PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոքրիկ քվեարկություն

moj
26.10.2007, 00:10
Առաջարկում եմ փոքրիկ քվեարկություն անցկացնել «Քաղաքականություն» բաժնում քննարկողներ իրականացնողների միջև:

Հասկանալու համար թե ով ում է ընտրում եկեք ընտրենք ...

Չգիտեմ ինչու չստեղծվեց հարցումը և խնդրում եմ ադմիններից մեկին, այս թեման ձևափոխել ու դարձնել բաց հարցումով

1. Ներկա իշխանություն

2. Նախկին իշխանություն

Աթեիստ
26.10.2007, 00:15
3. Նոր իշխանություն (որի մեջ բացառվում է ներկա իշխանությունը, և չի բացառվում նախկինը):

Ուլուանա
26.10.2007, 00:17

Հետաքրքիր է, իսկ ուրիշ տարբերակ չկա՞... :unsure Օրինակ, ես ոչ նախկին իշխանությամբ եմ հիացած, ոչ էլ ներկա... ու չարյաց փոքրագույնի սկզբունքն էլ տվյալ դեպքում չի գործում... :think

Ընդհանրապես նկատել եմ, որ մարդկանց մեծամասնության համար Քոչարյանին դեմ լինելը ավտոմատ կերպով նույնացվում է Լևոնին կողմ լինելու հետ... :blin Բայց չէ՞ որ մարդը կարող է երկուսին էլ դեմ լինել, երկուսի վարած քաղաքականությանն էլ հավանություն չտալ: Հենց Քոչարյանից բողոք են լսում, միանգամից վրա են տալիս. «Ի՞նչ ա, Լևոնը շա՞տ լավն էր», կարծես եթե Քոչարյանի վատը լինելը պիտի անխուսափելիորեն ենթադրի Լևոնի լավ լինելը: Հասկանում եմ, կարող է և այդպես լինել, բայց դրանք իրարից բխող հանգամանքներ չեն ու պետք չէ առանց իմանալու նման եզրակացություններ անել:

Դրան ես ինքս եմ համաձայն, բայց եկեք ռեալ իրողությամբ քվերկենք, այդ երրորդը գոյություն չունի

Աթեիստ
26.10.2007, 00:19
Դրան ես ինքս եմ համաձայն, բայց եկեք ռեալ իրողությամբ քվերկենք, այդ երրորդը գոյություն չունի

:)

Թույլ տուր չհամաձայնել

Նախկինի մեջ չկային ոչ Արամ Սարգսյանը, ոչ Ստեփան Դեմիրճյանը:
Ընդունում եմ ընդդիմությունից հիացած չեմ, բայց ընտրում եմ չարյաց փոքրագույնը:

moj
26.10.2007, 00:21
:)

Թույլ տուր չհամաձայնել

Նախկինի մեջ չկային ոչ Արամ Սարգսյանը, ոչ Ստեփան Դեմիրճյանը:
Ընդունում եմ ընդդիմությունից հիացած չեմ, բայց ընտրում եմ չարյաց փոքրագույնը:

Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյան :o

Ավելի լավ է Արամ կամ Ստեփան, դրանք գոնե միամիտներ են ու քաղաքականությունից բան չեն հասկանում, բայց ոչ երբեք Լևոն... ավելի վատ թեկնածու հաստատ չեմ կարող գտնել

Աթեիստ
26.10.2007, 00:24
Ես ամբողջ Ընդդիմությունից հիացած չեմ, իսկ Արամին և Ստեփանին նշեցի, որպես տարբերություն նախորդ իշխանությունից:

moj
26.10.2007, 00:26
Ես ամբողջ Ընդդիմությունից հիացած չեմ, իսկ Արամին և Ստեփանին նշեցի, որպես տարբերություն նախորդ իշխանությունից:

Ինչու անուն չես նշում, շատերդ տանում եք դեպի երրորդ ուժի, բայց անուն չեք տալիս, գաղտնի եք պահում թե պարզապես համամիտ եք որ այդ ուժը գոյություն չունի?

Grieg
26.10.2007, 00:27
այս քվեարկումը նման եթե հարցնեին , ընտրեք ինպես կուզենաիք սպանվեք գնդակահարությամբ թե կախելու միջոցով.. ուստի պատասխան ոչ մեկը ես ուզում եմ ապրել ..ես ուզում եմ որ իմ հայրենիքը ապրի~ և ժպիտները շատանան

moj
26.10.2007, 00:31

Մեր օրերում դա է միակ երկու տարբերակը, ուստի պետք է ընտրել թե ինչպես «մեռնել», իսկ եթե սա քեզ համար մեռնել է, ապա վաղուց պետք է բոլորս թաղված լինեինք...

Grieg
26.10.2007, 00:36
Մեր օրերում դա է միակ երկու տարբերակը, ուստի պետք է ընտրել թե ինչպես «մեռնել», իսկ եթե սա քեզ համար մեռնել է, ապա վաղուց պետք է բոլորս թաղված լինեինք...
կա դա մեր ազգն է, պարտադիր չի այդ մարդկանց խումբը ինչ որ անուն ունենա դա երկրոդականա կարևորը նրանց մոտ լինի նպատակ չթողել մահի երկու տարբերակից մեկը, իսկ մնացացը ինք իրեն կստացվի, ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ստեղծում է ԱՌԱՋԱՐԿ:

moj
26.10.2007, 00:37

Դե եկեք մեզանից մեկին առաջադրենք, ասենք հենց քեզ, կարծում եմ կկարողանաս լավ կառավարել երկիրը...;)

Ֆուտբոլասեր
26.10.2007, 15:50
Առաջարկում եմ փոքրիկ քվեարկություն անցկացնել «Քաղաքականություն» բաժնում քննարկողներ իրականացնողների միջև:

Հասկանալու համար թե ով ում է ընտրում եկեք ընտրենք ...

Չգիտեմ ինչու չստեղծվեց հարցումը և խնդրում եմ ադմիններից մեկին, այս թեման ձևափոխել ու դարձնել բաց հարցումով

1. Ներկա իշխանություն

2. Նախկին իշխանություն
Իսկ ինչու ոնց այսպես?

1. Ներկա իշխանություն
2. Ներկա իշխանություն
.............................................
1456. Ներկա իշխանություն

Կարելիյա մի հատ ավելի հետաքրքիր հարցում անել
Սերժ Սարգսյանը որ իշխանության ներկայացուցիչա
1. Ներկա /ՀՀԿ/
2. Նախկին /ՀՀՇ/
3. Նախկինի նախկին/ՀԿԿ/
4. Ապագա /ՀՇԿ/
5. Ապագայի ապագա /ՀՇՇ/

Fobus
26.10.2007, 21:59
Ավելի լավ է Արամ կամ Ստեփան, դրանք գոնե միամիտներ են ու քաղաքականությունից բան չեն հասկանում, բայց ոչ երբեք Լևոն... ավելի վատ թեկնածու հաստատ չեմ կարող գտնել

դրանք էնքան անփորձ են, որ կարողա սաք *աքմեջ անեն::[

moj
26.10.2007, 23:52
դրանք էնքան անփորձ են, որ կարողա սաք *աքմեջ անեն::[

Ամեն դեպքում սրիկաներ էլ չեն ու թուրքի նման կանանց իրենց առաջ չեն գցում երբ վտանգ է լինում, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը Լևոնի հրահանգով վերջին խուլիգանական դեպքերի ժամանակ:

StrangeLittleGirl
26.10.2007, 23:56
3. Վազգեն Մանուկյան
:P

moj
27.10.2007, 00:06
3. Վազգեն Մանուկյան
:P

Այս մեկի հետ գոնե համաձայն եմ: Մանուկյանը չնայած որ արդեն ունի հնացած կառավարման մտածելակերպ, բայց արժանի է :ok

Մելիք
29.10.2007, 02:34
Հարցումն ավելացված է:

քաղաքացի
29.10.2007, 02:51
Իշխանություն ասելը շատ իմաստներ ունի: Իշխանությունը կարող է ունենալ լավ և վատ կողմեր: Օրինակ ներկա իշխանությունները ունեն լավ կողմեր և ունեն վատ կողմեր, ինպես և նախկին իշխանությունները: Բացարձակ լավ կողմերով իշխանություն գոյություն ունենալ չի կարող:
Եթե հնարավորություն լիներ, նախկին իշխանությունից ես կնտրեի Ղարաբաղ կոմիտեի անդամներին, այսինքն այն մարդկանց ովքեր ազատագրեցին Հայաստանը Ռուս-Սովետական տերությունից:
Ես ուզում եմ կրկին տեսնել ժողովուրդի այն ուրախությունն ու խանդավառությունը, որն եղել էր 1988-ին: Միայն թե այս անգամ արդեն ավելի ուշադիր լինել քաղաքական քայլեր անելուց, քանի որ վերջին 17 տարին Հայաստանը եղել է անկախ պետություն այլ ոչ ինչպես 91-ին սովետից կախյալ «գաղութ»:
Առաջին հերթին, Հայաստանի վերելքին պետք է նպաստի հայ ժողովուրդի ինքորոշումը, ամեն ոք իր իսկ սեփական կարծիքն ունենա ներկա գտնվելով հանրահավաքներին (լինի դա ընդդիմադիրական կամ իշխանամետական հանրահավաք, հանրահավաքը ինֆորմացիա ստանալու համար է, այլ ոչ թե կոչեր անելու): Եթե այսօր Հայաստանի քաղաքացին ասում է. «Որ, գնամ ի՞նչ պիտի փոխվի, մեկ ա իրանք իրանց մարդուն են անցկացնելու», դա սխալ է: Յուրաքանչյուր քաղաքացու ձայն մեծ նշանակություն կարող է ունենալ երկրի ապագայի համար:

Իզուր չե, որ ընտրությունները համարվում են «քաղաքացիական պարտք»:

moj
29.10.2007, 10:04
Հագելիս. խնդրում եմ վերջին տարբերակը հանես, քանի որ այս պահին ՀՀ-ում չկա եյ երրորդը և դա պարզապես հեքիաթային երազանք է: Ես նույնպես համաձայն եմ երրորդին, բայց այդ ավելի լավ երրորդը գոյություն չունի, ուստի իմաստը կորում է դրա:

Խնդրում եմ հաշվի առնել , որ թեման իմ ստեղծածն է, և ես այդ երրորդը հեքիաթը չեմ նախատեսել...

Grieg
29.10.2007, 10:10
Նորից փակ քվեարկություն..նորից ոչինչ չասող թվեր

Արշակ
29.10.2007, 11:16
Հագելիս. խնդրում եմ վերջին տարբերակը հանես, քանի որ այս պահին ՀՀ-ում չկա եյ երրորդը և դա պարզապես հեքիաթային երազանք է: Ես նույնպես համաձայն եմ երրորդին, բայց այդ ավելի լավ երրորդը գոյություն չունի, ուստի իմաստը կորում է դրա:

moj, համաձայն եմ, այս պահին այդ երրորդ տարբերակը տեսադաշտում չկա, բայց ինչու՞ ես բացառում, որ ապագայում կարող է լինել։ Ի վերջո, հարցման նպատակն այն է, որ պարզենք, թե ինչպիսի՞ իշխանություն է ուզում, ու՞մ է սպասում ժողովուրդը։

Խնդրում եմ հաշվի առնել , որ թեման իմ ստեղծածն է, և ես այդ երրորդը հեքիաթը չեմ նախատեսել...
Հարցումներ կազմակերպելիս պետք է ձգտել, որ առաջարկվող տարբերակները ծածկեն հնարավոր տարբերակների ողջ դաշտը։ Հակառակ դեպքում, բազմաթիվ մարդիկ քվեարկությանը չեն մասնակցի այն պատճառով, որ իրենց համար համապատասխան տարբերակ չկար։ Կամ էլ կընտրեն իրենց իրական կարծիքին չհամապատասխանող տարբերակ՝ այդպիսով իրականությունից շեղելով հարցման արդյունքները։
Ինչպես տեսնում ես, հարցման այս պահի արդյունքներն էլ ապացուցում են երրորդ տարբերակի անհրաժեշտությունը. հարցմանը մասնակցածների մեծամասնությունը հենց այս տարբերակն է ընտրել։

VisTolog
29.10.2007, 11:20

Ինչպես տեսնում ես, հարցման այս պահի արդյունքներն էլ ապացուցում են երրորդ տարբերակի անհրաժեշտությունը. հարցմանը մասնակցածների մեծամասնությունը հենց այս տարբերակն է ընտրել։Բայց քվեարկողների 70%-ը այդպես չի կարծում:

moj
29.10.2007, 11:24
moj, համաձայն եմ, այս պահին այդ երրորդ տարբերակը տեսադաշտում չկա, բայց ինչու՞ ես բացառում, որ ապագայում կարող է լինել։ Ի վերջո, հարցման նպատակն այն է, որ պարզենք, թե ինչպիսի՞ իշխանություն է ուզում, ու՞մ է սպասում ժողովուրդը։

Հարցումներ կազմակերպելիս պետք է ձգտել, որ առաջարկվող տարբերակները ծածկեն հնարավոր տարբերակների ողջ դաշտը։ Հակառակ դեպքում, բազմաթիվ մարդիկ քվեարկությանը չեն մասնակցի այն պատճառով, որ իրենց համար համապատասխան տարբերակ չկար։ Կամ էլ կընտրեն իրենց իրական կարծիքին չհամապատասխանող տարբերակ՝ այդպիսով իրականությունից շեղելով հարցման արդյունքները։
Ինչպես տեսնում ես, հարցման այս պահի արդյունքներն էլ ապացուցում են երրորդ տարբերակի անհրաժեշտությունը. հարցմանը մասնակցածների մեծամասնությունը հենց այս տարբերակն է ընտրել։

Նախ ես չեմ բացառում, որ երրորդ ուժը կարող է լինել, պարզապես ժամանակը բավականին սուղ է և այդ սղության մեջ ուղակի գործնականում անհնար է հայտնվի մեկը, (իսկ հենց այնպես առաջադրվել կարող են ոչ միայն երրորդը այլ նաև տասներորդը) որին մենք լիովին կճանաչենք ու կվստահենք, կկարողանանք պատկերացնել իր քաղաքական ունակությունները, կողմնորոշվելու ճիշտ ու առաջընթաց ապահովող կարողությունը: Ինքս կողմ եմ այդ երրորդ ուժին, չնայած որ քվեարկել եմ ներկա իշխանության օգտին, հաշվի առնելով վերևում շարադրածս:

Այլընտրանքը բացակայում է, իսկ դրա հրաշքով և անհնար առկայության դեպքում, կարելի է նաև դա քննարկել հանգամանալից:

Խորհին հարգանքներով

Tig
29.10.2007, 11:45
Ես ավելի շատ հակված եմ նոր լեգետիմ իշխանության ձևավորման, բայց ցավոք այսօր ասպարեզում չեմ տեսնում նման ուժ: Չնայած ես ունեմ մի ոչ իշխանական, և ոչ էլ նախկին իշխանական թեկնածու, որին պատրաստ եմ տալ իմ ձայնը: եթե ուզում եք կարող եմ ասել նրա անունը…
Իսկ եթե ստիպված լինեմ ընտրել այժմյան և նախկին իշխանությունների միջև, ես կընտրեմ այս իշխանություններին:

TigranM
29.10.2007, 11:53
Հետաքրքիր է, իսկ ուրիշ տարբերակ չկա՞... :unsure Օրինակ, ես ոչ նախկին իշխանությամբ եմ հիացած, ոչ էլ ներկա... ու չարյաց փոքրագույնի սկզբունքն էլ տվյալ դեպքում չի գործում... :think

Ընդհանրապես նկատել եմ, որ մարդկանց մեծամասնության համար Քոչարյանին դեմ լինելը ավտոմատ կերպով նույնացվում է Լևոնին կողմ լինելու հետ... :blin Բայց չէ՞ որ մարդը կարող է երկուսին էլ դեմ լինել, երկուսի վարած քաղաքականությանն էլ հավանություն չտալ: Հենց Քոչարյանից բողոք են լսում, միանգամից վրա են տալիս. «Ի՞նչ ա, Լևոնը շա՞տ լավն էր», կարծես եթե Քոչարյանի վատը լինելը պիտի անխուսափելիորեն ենթադրի Լևոնի լավ լինելը: Հասկանում եմ, կարող է և այդպես լինել, բայց դրանք իրարից բխող հանգամանքներ չեն ու պետք չէ առանց իմանալու նման եզրակացություններ անել:

Լիովին համաձայն եմ քեզ հետ:Եվ քվյարկել եմ 3-րդ տարբերակի օգտին:

moj
29.10.2007, 13:15
Լիովին համաձայն եմ քեզ հետ:Եվ քվյարկել եմ 3-րդ տարբերակի օգտին:

Վերջին տարբերակը ճիշտ կլիներ դարձնել բոլորին դեմ եմ, քանի որ իրականում հենց այդպես էլ կա, այդ կետը քվեարկողները դեմ են բոլորին ;)

TigranM
29.10.2007, 13:36
Վերջին տարբերակը ճիշտ կլիներ դարձնել բոլորին դեմ եմ, քանի որ իրականում հենց այդպես էլ կա, այդ կետը քվեարկողները դեմ են բոլորին ;)

Չեմ կարծում: Քանի որ, կան մարդիկ որոնք ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանության մեջ չեն եղել: Կամ, եթե եղել էլ են շուտ դուրս են եկել նրանց կազմից:

Artgeo
29.10.2007, 14:44
Վերջին տարբերակը ճիշտ կլիներ դարձնել բոլորին դեմ եմ, քանի որ իրականում հենց այդպես էլ կա, այդ կետը քվեարկողները դեմ են բոլորին ;)
Բոլորին դեմ տարբերակը իշխանությունների կողմից հանվել է։

Ձայնալար
29.10.2007, 15:05
Մենակ հայաստանում կարա լինի այնպիսի իրավիճակ, երբ նախագահի ամենա հավանական թեկնածու համարվող 2 հոգին ժողովրդի կողմից ամենաչսիրված երկու մարդիկ են:8 :

moj
29.10.2007, 15:17
Բոլորին դեմ տարբերակը իշխանությունների կողմից հանվել է։

Բայց որևէ ակտով չի արգելվել այստեղ դա անել ;)

Իսկ այս երրորդ տարբերակն էլ որևէ անգամ չի եղել, որ իշխանության կամ ընդդիմության կողմից հանվի :)

Tig
01.11.2007, 14:08
3. Վազգեն Մանուկյան
:P

Ես էլ եմ համաձայ Վազգեն Մանուկյան տարբերակի հետ, չնայած դժվար կլինի նրան կարգին թիմ հավաքել:
Բայց կարելի է նրան առաջարկել ակումբից թիմ հավաքի, :) կարողա մի բան դուրս գա:hands

Մելիք
02.11.2007, 05:46
Հագելիս. խնդրում եմ վերջին տարբերակը հանես, քանի որ այս պահին ՀՀ-ում չկա եյ երրորդը և դա պարզապես հեքիաթային երազանք է: Ես նույնպես համաձայն եմ երրորդին, բայց այդ ավելի լավ երրորդը գոյություն չունի, ուստի իմաստը կորում է դրա:

Խնդրում եմ հաշվի առնել , որ թեման իմ ստեղծածն է, և ես այդ երրորդը հեքիաթը չեմ նախատեսել...
Հարգելիս, ես հասկանում եմ, որ քեզ ձեռնտու էր էդ երկու տարբերակներով հարցումը, հասկանում եմ, որ դու ակընկալում էիր, որ բոլոր նախկիններից դժգոհները, որոնք բացարձակ մեծամասնություն են, կմիանան ներկաների օգտին քվյարկողներին, որոնք էլ ավելի սակավ են, քան նախկինների օգտին քվեարկողները: Հասկանում եմ, որ 3-րդ տարբերակը էդ ակնկալիքները հօդս ա ցնդացնում, բայց էդ տարբերակը անհրաժեշտ ա, քվեարկության արդյունքները դրա մասին են խոսում:

Ես հասկանում եմ, որ Ակումբից դուրս, իրական ընտրությունների դեպքում էլ նույն սցենարն են ուզում աշխատեցնել էն մարդիկ ում դու պաշտպանում ես, հենց դրա համար հայտնվեց մոռացված ավազակը, թե չէ ուրիշ ձև չկար էս ժողովրդին համոզելու, որ Սերժին ընտրեն, Լևոնի կոնտրաստն էր պետք: Չափազանց պարզ տեխնոլոգիայա, լավ մտածելու դեպքում: Երեխաին ո՞նց են վախեցնում, ... թե չէ Մեշոկ պապին կգա: Հիմա նույն ձևով ժողովրդին են վախեցնում. ընտրեք Սերժին, թե չէ Լևոնը կգա:

Ես հասկանում եմ, որ հենց էս սցենարի իրականացման համարա նախկինների ակտիվացմանը անուղղակիորեն օժանդակելու իշխանությունների տրյուկները:

Ես հասկանում եմ, որ հենց էս սցենարի իրականացման համարա անընդհատ թմբկահարվում, որ առողջ ուժ չկա, որ այլընտրանք չկա, որ ելք չկա:

Ես հասկանում եմ, որ "ներկաները" գիտակցում են, որ գոնե մի փոքր հույս ունեցող ժողովուրդը իրենց ձեն չի տալու, դրա համար փորձում են կոտրել նրանց մեջքը, ովքրեր դեռ հավատում են վաղվան:

Ես հասկանում եմ, որ էդ միտքը դեռ անընդհատ ծեծվելու է, մինչև ընտրության օրը ներառյալ, իսկ էդ ընթացքում ամենայն ջանասիրությամբ ու բոլոր՝ տղավարիից մինչև ամենաստոր մեթոդներով դեպի կուլիսներն են հրելու բոլոր հնարաոր 3-րդներին, զրկելու են նրանց ֆինանսավորման միջոցներից, եթերներից, հրապարակներում ցույցեր կազմակերպելու հնարավորություններից, ու իրենց մասին ժողովրդին իմաց տալու այլ միջոցներից:
Ու անընդհատ թմբկահարելու են, որ 3-րդ չկա:

Բայց այլընտրանք կա՛, կա՛ էդ 3-րդ Ուժը: Էդ Ուժը Ես եմ (կարաս ընտրես, եթե ուզում ես) :
Էդ Ուժը Ես եմ ու ու Նորմալ Հայաստանում Նորմալ Ապրել ցանկացող ցանկացած Մարդ:
Ու էդ Մարդիկ շատ են, անհամեմատ շատ, քան իր տաքուկ աթոռին նստած նախկին КГБ-ականը կարող է պատկերացնել:
Ու թող որ էսօր նրանք իրարից անջատ են, ու դուք նրանց չեք տեսնում, դա չի նշանակում, որ էդ Ուժը չկա:
ԿԱ՛ էդ Ուժը ու կա նաև Նա, Ով Միաորելու է էդ Մարդկանց, ուղղակի դուք Նրան չեք ճանաչում դեռ, կամ էլ չգիտեք, որ հենց Նա է բոլոր թալանչիների (ներկա ու նախկին) անկման համակարգը գործի գցելու:
Հասկանո՞ւմ ես, հարգելիս:

Ֆուտբոլասեր
02.11.2007, 10:42

Բրավո Մելիք!!!!!!!!:hands:hands:hands:hands:hands

Մի Հայ
28.11.2007, 10:43
Հագելիս. խնդրում եմ վերջին տարբերակը հանես, քանի որ այս պահին ՀՀ-ում չկա եյ երրորդը և դա պարզապես հեքիաթային երազանք է: Ես նույնպես համաձայն եմ երրորդին, բայց այդ ավելի լավ երրորդը գոյություն չունի, ուստի իմաստը կորում է դրա:

Խնդրում եմ հաշվի առնել , որ թեման իմ ստեղծածն է, և ես այդ երրորդը հեքիաթը չեմ նախատեսել...
Իսկ ցուցանիշները ապացուցում են բորլորովին այլ բան :B

Իսկ ով ասաց որ 3րդ տարբերակ չկա՞: Դա քո կարծիքն է թե դու խոսում ես ժողովուրդի անունից՞: Եթե դա քո կարծիքն է ապա մի մոռացիր որ դա քո կարծիքն է այլապես կխնդրեմ չխոսել ժողովուրդի անունից: Դա գախնիք չե որ անփոխարինելի մարդ չկա: Ես տեսնում եմ 3րդ ուժը որը շատ ավելի լավն է քանս թէ ներկան ու անցյալը: