մարդը զրկված երկրի իրադարձությունների մասին անաչառ ու իրական լրատվություն ստանալուց։ Ինչո՞ւ։

Ընդունում եմ որ այսօր էլ Հայաստանը գտնվում է ահավոր ինֆորմացիոն բլոկադայի մեջ, բայց մութ ու ցուրտ տարիներին առհասարակ անհնար էր ինֆորմացիայի տարածումը, ու եթե հիմա գոնե ինտերնետից օգտվելով կարող ենք ստանալ ինչոր հավաստի ինֆորմացիա և բողոքում ենք Հեռուստաընկերությունների կոռուպացված լինելուց ապա այն ժամանակ ուղակի անհնար էր ինչոր թվային ինֆորմացիա ստանալ որևէ վայրից մնում էին միայն բանբասանքները ու ասեկոսները :8

Այնպես որ ինֆորմացիոն բլոկադան կարելի է գնահատել որ ավելի է ոուլացել քանի որ հայտնվել է գոնե մեկ ինֆորմացիայի աղբյուր, որը հասանելի է՝ Ինտերնետը :8

Pink Floyd - Nobody Home

Got thirteen channels of shit on the TV to choose from.

P.S.
04.11.2007, 23:39
Ավելացվել է 40 վայրկյան անց

P.S. ամբողջը չմեջբերելու համար, ուզում եմ կարճ ու կոնկրետ տեղեկացնեմ, որ դու էլ ես «Լրատվական բլոկադայի» տակ ընկել: Ցավում եմ, բայց դա իրականություն է: Կարծես թե քո իմացած ինֆորմացիաները նույնպես գալիս են բանբասանքներից ու ասեկոսեներից:

Մի բան ճիշտ ես նկատել՝ արտերկրում եմ գտնվում։ Բայց ինձ ամենևին լրատվական բլոկադայի մեջ չեմ զգում։ Տեղյակ եմ Հայաստանից ու դեռ չի եղել տեղեկատվություն, որ ցանկանամ ու չկարողանամ հայթայթել։ Այդ ինֆորմացիան էլ բնավ ոչ բաՄբասանք է ոչ էլ ասեկոսեներ։ Որտեղից վերցրեցի՞ր...

Artgeo
05.11.2007, 13:54
Հարգելի Արտգեո, ինչու է մամուլը վերահսկվո՞ւմ ու ինքնագրաքննվո՞ւմ, որովհետև մամուլը գործում է մի հասարակության պայմաններում, որը աղքատ է, տգետ, սահմանափակ ու հետադիմական։ Մամուլը վերահսկվում է, որովհետև չկան գրագետ ու նոր մտածողությամբ լրագրողներ։ Որովհետև հներն էլ հոգնել են ու կոռումպացված են վաղուց։ Հայաստանը վաղուց, շատ վաղուց չունի մամուլ՝ պրոֆեսիոնալ չափանիշներով եթե դատելու լինենք։ Կար ժամանակ, երբ հայկական մամուլը գրեթե առաջինն էր Կովկասում։ Հիմա պետք է երազենք վրացականին հասնելու համար, իսկ ադրբեջանականն արդեն մի քանի տարի է առաջ անցել մեզ։ Այնպես, որ խնդիրը և համակարգի ներսում է և երկրի։ Պետք է ուղղակի ընդունել՝ մենք ի վիճակի չենք ունենալ պրոֆեսիոնալ մեդիա։ Դա չկա այժմ ու չի լինի շոշափելի ապագայում։ Դրա համար, ինտերնետը քիչ թե շատ միակ վայրն է «յոլլա գնալու» համար։
70 տարի ԽՍՀՄ ում չկար ազատ խոսք, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում այսօրվա իրավիճակը:
Եվ ես ոչ մի կերպ չեմ համաձայնի, որ Հայաստանում չկան լավ լրագրողներ, չկա առաջադիմական հասարակության խավ, չկան ազատ ու խելացի մարդիկ: Այլ հարց է, թե որքանով են նրանք պետք այսօրվա իշխանություններին: Այլ հարց է, որ իշխանությունների կլանը հեռացրել է նրանց առաջին շարքերից ու նրանք ստիպված են անգործության մատնվել կամ բոլգերով յոլա գնալ: Բայց վստահ եմ ու համոզված, որ այս ամենը ժամանակավոր երևույթ է և հայաստանում թե՛ լրագրությունը և թե՛ առաջադիմական հասարակությունը կասի իր խոսքը երբ դրա պահը գա:

dvgray
09.11.2007, 11:37
Չի բացվում "Հայկական ժամանակ" թերթի սայտը:
Ինչ-որ մեկը տեղյա՞կ է, թե ինչ է պատահել:

քաղաքացի
09.11.2007, 17:28
Չի բացվում "Հայկական ժամանակ" թերթի սայտը:
Ինչ-որ մեկը տեղյա՞կ է, թե ինչ է պատահել:

Արձակուրդային ընդմիջու՞մ :P

ես նայեցի, նորմալ բացեց: www.hzh.am

Վախենում եմ, որ arminco-ն «բլոկադային» համագործակից կարող է դառնալ: :secret

Լէգնա
10.11.2007, 16:30
Չի բացվում "Հայկական ժամանակ" թերթի սայտը:
Ինչ-որ մեկը տեղյա՞կ է, թե ինչ է պատահել:

դեռ չի բացո՞ւմ :Ինձ մոտ նորմալ է:

dvgray
10.11.2007, 20:07
Արձակուրդային ընդմիջու՞մ :P

ես նայեցի, նորմալ բացեց: www.hzh.am

Վախենում եմ, որ arminco-ն «բլոկադային» համագործակից կարող է դառնալ: :secret

դեռ չի բացո՞ւմ :Ինձ մոտ նորմալ է:
Շնորհակալություն :):
Իմ մոտ էլ նորմալ բացվում է:
Եղած լարվածությունը տեսնելով, ամեն ինչ էլ կարելի է սպասել… ;)

Che_Guevara
04.12.2007, 20:36
Մտահոգված են
03.12.07 06:33

Մտահոգված ենՀայաստանում գործող բոլոր, այդ թվում եւ հակադիր քաղաքական ուժերը համամիտ են այն հարցում, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար:

Ընտրությունների ազատության եւ արդարության կարևոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն և ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:

ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:

Մենք` ներքոստորագրյալներս, մեր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում այս իրավիճակի կապակցությամբ:

Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը:

Դումանյան Վահրամ - ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,

Սեդրակյան Դավիթ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Հակոբյան Հակոբ - ԵՊՀ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր,

Սահակյան Արթուր - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,

Հակոբյան Յուրի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հարությունյան Լյուդմիլա - ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Ղազարյան Հայկ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Չուբարյան Էդուարդ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Խաչատրյան Իշխան - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հակոբյան Գուրգեն - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,

Մարտիրոսյան Վալերի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,

03 դեկտեմբերի 2007թ.

http://elections.a1plus.am/news/55/

Այս մասին անհանգստացած է նաև "Ժառանգություն" կուսակցությունը`
http://elections.a1plus.am/news/55/

Kuk
08.06.2008, 11:21
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ» ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Որ արտահերթ զեկույցից հետո իշխանական բոլոր կառույցները հարձակվելու են օմբուդսմենի վրա` ի սկզբանե պարզ էր: Իշխանություններն Արմեն Հարությունյանին «իրենց մարդ» էին համարում եւ ակնկալում էին այնպիսի զեկույց, որն առանձնապես չտարբերվի դատախազության «պաշտոնական տեսակետից»: Բայց օմբուդսմենի հասցեին ասես դիրիժորական փայտիկով հրահանգավորված մեղադրանքներից մեկին արժե անդրադառնալ ավելի հանգամանորեն: Բանն այն է, որ ի թիվս այլ «մահացու մեղքերի» նրան մեղադրում են նաեւ այն բանի համար, որ իր զեկույցը կազմելիս հենվել է նաեւ «ընդդիմադիր մամուլում տեղ գտած» հրապարակումների վրա», մինչդեռ, ըստ հանրապետական պատգամավորների, պիտի հենվեր բացառապես «պաշտոնական լրատվության վրա»:

Ամոթ չլինի հարցնելը` իսկ դուք մարտի 1-ին հաջորդած քսան օրերի «պաշտոնական լրատվությունը» հիշո՞ւմ եք: Հիշո՞ւմ եք, թե ինչպես փոխոստիկանապետ (ներկայումս գործազուրկ) Արարատ Մահտեսյանը «պաշտոնապես» հայտարարեց, թե ոստիկանությունն ընդհանրապես հրազեն չի կիրառել: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր «Հայլուրը» (որն, ի դեպ, առաջիկայում ամենայն հավանականությամբ կկանգնի դատարանի առջեւ) ռեպորտաժներ հաղորդում Ազատության հրապարակի «զինված թմրամոլների» մասին: Ի վերջո` ո՞րն էր այդ «պաշտոնական լրատվությունը»: Ա՞յն, որ մարտի 1-ի սպանդից ժամեր անց հայտարարվեց, թե «բախումների ընթացքում ութ հոգի վիրավորվել են», եւ սա այն դեպքում, երբ «ընդդիմադիր մամուլն» արդեն գիտեր ութ զոհերի եւ 200-ից ավելի վիրավորների մասին: Եվ ընդհանրապես, ի՞նչ «պաշտոնական լրատվության» մասին է խոսքը: Հայաստանում պաշտոնական լրատվություն չկա. գոյություն ունի ռեժիմին սպասարկող կառույց (դատախազության կամ ոստիկանության նման մի բան), որի միակ նպատակն իշխանությունների «տեսակետը» տեղ հասցնելն է: Գոյություն ունեն բազմաթիվ իբր մասնավոր հեռուստաընկերություններ, որոնց իրավունք է տրված ցուցադրել «Հայլուրի» «դաբրոն» ստացած կադրերը եւ ընթերցել Ազգային անվտանգության ծառայության ուղարկած տեքստերը: Իսկ հիշո՞ւմ եք, թե մարտի 1-ին հաջորդած 20 օրերի ընթացքում ինչով էր զբաղված «ազատ, բայց պատասխանատու մամուլը»: Դատախազությունից «մեյլով» ստացված նյութերն էին տպագրում, ու եթե չէին ալարում, վերեւում երեք բառ էին ավելացնում` «մեր տեղեկությունների համաձայն»:

Այո, եթե չլիներ «ընդդիմադիր մամուլը», շատ-շատերն այդպես էլ չէին իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին: Քսան օր շարունակ անկախ թերթերը լույս չէին տեսնում, բայց շարժումը կարողացավ տեսասկավառակների միջոցով ճշմարտությունը տեղ հասցնել, իսկ թերթերի հրատարակումը վերսկսելուց հետո ճշմարտությունը թաքցնելն այլեւս անհույս գործ էր: Օմբուդսմենն իր զեկույցում հիմնվել է «ընդդիմադիր մամուլի հրապարակումների վրա» մի պարզ պատճառով. վաղուց արդեն Հայաստանում որեւէ այլ տեղ ճշմարտություն գտնել հնարավոր չէ: Բա հո «Հայլուրի» վրա չէ՞ր հենվելու, որին եթե հավատալու լինենք` մարտի 1-ին մի խումբ ջհուդամասոն թմրամոլներ, ծածանելով թուրքական փողերով գնված իսրայելական դրոշները, հարձակվել են բացարձակապես անզեն ոստիկանության վրա, հետո սկսել տրանսպորտային միջոցներ հրկիզել ու իրար վրա կրակել` նպատակ ունենալով բռնազավթել իշխանությունը (ծրագիր-մաքսիմում) կամ գոնե բոյկոտել Սիրուշոյին (ծրագիր-մինիմում):

Ի դեպ, «ընդդիմադիր մամուլի հրապարակումների վրա հիմնվելով», օմբուդսմենը որեւէ օրենք չի խախտել, որովհետեւ, Հայաստանի օրենքների համաձայն, մամուլի հրապարակումները կարող են ընդունվել որպես «հաղորդում հանցագործության մասին»: Ռեժիմի կատաղության պատճառն այն է, որ օմբուդսմենը հենց այդպես էլ վարվել է: Միայն մի օրինակ բերենք. «պաշտոնական լրատվությունը» ծպտուն անգամ չի հանել այն մասին, որ մարտի 1-ի վաղ առավոտյան Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանն անձամբ եղել է Ազատության հրապարակում եւ անձամբ է տնային կալանքի ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուրեմն օմբուդսմենն իրավունք չունե՞ր իր զեկույցում նշել այդ փաստը:

Մի խոսքով, հետաքրքիր իրավիճակ է: Ուշադրություն դարձրեք` որեւէ մեկն «ընդդիմադիր մամուլում հրապարակված փաստերի» ճշմարտացիությունը կասկածի տակ չի առնում: Օմբուդսմենի` դրանց վրա հիմնվելու «իրավաչափությունն» է կասկածի տակ առնում: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:

Մարկ Նշանյան