PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևան - Մոսկվա Տրանզիտ



Artgeo
28.10.2007, 22:29
«Երևան - Մոսկվա Տրանզիտ» (http://www.yerevan.ru/tranzit/)-ը «Շարմ (http://www.sharm.am/)»-ի նախագծերից է, որում ռուս երգիչ-երգչուհիները (ոմանք պարզապես այդպես կոչվող :D) հայ երգիչ-երգչուհիների (ոմանք պարզապես այդպես կոչվող :D) հետ միասին, երգում հայկական երգեր, նոր ձևավորմամբ: Ասեմ, որ մի քանի երգ ինձ շատ դուր եկավ, մի քանիսը ոչ այնքան, կային նաև երգեր, որոնք բացարձակապես դուր չեն, ինչը կարծում եմ, լրիվ բնական է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ իդեան լավն էր, իրականացնում էլ էր հաջողված:

Կա Երևան - Մոսկվա Տրանզիտի 4 ձայնասկավառակ, որոնք հերթով կտեղադրեմ հայկական տոռռենտ կայքում:

Առաջինն ի դեպ, արդեն կարող եք քաշել
http://torrent.arut.ru/viewtopic.php?t=246

Կարող եք նաև առանձին երգեր քաշել Սոֆտպորտալից http://www.softportal.am/cat/21/61/

Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախագծին։

քաղաքացի
29.10.2007, 00:35
ԻՆչնպես վերաբերվում եմ «ոսկե կլարինետ», «2 աստղ», «համազգային աստղ» և ինչպես դրանց տիպի այլ բաներին, այնպես էլ Երևան-Մոսկվա տրանզիտին:

Universe
29.10.2007, 01:32
Առայժմ այդ նախագծից ինձ միակ դուրս եկած երգը դա. Վլադիմիր Պրեսնյակովի «Ով, սիրուն, սիրուն...» երգն է եղել...

Սերխիո
29.10.2007, 02:33
ԻՆչնպես վերաբերվում եմ «ոսկե կլարինետ», «2 աստղ», «համազգային աստղ» և ինչպես դրանց տիպի այլ բաներին, այնպես էլ Երևան-Մոսկվա տրանզիտին:

իսկ ինչ բացասական էլեմենտներ կան ? ,ասեք մենք էլ չնայենք:think
անմակարդակ հաղորդումներ են ?
Գիտես ? կարելի է չնայել,ինչպես ես եմ վարվում ,բայց ոչ թե վատ վերաբերվել ,քանի որ ինչ որ մեկի համար դա մած բան ա