PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մտորումներ



Tig
29.10.2007, 10:40
Մարդը պետք է հավատա, որ անհասկանալին կարելի ՝ հասկանալ,
այլապես նա չէր սկսի մտորել նրա մասին…

Մ. Գորկի

Մտորողին

«Հենց այնպես»
Կանգնած ես
Ու կարծես
Խոսում ես
Ինքդ քեզ:
Մտածում ես
Թե ինչպե՞ս
Դու կանչես,
Որ լսես ինքդ քեզ:
Ու խորհում ես
Թե ինչպե՞ս
Դու տեսնես
Ինքդ քեզ,
Որ զգաս
Ու հասկանաս
Այս աշխարհն այսքան անհաս…

Tig
29.10.2007, 16:31
Դեռ մտորումներիս արձագանքողներ չկան: փորձեմ ինքս շարունքկել:

* * *
Սև ու սպիտակի անձայն ճզմումից
Խեղդվում ենք, քամվում…
Այդ քամվածքից էլ անծայր աշխարհն է
Ծիածան դառնում…

Ծով
29.10.2007, 19:00
Դեռ մտորումներիս արձագանքողներ չկան: փորձեմ ինքս շարունքկել:

* * *
Սև ու սպիտակի անձայն ճզմումից
Խեղդվում ենք, քամվում…
Այդ քամվածքից էլ անծայր աշխարհն է
Ծիածան դառնում…
Շատ եմ սիրում հզոր մտքեր համեստ լակոնիզմի մեջ...
;)
Շարունակի՛ր...

StrangeLittleGirl
29.10.2007, 20:17
Tig, ոճդ իմ ոճն է հիշեցնում :D
Խոսքս կարճ տողերի մասին է: Քանի որ ես ինքս չեմ սիրում այդ ոճը, խուսափում եմ որևէ բան ասելուց: :D

Tig
30.10.2007, 09:51
Tig, ոճդ իմ ոճն է հիշեցնում :D
Խոսքս կարճ տողերի մասին է: Քանի որ ես ինքս չեմ սիրում այդ ոճը, խուսափում եմ որևէ բան ասելուց: :D

Ես՝ օրինակ, ցանկացած ոճ էլ, սիրում եմ, եթե այն իրոք խոսք է ասում…

…Մի ակնթարթ,
Եվս մեկը...
Ակնթարթներ շա¯տ, անհամար,
Գումարվում են այսպես իրար
Ու դառնում կյանք մարդու համար...


* * *

Մարդ արարածª
Հողից սկսված,
Եվ վերջում հողի վերածված...
Քո մեջ ունես հողից սերված
Ամեն մի գույնª
Անմար լույսից
Մինչ անսահման խոր մթություն...


* * *

Ա¯խ, ինչու? մարդիկ չեն ուզում լսել
Իրականության ձայնը աշխարհի...
Եվ ինչու? մարդիկ չեն ուզում տեսնել
Իրական տեսքը մեր ճանապարհի...


* * *

Ա¯խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն,
Պետք է կատարեն ինքնակործանում...
Ինքնակործանման միջոցով
Խորհեն,
Տառապեն,
Տանջվեն,
Ու գնահատեն կյանքը մարդկային...

Ծով
30.10.2007, 16:59
Սրանք մի տեսակ սովորական են. սուրճ խմելիս զրույց;)
Վերջերս ինձ ասում էին, որ խուսափում եմ քննադատելուց, բայց ես հենց հիմա ո՛չ քննելու եմ, ոչ էլ դատելու:D...ուղղակի իմ դատողություններն ու հարցերը...
Ձեր թույլտվությամբ...:B
1.
Սա քեզ համար բացահայտում է՞ր
2.
Հա, մարդը հողեղեն էակ է ու վերադառնում է դեպի հողը...բայց դա դեռ հարց է:P: Խնդիրն այն է, որ «շաբլոն» մտքեր են;)
3.
Կուզենայի քեզանից էլ պատասխանը լսել...ինչու՞...դու էլ մարդ ես...
4.
Ա¯խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն,
Պետք է կատարեն ինքնակործանում...
Հետաքրքիր է՝ ապրելու համար մի հատ կանխավ կործանվել:o...Կարծում եմ տրամաբանությունից զուրկ նախադասություն է. այդպես ստիպում են մտածել որպեսզի և պետք է բառերը;)

Ինքնակործանման միջոցով
Խորհեն,
Տառապեն,
Տանջվեն,
Ու գնահատեն կյանքը մարդկային...

Ըստ իս տանջվում են, տառապում, նոր միայն վերջապես մտածում կյանքին գնահատական տալու մասին.../միջոցն էլ էական չէ/
Էդքանից հետո դժվար թե ասենք կենդանական կամ բուսական կյանքը գնահատեին:think

Բայց դե կիսատ էր...
...
Ամեն դեպքում, շարունակի՛ր. ուղղակի ինձ դուր եկած քառյակից հետո ավելին էի սպասում, իսկ նրանում էս բոլորը կար՝ առանց բառերի ու զգացումների խտացման;)

Tig
31.10.2007, 09:53
Alize
Նախ ասեմ, որ կարող էիր չխուսափել քննադատություն բառից, ես նեղացկոտ չեմ, նամանավանդ եթե այն տեղին է:
Հիմա փորձեմ պատասխանել`
1. Բացահայտում չէր, բայց մի՞թե պիտի միայն գրել այն ինչը բացահայտում է…
2. Համաձայն եմ շաբլոն է, բայց եթե այդ տեղանկյունից նայենք ամեն ինչն էլ շաբլոն է`

Ամեն ինչ

Ամեն ինչ ասված է այս աշխարհում,
Բայց ամեն ինչ չէ, որ հասկացված է:
Ամեն ինչ հնչած է այս աշխարհում,
Բայց դեռ ամեն ինչ չէ, որ լսված է:
Ամեն ինչ ի տես է այս աշխարհում,
Ի տես է դրվում անվերջ, դարեդար:
Ամեն ինչ ասվում է այս աշխարհում,
Անընդհատ, կրկին, նորից, անդադար:
Ամեն մի պահի ու ժամանակի
Համապատասխան գույնով ու բույրով,
Ու ասվում է հենց այդ օրվա, պահի
Համապատասխան հնչեղությունով:
Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,
Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ...


3. Այո, ես էլ մարդ եմ և երբեք չեմ զատել ինձ, ու ինչ ասում եմ, ասում եմ նաև ինձ: Չնայած երբեմն…

Հոգու կանչ

Ինչ լավ կլիներ, որ ես ծնվեի
Ոչ թե որպես մարդ,
Այլ ես լինեի
Մի հիասքանչ, մի գեղեցիկ վարդ:
Եվ ես իմ շուրջը անվերջ լցնեի
Մի հիանալի եդեմական հոտ:
Եվ այն տարածեի անսահման հեռու
Եվ անսահման մոտ:
Կամ ես ծնվեի որպես գույնզգույն,
Որպես երփներանգ մի թիթեռ անտուն:
Եվ ճախրեի դաշտով անծայր անսահման,
Ներծծեի ծաղկանց բույն անմահական:
Կամ ձյունի տակից նայեի աշխարհին
Որպես ձնծաղիկ բլրի կատարին:
Հետո կուզեի ես դառնալ քամի,
Սլանայի անվերջ գիրկը աշխարհի:
Դառնայի մի առվակ դաշտերի միջին,
Երգեի մի նվագ անտառի մասին:
Կամ դառնայի կաթիլ, կաթիլ անձրևի,
Ցած ընկնեի վերից վրան մի ծաղկի:
Եվ ցոլայի որպես վաղորդյան ցողիկ,
Շողշողայի կարծես մի փոքրիկ ձյունիկ:
Կամ կուզենայի դառնալ մայիսյան հորդառատ անձրև,
Եվ վար թափվեի սևակնած երկնից,
Լվայի փողոցներն աղբից ու կեղտից:
Կուզեի դառնալ նաև մեկ օրվա վառ արևածագ,
Եվ այդ անսահման վառ վարդագույնը
Ձուլեի այդ օրվա երանգներին տաք,
Եվ օրը ծնվեր իմ շողերի տակ:
Կամ ձգվեի որպես երկար, շատ երկար քարավան անծայր,
Որ տարածվում է մերկ անապատով,
Կարծես ըսպիտակ թղթի վրայով
Մի գրիչի ծայր:
Եվ վերջանալով սկսվեի անընդհատ,
Ինչպես վերջանում և ըսկսվում է
Ամեն ակնթարթ...

Հա, մոռացա պատասխանեմ, մի քանի հարց էլ ավելացնեմ ու նոր պատասխանեմ`

* * *

Ի՞նչ ենք ուզում մենք իրարից
Մեր ծննդյան, սկսման օրից:
Իրար ճզմում, բզկտում ենք,
Սիրում և ատում սրտալից:
Ուրախացնում, լացացնում ենք,
Մրոտում իրար, մաքրում ենք,
Պաշտպանում ու հոշոտում ենք,
Ձորն ենք գցում ու հանում ենք:
Ի՞նչ ենք ուզում մենք իրարից
Սկսած դարերի խորքերիցª
Ոչինչ, ուղղակի ապրում ենք
Տիեզերքում այս աստղալից:


Էս հարցին դեռ առիթ կիլինի էլ ավելի հետաքրքրի պատասխան տալու:

4. Ինքնակործանում ասելով ի նկատի ունեմ պատերազմը…
Իսկ գործողությունների կատարման հաջորդականության քո մոտեցման հետ այնքան էլ համաձայն չեմ, հնարավոր է, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ միարժամանակ:

Ինչևէ շատ շնորհակալ եմ, քննադատության համար, խոստանում եմ շարունակել և սպասումներդ արդարացնել, հուսով եմ դու էլ կշարունակես:

Ծով
31.10.2007, 17:18
Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,
Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ...

Ահա...ոչնչի մեջ ամենն է պահված:) Լավ, բայց ես էլ տեսնում եմ տողերիդ մեջ ձգտում ու ներուժ ասելու մի բան, որ դեռ չի ասվել...Հավատում եմ;)

Ինչևէ շատ շնորհակալ եմ, քննադատության համար, խոստանում եմ շարունակել և սպասումներդ արդարացնել, հուսով եմ դու էլ կշարունակես:
Շնորհակալ եմ

.Ահա...ոչնչի մեջ ամենն է պահված:) Լավ, բայց ես էլ տեսնում եմ տողերիդ մեջ ձգտում ու ներուժ ասելու մի բան, որ դեռ չի ասվել...Հավատում եմ;)

Իրականում քննադատելը արվեստ ա, որին դեռևս լավ չեմ տիրապետում: Բացի այդ խուսափում եմ «նեղացնելուց», բայց շատ ուրախացա նման արձագանքի համար:)
...
Ինչ լավ կլիներ, որ ես ծնվեի
Ոչ թե որպես մարդ,
Այլ ես լինեի
Մի հիասքանչ, մի գեղեցիկ վարդ:

Ըղձականով «իզուր» ես գրել:D, չնայած, որ սիրուն ես գրել...
Վարդը գեղեցիկ է, քնքուշ, հպարտ ու մեկ էլ...մի՛ մոռացիր, որ փշեր ունի...այսինքն՝ մարդու նման;)

«Ամեն ինչ»-ով ամեն ինչ ասացիր:think;)

Apsara
31.10.2007, 17:35
Հետաքրքիր բանաստեղծություններ են, կամ մտքեր, ավելի ճիշտ, հանգավորման առումով մի քիչ կաղում ես, իսկ իմաստայինը…

Բոլոր մտքերը վաղուց գրված են,
Բոլոր երգերը վաղուց երգված են,
Բայց, մի՞թե, երբ հոգիդ ուզում է խոսել,
Պիտի լռեցնես, որ հանկարծ չասեն.
Մտքերը քո վաղուց «շաբլոն» են…

շարունակիր խոսել, պատմել, ասել այն ինչ ուզում ես, նույնիսկ գոռա, բայց մի պահի մի թաքցրու:)

Grieg
31.10.2007, 19:59
ես Հոգու կանչը հաճույքով կարդացի :)

հ.գ.: եթե մարդուկությունը շաբոլններով չշարժվեր շուտվանից չեր լինի, քանի որ բազմանալու պրոցեսը արդեն շաբլոնային է :) ..նույնիսկ մարդկանց հակաշաբլոնային տրամադրություննը նույնպես շաբլոնային է..

Ուլուանա
31.10.2007, 22:36
2. Համաձայն եմ շաբլոն է, բայց եթե այդ տեղանկյունից նայենք ամեն ինչն էլ շաբլոն է
Այո, բոլոր թեմաներն էլ, անշուշտ, արդեն շոշափվել են, դրանցից ոմանք՝ նույնիսկ ծամծմվել, բայցևայնպես, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ձևով ես արտահայտում այն, ինչի մասին արդեն վաղուց ու շատ անգամներ խոսվել է։ ;) Ամբողջ հարցն այն է, որ արժեք են ներկայացնում ու պատմության մեջ մնում այն ստեղծագործողները, որոնք կարողանում են արդեն ասվածի մասին խոսել նորովի, մինչ այդ չարտահայտված ձևով։


Ամեն ինչ

Ամեն ինչ ասված է այս աշխարհում,
Բայց ամեն ինչ չէ, որ հասկացված է:
Ամեն ինչ հնչած է այս աշխարհում,
Բայց դեռ ամեն ինչ չէ, որ լսված է:
Ամեն ինչ ի տես է այս աշխարհում,
Ի տես է դրվում անվերջ, դարեդար:
Ամեն ինչ ասվում է այս աշխարհում,
Անընդհատ, կրկին, նորից, անդադար:
Ամեն մի պահի ու ժամանակի
Համապատասխան գույնով ու բույրով,
Ու ասվում է հենց այդ օրվա, պահի
Համապատասխան հնչեղությունով:
Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,
Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ...
Այս մեկը, իմ կարծիքով, ամենահաջողվածն է։ :)

Tig
01.11.2007, 09:58
Շատ շնորհակալ եմ արձագանքների համար:
Այժմ շարունակեմ մտորումներս:

Մահ և հարություն

Էս ի՞նչ է անում աշխարհը մեր հետ:
Մեկ սպանում է, ճզմում առհավետ,
Մեկ էլ լցնում է գլխիդ բուրավետ
Ջուրն անմահական, ու գալիս ես ետ:
Հարություն առնում և կենդանանում,
Ու նոր հարվածին կրկին պատրաստվում...



Վերջին կանգառ

...Երբ որ հասնենք կանգառին մեր վերջին,
Մենք կհիշենք մեր կանգառն առաջին,
Եվ կանգառներն այն, որ զուր ենք կանգնել
Եվ կանգառներնª որոնցում չենք կանգնել...



Իրենք իրենցից փախչողներին

Վազի¯ր, փախի¯ր, ետ մի նայիր,
Դու քամուց էլ առաջ անցիր:
Վազի¯ր, փախի¯ր դու գլխիկոր,
Բայց նույն տեղը կգաս մի օր:



* * *

Աղվեսն իր անչափ փոքրիկ վանդակի
Երկարության չափն է անվերջ որոշում...
Ինչպես եսª անծայր աշխարհի, կյանքի,
Մի անվերջից դեպի մյուսն եմ գնում...
Շուրջս պտտվում...
Ու վերադառնում...



Աշխարհի ցավը

Ավտոկայանում
Մարդիկ են կանգնած,
Զզրույց են անում:
Մեկն էլ ժառանգած աշխարհի ցավը,
Երգում է, պարում, խաղում իր խաղը:
Ողորմություն է խնդրում աշխարհից...
Գոռում գոչում է նա §իր¦ ցավերից...
Շեղ հայացքներ են նրա կողմ նայում,
Ոմանք խղճում են, ոմանքª հայհոյում:
Բայց դեռ նրանցից ոչ ոք չի զգում,
Որ այդ խեղկատակն ինչ-որ տեղ նաև
Հենց իրª նայողի մեղքով է ճչում...



Վաղվա օրը, որում պիտի մենք ապրենք

«Այսօր» միմյանց բարևում ենք
Որպես պարտականություն:
«Հաջողություն»ª ցանկանում ենք
Իբրև ձևականություն:

Միմյանց հետ ընկերանում ենք,
Դրդված պահի պահանջից,
Հետո իրար մոռանում ենք
Բացակա պահանջմունքից:

Թույլին կրկին տրորում ենքª
Մեր բնույթն է այդպիսին:
Ուժեղներին քծնվում ենք,
Գլորում մեր կյանքը սին...

Բայց մենք կրկին մոռանում ենք,
Որ չենք ստեղծվել այդպիսին,
Ինքներս մեզ կործանում ենք,
Վանում մեր միջի Լույսին:

Չէ՞ որ մենք միշտ հասկանում ենք`
Մենք ենք ստեղծել այս Օրը,
Եվ այսօր էլ մենք ստեղծում ենք
Գալիք վաղվա նոր Օրը…



Ուղղում

Այսօր ինչու՞ ես հիշեցի
Դպրոցական այն դասն անցած,
Երբ բոլորս կատարեցինք
Սխալների ուղղումª անցած
Թելադրության վերաբերյալ:
Եվ կարմրեց որոշ մասեր մեր տետրերի
Կատարված այդ ուղղումներից...
Մի±թե անհնար է իրոք
Ուղղումներն այդ այնպես անել,
Որ չկարմրի ոչ մի ոք,
Կամ կարմիրն այդ լինի բուժել...
Եվ թող ոչ ոք
Այնպիսի սխալներ չանի
Որոնց ուղղելն արդեն, ցավոք,
Իրոք անհնարին լինի:

Tig
01.11.2007, 10:35
Կյանքում ամենամեծ սխալը, որ դուք կարող եք թույլ տալ, դա սխալ կատարելու հնարավորության նկատմամբ մշտապես սարսափի մեջ գտնվելն է:

Է. ՀԱՐԲԱՐԴ



Մարդը նման է ջրով լի բաժակի` հանգիստ դրված վիճակում նա պարզ է և մաքուր, բայց բավական է նրան թափահարել և նա կպղտորվի
/իր չափով/:

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ



Ընտրություն

Չկա, անկասկած
և..., և...-ը
Չկա:
Կա լոկ ...կամ...
Քանզի,
Չկա և սպիտակ, և սևը
Չկա:
Կա միայն
Կամ սև, կամ սպիտակ
Եվ այդ,
Շատ ուշ հասկացա...
Բայց և իմացա,
Որ ՈւՇ-ը դա դեռ
ԵՐԲԵՔ-ը չէ, ոչ:
Եվ դեռ ժամանակ կա ասելու.
- Ո’Չ:
Խժռող մութ սևին,
Բայց ոչ Մեծ Լույսին:
Այո, կա նաև անշուք մոխրագույն,
Բայց այն շատ դառն է իբրև կյանքի գույն...


* * *

ժամանակն է կաթում
Եվ անդարձ գլորվում
Անդունդներն անցյալի:

Նա իր հետքն է թողնում
Մեր սրտին, մեր հոգուն,
Ու տրվում անցյալին:

Ժամանակն ենք հաշվում`
Եվ անդարձ գլորվում…
Ու փնտրում ցանկալին:

Ժամանակն է կանչում
Մեր սրտին, մեր հոգուն,
… Ո?րն է մեր ցանկալին:

Եվ անձրևն է կաթում
Ու անդարձ գլորվում
Հեռուներն աշխարհի:

Եվ արևն է թափվում
Ու անդարձ մխրճվում
Մութ ձորերը դարի:

Դեռ հեռուն ենք թռչում,
Դեռ հեռվում ենք փնտրում
Մեր սրտի ցանկալին:

Եվ դեռ մեզ չենք տեսնում,
Մեզ խաբում, մեզ կեղծում
Ու կորցնում ցանկալին…


Պարզության կրակ

Ինչու? որպեսզի հիանամ պարզով,
Պիտի իմ միջից բարդության ուժով
Հանեմ պարզը ջինջ...
Կարծես թե ոչինչ...
Եվ այնժամ զգամ ուժը պարզության,
Հմայքն ու թանկը այդ լուրթ մաքրության:
Զգամ,
Գիտակցեմ,
Բարդության ուժին տրվելը անդարձ:
Եվ տենչամ, տենչամ, տենչամ վերադարձ
Դեպի մաքուրը, պարզը հասարակ...
Բայց ձգտումը այդ կմնա որպես իմ սրտի փափագ:
Եվ տանջվեմ բարդից, բարդից գիտության,
Ու հայցեմ Աստծուց կրակ պարզության...



Կանչ

Նորից նույն առավոտը,
Փչում է քթիդ իր հոտը:
Հենց այն նույն առավոտը,
Որ երեկ եկել էր մոտդ:
Նույն օրն է բացվում կարծես,
Որ բացվել էր շատ անգամներ,
Եվ ուզում ես ելնես, վազես,
Փախչես հեռու շատ մղոններ:
Բայց միևնույն է այնտեղ էլ
Կբացվի նույն առավոտը,
Եվ կրկին կուզես դու վազել ...
Գտնել քո հին առավոտը:
Բայց կգա, կգա այն օրը,
Երբ կբացվի մի առավոտª
Ու կբերի քեզ այն նորը,
Որ ելնելով այդ առավոտª
Դու կառնես մի զույգ ճերմակ թև
Ու կթռչես անսահման վեր,
Կհուրհրաս ինչպես արև,
Ու կարձակես ճառագայթներ:

Tig
01.11.2007, 10:40
* * *

Մի խուլ թխկոցª
Մի շան ահավոր վայնասուն,
Մարդը սպանեց
Անտուն, թափառող անասուն,
Որը նրան խանգարում էր
Լոկ իր «չնչին» ներկայությամբ,
Բայց դեռ մարդը չի զգում, որ
Հենց իր անհագուրդ էությամբ,
Ծնում է շատ-շատ ավելի
Բարդ խանգարող հանգամանքներ,
Եվ լցվում անհամբերությամբ...

Tig
01.11.2007, 13:42
Շող - Կաթիլ

Կաթիլ է հոսում ապակու վրա
Քեզ հիշեցնելով, որ դեմքիդ վրա
Մի նմանատիպ կաթիլ պիտ հոսեր,
Եվ դու անպայման պիտի արտասվեիր,
Բայց դեմքիդ կաթիլ էլ չի շողշողում,
Եվ քո աչքերը չեն արցունքոտվում,
Քանզի աշխարհի ցավը տեսնելով,
Քանզի աշխարհի ցավը զգալով,
Դու քարանում ես, ապառաժ դառնում,
Բայց ցավը տեսնել դու չես դադարում:

Արևն է շողում կապույտ երկնքում,
Եվ իր շողերով նա քեզ հիշեցնում,
Որ աչքերիդ մեջ մի նմանատիպ
Շող պիտի շողար,
Եվ դու անպայման պիտ ուրախանայիր,
Քանզի աշխարհում կա երջանկություն,
Քանզի աշխարհում կա գեղեցկություն,
Եվ դա տեսնելով դու պիտի ապրես,
Եվ դա զգալով դու պիտի ճախրես,
Անսահմանությամբ քո հոգին լցնես...


Մտորումներ ճանապարհին

Ձյունաճերմակ սարեր, լեռներ,
Ձյունաճերմակ տանիքներ,
Մտամոլոր քայլող ոտքեր,
Կիսացեխոտ փողոցներ:

Լուրթ երկնի տակ հիմնավորված
Մաշում եք անվերջ դարեր,
Բայց ճամփեքը դեռ մոլորված
Պտտվում են անհամբեր:

Դաշտերª թառած լեռնագոգին,
Ագռավների երամներ,
Երգերª ցնծող անծայր հոգին,
Սարից իջնող քամիներ:

Այս գնդի վրա փաթաթված
Կերտում եք ժամանակներ,
Տիեզերքում լայնատարած
Կտրում անվերջ ճամփաներ:

Երկնակամարն ամուր գրկած
Կիսակոր ծիածաններ,
Մարդ, բնության սրտից ժայթքած,
Դեռ ծնում ես գազաններ:

Ու փնտրում ես դեռ ակամա
Նորագույն ճանապարհներ,
Չհասկանալով մինչ հիմա`
Ով է ստեղծել անձրևներ...

Tig
01.11.2007, 13:43
Հարցեր - Հոնքեր

Հոնքերիս այնքան հարցեր են կախվել,
Եվ ծանրությունից հոնքերս կիտվել,
Իջնում են ցած, որ աչքերս փակեն
Աչքս թափանցող լույս-շողը խեղդեն...
Բայց դեռ տեսնում եմ լույսը աշխարհի,
Այն դեռ չի մարել գրկում խավարի:
Եվ կան դեռ շողեր, որ բիբս ծակում,
Հոգիս ու սիրտս փոքր-ինչ սփոփում,
Մի փոքրիկ հույսի նշույլ պարգևում,
Հոնքերս դեպի վերև են քաշում:
...Խավարն իհարկե առավել շատ է,
Եվ հոծ մարդկային խմբեր է պատել...
...Վեր քաշեք մարդիկ հոնքերը ձեր կախ
Մի ավելացրեք այս խավարին վախ...

Dayana
01.11.2007, 14:02
Շատ լավն են քո ստեղծագործությունները ։ :) Ապրես ։

Tig
01.11.2007, 14:14
Շատ լավն են քո ստեղծագործությունները ։ :) Ապրես ։

Շնորհակալ եմ:



Ցանց

Իմª ցանցի միջով
Անցավ ևս մի ճշմարտության մաս...
Եվ մեջս շատ քիչª անհամեմատ քիչ
Բան մնաց անցած ճշմարտությունից,
Քանզի իմ ցանցի անցքերի միջից
Շատ բան դուրս ելավ ինչպես միշտ, նորից:
Ժամեր ու օրեր, դարեր են անցնում
Եվ ես փորձում եմ իմ ցանցի անցքերն անվերջ նեղացնել:
Նեղացնել այնքան,
Որ մեջս մտած պարզ ճշմարտության
Կտորները էլ երբեք դուրս չգան...
Ինչու՞ դուրս չգան,
Նրանք անպայման,
Առանձ կասկածի ու վարանումի
Պիտի դուրս մղվեն,
Որ շրջապատի հոգու և մտքի
Ցանցերի միջով նույնպես անցնեն...
Բայց որքան էլ, որ ցանցի անցքերը փորձենք նեղացնել,
Միևնույն է, մենք միշտ ցանց կմնանք...
Եվ հենց պետք է, որ մենք ցանց էլ մնանք,
Որպեսզի ցանցի անցքերից դուրս գա
Այն «ջուրն» ավելորդ, որ ամեն տեղ կա...

StrangeLittleGirl
01.11.2007, 21:11
Էս ի՞նչ է անում աշխարհը մեր հետ:
Մեկ սպանում է, ճզմում առհավետ,
Մեկ էլ լցնում է գլխիդ բուրավետ
Ջուրն անմահական, ու գալիս ես ետ:
Հարություն առնում և կենդանանում,
Ու նոր հարվածին կրկին պատրաստվում...
Հանգերով ծանրաբեռնված է:

Tig
02.11.2007, 09:35
Հանգերով ծանրաբեռնված է:

Հանգերով ծանրաբեռնված լինելը վատ է՞:

Tig
02.11.2007, 10:01
* * *

Սիրտս ծարավ է գրչի ժայթքումի,
Երգի ու տաղի արտամղումի.
Բայց միտքս իրեն դռները փակել,
Լուսամուտներին վարագույր քաշել,
Ու մրմնջում է մոմի լույսի տակ...
...Ողջո’ւյն, հե’յ աստղ, սև կամարի տակ...






* * *

Մի խուլ թխկոց`
Մի շան ահավոր վայնասուն,
Մարդը սպանեց
Անտուն, թափառող անասուն,
Որը նրան խանգարում էր
Լոկ իր §չնչին¦ ներկայությամբ,
Բայց դեռ մարդը չի զգում, որ
Հենց իր անհագուրդ էությամբ,
Ծնում է շատ-շատ ավելի
Բարդ խանգարող հանգամանքներ,
Եվ լցվում անհամբերությամբ...



* * *

Անիմաստ ևս մի օր
Երեկվա պես ավարտվեց:
Վաղն էլ կգա` ինչպես նոր
Անիմաստ օր: Եվ սառեց
Մտքերի հոսք, զգացմունք,
Գամվեց հայացքն իմ պաղած
Դատարկության մեջ անշուք,
Կարծես մի ջրվեժ սառած:

Մեղավոր եմ և անմեղ
Անիմաստ օր վառելով,
Դարձել եմ փոքրիկ կանթեղ,
Որին մեռան փչելով:
Հանգցրեք ինձ խնդրում եմ,
Էլ ուժ չկա ճգնելու:
Կամ թողեք հանգիստ այրվեմ`
...Ձեզ էլ եմ ջերմացնելու:

Tig
02.11.2007, 10:03
Շող

Հոգիս մեռնում է ծվատվելուց,
Չորս կողմից բզկտվում է հոգիս:
Հոգիս նվվում է քարկոծվելուց,
Ախ, հոշոտվում է հոգիս:
Ուզում են ստիպեն, որ դավաճանեմ
Ինքս ինձ և իմ պարզ մտքերին...
Ուզում են ստիպեն, որ ես էլ ճզմեմ
Ինչ որ մեկին` դիմացինիս...
Բայց հոգիս դեռ ըմպում է համբերության
Լեղի բաժակն ու լռում...
Կում առ կում, որձկալով կուլ տալիս դառնության
Խուլ աղաղակն ու ծմկում...
Բայց մեկ էլ, երբ արդեն խավարն է խեղդում,
Եվ հույսն է կարծես անդարձ կոտրվում,
Հանկարծ մի փոքրիկ շող խավարը ճեղքում
Եվ կրկին ինձ կյանքի է կոչում...

StrangeLittleGirl
02.11.2007, 18:30
Հանգերով ծանրաբեռնված լինելը վատ է՞:
Որոշ դեպքերում՝ այո:
Պետք է ոչ թե գրողը հանգերի գերին դառնա, այլ՝ հանգերը նրա գերին: Կարծում եմ՝ տարբերությունը հասկացար:

Tig
03.11.2007, 11:45
Որոշ դեպքերում՝ այո:
Պետք է ոչ թե գրողը հանգերի գերին դառնա, այլ՝ հանգերը նրա գերին: Կարծում եմ՝ տարբերությունը հասկացար:

Տարբերությունը հասկանալի է, բայց ես սիրում եմ հանգերով գրել, և կարծում եմ առանձ հանգերի գրելը շատ ավելի բարդ ու պատասխանատու է, քանի որ պիտի ստացվի բանաստեղծություն այլ ոչ թե ուղղակի մտքերի շարադրվածք…



Ծնված Լույսից

Հոգիս կրկին անձրևում է,
Սրտիս ամպեր են թառել:
Մարդը մարդուն հոշոտում է,
Եվ սկսում խուլ ծիծաղել:
Լռությունը աղաչում է
Խուլ ծիծաղը սպանել:
Գթությունը ամաչում է,
Թե ինչու է նա ծնվել:
Համբերությունը կառչում է
Հույսի ծվատ շողերից:
Գիտակցությունը շնչում է,
Բայց խեղդվում գարշահոտից:
Հիշողությունը ծմկում է
Բացակա թարմությունից:
Տեսողությունը լլկում է
Հանգչելու վտանգումից:
Շնչառությունը հևում է
Անշարժության արբումից:
Լսողությունը փտում է
Անմիտ աղմուկի աղբից:
Ցանկությունները որձկում են
Իդիալականացումից:
Երազանքները փախչում են
Սին անիմաստացումից:
Իսկ ոտքերը դեռ քայլում են
Իներցիաի դրդումից:
Բայց և անվերջ սայթաքում են
Ձեռքերի շիվարումից:
Ախ, մտքերը խուլ ոռնում են
Դառը, անհույս սպասումից:
Իսկ երգերը արտասվում են
Խոսքերի խտացումից:
Է, շները կաղկանձում են
Լիալուսնի պակասից:
...Իսկ տողերս դողացնում են
Այս անհատնում շարանից...

Միայն Լույսն է, որ շողում է
Սրտի անծայր խորքերից,
Եվ մեզ անվերջ հիշեցնում է,
Որ եկել ենք Այնտեղից…

Որ սկսվել ենք Այն տեղից…

Որ սերվել ենք լուրթ Լույսից…

Tig
03.11.2007, 11:47
* * *

Ծնվում ենք ու հարմարվում ենք
Նախ և առաջ բնությանը,
Մեր արյանն ու ազգությանը,
Նախնիների պատմությանը,
Ժամանակի կրթությանը:
Հարմարվում ենք շրջապատին,
Հասարակական կարծիքին,
Հարմարվում ենք մեր կրոնին,
Նաև հարմարվել ստիպողին:
Հարմարվում ենք մենք հարմարին
Եվ նունիսկ անհարմարին,
Հետո, երբ այդ անհարմարը
Չքանում է, դառնում հարմար,
Չենք կարողանում հարմարվել
Այդ շատ հարմար անհարմարին
Ու ձգտում ենք հին՝ անհարմար,
Բայց արդեն շատ, շատ հարմարին
Ու նախանձում ենք հիմարին...
Եվ վերջապես հարմարվում ենք
Այն պայքարին, որ տարվում է
Այս աշխարհի ստեղծման օրից,
Եվ պայքարն այդ կրկնվում է միշտ ու նորից:


Հավիտենությու՞ն, թե՞ երջանիկ պահ

«Հավատացյալին» հարցրին հանկարծ.
- Ինչի՞ համար ես ապրում,- նա ասաց,
- Հավիտենական կյանքի եմ ձգտում,
Եվ ճշմարտության հասնել այս կյանքում...

Մի պատահական անցորդ այս լսեց,
«Հավատացյալի» խոսքը նա կտրեց.
- Չեմ փոխի անվերջ հավիտենական կյանքի հետ պահն այն,
Երբ քո դիմացի զույգ աչքերի մեջ
Տեսնում ես սիրո կրակներ անհուն:
Երբ քո երջանիկ զույգ ձեռքերի մեջ
Զավակիդ անհոգ քրքիջն ես լսում:
Երբ հազար տարի տանից կտրված,
Վերադառնում եսª ծնողքիդ գրկում:
Երբ սարի լանջին, ծառի տակ նստած,
Մայրամուտի վառ գույներն ես դիտում…
Հենց այս պահերն են, ակնթարթներն են
Որ պիտի կոչվեն հավիտենություն...

Tig
14.11.2007, 12:09
Արևածագ

Արևածագ,
Ի՞նչ ենք զգում բառն այս արտաբերելիս:
Արևածագ,
Ի՞նչ ենք զգում օրվա ծնունդ տեսնելիս:
Արևածագ,
Վարդակարմիր, ի՞նչ է լցնում մեր հոգին
Արևածագ,
Կարծես մի գիր՝ դաջված այրվող մեր սրտին:

Ժայռի ծայրին կարծես վառոդ
Բոցկլտում ես, հուրհրում:
Եվ Աստծո ամեն առավոտ
Նոր հույս ես մեզ պարգևում:
Քո վարդագույն բոց շողերով
Սիրո հյուսեր ես հյուսում,
Եվ քո շուրջը պտտելովª
Հյուսերով մեզ պարուրում:
Ճիշտ է, երբեմն ամպերը
Խանգարում են քեզ և մեզ,
Եվ ծածկելով քո շողերը՝
Կայծակներ են հղում մեզ:
Որոտում են, արձագանքում,
Հեղեղի մեջ մեզ առնում:
Ոմանց քշում են, խժռում,
Մթության մեջ կործանում:
Բայց կան մարդիկ, որոնց սրտում
Արևածագն է վառվում,
Եվ ցոլանքն այդ պահող մարդուն
Կայծակները չեն հասնում:
Հեղեղներից փրկվում է նա,
Պայքարում է ու տքնում,
Քանզի հոգում պահում է նա
Արևածագն անհատնում:
Ու նա գիտի, որ մի վառ օր
Արևածագն իր ներքին
Կբոցկլտա կարծես մի նոր
Հավերժական այգ կյանքի:

Tig
14.11.2007, 12:12
* * *
Մարդիկ դառնում են խոցելի,
երբ կորցնում են իմաստը...
մի ֆիլմից


Երազելուց ես շատ, շատ եմ հոգնել,
Մտածելուց էլ շատ եմ տանջվել:
Ուզում եմ հիմա աչքերս փակել
Եվ նիրհել, նիրհել, ուղղակի նիրհել
Առանց որևէ գոյաձևության:

Ոչինչ չանելուց ահավոր հոգնել,
Քանզի իմաստն եմ վաղուց կորցրել:
Անգամ փնտրելու իղձը կորցրել:
Ստիպված եմ լինել, ուղղակի լինել
Առանց որևէ ձևաբանության:

Ուզում եմ ոչ թե ես վերագտնել,
Այլ նորին, այո, նորին հանդիպել,
Բայց մենակ, այո, մենակ չլինել:
Եվ երգել, երգել, ուղղակի երգել
Առանց որևէ ձևականության:

Էխ, մարդիկ, մարդիկ, այդ ու՞ր եք հասել,
Դուք ի՞նչ եք փնտրել և ի՞նչ եք գտել,
Ուզում եք դուք էլ ուղղակի երգել,
Բայց վախենում եք նույնիսկ փորձել
Եվ ընկնում գիրկը գոյատևության...



Մթնոլորտ

Տաղտկալի, թախծալի,
այս գարնան առավոտ,
Կարծես թե ձմեռն է
կանգնած դռան մոտ:
Ինքս ինձ ես տանջում և
շնչում գարշահոտ,
Աշխարհից ես փախչում
ու դառնում եմ ամպոտ:
Տաղտկալի, թախծալի,
այս գարնան առավոտ,
Մի թռչնակ է փորձում
ներշնչել գարնան հոտ,
Բայց երկինքն է ամպածª
հոգուս պես անձրևոտ,
Եվ ձմեռն է թակում
իմ պարզ դուռը մրոտ...
Ու որքան փորձեցի
չդարձա այդքան մոտ,
Այն մարդկանց ում թոքից
դուրս կելնի գարշահոտ,
Որ ասեմ ես նրանց
խոսքերով արևոտ.
- Մենք բոլորս ունենք
ընդհանուր մթնոլորտ...

Tig
21.11.2007, 13:53
* * *
Ժամանակը կարծես թե կանգ է առել,
Քանզի այսօրը երեկ էր անցել...

Օրը օրով անց է կենում,
Գլորվում է ու լռում:
Օրը օրվա մեջ ես փնտրում,
Ինձ պատից պատ եմ զարկում:
Մեղավոր եմ, բայց ինչ անեմ,
Այլ կերպ չեմ տեղավորվում...
Օրը կգա, ես էլ կանցնեմ,
Իմ կռիվն եմ արդ փնտրում...
Բայց կռիվն այդ բկիս չոքելª
Ու ես տեղում եմ դոփում,
Եվ ճամփան իմ ես կորցրել
Ծուլության գիրկն եմ ընկնում...
Սարսափում եմ երբ զգում եմ
Ճիշտ ու սխալ, լավ ու վատ,
Սարսռում եմ, երբ լինում է
Կրկնություն... Եվ մի պատ
Անվերջ քանդում ու թափում եմ
Գլխիսª կարծես անապատ:
Եվ փոշու մեջ աղոթում եմª
Մղձավանջից դուրս եկª մարդ...


Հոգնածություն

Հոգնել եմ արդեն ես ամեն ինչից,
Առաջին հերթին ինքս ինձանից:
Առավել ևս հոգնել եմ կյանքի
Այս միապաղաղ անդարձ ընթացքից,
Անտարբերության ցավոտ հարվածից
Իրականության խեղդող ծիծաղից:
Հոգնել եմ նաև այստեղ կամ այնտեղ
Կամ մեկի հանդեպ, սխալ չանելուª
Ոչինչ չանելու անիմաստ վախից...
Չեմ ուզում խոսել,
Չեմ ուզում լսել,
Չեմ ուզում նույնիսկ ես արդեն լացել:
Եվ ծիծաղելն էլ չի հրապուրում,
Քանզի ծիծաղի առիթի դեպքում
Մինչև վերջ բացվել չեմ կարողանում:
Նայում եմ շուրջս, փորձում հասկանալ,
Թե ինչ եմ տեսնում,
Տեսնել նունպես ես չեմ ցանկանում:
Հոգնել եմ նաև ես հասկանալուց...
Հոգնել եմ ես փուչ բաներ փնտրելուց,
Անչափ հոգնել եմ ես ամեն ինչի մասին խորհելուց...
Չգիտեմ ես, թե
Ինչու՞ եմ գրում,
Ինչու՞ եմ լռում,
Ինչու՞ եմ խորհում,
Ինչու՞ եմ քայլում,
Եվ ու՞ր եմ գնում:
Գիտեմ, ինչ-որ տեղ ես պիտի հասնեմ,
Բայց այսօր անչափ, անչափ հոգնել եմ:
Հոգնել եմ նաև ես իմանալուց,
Եվ շատ եմ հոգնել հանգստանալուց…

Tig
21.11.2007, 13:57
* * *

Ինչքան պիտի փուչ «աստղերը»
Փայլատակեն մեր երկնքում:
Իրենց անվերջ սնոտությամբ
Վարակ տարածեն մեր կյանքում:
Որքան պիտի լինեն «տերը»՝
Պղծեն օդը դատարկությամբ:
Իրենց կազմած օրենքները
Լցնեն մեր գլխին գոհությամբ:
Մեղավոր է անտարբերը
Իր նեխոտած քար լռությամբ:
Ես էլ ունեմ իմ մեղքերը,
Դիմում եմ Աստծունª թողությամբ:
Երբ պիտի ուժ տա մեզ Տերը,
Իր երկնային մեծ զորությամբ,
Որ քամուն տանք սին աստղերը,
Լցնենք երկինքը մաքրությամբ:



Ճմլվող քար

Որքան հեշտ ենք մենք բերկրանքից շողում առաջին անգամ,
Եվ որքան հեշտ է այդ շողը մարում առաջին անգամ:
Դրանից հետո մենք որքան հեշտ ենք ցավից քարանում,
Նոր ուրախությամբ սրտներս լցնել ենք դժվարանում:
Բայց պետք չէ տրվել հարվածին, ցավին,
Եվ պետք է փորձել դիմադրել դավին,
Իսկ թե ինչ-որ տեղ վերածվենք քարի,
Պետք է մենք հիշենք խոսքը այն բարի,
Որ ասում են, թե`
Մարդը քարից էլ հաց է ստանում,
Եվ ասում են, թե
Մարդը քարից էլ ջուր է ծորեցնում,
Եվ դուրս քամելով հաց ու ջուր քարից՝
Վերածում է այն սրտի սիրալից...


* * *
…Գուցե մեղքի միջից լույսը ավելի լա±վ է երևում:

- Է’, վերջացրե’ք...
Չե՞ք հոգնել դուք արդյոք ձեզնից:
Ես, օրինակ, շատ եմ հոգնել...
Ինքս ինձնից
Եվ ձեզանից,
...Ամեն ինչից:
Մի շուռ եկեք,
Ի՞նչ եք տանում դուք այս օրից...
Միայն գողոն,
Որ ճանկում եք աջ ու ձախից,
Ունևորից, չունևորից,
Նվիրողից, չտվողից...
Մի՞թե արևի շողերը այդքան քիչ են,
Կամ աստղերը մեզ հերիք չեն,
Որ պիտի իրար հոշոտենք...
Գուցե այդ համին սովո±ր ենք...
Թե՞ չենք կարող մեր բերանի համը փոխել,
Եվ հավերժություն ճաշակել
Ու նրանում տարալուծվել...

Dayana
21.11.2007, 14:58
Ի՞նչ լավն են :oy

Dayana
21.11.2007, 15:00
ՄԻ առանձին էջ բացի, կամ խնդրի մոդերներին թող քո փոխարեն բացեն , որ քո բոլոր ստեղծագործությունները մի տեղում լինեն … մենք էլ կարդանք :love շատ լավն են …

Second Chance
21.11.2007, 15:04
Tig ինձ շատ հետաքրքիր է տխրությունը կամ դառնությունն է ստիպում քեզ գրել, թե եթե քեզ ուրախ և երջանիկ զգաս էլի կգրես?

Tig
21.11.2007, 15:30
Tig ինձ շատ հետաքրքիր է տխրությունը կամ դառնությունն է ստիպում քեզ գրել, թե եթե քեզ ուրախ և երջանիկ զգաս էլի կգրես?

Ես երբ երջանիկ եմ էդ ժամանակ ել եմ գրում, նամանավանդ երբ սիրահարված եմ, բայց դեռ պատրաստ չեմ էդ բանաստեղծություններս տեղադրել:)

Tig
21.11.2007, 15:33
Ի՞նչ լավն են :oy

Շնորհակալ եմ հավանություն համար::) Դայանա ջան, ես հիմնականւմ Մտորումներ ու Ընտրություն բաժնում եմ տեղադրում ստեղծագործություններս:

Tig
22.11.2007, 15:37
* * *

Այսօր մի բան պիտի գրեմ,
Բայց որտեղի՞ց, ինչի՞ց սկսեմ:
Գուցե խոսեմ ես նրանից,
Որ աշխարհում չկա ոչիչ թանկ մանկական պարզ ժպիտից:
Կամ նրանից, թե ինչու որոշ դեպքերում
Ժպիտը այդ վեր է ածվում գռեհիկ, կոշտ հռհռոցի:
Կամ եկեք խոսենք այն մասին,
Թե ինչու ենք մենք լուրթ սերը
Դարձընում լկտի, անհամ, սին:
Եվ նամանավանդ հենց «սեռը»
Հավասարեցնում բութ որսին:
Պոռնկացնում սիրախաղը մինչ լպիրշացման աստիճան,
Բայց չէ որ հենց այդ «պարզ» խաղն է
Դառնալու մի սկիզբ մաքրության...
Եվ այդ գեղեցիկ ձուլումը հակասեռ զույգ մարմինների,
Արդյունքն է այդ մարմինների հոգիների միաձուլման:
Կամ ինչու է ոսկու փայլը
Վերածվում արյան գետերի:
...Ինչու՞ նույնիսկ քաղցած գայլը
Չի լքում իր ձագուկներին...
Եվ ինչու՞ ենք խեղդում ձայնը
Մեր խղճի, մեր հոգիների:
Կամ ինչու՞ է որովայնը
Ուղեղին դարձընում գերի...

Բավ է վատից,
Սիրտս խառնեց այս ահավոր, բութ շարանից,
Եկեք հիմա խոսենք լավից,
Դարձընենք այն մեզ սրտակից:
Այ, եկեք խոսենք այն մասին,
Երբ փայլում է լիալուսին,
Ու հենվելով ՆՐԱ ուսին
Փնտրում ենք մեր պայծառ աստղին:
Կամ թե ինչպես վաղ գարնանը,
Երբ սկսվում է լալ ձնհալը,
Պաղ, նորաշունչ հողի ճեղքից,
Ձնծաղիկն է ժպտում նորից:
Եվ ծիծեռնակները կրկին
Տրվում են կապույտ երկնքին:
Երբ առվակն է գգվում հողին,
Երգեր երգում նոր, բայց շատ հին:
Կամ թաքուն դիտենք այն զույգին,
Որ փնտրում են իրենց այգին:
Փարվում միմյանց ջերմ, սրտագին,
Կարծես լինեն լոկ մի մարմին:
Ո՞նց կարող ենք մենք չհուզվել,
Եվ բերկրանքից չաղաղակել,
Երբ օրիորդն երեկվա ջահել
Կին է դարձել ու մայրացել:
Եվ գգվանքից իր մանկիկի
Աշխարհով մեկ աղաղակել.
- Մարդիկ, չարժե տրվել չարին,
Երջանիկ է միայն բարին...

Լէգնա
22.11.2007, 16:02
Բարի էր :)

Tig
28.11.2007, 09:59
Սա գրել եմ 1999-ին, բայց կարծես այսօր էլ է հնչում…

Արթնացեք մարդիկ, քնած մի եղեք

Օ՜, ազատ կյանքին լոկ նա է արժան,
Ով մարտնչում է ամեն օր ու ժամ
Ի. ԳՅՈԹԵ

Արթնացեք մարդիկ, քնած մի եղեք,
Արթնացեք, տեսեք, թե ինչ են անում
Սատանայակերպ «իշխաններն» այսօր:
Տեսեք, թե ինչպես մեր վառ սրտերում
Անտարբերության հոր են փորում խոր:
Արթնացեք, տեսեք, թե փողոցներում,
Ինչպես են սոված աչքերն արտասվում,
Տեսեք թե ինչպես հենց նույն փողոցում
Ինչ «հրաշագեղ» կառույց է շինվում:
Արթնացեք, տեսեք, թե ինչ է լինում
Մեր գեղատեսիլ աշխարհն ավետյաց:
Վեր կացեք, տեսեք, թե մեր գետերում
Ինչպես ջրերն են հոսում սևակնած:
Արթնացեք, տեսեք, թե մեր սրտերում
Ինչպես մոխրացած ցավերն են նստում:
Տեսեք, թե ինչպես խեղդած արձունքը
Դիպչելով մոխրին այն քար է դարձնում:
Արթնացեք, տեսեք, թե դեպի ուր է
Անդարձ ընթանում սերունդն այսօրվա:
Վեր կացեք, տեսեք, մեր շուրջը մուր է,
Մենք պիտի մաքրենք մուրն այդ երեկվա:
Արթնացեք, տեսեք, թե կրթությունը
Ինչպես է փլվում մեր աչքի առաջ:
Տեսեք, թե ինչպես մեծ գթությունը
Կորչում է, չքվում ամենից առաջ:
Արթնացեք, տեսեք, օտարականը
Ուզում է քանդել պապենականը:
Վեր կացեք, տեսեք, թե նյութականը
Ինչպես է խժռում մեր հոգեկանը...
Մի խոսքով, մարդիկ,
Արթնացեք,
Տեսեք
Ու ապաշխարեք:
Առաջին հերթին ձեզ գնահատեք,
Ձեր շրջապատին փորձեք արթնացրեք:
Արթնացեք, տեսեք, քնած մի եղեք...

Dayana
28.11.2007, 10:33
Վարկանիշ չէի կարող տալ , ափսոս , իսկապես շատ լավն էր ։ :love

Tig
29.11.2007, 15:01
Արժե՞ արդյոք

Արժե՞ արդյոք ճչալ կյանքում,
Որպես մանուկ իր մոր գրկում:
Արժե՞ արդյոք, որ սովորենք քայլել կյանքում,
Եթե պիտի մենք չիմանանքª
Ճիշտ, թե սխալ ենք մենք քայլում:
Արժե՞ արդյոք շնչել կյանքում,
Շնչել օդը գիտակցության,
Եթե պիտի այս աշխարհում
Չհասնենք մենք ճիշտ գիտության:
Արժե՞ արդյոք, որ հայրանանք կամ մայրանանք,
Եթե պիտի մենք չիմանանք՝
Կամենում էր արդյոք ինքը
Ճչալ,
Քայլել,
Շնչել,
Ձգտել...
Արժե՞ արդյոք, որ պայքարենք,
Պայքարենք, որ նյութ ձեռք բերենք:
Կամ պայքարենք, որ մեր հոգին
Չհասնի դուռը դժողքի:
Կամ արժե՞, որ մենք պայքարենք,
Որ բնությամբ մենք հիանանք,
Կամ պայքարենք մենք չարի դեմ,
Որ բարով մենք հարստանանք...
Արժե՞ արդյոք, որ պայքարենք
Գոյի համար՝ ոչ թե կյանքի...
Եվ ի՞նչ գնով մենք պայքարենք,
Ինքներս մեզ դավաճանե±նք,
Թե՞ մեջտեղից մենք կես լինենք...
Միևնույն է, մենք չենք կարող
Աշխարհի դրվածքը փոխել,
Եվ արժե՞ արդյոք այն փոխել:
Արժե՞ արդյոք, որ հավատանք
Արդարության հաղթանակին,
Եթե հաղթող արդարությունն էլ,
Որ հաղթի, պիտի ստի հանուն ճշտի:
Կամ արժե՞, որ մենք հավատանք
Աստծուն կամ էլ սատանային,
Եվ վերջապես արժե՞ արդյոք
Փնտրել պատասխանն այս հարցի
Արժե՞ արդյոք...
Արժե’, իրոք...



* * *
Երկու անգամ չեն ապրում, սակայն կան այնպիսիները, որոնք մեկ անգամ էլ
չեն կարողանում ապրել:
Ֆ. ՌՅՈՒԿԵՐՏ
Ու՞ր ենք գնում,
Ու՞ր ենք շտապում,
Տրորելով իրար անցնում,
Կարծես կյանքի ավտոբուսից ենք ուշանում:
Ու՞ր ենք գնում,
Ու՞ր ենք շտապում,
Միմյանց արյունն ենք մենք խմում,
Հոգիները մեր պղտորում,
Լափում, խաբում
Եվ հեռանում անմար լույսից:
Այնքան շատ ենք մենք շտապում,
Որ նույնիսկ չենք նկատում,
Թե մեր շուրջը ինչ է լինում:
Չենք նկատում,
Չենք նկատում,
Որ սկսվել է տերևաթափ:
Չենք էլ զգում,
Որ պիտ սկսվի տեղատարափ:
Չենք նկատում,
Չենք հասկանում,
Որ պիտ բացվի Արևածագ:
Չենք կամենում,
Մենք չենք ուզում,
Որ դառնանք Այգ մի նոր կյանքի,
Որ աշխարհը լուսավորվի:
Չենք նկատում,
Չենք էլ զգում,
Թե ինչպես ենք մենք մեծանում,
Ուրիշ արժեքներ վաստակում,
Չենք նկատում:
Չենք նկատում
Մենք նույնիսկ մեր կողքի սուրբ հոգիներին
Մաքուր, անմեղ մանուկներին:
Չենք նկատում,
Մենք չենք տեսնում,
Թե ինչպես են նրանք կորչում,
Մեզ են ձուլվում և շտապում:
Մեզանից էլ արագ վազում,
Ու այս կյանքի խառն ընթացքում
Իրենք էլ տեսնել չեն ուզում՝
Տերևաթափ,
Տեղատարափ,
Անձրև, կայծակ,
Ջինջ արեգակ:
Ծնունդ և մահ,
Քամի, ալիք:
Սարսափ ու ահ,
Բերկրանք ու կիրք:
Սեր, խնդություն
Կամ տխրություն...
Եվ գնում ենք, անվերջ շտապում
Ու ոչինչ էլ չենք հասկանում...

Dayana
29.11.2007, 15:13
Չե՞նք նկատում , կարծում եմ նկատում ենք ;) շատ լավն էր , ապրես :)

Tig
30.11.2007, 11:41
Կյանքի իմաստը

Ինչպես առակը, այնպես էլ կյանքը գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ:
ՍԵՆԵԿԱ

Այս աշխարհում գեղատեսիլ,
Ծնվում են ու կյանք են մտնում
Մարդիկ շատ ու բազմապիսի :
Կյանք են մտնում ու հարցնում:
- Ո՞րն է իմաստը մեր կյանքի:

Ոմանք ասում են.
- Իմաստը կյանքի
Վայելելն է հաճույքն այս փուչ աշխարհի...
Ոմանք էլ, թե.
- Իմաստը կյանքի
Աստծո պատվերի կատարումն է լոկ...
Ոմանք էլ ծնվում
Ու իրենց համար իմաստ են փնտրում:
Գտնում կամ էլ ոչ, ու երջանկանում ...
Կամ դժբախտանում...
Եվ հասկանում են, որ իրենց կյանքի
Իմաստն է դարձելª իմաստ փնտրելը...
Ոմանց կարծիքով`
Հավերժանալն է սերունդների մեջ…
Ոմանց տեսակով`
Ինքնաճանաչման և փորձության մեջ…
Կամ ինքնին Սիրո` ամեն պահի մեջ…
Ոմանք ասում են.
- Իմաստը կյանքի
Այս փուչ աշխարհում իմաստանալն է`
Կյանք - ակնթարթը պիտ օգտագործենք,
Որ իմաստանանք...
«Երանի» նրանց ովքեր ծնվում են,
Ոչինչ չեն փնտրում,
Ապրում են իրենց առօրյա կյանքով,
Կարծես մի թռչուն կամ կարծես ճպուռ..
Բայց ով իմանա, թե որն է ճիշտը,
Մարդ պիտի ծնվի, ապրի, զարգանա
Ու կյանքի վերջում, եթե հասկանա,
Որ զուր չէր այդքան իր կյանքը ապրած,
Այդ պահին կզգա իմաստը կյանքի
Ու կվերջանա, որպեսզի սկսվի...



Աստծո տված պատիվը

Ո՞վ եմ ես, ո՞վ եմ...
Դուք գիտե՞ք ով եք...
Ասա, ինձ Աստված,
Ինչու՞ ես տվել պատիվն այն սպասված,
Որ հիանանք մենք արևածագով...
Ո՞վ եմ, չգիտեմ:
Խնդրում եմ, ասեք...
Սպասեք մի րոպե,
Կարծես թե գիտեի,
Երբ պատանի էի...
Բայց որքան շատ եմ ձուլվում այս կյանքին
Օտարանում եմ այնքան աշխարհին:
Եվ մոռանում եմ,
Թե պատիվը այն, որ ՆԱ է տվել,
Թե ինձ, և թե այնª ինչու եմ ծնվել...
Եվ փնտրում եմ ես այն ճանապարհը,
Փնտրում եմ անվերջ միջոցն ու ճարը,
Որ ասեմ մարդունª թեկուզ և մեկին,
Որ վերհիշենք մենք պատիվն այն անգին,
Որ իսկզբանե Աստված մեզ տվեց
Արևածագը, սեր և պատվիրեց.
- Պահեք խորհուրդը ջինջ ծիածանի,
Ու փոխանցեք այն ձեր սերունդներին...
Ասեք, ինչու՞ ենք մենք շուտ մոռանում
Պատիվն այն, որ մեզ ի պարգև է տրվում...

Tig
06.12.2007, 11:37
Մարդաբույլ

Մարդկանցից քչերը գիտեն, որ յուրաքանչյուր մարդ
յուրահատուկ է, յուրօրինակ,
իսկ իմացողներն էլ տառապում են
աստղային հիվանդությամբ…

Դու նույնպես հասկանում ես ինձ նման,
Որ արևը շողեր ունի աննման,
Որ աստղերը մանկան աչքերի նման
Առկայծում են տիեզերքից անսահման:
Հասկանում ես, որ մի հատիկ խոսքից էլ
Կապաքինվի անհույս, անճար հիվանդն էլ:
Որ արևի և անձրևի համբույրն է
Ծիածանի հրաշք ծնունդն արարել:

Ես նույնպես հասկանում եմ քեզ նման,
Որ արևը մայր է մտնում անպայման,
Որ բարին էլ ընկնող աստղերի նման,
Չքանում է տիեզերքից անսահման:
Հասկանում եմ, որ մի հատիկ խոսքից էլ,
Մարդ կարող է հոգին ընդմիշտ ավանդել:
Որ աշխարհում բազմերանգ ծիածանն էլ
Լոկ մի խաղ է, որ երկինքն է հորինել:

Հասկանում ես, և շարունակում շնչել
Օդն այն փոշոտ, որ դու ինքդ ես ընտրել
Կյանքի դաժան, կենդանական պայքարի պարտադրումից,
Եվ ստիպված արտաշնչել
Կիսաքաղցրագարշահոտ...
...Երազիդ մոտ:

Հասկանում եմ, և շարունակում շնչել,
Օդն այն փոշոտ, որ չեմ ուզում ես ընտրել,
Բայց դե կյանքի դաժան, բարդ հարկադրումից
Ստիպված շարունակում եմ շնչել
Կիսադառնագարշահոտ...
...Երազիս մոտ:

...Իսկ ցավն այն է, որ ինչ-որ մենք հասկանում
Մենք ենք ստեղծում,
Մենք ընտրում,
Մենք հորինում...
Եվ դու «ուժեղ», իսկ ես «թույլ»,
Կազմում ենք բարդ մարդաբույլ...

Tig
08.12.2007, 14:38
* * *

Թե սիրում ես,
Սիրիր այնպես, որ տիրես:
Թե տիրում ես,
Արևի պես՝ լոկ այդպես:
Թե տրվում ես,
Տրվիր այնպես, որ գերես:
Թե գրկում ես,
Այնպես ամուր, որ ձուլվես:
Համբուրում ես,
Տե’ս, պիտի երջանկացնես:
Թե վառվում ես,
Բոցավառվիր, բայց չայրվես:
Թե փայլում ես
Աստղերի պես, տես չընկնես:
Թե ընկնում ես,
Անպայման պիտի ելնես:
Թե շնչում ես,
Պետք է, որ արտաշնչես:
Սլանում ես,
Վազիր այնպես, որ հասնես:
Թե վազում ես,
Պիտի քամուց էլ անցնես:
Թե լսում ես,
Տե’ս, որ խոսքը չկոտրես:
Թե խոսում ես,
Լոկ այնպես, որ հասկացնես:
Թե ատում ես,
Ատի’ր, բայց քեզ չկորցնես:
Թե տխրում ես,
Ոչինչ, դեռ կծիծաղես:
Ծիծաղում ես,
Դրանով պիտի կիսվես:
Անձրևում ես,
Լոկ այնպես, որ մաքրվես:
Թե երգում ես,
Հոգին խորքից պիտ շարժես:
Թե ճախրում ես,
Տե’ս, Արևին չծածկես:
Թե փնտրում ես,
Մաղթում եմ, որ քեզ գտնես:
Թե մթնում ես,
Արևածագ պիտ փնտրես:
Թե ուղղում ես,
Տե’ս, կրկին չսխալվես:
Սխալվում ես,
Գոնե պիտի ընդունես:
Թե երկնում ես,
Միայն մաքրություն ծնես:
Թե ծնվում ես,
Անպայման պիտի ապրես:
Թե ապրում ես,
Ապրիր այնպես, որ սիրես:
Թե սիրում ես,
Արևի պես՝ լոկ այդպես…

Cassiopeia
08.12.2007, 15:39
Լավն էր, ինձ շաաատ դուր եկավ:

Chilly
10.12.2007, 13:45
Այսքան ժամանակ չէի կարդացել գրածներդ, լավ ես գրում, ուժեղ, ու միաժամանակ գեղեցիկ, կշարունակեմ հետևել բանաստեղծություններիդ,
Մի խոսքով, մարդիկ,
Արթնացեք,
Տեսեք
Ու ապաշխարեք:
Առաջին հերթին ձեզ գնահատեք,
Ձեր շրջապատին փորձեք արթնացրեք:
Արթնացեք, տեսեք, քնած մի եղեք...
Լավ էր ;)

Tig
10.12.2007, 15:37
Անչափ շնորհակալ եմ կարծիքների համար:)


* * *

Ես սիրում եմ տերևների խշխշոցը,
Ինչպես զովքն է սիրում ծառին,
Կամ արևն է դիպչում քարին:

Ես սիրում եմ առվակների քչքչոցը,
Ինչպես ամպն է գրկում սարին,
Կամ անձրևն է տրվում հողին:

Սիրում եմ և մանկան ծիծաղի զնգոցը,
Ինչպես հավքը ջինջ երկնքին,
Կամ ուռենին խոնավ հողին:

Եվ սիրում եմ ես մարդկային խոսքն ու գործը,
Ինչպես օվկիանը ցամաքին,
Կամ աղավնին իր ձագերին:


* * *

Տերևներն են մեղմ վար իջնում,
Ջուրն է քչքչում անց կենում:
Արևն իր ճամփով լուռ գնում,
Քամին փողոցներն է ավլում:

Կոպերդ մերթ ընդ մերթ փակվում,
Քունն է դանդաղ քեզ պարուրում:
Օրը հողմի պես պտտվում
Ու իր ընթացքն է կրկնում:


* * *

Ինչի՞ց է սկսվում անձրևը՝ գիտե՞ք:
Նա սկսվում է այն անգույն ջրից,
Որը գետերից, ծովից, օվկիանից
Վեր համբարձվելով՝ դառնում է մաքուր, սպիտակ գոլորշի:
Եվ այդ գոլորշին կոչվում է ամպեր:
Ու մաքրությունն այդ կարծես անհամբեր
Աշխարհի կեղտը տեսնում, զայրանում,
Մթագնում է և ահեղ որոտում:
Շանթարձակում է որպեսզի տեսնի
Առավել աղտոտ վայրերն աշխարհի,
Եվ սկսում է նա դառն արտասվել
Ու պարզ մաքրության արցունքներ թափել:
Ներծծվում է նա մինչ հողի խորքը,
Նրանից նաև ծնվում է զովքը:
Եվ ձուլվում նորից գետերին, ծովին,
Ձուլվում է նաև հսկա օվկիանին,
Ու լուրթ մաքրության մի փոքրիկ մասնիկ
Հաղորդում է նա աշխարհին՝ մարդիկ:
Իսկ լացի վերջում շողն այդ սպիտակի,
Անցնելով միջով ջրի կաթիլի,
Վերածվում է մի կոր ծիածանի:
Ու պինդ գրկելով ամբողջ աշխարհին
Մաքրության բույրն է տարածում չորս դին:

Tig
11.12.2007, 12:33
Չնաըած "Աղջի" բառը գրական չի ու նույնիսկ տհաճ բառա, բայց մենք շատ ենք օգտագործում ու կարծում եմ այստեղ հնչում է տեղին՝


Անձրև

- Աղջի’, ու՞ր ես, տուն արի:
- Չէ, խաղում եմ, չեմ գալիս:
- Աղջի’, անձրև է գալիս:
- Ինձ անձրևն է դուր գալիս:
- Ու՞մ հետ ես, աղջի’ խաղում,
Տե’ս, մարդ չկա էլ բակում:

Այդ պահին ինձ չեմ զսպում.
- Անձրևի հետ է խաղում:

Եվ նա բերկրանքից շողում,
Անձրևի տակ է վազում.
- Հա’, մամ, նա ճիշտ է ասում,
Անձրևի հետ եմ խաղում...

...Անձրևից չկշտացած գալիս է
կողքիս նստում.-
- Ես անձրև շատ եմ սիրում,
Բայց երբ նրա հետ նաև
Արեգակն է շողշողում:

- Դու չես էլ պատկերացնում,
Թե ես ինչքան եմ սիրում,
Երբ տաք անձրևն է թափվում
Ու մինչ ոսկորդ թրջում...
- Չէ, ես այն սառն եմ սիրում,
Բայց նրանից չեմ մրսում...

Մոր ձայնն է կրկին լսվում.
- Աղջի’, տես, ցուրտ է դրսում,
Երևում է դու այսօր
Մի լավ ծեծի ես սպասում...

Նա տեղից վեր է ցատկում,
Մեկ էլ անձրևին գրկում,
Ինձ մի ժպիտ նվիրում,
Եվ դեպի տուն է վազում:


* * *

Ա¯խ, որքան երկար,
Ինչքա¯ն երկար եմ սպասել, որ դու գաս,
Որքա¯ն գիշերներ,
Երեկոներ եմ անքուն երազել, որ մի օր կգաս:
Հույսս չէի կտրել,
Գիտեի անպայման, շուտով պիտի գաս:
Ճիշտ է քիչ տխրել,
Բայց համբերում էի, չէ որ դու կգաս:

Եվ... Օ¯, ինչ բերկրանք,
Ի¯նչ երանելի մի պարզ ցնծություն:
Վերջապես եկար,
Եվ ինձ բերեցիր ճերմակ մաքրություն:
Հե¯յ, մարդիկ «անճար»
Տեսեք, գտել եմ...
Ձեզ նույնն եմ մախթում...
Իմ սպիտակ հանճար,
Իմ հանգստություն,
Իմ փափուկ, պաղ Ձյուն:

Chilly
11.12.2007, 12:36
ձյունը լավն էր, բայց ձյան փոխարեն վերջում ուրիշ բանի էի սպասում :), լավ խաբեցիր ;):D

Tig
12.12.2007, 18:23
Աշնան երգը

Աշնանային պաղ քամին
Շոյում է իմ դեմքը,
Ու գրկելով աշխարհին՝
Երգում է իր երգը:
Երգում է նա այն մասին,
Որ երկնի ամպերը
Կհավաքվեն միասին՝
Կտեղա անձրևը:
Ոսկեզօծվում է հանկարծ
Շրջակա կանաչը
Ու մի մեծ շուրջպար բռնած՝
Երգում վերջին կանչը:
Քամին երգում է, երգում
Աշնան զով երգերը:
Պարում են, անվերջ պարում
Ծառի տերևները:
Արագիլներն են լսում
Աշնանային երգը,
Ու երամներ են կազմում՝
Երգում չուի երգը:
Շներն են հեռվում հաչում՝
Ոռնում իրենց երգը:
Ձմռան շունչն է խուլ լսվում՝
Պատրաստում իր երգը:


Տարերք
Հողը ցնցվում է խուլ մռնչյունով,
Եռում, ժայթքում է այրող շիթերով,
Քանդում է տներ, քաղաքներ, գյուղեր...
Իր ցնցումներով բերում է ավեր:

Բայց մեկ ել տեսնես նա ծլարձակում,
Կանաչում է և նոր կյանք պարգևում:
Մեկ ավերում է, մեկ էլ կառուցում,
ՈՒ այսպես կյանքի ընթացքն է գնում:

Փչում է քամին ահեղ ու հզոր
Կարծես աշխարհը իրենն է այսօր,
Քամին փչում է և ավերում է
Այն ամենն ինչ որ նա հանդիպում է:

Կրակն այրում է ախորժակով մեծ,
Բարձրացնելով վեր բոց և ծուխ ու պեծ:
Այրում է դաշտեր, անտառներ, տներ...
Այրվածքի ոգին նա հանում է վեր:

Ջուրը խշշոցով ու հռնդյունով
Շառաչում է վար մի մեծ պայթյունով,
Ջնջում է ջուրը իր ճանապարհին...
Չի խնայում նա նույնիսկ քարին:

Ջնջում է նաև մարդ արարածը,
Քանդում է նույնիսկ իր կառուցածը,
Ավերում է նա ինչպես կրակը,
Հողը, ջուրը, օդն ու ժամանակը:

Ավերում է ու փորձում կառուցել,
Նոր ծնված մտքին, նոր շունչ պարգևել
Կառուցում է նա ինչպես կրակը,
Հողը, ջուրը, օդն ու ժամանակը:

Բայց ինչքան էլ որ նորը նոր լինի,
Նա հին հներից տեսքով կփոխվի,
Եվ էությունը կառուցված նորի
Նույնն է, ինչ որ շատ-շատ հների:

Dayana
13.12.2007, 12:48
Շատ լավն են քո բանաստեղծությունները :)

Tig
13.12.2007, 15:11
Շատ լավն են քո բանաստեղծությունները :)

Շնորհակալ են բոլոր կարդացողներից…:)


* * *

Ասում են, թե Հրաշք չկա,
Ապա ի՞նչ է ծնվելը:
Ասում են, թե Հրաշք չկա,
Ապա ի՞նչ է շնչելը:
Կարծում են, որ Հրաշք չկա,
Բա ի՞նչ է Քեզ տեսնելը:
Թվում է, թե Հրաշք չկա,
Ասա, ի՞նչ է սիրելը:

Ասում են, թե Իմաստ չկա,
Ապա ի՞նչ է փնտրելը:
Ասում են, որ Իմաստ չկա,
Բա էլ ի՞նչ է գտնելը:
Կարծում են, թե Իմաստ չկա,
Բա ի՞նչ է հանդիպելը:
Թվում է, թե Իմաստ չկա,
Սակայն զուր չէ սպասելը:

Ասում են, թե Ճամփա չկա,
Եվ հեռու են սարերը:
Ասում են, որ Ճամփա չկա,
Եվ զուր են ճրագները:
Կարծում են, թե Ճամփա չկա,
Դեպի հոգու խորքերը:
Թվում է, թե Ճամփա չկա,
Եվ ի զուր են խոսքերը:

Բայց չէ, հաստատ, Աստված վկա,
Շատ հեռու չեն սարերը:
Չէ, չէ, գիտեմ, Աստված վկա,
Որ զուր չեն ճրագները:
Հաստատ գիտեմ, Աստված վկա,
Դեռ կլսվեն խոսքերը:
Որ կտանեն, Աստված վկա,
Դեպի հոգու խորքերը:

rainbow
13.12.2007, 15:25
Հիանալի է:hands

Tig
14.12.2007, 15:34
Հիանալի է:hands

Շնորհակալություն:

Աբստրակտ

- Ո՞նց ես ընկեր:
- Է, կանք էլի:
- Ի՞նչ կա չկա:
- Ջանսաղություն:
- Գիտե՞ս ընկեր, երեկ էլի
արեցին հայտարարություն,
թե իբր մեր մոլորակը
պտտվում է Արևի շուրջ:
- Այո, գիտեմ՝
մարդ էլ լինի այդքան անլուրջ:
Լավ է խոսեն նրա մասին,
Որ այս գիշեր պիտի լինի լիալուսին:
- Ի՞նչ ես խոսում, իմ թանկագին,
թանկացել է արդեն գինին,
Էլ չենք կարող մենք գինովնալ,
աստղերի շողով հիանալ:
- Է¯, ինչ աստղեր, երեկ մի մարդ,
ձեռքին առած մի մեծ թակարդ, որս էր անում...
- Եվ ի՞նչ էր այդ մարդը որսում:
- Ասում էր, որ ցանկանում է
ծաղիկների բույրը որսալ և վաճառել,
ու այդ փողով հարստանալ
և գնել մի տասը երազ...
- Է¯, ի՞նչ երազ:
Չգիտե՞ս, որ ժամանակն է
դուրս գալ մանկական հասակից:
- Բա ի՞նչ անեմ, չէ՞ որ կաղնին
դեռ կանգնած է ճանապարհին:
- Ճիշտ է ընկեր: Էլ ի՞նչ ասեմ:
Քեզանից շնորհակալ եմ:
Հաջողություն քեզ վաղաժամ...
- Քեզ էլ, եղիր միշտ անբաժան...

:think չնայած աբստրակցիան այնքան էլ չեմ հասկանում…

Մանոն
15.12.2007, 16:30
Tig,ջան, փոքր ինչ պարզունակ ես գրում, բայց` հանգավորված ու համահունչ:


Արթնացեք, տեսեք, օտարականը
Ուզում է քանդել պապենականը:
Վեր կացեք, տեսեք, թե նյութականը
Ինչպես է խժռում մեր հոգեկանը...

Հասկանում եմ մտահոգությունդ…


Ասում են, թե Իմաստ չկա,
Ապա ի՞նչ է փնտրելը:
Ասում են, որ Իմաստ չկա,
Բա էլ ի՞նչ է գտնելը:
Կարծում են, թե Իմաստ չկա,
Բա ի՞նչ է հանդիպելը:
Թվում է, թե Իմաստ չկա,
Սակայն զուր չէ սպասելը:

Կյանքի իմաստն էլ լավն էր:

lili-4
15.12.2007, 19:53
Շնորհակալություն:

Աբստրակտ

- Ո՞նց ես ընկեր:
- Է, կանք էլի:
- Ի՞նչ կա չկա:
- Ջանսաղություն:
- Գիտե՞ս ընկեր, երեկ էլի
արեցին հայտարարություն,
թե իբր մեր մոլորակը
պտտվում է Արևի շուրջ:
- Այո, գիտեմ՝
մարդ էլ լինի այդքան անլուրջ:
Լավ է խոսեն նրա մասին,
Որ այս գիշեր պիտի լինի լիալուսին:
- Ի՞նչ ես խոսում, իմ թանկագին,
թանկացել է արդեն գինին,
Էլ չենք կարող մենք գինովնալ,
աստղերի շողով հիանալ:
- Է¯, ինչ աստղեր, երեկ մի մարդ,
ձեռքին առած մի մեծ թակարդ, որս էր անում...
- Եվ ի՞նչ էր այդ մարդը որսում:
- Ասում էր, որ ցանկանում է
ծաղիկների բույրը որսալ և վաճառել,
ու այդ փողով հարստանալ
և գնել մի տասը երազ...
- Է¯, ի՞նչ երազ:
Չգիտե՞ս, որ ժամանակն է
դուրս գալ մանկական հասակից:
- Բա ի՞նչ անեմ, չէ՞ որ կաղնին
դեռ կանգնած է ճանապարհին:
- Ճիշտ է ընկեր: Էլ ի՞նչ ասեմ:
Քեզանից շնորհակալ եմ:
Հաջողություն քեզ վաղաժամ...
- Քեզ էլ, եղիր միշտ անբաժան...

:think չնայած աբստրակցիան այնքան էլ չեմ հասկանում…

Ապրես, աբստրակտ ոճում շատ լավ ես արտահայտվում, սահուն, պարզ ու անմիջական, կարծես չկա մի հատվածից մյուսին անցնելու սահման, կտրտում… Կարդալիս տպավորություն է, ասես զրուցում ես ինքդ քո հետ: Շարունակիր քո աբստրակտ ոճը:)

Ուլուանա
15.12.2007, 20:37
Անկեղծ ասեմ. ստեղծագործություններդ գաղափարական առումով շատ լավն են,:ok բայց բանաստեղծական առումով ահագին աշխատելու, հղկելու բան ունես։ ;)

Tig
17.12.2007, 15:54
Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, կարծիքների և խորհուրդների համար::)

* * *

ժամանակն է կաթում
Եվ անդարձ գլորվում
Անդունդներն անցյալի:

Նա իր հետքն է թողնում
Մեր սրտին, մեր հոգուն,
Ու տրվում անցյալին:

Ժամանակն ենք հաշվում`
Եվ անդարձ գլորվում…
Ու փնտրում ցանկալին:

Ժամանակն է կանչում
Մեր սրտին, մեր հոգուն,
… Ո՞րն է մեր ցանկալին:

Եվ անձրևն է կաթում
Ու անդարձ գլորվում
Հեռուներն աշխարհի:

Եվ արևն է թափվում
Ու անդարձ մխրճվում
Մութ ձորերը դարի:

Դեռ հեռուն ենք թռչում,
Դեռ հեռվում ենք փնտրում
Մեր սրտի ցանկալին:

Եվ դեռ մեզ չենք տեսնում,
Մեզ խաբում, մեզ կեղծում
Ու կորցնում ցանկալին…

rainbow
17.12.2007, 16:18
:) հավանում եմ քո երկերի պարզությունը

Tig
20.12.2007, 12:12
Էս ամռան եմ գրել, մոծակները լավ քրքրել էին:)

Մի կաթիլ արյուն

Լիալուսնի տակ
Նստած վայելում էի իրիկվա քամին,
Ու ականջ դնում
Քամու և ծառի նուրբ սիրախաղին:
Հանկարծ մի մոծակ
Իր սուր տզզոցով նստում իմ ուսին
Եվ ախորժակով
Հագուրդ է տալիս նա իր ծարավին:
Ու գողանալով մի կաթիլ արյուն
Թառում է օրոր երգող եղեգին:
Վաղ առավոտյան նա վեր է թռչում,
Որ դիմավորի արևածագին,
Եվ հենց այն պահին,
Երբ ողջունում էր առաջին շողին՝
Հանդիպեց հսկա ծեր ծիծեռնակին...
Արյունս անցավ ավետաբերին,
Եվ տրվեց անծայր կապույտ երկնքին..
Ծիծեռնակն իրոք ծեր էր ահագին
Ու աշնան վերջին ավանդեց հոգին,
Տվեց մարմինն իր մեր այգու հողին...

Նոր գարուն բացվեց ծիծեռնակներով
Եվ շուրջը լցրեց զմրուխտ կանաչով:
Այնտեղ ուր վաղուց ծիծեռն էր հանգել
Ելակի մի մեծ թուփ էր կանաչել:
Ու մի օր հենց այդ թփի վրայից,
Լայն տերևների փոքրիկ արանքից,
Մի կարմիր ելակ ինձ աչքով արեց
Եվ ախորժակս հիմքից գրգռեց:
Ելակն ալ կարմիր առա ափիս մեջ՝
Կարծես արյուն էր ներծծել իր մեջ:
Առա բերանս հրաշքն այդ կյանքի
Ու փառք տվեցի բնության ջանքին...

Dayana
20.12.2007, 12:25
Ինչ լավն ա :)
Սիրտս Կլումբիկ ուզեց :oy

Chilly
20.12.2007, 12:31
Ինչ լավն ա :)

ինչն ա լավ, կանիբալիզմ ա քարոզում :D



իսկ եթե լուրջ - լավ էր ;)

Tig
20.12.2007, 13:00
Սիրտս Կլումբիկ ուզեց :oy

Ափսոս ձմեռա, թե չէ մեր այգում աճումա;)
Շնորհակալություն:)

Ավելացվել է 58 վայրկյան անց

ինչն ա լավ, կանիբալիզմ ա քարոզում :D



իսկ եթե լուրջ - լավ էր ;)

Շատ լուրջ շնորհակալություն Chilly ջան;)

Dayana
20.12.2007, 14:07
Ափսոս ձմեռա, թե չէ մեր այգում աճումա;)
Շնորհակալություն:)



Շատ բարի, կսպասեմ ամռանը :oy

Tig
24.12.2007, 11:06
Էս վերջերս մուսաս չի այցելում:( երևի սիրահարվածության կորստի հերևանք է:
Սա գարնանն եմ գրել:

* * *
Այսօր ցուրտ չէ,
Բայց մրսում եմ:
Եվ տխուր չէ,
Բայց տխրում եմ:
Այսօր մութ չէ,
Բայց մթնում եմ:
Եվ մրուր չէ,
Բայց ամպում եմ:
Սիրտս լուռ չէ,
Բայց լռում եմ…
Թեկուզ հուր չէ,
Բայց այրվում եմ:
Հոգիս ծուռ չէ,
Բայց ճկվում է:
Եվ խնդուն չէ,
Բայց սպասում է:
Ամպս ծուխ չէ,
Եվ ճախրում է:
Աչքս թուխ չէ,
Եվ փայլում է:
Վարդս փուշ չէ,
Բայց «ծակում» է:
Սերս հուշ չէ,
Եվ ապրում է:
Կյանքս ծով չէ,
Բայց ծփում է:
Ափս մոտ չէ,
Բայց ձգտում եմ:
Դարդս նոր չէ,
Եվ եփվում է:
Խոսքս կոր չէ,
Եվ գրվում է:

Լէգնա
24.12.2007, 11:09
Էս վերջերս մուսաս չի այցելում:( երևի սիրահարվածության կորստի հերևանք է:
Սա գարնանն եմ գրել:

* * *
Այսօր ցուրտ չէ,
Բայց մրսում եմ:
Եվ տխուր չէ,
Բայց տխրում եմ:
Այսօր մութ չէ,
Բայց մթնում եմ:
Եվ մրուր չէ,
Բայց ամպում եմ:
Սիրտս լուռ չէ,
Բայց լռում եմ…
Թեկուզ հուր չէ,
Բայց այրվում եմ:
Հոգիս ծուռ չէ,
Բայց ճկվում է:
Եվ խնդուն չէ,
Բայց սպասում է:
Ամպս ծուխ չէ,
Եվ ճախրում է:
Աչքս թուխ չէ,
Եվ փայլում է:
Վարդս փուշ չէ,
Բայց «ծակում» է:
Սերս հուշ չէ,
Եվ ապրում է:
Կյանքս ծով չէ,
Բայց ծփում է:
Ափս մոտ չէ,
Բայց ձգտում եմ:
Դարդս նոր չէ,
Եվ եփվում է:
Խոսքս կոր չէ,
Եվ գրվում է:


Լավն է շատ, սիրում եմ կարճ, բայց իմաստալից խոսքերով բանաստեղծություններ: :)

հ.գ. դու փորձիր այցելել մուսայիդ ;)

Tig
24.12.2007, 11:11
հ.գ. դու փորձիր այցելել մուսայիդ ;)

Ախր նա հեռույա՝ Դիլիջանում: Համ էլ ինձ չի սպասում:(

Լէգնա
24.12.2007, 11:12
Ախր նա հեռույա՝ Դիլիջանում: Համ էլ ինձ չի սպասում:(

Դիլիջանը հեռու է :o , տնաշեն, եթե դա հեռուն է, բա իմ հեռուն որտեղ ա :D
Ամանորին գնալու եմ, անցնելու եմ այնտեղով, ի՞նչ փոխանցեմ :oy

Tig
24.12.2007, 11:19
Դիլիջանը հեռու է :o , տնաշեն, եթե դա հեռուն է, բա իմ հեռուն որտեղ ա :D
Ամանորին գնալու եմ, անցնելու եմ այնտեղով, ի՞նչ փոխանցեմ :oy

Հեռու է, էն պատճառով, որ նա ինձ չի սպասում…
Փոխանցիր, որ ես դեռ սպասում եմ նրա սպասելուն…

Լէգնա
24.12.2007, 11:21
Հեռու է, էն պատճառով, որ նա ինձ չի սպասում…
Փոխանցիր, որ ես դեռ սպասում եմ նրա սպասելուն…

Ինձ էլ չի սպասում, բայց իմ հեռուն քթիս տակ է :P
Եղեց, կփոխանցեմ, բայց սպասելով տուն չես պահի, գործի անցիր :)

rainbow
24.12.2007, 12:17
Էս վերջերս մուսաս չի այցելում:( երևի սիրահարվածության կորստի հերևանք է:
Սա գարնանն եմ գրել:

* * *
Այսօր ցուրտ չէ,
Բայց մրսում եմ:
Եվ տխուր չէ,
Բայց տխրում եմ:
Այսօր մութ չէ,
Բայց մթնում եմ:
Եվ մրուր չէ,
Բայց ամպում եմ:
Սիրտս լուռ չէ,
Բայց լռում եմ…
Թեկուզ հուր չէ,
Բայց այրվում եմ:
Հոգիս ծուռ չէ,
Բայց ճկվում է:
Եվ խնդուն չէ,
Բայց սպասում է:
Ամպս ծուխ չէ,
Եվ ճախրում է:
Աչքս թուխ չէ,
Եվ փայլում է:
Վարդս փուշ չէ,
Բայց «ծակում» է:
Սերս հուշ չէ,
Եվ ապրում է:
Կյանքս ծով չէ,
Բայց ծփում է:
Ափս մոտ չէ,
Բայց ձգտում եմ:
Դարդս նոր չէ,
Եվ եփվում է:
Խոսքս կոր չէ,
Եվ գրվում է:

Գեղեցիկ տողեր էին :)

Tig
24.12.2007, 12:40
Էս էլ «սպասելու» մասին, էլի վաղուց եմ գրել:

Սպասում ընթացքի, որ կանգ չի առնում

Կյա՞նքն է ընթանում,
Թե՞ մենք ենք անցնում օրերի միջով:
Կյանքն է ընթանում,
Փորձում ենք անցնել դարերի միջով:
Կյանքն է ընթանում
Մեր սպասումների, հույսերի միջով:
Կյանքն է ընթանում,
Ոմանց համար էլ երազի միջով:

Ինչու՞ ենք սպասում,
Եթե ամեն ինչ մեր մեջ է, ներսում:
Ինչի՞ն ենք սպասում,
Սիրուն, մեր կեսին, թե հավատալուն:
Թե՞ չենք գիտակցում,
Որ ժամանակն է անդարձ ընթանում:
Ինչու՞ ենք սպասում,
Եթե սպասումն է հենց մեզ կործանում:

Իսկ այս ընթացքում
Ինչու՞ գետերը միշտ ծով են դառնում,
Ծովերն էլ միշտ ամպ,
Ու վերջ ի վերջո գետի վերածվում:
Եվ այս ընթացքում
Հոսանքները մեզ դեպ ու՞ր են տանում:
Ու այս ընթացքում
Երեկվա շողը ինչու՞ է մարում...

Լէգնա
24.12.2007, 12:49
Էս էլ «սպասելու» մասին, էլի վաղուց եմ գրել:

...

Եթե աղջիկ գրած լիներ, + կտայի մի հատ :)
բայց... տղու սպասելը ո՞րն է :8
Ախր տղան Սպասումի աչքերին երբեք չպիտի նայի :oy

Chilly
24.12.2007, 13:28
Եթե աղջիկ գրած լիներ, + կտայի մի հատ :)
բայց... տղու սպասելը ո՞րն է :8
Ախր տղան Սպասումի աչքերին երբեք չպիտի նայի :oy

լավն էր, բայց Լեգնան ճիշտ ա... տղեքը չան սպասում... մաքսիմում համբերում են :D

Dayana
24.12.2007, 13:32
Եթե աղջիկ գրած լիներ, + կտայի մի հատ :)
բայց... տղու սպասելը ո՞րն է :8
Ախր տղան Սպասումի աչքերին երբեք չպիտի նայի :oy

Այ ապրես :hands

Tig
24.12.2007, 13:34
Եթե աղջիկ գրած լիներ, + կտայի մի հատ :)
բայց... տղու սպասելը ո՞րն է :8
Ախր տղան Սպասումի աչքերին երբեք չպիտի նայի :oy

Լէգնա ջան, էս նրան սպասելուն չէր վերաբերվում, սա ընդհանրապես սպասման վիճակի արգասիքա ու կարծում եմ անկախ սեռից ցանկացած մարդ էլ հայտնվումա նման վիճակում, երբ չես հասկանում ինչ պիտի անես ու…

Ավելացվել է 6 րոպե անց

…վատիկը չէր:)…

Մերսի, բայց ոնց որ թե լավ չհասկացան ինչ եմ ուզում ասել, երևի դրան նախորդող գրառումների հետևանքնա::)

rainbow
24.12.2007, 14:00
Էս էլ «սպասելու» մասին, էլի վաղուց եմ գրել:

Սպասում ընթացքի, որ կանգ չի առնում

Կյա՞նքն է ընթանում,
Թե՞ մենք ենք անցնում օրերի միջով:
Կյանքն է ընթանում,
Փորձում ենք անցնել դարերի միջով:
Կյանքն է ընթանում
Մեր սպասումների, հույսերի միջով:
Կյանքն է ընթանում,
Ոմանց համար էլ երազի միջով:

Ինչու՞ ենք սպասում,
Եթե ամեն ինչ մեր մեջ է, ներսում:
Ինչի՞ն ենք սպասում,
Սիրուն, մեր կեսին, թե հավատալուն:
Թե՞ չենք գիտակցում,
Որ ժամանակն է անդարձ ընթանում:
Ինչու՞ ենք սպասում,
Եթե սպասումն է հենց մեզ կործանում:

Իսկ այս ընթացքում
Ինչու՞ գետերը միշտ ծով են դառնում,
Ծովերն էլ միշտ ամպ,
Ու վերջ ի վերջո գետի վերածվում:
Եվ այս ընթացքում
Հոսանքները մեզ դեպ ու՞ր են տանում:
Ու այս ընթացքում
Երեկվա շողը ինչու՞ է մարում...


:) նման սպասումները միշտ արդարացվում են ...

egoist
24.12.2007, 14:11
լավ էր....


բայց... տղու սպասելը ո՞րն է :8
Ախր տղան Սպասումի աչքերին երբեք չպիտի նայի :oy
բոլորս էլ ապրում ենք սպասումի զգացումով, մարդու սեռը հաստատ այստեղ կապ չունի.....

Լէգնա
24.12.2007, 14:13
լավ էր....


բոլորս էլ ապրում ենք սպասումի զգացումով, մարդու սեռը հաստատ այստեղ կապ չունի.....

Չէ...
օրինակ լիքքը հարցերում, եթե միայն Ես տղա լինեիիիիի...:(
դե իմ համար այդպես է, եթե Տղա, ուրեմն հեռու Սպասում ձաձան :)

հ.գ.Տիգ ջան, կներես օֆֆթոփի համար :love

egoist
24.12.2007, 14:21
Չէ...
օրինակ լիքքը հարցերում, եթե միայն Ես տղա լինեիիիիի...:(
դե իմ համար այդպես է, եթե Տղա, ուրեմն հեռու Սպասում ձաձան :)

Իմ ասած այն է , բոլորն էլ սպասում են ինչ-որ բանի, գուցե տղանրը ու աղջիկները տարբեր բաների են սպասում և իրենց գործելակերպը տարբեր է , բայց սպասման վիճակում տղաները էլ են հայտվում… եթե աղջիկ լինելը ինչ-որ տեղ խոչընդոտում է քեզ դա ուրիշ հարց:

Լէգնա
24.12.2007, 14:29
Իմ ասած այն է , բոլորն էլ սպասում են ինչ-որ բանի, գուցե տղանրը ու աղջիկները տարբեր բաների են սպասում և իրենց գործելակերպը տարբեր է , բայց սպասման վիճակում տղաները էլ են հայտվում… եթե աղջիկ լինելը ինչ-որ տեղ խոչընդոտում է քեզ դա ուրիշ հարց:

վախ վախ
:D

Էգոս ջան, իմ ասածն էլ այն է, որ....

երկնքից ընկավ երեք գարեջուր, երեքն էլ քեզ :)

Tig
25.12.2007, 17:07
էս բանաստեղծությունս տեղադրել էի քանդակագործ Սերժ Մեհրաբյանը բաժնում: rainbow-ի հավանությունից հետո որոշեցի այստեղ էլ տեղադրել, ոնց որ թե էդ բաժին էնքան էլ չեն այցելում:

Քանդակագործին

Քանդակագործն աշխատում է,
Կռիվ տալիս քարի հետ,
Ու ամեն մի իր հարվածով
Զրուցում իր մուրճի հետ:
Եվ զրույցն այդ մուրճը սիրով
Փոխանցում է չոր քարին,
Ու զրույցով նա փորձում է
Կյանք ներշնչել այդ քարին:
Ներարկում է նա այդ քարին
Մի նոր հոգի, մի նոր շունչ,
Եվ այդ քարից նա ծնում է
Անմահություն հոգեհունչ:
Քանդակագործի մեծ հոգու
Ճիչն է լսվում հեռավոր,
Եվ այդ ձայնից արթնանում է
Քնած քարը դարավոր:
Արթնանում է քարն ու երգում
Իր տաղերը հոգևոր,
Ու փորձում է մարդկանց հոգին
Լցնել բերկրանք բյուրավոր:

Dayana
25.12.2007, 17:18
Խոսքեր չունեմ, ինչ-որ մեկն ասել էր , որ դու հանգերի վարպետ ես շատ ճիշտ էր ասել :love

Լէգնա
25.12.2007, 17:28
Խոսքեր չունեմ, ինչ-որ մեկն ասել էր , որ դու հանգերի վարպետ ես շատ ճիշտ էր ասել :love

Ես ինչ-որ մեկ չեմ ի :(

Լավն էր Տիգ :hands

Մանոն
25.12.2007, 18:12
էս բանաստեղծությունս տեղադրել էի քանդակագործ Սերժ Մեհրաբյանը բաժնում: rainbow-ի հավանությունից հետո որոշեցի այստեղ էլ տեղադրել, ոնց որ թե էդ բաժին էնքան էլ չեն այցելում:

Քանդակագործին
....

Ճիշտ էլ արեցիր Tig ջան:
Բանաստեղծությունդ ցույց է տալիս քանդակագործի աշխատանքի դժվարությունները, ինչպես նաև նրա ներքնաշխարհը, հույզերը, որոնք նա փոխանցում է անկենդան քարին:
Ակամայից հիշեցի Միքելանջելոյի աֆորիզմ դարձած խոսքերը. «Ես ընդամենը հեռացնում եմ ավելորդ մասերը»:
Իսկ դու ո՛չ թե հեռացնում, այլ իրար ես միացնում անհրաժեշտ բառերն ու հանգերը, ու ստեղծում «քո քանդակները», ապրես::)

Dayana
26.12.2007, 10:12
Ես ինչ-որ մեկ չեմ ի :(

Լավն էր Տիգ :hands

մեր պուպուշ Լեգնա-ն էր ասել :love
Հ.Գ. լա՞վ ասեցի :P

Tig
26.12.2007, 10:33
Հ.Գ. լա՞վ ասեցի :P

:) էդ Լէգնան կասի:

Բոլորիդ շնարհակալություն::)
Նույնիսկ կարծիք չհայտնողներին, կարևորը կարդաք:

Բա սրանց ինչ կասե՞ք: Մի 2 տարի առաջ եմ գրել:

Սա մի տեղ էլ էի տեղադրել կարողա հանդիպած լինեք:

Բլուրն ու ծառերը

Մի օր ծառերը մեծամտացան
Ու իրենց տակի բլրին դարձան.
- Բլուրն ո՞վ է, որ:
Մի հողակտոր:
Մի տեսեք թե նա ինչպես է փքվել,
Գոռոզությունից ինչպես է ուռել...
Ի՞նչ է, հող ու ջուր չկա՞ ուրիշ տեղ,
Ի՞նչ է, արևն է՞լ չի լինի այնտեղ...

Բլուրն իմաստուն չպատասխանեց,
Խորը շունչ քաշեց ու խուլ հառաչեց...

Ծառերը իրենց խոսքից տաքացան,
Բլրի վրայից թողին հեռացան...
Շատ թափառեցին ծառերը անտուն...
…Այրող կարոտից վերադարձան տուն:
Ինչ տեսնեն՝ սելաֆն եկել, վարարել,
Ու իրենց բլրի հետքն էլ չի թողել...


Ձուկն ու աղվեսը

Մի օր աղվեսը գետի երկայնքով,
Գնում գալիս էր իր ողջ հմայքով:
Մտածում էր, թե ինչ պիտի անի,
Որ գետի մյուս ափը նա անցնի:
Տեսավ, թե ինչպես ձուկը նազանքով
Լողում էր գետում իր երազանքով...
Ասաց.
- Ձուկ ախպեր, ինչպե՞ս ես, ո՞նց ես,
Առողջությանդ տես չվնասես...
Ձուկ ախպեր, քեզնից մի խնդրանք ունեմ,
Նախորոք անչափ շնորհակալ եմ:
Ինձ պետք է գետի մյուս ափն անցնել,
Ու թե դժվար չէ քեզ գետը անցնել,
Խնդրում եմ քեզնից, ձուկ ախպեր օգնես
Ու ինձ էն մյուս ափն անցկացնես:
Ձուկը լսելով խնդրանքն աղվեսի,
Մոտ լողաց, որ նա իր վրա նստի:
Աղվեսը ձկան շալակը թռավ
Եվ չոր ու ցամաք մյուս ափն անցավ:
Ետ վերադարձավ մի քանի ժամից,
Ձկանը կանչեց ու ասաց բարձրից.
- Էյ, ձուկ, ինձ մյուս ափն անցկացրու,
Դե, շուտ մոտ արի և արագացրու:
Շուտ արի, թամբեմ շալակդ, տխմար,
Արագ մոտ արի ու այն ափը տար:
Ձուկը զարմացած նայեց աղվեսին,
Եվ մերժեց «խնդրանքն» «ախպեր» աղվեսի:
Աղվեսն այլայլվեց ու մի պահ ձգվեց,
Այնժամ ձկան հետ նա այսպես խոսեց.
- Ձուկ ախպեր, ի՞նչ է, չե՞ս ճանաչում ինձ,
Չէ՞ որ դու ինքդ գետն անցկացրիր ինձ:
Կներես, եղբայր, մի քիչ կոպտեցի,
Քեզ հետ անիրավ մի քիչ վարվեցի...
Հավատաց ձուկը աղվեսի խոսքին,
Լողաց, մոտեցավ նա այդ անգութին:
Հանկարծ աղվեսը ձկանը ճանկեց,
Եվ նրա աչքը ճանկերով հանեց:
Հետո նա արագ մի ոստյուն արեց,
Ու ձկան մեջքին շուտափույթ թամբեց:
- Էդ ու՞մ էիր ուզում մերժել դու, տխմար:
Դե հիմա արագ մյուս ափը տար,
Թե չէ որ հիմա մի հատ էլ զարկեմ,
Մյուս աչքդ էլ կանդամահատեմ:
Ձուկը այլայլվեց աղվեսի վարքից,
Դողաց, արտասվեց սարսափից, ցավից:
Բայց էլ ի՞նչ աներ ձուկը խաթարված,
Ստիպված նա դեպի այն ափը լողաց:
Բայց չէր հասցրել դեռ կեսը անցնել,
Երբ զգաց՝ գետը սկսեց վարարել,
Դղրդաց գետը հռնդյունով մեծ,
Եվ անիրավի ոռնոցը լսվեց:
Լկտի աղվեսը ջուրը տապալվեց,
Եվ հորձանքներում անհայտ մոլորվեց...

Dayana
26.12.2007, 10:39
էլ չգիտեմ ինչ ասեմ :love ամեն անգամ մի գլուխգործոցդ մյուսին է հաջորդում :love

Tig
28.12.2007, 18:54
Էսօր էս խի՞ հիշեցի բանակային առավոտները…
Էս բանակում եմ գրել:

Դառը, անիմաստ առավոտները

Գարշանկար կրկին գծվեց այս առավոտ,
Լեզվակռիվն ալեկոծվեց, բարձրացավ օդ:
Շուրջը լցվեց ու տարածվեց սուր գարշահոտ,
Որ շնչում ենք ամեն բացված դառն առավոտ:

Չհոգնելով, հարմարվելով գարշահոտին,
Փառք ենք տալիս ամեն բացված առավոտին:
Քանզի թեկուզ մեկ շունչ առած տաք բուրմունքին
Կարող ենք մենք սպսել անվերջ… ցավով անգին:

…Երակներիս դյուրագրգիռ կծկումներից
Միտքս կարծես սղոցվում է գլխացավից…
Բայց մենք այս ենք`
Ստեղծված մի քիչ քաղցր գցած դառը ցավից,
Ու այրվում ենք մեր ձեռքերի ստեղծած խաղից:


Սրանք էլ…

* * *

Կարո՜տ՝
Այրում ես իմ հոգին,
Կարո՜տ՝
Ինչ ծանր է տանել քեզ:
Տարածության, ժամանակի
Հեռու սահմաններից գալիս,
Հիշողության գիրկը գցում
Եվ ճմլում...
Կարո՜տ՝
Եվ սիրո չափանիշ,
Ոչ չափ, հաշիվ ունես, ոչ նիշ...


* * *

Գիշերները այնքան պարզ է ամեն ինչ,
Մթության մեջ պարզվում է ամեն ինչ,
Միտքդ հանդարտ, պարզ գտնում է ամեն ինչ,
Եվ ամեն ինչ դառնում է պարզ, մաքուր, ջինջ…

Լույսը բացվեց` խառնվում է ամեն ինչ,
Պարզ լույսի տակ հաճախ չենք գտնում ոչինչ,
Մտքերիդ մեջ խառնաշփոթ` ինչու՞, ի՞նչ…
Եվ սպասում ես, որ գա գիշեր` մաքուր ջինջ:

Dayana
29.12.2007, 12:01
մի անգամ էլ չեմ զլանա ասել, որ շատ լավ ես գրում :oy

Tig
29.12.2007, 13:22
* * *

Տարեմուտ է
Եվ ակամա հարց է ծագում.
- Լու?յս, թե? մութ է
Մեզ բերելու եկող տարին…
Տարեմուտ է,
Եվ ակամա հոգիդ երգում,
Ու նայում է մութ, աստղազարդ,
Ծով կամարին…

Եվ ինչ էլ մեզ բերի տարին`
Ասեմ բարուն, նաև չարին.
- Չարժե պաղած նայել քարին,
Այսօր տրվեք միայն պարին…



* * *

Թող այս տարին ճերմակ լինի
Ինչպես ձյունն Արարատի:
Թող այս տարին խաղաղ լինի,
Փոթորիկ մեզ չպատի:
Թող այս տարին մեզ սեր բերի,
Այն երբեք չպակասի:
Ու թող հավերժ մեր սրտերին
Ուրախ մաքրություն պատի:



Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի առթիվ, ցանկանում եմ ամենալավն ու բարին:)
Դժվար թե էդ օրերին ինտեռնետ մտելու ժամանակ լինի:;)

Tig
07.01.2008, 12:35
Դայանա ջան կարողա էս կարոտի մասին ես խոսում:)
Սա մի 2 տարի առաջ եմ գրել:

######

Կարոտում եք…
Գիտեմ:
Բոլորդ էլ կարոտում եք,
Այն պարզ ու մաքուր էակին,
որը ձեր սկիզբն էր:
Կարոտում եք:
Գիտեմ…
Կարոտում եք` անդարձ այն տաք ժամանակին,
Երբ չգիտակցելով տիրում էիք
այդ պարզությանն ու մաքրությանը,
…Իսկ այսօր:

Ինչու՞, ինչպե՞ս և այդ ե՞րբ պատահեց,
որ կորցրեցինք նրան
Եվ աշխարհը դարձավ տխուր,
ճղճիմ ու դաժան:
Մի՞թե ամեն ինչ վերջացած է,
Մի՞թե անհնար է արդեն փրկել…

Կարոտում եք
Եվ ինքներդ ձեզ հարցնում.
- Այդ ինչպե՞ս պատահեց,
Չէ՞ որ ես ոչինչ չեմ արել…

Այո, ոչինչ չես արել,
Ոչինչ չես արել նրան պահելու համար,
Նրան ապրեցնելու, ծաղկեցնելու համար…
Նա թաքնված է քո մեջ,
Նա…
Նա նեղացած է քեզանից
Այն բանի համար, որ դու ոչինչ չես արել,
Որ դու նրան գնահատել ես լոկ կորցնելուց,
Որ դու մոռացել ես նրա մասին
Եվ այսօր հիշում ես նրան ու կարոտում…
Ոչ,
Ոչ, դեռ ամեն ինչ այնքան տխուր չէ,
որքան պատկերացնում ես,
Ամեն ինչ քո ձեռքերում է`
Ուղղակի պետք է սիրել…
Պետք է կարողանալ սիրել,
Սիրել պարզ ու անշահախնդիր…
Եվ նա հարություն կառնի ինչպես փյունիկ…

Goga
07.01.2008, 22:47
Կարոտում եք…

Նա թաքնված է քո մեջ,
Նա…
Նա նեղացած է քեզանից
Այն բանի համար, որ դու ոչինչ չես արել,
Որ դու նրան գնահատել ես լոկ կորցնելուց,
Որ դու մոռացել ես նրա մասին
Եվ այսօր հիշում ես նրան ու կարոտում…


Շատ լավն էր, հատկապես այս տողերը հարազատ էին շա՜տ:love
Կարոտում եմ…:(
Անգամ երբ կողքիդ է, միևնույն է կարոտում ես…

Tig
08.01.2008, 12:30
Ընթացք

Գետը մռնչում ու հռնդում է,
Հսկա ժայռեր է շուռ տալիս ճամփին:
Գետը շառաչում ու գալարվում է,
Մեջքը քսելով քարակերտ ափին:

Անընդհատ փնտրում ու որոնում է,
Թե ի՞նչ, դեռ ինքն էլ չգիտի կարգին:
Բայց տենչում, ձգտում և տառապում է,
Մինչև հասնում է հսկա օվկիանին…


* * *

«…Ժամանակները ուրիշ են այսօր»:
«…Դարը փոխվել է, կյանքն է այսպիսին»:
Այս չոր խոսքերով ապրում ենք այսօր,
Բրդում օրերը ու կյանքն այսպիսի:

Բայց դարը ի՞նչ է` ժամ, վայրկյան և օր…
Ոչինչ չի փոխվել` մենք ենք այսպիսին,
Մենք ենք ստեղծողը րոպե, վայրկյան, օր,
Չկա առանց մեզ ոչինչ «այսպիսին»…

Dayana
08.01.2008, 12:41
Դայանա ջան կարողա էս կարոտի մասին ես խոսում:)
Սա մի 2 տարի առաջ եմ գրել:

######


Ամեն ինչ քո ձեռքերում է`
Ուղղակի պետք է սիրել…
Պետք է կարողանալ սիրել,
Սիրել պարզ ու անշահախնդիր…
Եվ նա հարություն կառնի ինչպես փյունիկ…

Իսկ դա հարավոր է :oy

Շատ լավն է, հիացած եմ :love իմ կարոտը չէր, բայց այնքան լավն էր, որ թվաց թե իմն է :oy

Tig
08.01.2008, 13:01
Էս էլ զինվորական օրերից…

Անխոս պատմություն

Զինվորը կանգնած լուռ մտորում էր
Եվ ավտոբուս էր սպասում կանգառում:
Կարոտը սիրտը, հոգին այրում էր,
Անցած օրերն էր անվերջ հիշեցնում:

Ահա վերջապես ավտոբուսն եկավ,
Եվ զինվորը լուռ, դանդաղ վեր ելավ:
Նստեց ու մի հին երազ նա գրկեց,
Եվ հիշողությամբ միտքը պարուրեց:

Մի հայացք հանկարծ իր վրա զգաց,
Եվ այդ հայացքում նա կարծես կարդաց
Ուրախության ու վշտի ձուլումը,
Ու մեծ կսկիծի սառը այրումը:

Մի պառավ կին էր նայում զինվորին,
Ինչպես կնայեր մայրն իր զավակին:
Այդ հայացքը մերթ ծածկում էր նույնիսկ
Երկնքում փայլող ջինջ արեգակին:
Մերթ վերածվում էր մի խոր անդունդի
Եվ արձագանքում դառն ու լալագին:

Ու կարծես անդարձ հավերժության մեջ
Հայացքն այդ դաջվեց զինվորի դեմքին:
Եվ իր դողդոջուն տաք ափերի մեջ
Մի նկար պարզեց նա այդ զինվորին:

Նկարից նրան մի զինվոր ժպտաց,
Բայց ոչինչ չասաց...

Ճմլվեց պառավն ու արցունքոտվեց,
Եվ այդ զինվորին ամուր փաթաթվեց:
Զինվորի սիրտն էլ խորքից կծկվեց՝
Էլ չդիմացավ, իրեն դուրս գցեց...

Dayana
08.01.2008, 13:03
մարմնովս միլիոնավոր "բլոջիկներ" անցան :( Էսպիսի զգացողություններ հաճախ չի որ ունենում եմ, չգիտեմ ինչ ասեմ ու եթե երկար փորձեմ գրել կլացեմ :love ափսոս էլ չեմ կարող վարկանիշ տալ :love

Tig
08.01.2008, 14:27
Էս էլ աշնանային տրամադրություն…

Անվերջ վերադարձ

Անձրև՜, անձրև՜,
Կրկին անձրև…
Օրեր տձև՜,
Օրեր անձև՜,
Ներծծվում են ինչպես անձրև
Հոգուս խորքը
Դառնալով ձև
Միայնության…
Եվ գծում են տձև՜, անձև՜
Երջանկության փուչ նախագիծ…
Ու մեկ հատ բիծ
Կռված ցավից
Տարածվում է լու՜րթ երկնքով`
Ճռռում խորքից
Երգը անձայն միայնության:
Եվ տաք հոգիս ձգվու՜մ,
Ճկվում է երկունքից
Ու փորձում է բիծն այդ դարձնել
Մի ծիածան`
Ծնված զարթնող սիրո երգից…

rainbow
08.01.2008, 14:35
Երջանկության փուչ նախագիծ

սիրուն էր:love

Tig
09.01.2008, 17:35
* * *

Ձեռքերս կրկին իմ պարզ աչքերին
Մինչ սրտի խորքը չար նախանձեցին:
Այն բանի համար, որ լոկ աչքերը
Կարող են գրկել անթույլատրելին:

Նրանք բարձրացան, հասան ունքերին,
Եվ ամբողջ դեմքս ամուր փակեցին:
Քանզի չգիտեին, որ լոկ աչքերը
Փակ են երազում, տեսնում ցանկալին:

Ձեռքերս հանդարտ վար գլորվեցին,
Ու աչքերիցս ներում հայցեցին:
Նրանք հասկացան, որ լոկ աչքերը
Ցույց կտան իրենց ուզած բաղձալին:

Cassiopeia
09.01.2008, 22:02
Պարզության-պրիմիտիվության շունչ զգացի, բայց դուրս եկավ: Հետաքրքիր մտքեր էին:

Anna.Khachatryan
13.01.2008, 02:32
Tig յան դու տաղանդավոր բանաստեղծ ես :) : Եվ ես ցանկանում եմ , որ մեր ազգի կողմից անպայման ճանաչվես:

Tig
17.01.2008, 12:58
…Սիրո սկիզբը` գեղեցկության գագաթնակետն է, որը տարածվում է անվերջ



Հույսը և ցանկությունը փոխադարձաբար հրահրում են միմյանց այնպես, որ երբ մեկը սառչում է, մյուսն էլ է պաղում, և երբ մեկն սկսում է թեժանալ, ապա մյուսն սկսում է եռալ:

Ֆ. ՊԵՏՐԱՐԿԱ


Սերը ոչնչացնում է մահին և այն վերածում է դատարկ ուրվականի, նա կյանքը անհեթեթությունից դարձնում է ինչ որ իմաստավորված բան, դժբախտությունը դարձնում է երջանկություն:

Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅ




* * *

Սիրելը հեշտ է, ասելն է դժվար`
Խոստովանել զգացմունքդ անմար:
Ասելը հեշտ է, սպասելն է դժվար
Այն պատասխանին, որ նա պետք է տար:



Սիրո թռիչք

Կյանքը ի?նչ է ,
Անդրադարձ է,
Անդրադարձն է մեր խղճի:
Կյանքը ի?նչ է,
Մի ընթացք է,
Անսկիզբ, անվերջ շարժումի:

Թևերդ միշտ վերև պարզած`
Ճախրիր ինչպես աղավնի:
Եվ աշխարհի դռները բաց,
Որ այնտեղից սեր լցվի:

Այնտեղից` ուր սերն անհատնում
Հուր հավիտյան կլինի:
Դա այնտեղ է` հոգուդ խորքում,
Եվ այն քեզ միշտ կփրկի...



Զգացմունք

Զգացմունքը պարտադիր չէ,
Որ վերածվի բառերի:
Զգացմունքը պարտադիր չէ
Դառնա շարան տառերի:
Միևնույն է, ինչ-որ ձևով
Անպայման կարտահայտվի:
Հոգուդ խորքից դուրս կթռչի,
Բայց այնտեղից չի կորչի...
Զգացմունքը պետք է վառվի
Սրտիդ անծայր խորքերում,
Զգացմունքը պետք է փայլի
Քո պարզ ու ջինջ աչքերում:
Զգացմունքը` հոգուդ ճիչը,
Անդրադարձն է այն բանի,
Որ ստեղծել է Արարիչը
Ի տես համայն աշխարհի:



Սիրո շունչ

Փորձում եմ երգել, բայց այդ երգի մեջ
Պակասում է մի շունչ անմահական:
Փորձում եմ տեսնել, բայց տեսածիս մեջ
Չեմ գտնում երանգ, երանգ դյութական:
Փորձում եմ լսել, բայց լսածիս մեջ
Չեմ գտնում հնչյուն, հնչյուն տենչական:
Փորձում եմ պարել, բայց սայթակում եմ
Քանզի ես պարի զուգընկեր չունեմ:
Միգուցե կու?յր եմ ծնվել աշխարհում,
Դու կաս, և թաքուն ի?նձ ես հետևում:
Եվ ես քեզ զգա?լ չեմ կարողանում:
Միգուցե պա?հը չի հասունացել,
Եվ գուցե մենք է?լ խակ ենք մնացել...
Աստվա’ծ, որտե?ղ ես, լսիր իմ կանչը,
Լսիր իմ սրտի տենչող կարկաչը,
Եվ լուսավորիր հոգուս կանաչը,
Որ ծլարձակի բազում ծաղիկներ,
Տարածի սիրո բուրավետ հոտեր:
Հնչեցնի անվերջ, անհատնում երգեր:
Եվ տա աշխարհին սիրո երանգներ:
Եվ նրա սիրտը նույնպես հնչեցրու,
Եվ նրա հոգին լույսով դու լցրու:
Եվ սիրո շունչ տուր, թե’ նրան, թե’ ինձ:
Եվ դա ապրելու անսպառ ուժ տուր,
Ե’վ նրան, և’ ինձ:



* * *

Ցանկանում եմ մի հասարակ
<<Սովորական>> սիրով տարվել:
Մի հասարակ գեղեցկուհու
Պարզ, միամիտ խաղով գերվել:

Բայց երբ սիրտս թպրտում է
Մի աղջկական նայվածքից,
Եվ մտքերս պարուրվում են
Նրանով իր խառնվածքից,

Միտքս կրկին բարդացնում է
Երևույթն այդ շատ պարզունակ,
Եվ ես կրկին ընկնում եմ
Մտքերիս խորքը անհատակ...



* * *

Ինչի?ց է, որ մարդ այրվում է,
Կարծես մեջը բոց լինի:
Ինչի?ց է, որ սլանում է
Հեռուները աշխարհի:
Ինչի?ց է, որ մարդ տխրում է
Դեմքին սառած ժպիտով:
Ինչի?ց է, որ ծիծաղում է
Աչքերում լի արցունքով:
Ինչու? սիրտը թպրտում է,
Կարծես պիտի դուրս թռչի:
Ինչու? մարմինը շաղվում է
Ձայնից երգող գրիչի:
Նրանից է, որ իր ներսում
Սերն է անվերջ կարկաչում,
Նրանից է, որ իր հոգում
Ծաղիկներ են կանաչում:



* * *

Ես հիմա եռում եմ, ես պիտի գրեմ,
Այսօր ես եռում եմ, ինչպե?ս չգրեմ:
Ես հիմա եռում եմ, ախր ո?նց լռեմ,
Այսօր ես եռում եմ, ասեք, ի?նչ անեմ:
Ասեք, ես եռում եմ, հիմա ու?ր գնամ,
Ասեք, ես եռում եմ, նրան ո?նց զգամ:
Զգամ ողջ հոգով, զգամ մարմնով,
Զգամ ես նրան իմ ամբողջ մտքով:
Եվ գրեմ անվերջ, գրեմ անդադար,
Գրեմ անընդմեջ, որ չունեմ դադար...



* * *

Գիտեմ, կգտնենք իրար անպայման,
Գիտեմ, կձուլվենք, կգոչենք անձայն,
Որ մեր սրտերը մի ամբողջ դարձան,
Դեպ տիեզերքի խորքը սլացան:

Եվ պիտի առնեմ քեզ թևերիս մեջ,
Շնչեմ բուրմունքը մետաքս ծամերիդ:
Ու պիտի ճախրենք մենք լազուրի մեջ,
Եվ պիտի սուզվեմ խորքը աչքերիդ:



Քայլ

Քայլ եմ անում ես դեպի քեզ,
Բայց պատասխան չեմ ստանում:
Հետ եմ գնում խոնարհ ու հեզ,
Հենց այդ պահին քայլ ես անում:
Ոգևորված գալիս եմ ես,
Բայց դու կիկին հետ ես գնում...
Առաջ ու հետ գնում այսպես
Ու ոչ մի բան չի պատահում...


Սեր չծնվեց

Հեռվում ես մի Նուռ տեսա
Եվ այն սիրել ցանկացա:
Վերցրեցի ձեռքերիս մեջ,
Բայց որքան էլ կամեցա,
Սիրտս չուզեց ճաշակել
Նորահաս Նուռն ամառվա...




Միրաժ
/ Տեսիլք /

Ես կարծում էի այդ Դու եկար,
Ում սպասել էի այդքան երկար:
Սիրտս` թվաց լրիվ դարձավ,
Գտավ իր կեսն ամբողջացավ:
Բայց գտածս թվացյալ էր,
Այդ օրերի խառն ընթաթքում:
Մոտեցա քեզ, սիրտս պաղեց,
Ու թաղվեց նոր ափսոսանքում:



* * *

Քեզ փնտրել եմ անծայր ժամեր,
Ման եմ եկել անթիվ դարեր,
Սրտիս կողքով ոմանք անցել,
Բայց խորքերը չեն թափանցել:

Այժմ դու ես սիրտս մտել
Եվ այնտեղ ծաղիկներ ցանել:
Բայց հեռու եմ հիմա քեզնից,
Կարոտն է տանջում թախծալից:

Քո նկարին եմ արդ նայում
Եվ հայացքիդ ջինջ խորքերում
Ինձ եմ փնտրում...
Ու նշմարում...



* * *

Ամեն մեկդ մի ծաղիկ եք մեր կողքին,
Ժպիտ, ծիծաղ, բերկրանք լցնում մեր հոգին
Եվ փայլում եք աստղերի պես մեր կողքին
Ու բուրում եք գարնան բույրով թանկագին:
Այսօր թեկուզ անձրևում է մեր գլխին,
Բայց իմացեք` չեք թրջվի դուք մեր կողքին:
Միայն փայլեք արևի պես մեր կողքին,
Որ չտրվենք սուտ աստղերի սուտ խորքին...


Նոր գարուն

Նոր գարուն է բացվում ահա,
Սիրտս լցնում նոր ցանկությամբ:
Եվ ես կամա, թե ակամա,
Բողբոջում եմ նոր ցնծությամբ...



* * *

Թե փայտ չեն գցում կրակիս վրա,
Կրակս արդեն սկսում է մարել:
Իվիճակի չեմ ինքս ինձ վրա
Ես փայտեր լցնել, ինքս ինձ այրել...

Դու ուշ դրեցիր փայտը կրակին,
Քանզի հանգել էր արդեն, իմ անգին:
Փայտը դրեցիր սևացած մոխրին,
Կայծ է հարկավոր արդեն այդ փայտին...

Tig
17.01.2008, 15:36
* * *

Ի?նչն է կրկին ինձ խանգարում
Մի անգամ էլ խոստովանել:
Օդս կրկին չի հերիքում
Սրտիս խոսքը արտամղել:

Ի?նչն է կրկին ինձ խանգարում
Հոգուս ճիչը քեզ պարգևել:
Լոկ աչքերս են քեզ ասում,
Որ շարունակում եմ սիրել:

Սիրել սրտումս հույս պահած,
Որ կծնվի այն օրն անմար,
Երբ էլ չենք ունենա կասկած,
Որ պատկանում ենք մենք իրար:

Եվ արդեն կարծես նոր ծնված
Կշարունակենք մենք քայլել:
Մեկ մարմին, մեկ հոգի դարձած
Սիրո պտուղներով երկնել:



Ձնծաղիկ

Մանուշակը ինձ գերել էր
Իր չնաշխարհիկ տեսքով,
Եվ իմ միտքը պարուրել էր
Իր <խաբ> ձևով ու վարքով:
Բայց, երբ արբած ես մոտեցա
Բույրը նրա <վայելելու>`
Արբունքս անդարձ չքացավ`
Ոչ առանց սիրտ մաշելու:
Եվ երբ արբունքից լրջացել,
Նայում էի ձնծաղիկին,
Որ շատ առաջ էր դեռ ծլել
Եվ մոտեցել իմ սրտին,
Միտքս սկսեց ինձ փնովել,
Որ չեմ <տեսել> հրաշքին:
Սիրտս սկսեց ինձ սփոփել`
Ուշ չէ հասնել Ձնծաղկին...



Երիտասարդություն

Կյանք ես մտնում թևավորված,
Կատակներով հոգիդ լցրած:
Ու աչքերդ ոգևորված
Շողշողում են քիչ զարմացած:
Կյանքը ճաշակել ես ուզում,
Լավն ու վատը շուրջդ փնտրում:
Ու արյունդ արդեն եռում,
Սրտիդ թրթիռն արագացնում,
Կյանքի հորձանքն է քեզ գցում,
Դեպ ապագան ճանապարհում...



* * *

Մի թղթի կտոր,
Վրան շիվարած հասարակ գրիչ,
Խոհեր քո մասին,
Որ փորփրում են ինձ կարծես բրիչ:
Դեռ չհաստատված
Զգացմունքներիս անորոշ շարան,
Որոնք ձգում են,
Բերում դեպի քեզ
Կարծես մի պարան...


Կրկին

Կրկին աշուն...Եվ կանաչը
Կրկին ոսկով է պատվում:
Կրկին ամպում, և երկինքն է
Կրկին արցունքներ թափում:
Կրկին տրտմում,հոգիս թախծում,
Կրկին աշնան մեջ ձուլվում,
Կրկին փնտրում, Անձրևի պես
Կրկին մաքրություն տենչում...
Քամին կրկին ներսս լցվում
Սրտիս փողոցներն ավլում...
Եվ կարծես իր խուլ փսսոցով
Ամայությունն է շեշտում...
Ու?մ եմ փնտրում, եթե արդեն
ԴՈՒ կողքիս ես` չգիտեմ:
Տեսիլք գրկում...Ու ինչու? չէի
Տեսնում ես քեզ` չգիտեմ:
Ու դեռ տանջվում, բայց ինչու? եմ
Դեռ կասկածում` չգիտեմ:
Մեղքս զգում, և քավելու
Ելք եմ փնտրում` դա գիտեմ:
Եվ անձրևն է կրկին թափվում,
Ինձ մաքրությամբ պարուրում:
Ու իր նրբին կտկտոցով
Քո մասին է ինձ պատմում...



* * *

Այսօր սիրտս չդիմացավ
Ու փոթորկվեց իմ հոգին,
Երբ հանդիպման հույսը կորավ`
Ինձ պինդ գրկեց պաղ քամին:
Եվ ոտքերս լուռ ակամա
Բերեցին ինձ այս այգին,
Ձեռքըս էլ ակամա- կամա
Գրկեց տենչող գըրիչին:
Ու մտքերս լուռ տխրեցին
Աշնան այս դեղին պարում,
Եվ պատկերդ նկարեցին
Սրտիս անծայր խորքերում:
Տերևները մեղմ խշշացին
Ոտքերիս խուլ քայլի տակ,
Քո մասին մի երգ երգեցին,
Որ գրկեց հոգիս անտակ:
Սիրտս այսօր չդիմացավ
Ու իմ հոգին փոթորկեց,
Քեզ տեսնելու նոր հույս գտավ
Եվ ինձ կրկին սփոփեց...



Մի ճերմակ փողոց

Ճերմակ փողոցով կողք-կողքի քայլում,
Հանգիստ ու զվարթ զրույց ենք անում:
Աշնան ավարտի շուքով հիանում,
Ձյունոտ պաղ օդն ենք անհագուրդ շնչում:
Զրույց ենք անում, բայց իրականում
Մեզ զսպում ենք և առայժմ լռում:
Միմյանց աչքերում խոսքեր ենք փնտրում,
Կարծես թե գտնում, բայց կրկին լռում...
Ձեռքս ակամա ձեռքդ է փնտրում,
Բայց առաջանալ չի համարձակվում:
Շունչս ակամա շունչդ է տենչում,
Բայց իրեն զսպում ու հետ է քաշվում:
Բացել եմ սիրտս քո սրտի առաջ,
Բայց լսել մտքիդ մի տխուր հառաչ,
Չես ուզում քայլել, գալ ինձ ընդառաջ,
Ասում ես.
<<Հաստատ մենք կապրենք նահանջ...>>

Չէ, իրոք հաստատ չես կարող ասել,
Սրտի թրթիռը հաստատ գուշակել:
...Ներշնչանքից էլ կարող է
հաստատ զգացմունք ծնվել...
Եվ դու ինձ... ոչ, ինձ դու չես համոզել,
Որ սրտերը մեր իրար չեն ձգում,
Որ դու ինձ, ես էլ քեզ չեմ պատկանում:
Գուցե դու ճիշտ ես...
Չէ, դառն է անգամ սկիզբը այդ տողի:
... Չես ուզում փորձել...
Ես հասկանում եմ ահը քո սրտի:
Եվ այստեղ կարծես դեմ առնում պատի
Ու ասում մտքիս.
<<Հերի’ք է, լռի’ր...>>
...Սպիտակ փողոցով քայլում կողք-կողքի
Եվ ես չեմ տեսնում արդեն ոչ ոքի...



Պատրանքների գրկում

Սրճարանի կողքին նստած
Քո մասին եմ մտորում...
Մի անիմաստ երգ թրթռում
Ծառերի մեջ պտտվում
Ինձ ու քեզ է ուրվագծում
Սրճարանի խորքերում:
Ձեռքդ ձեռքերիս մեջ փարված
Զվարթ զրույց ենք վարում:
Հայցքներս իրար գրկած
Երազներով են լցվում:
Եվ այդ պահի պարզ դրդումից
Մեր շուրթերն են լուռ ձուլվում,
Ու սիրո մի երգ է ծնվում
Եվ պարում է այս այգում...


Կիսակատակ

Կրկին խախտեցի խոստումս, ներիր...
Եվ հոսքը ժպտուն ուսանողների
Կրկին հոսում է նեղ դարպասներից
Ու արթնացնում է փողոցին նորից:
Աչքերս կրկին քեզ են որոնում,
Այդ հոսքի միջից քեզ առանձնացնում,
Բայց գիտես որքան դժվար է նայել,
Որքան դժվար է չսիրահարվել
Հոսքի մեջ փայլող շիկ աղջիկներին,
Նրանց գրավիչ շարժուձևերին:
Բայց չէ, փառք Աստծուն, այսօրն էլ անցավ,
Այսօր էլ սիրտս կարծես դիմացավ...



* * *

Ձյունն է պատել շուրջբոլորը,
Գլուխգործոցն իր կերտել:
ճեմակեցրել հինն ու նորը
Եվ պաղ շնչով պարուրել:

Խոստացել էի քեզ ԱՅՆ ՕՐԸ,
Որ քեզ ուշ-ուշ պիտ տեսնեմ,
Բայց սրտի համար մեկ օրը
Մղձավանջ է, ի?նչ անեմ:

Ես մի առիթ գտա կրկին,
Որ քեզ նորից հանդիպեմ:
Նայեմ քո պարզ, ջինջ աչքերին
Եվ այնտեղ ես ինձ գտնեմ:

Վախ կար, մի?թե կվրդոհվես,
Որ նորից եմ ես եկել:
Մի?թե դու ինձ կփնովես,
Որ խաստումս եմ դրժել...

Բայց դե ինչ վախ սրտիս առաջ,
Ի’նչ անհարիր սահմաններ,
Ահա ձեր տան դռան առաջ...
Սիրտս շատ է անհամբեր:

Երբ քեզ տեսա, կարծես մի քար
Ընկավ հոգուս վրայից,
Աչքերիդ մեջ քիչ զարմանք կար,
Ոչ մի բիծ վրդովմունքից:

Հայացքներով լոկ խոսեցինք
Սրտի ջերմ ապրումներից,
Իսկ խոսքերը հնչեցրեցինք
Դեսից- դենից, աշխարհից...

Աչքերիդ մեջ մի պահ կարծես
Փայլը տեսա ցանկալի...
Որն ուզում ես դու թաքցնել...
Ինչու?, թող այն միշտ փայլի:

Ձյունն է պատել շուրջբոլորը,
Ճերմակ թևերը փռել:
Ինձ հույս նվիրեց այս օրը,
Եվ սիրտս սկսեց երգել:



Սիրո եղանակի տեսություն

Արևն աչքերիդ մեջ անդրադառնում,
Այդ շողը դեպի սիրտս է ուղղում:
Անձրևն այտերիդ վրա շողշողում,
Բերկրանքից փայլող արցունք է դառնում:
Քամին վարսերդ մեղմորեն գրկում,
Եվ նուրբ մաշկդ է անհագուրդ շոյում:
Ձյունն է պարելով երկնքից իջնում,
Շուրթերիդ վրա ընկնելով այրվում:
Եվ ամեն անգամ, երբ քեզ եմ տեսնում,
Կամ երբ ակամա քեզ եմ երազում,
Ուզում եմ ես էլ արեգակ դառնալ...
Կամ քամու նման քեզ մոտ սլանալ,
Անձրևների պես այտերդ շոյել,
Եվ ինչպես ձյունը շուրթերիդ այրվել:



Անձրևի սերը

Գուցե չգիտեմ ես իրոք սիրել,
Եվ սիրուց իրոք գլուխս կորցնել:
Սիրուց չեմ կարող ես բոցավառվել,
Քանզի ձգտել եմ ես ինձ միշտ զսպել:
Չեմ կարող կրքոտ խոսքերով գերել,
Համարձակ գրկել, կրքոտ համբուրել:
Բայց եթե հանկարծ չիմանայի զսպել`
Շատ սրտեր իրոք կարող էի խոցել:
Բայց ես սիրել եմ, սիրում եմ իմ պես,
Հանդարտ տեղացող մեղմ անձրևի պես:
Նա է, որ կարծես միամիտի պես
Դիպչում է մաշկիդ, վարսերիդ` կարծես
Չէր էլ ցանկանում իրեն նկատես,
Ու իրեն թախծոտ երգերը լսես:
Բայց եթե հանկարծ նրան նկատես,
Եվ սիրով լցված դեպի նա շրջվես,
Բերկրանքը անդարձ նրան կպատի,
Եվ նա այլևս էլ չի անձրևի:
Ամպերը թախծոտ հեռու կցրի,
Արեգակի պես կբոցավառվի:
Իմ սիրտն էլ այդպես հաստատ կվառվի,
Երբ քո աչքերի ցոլքը նկատի:
Եվ մի ծիածան անդարձ կկապի,
Իմ սրտի խորքից խորքը քո սրտի:

Script
17.01.2008, 15:57
Թե փայտ չեն գցում կրակիս վրա,
Կրակս արդեն սկսում է մարել:
Իվիճակի չեմ ինքս ինձ վրա
Ես փայտեր լցնել, ինքս ինձ այրել...

Դու ուշ դրեցիր փայտը կրակին,
Քանզի հանգել էր արդեն, իմ անգին:
Փայտը դրեցիր սևացած մոխրին,
Կայծ է հարկավոր արդեն այդ փայտին...
Աննկարագրելի լավն էր:)

Tig
17.01.2008, 16:25
Աննկարագրելի լավն էր:)

Շնորհակալ եմ:)

Tig
21.01.2008, 10:55
Մահը Հերոսի և Հանճարի մեծարման սկիզբն է

Ցավալի է, բայց մենք միայն մարդու մահից հետո ենք հասկանում և ընդունում, որ նա հերոս էր կամ հանճար: Եվ դրա պատճառը երևակայի այն է, որ կենդանության օրոք մարդը դեռ կարող է սայթաքել ու կորցնել հանճար կամ հերոս կոչվելու իրավունքը:
Հրանտ Դինքը հերոս էր, քանի որ Թուրքիաի մեջ ծավալել նման գործունեություն և հրապարակայնորեն հայտարարել եղեռնագործության ու իշխանությունների այլ իրավախախտումների և ոտնձգությունների վերաբերյալ` դա հերոսություն է:


Անավարտ թռիչք

Հրանտ Դինքի հիշատակին

Եվս մի զոհ ավելացավ
Մեղքին եղեռնագործի,
Եվս մի զոհ արցունք դարձավ,
Որ մեր սրտերը բոցվի:

Մի կյանք ևս ողբերգացավ,
Ու լեռներն էլ սգացին:
Մի այգ ևս խավար դարձավ
Այս դաժան լուսաբացին:

Մի ընտանիք էլ որբացավ
Ու զանգերը ողբացին,
Մի հերոս էլ ավելացավ`
Գերված պայքարի դարձին:

Ազգի երգերն աղոթք դարձած
Աշխարհով մեկ թնդացին:
Ու թաց աչքեր երկինք դարձած
Մեր սրտերին դաջվեցին:

rainbow
21.01.2008, 13:44
:handsընտիր էր

Լուսաստվեր
21.01.2008, 14:01
[QUOTE=Tig;517017]Էս էլ աշնանային տրամադրություն…

Անվերջ վերադարձ
:) Վայ ինչ լավն էր:)

Dayana
21.01.2008, 14:02
Մահը Հերոսի և Հանճարի մեծարման սկիզբն է

Ցավալի է, բայց մենք միայն մարդու մահից հետո ենք հասկանում և ընդունում, որ նա հերոս էր կամ հանճար: Եվ դրա պատճառը երևակայի այն է, որ կենդանության օրոք մարդը դեռ կարող է սայթաքել ու կորցնել հանճար կամ հերոս կոչվելու իրավունքը:
Հրանտ Դինքը հերոս էր, քանի որ Թուրքիաի մեջ ծավալել նման գործունեություն և հրապարակայնորեն հայտարարել եղեռնագործության ու իշխանությունների այլ իրավախախտումների և ոտնձգությունների վերաբերյալ` դա հերոսություն է:


Անավարտ թռիչք

Հրանտ Դինքի հիշատակին

Ափսոս էլ վարկանիշ չեմ կարող տալ :oy

Tig
23.01.2008, 11:54
Խաբկա՞նք, թե՞...

Չեմ հասկանում, ի?նչ է այսօր կատարվում,
Միտքս կրկին քեզ է հիշում ու տանջվում:
Չեմ հասկանում, ի?նչ է այսօր կատարվում,
Սիրտս կրկին քեզ է զգում, ճմլվում...

Չէ որ մի ողջ անվերջություն
Հոգիս էլ քեզ չեր տենչում,
Չէ որ մի ողջ անվերջություն
Միտքս հեռու էր վանում...

Չէ որ վաղուց չէի զգացել...
Սիրո քամի չէի գրկել:
Չէ որ վաղուց չէի ցանկացել...
Սիրող հայացք չէի փնտրել:

Գուցե այս պաղ ու հեռավոր
Վայրն է ակամա դրդել...
Կամ այս անվերջ ժամանակը
Չկարողացավ ճնշել...

Եվ մեր վերջին հանդիպումը
Սկսեց միտքս ողողել,
Ու քո հեռավոր պատկերը
Սիրտս սկսեց ջերմացնել:

...Այնժամ երգը պատճառ դարձավ,
Որ մենք միմյանց մերձենանք,
Մութը առիթ հանդիսացավ`
Միմյանց ձեռքերը զգանք:

Բայց մի?թե դա լոկ պատրանք է,
Ժամանակավոր խաբկանք...
Չեմ հասկանում` արձագա՞նք է,
Թե՞ ձայն հոգու` մի նոր կյանք...



Քո պատճառած ցավը կյանք էր...

Քո պատճառով բացված վերքն էլ քարացավ:
Քո պատճառով տառերի խումբն երկ դարձավ:
Քո պատճառով աչքս թաց էր... չորացավ:
Քո պատճառով սիրտս բաց էր... Հուշ դարձավ...



Տաք ժպիտ

<<Շնորհակալ եմ>> ես քեզ էլ նույնպես,
Դու էլ արեցիր, անում ես այնպես,
Որ սիրտս պաղի այս ճերմակ ձյան պես,
Մաքուր, բայց սառը: Եվ հոգիս կարծես
Ձնհալքի գալը էլ չի ցանկանում,
Քանզի կարծում է, որ չեկած գարուն,
Նորից նոր ձմեռ և ձյուն է գալու,
Ծառերը ծաղկել չեն հասցնելու:
Էլ չեմ սպասելու գարնան ծաղկունքին,
Էլ չեմ փնտրելու քեզ, քո արբունքին:
Վայելելու եմ ձյան պաղ շունչն ու հոգին
Եվ մի տաք ժպիտ դրոշմեմ իմ դեմքին...



* * *

Սիրու՞մ եմ արդյոք քեզ`
Չգիտեմ...
Բայց երբ նայում եմ աչքերիդ...
Սիրտս
Թռչում է տեղից`
Կարծես թե գիտեմ...

Միգուցե պատճառն այն է, որ ես
Դեռ նոր եմ զգում քո հայացքը հեզ:
Եվ չեմ հասցրել խորքդ թափանցել,
Հոգուդ և մտքիդ ալիքը գրկել...

Սիրու՞մ եմ արդյոք քեզ`
Չգիտեմ...
Միգուցե ինքդ կռահես
և ինձ,
Հասկացնես` գիտե՞մ, թե՞
պիտի տառապեմ...


Անհամարձակություն

Բառ չեմ գտնում,
Խոսք չեմ գտնում,
Այս մարդաշատ խուլ փողոցում,
Որ քեզ ասեմ, որ ուզում եմ ես ըմբոշխնել
Բույրը քո մետաքս վարսերի...
Բառ չեմ գտնում,
Խոսք չեմ գտնում,
Ես այսօրվա մութ գիշերում,
Որ քեզ ասեմ, որ ուզում եմ
Քո ալ շուրթերը համբուրել...

Եվ այս դառը անձրևի տակ
Փնովում եմ ես ինքս ինձ,
Որ չեմ գտնում խոսքերն այն պարզ,
Որ քեզ ասեմ.
- Քեզ սիրում եմ, և ուզում եմ
Գիրկս առնել քեզ և հնչել
Ինչպես ջրվեժը խելքահան:
Ու շողշողալ արեգի պես,
Կամար կապել ծիածանի,
Եվ ծաղկել, որ շուրջը բուրի:

Աստված, տուր ինձ ուժն այն վերին,
Որ ես գտնեմ խոսքն այն դյուրին,
Որ ասեմ նրան.
- Իմ անգին,
Սիրում եմ քեզ և իմ հոգին
Թող որ ձուլվի քո պարզ սրտին,
Քո ջինջ հոգուն:
Եվ սիրտը իմ քոնն է:
Եվ մենք հավերժությունը կխմենք
Այնքան, մինչև որ շնչում ենք,
Այնքան, որքան որ զգում ենք,
Որ աշխարհում սեր կա անմար
Եվ ի վերջո գտանք իրար...



Պատասխան հայացք

Խոստովանության այն հրաշք օրից
Պատասխան հայացք չկա քեզանից:
Աչքս ծարավել, հոգնել սպասումից,
Բայց հույս ունի, որ կտեսնի նորից
Պատասխան հայացք` հայացքիս, որից
Կլուսավարվի հոգիս աստղալից:
Ու կնվիրեմ այդ աստղբույլից
Քեզ սիրո աստղեր: Եվ լուրթ երկնքից
Կհամարձակվեմ ես աղաղակել,
Որ սրտիս անծայր խորքն ես թափանցել,
Եվ քեզնով ամբողջ հոգիս պարուրել:
Միայն պատասխան հայացքդ զգամ,
Որից հայացքս այգ դառնա անգամ:
Եվ այգն այդ, թող որ միշտ լուսավորի
Ձուլումը սիրո մեր հոգիների:



* * *

Սիրտս ուզում է կուրծքս պատռոտել,
Երբ որ հիշում եմ պահն անմահական,
Երբ վերջ ի վերջո ես կարողացա
Քեզ խոստովանել,
Որ դուր ես գալիս ինձ... և ճաշակել
Այդ ակնթարթի գեղեցկությունը,
Կյանքի իմաստի պարզ մեծությունը:
Եվ ձուլվեց մեջս հանգստությունը
խոստովանության:
Ու ըսպասումի քրտնեցնող թրթիռն
անհամբերության:
Բայց դեռ չքրտնած` լսեցի ես քո
պարզ պատասխանը,
Որ հարգում ես ինձ ինչպես եղբորդ,
Եվ, որ այս պահին,
հիմա,
այսքանը:
Ու իբրև սրտիս մխիթարություն
Նվիրեցիր ինձ քո <<մեծ եղբորը>>
Այդ երեկոյի մի քանի ժամեր,
Որը ինձ համար անսահման քիչ էր:
Հիմա ասա ինձ, ես ինչպե?ս վարվեմ,
Որ զգացմունքս և քեզ չկորցնեմ:



Քրտնած աստղեր

Շոգն է այս գիշեր թագավոր կարգվել
Եվ շատ-շատերի քունը փախցրել:
Ուզում է կրկին աստղերին սիրել,
Անբողջ աստղազարդ երկնքին փարվել:

Բայց աստղերն արդեն այդ սիրուց քրտնել,
Անմիտ փայլելուց ահավոր հոգնել
Եվ պաղ ամպերի ետևն են անցել:
Ու լուռ քարացել...

Ինչու? եմ այսօր ես այսքան շոգել,
Այս գիշեր կրկին ես քեզ եմ հիշել,
Մտքերս նորից փակվել են, մթնել,
Երկրորդ մերժումի վախով պարուրվել...

Քամին ամպերը մեկ առ մեկ ցրում,
Աստղերին շողալ, վառվել է ստիպում:
Պատկերդ մտքիս ամպերն է ցրում,
Հիշողությունս բույրովդ լցնում...

Որքան դժվար է այս սև երկնքում,
Քրտնած աստղերին կրկին առկայծել,
Որքան դժվար է, երբ չես իմանում`
Սիրահարվել ես... կարո?ղ ես սիրել...

Ու հանկարծ մի պաղ դողերոցք սկսվում,
Այգն է հույս տալով դանդաղ մոտենում,
Սիրտս էլ կարծես թաց շաղով պատվում,
Այգաբացին է անհամբեր սպասում...

Dayana
23.01.2008, 12:30
Մտքերս նորից փակվել են, մթնել,
Երկրորդ մերժումի վախով պարուրվել...


Ահա և այն քաջության պակասը, որի մասին ասում էի :)

Հասուլյո
23.01.2008, 12:57
Հոգու կանչ

Ինչ լավ կլիներ, որ ես ծնվեի
Ոչ թե որպես մարդ,
Այլ ես լինեի
Մի հիասքանչ, մի գեղեցիկ վարդ:
Եվ ես իմ շուրջը անվերջ լցնեի
Մի հիանալի եդեմական հոտ:
Եվ այն տարածեի անսահման հեռու
Եվ անսահման մոտ:
Կամ ես ծնվեի որպես գույնզգույն,
Որպես երփներանգ մի թիթեռ անտուն:
Եվ ճախրեի դաշտով անծայր անսահման,
Ներծծեի ծաղկանց բույն անմահական:
Կամ ձյունի տակից նայեի աշխարհին
Որպես ձնծաղիկ բլրի կատարին:
Հետո կուզեի ես դառնալ քամի,
Սլանայի անվերջ գիրկը աշխարհի:
Դառնայի մի առվակ դաշտերի միջին,
Երգեի մի նվագ անտառի մասին:
Կամ դառնայի կաթիլ, կաթիլ անձրևի,
Ցած ընկնեի վերից վրան մի ծաղկի:
Եվ ցոլայի որպես վաղորդյան ցողիկ,
Շողշողայի կարծես մի փոքրիկ ձյունիկ:
Կամ կուզենայի դառնալ մայիսյան հորդառատ անձրև,
Եվ վար թափվեի սևակնած երկնից,
Լվայի փողոցներն աղբից ու կեղտից:
Կուզեի դառնալ նաև մեկ օրվա վառ արևածագ,
Եվ այդ անսահման վառ վարդագույնը
Ձուլեի այդ օրվա երանգներին տաք,
Եվ օրը ծնվեր իմ շողերի տակ:
Կամ ձգվեի որպես երկար, շատ երկար քարավան անծայր,
Որ տարածվում է մերկ անապատով,
Կարծես ըսպիտակ թղթի վրայով
Մի գրիչի ծայր:
Եվ վերջանալով սկսվեի անընդհատ,
Ինչպես վերջանում և ըսկսվում է
Ամեն ակնթարթ...

Ապրես, ինձ շատ դուր եկավ:hands

Tig
24.01.2008, 10:33
Շնորհակալ եմ բոլորիդ:)



* * *

Դու ազատություն սիրող մի թռչնակ,
Իսկ ես պարփակված իմ մտքերի տակ:
Դու մի զիլ ծիծաղ, ուրախության ակ,
Իսկ ես տխրության մի հոգնած պահակ:
Դու կյանքին նայող պարզ ուհասարակ,
Իսկ ես բարդացման ակամա խոսնակ:
Դու և աչքերդ օվկիան կապուտակ,
Ես քո ջրերը նետվող մի փափագ:
Ի?նչ է կատարվում այս անձրևի տակ,
Ինչու? չեմ գալիս դեպ քեզ` իմ միակ,
Վախենու?մ եմ քո ազատությունից,
Քո անմիջական պարզ էությունից...
Օգնիր ինձ, տուր ինձ,
Քո զիլ ծիծաղից մի փոքրիկ կտոր,
Քո ազատություն մի փոքրիկ հատոր:
Եվ թող որ լողամ լուրթ ջրերիդ տակ,
Նայեմ այս կյանքին պարզ ու հասարակ
Դու գուցե դեռ վախենում ես սիրել,
Այդ զգացմունքին տրվել, նվիրվել...
Կար պահ, որ ես էլ այդ վախն եմ ապրել
Գուցե ցանկալի պահեր կորցրել...
Ասա ինձ, ինրու?, ինչու? չսիրել,
Կյանքը դրանով իմաստավորել...



Գարնան Ձնհալք

Կրկին չասացի քեզ սրտիս խոսքը,
Կրկին զսպեցի ես հոգուս հոսքը,
Ինչու?, չգիտեմ...
Ինչպե?ս ես ապրեմ,
...Եվ ամեն անգամ աչքերիդ նայեմ,
Հոգով քեզ գրկեմ,
Ինձ քեզմով լցնեմ
Ու ոչինչ չասեմ...
Կրկին չասացի քեզ սրտիս խոսքը,
Կրկին չասացի քեզ այն աղոթքը,
Որ մրմնջում է,
Որ կարկաչում է,
Խենթ սիրահարը իր սիրեցյալին,
Զուլալ առվակը ծաղկման վայրկյանին:
…Եվ լցնում անվերջ քեզնով իմ հոգին
Սպասում եմ Պահին...
Գարնան Ձնհալքին...



Վերջակետ

Ես չձգտեցի ազատությունդ ինձնով պարուրել,
Քանզի գտնում եմ, որ ինքդ, եթե ցանկություն ունեիր,
Պիտի ինձ քեզնով, քեզ էլ ինձանով անդարձ պարուրեիր...



* * *

Քո վառվռուն, ծով աչքերը
Այսօր պարի են կանչում:
Քո վարդագույն, բոց շուրթերը
Ժպտում են և ժպտեցնում:

…Բայց թեկուզ ծարավ աչքերս
Այն տեղից ջուր չեն խնդրի,
Որտեղ բացվել են շուրթերս
Եվ հանդիպել մերժումի…



* * *

Կապույտ աչքերդ կարծես նորովի
Ինձ դեպի իրենց խորքերն են կանչում
Կապույտ աչքերդ կարծես կամովի
Սրտիս լարերից նոր երգ են տենչում..

Բայց ես հոգնել եմ դերից մերժվողի,
Եվ սրտիս արագ թրթիռն եմ սաստում:
Կրկին քաշում եմ ծայրից մութ քողի,
Եվ աստղերով լի գիշերով փակվում...



* * *
Չէ', ես չեմ սիրում,
Եվ ոչ էլ հաստատ սիրահարված եմ,
Բայց այս նկարում,
Պատկերդ փայլում
Եվ ինձ ասում է, որ ես քնած եմ…


* * *

Հայացքս կարծես ըստ սովորույթի
Խժռում է կրկին պատկերդ անձայն,
Բայց սիրտս այնպես էլ չի բաբախում`
Սիրահարվելը սիրել չէ... Սակայն...



* * *

Որտե?ղ եմ արդյոք կոպիտ սխալվել,
Ի?նչն եմ ես անդարձ կիսատ կառուցել:
Որտե?ղ եմ արդյոք սիրտս հանգցրել,
Ի?նչն եմ ես հանկարծ թողել, կորցրել…

Որտե?ղ և արդյոք ի?նչն է խանգարել,
Ճերմակ աղավնիս ինչու? է լքել…
Որտե?ղ եմ Սիրուն անդարձ խռովել,
Ինչու? այդ գանձը չեմ գնահատել:

Սիրտս լացում է, ցավից կծկվում,
Քանզի զգում է, քանզի հասկանում,
Որ սիրահարվել այս խրթին կյանքում
Էլ չի հաջողվի` ինչպես նախկինում:

Աչքերս սիրուց այրվել են ուզում,
Թեկուզ հենց հիմա աչքերիդ գրկում,
Բայց սայթաքում են և վայր ընկնում,
Քանզի կորցրել են…
Սիրտս չի Երգում…



* * *

Այսօր էլ եմ մենակ. մենակ
Այս քաղաքում լուռ ու մունջ:
Վառարանն եմ վառում մենակ,
Եվ հաց ուտում լուռ ու մունջ:

Լոկ այս կատուն է ընկերս,
Որ խաղում է անտրտունջ,
Խառնում, կրծում է թղթերս`
Շատ անխռով ու շատ լուրջ:

Լսափողն եմ ես վերձնում,
Որ դառնում է մի կամուրջ,
Լսում ձայնդ, որ ինձ լցնում
Ու դառնում է մի անուրջ…

Երազում եմ ես մեն-մենակ
Այս քաղաքում լուռ ու մունջ,
Որ չերազեմ էլ մենակ`
Գրկենք իրար ինչպես փունջ…




* * *

Հենց նոր մատներս անկախ ինձանից
Հեռախոսով այն թիվը քաշեցին,
Որ պիտի լարի այն մյուս ծայրից…

- Չէ,- կրկնում էր ուղեղս նորից:
- Չէ,- ասաց նա ինձ.
- Զանգը չի գնա,
կամ նա չի վերցնի:
Բայց…
- Տու…
Եվ լսվեց քո ձայնը.
- Այո?…
Մատս շտապելով կոճակը սեղմեց,
Եվ կրկին.
- Տու~… տու~-ն
Դատարկության պես հոգիս մխրճվեց …



* * *

Դու դեռ կաս իմ մեջ,
Եվ ես խաբում էի ինքս ինձ` ցավից:
Ինչու? կաս իմ մեջ,
Չէ-որ փախել ես դու իմ պարզ հարցից..
Եվ դեռ կաս իմ մեջ`
Չնայած նրան, որ ես ապրել եմ հիասթափություն`
Չանկեղծությունից…
Դու դեռ կաս իմ մեջ`
Ես շատ փորձեցի, որ քեզ դուրս հանեմ
իմ սրտի խորքից,
Բայց դեռ կաս մի մեջ,
Եվ ինձ ժպտում ես իմ հոգու խորքից,
Դու դեռ կաս իմ մեջ,
Բայց ես չեմ կարող կոտրել ինքս ինձ…
Այո, կաս իմ մեջ`
Եվ չորացած սպին բացված է խորքից:
Ու ես չգիտեմ, թե ինչպես իմ մեջ
Հաղթեմ ինքս ինձ,
Տեսնեմ քեզ նորից…
Դու դեռ կաս իմ մեջ,
Ու ես փախչում եմ ինքս ինձանից…




Եվ չկա քամին

Այո, դու իմ մեջ
Մերժման հարվածից
Ճենապակու պես
Ցրիվ ես եկել բյուր կտորների:

Բայց կտորներն այդ
դեռևս իմ մեջ…
Թեկուզ թույլ լույսից դեռ շողշողում են
ինչպես կաթիլներ
Հին արցունքների:

…Որքան խնդրեցի` և ոչ մի քամի
Չկարողացավ դուրս քշել ինձնից այդ կտորները…
Եվ ինքս իմ մեջ,
Նեղված ինձանից,
Մոլորվածի պես
Կպցնել եմ փորձում բյուր կտորները,
Բայց չէ, չի կպչում…
Եվ ինքս իմ մեջ
Խնդրում եմ` թեկուզ թող նորը ծնվի,
Քանզի կպցնողը դու պիտի լինես,
Իսկ դու…
Դու չկաս:
Եվ չկա քամին…



Գլխապտույտ

Խառնվե?լ է, ու գլխիվայր շու?ռ է եկել
և ամեն ինչ:
Գլխապտու?յտ…
չէ, կանգնած է հենց իր տեղում
և ամեն ինչ:
Պարզվել է
ամեն մի մութ,
ամեն մի բութ
և սուր անկյուն,
Բայց այս շատ պարզ ու լուսավոր
<<ամեն ինչը>>
մի ոչինչ է,
Եթե չկա Գլխապտույտ
մթության մեջ…
Գրկախառնում…
Եվ մի համբույր` տաք ու անվերջ…

Լեո
24.01.2008, 10:51
Մահը Հերոսի և Հանճարի մեծարման սկիզբն է

Ցավալի է, բայց մենք միայն մարդու մահից հետո ենք հասկանում և ընդունում, որ նա հերոս էր կամ հանճար: Եվ դրա պատճառը երևակայի այն է, որ կենդանության օրոք մարդը դեռ կարող է սայթաքել ու կորցնել հանճար կամ հերոս կոչվելու իրավունքը:
Հրանտ Դինքը հերոս էր, քանի որ Թուրքիաի մեջ ծավալել նման գործունեություն և հրապարակայնորեն հայտարարել եղեռնագործության ու իշխանությունների այլ իրավախախտումների և ոտնձգությունների վերաբերյալ` դա հերոսություն է:


Անավարտ թռիչք

Հրանտ Դինքի հիշատակին



Պետք է ապրել այնպես, որ մահից հետո էլ չմահանալ...
Մարդիկ մահանում են, որ մարդկությունն ապրի...

Tig
24.01.2008, 17:45
* * *
Կրկին գիշեր`
միայնության…
Կրկին հուշեր`
միայնության…
Եվ դուռը փակ միայնության,
Սիրտս արդեն, ոչ թե թակում`
Այլ բաբախում կատաղությամբ
Եվ, ուր որ է պիտի կոտրի:
Պիտի պայթի,
Պիտի ժայթքվի
Մի ձուլանյութ միայնության,
Անհույս ձգտման և լռության…
Այն լռության,
Որ պայթում է լոկ այն պահին,
Երբ համոզված, տաք աչքերով,
Նայում է այս պարզ աշխարհին,
Համոզված, որ պիտի լսվի,
Անպայման պիտի հասկացվի,
Եվ չմերժվի…
և չմերժվի…
…և չմերժվի:




Լռության ճիչը

Ուզում եմ կրկին քեզ խոստովանել…
Հայացքիդ անծայր խորքը ընկղմվել:
Ուզում եմ մեկ էլ հաճույքը վայելել
Խոստովանության…
Եվ փայլել, փայլել…
Բայց սիրտս կծկվում և տանջվում է,
Երբ միտքս հանկարծ պաղ շպրտում է.
- Իսկ, թե? քեզ կրկին պատի մերժումը…
Եվ խոսքն այս կրկին ինձ ճմրթում է,
Ու թղթի նման պաղ շպրտում է…
Սիրտս նվվում է,
Միտքս ճղվում է,
Արգելակվում, և կրկին լռում է,
անվերջ լռում է:
Եվ լուռ գոռում է.
- Կապույտ աչքերդ նայում են այնպես,
Կարծես, ոչ մի բան ոչինչ չի եղել…
Ախ, այդ կապույտը, որում գերագույն
հաճույքով կուզեի ես
անդարձ սուզվել…



Դու ինձ մի ժպտա

Դու ինձ մի ժպտա,
Խնդրում եմ երբեք
Էլ ինձ մի ժպտա…

Դու ինձ մի ժպտա,
Չէ որ էլ երբեք
<<Սերդ>> թև չի տա
Սրտիս:
Եվ հոգիս
Քո զիլ ծիծաղից
Երբեք չի ճախրի,
Եվ չի էլ ժպտա…
Թող, որ հանդարտվեմ,
Էլ ինձ մի ժպտա:
Թող նորով տարվեմ,
Դու ինձ մի ժպտա:
Սրտիցս հանեմ,
Որ էլ չժպտաս
Նույնիսկ երազում:
Դու ինձ մի ժպտա…



* * *
Անցյալ քայլում,
Անցյալ դարում,
Անցյալ դարձած ինչ-որ վայրում,
Սիրտս փայլում,
Սիրտս այրվում,
Կարկաչում էր ու սավառնում:

Անցյալ ժամում,
Անցյալ հեռվում,
Անցյալ, որ ներկա է դառնում,
Քեզնով փայլում,
Քեզնով քայլում,
Քո մեջ իմաստն եմ ես գտնում…

…Կարծես հայելում
Փակ հայելում,
Դեռ ինձ, և դեռ քեզ եմ փնտրում,
Բայց <<վայելում>>,
Լոկ <<վայելում>>,
Միայնության երկար տրտում…


Առանց սեր

Ապրե~լ…
Բայց ինչու?, կամ ինչի? համար:
Ապրել…
Բայց ինչպե?ս և կամ ու?մ համար:

Հարցերը այս պարզ
Ինձ էլ չեն տանջում:
Դրանցով միտքս
Էլ չի տառապում:

Ապրե~լ…
Առանց սեր` օր ճանապարհել:
Ապրել,
Եվ փորձել սովորել տեսնել:

Մի հարց է շատ պարզ
Լոկ միտքս տանջում.
- Ինչու? առանց սեր
Ապրել չի լինում:

Չէ, դա փուչ հարց է,
Այսինքն հարց չէ:
Առանց սեր կյանքը
Իրոք, որ կյանք չէ…



Կիրք

Քամիները սիրակարոտ
Սլանում են գիրկն աշխարհի:
Քամիները տաք ու կրքոտ,
Փնտրում են շուրթերն աշխարհի:

Ու այրվում է հոգին նրանց,
Ինչպես ժայռը հրաբուխից:
Ու փարվում է ամպը նրանց,
Բայց տենչում են նրանք հողին:

Նետվում են գիրկն օվկիանոսի
Ու վեր հանում հոգին ծովի:
Հուզմունքից ձգտում են լուսնին,
Ու վերածվում հսկա հողմի:

Քամիները սիրակարոտ
Սիրո ծարավն առնում հողից,
Ու կրքերն իրենց կրակոտ
Մարելով տրվում են հողին:



* * *

Արդյոք Դու? ես,
Ում, որ այսքան ես փնտրել եմ:
Արդյոք Դու? ես,
Ում, որ սպասել և սիրել եմ:

Ասա’, Դու? ես,
Ում, որ անվերջ երազել եմ,
Կարծես Դու ես,
Սրտիս դռները բացել եմ…

Tig
26.01.2008, 11:44
* * *

Վախենում եմ քեզ սիրելուց,
Եվ ինձ անվերջ ես զսպում եմ:
Վախենում եմ քեզ նայելուց,
Եվ հայացքս փախցնում եմ:
Վախենում եմ այնպես, կարծես
Պիտի դիպչեմ ձյան փաթիլին,
Եվ կհալվի փաթիլը հեզ
Ու իմ կողքին էլ չի լինի:
Վախենում եմ այնպես, ինչպես
Կվախենաս կրկին դիպչել
Թիթեռնիկին, որ չկոտրես
Գեղեցիկը:
…Եվ բղավել.
- Չեմ ուզում վախենալ, կարծես
Քեզ սիրելով մեղք եմ գործել,
Չէ որ սերն է հենց օգնում մեզ
Ամեն ինչ իմաստավորել…



* * *

Մաքրությունդ ինձ կանչում է,
Մաքրությունդ ղողանջում է,
Մաքրությունից քո կուսական
Սիրտս անվերջ կանաչում է:

Պարզությունդ ինձ կանչում է,
Պարզությունդ կարկաչում է,
Պարզությամբ քո անմիջական
Միտքս անվերջ զմայլվում է:

Գեղեցկությունդ կանչում է,
Գեղեցկությունդ ճախրում է,
Գեղեցկությամբ քո դյութական
Հոգիս անվերջ հմայվում է:

Բայց ամենից, ամենից զատ
Սիրում եմ անկեղծությունդ,
Քո գեղեցիկ, պարզ և մաքուր,
Քո անգին անկեղծությունը:




* * *

Քո աչքերում,
Քո հայացքում,
Որ միշտ փախչում,
Վախենում է, կամ ամաչում,
Ես փնտրում եմ այն` ինչ երբեք
Դեռ չեմ գտել
Ոչ մի ուրիշ այլ հայացքում…
Քո աչքերում,
Քո հայացքում,
Որ միշտ փայլում,
Առկայծում է և կարկաչում,
Երբ այրվում է,
Բոցավառվում իմ հայացքում,
Ես այրվում եմ այնպես` ինչպես
Դեռ չեմ այրվել
Ոչ մի ուրիշ այլ հայացքում:
Քո աչքերում,
Քո հայացքում,
Որ միշտ փախչում,
Եվ հեռվից է միայն կանչում,
Որ ցանկանում է հայտնվել
Իմ հայացքում,
Ես փնտրում եմ այն տողերը,
Որ ինձ կասեն.
- Ես միակն եմ…
Եվ դու միակն իմ հայացքում…



* * *

Ինձ պակասում է մեկ հատիկ հայացք…
Խորը և այրող մեկ հատիկ հայացք,
Որ լինեմ քոնը իմ ողջ էությամբ,
Եվ ձուլվենք ընդմիշտ սիրո ջերմությամբ:



Լուռ ժպիտ

Չէ’, պիտի ասեմ,
Որ դու ես այսօր իմաստավորում
Իմ մութ օրերը:
Ես պիտի ասեմ,
Որ դու ես այսօր թռիչք պարգևում,
Եվ իմ մտքերը
Որքան պտտվում,
Փնտրում,
Ետ նայում,
Կրկին և կրկին քեզ են հանդիպում,
Քո ջինջ հայացքի խորքը ընկղմվում
Եվ ճախրում,
Ճախրում,
Ճախրում են անվերջ…
Եվ ես անընդմեջ
Փնտրում եմ,
Փնտրում
Այն պարզ խոսքերը,
Որ պիտի բացեն սրտիս գանձերը
Քո սրտի առաջ,
Քո հոգու առաջ:
Այն պարզ խոսքերը,
Որ ամեն անգամ արտասանելիս
Կարծես հենց նոր ես լույս աշխարհ գալիս…
Եվ նորածնի պես
Զարմացած նայում ու հիանում ես…
Եվ հարց ես տալիս.
- Մի?թե մինչ հիմա ես դեռ շնչում էի,
Մի?թե առանց քեզ ես դեռ ապրում էի…

Եվ սիրտս ճախրում, կուրծքս պատռում է,
Լեզուս հուզմունքից քար պապանձվում է:
Ու պատանու պես` պաղած,
Ժպտալով, նայելով դեմքիդ
Լուռ հիանում եմ,
Եվ հեռանում եմ,
Լուռ հեռանում եմ…
Կրկին ետ գալու հույսով վառվում եմ,
Ու լուռ ժպտում եմ…
Եվ լուռ քայլում եմ…



* * *

Երբ ժպտում ես,
Կարծես աշխարհը ծաղկում է:
Երբ ժպտում ես,
Շուրջս ամեն ինչ երգում է:
Երբ ժպտում ես,
Սիրտս հուզվում ու ճախրում է:
Երբ ժպտում ես,
Պահը դարի մեջ փայլում է:

Քո ժպիտը,
Հոգուս ամպերը ցրում է:
Ջինջ ժպիտը`
Աշխարհը կարծես մաքրում է:
Քո ժպիտը,
Մտքիս թելերը կապում է:
Տաք ժպիտը`
Ինձ գրկում և ջերմացնում է:

Tig
28.01.2008, 15:52
- Ինձ դուր է գալիս ուրիշը…

Ամեն, ամեն, ամեն ինչը
Կորցնում է իր իմաստը,
Երբ հույս չկա էլ սիրելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Շատ ճղճիմ և անիմաստ է,
Երբ հույս չկա էլ սիրվելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Դառնում է փուչ, դատարկ, զրո,
Երբ ուժ չկա էլ սպասելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Դառնալով փուչ, դատարկ, զրո,
Ձիրքն է կոտրում բան ստեղծելու:

Եվ այս ամեն, ամեն ինչից,
Որ կոչվում է անծայր աշխարհ,
Ես պատրաստ եմ հրաժարվել…

Թե այս ամեն, ամեն ինչից,
Որ ստեղծել է Աստվածն արդար,
ՍԵՐ չգտնեմ…
Եվ խավարել:




* * *

Թե հարցնես.
- Ինչու?, ինչու? ինձ չասացիր…
Ես քեզ կասեմ.
- Չտեսա քո ջինջ հայացքում
Ցանկությունը ինձ լսելու…
- Չէ, չէ դու լավ չնայեցիր:
- Գուցե,
Բայց ես տեսա նաև ինձ փորձելու
դատարկ միտում,
Խանդ վառելու անմիտ ձգտում,
Որը ոչ թե բորբոքում է,
Այլ ջախջախում,
Տրորում է և կործանում
Սկսվող սերս…
Ծնում թախիծ և տրտմություն,
Միայնություն
Եվ սառնություն:
…Ա¯խ, որտեղ է պահված սերս:



* * *

Ուզում եմ տեսնել
Գիշերվա գույները,
Այդ գույների մեջ
Քո պայծառ աչքերը:
Ուզում եմ փայլեն
Գիշերվա լույսերը,
Այդ լույսերի մեջ
Առկայծեն աչքերդ:
Ուզում եմ վայելել
Գիշերվա բույրերը,
Քո բույրից արբած
Շողշողան աչքերս:
Ուզում եմ պարել
Գիշերվա պարերը`
Քեզ ամուր գրկած…
…Եվ այրվեն աչքերս:



* * *

Թե լույս, թե մութ,
Թե օր, գիշեր,
Թե տարեմուտ,
Թե ջերմ հուշեր,
Թե լավ, թե վատ,
Փառք անվեհեր,
Թե մեծ հավատ`
Խոր, աներեր
Փոշիանում,
Անէանում
Եվ իմաստն են իրենց կորցնում,
Թե կողքին նրանց չկա սեր,
Թե կողքիդ չկան զույգ աչքեր,
Որոնք քեզ պիտի տան թևեր,
Դառնան, լինեն կյանքիդ ընկեր:
Մի զույգ աչքեր,
Որոնք ձուլվեն քո աչքերին:
Մի զույգ ձեռքեր,
Որոնք ձուլվեն քո ձեռքերին:
Դառնաք մեկ սիրտ, հոգի, մարմին,
Եվ դրանով հաղթեք մահին…




Առանց քեզ

Առանց քո սիրո,
Քո ջերմ հայացքի
Սիրտս չի երգի
Եվ չի էլ ծաղկի:
Առանց քո այրող,
Քո պարզ ժպիտի
Հոգիս չի ճախրի
Եվ չի էլ սիրի:
Առանց քո խոսքի,
Քո պարզ մտքերի
Միտքս կխամրի
Եվ չի էլ փայլի:
Առանց… Առանց քեզ
Ոչինչ չի լինի,
Իմ գոյությունն էլ
Լոկ խաղ կլինի…



Անսպասելի` սպասված խոստովանություն

Ահա վերջապես պաղ շքամուտքում,
Աստղերով լեցուն կամարի ներքո,
Խոստովանեցի` ինչ կա իմ սրտում`
Սիրով լի, շիկնած և հուզված դեմքով:

Եվ դարը կարծես, պաղ շքամուտքում,
Կանգ առավ խոնարհ հայացքիդ ներքո,
Եվ պահը կարծես դաջվեց իմ հոգում
Քո պարզ և հուզված, քո շիկնած դեմքով:

Անսպասելի էր այդ պահը ծնվում
Քո <<բարդ>> մտքերի, հույզերի ներքո:
Սերն էլ է հանկարծ, <<միամիտ>> ծնվում,
Աստըծո ստեղծած կամարի ներքո…



* * *

Առաջին տողն եմ ես այսօր փնտրում,
Որ հոգուս գանձը քեզ կրկին բացեմ:
Առաջին տաղն եմ ես այսօր փնտրում,
Որ սրտիս երգը նորից քեզ երգեմ:
Առաջին բառն եմ ես այսօր փնտրում,
Որ մտքիս խոսքը ես քեզ պարգևեմ:
Եվ միակ խոսքն եմ ես այսօր գտնում`
Շատ պարզ, ջերմ խոսքը.
<<ԵՍ ՔԵԶ ԵՄ ՍԻՐՈՒՄ…>>

Selene
28.01.2008, 19:48
Ու չնայած բոլորն էլ սիրեցի:love, բայց առանձնապես էս մեկը լավ է ստացվել:oy
Թե հարցնես.
- Ինչու?, ինչու? ինձ չասացիր…
Ես քեզ կասեմ.
- Չտեսա քո ջինջ հայացքում
Ցանկությունը ինձ լսելու…
- Չէ, չէ դու լավ չնայեցիր:
- Գուցե,
Բայց ես տեսա նաև ինձ փորձելու
դատարկ միտում,
Խանդ վառելու անմիտ ձգտում,
Որը ոչ թե բորբոքում է,
Այլ ջախջախում,
Տրորում է և կործանում
Սկսվող սերս…
Ծնում թախիծ և տրտմություն,
Միայնություն
Եվ սառնություն:
…Ա¯խ, որտեղ է պահված սերս:

Tig
31.01.2008, 14:31
* * *

Ախր ինչու? ես, ինչու? ես տանջում,
Եղբայր ես, ասում և քաղցր ժպտում:
Ախր ինչու? ես, ինչու? ես փախչում,
Հայացքդ թաքցնում և կրկին ժպտում:

Աչքերս ծարավ` քեզ են որոնում,
Քո ջերմ հայացքը, ժպիտն են փնտրում:
Ձեռքերս այրվում, բայց ետ են քաշվում,
Քեզ ջերմ գրկելու տենչանքից հալվում:

Անձրևը դանդաղ մաղում է, մաղում,
Այտերիս վրա արցունք է դառնում…
Եվ միտքս կրկին հարցնում է, կանչում`
Ախր ինչու? ես, ինչու? ես տանջում…


* * *

Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Որքան եմ ուզում քեզ ամուր գրկել:
Որքան եմ ուզում քեզ հետ զրուցել,
Քեզ հետ ծիծաղել
Եվ քեզ հետ լռել:
Որքան եմ ուզում քեզ հետ երազել,
Քո կողքին քայլել ,
Աչքերիդ նայել,
Վարսերդ շոյել,
Եվ շուրթերս քո շուրթերին ձուլել:
Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Շունչդ ամեն պահ առնել ու լսել:
Որքան եմ ուզում քո բույրից արբել,
Անկեղծ աչքերիդ խորքը ընկղմվել,
Քեզ սիրել,
Սիրվել,
Ինձ քո մեջ գտնել,
Եվ քեզ հետ ապրել,
Ուղղակի Ապրել…

Մանոն
31.01.2008, 15:35
Ամեն, ամեն, ամեն ինչը
Կորցնում է իր իմաստը,
Երբ հույս չկա էլ սիրելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Շատ ճղճիմ և անիմաստ է,
Երբ հույս չկա էլ սիրվելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Դառնում է փուչ, դատարկ, զրո,
Երբ ուժ չկա էլ սպասելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Դառնալով փուչ, դատարկ, զրո,
Ձիրքն է կոտրում բան ստեղծելու:

Եվ այս ամեն, ամեն ինչից,
Որ կոչվում է անծայր աշխարհ,
Ես պատրաստ եմ հրաժարվել…

Թե այս ամեն, ամեն ինչից,
Որ ստեղծել է Աստվածն արդար,
ՍԵՐ չգտնեմ…
Եվ խավարել:

Ինչ լավ ես գրել, Տիգ, խոսքերն ավելորդ են...

Tig
01.02.2008, 13:20
* * *

Ինձ ներիր, թե ես մի բեռ դրեցի
Քո դեռ բողբոջած, նուրբ սրտի վրա:
Ինձ ներիր, թե ես հանկարծ շարժեցի
Քո չբուժված սպին` տաք սրտիդ վրա:
Դու <<իմ>> խելացի,
Դու <<իմ>> հասկացող,
Ինձ զուր, անտեղի հույսեր չտվող:
Դու, որ արթնացրիր
Իմ սիրտը մարող,
Եվ իմ մտքերը` անվերջ որոնող:
Դու չմտածես` թե ինչ արեցիր,
Ինչ հետք թողեցիր իմ հոգու վրա:
Եվս մեկ աշխարհ մեջս ստեղծեցիր,
Նախկին, կործանված աշխարհի վրա:
Բայց այս աշխարհն էլ անդարձ կավիրեմ,
Քանզի այն մենակ չպիտի վայելեմ,
Կտոր առ կտոր գանձերս կայրեմ,
Հոգուս լույսերը դանդաղ կմարեմ:
Եվ դանդաղ, հանդարտ իմ պարզ մտքերը
Լուռ, պաղ կանձրևեն` ինչպես ամպերը:
Եվ դանդաղ, հանդարտ իմ պարզ աչքերը
Լուռ, մեղմ կիջեցնեն իրենց կոպերը…



* * *

Եվս մի սպի սրտիս վրա,
Եվս մի հետք հոգուս վրա,
Եվս մի կայծ մտքերիս մեջ,
Որ չդարձավ անմար կրակ…
Եվս մի գիր թղթիս վրա,
Եվս մի փուշ աչքիս վրա,
Եվս մի հուշ մտքերիս մեջ,
Գեղեցիկ հուշ` լուրթ կապուտակ:

Երբեք, երբեք չեմ մոռանա
Քո ժպիտը կյանքի կոչող:
Երբեք երբեք չեմ մոռանա
Քո հայացքը հոգիս այրող:

Դու ցանկացար, որ հեռանամ,
Ինչպես աստղ արդեն մարող:
Դու ցանկացար, որ մոռանամ
Քո ծիծաղը զիլ, կարկաչող:

Հանգիստ եղիր` կհեռանամ,
Բայց չեմ լինի աստղ հանգչող,
Մեկ այլ Սրտում Հուր կդառնամ,
Եվ կվառվեմ սիրո կանչով…



* * *

Փակվում են հանդարտ հոգնած կոպերս,
Ներսում թողնելով քո ջինջ պատկերը:
Փակվում են անդարձ սրտիս դռները,
Ներսում թողնելով հին-նոր վերքերը:
Ճկվում են հոգուս տաք երակները,
Ներսում տանելով երազանքներս:
Այրվում են, եռում փշոտ մտքերս,
Դրսում թողնելով զղճման խոսքերը:
Բացվում են հանդարտ իմ պարզ աչքերը,
Գրկում աշխարհի ծիածանները…

Tig
04.02.2008, 13:48
* * *

Արևն է փայլում սպիտակ ձյան վրա,
Եվ անդրադառնում իր լուրթ մաքրությամբ:
Ձյունն է արտասվում պաղ հողի վրա,
Քե’զ է հիշեցնում, իր մեղմ քնքշությամբ:
Հայացքս լողում անտառի վրա,
Եվ քեզ է տեսնում, ողջ գեղեցկությամբ:
Ակամա փնտրում մտքերիս վրա,
Քո ջինջ ժպիտը, իր անմահությամբ,
Եվ նկարում եմ իմ սրտի վրա,
Քո այդ ժպիտը, իր ողջ մաքրությամբ:



* * *

Ամեն ինչն էլ անցողիկ է,
Բացի, բացի մեկ բանից…
Ամեն ինչն էլ անցողիկ է,
Բացի սիրող զույգերից:

Այս աշխարհն էլ անցողիկ է,
Նրա ստեղծման օրվանից:
Եվ այս կյանքն էլ անցողիկ է,
Բացի, բացի քեզանից:



* * *

- Չե’մ հավատում…
Նետի նման մխրճում ես սիրտը իմ:

- Չե’մ հավատում…
Պաղ քամու պես սղոցում է միտքը իմ:


Չեն հավատում
Միայն մահին, երբ անկեղծ է մեծ սերը:

Չես հավատում,
Բայց Մարդկային և անկեղծ է իմ սերը:

Dayana
04.02.2008, 14:15
Չեն հավատում
Միայն մահին, երբ անկեղծ է մեծ սերը:

Ինչ ասեմ, ամեն ինչ արդեն ասել եմ ՝ սպառվել :love

Tig
05.02.2008, 16:27
* * *

Կարոտել եմ ես քեզ, կարոտել` իմ անգին:
Կարոտել եմ քո պարզ, երկնային ժպիտին:
Կարոտել եմ անցած, գնացած օրերին,
Երբ կարող էի լինել ուղղակի քո կողքին,
Երբ կարող էի նայել քո անկեղծ աչքերին,
Եվ լինել ունկնդիր հարազատ քո ձայնին:

Կարոտել եմ անհույս` հուսադրող օրերին…
Կարոտել եմ անցած միայնակ ժամերին,
Երբ չափում էի դատարկ, ծառաշատ այն այգին,
Ուր լցնում էի քեզնով կարոտած իմ հոգին:
Կարոտել եմ ես քեզ, կարոտել` իմ անգին,
Եվ դարձել եմ ընկեր այս ձմռան օրերին…



Կողք – կողքի

Չէ, չենք եղել դեռ իրար մոտ,
Թեկուզ կանգնած կողք – կողքի:
Մենք չենք եղել դեռ այնքան մոտ,
Որքան հողը իր ծաղկին:

Բացիր հոգիդ, արի ինձ մոտ,
Ես կլինեմ քո կողքին:
Բացիր միտքդ, թող ինձ քեզ մոտ,
Որ մենք լինենք կողք – կողքի:

Tig
07.02.2008, 09:43
* * *

Թեկուզ այսօր շատ հեռու ես,
Բայց տեսնում եմ ես միայն քեզ:
Թեկուզ հանկարծ ինձ չհիշես,
Կարոտում եմ ես միայն քեզ:

Թեկուզ իմը դու չլինես,
Հոգուս խորքում ընդմիշտ կապրես:
Թեկուզ, թեկուզ ինձ չսիրես,
Սրտիս խորքում միշտ կլինես:




Չտխրես

Հայացքդ տխուր էր,
Աչքերդ տխուր:
Ժպիտդ տխուր էր,
Եվ ձայնդ տխուր:
Շուրթերդ ժպտում էին,
Բայց հոգիդ տխուր:
Ախ, սիրտս այրում են`
Ինչու? ես տխուր:
Ես էլ շատ տխուր եմ,
Աչքերս տխուր:
Ժպիտս տխուր է,
Եվ հոգիս տխուր:
Մտքերս այրվում են`
Ինչու? ես տխուր:
Շուրթերս ճաքում են,
Երբ դու ես տխուր:
Տես, դրսում գարուն է,
Ինչու? ես տխրում:
Տես, քամին պարում է,
Եվ չի էլ տխրում:
Անձրևը մաղում է,
Այտերիս խփում:
Երկինքը շաղում է,
Կապույտ է ծփում:
Թռչունը ճախրում է,
Գարուն է երգում:
Ծառերը ծաղկում են,
Նոր կյանք է սկսվում:
Սրտիս մեջ գարուն է,
Եվ լույս է բխում:
Քեզ համար այրվում է,
Անվերջ բաբախում:



* * *

Այնքան եմ սիրում անձրևին նայել,
Եվ նրա միջով քեզ ուրվագծել:
Այնքան եմ սիրում անձրևին քայլել,
Եվ իմ մտքերը քեզնով պարուրել:
Այնքան եմ սիրում անձրևին լսել,
Եվ նրա երգում կրկին քեզ տեսնել:
Այնքան եմ սիրում անձրևից թրջվել;
Եվ իմ երազում քեզ գիրկս առնել:



* * *

Նորից տեսա քո ժպիտը,
Եվ ինձ ոչինչ էլ պետք չէ:
Նորից տեսա քո ժպիտը,
Թեկուզ այն դեռ ինձ հետ չէ:

Նորից քո պարզ, ջինջ ժպիտը,
Ինձ ասում է, որ պետք չէ
Կորցնել հոգու մեծ ժպիտը,
Թեկուզ ոմանց այն <<պետք չէ>>…

Dayana
07.02.2008, 09:50
Այնքան եմ սիրում անձրևին նայել...
Ես էլ :)

Tig
07.02.2008, 18:16
Կարճ հանդիպում

Հոգիս մի քիչ թեթևացավ,
Երբ կրկին հանդիպեցինք:
Սիրտս մի քիչ հանգստացավ,
Երբ կողք – կողքի քայլեցինք:

Հոգիս կրկին ալիք դարձավ,
Երբ աչքերիդ նայեցի:
Սրտիս թրթիռն արագացավ,
Երբ աչքերիս նայեցիր:

Օրը մի պահ հրաշք դարձավ,
Եվ ծառերը երգեցին:
Ժամը` րոպե, վայրկյան դարձավ`
Ծաղիկները պարեցին:

Բայց բաժանման պահը հասավ,
Եվ ամպերը տխրեցին:
Օրը մարեց, գնաց, անցավ,
Բայց հուշերը մնացին:




Եվս մեկ անգամ

Եվս մեկ անգամ դառը քամու պես
անձայն հնչում է.
- Ախ, ինչի? համար:
Եվս մեկ անգամ անապատի պես
անձայն ճչում եմ.
- Ո?ր մեղքիս համար…
Եվս մեկ անգամ անպետք թղթի պես
ես ճմրթվում եմ…
- Ախ, ինչի? համար:
Եվս մեկ անգամ խփված թռչնի պես
ես ընկնում եմ…
- Ո?ր մեղքիս համար:
Եվս մեկ անգամ պաղ անձրևի պես
պատասխանվում է.
- Գոյության համար…
Եվս մեկ անգամ շող կայծակի պես
երկնից հնչում է.
- Փորձության համար…


Այսօր դեռ…

Այսօր դեռ <<չես հասկանում>>
Թե սիրտդ ինչ է ուզում,
Վաղը գուցե ուշ լինի…

Այսօր դեռ միտք ես անում`
Կարևորն ի?նչն է կյանքում,
…Թող վաղը ուշ չլինի:

Այսօր դեռ քեզ եմ տեսնում
Եվ գիտեմ ինչ եմ ուզում,
…Վաղը գուցե չլինի:

Այսօր դեռ միտք եմ անում`
Կարևոր ես իմ կյանքում,
Վախենում եմ ուշ լինի…

Այսօր ինչ որ բան փնտրում,
Թե ինչ` չես էլ հասկանում:
Աստված տա ուշ չլինի:

Այսօր մութ է իմ սրտում,
Բայց փոքրիկ հույս է վառվում,
Թող երբեք ուշ չլինի…



* * *

Ժամը տասն անց է քառասուներեք,
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:
Դա թիվ էր, ժամ էր դեռևս երեկ,
Բայց այսօր ոչինչ չի նշանակում:

Դարը անցնում է և ես էլ երբեք…
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:
Եվ դեռ զգում եմ` այդ ՆԱ էր երեկ...
Բայց այսօր <<ոչինչ չի նշանակում>>…

…Վաղը տասն անց էր քառասուներեք`
Ինչու? էլ ոչինչ չի նշանակում…
Սերը մեռնու?մ է:
- ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ԵՐԲԵՔ:
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:

Ծով
08.02.2008, 00:47
* * *

Ժամը տասն անց է քառասուներեք,
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:
Դա թիվ էր, ժամ էր դեռևս երեկ,
Բայց այսօր ոչինչ չի նշանակում:

Դարը անցնում է և ես էլ երբեք…
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:
Եվ դեռ զգում եմ` այդ ՆԱ էր երեկ...
Բայց այսօր <<ոչինչ չի նշանակում>>…

…Վաղը տասն անց էր քառասուներեք`
Ինչու? էլ ոչինչ չի նշանակում…
Սերը մեռնու?մ է:
- ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ԵՐԲԵՔ:
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:
Տպավորիչ էր շա՜՜՜տ:)

Milli
08.02.2008, 11:36
Շատ լավն էին ու ինձ հարազատ:)

Taurel. . . .
08.02.2008, 11:38
* * *

Կարոտել եմ ես քեզ, կարոտել` իմ անգին:
Կարոտել եմ քո պարզ, երկնային ժպիտին:
Կարոտել եմ անցած, գնացած օրերին,
Երբ կարող էի լինել ուղղակի քո կողքին,
Երբ կարող էի նայել քո անկեղծ աչքերին,
Եվ լինել ունկնդիր հարազատ քո ձայնին:

Կարոտել եմ անհույս` հուսադրող օրերին…
Կարոտել եմ անցած միայնակ ժամերին,
Երբ չափում էի դատարկ, ծառաշատ այն այգին,
Ուր լցնում էի քեզնով կարոտած իմ հոգին:
Կարոտել եմ ես քեզ, կարոտել` իմ անգին,
Եվ դարձել եմ ընկեր այս ձմռան օրերին…



Կողք – կողքի

Չէ, չենք եղել դեռ իրար մոտ,
Թեկուզ կանգնած կողք – կողքի:
Մենք չենք եղել դեռ այնքան մոտ,
Որքան հողը իր ծաղկին:

Բացիր հոգիդ, արի ինձ մոտ,
Ես կլինեմ քո կողքին:
Բացիր միտքդ, թող ինձ քեզ մոտ,
Որ մենք լինենք կողք – կողքի:

Տողերդ հանգստացնող են, ու հեշտ են կարդացվում.........Լավ ես գրում, իմ դուրը եկավ:)

Tig
08.02.2008, 14:06
Տպավորիչ էր շա՜՜՜տ:)


Շատ լավն էին ու ինձ հարազատ:)


Տողերդ հանգստացնող են, ու հեշտ են կարդացվում.........Լավ ես գրում, իմ դուրը եկավ:)

Շնորհակալություն:)

* * *

Ուզում եմ նայել,
Թեկուզ մեկ վայրկյան,
Զմրուխտ աչքերիդ:

Ուզում եմ հպվել,
Թեկուզ մեկ վայրկյան,
Քնքուշ ձեռքերիդ:

Ուզում եմ շոյել,
Դիպչել մեկ վայրկյան,
Փափուկ վարսերիդ:

Ուզում եմ լինել,
Թեկուզ մեկ վայրկյան,
Լոկ լինել կողքիդ:

Ուզում եմ տեսնել,
Թեկուզ մեկ վայրկյան,
Ժպիտն աչքերիդ:

Ուզում եմ լցնել,
Թեկուզ մեկ վայրկյան,
Կրակն այտերիդ:

Ուզում եմ լսել,
Բայց ոչ մեկ վայրկյան,
Երգերը սրտիդ:

Ուզում եմ ձուլել,
Բայց ոչ մեկ վայրկյան,
Իմ հոգուն հոգիդ:


* * *

Ու՞ր ես…
Երևի ինքդ չգիտես:
Որտե՞ղ ես… Սպասե՞մ…
…Դա էլ չգիտես:
Սղոցող կասկա՞ծ…
Մի՞թե դա գիտես:
Անիմաստ կասկած`
Եվ դա էլ գիտես…

Ու՞ր ես…
Ուղղակի քեզ պիտի լսես:
Որտե՞ղ ես… Կասեմ`
Դու իմ սրտում ես:
Կործանող կասկած…
Լսիր ինքդ քեզ:
Չի լինի կասկած,
Թե սրտիդ լսես:

Ու՞ր ես…
Չգիտես…
Թե՞ արդեն գիտես:



* * *

Մնաս բարով…
Ինձ էլ երբեք,
Երբեք, երբեք չես տեսնի:

Մնաս բարով…
Քեզ էլ երբեք,
Երբեք, երբեք չեմ տեսնի:

Սիրտս հարող
Կոշտուկներն էլ
Երբեք, երբեք չես տեսնի:

Սիրտս այրող
Քո աչքերն էլ
Երբեք, երբեք չեմ տեսնի:

Մնաս բարով…
Ցավս երբեք,
Երբեք, երբեք չես տեսնի:

Մնաս բարով…
Ցավդ երբեք,
Երբեք, երբեք չեմ տեսնի:

Հոգիս լցնող
Արցունքներն էլ
Երբեք, երբեք չես տեսնի:

Հոգիդ ցնծող
Երազներն էլ
Երբեք, երբեք չեմ տեսնի:


Անմար սիրով
Սիրտս լցված
Դու էլ երբեք չես տեսնի:

Հսկա քարով
Միտքս ճկված
Դու էլ երբեք չես տեսնի:

Սիրո պարով
Սիրտդ արբած
Ես էլ երբեք չեմ տեսնի:

Կյանքի դերով
Միտքդ ճգնած
Ես էլ երբեք չեմ տեսնի:

Մնաս բարով…
Վերքերս թաց
Դու էլ երբեք չես տեսնի:

Մնաս բարով…
Մտքերս բաց
Դու էլ երբեք չես տեսնի:

Գնաս բարով…
Ճամփեդ ընտրած,
Դա` էլ երբեք չեմ տեսնի:

Գնաս բարով…
Միշտ սիրտդ բաց,
Դա էլ, երբեք չեմ տեսնի:

Tig
12.02.2008, 18:11
Մի օր

Մի օր կդառնամ միայնակ անձրև,
Եվ պատուհանիդ կտեղամ անձև:
Մի օր կլվամ մտքերդ տձև,
Եվ կշողշողամ ու կդառնամ ձև:

Մի օր կդառնաս դու հանդարտ անձրև,
Եվ պարզ մտքերիս կտեղաս անձև:
Մի օր կլվաս դարերս տձև,
Եվ կշողշողաս ու կդառնաս ձև:

Մի օր կդառնանք հորդառատ անձրև,
Եվ խենթ աշխարհին կտեղանք անձև:
Մի օր վերջ կտանք օրերին տձև
Եվ կշողշողանք ու կդառնանք ձև…



* * *

Աշնան քամին արդեն կրկին
Իր սառնությամբ ճոճեց բարդին:
Աշնան քամին փչեց կրկին,
Եվ կարոտը բաշխեց սրտին:

Աշնան քամուց դեղնած բարդին
Հիշեցնում է ՆՐԱՆ կրկին,
Որ ուշացած սիրո քամին
Դառնում է պաղ աշնան քամի…

Tig
14.02.2008, 17:31
* * *

Հեռու~, հեռու~, հեռու~ հեռվում,
Բարձր լեռներից էլ հեռու,
Հեռու~, հեռու~ քաղաքներում,
Անծայր դաշտերից էլ հեռու…
Հեռու~, հեռու~, հեռուներում,
Օվկիանոսից այն կողմ` հեռու~,
Հեռու~, հեռու~ անծայր հեռվում,
Աստղերից էլ այն կողմ` հեռու~,
Փնտրում նրան այնտեղ` հեռվում,
Փնտրում նրան Քեզնից հեռու,
Բայց տեսնում եմ ես Քեզ հեռվում,
Տեսնում եմ Քեզ` ինձնից հեռու:

Մոտիկ, մոտիկ` հոգուս խորքում,
Մոտիկ, մոտիկ` հենց իմ ձեռքում,
Մոտիկ, մոտիկ սրտիս խորքում,
Մոտիկ դարձած իմ մտքերում…
Մոտիկ շենքի մոտիկ մուտքում,
Մոտիկ աշնան` մոտիկ այգում,
Մոտիկ կանգնած իմ աչքերում,
Մոտիկ դարձած երազներում
Փնտրում նրան մոտակայքում,
Փնտրում նրան ինձ մոտ` խորքում,
Եվ կրկին ես քեզ եմ տեսնում,
Թեկուզ ինձնից այդքան հեռվում…

Milli
15.02.2008, 10:46
Պատկերավոր միջոցներ շատ ես օգտագործել,ինչը կարդացողին ստիպում է մտովի երևակայել այդ տեսարանը...լավն էր;)

Tig
16.02.2008, 11:52
Պատկերավոր միջոցներ շատ ես օգտագործել,ինչը կարդացողին ստիպում է մտովի երևակայել այդ տեսարանը...լավն էր;)

Շնորհակալություն:)


* * *

Թե դու չկաս,
Ասա’, ես էլ իմանամ,
Ու քամու հետ անցնեմ, գնամ, հեռանամ:

Կա՞ս, թե՞ չկաս,
Ես ուզում եմ իմանամ,
Անձրևի պես տրվեմ հողին, զովանամ:

Իսկ գուցե կա՞ս,
Բայց որտեղի՞ց իմանամ,
Ծովի նման վեր համբարձվեմ, ամպ դառնամ:

Եթե դու կաս,
Ասա’, ես էլ իմանամ,
Ու վարդագույն, բոցկլտացող այգ դառնամ:

*e}|{uka*
16.02.2008, 23:56
Թե դու չկաս,
Ասա’, ես էլ իմանամ,
Ու քամու հետ անցնեմ, գնամ, հեռանամ:

Կա՞ս, թե՞ չկաս,
Ես ուզում եմ իմանամ,
Անձրևի պես տրվեմ հողին, զովանամ:

Իսկ գուցե կա՞ս,
Բայց որտեղի՞ց իմանամ,
Ծովի նման վեր համբարձվեմ, ամպ դառնամ:

Եթե դու կաս,
Ասա’, ես էլ իմանամ,
Ու վարդագույն, բոցկլտացող այգ դառնամ:


Ապրե՜ս ... :oy

Tig
06.03.2008, 17:42
Չէ’, դեռ չեն այրվել

Չէ’, դեռ չեն այրվել հոգուս գանձերը,
Չէ’, դեռ կանգուն է քո լուրթ պատկերը,
Դեռ այցելում են ինձ երազները,
Որտեղ տեսնում եմ ես քո աչքերը…

Բայց, երբ լքում են ինձ երազները,
Հանկարծ մարում են բոլոր գույները,
Քանզի հիշում եմ ես քո խոսքերը,
Որ քո ջինջ սրտում չկա ՙմեր՚ սերը…

Բայց այն իմ սրտում ունի իր տեղը
Եվ չի կործանվել` դեռ կան շիվերը,
Չնայած վաղուց մեղմիկ անձրևը
Հյուր չի այցելել, երաշտն է տեղը…

Dayana
06.03.2008, 18:17
Չէ’, դեռ չեն այրվել

Չէ’, դեռ չեն այրվել հոգուս գանձերը,
Չէ’, դեռ կանգուն է քո լուրթ պատկերը,
Դեռ այցելում են ինձ երազները,
Որտեղ տեսնում եմ ես քո աչքերը…

Բայց, երբ լքում են ինձ երազները,
Հանկարծ մարում են բոլոր գույները,
Քանզի հիշում եմ ես քո խոսքերը,
Որ քո ջինջ սրտում չկա ՙմեր՚ սերը…

Բայց այն իմ սրտում ունի իր տեղը
Եվ չի կործանվել` դեռ կան շիվերը,
Չնայած վաղուց մեղմիկ անձրևը
Հյուր չի այցելել, երաշտն է տեղը…

:love Տիկ :love

Hripsimee
06.03.2008, 18:56
Չէ’, դեռ չեն այրվել

Չէ’, դեռ չեն այրվել հոգուս գանձերը,
Չէ’, դեռ կանգուն է քո լուրթ պատկերը,
Դեռ այցելում են ինձ երազները,
Որտեղ տեսնում եմ ես քո աչքերը…

Բայց, երբ լքում են ինձ երազները,
Հանկարծ մարում են բոլոր գույները,
Քանզի հիշում եմ ես քո խոսքերը,
Որ քո ջինջ սրտում չկա ՙմեր՚ սերը…



Բայց այն իմ սրտում ունի իր տեղը
Եվ չի կործանվել` դեռ կան շիվերը,
Չնայած վաղուց մեղմիկ անձրևը
Հյուր չի այցելել, երաշտն է տեղը…

Ինչ սիրունա մանավանդ վերջին տունը...:love

Fansheta
20.03.2008, 10:07
Շող - Կաթիլ

Ու փնտրում ես դեռ ակամա
Նորագույն ճանապարհներ,
Չհասկանալով մինչ հիմա`
Ով է ստեղծել անձրևներ...



Տիգ, անկեղծ ասե՞մ: Գրածներդ դուրս չեն գալիս, այսինքն, ոչ թե բառից բուն իմաստով, այլ…Չգիտեմ ոնց բացատրեմ: Մի տեսակ ինձ խանգարում են: Ավելի ճիշտ… Լավ, նորմալ բացատրեմ…
Ես շատ-շատ եմ մտածում այդ ոճում: Այսինքն՝ կյանքին նայում եմ ավելի խորը, քան պետք ա, դա երեվի խորն էլ չի, այլ պարզապես ինքնաորոնում, որն ավելի ա հեռացնում ինքս ինձնից: Ու ենքան եմ հոգնել կյանքի մասին մտածելուց, վերջերս փորձում եմ պարզապես ապրել ու ուրախ լինել, պարզապես ժպտալ ու մարդկանց օգնել, ու հենց ինձ բռնացնում եմ "քո ոճում" մտածելիս, փորձում եմ ինձ շեղել: Իսկ քո գրածները կարդալով նորից մեջս խառնվում ա իրար: Որ խնդրեմ, կփորձե՞ս ավելի , ոնց ասեմ, ավելի «խաղաղ» գրել: Գիտե՞ս, եդ վիճակից դուրս գալուն ինձ մի գիրք օգնեց-Անխել Դե Կուատե «Մալենկայա պրինցեսսա», սա շարքի վեցերորդ գիրքն ա, բոլորն էլ շատ լավն են: շատ լավ կլինի, եթե ճարես ու կարդաս: հիմա երեվի մտածում ես ես իմ համար իմ ոճում գրում եմ իսկ ես ֆանշետան չգիտես ինչի մտածում ա, որ օգնության կարիք ունեմ: Եթե տենց ա, կներես, բայց կարծում եմ, որ ես ամենը հենց նենց չգրեցի:)
դե լավ ,ես գնացի:P

Tig
20.03.2008, 11:48
Տիգ, անկեղծ ասե՞մ: Գրածներդ դուրս չեն գալիս, այսինքն, ոչ թե բառից բուն իմաստով, այլ…Չգիտեմ ոնց բացատրեմ: Մի տեսակ ինձ խանգարում են: Ավելի ճիշտ… Լավ, նորմալ բացատրեմ…
Ես շատ-շատ եմ մտածում այդ ոճում: Այսինքն՝ կյանքին նայում եմ ավելի խորը, քան պետք ա, դա երեվի խորն էլ չի, այլ պարզապես ինքնաորոնում, որն ավելի ա հեռացնում ինքս ինձնից: Ու ենքան եմ հոգնել կյանքի մասին մտածելուց, վերջերս փորձում եմ պարզապես ապրել ու ուրախ լինել, պարզապես ժպտալ ու մարդկանց օգնել, ու հենց ինձ բռնացնում եմ "քո ոճում" մտածելիս, փորձում եմ ինձ շեղել: Իսկ քո գրածները կարդալով նորից մեջս խառնվում ա իրար: Որ խնդրեմ, կփորձե՞ս ավելի , ոնց ասեմ, ավելի «խաղաղ» գրել: Գիտե՞ս, եդ վիճակից դուրս գալուն ինձ մի գիրք օգնեց-Անխել Դե Կուատե «Մալենկայա պրինցեսսա», սա շարքի վեցերորդ գիրքն ա, բոլորն էլ շատ լավն են: շատ լավ կլինի, եթե ճարես ու կարդաս: հիմա երեվի մտածում ես ես իմ համար իմ ոճում գրում եմ իսկ ես ֆանշետան չգիտես ինչի մտածում ա, որ օգնության կարիք ունեմ: Եթե տենց ա, կներես, բայց կարծում եմ, որ ես ամենը հենց նենց չգրեցի:)
դե լավ ,ես գնացի:P

Սոնա ջան նախ շնորհակալ եմ անկեղծության համար::) Երկրորդ, պարտադիր չի որ իմ գրածները քեզ դուր գան: Ես լրիվ հասկացա, թե ինչն է քեզ խանգարում, բայց ես չեմ կարող փոխել ինքս ինձ և իմ ընկալումները կյանքի նկատմամբ: Ժամանակի հետ իհարկե շատ բաներ փոխվել են իմ մեջ, բայց իմ հիմնական աշխարհընկալումը նույնն է: Ինչ վերաբերվում է օգնությանը, ժամանակին ես ունեցել եմ օգնության կարիգ, բայց իմ կարծիքով մարդուն իրենից լավ օգնող չի կարող լինել, և ես հասել եմ նրան, որ կարողանում եմ ինքս ինձ օգնել: Իսկ պարզապես ապրելուն և ուրախ լինենուն ձգտում են բոլորը, բայց դա չի կարող լինել մշտական վիճակ: Մարդ արարածի հոգեվիճակները միշտ էլ փոփոխման կարիգ ունեն, ու կարծում եմ դրանում դու ինքդ համոզվել ես :)

Tig
27.03.2008, 09:18
* * *

…Ցուրտ, կիսամութ փողոցներ,
Արագ հոսող պաղ լույսեր,
Երթուղային մի տաքսի,
Ապակուն դաջված հայացք…
Փնտրում` հեռու խոր հոգում,
Հասկանալու ճկված ճիգ,
Բազմակետեր չավաչտված…
Անկեղծություն չափն անցած…
…Մեկ-մեկ ինձ չեմ հասկանում,
Էլ ուր մնաց ուրիշին…


հ.գ. ես տենց էլ գիտեի, որ պապա չդառած միանգամից պապի եմ դառնալու:D

Dayana
27.03.2008, 09:40
* * *

…Ցուրտ, կիսամութ փողոցներ,
Արագ հոսող պաղ լույսեր,
Երթուղային մի տաքսի,
Ապակուն դաջված հայացք…
Փնտրում` հեռու խոր հոգում,
Հասկանալու ճկված ճիգ,
Բազմակետեր չավաչտված…
Անկեղծություն չափն անցած…
…Մեկ-մեկ ինձ չեմ հասկանում,
Էլ ուր մնաց ուրիշին…


հ.գ. ես տենց էլ գիտեի, որ պապա չդառած միանգամից պապի եմ դառնալու:D

Տիգ, էս իմ էն Ժիրիկական գրածս ես սիրունացրել :oy ես զգացել եմ, հեչ պապիկական չի :P իսկը տատիկականա :D
ապեյս :kiss

Tig
01.04.2008, 09:01
Ո?ր իշխանն է իր նախորդից լավը եղել,
Ո?ր իշխանն է հենց իր դարում փառաբանվել:
Մեկը մեկի մաղձը վերցրած,
Իրենն էլ վրեն գումարած,
<<Արարում>> են պատմությունը:

Ժողովուրդն է սնում, զտում փուչ իշխանին,
Նա է հարթում ճանապարհը անպիտանի:
Դարձնում նրան փուչ սնապարած,
Վրձնում նրա կերկարն ամպած…
Հանձնում դարին, պատմությանը:

Իսկ իշխանը ուռում, փքվում այդ ամենից,
Կարծում է, թե ուղարկված է ինքը երկնից…
Ամպագորգոռ լոզունգ գրկած,
Խոստումների փուչիկ փչած,
Գովերգում է հանրությանը…

Մինչ հանրության հսկա մասը այս ամենից
Դաս չքաղի ու սկսի հենց ինքն իրենից,
Զարկի իր իսկ կաղապարին…
Նա չի ծնի այն իշխանին,
Որ ծառայի հանրությանը:

Գլոբալ Հայացք
01.04.2008, 18:53
Tig, էս վերջինը շատ հավանեցի, ճիշտն ասած վաղուց էի ուզում գոնե մի տեղ տեսնել այս գաղափարը, և ահա, շնորհակալություն:

Հ.Գ.
Կարդդում էի և ակամ հիշեցի մի պատմվածք. (նենց չի որ համմետատում եմ կամ ուրիշ բան, պարզապես հիշեցի ու պետք ա ասեմ) Կեն Կիզիի "Отто кровавый" , չգիտեմ ինչքանով է դրա ասելիքը նման, բայց դե որ հիշեցի ուրեմն մի բան կար: Իմիջայլոց գտնվում է այս հասցեում ՝ http://www.lib.ru/KIZI/otto.txt (փորձեք ներել, եթե սա գովազդ եք համարում :) )

Tig
11.04.2008, 08:58
Tig, էս վերջինը շատ հավանեցի, ճիշտն ասած վաղուց էի ուզում գոնե մի տեղ տեսնել այս գաղափարը, և ահա, շնորհակալություն:

....

Ես եմ շնորհակալ մտքերիս ուշադրության արժանացնելու համար:)


Հավերժություն

Հավերժություն, երանություն,
Կամ բացարձակ ազատություն…
Ի?նչն է տալիս մեզ էություն,
Լույս, պարզություն, անկեզծություն…

Գարնան ծաղկած ձնծաղիկը,
Սարից իջած մեղմ հովիկը,
Ծովի շոյող, նուրբ ալիքը,
Հանդարտ իջնող պաղ ձյունիկը…

Հերկած հողի երախտիքը,
Աշխատանքի ջերմ քրտինքը,
Արարելու այրող ձիրքը,
Մտքի անհագուրդ թռիչքը…

Նրա մեղմիկ, ջինջ ժպիտը,
Եվ աչքերի քնքուշ խինդը,
Սիրո այրման մարգարիտը,
Ձեր բալիկի խաղն ու խինդը…

Tig
29.04.2008, 08:46
…Ուզում եմ պատռել

…Ուզում եմ պատռել, ջնջել ամեն ինչ,
Ուզում եմ այրել նույնիսկ ինքս ինձ,
Ուզում եմ հասնել ես այն Քաոսին
Որից ծնվել են Արև ու Լուսին…

Որից ժայթքել է, ծլել ամեն ինչ,
Որում գտել եմ նաև ինքս ինձ…
Երբ չկար ոչինչ` լոկ տիեզերք <<սին>>,
Որ նորից դիպչեմ Քաոսի սկզբին…

Որ Արարվի նոր Նորը` ամեն ինչ,
Որ վերագտնեմ կրկին ինքս ինձ…
Որ նորից ծնվեն Արև ու Լուսին:
Որ նորից հաղթենք խավար Քաոսին:

Բայց մի?թե Նորը` նոր Լույս կլինի
Մի?թե խավարը այսպես անհատակ, անհույս չի լինի…
Մի?թե իմ Եսն էլ ուրիշ կլինի,
Մարդու ճամփան էլ այսպես չի լինի…

Չէ, ամենեվին:

Բոլորս կրկին խավար Քաոսից պիտի դուրս ժայթքենք
Եվ նույն ճամփով դեպի Լույսն անմար պիտի մխրճվենք …

Milli
29.04.2008, 12:08
[B]
Բայց մի?թե Նորը` նոր Լույս կլինի
Մի?թե խավարը այսպես անհատակ, անհույս չի լինի…
Մի?թե իմ Եսն էլ ուրիշ կլինի,
Մարդու ճամփան էլ այսպես չի լինի…

Չէ, ամենեվին:

Բոլորս կրկին խավար Քաոսից պիտի դուրս ժայթքենք
Եվ նույն ճամփով դեպի Լույսն անմար պիտի մխրճվենք …


Տիգ ջան էս տողերը լավն էին, դուրս շատ եկավ :) ընդհանրապես վերջերս սկսել ես հասկանալ,թե էլ ինչ գիտես;)

*e}|{uka*
29.04.2008, 15:26
…Ուզում եմ պատռել

…Ուզում եմ պատռել, ջնջել ամեն ինչ,
Ուզում եմ այրել նույնիսկ ինքս ինձ,
Ուզում եմ հասնել ես այն Քաոսին
Որից ծնվել են Արև ու Լուսին…

Որից ժայթքել է, ծլել ամեն ինչ,
Որում գտել եմ նաև ինքս ինձ…
Երբ չկար ոչինչ` լոկ տիեզերք <<սին>>,
Որ նորից դիպչեմ Քաոսի սկզբին…

Որ Արարվի նոր Նորը` ամեն ինչ,
Որ վերագտնեմ կրկին ինքս ինձ…
Որ նորից ծնվեն Արև ու Լուսին:
Որ նորից հաղթենք խավար Քաոսին:

Բայց մի?թե Նորը` նոր Լույս կլինի
Մի?թե խավարը այսպես անհատակ, անհույս չի լինի…
Մի?թե իմ Եսն էլ ուրիշ կլինի,
Մարդու ճամփան էլ այսպես չի լինի…

Չէ, ամենեվին:

Բոլորս կրկին խավար Քաոսից պիտի դուրս ժայթքենք
Եվ նույն ճամփով դեպի Լույսն անմար պիտի մխրճվենք …



:hands Խոսքեր չեմ գտնում... Ապրե՛ս :oy

Tig
14.05.2008, 12:57
Բարդիները…

Բարդիները մեղմ շոյվում են քամու վազքից,
Ամպերը սև ընթանում են քամու հևքից,
Որոտում են, բոցկլտում են մութ զայրույթից,
Եվ լացելով ազատում են բարդուն տարթից:

Գալարվում են առվակները աղբակույտից,
Լվանում են փողոցները դառնամաղձից,
Նոր տեղ բացում աղբի համար մարդաձեռքից…
Ու սևացած գնում, փախչում մութ քաղաքից:

Բարդիները` մեղմ, մաքրված գարշահոտից,
Զմրուխտում են մեր հայացքը, մաքրում մթից:
Ամպերը սև ճերմակում են այդ հայացքից,
Եվ ճառագվում ծիածանի պայծառ Լույսից…

Dayana
14.05.2008, 13:43
Վախ Բարդիներս եկան :love բա Արշավիրը երբա՞ գալու :oy

Tig
26.05.2008, 09:49
Արշավիր

Արշավիր աշխարհով հայրենի,
Արշավիր աշխարհով հարազատ:
Տե’ս, բացվում է հրաշքը դարի,
Դարձնում քեզ բարի ու ազատ:

Տե’ս, պատերը հրաշք խորանի,
Քեզ գրկում են դարի խորքերից:
Եվ նախշերը հրաշք խաչքարի,
Քեզ նայում են, ժպտում անցյալից:

Արշավիր դարերով հայրենի,
Աշրավիր լեռներով հարազատ:
Թող անցյալը գեներդ շարժի,
Քեզ դարձնի գեղեցիկ, գունազարդ:

Թող Հրաշքը աչքերդ տանի
Դեպ երկինք` աշխարհի աղտերից:
Եվ թող Լույսը մտքերտ հանի,
Քո հոգու հեռավոր խորքերից:

Dayana
26.05.2008, 10:38
Տիկ երեկ ասեցի Արշավիրը երբ կլինի եկավ :yahoo ապրես :love

Tig
18.11.2008, 11:48
Սեր

Սիրահարում, սիրաբանում, սիրավարում, սիրամարում,
Եվ նոր սիրո ծլարձակում:
Սեր`սիրա-ծին և սիրառատ,
Սառնասրտին սիրավառում,
Եվ նոր պատմություն ծավալում:

Սիրա…… սիրա…ստրկացվություն,
Սիրուց հեռու հասկացություն:
Սեր` սավառնող և սփոփող,
Սարսափվածին սիրապատում,
Եվ նոր աշխար ես մատուցում:

Սիրալցվում, Սիրագժվում, սիրա…. Սիրա..խենթապատվում,
Սիրալուծվում ջինջ կապույտին…
Սեր` սահմանի չճանաչում...
Սիրազույգին սիրագգվում,
Եվ լուրթ Լույս ես դուրս ճառագում:




Վիճակված փնտրտուք, որից ծնվում է շարժումը

Անվերջ փնտրում ենք ինչոր սկիզբ ու վերջ,
Ջարդում գլուխներ, դեգերում անվերջ:
Որոնում ենք Սկիզբ անսահմանի մեջ,
Վերագրում ենք Վերջ հավետին անշեջ:

Սկիզբ և վերջ չկա Բացարձակի մեջ,
Կա միայն վիճակ, ձև, շարժում անվերջ:
Կա Գոյ Հավերժի տեղաշարժման մեջ,
Եվ կա Լույս անմար մութ խավարի մեջ:




* * *

Քո ժպիտը քնքուշ, մեղմիկ
Նվիրում ես աշխարհին:
Քո ժպիտը ալվան ծաղիկ`
Գուրգուրում է հովերին:

Քո ժպիտը` դարձած շողիկ,
Ջերմացնում է ամենքին:
Քո ժպիտը` փայլող ցողիկ,
Զովացնում է տրտմածին:

Քո ժպիտը նուրբ, գեղեցիկ
Դաջվում է իմ հուր սրտին:
Քո ժպիտը չնաշխարհիկ
Պարուրում է իմ հոգին:


հ.գ. Մուշ ջան ասի հետ չմնամ քեզնից:P

Tig
18.11.2008, 16:12
* * *

… Լոկ լինել կողքիդ,
Ափդ ափիս մեջ:
Նայել աչքերիդ,
Սուզվել նրանց մեջ:

Քայլել քո կողքից
Անտառների մեջ:
Բոցվել ժպիտից
Քո հրաշք, անշեջ:

Զմրուխտ հայացքից
Քո ծիածավել:
Արբել քո բույրից
Եվ քեզնով լցվել:

Քո անկեղծ խոսքից
Հիացած ճախրել:
Եվ ամեն պահից
Քեզ անվերջ սիրել:

Tig
19.11.2008, 10:25
* * *

Դու իմ սրտի հուր բաբախյուն,
Իմ մտքերի ընթացքի հուն,
Երակներիս ուժ ու ավյուն,
Շունչս լցնող Սիրով անհուն:

Սիրում եմ քեզ ինչպես գարունն
Ավետում է Լույս անբեկուն:
Տենչում եմ քեզ ինչպես առուն
Օվկիանոսի գիրկն է վազում:

Եվ երբ գալիս ու հասնում եմ
Զմրուխտ օվկիանիդ ափերին,
Ալիքներդ նուրբ գգվում են,
Ու ձուլում ինձ հրաշքներին:

Ու ես բերկրանքից շողում եմ,
Տրվում մեղմիկ քո հովերին:
Երջանկանում ու փարվում եմ
Քո սիրառատ կապույտներին:

Ֆրեյա
19.11.2008, 10:29
:love

Դուրս եկավ, հետաքրքիր համեմատություններ էին...

*e}|{uka*
19.11.2008, 12:33
Շատ, շատ դուրս եկավ Տիկ, ապրես :), շատ եթերային էր...;)

Tig
19.11.2008, 12:37
:love

Դուրս եկավ, հետաքրքիր համեմատություններ էին...


Շատ, շատ դուրս եկավ Տիկ, ապրես :), շատ եթերային էր...;)

Շնորհակալ եմ:)



* * *

Սերը չի լինում միակողմանի,
Քանզի այդ դեպքում փուջ է ու թերի:
Սերը չի լինում միաթևանի,
Քանզի այն պիտի բերկրանքից պարի:

Մակողմանի կարող է լինի
Սիրահարվելը` ձգտելը հրին:
Այն կարող է լոկ հիացմունք լինի
Թախծոտ, տանջալի, բաղձանքի գերին:

Սերը լինում է լոկ երկկողմանի,
Քանզի այն լիքն է շնչով արևի:
Այն պիտի լինի մեկ զույգ սրտանի,
Եվ աշխարհին ջինջ ժպիտ պարգևի:

Այն պիտի բոցվի, հուրհրա, երկնի,
Երկնի ծիծաղով, ժպիտով բարի,
Դառնա ճախրանքը կապուտակ երկնի,
Երկնի երկերով, երբեք չմարի:

Երկնի գարունքով, ծաղկունքով երկնի,
Երկնի քնքշանքով ու կրքով հրի:
Երկնի կարոտով, սպասումով երկնի,
Եվ Լույսով երկնի ու պտղաբերի:

Tig
19.11.2008, 17:21
* * *

Սիրում եմ քեզ մեղմ ու հանդարտ լճակի պես,
Անտառներին քնքուշ շոյող նուրբ հովի պես:
Սիրում եմ քեզ ջրում յոթվող պարզ լույսի պես,
Սարալանջից մեղմ կարկաչող առվակի պես:

Այրվում եմ ես հանդարտ այրվող վառ մոմի պես,
Ոչ թե բոցվում մի պահ բոցվող վառոդի պես:
Սիրում եմ քեզ քո աչքերի զմրուխտի պես,
Եվ սավառնում հոգուդ խորքում արևի պես:

Dayana
19.11.2008, 17:24
Տիգ :love ուրախ եմ, որ էս տողերն ուղղված են շատ քնուշ էակի :love

Tig
19.11.2008, 17:31
Տիգ :love ուրախ եմ, որ էս տողերն ուղղված են շատ քնուշ էակի :love

Մերսի Արմինե ջան :) բա ես ինչքան ուրախ եմ;)

Tig
20.11.2008, 10:19
* * *

Քո աչքերի զմրուխտ ծիրում
Ցանկանում եմ ես նավարկել:
Նրանց անծայր հեռուներում
Նոր աշխարհներ հայտնաբերել:

Քո մտքերի օվկիաններում`
Սավառնել ու ծիածանվել:
Եվ քո քնքուշ, նուրբ շուրթերում
Հուր հավիտյան հանգրվանել:




* * *

Երջանկության ավետումի նետի նման
Մխրճվեցիր դու սիրտը իմ:
Ամբողջացման արարումի կայծի նման
Ձուլեցիր քեզ հոգուս հրին:
Երանության պարգևումի հույսի նման
Պարուրեցիր մարմինը իմ:
Գեղեցկության տարածումի վարդի նման
Բոցեցիր դու աչքերը իմ:

Եվ ես սիրո հավերժացման գրչի նման
Ձոնեցի քեզ երկերը իմ:
Անմար սիրո իմաստացման մտքի նման
Տվեցի քեզ մտքերը իմ:
Պայծառ սիրո լուռ հաստատման Լույսի նման
Պարզեցի քեզ ձեռքերը իմ:
Եվ դու այգի ծիրանացման բոցի նման
Ջերմ շոյեցիր այտերը իմ…

Tig
20.11.2008, 14:24
Գիտեի

Գիտեի, որ կաս այս աշխարհում,
Գիտեի հաստատ` ինձ ես սպասում:
Ու փնտրում էի քեզ` որոնում,
Ամենուրեք, մոտիկ, հեռվում:

Գիտեի, որ կաս տիեզերքում,
Գիտեի, որ կաս Ծիածանում…
Ու դեպի քեզ էի ես վազում,
Բայց չէի գտնում ու մոլորվում…

Սիրտս թողել էի լեռներում,
Հույսս մթին քարանձավում:
Հոգիս արդեն չէր որոնում,
Միտքս պարպում էր ու պաղում…

Բայց դու եկար… Ու խավարից
Լույսը ժպտաց քո աչքերից:
Դու ժայթքեցիր ծիածանից,
Ու նյութվեցիր հրաշքներից:

Եվ սիրտս իջավ լեռներից,
Միացավ քեզ` իմ սրտակից:
Հոգիս բոցվեց քո ժպիտից,
Ու ծիրանվեց ջերմ քո շնչից:

Եվ միտքս հյուսվեց շողերից,
Վերցրած հեռու վառ աստղերից:
Ու բացեց քեզ սերս անբիծ,
Եվ ճախրեց վեր քո հայացքից:

Chilly
20.11.2008, 14:30
Գիտեի

Գիտեի, որ կաս այս աշխարհում,
Գիտեի հաստատ` ինձ ես սպասում:
Ու փնտրում էի քեզ` որոնում,
Ամենուրեք, մոտիկ, հեռվում:

Գիտեի, որ կաս տիեզերքում,
Գիտեի, որ կաս Ծիածանում…
Ու դեպի քեզ էի ես վազում,
Բայց չէի գտնում ու մոլորվում…

Սիրտս թողել էի լեռներում,
Հույսս մթին քարանձավում:
Հոգիս արդեն չէր որոնում,
Միտքս պարպում էր ու պաղում…

Բայց դու եկար… Ու խավարից
Լույսը ժպտաց քո աչքերից:
Դու ժայթքեցիր ծիածանից,
Ու նյութվեցիր հրաշքներից:

Եվ սիրտս իջավ լեռներից,
Միացավ քեզ` իմ սրտակից:
Հոգիս բոցվեց քո ժպիտից,
Ու ծիրանվեց ջերմ քո շնչից:

Եվ միտքս հյուսվեց շողերից,
Վերցրած հեռու վառ աստղերից:
Ու բացեց քեզ սերս անբիծ,
Եվ ճախրեց վեր քո հայացքից:

Պատմութիւն Տիգաց Ծիածանայ :D
:oy
:love

Tig
20.11.2008, 14:40
Պատմութիւն Տիգաց Ծիածանայ :D
:oy
:love

Մուշ ջան , էս հլը պատմությունը չի:) Պատմությունը մեր դուետնա: Կարդացել ես չէ՞;)

Tig
20.11.2008, 15:08
* * *

Իմ կարոտ, բերկրանք,
Իմ ուրախություն:
Իմ միտք, երազանք.
Իմ երանություն:
Իմ սեր, իմ տենչանք,
Իմ գեղեցկություն:
Իմ կիրք, իմ քնքշանք,
Եվ իմ վեհություն:

Քեզ սիրում եմ անդարձ,
Անվրեպ, աննկուն:
Քեզ սիրում եմ դարձած
Ճառագայթ անբեկուն:
Եվ երկինքը ամպած
Ճառագվում է բացվում,
Ու դառնում ծիրանված
Եվ Լույսով ողողվում:

Tig
20.11.2008, 16:59
Առաջին համբույր

Գեղատեսիլ, կանաչաղարդ, ուռենապատ հրաշք այգում,
Մեր շուրթերը բնազդաբար հայտնվեցին միմյանց գրկում:
Ժպիտները մեր ձուլվեցին կարծես լուսավոր երազում,
Եվ մեր շունչը դարձավ մեկ շունչ, այս անսահման տիեզերքում:

Ու աստղերը մեզ ժպտացին և վառվեցին սիրո պարով,
Ուռենիներն էլ արբեցին ու պատվեցին երազներով:
Եվ աշխարհը լուսավորվեց ու կամարվեց, ծիածանով,
Արեգակն էլ ուժգին բոցվեց ու փարվեց մեզ ջերմ համբույրով:

Tig
24.11.2008, 18:45
* * *

Իմ օրը միշտ լուսավոր է,
Երբ հայտնվում եմ կողքիդ:
Դարս` պայծառ, փառավոր է,
Երբ հպվում եմ նուրբ մաշկիդ:

Երկինքս լուրթ, շնչավոր է,
Երբ ձուլվում եմ հայացքիդ:
Երազներս գունավոր են,
Երբ այրվում եմ շրթունքիդ:

Մտքերս պարզ, զորավոր են,
Երբ դիպչում եմ մտքերիդ:
Հոգուս լույսն հանդիսավոր է,
Երբ գրկում եմ նուրբ հոգիդ:




* * *

Առանց քո շնչի` շունչս կհանգնի,
Լույսս անիմսատ, անհույս կմարի:
Առանց հայացքիդ ժամս կկանգնի,
Հայացքս օդում պաղած կխամրի:

Առանց ձեռքերիդ քնքուշ շոյանքի
Երազս անդարձ դանդաղ կվառվի:
Առանց շուրթերիդ մեղրոտ թովչանքի
Շուրթս կճաքի, միտքս չի հառնի:

Առանց կրակոտ, կրքոտ գգվանքիդ
Աշխարն ինձ անշարժ, անգույն կգտնի:
Առանց ապրեցնող քո սրտի զարկի
Ինձ ոչ ոք, երբեք էլ չի էլ գտնի…





* * *

Ոչ թե կրոնի, այլ անմար սիրո խորանի առջև
Խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ:
Ոչ էլ անհունի, այլ քո հայացքի քնքշության առջև
Նուրբ վանկարկում եմ` ես սիրում եմ քեզ:
Մտքիդ լազուրի և սրտիդ զուլալ մաքրության առջև
Մեղմ շշնջում եմ` սեր, սիրում եմ քեզ:
Ոչ էլ գարունի, այլ հոգուդ անծայր ծաղկունքի առջև
Աղաղակում եմ` ես սիրում եմ քեզ:




* * *

Աշխարհն առանց քեզ ճղճիմ էր, թերի,
Ապրում էի կարծես օրերին գերի:
Արևն էլ անցած հետևն ամպերի,
Փայլ չէր պարգևում իմ պարզ աչքերին:

Բայց մի Այգ ծագեց բոսոր, անթերի,
Ու Ծիածանվեց մեր լուրթ աչքերին:
Աշխարհը դարձավ պարտեզ վարդերի,
Դարձավ հանգրվան սիրո բույրերի:





* * *

…Արդ ժամս չափում եմ կողքիդ լինելով,
Արևս տեսնում եմ աչքերիդ միջով,
Արդ շունչս պատվում է քո հրաշք բույրով,
Գարունս լցվում է քո ջերմ ժպիտով:

Արդ հուրս բոցվում է շնչիդ ծով հրով,
Եվ դուռս բացվում է քո մեղմ հպումով:
Արդ տունս լցվում է քո անմար լույսով,
Եվ հունս գծվում է սրտիդ զարկերով:

Tig
02.12.2008, 17:30
* * *

Գարնանամուտն իր ողջ ձայնով կարկաչում է իր աղոթքը,
Ու անցնելով քո աչքերով մխրճվում է սրտիս խորքը:

Ամառնամուտն իր ողջ փայլով արարում է այգի գովքը,
Ու անցնելւվ քո ձեռքերով ծիածանում մտքիս խորքը:

Աշնանամուտն իր գույներով լուռ վրձնում է հույզի ծոփքը,
Ու անցնելով քո շուրթերով լուսավորում հոգուս խորքը:

Ձմեռնամուտն իր ճերմակով մեղմ պատում է կյանքի հոսքը,
Ու անցնելով քո մտքերով մաքրազարդում օրվա խոսքը:

Dayana
05.12.2008, 00:15
Ինչ լավն էին տարվա եղանակներդ Տիկ ;) ապրես :)

Փոքրիկ
05.12.2008, 00:30
* * *

Սերը չի լինում միակողմանի,
Քանզի այդ դեպքում փուջ է ու թերի:
Սերը չի լինում միաթևանի,
Քանզի այն պիտի բերկրանքից պարի:

Մակողմանի կարող է լինի
Սիրահարվելը` ձգտելը հրին:
Այն կարող է լոկ հիացմունք լինի
Թախծոտ, տանջալի, բաղձանքի գերին:

Սերը լինում է լոկ երկկողմանի,
Քանզի այն լիքն է շնչով արևի:
Այն պիտի լինի մեկ զույգ սրտանի,
Եվ աշխարհին ջինջ ժպիտ պարգևի:

Այն պիտի բոցվի, հուրհրա, երկնի,
Երկնի ծիծաղով, ժպիտով բարի,
Դառնա ճախրանքը կապուտակ երկնի,
Երկնի երկերով, երբեք չմարի:

Երկնի գարունքով, ծաղկունքով երկնի,
Երկնի քնքշանքով ու կրքով հրի:
Երկնի կարոտով, սպասումով երկնի,
Եվ Լույսով երկնի ու պտղաբերի:

:( տխրեցի... ;)բոլորն էլ լավն են

Morpheus_NS
05.12.2008, 01:49
Գարնանամուտն իր ողջ ձայնով կարկաչում է իր աղոթքը,
Ու անցնելով քո աչքերով մխրճվում է սրտիս խորքը:

Ամառնամուտն իր ողջ փայլով արարում է այգի գովքը,
Ու անցնելւվ քո ձեռքերով ծիածանում մտքիս խորքը:

Աշնանամուտն իր գույներով լուռ վրձնում է հույզի ծոփքը,
Ու անցնելով քո շուրթերով լուսավորում հոգուս խորքը:

Ձմեռնամուտն իր ճերմակով մեղմ պատում է կյանքի հոսքը,
Ու անցնելով քո մտքերով մաքրազարդում օրվա խոսքը:


Ոչ թե կրոնի, այլ անմար սիրո խորանի առջև
Խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ:
Ոչ էլ անհունի, այլ քո հայացքի քնքշության առջև
Նուրբ վանկարկում եմ` ես սիրում եմ քեզ:
Մտքիդ լազուրի և սրտիդ զուլալ մաքրության առջև
Մեղմ շշնջում եմ` սեր, սիրում եմ քեզ:
Ոչ էլ գարունի, այլ հոգուդ անծայր ծաղկունքի առջև
Աղաղակում եմ` ես սիրում եմ քեզ:

Էս երկուսը դուրս եկան: Մնացածը, իմ կարծիքով, այդքան էլ հաջող չէին:

Tig
05.12.2008, 11:26
Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և կարծիքների համար:)

Շինարար
10.09.2009, 17:06
Սրանք մի տեսակ սովորական են. սուրճ խմելիս զրույց;)
Վերջերս ինձ ասում էին, որ խուսափում եմ քննադատելուց, բայց ես հենց հիմա ո՛չ քննելու եմ, ոչ էլ դատելու:D...ուղղակի իմ դատողություններն ու հարցերը...
Ձեր թույլտվությամբ...:B
1.
Սա քեզ համար բացահայտում է՞ր
2.
Հա, մարդը հողեղեն էակ է ու վերադառնում է դեպի հողը...բայց դա դեռ հարց է:P: Խնդիրն այն է, որ «շաբլոն» մտքեր են;)
3.
Կուզենայի քեզանից էլ պատասխանը լսել...ինչու՞...դու էլ մարդ ես...
4.
Ա¯խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն,
Պետք է կատարեն ինքնակործանում...
Հետաքրքիր է՝ ապրելու համար մի հատ կանխավ կործանվել:o...Կարծում եմ տրամաբանությունից զուրկ նախադասություն է. այդպես ստիպում են մտածել որպեսզի և պետք է բառերը;)

Ինքնակործանման միջոցով
Խորհեն,
Տառապեն,
Տանջվեն,
Ու գնահատեն կյանքը մարդկային...

Ըստ իս տանջվում են, տառապում, նոր միայն վերջապես մտածում կյանքին գնահատական տալու մասին.../միջոցն էլ էական չէ/
Էդքանից հետո դժվար թե ասենք կենդանական կամ բուսական կյանքը գնահատեին:think

Բայց դե կիսատ էր...
...
Ամեն դեպքում, շարունակի՛ր. ուղղակի ինձ դուր եկած քառյակից հետո ավելին էի սպասում, իսկ նրանում էս բոլորը կար՝ առանց բառերի ու զգացումների խտացման;)
Ես Պարույր Սևակի թեմայում տեղադրել եմ արվեստի մասին նրա բանաստեղծությունը, իսկ Հ. Մաթևոսյանը աում էր, որ հանճարները ասել են ամեն ինչ անցյալի, ներկայի և ապագայի մասին, մնում է միայն անկեղծ լինել…

Շինարար
16.09.2009, 00:36
Նախորդ գրառումս սխալ չհասկացվելու համար` Տիգը ինձ անկեղծ է թվում, ես բոլոր իր գրածներից ինձ համար մեկն եմ առանձնացրել, էսօրվա մեր գրականության թվացյալ փտած վիճակի հետ ինչքան իսկապես տաղանդավոր մարդիկ կան այս կայքում, ես հիացած եմ:

Շինարար
12.11.2009, 14:45
Ամեն ինչ

Ամեն ինչ ասված է այս աշխարհում,
Բայց ամեն ինչ չէ, որ հասկացված է:
Ամեն ինչ հնչած է այս աշխարհում,
Բայց դեռ ամեն ինչ չէ, որ լսված է:

Սեր

Սիրահարում, սիրաբանում, սիրավարում, սիրամարում,
Եվ նոր սիրո ծլարձակում:
Սեր`սիրա-ծին և սիրառատ,
Սառնասրտին սիրավառում,
Եվ նոր պատմություն ծավալում:

Սիրա…… սիրա…ստրկացվություն,
Սիրուց հեռու հասկացություն:
Սեր` սավառնող և սփոփող,
Սարսափվածին սիրապատում,
Եվ նոր աշխար ես մատուցում:

Սիրալցվում, Սիրագժվում, սիրա…. Սիրա..խենթապատվում,
Սիրալուծվում ջինջ կապույտին…
Սեր` սահմանի չճանաչում...
Սիրազույգին սիրագգվում,
Եվ լուրթ Լույս ես դուրս ճառագում:

Տիգ ջան, դեռ բոլորը չեմ կարդացել, բայց այս երկուսը առանձնացնում եմ, դեռ էլի այստեղ կհյուրընկալվեմ, որովհտև շատ հաճելի է: Միայն առաջինի երրորդ տողում, որ հնչած է փոխարեն նորից կրկնվեր ասված բառը, միգուցե ավելի ուժեղ ստացվեր, բայց միայն դու կարող ես իմանալ, թե ինչու ես հենց այդպես գրել,մյուսները որ կարդամ, էլի կպատմեմ, թե ինչ զգացի::):)
Բայց կային, որ մի տեսակ դուրս էլ չեկան, դրանց մասին չեմ խոսում:

Tig
12.11.2009, 18:01
Տիգ ջան, դեռ բոլորը չեմ կարդացել, բայց այս երկուսը առանձնացնում եմ, դեռ էլի այստեղ կհյուրընկալվեմ, որովհտև շատ հաճելի է: Միայն առաջինի երրորդ տողում, որ հնչած է փոխարեն նորից կրկնվեր ասված բառը, միգուցե ավելի ուժեղ ստացվեր, բայց միայն դու կարող ես իմանալ, թե ինչու ես հենց այդպես գրել,մյուսները որ կարդամ, էլի կպատմեմ, թե ինչ զգացի::):)


Շնորհակալ եմ Վանաձորցի ջան:)
կրկնվելուց աշխատում եմ խուսափեմ, ինձ թվում է չկրկնվելն է ավելի ուժեղացնում, քան թե նույն բառը կրկնելը…:think չնայած…



Բայց կային, որ մի տեսակ դուրս էլ չեկան, դրանց մասին չեմ խոսում:

Արխաին խոսա դրանց մասին էլ;)

հ.գ. չնայած արդեն համարյա թե չեմ գրում, բայց հետաքրքիր է կարծիքներ լսել:

Tig
08.02.2010, 18:46
Վաղուց է ինչ չեմ գրում, բայց մի հատ փորձարարական ունեմ՝ տեղադրեմ;)

* * *
...
Սիրուց ծնված կիրք աննահանջ,
Մի եռացող խենթ ցանկություն:
Զույգ աչքերի թովիչ մի կանչ,
Դիմացի զույգ աչքերի մեջ:
Հրից սերված մի մերձեցում,
Ափի հպում, ձեռքերի հոսք…
Մարմինների փշաքաղում,
Ու անհամբեր շուրթեի դողք:
Քամուց թռած համբույրների տեղատարափ,
Մերթ խոր համբույր զույգ շուրթերի,
Մերթ թեթև դրոշմ վառ այտերին:
Եվ հեշտանքի ու արբունքի բնազդներից ոգեհառած
Անհագուրդ ծով, մի փոթորիկ:
Մարմինների քաղցր ճոչքեր…
ՈՒ շնչերի խոր տնքոցներ…

Դեկադա
08.02.2010, 19:27
Վաղուց է ինչ չեմ գրում, բայց մի հատ փորձարարական ունեմ՝ տեղադրեմ;)

* * *
...
Սիրուց ծնված կիրք աննահանջ,
Մի եռացող խենթ ցանկություն:
Զույգ աչքերի թովիչ մի կանչ,
Դիմացի զույգ աչքերի մեջ:
Հրից սերված մի մերձեցում,
Ափի հպում, ձեռքերի հոսք…
Մարմինների փշաքաղում,
Ու անհամբեր շուրթեի դողք:
Քամուց թռած համբույրների տեղատարափ,
Մերթ խոր համբույր զույգ շուրթերի,
Մերթ թեթև դրոշմ վառ այտերին:
Եվ հեշտանքի ու արբունքի բնազդներից ոգեհառած
Անհագուրդ ծով, մի փոթորիկ:
Մարմինների քաղցր ճոչքեր…
ՈՒ շնչերի խոր տնքոցներ…

Ոչ մի անգամ չեմ կարդացել : Էս մեկը հլա որ կարդացի ու հավանեցի, ինչ որ տերյանական շունչ կար...

Շինարար
08.02.2010, 19:33
Դեկադա ջան, սա էլ կարդա, մեկ էլ վերևում մի ստեղծագործություն էլ եմ մեջբերել սիրառատ:)), Տիգը շատ ավելի լավ է գրում, քան քո կարդացած այդ վերջին ոտանավորով կարելի է պատկերացնել, չէի ցանկանա, որ միայն այդ ստեղծագործությամբ իր գրածների մաին պատկերացում կազմես…

Հոգնածություն

Հոգնել եմ արդեն ես ամեն ինչից,
Առաջին հերթին ինքս ինձանից:
Առավել ևս հոգնել եմ կյանքի
Այս միապաղաղ անդարձ ընթացքից,
Անտարբերության ցավոտ հարվածից
Իրականության խեղդող ծիծաղից:
Հոգնել եմ նաև այստեղ կամ այնտեղ
Կամ մեկի հանդեպ, սխալ չանելուª
Ոչինչ չանելու անիմաստ վախից...
Չեմ ուզում խոսել,
Չեմ ուզում լսել,
Չեմ ուզում նույնիսկ ես արդեն լացել:
Եվ ծիծաղելն էլ չի հրապուրում,
Քանզի ծիծաղի առիթի դեպքում
Մինչև վերջ բացվել չեմ կարողանում:
Նայում եմ շուրջս, փորձում հասկանալ,
Թե ինչ եմ տեսնում,
Տեսնել նունպես ես չեմ ցանկանում:
Հոգնել եմ նաև ես հասկանալուց...
Հոգնել եմ ես փուչ բաներ փնտրելուց,
Անչափ հոգնել եմ ես ամեն ինչի մասին խորհելուց...
Չգիտեմ ես, թե
Ինչու՞ եմ գրում,
Ինչու՞ եմ լռում,
Ինչու՞ եմ խորհում,
Ինչու՞ եմ քայլում,
Եվ ու՞ր եմ գնում:
Գիտեմ, ինչ-որ տեղ ես պիտի հասնեմ,
Բայց այսօր անչափ, անչափ հոգնել եմ:
Հոգնել եմ նաև ես իմանալուց,
Եվ շատ եմ հոգնել հանգստանալուց…

Դեկադա
08.02.2010, 19:40
Դեկադա ջան, սա էլ կարդա, մեկ էլ վերևում մի ստեղծագործություն էլ եմ մեջբերել սիրառատ:)), Տիգը շատ ավելի լավ է գրում, քան քո կարդացած այդ վերջին ոտանավորով կարելի է պատկերացնել, չէի ցանկանա, որ միայն այդ ստեղծագործությամբ իր գրածների մաին պատկերացում կազմես…

Շինարար ջան, ապրես: Սովորաբար մի ստեղծագործություն կարդալով ես վերջնական կարծիք չեմ կազմում: Ճիշտ ես, սա իմ կարդացածիցս ավելի լավն է ու ավելի ստացված՝ այսինքն Տիգը կարողացել է շատ ճշգրտորեն ու նրբանկատորեն բնութագրել մարդուն իր հոգեկան ապրումներով: Մի պահ ինձ թվաց ինքս ինձ տեսա դրա մեջ:

Կաթիլ
08.02.2010, 19:50
* * *

Թե սիրում ես,
Սիրիր այնպես, որ տիրես:
Թե տիրում ես,
Արևի պես՝ լոկ այդպես:
Թե տրվում ես,
Տրվիր այնպես, որ գերես:
Թե գրկում ես,
Այնպես ամուր, որ ձուլվես:
Համբուրում ես,
Տե’ս, պիտի երջանկացնես:
Թե վառվում ես,
Բոցավառվիր, բայց չայրվես:
Թե փայլում ես
Աստղերի պես, տես չընկնես:
Թե ընկնում ես,
Անպայման պիտի ելնես:
Թե շնչում ես,
Պետք է, որ արտաշնչես:
Սլանում ես,
Վազիր այնպես, որ հասնես:
Թե վազում ես,
Պիտի քամուց էլ անցնես:
Թե լսում ես,
Տե’ս, որ խոսքը չկոտրես:
Թե խոսում ես,
Լոկ այնպես, որ հասկացնես:
Թե ատում ես,
Ատի’ր, բայց քեզ չկորցնես:
Թե տխրում ես,
Ոչինչ, դեռ կծիծաղես:
Ծիծաղում ես,
Դրանով պիտի կիսվես:
Անձրևում ես,
Լոկ այնպես, որ մաքրվես:
Թե երգում ես,
Հոգին խորքից պիտ շարժես:
Թե ճախրում ես,
Տե’ս, Արևին չծածկես:
Թե փնտրում ես,
Մաղթում եմ, որ քեզ գտնես:
Թե մթնում ես,
Արևածագ պիտ փնտրես:
Թե ուղղում ես,
Տե’ս, կրկին չսխալվես:
Սխալվում ես,
Գոնե պիտի ընդունես:
Թե երկնում ես,
Միայն մաքրություն ծնես:
Թե ծնվում ես,
Անպայման պիտի ապրես:
Թե ապրում ես,
Ապրիր այնպես, որ սիրես:
Թե սիրում ես,
Արևի պես՝ լոկ այդպես…

ափսոս, որ նոր հայտանաբերեցի այս թեման, դեռ չեմ հասցրել բոլորը կարդալ, բայց էս մեկը դուրս շաաատ եկավ, ապրես Տիգ :)

Tig
09.02.2010, 09:54
Շնորհակալ եմ ջերմ ուշադրության ու վարկանիշների համար:)

Կաթիլ
09.02.2010, 17:00
Տիգ ջան, բոլորը կարդացի ու ինձ դուր եկածներն էնքան շատ են, որ եթե առանձին-առանձին տեղադրեմ էստեղ… էջերի թիվը կկրկնապատկվի երևի :)

E-la Via
19.03.2010, 15:34
Tig նոր եմ ինձ համար հայտնաբերել այս հիանալի թեման, դեռ լրիվ չեմ կարդացել, բայց չկարողացա ինձ զսպել ու կարծիքս հիմա չհայտնել:Այս վերջերս ես Ակումբում հիանալի ստեղծագործություններ եմ կարդում: Եվ այսօրվա իմ կարդացածս մտնում է դրանց շարքում: Հոգուդ թելադրանքով գրածդ հասել է նաև իմ հոգուն, կարծում եմ նաև շատերի: Շատ քչերին է դա հաջողվում:
Շնորհակալ եմ:

Tig
11.04.2010, 10:34
* * *

Քո աչքերում երջանկության մի ծով,
Ալիքվում է իմ աչքերի ներքո:
Իմ աչքերում քո ժպիտի ներքո,
Ծավալվում է գարնան ծաղկունքը ծով:

Վայելելով երեկոներն այս զով,
Մայրամուտի գունավառման ներքո,
Անձայն գրկում եմ ես մարմինը քո,
Ու լցվում ենք ամբողջացման կրքով…

Ու տանում է սիրո երազը մեզ,
Վայելքների աշխարհներով հրկեզ:
… սին է սերը առանձ կրքի՝ կարծես:

Եվ լցվում ենք կյանքի անմար լույսով,
Սիրում աշխարհն իր ողջ գունաբույրով:
Քանզի կամ ես քեզնով, և դու ինձնով…


հ.գ. Տնաշեն, ուշացա մրցույթից:)

Արևածագ
11.04.2010, 12:42
Կարդում եմ բանաստեղծություններդ: Ինձ դուր են գալիս, գրագետ են: Մի փոքրիկ նկատառում վերջին բանաստեղծության մասին. Առաջին քառյակում «ծով» բառը կրկնվում է, որ նույնիսկ նախադասություն կառուցելիս չի ողջունվում, իսկ բանաստեղծության քառատողի համար այն գրեթե «մահացու» է: Հասկանալի է, ստեղծագործողը երբեմն դա չի նկատում, ինքս նման սխալ թույլ եմ տվել իմ կարծիքով ամենահաջողված բանաստեղծություններից մեկում. «Մի լուռ գիշեր...», նույնիսկ այդպես տպագրել եմ գրքում, միայն վերջերս եմ նկատել, ու...ապշել էի:
Եթե բանաստեղծությունդ անորակ լիներ, ինձ դուր չգար, ես սրա մասին կլռեի: Կխնդրեի, որպես վիրավորանք չընկալել:

Tig
11.04.2010, 12:55
Կարդում եմ բանաստեղծություններդ: Ինձ դուր են գալիս, գրագետ են: Մի փոքրիկ նկատառում վերջին բանաստեղծության մասին. Առաջին քառյակում «ծով» բառը կրկնվում է, որ նույնիսկ նախադասություն կառուցելիս չի ողջունվում, իսկ բանաստեղծության քառատողի համար այն գրեթե «մահացու» է: Հասկանալի է, ստեղծագործողը երբեմն դա չի նկատում, ինքս նման սխալ թույլ եմ տվել իմ կարծիքով ամենահաջողված բանաստեղծություններից մեկում. «Մի լուռ գիշեր...», նույնիսկ այդպես տպագրել եմ գրքում, միայն վերջերս եմ նկատել, ու...ապշել էի:
Եթե բանաստեղծությունդ անորակ լիներ, ինձ դուր չգար, ես սրա մասին կլռեի: Կխնդրեի, որպես վիրավորանք չընկալել:

Վիրավորա՞նք:)
Արևածագ ջան, հակառակը…
Ես լիովին համամիտ եմ քո քննադատության հետ: Ու նույնիսկ եթե համամիտ չլինեի էլ, մեկա էլի չէի վիրավորվի:;)
Ես էդ տողի վրա շատ եմ մտածել, բայց դե մի քիչ էլ շտապեցի, ու... մի խոսքով, չուզեցա ինձ տանջեմ էդ տողի վրա ու տենց էլ տեղադրեցի:oy

հ.գ. Անչափ շնորհակալ եմ ուշադրության ու խորհրդի համար: Դեռ կմտածեմ, ոնց կարելիա ավելի լավացնել…:think

Tig
17.05.2010, 17:32
http://www.youtube.com/watch?v=V7sFH6YTEVk&feature=player_embedded

հ.գ. ասա թե քեզ ով խնդրեց նայես...

Հոն գաբրիմ, հոս գսիրեմ…

Սիրում եմ քեզ իմ Հայաստան,
Միայն հեռվից…
Հեռո~ւ, հեռվից:
Աչքերս ողջ արձունք դարձան,
Կարոտախտից…
Օտար բախտից:
Մի պահ կարծես դարձա արձան,
Քո ջերմ հուշից…
Մեղմ վերհուշից:
Լցվեց սիրտս դարձավ խորան,
Քո աղոթքից…
Բայց լոկ հեռվից…

Չէ, չեմ գա ես էլ Հայաստան,
Որ չկորցնեմ սեր, կարոտս…
Լավ է հեռվից սիրեմ <<անձայն>>,
Քան հիաստաթվեմ… …
…էէ, երգիրը երգիր չի


հ.գ. հազար ներողություն եմ խնդրում, ոչ հայստանցի հայեիրց...:(

Tig
18.06.2010, 15:22
http://www.youtube.com/watch?v=FtnGjBlwwxE&feature=player_embedded

Էս 3 օրա էս տեսահոլովակն եմ նայում... մի բան պիտի ծնվեր... ու սա ծնվեց...


* * *

Կրկին ռումբեր,
Սով, անապատ…
Օվկիանոսներ
Սև` նավթապատ…
Պարզ պատերազմ`
Բիզնես – կրքեր…
Ցավի ջահը առաջ պարզած…

Կրկին մանուկ`
Զենքը ձեռքին,
Որ չի զգացել
Արցունք աչքին…
Պետք է պարզել`
Ո՞վ է ուժեղ,
Պարզ ընտրության բնուղիում…

Ինչպե՞ս հաղթեմ
Մարդուն իմ մեջ…
Ինչպե՞ս իմ մեջ
Ծնեմ Մարդուն…
Կրկին ավեր,
Կրկին դավեր,
Երկիր մոլորակն է տնքում…


հ.գ. ապրի Հեղինեն...

Tig
15.12.2010, 09:52
Ընկերներիցս մեկի խորհրդով այստեղ էլ եմ տեղադրում:oy


Երբ

Երբ ձգվում են երազները
Մի տաղտակալի ցնծությամբ:
Երբ գրվում են այս երկերը
Հոգետանջման եզրույթից…
Երբ բեզարած արևները
Իմիջայլոց քայլելով…
Երբ կրկնության ստվերները
Դատապարտում են կյանքի…
Երբ առօրյա պաղ ձայները
Կատարելության հասած…
Երբ ուղեղդ պայթեցնելը
Էլ չի հուզում նույնիսկ քեզ:
Երբ սովորական ապրելը
Դարձել է անհուր բնազդ,
Երբ նույնիսկ մահվան դռները
Անտարբեր են, անհավես,
Երբ ծիծաղի ղողանջները
Հոգնեցնող են ու անհույզ,
Երբ «երբ» չկա ու դռները
Միևնույն են` բաց, թե փակ…
Տարածվում են երազները
Անցանկալի, անհատակ…

Երբ ծնվում են երազները
Մի խանդավառ ցնծությամբ,
Երբ գրվում են այս երկերը
Երջանկության եզրույթից…
Երբ թռվռան արևները
Վազելով ու երգելով…
Երբ կրկնության համբույրները
Ոգեկոչում են կյանքի…
Երբ առօրյա մանրունքները
Կատարելության հասած…
Երբ մտքերդ պայթեցնելը
Հրավառություն սարքած…
Երբ սովորական ապրելը
Եռռում է, դառնում բնազդ,
Երբ նույնիսկ մահվան դռները
Անչափ հեռու են, անհաս,
Երբ ծիծաղի ղողանջները
Լիաթոք են ու հուզիչ,
Երբ «երբը» բացել դռները
Ու կանչում է խնջույքի,
Տարածվում են երազները՝
Լցնում բաժակը կյանքի…

Tig
19.01.2011, 18:11
* * *

Ո՞նց ասեցիր՝
«Այնքան ուժե՞ղ, որ ասել էլ չե՞ս ցանկանում…»

Հա, հավերժը դրա դիմաց ոչինչ է:

Ու ասացիր՝
«Մեղմ հպումը խոսքից ավել է ասում,
Մաշկից անցնում արյան միջով,
Հասնում սրտիս ու … հուզում…»

Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…

Tig
13.04.2011, 14:37
* * *

Ինչո՞ւ է մեծ աշխարհը այսքան…

Մենք ձգտում ենք մի կաթ կյանքում
ողջ աշխարհը տեղավորել:
Մի բուռ հողում,
մի կում ջրում
հորիզոնը ուրվագծել:
Ուզում ենք ողջ դառնությունը,
սարսափներն ու սղությունը,
ողջ աշխարհի տխրությունը,
երջանկություն, լիությունը,
կարեկցանքն ու հաղթությունը,
մահ, ծնունդն ու պարտությունը,
տառապանք, կիրք, գեղեցկություն,
ողջ մարդկության մարդկությունը,
անմարդկային կեցությունը,
սեր, երկունք, ուրախությունը…
մի կաթ կյանքում տեղավորել

Ինչո՞ւ է փոքր աշխարհը այսքան…

Tig
02.06.2011, 12:16
* * *

Աստված սեր է,
Սերը հող:
Հողը ծառ է,
Ձի, ծաղիկ:
Աստված սեր է,
Սերը ջուր:
Ջուրը գետ է,
Ձուկ, ալիք:
Աստված սեր է
Սերը օդ:
Օդը հողմ է,
Ծիծեռ, ծիվ:
Աստված սեր է,
Սերն արեգ:
Արեգը կյանք,
Ծնունդ, կիրք…
Աստված սեր է,
Սերը մարդ:
Մարդը կռիվ,
Թռիչք, ձիրք:

Erkrazi
02.06.2011, 18:50
Քո տարիքի համար վատ չի, զգացվում է ստերղծագործողի անհատականությունը:

Ժամանակին ես էլ եմ գրել նման թեմաներով; Զորավոր արև դու ես մեզ տվել
Հավիտյան վառվող կրակը սիրո
ՈՒ մեր կոր գնդին տվել եու թևեր
Որ բյուր պտտվի կո կամքով տիրող

Որ թաց քողի տակ կյանքը թպրտա
Լինի հուր գարուն և աշուն թախծի
Շունչը բանական մեր կյանքին ընծա
Մոգական շողը քո այգաբացի:---- հիմա անցել եմ գիտությանը:

Tig
07.06.2011, 14:11
* * *

Երբ մոռացումի փոշու տակ կորած
Միայնությունն է քեզ աչքով անում,
Բայց չես նկատում:
Երբ հեռացումի ձայնը մոլորված
Չի էլ պատրաաստվում քեզ այցի գալուն,
Եվ չես էլ հիշում:
Երբ թեթևացած կարոտն է քնած,
Եվ քեզ չի գրկում ու չի էլ շոյում,
…Մեղմ հանդարտություն:
Այդժամ իմացիր, որ քեզ փաթաթված,
Սիրտդ աննկատ գարուն է լցնում
Մի երջանկություն:

My World My Space
07.06.2011, 14:13
* * *

Երբ մոռացումի փոշու տակ կորած
Միայնությունն է քեզ աչքով անում,
Բայց չես նկատում:
Երբ հեռացումի ձայնը մոլորված
Չի էլ պատրաաստվում քեզ այցի գալուն,
Եվ չես էլ հիշում:
Երբ թեթևացած կարոտն է քնած,
Եվ քեզ չի գրկում ու չի էլ շոյում,
…Մեղմ հանդարտություն:
Այդժամ իմացիր, որ քեզ փաթաթված,
Սիրտդ աննկատ գարուն է լցնում
Մի երջանկություն:

էս ի՞նչն աճ եք տալիս մարդ ու կնիկ, հը՞, ի՞նչ պարարտանյութ եք օգտագործում..... :love

Tig
07.06.2011, 14:59
էս ի՞նչն աճ եք տալիս մարդ ու կնիկ, հը՞, ի՞նչ պարարտանյութ եք օգտագործում..... :love

Ամեն ինչ բնականա Հով ջան: Ինչ պարարտանյութ ինչ բան:)
Ոնցոր Ռուզաննան ասեց՝ Հայաստանի արևը պակաս պարարտանյութ չի;)

Tig
16.06.2011, 11:38
* * *

Միայն սկիզբ և ընքացք՝
Ավետեց մեզ Լուսինը:
Միայն սկիզբ և ընթացք՝
Դեռ վաղուց էր փաստել Արեգակը:

Սկիզբը սկիզբ է առնում Քաոսից,
Իսկ ընթացքը ձգտում Քաոսի…
Սկիզբը սկիզբ չէ,
Այլ պահ՝ այս Ընթացք քաոսից…
Արարումն անընդհատ է…


հ.գ. ԼուսինԱմարաին և Մարկ Պաուլերի Քաոսին:)

einnA
16.06.2011, 15:40
հ.գ. ԼուսինԱմարաին և Մարկ Պաուլերի Քաոսին:)

ես դեռ վերջը չհասած` արդեն մտածում էի` էս Tig-ը ոնց է ներշնչվել :))

Mark Pauler
16.06.2011, 16:14
* * *

Միայն սկիզբ և ընքացք՝
Ավետեց մեզ Լուսինը:
Միայն սկիզբ և ընթացք՝
Դեռ վաղուց էր փաստել Արեգակը:

Սկիզբը սկիզբ է առնում Քաոսից,
Իսկ ընթացքը ձգտում Քաոսի…
Սկիզբը սկիզբ չէ,
Այլ պահ՝ այս Ընթացք քաոսից…
Արարումն անընդհատ է…


հ.գ. ԼուսինԱմարաին և Մարկ Պաուլերի Քաոսին:)

Տիգ ջան, փաստորեն դու էլ ես քաոսի ներդաշնակությունը զգացել ;)
Շատ լավ էր գրված: Դուրս եկավ :)

Lusinamara
21.06.2011, 11:39
* * *

Միայն սկիզբ և ընքացք՝
Ավետեց մեզ Լուսինը:
Միայն սկիզբ և ընթացք՝
Դեռ վաղուց էր փաստել Արեգակը:

Սկիզբը սկիզբ է առնում Քաոսից,
Իսկ ընթացքը ձգտում Քաոսի…
Սկիզբը սկիզբ չէ,
Այլ պահ՝ այս Ընթացք քաոսից…
Արարումն անընդհատ է…


Չգիտեմ արտահայտվեմ, չարտահայտվեմ... մինչև խորքերս գնաց … մերսի Տիգ ջա՜ն...:)

Tig
22.07.2011, 14:14
* * *

Օբյեկտիվ,
Սուբյեկտիվ
Կարծիքներ,
Բանավեճ:
Բամբասանք,
Սուտ լուրեր,
Պատվի հարց,
Ներս ու դուրս…
Բուն թեման անտեսած,
Կռիվներ այն մասին,
Թե ով, ինչ, երբ ասաց
Եվ ինչպես…
Ով հերքեց, ինչ հիմքով:
Ով հերքումը հերքեց,
Իրավունք նա ուներ հերքելու…
Իսկ այս նույն ընթացքում
Կրթություն,
Հուշարձան,
Անտառներ ու գետեր,
Հավատամք,
Անտուններ,
Աշխատանք կորցրածներ…
Մնացին նույն բախտի մակույքում…

Lusinamara
09.09.2011, 16:21
Աշնան քամին արդեն կրկին
Իր սառնությամբ ճոճեց բարդին:
Աշնան քամին փչեց կրկին,
Եվ կարոտը բաշխեց սրտին:

Աշնան քամուց դեղնած բարդին
Հիշեցնում է ՆՐԱՆ կրկին,
Որ ուշացած սիրո քամին
Դառնում է պաղ աշնան քամի…


Տիգ ջան, հիշում էի, որ քո մոտ կարդացել եմ սա,, էնքան փնտրեցի, մինչև գտնեմ… Շա՜տ եմ սիրել:love

Tig
31.01.2012, 11:23
Պատրաստ եմ ապրել

Պատրաստ եմ ապրել
Հայրենի հողի շենացման համար,
Հայի լինելու ու ծաղկման համար:
Մեր հող ու ջրի,
Մեր բառ ու բարի,
Մեր երգ ու պարի,
Մեր մանուկների ժպտուն աչքերի,
Մեր աղջիկների հեզ նազանքների,
Արծիվ տղեքի կուռ բազուկների,
Մեր հրե ոգու, արեգ աչքերի,
Մեր անմահացած բյուր հերոսների,
Մեր լեռ հայրերի,
Մեր սուրբ մայրերի,
Դարերի հեռվից մեզ թևեր տվող մեր նախնիների,
Մշակ ձեռքերի,
Պարզկա մտքերի,
Անկեղծ խոսքերի,
Մաքուր սերերի
Ու ջինջ աչքերի,
Մեր մոտ ու հեռու նոր գալիքների
Կայացման համար:
Եվ այս ամենի լինելիության,
Հայի հարատև ապրելու համար պատրաստ եմ կռվել:
Ու թե մեռնեմ էլ՝ միայն ապրելով…

Դեկադա
31.01.2012, 13:38
* * *

Միայն սկիզբ և ընքացք՝
Ավետեց մեզ Լուսինը:
Միայն սկիզբ և ընթացք՝
Դեռ վաղուց էր փաստել Արեգակը:

Սկիզբը սկիզբ է առնում Քաոսից,
Իսկ ընթացքը ձգտում Քաոսի…
Սկիզբը սկիզբ չէ,
Այլ պահ՝ այս Ընթացք քաոսից…
Արարումն անընդհատ է…


հ.գ. ԼուսինԱմարաին և Մարկ Պաուլերի Քաոսին:)

Ակումբում էնքան սովորական ա դառել ամուսնությունները, ես մտածեցի Լուսինն ու Մարկն էլ իրար հետ են ամուսնացել, որ Տիգը ձոն ա նվիրել…;)

Tig
14.04.2012, 17:12
Ցավ եմ քաշում

Ցավ եմ քաշում:
Կարծես երկնած,
Ոռնում եմ ես, աղաղակում…
Կեղծ բարեպաշտ,
Կեղծ հանդուրժող
Խաղաղասեր կեղծ՝ կարեկցող:
Ձեռքդ հեռու իմ դարավոր զարկերակից,
Շունչդ հեռու իմ լեռներից:
Կեղծ մարդասեր, յուրայինիդ հոգին հանող,
Պիղծ թշնամուդ դեմ խոնարհվող,
Որ քեզ չասեն անհանդուրժող:
Ո՞ւր էր քո խաղաղությունը,
Երբ … Ախ զուր է քեզ համոզել:
Դու կարծրացել, տարալուծվել,
Լղոզվել ես սին արժեքին:
Սին լիբերալ, սին բարեպաշտ:
Չես կարող դու իրոք սիրել,
Այրվել հանուն Մարդու կյանքի,
Թե չես սիրում դու քո ազգը:
Թե չես հարգում քո տեսակը՝ գոնե լռիր:
Սին հաշտություն…
Այդ ո՞վ է քեզ սովորեցրել,
Որ հաշտություն լինում է և մի կողմանի:
Այդ ո՞ր սուտ գիրքն է քեզ ասել,
Որ քո դեմքին թուք անողին, պիտի հարգես, որ քեզ հարգի:
Հակադրումից բավ է փախչես
Թե ուզում ես արևի տակ
Որպես տեսակ հարատևել:
Չլսելու, չտեսնելու հերիք է տաս
Հայհոյանքը քո թշնամու:
Հերիք հայցես դու աշխարից ողորմություն:
Հերիք մեղքը քո ցավերի բարդես ուսին հզորների:
Դու ես տերը և քո լավի, և քո դավի:
Եղիր ուժե՛ղ` համադրելով հակադիրը
Որ առկայծես կյանքի բոհում նոր որակով…

Նիկեա
22.04.2012, 15:39
Անարդարությունն ու խաբեությունը
Այս է նորօրյա իրականությունը
Գնված ձայներով ընտրությունը
Այս է ներկայիս ժողովրդավարությունը
Խաբված անձանց ստվար բազմություն
Իբրև ժամանակակից հասարակություն
Հասարակություն թե ոչխարների
Մի հոծ բազմություն
Որ չունի անգամ
Որոշելու ընդունակություն
Խաբեություն ու դավաճանությունն են
Մեր օրերի արդարությունը

Tig
23.04.2012, 10:42
Անարդարությունն ու խաբեությունը
Այս է նորօրյա իրականությունը
Գնված ձայներով ընտրությունը
Այս է ներկայիս ժողովրդավարությունը
Խաբված անձանց ստվար բազմություն
Իբրև ժամանակակից հասարակություն
Հասարակություն թե ոչխարների
Մի հոծ բազմություն
Որ չունի անգամ
Որոշելու ընդունակություն
Խաբեություն ու դավաճանությունն են
Մեր օրերի արդարությունը

Նիկեա ջան, իհարկե հաճելի է, որ իմ բանաստեղծությունների թեմայում, բանաստեղծություն ես տեղադրում, :) բայց ավելի ճիշտ կանես, քո համար նոր թեմա բացես ;)

Tig
10.05.2012, 09:35
Պատերազմը ես չեմ տեսել

Պատերազմը ես չեմ տեսել,
Մահվան հոտը չեմ առել:
Ձեռքիս դողը չեմ զգացել
Ձգանը պինդ գրկելիս:

Պատերազմը չեմ ճաշակել,
Մտքի սարսուռ չեմ ապրել:
Աչքս սառած չի ուղեկցել
Արկին ճամփա գցելիս:

Պատերազմը ես չեմ ապրել,
Բայց դա ինձ չի խանգարել,
Հերոսների զարկը տեսնել
Մեր լեռներով քայլելիս:

Պատերազմը չեմ ճանաչել,
Լոկ մութ ու ցուրտ եմ տեսել:
Մարտիկով եմ հպարտացել
Հողի գինը քննելիս:

Պատերազմով ես չեմ անցել,
Բայց, երբ երկինք եմ նայել,
Նրանց ոգու փայլն եմ տեսել
Մեզ լուսավոր ժպտալիս:

Tig
25.10.2013, 17:06
Երբ

Երբ քարը ժայռին կհենվի
Ու ժայռն իրենով կպատի:
Երբ գետը քարին կփարվի,
Ծառին պաղ թրտինք նվիրի:

Երբ ծառն անտառին կգրկի
Անտառն իրենով սփոփի:
Երբ լեռն իր ձորին կգգվի
Ու ձորն անառիկ կդարձնի:

Երբ ձորն արձագանք կլցնի,
Մաշկիդ վրայով կվազի…
Երբ մարդն իր երկրին կհենվի,
Իր երկիրն իրենով կերտի…

Tig
11.11.2014, 15:50
* * *

Լինել չա՞ր, թե՞ բարի:
Թե՞ ուղղակի լինել:
Սպառել դա՞ր անարի,
Թե՞ հավերժ արարել:

Տիեզերքի ծիրը
Տեղավորել ափում:
Սիրտիդ ալ կարմիրը
Տարածել անհունում:

Գնա, արի, կանգնիր:
Ընթացք է ամեն ինչ:
Ինքնադրսևորվիր:
Դարձիր և ով, և ինչ:

Թե սերվել ես լույսից,
Վերջում լույս կռադնաս:
Թե սերվել ես մթից,
Մթում կանԷանաս:

Tig
08.04.2015, 10:16
Այգաբացից առաջ

Այգաբացից առաջ խավարը դողում է և օդը պաղում:
Այգաբացից առաջ արդեն ծեր լուսնին ճերմակն է պատում:
Այգաբացից առաջ աստղերը դանդաղ խամրում են, հանգչում:
Այգաբացից առաջ ամպերը կարծես կրակ են դառնում:

Այգաբացից առաջ քոռ բուն խարխափում է, իր բույնն է մտնում:
Այգաբացից առաջ թավ սուտը խրտնում է, ապա նոսրանում:
Այգաբացից առաջ գողերը դեպի թաքստոցներ են սողում:
Այգաբացից առաջ գիշերվա դասերը քննություն են բռնում:

Այգաբացից առաջ շունչն արագանում, սիրտն է տրոփում:
Այգաբացից առաջ լեռներն առաջինն են արևով պատվում:
Այգաբացից առաջ ծիծեռն առաջինն է լազուրը ճեղքում:
Այգաբացից առաջ թվում է գարունն է կոպերդ թակում:

Sambitbaba
08.04.2015, 20:08
Տիգ, ու՞ր ես կորել...

Tig
07.05.2015, 17:00
Շուշի

Երբ եղեռնաստեղծ դարն էր մոտենում իր մայրամուտին,
Արցախ աշխարհը ոտքի բարձրացավ և աղաղակեց.
- Հայ եմ, Հայստան, տուն պիտի դառնամ:
Ու թուրքը կրկին անցավ սև գործին:
Բայց Հայը այդժամ ծնկած չէր արդեն,
Հայը սերտել էր դասը շուն թուրքի՝
Պիտ ապավինես լոկ բազկիդ զարկին:
Եվ Հայի զարկը կրկին հաստատուն, աներեր դարձավ:
Հայի կռիվը, ինչպես նախկինում, հար բեղուն եղավ:
Ու Շուշին ելավ,
Եվ իր ետևից Արցախ աշխարհին դեպի հաղթական հանգրվան տարավ:
Փառք մեր քաջերին:
Փառք Հայոց արդար և հզոր զարկին:

Tig
23.06.2015, 12:46
Երբ Բաղրամյան պողոտայի տաք ասֆալտը մեջքս գրկեց
Եվ մի աստղ մութ երկնքից աչքով արեց,
Ես հասկացա, որ հայը արդ աննկուն է ու աննահանջ,
Կարեկցող է ու հոգատար,
Միասնական, ազնիվ, արդար:
Ես հասկացա, որ չեն կոտրել մեզ ոչ մի կեղտ,
Որ հաղթում ենք ինքներս մեզ
Եվ այդ կեղտին:
Ես հասկացա, որ վախ չկա հայի ոգում:
Հայի սրտում սեր կա անսպառ
Եվ այդ սիրուց բաժին հասավ նույնիսկ ջրցան ոստիկանին:
Երբ խրոխտ կոպալը զարկեց,
Եվ Բաղրամյան պողոտայում զուռնան փչեց ու քոչարին հզոր դոփեց,
Ես հասկացա, որ հայ ազգը անպարտ է հար,
Որ հայ մարդը վերագտավ իր ընթացքը անկասելի
ՈՒ կկերտի հզոր, անպարտ, արդար ու շեն մի Հայաստան:

Երբ Բաղրամյան պողոտայի տաք ասֆալտը մեջքս գրկեց
Ես հասկացա, որ հաղթել ենք:

Tig
27.06.2015, 06:14
Ոտքդ դիր ուսիս
Նոր եկած սերունդ:
Հպարտ վեր ելիր մեր լեռների պես:
Քամի, թե որոտ,
Անձրև, թե տապ, տոթ,
Դու չերերաս, կանգնիր վեհ, խրոխտ:
Եվ քեզ հաջորդող սերնդի համար
Ամրակուռ ուսիդ ոտքի տեղ կերտիր:

Tig
17.08.2015, 11:05
Ասք տականքին

Ծախել, ծախել, այնպես ծախել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա
Քո դիակի նեխությունը:
Որ թիզ անգամ տեղ չունենաս
Շունչ փչելու պատվի համար:

Լափել, լափել, այնպես լափել,
Որ սուրբ փորդ երբեք չզգա
Կուշտ լինելու վեհությունը:
Որ կուտ անգամ տեսնելուն պես
Հարձակվես խժռելու համար:

Գռփել, գռփել, այնպես գռփել,
Որ բոլորը հստակ զգան
Հոգուդ մանրադրամությունը:
Որ սովալուկ որբին անգամ
Մաշկես, հերսիդ բավի համար:

Ստել, ստել այնպես ստել,
Որ դու ինքդ երբեք չզգաս
Ստոր լինելուդ դառնությունը:
Որ փչածդ խոստումներով
Սանդուղք սարքես սողքիդ համար:

Քծնել, քծնել, այնպես քծնել
Որ օճառը երբեք չզգա
Քո և իր տարբերությունը:
Որ կղանքի գարշաբույրը
Ծաղիկ դառնա քիմքիդ համար:

Ծախվել, ծախվել, այնպես ծախվել,
Որ տարփանքի պես վայելես
Պոռնկացած էությունդ:
Որ նույնիսկ նսեմացումդ
Հաճույք դառնա սրտիդ համար:

Եվ վերջապես ապրել այնպես,
Որ ոսկեփայլ շղարշն անգամ
Չծածկի տականքությունդ:
Որ վախենան, անգամ զզվեն,
Քեզ դիպչելու փորձի համար:

Այդպես լինել, այդպես մեռնել:

StrangeLittleGirl
20.08.2015, 13:31
Ասք տականքին

Ծախել, ծախել, այնպես ծախել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա
Քո դիակի նեխությունը:
Որ թիզ անգամ տեղ չունենաս
Շունչ փչելու պատվի համար:

Լափել, լափել, այնպես լափել,
Որ սուրբ փորդ երբեք չզգա
Կուշտ լինելու վեհությունը:
Որ կուտ անգամ տեսնելուն պես
Հարձակվես խժռելու համար:

Գռփել, գռփել, այնպես գռփել,
Որ բոլորը հստակ զգան
Հոգուդ մանրադրամությունը:
Որ սովալուկ որբին անգամ
Մաշկես, հերսիդ բավի համար:

Ստել, ստել այնպես ստել,
Որ դու ինքդ երբեք չզգաս
Ստոր լինելուդ դառնությունը:
Որ փչածդ խոստումներով
Սանդուղք սարքես սողքիդ համար:

Քծնել, քծնել, այնպես քծնել
Որ օճառը երբեք չզգա
Քո և իր տարբերությունը:
Որ կղանքի գարշաբույրը
Ծաղիկ դառնա քիմքիդ համար:

Ծախվել, ծախվել, այնպես ծախվել,
Որ տարփանքի պես վայելես
Պոռնկացած էությունդ:
Որ նույնիսկ նսեմացումդ
Հաճույք դառնա սրտիդ համար:

Եվ վերջապես ապրել այնպես,
Որ ոսկեփայլ շղարշն անգամ
Չծածկի տականքությունդ:
Որ վախենան, անգամ զզվեն,
Քեզ դիպչելու փորձի համար:

Այդպես լինել, այդպես մեռնել:

Սա հազար անգամ ավելի լավն ա, քան օրիգինալը :))