PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ ասել է ֆլիրտ



Dr. M
31.10.2007, 23:29
Որքանո՞վ եք համաձայն այն մտքի հետ, որ ֆլիրտը դա ինքնահարգանքի զարգացումն է Ձեր և ուրիշների միջև. ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ստեղծման ճանապարհով: .......որ ֆլիրտելու ունակությունը դա մարդկային որակ է: Այն օգնում է հաղթահարել դժվարությունները, դաստիարակում, կրթում է ինքնավստահությունը:

Նաև գրեք ձեր պատկերացումները ՖԼԻՐՏԻ մասին

Հ.Գ. հարցին մոտեցեք ավելի հոգեբանական և փիլիսոփայական տեսանկյունից :)

Armeno
01.11.2007, 00:24
Dr. M ջան տենց թեմա արդեն կա

Ուլուանա
01.11.2007, 00:36
Որքանո՞վ եք համաձայն այն մտքի հետ, որ ֆլիրտը դա ինքնահարգանքի զարգացումն է Ձեր և ուրիշների միջև. ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ստեղծման ճանապարհով: .......
Բոլորովին համաձայն չեմ։ :nea Ու ընդհանրապես ոչ մի կապ չեմ տեսնում ֆլիրտի ու քո նշած հատկանիշների՝ ինքնահարգանքի, առավել ևս վստահելի ու անկեղծ փոխհարաբերությունների միջև... :o Այն աստիճանի չեմ տեսնում, որ նույնիսկ կասկածում եմ, որ խոսքն իսկապես ֆլիրտ երևույթի մասին է... :8


որ ֆլիրտելու ունակությունը դա մարդկային որակ է: Այն օգնում է հաղթահարել դժվարությունները, դաստիարակում, կրթում է ինքնավստահությունը:
Այո, անշուշտ, մարդկային որակ է, բայց թե ինչով է կրթում ու դաստիարակում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ... :esim

Նաև գրեք ձեր պատկերացումները ՖԼԻՐՏԻ մասին
Գուցե այնքան էլ յուրօրինակ չէ, բայց ֆլիրտի, այսինքն՝ սիրախաղի մասին իմ պատկերացումը համընկնում է այդ երևույթի ավանդական պատկերացման հետ, որը, ըստ վիքիփեդիայի, հետևյալն է (թարգմանված է ռուսերենից).

Սիրախաղը (ֆլիրտը) ուշադրություն գրավելու ձև է։ Երբեմն որպես նախերգանք է ծառայում սեքսի համար, երբեմն էլ պարզապես խաղ է։ Արտահայտվում է ուշադրության նշանների փոխանակմամբ, որոնք հաճախ սեքսուալ ենթատեքստ ունեն։ Սեթևեթանքը կանացի սիրախաղն է։
http://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%BB%D0%B8%D1%80%D1%82

Հետաքրքիր կլիներ կարդալ, թե ուրիշ ինչ կարելի է հասկանալ այդ բառի տակ... :think

Apsara
01.11.2007, 00:53
Կարծում եմ ֆլիրտը հատուկ է կանանց և դա տղամարդկանց ուշադրությունը գրավելու ձև է: Ամենահետաքրքիրն այն է, որ շատ աղջիկների մոտ նկատել եմ բնատուր ֆլիրտ անելու կարողություն, այսինքն իրենք առանց հատուկ ջանքեր թափելու կամ նախատրամադրվելու սկսում են ֆլիրտ անել տղամարդկանց շրջապատում գտնվելուց:
Չեմ կարծում դա վատ բան է եթե չխախտվեն որոշակի սահմաններ, ֆլիրտ անելու կարողությունը կկամ հմտությունը որոշ չափով նույնիսկ անհրաժեշտ է աղջկան, դե ես եմ այդպես կարծում, դա կանացի է, :P

Dr. M
01.11.2007, 01:06
Սիրախաղը (ֆլիրտը) ուշադրություն գրավելու ձև է։

Գրառմանս վերջում նշել էր, որ հարցին խնդրվում է մոտենալ հոգեբանա-փիլիսոփայական տեսանկյունից: Եվ ավելին, ես ի նկատի չունեմ ֆլիրտը որպես սիրախաղ

Փակագծերն ավելի բացեմ....
նշեցի , որ ֆլիրտը դա ձեր և ուրիշների միջև ինքնավստահության զարգացումն է ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ճանապարհով...

իսկ միթե հարց չառաջացավ?
Ինչպես հասնել դրան?
կա այսպիսի մի հեղինակ Շպիգել, նա իր հետազոտությունից ելնելով, գտել է, որ այս պարագայում անհրաժեշտ է 9 օրենք
1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին
2. կարողանալ լսել
3. կարողանալ հարց տալ
4. ցույց տալ ինքնավստահություն
5. ցույց տալ հումորի զգացումը
6. լինել ազնիվ
7. սիրել և հարգել մարդկանց
8. լինել բարեհամբույր
9. լինել գրավիչ

ըստ 1-ին կետի, բոլորս էլ գիտենք, որ "աչքերը հոգու հայելին է" և նայելով զրուցակցիդ աչքերին ավելի սերտ կապի մեջ կարող ես մտնել նրա հետ, հասկանալ նրա հետաքրքրվածության աստիճանը տվյալ հարցում, հասկանալ ստում է նա , թե ոչ (այստեղ կարելի է հիշել մայրիկներին, որ իրենց բալիկներին երբ ասում են "նայիր աչքերիս և ասա ո՞վ է կոտրել ափսեն.... և այլն)
ինչ եմ ուզում ասել. Որ ֆլիրտ ասվածը միայն սիրախաղ չէ, դա ավելին է, քան սիրաղախը... այդ նույն ֆլիրտի միջոցով կարող ես շատ մեծ հաջողությունների հասնել, ընդ որում ուշադրություն դարձնելով ամենափոքրիկ բաների վրա
2-ի վերաբերյալ միայն մի բան կասեմ.... Հիշեք, թե որքան լավ, հարգված, սիրված ու ինքնավստահ եք ձեզ զգում, երբ զրուցակիցդ լսում է քեզ.... կամ ինչ հիաստափություն եք ապրում երբ երկար խոսելուց հետո, հասկանում եք, որ ձեզ չեն լսում, դա չի հետաքրքրում զրուցակցիդ, թեկուզ նա ոչնչ դրա մասին չի ասում:

Խորհեք մի քիչ , նախքան գրառում կատարելը....
Փորձեք այս երևույթին նայել այլ կողմից :)

Ավելացվել է 4 րոպե անց

Կարծում եմ ֆլիրտը հատուկ է կանանց և դա տղամարդկանց ուշադրությունը գրավելու ձև է:

իսկ եթե ասեմ, որ տղամարդիկ ավելի շատ են ֆլիրտի դիմում? :) թեկուզ հենց կանանց գրավելու համար......... այ նրանց ջերմ, սիրալիր պոսքերը, բազաթիվ նվերներ, կոմպլիմենտներ...... շատ շատ բաներ, իսկ հանուն ինչի? հանուն սիրախաղի? կասեի ոչ միայն.... դա ավելին է, քան ֆլիրտը

եթե ասվածը վերածվի նույն այդ "սիրախաղի" դա կարճատև պրոցես է, որը ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր հետաքրքրությունը

Ավելացվել է 10 րոպե անց

Dr. M ջան տենց թեմա արդեն կա

Մյուս անգամ կփորձեմ ավելի ուշադիր լինել, բայց չեմ կարծում, որ այս մեկը նրա նման լինի, եթե գրառում կատարողները շեշտը չդնեն միայն զուտ "սիրախաղի" վրա

և 2-րդ, վերջերս մի գիրք էի կարդում հենց ֆլիրտի մասին, ցանկացա կիսվել իմ տպավորություններով ՁԵԶ հետ ու քննարկման նյութ դարձնել այն:

Շնորհակալություն :)

ivy
01.11.2007, 02:11
Գրառմանս վերջում նշել էր, որ հարցին խնդրվում է մոտենալ հոգեբանա-փիլիսոփայական տեսանկյունից: Եվ ավելին, ես ի նկատի չունեի ֆլիրտը որպես սիրախաղի միջոց

Փակագծերն ավելի բացեմ....
նշեցի , որ ֆլիրտը դա ձեր և ուրիշների միջև ինքնավստահության զարգացումն է ջերմ, վստահելի և անկեղծ փոխհարաբերությունների ճանապարհով...

Իսկ ինչպես հասնել դրան?
գտել են, որ այս պարագայում անհրաժեշտ են 9 օրենք
1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին
2. կարողանալ լսել
3. կարողանալ հարց տալ
4. ցույց տալ ինքնավստահություն
5. ցույց տալ հումորի զգացումը
6. լինել ազնիվ
7. սիրել և հարգել մարդկանց
8. լինել բարեհամբույր
9. լինել գրավիչ


Հետաքրքիր է, թե այդ որտեղ է գրված, որ ֆլիրտը միմյանց միջև ինքնավստահության զարգացումն է ու ինչ–որ խորը ու լուրջ իմաստ ունի, որը ոչ մի կապ չունի սիրախաղի հետ... Իսկապես լուրջ եմ հարցնում, կարո՞ղ ես ինձ հղման աղբյուրներն ասել, որովհետև ես առաջին անգամ եմ լսում դրա մասին: :think

Այս ինը կետերը, ըստ իս, ուղղակի վերաբերում են լավ զրուցակից լինելու տեխնիկաներին, այն էլ շատ լայն իմաստով... Ի՞նչ կապ ունի սա ֆլիրտի հետ: Առաջին անգամ եմ լսում, որ ֆլիրտի մեջ կարևորը ազնվությունն ու հարգանքն է...
Դե երևի նրանից է, որ ես ֆլիրտի միայն սիրախաղ նշանակությանն եմ ծանոթ...

Ինձ համար ֆլիտը միայն խաղ է, որի կանոնները ինքդ ես որոշում, նպատակն էլ հրապուրել ու գայթակղելն է: Այն իհարկե պահանջում է հետաքրքիր մոտեցումներ, բայց ամենակարևորն այստեղ սեթևեթանքն ու կոկետությունն է՝ համեմված սրամտությամբ:

Մնացած խորը իմաստների մասին էլ դուք ինձ պատմեք, ես չգիտեմ...
:)

Dr. M
01.11.2007, 02:38
Ինձ համար ֆլիտը միայն խաղ է, որի կանոնները ինքդ ես որոշում, նպատակն էլ հրապուրել ու գայթակղելն է:

Գայթակղություն, լավ բառ եք ընտրել, բայց գայթակղել միայն էրոտիկ իմաստով պետք չէ հասկանալ.... ավելի մեծ միտք պետք է դնել թեկուզ հենց այդ բառի մեջ:
Հեղինակը, որի աշխատանքը կարդացել եմ Ջիլ Շպիգել, գործն էլ հենց ՖԼԻՐՏ է կոչվում
շատ հետաքրքիր ինձ համար ևս նորություններ կար: Ես էլ նման վերաբերմունք ունեի ֆլիրտ ասվածի մասին, բայց արի ու տես.... որքան վտանգավոր, բայց նաև օգտակար կարող է այն լինել:
այդ 9 կետերը, որ նշել եմ, դրանք միայն լավ հարաբերություններ ստեղծելու նախադրյալներ չեն....
դրանով կարելի է մարդուն ճանաչել, հասկանալ, վստահել, ինչու չէ նաև սիրել :)

Ավելացվել է 1 րոպե անց


Այս ինը կետերը, ըստ իս, ուղղակի վերաբերում են լավ զրուցակից լինելու տեխնիկաներին, այն էլ շատ լայն իմաստով...

իսկ ով է քեզ համար լավ զրուցակիցը? :)

Ուլուանա
01.11.2007, 03:02
Համաձայն եմ ivy-ի հետ. ձեր նշած կետերը վերաբերում են լավ զրուցակից լինելուն, մարդուն գրավելուն՝ ամենալայն իմաստով: Ուրեմն էլ ինչու՞ եք դրա անունը ֆլիրտ դնում: Ի՞նչ է, հիմա դրան ֆլի՞րտ են ասում: :blin

dvgray
01.11.2007, 10:23
Իմ հետ պատահել է այսպիսի դեպք


1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին
2. կարողանալ լսել
3. կարողանալ հարց տալ
//4. ցույց տալ ինքնավստահություն
5. ցույց տալ հումորի զգացումը
6. լինել ազնիվ
7. սիրել և հարգել մարդկանց
8. լինել բարեհամբույր
9. լինել գրավիչ

բացի 4 կետից:
Հիշողությանս մեջ այդ դետքը ֆիքսված է որպես "լավ ֆլիրտ" :)
Ֆլիրտը՝ որպես միայն սիրախաղի սկիզբ դիտելը ՝ շատ սահմանափակ պատկեևացում է: Ասեմ, որ իմ դեպքում ոչ մի սիրախաղ էլ չի եղել :D: Եղել է ավելի շուտ ուշադրություն գրավելու ու իմ համար արժեքավոր մարդկանց ցուցակում համապատասխան տեղ գրավելու հաջողված օրինակ /:think/: Կրկնում եմ, որ տվյալ անհատի հետ սեքսի մասին խոսք անգամ գնալ չէր կարող, չնայած հակառակ սեռի էր, երկուսիս էլ հայտնի ու ընդունելի շատ որոշակի պատճառներով / չխորանամ :)/ :

gayane70
01.11.2007, 11:29
Անկեղծ ասաց չեմ կարծում, որ այս 9 կետերը կապ ունեն ֆլիրտի հետ: Միանշանակ ֆլիրտը սիրախաղ է` տղամարդու , թե կնոջ կողմից (դա այդքան էլ էական չէ):Ուղղակի այն կարող է ճանապարհ հարթել դեպի անկողին--սա իմ սուբևկտիվ կարծիքն է:think

Dayana
01.11.2007, 12:38
կա այսպիսի մի հեղինակ Շպիգել, նա իր հետազոտությունից ելնելով, գտել է, որ այս պարագայում անհրաժեշտ է 9 օրենք
1. կարողանալ նայել զրուցակցի աչքերին

Ես կարող եմ ասել , որ ինքս շատ եմ դժվարանում նաել զրուցակցի աչքերի մեջ , և դա ամենևին էլ չի նշանակում որ փորձում եմ թաքցնել իմ իրական դեմքը , կամ չեմ կարող աչքերի միջոցով հասկանալ դիմացինի հոգին։ Դա ուղղակի սովորություն է ։ Եթե չեմ սխալվում Իսահակյանը մի անգամ Կոստանդնուպոլսի կանանց մասին արտահայտվել է այսպես "-Այս Պոլսեցի կանայք կարծես ամոթը կորցրած լինեն , այնպես են նայում տղամարդկանց աչքերի մեջ ..." Երևի դա ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել դրա համար էլ չեմ կարողանում երկար նայել դիմացինի աչքերի մեջ (մանավանդ տղաների :oy )


2. կարողանալ լսել

Լսելու ունակությունը դա դաստիարակված լինելու հատկություն է ։


3. կարողանալ հարց տալ

Հարց տալ կամ չտալ :think Երբեմն մարդն անվստահ է իրեն զգում և փորձում է հարցել չտալ վատ տպավորություն չթողելու համար ։



4. ցույց տալ ինքնավստահություն

Ինքնավստահ լինելը շատ հարցերում է օգնում , համամիտ ոմ , սակայն դա ֆլիրտ չի ;)


5. ցույց տալ հումորի զգացումը

Հումորի զգացում ցույց տալ :think կարծում եմ մի քիչ դժվար կլինի եթե այն չունես :P


6. լինել ազնիվ
7. սիրել և հարգել մարդկանց
8. լինել բարեհամբույր

Սրանք էլ ուղղակի լավ մարդ լինելու նախապայմաններ են ։


9. լինել գրավիչ

Այ էս մեկը արդեն ֆլիրտի մի մասը կլինի ;)


Հուսով եմ իմ մեկնաբանությունը չի նեղացնի քեզ ։

Dr. M
03.11.2007, 00:40
Հուսով եմ իմ մեկնաբանությունը չի նեղացնի քեզ ։

Ամենևին :) ընդհակառակը, ավելի լավ, որ մասնակցում եք քննարկմանը
ես թեման բացել եմ, որպեսզի կարծիքներ կարդամ, և փորձել ինչ-որ նոր իմաստ ստանալ այդ ֆլիրտ ասվածից
չեմ հերքում այն փաստը, որ ֆլիրտը դա հաճելի խաղ է 2 կողմերի համար, ընդ որում համակրանքի վրա հիմնված ու այն կարելի է օգտագործել ՇԱՏ բաների հասնելու համար
ինչևէ, ինձ սկսում է դուր գալ թեմայի ընթացիկ քննարկումները :)

հիմա շատ բան չեմ կարող գրել, բայց ես դեռ կգամ...
առայժմ
լավ մնացեք

egoist
03.11.2007, 01:19
Չեմ կարծում , որ ֆիրլտ անելու համար անհրաժեշտ կամ բավարար են վերը նշված 9-ը օրենքները, ավելի շատ այդ 9-ը օրենքները կարելի ասել, նախատեսված են «ինչպես հաճելի տպավորություն թողնել շրջապատի վրա»…
Իսկ ֆլիրտը իր մեջ քիչ ավելի խորհրդավորություն է պարունակում, դա եկու տարբեր սեռի մարդկանց մեջ խաղ է , որի կանոնները իրենք են սահմանում…
Ֆլիրտում կարող է բացարակայել ազնիվ լինելը , սիրելը ու հարգելը , այսինքն այն ավելի շատ կախված է թե ինչ բնավորություն , ինչ աշխարհայացքի մարդիր են մացնակցում այդ ֆլիրտի:

Grieg
03.11.2007, 10:51
ֆլիրտը..ֆլիրտը իմ կարծիքով դա կոպիտ մարդկանց համար է..

Dr. M
03.11.2007, 23:41
Չեմ կարծում , որ ֆիրլտ անելու համար անհրաժեշտ կամ բավարար են վերը նշված 9-ը օրենքները, ավելի շատ այդ 9-ը օրենքները կարելի ասել, նախատեսված են «ինչպես հաճելի տպավորություն թողնել շրջապատի վրա»…
:

Այդ 9 կետերը նպաստում են շրջապատի հետ լավ, ջերմ հարաբերությունների կառուցմանը , ավելին, նպաստում է նրանց վստահությունը ձեռք բերելուն
բայց մի մոռացեք, որ այդ հարաբերություններից կարելի է շատ բան ակնկալել, (ենթադրությունները թողնում եմ ձեզ վրա)
այ ես վերևում հարց տվեցի, կարծեմ Ուլուանային թե ինչ ես հասկանում լավ զրուցակից ասելով? եթե կարելի է թեմայի մասնակիցներից կուզեի կարդալ պատասխաններ նաև սրա վերաբերյալ
շնորհակալություն

Լավ մնացեք

Ուլուանա
04.11.2007, 00:10
այ ես վերևում հարց տվեցի, կարծեմ Ուլուանային թե ինչ ես հասկանում լավ զրուցակից ասելով?
Չէ, ինձ չէիր տվել էդ հարցը, ivy–ն էիր տվել։ :P Բայց կարող եմ ես էլ պատասխանել, ուղղակի մի քիչ թեմայից շեղվում ենք... :oy Ինչևէ, լավ զրուցակից ասելով՝ հասկանում եմ լսելու ունակություն ունեցող, բարեհամբույր, լայն մտահորիզոն ունեցող, հետաքրքիր հարցեր տվող, հումորի զգացում ունեցող, հարգալից ու քաղաքավարի մարդուն, այսինքն՝ մոտավորապես այն, ինչ դու գրել էիր այն 9 կետերում։ ;)

Հ. Գ. Բայց եթե էլի ենք խորանալու լավ զրուցակից լինելու հարցի մեջ, ուրեմն ավելի ճիշտ կլինի դրա համար առանձին թեմա բացենք։

Dr. M
04.11.2007, 00:48
շատ լավ մեկնաբանություն էր, հատկապես ինձ դուր եկավ երբ շեշտադրեցիր կարողանում է լսել ու հարցեր տալ
մարդիկ ենթագիտակցաբար իրենց լավ են զգում, երբ հասկանում են, որ դիմացինը նրանց լսում է, ավելի` հարցեր է տալիս..... դա նրանց ավելի է կարծես ոգևորում

ՉԷ
խորանալ չարժե, առավել ևս` թեմա բացել :)


Հ.Գ. գրեթե ամեն ինցհ նորմալ է, բացի նրանից, որ պասսիվ մասնակցություն ունեն ֆորումցիները ;) երևի թեման այնքան էլ հետաքրքիր չէ կամ ել ավելացնելու բան չկա :pardon