PDA

Դիտել ողջ տարբերակը : «ԴԱՐ» ակումբի անդամների մեծամասնության ընտրությունը



moj
27.10.2007, 11:01
Հուսով եմ հարգելի ադմինը այս թեման փակելու իրական հիմքեր չի գտնի, քանի որ վերանգիրը ամբողջությամբ արտահայոտւմ է ոչ թէ ակումբի` այլ նրա անդամների մեծամասնության կարծիքը ըստ քվեարկությունների:

Այս թեմայում կփորձեմ ամփոփել «ԴԱՐ» ակումբի անդամների քաղաքական կողմնորոշումը մինչ այս իրականացված հարցումներով: Արդյունքների մասին դեռ չգիտեմ, քանի որ թեման պատրաստում եմ առանց նախապես հաշվելու: Գրառմանս ավարտից կպարզվի իրականում ում է ընտրում «ԴԱՐ» ակումբի մեծամասնությունը:

Եվ այսպես...
1. Ինչպե՞ս եք գնահատում պարոն Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը: (http://www.akumb.am/showthread.php?t=4725) - մասնակցություն`
45, Դրական 35.56% Բացասական 19 42.22%

2. Որ կուսակցության քարոզարշավն է առավել պրոֆեսիոնալ (http://www.akumb.am/showthread.php?t=8525)
ՀՀԿ 47.37% - իշխանություն
ՕԵԿ 0% - ընդիմություն
ՄԱԿ 0% - իշխանություն
Բարգավաճ 15.79% - իշխանություն
ԻՄՊԻՉՄԵՆՏ 10.53% - ընդդիմություն
ԴԱՇԻՆՔ 5.26% - ընդդիմություն
ՀՅԴ 10.53% - հիշխանություն
Ժառանգություն 10.53% - ընդդիմություն
Ժողովրդական կուսակցություն 0% - կիսատ պռատ :)
Արդյունքներ` Իշխանություն - 73.68 %, ընդդիմություն - 26,32 %

3. Ո՞ր կուսակցության օգտին եք քվեարկելու (http://www.akumb.am/showthread.php?t=6409)
Բարգավաճ Հայաստան Կուսակցություն 16.09% - իշխանություն
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն 16.09% - իշխանություն
Օրինաց Երկիր Կուսակցություն 8.05% - ընդդիմություն
Ազգային Միաբանություն Կուսակցություն 2.30% - ընդդիմություն
Ժողովրդական Կուսակցություն 2.30% - ընդդիմություն
Հայ Հեղափոխական Դաշնակցություն 11.49% - իշխանություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն 0% - իշխանություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն 1.15% - ընդդիմություն
Այլ Կուսակցություն 16.09% կեսը իշխանություն կեսը ընդդիմություն 8,045%
Բոլորին դեմ եմ 26.44% կեսը իշխանություն կեսը ընդդիմություն 13.22 %
Արդյունքներ` իշխանություն – 64,94 %, ընդդիմություն – 35,065 %

4. Ինչպես ե՞ք վերաբերվում «Իմպիչմենտ» դաշինքին
Շատ լավ 6.25%-ընդդիմություն
Լավ 9.38% - ընդդիմություն
Նորմալ 28.13% - ընդդիմություն
Վատ 6.25% - իշխանություն
Ահավոր վատ 50.00% - իշխանություն
Արդյունքներ` իշխանություն - 56,25 %, ընդդիմություն - 43,76 %

5. Գնալո՞ւ եք հանրահավաքի (http://www.akumb.am/showthread.php?t=15033)
Այո 28.57% ընդդիմություն
Ոչ 61.90% կեսը իշխանություն 30,95%
Դեռ չեմ որոշել 9.52% կեսը իշխանություն կեսը ընդդիմություն 4,63 %
Արդյունքներ` իշխանություն - 30,95 %, ընդդիմություն 35,58 %

6. Հայաստանի նախագահի հավանական թեկնածուի վարկանիշ- 2008 (http://www.akumb.am/showthread.php?t=7181)
Արտաշես Գեղամյան 7.08% ընդդիմություն
Վազգեն Մանուկյան 10.62% ընդդիմություն
Սերժ Սարգսյան 41.59% իշխանություն
Վարդան Օսկանյան 30.09% իշխանություն
Արթուր Բաղդասարյան 8.85% ընդդիմություն
Տիգրան Կարապետյան 3.54% ընդդիմություն
Գագիկ Ծառուկյան 8.85% իշխանություն
Վահան Հովհաննիսյան 2.65% իշխանություն
Ստեփան Դեմիրճյան 2.65% ընդդիմություն
Արդյունքներ` 83,18%, ընդդիմություն 16,82%

Ամփոփենք ամբողջը գտնելով միջինը: Ընդամենը ներառված է 6 քվեարկություն, որի իխանության միավորները կգումարվեն իրար և կհարաբերվեն 6-ի, նույն կանոնը կկիրառվի նաև ընդդիմության համար:

Իշխանությունը ստացել է 57,43 %

Ընդդիմությունը ստացել է 42,57 %

Անկեղծ ասաց հենց սրան էի սպասում, հաշվի առնելով, որ ակումբում ղեկավարից մինչև մոդերատոր ընդդիմադիրներ են, բայց կարծում եմ ևս մեկ անգամ համոզվեցիք, որ ամեն ինչ կարգին է:
Նույնիսկ այս ակումբում են ընտրում ներկայիս իշխանությանը, իսկ որոշները փորձում են հանրահավաքին մասնակցած 40.000 մարդով իրենց թեկնածուին դարձնել նախագահ:

Ակումբի ադմինի, մի բռնանա իմ ազատ արտահայտվելու իրավունքին...
Հ.Գ. Հասկանում եմ, որ թեման փակելու մեծ ցանկություն է առաջացել ադմինի մոտ, բայց նախքան այդ քայլին դիմելը փորձիր պարզաբանել մաննրամասն և հնարավորություն տալ մյուս կողմի պարզաբանելուն:

Grieg
27.10.2007, 11:37
Այս հարցումները լուրջ թերություն ունեն , այն է որ ցանկացած մարդ գրանցելով կարող է միանգամից քվեարկի: Կարծում եմ եթե քվեարկությանը թողնել միայն այն մարդկանց ովքեր գոնե մի 20 գրառում են արել, լրիվ ուրիշ թվեր կունենանք, եթե թափանցիկ /բաց/ քվեարկություն լինի էլ ավելի ճշգրիտ կլինի..

Արշակ
27.10.2007, 11:37
Հուսով եմ հարգելի ադմինը այս թեման փակելու իրական հիմքեր չի գտնի, քանի որ վերանգիրը ամբողջությամբ արտահայոտւմ է ոչ թէ ակումբի` այլ նրա անդամների մեծամասնության կարծիքը ըստ քվեարկությունների:

moj, էլի սխալ ձևակերպում ես արել։ Ըստ քո տվյալների քվեարկությանը մասնակցել են 45 հոգի(չեմ ստուգել), մինչդեռ 45 հոգին ակումբի անդամների մեծամասնություն չեն կազմում։
Ակումբի անդամների ճնշող մեծամասնությունը հարցմանդ չեն մասնակցել։

Ավելացվել է 6 րոպե անց
Հ. Գ.
Իսկ զուտ հարցման որակին անդրադառնալու ժամանակ չունեմ։ Չնայած վերը նշված սխալը ևս հարցման որակներից մեկն է արտահայտում։

Artgeo
27.10.2007, 14:23
Վերևում բերված հիմնավորումները թեկուզ բավական են թեման անիմաստ համարելու համար:

Թեման փակվում է