PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժպիտ պարգևիր մարդկանց, և այն դեռ կվերադառնա քեզ մոտ...

Cassiopeia
12.09.2006, 15:30
Կներեք որ թեման ռուսաց լեզվով եմ առաջադրում, պարզապես անհետաքրքիր կլիներ այս երգի բառերը թարգմանել հայերեն…

Ի՞նչ եք կարծում, ժպիտով հնարավոր հաղթահարել դժվարությունները…

Ուլուանա
12.09.2006, 20:52
Այո, կարծում եմ, որ ժպիտով կարելի է հաղթահարել ոչ միայն սեփական, այլև ուրիշի դժվարությունները։ ;) :)
Հիմա հավես չունեմ, հետո ավելի մանրամասն կգրեմ։;)

Riddle
12.09.2006, 22:25
Ի՞նչ եք կարծում, ժպիտով հնարավոր է հաղթահարել դժվարությունները…
Երևի հնարավոր է… Պարզապես դժվարության ժամանակ ժպտալն է դժվար::think

Cassiopeia
13.09.2006, 09:43
Այո, կարծում եմ, որ ժպիտով կարելի է հաղթահարել ոչ միայն սեփական, այլև ուրիշի դժվարությունները։ ;) :)
Հիմա հավես չունեմ, հետո ավելի մանրամասն կգրեմ։;)

Նախ շնորհակալություն խմբագրության համար, հետո էլ անհամբեր սպասում եմ մանրամասներին ;)

Esmeralda
13.09.2006, 15:07
Պարզապես ժպիտը հաճախ օգնում է դուրս գալ դժվար իրավիճակներից...
Օրինակ, երբ չգիտես ինչ պատասխանել... կարող ես պարզապես ժպտալ....:)

Riddle
13.09.2006, 15:36
Պարզապես ժպիտը հաճախ օգնում է դուրս գալ դժվար իրավիճակներից...
Օրինակ, երբ չգիտես ինչ պատասխանել... կարող ես պարզապես ժպտալ....:)
…և դրանով մահու չափ նյարդայնացնել դիմացինին: Ժպիտի այս տեսակն իմ ճաշակով չէ ճիշտն ասած, պատասխան միշտ էլ կարելի է գտնել::)

Esmeralda
13.09.2006, 15:56
…և դրանով մահու չափ նյարդայնացնել դիմացինին: Ժպիտի այս տեսակն իմ ճաշակով չէ ճիշտն ասած, պատասխան միշտ էլ կարելի է գտնել::)

Չէ.... պատահում է...
հնարավոր է դեռ չեք բախվել նման իրավիճակի, որ զգաք ժպիտի այդ օգնությունը....
Հնարավոր է հարց տվողին դուր չգա այդ քայլը.... թող հարցը տալուց առաջ մտածեր....

Firegirl777
13.09.2006, 15:58
Տանել չեմ կարողանում երբ լուրջ խնդիր քննարկելիս դիմացինդ թեման շեղելու համար ժպտում է դա ավելի շատ հիմարավարի է ստացվում և միայն նյարդայնացնում է, սակայն նաև ասվում է ծիծաղիր որպեսզի լաց չլինես և դա շատ հաճախ է լինում, իսկ երգի իմաստը ես ոչ թե այդպիսի հանգամանքներն եմ համարում, այլ այն որ հենց սկզբից փորձես լավ տրամադրություն ապահովել և ոչ թե երբ ամենինչ հասնի "ոսկորին" փորձես մի կերպ ճողոպրել

Riddle
13.09.2006, 16:28
Չէ.... պատահում է...
հնարավոր է դեռ չեք բախվել նման իրավիճակի, որ զգաք ժպիտի այդ օգնությունը....
Հնարավոր է հարց տվողին դուր չգա այդ քայլը.... թող հարցը տալուց առաջ մտածեր....
Բայց եթե քեզ դուր չեկող հարց են տվել, ինչպե՞ս կարող ես լուռ ու հեզ ժպտալ: Անձամբ ես պատասխանում եմ ըստ արժանվույն, հետո արդեն հանգիստ խղջով ժպտում…Եթե ուզում եմ:

Cassiopeia
13.09.2006, 16:41
Իսկ ինչ կասեք այն հանգամանքին, երբ ժպիտը մարդու բնավորության մի մաս է: Երբ լուրջ խոսակցությունից հետո ժպիտ է հայտնվում դեմքիդ, ու բոլորին թվում է, թե ասածներդ անլուրջ էին…

Riddle
13.09.2006, 16:48
Իսկ ինչ կասեք այն հանգամանքին, երբ ժպիտը մարդու բնավորության մի մաս է: Երբ լուրջ խոսակցությունից հետո ժպիտ է հայտնվում դեմքիդ, ու բոլորին թվում է, թե ասածներդ անլուրջ էին…
Սովորական դեպքերում շատ հաճելի է ժպտերես մարդու հետ խոսելը, բայց երբ շատ լուրջ խոսակցության ժամանակ են ժպտում, դա արդեն համբերությունից հանում է, որովհետև ակամայից մտածում ես, որ դիմացինդ չի հասկանում ասածներդ կամ խոսակցության լրջությունը:

Լէգնա
13.09.2006, 16:54
Երբ մարդը ժպտում է ,ռեֆլեկտորային ազդակ է հաղորդում իր ուղեղին ,դա շրթուքներին մոտ գտնվող նյարդերի օգնությամբ , որն էլ դրական լիցքեր է հաղորդում , իսկ ստրեսային վիճակների ժամանակ ,հոգեբանները առաջարկում են ,պարզապես մեկ անգամ ժպտալ :) , դա իրոք օգնում է , եթե ժամանակ ունենամ ավելի մանրամասն կասեմ :

Cassiopeia
13.09.2006, 16:57
երբ շատ լուրջ խոսակցության ժամանակ են ժպտում, դա արդեն համբերությունից հանում է, որովհետև ակամայից մտածում ես, որ դիմացինդ չի հասկանում ասածներդ կամ խոսակցության լրջությունը:

Ի՞սկ երբ ժպիտը հայտնվում է խոսակցության վերջում…

Riddle
13.09.2006, 17:13
Ի՞սկ երբ ժպիտը հայտնվում է խոսակցության վերջում…
Եթե խոսակցությունն ավարտվել է համաձայնությամբ, ժպիտն ամրապնդում է այն: Իսկ եթե կողմերն այդպես էլ համաձայնության չեն գալիս, ժպիտը կարող է ստեղծել իմ վերը նշվածի պատրանքը՝ դիմացինդ չի հասկանում ասածներդ կամ խոսակցության լրջությունը: Պատրանք եմ ասում, քանի որ, ինքս այդպիսին չլինելով, չեմ բացառում, որ հնարավոր է ժպտալ՝ հասկանալով խոսակցության ողջ լրջությունը:

StrangeLittleGirl
13.09.2006, 17:44
Ո՜նց եմ սիրում տեղի-անտեղի ժպտալ:

Ուլուանա
13.09.2006, 18:55
Չէ.... պատահում է...
հնարավոր է դեռ չեք բախվել նման իրավիճակի, որ զգաք ժպիտի այդ օգնությունը....
Հնարավոր է հարց տվողին դուր չգա այդ քայլը.... թող հարցը տալուց առաջ մտածեր....
Համաձայն եմ, լինում են իրավիճակներ, երբ պատասխան ուղղակի չես ունենում այդ պահին, և քեզ մնում է միայն ժպտալ։
Չգիտեմ, թե դուք ինչ պատկերացրեցիք Էսմերալդայի գրածը կարդալով, բայց ես լիովին պատկերացնում եմ այն իրավիճակը, որ նա նկատի ուներ։
Օրինակ, ես ընդհանրապես սուտ չեմ խոսում, իսկ սուտ չխոսող մարդու համար այդ ժպիտը հաճախ ուղղակի անհրաժեշտ է լինում։ :P Օրինակ, եթե այնպիսի հարց են տալիս, որին չեմ ուզում պատասխանել, որովհետև չեմ ուզում, որ իմանան ճշմարտությունը, բայց սուտ ասել էլ չեմ կարող, այդ դեպքում սովորաբար կամ հենց այդպես էլ ասում եմ («կներեք, չեմ ուզում խոսել դրա մասին», «չեմ ուզում պատասխանել այդ հարցին»), կամ էլ սահուն կերպով փոխում եմ խոսակցության թեման :P։ Բայց դեպքեր կան, երբ նշածս միջոցներից ոչ մեկն էլ չի ստացվում կիրառել, հետևաբար նման դեպքերում պարզապես ժպտում եմ, երբեմն որպեսզի դիմացինին չկոպտեմ...:oy

Ուլուանա
13.09.2006, 19:17
Իրականում ես կուզենայի ավելի շատ ժպտալ, քան ժպտում եմ...:oy Որովհետև հաճախ ներքուստ ժպտում եմ, բայց դեմքիս վրա դա չի արտացովում, և դա մարդկանց թյուրիմացության մեջ է գցում...:( այսինքն՝ երբ ինձ թվում է, թե ես լա՜վ ժպտում եմ, հանկարծ պարզվում է, որ ոչ միայն չեմ ժպտում, այլև... մռայլ եմ...:blin
Ամեն դեպքում ժպտալը լավ բան է, և ես համոզված եմ, որ կյանքում հարկավոր է հնարավորինս շատ ժպտալ, քանի որ ժպիտը ժպիտ է առաջացնում և դրական էներգիայով լցնում շրջապատը։:) Դե, հուսով եմ՝ պարզ էր, որ խոսքը բարի ու անկեղծ ժպիտի մասին է, ոչ թե շինծու կամ հերթապահ ժպիտների, որոնցից «հագնում» են որոշ մարդիկ։:[

Riddle
13.09.2006, 19:31
Օրինակ, եթե այնպիսի հարց են տալիս, որին չեմ ուզում պատասխանել, որովհետև չեմ ուզում, որ իմանան ճշմարտությունը, բայց սուտ ասել էլ չեմ կարող, այդ դեպքում սովորաբար կամ հենց այդպես էլ ասում եմ («կներեք, չեմ ուզում խոսել դրա մասին», «չեմ ուզում պատասխանել այդ հարցին»), կամ էլ սահուն կերպով փոխում եմ խոսակցության թեման :P։ Բայց դեպքեր կան, երբ նշածս միջոցներից ոչ մեկն էլ չի ստացվում կիրառել, հետևաբար նման դեպքերում պարզապես ժպտում եմ, երբեմն որպեսզի դիմացինին չկոպտեմ...:oy
Դե դա տարբեր մարդկանց բնույթի առանձնահատկությունն է: Անձամբ ես, երբ որևէ հարցի չեմ ցանկանում պատասխանել, ավելի հարմար եմ ու հարգալից եմ գտնում հենց քո նշած գեղեցիկ նախադասությունը. «Ներիր, չեմ ուզում (կամ չեմ կարող) պատասխանել քո հարցին»: Նույն կերպ էլ ինձ է ավելի հաճելի դիմացինից լսել այս անկեղծ պատասխանը, քան բազմանշանակ ժպիտի արժանանալ:
Շինծու ժպիտների տերերից ես էլ եմ խորշում:

Arisol
13.09.2006, 19:43
Իրականում ես կուզենայի ավելի շատ ժպտալ, քան ժպտում եմ...:oy Որովհետև հաճախ ներքուստ ժպտում եմ, բայց դեմքիս վրա դա չի արտացովում, և դա մարդկանց թյուրիմացության մեջ է գցում...:( այսինքն՝ երբ ինձ թվում է, թե ես լա՜վ ժպտում եմ, հանկարծ պարզվում է, որ ոչ միայն չեմ ժպտում, այլև... մռայլ եմ...:blin
Ամեն դեպքում ժպտալը լավ բան է, և ես համոզված եմ, որ կյանքում հարկավոր է հնարավորինս շատ ժպտալ, քանի որ ժպիտը ժպիտ է առաջացնում և դրական էներգիայով լցնում շրջապատը։:) Դե, հուսով եմ՝ պարզ էր, որ խոսքը բարի ու անկեղծ ժպիտի մասին է, ոչ թե շինծու կամ հերթապահ ժպիտների, որոնցից «հագնում» են որոշ մարդիկ։:[
:D Ես էլ մտածում էի, թե ինչի՞ էիր էդքան լուրջ հանդիպումների ժամանակ:D : Պարզվում է՝ ներքուստ էիր ժպտում:D

Ուլուանա
13.09.2006, 19:47
:D Ես էլ մտածում էի, թե ինչի՞ էիր էդքան լուրջ հանդիպումների ժամանակ:D : Պարզվում է՝ ներքուստ էիր ժպտում:D
Դե սրանից հետո արդեն կիմանաս, թե ինչի:P :D
:oy

Ռեալիստ
13.09.2006, 19:47
Բարև հայեր , ես ել իմ կարծիքս եմ ուզում հայտնել այս տեմայի մասին. Ես շատ եմ տեսել մարդկանց որոնք լացով արտահայտում են ուրախություն ուրեմն կարելիա ծիծաղով էլ տխրություն արտահայտել, բայց պապական էկած ասացվածքը հիշելով գիտեմ, որ ԾԻԾԱՂԻ ՎԵՐՋԸ ԼԱՑՆԱ :D ....... :(

Riddle
13.09.2006, 19:52
Չգիտեմ, միգուցե դա վատ է, բայց ինձ մոտ երբեք չի ստացվել դժվարության, տխրության պահին ժպտալ: Ես միայն անկեղծ եմ կարողանում ժպտալ, իսկ անկեղծ ժպտում եմ միայն ուրախ ժամանակ:

Ուլուանա
13.09.2006, 20:01
Չգիտեմ, միգուցե դա վատ է, բայց ինձ մոտ երբեք չի ստացվել դժվարության, տխրության պահին ժպտալ: Ես միայն անկեղծ եմ կարողանում ժպտալ, իսկ անկեղծ ժպտում եմ միայն ուրախ ժամանակ:
Ինձ մոտ էլ է այդպես։Բայց դժվարության պահին ժպտալը պարտադիր չի, որ կեղծ լինի։ Դա կարող է պարզապես անսահման լավատեսության, հոգու տոկունության նշան լինել։ ;)

Cassiopeia
13.09.2006, 20:53
Բարև հայեր , ես ել իմ կարծիքս եմ ուզում հայտնել այս տեմայի մասին. Ես շատ եմ տեսել մարդկանց որոնք լացով արտահայտում են ուրախություն ուրեմն կարելիա ծիծաղով էլ տխրություն արտահայտել, բայց պապական էկած ասացվածքը հիշելով գիտեմ, որ ԾԻԾԱՂԻ ՎԵՐՋԸ ԼԱՑՆԱ :D ....... :(
Իսկ պապական ադաթներով եկած քո ծիծաղից քանի տոկոսն է լացի վերափոխվել՞

Riddle
13.09.2006, 20:54
Ինձ մոտ էլ է այդպես։Բայց դժվարության պահին ժպտալը պարտադիր չի, որ կեղծ լինի։ Դա կարող է պարզապես անսահման լավատեսության, հոգու տոկունության նշան լինել։ ;)
Այո, այդպես է իրոք, պարզապես ես անսահման լավատես չեմ ու հոգիս էլ այդքան տոկուն չէ: Դրա համար դժվար պահերին տխրելուց, կամ լաց լինելուց ավելի հաջող տարբերակ չունեմ::oy

Cassiopeia
13.09.2006, 20:56
Անձամբ ես աշխատում եմ ամեն ինչին ժպիտով նայել: Ու հազվադեպ է պատահում որ չեմ ժպտում: Բայց գիտեմ, որ համապատասպան պահին ժպտալն ու համապատասխան պահին լուրջ լինելը արվեստ է … ;)

Ռեալիստ
13.09.2006, 21:12
Cassiopeia յան ես ընդանրապես քեզ նման ամեն ինչին ժպտալով չեմ նայում, նույնիսկ հակառակը կյանքում եթե ինչոր մեկը , որ իմ ընկերս չի, ու թույլ տա ինձ նեղացնի կամ այնպիսի կատակ անի, որ իրանից չնդունվի իրա ծիծաղի վերջը լացով կավարտվի, ես հենց դրա մասին եմ ասում որ ծիծաղելու առաջ մտածի վերջաբանի մասին քանի որ ամպայման չի մարդուն ասես ՀԻՄԱՐ , որ վիրավորես ծիծաղով ել կարաս վիրավորես մարդուն. Հույսով եմ հասկացար ՊԱՊԱԿԱՆ ասացվածքի իմաստը :think

Ուլուանա
13.09.2006, 21:19

Ռեալիստ, բայց այստեղ ոչ ոք ծիծաղի մասին չի խոսել։ Այս թեման ժպիտի մասին է, ոչ թե ծիծաղի, իսկ դուք անընդհատ ծիծաղից եք խոսում։ Հետևաբար ձեր ասածը Cassiopeia-ի ասածին չի կարող հակադրվել։

Եթե ուզում եք, կարող եք ծիծաղի մասին առանձին թեմա բացել։

Riddle
13.09.2006, 21:22
Անձամբ ես աշխատում եմ ամեն ինչին ժպիտով նայել: Ու հազվադեպ է պատահում որ չեմ ժպտում:
Եթե դժվարությունն էլ ժպիտով ես դիմավորում, ուրեմն հոգով ուժեղ ես, ապլես::)
Բայց գիտեմ, որ համապատասխան պահին ժպտալն ու համապատասխան պահին լուրջ լինելը արվեստ է … ;)
Cassiopeia ջան, լրջության հետ համաձայն եմ, երբեմն քեզ պիտի ստիպես լուրջ լինել, բայց ժպիտի դեպում մի քիչ արհեստական չի՞ հնչում: Եթե ժպտալուց առաջ պիտի մտածեմ. «Համապատասխան պահն է, բերան, տարածվիր դեմքով մեկ», ապա դա արդեն ժպիտ չի լինի: Ժպտում եմ, երբ ժպտում եմ` առանց մտածելու համապատասխան է պահին, թե՝ ոչ:

Ռեալիստ
13.09.2006, 21:25
Ինչ տարբերություն ? :) եթե մեկին ասեմ ժպտամ վրատ, կամ ասեմ ծիծաղեմ վրատ, նույննա ուղակի ես աշխատում եմ ոնց ռեալում խոսում եմ այդպես ել ինտերնետով շփվեմ , ու կխնդրեի բառերից չկառչել կամ երկու տարբեր ծորակից կաթացած կաթիլների մեջ տարբերություն ման չգալ :think

Ուլուանա
13.09.2006, 21:29

Ոչ, բոլորովին էլ նույնը չի՝ ինչ-որ մեկի վրա կծիծաղես, թե ինչ-որ մեկին (ոչ թե ինչ-որ մեկի վրա) կժպտաս։ Լրիվ տարբեր բաներ են, բայց եթե դու այսքան ժամանակ դրանց միջև եղած տարբերությունը չես նկատել, էլ ասելու բան չունեմ։ :think

Riddle
13.09.2006, 21:33
Ինչ տարբերություն ? :) եթե մեկին ասեմ ժպտամ վրատ, կամ ասեմ ծիծաղեմ վրատ, նույննա ուղակի ես աշխատում եմ ոնց ռեալում խոսում եմ այդպես ել ինտերնետով շփվեմ , ու կխնդրեի բառերից չկառչել կամ երկու տարբեր ծորակից կաթացած կաթիլների մեջ տարբերություն ման չգալ :think
Տարբերություն չկա՞: Օրինակ երբ քեզ ծանոթացնում են մեկի հետ, դու քաղաքավարի ժպտալու փոխարեն ծիծաղո՞ւմ ես:

Ռեալիստ
13.09.2006, 21:45
Ոչ բոլորովին էլ նույնը չի՝ ինչ-որ մեկի վրա կծիծաղես, թե ինչ-որ մեկին (ոչ թե ինչ-որ մեկի վրա) կժպտաս։ Լրիվ տարբեր բաներ են, բայց եթե դու այսքան ժամանակ դրանց միջև եղած տարբերությունը չես նկատել, էլ ասելու բան չունեմ։ :think

Ես արտահայտում եմ իմ կարծիքս, այսինքն եթե Cassiopeia-ն ամեն առիթով ժպտումա ես պատկերացնում եմ ինչ հետաքրքիրա ստացվում երբ նա դուրսա գալիս դուրս ու զբոսնումա, լինելով հայ տղա գիտեմ, որ կոմպլիմենտին ժպտացող աղջկան հիմնականում մի կոմպլիմենտով հանգիստ չեն թողի, այսինքն ժպտաց ուրեմն առիթ տվեց շարունակելու, ոնց հասկացա կապ չունի իրան կասեն ԿՅԱՆՔ ԻՆՉԿԱ ՉԿԱ, :o թե ուղակի ասեն ԵՍ ՍԿՍԵՑԻ ՀԱՎԱՏԱԼ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ ՔԱՆԻ, ՈՐ ԴՈՒՔ ՀՐԱՇՔ ԵՔ :hands ինքը կժպտա երկուսին ել, երեքին ել, տասին ել ...

Ռեալիստ
13.09.2006, 21:53
Տարբերություն չկա՞: Օրինակ երբ քեզ ծանոթացնում են մեկի հետ, դու քաղաքավարի ժպտալու փոխարեն ծիծաղո՞ւմ ես:

դուք ոնց հասկացա իմ ԾԻԾԱՂ բառը հասկացել եք ՀՌՀՌՈՑ կամ ինչվոր վայրենի ձայներ :( ես նույն ԺՊԻՏԻ մասին էի խոսում ուղակի ի տարբերություն ձեզ ես Ժպիտ բառը հազվադեպ եմ օգտագործում ու եթե դիմացինս տեկուզ ՀԱՄԵՍՈՐԵՆ ԺՊՏՈՒՄԱ, ես այդ դեպքը պատմելուց կասեմ նաեց ինդձ ու ծիծաղեց , ԱԽՐ ԱՍԵՑԻ ՉԵ ՈՆՑ ԽՈՍՈՒՄ ԵՄ ՏԵՆՑ ԵԼ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԳՐԵՄ, ռեալից հեռու չեմ պախնում

Esmeralda
14.09.2006, 09:33
Համաձայն եմ, լինում են իրավիճակներ, երբ պատասխան ուղղակի չես ունենում այդ պահին, և քեզ մնում է միայն ժպտալ։
Չգիտեմ, թե դուք ինչ պատկերացրեցիք Էսմերալդայի գրածը կարդալով, բայց ես լիովին պատկերացնում եմ այն իրավիճակը, որ նա նկատի ուներ։
Օրինակ, ես ընդհանրապես սուտ չեմ խոսում, իսկ սուտ չխոսող մարդու համար այդ ժպիտը հաճախ ուղղակի անհրաժեշտ է լինում։ :P Օրինակ, եթե այնպիսի հարց են տալիս, որին չեմ ուզում պատասխանել, որովհետև չեմ ուզում, որ իմանան ճշմարտությունը, բայց սուտ ասել էլ չեմ կարող, այդ դեպքում սովորաբար կամ հենց այդպես էլ ասում եմ («կներեք, չեմ ուզում խոսել դրա մասին», «չեմ ուզում պատասխանել այդ հարցին»), կամ էլ սահուն կերպով փոխում եմ խոսակցության թեման :P։ Բայց դեպքեր կան, երբ նշածս միջոցներից ոչ մեկն էլ չի ստացվում կիրառել, հետևաբար նման դեպքերում պարզապես ժպտում եմ, երբեմն որպեսզի դիմացինին չկոպտեմ...:oy

Դու ճիշտ մեկնաբանեցիր իմ ասածը:) (սա իսկական ժպիտ է)…

Cassiopeia
14.09.2006, 11:09
Ես արտահայտում եմ իմ կարծիքս, այսինքն եթե Cassiopeia-ն ամեն առիթով ժպտումա ես պատկերացնում եմ ինչ հետաքրքիրա ստացվում երբ նա դուրսա գալիս դուրս ու զբոսնումա, լինելով հայ տղա գիտեմ, որ կոմպլիմենտին ժպտացող աղջկան հիմնականում մի կոմպլիմենտով հանգիստ չեն թողի, այսինքն ժպտաց ուրեմն առիթ տվեց շարունակելու, ոնց հասկացա կապ չունի իրան կասեն ԿՅԱՆՔ ԻՆՉԿԱ ՉԿԱ, :o թե ուղակի ասեն ԵՍ ՍԿՍԵՑԻ ՀԱՎԱՏԱԼ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ ՔԱՆԻ, ՈՐ ԴՈՒՔ ՀՐԱՇՔ ԵՔ :hands ինքը կժպտա երկուսին ել, երեքին ել, տասին ել ...

Իսկ ինչից ենթադրեցիր, որ Cassiopeia-ն կոմպլիմենտներին ժպտում է ու ոչ թե հակառակը, հեռու փախչում այդ կոմպլիմենտներից… Cassiopeian-ն ժպտում է դժվարություններին, մարդկային ցինիզմին… Ու ափսոս, որ դու Cassiopeia-ին ճանաչելով հանդերձ բացարձակապես չես ճանաչում նրան ու նրա ժպիտը…

Ռեալիստ
14.09.2006, 12:21
Cassiopeia-ին ճանաչելով հանդերձ բացարձակապես չես ճանաչում նրան ու նրա ժպիտը…

էտ ինչից ենթադրեցիր, որ ես քեզ չանաչում եմ ?? ձայնսա ծանոթ թե դեմքս ?

Cassiopeia
14.09.2006, 12:23
էտ ինչից ենթադրեցիր, որ ես քեզ չանաչում եմ ?? ձայնսա ծանոթ թե դեմքս ?

Ժպիտդ է ծանոթ… Բայց սա այս թեմային չի վերաբերվում… Հիմա մենք խոսում ենք ժպիտի մասին:

Katka
14.05.2009, 17:35
Հին թեմաներ եմ առաջ տալիս, բայց ավելորդ անգամ ժպտալը չի խանգարում: Շատ եմ սիրում ժպտացող մարդկանց: Միշտ արև են հիշեցնում: Բայց գալիվուդսկի` կեղծ ժպիտներից, զզվում եմ: Այնպես, որ ժպտացեք ու տարածեք ձեր ժպիտի շողերը:

Ֆոտոն
10.02.2010, 05:01
Ժպիտը շատ լավ բան ա, դրական մթնոլորտ է ստեղծում: Նույնիսկ եթե նորմալ տրամադրություն ունենալով ժպտում եք, ինքներդ սեփական տրամադրությունը բարձրացնում եք, դարձնելով արտակարգ: :))
Ժպտացող ու երջանիկ մարդկանց դիտելով էլ , անկախ մեր ցանկությունից ինչ-որ հիացմունք ու ուրախություն ենք ապրում, ցնծություն ներքին: :love
Դրա համար էլ ուրախ ավարտով կինոն գերադասում եմ: Առողջության համար շատ կարևոր է ժպիտն ու ծիծաղը: :)

Ariadna
10.02.2010, 16:27
Կյանքում մի քանի նշանաբան ունեմ, որոնցից մեկը հենց էս երգի բառերն են։ Միշտ ասել եմ դրա մասին, էդ պատճառով էս թեման շատ հոգեհարազատ էր։ Ես շատ–շատ եմ ժպտում, օրինակ չեմ պատկերացնում ինչպես կարելի է բարևել առանց ժպտալու, իհարկե դա անում եմ ոչ թե մտածված, որ հետո վերադառնա էդ ժպիտը, այլ պարզապես, այլ կերպ չեմ կարող :)

E-la Via
10.02.2010, 17:49
Կներեք որ թեման ռուսաց լեզվով եմ առաջադրում, պարզապես անհետաքրքիր կլիներ այս երգի բառերը թարգմանել հայերեն…

Ի՞նչ եք կարծում, ժպիտով հնարավոր հաղթահարել դժվարությունները…

Ուղղակի ժպիտով հնարավոր չէ հաղթահարել դժվարություններ: Այդ ժպիտի ետևում պետք է լինի ուրախության, հանգսության զգացողություն: Եվ հենց այդ զգացողություններով էլ կարող ես հաղթահարել բոլոր դժվարությունները, ճիշտ է երբեմն շատ բարդ է դժվարություններին ժպիտով մոտենալ, բայց միշտ պետք է փորձենք դա անել: Իրենից ի՞նչ են ներկայացնում դժվարությունները, դրանք միայն մեր կողմից արհեստականորեն ստեղծած խնդիրներն են, որոնց պետք է ժիպիտով նայել ու լուծում տալ:
Այքան եմ սիրում ժպտացող մարդկանց: Բայց ցավոք նրանք այնքան քիչ են: Ուզում եմ, որ բոլորը ժպտան ու այդ ժպիտներով միմյանց ջերմություն պարգևենք:

Tig
10.02.2010, 17:55
Ուղղակի ժպիտով հնարավոր չէ հաղթահարել դժվարություններ: Այդ ժպիտի ետևում պետք է լինի ուրախության, հանգսության զգացողություն: ..........

Եթե ժպիտի հետևում չկա ուրախություն ու հանգստություն, ուրեմն այն «հոլիվուդյան» է կամ էլ պահի ազդեցության տակ է ստացվում, ոչ թե հոգուց է բխում::)

Կաթիլ
10.02.2010, 19:01
Ժպիտ… ես էլ եմ սիրում ժպտացող մարդկանց ու նաև ժպտալ եմ սիրում, անկախ ինձանից դա ստացվում ա :) ո՞նց կարելի ա մեկին բարևել առանց ժպիտի, միշտ զարմանում ու զայրանում եմ լուրջ-սառը հայացքով բարևող մարդկանց վրա: Բարևը լավ բան ա, իսկ լավ բան անելուց անկախ քեզնից ժպտում ես :)

Շինարար
10.02.2010, 20:27
Իսկ ես ժպտում եմ այ այսպես (http://www.akumb.am/member.php/21449-Շինարար):))

My World My Space
10.02.2010, 20:34
աշխատում եմ շատ ժպտալ, դրանից տրաքվում են նրանք ում ես չեմ սիրում.......© My World My Space