PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտելեկտուալ, քիչ շահութաբեր ֆիլմեր



Artgeo
29.10.2007, 00:29
Այս ֆիլմերում դուք չեք տեսնի «սուպեռ-պուպեռ» Բրեդ Պիտին կամ ասենք Անջելինա Ջոլիին։ Այս ֆիլմերը սովորաբար մեծ հասարակայնություն չեն վայելում և նրանք հիմնականում հիշվում են ռեժիսորներով, այլ ոչ դերասանական կազմով։ Ջիմ Ջարմուշ, Էմիր Կուստուրիցա, Ժան Պիեր Ժենե, Դեվիդ Կոեպ, Պիտոֆ, Պեդրո Ալմադովար, Ֆիլինի, Գրինուեա, Բեռնարդո Բեռտոլուչի, Սակուրով... Վստահ եմ, ֆորումում շատերն են այս տեսակի ֆիլմեր դիտում։ Եկեք քննարկենք ու խորհուրդներ տանք որակյալ ֆիլմեր։ :)

Աթեիստ
29.10.2007, 10:12
Նշեմ, որ հայտնի աստղի առկայությունը չի վնասում լավ ֆիլմին:

Նշեմ մի քանիսը`
1. Вечное сияние чистого разума (Джим Керри)
2. Планета Ка-Пекс (K-PAX) (Кевин Спейси)
3. Черная кошка, белый кот (Реж. Эм. Кустурица)
4. Олдбой
5. Ангел (Дж. Траволта)

Ֆիլմերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ exler.ru/films բաժնում:
Համենայն դեպս ես նոր ֆիլմերը նայում եմ միայն Էքսլերի դրական կարծիքի դեպքում:

ivy
29.10.2007, 14:59
Այդ ռեժիսորների ֆիլմերը շատ շահութաբեր են, ինչպես նաև մեծ մասսայականություն են վայելում, ինչի մասին է խոսքը...
Անգամ Հայաստանում այդ ռեժիսորների ֆիլմերը մեծ տարածում ունեն: Երբ Հայաստանում էի, լավ հիշում եմ՝ և հեռուստատեսությամբ էին ցուցադրում, և կինոթատրոններում:

Օրինակ Ֆելինիի աշխարհահռչակ «8 ու կեսը» մի քանի տարի առաջ հայկական հեռուստաէկրանների զարդն էր:

Կուստուրիցայի «Սև կատու, սպիտակ կատու» ու «Անդերգրաունդ» ֆիլմերի մասին չեմ էլ ասում, երևի այնպիսի մարդ չկա, որ չի տեսել գոնե առաջինը:

Ինչ վերաբերում է Ալմադովարին, նրա ֆիլմերից մի քանիսը ավելի պոպուլյար են, քան Հոլիվուդյան շատ ֆիլմեր, նորից եմ ասում, անգամ Հայաստանում: Դրանցից են «Խոսիր նրա հետ» - "Hable con ella", «Կենդանի մարմին» - "Carne trémula" և «Վերադարձ» - "Volver" ֆիլմերը. վերջին երկուսում Պենելոպա Կրուզն է խաղում:
Երեքն էլ հրաշք են, եթե դեռ կա մեկը, ով չի տեսել, թող անպայման նայի: Հատկապես "Hable con ella"-ն արտակարգ ֆիլմ է... Մի երկու տարի առաջ հեռուսատեսությամբ համարյա ամեն ամիս ցույց էին տալիս: