PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարստություն

Erevan
29.10.2007, 19:05
Ո՞րն է ձեր համար հարստությունը...
Ինչպիսի՞ն պետք է լինի հարուստ մարդը...

ihusik
29.10.2007, 19:31
Ո՞րն է ձեր համար հարստությունը...
Մարդու ներքնաշխարհը՝ հոգու ու սրտի լուսավոր որակները կամ նման մարդկանց ստեղծած թեկուզ նյութական արժեքները, որոնց հետ շփումը հարստացնում է մեր ներքնաշխարհը...;)

Ինչպիսի՞ն պետք է լինի հարուստ մարդը...
Լուսավոր... :angel

Հ.Գ. Չեմ թերագնահատում նաև շատ այլ նյութական արժեքների նշանակությունը մարդու կյանքում, բայց ամենաէականները ու նշանակության տեսանկյունից անհամեմատ ավելի կարևորները համարում եմ վերը նշածներս:)

ivy
30.10.2007, 13:32
Հարուստ է այն մարդը, ով իրեն համարում է հարուստ. մեկի համար այն որոշվում է դրամով, մյուսի համար՝ գրքերով, երրորդի համար՝ առողջությամբ, մեկ ուրիշի համար էլ՝ թոռների շատությամբ: Այնպես որ, հարուստ լինելը շատ սուբյեկտիվ է:
Կոնկրետ ինձ համար ամենամեծ հարստությունը հոգեկան հանգստությունն է ու խաղաղ կյանքը:
Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի հարուստ մարդը: Երջանիկ: :)

Grieg
30.10.2007, 13:50
այս պահին հարուստությունը իմ մոտ երաժշտությունով է գնահատվում , ում մեջ կա գեղեցիկ մեղեդի նա ել հարուստ է :)

Second Chance
30.10.2007, 13:53
Ո՞րն է ձեր համար հարստությունը...
Ինչպիսի՞ն պետք է լինի հարուստ մարդը...
Ինչ որ բանով հարուստ լինել նույնն է ասենք, որ ինչ որ բանով լիքը (լի) լինել, այսինքն հարուստ մոտավորապես նշանակում է մի բան շատ ունենալ, թեև հարուստ մարդ է խոսքը ասվում է հիմնականում նյութական ունեցվածքով առատ մարդկանց մասին:
Ինչևէ մարդը հարուստ կարող է լինել նաև ներքին դառնությամբ կամ շատ ավելի բացասական բառերով …մի խոսքով սա շատ խիստ հարաբերական է;),այդ պատճառով 2րդ հարցին պատասխանելու համար նախ պետք է պարզել կոնկրետ ինչով հարուստ մարդը հետո նոր ինչպիսին պետք է լինի:
Իսկ եթե առաջին հարցը այնուամենայնիվ հնչեր այսպես ինչով՞ կուզեիք հարուստ լիել (ասենք ամենաշատը)
կուզենաի ավելի հարուստ գիտելիքներ ունենաի տարբեր բնագավառներից ինչպես նաև հարուստ լիեի տաղանդներով (չեմ ասի կոնկրետ որոնցով:P)…

Erevan
30.10.2007, 15:15
Հարուստ է այն մարդը, ով իրեն համարում է հարուստ. մեկի համար այն որոշվում է դրամով, մյուսի համար՝ գրքերով, երրորդի համար՝ առողջությամբ, մեկ ուրիշի համար էլ՝ թոռների շատությամբ: Այնպես որ, հարուստ լինելը շատ սուբյեկտիվ է:
Կոնկրետ ինձ համար ամենամեծ հարստությունը հոգեկան հանգստությունն է ու խաղաղ կյանքը:
Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի հարուստ մարդը: Երջանիկ: :)

Դու ճիշտ ես համարում ասվածը.
_Ինչ որ ունես, դրան էլ արժանի ես (պատասխանը հիմնավորել:))

ihusik
30.10.2007, 16:25
այս պահին հարուստությունը իմ մոտ երաժշտությունով է գնահատվում , ում մեջ կա գեղեցիկ մեղեդի նա էլ հարուստ է :)

Grieg ջան այս տողերդ կարդալուց հիշեցի իմ շատ սիրելի աֆորիզմներից մեկը.
А.С.Пушкин:
"Одной любви музыка уступает.
Но и любовь - мелодия..."

Բացի դա համամիտ եմ այն կարծիքների հետ, որ հարուստը նա է ով ունի որևէ բան դա լինի նյութական թե հոգևոր ոլորտներում և ինչպես նշել եմ վերջինն անհամեմատ ավելի կարևոր ու նշանակալից է ինձ համար, բայց մի բան էլ կուզենամ այս ամենին ավելացնեմ - հարուստ է ոչ թե այն մարդը, որին շատ բան է պատկանում, այլ նա՝ ով կարող է կիսվել դրանցով ուրիշների հետ... Մի հատված մեջբերեմ այստեղ Է.Ֆրոմմին նվիրված իմ կուրսայինից.

Արդյունավետ, ստեղծագործ բնավորության տեր մարդու համար նվիրվածության գործընթացը՝ բարձրագույն հնարավորության արտահայտումն է։ Նվիրվածության գործընթացում ես ցուցադրում եմ իմ ուժը, հզորությունը, հարստությունը։ Կյանքի և իմ ընդունակությունների այդ բարձրագույն զգացումը լցնում է ինձ ուրախությամբ։ Ես ինձ զգում եմ գերլցված, գթառատ, երջանիկ։ Տալը՝ ուրախալի է, քան վերցնելը, ոչ թե նրա համար, որ այն նշանակում է ինչ-որ մի բանից հրաժարում, այլ այն բանի համար, որ դա իմ կյանքի ինքնաարտահայտումն է։ Նյութական իրերի ոլորտում, տալ՝ նշանակում է լինել հարուստ։ Այն մարդը չէ հարուստ, որին շատ է պատկանում, այլ հենց նա՝ ով շատ է տալիս։ Ժլատն աղքատ է, անկախ այն բանից, թե որքան է իրեն պատկանում։ Նա, ով կարող Է որևէ բանից հրաժարվել՝ իրեն հարուստ է զգում։ Բայց տալու ամենագլխավոր ոլորտը՝ հումանիզմի թագավորությունն է, որտեղ մարդը տալիս է իրեն, իր կյանքի մի մասը, որը ոչ միշտ է նշանակում զոհաբերության բերել կյանքը։ Տալով իր կյանքի այդ մասը մարդը հարստացնում է մյուսին, խորացնում է իր կյանքի իմաստը՝ խորացնելով մյուսի կյանքի իմաստը։ (Պլատոն - <<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>։) Ի սրտե տալով, մարդը չի կարոդ չստանալ այն, ինչը գալիս է մյուսից՝ միանալով ուրախության զգացումին՝ ձեռք բերվածի համար։
Խոսել սիրո մասին՝ նշանակում է ասել, սերը ուժ է, որը առաջացնում է սեր։

Ծով
30.10.2007, 16:25
Ինձ համար հարուստ լինելը մենակ չլինելն է /ծնողներ, ընկերներ, քեզ հասկացող ու չհասկացող մարդիկ/...բայց քանի որ մարդը միշտ մենակ է, ես հավերժ աղքատ եմ ու մնում է բավարարվել ինձ շրջապատող Սեր կոչվող «թոշակով»:D ու իմ մեջ եղած «թոշակը» մարդկանց բաժանելու «բարեգործական միջոցառումներով»:D
...
Այ այսպես կես կատակ...լրիվ լու՛՛՛րջ...

schuschanik
30.10.2007, 17:26
Կոնկրետ ինձ համար ամենամեծ հարստությունը հոգեկան հանգստությունն է ու խաղաղ կյանքը:
Իսկ ինչպիսի՞ն պիտի լինի հարուստ մարդը: Երջանիկ: :)

Լրիվ համամիտ եմ այս մտքի հետ: Հարուստ և երջանիկ եմ զգում ինձ, երբ հոգիս խաղաղ է և երգում է, իսկ ամենկարևորը երգումէ հալալ զուլալ ազգային ֆոլկլյոր» սարի սիրուն յար, սարի մեխակ բեր.....»....:scen

Հարուստ լինելու համար պետք է սիրել դիմացինին, և այդժամ կզգաս թե որքան հարուստ ես դու.... և ամենակարևորը, այդ հարստությունը ոչ ոք չի կարող խլել քեզանից;)

Լէգնա
30.10.2007, 17:36
Հարուստ եմ, քանի որ ունեմ ԻՆՁ`մտերիմներս, ընկերներս, հարազատներս, բարեկամներս ու իմ մոգոնած աշխարհը, այս ամենը կազմում է մեծ բյուջե, առանց տարեկան ճեղքումների, առանց հարկայինի հետ խնդիրների, Ես արդար քրտինքով եմ հարստացել : :)
Հարուստ մարդն էլ իմ նման պետք է լինի`միակն ու անկրկնելին, իր խաղացած դերի մեջ :oy

Erevan
31.10.2007, 20:11

Հանաձայն եմ;
Իսկ որն է քո մոգոնած աշխարհը?

Ավելացվել է 6 րոպե անց

Ինչ որ բանով հարուստ լինել նույնն է ասենք, որ ինչ որ բանով լիքը (լի) լինել, այսինքն հարուստ մոտավորապես նշանակում է մի բան շատ ունենալ, թեև հարուստ մարդ է խոսքը ասվում է հիմնականում նյութական ունեցվածքով առատ մարդկանց մասին:
Ինչևէ մարդը հարուստ կարող է լինել նաև ներքին դառնությամբ կամ շատ ավելի բացասական բառերով …մի խոսքով սա շատ խիստ հարաբերական է;),այդ պատճառով 2րդ հարցին պատասխանելու համար նախ պետք է պարզել կոնկրետ ինչով հարուստ մարդը հետո նոր ինչպիսին պետք է լինի:
Իսկ եթե առաջին հարցը այնուամենայնիվ հնչեր այսպես ինչով՞ կուզեիք հարուստ լիել (ասենք ամենաշատը)
կուզենաի ավելի հարուստ գիտելիքներ ունենաի տարբեր բնագավառներից ինչպես նաև հարուստ լիեի տաղանդներով (չեմ ասի կոնկրետ որոնցով:P)…

Ես նույնպես ուզում եմ գիտելիքներով հարուստ լինել;
Փողի առկաությունը մառդու դրամապանակում, քո նրա հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա ազդում է?