PDA

Դիտել ողջ տարբերակը : Oրագիր



StrangeLittleGirl
17.04.2006, 22:21
գուցե շատերին զարմանալի թվա, թե ինչու եմ այս թեման այս բաժնում բացել: Բացատրեմ: Մեր օրագրերը շատ բան կարող են ասել մեր հոգեբանության մասին: Եվ այսպես, ո՞վ է օրագիր պահում, ի՞նչ եք գրում, տալի՞ս եք, որ ուրիշները կարդան, քանի՞ օրը մեկ եք գրում, կարդու՞մ եք հին գրածները...

Գեվորգ
18.04.2006, 00:46
գուցե շատերին զարմանալի թվա, թե ինչու եմ այս թեման այս բաժնում բացել: Բացատրեմ: Մեր օրագրերը շատ բան կարող են ասել մեր հոգեբանության մասին: Եվ այսպես, ո՞վ է օրագիր պահում, ի՞նչ եք գրում, տալի՞ս եք, որ ուրիշները կարդան, քանի՞ օրը մեկ եք գրում, կարդու՞մ եք հին գրածները...


Որպես կանոն աղջիկներն են օրագիր պահում , տղաներից էլ են պատահում , բայց դա երկար չի տեվում / բացառություններով../
իմ կարծիքով ընդհանուր առմամբ մարդիկ օրագիր պահում են

հետագայում կարդալու ու անցյալը հիշելու համար..
որոշ մարդիկ՝ սեփական սխալները վերլուծելու ու Չկրկնելու համար,,,
մյուսներն ուղղակի իրենց հետեվից իրենց պատմությունը թողնելու համար / երեխաների, թոռների կամ ուրիշ մարդկանց համար/
որոշ մարդիկ էլ դա անում են միայնակությունից դրդված / զգացմունքներն ու մտքերը «կիսվելու» միջոց/


... օրագիր գրողը ամեն դեպքում միայն իր համար չի գրում... իմ կարծիքով ցանկացած օրագիր գրող միշտ հաշվի է առնում, որ ապագայում այն ինչ-որ մեկը կկարդա,,,

Ու հետո օրագիրը մի լավ հոգեբանական կողմ ունի... այն օգնում է մարդկանց պրոբլեմներին նայել որպես ժամանակավոր ու անցողիկ բանի.

ինչու՞ են մեծամասմբ աղջիկներն օրագիր պահում: Որովհետ_ մի կողմից նրանք /ավելի/ զգացմունքային էակներ են, իսկ մյուս կողմից չկա մի ընկեր/ուհի/ որին հնարավոր լինի վստահել ու կիսվել /աղջիկների մեջ իսկական ընկերությունը շատ ավելի հազվադեպ է պատահում, քան տղաների/

kiki
18.04.2006, 01:22
մի ժամանակ շատ վաղուց, դեռ դպորցական տարիքում պահում էի, դեռ պահպանվել է, բայց դա այնքան էլ օրագիր չի, պարզապես ինձ համար շատ ծանր ապրումների շրջան էր, ու ես փորձում էի, գրի առնելով ապրումներս, հանգստանալ... մի քանի էջից է բաղկացած...
օրագիր պահել չեմ ուզել և չեմ ուզի...յուրաքանչյուրը պետք է իր գազտնիքներն անձնական ունենա, անկախ նրանից թե ինչ լավ հարաբեորությունների մեջ է ընկերուհիների , կամ մտերիմ մարդկանց հետ...պետք է "քոնը" լինի...իսկ յուրաքանչյուր օրագիր մեծ հավանականությամբ կարող է ընթերցվել մեկի կոզմից, ու այդ ժամանակ այն , որ միայն քոնը պիտի լիներ, կկորցնի իմաստը...

Լոս
18.04.2006, 06:52
Գևի հետ լիովին համաձայն եմ.. անձամբ չեմ գրում.. մի քանի անգամ ստիպեցի ինձ գրել.. որ հետագայում անալիզ անեմ:
Միայն մի անգամ ստացվեց միքիչ երկար գրել: Հենց էտ ծանր ապրումների ժամանակ.. պարզեցի որ կարելի է թեմայով շատ մտածելով այն գլխից դուրս հանել.. Գրելուց լիցքաթափվում ես:

ափսոս երկար չստացվավ.. մնացած անգամները արդեն չեր օգնում:

Ուլուանա
18.04.2006, 10:47
գուցե շատերին զարմանալի թվա, թե ինչու եմ այս թեման այս բաժնում բացել: Բացատրեմ: Մեր օրագրերը շատ բան կարող են ասել մեր հոգեբանության մասին: Եվ այսպես, ո՞վ է օրագիր պահում, ի՞նչ եք գրում, տալի՞ս եք, որ ուրիշները կարդան, քանի՞ օրը մեկ եք գրում, կարդու՞մ եք հին գրածները...
Մտքովս անցնում էր, որ այս թեման կբացես. ինձնից առաջ անցար։ ;)

13 տարեկանից սկսած մինչև 21 տարեկանը օրագիր պահել եմ։ Այսինքն՝ այդ ընթացքում կանոնավոր կերպով գրառումներ եմ արել, իսկ դրանից հետո արդեն մի քանի տարի է, որ շատ հազվադեպ եմ բացում արդեն սարդոստայնով պատված օրագիրս։ Պարզապես եկավ մի շրջան, երբ դրա կարիքն այլևս չէի զգում կամ համարյա չէի զգում։ Կարելի է ասել, որ ստեղծագործելն այդ առումով փոխարինում է օրագրին, բացի դրանից, իմ գրածներից շատ բաներ հենց օրագրային նյութերիս վրա են հիմնված։

Այս անգամ պետք է համաձայնեմ Գևորգի հետ. նրա նշած համարյա բոլոր պատճառներն էլ առկա են իմ դեպքում։ Չնայած օրագիրս ոչ մեկին չեմ տալիս կարդալու, բայց գրելիս, ինչպես Գևորգն ասաց, միշտ էլ մի տեսակ ենթագիտակցաբար այնպես եմ գրում, կարծես գիտեմ, որ մի օր այդ ամենը ինչ-որ մեկը պիտի կարդա։ Միայն մի քանի անգամ որոշ՝ իմ կարծիքով հետաքրքիր հատվածներ տվել եմ ընտանիքիս անդամներին, որ կարդան։
Գրելուց անասելի բավականություն եմ ստնում։ Պետք է ասեմ, որ շատ արագ եմ գրում ու բավականին հանգամանալից։ Պատահել է, որ ինչ-որ կարևոր իրադարձություն կամ խոսակցություն ամբողջությամբ գրի եմ առել։ Հիշողությունս էլ շատ լավ է, այնպես որ հաճախ դեպքերն օրագրումս նկարագրել եմ ամենայն մանրամասնությամբ՝ առանց որևէ մանրուք բաց թողնելու. տվյալ պահին մարդկանց արտաքինը, դեմքի արտահայտությունը, խոսելու տոնը, շարժումները, նույիսկ որոշ խոսակցություններ բառ առ բառ հանձնել եմ թղթին։

Այժմ բազմամյա հուշերի բավականին պատկառելի հատորներ ունեմ և ժամանակ առ ժամանակ կարդում եմ ինձ հետաքրքրող մասերը. երբեմն զարմանում եմ, երբեմն նյարդայնանում, երբեմն ամաչում իմ սեփական մտքերից ու արարքներից :oy, երբեմն կարոտում եմ անցած-գնացած որոշ ժամանակաշրջաններ... :( երբեմն ուրախանում, որ շատ բաներ արդեն հետևում են մնացել... :love

Ընդհանրապես օրագիրը շատ առումներով օգտակար բան է։ Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է սեփական մտածելակերպի, բնավորության, հայացքների ու վարքի փոփոխությունների ականատեսն ու գնահատողը լինել։ :) Օրագիրը թույլ է տալիս վերլուծել անցածդ կյանքը և համապատասխան եզրակացությունների հանգել։

Anuk
18.04.2006, 12:24
...նախ գրում էի պարզապես հիշարժան օրերին...էդպես մի 2 տարի, հետո գրեցի, երբ արտերկրում էի բնակվում...1,5 տարի, ամեն օր: Սկսեցի մոտավորապես էսպես՝
գրում եմ,որ երբեք չմոռանամ ինչ եմ զգացել,որ մի օր կրկին չմտածեմ,թե այդքան էլ դժվար չէր օտարության մեջ, որ միշտ հիշեմ ինչ բարեկեցիկ և նախանձելի կյանք եմ ունեցել, որի վրա թքած ունեմ ու ամեն ինչ կտայի միայն 10 րոպե կրկին Աբովյան փողոցով զբոսնեի,որ եթե երբևէ որոշեմ ճամպրուկս հավաքել՝ նախ կարդամ այս ամենը ու հետո շարունակեմ...Հետո վերադարձա տուն...շարունակեցի գրելը: Էս անգամ անձնական հույզերի դրդմամբ...գրում էի վերելքի ժամանակ՝ ուզում էի նրան չասածս խոսքերը նոթել, որ մի օր միասին հիշենք, անկմանը՝ ուզում էի, որ հետագայում զգոն լինեմ... Երբեք ոչ ոք չի կարդացել այն ու չեմ կարծում, թե երբևէ կկարդան...Գրել եմ հիշողությանս մեջ վառ պահելու համար...երանելի օրերը՝ որ հաճելի լինի հիշել, ցավը՝ որ հետո չկկրկնեմ նույն սխալը...ու ի՞նչ: Արդեն 2 տարի է չեմ գրում...նույնիսկ հաճելին հիշելով ցավ եմ ապրում, անձնականու՞մ հա թերևս մի փոքր հուշերն օգնեցին...
Էլ երբեք չեմ գրելու: Կյանքը կարճ է հիշողություններով ապրելու համար...,թե հուշն արժանի լինի հավերժ կհիշվի ու թե առիթ ստեղծվի նույն սխալը ակամա հնարավոր է կրկնել ու ի՞նչ օրագրի մասին է խոսքը էտ դեպքում: Ինձ համար օրագիրը խիստ անձնական բնույթ է կրում ու երբեք զրուցակցի բացակայության նշան չի եղել...
Թե ձանձրացրեցի ներե՛ք, տխուր եմ էսօր...

StrangeLittleGirl
18.04.2006, 12:45
Ես օրագիր սկսեցի պահել, որովհետև պատահում էր, որ ուրազ էի լինում ու ուզում էի դրա մասին անպայման գրել: Հետո սկսեցի այնպես գրել, ասես գրածներս մի օր տպագրվելու են: Բայց դրանք այրեցի: Այնուհետև գրածս կոնկրետ մի մարդու էր հասցեագրված, որ որոշել էի տարիներ անց նրան հանձնել: Դա էլ այրեցի: Իսկ հետո արդեն գրում էի, որովհետև... չգիտեմ, թե ինչու... գրելս գալիս էր... անգամ երբ դրսում եմ լինում, ինչ-որ թղթի կտոր եմ որոնում, որ գրեմ... գրում եմ ամենուր՝ տանը, դասախոսությունների ժամանակ, գրադարանում, քաղաքից դուրս գտնվելիս, բուֆետում, Թամանյանի կամ Սարյանի արձանների մոտ նստած: Վերջին օրագիրս շատ տարօրինակ տեսք ունի. մեջը լիքը թղթեր կան փակցվաց: ՈՒ գրում եմ, որովհետև գրում եմ: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի դրանց հետ: Չեմ էլ ուզում իմանալ: Երբ կարդում եմ, կարոտում եմ... Իմ կյանքում, ցավոք, կարոտելու բաներ շատ կան... Երբեմնն զանգահարում եմ որագրիս «հերոսներին», որ տեսնեմ ինչպես են, կարոտես առնեմ: Իսկ գրածներս ուրիշների համար այլևս չեմ կարդում: Տարիներ առաջ, երբ դեռ մտերիմ ընկերուհիս չէր մահացել, գնում էինք այգի, և մենք մեր օրագրերը միմյանց համար ընթերցում էինք: Հետաքրքիր էին նույն իրադարձության տարբեր մեկնաբանությունները... Հետո մի այլ ընկերուհուս համար եմ կարդացել: Չնայած ինքն էր խնդրել, բայց կարծես այնքան էլ չհետաքրքրեց: Դրանից հետո մի անգամ էլ իմ մյուս ընկերուհու համար եմ կարդացել: Նրան հետաքրքրում էր, թե ինչ եմ մտածել իր մասին, երբ կռված էինք: Մի անգամ էլ եղբայրս էր օրագիրս գտել ու կարդացել: Դրանից ահավոր շատ ջղայնացել էի: Քիչ էր մնում՝ նորից այրեի, բայց ինձ զսպեցի:
Հիմա նաև ինտերնետային օրագիր ունեմ, բայց դա մի քիչ թիթիզություն է, որովհետև միշտ հաշվի եմ առնում, որ ինչ-որ մեկը կարդալու է: Այդ պատճառով շատ բան եմ թաքցնում:
Իմ օրագրի գրառումներն էլ են հաճախ ստեղծագործության նյութ դառնում: Դրա համար ստեղծագործություններս էլ են շատ քչերը կարդում:
Հենց երեկ ինչ-որ կոնկրետ դեպքեր հիշելու համար իմ ստեղծագործություններից մեկն էի կարդում, իսկ այսօր արդեն զանգահարել էի գլխավոր հերոսուհուն, որից վաղուց տեղեկություն չունեի:
Շատ գրեցի.... մնացածը հետո կգրեմ... ախր սա անսպառ թեմա է

Հ.Գ. Ան ջան, ճիշտն ասած՝ ուզում էի թեման երկուսիս անունից բացել, բայց որ քեզ չէի հարցրել, դրա համար նախընտրեցի ոչինչ չգրել ;)

Ուլուանա
18.04.2006, 12:49
Ինձ համար էլ օրագիրը երբեք զրուցակցին փոխարինող չի եղել։ Հոգեհարազատ զրուցակիցներ, փառք աստծո, միշտ էլ ունեցել եմ, որոնց հետ կարողացել եմ կիսել ինձ տանջող, կարելի է ասել, բոլոր մտքերն ու զգացմունքները։ Պարզապես օրագրում այդ ամենի մասին գրելը բոլորովին այլ զգացողություն է...:roll

Ուլուանա
18.04.2006, 13:07
Մի անգամ էլ եղբայրս էր օրագիրս գտել ու կարդացել: Դրանից ահավոր շատ ջղայնացել էի: Քիչ էր մնում՝ նորից այրեի, բայց ինձ զսպեցի:
Մեր տանն էլ բոլորը գիտեին, որ օրագիր եմ գրում, բայց չեն կարդում, ես դա հաստատ գիտեմ։ Միայն մի անգամ, տարիներ առաջ քույրս պատահաբար գտել ու մի քիչ կարդացել էր։ Ես էլ էի ահավոր կատաղել, հատկապես որ այն ժամանակ նրանից գաղտնի բաներ կային այդ օրագրում։ Թարսի պես էլ այնպիսի բան էր կարդացել որ... չնայած իր մասին չէր, ուղղակի այն ժամանակ դա շատ գաղտնի բան էր, բայց միայն այդ պահին էր այդպես։ Հիմա որ հիշում եմ, ծիծաղս գալիս է։:D

Իսկ ընդհանրապես իմ օրագրերում չկան իմ ընտանիքի անդամների համար տեղեկատվական առումով նոր ու անհայտ բաներ, որ վախենամ, թե կկարդան, կբացահայտեն, հարցը դա չէ, ուղղակի ամեն դեպքում հաճելի չէ, երբ ինչ-որ մեկը, թեկուզ քեզ ամենամտերիմ մարդը, քո մերկ մտքերի վկան է դառնում...

Հիշում եմ, մի անգամ էլ չգիտեմ ոնց էր պատահել, գրելուց հետո օրագիրս մոռացել էի դարակում պահել (ես սովորաբար շատ զգույշ ու ուշադիր եմ նման հարցերում), բացած վիճակում թողել էի սեղանի վրա ու ինչ-որ տեղ էի գնացել։ Հետո հանկարծ հիշել էի, զանգել էի տուն, եղբորս խնդրել, որ տեղը դնի։ Մազաչափ անգամ կասկած չունեմ, որ չէր կարդացել, չնայած որ իմ օրագիրը կարդալուց ամենաքիչը ինքը կարող էր որևէ բանից զարմանալ, որովհետև նրանից, կարելի է ասել, երբեք գաղտնիքներ չեմ ունեցել։


Հ.Գ. Ան ջան, ճիշտն ասած՝ ուզում էի թեման երկուսիս անունից բացել, բայց որ քեզ չէի հարցրել, դրա համար նախընտրեցի ոչինչ չգրել ;)
Էդ հեչ, կարևորը որ բացել ես։;)

StrangeLittleGirl
18.04.2006, 16:10
Ես ընտանիքիս անդամների մասին համարյա չեմ գրում, բայց գաղտնի բաներ շատ կան: Ընդհանրապես այնպիսի բաներ են, որ ոչ ոք չգիտի ու պետք էլ չի, որ իմանա: Երևի դա հենց քո ասած մերկությունն է կամ մի քիչ ուրիշ բան... չգիտեմ...
Երանի՜ քեզ, որ այդքան լավ եղբայր ունես: Իսկ ես ամենից շատ փորձում եմ եղբորիցս թաքցնել:

NINOK
18.04.2006, 18:07
երբեք օրագիր չեմ պահել .,,,,,բայց 2006 թ. սկսեցի պահել...ամեն օրվա կատարվածը չեմ գրում...ուշ-ուշ եմ գրում...գրում եմ զգացմունքներիս մասին,,,զայրացած ժամանակ.նամանավանդ երբ եղբորս հետ եմ վիճում.եթե ինչ-որ հետաքրքիր կամ վատ բան է պատահել.այդ ժամանակ եմ գրում և այլն..դեռ չէի կարդացել գրածներս.բայց 2 օր առաջ կարդացի.գիտեք հետաքրքիր էր.չնայած շատ քիչ եմ գրել.............

Ուլուանա
18.04.2006, 19:51
Իսկ ես մի քանի անգամ պատահել է, որ օրագրումս գրել եմ իմ հորինած հատուկ այբուբենի տառերով...:P Դրանք այն մերկ մտքերն էին, որ չէի ցանկանա, որ որևէ մեկը իմանար։;)

StrangeLittleGirl
18.04.2006, 21:43
Իսկ ես մի քանի անգամ պատահել է, որ օրագրումս գրել եմ իմ հորինած հատուկ այբուբենի տառերով...:P Դրանք այն մերկ մտքերն էին, որ չէի ցանկանա, որ որևէ մեկը իմանար։;)
Ես չէի դիմանա.....:o

Էսօր հին օրագիրս էի կարդում... ամբողջ 2004 թիվը: Կարծեմ հենց էդ ժամանակ էի մեծացել:

Գեվորգ
19.04.2006, 06:48
Uluana ընտի՛ր ա; արժե կրկնել.


<<Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է սեփական մտածելակերպի, բնավորության, հայացքների ու վարքի փոփոխությունների ականատեսն ու գնահատողը լինել։ :) Օրագիրը թույլ է տալիս վերլուծել անցածդ կյանքը և համապատասխան եզրակացությունների հանգել>>

Ուլուանա
19.04.2006, 11:57
Օրագիր պահելու առավելություններից մեկն էլ եմ ուզում նշել. կանոնավոր կերպով օրագիր գրելը որոշակիորեն զարգացնում է մտքերն ազատ, ճիշտ ու հստակ ձևակերպելու հմտություն, ընդ որում ոչ միայն գրավոր, այլև բանավոր։ Կարող եմ վստահաբար պնդել, որ իմ ճանաչած օրագիր գրող մարդիկ այդ առումով առանձնանում են։ Իհարկե, ասածս չի նշանակում, թե օրագիր չգրողները միշտ վատ են ձևակերպում իրենց մտքերը, բայց օրագիր գրելը հաստատ նպաստում է դրան։ ;)

Կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, որ պատահում են մարդիկ, ընդ որում ոչ հազվադեպ, որոնք դժվարանում են ճիշտ արտահայտել իրենց մտածածը, զգացածը. մարդն ինչ-որ բան է ասում, բայց զգում ես, ու հենց ինքն էլ է զգում, որ իրականում բոլորովին ուրիշ բան էր ուզում ասել, պարզապես չի կարողանում դիմացինին հասկացնել այն, ինչ մտածում է, մարդը նույնիսկ նյարդայնանում է, որովհետև չի կարողանում ճիշտ բառեր գտնել, որ իր միտքը հասկանալի դարձնի։ Իսկ մտքերը գրավոր ձևակերպելու մասին էլ խոսք չկա, քանի որ տվյալ դեպքում դա է՛լ ավելի մեծ դժվարություն է ներկայացնում։

Այ, թեկուզ հենց ֆորումներում հաճախ ականատես ենք լինում զառանցանք հիշեցնող, չկապակցված մքերով գրառումների, որոնք կարդալիս ակամա սկսում ես կասկածի տակ առնել հեղինակի մտավոր ունակությունները։ Համոզված եմ, որ նման գրառումների հեղինակները հիմնականում այն մարդիկ են, որոնց դպրոցական շարադրությունները ժամանակին կամ մայրիկներն են գրել, կամ հարևանները։ Ցավն այն է, որ շատերը չեն գիտակցում, որ շարադրություն գրելն ամենևին էլ ինքնանպատակ չէ. հաճախ անչափ տհաճ այդ հանձնարարությունն իրականում թեկուզ հենց առօրյա լկանքում մտքերը ճիշտ ձևակերպելու և արտահայտելու կարողությունը զարգացնելու նպատակով է տրվում։

Այդպիսի մարդկանց համար օգտակար կլիներ օրագիր պահելը։ Պարտադիր չէ, որ մարդը դրան շատ ժամանակ հատկացնի, մանրամասնորեն նկարագրի իր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, կարելի է պարզապես ամեն օր մի կես ժամ հատկացնել այդ օրը կատարված թեկուզ մի փոքրիկ միջադեպի նկարագրությանը կամ տվյալ պահին ունեցած իր մտքերի, զգացմունքների ձևակերպմանը։ Խոստովանեք, որ կես ժամ ցանկացած մարդ օրական այսպես թե այնպես կորցնում է, դեռ մի բան էլ ավել։:)

StrangeLittleGirl
19.04.2006, 16:58
Ես համաձայն եմ ՈՒլուանայի հետ:

Hasik
19.04.2006, 18:05
ես օրագիր ունեցել եմ 10-րդ դասարանից սկսած, բայց սիստեմատիկ գրառումներ չէի անում, ինչն էլ ստտիպեց հետագայում կարդալ, և ծիծաղել ինքս ինձ վրա, այնուհետև այրեցի ողջ գրածներս::)

Ուլուանա
19.04.2006, 20:07
Երբեք ոչինչ այրած չկամ։ Եթե գրածներիցս որևէ բան ուզում եմ վերացնել, պարզապես պատռում եմ շա՜տ մանր կտորների ու նետում աղբարկղը։:P Մի տեսակ չեմ սիրում այրել...

Hasik
19.04.2006, 21:23
Երբեք ոչինչ այրած չկամ։ Եթե գրածներիցս որևէ բան ուզում եմ վերացնել, պարզապես պատռում եմ շա՜տ մանր կտորների ու նետում աղբարկղը։:P Մի տեսակ չեմ սիրում այրել...

Իսկ ես մի անգամ նույնիսկ նկար եմ այրել, չնայած որ սրտիս վրա ծանրացել էր:(

Nvuk
28.04.2006, 18:13
Ես վեցերորդ դասարանում եմ օրագիր պահել: Հետո դադարեցրեցի, վորտև չէր ստացվում ամեն օր գրել: Բայց հոգեբանները կարծում են, որ օոագիր պահելը շատ օգտակար ա, որտև բոլոր բացասական էմոցիաները արտահայտվում են օրագրում ու դուրս գալիս մարդու
միջից: Փաստորեն օրագիրը նաև հոգեբանի դեր ա կատարում:

PoeT
19.08.2006, 15:43
Բոլորս գլխում ունենք որոշ մտքեր, հոգում որոշ զգացմունքներ, որոնց մասին չգիտեն մյուսները։ Հաճախ լինում են դեպքեր, երբ ուզում ես կիսվել, ինչ որ մեկի հետ, բայց համոզված ես, որ չեն հասկանա, նույնիսկ կիսվելու դեպքում, երբեմն չեն լսում, կամ ձևացնում են, որ լսում են, բայց իրականում իրենց միտքը չգիտես թե ուր է։ Այստեղ օգնության է գալիս օրագիրը։ Օրագրին կարող ես պատմել այն ամենը, ինչ չես պատմում ոչ մեկին։ Օրագրին պատմելուց, համոզված ես, որ նա քեզ լսում, հասկանում է և երբեք ուրիշին չի պատմի քո ասածները։

Բոլորովին վերջերս սկսեցի թղթին հանձնել սրտիս խոսքերը լօլ, շատ ուշադիր և հետաքրքրությամբ լսում էր։ Հավատացեք օգնեց։ Ծանր պահերին գրելով, կարծես հոգիս թեթեվացնում եմ։

Իհարկե հնարավոր է սխալվում եմ, բայց կարծում եմ ցանկացած մարդ օրագիր պահելով հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ նրա օրագիրը կկարդա մի մարդ, որը ամբողջովին կհասկանա այն։

Arisol
19.08.2006, 16:10
;)
Բոլորս գլխում ունենք որոշ մտքեր, հոգում որոշ զգացմունքներ, որոնց մասին չգիտեն մյուսները։ Հաճախ լինում են դեպքեր, երբ ուզում ես կիսվել, ինչ որ մեկի հետ, բայց համոզված ես, որ չեն հասկանա, նույնիսկ կիսվելու դեպքում, երբեմն չեն լսում, կամ ձևացնում են, որ լսում են, բայց իրականում իրենց միտքը չգիտես թե ուր է։ Այստեղ օգնության է գալիս օրագիրը։ Օրագրին կարող ես պատմել այն ամենը, ինչ չես պատմում ոչ մեկին։ Օրագրին պատմելուց, համոզված ես, որ նա քեզ լսում, հասկանում է և երբեք ուրիշին չի պատմի քո ասածները։

Այո...Ցավոք սրտի շատ ժամանակ է, երբ մարդ ձևացնում է, թե ուշադրությամբ լսում է քեզ, բայց իրականում տարված է իր մտքերով, կամ էլ մտածում է «երբ կլինի վերջացնի...»: Դա շատ վիրավորական է, երբ մարդիկ այդպես են անում, ավելի լավ է ասեն, որ ցանկություն չունեն քեզ լսելու, քան այդպես անեն: Չէ՞ որ դու բացում ես այդ մարդուն քո սրտի ամենախորքում ընկած բաները, վստահում ես նրան, համարում ես նրան ընկեր, որ կարող է, միգուցե, ինչ-որ խորհուրդ տալ, չնայած միայն լսելն էլ մի մեծ բան է…


Բոլորովին վերջերս սկսեցի թղթին հանձնել սրտիս խոսքերը լօլ, շատ ուշադիր և հետաքրքրությամբ լսում էր։ Հավատացեք օգնեց։ Ծանր պահերին գրելով, կարծես հոգիս թեթեվացնում եմ։

Շատ լավ եմ հասկանում քեզ. իմ հետ էլ է պատահել, երբ չկար ոչ մեկը, ում կարող էի բացվել, և այդ ժամանակ բացվեցի թղթին և իրոք օգնեց :think , քանի որ երբ ամեն ինչ քո մեջ ես պահում ավելի ծանր ես ապրում…


Թեման բացելու նպատակը հետևյալն է։ Ուզում եմ պարզել, թե արդյո՞ք շատ են օրագիր պահողները։ Մեկել կուզեի խոսեինք օրագիրը ուրիշներին ցույց տալու մասին։

Իհարկե հնարավոր է սխալվում եմ, բայց կարծում եմ ցանկացած մարդ օրագիր պահելով հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ նրա օրագիրը կկարդա մի մարդ, որը ամբողջովին կհասկանա այն։

Շատ անգամ է միտք ծագել, որ օրագիր սկսեմ լրացնել, բայց ամեն անգամ եղել են պատճառներ… Վախեցել եմ, որ օրագիրս կարող է կարդալ այն մարդը, ով չէի ցանկանա, որ կարդար…Այդ պատճառով երբեք օրագիր չեմ պահել, իսկ երբ ցանկություն է եղել բացվելու, ապա մի թղթի վրա կամ Microsoft Word էջում գրել եմ, այնուհետև պատրել կամ delete եմ տվել, որ անցանկալի մարդիկ հանկարծ չկարդան;) Չնայած հետաքրքիր կլիներ ունենալ օրագիր և երկար տարիներ անց գտնել այն, բացել ու սկսել կարդալ, զգալ, թե ինչ էի զգում մի քանի տարի առաջ :oy

Ուլուանա
19.08.2006, 16:15
Չնայած հետաքրքիր կլիներ ունենալ օրագիր և երկար տարիներ անց գտնել այն, բացել ու սկսել կարդալ, զգալ, թե ինչ էի զգում մի քանի տարի առաջ :oy
Ես ժամանակ առ ժամանակ հենց այդպես էլ անում եմ։:P Բացում եմ օրագրերս ու կարող է ժամերով խորացած կարդամ... :roll
Էհ... ինչեր ասես որ չեն տեսել այդ էջերը...:think

Լէգնա
19.08.2006, 16:20
Պոետի բացած թեմայի վերնագիրը ,որ տեսա ժպտացի,ասի մեղսի...:)
մի կարգին գրեցի,բայց,,իմացաք ինչ եղավ,հիմա որ սխալներ լինի չնեղանաք, սպանեք էլ չեմ ստուգի::(
Օրագիր ունեցել եմ,հիմա էլ կարծես ունեմ,բայց թարգել է ինձ լսելուց::8
Տասներեք տարեկանից պահել եմ,ընդհանրապես սիրել եմ մտքերս նվիրել թղթին,լիներ անձեռնոցիկ ,թե թաշկինակ:Հիմա այդ բնավորությունը չունեմ,նոր սկզբունքեր եմ երկնել,նոր գաղափարներ եմ ընդունել:Այն ժամանակ,երբ մի գիժ միտք էր անցնում ուղեղովս, հանձնում էի օրագրիս,ու տեղում դոփում,այդպես է չէ,երբ մի բանը երկու անգամ է անցնում մտքովդ,հոգնեցուցիչ է,իմ մոտ համենայն դեպս,ձանձրացող եմ էությամբ,հարազատ արարքները չէ:) ,եթե մեկ անգամ գրում էի,ու հետո մեկ անգամ էլ կարդում,հաստատ այդ գժությունը վերածվում էր ուղղակի իմ հերթական մտքի,ետին պլան էր մղվում,դրա իրագործումը:Հիմա արդեն,այդ մտքի ծնվելուց անմիջապես հետո ,իրագործվում է,կամ դրանից տուժում եմ կամ ինչ-որ լավ բան ստանում:Արդեն երեք տարի է համարյա չեմ գրում այնտեղ,հետո այն ժամանակ ես ուղղակի մարդկանց չէի սիրում,ինչ մնաց ինչ-որ ինձ հասկացող մարդ ման գայի,դա չէի էլ ուզում,որ ինձ հասկանան,որը շաաատ սխալ էր:Հիմա նախնտրում եմ ընկերոջս ուշադիր ,ինձ հասկացող աչքերին պատմել,քան լուռ,հեզ,ենթարկվող փայտի փոշուն:Չեմ մտածել ինչ-որ մեկին տալու մասին, ինչու պտի ինձ ճանաչեն իմ օրագրով,ավելի լավ չէ,իմ աչքերից ինչ-որ բան հասկանան,քան թե իմ տողերից,կարող է ես ինչ-որ կետադրական նշան սխալ եմ դրել,նա իհարկե իր տեսանկյունից կնայի ու սխալ կհասկանա ինձ:
Բայց շատ լավ բան է տալիս հիմա իմօրագիրը ,երբ կարդում եմ,,մի ձևի համով,քաղցր բան ես զգումլեզվիդ վրա,անցյալդ ես տեսնում ,կամ ժպտում կամ արտասվում..քեզ ավելի լավ ճանաչում .չէ ,լավ բան է օրագիր պահելը:
Այ,հիմա ,բայց վաբշե չեմ հասկանում օրագիր ինտեռնետային տարբերակները,,:angry ,քիչ չի մտել է մեր առօրյան,մեկ էլ մեզ ուզում է հոգով գրավել...:think

StrangeLittleGirl
19.08.2006, 16:32
Չնայած հետաքրքիր կլիներ ունենալ օրագիր և երկար տարիներ անց գտնել այն, բացել ու սկսել կարդալ, զգալ, թե ինչ էի զգում մի քանի տարի առաջ
Հետաքրքիրը հետաքրքիր է, բայց ահավոր ցավոտ: Երբ հին օրագրերս բացում եմ, մի տեսակ տխրում եմ, ափսոսում, որ այդ ամենն անցել է, ինչքան էլ ներկայիս կյանքն ավելի լավը լինի: Չնայած հին օրագրեր կարդալը մի շատ մեծ առավելություն ունի. դու տեսնում ես, թե ինչպիսին էիր անցյալում, ինչ նոր հատկանիշներ ես ձեռք բերել կամ հները կորցրել է, ինչքանով է դա լավ կամ վատ:
Ես անհիշելի ժամանակներից եմ օրագիր պահում, բայց ոչ բոլորն են մինչև հիմա պահպանվել, որովհետև զայրույթի պահերին մի քանիսը կրակի զոհ են դարձել:
Իմ օրագիրն իմ անբաժան մասն է: Ուր գնում եմ, հետս տանում եմ: Այստեղ էլ եմ գրում, բայց, ցավոք, տարիներ անց եթե բացեմ, հաստատ այն ոչ մի պատկերացում չի տա, թե ինչ եմ արել Գերմանիայում, որովհետև մեծ մասը Երևանի մասին է:

Իհարկե հնարավոր է սխալվում եմ, բայց կարծում եմ ցանկացած մարդ օրագիր պահելով հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ նրա օրագիրը կկարդա մի մարդ, որը ամբողջովին կհասկանա այն։
Ես իմ օրագիրն ամբողջությամբ ոչ ոքի չեմ վստահի: Առանձին հատվածներ գուցե, այն էլ իմ սեփական ձայնով պետք է կարդամ, որպեսզի ընթացքում էլ խմբագրեմ: Դա օգնում է հարաբերություններ պարզելիս: Նախորդ գրառումներից մեկի մեջ գրել եմ, որ մի անգամ ընկերուհուս համար կարդացել եմ, թե ինչ էի մտածում նրա մասին, երբ նեղացել էի: Դա օգնում է թյուրիմացություններից խուսափելուն:


Հաճախ լինում են դեպքեր, երբ ուզում ես կիսվել, ինչ որ մեկի հետ, բայց համոզված ես, որ չեն հասկանա, նույնիսկ կիսվելու դեպքում, երբեմն չեն լսում, կամ ձևացնում են, որ լսում են, բայց իրականում իրենց միտքը չգիտես թե ուր է։
Չնայած ամենասկզբում դրա համար չէր, որ սկսեցի օրագիր պահել, բայց որ շարունակում եմ պահել, պատճառներից մեկն էլ հենց դա է: Ինքս փակ մարդ եմ, թույլ չեմ տալիս, որ մարդիկ ինձ շատ մոտենան, դրա համար իմ ներսում կատարվածն օրագրում եմ գրում:

John
19.08.2006, 19:24
Էս թեման չէի նկատել…
Օրագիր պահում եմ,որտեղ գրառումներ անում եմ ամիսը մեկ-երկու անգամ…

Vahram
21.08.2006, 20:00
ես ունեմ օրագիր վորի մեջ նշումեր եմ անում ամեն օր , և իմ կարճ աղոտքը անում Աստծուն , հանձնելով Նրան իմ վաղվա օրը …

StrangeLittleGirl
21.08.2006, 20:02
Վա՜յ, ես էլ ունեմ այդպիսի օրագիր, բայց հիմնականում դա առանձին է, չնայած մեկ-մեկ մյուսի մեջ էլ եմ աղոթքներ գրում:

Vahram
21.08.2006, 20:10
Վա՜յ, ես էլ ունեմ այդպիսի օրագիր, բայց հիմնականում դա առանձին է, չնայած մեկ-մեկ մյուսի մեջ էլ եմ աղոթքներ գրում:
ուրախ եմ, որ դուել ես նման կերպ վարվում , երանի բոլորը գիտակցեին, թե ինչքան կարևոր է երբ մարդ հաղորդակցվոմ է իր ԱՐԱՐՉԻ հետ և նրա հույսը , միայն Աստծուց է

Ուլուանա
22.08.2006, 07:42
Հետաքրքիրը հետաքրքիր է, բայց ահավոր ցավոտ: Երբ հին օրագրերս բացում եմ, մի տեսակ տխրում եմ, ափսոսում, որ այդ ամենն անցել է, ինչքան էլ ներկայիս կյանքն ավելի լավը լինի: Չնայած հին օրագրեր կարդալը մի շատ մեծ առավելություն ունի. դու տեսնում ես, թե ինչպիսին էիր անցյալում, ինչ նոր հատկանիշներ ես ձեռք բերել կամ հները կորցրել է, ինչքանով է դա լավ կամ վատ:
Ճիշտ է, ինձ համար էլ է հաճախ ցավոտ, բայց իմ օրագրերում քիչ են այնպիսի պահերը, որոնց համար ափսոսամ, որ արդեն անցել են: Կան, իհարկե, բայց շատ չեն: Ինձ համար էլ է հետաքրքիր ժամանակ առ ժամանակ դրանք վերընթերցելը, կարծես գեղարվեստական գիրք կարդամ: Բայց հիմնականում այդ գրքի գլխավոր հերոսուհին ինձ ջղայնացնում է, երբ կարդում եմ, որովհետև պարզորոշ կերպով տեսանելի են դառնում իմ այն ժամանակվա բոլոր թերությունները, գործած սխալները, հիմիկվա տեսանկյունից հաճախ սխալ, նյարդայնացնելու աստիճանի հոռետեսական, ոչ հասուն մտածելակերպը: Ինձ թվում է ուրիշ ոչ մի ձևով հնարավոր չէ նկատել սեփական անձիդ մեջ տեղի ունեցած փոփոխությունները, այն էլ այդպես աստիճանաբար: Որքան էլ լավ հիշողություն ունենանք, որոշ մանրուքներ մեր աչքից հաստատ վրիպում են, երբ փորձում ենք ուղղակի հիշողությամբ վերականգնել անցյալի մեր կերպարը: Ես, օրինակ, շատ լավ հիշողություն ունեմ, բայց մեկ-մեկ երբ կարդում եմ իմ ասյ կամ այն ասածի կամ արածի մասին, երբեմն ուղղակի ապշում եմ, թե ոնց կարող էի այդ պահին նման բան ասել կամ անել, քանի որ հիմա հաստատ այդպես չէի վարվի:

Ես անհիշելի ժամանակներից եմ օրագիր պահում, բայց ոչ բոլորն են մինչև հիմա պահպանվել, որովհետև զայրույթի պահերին մի քանիսը կրակի զոհ են դարձել:
Իմ օրագիրն իմ անբաժան մասն է: Ուր գնում եմ, հետս տանում եմ:
Ես էլ եմ շատ վաղուց սկսել, բայց իմ բոլոր օրագրերն էլ պահպանվել են, պատռելու կամ վառելու սովորություն երբեք չեմ ունեցել, համ էլ պատճառ չեմ ունեցել: Բայց իմ օրագիրը երբեք իմ անբաժան մասը չի եղել, մենակ մի անգամ եմ հետս տեղ տարել, էն էլ այդպես էլ էդ օրը մեջը բան չգրեցի, հիշում եմ: :D Օրագիրս հետս որևէ տեղ տանելը մի տեսակ անապահով էի համարում, ես այդ առումով չափազանց զգույշ եմ միշտ եղել, չնայած որ տանը վախենալու բան չունեի: Բայց բա որ դրսում եղած ժամանակ որևէ մեկը հանկարծ կարդա՞ր::oy

Ես իմ օրագիրն ամբողջությամբ ոչ ոքի չեմ վստահի: Առանձին հատվածներ գուցե, այն էլ իմ սեփական ձայնով պետք է կարդամ, որպեսզի ընթացքում էլ խմբագրեմ:
Ես էլ ոչ մի դեպքում ամբողջությամբ չէի վստահի, մի քանի անգամ միայն հատվածներ եմ կարդացել ընտանիքիս անդամների համար, որոշ զվարճալի կամ զավեշտական դեպքեր: Ես էլ էի ընթացքում խմբագրում: :P

Չնայած ամենասկզբում դրա համար չէր, որ սկսեցի օրագիր պահել, բայց որ շարունակում եմ պահել, պատճառներից մեկն էլ հենց դա է: Ինքս փակ մարդ եմ, թույլ չեմ տալիս, որ մարդիկ ինձ շատ մոտենան, դրա համար իմ ներսում կատարվածն օրագրում եմ գրում:
Իսկ ես սկզբում փակ մարդ էի, երևի նաև դրա համար սկսեցի պահել, չնայած երևի ավելի շատ մորս համոզելը նպաստեց. ինքըն էլ էր ժամանակին պահել ու ինձ համոզում էր, որ ես էլ պահեմ: Դե, սկզբում գրում էի ուղղակի առօրյա, անհետաքրքիր բաների մասին, կարծես պարականություն կատարելիս լինեի :D դրա համար օրագրիս սկզբի մասերը բավականին անհետաքրքիր ու ձանձրալի են, համ էլ սկզբում դեռ մինչև վերջ չէի կարողանում անկեղծանալ օրագրիս հետ: Չնայած, որ ճիշտն ասեմ, երբեք էլ 100 տոկոսով չեմ անկեղծացել, միշտ թողել եմ այն փոքրիկ հանրավորությունը, որ մեկ էլ տեսար ինչ-որ մեկը կարդաց: Իսկ հետո արդեն սովորություն դարձավ, համ էլ շատ ավելի անկեղծ էի գրում ու հետաքրքիր: :)

StrangeLittleGirl
22.08.2006, 18:23
համ էլ սկզբում դեռ մինչև վերջ չէի կարողանում անկեղծանալ օրագրիս հետ
Ես էլ: Էնքա՜ն սուտ-սուտ բաներ եմ գրել, էնքա՜ն բաներ թաքցրել, մինչև որ սովորեցի մինչև վերջ անկեղծանալ:
Իսկ ես, հակառակը, օրագիրս ինձ հետ ամեն տեղ տանելն եմ ավելի ապահով համարում, որովհետև հաճախ պատահել է, որ ես տանը չէմ եղել, և եղբայրս առիթը բաց չի թողել…

Ուլուանա
22.08.2006, 19:55
Ես էլ: Էնքա՜ն սուտ-սուտ բաներ եմ գրել, էնքա՜ն բաներ թաքցրել, մինչև որ սովորեցի մինչև վերջ անկեղծանալ:
Չէ, ես սուտ-սուտ բաներ չէի գրում, ուղղակի շատ բաների մասին լռում էի, մեջս էի պահում, էլի::oy

Esmeralda
25.08.2006, 16:10
Օրագիր ես երբեք չեմ պահել.... բայց ուզեցել եմ ու ուզում եմ պահել... ինձ համար դա շատ հետաքրքիր երևույթ է.... իմ կյանքի կարևոր իրադարձությունները ես վերածում եմ չափածո կամ արձակ ստեղծագործության, ու կարդացողը նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը.... ամեն ինչ փոխաբերական իմաստով եմ գրում.... այդպես իմ սիրտը թեթևանում է.... Իմ օրագիրն իմ ստեղծագործությունները... ու ինտերնետից օգտվող ցանկացած մարդ կարող է գտնել դրանք.....

Angelina
23.11.2006, 12:08
Ժամանակին պահել եմ, բայց չգիտես, թե ինչու էլ դրա անհրաժեշտությունը էլ չեմ տեսնում..............

Selene
23.11.2006, 15:10
Միշտ փորձել եմ օրագիր պահել,բաըց չի ստացվել:( Ինձ միշտ թվացել է,թե բառերս չեն բավականցնում ամբողջ ապրումներս օրագրում գրելու համար,ինչ-որ մի բան այն չէր լինում,ու մի 3 փորձից հետո էլ չմտածեցի օրագիր պահելու մասին:) Հիմա կարիքը չեմ էլ զգում,երեւի այն ժամանակ էլ այդքան չէի զգում,դրա համր էլ չկարողացա օրագիր ունենալ:think

aniko
23.11.2006, 15:49
ուզել եմ պահել, բայց վախեցել եմ, որ հետո ուրիշ մարդ թաքուն կվերցնի ու կկարդա, :(
բայց չէ որ այնտեղ գրում ես միայն քո սրտի անմեղ գաղտիքները

kristal
23.11.2006, 16:08
Չեմ պահել ու չեմ էլ պահի,որովհետև այն ամեն անգամ կարդալուց կհիշեմ իմ վատ ու լավ օրերը;)

Ուլուանա
23.11.2006, 20:48
ուզել եմ պահել, բայց վախեցել եմ, որ հետո ուրիշ մարդ թաքուն կվերցնի ու կկարդա, :(
բայց չէ որ այնտեղ գրում ես միայն քո սրտի անմեղ գաղտիքները
Գուցե դու միայն անմեղ գաղտնիքներ կգրեիր, բայց պետք չէ մոռանալ, որ հանցագործներն էլ են օրագիր պահում։ :P

Goga
24.11.2006, 12:58
Օրագիր պահում են այն ժամանակ, երբ ունեն անցկացրաց հետաքրքիր օրեր կամ որոշ գործողություններ, որոնք ցանկություն չունես պատմելու որեւէ մեկին, բայց պիտի պատմես, որ հանգստանաս, փորձում ես մտքերդ կիսել թղթի հետ:Ես պահել եմ մի երկու տարի առաջ, երբ կարդում եմ, զգում եմ, որ ավելորդություն է եղել, բայց դա հիմա եմ զգում, իսկ այն ժամանակ անհրաժեշտություն էր, հիմա չունեմ, բայց մի գուց տարիներ հետո նորից ունենամ, երբ զգամ, որ կարիք կա:think :read

Է Ն Ց Ո
04.12.2006, 15:44
ես նկատեցի ես թեման երկար ժամանակ չի շոշոփվել փորցեմ կարճ գրեմ իմ մասին, համոզված լինելով, որ ոչ մեկին չի հետաքրքրում ;)

ես օրագիր չեմ պահել որովհետև ես ունեմ լավ հիծողություն և մեկա ոչ օրագրին, ոչ հոգեբանին, ոչ էլ տերտերն Ճիշտը չեմ ասելու վտանգ կա որ մեկ ուրիշը կիմանա :oy իմաստը կորչումա չե:

Idealistka
04.12.2006, 19:39
Միշտ փորձել եմ օրագիր պահել,բաըց չի ստացվել:( Ինձ միշտ թվացել է,թե բառերս չեն բավականցնում ամբողջ ապրումներս օրագրում գրելու համար,ինչ-որ մի բան այն չէր լինում,ու մի 3 փորձից հետո էլ չմտածեցի օրագիր պահելու մասին:) Հիմա կարիքը չեմ էլ զգում,երեւի այն ժամանակ էլ այդքան չէի զգում,դրա համր էլ չկարողացա օրագիր ունենալ:think



Ինձ մոտ էլ երբեք չի ստացվել բառերով լիովին արտահայտել ցանկացածս, բայց անուամենայնիվ շուտ չեմ հուսահատվել, բայց մի քանի ամսից հետո իմ խզբզածը ինձ անհեթեթություն էր թվում /սակայն շատ էմոցիոնալ անհեթեթություն, երբ կարդալով զգում ես այն ապրումները, որ վաղուց ես զգացել/: Գուցե հիշե՞ք, որ երիտասարդ ֆրանսուհու օրագրերն էին "бестселлер " դարձել:

Cleopatra
08.12.2006, 11:19
Մի բան միայն կարող եմ ասել, որ ինչքան էլ ապահով տեղ պահված լինի ձեր օրագիրը, ինչքան էլ այն թաքցնեք ուրիշներից, միևնույնն է, մի գեղեցիկ օր ձեր օրագիրը կբացահայտվի, ինչպես ասում են բոլոր գաղտնիքները մի օր բացահայտվում են, դրա համար ես խորհուրդ չեմ տա ոչ մեկին օրագիր պահել, քանի որ դա մի նոր գլխացավանք է, ամեն անգամ պետք է մտածես, որտեղ այն թաքցնել, կամ տեղը դրեցիր թե ոչ:

StrangeLittleGirl
08.12.2006, 22:16
դրա համար ես խորհուրդ չեմ տա ոչ մեկին օրագիր պահել, քանի որ դա մի նոր գլխացավանք է, ամեն անգամ պետք է մտածես, որտեղ այն թաքցնել, կամ տեղը դրեցիր թե ոչ:
Թույլ տուր խորհրդիդ չհետևել: :)
Ընդամենը վախը, որ ուրիշները կկարդան շատ քիչ է ինձ օրագիր պահելու հաճույքից զրկելու համար: Ես թաքցնելու խնդիր չունեմ. այն գրեթե միշտ ինձ հետ է, եղբայրս էլ բանակում է :D

Cassiopeia
08.12.2006, 22:30
Տարիներ առաջ ես պահում էի, այն իմ ամենամոտ ընկերուհին էր: Անկեղծ ասած օրագիր պահելու միտքը գլխումս ծնվեց, երբ կարդացի "Աննա Ֆրանկի օրագիրը" գիրքը: Հետո բոլոր գաղտնիքներս վստահում էի օրագրիս… Հետո օրերից մի օր այն գտան ու կարդացին, եւ ես բարկությունից այն նետեցի վառարանը ու այրեցի… Դրանից հետո էլ գրեթե չեմ պահել, այսինքն մի պահ, երբ սիրահարված էի ու խոհերս ու մտածմունքներս ինչ-որ մեկի հետ կիսելու պահանջ ունեի, էլի օրագիր պահեցի, մինչև հիմա այդ օրագիրս կա, չնայած ես վաղուց դադրել եմ այնտեղ գրառումներ անել…

CactuSoul
20.01.2007, 14:37
Իսկ ես միշտ ուզեցել եմ օրագիր պահել, բայց բոլորն ինձ համոզում էին, որ դա հիմարություն է: Հատկապես մայրս ինձ խորհուրդ չտվեց օրագիր պահել՝ «սեփական փորձից ելնելով»:
Ավելի մեծ տարիքում, նույնիսկ կարելի է ասել վերջերս՝ 2006 թվականի հունիսի 1-ից, սկսեցի պահել Օրագիր:
Ես նրա անունը «Դնևնոզավր» եմ դրել::erexa ;) Նա իմ ամենահավատարիմ ընկերն ա::)
Սկզբում աշխատում էի գրել ամեն օր՝ օրվա տպավորությունների, իրադարձությունների ու դրանց հետ կապված իմ զգացածի մասին: Հատո սկսեցի ծուլանալ. հիմա գրում եմ՝ երբ ստացվի: Ավելի ճիշտ՝ երբ չգրելը չի ստացվում: Ու ավելի շատ պարզապես հույզեր եմ արտահայտում՝ իրադարձություններ շարադրելու փոխարեն:
Զավրիկիս հետ շատ անկեղծ եմ, քանի որ դեռ ոչ ոք չգիտի նրա գոյության մասին: :secret Համենայն դեպս ոչ ոք, ում դա կարող էր հետաքրքրել:
Բացի այդ, վստահ եմ, որ նույնիսկ ամենալուրջ հոգեբանը այն կարդալով չի կարող իմ մասին իմանալ ամեն ինչ: Այ, եթե ամիսներով նստի ու վերլուծի… միգուցե ստացվի: Եսի՞մ:
Բայց հաստատ իմ մասին նորմալ մարդու կարծիք չի կազմի::D :( :)

Ի դեպ, որոշել եմ նոր թեմա բացել «Ստեղծագործողի անկյուն»ում, որտեղ տաղադրվելիք նյութի զգալի մասը օրագրիցս կլինի: Թեման կոչելու եմ «Զառանցանքներ»:

StrangeLittleGirl
20.01.2007, 15:11
Բացի այդ, վստահ եմ, որ նույնիսկ ամենալուրջ հոգեբանը այն կարդալով չի կարող իմ մասին իմանալ ամեն ինչ: Այ, եթե ամիսներով նստի ու վերլուծի… միգուցե ստացվի: Եսի՞մ:
Ծանոթ բան էր: Նույնիսկ ես ինքս գլուխ չեմ հանում իմ օրագրից: Պատահում է, որ մի հին էջ բացում եմ ու կարդում ու չեմ հասկանում, թե ինչի մասին եմ գրել: Հիշողությանս ինչքան էլ զոռ եմ տալիս, չեմ հիշում: :D

CactuSoul
20.01.2007, 16:25
Ծանոթ բան էր: Նույնիսկ ես ինքս գլուխ չեմ հանում իմ օրագրից: Պատահում է, որ մի հին էջ բացում եմ ու կարդում ու չեմ հասկանում, թե ինչի մասին եմ գրել: Հիշողությանս ինչքան էլ զոռ եմ տալիս, չեմ հիշում: :D
Ես էնքան քիչ եմ գրել օրագրումս, որ դեռ ոչ մի բան չեմ հասցրել մոռանալ:D Համ էլ գրել եմ այն ժամանակ, երբ շատ տպավորված եմ եղել, դրա համար էլ հիշում եմ: Գոնե մոտավորապես: :)

Ծով
20.01.2007, 23:56
Ես օրագիր պահում էի մինչև նախ անցյալ տարի…
Բայց չեմ կարող ասել,որ սիստեմատիկ պահել եմ…Տարի կար ունեի,տարի կար՝ ոչ,բայց հիշում եմ,որ միշտ ցանկություն էր լինում նոր տարին նոր օրագրով սկսել…
Իննում -տասում խիստ սիրահարված էի ու ամենահետաքրքիրն այդ շրջանի օրագրերն են…
Տխուր ու ուրախ էջերը գրեթե հավասար են,բայց երկուսն էլ ինձ հաճելի են,որովհետև երկու դեպքում էլ իմ սթափ լինելու ունակությունը չեմ կորցրել…
Երբեք չեմ վախեցել,որ ինչ որ մեկը կկարդա…է կարդում է,թող կարդա…
Իմ օրագիրը սեղանիս վրա էր միշտ դրված լինում,եթե հետս դասի չէի տանում,որ լրացնեմիմ չսիրած դասերի ժամանակ…
Հարազատներս,համոզված եմ մատով անգամ չեն դիպչել օրագրիս/կարդալու համար/,բայց եթե նույնիսկ այդպես էլ լիներ,ես թաքցնելու ոչինչ չունեմ նրանցից…
Հիմա օրագիրս չգիտեմ ինչու համակարգչում է, որպես առանձին մի էջ,որը շատ քհազվադեպ եմ բացում և միայն գժված ժամանակ…:)
ասեմ,որ այդ էջն էլ կոդ չունի և անունն էլ պարզ գրել եմ…օրագիր…
Հետո ինչքան մեծացա գրառումներն ավելի անհասկանալի դարձան և ընդամենը զգացումների փոխանցում,որոնք ես էլ շատ հաճախ չեմ հասկանում…
ուզում եմ ետ բերել այն ժամանակը,երբ ինձ համար տոն էր օրագրում գրառումներ կատարելու պահը…եթե անգամ տխուր էի…:love

Վազգեն
21.01.2007, 00:18
Մի պահ կար, որ ուզում էի օրագիր պահել իքնավերլուծության համար: Բայց չստացվեց: Համբերությունս չէր հերիքում, անընդհատ մտքերս գրելուց ավելի արագ էին թռչում ու վերջում այնքան էին հեռանում, որ էլ հավես չէր լինում կանգ առնելու ու հետ գնալու: Հետո միշտ էլ մոտս ցանկություն էր առաջանում նույնութամբ շարադրելու տեղը գրել, թե ոնց կուզենայի, որ լիներ, կամ էլ ինչ կայֆ կամ զվարճալի կլիներ, եթե այս կամ այն պահին ուրիշ բան լիներ:

Srtik
21.01.2007, 04:13
Երբ հին օրագրերս բացում եմ, մի տեսակ տխրում եմ, ափսոսում, որ այդ ամենն անցել է, ինչքան էլ ներկայիս կյանքն ավելի լավը լինի:
Ես էլ...
Օրագիր պահել եմ Հայաստանում...Գրում էի ամեն օր և ինչ-որ պատահում էր...Բայց այստեղ գալուց 1 ամիս հետո սկսեցի չգրել, որովհետև ամեն անգամ օրագիրս բացելուց հիշում էի Հայաստանում ապրած հիանալի օրերս և տխրում, որ այնտեղ չեմ:
Վերջերս որոշեցի շարունակել օրագիրս, բայց չգիտեմ ինչու չեմ կարողանում... Մոտ երեք տարի է չեմ գրել: Ճիշտն ասած փոշմանել եմ...ու անկախ ինձանից թվում է, թե որ գրեմ էլ, կիսատ է լինելու օրագիրս, իսկ կիսատ-պռատ բաներ չեմ սիրում::(

CactuSoul
07.02.2007, 19:13
Այնքա՜ն վաղուց օրագրումս բան չեմ գրել… «Ակումբը», կարծես թե, լրացնում է այդ բացը: Չգիտեմ էլ՝ դա լա՞վ է, թե՞ վատ:think :
Վերջին անգամ Զավրյուշիս Նոր Տարին եմ շնորհավորել՝ ռուսերեն մեջը գրելով «Խրյակ!»: Դրանից հետո հետը չեմ խոսել:( …

Mesrop
07.02.2007, 21:45
ճիշտն ասած ունեմ… միհատ TXT ֆայլ… մեջը գրում եմ կայնքիս կրիծիկական պահերին… :D
կայֆա ստացվում… չե. մարդու չեմ տալիս… մենակ թոռներիս ցուց կտամ… :D

Մանե
07.02.2007, 21:54
Իմ օրագիրն էլ էր կոմպիս մեջ.Բայց մի օր ջղայնացա ու սաղ ջնջեցի.:angry
Բայց մեկ մեկ հավեսս տալիս ա ու գրում եմ:)

sh_joy
08.02.2007, 12:39
Մի երկու տարի ա ինչ սկսել եմ գրել օնլայն օրագրում (թղթային տարբերակ չունեմ ու չեմ էլ ունեցել)։ Գրում եմ ուշ-ուշ, հիմնականում շատ ջղայնացած, շատ տխուր, շատ ուրախ եղած ժամանակ։ Միայն մեկին եմ տալիս, որ կարդա։ :love Դե նենց անկապ, առանձնապես բան չարտահայտող գրառումները փաբլիք եմ դնում։
Ժամանակ առ ժամանակ հին գրածներս կարդում եմ, հաճելի ա հիշողությունների գիրկն ընկնելը։ :)

Ծով
11.05.2007, 20:00
Երեկ օրագրերս էի կարդում…:)Մի հատ տող կար, շատ դուրս եկավ…:D
Ըստ երևույթին մամայիս հետ վիճել էի…:think :o
Մեծ տառերով գրել եմ…
Ես ինքս ինձ խոստանում եմ, որ մամայիս պատժելու համար էլ երբեք իրա պատրաստած ճաշերը չեմ ուտի:angry
մեռա…:D

Katyusha
11.05.2007, 20:28
ես որագիր չունեմ. սախ 2ներս մենակ մատյանի մեջ են դնում.

Ծով
11.05.2007, 20:40
Կյանքի օրագրի մասին չէ՞ր խոսքը…:think :D
Kate', իսկ կյանքի օրագիր ունե՞ս…
թե կյանքի մատյան ունես;)

Vive L'Armenie
11.05.2007, 20:41
Ես էլ եմ գրում :oy , բայց ասեմ, որ չեմ հիշու հեչ ի՞նչ եմ գրել: Հետաքրքիր կլինի կարդալ: :think
Գրում եմ, ներկայացնում եմ իմ տվյալ պահի հոգեկան վիճակը, զգացողությունները: Հիմնականում գրում եմ այն ժամանակ, երբ ինձ նեղված եմ զգում :( , ճնշված :noti , միայնակ...:cry
Ոչ ոք մինչև օրս չեր իմանում օրագրիս մասին :oy

Katyusha
11.05.2007, 20:43
կյանքի որագիրը որնա՞ են որ կյանքի գնահատականներ ես դնում մեջը՞ ես դրանից չունեմ, բայց ինդ հինգ եմ դնում.

Ծով
11.05.2007, 20:50
կյանքի որագիրը որնա՞ են որ կյանքի գնահատականներ ես դնում մեջը՞ ես դրանից չունեմ, բայց ինդ հինգ եմ դնում.
ունես էլի, որ հինգդ դնում ես…
այսինքն օրագիրդ տեսնել, շոշափել հնարավոր չէ, բայց դու այն ունես…
ես կասեի, նույնիսկ ուժեղ էր պատասխանդ…;)
Հուսով եմ հինգ բալանոց սիստեմն ես աշխատացնում…

Ուլուանա
12.05.2007, 09:37
Վերջերս ինչքան օրագրերս կարդում եմ, էնքան ավելի եմ ներվայնանում։ :angry Ինքս իմ ներվերի վրա ազդում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ տխմար մտքեր էի ունենում մի ժամանակ, ինչ սխալ էի ինձ պահում որոշ իրավիճակներում։ Գոնե մի 10 տարի առաջվանը լինեիր, էլի ոչինչ, բայց ախր ընդամենը մի երեք տարի առաջվա գրածներս էլ են ներվայնացնում... :oy Բայց դե որոշ մասեր կարդալուց էլ մեծ բավականություն եմ ստանում։ :roll Այնքան հետաքրքիր է քեզ կողքից նայելը, հատկապես տարիների հեռավորությունից։ Էս թեմայում մի անգամ էլ եմ ասել. ինքդ քեզ կողքից, հեռվից (նաև ժամանակի առումով) դիտելու և քո հոգեկան ու բարոյական էվոլուցիան գնահատելուհամար օրագրից ավելի հարմար բան դժվար է գտնելը։ :) Ամեն դեպքում, չեմ փոշմանել ու համարյա համոզված եմ, որ երբեք էլ չեմ փոշմանի օրագիր պահելու համար։ :P

murmushka
25.05.2007, 22:19
կյանքիս տարբեր հատվածներում երբեմն պահել եմ օրագիր, բայց դրանք միշտ այրվել են երկրորդ ընթերցումնից հետո:
ես զգացել եմ , որ սկսում եմ օրագիր պահել, երբ դժվար դրության մեջ եմ հայտնվում, իսկ կարդալ դրանք նորից՝ կնշանակեր նորից վերապրել նույն ցավը
գրելուց ես սպասում եմ, որ դա կօգնի ինձ մոռանալ,
մեկ քլ, երբ փորձում ես մտքերդ թղթին հանձնել, մտքերդ ձևակերպում ես, նույնիսկ ինքդ քեզ համար բացահայտում բավականին նոր բաներ
հիմա օրագիր չեմ պահում, չեմ էլ ուզում պահել

Wisper
25.05.2007, 23:31
Զգում ե՞ք :o: Հիմնականում աղջիկներն են գրում՝ քանի որ միայն իրենց է բնորոշ օրագիր պահել, իսկ տղային ոչ :)

StrangeLittleGirl
27.07.2012, 13:34
Իմանաք ոնց եմ էս թեման պեղել :D

Կարդում էի վեց տարի առաջվա Դրեզդենում պահած օրագիրս: Մեկ էլ սենց տողերի հանդիպեցի. «Երեկ ֆորումում շարունակվում էին օրագրի մասին զրույցները: Ես գրեցի, որ այն ինձնից անբաժան է, և նույնիսկ Դրեզդենում եմ գրում: Խոսվում էր նաև տարիներ անց օրագիրը կարդալու մասին: Ես մտածեցի՝ մի՞թե որոշ ժամանակ այս տետրը բացելն ինձ կօգնի հիշել, թե ինչ էի անում Դրեզդենում»:

Արյաաաա, ինձ նենց բացել ա բացել :D :D :D