Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կուսության ինստիտուտ

Էջեր : 1 [2]

Լեռնցի
06.10.2009, 21:01
Պետք չէ դեզինֆորմացնել, սեռական պահանջը սեռական հասունացման և հորիզոնական պարերի հետ ոչ մի կապ չունի: Մարդկանց մոտ ինչպես ախորժակը, այնպես էլ սեռական զգայունությունն ու սեռական պահանջը կարող են միանգամայն տարբեր կերպ դրսևորվել: Մարդիկ կան, որ դեռ մանուկ հասակից բուռն բնական սեռական պահանջ են ունենում, մարդիկ էլ կան, որ ողջ կյանքը կարեղ են պորտապար պարել,բայց այդպես էլ չիմանան թե ինչ բան է սեռական պահանջ կոչվածը:

Լեռնցի ջան, այստեղ ոչ ոք ոչ մի կրիմինալ բանց չի գրում, ոչ ոք անբարոյականություն չի քարոզում, որ մտահոգվես թե 16 տարեկան աղջիկը այս ամեն կարդալով կարող է բարոյազրկվել: Ցավալի է, բայց հայ ընտանիքներում սեռական դաստիարակությունը դեռևս փակ թեմա է մնում, բազմաթիվ հայ աղջնակներ և պատանիներ անտեղյակեն, որ գոյություն ունի սեռավարակ կոչվածը: Հենց սեռավարակներն են, որ հետագայում զույգերի մոտ չբերության, վիժումների պատճառ են հանդիսանում:

Ի դեպ, աղջիկների և տղաների էմոցիոնալ ֆիզիոլոգիական պահանջները լրիվ տարբեր են: Աղջկա համար շատ ավելի կարևոր է տղայի գեղեցիկ սիրահետումը,միասին անցկացրած ռոմանտիկ պահերը, քան հենց բուն սեռական ակտը: Աղջկա համար ռոմանտիկ միջավայյրում սիրելիի ձեռքը բռնելը, նրա ներկայությունը զգալը արդեն կատարյալ երջանկություն է, իսկ տղամարդկանց մոտ լրիվ այլ է, տղամարդու մոտ բնության կողմից լրիվ այլ ֆունկցիա է նախատեսված, տղամարդու համար չկա երջանկություն առանց սեռական ակտի:

Հենց սա է պատճառը, որ 16 տարեկան աղջկը իր առաջ սեռական կյանքով ապրելու սահմանափակումներ պետք է դնի, քանի որ անփորձությունից ելնելով, տղայի կողմից ասված գեղեցիկ խոսքերը, ռոմանտիկ սիրահետումները կարող է ընկալել որպես անկեղծ սիրո դրսևորում, մինչդեռ տղայի մտքին մեկ բան կար: Այս դեպքում խափված աղջիը իրեն ինչ որ չափ կարող է օգտագործված զգալ, որովհեև նրա անաղարտ, ջերմ զգացմունքները տղան օգտագործել է իր սեռական կարիքները բավարարելու համար:

Էս ինչ չապացուցված փաստերից ես խոսում, մի քանի օրինակներ պետք չէ ընդհանրացնել բոլորի վրա…
Հիմա սեռավարակների վտանգը Հայաստանում է մեծ, թե արտասահմանում, ու պատասխանդ ասա, դա հայկական դաստիարակության արդյունք է, թե ոչ…
Եթե աղջիկը մանկուց պորտապար է պարում, նրա մոտ ժամանակից շուտ են զարգանում սեռական օրգաններն ու սեռական ցանկությունները…
Դու հակառակը ո՞նց ես հիմնավորում…

Ֆոտոն
06.10.2009, 21:06
Քանի թեման չի փակվել, ասելիքս գրեմ::)

Մի հարց վրիպում է ուշադրությունից: Աղջիկների ամեն 100 ից մեկը ընդհանրապես կուսաթաղանթ չունի: Աղջիկներից ոմանց մոտ կարող է դա պատռվել ակտիվ սպորտային կյանքով ապրելիս, հեծանիվ վարելիս, պատճառներ լիքը կան: Էն մարդիկ, որ էդ թաղանթի վրա էին հույսները դրել, որ աղջկա կուսությունը ստուգեն, պետք է գոնե սա էլ հաշվի առնեն: :8

Հետևություները թողնում եմ Ձեզ:

Lion
06.10.2009, 21:10
100 ից մեկը... Ես գիտեի հավանականությունը ավելի փոքր է...

Ֆոտոն
06.10.2009, 21:11
Քանի թեման չի փակվել, ասելիքս գրեմ::)

Մի հարց վրիպում է ուշադրությունից: Աղջիկների ամեն 100 ից մեկը ընդհանրապես կուսաթաղանթ չունի: Աղջիկներից ոմանց մոտ կարող է դա պատռվել ակտիվ սպորտային կյանքով ապրելիս, հեծանիվ վարելիս, պատճառներ լիքը կան: Էն մարդիկ, որ էդ թաղանթի վրա էին հույսները դրել, որ աղջկա կուսությունը ստուգեն, պետք է գոնե սա էլ հաշվի առնեն: :8

Հետևություները թողնում եմ Ձեզ:

Մոռացա ասել: Կուսաթաղանթ էլ կա, որ ծննդաբերության ժամանակ է պատռվում: Այսինքն, մինչև երեխա ունենալը աղջիկը կույս է:

Լեռնցի
06.10.2009, 21:25
Ֆոտոն ջան, էդ ամեն ինչը ցանկացած հասուն մարդ գիտի… Խոսքը կուսաթաղանթին չի վերաբերվում…
Խոսքը բարոյական սկզբունքին է վերաբերվում…

Ֆոտոն
06.10.2009, 21:32
Ֆոտոն ջան, էդ ամեն ինչը ցանկացած հասուն մարդ գիտի… Խոսքը կուսաթաղանթին չի վերաբերվում…
Խոսքը բարոյական սկզբունքին է վերաբերվում…

Բարոյականության ապացույց կուսության մասին չի՞ խոսքը: Իսկ էլ ո՞նց են աղջիկներից պահանջում կուսություն, որը ազգի պատիվն է:

Լեռնցի
06.10.2009, 21:38
Բարոյականության ապացույց կուսության մասին չի՞ խոսքը: Իսկ էլ ո՞նց են աղջիկներից պահանջում կուսություն, որը ազգի պատիվն է:
Աղջկանից պահանջում են բարոյականություն, որը ենթադրում է կուսություն, մասնավոր դեպքերն այստեղ անտեսվում են…

Ֆոտոն
06.10.2009, 21:48
Աղջկանից պահանջում են բարոյականություն, որը ենթադրում է կուսություն, մասնավոր դեպքերն այստեղ անտեսվում են…

Ախր էդ կուսությունն ինչպե՞ս ես ապացուցելու:
Ասենք ես եմ, կույս եմ ու հարաբերություն չեմ ունեցել, բարոյական եմ: Ասենք ոմն մեկի հետ կյանքս կապեցի, դեռ կույս եմ: Ամուսնացանք ու՞... կուսության ապացույց չկա: Հիմա ես անբարոյական ե՞մ: Այսինքն՝ կույս ե՞մ:

Լեռնցի
06.10.2009, 22:09

Էլի եմ ասում, բարոյականությունն է կարևոր, որը սովորաբար ենթադրում է կուսություն…
Ինչ եք հասկանում ընտանիք ասելով, որն է ընտանիքի իմաստը Ձեր համար…

Ֆոտոն
06.10.2009, 22:12
Էլի եմ ասում, բարոյականությունն է կարևոր, որը սովորաբար ենթադրում է կուսություն…
Ինչ եք հասկանում ընտանիք ասելով, որն է ընտանիքի իմաստը Ձեր համար…

Նախորդ հարցիս չեք պատասխանել: Կրկնում եք նույն նախադասությունը::)

Լեռնցի
06.10.2009, 22:41
Ասենք ես եմ, կույս եմ ու հարաբերություն չեմ ունեցել, բարոյական եմ:
Կրկնել եմ այս նախադասության համար, տպավորություն այն է, որ ասվում է հետևյալ պնդումը՝ եթե կույ ս է, բարոյական է…
Ես հարցիդ պատասխանում եմ, որ կուսությունը չէ առաջնայինը…

Chuk
06.10.2009, 22:46
Չուկ ջան, կներես, բայց, մի հատ հիշիր Ինտիմ անկյունում քո դիրքորոշումը կունիլինգուսի վերաբերյալ (չեմ ասում վատ դիրքորոշում էր, եթե հիշում ես, ես էլ էի նույն դիրքորոշմանը): :)
Դա կեղտոտություն չի, իսկ դասական սեքսը կեղտոտություն է՞:
Ռամշ, ընդհանրապես ինտիմ անկյան քննարկումների հրապարակայնությունն արգելվում է, ու դրա համար տուգանային միավորներ ու արգելափակում է հասնում: Բայց դե քանի որ արել ես, ներում եմ, որպես մոդեր, հիմա հարցին նայեմ որպես քննարկման մասնակից:

Ուրեմն շնորհակալություն էդ քննարկումը հիշեցնելու համար:
Նկատենք, որ կունիլինգուսի դեպքում աղջիկը չի զրկվում իր կուսությունից, ի տարբերություն դասական սեքսի: Իսկ հանցավոր արատ է կուսությունից զրկված լինելը, հանցագործություն՝ կուսությունից զրկելը:

Հետևաբար կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ բոլորը այսուհետ կունիլինգուսի կամ այլ անաղարտ (ասել է թե կուսությունից չզրկող) միջոցներով բեղմնավորվեն, ցեղը շարունակեն:

Chuk
06.10.2009, 22:48
Կրկնել եմ այս նախադասության համար, տպավորություն այն է, որ ասվում է հետևյալ պնդումը՝ եթե կույ ս է, բարոյական է…
Ես հարցիդ պատասխանում եմ, որ կուսությունը չէ առաջնայինը…
Ապեր, եթե քո համար կուսությունը չի առաջնայինը, ուրեմն էս թեման քո համար չի:
Դու կտրված ես, քննությունը լավ չես հանձնել, կուսության ինստիտուտից դուրս ես մնում:

Էս թեման նրանց համար է, ովքեր կուսության ինստիտում բոլոր առարկաները հրաշալի սովորել են, կարմիր խնձորից էլ 5+ ունեն:

Cassiopeia
06.10.2009, 22:54
Մոդերատորական։ Հարգելի կույսեր, ոչ կույսեր և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, կուսության ինստիտուտը փակվում է պետության կողմից արտոնագրված չլինելու և իր շրջանավարտներին պետական դիպլոմ չտալու պատճառով։ Ձեր ուսումնառությունը շարունակեք կյանքի ինստիտուտում։