PDA

Դիտել ողջ տարբերակը : Արշավ հեծանիվներով

Grieg
30.10.2007, 13:28
Նոյեմբերի 4-ին ժամը 9.30 տեղի է ունենալու բնահուշարձանների պահպանմանը նվիրված հեծանվաարշավ Գառնու ուղղությամբ, մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, հեծանիվ չունենալու դեպքում այն Ձեզ կտրամադրեն անվճար։

Հարցերի կամ առաջարկների համար գրեք՝ [email protected] կամ զանգահարեք 093640340

Ձայնալար
30.10.2007, 14:17

Ես գալիս եմ, իսկ հեծանիվ հաստատ կտա՞ն, հա ու մեկել նախորոք պե՞տք է գրանցվել, թե՞ միանգամից գալու ենք ինչ-վոր տեղ:

Grieg
30.10.2007, 14:32
ավելացնեմ, որ մինչև մոտ Գառնի 30 կմ տարածություն է , այնպես որ պետք է լինել ֆիզիկապես պատրաստված մյուսները կարող են միանալ նստելով Գառնի տանող ավտոբուսը

Ավելացվել է 6 րոպե անց

Ես գալիս եմ, իսկ հեծանիվ հաստատ կտա՞ն
կտան, համենայնդեպս շտապեք ;)

հա ու մեկել նախորոք պե՞տք է գրանցվե
այո գրանցվել պետք է գրելով նշված էլ.փոստին մինչև ուրբաթ օրը :)

թե՞ միանգամից գալու ենք ինչ-վոր տեղ:
Շաբաթ օրը ժամը 5ին լինելու է հանդիպում բուսաբանական այգում որպիսզի հեծանիվները պատրաստի վիճակի բերել.

Guest
30.10.2007, 14:51
Վաա՜յ, ոնց կգայի… :( Շատ եմ ուզում, ապսոս զբաղված եմ լինելու:
Իսկ առաջին հասնողին մրցանակ կա՞:

Dayana
30.10.2007, 15:47
Վաա՜յ, ոնց կգայի… :( Շատ եմ ուզում, ապսոս զբաղված եմ լինելու:
Իսկ առաջին հասնողին մրցանակ կա՞:

Էլի պայքար ես փնտրում ՞, ուզում ես ամեն ինչում հաղթող լինես՞ ։

Միտքն իսկապես լավն է , ափսոս հեծանիվ չեմ կարողանում քշել :(

Արշակ
30.10.2007, 16:41
Մի հատ էլ սենց հարց. եթե մասնակիցներից մեկը հետ ընկնի կամ չկարողանա ճանապարհը շարունակել, այդ դեպքում ի՞նչ պիտի անենք։

Guest
30.10.2007, 16:44
Ես էլ հեծանիվ չունեմ… բայց կարողա նենց լավ պինդ հեծանիվ տան, որ ես կարենամ հետեվի նստարանին մարդ տանե՞մ…

Ձայնալար
30.10.2007, 16:46
ավելացնեմ, որ մինչև մոտ Գառնի 30 կմ տարածություն է , այնպես որ պետք է լինել ֆիզիկապես պատրաստված մյուսները կարող են միանալ նստելով Գառնի տանող ավտոբուսը

Ավելացվել է 6 րոպե անց

կտան, համենայնդեպս շտապեք ;)

այո գրանցվել պետք է գրելով նշված էլ.փոստին մինչև ուրբաթ օրը :)

Շաբաթ օրը ժամը 5ին լինելու է հանդիպում բուսաբանական այգում որպիսզի հեծանիվները պատրաստի վիճակի բերել.

Grieg ջան միհատել հարց՝ կեսից շունչը փչողների, կամ աստված չանի հեծանիվից ընկնելու և այլ արտակարգ իրավիճակների համար ինչ-որ բան նախատեսվա՞ծ է: Ես, օրինակ, ֆիզիկապես լավ վիճակում եմ (միքիչ սպորտով զբաղվում եմ), բայց տենց մեծ դիստանցիաներ հեծանիվով գնալու փորձ չունեմ. էլի իմ նման մարդիկ կա՞ն, թե՞ բոլորը պարապած են:

Արշակ
30.10.2007, 17:05

Հա, ինձ էլ է էդ հարցը հետաքրքրում։ Ես էլ քո օրի եմ, համ էլ ուզում եմ քրոջս հետ գամ, ինքն ընդհանրապես հեծո քշել չգիտի, բայց հույս ունեմ, որ մեկ–երկու պեդալից կսովորի։ :D

Grieg
30.10.2007, 17:48
շունչ փչողները կարող են Գառնի ավտոբուսով իրենց ճանապարհը շարունակել դեպի գառնի հնարավոր է նաև որ նկարահող մեքենա ուղղեկցի և օգնի նրան ովքեր չեն կարողանա հեծանվով շարունակել..
բայց ամեն դեպքում մասնակիցները պետք է լինեն հոգեպես և ֆիզիկապես պատրաստ քանի որ Գառնին ավելի բարձ կետ է։
խմբից մի քանի հոգի պրոֆեսիոնալ հեծանվորդներ են

StrangeLittleGirl
30.10.2007, 19:46
Ես նորից եմ հարցը տալիս. բուժանձնակազմ լինելու՞ է ճանապարհին, որպեսզի կարողանա արտակարգ իրավիճակներում օգնություն ցույց տալ: Ինչքան էլ պրոֆեսիոնալ հեծանվորդներ լինեն, պատահարներից չես խուսափի:

Իսկ այդ ի՞նչ ավտոբուս է: Որտեղի՞ց, ո՞ր ժամին է գնալու: Ես էս հարցերը տալիս եմ, որովհետև հեծանվով եկողը չեմ (քշել չգիտեմ), իսկ եկողներին էլ կխնդրեի, որ լավ ծանրութեթև անեն, ռեալ գնահատեն իրենց հնարավորությունները:

Fobus
30.10.2007, 23:33
Ափսոս 2 օրից վիրահատում են ու դժվար շատ դուրս գրեն: Շուտվանից էի սպասում նման արշավի:(

Lider2006
31.10.2007, 14:09
Ես, օրինակ, ֆիզիկապես լավ վիճակում եմ (միքիչ սպորտով զբաղվում եմ), բայց տենց մեծ դիստանցիաներ հեծանիվով գնալու փորձ չունեմ. էլի իմ նման մարդիկ կա՞ն, թե՞ բոլորը պարապած են:

Ես ել քո նման ոչ փորձ ունե ոչ ել 100% վստահ եմ ուժերիս վրա: բայց շատ եմ ուզում մասնակցել: մի խոսքով բոլորիս ել ետա հետաքրքրում , որ եթե ետ մնանք ինչ ենք անելու կամ ինչ են անելու: կամ վատագույն դեպքում եթե ել չկարողանանք հեծանվով շարունակել ինչ կլինի??:think

Grieg
31.10.2007, 22:01
Բուժանձնակազմ չի լինելու: Եթե համոզված չեք որ կկարողանաք հաղթահարել այդ տարածությունը կարծում եմ ճիշտ կլինի որ այս մի անգամ չմասնակցեք /հնարավոր է հետագայում ավելի հեշտ արշավներ կազմակերպվի/ :
հարցերի դեպքում գրեք վերը նշված իմակին :

Սամվել
01.11.2007, 15:31
ԵՍ ՀԱստատ գալիս եմ...նուու մի 98%ով...մնումա գրանցվեմ...

Ակումբեցիներ Հանդիպում ենք Շաբաթ ժամը 17:00 Բուսաբանական այգու՞մ :hands

Արշակ
01.11.2007, 15:33
Ժող, զանգեցի են տրված համարով, բայց պարզվեց տենց համար գոյություն չունի։ :unsure

Սամվել
01.11.2007, 15:50
Ժող բա որ անձրև գա :o

Ձայնալար
01.11.2007, 15:59
Ժող, զանգեցի են տրված համարով, բայց պարզվեց տենց համար գոյություն չունի։ :unsure

Արշակ ունի, մենք զանգել ենք կրկին փորձի;)

Ավելացվել է 1 րոպե անց

Ժող բա որ անձրև գա :o

Որ անձրև գա տխուր կլինի, բայց կարծես թե բացվում ա եղանակը կիրակի՝
http://www.gismeteo.ru/towns5/37789.htm

Սամվել
01.11.2007, 16:03
Արշակ ունի, մենք զանգել ենք կրկին փորձի;)

Ավելացվել է 1 րոպե անց

Որ անձրև գա տխուր կլինի, բայց կարծես թե բացվում ա եղանակը կիրակի՝
http://www.gismeteo.ru/towns5/37789.htm

Աչքիս Սինոփսիսով ենք ընդեղ լինելու :P:B

Սամվել
01.11.2007, 17:56
Իիի պատասխան նամակում ասում էին որ հեծանիվ չեն տալիս .... Աչքիս չգնացի

Dayana
01.11.2007, 18:06
Ինչ վատ է , որ ոչ բոլոր ցանկացողները կարող են գնալ ։ Հուսով եմ հիասթափվողներ շատ չեն լինի ու ամեն դեպքում այս նախաձեռնությունը կգնահատվի ըստ արժանվույն ;)

Lider2006
02.11.2007, 12:38
Ես ել չեկա, հեծանիվ չունեմ , իրանց հեծանիվներն ել վերջացելա:(

Սամվել
02.11.2007, 15:43
Ժողովուրդ ՀԵծանիվի վարձույթի տեղ գիտե՞ք ...
Եթե գիտեք գներն էլ գրեք էլի

Արմէն
02.11.2007, 23:07
Մարիոթի մոտի հեծանիվները օրը 10,000 դրամով կարող ես վարձել, կամ ժամը 2,000 դրամ, եթե ժամով ես վերցնում: Բայց ինչքան գիտեմ, Մարիամին առաջարկել են ավելի մատչելի գներով հեծանիվներ վարձել մի ուրիշ կազմակերպությունից: Սկզբում ես ուզում էի Մարիոթից հեծանիվ վերցնել, բայց կիրակի օրը անհետաձգելի գործեր հայտնվեցին, հեծանվային արշավին կմասնակցեմ մի ուրիշ անգամ:

Արմէն
02.11.2007, 23:30
կարելի է նաև wishup-ում ճշտել գները (www.wishup.net), հնարավոր է, Մարիոթից կրկնակի էժան լինեն: