PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջութակով սատանան. Նիկոլո Պագանինի



Մանոն
29.10.2007, 10:54
Ջութակով սատանա. այսպես էին կոչում տաղանդավոր երաժշտին, կոմպոզիտորին, նորարարին…Պագանինին ապրել է տխրահռչակ մի կյանք, լի՝ ընդվզումներով, հակադրություններով, ծեծով, մերժվածությամբ...Երբեմն մարդիկ որքա՜ն դաժան կարող են գտնվել հանճարի ու նորարարի նկատմամբ: Մահից հետո անգամ՝ նրա աճյունը չէր ընդունում ոչ մի եկեղեցի, չէր թույլատրվում թաղել այն հողում: Ամեն անգամ նրա կյանքը պատմող «Պագանինիի դատապարտումը կարդալիս» խոր ցավ ու ափսոսանք եմ զգում…Պատմեք ձեր իմացածը նրա կյանքի մասին, ջութակի արվեստում նրա թողած ավանդի մասին:

*e}|{uka*
29.10.2007, 11:30
Նիկոլո Պագանին շատ դաժան մանկություն է ունեցել :Ընտանիքը շատ վատ կացության մեջ է եղել :Հայրը երաժիշտ էր և իր առաջին ուսուցիչը : Օրը ժամ Նիկոլոն հյուծված ,վախեցած ջութակը ձեռքին էր , քանի որ հակառակ դեպքում հայրը կպատժեր` դիմելով ձեռքի ուժին : Բայց անկախ այդ դաժան հանգամանքներից նա սիրում էր երաժշտությունը , միգուցե դա էր , ինչպես նաև հոր դաժան դաստիրակությունն էր պատճառը , որ դարձրեց նրան այն ինչը նա դառավ , չնայած չվայելելով իր կենդանության օրոք այդ համբավը :Մի գուցե ժամանակներ էին մեղավոր , չգիտեմ ... Հանճար էր : ;)

HardRock
10.11.2007, 13:43
Տաղանդավոր երաժիշտ, ի միջայլոց ոչ միայն ջութակահար, ես կարդացել եմ որ, նա շատ լավ տիրապետում էր նաև կիթառին:
Պագանինին կաթոլիկ եկեղեցու զոհը դարձավ, դեռ լավ է որ, ճիշտա շատ ուշ բայց, այնուամենայնիվ եկեղեցին ընդունեց իր մեղքը և այդ տաղանդավոր մարդու վրայից հանվեց սատանայական ուշերի ազդեցության պիտակը:

Ինձ շատ դուր է գալիս ռուսական ֆիլմը որտեղ Պագանինի դերը տանում էի Մսրյանը, չգիտեմ ինչի, բայց ես Պագանինին հենց տենց էլ պատկերացնում եմ, ու ըստ գրքի նկարների, կարծում եմ իրոք նման է:

Դեկադա
22.11.2007, 14:27
Պագանինին դեռ վաղ հասակից ջութակի դասեր է առել Ջ. Կոստայից և Ա. Ռոլլայից:11 տարեկանում հանդես է եկել անդրանիկ մենահամերգով, կատարել է նաև սեփական վարիացիանները ֆրանս. «Կարմոնյոլ» երգի թեմայով:Վաստակել է չգերազանցված վիրտուոզի և իմպրովիզատորի համբավ:Նա առաջին ջութակահարն է, որ համերգային պրակտիկայում կիրառել է անգիր նվագի սկզբունքը:

dvgray
22.11.2007, 15:49
Էն բացառիկ ստեղծագործողներից է, որը կուչ եկած, սեղմված, վերջնականապես ոչ մի ծակ չթողած մարմնի մեջ լավագույն, ամնահմուտ որսորդի նման գտնում է մի անտեսանել, միկրոնանոց ճեղք, - թափով մխրճվում է այդ ծակից ու հոգիտ մինչև վերջին կտորը դուրս քաշում այդ ծակից… ու պինդ բռնած տանում է ճախրանքի, տիեզերական պտույտի դեպի անհունը, վեհը, բարձրը… Իսկ պտույտը այնքան երկար է տևում, որ սկսում ես վախենալ:
Իզուր չեն եղել մեծ հոգեորսին հասցված հարվածները ու պիտակները:
Իզուր չի եղել, որ նրա համերգների ամենաշատ հաճախող եղել է ներքևի, ամենաստորին խավի մարդիկ, որոնք իրենց քարացած, անշարժացած ու վերջնականապես բթացված մարմիններում զգացել են հայտնաբերել են հոգի շող, որը վերածվելով հզոր հոգու նաև դուրս է եկել տիեզերական զբոսանքի, մաքրման:
Հրաշք է եղել: Դա են վկայում բոլոր ականատեսները: Երբ անգամ իծնե մարդասպանը մեղա է եկել իր զոհին: Մի բան, որ չի կարողացել անել ոչ մի կրոն, ոչ մի դաստիրակ:

Շատ քիչ բաներ կան կյանքում, ինչին նախանձում եմ: Սակայն սա իրապես այն դեպք է, որ նախանձում եմ: Նախանձում եմ Պագանինիի նվագը լսողներին:

lili-4
02.12.2007, 20:59
Հաճելի է, որ կա այս թեման, որտեղ ես հաճախակի գրառումներ կկատարեմ: Միշտ էլ հետաքրքիր է իմանալ պատմություններ նման հանճարեղ մարդկանց կյանքից: Հուսով եմ, որ շատ ակումբցիների համար եթե ոչ նորություն, ապա վերհուշ կլինի, ու երևի թե հաճույքով կկարդան…:)
Տասներեքամյա Պագանինին հոր հետ ուղևորվում է Պարմա, որպեսզի հանդիպի Ալեսսանդրո Ռոլլայի՝ ծագումով պավիացի այդ նշանավոր ջութակահարի, Պարմայի դքսական նվագախմբի պալատական վիրտուոզի ու դիրիժորի, ինչպես նաև գործիքային ստեղծագործությունների ու մի քանի բալետների հեղինակի հետ:
Այդ օրը, երբ Պագանիանիները այցելեցին նրան, Ռոլլան հիվանդ էր: Կինը առաջնորդեց նրանց կից սենյակը, իսկ ինքը գնաց պայմանավորվելու մաեստրոյի հետ, որն այնքան էլ տրամադիր չէր հյուրեր ընդունելու: Նիկկոլոն սեղանի վրա տեսավ ջութակ ու նոտաներ: Հայրը աչքով արեց, ցույց տալով ջութակը, Նիկկոլոն վերցրեց այն և հանպատրաստից, հենց թերթից սկսեց նվագել Ռոլլայի նոր ստողծագործությունը:
Հիվանդ կոմպոզիտորը ցնցվեց, լսելով հարևան սենյակից հնչող երեժշտությունը: Նա հուզված դուրս թռավ անկողնուց, վազեց հյուրերի մոտ և տեսնելով, որ նվագողը տասներեքամյա երեխա է, չէր ուզում հավատալ աչքերին ու ականջներին:
– Ես քեզ ոչինչ չեմ կարող սովորեցնել, մանչո՜ւկս,–հուզված բացականչեց նա:– Աստծո սիրուն, գնա Պաէրի մոտ: Այստեղ դու իզո՜ւր ժամանակ ես կորցնելու:

Մանոն
06.12.2007, 14:54
Ինձ շատ դուր է գալիս ռուսական ֆիլմը որտեղ Պագանինի դերը տանում էի Մսրյանը, չգիտեմ ինչի, բայց ես Պագանինին հենց տենց էլ պատկերացնում եմ, ու ըստ գրքի նկարների, կարծում եմ իրոք նման է:
Ես էլ եմ տեսել այդ ֆիլմը, իրոք Մսրյանն ասես Պագանինիի իսկական մարմնավորումը լինի: Մի հաղորդման մեջ Մսրյանը պատմում էր, թե ինչ մեծ կոնկուրս է եղել այդ դերի համար, և իրենց բոլորին տարած են եղել ափսոս հիմա չեմ հիշում ոչ քաղաքը, որտեղ մրցույթից առաջ իրենք հյուրընկալվել են մի հին հյուրանոցում: Մսրյանը խորհրդանշական է համարել ու վստահ է եղել իր ընտրությանը, որովհետև ինքը պատահաբար գիշերել էր հենց նույն համարում, որտեղ ինչ-որ ժամանակ ապրել էր մեծ ջութակահարը:
Պագանինիի կյանքից մի դրվագ էլ հիշեցի: Այն, որ համերգի ժամանակ իրար հաջորդելով կտրվում են նրա ջութակի 3 լարերը, ու նա կարողանում է վիրտուոզ կատարմամբ ստեղծագործությունը ավարտին հասցնել մեկ լարի վրա` լեգենդ է դարձել ու հայտնի է շատերին: Բայց դա դեռ ի~նչ… Մի անգամ Պագանինիի թշնամիները որոշեցին խաղ խաղալ նրա գլխին: Իմանալով մաեստրոյի թափթփված խառնվածքը և այն, որ համերգից առաջ նա միշտ հագնում էր կուլիսներում պահած իր համերգային կոշիկները, վերցրեցին ու դրանց մեջ ջարդած ապակիներ լցրեցին: Պագանինին ինչպես միշտ վազելով է հասցնում համերգին: Բոբիկ ոտքերին արագ հագնում է կոշիկներն ու բեմ վազում: Մի քանի րոպե անց զգում է, որ ոտքերն այրվում են ծակոցներից…Դահլիճը քարանում է նրա կախարդիչ հնչյուններից: Իսկ տաղանդավորության դատապարտված երաժիշտը նվագում էր ինքնամոռաց` առանց ուշադրություն դարձնելու ոտքերից հոսող ու բեմի վրա լճացող արյանը…

lili-4
06.12.2007, 20:41
Պագանինիի կյանքից մի դրվագ էլ հիշեցի: Այն, որ համերգի ժամանակ իրար հաջորդելով կտրվում են նրա ջութակի 3 լարերը, ու նա կարողանում է վիրտուոզ կատարմամբ ստեղծագործությունը ավարտին հասցնել մեկ լարի վրա` լեգենդ է դարձել ու հայտնի է շատերին:
Պատմեմ այդ դրվագի պատմությունից.
Պատահեց այնպես, որ հենց ելույթի օրը ոտքը դիպավ մեխի, և կրունկը վիրավորվեց: Երեկոյան նա բեմ ելավ խիստ կաղալով, և դահլիճով թեթև ծիծաղ անցավ: Նիկկոլոն ձևացրեց, թե ոչինչ չնկատեց, և բարձրացրեց աղեղը: բայց այդ պահին նոտակալից հանկարծ ցած ընկան մոմերը… Դահլիճում ծիծաղը վերածվեց աղմկալի քրքիջի: Պագանինին առանց փոքր-ինչ շփոթվելու, սկսեց նվագել, բայց մի քանի ակնթարթ անց լսվեց չոր ճայթուն՝ կտրվեց լարը: Հետագայում Պագանինի համերգների ժամանակ լարերն այքան հաճախ էին կտրվում, որ ոմանք նույնիսկ համարում էին, թե նա դիտավորյալ է պոկում դրանք եղունգով կամ մեկ այլ կերպ: անգլիացի երաժշտագետ Պուլվերը նկատում է, ու Պագանինիի պես ջութականարը ոչ մի կարիք չունի նման երեխայական հնարքների դիմելու, ընդհակառակը, միշտ ելույթից առաջ ամենամանրակրկիտ կերպով զննում էր իր գործիքը: Բանն այն է, որ ժամանակաշրջանում դեռևս պողպատյա լարեր չկային, իսկ եզան աղիքից պարտաստվածները հաճախակի էին կտրվում:
Այդ երեկո կտրված լարը եղավ, կարելի է ասել, Պագանինիի փրկությունը: Առանց ուշադրություն դարձնելու ծիծաղին, աղմուկին, նա շարունակեց անվրդով նվագել: Բայց ինչպե՞ս: Երեք լարի վրա՞: Սկզբում դահլիճը ապշել էր, հետո հիացավ, իսկ վերջում կատարյալ հրճվանքի մեջ էր: Նրանք դեռևս չգիտեին,, որ Պագանինին ընդունակ է նվագելու ոչ միայն երեք, այլ երկու և նույնիսկ՝ մեկ հատիկ լարի վրա: Ամեն ինչ վերջացավ նրանով, որ այդքան անհաջող սկսված երեկոն պսակվեց ջութակահարի հաղթանակով:

Jarre
09.04.2009, 11:48
Ինձ համար Նիկոլո Պագանինիի կյանքը, հետևյալ իմաստուն խոսքերի վառ ապացույցն է. «Հնարավորության սահմանները որոշելու միակ ճանապարհը՝ այդ սահմաններից մի քայլ այն կողմ դնելն է»։

Պագանինին երաժիշտ կոմպոզիտոր է, որը աշխարհին ազդարարեց նոր դարաշրջանի մասին. երաժշտական ռոմանտիզմի դարաշրջան։

Պագանինին բացահայտեց աղեղնավոր լարային գործիքների այնպիսի հնարավորություններ, որոնք օգտագործեցին ոչ միայն իր ժամանակվա երաժիշտները, այլև օգտագործվում է մինչ օրս։ Նա ջութակով բացահայտեց մինչ այդ անհայտ ձայների մի աշխարհ՝ նրբագույն պոեզիայի և խորը դրամայի մի աշխարհ։

Պագանինիի շնորհիվ ջութակը արիստոկրատական ակումբներից և եկեղեցուց դուրս եկավ դեպի մեծ համերգասրահներ և օպերային թատրոններ։ Նա առաջինն էր, որ սկսեց նվագել ոչ թե դասական երաժշտությունը գնահատող՝ սակավաթիվ հանդիսատեսի առջև, այլ՝ հասարակ ժողովրդի։ Եվ նա իր երաժշտությամբ և կատարողական արվեստով ունկնդիրների վրա բանեցնում էր աննկարագրելի էմոցիոնալ ազդեցություն և առաջացնում էր, մինչ այդ չտեսնված՝ մասսայական համերգների ունկնդիրների ոգևորվածություն։

Պագանինիի ժամանակակից երաժիշտները բացասաբար էին տրամադրված նրա հանդեպ և կարծում էին, որ նրա միակ ցանկությունն է բավարարել ամբոխների պահանջը։

Իսկ ո՞րն էր Պագանինիի ներշնչման ենթադրյալ հիմնական պատճառը։ Ֆրանսիացի հանրաճանաչ գրող Ստենդալը, իր՝ «Ռոսինիի կյանքը» գրքում, նշում է. «Պագանինին դարձավ մեծագույն երաժիշտ ոչ թե կոնսերվատորիայում երկարատև և դժվար պարապմունքների շնորհիվ, այլ սիրո հարցում սխալ թույլ տալու, որի պատճառով՝ ինչպես ասում են, երկար տարիներ անցկացրեց մենակյաց բանտարկության և տառապանքի մեջ։ Այնտեղ նա ուներ ընդամենը մեկ մխիթարություն՝ ջութակ։ Եվ նա սովորեց ջութակին հայտնել իր հոգում և սրտում եղածը»։

ՀԳ. Այս վերջին ժամանակները մոտս ահավոր խանդի և ջղայնության զգացում է առաջանում երբ մտնում եմ ֆորումի Երաժշտություն բաժին։ Ես չունեմ կանխակալ կարծիք երաժշտության որևէ ոճի վերաբերյալ, բայց երբ տեսնում եմ թե ոնց են ոգևորված քննարկում ոճեր, կատարողներ և խմբեր, որոնք իմ սուբյեկտիվ կարծիքով իրավունք չունեն անվանվելու երաժշտություն, կատաղությունից այ սենց մտնում եմ ու հին բարի թեմաներին հարություն եմ տալիս :)

ԿԳԴ
09.04.2009, 12:10
«Պագանինին դարձավ մեծագույն երաժիշտ ոչ թե կոնսերվատորիայում երկարատև և դժվար պարապմունքների շնորհիվ, այլ սիրո հարցում սխալ թույլ տալու, որի պատճառով՝ ինչպես ասում են, երկար տարիներ անցկացրեց մենակյաց բանտարկության և տառապանքի մեջ։ Ճշմարիտ և անկեղծ արվեստը, ստեղծվում է տառապանքի արդյունքում: :)Հանճարեղ երաժիշտ, հանճարեղ արվեստագետ: :love

Jarre
05.08.2009, 22:17
Հատված Պագանինիի և Ջորջ Գորդոն Բայրոնի զրույցից։ Ես այս հատվածը անվանում եմ «Ունայնություն ունայնությանց» կամ՝ «C’est la Vie»՝ «այսպիսին է կյանքը....»։

-Դուք տխուր եք և վհատված, Բայրոն, ի՞նչ է պատահել,-հարցրեց Պագանին։ Երբեմնի փայլող, էլեգանտ և էքստրավագանտ Բայրոնը այժմ լիովին աճանաչելի է դարձել։

-Իմ թանկագին ընկեր,-պատասխանեց Բայրոնը, -հաճույքներով և զվարճություններով լի թեթևաբարո կյանքը, որով ես ապրում էի՝ ամեն կերպ փորձելով փախչել հոգեկան անհանգստություններից և երևակայության տանջանքներից, ինձ համար դարձել է անտանելի, ձանձրալի և դատարկ կյանք....

-Իսկ կանայք....

-Կանայք, ինչպես և մնացած ամեն ինչը, ձանրացրել են ինձ։ Ալբիոնի «սառը» գեղեցկուհիները միշտ ազդել են ներվերիս։ Իմ բանաստեղծություններում ես բավական անկեղծորեն եմ նշել իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Իտալուհիները ինձ դուր էին գալիս իրենց անկրկնելի անկաշկանդվածությամբ, տաքուրունությամբ.... Իսկ հիմա կարծում եմ, որ նրանք պարզապես լկտի են։ Նրանցից նույնիսկ ամենագեղեցկուհին և հնարամիտը չի կարող հետաքրքրել ինձ....

-Բայց չէ որ արվեստը, պոեզիան և փառքը կարող են լիարժեքորեն փոխհատուցել այս ամենը....

-Իմ սիրելի ընկեր, պոեզիան մինչև հիմա ինձ «պարգևել է» միայն թշնամություն և վիրավորանք։ Իսկ յուրաքանչյուր բանաստեղծությունը, յուրաքանչյուր այսպես կոչված նոր գլուխգործոցը ծնել է միայն չարակամ նախանձների մի ամբողջ հաջորդականություն.... Իսկ փառքը, դա գալիք սերունդների հարգանքի տուրքն է.... Այնքան մեծ տհաճությունների միջով պետք է անցնել այս ամենը ձեռք բերելու համար, որ ես կնախընտրեի մնալ կատարյալ անճանաչ։

-Բայրոն, դուք այսօր աննկարագրելի մռայլ և վատատես եք։

-Այդպիսին կլինեք նաև դուք, երբ ավելի լավ իմանաք կյանքի իրականությունը.... Այսօր ամբոխների ծափահարությունները, հաջողությունը, սերը ձեզ համար շատ ցանկալի են։ Բայց երբ մեծ տանջանքով ու տաղանդով դուք հասնեք այս ամենին, երբ փորձեք կյանքի այս բոլոր հաճույքները, դուք շատ շուտ կզգաք հագեցվածություն, որը ձեր հոգում կթողնի սարսափազդու դաժան դատարկություն։ Դուք սգավորի պես կօրորեք ձեր գլուխը և կհամաձայնվեք ինձ հետ. «Արժե՞ր արյդոք այս ամենը զոհել, դատարկություն ստանալու համար....»։

Ռեդ
05.08.2009, 23:43
Հանճար, տաղանդ, ջութակով սատանա, վարպետ, շատ բաներ կարելի է ասել: Իսկ ես նախընտրում եմ ծանոթանալ իրա գործերին:

Chilly
06.08.2009, 08:51
Հանճար, տաղանդ, ջութակով սատանա, վարպետ, շատ բաներ կարելի է ասել: Իսկ ես նախընտրում եմ ծանոթանալ իրա գործերին:
Վերցրու, հենց թեկուզ... սա (http://musicfond.com/music/album/-/Niccolo%20Paganini/Violin%20Concertos%201%20%26%202/?id=9899)...
կամ սա (http://www.youtube.com/results?search_query=paganini&search_type=&aq=f)...
Իմ ամենասիրած կոմպոզիտորն է Պագանինին, նրա գործերը լսում եմ և երբ տխուր եմ, և երբ ուրախ եմ, միշտ էլ կարողանում եմ գտնել դրանց մեջ խնդրիս բանալին, այդ մարդը եղել է հանճարների հանճարը... :love

Ֆոտոն
06.08.2009, 09:44
Շատ եմ սիրել այս երաժշտի կերպարը ու միշտ ինձ պատկերացրել ու զգացել եմ իր տեղը, չհասկացված ....
Իր ստեղծագործություններից բարդությամբ աչքի են ընկնում կապրիչչոները, որոնց հաղթահարելու միտումով բազմաթիվ ջաթակահարներ են տանջվել: Հայֆեցի կատարումները աչքի են ընկնում անասելի արագությամբ ու վիրտուոզ մաքրությամբ:

http://www.youtube.com/watch?v=vPcnGrie__M


http://www.youtube.com/watch?v=BHrCyuoUASk
Մենուհինի կատարումը՝

http://www.youtube.com/watch?v=ZKa-KCNsdwg
Կոգանինը՝

http://www.youtube.com/watch?v=F9LMFXQmnis
Օյստրախի նուրբ տեմբրով՝

http://www.youtube.com/watch?v=IPHjON9s_Ig

Սիրում եմ Պագանինիի՝ կիթառի ու ջութակի համար գրված գործերը՝ չնայած, որ կիթառահարները իրենց պարտիայի հեշտությունը չեն սիրում:

Կոգանի պիրկ տեմբրը երբեմն անփոխարինելի է՝(կիթառի պարտիան նվագվում է դաշնամուրով)


http://www.youtube.com/watch?v=xsFJS4I_05E


http://www.youtube.com/watch?v=H1d1qd3Zbk0

http://www.youtube.com/watch?v=px1185TohJk

Տատ
07.08.2009, 00:38
Մի հաղորդում եմ տեսել այն մասին, որ Պագանինին (հավանաբար) ոսկրային արտրիտային հիվանդություն է ունեցել, ինչն աղավաղել՝ իր դեպքում անբնական երկարացրել է մատները: Եվ որ այդ դեֆորմացիան նա ոգտագործել է իր առասպելական տեխնիկային հասնելու համար: Նրա ֆիսիկական կերպարանքը՝ այդքան ծաղրված, նույնպես արտրիտի հետևանք էր: Նաև սատանա-համեմատությունը:
Բավականին գիտական ձևով, մազի անալիզներով, ջութակահարների տրյուկերով և այլն ապացուցում էին, համոզիչ էր:

http://www.classical-composers.org/img/paganini2.jpgԾաղրանկարն իհարկե ամենալավ կերպով է ցույց տալիս մարդու բնորոշ գծերը...

http://bama.ua.edu/~emartin/gn571/delacroix/images/paganini.jpgԴելաքրուա

http://www.reproarte.com/files/images/K/kersting_georg_friedrich/0181-0022_der_geiger_niccolo_paganini.jpgԷս էլ Մսրյանը:)

Առավել ևս ապշում ես նրա տաղանդին՝ և կամքի ուժին:

Մեղապարտ
07.08.2009, 02:14
Պագանինին իմ հիշողության մեջ մեխվել է Մսրյանի խաղով:
Դա ֆանտաստիկա էր:

dvgray
07.08.2009, 03:05
Պագանինին իմ հիշողության մեջ մեխվել է Մսրյանի խաղով:
Դա ֆանտաստիկա էր:
այո
դա այլանդակության չափ գեղեցիկ էր

Մեղապարտ
07.08.2009, 03:11
այո
դա այլանդակության չափ գեղեցիկ էր
«Այլանդակը գեղեցիկ »,շատ տարորինակ է այ բալամ մի լավ բա չկարողացար գրել:

Tanamasi
07.08.2009, 14:33
այո
դա այլանդակության չափ գեղեցիկ էր

Ես կասեի գեղեցիկի չափ այլանդակ։:think Գեղեցիկը միայն Շակուռովի ձենն է։