PDA

Դիտել ողջ տարբերակը : Դուք համաձա՞յն եք, որ Ռեպը ...



Ra$Ta
28.10.2007, 21:25
Կարդացեք, թե ինչ եմ մտածում ռեպի մասին և ասեք` համաձայն եք, թե ոչ:

Իմ մտքերի հետ շատերը չեն համաձայնվի, իսկ ոմանք կհամաձայնվեն:
Լավ, անցնենք բուն թեմային:
Ցավոք, շատերն արդեն չեն նկատում լավ բիզնեսի և լավ երաժշտության տարբերությունը, սակայն ես չեմ ասում, որ մեկը մյուսին հակասում ա: Մինչ այսօր ստեղծվել են շատ ու շատ երգեր և ալբոմներ, որոնք արժանացել են լավագույնի կոչմանը, ստացել են մրցանակներ, ծախվել են միլիոններով, բայց դա չնշանակեց, որ այդ ալբոմները լավն են երաժշտական տեսակետից և այդ երաժշտությունը "ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ" ա: Շատ ռեպեռներ ասում են, որ մենակ թվերը չեն խաբում, հա, դա ճիշտ մտածելակերպ ա, որի հետ չես վիճի, բայց թվերը մեզ ասում են, թե ինչ աստիճանի հայտնի ա, օրինակ, տվյալ կատարողի ալբումը, բայց թվերը մեզ չեն ասում, թե ինչ մակարդակի են այդ ալբոմի երաժշտական և ստեղծագործական կողմերը: Սենց թեմաների վերաբերյալ ամեն մարդ ունի իր կարծիքը և համոզված է, որ միակ ճիշտն իրանն է, ու ինչքան շատ մարդ այնքան էլ կարծիք, ես էլ նույն ձև մտածելով փորձեմ շարունակել իմ միտքը :

Մեծ մասամբ, այն, ինչ հասարակ ա և զրկված է բարոյականությունից, այն էլ դառնում ա հայտնի: Իսկ հեռուստատեսությամբ պտտում են այն, ինչ հայտնի ա, իսկ հայտնի ա այն, ինչ պտտում են հեռուստացույցով, իսկ այդ ամենը ղեկավարում ա ինչ-որ մեկը` իր օֆիսում նստած:

Այն ժամանակ, երբ ռեպը նոր էր ստեղծվում, երաժշտությունը ստեղծողները այսօրվա նման չէին, որ մեկը մյուսից հայտի ա: Ամբողջ ստեղծագործական աշխատանքը կայանում էր նրանում, որ այն հիմնված էր իսկական ստեղծողների (խոսքս ռեպ ստեղծագործությունների մասին չի) գործերի վրա:
Այդ ժամանակ նրանք ունեին տոննաներով հիանալի գործեր, որոնք աղավաղելով` նրանք ստանում էին ինչ-որ նոր մի բան: Բայց նրանց օդը կտրվեց, երբ գործի անցան իսկական տաղանդները իրանց փաստաբանների հետ: Եվ այստեղ շատերը հասկացան, որ նոր բան ստեղծելը այդքան էլ հեշտ բան չի, նույնիսկ չփրկեց այն, որ ստեղծվեցին երաժշտություն գրելու ավելի հեշտ ուղիներ, սինթեզատորներ: Ռեպ խմբերը քչացան, իսկ մնացածի ստեղծածը չէր կարելի համեմատել նախորդ տարիների ռեպի հետ:

Բայց լուծումը գտնվեց: Փոխանակ բարձրանցնեին բիթմեյկերների մակարդակը` իջացրեցին ունկնդրողների մակարդակը այնքան, մինչև բիթմեյկերների ստեղծածը կարողանա բավարարել լսողին երաժշտության` հասարակությանը բացատրելով նրանով, որ կարևորը երաժշտությունը չի, կարևորը երգի իմաստն ա: Բայց, ցավոք, այսօրվա 90 % երգերի մեջ նույնիսկ իմաստ չկա:

Այս թեման վերավերում է ռեպի հասարակությանը, բայց դա չի նշանակում, որ ես ավելի քիչ սկսեցի սիրել ռեպը:

Հետաքրքիր կլիներ լսել բոլորի կարծիքը այս թեմայի վերաբերյալ:

Modigliani
30.10.2007, 22:17
քել ավելի լավ կուրսվի նոր ինչ որ փաստերից գրի

Ra$Ta
30.10.2007, 22:19
քել ավելի լավ կուրսվի նոր ինչ որ փաստերից գրի

Ինչից լավ կուրսվեմ

Modigliani
30.10.2007, 22:23
Ինչից լավ կուրսվեմ

էն բանի մասին ինչից որ գրում ես

Ra$Ta
30.10.2007, 22:26
էն բանի մասին ինչից որ գրում ես


Էդ իմ կարծիքնա , իսկ դու կոնկռետ ինչի հետ համաձայն չես , տեղից սկսենք

Fobus
30.10.2007, 23:37
խոսքը հայ "ռեպեռների" մասին ա ? իմ կարծիքով չկա հայ ռեպեռ: ինքս ռեպի սիրահար չեմ, բայց չեմ կարծում, որ ռեպը հիմա ցածր մակարդակի վրա ա: կա լավ ու կա վատ ...