PDA

Դիտել ողջ տարբերակը : Միշտ տղան... Ինչո՞ւ

Artgeo
02.11.2007, 02:20
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...

ivy
02.11.2007, 02:24

Սխալ աղջիկների ես հանդիպել: ;)

Dayana
02.11.2007, 09:37
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...

Հայաստանում ճիշտ ես մեծամասամբ հենց քո թվարկածններն են , որոնցից շատերն իսկապես կարելի է վերանայել , սակայն համոզված եղիր , որ եթե Հայստանում աղջիկը տղաին առաջինը իր զգացմունքներ մասին ասի , այդ տղան մոտ 95% -ով , եթե նույնիսկ սիրում էր աղջկան , կսկսի ասել "Արա տղեք կպելա :B" Շատ ներողություն արտահայտության համար ։ Դրա համար էլ աղջիկները զերծ են մնում ։ Բայց ես կասեմ , Սիրելն ԱՄՈԹ չէ , ու մեծ իմաստով ասած Սիրելն ավելի հաճելի է քան Սիրվելը ;)
Իսկ ինչ վերաբերվում է զանգելուն , դա արդեն եսասիրություն է ։ Սիոր մեջ պայքար չպիտի լինի , պիտի լինի միայն փոխադարձ հարգանք ու ՍԵՐ

Մականուն
02.11.2007, 09:53
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...

Ընդհանուր առմամբ ասվածը համապատասխանում է իրականությանը, բայց…:)հավատա կան բացառություններ երկու դեպքերում էլ՝ և աղջիկներ, որ չեն հետևում պասիվության ընդունված կանոնին, և տղաներ, որ դրան ամենևին էլ աննորմալ չեն նայում:

Սեփական փորձից եմ ասում…

MariKa
02.11.2007, 11:45
Արթուր ես քեզ սիրում եմ, այ սա էլ քեզ բացառություն:P

Apsara
02.11.2007, 12:02
Ով ասեց այդպես է, բոլորովին էլ այդպես չէ, ոչ թե հաշվարկ է պետք անել, այլ պետք է սրտով շարժվել, սիրտդ ուզեց զանգի ուզումա գիշերվա 4-ը լինի,

Իսկ այստեղ աղջիկները պասիվ են քանզի "ամոթ" է, ես էլ չեմ հասկանում ինչու:think

Լէգնա
02.11.2007, 12:39
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...

Ի՞ նչ Միշտ, միշտը հանենք, օրինակ`իմ մոտ ոչ միշտ է տղան:
Ես միշտ էլ զանգահարել եմ,երբ ցանկացել եմ,Ես եմ իմ ցանկությունների տերը,ոչ թե տղան:
Մոտե՞նա, նա եթե նաև հեռացողի կարգավիճակում է,ուրեմն մոտենալը այդքան էլ խնդիր չէ, նույնը աղջկա պարագայում:
Պասի՞վ, պասիվությունը և ակտիվությունը սեռ չի հարցնում:
Տղան երբեք չի կարող լինել աղջկանը և հակառակը,կարող է սիրվել ու սիրել,իսկ լինե՞լ..նման բան Գենայի հետ եղավ,արդյունքը`ծիածանափայլ լիճ:

Բնության մեջ ամեն ինչ ունի համարժեք երևույթ,գործողություն,այսինքն եթե կա զգացմունք կամ կամ մոտենալու գործընթաց ,այն բնավ կախված չէ մարդու սեռից կամ աչքերի բբերի չափից,այն կախված է միմիայն ցանկության չափից ու մարդու բնույթից:

հ.գ. մոտեցեք,մեկ է հեռանալու եք,լավ է երկուսը մեկտեղ,քան`առանց մոտենալու հեռանալ ;)

Kita
02.11.2007, 12:56
Դե եսիմ էտ մեր աղջինկերի մտածելակերպի մի մասնիկն է դարձել, բայց դե բացառություններ բոլոր պարագաներում էլ կարելի է գտնել: Օրինակ ես, սիրտս ուզեց կասեմ, սիրեմ կասեմ, ուզեմ կզանգեմ:)
Բայց ասեմ, որ նույնիսկ այն աղջիկները, որոնք մտածել են, թե եսիմ ինչ կասի, եթե անեմ, մեկ է գժվելու դեպքում դրան չի նայի, եթե երկաթից չլինի ու նվիրված լինի անկեղծորեն;):
Ինչ լավ կլիներ, եթե մարդիկ ուղղակի սիրեին, այլ ոչ թե նայեն շուրջը, թե չէ սերը մի օր և կանցնի կարող է, իսկ կողքիները կմնան:;)

Second Chance
02.11.2007, 13:59
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...Այս հարցի պատասխանը նախ այո կապված է այն մարդկանց ընկալումից որոնց մեջ մենք ապրում ե նք

Հայաստանում ճիշտ ես մեծամասամբ հենց քո թվարկածններն են , որոնցից շատերն իսկապես կարելի է վերանայել , սակայն համոզված եղիր , որ եթե Հայստանում աղջիկը տղաին առաջինը իր զգացմունքներ մասին ասի , այդ տղան մոտ 95% -ով , եթե նույնիսկ սիրում էր աղջկան , կսկսի ասել "Արա տղեք կպելա " Շատ ներողություն արտահայտության համար ։ Դրա համար էլ աղջիկները զերծ են մնում ։
Իսկ եթե մի կողմ դնենք թե ինչ հասարակության մեջ ենք ապրում-
ես դեմ չեմ,որ աղջիկը պետք է ակտիվություն ցուցաբերի ,
Սիրելն ԱՄՈԹ չէ , ու մեծ իմաստով ասած Սիրելն ավելի հաճելի է քան Սիրվելը ( ինքն էլ է պատասխատվություն կրում հարաբերությունների ճիշտ կառուցման և ընթացքի համար) ,բայց այդ ակտիվությունը կարծում եմ պետք է չգերազանցի տղայի ցուցաբերած ակտիվությանը…
և դա ամենևին չի նշանակում, որ աղջիկը քիչ է սիրում այլ պարզապես աղջիկն է թույլ սեռի ներկայացուցիչը և բնականաբար պետք է տղան ավելի ակտիվ և նախաձեռնող լինի…
Մանավանդ հարաբերությունների նոր զարգացման փուլում դա ավելի կարևոր է…
Ես ունեմ մի երկու ընկերուհի, որոնց ընկերները(իրեցյալները ) չափազանց պասիվ են, այսինքն միշտ աղջիկն է քայլ անում, ավելի շատ ինքն է զանգում.... ու իրա վիճակը հեչ նախանձելի չի :( ես նրա տեղը լինել չէի ցանկանա ու երբեք նման բան չէի հանդուրժի…
Սովորաբար զույգերից մեկը ավելի ակտիվ է լինում մյուսից, շատ հազվադեպ է պատահում միևնույն ակտիվությամբ զույգեր և ցանկալի է, որ այդ ակտիվը լինի արական սեռի ներկայացւցիչը;)
Սա է ճիշտ և բնական սկզբունքը ըստ իս

Grieg
02.11.2007, 21:58
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...
էհ բա չլներ այդպես :) ես մինչ հիմա դեռ հակառակն եմ նկատել

Selene
03.11.2007, 00:04
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...

Հարցը երևի շատ է հուզել ոչ միայն թեման բացողին, այլ շատ, կամ գրեթե բոլոր հայ տղաներին: Իմ գրառումը առավել ուղղված կլինի ոչ թե նոր ծանոթացող, այլ մտերիմ տղա-աղջիկ հարաբերություններին:)
Միայն նոր ծանոթանալու համար ինչու-ի պատասխանը թերևս ակնհայտ է, ու թող ոչ մի տղա էլ չժխտի, որ նա գերդրական վերաբերմունք կունենա այն աղջկա նկատմամբ, ով պատահաբար փողոցում կմոտենա իրեն և կառաջարկի ծանոթանալ, խնդորմ եմ, մենակ չասեք «այո, հատկապես եթե դուրս գա և այլն», հոգու խորքում հաստատ կունենաք մի վերաբերմունքի մի բացասական նշույլ: Այս կարծիքին հանգել եմ՝ հենց հայ տղաների՝ նման դեպքերում մոտեցումներից ու նախասիրություններից ելնելով;)Ուստի յուրաքանչյուրն ինչուի պատասխանն իր մեջ էլ մի քիչ թող փնտրի:P
Իսկ հիմա անցնեմ այն հարցին, որ երբ տղան ու աղջիկը որոշ չափով մտերիմ են, ապա…Աղջիկներից շատերը արդեն հերթ էլ չեն տալիս տղաներին զանգելու, խոսելու և այլն, ու ոչ էլ ժամանակ՝ մտածելու այդ ինչուի մասին:ok Մյուս մասը չգիտես ինչու, դեռ շարունակում է մտածել, որ այդպես իր արժեքը բարձր է մնում, այսինքն ինքն իր ինքնասիրությունը չի զոհում հանուն իր սիրո,ինչը ընդունելի չէ իմ կարծիքով:okՀիմա երրորդ խումբ աղջիկները, ովքեր պատկանում են ակտիվ պասիվիստների շարքին, այսինքն նրանք հազվադեպ կլինեն նախաձեռնող, բայց անիմաստ «թանկացում» էլ չեն ներկայացնի, եթե գտնում են, որ կարոտել են, կամ ուղղակի սիրելիի ձայն են ուզում լսել՝ անխոս կզանգեն, իսկ եթե լինեն այնպիսի բաներ, որոնց դեպքում տղայի նախաձեռնությունը բնական է լինելու, ապա իրենց վերաբերմունքով հաստատ կվստահեցնեն ձեզ, որ այստեղ չկա ինչու-ի խնդիր, ու ամեն ինչ էլ փոխհամաձայնեցված է մի ներքին պայմանագրով, որ ոչ մի թուղթ բախտ չի ունենա այն իր վրա կրելու, ու ամեն ինչ հիանալի կլինի իրենց մոտ:)

Հ.Գ. Մի քիչ խճճված եղավ, ու արդյունքում չկարողացա հստակ ասել այն ամենը ինչ ուզում էի:8Եթե հետո կարիք լինի, կլրացնեմ;)

@Lika@
03.11.2007, 23:19
Որովհետև աղջիկները չեն ւզւմ դառնան ծիծաղի առարկա: Հատկապես 16-17 տարեկանի տղքաները աղջիկներին շատ են ծաղրւմ , բոլորի մոտ խայտառակ անւմ: Այդ իսկ պատճառով աղջիկները ռիսկի և այսպես ասած «ինքնախայտառակւթյան» չեն դիմւմ: Մեծերի մոտ դա ավելի հեշտ է ինձ թվւմ է,քանի որ նրանք ավելի հասւն և հավասարակշռված մարդիկ են!!!!!!!!!!!!!!

Ծով
04.11.2007, 02:23
ՀԻմա շատ աղջիկներ «ժրել են»:Dարխային, ինչը ինձ բնավ դուր չի գալիս, որովհետև հակառակը ես ոչ թե համարում եմ հետամնացություն, այլ հայ աղջկան վայել դիմագիծ...
Ուրեմն, աղջկան էդ քո ասած պասիվությունը հարաբերություններում ըստ իս գեղեցկացնում է: Առաքինությունը, համեստությունը, չափի մեջ անտարբերությունն ու անհասանելիությունը նրա զարդն են հանդիսանում;)
Խոսքս իհարկե այն աղջկա մասին է, ով ոչ թե ձևէր է թափում, այլ ում էությունն է թելադրում վերոհիշյալը...

Amaru
04.11.2007, 03:45
թե սիրում եք, սիրեք առանց ձևերի…

*e}|{uka*
04.11.2007, 11:37
եթե ընկերություն կա , սեր կա իմը ու քոնը չկա . ով զանգեց , ով առաջինը ներողություն խնդրեց և այլն , կա միայն մերը ( իմ ու քոնը մասին ) :
Իսկ , եթե դեռ ոչինչ չկա արդեն դա մարդու էությունից է գալիս : Օրինակ ես չէի կարող մոտիկանայի ինչ որ մեկին ու իմ զգացմունքների մասին պատմեի , թեկուզ տառապեի և այլն և այլն ... :P
Հա ի դեպ տղաները միշտ էլ դժգոհում են ասում են . "ինչի միայն մենք պետք է զանգենք . առաջինը պետք է մենք մոտենանք ,մենք առաջինը պատմենք մեր զգացմունքների մասին" , բայց միշտ էլ համարյա բոլորը սրտի խորքում ուզում են իրենք հասնեն աղջկա սիրուն : :love
Իսկ ձեր դուրը կգար սիրելի արական սեռի ներկայացուցիչներ , որ ինչ որ աղջիկ ձեզ համակրեր , թեկուզ դուք էլ ինչ որ բան զգայիք ու ամեն Աստծու օր կես ժամը մեկ զանգեր հետապնդեր ձեզ (տենց աղջիկներ էլ կան հավատացեք ) , միթե չէիք ձանձրանա ?? : Ա~յ այդպիսի բանները կարող են զգացմունք սպանել ... :oy

Մանե
17.11.2007, 13:56
Ո՞վ ասեց որ միշտ տղան ա:think
Օրինակ ես երեկ 8 հոգու սիրո խոստովանություն եմ արել,2-ին էլ դեռ էսօր պիտի անեմ:oy:D:D:D loooooooool
Չէ,բայց էդ լուրջ չէր,ուղղակի գրազ էի կրվել:P

Բայց ես կյանքում առաջինը սեր չեմ խոստովանի:oy
Բայց երբ իրոք ես իմանամ որ ինքը ինձ ա սիրում,ես էլ իրա նկատմամբ զգացմունքներ ունենամ,ապա էդ դեպքում երբեք խտրականություն չեմ դնի,թե ես զանգեմ,թե ինքը կզանգի և այլն: Դժվարը առաջին քայլն ա:love

Tigana
21.11.2007, 16:00
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...
Նրանք ուղղակի վախենում են,որ իրենց մասին վատ կմտածեն և,որ դա չի սազի իրենց:
Բայց վստահ կարող եմ ասել,որ աղջկա հասունանալու հետ զուգնթաց դա քիչ-քիչ վերանում է:

Lapterik
21.11.2007, 19:55
Իրանց պատվից ցածր ա, պահ տեսեք տեսեք էլի:angry: Լավ էտ մի կողմ, ինչի միշտ տղան, չէ միշտ տղան չի, համ էլ ինչը միշտ տղան, կոնկրետ առաջարկուտթյուն անելու գործընթացը (մարդ կա առաջարկություն չի էլ անում), թե արաջին քայլ ասվածը, չգիտեմ, առաջին քայլ ասելով ինչ եք հասկանում, առաջին անգամ նկատե՞լը, աղջիկն էլ շատ հանգիստ առաջին անգամ նենց հավեսին կարա ցույց տա ու քաշվի կողքի: Լավ էտ էլ մի կողմ: Լավ կոնկրետ ես, եթե մի քիչ համոզված լինեմ, որ ուզում եմ, հաստատ իմացեք, առաջին քայլ էլ կանեմ, երկրորդ էլ ու տենց քայ առ քայլ դարից դար :D: Լավ լրջացա: Բայց ամեն մարդու իհարկե չեմ կաող ասել էն ինչ մտածում եմ, էտ նաև գալիսա դիմացինից, ասենք մտածեմ համաշխարհային խոսակցության թեմա ա դառնալու, չնայած դժվար թե էտ ձևի մարդ ինձ պետք լինի, էնպես որ վախենալու բան չունեմ, մնումա մի քիչ համոզված լինեմ, էտ էլ ժամանակի խնդիր ա: Համ էլ սկիզբն ա դժվար, հետո քիչ քիչ սովորում ես:):

erexa
15.08.2012, 15:38
Ինչո՞ւ միշտ տղան։ Ինչո՞ւ պիտի զանգահարի տղան աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը։ Ինչո՞ւ պիտի տղան մոտենա աղջկան և ինչո՞ւ ոչ աղջիկը՝ տղային։ Ինչո՞ւ են աղջիկները հարաբերություններում պասիվ դերում, մի՞թե դա նրանից է, որ տղան արդեն ձերն է։ Ինչո՞ւ, սա է հարցը, որին դժվարանում եմ պատասխանել...

Որովհետև տղամարդը որսորդ ա: :)

Varzor
15.08.2012, 17:55
Որովհետև տղամարդը որսորդ ա: :)
Համենայն դեպս դղամարդիկ մտածում են որ որսորդ են: Մինչդեռ կանայք որպես իսկական որսորդներ իրենք չեն վազում զոհի հետևրից, այլ սպասում են, թե երբ է իրեն "որսորդ" կարծող զոհը, կնոջ ետևից վազոլեվ ընկնելու թակարդը :))

Ծով
16.08.2012, 08:19
ՀԻմա շատ աղջիկներ «ժրել են»:Dարխային, ինչը ինձ բնավ դուր չի գալիս, որովհետև հակառակը ես ոչ թե համարում եմ հետամնացություն, այլ հայ աղջկան վայել դիմագիծ...
Ուրեմն, աղջկան էդ քո ասած պասիվությունը հարաբերություններում ըստ իս գեղեցկացնում է: Առաքինությունը, համեստությունը, չափի մեջ անտարբերությունն ու անհասանելիությունը նրա զարդն են հանդիսանում;)
Խոսքս իհարկե այն աղջկա մասին է, ով ոչ թե ձևէր է թափում, այլ ում էությունն է թելադրում վերոհիշյալը...Ծով ջան, ես քեզ հետ բնավ համաձայն չեմ…հա երևի որովհետև դու երկու հազար յոթի ազդեցության տակ ես, ու քանի որ հիմա ես քեզնից փորձառու եմ ու մեծ ասեմ...ինչ զարդ, ինչ բան...ամենասիրուն զարդը, դա անշպար լինելն ա զգացմունքներում...անշպարը խաղի հետ կապ չունի, մի քիչ էլ խաղ ա պետք, որ հետաքրքիր լինի...ուրեմն ասեմ, էդ քո անհասանելի կերպարը դու մինչև հիմա էլ քո դեմ ես օգտագործում, որովհետև դու շատ լավ գիտես, որ խնդիրը նախաձեռնող լինելու կամ չլինելու մեջ չի, խնդիրը մշակույթի մեջ ա, որում մեծացել ես դու ու քեզ նման շատ հայ աղջիկներ...իսկ թե ոնց ա ճիշտ, ոնց ա ընդհանրապես, ու թե ինչքան ինդիվիդուալ ա դա, ու որ կապ չունի Հայաստան, Եվրոպա, ուղղակի պետք ա հասկանալ դիմացինը քեզնից ինչ ա սպասում կամ ուզում, մի քիչ ուշ կբացատրեմ քեզ, հիմա քունս տանում ա ու որ չքնեմ, կարող ա սկսեմ ինքս ինձ հետ խոսել...:D

Արէա
16.08.2012, 08:49
Տղաները մերժումն ավելի հեշտ են տանում, այսինքն ավելի հեշտ չեն տանում, բայց աղջկա համար, ով սիրո խոստովանություն է արել տղային ու մերժում է ստացել, դա մահվան նման մի բան է էլի:

Ամմէ
18.11.2012, 13:32
Եթե ես սիրեի ու ինձ չխոստովանեին , ես հաստատ չէի տառապի , սպասեի ,որ մի գեղեցիկ օր ինքը ինձ կասի այդքան սպասված խոսքերը: Անձամբ կասեի ,որ սիրտս հանգստանար : :) Միգուցե ուղղակի վախենում է մերժում ստանալուց : էնպես որ ամոթ ոչինչ չկա : :)

Բայց ամուսնության առաջարկ հաստատ չէի անի :oy

StrangeLittleGirl
18.11.2012, 13:40
Ժող, էս ինչ լավ թեմա ա, հլը սպասեք :D

Ուրեմն ջահել ժամանակներս մի տղայի սեր խոստովանել եմ: Հիմա չգիտեմ՝ փոշմանում եմ դրա համար, թե չէ: Համենայնդեպս, էն ժամանակ ջահել էի ու անխելք: Ու համ էլ համոզված էի, որ հայ իրականության մեջ ա ընդունված, որ պիտի տղան նախաձեռնող լինի, դե էդ տարիքում էլ սիրում էի հայ իրականության բոլոր ստանդարտներին դեմ գնալ:

Բայց վերջերս բացահայտել եմ, որ անգամ մեծն Նիդեռլանդներում, որտեղ եթե տղան աղջկա համար դուռ բացի, առաջարկի օգնել ծանր ճամպրուկը քարշ տալ և նման այլ բաներ, աղջիկը կվիրավորվի, բայց արի ու տես, որ երբ բանը հասնում է սիրուն, տղան շատ լավ գիտի, որ ավանդաբար ինքը պիտի նախաձեռնող լինի, ինքը պիտի տեղ-մեղ հրավիրի, առաջարկություն անի և այլն:

Այնուամենայնիվ, մեկ-մեկ լինում են քնած տղաներ, որոնց արթնացնել ա պետք: Էդ դեպքում՝ աղջիկներ, գործի անցեք :))

Ամմէ
18.11.2012, 13:46
Առաջին դասարանում կողքիս նստող տղան ինձ սիրում էր , ես էլ իրեն էի համակրում :love: Ինձ համար էնքան քաղցր բաներ էր գնում : Միշտ ինձ հետ էր : ՈՒ միշտ գալիս թուշիկս պաչում էր , ամեն օր մի հատ ծաղիկ էր բերում նվեր : Ինչ լավ օրեր էին :D: Դասարանով արժե հավաքվել , կարոտել եմ : :oy

Artgeo
18.11.2012, 19:26

Կարծո՞ւմ ես ծաղիկով կգա, թուշիկդ կպաչի ու քացղր բաներ կգնի:

Arsuel
29.12.2012, 21:03
Հա դե, իհարկե էս տեսակ թեմաները միշտ էլ կմնան երրորդական ու չորրորդական մեր իրականության մեջ (հայկական), քանի որ, իմ կարծիքով, մենք՝ հայերս, դեռ չենք կարողանում ազատվել մեր իսկ սեփական ձեռքով կերտած մի խայտառակ ազգային հոգեկերտվածքից, ու փոխարենը՝ փորձել կերտել վաղուց սպառված ու երազած (ամեն տեսակ բորբոսահումքից ու նեխանյութերից ազատագրված մտածելակերպ ու) կյանք…