PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաչբառներ` ինտելեկտուալ, թե բթացնող

Artgeo
26.10.2007, 19:39
Հայաստանի բնակիչների մի զգալի մասը զբաղված է «բարձրինտելեկտուալ» խաչբառեր լուծելով։ Օրինակ իմ մի բարեկամի ամբողջ ընտանիքը այդ գործին է։ Լուծում են ու ուրախանում, թե որքան խելացի է իրենց ամբողջ ընտանիքը :D
Ընդամնեը մի քանի հատ հարց բերեմ այս խաչբառերից
«Ի՞նչ է տալիս կովը» :think
«Պարապ-...»
«Ալկոհոլային» քաղաք ՀՀ-ում

Ի՞նչ նպատակ ունեն այս խաչբառերը։ Մի՞թե սա այն դեպքն է, որ պահանջարկը ծնում է առաջարկ:

Խաչբառի օրինակներ
http://img171.echo.cx/img171/6953/18bg1.jpg
http://img34.echo.cx/img34/9305/21uy.jpg
http://img34.echo.cx/img34/7365/32ih.jpg

Ուլուանա
26.10.2007, 20:37
Հայաստանի բնակիչների մի զգալի մասը զբաղված է «բարձրինտելեկտուալ» խաչբառեր լուծելով։ Օրինակ իմ մի բարեկամի ամբողջ ընտանիքը այդ գործին է։ Լուծում են ու ուրախանում, թե որքան խելացի է իրենց ամբողջ ընտանիքը :D
Ընդամնեը մի քանի հատ հարց բերեմ այս խաչբառերից
«Ի՞նչ է տալիս կովը» :think
«Պարապ-...»
«Ալկոհոլային» քաղաք ՀՀ-ում
:D Հա, բա դու ի՞նչ էիր կարծում։ Եթե իսկապես քո ասած բարձրինտելեկտուալ լինեին, ապա շուկաների, խանութների վաճառողների կամ արևածաղիկ ծախողների հիմնական զբաղմունքի առարկան չէին լինի։ Նմանատիպ խաչբառերի «վրա են նստած» նաև բազմաթիվ կիսագրագետներ, որոնք նույնիսկ դպրոցը չեն ավարտել, այնպես որ այդքանը բավական է այդ խաչբառերի ինտելեկտուալ մակարդակի մասին պատկերացում կազմելու համար։ ;) Բացի դրանից, նմանատիպ խաչբառները նաև ինքնագնահատականի բարձրացման ու ինքնավստահության հարցում լուրջ դեր են խաղում: Քո բերած օրինակը դրա վառ ապացույցն է: Մարդը լուծում է ու անկեղծորեն հրճվում, որ ինտելեկտուալ խաչբառ է կարողանում լուծել, քանի որ մինչ այդ ինքն էլ չգիտեր, որ ինքն այդքան ինտելեկտուալ է: :D

Ի՞նչ նպատակ ունեն այս խաչբառերը։ Մի՞թե սա այն դեպքն է, որ պահանջարկը ծնում է առաջարկ:
Չէ, Արթ ջան, սա այն դեպքն է, երբ պարապությունն է ծնում պահանջարկ: :D

Արշակ
26.10.2007, 21:03
Իմ դպրոցական տարիներին, հացի փող աշխատելու համար ես ու քույրերս թերթերի համար խաչբառներ ու սկանվորդներ էինք սարքում։ Հիշում եմ, թերթի խմբագիրը միշտ դժգոհում էր, որ մենք չափից դուրս բարդ խաչբառներ ենք սարքում ու անընդհատ ասում էր. «պիտի նենց սարքեք, որ նույնիսկ երթուղայինի անգրագետ վարորդը դրանք հեշտությամբ լուծի ու իրեն գիտնական զգա»։ :hands :))
Բայց դե հիմա, պարապ մարդիկ միտքները զբաղեցնում են, ժամանակ են սպանում, ի՜նչ կա որ։
Խաչբառները գոնե նարկոտիկ չեն դառնում սերիալների պես։

Ուլուանա
26.10.2007, 21:11
Իմ դպրոցական տարիներին, հացի փող աշխատելու համար երեխեքով թերթերի համար խաչբառներ ու սկանվորդներ էինք սարքում։
Հա, հիշում եմ, ի՜նչ ժամանակներ էին, չէ՞։ :hands

Բայց դե հիմա, պարապ մարդիկ միտքները զբաղեցնում են, ժամանակ են սպանում, ի՜նչ կա որ։
Հա, էդ առումով ոչինչ չանելուց ավելի լավ է հաստատ։ Բացի դրանից, վերջիվերջո, ինչքան էլ ցածր մակարդակի լինեն էդ խաչբառերը, միևնույն է, մարդիկ էլի ինչ-որ գիտելիք ստանում են դրանցից: Թեկուզ բառապաշարի առումով: Ճիշտ է, դրանք բառապաշարային բազմազանությամբ էլ չեն փայլում հիմնականում՝ գրեթե միշտ նույն բառերն ու դրանից հոմանիշ-հականիշներն է պահանջվում գտնել, բայց գոնե էդքանը մարդիկ սովորում են: Եթե դա չլիներ, էդքանն էլ չէին սովորի, չէ՞:

Խաչբառները գոնե նարկոտիկ չեն դառնում սերիալների պես։
Ո՞վ ասեց։ Ոմանց մոտ լավ էլ դառնում են։ Նարկոտիկ դառնալու բոլոր նախադրյալներն ունեն, ինչու՞ պիտի չդառնա՞ն որ... ;)

Fobus
26.10.2007, 21:49
Հենց էտ ա էլի, պահանջարկը ծնում է առաջարկ: Քայլել ես օրինակ Կոմիտասի շուկայի մոտով: Կարաս նենց բաներ լսես , որ մազերդ բիզ-բիզ կկանգնեն: Քանի որ հիմա շատ են նման մարդիկ, ովքեր այդ մակարդակի են, դրա համար էլ գոյություն ունեն այդպիսի "բարդ" խաչբառեր:

Grieg
26.10.2007, 22:16
ևս մեկ թեմա որպեսզի հիանանք հայոց դժգոհելու մեծ ունակություններով :hands
օ՛յ խաչբառները հեշտ են :( ուժս :( էս գիշեր չեմ քնի :(
գուցե կոմիտե բացել ովքեր կհետևեն այդ "ահավոր երևույթին" և կպատժեն եթե խաչբառը 5 րոպեից արագ լինի լրացնել :)

Artgeo
26.10.2007, 22:22
:D Հա, բա դու ի՞նչ էիր կարծում։

Ան, մի անգամ իրենց հետ հեռուստացույց էի նայում, հարց էր տրվել հեռուստացույցում՝ «Ո՞վ է ամենահարուստ մարդը աշխարհում»։ Ես էլ ինչ-որ բանով էի զբաղված ու անտարբեր ասի «Բիլ Գեյթս» ու շարունակեցի անել իմ գործը։ Հեռուստացույցում պատասխանը որ տվին, գլխուս մի պահ վերև բարձրացրեցի ու... :D Ամբողջ ընտանիքով ապշած ինձ են նայում, կարծես նոբելյան մրցանակակիր լինեի :D Դրանից հետո ինչ հարց առաջանար մոտները ինձ էին տալիս :D

Ախր հասկանում ես, ես չեմ հասկանում թե ո՞նց են իրենք հազար անգամ լուծված խաչբառերը մի երկու բառ տեղերը փոխված նորից «լուծում»։ Ավտոմատացված լրացնում են պարզապես :D Դրա իմաստը ո՞րն ա :think

Մանոն
27.10.2007, 11:20
:thinkԷստեղ են ասել. «կեցությունն է որոշում գիտակցությունը»: Եթե մարդիկ Հայաստանում աշխատանք ունենային` ժամանակ չէին ունենա նման դատարկ զբաղմունքներով սպանելու իրենց պարապությունը: Իսկ ղեկավարություն կոչվածը այդ պարապությունը վերացնելու փոխարեն, մտածում է էլ ինչ բթացնող միջոցներ գտնի ժողովրդի ցասումը ննջեցնելու համար: Խե՜ղճ ազգ…ու՞ր ես գլորվում:(

Janita Hero
27.10.2007, 11:37
Կարծում եմ, ինչ էլ որ լինի օգտակար է, որ հասարակության անդամները ավելի գրագետ են քան հակառակը,դրան մի նայեք վերևից, մի օր էլ դուք փորձեք լուծել: Ավելի լավ է մարդ մի բան անի քան ՝ բամբասի, ու ոչինչ չանի:

Սերխիո
27.10.2007, 13:51
Ճապոնական խաչբառեր լուծեք `իհարկե ռուսականը:hands

Սամվել
27.10.2007, 16:28
Ճապոնական խաչբառեր լուծեք `իհարկե ռուսականը:hands

Ես էլ Էի ուզում գրել բայց մտածեցի Օֆֆտոպ կհամարեն ... Ճապոնական ԽԱչբառերը վերջն են :hands

Իմիջայլոց ինձ ՊՄով մի քանի հատ ռուսական ճապոնական խաչբառերի թերթի անուն գրի...Ես մենակ եմ մի հատ կա է "ԿՌՈՏ ԿԱՄԻԿԱՁԵ" էտ եմ հիշում :think

ivy
27.10.2007, 17:04
Ժողովուրդ, պետք չի ամեն ինչ այդքան լուրջ ընկալել ու ծանր տանել:
Ինչո՞ւ են մարդիկ կոլա խմում կամ չիփսեր ուտում կամ էլ թեթև ռոմանտիկ կոմեդիաներ նայում: Իրականում այդ ամենից ոչ մի օգուտ չկա ոչ մարմնին, ոչ ինտելեկտին: Բայց կան բաներ, որ ուղղակի անում ենք հաճույքի համար: Միայն չասեք, թե մենք, էնքան խելացի ու բարձր ինտելեկտուալ լինելով, միայն հաճույք կարող ենք ստանալ Շեքսպիրի հատորները կարդալիս...
Ուղեղին երբեմն հանգիստ է պետք, ու այդ խաչբառները հանգստի ձևերից մեկն են, ոչ ավելին:
Թեթև ապրեք, հա՞: Ո՞նց կարելի է ամեն ինչի մեջ միայն վատը տեսնել, խնայեք ձեր հոգեկանը...

Artgeo
27.10.2007, 17:13
Ժողովուրդ, պետք չի ամեն ինչ այդքան լուրջ ընկալել ու ծանր տանել:
Ինչո՞ւ են մարդիկ կոլա խմում կամ չիփսեր ուտում կամ էլ թեթև ռոմանտիկ կոմեդիաներ նայում:
Սիրում եմ չիփսեր, կոլա ու ռոմանտիկ սերիալներ։ :P Ընդ որում, երեքը միասն :oy

Ճապոնական խաչբառեր լուծեք `իհարկե ռուսականը:hands
ճապոնական խաչբառերի համար գժվում եմ :love

Սերխիո
27.10.2007, 17:37
Սամվել ջան << КРОТ>>-ը ամենալավն ա,մանավանդ 5-6 աստղանին:hands

Սամվել
27.10.2007, 21:39
Ժող երևի մի քիչ թեմայից շեղվում եմ բայց Ինետից չենք կարա Ճապոնական խաչբառներ քաշենք պրինտ անենք ուուու......
Եթե գիտեք լինկ տվեք

Apsara
26.01.2009, 22:15
Կարծում եմ ոչ միայն ես այլ նաև շատերը նկատել են, որ հիմա վաճառվող սկանվորդ-խաչբառերը ոչ մի ինտելեկտուալ մասնիկ իրենց մեջ չեն պարունակում, նրանց մեջ տրված հարցերը ավելի շուտ նյարդայնացնում են, քան ինտելեկտը զարգացնում:

Կարիք կա՞ արդյոք հիմա ստեղծել նոր ինտելեկտուալ նորմալ խաչբառեր, թե նրանց մակարդակի իջեցումը նշանակում է, որ հասարակության ինտելեկտուալ մակարդակն էլ է ընկել… Քանզի լավատեղյակ եմ, որ այդ 100 դրամանոց սկանվորդները լավ էլ վաճառվում են, հատկապես գյուղերում:

Chuk
26.01.2009, 22:51

Չէ, ինչու՞, օրինակ «9րդ հրաշալիք» թերթի խաչբառները բավական հաջող ու ինտելեկտուալ են, սովորեցնող: Թերթն էլ բավական մեծ պահանջարկ է վայելում:

Apsara
26.01.2009, 22:53
Չէ, ինչու՞, օրինակ «9րդ հրաշալիք» թերթի խաչբառները բավական հաջող ու ինտելեկտուալ են, սովորեցնող: Թերթն էլ բավական մեծ պահանջարկ է վայելում:

Շնորհակալ եմ Չուկ ջան, դա էլ կփորձեմ,

Բայց միևնույննա մեծամասնությունը տուպոյ սկանվորդներ են լինում, երբ մոտենում ես թեթի կրպակներին

Chuk
26.01.2009, 22:57
Շնորհակալ եմ Չուկ ջան, դա էլ կփորձեմ,

Բայց միևնույննա մեծամասնությունը տուպոյ սկանվորդներ են լինում, երբ մոտենում ես թեթի կրպակներին

Լրիվ համաձայն եմ, ամեն մեկն ունի իր պահանջարկի շրջանակը:
Ընդ որում հեչ պարտադիր չի, որ էդ տուպոյ սկանվորդները ինտելեկտ ունեցողների կողմից պահանջված չլինի: Որոշ դեպքերում դրանք ոմանք օգտագործում են արևածաղիկ կեղևազրկելու փոխարեն՝ ուղեղը չլարելով ժամանակն անցկացնելու համար:

Բայց իհարկե ցավալի է այդ աստիճան տուպոյ սկանվորդների քանակն ու տարածումը:

impression
26.01.2009, 23:26

Իսկ ո՞վ ասաց, որ ինտելեկտուալ մասսան պետք է ազգի մեծամասնությունը կազմի: :)

Chuk
26.01.2009, 23:34
Իսկ ո՞վ ասաց, որ ինտելեկտուալ մասսան պետք է ազգի մեծամասնությունը կազմի: :)

Չգիտեմ, անձամբ ես այդպիսի բան չեմ ասել :)

impression
26.01.2009, 23:36
էդ դեպքում

Բայց իհարկե ցավալի է այդ աստիճան տուպոյ սկանվորդների քանակն ու տարածումը:

ու՞մ համար կամ ինչու՞ է ցավալի. անձամբ ինձ հեչ չի ցավացնում :)

Sunny Stream
26.01.2009, 23:38
Մի ժամանակ "պարապ վախտի խաղալիք" էր...
հիմա համ "պարապ վախտ"-ը էլ պարապ չի, համ էլ "խաղալիքն" է փչացել... էս վերջերս փորձեցի լուծել, ոնց որ անծանոթ լեզվով գրված լինեին էդ բառերը... բառեր, որոնք սովորական են "խաչբառոիդ" մարդկանց համար, բայց որ ես կյանքումս երևի ոչ լսել եմ, ոչ գործածել:

Chuk
26.01.2009, 23:39
ու՞մ համար կամ ինչու՞ է ցավալի. անձամբ ինձ հեչ չի ցավացնում :)
Իմ համար է ցավալի, որովհետև բավական դժվար է հայերեն ոչ տուպոյ սկանվորդ ճարելը ու պրակտիկորեն գրեթե ով որոշում է խաչբառային թերթ սարքել, հաշվի առնելով համապատասխան պահանջարկը սարքում է տուպոյ բաներ ;)

impression
26.01.2009, 23:41
Իմ համար է ցավալի, որովհետև բավական դժվար է հայերեն ոչ տուպոյ սկանվորդ ճարելը ու պրակտիկորեն գրեթե ով որոշում է խաչբառային թերթ սարքել, հաշվի առնելով համապատասխան պահանջարկը սարքում է տուպոյ բաներ ;)

առաջարկում եմ միահամուռ ջանքերով "սարքել" կարգին խաչբառեր, պատրաստ եմ տրամադրել թե գիտելիքներս, թե ժամանակս, թե իմ սիրած հաստափոր հանրագիտարանը :)

Chuk
26.01.2009, 23:47
առաջարկում եմ միահամուռ ջանքերով "սարքել" կարգին խաչբառեր, պատրաստ եմ տրամադրել թե գիտելիքներս, թե ժամանակս, թե իմ սիրած հաստափոր հանրագիտարանը :)

Գրավիչ առաջարկ ա, բայց ես փասս :oy

Apsara
27.01.2009, 01:57
առաջարկում եմ միահամուռ ջանքերով "սարքել" կարգին խաչբառեր, պատրաստ եմ տրամադրել թե գիտելիքներս, թե ժամանակս, թե իմ սիրած հաստափոր հանրագիտարանը :)

Ինձ մոտ էլ է նման միտք առաջացել, բայց իհարկե իմ գիտելիքները հերիք չեն, ես ուզում էի ինտերնետն օգտագործել լավ հարցեր գտնելու համար, իսկ հետո թարգմանել ու հետո երբ շաաաաաաաաաատ խաչբառեր ունենամ վաճառել նման թերթերին, գուցե այդ ժամանակ մարդիկ նորից սկսեն հետաքրքրվել իսկական խաչբառերով…

Dorian
27.01.2009, 04:59
Խաչբառ` ինտելեկտուալ, թե բթացնող:
... պարզապես զբաղացնող...

Սամվել
27.01.2009, 09:02
Ճապոնականից լավը չկա :oy:D

Թե՞ ես բութ եմ :(

impression
27.01.2009, 09:16
Ճապոնականից լավը չկա :oy:D

Թե՞ ես բութ եմ :(

hաաաաա, ես էլ եմ ճապոնականները շատ սիրում :love
թե՞ ես էլ եմ բութ :oy:D

Սամվել
27.01.2009, 10:02
hաաաաա, ես էլ եմ ճապոնականները շատ սիրում :love
թե՞ ես էլ եմ բութ :oy:D

Լիլ էլ թերթ ու մատիտ պետք չի :oy հեսա վայելի http://yaponskiy.narod.ru/yapcross.htm :love

Հ.Գ. Mozilla Firefoxով ոնց որ չի աշխատում.. բայց INternet Explorer 6 ով աշխատումա :ok

Ceceron
27.01.2009, 11:12
Համաձայն եմ Չուկի հետ ժամանակին ես էլ էի 9-րդ հրաշալիքով զբաղվում .... շատ հետաքրքիր էր ( Էդ մոտավորապես 14 տարի առաջ) բաyց հետո արդեն ինձ սկսեցին ուրիշ բաներ գրավել :-) Իսկ եթե լուրջ անցա ճապոնական խաջբառների !!!! Մի խոսքով խզարում էի, չկային տենց խաչբառներ որ չլուծեի..... Բայց վերջում էլ աչքերս խզարվան :(
+ 0-ից դառան -1.5 looool !!! Նենց որ խորհուրդ չէի տա երկար կենտրոնանալ էդ խաչբառների վրա !!! Դառը փորձսա խոսում :)

Apsara
27.01.2009, 14:43
Ճապոնականից լավը չկա :oy:D

Թե՞ ես բութ եմ :(

hաաաաա, ես էլ եմ ճապոնականները շատ սիրում :love
թե՞ ես էլ եմ բութ :oy:D

Ճապոնական խաչբառեր ես էլ եմ սիրում ու հիմա նախընտրում եմ ճապոնականը սկանվորդներից, իրականում այդքան էլ հեշտ չեն ճապոնականները, տակ չտո բթության պահը չբռնեց:

Apsara
27.01.2009, 14:50
Լիլ էլ թերթ ու մատիտ պետք չի :oy հեսա վայելի http://yaponskiy.narod.ru/yapcross.htm :love

Հ.Գ. Mozilla Firefoxով ոնց որ չի աշխատում.. բայց INternet Explorer 6 ով աշխատումա :ok

լավն եn մերսի Սամ ջան

Աբելյան
27.01.2009, 14:51
hաաաաա, ես էլ եմ ճապոնականները շատ սիրում :love
թե՞ ես էլ եմ բութ :oy:D
վայ, ինչ լավ ա, ես գիտեի ես էմ բութ :))

Terminator
27.01.2009, 16:39
Համաձայն եմ Չուկի հետ ժամանակին ես էլ էի 9-րդ հրաշալիքով զբաղվում .... շատ հետաքրքիր էր ( Էդ մոտավորապես 14 տարի առաջ) բաyց հետո արդեն ինձ սկսեցին ուրիշ բաներ գրավել :-)

Վախտին ես էլ էի «9-րդ հրաշալիքով» զբաղվում, խաչբառեր կազմում ու հանձնում, որոնք և տպվում էին թերթում, շատ էի սիրում այդ թերթըու ոչ միայն ես… վախտին ամբողջ դասարանով լուծում էինք այդ թերթի խաչբառերը, անգամ դասի ժամանակ, դասատույի հետ միասին… Հետո ես նույնպես անցա ճապոնականին, բայց շարունակեցի կարգին խաչբառեր լուծելը… «9-րդ հրաշալիքից» ու ճապոնականից բացի, լուծում եմ «Փաթիլ» թերթի խաչբառերը, որոնք նույնպես շատ լավն են…:)

Chuk
27.01.2009, 17:22
hաաաաա, ես էլ եմ ճապոնականները շատ սիրում :love
թե՞ ես էլ եմ բութ :oy:D
Հայկական ճապոնականից ահավոր բան չկա...
թե՞ ես ել եմ բութ :oy

Սամվել
27.01.2009, 17:48
Հայկական ճապոնականից ահավոր բան չկա...
թե՞ ես ել եմ բութ :oy

Չեմ կարծում որ էտքա՜ն դժվարա ճապոնական խաճբառ ստեղծելը.. ուստիև Հայկականներն էլ են լավը լինում... ես որ հանդիպել եմ մի ժամանակ թերթ կար Կամիկաձե էր տո լի խարակիրի էր .. դրա մեջ

Chuk
27.01.2009, 17:52
Չեմ կարծում որ էտքա՜ն դժվարա ճապոնական խաճբառ ստեղծելը.. ուստիև Հայկականներն էլ են լավը լինում... ես որ հանդիպել եմ մի ժամանակ թերթ կար Կամիկաձե էր տո լի խարակիրի էր .. դրա մեջ

Սամ ջան, բանակային ձանձրույթս փարատելու համար երբ որ ինչ-որ կարճ շրջան կար, որ ռուսական չէի կարող ճարել, փորձել եմ բազում հայկական արտադրության ճապոնական խաչբառեր: 95%-ը լուծման տեսակետից պրիմիտիվ բաներ էին, 40%-ը իրենց մեջ մանր-մունր սխալներ էին պարունակում, 30%-ը հիմնականում սիմետրիկ կառուցվածք ունենալու հետ մեկտեղ չունեին միանշանակ լուծում: Հիմա կարող ա, բախտս չի բերել, անհաջողներն են ձեռքս ընկել, բայց էս նույն կարծիքս կիսում են շատ-շատերը, ովքեր փորձել են թե հայրենական արտադրության, թե դրսից ներկրված ճապոնական խաչբառեր ;)

Apsara
27.01.2009, 17:58

Հայկական արտադրության ճապոնականները իսկապես ահավոր են լինում, բայց ռուսականները ու գունավոր, եթե իհարկե փորձել եք շատ լավն են, հետաքրքիր բարդ ու լուծվող:)

Սամվել
27.01.2009, 18:03
Հայկական արտադրության ճապոնականները իսկապես ահավոր են լինում, բայց ռուսականները ու գունավոր, եթե իհարկե փորձել եք շատ լավն են, հետաքրքիր բարդ ու լուծվող:)

Դե լավ...

Հա ես էն "Крот Камикадзе" Դրանից էի առնում ... լավն էր :B

Արշակ
27.01.2009, 18:05
Մի ժամանակ, երբ դեռ դպրոցական էինք, ես ու քույրերս խաչբառեր էինք սարքում մի թերթի համար։ Սկզբում համեմատաբար բարդ էինք սարքում, բայց թերթի խմբագիրը դժգոհում էր՝ ասելով, որ խաչբառը պետք է էնպիսին լինի, որ տաքսու վարորդը լուծի ու իրեն ակադեմիկոս զգա։:D

impression
27.01.2009, 19:34
Հայկական ճապոնականից ահավոր բան չկա...
թե՞ ես ել եմ բութ :oy

այ հայկական-խաչբառամերժ :D:D:D:D

Ceceron
27.01.2009, 22:04
Սամ ջան, բանակային ձանձրույթս փարատելու համար երբ որ ինչ-որ կարճ շրջան կար, որ ռուսական չէի կարող ճարել, փորձել եմ բազում հայկական արտադրության ճապոնական խաչբառեր: 95%-ը լուծման տեսակետից պրիմիտիվ բաներ էին, 40%-ը իրենց մեջ մանր-մունր սխալներ էին պարունակում, 30%-ը հիմնականում սիմետրիկ կառուցվածք ունենալու հետ մեկտեղ չունեին միանշանակ լուծում: Հիմա կարող ա, բախտս չի բերել, անհաջողներն են ձեռքս ընկել, բայց էս նույն կարծիքս կիսում են շատ-շատերը, ովքեր փորձել են թե հայրենական արտադրության, թե դրսից ներկրված ճապոնական խաչբառեր ;)

Իսկ դու ռուսական ԿՌՈՏ փորձել ես !!! շատ ուժեղ խաչբառներ են !!!!

Ռուֆուս
27.01.2009, 23:30
Ես էլ եմ հիմա մենակ ճապոնական լուծում.... :)

Մի ժամանակ իններորդ հրաշալիք էի առնում, բայց հետո դրանից էլ հոգնեցի....

Chuk
27.01.2009, 23:31
Իսկ դու ռուսական ԿՌՈՏ փորձել ես !!! շատ ուժեղ խաչբառներ են !!!!
Լուծել եմ, դրա համար էլ հայկականների մասին վատ եմ արտահայտվում :)

Երկնային
27.01.2009, 23:37
սիրում եմ խաչբառեր :)
գժվում եմ ճապոնականների համար :love սուդոկու :love
սկանվորդներ էլ եմ սիրում, բայց հայկականներին մոտ չեմ գնա… հա Կռոտը իրոք շա՜տ լավն ա :)

Rammstein
28.01.2009, 18:42
Ճապոնականից լավը չկա :oy:D

Թե՞ ես բութ եմ :(

hաաաաա, ես էլ եմ ճապոնականները շատ սիրում :love
թե՞ ես էլ եմ բութ :oy:D

Ճապոնականները ես էլ եմ սրում, միայն թե դրանք իմ կածիքով էնքան էլ խաչբառ չեն, ուղղակի անունն են դրել խաչբառ։:)

ivy
01.02.2009, 03:19
Մոդերատորական: «Խաչբառներ` ինտելեկտուալ, թե բթացնող» թեման միացվում է արդեն գոյություն ունեցեղ «Բարձրինտելեկտուալ» խաչբառներ» թեմային:

Հովհաննես
07.04.2009, 20:58
Ես այդպես էլ չգտա բարձրինտելեկտուալ խաչբառներ թեման դրա համար այստեղ կգռեմ ինձ շատ է հետաքրքրում ձեզանից մարդ կա, որ gazetakrot.ru -ում գրանցված է?

Economist
08.04.2009, 09:36
Մի քանի տարի առաջ, երբ պարապում էի ընդունելության քննությունների համար, ճապոնական խաչբառները իմ համար ուղղակի փրկություն էին, քանի որ այնքան էի լարված, որ ուղեղս չէր հանգստանում, և հանգստանալու միակ միջոցը խաչբառ լուծելն էր:ok

Հովհաննես
08.04.2009, 15:36
Մի քանի տարի առաջ, երբ պարապում էի ընդունելության քննությունների համար, ճապոնական խաչբառները իմ համար ուղղակի փրկություն էին, քանի որ այնքան էի լարված, որ ուղեղս չէր հանգստանում, և հանգստանալու միակ միջոցը խաչբառ լուծելն էր:ok

Որ ճիշտ ասեմ ես էլ, բայց դե տնեցիք չէին թողում առնեմ հիմա ինտերնետով եմ լուծում եթե ծանոթ եք КРОТ սրանից լավը չկա:hands