PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչն է ձեր կյանքում պակասում ձեզ երջանիկ զգալու համար



Ուլուանա
14.09.2006, 10:35
Երևի բոլորդ հիմա կասեք, որ լիովին երջանիկ լինել ուղղակի հնարավոր չէ։ Համաձայն եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հիասքանչ է, միշտ գտնվում է մի բաց, մի թերի կողմ, որը փչացնում է լիակատար երջանկությունը։ Բայց հավանաբար կլինեն որոշակի անհրաժեշտ բաներ, որոնց առկայությունը ձեզ համար կապահովեր եթե ոչ լիակատար, ապա գոնե հարաբերական երջանկություն, այսինքն՝ այնպես, որ դուք ընդհանուր առմամբ գոհ լինեիք ձեր կյանքից, բողոքելու բան առանձնապես չունենայիք։ Այ այդ վիճակն ապահովելու համար ձեզ ի՞նչ է պետք, որ չունեք։ Խնդրում եմ, մի թվարկեք այն ամենը, ինչ ձեր կարծիքով հարկավոր է ձեզ երջանիկ լինելու համար։ Պարզապես նշեք այն բաները, որոնք համարում եք, որ պետք են, բայց ներկա պահին դուք չունեք։
Պարզ է, որ տարբեր մարդկանց համար դրանք կարող են տարբեր լինել, քանի որ տարբեր են ինչպես մարդկանց պահանջները, ձգտումները, այնպես էլ կյանքի պայմանները, այնպես որ այս հարցում ճիշտ կամ սխալ, լուրջ կամ անլուրջ պատասխաններ չեն կարող լինել։:)

Artgeo
14.09.2006, 11:34
Որ գիտենայի, պակաս չէր լինի էլի :think

Arisol
14.09.2006, 11:48
Տվյալ պահին երջանիկ լինելու համար ինձ պետք է մի ընկեր իմ կողքին, որին կարող եմ վստահել, , որի հետ կկարողանամ խոսել ցանկացած թեմայով՝ վստահ լինելով, որ այդ ընկերը կհասկանա ինձ, անկեղծ կլինի, չի դավաճանի… Երևի այն մարդիկ, որոնք չունեն իսկական ընկեր իրենց կողքին կհասկանան, թե որքան դժվար է ապրել միայնակ:( …

Fobus
14.09.2006, 14:53
Հիմա ընդհամենը մի բանի կարիք ունեմ : Որ ում սիրում եմ նորից իմ կողքին լինի : Կարծում եմ այդ ժամանակ գոնե կարող եմ ասել , որ "երջանիկ" եմ ...

Աբելյան
14.09.2006, 15:32
Եթե բոլոր մարդիկ էլ գոնե մի փոքր մարդկություն ունենան, իմ կարծիքով բոլորը երջանիկ կլինեն:

Արշակ
14.09.2006, 15:58
Օգտակար ու ստեղծագործական աշխատանք, որը հարուստ լինի նաև ակտիվ մարդկային հարաբերություններով, շփումներով, զգացմունքներով։ Այ դա ինձ կերջանկացնի :ok

Firegirl777
14.09.2006, 16:32
Աստված գիտի

StrangeLittleGirl
14.09.2006, 18:27
Ինձ ոչինչ պետք չէ: Ես երջանիկ եմ :)

Ուլուանա
14.09.2006, 19:24
Ինձ ոչինչ պետք չէ: Ես երջանիկ եմ :)
Ինքնախաբեության վառ դրսևորում։ :P

StrangeLittleGirl
14.09.2006, 20:43
Ինքնախաբեության վառ դրսևորում։
Ի՞նչ ինքնախաբեություն: Երջանիկ մարդն այնքան հազվագյուտ երևույթ է, որ հենց մեկը հայտնվում է, միանգամից մյուսներին թվում է, թե ինքնախաբեություն է:
Ի՞նչս է պակաս, որ երջանիկ չլինեմ: Աստված իմ մասին հոգում է: Եթե ինչ-որ բաներ չունեմ, նշանակում է հիմա պետք չեն դրանք, նշանակում է ես երջանիկ եմ: Երբ պետք լինի, Աստված կտա:

John
14.09.2006, 21:28
Ահագին բան է պետք:1-ին հերթին Ինչպես Arisol-ին ինձ նույնպես 100% հավատարին ու ինձ հասկացող մարդ է պետք…

Մասսագետ
14.09.2006, 22:28
ինչն ա պակասում, դժվարանում եմ ասել: Բայց կարամ ասեմ՝ ինչն ա ավել էս պահին. Կառավարության որոշումները:

Aida
15.09.2006, 02:16
Ինչ ա պետք երջանիկ լինելու համար: Իմ կարծիքով շատ բան պետք չի՝ հոգատար, ջերմ ու միասնական ընտանիք, վստահելի ընկեր ու առողջություն: Կարելի ա ասել, որ ես երջանիկ եմ: Բայց մեկա երջանկությունս լիակատար չի. ուզում եմ հանդիպել մեկին, որին իրոք կսիրեմ ու կնվիրվեմ ամբողջ հոգով ու սրտով: Երբ սիրեմ ու սիրտս դատարկ չլինի կարամ առանց վարանելու ասեմ, որ ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ երանի այդ օրը շուտ գա......................

kiki
15.09.2006, 14:49
ի՞նչ է պետք ... շատ բան ...
ինչ տարօրինակ է չէ՞...կարծես ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար, բայց միևնույն ժամանակ երջանիկ չեմ, քանի որ ոչինչ էլ չկա իրականում ...
պարադոքս...

հ.գ. որ ասում եմ բողոքական ենք, չեք հավատում ...:)

milkyway
15.09.2006, 15:32
Եթե մի բան , ապա երջանիկ լինելու կարողություն: Ես էն կարծիքին եմ , որ մարդն ա ընտրում իր կարգավիճակը:
Իսկ ավելի տնական որ մոտենանք հարցին .Ինչեր են պակասում, ասեմ:
Первое правило бойцовского клуба...
1. փող,
2. Լիքը փող
3. Սեր, առողջություն, իսկական ընկերներ:8

Esmeralda
15.09.2006, 16:17
Ես հիմա ինձ դժբախտ չեմ համարում.... բայց որպեսզի լինեմ երջանիկ, ինձ շաաաաաաաաաաատ բան է պետք....
Նախ, ես կցանկանայի, որ աշխարհում ոչ ոք ինձնից նեղացած չլինի....
Հետո ունենամ լավ հավատարիմ ընկերներ.... լինի մի մարդ, որին սիրեմ և սիրված լինեմ նրա կողմից իսկական սիրով... Ունենամ լավ աշխատանք, լիքը փող(իմ աշխատած), տուն, համերաշխ ընտանիք, շուն.... ու շատ կուզեմ, որ այդ ամենին հասնելուց հետո հասկանամ, որ երջանիկ եմ..... շատ կուզեմ,,,,

Cassiopeia
15.09.2006, 18:30
Նախ, ես կցանկանայի, որ աշխարհում ոչ ոք ինձնից նեղացած չլինի....


Անի ջան, դու այնքան բարի հոգի ունես, որ չեմ կարծում թե կգտնվի մեկը, ով կնեղանա քեզանից: Այդ առումով կասեմ, որ երջանիկ ես…

Ռեալիստ
16.09.2006, 00:12
Ես էսքան ժամանակ մի մարդու եմ տեսել որ հաստատ գիտեր իրեն երջանիկ լինելու համար ինչա պետք, այսինքն ինչքանա պետք :) էտ ՈՍԿԵ ՀՈՐԹԸ ֆիլմի ՇՈՒՐԱՆ էր :D
Բայց ափսոս մենակ ֆիլմերումա նման բաներ լինում, իրականում իմ կարծիքով ոչոք չի կարող ասել իրան ընդարապես երջանիկ լինելու համար ինչա պետք, որովհետև կարողա էսօր քեզ ԼԻՔԸ ՓՈՂԱ պետք վաղը դու պատրաստ կլինես դրանից հրաժարվել քո երեխային կամ ընկերոջը առողջ տեսնելու համար, կարողա էսօր քեզ շատ հավատարիմ մարդա պետք բայց վաղը քեզ խաղաղություն պետք լինի որ հավատարիմիտ հետ ազատ ման գաս փողոցով ...
Մի խոսքով, ոնց հասկացա ստեղ բոլորտ ել պահի տակ ձեզ ինչ պետքա էտ լինելու դեպքում երջանիկ կլինեք ,:think բայց մինչև երբ չգիտեք
Մեր բակի Հրանտի ասած Էկեք մի քիչ էլ վաղվա մասին մտածենք :)

Ուլուանա
16.09.2006, 05:59
Ռեալիստ, այս թեմայի առաջին գրառման մեջ ես շատ հստակ բացատրել եմ, թե ինչ նկատի ունեմ. խոսքը ոչ ամբողջ կյանքի մասին է, ոչ էլ վաղվա, այլ ընդամենը ներկա պահի, այսինքն՝ ձեզնից պահանջվում է ասել, թե ներկա դրությամբ ինչն է ձեր կյանքում պակաս, որի առկայության դեպքում, ձեր կարծիքով, ձեզ երջանիկ կամ գոնե հարաբերականորեն հոգեպես բավարարված կզգայիք։ Այդքան բան։ ;)

Ռեալիստ
16.09.2006, 16:16
Դե լավ համոզեցիք, :) որ ներկա պահինա վերաբերվում ասեմ:
Քանի որ հիմա հով եղանակա ես էլ գործ չունեմ չեր խանգարի ավելորդ 10 000 դրամ լիներ, մեկել 3 ԸՆԿԵՐՈՒՀԻ կոչեցյալներից գոնե մեկը գործի չլիներ , հետը գնայի խախանդ տեղ ու ինչպես միշտ շատ ուշ տուն կգայի: Չնայած էտ սաղ հեչ արդեն սաղ կա էսօրվա տժժալու համար, երջանիկ կլինեմ , որ գոնե էսօր չնստեն տնեցիք սպասեն մինչև գիշերվա 3 - 4-ը , մեկել րոպեն մեկ չզանգեն ես ել ստիպված անջատեմ հեռախոսը ու տուն մտնելուց չլսեմ այ տղա ուր էիր ????? ... հերիք չի ??? ... էսքանը էսօրվա երջանիկ լինելու համար հերիքա ;)

Gohar
17.09.2006, 22:55
Այ օրինակ , եթե հոլլանդում թղթերիս խնդիրը լուծվեր , ոչ թե միայն այս պահին, այլ առնվազն 3 օր ես երջանիկ կլինեի:

milkyway
18.09.2006, 12:17
Ես կես ժամից քննության եմ CMI ում , կուզենայի շուտ անցներ գնար :oy

Annushka
19.09.2006, 09:19
Երջանիկ լինելու համար ինձ հարկավոր է տեսնել ու համոզվել, որ իմ հարազատ մարդիկ / հատկապես մայրս/ երջանիկ են, որ նրանք չեն տառապում այլևս.. Բացի դա, ես երջանիկ եմ, երբ տեսնում եմ, որ ունեմ նպատակ, հանուն որի ապրում եմ ու պայքարում, շրջապատված եմ սիրելի ու թանկ մարդկանցով, ունեմ հարգանք և ինձ հասկանում, սիրում և ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ :hands ...

Lethal Sweetness
12.04.2007, 09:36
Ծովային մաքուր օդ և նոր հավեսի շրջապատ :)

Ծով
12.04.2007, 16:54
Ինձ պակասում է «Ես երջանիկ եմ» բառերը արտաբերել կարողանալը…
հենց կարողանամ, երևի երջանիկ կլինեմ…
Բայց դե մեկ է ամեն ինչ իրոք որ հարաբերական է…
ես օրինակ այդքան էգոիստ չեմ, որ իսկապես երջանիկ լինեմ;)
…:think եՐՋԱՆԻԿՈՏ եմ:D մի շարք պատճառներով…:love
Ջաաաաաաաաան:yahoo

StrangeLittleGirl
12.04.2007, 21:03
Ուզում եք՝ ասեք ինքնախաբեություն է, ուզում եք՝ կարծեք, թե ձեզ եմ խաբում, ձևեր եմ թափում: Միևնույն է, ես լիովին երջանիկ եմ: Ոչինչ չի պակասում:
Ես կորցրել էի իմ թանկագին երջանկությունը: Լավ է, որ ժամանակին նորից գտա: Լավ է, որ երկար չտևեց:

Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. տե՛ս ստորագրությունս ;)

Lionne_en_Chasse
12.04.2007, 21:11
Ոչինչ էլ չի պակասում, ես երջանիկ եմ:
Կարող եք անունս գրել Ակումբի կարմիր գրքում

Ավելացվել է 49 վայրկյան անց
Բյուրին էլ չմոռանաք ;)

Selene
12.04.2007, 21:48
Ինձ երջանիկ զգալու համար պետք է ինձ երջանիկ զգալուս րոպեների բազմապատկում 10000000 թվով:ok Որովհետև իրականում նույն օրվա մի ժամի երջանիկ եմ:love , հաջորդին երջանկությունս թերի է լինում՝ թեկուզ չնչին պատճառով:(

Artgeo
12.04.2007, 21:51
Ես երջանիկ եմ :)

Srtik
13.04.2007, 08:37
«Գրին քարտը»:oy ... որ ունենայի, համ ազատ կարող էի Հայաստան գալ, համ էլ անվճար կսովորեի...:(

քաղաքացի
13.04.2007, 12:21
«Աշխատանքը»: :cry
«գրին քարտ» ունեմ, շատ պե՞տքս ա:

Կարեն ջան
13.04.2007, 12:40
Իսկական սեր :love

Mesrop
13.04.2007, 13:05
մի քանի հատ իսկական սեր… :D

գյումրեցի աղջիկ
15.04.2007, 09:44
Երջանիկ զգալու համար ինձ հարկավոր է այս ամառ անցկացնել Հայաստանում... և միայն վայելել, մտածմունքներ և պատասխանատվություններ չունենալ... օրինակ չխորհել այն մասին թե սեպտեմբերին ու՞ր գնամ՝ համալսարան թե քոլեջ... արժե՞ արդյոք աշխատել ամռանը թե՞ պարզապես հանգիստս վայելեմ:think ,,, վաղը քննությանս պարապեմ թ՞ե համերգ գնամ.... այ նման հարցեր համոզված եմ որ Հայաստանում հանգստանալիս չեն ծագի....

Vive L'Armenie
15.04.2007, 20:22
Երջանիկ զգալու համար ինձ հարկավոր է այս ամառ անցկացնել Հայաստանում... և միայն վայելել, մտածմունքներ և պատասխանատվություններ չունենալ... օրինակ չխորհել այն մասին թե սեպտեմբերին ու՞ր գնամ՝ համալսարան թե քոլեջ... արժե՞ արդյոք աշխատել ամռանը թե՞ պարզապես հանգիստս վայելեմ:think ,,, վաղը քննությանս պարապեմ թ՞ե համերգ գնամ.... այ նման հարցեր համոզված եմ որ Հայաստանում հանգստանալիս չեն ծագի....


Մի պահ ինձ երջանիկ զգալու համար ինձ էլ է պետq ամառն անցկացնել Հայաստանում և վայելել հարազատների ու ընկերների Սերը: Մոռանալ ետ վերադառնալու մասին:

Իսկ ընդհանրապես երջանիկ լինելու համար, հարկավոր է տեսնել Հայաստանը որպես իսկական անկախ երկիր, տեսնել Հայկական Հարցը լուծված…
Եվ Հայերին գտնել Հայաստանու՛մ՝ վերջ տալ ՍՓՅՈՒՌՔԻՆ…:(

Goga
15.04.2007, 20:43
Այժմ ապրում եմ երբեմն երջանիկ պահեր, բայց միայն պահեր են դրանք, որոնք անցողիկ են:
Իսկ ինձ երջանիկ կզգամ, ինչպես յուրաքանչյուր կին, երբ ունենամ ինձ սիրող ամուսին, երեխաներ, երբ զգամ ջերությունն արդեն իմ ընտանիքի, ինչպես նաև աշխատանք մասնագիտությամբ, որպեսզի զգամ այն տարիների զուր չլինելը, որ նվիրել եմ սովորելուն:ok

Ուլուանա
27.04.2008, 07:07
Էսօր հին թեմաները փորփրելիս էս թեմայից վրայից փոշին վերցնելու ցանկություն առաջացավ... :) Նաև հայտնաբերեցի, որ թեև ես եմ բացել թեման, բայց ինքս դեռ գրառում չեմ արել այստեղ...

Ներկա պահին ինձ լիարժեք երջանիկ զգալու համար իմ կյանքում պակասում են ընտանիքիս հետ իրական շփումը, Ակումբի հանդիպումները, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանում գտնվելը, որն արդեն շատ բան է ներառում... :( Մեկ էլ այն համոզվածությունը, որ ընտանիքիս անդամների կյանքում ամեն ինչ լավ է...

unknown
27.04.2008, 08:38
Սերը::love

ivy
27.04.2008, 18:00
Հետաքրքիր է, երբ Հայաստանում էի, այնպես էի ուզում գնալ, ուղղակի հնարավոր չի նկարագրել... Իսկ հիմա երջանիկ լինելու համար ինձ Հայաստանն է պակասում: Տուն եմ ուզում՝ պապայիս մոտ...

WArmanW
27.04.2008, 18:15
Ինչ ա պետք երջանիկ լինելու համար: Իմ կարծիքով շատ բան պետք չի՝ հոգատար, ջերմ ու միասնական ընտանիք, վստահելի ընկեր ու առողջություն: Կարելի ա ասել, որ ես երջանիկ եմ: Բայց մեկա երջանկությունս լիակատար չի. ուզում եմ հանդիպել մեկին, որին իրոք կսիրեմ ու կնվիրվեմ ամբողջ հոգով ու սրտով: Երբ սիրեմ ու սիրտս դատարկ չլինի կարամ առանց վարանելու ասեմ, որ ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ երանի այդ օրը շուտ գա......................


Ես հիմա ինձ դժբախտ չեմ համարում.... բայց որպեսզի լինեմ երջանիկ, ինձ շաաաաաաաաաաատ բան է պետք....
Նախ, ես կցանկանայի, որ աշխարհում ոչ ոք ինձնից նեղացած չլինի....
Հետո ունենամ լավ հավատարիմ ընկերներ.... լինի մի մարդ, որին սիրեմ և սիրված լինեմ նրա կողմից իսկական սիրով... Ունենամ լավ աշխատանք, լիքը փող(իմ աշխատած), տուն, համերաշխ ընտանիք, շուն.... ու շատ կուզեմ, որ այդ ամենին հասնելուց հետո հասկանամ, որ երջանիկ եմ.....շատ կուզեմ,,,,


[B]Ծովային մաքուր օդ և նոր հավեսի շրջապատ :)

Դէ ես էլ: Մի բան էլ իմ կողմից ավելացնեմ, երջանիկ կլինեմ, եթե ստանամ ինձ տանջող հարցերից գոնե մեկի պատասխանը:

murmushka
27.04.2008, 18:20
չգիտեմ այս բաժնում գրառում արել եմ թե ոչ, բայց նորից կուզենամ գրել
երջանիկ լինելու համար ինձ հենց հիմա պակասում է ներդաշնակությունն ինքս ինձ հետ, պակասում է հոգեկան հավասարակշռվածությունն ու հանգստությունը
պակասում է Նա.....

Brigada
27.04.2008, 19:01
ժամանակը

Sunny Stream
27.04.2008, 19:03
հեծանիվ, տեսողություն, անձնական ոլորտի ամբողջականություն, մասնագիտական ոլորտի սկսած գործերի բարեհաջող ավարտ, շրթհարմոն նվագել սովորել... :roll
կարևորը` լավ մարդ դառնամ :D

Goga
27.04.2008, 21:25
Ներկա պահին ինձ պակասում է սրտիս, հոգուս ու մտքիս ներդաշնակությունը…:cry2

Adam_Smith
27.04.2008, 21:45
Լրիվ երջանիկ լինելու համար ինձ պակասում է այն անձնավորությունը, որին կսիրեմ ամբողջ սրտով և էությամբ... Աղջիկներ շատ կան... բայց այն մեկը, որին սիրտս ու հոգիս կարձագանքեն ներդաշնակությամբ առայժմ չի երևում...:):(

Economist
27.04.2008, 22:13
Շատ եմ ուզում աշխատել իմ մասնագիտությամբ:)
Մի քիչ սերն էլ չի խանգարի;)

Dayana
28.04.2008, 09:03
Ծովափ, Ռեյ Չարլզ, ալկոհոլ :oy /երևի կարմիր կիսաքաղցր գինի/ , տաքուկ ծածկոց :oy ու ես կլինեմ կատարյալ երջանիկ :oy

Աբելյան
28.04.2008, 13:33
Ծովափ, Ռեյ Չարլզ, ալկոհոլ :oy /երևի կարմիր կիսաքաղցր գինի/ , տաքուկ ծածկոց :oy ու ես կլինեմ կատարյալ երջանիկ :oy
ընդամենը՞ :o

Dayana
28.04.2008, 13:50
ընդամենը՞ :o

ահա, հենց հիմա միայն դա եմ ուզում :oy

Աբելյան
28.04.2008, 13:55
Ծովափ, Ռեյ Չարլզ, ալկոհոլ :oy /երևի կարմիր կիսաքաղցր գինի/ , տաքուկ ծածկոց :oy ու ես կլինեմ կատարյալ երջանիկ :oy

ծովի տեղը կարաս Սևան գնաս, մնացածը պրոբլեմ չի ;)

Աբելյան
13.12.2008, 14:28
մի հատ պեչենու ծառ
մեր այգում աճեր, ես էլ ջրեի, խնամեի, սրսկեի
բայց իմն ըլներ

*e}|{uka*
13.12.2008, 14:32
Բիսկվիտի ծառ կլինի՞ Հայկ :D


Ի՞նչն է ձեր կյանքում պակասում ձեզ երջանիկ զգալու համար
Իմ սիրելի մարդկանց միշտ առողջ ու երջանիկ տեսնեմ, մնացածը ես ինքս ...:)

Աբելյան
13.12.2008, 15:24
Բիսկվիտի ծառ կլինի՞ Հայկ :D
հա խի՞ չիլնի;)

murmushka
13.12.2008, 18:52
մի փոքր ինքնավստահություն, հավատ վաղվա օրվա համար, հույս ապագայի նկատմամբ

Աբելյան
23.12.2010, 17:40
Հմ... Էս պահին...:oy Մի հատ սիրուն, չքնաղ, հրեշտակային արտաքինով աղջիկ...:love 17-20 տարեկան...:roll Մազերը սև-սև, իսկ աչքերը միջերկրածովյան խաղաղ հայելու պես լուրթ...:love (չնայած, կարա սև էլ ըլնի...) Որպեսզի ճախրող քայլերով մոտենա ինձ...:oy Հեռվից տեսնեմ փարթամ շուրթերը և վարդի թերթերի պես փակվող կոպերը...:love Որպեսզի մեզ բաժանող փոքր տարածությունը և նրա ճախրանքի այդ մի քանի վայրկյանը ինձ թվա մի հավերժություն, իսկ իմ սրտի զարկերը ձգտեն անվերջության այդ մի քանի վայրկյան հավերժությունում::think(:fool) Որպեսզի մոտենալով ինձ գրկի իմ կուզիկ մեջքը և հպվի փոս ընկած կրծքավանդակիս...:oy Եվ քանի չեմ հասցրել ուշքի գալ, արտաբերի այն երեք (վայ, 4) բառը, որոնց ես երկար սպասել եմ "ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ" ու էդ պահին ուժերս հավաքելով ասեմ` փախար ստուց... Այ էդ վախտ նենց երջանիկ կզգամ ինձ...:oy

Անտիգոնե
23.12.2010, 18:25
Արդարության համար պիտի ասեմ, որ հիմա էլ երջանիկ եմ... դե համարյա ..
կատարյալ երջանկության համար պակասում է "Խենթ ու կիսախելառ" մեկը...:oy

murmushka
23.12.2010, 18:33
երրորդը, որը տվյալ դեպքում հեչ ավելորդ չէ:)

anahit96
23.12.2010, 18:45
Ծովափ, Ռեյ Չարլզ, ալկոհոլ :oy /երևի կարմիր կիսաքաղցր գինի/ , տաքուկ ծածկոց :oy ու ես կլինեմ կատարյալ երջանիկ :oy

հրաշալի է,բայց եթե <<նա>> էլ լիներ երջանկությունը կլիներ լիակատար

anahit96
23.12.2010, 18:45
Ծովափ, Ռեյ Չարլզ, ալկոհոլ :oy /երևի կարմիր կիսաքաղցր գինի/ , տաքուկ ծածկոց :oy ու ես կլինեմ կատարյալ երջանիկ :oy

հրաշալի է,բայց եթե <<նա>> էլ լիներ երջանկությունը կլիներ լիակատար

AniwaR
23.12.2010, 19:33
Ճիշտն ասած՝ իմ կյանքում մի երկու բան ավել ա՝ երջանիկ լինելու համար::D

Dayana
23.12.2010, 21:20
հրաշալի է,բայց եթե <<նա>> էլ լիներ երջանկությունը կլիներ լիակատար

Դու արի ինձ քո հաշվին ծով ուղարկի, ցանկալի ա միջերկրական, ու ավելի ցանկալի ա, Ֆրանսիայոտ, «նա»-ին՝ բանծիկը գլխին, կուղարկեմ ձեր տուն :D

Մանուլ
28.12.2010, 03:01
Մի հատ առանձին տուն` ջեռուցվող ու տաք ջրով :)):

anahit96
28.12.2010, 19:55
Դու արի ինձ քո հաշվին ծով ուղարկի, ցանկալի ա միջերկրական, ու ավելի ցանկալի ա, Ֆրանսիայոտ, «նա»-ին՝ բանծիկը գլխին, կուղարկեմ ձեր տուն :D

Լավ Dayana ջան,պատրաստվի հուլիսին,ուղիղ չվերթ միջերկրականի ափերին գտնվող մի երկիր,բայց ,,նա,,-ին բանծիկով պետքա ուղարկես

RADIOmanyachka
28.12.2010, 21:51
Լիակատար երջանկության համար ինձ պակասում է ՍԵՐԸ:love