PDA

Դիտել ողջ տարբերակը : ինչպես գրավել քո սիրած տղայի սիրտը

@Lika@
31.10.2007, 20:44
արդյոք կարելի է ընկերանալ այն տղայի հետ որին ոչ դւ ես լաւ ճանաչւմ :angryոչ էլ նա քեզ։:[եթե այո ապա ինչպես ? ես իրան սիրւմ եմ և ցանկանւմ եմ մոտիկանալ:love

Universe
31.10.2007, 23:56
արդյոք կարելի է ընկերանալ այն տղայի հետ որին ոչ դւ ես լաւ ճանաչւմ :angryոչ էլ նա քեզ։:[եթե այո ապա ինչպես ? ես իրան սիրւմ եմ և ցանկանւմ եմ մոտիկանալ:love
Մդա՜... Դե 13-տարեկանից սկսելն ու փորձ ձեռք բերելը շուտ չի՞...:)
Ասում են. Учится никогда не поздно, բայց այս դեպքում. Учится никогда не рано!!! :))
loool
Մոտիկացի եւ ասա «ես քեզ սիրում եմ...», մինչեւ մի բան կմտածենք... :))

Vive L'Armenie
01.11.2007, 00:10
Մոտիկացի եւ ասա «ես քեզ սիրում եմ...», մինչեւ մի բան կմտածենք... :))
Վաաաաաաաաաայ :o, էս ի՞նչ ես ասում:esim, որ դու աղջիկ լինեիր այդպես կանե՞իր:o

Տարօրինակ է ամեն դեպքում :think, կարծում եմ ուղակի Քեզ դուր է գալիս այդ տղան, միգուցե ուղղակի համակրա՞նք է:), սեր ինչ-որ դ ժվարանում եմ պատկերացնել :nea

Armeno
01.11.2007, 00:17
արդյոք կարելի է ընկերանալ այն տղայի հետ որին ոչ դւ ես լաւ ճանաչւմ ոչ էլ նա քեզ։եթե այո ապա ինչպես ? ես իրան սիրւմ եմ և ցանկանւմ եմ մոտիկանալ
Որ լավ չես ճանաչում, բա ո՞նց ես սիրում

schuschanik
01.11.2007, 00:58
Վաաաաաաաաաայ :o, էս ի՞նչ ես ասում:esim, որ դու աղջիկ լինեիր այդպես կանե՞իր:o
:nea

Իսկ ինչու , չի կարելի՞ :oy այդ որտե՞ղ է գրված, որ արգելվում է....

Apsara
01.11.2007, 00:59
LIKA փորձիր լինել նրա հետ նույն շրջապատում, արձագանքել նրա բոլոր անկապ կամ կապավոր:D արտահայտություններին, ակտիվ լինել շրջապատում, տենց հաստատ ուշադրություն կգրավես, համ էլ 13 տարեկանում լավ ընկերներ լինելուց լավ բան չկա, մի շտապիր այդ ամենը սիրո վերածել:ok

Artgeo
01.11.2007, 01:08
Տղայի սրտին հասնելու ամենակարճ ճանապարհը ստամոքսն է։ :aha

քաղաքացի
01.11.2007, 01:13
Կարաս Բյուրի նման մեծ չափսի (ավելի կոնկրետ size 5 ձևավորումն էլ bold) տառերով գրես, հավատացե՛ք այդ տարբերակով տղայի սիրտը գրավելու հավանականությունը հավասարվում է 0-ի :D

Vive L'Armenie
01.11.2007, 02:36
Իսկ ինչու , չի կարելի՞ :oy այդ որտե՞ղ է գրված, որ արգելվում է....

Շուշանիկ ջան, դու ինձ լավ չհասկացար :), ես չեմ ասում թե արգելված է, ես ասում եմ, որ տարօրինակ է առանց մարդուն ճանաչելու սիրահարվել, այ օրինակ մարդիկ, երբ սիրահարվում են, նրանց դուր է գալիս տվյալ անձնավորության ինչ-որ մի մասնիկ՝ գեղեցիկ հոգին, բնավորությունը..., բայց այս դեպքում..., երբ չես ճանաչում, չեմ հասկանում թե ինչի՞ն է սիրահարվել...:esim, միգուցե գրավիչ տեսք ունի այդ տղան և @LIKA@-ը չի կարողացել անտարբեր լինել :roll նախ պետք է ճանաչել մարդուն գոնե մի՜ քիչ, չնայած դա բավական չէ :)) , այնուհետև պետք է կողմնորոշվել թե արդյոք դա ի՞նչ զգացմունք է..., հաճախ է պատահում, երբ կարծում ես թե սիրահարվել ես, բայց իրականում դա համակրանք է եղել:)

Իսկ եթե ես լինեի քո տեղը հարգելի @LIKA@, ոչինչ էլ չէի անի :), թող նա Քեզ նկատի ;) դե սա իմ կարծիքն էր, մարդիկ տարբեր են..., ուստի տարբեր մտածելակերպ ունեն, ինձ համար օտար է տղային սեր խոստովանելու գաղափարը, միգուցե սխալ եմ մտածում..., բայց դե ինձ համար սա է ընդունելի :)

T$.
01.11.2007, 20:29
Էէէ, ես նույն վիճակում եմ արդեն երրորդ տարին ու էտ մոտիկանալու գործից թարգել եմ, ինչքան տղա ընկերներ ունեմ սաղի կյանքը կերա, արդեն իմ օբյեկտին տեսնելուց քիչա մնում սաղով թափեն վրեն ծեծեն

Սերխիո
01.11.2007, 20:32
Էէէ, ես նույն վիճակում եմ արդեն երրորդ տարին ու էտ մոտիկանալու գործից թարգել եմ, ինչքան տղա ընկերներ ունեմ սաղի կյանքը կերա, արդեն իմ օբյեկտին տեսնելուց քիչա մնում սաղով թափեն վրեն ծեծեն

Արտակի ?:P

Universe
01.11.2007, 20:38
Ժող ջան, @LIKA@-ն ակումբ էլ չի մտնում, աչքիս գործերը լավ են :D
Կամ էլ հակառակը... :think Իմ տված խորհուրդը (http://www.akumb.am/showpost.php?p=427701&postcount=2) լրիվ լուրջա ընդունել ու... :( :D

Մականուն
02.11.2007, 11:03
Ժող ջան, @LIKA@-ն ակումբ էլ չի մտնում, աչքիս գործերը լավ են :D
Կամ էլ հակառակը... :think Իմ տված խորհուրդը (http://www.akumb.am/showpost.php?p=427701&postcount=2) լրիվ լուրջա ընդունել ու... :( :D

Մենակ չասեք, թե պսակվել է կամ էլ առավել ևս այդ տղային փախցրել:D

Apsara
02.11.2007, 11:09
Մենակ չասեք, թե պսակվել է կամ էլ առավել ևս այդ տղային փախցրել:D

Ես չեմ զարմանա, նենց բաներ եմ լսել, :D
որ մի քիչ մեծ լիներ կասեի ձերոնց հավաքի գնա ձեռքը, կամ էլ ոտքը ուզելու, հաստատ կտան, :hands:D

Մականուն
02.11.2007, 11:12
որ մի քիչ մեծ լիներ կասեի ձերոնց հավաքի գնա ձեռքը, կամ էլ ոտքը ուզելու, հաստատ կտան, :hands:D

Այդպիսի կատակներ մի արա, կարող է լուրջ տան…:hands

Համ էլ աղջիկը կարծես թե ամուսնանալու մասին ոչ մի խոսք էլ չի ասել իսկ մենք արդեն լավ էլ հեռու ենք գնացել:D
Ահա թե ինչի է ընդունակ մարդկային երևակայությունը (սա էլ բանբասելու նման մի բան է)…

Goga
02.11.2007, 12:10
Ինչի՞ եք խաղում աղջկա զգացմունքների հետ, չի կարելի, նա ուղղակի ձեր օգնությունն է խնդրում:angry
Երբեք մի մտածիր, որ դա սեր է ու ինքդ քեզ ավելորդ հոգսեր պատճառի:Դու հիմա գտնվում ես այնպիսի տարիքում, երբ շատ շուտ սիրահարվում են անգամ այն անձանց, ում լավ չեն ճանաչում, աշխատիր վարվել այնպես, ինչպես Apsaran նշել էր:okՄիգուցե նրան մի փոքր ճանաչելուց հետո նման ցանկություն այլևս չունենաս:)

Mari
02.11.2007, 19:45
13 տարեկան::think Լավ: Գնացինք:
Լիկա ջան, ախր այդ տղայի մասին ոչ մի բան չես գրել, որ ճիշտ խորհուրդ տանք: Լավ, ենթադրենք, թե քո դասարանից է, կամ դպրոցից: Այս դեպքում, սկսում ես լավ սովորել, դասարանում քո առաջադիմությամբ աչքի ես ընկնում, ինքն էլ սկսում է մտածել. «Ինչքան լավա սովորում Լիկան, համ էլ սիրուն աղջիկա»: Ու այդպես: Փորձված մեթոդ է Լիկա ջան, ամեն դեպքում 1996-1997թթ-ներին լավ աշխատեց: /Էհ, Դավիթ, Դավիթ::love /

Հ. Գ. նոր սերնդին ինքնակրթության եմ մղում: Թե չէ, սկսել եք, դա սեր չէ, համակրանք է, չգիտեմ ինչ...

Grieg
02.11.2007, 21:36
Մարին ճիշտ է՝ լավ սովորիր , եթե լավ սովորես կկարողանաս օգնել նրան դասերը անել և.. ավելի լավ կճանաչես նրան :)

T$.
03.11.2007, 11:09
Արտակի ?:P

Հա:P Մեծացանք էլ բան չփոխվեց

Լավ, սաղ հեչ, էդ տղեն էլ ա՞ 13 տարեկան:think

Ուրվական
03.11.2007, 15:29
Մեր վախտով մենք էդ տարիքում լավ սովորող աղջիկներին էինք սիրահարվում, հիմա չգիտեմ, սերունդը ինչ ա նախընտրում: Բայց դե, ամեն դեպքում, փորձիր լավ սովորել, սիրածդ տղայի սիրտը գրավեցիր, գրավեցիր, չէ՝ սովորելուց վնաս չկա:

@Lika@
03.11.2007, 15:33
Vo4in4 4e vor es angleren tarerov grem??:B Ete harmar 4i asek kpoxem greladzevs!!!!!!!!!!!
Gnacink......;)Than 13 tarekan 4e,ayl 16 .Im dasaranic 4i,aylev 11 dasaran e.4isht vor ,es sxal artahaytvec i, vo4 te sirum em ,ayl uhhaki hamakrum!!!!!!!!!! es nra me4 uzum em tesnel lav @nkero4,husali mi mardu, ayl vo4 te shat kip haraberutyunneri me4 mtnel.........:angryAMUSNUTYAN masin vo4 mi xosk 4i gnacel!!!!!!!!!!!!!!!!! U UNIVERS@ toh 4mtaci vor tuyn sraxosutyun e arel............:handsIsk mnacac andzanc shat snorhakalutyun.........Hatkapes Mariin,es uhhaki xorhurd em uzum.Isk in4 verabervum e lav sovorelun, es gerazanc em sovorum,nra het el canot em banave4ic.Xorapes nayel@ ardyok in4 vor mi ban e nshanakum kam el na dranov in4 vor ban e uzum haskacnel???????????:love

Մոդերատորական: Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից (http://hayeren.akumb.am/?p=convertor)։

Մանոն
03.11.2007, 19:13
Քո տարիքին շատ բնորոշ իրավիճակ է: Բայց կուզենայի նկատի առնես, որ հենց այդ տարիքում ծնված զգացմունքները հիմնականում մակերեսային ու կարճատև են լինում: …Ուստի մի շտապիր որևէ բան ձեռնարկել: Ժամանակ տուր ինքդ քեզ, աշխատիր չսևեռվել հենց միայն այդ նպատակի վրա` թե ի՞նչ անել մտերմանալու, կամ ինչպես թեման ես վերնագրել` «քո սիրած տղայի սիրտը գրավելու» համար: Փորձիր ո՛չ միայն ավելի լավ սովորել. այլ նաև ընդգրկվել տարբեր աշխատանքների մեջ, տարվել արվեստով, երաժշտությամբ: Կանցնի ժամանակ, և դու ինքդ կկարողանաս գտնել քո հարցերի պատասխանները` իսկական զգացմունքներ էին դրանք, թե՞ վաղանցիկ զգացողություններ:

@Lika@
03.11.2007, 20:36
Շնորհակալւթյւն Manon;),դւ շատ ճիշտ ես.Ես չպետկ է կենտրոնանամ միայն Լևոնին դւր գալւ( այդպես է տղայի անւնը)վրա:Ես նաև մասնակցւմ եմ բազմաթիվ միջոցառւմների
աշխատելով գիտելիկներս շատացնել:ok......Ինչպես նաև սպորտային միջոցառւմների::hands
Գիտեմ որ այս տարիքւմ ամեն ինչ շատ փոփոխական է, բայց համենայն դեպս ինձ պակասւմ է նրա ւշադրւթյւնը.:love..............................

Մանե
04.11.2007, 19:21
Մեր տարիքային/15-16/ տղաներին լավ ճանաչելով հանդերձ /համենայնդեպս շատերին/խորհուրդ կտամ առանձնակի քայլեր չձեռնարկես;)
Հաստատ լավ չի ընդունվի ու դրանից մենակ դու կտուժես:Եթե ինքը քեզ ուշադրություն դարձնելու լինի,առանց քո քայլերի էլ ուշադրություն կդարձնի;)

Կարող ա՞ Ֆիզմաթից ես:think

@Lika@
04.11.2007, 19:47

Չէ, ֆիզմաթից չեմ,խի?:think
Որ 15-16 տարեկան տղաների մեջ չի ընդւնվւմ աղջկա առաջին քայլը անելը դա ես գիտեմ:ok, ւղղակի ես ւզւմ եմ փոքր ինչ աչքի ընկնել և ընդհանւր ծայրեր գտնել նրա հետ................:oy

Armeno
04.11.2007, 20:26
Բայց ի՞նչա

Ավելացվել է 14 րոպե անց
@LIKA@ Մտիր www.pickup.ru/women լավ նյութեր կարող ես գտնել

@Lika@
11.11.2007, 12:37
@LIKA@ Մտիր www.pickup.ru/women լավ նյութեր կարող ես գտնել

Չհասկացա հարցդ?

Ավելացվել է 1 րոպե անց

Բայց ի՞նչա

Հարցդ չհասկացա?Ինչնա ինչ?

anahit96
13.12.2010, 18:34
Ժողովուրդ ջան երեվումա լավ խորհուրդներ եք տալիս ինձ էլ օգնեք էլի:Ես 10-րդ դասարան եմ:Ինքը գիտի այն մասին որ ես իրան սիրում եմ,բայց ոչ մի ռեակցիա չկա/ինքը ամաչումա/,բայց ես ուզում եմ իրա հետ խոսամ:Խնդրում եմ խորհուրդ տվեք

Հարդ
13.12.2010, 18:37

Դասերդ սովորի:

Vardanito
13.12.2010, 18:58
Որ դպրոցիս ես anahit96 ջան,համ էլ 2 տարի ա մնացել սպասի էլի:(

anahit96
13.12.2010, 19:51
Որեխեք չեմ կարում լուրջ եմ ասում,ինքը ոչ մեկի նման չի հաստատ,իսկ ինչ վերաբերումա դասերիս ես շատ լավ հասցնում եմ սովորեմ: եղավ Հարդ

Shah
13.12.2010, 20:10
Բայց եթե տենց լուրջ ա, էլի Հարդին լսի, բայց ուրիշ տեսանկյունից նայի :)) Հաստատ լավ սովորող/խելացի աղջիկը անտեսված չի մնա... հավես չկա կատվի քաղաքականության մասին պատմեմ համել շուտ ա քեզ կատու դառնաս... ուղղակի լսի Հարդին :)

VisTolog
13.12.2010, 20:12
Ժողովուրդ ջան երեվումա լավ խորհուրդներ եք տալիս ինձ էլ օգնեք էլի:Ես 10-րդ դասարան եմ:Ինքը գիտի այն մասին որ ես իրան սիրում եմ,բայց ոչ մի ռեակցիա չկա/ինքը ամաչումա/,բայց ես ուզում եմ իրա հետ խոսամ:Խնդրում եմ խորհուրդ տվեք

Իսկ էդ «խոսալը» ո՞նց ես պատկերացնում::think Ի՞նչ ես ուզում իրանից ստանաս, որ չես ստանում:

One_Way_Ticket
13.12.2010, 20:22
Առաջարկիր կինո գնալ :)

anahit96
13.12.2010, 20:51
Հա երեվի ճիշտ եք,բայց ես իրա կողքով անտարբեր չեմ կարում անցնեմ:

anahit96
13.12.2010, 20:56
ուզում եմ որ հետս խոսա.... մենք երկուսս էլ անտարբեր չենք,բայց ինքը ոչինչ չի ասում:Հո ես չեմ գնա ասեմ .........

Gayl
13.12.2010, 21:02
Հա երեվի ճիշտ եք,բայց ես իրա կողքով անտարբեր չեմ կարում անցնեմ:

Վայ մականունդ չէի կարդացել, ես էլ ասում եմ էս տղեն խի ա էս թեմայում գրու՞մ::D
«Հո ես չեմ գնա ասեմ ......... »
Թարգեք էս տեսակ մտածելակերպը, օրինակ եթե իմ հետ այսպիսի դեպք պատահեր և այնքան ամաչկոտ լինեի, որ աղջիկը առաջինը իր սիրտը բացի ապա իմ արև ուրախությունից կմեռնեմ:
Եթե համոզված ես, որ այդ տղան այլ կերպ չի մտածի, դե այլ նպատակներով հետդ ընկերություն անի ապա միանշանակ համարձակ անում ես այն ինչ սիրտդ թելադրում ա:
Ի դեպ եթե գաղտնիք չի տարիքդ կասե՞ս:

Կաթիլ
13.12.2010, 21:02
ուզում եմ որ հետս խոսա.... մենք երկուսս էլ անտարբեր չենք,բայց ինքը ոչինչ չի ասում:Հո ես չեմ գնա ասեմ .........

:)
իսկ ինչից ես ենթադրել, որ անտարբեր չի՞

One_Way_Ticket
13.12.2010, 21:05
Ես չեմ պատկերացնում, թե ԻՆՉՔԱՆ ամաչկոտ պիտի լինի տղան, որ ինքը անտարբեր չլինի և գիտենա, որ աղջիկը անտարբեր չէ, միևնույնն է լռի: Ավելի հավանական եմ համարում, որ կամ
1) նա այնուամենայնիվ կասկածում է, որ աղջիկը անտարբեր է, և վախենում է մերժվել, կամ
2) ինքն է անտարբեր:

One_Way_Ticket
13.12.2010, 21:06
Ի դեպ եթե գաղտնիք չի տարիքդ կասե՞ս:
2010 - 1996 = 14 :)

anahit96
13.12.2010, 21:11
Չեք պատկերացնի,բայց իմացել եմ,որ էդ տղան սիրահարվելա միայն 1ին դասարանում:Ինքը շատ լավնա,մի քիչ էլ ամաչումա:Հանկարծ տեսնելուց ընկերները ասում են ,,տես, եկավ,,

Gayl
13.12.2010, 21:18
2010 - 1996 = 14 :)

Չգիտեի, որ 14 տարեկան ա, թե չէ ոչինչ էլ չէի գրի:

anahit96
13.12.2010, 21:21
իսկ ինչի???

Gayl
13.12.2010, 21:24
իսկ ինչի???

Որովհետև դեռ պուճուրիկ ես:)

anahit96
13.12.2010, 21:27
Եթե մտածում ես բան չենք հասկանում սխալվում ես

Մանուլ
13.12.2010, 21:27
Անահիտ ջան, դու անձամբ ճանաչում ես այդ տղային? Թե հեռակա կարգով? ասենք` զուգահեռ դասարանից ա, բայց չեք շփվել իրար հետ:

Shah
13.12.2010, 21:28
Որովհետև դեռ պուճուրիկ ես:)
հենց պուճուրիկից ա սկսվում էլի...
Իսկ մի հատ հարց, արդյո՞ք սիրում ա, թե՞ սիրահարվել ա... տենց չափիչ տեստ չկա՞ ))

anahit96
13.12.2010, 21:31
Քեզանից շատ բան եմ հասկանում

VisTolog
13.12.2010, 21:31
Եթե մտածում ես բան չենք հասկանում սխալվում ես

Կանցնի, դա էլ կանցնի…

Gayl
13.12.2010, 21:32
Եթե մտածում ես բան չենք հասկանում սխալվում ես

Ես մի քիչ կռահում էի, որ տարիքով փոքր ես, դրա համար էլ տարիքդ հարցրեցի:
Իհարկե վարվիր ինչպես ցանկանում ես, բայց կարողացիր զգացմունքներդ մի քիչ զսպել:

Gayl
13.12.2010, 21:33
Քեզանից շատ բան եմ հասկանում

Ի՞նչն ես հասկանում:

Մանուլ
13.12.2010, 21:36
Gayl, մարդ ոչ մի տարիքում չի ընդունում, որ ինքը փոքր ա ու ավելի քիչ բան ա հասկանում, քան դիմացինը: Ինձ էլ էր էդ տարիքում տենց թվում: Համոզված եմ, որ դու էլ ես տենց մտածել :)): Նենց որ չարժի շարունակել էդ ուղղությամբ :):

Gayl
13.12.2010, 21:38

Ես մինչև հիմա էլ այդպես եմ մտածում:))
Բա չիմանամ ինչից ա հասկանու՞մ:D

Աբելյան
13.12.2010, 22:10
Քեզանից շատ բան եմ հասկանում
Օրինակ, Անահիտ ջան, երեխեքը ո՞նց են ծնվում::)

Ungrateful
13.12.2010, 22:20
Ես 14-ում արդեն կույս չէի: Նորմալ ա: ))

Ռեդ
13.12.2010, 22:23
Օրինակ, Անահիտ ջան, երեխեքը ո՞նց են ծնվում::)
Անահիտ ջան, մի՛ ամաչի, ասա՛, որ դու գիտես, որ երեխեքին արագիլն ա բերում:
:8

Yellow Raven
13.12.2010, 22:25
Անահիտ ջան, մի՛ ամաչի, ասա՛, որ դու գիտես, որ երեխեքին արագիլն ա բերում:
:8

Խառնակիչ:))
anahit96, վաղը դուխով գնում սիրտդ բացում ես;)

Հ.Գ. Ուրիշ բան չմտածեք` ուղիղ իմաստով չեմ ասել:lol

Ռեդ
13.12.2010, 22:26
anahit96, վաղը դուխով գնում սիրտդ բացում ես;)
Բայց անպայման կնայես, որ լավ դուխի լինի, տանող հոտով :love:
:)

Հայուհի
13.12.2010, 22:27
Խառնակիչ:))
anahit96, վաղը դուխով գնում սիրտդ բացում ես;)

Հ.Գ. Ուրիշ բան չմտածեք` ուղիղ իմաստով չեմ ասել:lol

Չբացես, Անահիտ ջան, էդ տղան կասի, որ դու դեռ փոքր ես, բայց դու հո լավ գիտես, որ էդ տենց չի...;)
Ավելի ճիշտ ՝ տենցա, ուղղակի դու իրանից հաստատ մեծ ես;)... դե երևի էլի:8

Աբելյան
13.12.2010, 22:28
Ես 14-ում արդեն կույս չէի: Նորմալ ա: ))
Այսինքն իրանից շատ բան էիր հասկանում::))

Անահիտ ջան, մի՛ ամաչի, ասա՛, որ դու գիտես, որ երեխեքին արագիլն ա բերում:
:8
Մի հուշի::(

Ungrateful
13.12.2010, 22:31
Այսինքն իրանից շատ բան էիր հասկանում::))

Կյանքը ստիպեց :cry2:

Հայուհի
13.12.2010, 22:32
Կյանքը ստիպեց :cry2:

«Վայ, ազիզ, կյանքս ստիպեց»:D:D

VisTolog
13.12.2010, 22:33
Կյանքը ստիպեց :cry2:

Սիրու՞ն կյանք է՞ր::))

Աբելյան
13.12.2010, 22:36
Սաղ հեչ, Անահիտը կորավ...:think

Ungrateful
13.12.2010, 22:36
Սիրու՞ն կյանք է՞ր::))

Կյանք էր էլի, ի՞նչ տարբերություն :esim: Կարևորը` աչքերս բացեց :o:

Ռեդ
13.12.2010, 22:37
Սաղ հեչ, Անահիտը կորավ...:think
Գնաց դուխի առնելու :secret:)):

Մանուլ
13.12.2010, 23:13
Չբացես, Անահիտ ջան, էդ տղան կասի, որ դու դեռ փոքր ես, բայց դու հո լավ գիտես, որ էդ տենց չի...;)
Ավելի ճիշտ ՝ տենցա, ուղղակի դու իրանից հաստատ մեծ ես;)... դե երևի էլի:8

Հըն? :blin Ես որ էդ տարիքին էի, տղաներն էին աղջիկներին առաջարկություն անում, աղջիկներն էին ձևեր թափում` թե "ես դեռ փոքր եմ", հիմա ձևը փոխվել ա? :o
Համ էլ Կիկոսի մահը դարձրիր :)):

Դարք
13.12.2010, 23:17
է՜ս ինչ կորելացիոն կապեր են հասունացել փոքրիկների սրտիկներում :D

Հայուհի
13.12.2010, 23:20
Հըն? :blin Ես որ էդ տարիքին էի, տղաներն էին աղջիկներին առաջարկություն անում, աղջիկներն էին ձևեր թափում` թե "ես դեռ փոքր եմ", հիմա ձևը փոխվել ա? :o
Համ էլ Կիկոսի մահը դարձրիր :)):

Հա, էդ տարիքում ճիշտ ես, ես մի քանի տարի վերև թռա:))

Չամիչ
13.12.2010, 23:31
Անահիտ ջան, եթե ռեալում շփումը ոչ մի կերպ չի դասավորվում կարելի է վիրտուալ շփումով սկսել: Աղջիկը միշտ էլ զգում է որ դուր է գալիս, եթե դու դա զգում ես, բայց նրա կողմից ոչ մի գործնական քայլեր չեն արվում, ապա համոզված եղիր, որ նա իսկապես ամաչում է: Բազմաթիվ տղաներ կան, որ իրենց ընկերական շրջապատում լավ էլ պատիվ ու հարգանք ունեն, բայց 19-20 տարեկան հասակում անգամ աղջկա ձեռք բռնած չկան:

Փառք Աստծո վիրտուալ շփումը մարդկանց առաջ հիմա լայն հնարավորությունն է բացում: Իմացիր նրա ինտերնետային հասցեն, հնարավոր չի, որ ինչ որ մի կայքում գրանցված չլինի, էս դեպքում առաջին քայլը անելը, կարծում եմ էնքան էլ սարսափելի չէ:

Magic-Mushroom
13.12.2010, 23:45
Անահիտ ջան ես խորհուրդ կտամ դիմել խորամանկություների,օրինակ մի բան արա ու գրավի նրա ուշադրությունը ու խոսակցուցյուն բացի,իսկ երբ սկսվի խոսակցությունը հավատա լեզուները շատ շուտ քանդվում են,կամ եթե նա իսկապես քեզ սիրում է խանդ առաջացրու,կամ անտարբերություն խաղա;)ասեմ տղաներին դուր չեն գալիս հասանելի՝ոչ վատ իմաստով աղջիկները,մենք՝տղաներս չենք սիրում,երբ մեզ հեշտ է լինում գրավել որեւե աղջկա սիրտը,հետո կարող ես դասերը սովորելու պատրվագով առանձնանալ,ասենք եթե ինքը,կամ դու որեւե առարկայից ուժեղ եք,իրար հետ պարապել:love

tikopx
13.12.2010, 23:49
կարճ մի բան ասեմ ու հելնեմ ես թեմայից, զզվա սրա պես թեմաներից, անիմաստ հարց պատասխան:
Ես վերջերս չգիտեմ խի 2007 08 թեմաներն եք հիշում ու գնում եք մի անկապ կորած թեմա եք սկսում:Չուկին ասեք թող ակումբի կյանքը նենց անի, որ սկսվի 05թ.-ից, ես թեմաներ կդնեմ այդ ժամանակվա, ետի քննարկեք:
Ես գնացի ու սպասեմ երբ են փակելու , որ տակը շնորհակալություն դնեմ:

Վիշապ
14.12.2010, 00:29
Օրինակ մարդը լուրջ խորհուրդ էր հարցնում, իսկ դուք...:angry

Իմ կարծիքով սկզբից կարելի է պարզապես բարևել: Պետք է ընտրել այնպիսի պահ, երբ տղան կարծես թե ոչ մի տեղ չի շտապում, կանգնած է, կամ էսպես դաաաաաանդաաաաղ, մտազբաղ, պատմության դասը չսովորած ու մոլորված քաաաաայլուուում է միջանցքով: Թե չէ արագ կողքով անցնելիս նա կարող է բարևը չորսալ, մի քիչ էլ եթե տոռմուզ եղավ, ապա գործընթացի հեռանկարները հօդս են ցնդում: Ուրեմն ստատիկ վիճակ է պետք բռնացնել: Մոտենալ, ժպտալ, բարևել ու ճպճպացնել չարաճճի աչքերով: Եթե տղան պատասխանեց բարևին, ապա ֆանտաստիկ արդյունք է արդեն՝ նշանակում է տղան լսողություն ունի ու քաղաքավարության տարրական կանոնները գիտի: Այնուհետև եթե տղան բերանը ջուր առած ու շշմած չգիտի ինչ ասել, կարելի է նրան մի ինչ-որ հարց տալ, հարցը կարող է լինել թեկուզ անկապ, բայց միևնույն ժամանակ տեստային, որով արդեն կարելի է պարզել, արժի՞ կոնտակտը շարունակել, թե՞ հիասթափված գնալ անգլերենի դասի: Օրինակ՝ «դու թիթեռներ բռնել սիրու՞մ ես»... եթե տղան չանը կախ գցի ու պատասխանի «ի՞նչ...:'», ուրեմն երևի նորմալ, սովորական երիտասարդ է: ...
Փաստորեն կարևոր կետերն են՝

ա. ստատիկ վիճակ,
բ. բարև (ժպիտ, չարաճճի հայացք, ոչ մի շփոթմունք),
գ. տեստային հարց,
դ. Կախված բ. և գ. հետերի ռեակցիայից կամ խոսակցության շարունակություն կամ «դե լավ, հաջող»:

Չամիչ
14.12.2010, 00:34
Անահիտ ջան ես խորհուրդ կտամ դիմել խորամանկություների,օրինակ մի բան արա ու գրավի նրա ուշադրությունը ու խոսակցուցյուն բացի,իսկ երբ սկսվի խոսակցությունը հավատա լեզուները շատ շուտ քանդվում են,կամ եթե նա իսկապես քեզ սիրում է խանդ առաջացրու,կամ անտարբերություն խաղա;)ասեմ տղաներին դուր չեն գալիս հասանելի՝ոչ վատ իմաստով աղջիկները,մենք՝տղաներս չենք սիրում,երբ մեզ հեշտ է լինում գրավել որեւե աղջկա սիրտը,հետո կարող ես դասերը սովորելու պատրվագով առանձնանալ,ասենք եթե ինքը,կամ դու որեւե առարկայից ուժեղ եք,իրար հետ պարապել:love

Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ տղաները որսորդ են, չեն սիրում երբ որսը հեշտությամբ ծուղակն է ընկնում, բայց մարդկային շփում սկսելը, առաջին քայլը անելը ամենեւին չի նշանակում դառնալ հեշտ հասանելի, քանի, որ շփումը ունի տարբեր դրսեւորումներ: Երբ մարդիկ դուր են գալիս իրար, նրանք չպետք է իրենց զրկեն իրար հետ շփվելու հնարավորությունից, շփման ցանկությունը, հատկապես սիրած էակի հետ շփվելու ցանկությունը բնական ներքին ցանկություն է, որ զզսպելու եւ թաքցնելու դեպքում առաջանում է ներքին տագնապ, լարվածություն, որը ոչ մեկին էլ պետք չի: Էնպես, որ շփման եզրեր գտնելը այս իրավիճակում ոչ միայն ցանկալի է, այլեւ պարտադիր:

Անահին ջան, քո կողմից նրան ուղված անբռնազբոս, անկեղծ ժպիտը, կարծում եմ ինչ որ չափով կկոտրի կաշկանդվածությունը եւ ծանոթություն հաստատելու շանսերը կավելացնի: Երբ ձեր հայացքները հանդիպում են, առիթը բաց մի թող եւ թեթեւ ժպիտ ուղարկի նրան, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հավատա;)

ՆանՍ
14.12.2010, 13:07
Անահիտ ջան ես էլ այսպես կասեմ. ոչ մի բան էլ մի ձեռնարկիր, եղիր բնական, ոնց կաս, ընդհանրապես ցույց էլ մի տուր, որ դու նրա նկատմամբ զգացմունք ունես, որովհետև եթե ինքը քո ասելով ամաչկոտ ա, դա ավելի վատ ազդեցություն կունենա ու ինքը քո ուշադրությունից ավելի շուտ հեռու "կփախնի", հլը մոտ չեկած:), ուղղակի քեզ միշտ ուրախ ու զվարթ պահիր, եղիր անբռնազբոսիկ...Ու հավատա , եթե ինքը քոննա, ուրեմն ճակատագիրը ինքը առիթ կստեղծի , որ դու իր հետ շփվես, ու սառույցն էլ կկոտրվի, իսկ եթե դա հերթական սիրահարվածություն ա, մտածի, որ երևի բարին էլ դա է, եթե բան չի ստացվում. ուրեմն քեզ համար կա ուրիշ մի լավ տղա ու դուք հլը իրար չեք ճանաչում: Մի քիչ համբերություն ունեցիր , չէ՞ որ համբերությունը կյանք է...;)

anahit96
14.12.2010, 14:27
ճիշտ եք զուգահեռ դասարանիցա,բայց չենք շփվել

anahit96
14.12.2010, 14:32
իսկ իմ բոլոր ընկերուհիները արդեն 5 հատ ընկեր ունեն:Իսկ ինքը վիրտուալ շփմանը կողմնակից չի ու ոչ էլ շփվումա....

murmushka
14.12.2010, 14:36
իսկ իմ բոլոր ընկերուհիները արդեն 5 հատ ընկեր ունեն:Իսկ ինքը վիրտուալ շփմանը կողմնակից չի ու ոչ էլ շփվումա....

այ, երբ կդադարեք ընկերներին հատով հաշվել, դիմացինի մեջ հերթական "համարը" չեք տեսնի, կարողանաք հասկանալ ինչի եք ուզում ընկեր ունենալ, այ էդ ժամանակ ինքներդ էլ կզգաք ու կհասկանաք երբ ինչ անեք
իսկ հիմա
դաս սովորեք

anahit96
14.12.2010, 14:38
Ինձ թվումա ճիշտ եք,բայց մի քիչ ամաչում եմ:oy

Chuk
14.12.2010, 14:43
իսկ իմ բոլոր ընկերուհիները արդեն 5 հատ ընկեր ունեն
Միաժամանա՞կ :o

anahit96
14.12.2010, 14:45
ես չեմ ուզում պարզապես ընկեր ունենալ: Այ, եթե դուք էլ հիմա դպրոց գնայիք կհասկանայիք

anahit96
14.12.2010, 14:46
Բնականաբար ոչ

murmushka
14.12.2010, 14:51
ես չեմ ուզում պարզապես ընկեր ունենալ: Այ, եթե դուք էլ հիմա դպրոց գնայիք կհասկանայիք

ես իմ ժամանակ հասցրել եմ գնալ դպրոց, հետո համալսարան էլ գնացի, բայց չեմ հասկացել " ընկերուհիներս 5 ընկեր ունեն, բա ես մի ՀԱՏ չունենամ" մտածելակերպը։ Իսկ Ձեր տարիքում բնականաբար սիրահարվելու, սիրված լինելու ցանկությունը մեծ է, կրկնեմ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ, բայց ցավոք սրտի ՍԵՐն այն միակ զգացմունքն է, որը ցանկությամբ չի ծնվում և մահանում։ Այն կամ կա, կամ չկա։ Իսկ Ձեզ կարող եմ մենակ խորհուրդ տալ, համբերել, պահեք բոլոր էմոցիաները Ձեր մեջ, թույլ տվեք ժամանակին, որ ինքը դատի ու որոշի, ամեն դեպքում նման կերպ վարվելով ոչինչ չեք կորցնի։ Եթե միասին լինեք, Ձեր զգացմունքներն արդեն իսկ ժամանակի ու դժվարություններրի միջով հաղթահարված ու հաղթանակած կլինի, իսկ եթե միասին չեք լինի, այդ զգացմունքը կմնա Ձեր պատանեկան առաջին սիրո վառ հիշողություն, որը ոչ մի վատ անհասկացված միջադեպով չի մռայլվի։
Ամեն դեպքում խոհեմ եղեք

tikopx
14.12.2010, 14:52
դժվարա գնալ ասել ՞ , գնա կանգնի դեմը հենց սաղի մոտ ու ասա, թե չէ տենց ոչ մի բան անել չես կարա:

Chuk
14.12.2010, 14:54
Ա՜խ, ինչու՞, ախր ինչու՞ չեմ հավատում :(

Ուրվական
14.12.2010, 14:55
դժվարա գնալ ասել ՞ , գնա կանգնի դեմը հենց սաղի մոտ ու ասա, թե չէ տենց ոչ մի բան անել չես կարա:

Ճիշտ ա, հենց հաջորդ աշխարհագրության դասին էլ մտի իրանց դասարան ու ասա:

ՆանՍ
14.12.2010, 15:06
Դե որ տենց կպած ուզում ես ընկեր պահես ու ընկերուհիներիցդ հետ չմնաս, մի ձև էլ կա հատուկ քեզ համար. , քո ու իրա ընդհանուր ծանոթի միջոցով իրան հասցնում ես մի նախադասություն. որ Մարշալ Բաղրամյան փողոցի վրա, մայթի պատին մեծ-մեծ տառերով բան ա գրած ու դա իրա մասինա… Դե եթե կարաս, էդ բանը գլուխ բերես, ուրեմն՝ հաջողություն;)

Նաիրուհի
14.12.2010, 15:07
Ի՞նչ եք վրա տվել աղջկան, հիմա սիրահարվել է, հո մեղք չի՞ գործել: Ի՞նչ անենք, որ միամիտ-միամիտ ուզեց ձեզնից խորհուրդ հարցնել: Բան չունեք ասելու, ուրեմն մի գրեք. թե չէ ով ինչքան անկապ միտք ուներ, որ չգիտեր` ոնց արտահայտեր, էստեղ գրեց: Ոչ մեկդ 14 տարեկան ու սիրահարված չե՞ք եղել... :angry

Gayl
14.12.2010, 15:10

Չէ:))

VisTolog
14.12.2010, 15:18
Ինձ թվումա ճիշտ եք,բայց մի քիչ ամաչում եմ:oy
Դե աղջիկների մոտ մեկ-մեկ կամ միշտ մրցակցությունա լինում, թե ով ավելի շատ ընկեր ունի կամ կարա ունենա::))

anahit96
14.12.2010, 15:52
վայ աշխարհի դասատուն կեղտոտի մեկնա դրա ժամին չեմ ասի:)

anahit96
14.12.2010, 15:52
իմ դեպքում տենց չի

anahit96
14.12.2010, 15:55
ճիշտ ես,բայց ես չեմ ասում իմ ընկերուհիները 5հատ ունեն,իսկ ես 1հատ էլ չունեմ............մեկաաաա դուք ինձ չէք հասկանում

Ungrateful
14.12.2010, 15:59
վայ աշխարհի դասատուն կեղտոտի մեկնա դրա ժամին չեմ ասի:)

ճիշտ ես,բայց ես չեմ ասում իմ ընկերուհիները 5հատ ունեն,իսկ ես 1հատ էլ չունեմ............մեկաաաա դուք ինձ չէք հասկանում

Վույամա՜ն :(:

Մանուլ
14.12.2010, 16:20
Ի՞նչ եք վրա տվել աղջկան, հիմա սիրահարվել է, հո մեղք չի՞ գործել: Ի՞նչ անենք, որ միամիտ-միամիտ ուզեց ձեզնից խորհուրդ հարցնել: Բան չունեք ասելու, ուրեմն մի գրեք. թե չէ ով ինչքան անկապ միտք ուներ, որ չգիտեր` ոնց արտահայտեր, էստեղ գրեց: Ոչ մեկդ 14 տարեկան ու սիրահարված չե՞ք եղել... :angry

Եղել եմ, Նաիրուհի ջան :)): Ու էլի իրար չէինք ճանաչում, մի տարի մեծ էր ինձնից: Տենց մի քանի ամիս սիրահարված մնացի, հետո չգիտեմ ոնց, բայց իմացել էր: Ու երբ պարզվեց, որ ինքն էլ իմ հանդեպ անտարբեր չի, զգացի, որ ոչ միայն սիրահարված չեմ, այլև հակակրանք ունեմ իրա հանդեպ :D :pardon:
Անահիտ ջան, կարող ա քո հետ է՞լ տենց լինի, մի քիչ համբերի :} :)): /կատակ/

Բայց դու ոչ մի քայլ էլ մի ձեռնարկի, եթե ինքը իսկապես անտարբեր չի, ամեն ինչ լավ կլինի:

Մեկ էլ չեմ հասկանում, թե ընկերուհիներիդ ընկերներն ինչ կապ ունեն :o: 18 տարեկան եմ, ոչ մի ընկեր էլ չեմ ունեցել, ամոթ ա՞ :)):

tikopx
14.12.2010, 16:24

ոչ թե ամոթա, այլ ոնց հասկանում եմ հիմիկվա դպրոցականների (փոքր տարիքի) մտածելակերնա:

Արամ
14.12.2010, 16:39
Ռսի ասած` ջրի թո գնա:

Vardanito
14.12.2010, 20:30
Anahit96 ջան չես մտածում,որ ետ տղան ավելի լուրջ բաների մասին ա մտածում,կամ ինքը ուրիշին ա սիրում

Հայուհի
14.12.2010, 20:58
Մեկ էլ չեմ հասկանում, թե ընկերուհիներիդ ընկերներն ինչ կապ ունեն :o: 18 տարեկան եմ, ոչ մի ընկեր էլ չեմ ունեցել, ամոթ ա՞ :)):
Ասա էէէ, ասա:))

Vardanito
14.12.2010, 23:19
Մեկ էլ չեմ հասկանում, թե ընկերուհիներիդ ընկերներն ինչ կապ ունեն :o: 18 տարեկան եմ, ոչ մի ընկեր էլ չեմ ունեցել, ամոթ ա՞ :)):
բայց լուրջ քեզ մենակ չես զգացել?

Մանուլ
14.12.2010, 23:21
բայց լուրջ քեզ մենակ չես զգացել?

Հա, մենակ եմ ու դժբախտ: Մի քանի անգամ ինքնասպանության փորձ էլ եմ արել, բայց չի հաջողվել:

Աբելյան
15.12.2010, 00:34
Ոնց եմ քեզ հասկանում…:ցռը

Արևհատիկ
15.12.2010, 20:53
Իմ ընկերուհիներն էլ արդեն երեխաներ ունեն, իսկ ես :cry

"Green eyes"
31.01.2011, 15:47
արդյոք կարելի է ընկերանալ այն տղայի հետ որին ոչ դւ ես լաւ ճանաչւմ :angryոչ էլ նա քեզ։:[եթե այո ապա ինչպես ? ես իրան սիրւմ եմ և ցանկանւմ եմ մոտիկանալ:love

Հնարավորը հնարավոր է ծանոթանալ :Մանավանդ որ Երևան էլ փոքր է և մեկը մյուսին ճանաչում է,ու եթե ձեր շրջապատը մեծ է: Բայց միանշանակ զգացմունքների մասին պետք չի խոսալ,նախ ծանոթացեք միգուցե, երբ ծանոթանաք չհավանեք,և զգաք որ համապատասխան զույգ չեք:
Իսկ երկրորդն էլ ես դա չեմ համարում սիրել,այլ համակրանք է ,սիրահարվածություն,որը որ երբեմն շուտ անցողիկ է:

Սլիմ
31.01.2011, 15:50
Անկեղծ ասած թեմա չեմ կարդացել, ուղակի վերնագիրը դուրս եկավ:D ինչպես գրավել քո սիրած տղայի սիրտը :D
Ինչպես? հեշտությամբ, կլոր կամ մեղր ու կարագով , պոպոկով:D
Ոնց եմ խենթանում նման թեմաների համար:D

John
31.01.2011, 17:41
Ախպեր տենց հայ տղա կա՞, որ արժի որևե աղջիկ իրա սիրտը փորձի գրավի. Եթե դաժե կա, թանգարանային նմուշ ա) համ էլ ով ինչից հիասթափված ա, թող բանակ գնա ու կհասկանա, թե ինչքան երջանիկ էր ինքը ) համ էլ եթե աղջիկ կա մի 5 տարի ա ինձ ա սիրում ու ամաչում ա ասի, թող հենց ստեղ գրի, հաստատ ես էս էն տղեն եմ, որ դրանից չեմ առիթավորվի :D

One_Way_Ticket
31.01.2011, 17:44
թող բանակ գնա
Դա քո մոտ բոլոր հարցերի պատասխանն է՞ :)

John
31.01.2011, 17:49
:D Չէ իհարկե) որ խորը մտածես սաղ գրածս դեպքերում աշխատող մեթոդ ա) էդ անձնական փորձից եմ ասում) 19 ամիս ա ուղեղս հանգիստ ապրում եմ հայկական բանակում) ու ամեն ինչ էնքան լավ ա էլ ասելու չի)

@Lika@
13.03.2011, 13:21
Ժող ջան, @LIKA@-ն ակումբ էլ չի մտնում, աչքիս գործերը լավ են :D
Կամ էլ հակառակը... :think Իմ տված խորհուրդը (http://www.akumb.am/showpost.php?p=427701&postcount=2) լրիվ լուրջա ընդունել ու... :( :D

չէէ բախտի բերմամբ տենց դմբո չեմ լուրջ ընդունեի ժող ջան :D ուղակի դասերովս էի խորացել.....իսկ ինչ վերաբերվումա էտ տղային դեռ սիրում եմ....ծիծաղելի է չէ երևի:think:(

Universe
13.03.2011, 18:59
չէէ բախտի բերմամբ տենց դմբո չեմ լուրջ ընդունեի ժող ջան :D ուղակի դասերովս էի խորացել.....իսկ ինչ վերաբերվումա էտ տղային դեռ սիրում եմ....ծիծաղելի է չէ երևի:think:(
Բայց դու դեմք ես, էն ժամանակվաննից....
Դե էլի ուրեմն վերադառնանք նախկին միջոցներին...:))
Բայց ոնց եմ զարմանում, որ փոքր էինք, Ձեր տարիքին, մենք անգամ մեզ թույլ չեինք տալիս մեր մտքում սիրելուց խոսել, քանի որ այդ տարիքում ի՞նչ պետքա հասկանանք սիրուց: Արդեն 54-անց բիձա մարդ եմ դարձել, ու դեռ էլի կասկածում եմ որ գիտեմ թե սերն ինչա...:think
Լիկա ջան, քեզ ինձանից խորհուրդ կարդա Ջեկ Լոնդոն` Մարտին Իդեն (մեր ժամանակներում դա ամենապոպուլյար ու պրակատնոցներում ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքն էր) և կհասկանաս, թե ինչպե՞ս անես, որ հասնես նպատակիդ...

erexa
31.07.2011, 13:19
Բա մի լուրջ խորհուրդ էլ ինձ տվեք: :roll

Universe
01.08.2011, 16:36
Բա մի լուրջ խորհուրդ էլ ինձ տվեք: :roll

Վայ:roll Սիրահարված մարդ :)

laro
08.08.2011, 15:45
Իսկ ինչ անեմ, որ ինձնից հեռու մնա: Նախորոք ասեմ 16 տարեկան եմ:

Նարե91
08.08.2011, 16:35
Իսկ ինչ անեմ, որ ինձնից հեռու մնա: Նախօրոք ասեմ 16 տարեկան եմ:

Ճիշտա էնքան էլ ճիշտ թեմայում չես գրել, բայց դե որ գրել ես, ինչ արած, ասեմ... Ուղղակի ասա. «Ինձնից հեռու մնա»:)

Աբելյան
08.08.2011, 18:19
Իսկ ինչ անեմ, որ ինձնից հեռու մնա: Նախորոք ասեմ 16 տարեկան եմ:
Մի ձգձգի: Մեկ ա վերջում համակերպվելու ես::}

laro
08.08.2011, 20:35
Ճիշտա էնքան էլ ճիշտ թեմայում չես գրել, բայց դե որ գրել ես, ինչ արած, ասեմ... Ուղղակի ասա. «Ինձնից հեռու մնա»:)
Ինչ անեմ թեմա բացեմ թե էստեղ գրեմ

ՆանՍ
11.08.2011, 15:06
Ինչ անեմ թեմա բացեմ թե էստեղ գրեմ
Եթե "նոկաուտ" լինելու սիրահար ես, ուզում ես, ստեղ գրի;)...

anahit96
11.08.2011, 15:17
Ես էնքան մարդուց խորհուրդ հարցրեցի մինչև մի օր ուշադիր նայեցի իրա նկարին ու հասկացա,որ մի ինչ-որ Կոազիմոլդոյի համար չարժե էդքան տանջվել....Ու բարձր ասեցի - Կոր գրողի ծոցը.... Սենց ավելի լավա

aerosmith
11.08.2011, 18:56
Ես էնքան մարդուց խորհուրդ հարցրեցի մինչև մի օր ուշադիր նայեցի իրա նկարին ու հասկացա,որ մի ինչ-որ Կոազիմոլդոյի համար չարժե էդքան տանջվել....Ու բարձր ասեցի - Կոր գրողի ծոցը.... Սենց ավելի լավա

բայց էդքան հեշտ ստացվեց մոտդ?? :^) ու միանգամից կորավ գրողի ծոցը?

anahit96
14.08.2011, 18:45
բայց էդքան հեշտ ստացվեց մոտդ?? :^) ու միանգամից կորավ գրողի ծոցը?

Իհարկե հեշտ չստացվեց մինչև հիմա էլ իրան տեսնելիս...բայց էլ չեմ տանջվում էն ժամանակվա նման:Հիմա ավելի հեշտա,,,երբ արթնանում եմ չեմ մտածում իրա մասին,դուրս գալիս իրան տեսնելու ակնկալիքով չեմ գնում...Մի խոսքով սենց ավելի հեշտա ու ճիշտա

melancholia
14.08.2011, 18:51

արդյոք իրական սիրելու դեպքում կարող ես ասել կորի գրողի ծոցը ու վերջ? ինչոր չեմ հավատում, որ հնարավոր է

anahit96
14.08.2011, 18:56
արդյոք իրական սիրելու դեպքում կարող ես ասել կորի գրողի ծոցը ու վերջ? ինչոր չեմ հավատում, որ հնարավոր է

Ճիշտա...Ես չեմ ասում,որ էլ չեմ սիրում ուղղակի փորձում եմ ամբողջ խելքս չտալ նրան...մանավանդ երբ դու նրա համար ոչինչ ես

melancholia
14.08.2011, 18:58
Ճիշտա...Ես չեմ ասում,որ էլ չեմ սիրում ուղղակի փորձում եմ ամբողջ խելքս չտալ նրան...մանավանդ երբ դու նրա համար ոչինչ ես
երանի միշտ ուղեղն ավելի ուժեղ լինի, քան սիրտը

@Lika@
01.10.2011, 20:10
Ժոողղ մի բան ասեմ?ես ինչչչ հիմար թեմա էի բացեեել:D:oy:[

laro
01.10.2011, 21:58
Ոչինչ:)Լավ է ուշ,քան երբեք: :)

Mephistopheles
02.10.2011, 06:35
:::

melancholia
02.10.2011, 12:35
եթե նա ճակատագրով է ուղարկված քեզ, ապա պետք չի ոչինչ անել, ազատ արձակիր...այն ինչ իրավմամբ քոնն է, ետ կվերադառնա

Mephistopheles
22.10.2011, 03:24
եթե ուզում ես գրավել սիրած տղայիդ սիրտը, ապա առաջին և ամենակարևոր պայմանը դա սրտի տեղն իմանալն է… ծանոթության կարգով ասեմ որ այն այնտեղ չէ որտեղ որ կարծում եք…