PDA

Դիտել ողջ տարբերակը : Կորած սերը



gayane70
27.10.2007, 18:42
Երեկոն վերջանում էր....
Արևի շողերը ընկել էին պատուհանի մոտ կանգնած Աննայի վրա ,և պատի վրա գծագրել նրա ստվերը; Նա լուռ խորհում էր ,իսկ արցունքները անդադար հոսում էին այտերի վրայով;Առավոտյան փողոցում պատահաբար հանդիպեց նրան`իր առաջին սիրուն;Տարիներ էին անցել բաժանման օրից... Ինչքա~ն էր գեղեցկացել, առնականացել... Էլի նույն աչքերն էին` մի քիչ թախծոտ, մի քիչ չարաճճի;Հիմա ամեն մեկը իր կյանքը ունի... ամուսնացել են, երեխաներ ունեն;
Կարծես երեկ էր;Այն փոքրիկ սենյակը` մի քիչ կիսախավար, մի քիչ խորհրդավոր;Անկյունում դրված էր մահճակալը, որի վրա խնամքով դրված էր սրտաձև բարձը;Ամբողջ մարմնով սառսռաց... նույն զգացումն էր` ինչ տարիներ առաջ, երբ հանկարծ մազերի մեջ զգաց նրա մատերի <ճկուն> պարը և <կրակոտ> համբույրները , որոնցով ողողվել էր ողջ մարմինը...Եվ էլի աչքերը` մի քիչ թախծոտ, մի քիչ չարա ճճի..Նա երջանիկ էր, ..
Աշնանային այդ օրն էլ` սովորականի պես , զբոսնում էին այգում, երբ նրանց մոտեցավ մի աղջիկ. նա այնպես էր քայլում `կարծես շուրջը չեր նկատում ոչ մի բան ու ոչ մեկի.;Մոտեցավ ... բարևեց և ներկայացավ ,որպես Կարենի հարսնացու...Ամեն ինչ կանգ առավ ...ապրելը դարձավ անիմաստ...Չեր ուզում ոչինչ ...Եվ նրա միակ այցելուն դարձավ թախիծը` որը երբեք նրան չէր դավաճանում....և հիշատակ մնաց արցունքի այն միակ կաթիլը , որը սառել էր այտի վրա...
Դուռը ճռռաց...
Աննան շրջվեց և հազիվ նշմարեց շեմքում կանգնած ամուսնուն. գնաց առաջ , փարվեց նրան ու կամացուկ շշնջաց,-
_Եկար սիրելիս ,ես այնքան եմ քեզ կարոտել....:love

lili-4
27.10.2007, 18:53
Ապրես, լավ էր, շարունակիրԷլի գրել, սպասում եմ նոր ստեղծագործություւների:)