PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպիտակ ագռավ

Մանոն
31.10.2007, 14:53
Ռուսերեն այս արտահայտությունը մեկնաբանվում է. «Чужой среди своих»:
Ե՞րբ և ի՞նչ իրավիճակներում են մարդիկ ունենում այդ զգացողությունը, ի՞նչն է պատճառ դառնում նման հոգեվիճակի մեջ ընկնելու համար: Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:

dvgray
31.10.2007, 16:34
Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:
1. "Փետուրները" սև ներկելով :
2. Թռնելով , հեռանալով "յուրային" "սև ագռավներից":
:)

Sirop
31.10.2007, 18:26
Ռուսերեն այս արտահայտությունը մեկնաբանվում է. «Чужой среди своих»:
Ե՞րբ և ի՞նչ իրավիճակներում են մարդիկ ունենում այդ զգացողությունը, ի՞նչն է պատճառ դառնում նման հոգեվիճակի մեջ ընկնելու համար: Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ զգացողությունից:

առաջին բանը ազատվելու համար պետքա ուրիշների մեջ քեզ պահես յուրայինի պես որովհետև շատ դեպոերում առաջին տպավորությունը թվացյալ է ու ժամանակի ընթացքում փոխվում է

StrangeLittleGirl
31.10.2007, 20:11
Ես միշտ էլ սպիտակ ագռավ եմ եղել տարբեր միջավայրերում, անգամ ընտանիքում: Ճիշտ է՝ երբեմն դա շատ ցավալի է, բայց ես դրանից ազատվել չեմ ուզում: Ես ինչու՞ ինձ պետք է փոխեմ, որպեսզի հարմարվեմ մյուսներին: Այդպես կկորցնեմ անհատականությունս:

ivy
02.11.2007, 01:59
Սպիտակ ագռավ լինելն ամենևին էլ վատ չէ, նույնսիկ լավ է, շատ ավելի լավ գորշ առնետ լինելուց, հատկապես՝ նմանատիպ գորշագույն մասսայում:

Apsara
02.11.2007, 13:22
Մանկապարտեզում ու դպրոցում եմ եղել սպիտակ ագռավ, մեկ էլ իմ հասկակակիցների միջավայրում, բայց դա զգացվում էր միայն այ ժամանակ, երբ սկսում էինք զրուցել կյանքի վերաբերյալ ինչ-որ թեմաներից, կամ էլ տանը, այն աստիճան էր տարբերվում իմ մտածելակերպը մյուսներից, որ ինձ կամ գիժ կամ էլ խենթ էին համարում…
Դա բերեց մեկ ուրիշ բանի, ես փակվեցի ի մեջ դադարեցի արտահայտել կարծիքս, բոլորովին չէի շփվում, ոչ համադասարանցիներիս հետ ոչ էլ մյուս հասակակիցներիս:

Իսկ հիմա կարծում եմ այլևս սպիտակ ագռավ չեմ, քանզի իմ մտածելակերպով շատ լավ մարդկանց եմ գտել, ու այդ մարդիք հիմնականում ակումբից են, :love

Cassiopeia
02.11.2007, 13:28
Ցավալի է, բայց ինձ օտար եմ զգում հենց ընտանիքում, ավելի շուտ քույրերիս ու եղբայրներիս կողքին: Գիտեմ, մեղավոր փնտրելու կարիք չկա, քանզի մեղավորությունն ի սկզբանե աշխատանքին բաժին ընկավ, որը ինձ բավական հեռացրեց նրանցից (աշխատանքից հետո գնում էի տուն, ու նորից սկսում աշխատել (կավից բաժակներ էի այն ժամանակ սարքում) մինչև ուշ գիշեր ու բացարձակապես ժամանակ չէր մնում նրանց հետ շփվելու): Իսկ ժամանակը շատ բաներ է փոխում մարդու կենսակերպում, ինձ ու նրանց տվյալ դեպքում խորթացրեց: Երևի քչերը կկարողանան հասկանալ ինչ է նշանակում մենակ լինել, երբ կողքդ ունես քույրեր ու եղբայրներ, որոնց հետ դու բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունես, բացի արյան միևնույն բաղադրությունից: Ու հենց դա էլ երևի ինձ ստիպում է ավելի ու ավելի մտածել աշխատանքի ու կարիերայի մասին: Հիմա իմ հարազատը աշխատանքն է:

Աբելյան
04.11.2007, 13:45
ես միշտ էլ սպիտակ ագռավ եմ եղել

Ուլուանա
05.11.2007, 01:43
Մանկապարտեզում ու դպրոցում եմ եղել սպիտակ ագռավ, մեկ էլ իմ հասկակակիցների միջավայրում, բայց դա զգացվում էր միայն այ ժամանակ, երբ սկսում էինք զրուցել կյանքի վերաբերյալ ինչ-որ թեմաներից, կամ էլ տանը, այն աստիճան էր տարբերվում իմ մտածելակերպը մյուսներից, որ ինձ կամ գիժ կամ էլ խենթ էին համարում…
Դա բերեց մեկ ուրիշ բանի, ես փակվեցի ի մեջ դադարեցի արտահայտել կարծիքս, բոլորովին չէի շփվում, ոչ համադասարանցիներիս հետ ոչ էլ մյուս հասակակիցներիս:

Իսկ հիմա կարծում եմ այլևս սպիտակ ագռավ չեմ, քանզի իմ մտածելակերպով շատ լավ մարդկանց եմ գտել, ու այդ մարդիք հիմնականում ակումբից են, :love
Վայ, ոնց որ իմ մասին լիներ... :o Տարբերությունը միայն այն է, որ ընտանիքում բարեբախտաբար ես ինձ երբեք սպիտակ ագռավ չեմ զգացել, կամ էլ ուղղակի ընտանիքում բոլորս էինք սպիտակ ագռավներ, դրա համար էլ չէի զգում։ :)

Ես էլ դեռ մանկապարտեզից ինձ միշտ սպիտակ ագռավ եմ զգացել ու շատ եմ տառապել դրանից. կարծես բոլորն իրար նման լինեին, իսկ ես ուրիշ մոլորակից սխալմամբ ընկած լինեի այդ անհոգ, անազնիվ ամբոխի մեջ... :( Ու անընդհատ ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչու՞ են բոլորն այդքան իրար նման, իսկ ես՝ ուրիշ... :think Փոքր ժամանակ շատ էի ուզում բոլորի նման լինեի, որքա՜ն ջանքեր եմ թափել դրա համար... :oy Բայց, միևնույն է, չէր հաջողվում. որքան ավելի շատ էի փորձում, այնքան ավելի շատ էի զգում իմ խորթությունը...

Բայց, փառք աստծո, այդ զգացողությունն անցավ դպրոցի բարձր դասարաններում. սկսեցի սիրել իմ սպիտակագռավությունը, ինձ սկսեց շատ դուր գալ այդպիսին լինելը, և դրանից ազատվելու ցանկություն այլևս չունեի։ Իսկ հետո, երբ հանդիպեցի ինձ նմաններին, արդեն ամեն ինչ հիանալի էր այդ առումով։ ;) Իսկ հիմա, երբ հայտնվում եմ այնպիսի շրջապատում, որտեղ ինձ խորթ եմ զգում, այլևս ծանր չեմ տանում, որովհետև գիտեմ, որ ես էլ ինչ–որ տեղ, թեկուզ այստեղից շատ հեռու, սպիտակ ագռավների իմ երամն ունեմ։ :)

StrangeLittleGirl
05.11.2007, 01:54
Երանի՜ էն մարդկանց, որոնք գոնե մի միջավայրում իրենց սպիտակ ագռավ չեն զգում: :(

Չնայած ես էլ մենակ մի տեղ հիշեցի… Մենակ իմ քրիստոնյա ընկերների միջավայրում սպիտակ ագռավ չեմ, չնայած էլի նրանցից շատ եմ տարբերվում:

ivy
05.11.2007, 02:04
Նոր մտքովս անցավ՝ տեսնես կա՞ էնպիսի մարդ, որ մտածում է, թե ինքն ուրիշների նման է: :)
Երևի բոլորս էլ, եթե անգամ չենք խոստովանում, մեզ սպիտակ ագռավ ենք զգում՝ բոլորից շատ տարբերվող ու յուրօրինակ:
Եթե անգամ մարդիկ փորձում են իրենց սպիտակագռավությունը ներկայացնել որպես բացասական և դժվարություններ բերող վիճակ, միևնույն է հոգու խորքում այն ավելի շատ ընկալում են դրական իմաստով:
Ու բոլորս էլ պահում–փայփայում ենք այն թանկագին միտքը, որ մենք տարբերվող են և նման չենք ուրիշներին: ;)

Արշակ
05.11.2007, 12:51
Ու բոլորս էլ պահում–փայփայում ենք այն թանկագին միտքը, որ մենք տարբերվող են և նման չենք ուրիշներին: ;)
Համաձայն եմ, ու երևի բնական էլ չէր լինի, եթե տարբեր չզգայինք ու տարբեր չլինեինք։
Բայց տարբեր լինելու երկու տեսակ կա։
Ժամանակին ընկերներ ունեի, այդ ընկերախմբում ամեն մեկս շատ տարբեր էինք, ամեն մեկս մի յուրահատուկ, մյուսներից տարբերվող անհատանություն էինք մեզ զգում։ Դա հիանալի էր, չկար տարբերվելու պատճառով խորթության, չհասկացվածության զգացողություն։ Չկար ո՛չ մյուսներից տարբերվելու, ոչ էլ նմանվելու հիվանդագին ձգտում։ Ամեն ինչ բնական էր ու լավ։ Միասին մենք մի հրաշալի ամբողջություն էինք կազմում, լրացնում էինք իրար։
Բայց լինում է նաև մի այլ հոգեվիճակ, երբ քեզ ամեն տեղ խորթ ու չհասկացված ես զգում։ Այդ զգացողությունն ուղղակի խեղդում է։ Մեկ ուզում ես նմանվել բոլորին ու ազատվել այդ սպանող զգացողությունից, բայց այդպես կորցնում ես անհատականությունդ, քեզ հոգեպես բավարարված չես զգում, ոչխարների հոտում մի ոչխար ես քեզ զգում, փորձում ես դուրս պրծնել այդ գորշությունից ու փախնել… Ու նորից ստիպված ես լինել միայնակ ու չհասկացված։

Նկարագրեցի մյուսներից տարբերվելու երկու հոգեվիճակ։ Առաջինում հոգեպես բավարարված ես։ Երկրորդում՝ ոչ։ Առաջինը ոչ մի կապ չունի սպիտակ ագռավի հետ։ Բոլորս երևի հենց այդ հոգեվիճակին ենք ձգտում։
Սպիտակ ագռավը երկրորդ հոգեվիճակն է։ Ինչպե՞ս ազատվեմ դրանից…

ivy
05.11.2007, 14:00

Հասկանում եմ՝ ինչի մասին ես ասում... Այնուամենայնիվ, կարծում եմ, «ամեն տեղ խորթ ու չհասկացված» լինելը մի քիչ չափազանցրած է. միշտ էլ կարելի է գտնել համախոհների փոքրիկ միջավայր կամ եթե ոչ համախոհների, ապա գոնե այնպիսի մարդկանց, ովքեր, ինչպես դու էիր նկարագրում, թեև տարբերվում են քեզնից, բայց միմյանց հետ ձեզ լավ է և լրացնում եք իրար:
Պիտի ուղղակի լավ փնտրել... իսկ փնտրելու համար պիտի ուժ գտնել հաղթահարելու ընկճվածությունը, մաքրել արցունքոտ աչքերը ու նայել շուրջը:

Philosopher
05.11.2007, 14:06

Պիտի ուղղակի լավ փնտրել... իսկ փնտրելու համար պիտի ուժ գտնել հաղթահարելու ընկճվածությունը, մաքրել արցունքոտ աչքերը ու նայել շուրջը:... Ու գալ ակումբի հանդիպման;) Լինել այն մարդկանց մեջ, որոնց ներկայությունը քո կողքին քեզ թույլ է տալիս լսել ինքդ քեզ: "Սպիտակ ագռավի" մոդելը հակադրվող, պատերազմող մոդել է, երջանիկ մարդու մոդելը ինքն իրեն ու աշխարհին լսող, նրա մեջ ձուլվող, նրա հետ խաղացող մոդել է:

Արշակ
05.11.2007, 14:19
Հասկանում եմ՝ ինչի մասին ես ասում... Այնուամենայնիվ, կարծում եմ, «ամեն տեղ խորթ ու չհասկացված» լինելը մի քիչ չափազանցրած է. միշտ էլ կարելի է գտնել համախոհների փոքրիկ միջավայր կամ եթե ոչ համախոհների, ապա գոնե այնպիսի մարդկանց, ովքեր, ինչպես դու էիր նկարագրում, թեև տարբերվում են քեզնից, բայց միմյանց հետ ձեզ լավ է և լրացնում եք իրար:
Պիտի ուղղակի լավ փնտրել... իսկ փնտրելու համար պիտի ուժ գտնել հաղթահարելու ընկճվածությունը, մաքրել արցունքոտ աչքերը ու նայել շուրջը:
:)
Համաձայն եմ, երևի մենք ամեն պահի գտնվում ենք այս երկու հոգեվիճակների միջև ինչ–որ տեղ։ Ուղղակի այդ երկու հոգեվիճակների նկարագրությունները բևեռացրեցի/չափազանցեցի՝ դրանց տարբերությունը առավել տեսանելի դարձնելու համար։

Dayana
05.11.2007, 17:19
... Ու գալ ակումբի հանդիպման;) Լինել այն մարդկանց մեջ, որոնց ներկայությունը քո կողքին քեզ թույլ է տալիս լսել ինքդ քեզ: "Սպիտակ ագռավի" մոդելը հակադրվող, պատերազմող մոդել է, երջանիկ մարդու մոդելը ինքն իրեն ու աշխարհին լսող, նրա մեջ ձուլվող, նրա հետ խաղացող մոդել է:

Իսկ այն մարդիկ , ովքեր իրենց երբեմն ակումբի կազմում իրենց սպիտակ ագռավ են զգում ՞ :( Երբեմն ես ինձ իսկապես զգում եմ այսպես ասած իմ ափսեում , իսկ երբեմն էլ լրիվ ավելորդ :( :oy

Ուլուանա
05.11.2007, 19:55
Իսկ այն մարդիկ , ովքեր իրենց երբեմն ակումբի կազմում իրենց սպիտակ ագռավ են զգում ՞ :( Երբեմն ես ինձ իսկապես զգում եմ այսպես ասած իմ ափսեում , իսկ երբեմն էլ լրիվ ավելորդ :( :oy
Dayana ջան, բոլոր մարդիկ էլ ինչ–որ պահերի իրենց այդպես զգում են, մարդ նույնիսկ իր համար ամենահոգեհարազատ մարդկանց միջավայրում մեկ–մեկ կարող է նման զգացողություն առաջանալ, բայց դա անցողիկ է, և, որ ավելի կարևոր է, բնական է, քանի որ ոչ ոք չի կարող որևէ մեկին միշտ ամեն ինչում հասկանալ։ Կյանքն այդպիսին է, այն պետք է ընդունել այդպիսին և ուրախանալ, որ, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց մեջ դու քեզ գրեթե միշտ յուրային ես զգում։ ;) Չէ՞ որ, ի վերջո, ոչ բոլորը կարող են ասել, որ այդպիսի միջավայր ունեն։ :)

Dayana
06.11.2007, 19:18

շնորհակալ եմ պատասխանիդ համար ։ Ես այն ճիշտ կընկալեմ ու կկիրառեմ :) Այս պատասխանն արդեն իսկ կարող է նշանակել որ ես սպիտակ ագռավ չեմ :oy ակումբում

StrangeLittleGirl
06.11.2007, 19:55
Իսկ այն մարդիկ , ովքեր իրենց երբեմն ակումբի կազմում իրենց սպիտակ ագռավ են զգում ՞ Երբեմն ես ինձ իսկապես զգում եմ այսպես ասած իմ ափսեում , իսկ երբեմն էլ լրիվ ավելորդ
Դրա դեմ փրկություն չկա… Երևի Ակումբում ինձ նման մարդիկ ավելի շատ են, քան ուրիշ տեղերում, բայց երբևէ ես ինձ այդ աստիճանի չհասկացված ու «սպիտակ ագռավ» չեմ զգացել, ինչքան այստեղ :(

Dayana
07.11.2007, 09:47

Ես կարծում քմ մենք պիտի ծանոթանանք ու ընկերանանք , մի գուցե դա մեզ կօգնի ու երկուսս էլ մեզ սպիտակ ագռավ չենք զգա ;) :oy

Արմկար
07.11.2007, 10:46
Իսկ ինզ թվում է , որ պրոբլեմը հենց մարդու մեջ է, մարդը հենց ինքն իրեն է համարում << Սպիտակ Ագռավ>> , նա ինքն իր ներսում է իրեն տարանջատում մյուսներից, այդ խնդիրը յուրաքանչյուրը պետք է փնտրի ինքն իր մեջ: Դա միայն Ձեզ է թվում թե դուք <<Սպիտակ Ագռավ >> եք, իսկ կողքից` դուք սովորական մարդ եք , 1-ը այն 3 մլն-ից , որոնք շրջապատում են Ձեզ, Ես նորից եմ կրկնուն խնդիրը Ձեր մեջ է, իսկ եթե ոմանք նկատում են Ձեր <<Սպիտակ Ագավ>> լինելը, ապա դրանում Դուք եք մեղավոր, Դուք ինքներտ Ձեզ ներշնչել եք այդ և Ձեր իսկ պահելազևով ցույց եք տալիս այդ:
Ես միայն կարող եմ ասել , որ պետք չէ այդպես վարվել ինքներտ Ձեզ հետ, ինչ" կարիք կա տարանջատել Ձեզ հասարակությունից: Ես չեմ ասւմ, փոխվեք, ինզ ճիշտ հասկացեք, ուղղակի դադարեք ինքներտ Ձեձ քննադատորեն մոտենալ, Չէ որ հասարակությունն էլ միատարր չի, Յուրաքանչուր ոք յուրովի է, ունի իր առանձնահատկությունները, առավելություններն ու թերությունները, բայց դա պատճառ չէ որ նրանցից յուրաքանչյուրը համարի իրեն սպիտակ ագռավ, Ես ուղղակի ցանկանում եմ որ դուք իզուր չտանջեք Ձեզ և ազատվեք այդ հոգեբանական բարդույթից,
ՈՒՂՂԱԿԻ ԱՊՐԵՔ ԻՆՉՊԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՔ, ՈՒ ԹՈՂ ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ՄՏԱԾԻ
Հաջողություն եմ Ձեզ մաղթում

Dayana
07.11.2007, 11:49

Մորսի :) Քո առաջին գրառումը մեզ խորհուրդ տալն էր :) բարի գալուստ :) Դու էլ միացիր ակումբի այս մեծ ընտանիքին և քեզ զգա սպիտակ աղավնի և ոչ երբեկ սպիտակ ագռավ ;)

Արմկար
07.11.2007, 12:37
Մորսի :) Քո առաջին գրառումը մեզ խորհուրդ տալն էր :) բարի գալուստ :) Դու էլ միացիր ակումբի այս մեծ ընտանիքին և քեզ զգա սպիտակ աղավնի և ոչ երբեկ սպիտակ ագռավ ;)

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար Դա բավականին լավ կարծիք ստանալ ֆորումի և ֆորումցիների մասին , հույս ունեմ առաջին տպավորությունս ճիշտ կլինի և հետագայում կարիք չի լինի փոխել այն, իսկ ինչ մնում է խորհուրդ տալուն , ապա դա մեցամտություն մի համարեք այլ ուրիշին օգնելու ցանկություն , Ուղղակի այդ <<Սպիտակ Ագռավ>> հասկացողությունը յամանակին ինզ ել էր ծանոթ, և ես այն ինչի մասին գրել էի, գրել եմ իմ սեփական փորձից ելնելով, ուղղակի ես իմ մեջ ուժ գտա հաղթահարելու այն , և ես միայն ուրախ կլինեմ վոր իմ <<խորհուրդը>> օգնի գոնե մեկ հոգու

StrangeLittleGirl
07.11.2007, 19:38
Իսկ ինզ թվում է , որ պրոբլեմը հենց մարդու մեջ է, մարդը հենց ինքն իրեն է համարում << Սպիտակ Ագռավ>> , նա ինքն իր ներսում է իրեն տարանջատում մյուսներից, այդ խնդիրը յուրաքանչյուրը պետք է փնտրի ինքն իր մեջ: Դա միայն Ձեզ է թվում թե դուք <<Սպիտակ Ագռավ >> եք, իսկ կողքից` դուք սովորական մարդ եք , 1-ը այն 3 մլն-ից , որոնք շրջապատում են Ձեզ, Ես նորից եմ կրկնուն խնդիրը Ձեր մեջ է, իսկ եթե ոմանք նկատում են Ձեր <<Սպիտակ Ագավ>> լինելը, ապա դրանում Դուք եք մեղավոր, Դուք ինքներտ Ձեզ ներշնչել եք այդ և Ձեր իսկ պահելազևով ցույց եք տալիս այդ:
Ճիշտ ես, մարդուց էլ է գալիս… Բայց դու հլը իմ շրջապատին դիմիր :D
Մանավանդ կուրսիս… Ճիշտ է՝ ես այնտեղ ինձ այնքան էլ «սպիտակ ագռավ» չեմ զգում, բայց մի հատ փորձիր հարցնել, տե՛ս՝ ինչ կասեն :D

Արմկար
07.11.2007, 21:14
Ճիշտ ես, մարդուց էլ է գալիս… Բայց դու հլը իմ շրջապատին դիմիր :D
Մանավանդ կուրսիս… Ճիշտ է՝ ես այնտեղ ինձ այնքան էլ «սպիտակ ագռավ» չեմ զգում, բայց մի հատ փորձիր հարցնել, տե՛ս՝ ինչ կասեն :D

Ես արդեն ասացի որ մարդը ինքն իրեն ներշնչելով , իր վարքով, այնպես է անում որ շրջապատը իրեն ընկալում է որպես <<Սպիտակ ագռավ>>

Իսկ ինչ է? քո շրջապատում (կուրսում) բոլորը զգում են իրենց ինչպես ՁՈՒԿԸ ՋՐՈՒՄ ?
նրանք բոլորը միանման են?, երբեք տարաձայնություններ չեն ունեցել?
Ոչ նրանցից յուրաքանչյուրը անխտիր առանձին առանձին << Սպիտակ Ագռավներ>> են, ուղղակի ի տարբերություն Ձեզ, նրանք Դա Չգիտեն , դրա համար էլ իրենց չեն համարում սպիտակ ագռավ, Հիշում եք այն ասացվածքը`
ԵՍ ԳԻՏԵՄ ՈՐ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՄ , ՍԱԿԱՅՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԱՅԴ ԷԼ ՉԳԻՏԵՆ
Այնպես որ մի վհատվեք, ուղղակի շարունակեք լինել այպես ինչպես որ կաք ր մի կորցրեք Ձեր ինքնատիպությունը

ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ

StrangeLittleGirl
07.11.2007, 21:21
Իսկ ինչ է? քո շրջապատում (կուրսում) բոլորը զգում են իրենց ինչպես ՁՈՒԿԸ ՋՐՈՒՄ ?
նրանք բոլորը միանման են?, երբեք տարաձայնություններ չեն ունեցել?
Ոչ նրանցից յուրաքանչյուրը անխտիր առանձին առանձին << Սպիտակ Ագռավներ>> են, ուղղակի ի տարբերություն Ձեզ, նրանք Դա Չգիտեն , դրա համար էլ իրենց չեն համարում սպիտակ ագռավ, Հիշում եք այն ասացվածքը`
ԵՍ ԳԻՏԵՄ ՈՐ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՄ , ՍԱԿԱՅՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԱՅԴ ԷԼ ՉԳԻՏԵՆ
Այնպես որ մի վհատվեք, ուղղակի շարունակեք լինել այպես ինչպես որ կաք ր մի կորցրեք Ձեր ինքնատիպությունը
Իհարկե, տարաձայնություններ ունենում են, բայց ես հիմքեր ունեմ, որ այդպես եմ ասում: Կրկնում եմ՝ գտիր իմ կուրսեցիներից մեկնումեկին ու հարցրու, տես ինչ կասեն իմ մասին :D

Դեկադա
13.11.2007, 10:43
Էս բոլորս սպիտակ ագռավ ենք?Իսկ ուր են սևերը?:P
Իրականում պետք էլ չէ լինել սև: Մենք մեկս մեկից տարբերվում ենք հենց դրանով ու չեմ էլ կարծում, որ պետք է նմանվել մնացածին:love:Ավելի լավ է սպիտակ սևերի մեջ, քան սև` սպիտակների մեջ:D

Վոլտերա
21.12.2012, 22:07
Հիմա էլ սև ագռավներն են գնալով պակասում: