PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժողովուրդ մի լավ բան եմ առաջարկում



Adam
26.10.2007, 13:51
Ովքեր գրում են ստեղծագործում են, կամ գրում են սցենարներ, ուշադիր թող կարդան:
Եկեք հայտարարենք կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ: Կարճամետրաժ ֆիլմի սցենար մեր Երևանի, ընտանիքի և ինչու չէ նաև մեր մասին: Բայց սցենարը պետք է լինի էնպիսին, որ հետաքրքիր լինի մյուսներին: Մոտ 10 րոպե տևողությամբ փոքրի օրիգինալ ֆիլմի սցենար: Եկեք էդպիսի մրցույթ հայտարարենք և վերջում կընտրենք սցենարներից լավագույնը և ամեն մեկս հավաքելով չնչին գումար, կվերցնենք և տեսախցիկ իր օպերատրով, և տարբեր տեխնիկա, ինչով կարող ենք նկարել այդ կարճամետրաժ ֆիլմը:
Սցենարները էնպիսին պետք է լինեն, որ էսպես ասած նկարելու բան լինեն lol. Եվ հետո ֆիլմը նկարելուց հետո կարող ենք նաև 2008-ի ՈսկեԾիրանին ներկայացնել, որպես մի խումբ պատանիների և երիտասարդների կողմից ստեղծված ֆիլմ, որի աշխատանքները սկսվել են ինտերնետով: Եթե միտքը հետաքրքրեց, արձագանքեք. Եվ սկսենք կազմակերպել:

Cassiopeia
26.10.2007, 13:53
Կարող է դու Թատերականի ուսանող ես ու մեր միջոցով ուզում ես դիպլոմայինիդ կամ կուրսայինիդ "ճարը տեսնել":think

Djavaxhq
26.10.2007, 18:49
լուրջ թե պետք է ասա օգնենք բաըց լավ առաջարկ է

Adam
27.10.2007, 17:25
lol չէ: Ինքս սցենարներ գրում եմ ու ուրիշի օգնությունը հարկավոր չի: Ուղղակի որպես հետաքրքիր մրցույթ գրեցի... եթե չեք հավանում, լօլ ուրեմն պետք չի: Ուզում էի արձագանքներ լսել ու եթե համաձայն լինեն բոլորը կազմակերպեինք...

Adam
30.10.2007, 14:08
Ոնց տենում եմ, ոչ մի արձագանք չկա: Ադմինիստրատորներ ջան խնդրում եմ փակեք, կամ ջնջեք թեման:

Ծով
30.10.2007, 16:04
Ես հաճույքով կկարդայի Ձեր սցենարները;)
Լու՛րջ, սցենարներ դրե՛ք, կարդանք, գնահատենք:)
Հետո եթե ինչ-որ մեկը կուզենա հեղիանակին ֆիլմ նկարելու առաջարկ անել, դա արդեն կտեղափոխվի անձնական դաշտ:
Սկսենք քեզանից:)
Ես մի հատ ունեմ, բայց չեմ կողմնորոշվում թատրոնին ա հարմար, թե կինոյին...բայց դե դեռ չեմ տեղադրի;)

StrangeLittleGirl
30.10.2007, 19:48
Ինձ կասե՞ք, թե ոնց են գրում սցենարները: :oy Մի հատ օրինակ դրեք, որ հասկանանք: Ես մի քիչ չեմ պատկերացնում: Թատերական ներկայացումների սցենարներ գրել եմ, բայց դա մի քիչ ուրիշ է:

Apsara
30.10.2007, 19:53
Ինձ կասե՞ք, թե ոնց են գրում սցենարները: :oy Մի հատ օրինակ դրեք, որ հասկանանք: Ես մի քիչ չեմ պատկերացնում: Թատերական ներկայացումների սցենարներ գրել եմ, բայց դա մի քիչ ուրիշ է:

Այ ճիշտ հարց տվեց Բյուրակնը, ես էլ չեմ պատկերացնում սցենարը ինչով է տարբերվում մյուս գրվածքներից, բայց որ տարբերվում է էտ հաստատ: Բյուրը գոնե թատրոնի համար գրելա, իսկ մեզանից շատերը, ինչպես և ես,:oy իսկի տեսած էլ չկանք:oy

Ծով
30.10.2007, 21:18
Դե թատերական սցենարը պատկերացնելու համար պիես կարդացե՛ք;)
Իսկ կինոյի համար...
Այ, բան հիշեցի, կինոյի սցենար էլ եմ կարդացել, բայց թարգմանված հայերենով, թատերականից չի տարբերվում..սցենարը հենց համարյա պիեսի կառուցվածք ունի, մնացածը ռեժիսորի աշխատանքից է կախված...
Եկե՛ք պատկերացնենք:D
Օրինակ...
Մարիկա: /դանդաղ քայլերով մոտենում է Բյուրին/
Ինձ ճանաչու՞մ ես...
Բյուր: /Որքան հնարավոր է հեռանում է Մարիկայից/
Չէ, դու ինձ աչքիս չես ճանաչում:D
ՄԻ խոսքով ամեն ինչ ծամած պիտի լինի...
Հ.Գ. Բայց ես մի հատ մասնագետի հետ կխոսեմ;)

StrangeLittleGirl
30.10.2007, 21:23
Ծո՛վ, բայց իմ պատկերացրած կինոներում գործող անձինք շատ քիչ են: Պարզապես պատկերներ են գալիս մտքիս մեջ, որոնք նկարագրել չեմ կարողանում:

Universe
30.10.2007, 21:23
Օրինակ...
Մարիկա: /դանդաղ քայլերով մոտենում է Բյուրին/
Ինձ ճանաչու՞մ ես...
Բյուր: /Որքան հնարավոր է հեռանում է Մարիկայից/
Չէ, դու ինձ աչքիս չես ճանաչում:D

Հենց այդ պահին,
Մի պառավ կին,
Մոստ էր իջել,
Դաշտի միջին:D

Ծով
30.10.2007, 21:28
Հենց այդ պահին,
Մի պառավ կին,
Մոստ էր իջել,
Դաշտի միջին:D

Ջան..միտք ծնվեց...միասին ենք սցենարը գրում, շարունակե'ք իրար, կամ սկսենք նորից:hands: Զվարճալի բան կստացվի, բայց որ չօֆֆտոպենք ահագին լավ կլինի; Ավելի ճիշտ պիտի չօֆֆտոպենք;)Հննննննննն?

Արամ
30.10.2007, 21:42
Հենց այդ պահին,
Մի պառավ կին,
Մոստ էր իջել,
Դաշտի միջին:D
Դաշտի միջին այդ պառավ կինը մի հատ տնակա տեսնում, մտնումա ետ տնակը: Տեսնումա մեջը մի հատ տղայա: Ես տղան մի քիչ շաշա լինում, տենումա, որ պառավի տեղը իրա տուն կռակադիլներ են մտնում, ես պառավին բռնումա պոչը կդրումա:D:

Universe
30.10.2007, 21:47
Դաշտի միջին այդ պառավ կինը մի հատ տնակա տեսնում, մտնումա ետ տնակը: Տեսնումա մեջը մի հատ տղայա: Ես տղան մի քիչ շաշա լինում, տենումա, որ պառավի տեղը իրա տուն կռակադիլներ են մտնում, ես պառավին բռնումա պոչը կդրումա:D:
Հենց այդ պահին,
Մի անպոչ պառավ կին,
Մոստ էր իջել ,
դաշտի միջին:D

Adam
31.10.2007, 17:10
Նախ ով չգիտի կինոյի սցենար գրել, ասեմ, որ իմանալ չիմանալու խնդիր չկա, քանի որ կոնկրետ սխեմա չկա այն գրելու համար: Եվ եթե բոլորդ էլ կինոներ տեսել եք, ուրեմն ընտրեք ձեր ամենասիրած ֆիլմը և պատկերացրեք թե այդ ֆիլմի սցենարը ասենք թե ձեզ տված լինեին գրել... ինչպե՞ս կգրեիք, որ ընթերցողին հասկանալի լիներ ամբողջ իրավիճակը և դեպքերի զարգացումը: Սա վերաբերվում էր նրանց, ովքեր չեն կողմնորոշվում, թե ինչպես պետք է գրեն: Բայց տվյալ դեպքում, թեմայում նշել եմ, որ պետք է գրենք կարճամետրաժ 10-15 րոպե տևողությամբ ֆիլմի սցենար, որը օրիգինալ կլինի իր տեսակի մեջ: Մտածեք... և գրեք նույն ձևով, ինչ նշել եմ վերևի տողում: :)Հավատացնում եմ, որ իրոք հետաքրքիր կլինի, նամանավանդ հետագայում կարելի է այն նաև նկարել... :)