PDA

Դիտել ողջ տարբերակը : Վ նշանակում է Վենդետա / V for Vendetta



Artgeo
02.11.2007, 14:56
Քիչ առաջ նայում էի այս ֆիլմը ու զզվելի ուղղահայացներ անցկացրի Հայաստանի իրականության հետ: Զզվելի ու ցավալի այնքան, որ նույնիսկ չէի ուզում ֆիլմը մինչև վերջ դիտել: Դժվար չի կապել այն ամենը ինչ կատարվում է ֆիլմում Հայաստանի իրականության հետ:

«Որքան շատ էր ուժեղանում նա և նրա կուսակցությունը, այնքան մեծանում էին ամբիցիաները»

Անպայման դիտե՛ք այս ֆիլմը: Սպասում եմ կարծիքների…

http://www.imageshare.am/thumb/79478783/v_for_vendetta_ver2.jpg (http://www.imageshare.am/view/79478783/v_for_vendetta_ver2.jpg)

ArmSOAD
05.02.2008, 23:42
Բոլոր երկրների ու բոլոր ժամանակների իսկական դեմքը կարելի է նշմարել, դժբախտաբար, գեղեցիկ խոսքերը հասարակության կառուցվածքի մասին իրականում միայն փուչիկ են: Ծակես, կպայթի, ենպես որ իլլիուզիոր պատկերացումներ չպետք է ունենալ:ok Ընտիր ֆիլմ է, պատահական չի, որ Վաչովսկի եղբայրների մատը խառն է ֆիլմին... Էմիգրանտները փուչիկը միանգամից տեսնում են:think

Հետաքրքրասեր
17.02.2008, 16:24
ARTGEO ջան ես էլ եմ աչքիս նույն պահին ետ կինոն քո հետ նայել ու համեմատություններ արել(կարողա ԱՐ ով ես նայել?:D) Հիշումեմ կլանված նայում էի,մտածում եսա որ կա միակ ճանապարը (ի դեպ ԱՐ-ը ինձ թվումա հենցնենց ետ կինոն չէր ցույց տալի:think) ,բայց հետո ավելի սթափ մտածեցի ու հասկացա որ ......ՉԵ:

Ի ԴԵՊ որ ընկերոջս հետ ուզումեմ քննարկեմ ես կինոն կինոյի անունը տալուց հետո միանգամից պատկեռացնում են ՍԻՑԻԼԻԱ դոն կառլեոնե....ՔՈ մոտելա նույն պրոբլեմը?

Բացատրեմ:ինձ դուր եկան այն գաղափարը որ եթե ուզումես ազատ երկրում ապրես պիտի պայքարես դրա համար ու ամեն պահի պատրաստ լինես մահվան,կամ էլ կարաս չպայքարես ու ապրես ստրուկին վայել(մենք հիմա):Հիմա շատ մարդիկ դուրս են գալիս փողոցներ պայքարելու հենց 1 տեսակետի համար չիմանալով ՈՒՄ համար են ԻՐԱԿԱՆՈՒՄ նրանք պայքարում ԲԱՅՑ ինչպես տեսանք ֆիլմում գլխավոր հերոսը ՄԻԱՅՆԱԿ սպանեց և նախագահին և նրա հավակնողին ինչը նշանակեց ԴևԻ գլխատում և դա դառձավ պատճառ որ զինվորները կորցրեցին իրենց և չկրակեցին ԻՍԿ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ դեռ չկա այն մեկը որը ԿԿԱՐՈՂԱՆԱ գլխատել դևին ու մարդիկ էլ արդեն թքաց ունեն:ԴԵՌ ՊԱՀԸ ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵ:

Ռուֆուս
10.03.2010, 18:01
Արտակարգ ֆիլմ է, երկու անգամ արդեն դիտել եմ, հաճույքով էլի կդիտեմ:

Ես էլ ակամա համեմատություններ անցկացրի Հայաստանի հետ ու ափսոսացի, որ մենք Գայ Ֆոքս չունենք, ով կտրաքացներ Ազգային Ժողովը ու մարդկանց կսթափեցներ :(

Elmo
10.03.2010, 18:59
4 անգամ փորձել եմ նայել ու առաջին 5 րոպեից ավել չեմ կարողացել ավել անցնել: Սյուժեին ծանոթ եմ: Բոլոր երկրների համար էլ ակտուալ ֆիլմ ա: Մի անգամ երևի ուժ կգտնեմ մեջս, որպեսզի նայեմ: Ֆարֆորի դիմակը ներվերիս վրա ազդում ա, չեմ կարողանում կենտրոնանալ:

Rhayader
10.03.2010, 19:07
Լավ կոմիքսի զզվելիության աստիճանի անհաջող էկրանիզացիա: Ու սխալ է այն քաղաքականացնելը: Գայ Ֆոուքսն արդար ու դեմոկրատական ընտրությունների համար չի պայքարում:D ես ու նա նույն կողմում ենք. մենք անարխիա ենք ուզում:

Heqim
10.03.2010, 19:17
Կոմիքսներ, կոմիքսներ, կոմիքսներ
Լավ վիզուալ պահեր կան: Լուրջ քաղաքական կոնտեքս փնտրելը անիմաստա նման պրիմիտիվ սյուժեյում...
> Rhayader անարխիան ուտոպիայա :Ճ

Leo Negri
10.03.2010, 19:22
Կհամաձայնվեմ Ռայադերի հետ - ֆիլմը նույնիսկ կիսով չափ չի հասնի օրիգինալ գրանկարչական գործին, որը կարդալու ու հասկանալու համար ահագին խելք ու էրուդիցիայա հարկավոր /ի տարբերություն ուղղակի ֆիլմը դիտելուն/: Չնայած դրա շատ լավ ֆիլմա, եթե սովորացնումա մարդկանց մի քիչ ավելի խորը մտածել, քան իրանք սովոր են - ինչքան էլ չլինի օրիգինալի փափկեցրած ու վարդագույն երանգներով տարբերակը:
Ի դեպ, կոմիքսը մտադրորեն գրվելա լուրջ քաղաքական կոնտեքստով, ու ինձ չի թվում, որ սյուժեն պրիմիտիվա:

Ռուֆուս
10.03.2010, 19:28
Դե մենք գեղացի մարդ ենք, կոմիքսներ բան չենք կարդում, մենակ կինոյով ենք բավարարվում :oy

Leo Negri
10.03.2010, 19:31
Դե մենք գեղացի մարդ ենք, կոմիքսներ բան չենք կարդում, մենակ կինոյով ենք բավարարվում

Է քաշի կարդա, ովա խանգարում - ձեռի հետ անգլերենը կզարգացնես, V-ի կոմիքսի լեզուն բարդա ու հարուստ, ահագին մեջբերումներով տարբեր մարդկանցից ու գրական գործերից:

Heqim
10.03.2010, 19:34
Է քաշի կարդա, ովա խանգարում - ձեռի հետ անգլերենը կզարգացնես, V-ի կոմիքսի լեզուն բարդա ու հարուստ, ահագին մեջբերումներով տարբեր մարդկանցից ու գրական գործերից:

դե էդ հոլիվուդին բնորոշ բանա, ցանկացած լուրջ թեմատիկա "լայթս" տարբերակով մատուցելը: Իրականում շատ գործերի գրական հիմքեր շատ ավելի լուրջ են...իսկ պրիմիտիվը սցենարին էր վերաբերվում, դրա "հեշտացված" տարբերակին:

Ռուֆուս
10.03.2010, 19:35
Է քաշի կարդա, ովա խանգարում - ձեռի հետ անգլերենը կզարգացնես, V-ի կոմիքսի լեզուն բարդա ու հարուստ, ահագին մեջբերումներով տարբեր մարդկանցից ու գրական գործերից:

Իմ անգլերենը բավականին զարգացած ա, բայց որ լինքը տաս, շատ շնորհակալ կլինեմ :)

Հայկօ
10.03.2010, 19:47
...Ես գաղափար եմ, իսկ գաղափարները չեն մեռնում: (c)

:love

Leo Negri
10.03.2010, 19:48
իսկ պրիմիտիվը սցենարին էր վերաբերվում, դրա "հեշտացված" տարբերակին:

Ինձ թվումա շատ դժվարա գրական գործը ընդհանրապես վերածել ֆիլմի - մենակ շատ քիչ հանճարներ կարան դա նենց անեն, վոր գրեթե անփոփոխ փոխանցեն օրիգինալի շունչը:


Իմ անգլերենը բավականին զարգացած ա, բայց որ լինքը տաս, շատ շնորհակալ կլինեմ

Դե, երբեք սխալ չի լինի այն մի քիչ էլ զարգացնել:

http://thepiratebay.org/torrent/3418733/V_for_Vendetta

Ահա թորրենթյան լինքը: Ֆայլերը cbr են, կարաս բացես կամ ռառ բացող ծրագրով, կամ հատուկ կոմիքսներ կարդացող ծրագրով - անձամբ ես Comical եմ օգտագործում:

Sagittarius
10.03.2010, 21:04
Լավ կոմիքսի զզվելիության աստիճանի անհաջող էկրանիզացիա: Ու սխալ է այն քաղաքականացնելը: Գայ Ֆոուքսն արդար ու դեմոկրատական ընտրությունների համար չի պայքարում:D ես ու նա նույն կողմում ենք. մենք անարխիա ենք ուզում:

Դու ու նա նույն կողմում չեք, Գայ Ֆոուքսը ֆորումներ չէր մտնում և բոլոր հնարավոր թեմաներում ներկայացնում իր "ես"ը, նա գործում էր...

Rhayader
10.03.2010, 22:01
Դու ու նա նույն կողմում չեք, Գայ Ֆոուքսը ֆորումներ չէր մտնում և բոլոր հնարավոր թեմաներում ներկայացնում իր "ես"ը, նա գործում էր...

Օ, հավատա ինձ, կոմիքսի Ֆուքսն իր եսը ներկայացնելու մեծ սիրահար էր:D ու ո՞վ ասեց, թե ես չեմ գործում, ես նույնիսկ գուլպաներ եմ գործում)))

_DEATH_
10.03.2010, 22:39
Շատ լավ ֆիլմն ա, իմ երազանքներից մեկն ա Անգլիայի պառլամենտի շենքը տրաքցնելը :secret

Հայկօ
29.11.2010, 19:28
Պլյուսներ

+ Դերասանական խաղը: Հյուգո Ուիվինգը գերազացում է բոլոր սպասումները. հարկավոր է շատ լավ դերասան լինել՝ խաղալու համար Վ-ի բարդ կերպարը՝ միաժամանակ զրկված լինելով դեմքից և ցանկացած միմիկայից, քարացած ժպիտի դիմակ կրելով: Այն, ինչ նա է ցույց տալիս՝ ժեստերով, ձայնով, աննշան շարժումներով և այլն, քչերը կկարողանային ցույց տալ: Նատալի Պորտմանը նույնպես շատ լավ է խաղում. ուրախ եմ, որ Սկարլետ Յոհանսոնը այդպես էլ չհաստատվեց Իվիի դերի համար (Պորտմանի անգլիական ակցենտը մի քիչ կեղծ է հնչում, բայց դա այնքան էլ չի շեղում): Մի քիչ հիասթափեցնում է Առաջնորդի կերպարը, սակայն այդ հիասթափությունը ավելի շատ կերպարի մեկնաբանության հետ է կապված, քան թե դերասանական խաղի:

+ Տեսարանները: Սա շատ գեղեցիկ ֆիլմ է: Ընդ որում՝ այստեղ գեղեցիկ է նկարված ամեն ինչ՝ թե՛ Վալերիի սիրո պատմությունը, թե՛ Օլդ Բեյլիի պայթյունը, թե՛ Իվիի բանտախուցը: Էքշն հատվածները բավականին քիչ են՝ ամբողջ կինոյի ընթացքում ընդամենը երկու-երեք անգամ, սակայն ամեն ինչ բեմադրված ու նկարահանված է բարձրագույն որակով: Դե, «Մատրիցաները» ստեղծած թիմից ուրիշ բան չես էլ սպասում:

+ Բնօրինակին հիմնականում հավատարիմ մնալը: Միանգամից նշեմ, որ բոլորին չես գոհացնի, բայց ամենախոշոր թերությունների մասին կգրեմ «Մինուսների» տակ: Իսկ մինչ այդ հարկավոր է ասել, որ ֆիլմը ստեղծողները կարողացել են կոմիքսի բարդ նյութը բավականին լավ էկրանավորել: Համենայն դեպս՝ ֆիլմը կարող է գոհացնել և՛ նրանց, ովքեր կոմիքսը կարդացել են, և՛, մանավանդ, նրանց, ովքեր աղբյուրի հետ ծանոթ չեն: Որոշ տեսարաններ գրեթե նույնությամբ կրկնում են կոմիքսը (թե՛ բեմադրության և թե՛ երկխոսությունների առումով), ինչը միայն գովելի է: Ստատիկ նկարներից դեպի դինամիկ պատկեր անցումը կարելի է հաջողված համարել:



Մինուսներ

- Որոշ բացթողումներ՝ Վ-ի կերպարի մեջ: Ինձ ճիշտ հասկացեք. Վ-ի կերպարն այս կինոյի ամենամեծ արժանիքներից մեկն է, սակայն, բնականաբար, անթերի չէ (իմ սուբյեկտիվ կարծիքով): Մասնավորապես՝ Վ-ի պլանավորման հանճարը այնքան էլ չէր երևում: Ֆիլմում նա նուարի Մեծ Կոմբինատորը չէր. այսինքն՝ մեզ ասում էին, որ նա է այդ քաշում այդ բոլոր տիկնիկների թելերը, բայց այնքան էլ լավ ցույց չէին տալիս, թե ինչպես: Անձամբ ես կուզենայի, որ այդ պահը ավելի լավ ներկայացված ու մշակված լիներ: Նաև՝ բավականին կարևոր դիալոգներ էին բաց թողնված և այլն: Երկորդական կերպարներն ավելի շատ քննադատելու տեղիք են տալիս, սակայն այդ մասին չեմ գրի:

- Տարեթիվը: Կոմիքսում հիմնական գործողությունները կատարվում են 90-ականներին, ավելի կոնկրետ՝ 1998թ-ին: Իսկ ֆիլմում, չգիտես ինչու, ամեն ինչ տեղափոխվել է մեր օրերը: Այսինքն՝ պարզ է, թե ինչու. պատմությունը ալտերնատիվ իրականության մասին է, և ինչպես կոմիքսի հեղինակն էր որպես գործողությունների տարեթիվ ընտրել կոմիքսի գրվելու ժամանակը, այնպես էլ ֆիլմի հեղինակներն են ընտրել ֆիլմի նկարահանման շրջանը: Դա, ըստ նախնական մտադրության, պիտի էլ ավելի ուժեղացնի պատմության ազդեցությունը հանդիսատեսի վրա: Սակայն, ամեն դեպքում, սա չափազանց հեռացնում է ֆիլմը կոմիքսից և մեծագույն վնաս է հասցնում սկզբնաղբյուրի մռայլ ու սև մթնոլորտին: Այստեղից էլ ծնվում է երրորդ մինուսը...

- Ընդհանուր մթնոլորտը: Կոմիքսը կարդացածները կհաստատեն, որ Վ-ի աշխարհը չափազանց մռայլ ու ճնշող վայր է, իսկ Վ-ի իրականության Անգլիան կորած է խավարի մեջ, տառապում է սովից ու հիվանդություններից, այնտեղ իշխում են տոտալիտարիզմը, վախն ու ատելությունը: Գործազրկությունը, մատնությունները և համատարած վերահսկողությունը սովորական երևույթներ են: Ֆիլմում այս ամենը չկա. մի քիչ դժվար է հավատալ այդ նուարին՝ տեսնելով մետաղյա և ապակյա լուսավոր շենքերը, տեխնիկայի նորագույն նմուշներով հագեցած սենյակները, հասարակ քաղաքացիների հարմարավետ տները: Երրորդ համաշխարհայինը նոր է վերջացել, պարոնա՛յք, Եվրոպան ու այլևս Աֆրիկան գոյություն չունեն, Ամերիկան մեռնում է սովից ու էպիդեմիաներից, այդքան ուժեղ լուսավորությունը վնա՛ս է ֆիլմին:


Ընդհանուր գնահատականս՝ must see (դիտել՝ պարտադիր):

AniwaR
29.11.2010, 20:58
Քոմենթները կարդալով՝ մի պահ սկսեցի կասկածել, որ ես ուրիշ Վ եմ տեսել, դուք՝ ուրիշ::D Բայց հենց հասա Rhayader-ին, պարզ դարձավ, որ չէ, նույնն ա եղել: Համաձայն եմ, որպես ֆիլմ էդքան էլ հաջող չէր նկարահանված::nea

Yellow Raven
29.11.2010, 22:36
Էս էս ֆիլմից հետո Փորթմանին սիրահարվեցի:love:oy

Հայկօ
01.12.2010, 19:21
Քոմենթները կարդալով՝ մի պահ սկսեցի կասկածել, որ ես ուրիշ Վ եմ տեսել, դուք՝ ուրիշ::D Բայց հենց հասա Rhayader-ին, պարզ դարձավ, որ չէ, նույնն ա եղել: Համաձայն եմ, որպես ֆիլմ էդքան էլ հաջող չէր նկարահանված::nea

Իսկ որպես ի՞նչ էր հաջող նկարահանված: Որպես դոմինոյի բաց առաջնությու՞ն :D:


Էս էս ֆիլմից հետո Փորթմանին սիրահարվեցի:love:oy

Դու ինչ-որ սխալ հանդիսատես ես :think: Նատալի Պորտմանին բայ դիֆոլթ սիրահարվում են «Լեոնից» հետո: Մաթիլդա անունն այնքան մեծ կախարդական ուժ ունի, որ այդ ֆիլմից հետո ոմանք սիրահարվում են նաև մադմուզել Ֆրեկեն Բոկի կատվին: Սիրահարվում են անհույս ու անվերադարձ:

Yellow Raven
02.12.2010, 18:15
Դու ինչ-որ սխալ հանդիսատես ես :think: Նատալի Պորտմանին բայ դիֆոլթ սիրահարվում են «Լեոնից» հետո: Մաթիլդա անունն այնքան մեծ կախարդական ուժ ունի, որ այդ ֆիլմից հետո ոմանք սիրահարվում են նաև մադմուզել Ֆրեկեն Բոկի կատվին: Սիրահարվում են անհույս ու անվերադարձ:

Սխալությունս նրանումա, որ <<Լեոնը>> էս ֆիլմից քիչ ավելի ուշ եմ նայել ու եթե մարդիկ <<Լեոնից>> հետո սիրահարվում են, պատկերացրա արդեն սիրահարվածի հետ ինչա կատարվում:))

Andromeda
07.12.2010, 19:31
Շատ լավ ֆիլմ է, այն ցույց է տալիս թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրռւմ, ինչ դաժանությունների են ունակ մարդիկ:
Մեզնից յուրաքանչուրը կարող է զարմանալ, մեղադրել իշխող հասարակարգին, բայց ես համոզված եմ վոր շատերը նրանցից ոչինչով չէին տարբերվի եթե ունենային իշխանություն:
Ցավալի է բայց փաստ, աշխարհը կլինի այսպիսին քանի դեռ մարդիկ այնպիսին են ինչպիսին կան: