PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոչ ավանդական բժշկություն՝ հերբալայֆներ ...

Cassiopeia
30.10.2007, 16:34
Շատերիս են հանդիպել նման բուժամիջոցները և նման "բժշկողները": Նույնիսկ աշխատանքի փնտրտուքներում հաճախ նմանատիպ "ֆիրմաներում" են մեզ աշխատանք առաջարկել: Առաջ ալքիմիկոսներն ու հեքիմներն էին, որոնց մարդիկ կուրորեն հավատում էին ու նրանց գերադասում սովորական բժիշկներից: Իսկ այժմ…:think Արդյոք իրեն արդարացնում է նման ոչ ավանդական բժշկությունը, և կամ արդյոք այդ բժշկությամբ զբաղվող անձինք իրոք գաղափար ունեն բժշկությունից ու բուժելու փոխարեն հակառակ ազդեցությունը չեն թողում հիվանդի վրա: Արդյոք նրանց կողմից առաջարկվող թանկարժեք "բնական" դեղամիջոցներն իրոք այն են, ինչպես ներկայացնում են նրանք, և արդյոք դրանք իրոք ունեն բուժիչ հատկություն…
Դիմել ռիսկի՝ նրանց դիմելով, թե ավանդության համաձայն հիվանդության առկայության դեպքում դիմել բուժ.հիմնարկություններ և արդյո՞ք նման գործունեությամբ զբաղվող անհատները կամ ֆիրմաներն ունեն առողջապահության կողմից տրվող թույլատվություն մարդկանց "ուղեղները" լվանալու համար:

Արշակ
30.10.2007, 17:19

Cassiopeia, ոչ ոք թույլատրություն չի ստանում «ուղեղներ լվանալու» համար։ Թույլատրություն ստանում են բուժելու(ուրիշ հարց է՝ կբուժեն, թե՝ ոչ), այլ ոչ թե «ուղեղներ լվանալու» համար։
Եթե հենց սկզբից այդ ամենը «ուղեղ լվանալ» ես համարում, այդ դեպքում հարցդ ինչու՞մ է։

Իմիջիայլոց, քննարկվում է հենց «Հերբալա՞յֆը», թե ընդհանրապես ավանդական բժշկության մեթոդները։ Կցված նկարների մեջ կարծես հերբալայֆի մասին խոսք չկար, բայց թեմայի վերնագրում հերբալայֆի մասին ես գրել։

Հերբալայֆից գրեթե տեղյակ չեմ, իսկ ընդհանրապես ավանդական բժշկությունը շատ լայն հասկացություն է։
Բայց ընդհանուր առմամբ արևելյան ավանդական բժշկությանը շատ դեպքերում ավելի եմ վստահում, քան ժամանակակից պաշտոնական բժշկությանը։ Ու վերաբերմունքս էլ բավականաչափ հիմնավորված է։

Արշակ
30.10.2007, 17:25
Հ. Գ.
Ճիշտն ասած, կցորդում երևացող հայտարարության միջի «համակարգչային ախտորոշումն» ու «ժամանակակից սարքավորումներով բուշումը» մի քիչ դժվարանում եմ ավանդական համարել։ :))

Cassiopeia
30.10.2007, 17:28
Cassiopeia, ոչ ոք թույլատրություն չի ստանում «ուղեղներ լվանալու» համար։ Թույլատրություն ստանում են բուժելու(ուրիշ հարց է՝ կբուժեն, թե՝ ոչ), այլ ոչ թե «ուղեղներ լվանալու» համար։
Եթե հենց սկզբից այդ ամենը «ուղեղ լվանալ» ես համարում, այդ դեպքում հարցդ ինչու՞մ է։

Իմիջիայլոց, քննարկվում է հենց «Հերբալա՞յֆը», թե ընդհանրապես ավանդական բժշկության մեթոդները։ Կցված նկարների մեջ կարծես հերբալայֆի մասին խոսք չկար, բայց թեմայի վերնագրում հերբալայֆի մասին ես գրել։

Հերբալայֆից գրեթե տեղյակ չեմ, իսկ ընդհանրապես ավանդական բժշկությունը շատ լայն հասկացություն է։
Բայց ընդհանուր առմամբ արևելյան ավանդական բժշկությանը շատ դեպքերում ավելի եմ վստահում, քան ժամանակակից պաշտոնական բժշկությանը։ Ու վերաբերմունքս էլ բավականաչափ հիմնավորված է։

Ճիշտ ես Արշակ ջան, կցված նկարների մեջ ակնառու ոչինչ չկա vision ֆիրմայի մասին, սակայն, դա ևս այդպիսի մի ֆիրմա է, որտեղ համակարգչային միջոցներով փորձում են իբր մարդկանց բուժել՝ օտվելով վիժն ֆիրմայի դեղամիջոցներից: Ասեմ, որ այդ ֆիրման գտնվում է մեր օֆիսի հարևանությամբ, որտեղ չի պահպանվում ոչ մի սանիտարական նորմա, որտեղ նույնիսկ չկա ջուր և սանհանգույց:
Քննարկմանն եմ ներկայացրել ոչ ավանդական միջոցները՝ այդ թվում հերբալայֆներին, որոնց "ագենտները" առաջարկում են բուժման մեթոդներ, առանց տեղյակ լինելու հիվանդության պատմության, բուժման ու կանխարգելման միջոցների…

Արշակ
30.10.2007, 18:02
Ճիշտն ասած, ես ոնց–որ մի քիչ ուշադիր չեղա ու խառնեցի։ Փաստորեն խոսքը ոչ թե ավանդականի, այլ ո՛չ ավանդականի մասին էր, հա՞։ Ընդ որում, հենց հերբալայֆանման մեթոդների։:think
Ընդհանրապես ցանկալի է կոնկրետ մեթոդների մասին խոսել, որովհետև ինպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական բժշկությունը շատ լայն հասկացություն է ու չարժի մասնավոր դեպք հանդիսացող վատը ընդհանրացնել ու մերժել ցանկացած ոչ ավանդական մեթոդ։
Կոնկրետ քո ասած ֆիրմայից տեղյակ չեմ։ Բնականաբար ոչ հիգիենիկ պայմաններ ունեցող հաստատություններն անընդունելի են։
Vision–ի մասին։ Ծանոթներից մեկն այնտեղ է աշխատում ու նրան ճանաչելով կարող եմ վստահեցնել, որ նա երբևէ չէր աշխատի ոչ հիգիենիկ միջավայրում ու ոչ էլ ուրիշներին նման բան խորհուրդ կտար։
Ինչ վերաբերում է հենց մեթոդին, չեմ ընդունում ցանկացած մեթոդ, որը վերացնում է հետևանքները, առանց հիվանդության պատճառները պարզելու ու վերացնելու։ Շատ հիվանդություններ առաջանում/դրսևորվում են մարդու սխալ ապրելակերպի հետևանքով։ Եթե չես փոխում, ուղղում այդ սխալ ապրելակերպը, ապա զուտ դրա հետևանքների վերացումը առանձնապես օգտակար չի լինի։ Հիվանդությունը շուտով նորից ի հայտ կգա։ Ասածս քննադատություն էր ինչպես Vision–ի, այնպես էլ պաշտոնական բժշկության հասցեին (ընդհանուր առմամբ)։

StrangeLittleGirl
30.10.2007, 19:00
Լավ բժիշկը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել, այսինքն՝ ավանդականի ու ոչ ավանդականի միջից ընտրել ճիշտը: Բնական է, հիմա սնկի պես աճում են այդ «համակարգչային ախտորոշողները»: Ասեմ, որ նրանք ոչ մի կապ չունեն ավանդական բժշկության հետ, չգիտես, թե որտեղից են հայտնվում:
Բայց կան ոչ ավանդական բժշկության մեթոդներ, որոնց արդյունավետությունն ու անվտանգությունը հիմնավորված է: Մասնավորապես, արևելյան բժշկության մեթոդներից կուզեի նշել ասեղնաբուժությունը: Մինչև հիմա ամբողջ աշխարհը գլուխ է ջարդում, փորձում հասկանալ, թե ասեղնաբուժությունն ինչ մեխանիզմով է դրսևորում իր բուժիչ ազդեցությունները, բայց չինացիներն այնքան խորն են պահել իրենց գաղտնիքը, որ ամեն ինչ մնում է լոկ տեսություն: Միակ փաստն այն է, որ կարելի է մարմնի որոշակի կետերի վրա ազդելով կարգավորել որոշակի օրգանների աշխատանք, իսկ թե ինչպես է լինում, ավանդական բժշկությանը հայտնի չէ:
Բայց մյուս կողմից, ոչ ավանդական բժշկության մեջ կարող է մտնել, ասենք, սխտորաբուժությունը: Դա սարսափելի խաբեություն է: Ուռուցք ունեցող մի մարդու ոտքի վրա կտրել, վերք են արել, սխտորը դրել մեջը: Հյուսվածքները քայքայվել են, թարախակալել, արտադրություն է սկսել գալ վերքից: «Բժիշկը» նշել է, որ այդպես ուռուցքն է դուրս գալիս: Սակայն կարճ ժամանակ անց այդ մարդը մահացել է:
Մեկ այլ ոչ ավանդական մեթոդ է միզաբուժությունը: Ասեմ, որ մեզի մեջ բազմաթիվ թունավոր նյութեր կան, և եթե դրանք օրգանիզմից դուրս են գալիս, ուրեմն այդպես է պետք: Դուք կասեք, թե այդպես օրգանիզմն «անալիզ» է անում, հասկանում, թե ինչն է սխալ, որ ուղղի: Իրականում օրգանիզմն ամեն վայրկյան արյան անալիզ է անում, փորձում սխալներն ուղղել: Հիվանդությունն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ օրգանիզմն ի վիճակի չի լինում ուղղել. կա՛մ պաշտպանական մեխանիզմներն են սպառված, կա՛մ հարձակումն այնքան ուժեղ է, որ չի հասցնում օրգանիզմը պաշտպանվել:
Բայց մյուս կողմից մեզը հրաշալի միջոց է այրվածքների ժամանակ: