PDA

Դիտել ողջ տարբերակը : «Դար» ակումբը մարտադաշտ չէ



Chuk
28.10.2007, 20:12
«Դար» ակումբը մարտադաշտ չէ

28.10.2007 թ. առավոտյան ժամը 05:00-ի կողմերը որոշվեց ակումբի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել: Կասեցման ժամանակ հայտարարվեց հետևյալը.


«Դար» ակումբի աշխատանքը կարճ ժամկետով կասեցված է

Վերջին շրջանում ակումբում նկատվում է հարաբերությունների կտրուկ սրվածություն: Հաճախ են բանավեճերը փոխվում վեճի, գրառումները ստանում են փոխադարձ վիրավորական երանգներ: Նկատվում է նաև երկրի քաղաքական դաշտում ստեղծված լարվածության մուտքը «Դար» ակումբ: «Դար» ակումբը նման պայմաններում իրավունք չունի աշխատելու: Ակումբի ստեղծման նպատակներից մեկն եղել է հայության միավորումը, բարեկամական կապերի հաստատումը, մերձեցումը: Այսօր ակումբում չկա փոխըմբռնման մթնոլորտ, ինչն ամոթալի է յուրաքանչյուրիս համար: Մեզնից յուրաքանչյուրը ներկա իրավիճակում պարտավոր է լինել զգոն, պարտավոր է հարգել դիմացինի, զրուցակցի կարծիքը, չբռնանալ նրա մտքին, ազատությանը: Այս փոխըմբռնման բանալին պարտավոր ենք յուրացնել բոլորս, հիշելով մեր անցած դարավոր պատմությունը, հիշելով ունեցած զրկանքներն ու լավ օրերը, հիշելով ավանդույթները: «Դար» ակումբը շուտով, որոշ ներքին հարցերի պարզաբանումից հետո կվերաբացվի: Բացառված չէ, որ «Դար» ակումբում կլինեն նոր և խիստ պահանջներ, որոնք ուղղված կլինեն այդ փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը: Ակումբի գործունեության շարունակությունը կորոշեք ինքներդ՝ Ձեր գրառումներով: Եթե շարունակվի այնպես, ինչպես հիմա է, ստիպված կլինենք գնալ ծայրահեղ քայլերի, թե ինչպիսի, դեռ հայտնի չի: Բացառված չի, որ որոշում ընդունվի ակումբի գործունեությունը կասեցնել մինչև նախագահական ընտրությունների ավարտը, չթույլատրելով, որ այդ քաղաքական չափազանց լուրջ իրադարձությունը ակումբում դառնա մարդկանց գժտեցնող գործիք: Հնարավոր են այլ լուծումներ: Բայց լավագույն լուծումը կլինի «Դար» ակումբցու որոշումը՝ իրականացնել քաղաքակիրթ քննարկումներ, չլինել հիշաչար, լինել կշռադատված, զուսպ, ոչ էմոցիոնալ:

Լավագույն մաղթանքներով՝ «Դար» ակումբի ղեկավարություն
Նախապես կար մտադրություն առնվազն մեկ շաբաթ քննել ստեղծված իրավիճակն ու առանց շտապելու որոշել, թե ինչ միջոցներ է պետք ձեռք առնել այն շտկելու համար: Այս քայլին գնալու համար մենք ունեինք բոլոր հիմքերը, չնայած գիտակցում էինք, որ դա կբերի ակումբի վարկանիշի նվազեցման: Այնուամենայնիվ այսօր որոշվեց ակումբի աշխատանքը փորձնական վերականգնել: Ի՞նչ է սա նշանակում: Խնդիրը դեռևս ակնհայտորեն առկա է, ունի լուծման կարիք: Մենք պարզապես առաջարկում ենք այդ խնդիրը լուծել միասին: Այս որոշմանը հանգելուն մեզ օգնեցին, մասամբ, նաև հաղորդակցման տարբեր միջոցներով ստացված խնդրանքներն ու պահանջները՝ անմիջապես վերաբացել ֆորումը, ինչին, ի դեպ, սպասում էինք:

Լարվածության հիմնական աղբյուրները «Քաղաքականություն» բաժինն ու անկառավարելի դարձած զրուցարանն է, որի տեխնիկական կառավարման ոչ ճկունության շնորհիվ հնարավոր չի լինում վերահսկել իրավիճակը:

Զրուցարանը փակվում է: Փոխարենը կբացվի զրուցարան թեմա (http://www.akumb.am/showthread.php?t=15453), որը կհիշեցնի նախկինում ակումբում եղած «օֆտոպանոց» թեմային: Այս թեմայի գրառումները ունենալու են մի քանի օրվա, առավելագույնը մի քանի շաբաթվա կյանք, ապա ջնջվելու են, որպեսզի տվյալների բազան չլցվի: Զրուցարան թեմայում գործելու են ակումբի բոլոր կանոնները, արգելվում են ամեն տեսակի վիրավորական գրառումները, ոչ հայերեն կամ ոչ հայատառ գրառումները, վատ ձևավորմամբ գրառումները և այլն: Այն վերահսկվելու է ակումբի ղեկավարության կողմից, կարգազանցները զգուշացվելու և պատժվելու են: Խստիվ արգելվում են նաև վեճերը:

Քաղաքականություն բաժինը շարունակելու է գործել, բայց այստեղ գրառումներ կատարելու կանոնները խստանալու են:
Այսուհետև այս բաժնում արգելվում են.
- Էմոցիոնալ գրառումները, որոնցում կա ակումբի անդամներից որևէ մեկի, քաղաքական որևէ ուժի կամ անհատի, լրատվական որևէ միջոցի, այլ կառույցների կամ անձանց նկատմամբ վիրավորական, ծաղրական վերաբերմունք,
- գրառումները, որոնցում չկա հստակ վերլուծական միտք, զուրկ են որևիցե բովանդակությունից, կատարված են միայն այս կամ այն ուժի վարկանիշը բարձրացնել կամ իջեցնելու միտումով,
- սադրանք պարունակող գրառումները,
- չհիմնավորված մեղադրանքներ պարունակող գրառումները, որոնք կարող են գցել որևէ մեկի պատիվը, հեղինակությունը,
- քարոզչական կամ քարոզչական երանգ ունեցող գրառումները,
- ակումբի կանոնադրության, ՀՀ սահմանադրության և ՀՀ օրենքները խախտում հանդիսացող բոլոր գրառումները:

Այլ բաժիններում արգելվում են քաղաքական որևիցե քննարկումները, դա կլինի «Թեմայից դուրս գրառումներ» թեման, թե այլ, էական չէ: Այլ բաժիններում շարունակում է գործել ակումբի կանոնադրությունը, որին խստորեն հետևելը, գիտեք, որ պարտադիր է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս ամենը վերաբերվում է ակումբի բոլոր անդամներին, այդ թվում՝ ակումբի սովորական անդամներին, ակումբի մոդերատորներին, ավագ մոդերատորներին և ադմինիստրատորներին: Կանոնից ցանկացած խախտում խստորեն պատժվելու է:

Ակումբի մոդերատորներ, ավագ մոդերատորներ և ադմինիստրատորներ: Ես պահանջում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը խստորեն հետևի այս կանոնների պահպանմանը և ինքն անձամբ օրինակ ծառայի սրա համար: Նախապես զգուշացնում եմ, որ չեմ հանդուրժելու որևէ կողմնապահություն, Ձեր կողմից կանոնների խախտում, լիազորությունների չարաշահում:

Ակումբի անդամներ, եթե նկատում եք այսօրվանից հետո կատարված որևէ գրառում, որը հակասում է այս կանոններին, ապա այդ գրառման մասին զգուշացրեք զգուշացման համակարգով՝ օգտագործելով մականվան տակ գտնվող http://www.akumb.am/images/dargarun/buttons/report.gif կոճակը: Հնարավոր է, որ դուք կհանդիպեք գրառումների, որոնցում կլինի սադրանք և Ձեր տաքարյունությունն ու պահի ազդեցությունը կթելադրի պատասխանել դրան, խախտել սահմանված կանոնները: Մի կորցրեք Ձեր զգոնությունը, մի խաբվեք այդ սադրանքին: Պատժամիջոց կկիրառվի ոչ միայն սադրանքն իրականացնողի, այլև դրան կուլ գնացողի նկատմամբ: Եթե կան մինչ այսօր կատարված այնպիսի գրառումներ, որոնց անհրաժեշտ եք համարում պատասխանել, բայց այդ գրառումը հանդիսանում է սահմանված կանոնների խախտում, դրա մասին ևս տեղեկացրեք ակումբի ղեկավարությունը, այլ ոչ թե պատասխանեք, սկզիբ դնելով կանոնների խախտման նոր շարանի:

Սիրելի ակումբցիներ, մենք ստիպված ենք գնալ այս քայլերին, քանի-որ ցանկանում ենք ակումբում տեսնել ջերմ ու բարեկամական մթնոլորտ, անկախ ակումբցիներից ամեն մեկի ունեցած հայացքների, համոզմունքների: Առանց այն էլ երկրում իրավիճակը շիկացած է և սպասելի է, որ ավելի կշիկանա: Եկեք միասին չթույլատրենք, որ նույն վիճակը ստեղծվի ակումբում: Եկեք անենք այնպես, որ ակումբը լինի դրանից հանգստալու վայր, այստեղ մտնենք ոչ թե մեր «հակառակորդի» հետ մարտնչելու, այլ բարեկամի հետ զրուցելու ու նաև առկա խնդիրները քաղաքակիրթ վերլուծելու, քննարկելու համար:

Ակումբում ի սկզբանե չկար քաղաքականություն բաժինը, ստեղծվեց պահանջարկի առկայությունից ելնելով: Ակումբի գերնպատակը միշտ եղել է հայ գրի ու գրականության տարածելը, այն միտում ուներ մշակույթային փոքրիկ օջախ դառնալու: Եթե քաղաքական քննարկումները արգելք կհանդիսանան այդ գործընթացին, ապա մենք առանց ափսոսելու կփակենք այդ բաժինը, առանց մտածելու, որ դրա արդյունքում ոմանց մոտ ընկնելու է ակումբի վարկանիշը, պակասելու է այցելությունների քանակը, ակտիվությունը: Ինձ համար չափազանց դժվար էր, հոգեբանական առումով, նման գրառում անելը, բայց ես դա արել եմ, որովհետև ցանկանում եմ ասել վերջին խոսքերս.
Սիրելիներս, եկեք համերաշխ ապրենք, եկեք չթույլատրենք, որ մեր զգացմունքները տիրեն մեր բանականությանը, մեր տաքարյունությունը առիթ հանդիսանա վիրավորել մեր եղբորը, ընկերոջը, ազգակցին:

moj
28.10.2007, 22:36
Չուկ, հոյակապ է ձևակերպված. շնորհավորում եմ:
Ես միանում եմ այս ամենին, կոչ եմ անում բոլորին լինել ավելի քաղաքակիրթ: Այս կանոնները վերջապես կտանեն իրական քաղաքակիրթ բանավեճի կամ քննարկումների:

Շնորհակալ եմ կարգ ու կանոնի հաստատմանը մեծ ավանդ ներդնելու համար, մնացածն արդեն մեր պարտականաություններն ու ակումբի ու նրա ղեկավարության նկատմամբ ունեցեած հարգանքն է:

Հարգենք մեկ մեկու, որով կհարգենք ու կպատվենք քննարկումներ անցկացնելուն նվիրված այս ակումբի ղեկավարությանը...

Ծով
29.10.2007, 02:27
Խոսքերն ավելորդ են
Ես բարձրաձայն :love հայտնում եմ իմ պատրաստակամությունը...
:ok

Աթեիստ
29.10.2007, 09:56
Ինչպես արդեն նշեցիք, իրավիճակը շիկացած է և սպասելի է, որ ավելի կշիկանա:
Այս պայմաններում անձամբ ինձ համար տեղեկատվության միակ միջոց մնում է Ֆորումը, մասնավորապես ԱրտԳեո-ի` տարբեր կայքերից հավաքած նյութերը:

Բայց, քանի որ նշված նյութերը հիմնականում պարունակում էին քննադատության տարրեր, ստացվում է, որ դրանք ևս այսուհետ արգելվում են:

Այսինքն, ինֆորմացիոն բլոկադան հասավ նաև ֆորում:

Կարծում եմ կարելի է պատժել միմյանց վիրավորող մարդկանց, ոչ թե բոլոր ակումբցիներին:

dvgray
29.10.2007, 15:01
Մարդ դիմում է "բռունցքներին" հիմնականում էն դեպքում, երբ խոսքեր ավելորդ են և ուրիշ ճանապարհ էլ չի տեսնում :):
Խոսքերը ավելորդ լինելու դեպքերը բազմապիսի են:
Օրինակ, քանի որ "Ակումբ"-ի անդամներս քաղաքական դաշտում զուտ "սպառողներ" ենք / "user"/, ապա բնական է, որ երկու երեք բառից, մտքից հետք լինում է "կարճ միացում" :) : Քանի որ պրոֆեսիոնալներ չենք, չունենք համապատասխան կրթական և ինֆորմացիոն բազա:
Ի՞նչ անել այս դեպքում: Մի դեպքում վախ կա, որ "Ակումբ"-ը վերածվի "զուգարանի": Սակայն մյուս կողմից, եթե արգելվի քաղաքական քննարկումները, որոնց ընթացքում շանս կա որոշակի "կրթական" ցենզ ձեռք բերելու էտ անտեր առարկայից :D , որը ուզենք թե չուզենք բավականին մեծ ազդեցություն ունի բոլորիս կենցաղի, գլոբալ և հոգեկան կյանքի վրա, պարզելու մեր համար ընդունելի մոդելները, ապա դատապարտված կլինենք, որ մեր տեղը հետագակում ևս "ընտրի" միշտ ուրիշը /հեռուստացույց, բռի ուժ, շրջապատ և այլն/:

Աշխարհը կառուցվել է ինքնակարգավորման սկզբուքի վրա: Դա փորձված և միակ ձևն է արագ զարգացման:

Բողոքներ կան, որ "Ակումբ"-ի վերաբերմունքը սուբեկտիվ է :
Ի՞սկ ինչու չպետք է այդպես լինի: Հարցադրում անողը կարո՞ղ է բերել գոնե մի ոլորտ, որտեղ այս կամ այն չափով չկա սուբեկտիվիզմ: Ամեն տեղ էլ կա սուբեկտիվիզմ, ամեն տեղ էլ կան մեծամասնություն և փոքրամասնություն: Դրանով կյանքը հենց կյանք է, և ոչ թե կամպյուտերային սխեմաների հավաքածու:

Տգեղ է, վուլգառ, երբ փոքրամասնությունը ավետում է, որ ինքն է մեծանասնությունը:
Բռնություն է, երբ փոքրամասնությունը իշխում է մեծամասնությանը:

Ես լավ եմ պատկերացմում, որ շատ հարցերի հետ կապված, Հայաստանում ես փոքրամասնություն եմ, իսկ բազմաթիվ հարցերում էլ մեծամասնություն:
Փոքրամասնություն լինելու ժամանակ, փորձում եմ բարձրաձայնել իմ տեսակետը: Երբ բերանս բռի ձևով փակում են… առնվազն տհաճ է: Հակազդեցության մղումը բնական:
Մեծամասնություն լինելու ժամանակ փորձում եմ ամեն կերպ չճնշել փոքրամասնության անդամին, միջավայր ապահովվել, որ փոքրամասնությունը արտահայտի իր տեսակետը: Սակայն երբ արտահայտելուց հետո փորձում է բռի ձևերով, զոռբայությանբ, կամ ձեռնածածությանբ պարտադրել իր տեսակետը որպես միակ ճշմարտություն, ապա … դա թույլ չեմ տալիս: Դա իմ /քաղաքացիական/ պահվածքն է:

Փակել քաղաքական քննարկումները… :think
Ամեն ինչ էլ կարելի է և բացել, և փակել:
Սակայն կուզենաի, որ լավ պատկերացնեք, որ "քաղաքական թեման" 70 տարի փակ լինելու պատճառով է նաև, որ էսօր մենք ամեն ինչ յուրացնում ենք այբ-բեն ից: Մտածում, իրար կարծիք ասում ու որոշում ընդունում քարե դարին վայել մեթոդներով ու ձևերով: Հաճախ խաբնվում, հաճախ հիասթափվում… Սա այն է, ինչ ունենք որպես ժառանգություն, որից փախչելը նշանակում է զբաղվել ինքնախաբեությանբ:

Էսօր մենք ունենք հնարավորություն /նաև "Ակումբում"/ ձեռք բերելու գիտելիքնեև, սովորելու ֆիլտրել "աղմուկը" "օգտակարից" , նաև կյանքում կարևորագույն ոլորտներից մեկի՝ քաղաքականություն վերաբերյալ:

Հ.Գ. Սրա ալտերնատիվի հետևանքը նա է, որ շեփորվում էր 70 տարի, և սկսել է շեփորվել նաև այժմ որ ՝ "մեզամից ոչինչ կախված չի, … ամեն ինչ սուտ է… , եղունգ ունես գլուխտ քորի…" և այլն նման ոգով: Իսկ ընդամենը մի 20 տարի առաջ Հայաստանում սկիզբ առած լրիվ հակառակ մտածելակերպը աշխարհը ցնցեց: Եվ Հայաստան աշխարհում մեծամասնությունը ապրում էր "Ամեն ինչ կախված է մեզանից" սկզբունքով: Եվ 1000 տարի հետո հայը ստացավ իր դարերով երազած արդարությունը: Արդարությունը ՝ կերտված սեփական գլխով ու սեփական ձեռքերով: Առանց "Գորբաչովի, Լենինի ու Պարտիայի":

Dragon
31.10.2007, 01:00
Կիսում եմ ձեր մտավախությունը: Ինքս էլ կփորձեմ աջակցել: Կարծում եմ տեղին եվ ճիշտ ժամանակին է նման խստացումը:


հ.գ. Շնորհակալություն Ակումբը վերաբացելու համար: :love

Nari
01.11.2007, 01:59
Շնորհակալություն

_DEATH_
01.11.2007, 14:32
Վիրավորական գրառումներ շատ-շատ են էս ֆորումում, որ չեն նկատվել մոդեռատորների կողմից: Բայց ինձ շատա հետաքրքրում են, որ ավելի շատ հետևում են ոչ թե վիրավորական գրառումներին, այլ կրկնվող թեմաներին, որոնց մեծամասնությունը փակվում են, էտ նորամուծությունա ֆորումների բնագավառում, մինչև հիմա ինձ հանդիպած բոլոր ֆորումներում պմ-ովա նամակ գալիս այն մասին, որ ձեր ստեղծած թեմայի նման թեմա արդեն գոյություն ունի, դրա համար էլ ձեր գրառումը տեղափոխվում է այդ գոյություն ունեցող թեման: Ոչ թե ընդհանրապես ձեր խոսքը հեչա լինում: Էտ եթե արվի այնպես, ոնցվոր մնացած ֆորումներում, իմ կարծիքով շատ մեծ առաջընթած կլինի:

քաղաքացի
07.04.2008, 00:02
Ակումբի անցուդարձ բաժնից ջնջվել են «Ակցիա. AnTiM0Derat0r» (հեղինակ՝ Արամ) և «Ակումբը` մանկապարտեզ…» (հեղինակ՝ Նորմարդ) թեմաները:
Եթե հարցեր կան կարող եք ինձ PM (http://www.akumb.am/private.php?do=newpm&u=96) գրել: