PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՊՏՀ

Belle
27.10.2007, 13:34
ՀՊՏՀ- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Թեման բացելու նպատակս է այն է, որ մարդիկ իմանան` ԺՈՂ-ը դարձել է ՀՊՏՀ: Չնայած արդեն մի տարի է անվանախոխություն է եղել` շատերին դեռ անծանոթ է մեր բուհի նոր անունը: :)
Ինրպես նաև այստեղ կարող են քննարկվել ՀՊՏՀ-ի թերություններն ու առաելությունները: ;)

Economist
30.10.2007, 00:22

Համաձայն եմ քեզ հետ: Ես էլ եմ սովորում ՀՊՏՀ-ում ու ասեմ, երբ այս անվանումը կարծում են թե ոչ պետական ինչ-որ բուհ է:( Բայց երբ արդեն իմանում են, որ ԺՈՂն է, ամեն ինչ իրա տեղն ա ընկնում:
Ինչ վերաբերում է թերություններին ու առավելություններին, առաջին հերթին ուզում եմ նշել մեր բուհում առկա կոռուպցան, որն իմ կարծիքով ավելի բացահայտ է դարձել նոր ռեկտորի նշանակումից հետո: Հետո էլ մեկ-մեկ ոչ համապատասխան գիտելիքներով դասախոսների առկայությունը` չնայած կարծում եմ, որ դա մենակ մեր բուհի դժբախտությունը չի:
Իսկ առավելություններից կցանկանայի նշել այն, մեր բուհը լավ բանկային մասնագետներ է տալիս. դա կարող եմ վստահաբար ասել, քանի որ սովորում եմ ֆինանսական ֆակուլտետում:
Իդեպ դու ո՞ր ֆակուլտետից ես…

Belle
30.10.2007, 14:54

Ես ել ընդհանուրից եմ (Համաշխարհային) մեր դասախոսներց չեմ բողոքում: Կորուպցիան էլ, կարամ ասեմ, հաստատ ավելի քիչ է, քան ասենք ԵՊՀի իրավաբանականում:
Բացի դրանից` հիմա կրեդիտային համակարգ է, կաշառքն ու տգիտությունը տեղը գնալով կզիջեն խելքին: :8 :) Հիմա կաշառք վերցնելը դժվարացել է, ամեն ինչ գրավոր է (քննուրյուններ, ստուգարքներ, միջանկյալներ ) : ;)

Economist
31.10.2007, 00:46

Ես վերջին կուրս եմ ու կրեդիտային համակարգի մեջ չեմ: Այդ պատճառով այդքան էլ ծանոթ չեմ դրան ու ասեմ, որ շատ լավ է, որ քննությունները գրավոր են. դա թույլ չի տալիս դասախոսներին կամայական վերաբերմունք ցույց տալ ուսանողներին: Բայց կոռուպցիայի պահով համաձայն չեմ քո հետ, մեր բուհում լավ էլ տարածված երևույթա;) Ու կոռուպցիայի տակ մենակ պետք չէ հասկանալ կաշառք տալը, ծանոթ- բարեկամական կապերը և այլն նույնպես կոռուպցիայի դրսևորման տեսակ են:
Հա, մեկել ասեմ, որ երջանիկ ուսանող ես, որ դասախոսներդ լավն են:B
Իսկ գոհ ե՞ս մեր բուհի ներքին կյանքից:think

Baobab
04.02.2008, 00:38
Ես ել ընդհանուրից եմ (Համաշխարհային) մեր դասախոսներց չեմ բողոքում: Կորուպցիան էլ, կարամ ասեմ, հաստատ ավելի քիչ է, քան ասենք ԵՊՀի իրավաբանականում:
Բացի դրանից` հիմա կրեդիտային համակարգ է, կաշառքն ու տգիտությունը տեղը գնալով կզիջեն խելքին: :8 :) Հիմա կաշառք վերցնելը դժվարացել է, ամեն ինչ գրավոր է (քննուրյուններ, ստուգարքներ, միջանկյալներ ) : ;)

Ես էլ եմ նոր ավարտել ԺՈՂը.....համաշխարհայինը.....ասեմ, որ փող չեմ տվել, քանի որ սովորել եմ, եթե սովորում էինք դնում էին...ու միշտ կարծել եմ, որ մյուս ԲՈՒՀերի համեմատ մեր մոտ լավ ա վիճակը... ԲԱՅՑ ՇԱՏ–ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ , ՈՐ ԱՅՍ ՖՈՐՈՒՄԸ ԻՆՁ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՄԻ ԼԱՎ ԱՆՊԱՏՎԵԼՈՒ ՄՏՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻՆ, ետ հոգնած Աղաջանյանին, որ հերիք չի ինքն ա սաղի ներվերը ուտում, մի հատ էլ իրա դեբիլ աղջկան ա բերել...:angry..զզվում եմ:

Զոյան լավն ա, Կարմենն էլ, մնացածն էլ, բայց մեկն էլ կա /արական/, որ չեմ սիրում...:angry

վերջը անցուկ-մոռցուկ

Fedayi
04.02.2008, 01:49
Ողջունում եմ բոլոր ԺՈՂեցիներին....
Ես էլ հեսա ավարտում եմ ու ուզում եմ ընդունվել......բանակ::D
Տպավորություններս բուհից....մասնագետները լավն են, սովորողներին հիմնականում չեն "նեղացնում", բայց մյուս մակարդակներում կոռուպցիան վխտումա, ճիշտա ոչ այնքան կաշառք տալու, այլ ԽԾԲ-րի ձևով:
Եթե տրամադրում ես քեզ, որ սովորելը պետք է, կարող ես լավ մացնագետ դառնել, թե չէ համալսարանի մթնոլորտը հեչ չի տրամադրում:

ChildOfTheSky
04.02.2008, 02:06
դե Ժողը մնում ա Ժող , բայց Համալսարանն ուրիշ ա :B համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա :P

Baobab
04.02.2008, 02:25
բողոքս թող մնա մեր մեջ

Ավելացվել է 46 վայրկյան անց

Ես էլ եմ նոր ավարտել ԺՈՂը.....համաշխարհայինը.....ասեմ, որ փող չեմ տվել, քանի որ սովորել եմ, եթե սովորում էինք դնում էին...ու միշտ կարծել եմ, որ մյուս ԲՈՒՀերի համեմատ մեր մոտ լավ ա վիճակը...

llllll

Ավելացվել է 3 րոպե անց

ավարտել եմ իրականում ոչ թե համաշխարհայինը, այլ Ֆին և վարկ..... իսկ Ճուղուրյան շատ խելոք ու խեղճ ա թվում ի տարբերություն...ոմանց...:(

Զինվոր
04.02.2008, 10:31
Ջան, ես էլ եմ Ժողից, էս տարի ավարտում եմ: Չէի մտածում, թե սենց թեմայով քննարկում կլինի: Ճուղուրի մասին էլ ասեմ,որ խեղճ ա թվում, բայց կողից հավեսով փողեր ա վերցնում: Ժողի վատը գիտեք որն ա ժողովուրդ?? Որ դասախոսների մեծ մասը բիձեք են ու սովետի վախտերից արմատացած կաշառակերներ: Ես էս 5 տարում 2 կամ 3 դասախոսի կարամ ասեմ լավ մարդիկեն եղել, էն էլ ջահել ասպիրանտներ են եղել, մեկն էլ ԿԲ ում էր աշխատում, գիտեք Ջանվելյանին Ֆինանսների ամբիոնից? Այ ինքը համ լավ մասնագետ էր, համ էլ կարգին տղա:

Artgeo
04.02.2008, 10:34
դե Ժողը մնում ա Ժող , բայց Համալսարանն ուրիշ ա :B համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա :P

Ճուղուրյանը, էն 5 000 դրամանոց գիրքը զորով վաճառողը չի՞ :D Քննության ժամանակ էլ, որ հետ էր ուզում :D

Fedayi
04.02.2008, 11:45
Ջան, ես էլ եմ Ժողից, էս տարի ավարտում եմ: Չէի մտածում, թե սենց թեմայով քննարկում կլինի: Ճուղուրի մասին էլ ասեմ,որ խեղճ ա թվում, բայց կողից հավեսով փողեր ա վերցնում: Ժողի վատը գիտեք որն ա ժողովուրդ?? Որ դասախոսների մեծ մասը բիձեք են ու սովետի վախտերից արմատացած կաշառակերներ: Ես էս 5 տարում 2 կամ 3 դասախոսի կարամ ասեմ լավ մարդիկեն եղել, էն էլ ջահել ասպիրանտներ են եղել, մեկն էլ ԿԲ ում էր աշխատում, գիտեք Ջանվելյանին Ֆինանսների ամբիոնից? Այ ինքը համ լավ մասնագետ էր, համ էլ կարգին տղա:

Ջամվելյանի հետ շատ մոտիկ եմ, դասերից դուրս էլ շատա օգնել:

Ավելացվել է 3 րոպե անց
Ժողովուրդ, ովա տեղյակ էս տարվա մագիստրատուրա ընդունվելու կարգից, մրցութայինա, թե ոչ, քանի տեղա, ինչ սկզբունքովա բաշխվում, տղերքի բանակի հարցը ոնցա լուծվելու` վճարովի կամ անվճար անցնելուց կախված ևն:

Modigliani
07.02.2008, 21:14
մեր ժողը վերջն ա ախպեր, միամիս եմ պարապե ու ընդունվել եմ , բայց առանց միջնորդի կամ փողի , հիմ էլ մի ձև 3ներով սովորում եմ 3րդ կուրսում, բայց հլը ոչ մի անգամ միջնորդությամբ կամ փողով ոչ մի բան չեմ ստացե, ես իմ 3ները միշտ սրտանց իմ խելքով ստացել եմ :D ամեն դեպքում 2 լավ ընկերներ ունեմ նույն կուրսից , գերազանցիկ են ու ցանկացած մարդ ուզենա , կարա լավ մասնագետ դառնա մեր ինստիտուտում, չնայած լիքը հակառակին տրամադրող բաների առկայությանը :D

Estrella
13.02.2008, 16:12
Բարև բոլորին ժողեցիներին, մի հարց ունեմ,ինչ կարծիքի մեր ՈՒԽ ի մասին:think:think

Fedayi
15.02.2008, 11:25
Բարև բոլորին ժողեցիներին, մի հարց ունեմ,ինչ կարծիքի մեր ՈՒԽ ի մասին:think:think

Նորմալ բարեխառն:D:
Եթե լուրջ, կասեմ, որ իշխանության ու համալսարանի ղեկավարության համար խամաճիկ կառույցա, բացի հանդեսներից, արշավներից, ուսանողներին միտինգների տանելուց, այնտեղ գոռգռալուց և նման այլ բաներից` ոչինչ այլ բան չեմ տեսել: Կառույցի առաքելությունը ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելն է, սակայն....ավաղ:
Չնայած հասարակական գործունեությունից ոչ շատ հեռու, ոչ էլ շատ մոտիկ մարդ եմ, բայց երբեք չեմ ցանկացել խառնվել մեր ՈՒԽ-ի գործունեությանը և անդամակցել::)

Զինվոր
16.02.2008, 09:35
Բարև բոլորին ժողեցիներին, մի հարց ունեմ,ինչ կարծիքի մեր ՈՒԽ ի մասին:think:think

Ես էլ էդքան լավ կարծիքի չեմ էդ կառույցի մասին
Լսի, Estrella, պատահաբար քո անունը Շուշան չի;)? Եթե տենց ա, ուրեմն մի անգամ կարծեմ էս թեման քննարկել ենք:) Թե սխալվում եմ??

Belle
18.02.2008, 16:35
Բարև ;)
Թեման որ բացեցի, սկզբում գրառում անող չկար, նեղվում էի :D
լավա ժողեցիներն արձագանքեցին
ՄՏՀ-ի ամբիոնի մասին լավ էր ասված, Աղաջանյանի մասին մանավանդ, շատ լավ էր ասված :oy
ՈւԽ-ի մասին ես ներմալ կարծիքի եմ, չնայած ծրագրվող միջոցառումների մեծ մասը տենց էլ չի հասցվում միչև վերջ :)

Estrella
04.03.2008, 16:10
Ես էլ էդքան լավ կարծիքի չեմ էդ կառույցի մասին
Լսի, Estrella, պատահաբար քո անունը Շուշան չի;)? Եթե տենց ա, ուրեմն մի անգամ կարծեմ էս թեման քննարկել ենք:) Թե սխալվում եմ??

Չէ Շուշանը չեմ, ցավում եմ , որ հիմա մեր ՈՒԽ-ն ուսանողի թիկունքին չի,:( Վերջերս անգամ համոզվեցի , որ գործում ա ընդդեմ ուսանողի, բաըց ախր ժամանակին այլ կերպ էր ամեն ինչ,

Belle
04.03.2008, 19:16
Չէ Շուշանը չեմ, ցավում եմ , որ հիմա մեր ՈՒԽ-ն ուսանողի թիկունքին չի,:( Վերջերս անգամ համոզվեցի , որ գործում ա ընդդեմ ուսանողի, բաըց ախր ժամանակին այլ կերպ էր ամեն ինչ,

Մոտավորապես պատկերացրի ինճի մասին եք ասում, բայց եթե մի կողմ թողնենք քաղաքականությունը.... գուցե մեր ՈՒԽ-ն էդքան էլ վատը չէ ;)

Estrella
18.03.2008, 18:47
Չէ վատը չի, անգամ շատ լավն էր,:hands
Ժող ոնց ազատվենք Տնտեսի Մկրտչյանից,:8,

Belle
19.03.2008, 23:58
Չէ վատը չի, անգամ շատ լավն էր,:hands
Ժող ոնց ազատվենք Տնտեսի Մկրտչյանից,:8,

մկրտչյանից չգիտեմ, բայց աղատվելու ձևերը որ իմանաք, ինձ էլ ասեք էլիիիի :D
ազատվել:ու ենթակա մի քանիսը կան

Estrella
21.03.2008, 16:31
Մենք բողոքելով ու դասից պախնելով Մարի Զաքարյանից ազատվեցինք:yahoo, բայց Մկրտչյանի վրա չի ազդում,եթե լուրջ առիթ ունենաք կարող եք ազատվել,
Կրեդիտային համակարգում ե՞ք սովորում

Fedayi
01.06.2008, 12:26
Ժողովուրդ, չգիտեմ ուրիշ բուհերում էլ են ուսանողներին սթրեսի մեջ պահում, թե ոչ, բայց ըստ մասնագիտությունների անվճար տեղերի քանակը արդեն սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ դեռ ապրիլին, ահա լինքը`http://edu.am/ArticleIndex.php?id=1549&topMenuArt=-1: Լինքում հավելված կա, քաշեք և նայեք ձեր մասնագիտությունների գծով:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` 2008/2009 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /17 ապրիլի 2008 թվականի N 377-Ն/

Լինելու են զինծառայությունից տարկետման և առանց տարկետման /ես, օրինակ, տենց եմ անցնում/ իրավունքի անվճար տեղեր, հնարավոր է` վճարովի, բայց տարկետման իրավունքով տեղեր:
Մեր ԺՈՂ-ում դեկան Քալանթարյանը այդ մասին իմանում է ինձանից, նենց էլ շշմած էտ թղթերին էին նայում, ոնց որ դա իրանց գործը չի եղել: Սովետի հոտ ա գալիս էս համալսարանից, չգիտեմ, կամ էլ «կեղտոտ խաղեր» են տալիս: Մինչև հիմա և ոչ մի լուր չեն ասել, այնինչ ամեն ինչ պարզ էր դեռ վաղուց: Տրաքցնելու եմ վերջը ես սրանց:
Կարճ ասած` տեղեկացած եղեք ու տեր եղեք ձեր իրավունքներին:

Zangezur
28.09.2009, 21:32
Ձերբակալվել է ԲՀԿ անդամ, դասախոս Արմեն Ճուղուրյանը

Այսօր կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Երևանի Տնտեսագիտական համալսարանի դասախոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

Նա եղել է Ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկանը, այժմ համալսարանի կրթական բարեփոխումների և արտաքին կապերի բաժնի պետն է:

2007 թվականի Խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ ցուցակում նա եղել է 55-րդը:

Ֆորումներից մեկում էլ Ճուղուրյանի ուսանողները նրա մասին գրել են. «համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա», մյուսն էլ ավելացրել է. «Ճուղուրի մասին էլ ասեմ, որ խեղճ ա թվում, բայց կողից հավեսով փողեր ա վերցնում», իսկ մեկ ուրիշը, թե «Ճուղուրյանը էն 5 000 դրամանոց գիրքը զոռով վաճառողը չի՞: Քննության ժամանակ էլ, որ հետ էր ուզում»: http://ankakh.com/?p=17486

Նյութում մեջբերվելա ակումբի գրառումները՝

դե Ժողը մնում ա Ժող , բայց Համալսարանն ուրիշ ա համ էլ Ճուղուրյանը կաշառակեր ա

Ճուղուրյանը, էն 5 000 դրամանոց գիրքը զորով վաճառողը չի՞ Քննության ժամանակ էլ, որ հետ էր ուզում
Չխրատվեց: :angry

Norton
09.12.2009, 19:06
Ձերբակալվել է ԲՀԿ անդամ, դասախոս Արմեն Ճուղուրյանը
«Պահի տակ գայթակղվել եմ»

http://a1plus.am/content/301x168/804c27151f5b521e082055447e2b631d.jpg
Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի (ԵՊՏՀ) դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ընդունում է իր մեղքն ու զղջում դրա համար:

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին նա ձերբակալվել էր` քաղաքացուց 5 000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար` այդ քաղաքացու որդուն բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունելու նպատակով:

Նրան սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի կաշառք, որով նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի: Սակայն այսօր, երբ իր մեղադրական կարճ ճառն ասաց մեղադրող Արամ Ամիրզադյանը, պարզվեց` Ճուղուրյանը մեղադրվում է ՀՀ Քր. Օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով` խոշոր չափերով խարդախություն, որի համար նախատեսվում է 2-6 տարի ազատազրկում:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ այսօր Արմեն Ճուղուրյանի դատավարությունն ընթացավ արագացված ընթացակարգով: Այսօր 2-րդ դատավարությունն էր, իսկ արդեն վաղը` դեկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, կհրապարակի դատավճիռը:

Դատավարությունը դեռ չսկսված ինչպես Ճուղուրյանը, այնպես էլ նրա հարազատները բավականին ագրեսիվ կերպով փորձում էին խոչընդոտել մեզ տեսանկարահանել: Դատավոր Ժորա Վարդանյանն էլ, տեղի տալով մեղադրյալի պահանջին, արգելեց տեսանկարահանումը:

Դատախազ Ամիրզադյանը դատարանից պահանջեց Արմեն Ճուղուրյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման` հաշվի առնելով նրա կատարած հանրորեն վտանգավոր արարքը:

Դատապաշտպան Վարդուհի Էլբակյանն իր պաշտպանական ճառում ընդգծեց, որ իր պաշտպանյալն ի սկզբանե իրեն մեղավոր ճանաչել է եւ այս ամիսների ընթացքում կալանքի տակ գտնվելով` գիտակցել իր մեղքը: Նա իր խոսքում մեջբերեց ՀՀ Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանի, ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանի, ինչպես նաեւ` մի շարք այլ դասախոսների ու ուսանողների բնութագրեր, որտեղ Արմեն Ճուղուրյանին բարձր գնահատականի են արժանացրել եւ նշել, որ նա վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Բացի այդ` նա բազմաթիվ մենագրությունների ու 100-ից ավելի գիտական ուսումնասիրությունների հեղինակ է:

Դատապաշտպան Էլբակյանը դատախազի պահանջած պատժաչափը համարեց առավելագույնս խիստ եւ դատարանին խնդրեց ավելի մեղմ պատիժ սահմանել, որն էլ պայմանականորեն չկիրառել:

Արմեն Ճուղուրյանն իր պաշտպանական ճառում դատարանից խնդրեց հաշվի առնել այն, որ ունի հաշմանդամ կին, անչափահաս երեխա եւ որ տան միակ աշխատողն ինքն է: Բացի այդ` նա ընդգծեց, որ գիտնական է, բավականին մեծ ավանդ ունի գիտության մեջ եւ այժմ էլ զբաղվում է գիտական լուրջ հետազոտություններով, որոնք, եթե դատապարտվի, չի կարող կատարել:

Նա ընդունեց, որ կաշառք վերցնելու հանցանք է կատարել, սակայն ինչպես նա հայտարարեց. «Դրդիչը, նախաձեռնողը ես չեմ եղել, այլ դիմացինը: Եթե ես ստիպեի կաշառք տալ, դա լուրջ հանցանք կլիներ: Ես ընդունում եմ, որ պահի ազդեցության տակ գայթակղվել եմ ու շատ եմ զղջում դրա համար»:
www.a1plus.am

Norton
10.12.2009, 20:57
ԲՀԿ նախկին անդամին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին 3 տարվա ազատազրկման է դատապարտել ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նախկին անդամ, Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը ձերբակալվել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, մի քաղաքացուց նրա որդուն հեռակա բաժին ընդունելու համար 5 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար:

Արմեն ճուղուրյանը դատավարության ժամանակ ընդունել էր իր մեղքը եւ խնդրել մեղմ վարվել իր նկատմամբ, քանի որ խնամքին անչափահաս երեխա եւ հաշմանդամ կին ունի, սակայն մեղադրող Արամ Ամիրզադյանը նրա համար 4 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ճուղուրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հավանաբար կբողոքարկեն դատարանի վճիռը, քանի որ Ճուղուրյանի նկատմամբ շատ խիստ վճիռ է կայացվել, թեեւ գործում կան մեղամացուցիչ շատ հանգամանքներ:
www.news.am

hasulik
22.12.2009, 13:53
Մենք բողոքելով ու դասից պախնելով Մարի Զաքարյանից ազատվեցինք:yahoo, բայց Մկրտչյանի վրա չի ազդում,եթե լուրջ առիթ ունենաք կարող եք ազատվել,
Կրեդիտային համակարգում ե՞ք սովորում

Բարև բոլորիդ, ես էլ եմ ԺՈՂ սովորել արդեն երկու տարիյա ավարտել եմ: Բայց երևի երբեք չեմ մորանա Մարի Զաքարյանի դասերը: Ոնց որ ինքը դիկտատոր լիներ մենք էլ իրա ծառաները::[

Katka
18.02.2010, 18:46
Քննարկենք, կիսվենք նորություններով, առաջարկություններով:

Ես այսօր նոր նորություն իմացա՝ ՀՊՏՀ-ի ասպիրանտուրայում սովորողները ևս անցնում են կրեդիտային համակարգի: Այս տարի փորձնական է, բայց արդեն հրամանը հաստատված է: Ավարտելուց հետո ասպիրանտները թեկնածուի կոչումից բացի, ստանալու են նաև հետազոտող տնտեսագետի դիպլոմ: Ուսուցման ընդհանուր սկզբունքը, նոր առարկաները բավականին պրակտիկ են, բայց կարծում եմ դասախոսներ, մասնագետներ չկան այդ ամենի համար:Դրա համար արդյունքը էական չի լինի: Մյուս կողմից` բանակից խուսափելու համար ընդունվողների գործը լավ դժվարանում է:)Իսկ աշխատող ասպիրանտների մասին մեծն Աշոտյանը չի մտածել:think

davidus
18.02.2010, 19:28
մենք լավ պրծանք.... :)
բայց մեր մեջ ասած չեմ պատկերացնում, թե միայն փիլիսոփայության կես սեմեստրի համար ինչ կրեդիտային համակարգ են ներդրել.....

Sagittarius
19.02.2010, 01:30
ախր շատ են է անկապ անիմաստ առարկաները ՀՊՏՀում:(
և բացակայում են շատ արդի և օգտակար առարկաներ, օրինակ՝ ինչու՞ չկա լոգիստիկա:think

Katka
19.02.2010, 19:44
մենք լավ պրծանք.... :)
բայց մեր մեջ ասած չեմ պատկերացնում, թե միայն փիլիսոփայության կես սեմեստրի համար ինչ կրեդիտային համակարգ են ներդրել.....

5 նոր առարկա, ավելի ճիշտ 8: Փիլիսոփայության և մնացած որակավորման քննություններից առանձին… Այսինքն, հետազոտող տնտեսագետի դիպլոմի համար ես սկսում սովորել: Նոր ուսումնական պլան են մշակել: Մտավոր սեփականություն, պատենտավորում, ՏՏ և գիտահետազոտական աշխատանքներ, թիմային գիտահետոզություններ ևն, բավականին հետաքրքիր է, բայց դժվար ու դիսերտացիայից շատ շեղող: :)

Katka
19.02.2010, 19:45
ախր շատ են է անկապ անիմաստ առարկաները ՀՊՏՀում:(
և բացակայում են շատ արդի և օգտակար առարկաներ, օրինակ՝ ինչու՞ չկա լոգիստիկա:think
Ո՞ր բաժնում ես: Հիմա ահագին օպտիմալացնում, վերանայում են: Իսկ ինչի՞դ է պետք լոգիստիկան, կհիմնավորե՞ս:)

Ուլուանա
19.02.2010, 20:24
Մոդերատորական։ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «ՀՊՏՀ» թեմային։

Հ. Գ. Առաջին թեման «Դեսից–դենից» բաժնից տեղափոխվել է «Ուսումնական հաստատություններ»։

dvgray
27.02.2010, 16:57
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
ապագա մասնագետի համար իսկական կյանքի դարբնոց: այստեղից միշտ էլ դուրս են եկել պետական կաշառակերության հիմնարկերի լավագույն կաշառակերները և այլ կաշի քերթողները:

Katka
28.02.2010, 16:49
ապագա մասնագետի համար իսկական կյանքի դարբնոց: այստեղից միշտ էլ դուրս են եկել պետական կաշառակերության հիմնարկերի լավագույն կաշառակերները և այլ կաշի քերթողները:

Արի անկապ բաների հետեւից չընկնենք: Էն, որ սաղս էլ հոգնած ենք տիրող վիճակից, թող առիթ չդառնա ամեն մի թեմայի բացասական տարրեր հաղորդելու:

tikopx
23.03.2010, 15:54
2 անգամ կտրին` լիկվիդ, սենց չի կարա լինի, պետքա մի բան անել, ասում են ,որ յանիմ արտագրում եմ,բայց չեն կարում ապացուցեն ,3-ի պատասխանում եմ չեն դնում :( արժի ետ դասախոսների հետ փողի վերաբերյալ խոսալ ,զապիս անել ,քցել ինտեռնետ

davidus
23.03.2010, 15:59
2 անգամ կտրին` լիկվիդ, սենց չի կարա լինի, պետքա մի բան անել, ասում են ,որ յանիմ արտագրում եմ,բայց չեն կարում ապացուցեն ,3-ի պատասխանում եմ չեն դնում :( արժի ետ դասախոսների հետ փողի վերաբերյալ խոսալ ,զապիս անել ,քցել ինտեռնետ

որ ամբիոնից ես?

Adriano
23.03.2010, 16:06
2 անգամ կտրին` լիկվիդ, սենց չի կարա լինի, պետքա մի բան անել, ասում են ,որ յանիմ արտագրում եմ,բայց չեն կարում ապացուցեն ,3-ի պատասխանում եմ չեն դնում :( արժի ետ դասախոսների հետ փողի վերաբերյալ խոսալ ,զապիս անել ,քցել ինտեռնետ

Պաաաաաաաահո, ինչ հրաշք ուսանողներ ունենք է:): Նախ նշեմ, որ ինչքան էլ դասախոսը վատը լինի լավ սովորողներին երբեք չեն կտրում: Երկրորդ համալսարանը ինչի համար է ստեղծվել, ըստ քո պատկերացումների համալսարանը նրա համար է, որ դասախոսի ներվերը ուտեք, հետո զապիս անեք ու զապիսը դնեք ինտերնետ: Լավ էլի, հարգելի ժողի ուսանող, նախքան դատել ու դատավճիռ կայացնելը, ինքդ քեզ վերլուծի, քանզի ըստ երևույթին դու ընդհանրապես երեքի չես պատասխանել: Չնայած ես, որ լինեյի էդ դասախոսիդ տեղը կնշանակեյի ու կպրծնեյի:Ուրեմն քեզ ահավոր էնքան վատ ես պահել, որ սկի երեք չեն կամենում: Կներես, եթե շատ կոպիտ արտահայտվեցի, սակայն ժամանակը եկել է, որ մեր երիտասարդությունը փոխի իր վերաբերմունքը ուսման, դասախոսի, ուսուցչի նկատմամբ և ինչու չենք կարողանում ընդունել, որ համալսարանը պատերի տակ կանգնելու , շեմուշկա չրթելու և ախպերավարի խոսալու վայր չէ: Վերջի վերջո դասախոսը հենց մեր հասարակությունից է չէ, մարդիկ ինչ մեղք են գործում, որ դաս են տալիս: Իհարկե կան իրենց մասնագիտական հնարավորությունները պահող դասախոսներ ևս, սակայն ընդհանուր առմամբ դա այդպես չէ:

Sagittarius
23.03.2010, 16:49

Ճիշտ ես ասում , բայց նաև եկել է ժամանակը, որ դասախոսներն էլ փոխեն իրենց վերաբերմունքը, և ավելի լուրջ վերաբերվեն իրանց գործին...
Ճիշտ ա, համալսարանները լիքն են ուսանողների ճափանիշներին ոչ մի կերպ չհամապատասխանող «ուսանողությամբ», բայց այդ «ուսանողներին» իրանքն են ընդունում, և իրանք են թողնում, որպեսզի այդ ուսանողները հասնեն մինջև վերջին կուրս,...

tikopx
23.03.2010, 17:01
ես մի հարցը պատասխանեցի քնությաը, իսկ դա 3 ա հաստատ. ես շատ բան չեմ ուզել` ընդամենը 3, քանի որ 2 տեղ եմ աշխատում չեմ հասցնում ու իրան ել ասել եմ:Բիզնես ու մարկեթինգ 2 կուրս հեռակա:B Ադրիանո ջան կներես հարցիս համար ,բայց դւ դասախոս ես կամ դասատու? հետաքրքիրա ուղղակի:think

Adriano
23.03.2010, 21:05

Ես կարելի է ասել դասեր տվել եմ, սակայն ես հիմա ուրիշ տեղ եմ աշխատում: Նոր եմ ավարտել ասպիրանտուրաս, սակայն սա ինչ կապ ունի, ես կխնդրեմ չանձնավորել խնդիրը: Հասկանում ես չեմ ասում, որ դասախոսները աշխարհի ամենագեղեցիկ, ամենանուրբ բաներն են, իհարկե կան դասախոսներ, որ համը հանում են, սակայն մեր ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, երբ մարդ համալսարանա ավարտում դա դեռ չի նշանակում նա մասնագետ է: Ուրեմն հետևություն, եթե գոնե երեքի ես սովորելու, ապա ինչու ես ընդունվել, երեք ես հասկանում եմ անբավարարին մոտ: Կարող երեքի սովորողը ուրիշ տեղ ավելի մեծ բաների կհասնի: Այ այդ դեպքում էլ կարիք չի լինի դասախոսին կաշառք տալ, նկարել, հետո էլ բերել ինտերնետ դնել, տենց հարցերը չեն լուծվում:

Sagittarius
23.03.2010, 21:13
երբ մարդ համալսարանա ավարտում դա դեռ չի նշանակում նա մասնագետ է:

երբ մարդ համալսարան ա ավարտում և դիպլոմ ա ստանում, դա նշանակում է, որ նա մասնագետ է:)
իսկ եթե դա չի համապատասխանում իրականությանը դա արդեն դասախոսի խնդիրն է՝ որը այդ ուսանողին դրական է գնահատել, համալսարանի խնդիրն է՝ որը նման դասախոս է պահում և նման շրջանավարտ է տալիս, կրթական համակարգի խնդիրն է՝ որը նման ուսանողներ է պատրաստում, նման դասախոսներ ունի, նման համալսարաններ է արտոնագրում:)

tikopx
23.03.2010, 21:18
Ադրիանո ջան Չգիտեմ դու հեռակայկից խաբար ես թե չէ,բայց ասեմ, 1 ամիս դասի ես գնում,ամեն մի դասախոս իրա գիրքնա տալիս ,որ առնես`1500-2000 դրամ, մինիմում 100 էջ ու դու ետի 2 ամսվա մեջ պիտի սաղ կարդաս:ինչ կապ ունի ինչքանի եմ սովորում 3 թե 4,քանի որ աշխատում եմ չեմ հասցնում,որ չաշխատեմ 4 մաքուր կհասցնեմ,բայց ինձել թող հասկանան:իսկ մնացածում համաձայն եմ,երբ դասախոսը դառնա դասախոս,ուսանողը կդառնա ուսանող:Ժողում դասախոսի գինը սկսում է 100 դոլարից` ետի ծանոթով:

Skeptic
17.04.2010, 12:14
Բարի օր, ժողովուրդ ջան: Էսօր տեղեկատվական սայթերում կարդացի, որ ամսի 22-ին համալսարանի դիմաց բողոքի ցույց ա լինելու: Պարզվում ա, որ կառավարությունը որոշում ա կայացրել, որի համաձայն կրկնակի չափով կրճատվելու են մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում տարկետման իրավունքով տեղերի քանակը: :blin:fool:crazy
Կարող ա՞ ինչ-որ մեկը ավելի մանրամասն գիտի էս որոշման մասին: Կառավարության սայթում չգտա: :(
Հետաքրքիր ա (ավելի ճիշտ` կարևոր ա), թե «ֆինանսներ և վարկ» մասնագիտության մագիստրատուրայի տեղերը էս տարի քանի հատ են

MSGM
18.04.2010, 10:49
Կասե՞ս որ սայտերում ես կարդացել:

MSGM
18.04.2010, 11:18
www.edu.am/DownloadFile/3284arm-magistr561.PDF

Ստեղ մագիստրատուրայի տեղերն են գրած, ֆինանսները ոնց որ 7 տեղ ա:

Skeptic
18.04.2010, 17:18
Մերսի լինքի համար, MSGM ջան:
Էդ կարդացել եմ, news.am-ում ու a1plus.am-ում:
Չնայած news.am-ում մի քանի ժամ հետո նոր լուր կարդացի, էնտեղ խոսքը մենակ ասպիրանտուրայի մասին էր, իսկ մագիստրատուրայի մասին ոչ մի բան /ոչ հաստատում, ոչ հերքում/ գրած չէր...

Skeptic
29.04.2010, 17:42
Էսօր կառավարության սայթում գտա էդ որոշումը (http://www.gov.am/am/gov-decrees/item/17652/), ու էնտեղ ոչ մի խոսք չկա մագիստրատուրայի մասին, բայց մեր լրատվամիջոցները, մասնավորապես՝ News.am-ն ու A1plus.am-ը, անընդհատ գրում են դրա մասին...:esim

MSGM
29.04.2010, 19:23
Ստեղ (http://armedu.am/arm/official.php?sec=news&p=4&id=2804) գրած ա, որ որոշումը ընդունվել ա 25-04-2010, իսկ կառավարության սայտում ապրիլի 22-ից հետո նշում չկա:

Skeptic
29.04.2010, 19:38
Ստեղ (http://armedu.am/arm/official.php?sec=news&p=4&id=2804) գրած ա, որ որոշումը ընդունվել ա 25-04-2010, իսկ կառավարության սայտում ապրիլի 22-ից հետո նշում չկա:

Մերսի ինֆոյի համար: Տխուր ա, իհարկե, բայց ինչ արած...:cry

Zangezur
29.04.2010, 22:04
Ինչքան գիտեմ ամբողը ՀՊՏՀ-ին տվել են 40 մագիստրատուրայի և 7 կամ 9 ասպիրանտուայի անվճար տեղեր: Իսկ կոնկրետ որ մասնագիտությանը ինքանա տված դժվարա ասել, քանի որ մրցույթ լինելուա ամբողջ ժողի միջև, ինչքան որ գիտեմ:

Skeptic
29.04.2010, 23:19

Եթե 40 տեղ լինի, շանս կունենամ անվճար անցնելու /անցած տարի 43 ա եղել/, իսկ եթե` չէ...:(:cry2:cry

Zangezur
29.04.2010, 23:30
Եթե 40 տեղ լինի, շանս կունենամ անվճար անցնելու /անցած տարի 43 ա եղել/, իսկ եթե` չէ...:(:cry2:cry
120 ա եղել 43 չի եղել

Skeptic
30.04.2010, 00:05
120 ա եղել 43 չի եղել

Ընդամենը եղել ա 164 տեղ, որից 121-ը` առանց տարկետման իրավունքի, 43-ը` տարկետման իրավունքով:
Լինքը մի քանի գրառում վերև ա, MSGM-ն ա դրել:

Skeptic
06.05.2010, 10:25
Իմիջիայլոց, նայեք (http://edu.am/DownloadFile/4002arm-magistr2010.pdf)

Գանգրահեր
28.08.2010, 19:12
Barev dzez,mer UX-UM vo4 grancvel em,vo4 el cankutyun unem,karcum em shat animast e

---------- Ավելացվել է՝ 00:10 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:08 ----------

Hargeli usanoxner 4isht e vor bacvel e tntesaget-iravaban magistraturayi bajin@?

---------- Ավելացվել է՝ 00:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:10 ----------

barev karcum em ayl kerp el karox es drancic vrej lucel:)

Գանգրահեր
28.08.2010, 19:52
PASTOOOOOOOOREN

---------- Ավելացվել է՝ 00:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:47 ----------

ախր շատ են է անկապ անիմաստ առարկաները ՀՊՏՀում:(
և բացակայում են շատ արդի և օգտակար առարկաներ, օրինակ՝ ինչու՞ չկա լոգիստիկա:think

SHAT 4ISHTA E,KAN ARARKANER VOR UXXAKI XANGARUM EN USHDRUTYUN DARDZNER AVELI LURJ ARARKANERIN,4NAYAC EREVI AYDPES E PETQ:)

Գանգրահեր
28.08.2010, 22:26
կներեեեեեեեեեեեեեեեեեեեեք

tikopx
23.09.2010, 16:24
ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս գրքի ելեկտրոնային տարբերակը չկա ոչ մի տեղ,ոչ մեկ այհն ձեզ չի տա, նույնիսկ մեծ գումարների դեպքում:Կա միայն գիրքը տպած վիճակում , որ թանկ արժե կամ պիտի XEROX անեք և ելի փող տաք: Բայց ես ձեզ հանարավորություն կտամ ձեազ այն ունենալ անվճար` օրիգինալ տերբերակը .doc ֆայլով:Հատուկ իմ բլոգի ընթերցողների համար ես կտաղադրեմ այն այստեղ:Գիրքը կոչվում է Հաշվապահական Հաշվառում + աուդիտին վերաբերվող մի քանի գիրք:

Ահա այն` Հաշվապահական հաշվառում (http://letitbit.net/download/18149.186d6aed35624e6a6bf35ee13002dc600)
ԲԼՈԳ` ԻՄ ԲԼՈԳԸ (http://blogsx.wordpress.com/2010/09/23/%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/)

Fedayi
03.04.2011, 01:31
Ով կարող է ինձ հստակ պատասխան տալ?
Մագիստրատուրայում ուսանելու համար բանակից կրտսեր սերժանտ և ավելի բարձր կոչումով զորացրվածները զեղչեր ունեն? Ողջ բանակում դա են ասում:
Նախապես շնորհակալություն:

V!k
31.05.2011, 18:50
կարո՞ղ եք ասել 2011-2012 ուս. տարվա Ֆինանսներ մասնագիտության (Ֆինանսներ (այդ թվում` մաքսային գործ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում) ) մագիստրատուրայի վարձը ինչքան է, կամ ասեք, թե ինտերնետում որտեղ նայեմ…

Sonia Sargsyan
31.05.2011, 19:10
Բարև ձեզ....... ես էլ եմ ՀՊՏՀ-ում սովորել... տնտեսագետ ուսանողներին օգնելու ու կուրսային/դիպլոմային աշխատանքների փնտրտուքը հեշտացնելու համար կայք եմ պատրաստել http://economy.do.am/ ........... հուսով եմ, որ դուք էլ ձեր ներդրումը կունենաք կայքի զարգացման ու համալրման մեջ!!! ;)

Adriano
31.05.2011, 19:22

Ի՞նչ կարգի ներդրումների մասին է խոսքը, կխնդրեմ նկարագրել …

Sonia Sargsyan
31.05.2011, 19:25
նյութերի, պատրաստի աշխատանքների ու էլեկտրոնային գրքերի ավելացում

Adriano
31.05.2011, 19:31
նյութերի, պատրաստի աշխատանքների ու էլեկտրոնային գրքերի ավելացում

Իսկ դա վճարովի հիմքերովա…

Sonia Sargsyan
31.05.2011, 19:36
ոչ... գլխավոր էջում կա ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔ... սեղմում եք ու նյութ ավելացնում..... ցանկացած նյութի բեռնում անվճար է, միակ արգելքը գրանցումն է. չգրանցված անձինք չեն տեսնում ԲԵՌՆԵԼ կոճակը

Zhor(ARM)
24.07.2012, 23:55
Ժող ջան, ՀՊՏՀ Զեյթունի մասնաշենքում որ բաժիններնեն դաս անում,
նախապես շհ.

Adriano
25.07.2012, 00:19
Ժող ջան, ՀՊՏՀ Զեյթունի մասնաշենքում որ բաժիններնեն դաս անում,
նախապես շհ.
Հարցը անհասկանալի է, կարող ես ավելի պարզ գրել, կարող է ես ունենամ պատասխան

Zhor(ARM)
25.07.2012, 00:40
Հարցը անհասկանալի է, կարող ես ավելի պարզ գրել, կարող է ես ունենամ պատասխան

Ադրիանո ջան , ՀՊՏՀ Զեյթունի մասնաշենքում ի՞նչ բաժիններ են դասավանդվում, թե Ժողի մեծ շենքում ինչ բաժիններ դասավանդվում են ,նույնն էլ զեյթունի մասնաշենքումա դասավանդվում՞

Zangezur
25.07.2012, 00:43
Ադրիանո ջան , ՀՊՏՀ Զեյթունի մասնաշենքում ի՞նչ բաժիններ են դասավանդվում, թե Ժողի մեծ շենքում ինչ բաժիններ դասավանդվում են ,նույնն էլ զեյթունի մասնաշենքումա դասավանդվում՞

ինֆորմատիկա, վիճակագրություն ու երևի էսքանը ))): Բաժինները հաստատ չեն կրկնվում

Adriano
25.07.2012, 05:27
ինֆորմատիկա, վիճակագրություն ու երևի էսքանը ))): Բաժինները հաստատ չեն կրկնվում
Գրեթե ճիշտ է գրված միայն մոռացել եք մի կարևոր բաժին ևս` տնտեսամաթեմատիկական մեթոդներ: Այսինքն կա 3 բաժին` Վիճակագրության,ինֆորմատիկա և տնտեսամաթեմատիկական մեթոդներ:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք օգտվել հետևյալ էջից (http://www.asue.am/am/%D6%86%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80/%D5%AB%D5%B6%D6%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB-%D6%87-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D5%A5%D5%BF-102)