PDA

Դիտել ողջ տարբերակը : Քանի՞ ընտրող ունի Լևոն Տեր–Պետրոսյանը

moj
26.10.2007, 20:47
Ըստ ամենա «օբյեկտիվ» Ա մեկ պլյուս ԶԼՄ-ի, հանրահավաքին սկզբում ներկա են եղել 15.000 մարդ, ընդունենք, որ ավելի ուշ նրանց միացել են ևս 10.000 (սարսափելի ճոխացրած եմ գրում ;) ), ընդունենք, որ իսկապես իշխանության կողմից եղել են մասնակցելուն ուղված խոչընդոտներ և այդ պատճառով հանրահավաքին չի մասնակցել ևս 50.000 (շարունակում եմ ճախացնել) մարդ, մոտավորապես 20.000 (նույն կարգով) պարզապես աշխատանքի են եղել և այդ պատճառով չեն մասնակցել, իմ կողմից ավելացնում եմ ևս 100.000-ին, որ մասնակցել են այդ հանրահավաքին:
Արդյունքում համարենք, որ հանրահավաքին մասնակցել են 195.000 ( :o կուզնեայիք չէ՟) մարդ, իսկ այդ մարդիկ որքա՟նն են կազմում մեր բնակչության, հաշվենք.
Հայաստանն ունի 3.000.000 բնակչություն, հաշվենք դրանցից ընտրելու իրավունք ունեցողները կազմում են ընդամենը 2.000.000-ը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողները, ո՟ր տոկոսն են կազմում այս ընդհանուրի, ոչ ավել քան 10 :8, հարգելիներս, այդ տասը տոկոսը դուք միշտ ել ունեցել եք, իսկ իչնո՟ւ եք բողոքում, վայելեք գոնե ձեր ունեցածը:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ ավելի քան 195.000 (իրական հաշվով, ոչ թե իմ նվիրածով) պահանջում էին նրա հրաժարականը, նա հանգիստ ծխում էի իր աշխատասենյակում, իսկ հիմա ինչո՟ւ է կարծում, որ այս իշխանությունները չպետք է ծխեն...

Ենթադրությունները միշտ ել բոլորինս են, կատարեք ճիշտ ենթադրություններ...

Պանդուխտ
26.10.2007, 21:03
Եթէ Երեւանը Հայաստանի ընդհանուր բնակչութեան 1/3 տոկոսն ունի, իսկ եթէ հանրահաւաքին գնացել են միայն երեվանցիք. ապա այդ թիւը լինելու է.-195000X3=585000:
Անարդար ես Մոժ ...

moj
26.10.2007, 21:07
Եթէ Երեւանը Հայաստանի ընդհանուր բնակչութեան 1/3 տոկոսն ունի, իսկ եթէ հանրահաւաքին գնացել են միայն երեվանցիք. ապա այդ թիւը լինելու է.-195000X3=585000:
Անարդար ես Մոժ ...

Հարգելիս, իսկ ո՟վ է ասում, որ հանրահավաքին մասնակցել են միայն Երևանից, բազմաթիվ մարզերից ՀՀՇ-ի առաջնորդներ հայտնեցին, որ չնայած խոչընդոտներին միևնույնն է մասնակցելու են հանրահավաքին և իսկապես մասնացեցին: Հանրահավաքի ժամանակ գերակշռում էր մարզերի բառբառները, լավ ամեն դեպքում ընդունենք որ քո նշած քանակը կընտրի, իսկ այն մնացածը պարզապես չե՟ն գնա ընտրության, հնարավոր է, բայց այդ դեպքում ել հիսուն տոկոսը չի լրացվի և կրկին բան չի ստացվի ;)

Հ.Գ. Խնդում եմ չմոռանաս, որ քո նշած թվի 300.000-ը իմ կողմից նվեր էր, և կրկին մնում է իմ նշած տասը տոկոսը, իսկ չգնացածների թիվը կրկին միացվել էր իմ հաշվարկում, որոնք հիսուն հազարն էին ;)

Պանդուխտ
26.10.2007, 21:12
Երախտապարտ եմ բացատրութեան համար: Ամէն դէպքում նրանք գտնելու են անթիւ պատճառներ. ձախողանքը արդարացնելու համար::think

moj
26.10.2007, 21:14
Երախտապարտ եմ բացատրութեան համար: Ամէն դէպքում նրանք գտնելու են անթիւ պատճառներ. ձախողանքը արդարացնելու համար::think

Թարսի նման այդ անձրևն էլ կտրվեց, բայց մի մտահոգվիր, անպայման մի բան կգտնեն, որ իշխանությանը մեղադրեն :D

Robson
26.10.2007, 21:15
Ըստ ամենա «օբյեկտիվ» Ա մեկ պլյուս ԶԼՄ-ի, հանրահավաքին սկզբում ներկա են եղել 15.000 մարդ, ընդունենք, որ ավելի ուշ նրանց միացել են ևս 10.000 (սարսափելի ճոխացրած եմ գրում ;) ), ընդունենք, որ իսկապես իշխանության կողմից եղել են մասնակցելուն ուղված խոչընդոտներ և այդ պատճառով հանրահավաքին չի մասնակցել ևս 50.000 (շարունակում եմ ճախացնել) մարդ, մոտավորապես 20.000 (նույն կարգով) պարզապես աշխատանքի են եղել և այդ պատճառով չեն մասնակցել, իմ կողմից ավելացնում եմ ևս 100.000-ին, որ մասնակցել են այդ հանրահավաքին:
Արդյունքում համարենք, որ հանրահավաքին մասնակցել են 195.000 ( :o կուզնեայիք չէ՟) մարդ, իսկ այդ մարդիկ որքա՟նն են կազմում մեր բնակչության, հաշվենք.
Հայաստանն ունի 3.000.000 բնակչություն, հաշվենք դրանցից ընտրելու իրավունք ունեցողները կազմում են ընդամենը 2.000.000-ը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողները, ո՟ր տոկոսն են կազմում այս ընդհանուրի, ոչ ավել քան 10 :8, հարգելիներս, այդ տասը տոկոսը դուք միշտ ել ունեցել եք, իսկ իչնո՟ւ եք բողոքում, վայելեք գոնե ձեր ունեցածը:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ ավելի քան 195.000 (իրական հաշվով, ոչ թե իմ նվիրածով) պահանջում էին նրա հրաժարականը, նա հանգիստ ծխում էի իր աշխատասենյակում, իսկ հիմա ինչո՟ւ է կարծում, որ այս իշխանությունները չպետք է ծխեն...

Ենթադրությունները միշտ ել բոլորինս են, կատարեք ճիշտ ենթադրություններ...

Կարևորը տվյալ պարագայում ոչ թե քանակն է, այլ որակը.

moj
26.10.2007, 21:16
Կարևորը տվյալ պարագայում ոչ թե քանակն է, այլ որակը.

Ողջունեմ Ձեզ այս ակումբում: Հիանալի գրառում է Ձեր կողմից արված անդրանիկը :hands

Փնտրենք որակ...

Պանդուխտ
26.10.2007, 21:20
Հ.Գ. Խնդում եմ չմոռանաս, որ քո նշած թվի 300.000-ը իմ կողմից նվեր էր, և կրկին մնում է իմ նշած տասը տոկոսը, իսկ չգնացածների թիվը կրկին միացվել էր իմ հաշվարկում, որոնք հիսուն հազարն էին ;)

Հարց չկայ եղբայր. հասկանալի է :B

Robson
26.10.2007, 21:25
Ողջունեմ Ձեզ այս ակումբում: Հիանալի գրառում է Ձեր կողմից արված անդրանիկը :hands

Փնտրենք որակ...

Շնորհակալ եմ: Որակական հիմքը ապահովելուց հետո քանակը ապահովելը
ինչպես ասում են տեխնիկայի հարց է, կարծում եմ դուք ել չեք առարկի որ այս
պարագայում ԼՏՊ-ն և ՀՀՇ-ն մեծ փորձ ունեն, ինչևէ ժամանկը ցույց կտա ,
կարծում եմ շտապել չարժի:

REAL_ist
26.10.2007, 21:27
իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողները, ո՟ր տոկոսն են կազմում այս ընդհանուրի, ոչ ավել քան 10
ես տրամաբանությունը չհասկացա
բայց ով ազեց որ այդ հանրավաքի ասենք 190.000 եկողներներնեն մենակ ընտրելու:o
ենքան մարդ կա, որ տանը իրա համար նստածա ու կյանքում չի մտածում հանրահավաքի կամ նման մի բանի մասնակցի, բայց վերջում այդ մարդկանցից շատերը հնարավորա, որ հենց Լևոնին ընտրեն
կարողա 50 տոկոս ընտրող ունենա, բայց դրանցից մենակ 5–ը գան հանրահավաքի

moj
26.10.2007, 21:28
Շնորհակալ եմ: Որակական հիմքը ապահովելուց հետո քանակը ապահովելը
ինչպես ասում են տեխնիկայի հարց է, կարծում եմ դուք ել չեք առարկի որ այս
պարագայում ԼՏՊ-ն և ՀՀՇ-ն մեծ փորձ ունեն, ինչևէ ժամանկը ցույց կտա ,
կարծում եմ շտապել չարժի:

Նրանց որակը վաղուց ենք տեսել և այն դժվար թե փոխվի նոր, մեղմ ասած քաղաքականությունից հեռու մարդկանց ավելացումով:

Պանդուխտ
26.10.2007, 21:28
տեխնիկայի

Հետաքրքիր է այս տեխնիկան :think

Robson
26.10.2007, 21:28
Շնորհակալ եմ: Որակական հիմքը ապահովելուց հետո քանակը ապահովելը
ինչպես ասում են տեխնիկայի հարց է, կարծում եմ դուք ել չեք առարկի որ այս
պարագայում ԼՏՊ-ն և ՀՀՇ-ն մեծ փորձ ունեն, ինչևէ ժամանկը ցույց կտա ,
կարծում եմ շտապել չարժի:

http://www.day.az/news/armenia/95755.html

Հետաքրքիր տեսակետ է, խորհուրդ կտամ ծանոթանալ:

moj
26.10.2007, 21:29
ես տրամաբանությունը չհասկացա
բայց ով ազեց որ այդ հանրավաքի ասենք 190.000 եկողներներնեն մենակ ընտրելու:o
ենքան մարդ կա, որ տանը իրա համար նստածա ու կյանքում չի մտածում հանրահավաքի կամ նման մի բանի մասնակցի, բայց վերջում այդ մարդկանցից շատերը հնարավորա, որ հենց Լևոնին ընտրեն
կարողա 50 տոկոս ընտրող ունենա, բայց դրանցից մենակ 5–ը գան հանրահավաքի

Վստահ եղիր, նունիսկ այդքանը չեն ընտրելու ;)

REAL_ist
26.10.2007, 21:33
վստահի հարց չկա, ուղղակի ամեն ինչ հնարավորա;)
ու հանրահավաքի մասնակիցների թվից եզրակացություն անել ընտրողների իրական քանակի մասին սխալ է
նաև ասեմ որ չեմ պաշտպանում ոչ ներկա իշխանությանը, ոչ էլ անցածին:hi

Պանդուխտ
26.10.2007, 21:35
վստահի հարց չկա, ուղղակի ամեն ինչ հնարավորա;)
ու հանրահավաքի մասնակիցների թվից եզրակացություն անել ընտրողների իրական քանակի մասին սխալ է
նաև ասեմ որ չեմ պաշտպանում ոչ ներկա իշխանությանը, ոչ էլ անցածին:hi

Նամակի բովանդակութիւնը. վերնագրից հասկանալի է:;)

Fobus
26.10.2007, 21:44
Իսկ հիշում եք , թե ինչ էր ասեց ԼՏՊ-ն գնալուց առաջ իր ետ վերադարձի մասին? Ասեց, եթե ժողովուրդը կանգնի խնդրի, նորից կդառնամ նախագահ:
Իսկ հիշում եք էն մութ ու ցուրտ տարիները, էն բանտարկությունները ու սպանությունները:
ԼՏՊ-ն ու ՌՔ-ն սրիկաներ են: Երկուսն էլ իրանց փայ սրիկա են: Բայց ի տարբերություն ԼՏՊ-ի ՌՔ-ն դավաճան չէ: ԼՏՊ-ին կարելի է համեմատել ստոր թուրքի հետ: Մի հատ հիշեք ինչ էր խոսում էտ չոր գանգը Ղարաբաղի մասին: Մի հատ հիշեք ում կառավարման օրոք էր Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ: Հիշեք էն տարիներին ինչ էիք կարում անել ու հիմա ինչ եք կարում անել: Եթե հիմա Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է , ապա այն տարիներին խոսքի ազատության մասին մարդիկ վախենում էին նույնիսկ մտածել: Էս ամենը հաշվի առնելով ու հաշվի առնելով որ գործ ունենք հայ ազգի հետ, կարելի է ենթադրել, որ մի չոր գանգ, մի ստոր դավաճան Լևոն անունով Տեր-Պետրոսյան ազգանունով գարշելի տականք կարող է 100,000-ից մինչև 150,000 մարդ հավաքել իր շուրջ:

moj
26.10.2007, 23:50

Քեզ նույնպես վստահեցնում եմ, որ այդքան մարդ չի կարող հավաքվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին ;)

Ավելացվել է 13 րոպե անց
Ներկայացնեմ ևս մեկ հաշվարկ:

Օպերայի բակը չի գերազանցում 1000 քառակուսի մետրը, իսկ ասենք Թումանյան փողոցի օպերային կպած ամբողջ տարածքը ոչ ավելին է քան 300 քառակուսի մետրը: Ներառեմ նաև Մաշտոց և Սայաթ-Նովա պողոտաների նույն հատվածները` ոչ ավել քան 700 քառակուսի մետր ընդամենը ստացվում է 2000 քմ: Մեկ քառակուսու վրա կարող է կանգնել ամենաշատը չորս մարդ, բայց հաշվենք որ այս հանրահավաքին կանգնել էին հինգը :o, ենթադրենք նաև, որ նշածս ողջ տարածքում կանգնած էին մարդիկ և մեքենանարը պարզապես այդ հատվածով չէին անցնում :o: Պարզ թվաբանական հաշվարկ, որը ներկայացնում եմ 5 մարդ X 2000 քմ = 10.000 մարդ, թե ՀՀՇ-ն ինչ հավարկ է կատարել, որ այդ հատվածում, որի մեծ մասում մարդիկ չկաին, տեղավորել է ոչ պակաս քան 30.000 մարդ :o հավանաբար գիտնական պետք է լինել ;)

քաղաքացի
27.10.2007, 01:05
moj, փաստորեն դու քո ասածով ապացուցում ես այն, որ իսկապես ոչ մի լրատվական, ինֆորմացիայի տարածում չկա և դրա համար էլ հաշվում ես միայն հանրահավաքի մասնակիցներին:
Պրիմիտիվ մտածելակերպ:
Ես խորհուրդ կտամ այլևս չխառնվես մաթեմատիկական հաշվարկների մեջ, դա քո մոտ լավ չի ստացվում: Գիտենք որ մաթեմատիկական պարզ գործողություններ բոլորն են կարողանաում, սակայն դու մոռանում ես, որ այստեղ պետք չե հաշվել միայն ու միայն հանրահավաքի ներկա գտնվողներին:
ՀՀԿ-ն էլ հանրահավաքներ չի անում: Ըստ քո մաթեմատիկական հաշվարկներով դուրս կգա, որ նրանք որևէ ձայն չեն կարող ապահովել:
Աբսուրդ են քո հաշվարկները:

Լևոնը դեռ շատ ասելիք կունենա: Նա դեռ այնքան ասելու բան ունի, մինչև ընտրությունները, որը կապահովի երկրորդ փուլ անցնելու հնարավորությունը (եթե ոչ 50%+1 ձայն հենց առաջին փուլից):

Ես անհամբեր սպասում եմ թե ի՞նչ պիտի հիշեցնի Ռ. Քոչարյանը ժողովուրդին անցյալ իշխանությունների վերաբերյալ: Ինչպես նա էր ասում քմծիծաղով. «Ինձ թվում է ժողովուրդը չի մոռացել ՀՀՇ-ի վատ քաղաքականություն վարելու փաստը, իսկ ով էլ որ մոռացել է, մենք նրանց կհիշացնենք: հի հի հի:»
Սա Քոչարյանի խոսքն է և մի կարծեք, թե ես եմ ավելացրել վերջին «հի հի հի»-ն, դա նրա ծիծաղելու ձևն է:

Նախ անդրադառնանք ինչ նկատի ուներ ՀՀ անկուսակցական նախագահը, որն այլևս այս ընտրություններին նախագահի թեկնածու լինելու իրավունք չունի, օգտագործելով մենք արտահայտությունը:
Ովքե՞ր եք դուք: ՀՀԿ-ի անդամ չես:
Նախագահը ստիպված է հեռանալ քաղաքական դաշտից, բացի եթե նա ուզում է կրկնօրինակել ՌԴ-ին: Այսինքն նախագահ է ընտրվում (նշանակվում) ՀՀ վարչապետը, այնուհետև Քոչարյանը դառնում է ՀՀԿ-ի (խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության) նախագահ, ապա Սերժը վարչապետ է նշանակում Ռոբերտ Քոչարյանին:
Գուցե սա՞ էր ուզում ասել Քոչարյանը մենք ասելով:

Չեմ ուզում երկար խոսել: Հանրահավաքին ներկա լինեիք՝ կիմանայիք:

Kuk
15.05.2008, 14:09
ես տրամաբանությունը չհասկացա
բայց ով ազեց որ այդ հանրավաքի ասենք 190.000 եկողներներնեն մենակ ընտրելու:o
ենքան մարդ կա, որ տանը իրա համար նստածա ու կյանքում չի մտածում հանրահավաքի կամ նման մի բանի մասնակցի, բայց վերջում այդ մարդկանցից շատերը հնարավորա, որ հենց Լևոնին ընտրեն
կարողա 50 տոկոս ընտրող ունենա, բայց դրանցից մենակ 5–ը գան հանրահավաքի

Վստահ եղիր, նունիսկ այդքանը չեն ընտրելու ;)
Այնքան վստահ էր, որ նույնիսկ փորձ է արել դիմացինին վստահեցնել; լօօօօօօօօլ

Ոնց էս ժամանակ Ակումբում գրանցված չեմ եղել: Լօօօօօօօօօօօօլ
Մոդեռներ, հանեք էլի էս անդամի արգելափակումը, թող շարունակի այսպիսի գրառումներով ուրախացնել ակումբցիներին: Չնայած՝ չի բացառվում, որ նա հիմա երկրորդ նիկով արդեն գրանցված ա:

Ավելացվել է 6 րոպե անց

Ըստ ամենա «օբյեկտիվ» Ա մեկ պլյուս ԶԼՄ-ի, հանրահավաքին սկզբում ներկա են եղել 15.000 մարդ, ընդունենք, որ ավելի ուշ նրանց միացել են ևս 10.000 (սարսափելի ճոխացրած եմ գրում ;) ), ընդունենք, որ իսկապես իշխանության կողմից եղել են մասնակցելուն ուղված խոչընդոտներ և այդ պատճառով հանրահավաքին չի մասնակցել ևս 50.000 (շարունակում եմ ճախացնել) մարդ, մոտավորապես 20.000 (նույն կարգով) պարզապես աշխատանքի են եղել և այդ պատճառով չեն մասնակցել, իմ կողմից ավելացնում եմ ևս 100.000-ին, որ մասնակցել են այդ հանրահավաքին:
Արդյունքում համարենք, որ հանրահավաքին մասնակցել են 195.000 ( :o կուզնեայիք չէ՟) մարդ, իսկ այդ մարդիկ որքա՟նն են կազմում մեր բնակչության, հաշվենք.
Հայաստանն ունի 3.000.000 բնակչություն, հաշվենք դրանցից ընտրելու իրավունք ունեցողները կազմում են ընդամենը 2.000.000-ը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողները, ո՟ր տոկոսն են կազմում այս ընդհանուրի, ոչ ավել քան 10 :8, հարգելիներս, այդ տասը տոկոսը դուք միշտ ել ունեցել եք, իսկ իչնո՟ւ եք բողոքում, վայելեք գոնե ձեր ունեցածը:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ ավելի քան 195.000 (իրական հաշվով, ոչ թե իմ նվիրածով) պահանջում էին նրա հրաժարականը, նա հանգիստ ծխում էի իր աշխատասենյակում, իսկ հիմա ինչո՟ւ է կարծում, որ այս իշխանությունները չպետք է ծխեն...

Ենթադրությունները միշտ ել բոլորինս են, կատարեք ճիշտ ենթադրություններ...

:Dբացեց:D
Նույնիսկ պաշտոնական, այսինքն՝ կեղծ տվյալները կրկնակիից ավելի են:D

voter
16.05.2008, 19:42
Հարցը անհետաքրքիր է դրված։
Ազատ քաղաքական պայքարի տեսանկյունից ոչ ԼՏՊն ընտրողներ ունի, ոչ ՍՍն, ոչ Մանուկյանը, ոչ էլ մյուս նաֆտալինոտ Դեմիրճյան կամ Սարգսյան ազգանուն խաղացնողները։

ԱՆՁԸ չունի ընտրողներ - գաղափարն է առաջնային, որինակ կառավարության արածը լավ ա -աւակողմյան ընտրողներ, պահպանողականներ կամ կառավարության արածը վատ է, ընդիմություն։

Իրականում պետք է հարցնել, քանի ընտող ունի կառավարությանը կամ ընդիմությունը - պատասխանը պարզ է, բոլոր ընտրությանը մասնակցածների 1.6 միլիոնից հանած մեռյալ ու հանրապետությունից բացակայողների քանակը 1.1- դրա մեկ երրորդը - այն է մոր 350 հազար, կառավարության գործունեությանը ԼԱՎ գնահատողներն են, քանի որ ավելին հայաստանում այդ գործունեությունից օգտվող չկա։

Պնդել, որ մնացած 750 հազարը ԼՏՊի ըտրողներն են սխալ է։ Դրանք ընդդիմությունն են։

Այսինքն հարցը պետք է դնել - քանի ընտող ունի ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում։

Այս փաստը հաստատելու համար, անհրաժեշտ է ընդդիմության ճակատ կազմել ու բոլոր տեղական, քաղաքային, մարզային ու հետագայում ազգային ժողովի ընտրություններում միասնական ընդդիմադիր թեկնածուներ դնել - բոլոր ընդդիմադիր կուսակցություններին մի տեղ հաստատ կհասնի ու ամենակարևորը, ոչ մեկ չի մտածի, որ եթե ընդիմադիրի է ընտրում ապա ԼՏՊին է ընրում, քանի որ ըդդիմությունը կպայքարի ոչ թե մեկ աթոռի այլ Հայաստանում իրական ՎԵՐԻՑ-ՎԱՐ, աջից ձախ իր իշխանությունը ապացուցելու ու ԸՆԴԻՄԱԴԻՐ ղեկավարների անցկացման համար։

Բայց ցավոք սրտի ԼՏՊի շրջապատը ուզում է ամեն ինչ միանգամից խոշոր, յուղոտ ու միանգամից եփած, ծամած ու նույնիսկ մի անգամ արդեն մարսած ՊԱՇՏՈՆ։

Սկսել համաժողովրդական պայքար ՆԵՐՔևԻՑ ժողովրդի հետ միասին դեռ չեն ցանկանում, կամ չեն գիտակցում։

Ծով
16.05.2008, 21:04
իսկ ինչու՞ հարցում չկա...

Ambrosine
16.05.2008, 21:08
իսկ ինչու՞ հարցում չկա...

Միևնույն է արդյունքները պարզ են:)

Kuk
16.05.2008, 21:12
ԱՆՁԸ չունի ընտրողներ - գաղափարն է առաջնային, որինակ կառավարության արածը լավ ա -աւակողմյան ընտրողներ, պահպանողականներ կամ կառավարության արածը վատ է, ընդիմություն։

Իրականում պետք է հարցնել, քանի ընտող ունի կառավարությանը կամ ընդիմությունը - պատասխանը պարզ է, բոլոր ընտրությանը մասնակցածների 1.6 միլիոնից հանած մեռյալ ու հանրապետությունից բացակայողների քանակը 1.1- դրա մեկ երրորդը - այն է մոր 350 հազար, կառավարության գործունեությանը ԼԱՎ գնահատողներն են, քանի որ ավելին հայաստանում այդ գործունեությունից օգտվող չկա։

Պնդել, որ մնացած 750 հազարը ԼՏՊի ըտրողներն են սխալ է։ Դրանք ընդդիմությունն են։

Այսինքն հարցը պետք է դնել - քանի ընտող ունի ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում։

ԼՏՊ-ից բացի ի՞նչ ընդդիմություն. ընկեր վահանը՞, ախքը՞, 1տոկոսանոց վազգենը՞, դհոլը՞, կարապետիչը՞, թե էն մյուս երկուսը:[

Chuk
17.05.2008, 16:15
Մոդերատորական: Թեմայի վերջին 43 գրառումները, որոնք երկրորդ մականվամբ գրանցված «guest777»-ի գրառումներն ու դրանց արձագանքներն էին, ջնջվել են: Հարգարժան 777-րդ հյուր, ակումբը զվարճանքի և մարդկանց հոգիների հետ խաղալու տեղ չի: Ձեր երկրորդ մականունն արգելափակվում է: Արգելափակման տեքստում կստանաք ակումբում Ձեր առաջնային մականվամբ հետագա լինել-չլինելը որոշող տեղեկատվություն:

voter
19.05.2008, 18:48
Շատ Ճիշտ միտք է, միգուցե ինքդ չգիտակցելով ինչքան ճիշտ է երբ ասում ես «ԼՏՊ-ից բացի էլ ինչ ընդիմություն», քանի որ իսկապես այսօր իրեն ընդիմություն հռչակած ուժերը բացի ԼՏՊից բան մը չունեն ներկայացնելու։

Իրենք էլ են դա ընդունում ասելով, թե տեղական ընտրույթուններին չենք մասնակցում, քանի որ մեր հիմնական դեմքերը բանտում են - բայց դա էլի նույն պատմությունն է ինչ Ղարաբաղ կոմիտեի օրերին էր տեղի ունենում - դեմքերն բանտում էին, բայց ինքնին ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ գաղափարը, շարժումը, գործը շարունակվում էր, դրա համար էլ ՀԱՂԹԵՑԻՆՔ։

Հիմա ինչ է գաղափարը, ինչի պիտի ձգտի հայությունը - ՍՍից ազատվի, ղարաբաղցիներից ազատվի՞, ավազակապետությունից ազատվի՞ - ինչ է այդ մարդկանց վտարելու ենք Հայաստանից՞, ոնցվոր Վանո Սիրադեղյանը աֆտարիտետներին վտարել էր՞ ու ինչքան դա տևեց՞

Իսկ եթե նրանք իրենց կաշառակեր ու ավազակ, բտված բթամիտ շքախմբով ու սպասարկվող կրիմինալով մնալու են ու դա ակընհայտ է, որ մնալու են Հայաստանում, ինչպես է վերևի փոփոխությունը հանգեցնելու ավելի ԼԱՎ կյանքի՞

Ավելորդ չերկարացնեմ - Վարդան Պետրոսյանի հանճարեղ մենախոսությունից ավելի լավ հնարավոր չի ներկայացնել իրականությունը, որին ազատություն ցանկացողը պիտի ԸՆԴԴԻՄԱՆԱ http://www.youtube.com/watch?v=-3Z8Xcu0g9E

Հերիքա քուչա նայող ման գաք, դրանից ձեր կյանքը չի կարգավորվի

Hayk Avetisyan
19.05.2008, 23:00
Ընդդիմությունը միշտել պետք է լինի ցանկացած երկրում, քանզի առանց ընդդիմության իշխանությանը չէն հասնում երկրի բոլոր պռոբլեմները, Հայաստանի դեպքում ընդդիմություն իշղանություն հարաբերությունը ամենաօռիգինալն է, վոչ նա է իր ֆունկցիան ճիշտ կատարում վոչել նա:

Տրիբուն
20.05.2008, 00:00
Ըստ ամենա «օբյեկտիվ» Ա մեկ պլյուս ԶԼՄ-ի, հանրահավաքին սկզբում ներկա են եղել 15.000 մարդ, ընդունենք, որ ավելի ուշ նրանց միացել են ևս 10.000 (սարսափելի ճոխացրած եմ գրում ;) ), ընդունենք, որ իսկապես իշխանության կողմից եղել են մասնակցելուն ուղված խոչընդոտներ և այդ պատճառով հանրահավաքին չի մասնակցել ևս 50.000 (շարունակում եմ ճախացնել) մարդ, մոտավորապես 20.000 (նույն կարգով) պարզապես աշխատանքի են եղել և այդ պատճառով չեն մասնակցել, իմ կողմից ավելացնում եմ ևս 100.000-ին, որ մասնակցել են այդ հանրահավաքին:
Արդյունքում համարենք, որ հանրահավաքին մասնակցել են 195.000 ( :o կուզնեայիք չէ՟) մարդ, իսկ այդ մարդիկ որքա՟նն են կազմում մեր բնակչության, հաշվենք.
Հայաստանն ունի 3.000.000 բնակչություն, հաշվենք դրանցից ընտրելու իրավունք ունեցողները կազմում են ընդամենը 2.000.000-ը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրողները, ո՟ր տոկոսն են կազմում այս ընդհանուրի, ոչ ավել քան 10 :8, հարգելիներս, այդ տասը տոկոսը դուք միշտ ել ունեցել եք, իսկ իչնո՟ւ եք բողոքում, վայելեք գոնե ձեր ունեցածը:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ ավելի քան 195.000 (իրական հաշվով, ոչ թե իմ նվիրածով) պահանջում էին նրա հրաժարականը, նա հանգիստ ծխում էի իր աշխատասենյակում, իսկ հիմա ինչո՟ւ է կարծում, որ այս իշխանությունները չպետք է ծխեն...

Ենթադրությունները միշտ ել բոլորինս են, կատարեք ճիշտ ենթադրություններ...

Եթէ Երեւանը Հայաստանի ընդհանուր բնակչութեան 1/3 տոկոսն ունի, իսկ եթէ հանրահաւաքին գնացել են միայն երեվանցիք. ապա այդ թիւը լինելու է.-195000X3=585000:
Անարդար ես Մոժ ...
Մոռանում եք, որ ընտրողները միայն հանրահավաքներին գնացողները չեն: Ես էլ մի 20 ընտանիք գիտեմ, որոնք ԼՏՊ-ին են ընտրել, բայց կյանքում ոչ մի հանրահավաքի չեն գնացել: Իմ իմացած ընտաքնիների ընդհանուր քանակը 22 է: 20 ընտանիքը կազմում է 22 ընտանիքի 91%-ը: Ընտրողների թիվը 2 միլիոն է: Սրա 91%-ը կազմում է 1 միլիոն 820 հազար ընտրող: Սա նրանք ովքեր հանրահավաքներին չեն գնացել: Գումարեք հանրահավաքներին գնացած ձեր 195 հազար մարդուն: Ստացվում է 2 միլիոն 15 հազար մարդ: Փատորեն ԼՏՊ ունեցել 100,75% ձայն:
Կարճ ասած, հարգելիս, քո հաշվարկները հավատ չեն ներշնչում: Նախ որտեղից ես վերցրել Ա1+-ի թվերը: Ես ինչ-որ տենց բան չեմ հիշում: Քո նվիրած թվերն էլ, պահի քեզ խնդրում եմ: Կամ կարող ես ավելացնել մնացած թեկնածուների մինուսներին, թող մի բան էլ իրանք ունենան, քչից շատից հայ են:

Kuk
20.05.2008, 00:06

Էդ մարդը արգելափակված ա վաղուց, չի կարող քեզ պատասխանել:)

Տրիբուն
20.05.2008, 00:09
Իսկ որ առաջ քաշված հարցին "Քանի՞ ընտրող ունի Լևոն Տեր–Պետրոսյանը", կարճ-կոնկրետ, նամուսով հայերենով պատասխանենք, ապա, երկու բառով կարելի է ասել.. պոլնի ու մի վախտ ընտրող:

Ավելացվել է 2 րոպե անց

Էդ մարդը արգելափակված ա վաղուց, չի կարող քեզ պատասխանել:)
Չի կարող թող չպատասխանի: Կարա տունը նստի ու առանց պատասխանելու մի հատ էլ հաշվի: Ու շատ էլ ճիշտ կանի որ չպատասխանի, թե չէ մի հատ էլ կհաշվեմ 8 միլիոնի վրա կկանգնենք:

Տրիբուն
20.05.2008, 12:28
Քեզ նույնպես վստահեցնում եմ, որ այդքան մարդ չի կարող հավաքվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին ;)

Ավելացվել է 13 րոպե անց
Ներկայացնեմ ևս մեկ հաշվարկ:

Օպերայի բակը չի գերազանցում 1000 քառակուսի մետրը, իսկ ասենք Թումանյան փողոցի օպերային կպած ամբողջ տարածքը ոչ ավելին է քան 300 քառակուսի մետրը: Ներառեմ նաև Մաշտոց և Սայաթ-Նովա պողոտաների նույն հատվածները` ոչ ավել քան 700 քառակուսի մետր ընդամենը ստացվում է 2000 քմ: Մեկ քառակուսու վրա կարող է կանգնել ամենաշատը չորս մարդ, բայց հաշվենք որ այս հանրահավաքին կանգնել էին հինգը :o, ենթադրենք նաև, որ նշածս ողջ տարածքում կանգնած էին մարդիկ և մեքենանարը պարզապես այդ հատվածով չէին անցնում :o: Պարզ թվաբանական հաշվարկ, որը ներկայացնում եմ 5 մարդ X 2000 քմ = 10.000 մարդ, թե ՀՀՇ-ն ինչ հավարկ է կատարել, որ այդ հատվածում, որի մեծ մասում մարդիկ չկաին, տեղավորել է ոչ պակաս քան 30.000 մարդ :o հավանաբար գիտնական պետք է լինել ;)

Ընգեր ջան, դու էս որտեղից ես էս թվերը հայտանգործում - Օպերայի հրապարկը 1000 քմ: Լավ որ չասեցիր 100: Հազար քմ-ն գիտես ինչքան ա ապեր: Որ լավ պատեկարցնես մի հատ օրինակ բերեմ: Սովետի ժամանակ դաչեքի համար հողակտրոները որ բաժանում էին, ամեն մեկին 500քմ հող էին տալիս: Դրա վրա ամեն մեկը մի հատ իրա քամակի չափով տուն էր սարքում, տաս հատ էլ խնձորի ծառ էր տնկում ու վերջ: Դե հիմա մի հատ հիշի ձեր դաչեն, իրա տնով ու տես քանի հատ տենց դաչա կտեղավորես Ազատության հրապարակում, գումարած քո ասած հարակից տարածքները:
Կամ որ ուրիշ բան չլինի, մի հատ համեմատի հրազդան մարզադաշտի հետ, իրա տրիբունաներով: 80 հազար մարդ էր նստում, պաշտոնապես: Հիմա էտ տրբունաները բացի ու հարթ պառկացրա գետնին: Տես ազատության հրապարակից մեծ կլլինի, թե փոքր: Հաշվի առ որ մարզադաշտում էլ նստում են, չեն կանգնում: Իսկ հրապարակում կանգնում են:

Ambrosine
20.05.2008, 16:29
moj-ը արդարադատության նախարարությունից ա /էր, հիմա չգիտեմ/: ինքը իր ցանկությամբ հեռացավ` զբաղված լինելու պատճառով, հետո չգիտեմ` ինչու է արգելափակվել: