PDA

Դիտել ողջ տարբերակը : Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները

moj
25.10.2007, 23:17
Բազմիցս է խոսվել ներկայիս ընդիմադիր գործիչների ներկայի ու անցյալի մասին:
Փորձենք վերհիշել

Սրամ Սարգսյան - թալանեց ու կերավ Արարատի ցեմենտի գործարանը, որին չդիմացավ նույնիսկ հարազատ եղբայր Վազգեն Սարգսյանը

Ստեփան Դեմիրճյան - նույն կերպ վարվեց ռոբոտների գործարանի հետ

Ալբերտ Բազեյան - շատ ավելի վատ վարվեց Երևան քաղաքի հետ երբ ոչ բարով քաղաքապետ էր

Լևոն Տեր-Պետրոսյան - Թալանեց ժողովրդին, վաճառեց ուրանն ու մի ամբողջ ժողովրդի թողեց սովի ու մթության մեջ

Այս ցանկը շարունակելի է, բայց կարծում եմ դրա կարիքը չկա, քանի որ դուք բոլորդ գիտեք այդ ամենը...

Իսկ ովք՟եր են հիմա պաշտպանում իրենց, նրանք, որոնք դուրս մնացին այդ ընդիմադիրների հետ այդ արարքների համար և հիմա փորձում են կրկին վերադառնալ... ծիծաղելի է, ախր ուր վերադառնաք, էլի թալանեք?

Ինչևէ, երջանիկ եմ, որ զգալի մեծամասնությունը չի հավատում այս ընդիմությանը

Taurus
25.10.2007, 23:22
Հիմա Հայաստանում ընդդիմություն, ըստ իս չկա, գոյություն չունի, բայց քո թվարկած գործարաններից ու հիմանարկություններց բացի, մնացած գործարաններն ու հիմանարկություններն վաճառում ու ուտում է ներկայիս կառավարությունը, ու ինչումն է տարբերությունը???:think

Ուլուանա
25.10.2007, 23:34
Հիմա Հայաստանում ընդդիմություն, ըստ իս չկա, գոյություն չունի, բայց քո թվարկած գործարաններից ու հիմանարկություններց բացի, մնացած գործարաններն ու հիմանարկություններն վաճառում ու ուտում է ներկայիս կառավարությունը, ու ինչումն է տարբերությունը???:think
Գուցե նրանում, որ նախկին իշխանավորների գործած կամ չգործած թալանները կարելի է թվարկել, իսկ ներկայիս իշխանավորներինը՝ ոչ, քանի որ վերջիններս արդեն չափ սահման չունեն. հաշիվը կորել է... :think

moj
25.10.2007, 23:36
Գուցե նրանում, որ նախկին իշխանավորների գործած կամ չգործած թալանները կարելի է թվարկել, իսկ ներկայիս իշխանավորներինը՝ ոչ, քանի որ վերջիններս արդեն չափ սահման չունեն. հաշիվը կորել է... :think

Գլուխ գովելու տեղ ունեմ ;)
Ձեզ չէի հանդիպել քաղաքականություն թեմայում այն էլ գրառում անելուց :)

Աթեիստ
25.10.2007, 23:39
Ներկայացանեմ մտքիս ընթացքը
Արամ Սարգսյան > Վազգեն Սարգսյան > Հոկտենբերի 27 > Հանցագործություն > Քոչարյան

Ստեփան Դեմիրճյան > Կարեն Դեմիրճյան > Հոկտենբերի 27 > Հանցագործություն > Քոչարյան

Լ.Տ. Պետրոսյան - տեսականորեն թալանեց երկիրը (խոստովանում եմ, ես ինչ որ փաստեր չունեմ), ունեռ պարքեր Ռուսաստանին, բայց դիվանագիտական ճանապարհներով չէր տալիս այդ պարտքերը, եղած ռեսուրսները անտեղի չվատնելու համար:
Ռ. Քոչարյան - հայտարարում է, որ ունի փաստեր Լ.Տ.Պ-ին դատի տալու համար (այսինք ենթակա է քրեական պատասխանատվության` հանցագործությունը թաքցնելու համար), Ռուսաստանի պարտքի դիմաց ռազմավարական կարևոր օբյեկտները "նվիրում է" Ռուսաստանին:

moj
25.10.2007, 23:41

Թեմայի վերնագրից նույնիսկ երևում է դրա նշանակությունը, իսկ մտքի թելը կարծես թե կտրվեց, քանի որ Լևոնի մասին Քոչարյանը գոնե այդ կերպ չի արտահայտվել

Ավելացվել է 10 րոպե անց
Լևոն Տեր-Պետրոսյան, մեղադրում է իշխանությանը Ղարաբաղի հարցում և ավելացնում, որ ինքը դրա լուծումը չունի... ծիծաղ է առաջացնում ձեր լիդերը:

Կարծես թե աղանդ է ստեղծել Լևոն Տեր-Պետրոսյանը

Artgeo
25.10.2007, 23:59
Կարծես թե աղանդ է ստեղծել Լևոն Տեր-Պետրոսյանը

Աղանդ չէ, թուրք ա ;)

Կամ երկուսն էլ միասին, սրան գումարած «դրսից դրածո»-յա :D Մի նոր բան հնարեք էլի :( Հոգնեցուցիչա նույն պիտակները

Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
հարցը կարելի է վերաձևակերպել
Ովքե՞ր են դժգոհ իշխանությունից
ամբողջ հայ ժողովուրդը
:)
Իմ կողմից +1 ;)

moj
26.10.2007, 00:01
Աղանդ չէ, թուրք ա ;)

:D

Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
հարցը կարելի է վերաձևակերպել
Ովքե՞ր են դժգոհ իշխանությունից
ամբողջ հայ ժողովուրդը
:)
Իմ կողմից +1 ;)

Նիկոլի թվին միացումներ ես անում... Գոնե ճանաչում ես Փաշինյանին, իր լրագրողներին, ասենք Վահագնին ու էլի շատ շատերին :)

Taurus
26.10.2007, 00:01
ծիծաղ է առաջացնում ձեր լիդերը:
նախ ինքը իմ լիդերը չի, հետո էլ ոչթե ծիծաղ, այլ լաց

moj
26.10.2007, 00:03
նախ ինքը իմ լիդերը չի, հետո էլ ոչթե ծիծաղ, այլ լաց

Կնշանակի այդ գրառումը քեզ չեր հասցեագրված... ում լիդերը որ է, ինքն արդեն հասկացել է ասածներս, իսկ լացի կարիք չկա, միասին կլացենք երբ ժողովուրդը զոհ դառնա այդ աղանդին

Artgeo
26.10.2007, 00:09
Նիկոլի թվին միացումներ ես անում... Գոնե ճանաչում ես Փաշինյանին, իր լրագրողներին, ասենք Վահագնին ու էլի շատ շատերին :)
Չէ, այ մարդ, ի՞նչ Նիկոլ։ Ի՞նչ եք էդքան սարսափած, որ ամեն տեղ Նիկոլ ու ինչ-որ թվեր են աչքներիդ երևում։ :o Հասարակ թվաբանական նշան ա ու թիվ ա ;)

Grieg
26.10.2007, 00:11
կարծում եմ նշվածտ քառյակը ոչ թե ընդդիմություն է այլ <<Ընդդիմություն>> իսկ նրանց պոտենցիալ պաշտպանողներն էն`
* ջահելություն ովքեր փոքր են եղել և չեն զգացել 90թ-94թ "ճոխության" տարիները
* մարդիկ ովքեր 90-94 կողոպտել են ազգին
* մարդիկ ովքեր պատրաստ են փողի համար ամեն ինչ անել, կամ հետագայում պաշտոն ստանալու համար , այս տեսակի մարդիկ նաև իշխանությանն են մեծ հաճույքով պաշտպանում
' նարկոմաները և հարբեցողները պահի տակ :)
' այլ մարդիկ

Ընդդիմությունը ըստ իս այն մարդիկ են ովքեր սիրում են մեր հայրենիքը և կպայքարեն որպեսզի ստեղծեն ուժեղ հայրենիք, սակայն ոչ թե փողի կամ այլ շահերի համար, այլ հայրենասիրական և մարդասիրական զգացմունքներից ելնելով:Հիմա ես չեմ տեսնում այդ մարդկանց խումբը, նրանք սփռված են ամբողջ Հայաստանով: Բայց դա չի նշանակում որ նույնիսկ առանձին առանձին չեն կարողանա միանալ վտանգի դեպքում պայքարի համար:

moj
26.10.2007, 00:16
Մատնանշեք որևէ քաղաքական ուժ, որը ներկայիս իշխանություններից լավն է և ես առաջինը կլինեմ այդ ուժին ընտրողը:

Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն

Աթեիստ
26.10.2007, 00:21
Մատնանշեք որևէ քաղաքական ուժ, որը ներկայիս իշխանություններից լավն է և ես առաջինը կլինեմ այդ ուժին ընտրողը:

Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն

Մի քիչ հակասեմ nick-իս: :)

Եթե մենք Աստծուն չենք, տեսնում դա չի նշանակում, որ նա չկա:

(Ուզում էի գրել ծանրության ուժը, բայց Աստծու օրինակը սովորաբար ավելի ազդեցիկ է լինում):

moj
26.10.2007, 00:23
Մի քիչ հակասեմ nick-իս: :)

Եթե մենք Աստծուն չենք, տեսնում դա չի նշանակում, որ նա չկա:

(Ուզում էի գրել ծանրության ուժը, բայց Աստծու օրինակը սովորաբար ավելի ազդեցիկ է լինում):

Այդ դեպքում խնդրում եմ լուսավորես հոգիս, բայց ասեմ, որ Հայաստանի քաղաքական կյանքը փորձադաշտ չի:

Աթեիստ
26.10.2007, 00:32
Շատ կուզեի, որ դու ճիշտ լինեիր: :)

moj
26.10.2007, 00:35
Շատ կուզեի, որ դու ճիշտ լինեիր: :)

դու նույնպես սպասում ես հույսի չմեռնելուն? վախենում եմ ուշանաս ;)

Երվանդ
26.10.2007, 00:59
Տեր Պետրոսյանակաների ու ներկայիս իշխանության պաշտպանների(պաշտպան երևի ավելի ճիշտ կլիներ:), քանի որ հիմնականում moj-նա պաշտպանում ներկա իշխանությանը ) քաղաքական բանավեճերին մի ձևի տրամս ընկնումա:D, քանի որ անձամբ իմ համար ցավոք սրտի էս պահին չկա որևէ քաղաքական գործիչ որին ես կհավատայի, կհավատայի որ գալով իշխանության չի հաբրգի, չի ձևավորի իր կլանը իր օլիգարխներին և այլն, նենց որ դուք շարունակեք իսկ ես ու իմ նման շատերը կսպասենք նորմալ մարդու, մենակ աստված տա էտ նորմալ մարդը շատ չուշանա:(

քաղաքացի
26.10.2007, 01:13
Բազմիցս է խոսվել ներկայիս ընդիմադիր գործիչների ներկայի ու անցյալի մասին:
Փորձենք վերհիշել

Սրամ Սարգսյան - թալանեց ու կերավ Արարատի ցեմենտի գործարանը, որին չդիմացավ նույնիսկ հարազատ եղբայր Վազգեն Սարգսյանը

Ստեփան Դեմիրճյան - նույն կերպ վարվեց ռոբոտների գործարանի հետ

Ալբերտ Բազեյան - շատ ավելի վատ վարվեց Երևան քաղաքի հետ երբ ոչ բարով քաղաքապետ էր

Լևոն Տեր-Պետրոսյան - Թալանեց ժողովրդին, վաճառեց ուրանն ու մի ամբողջ ժողովրդի թողեց սովի ու մթության մեջ

Այս ցանկը շարունակելի է, բայց կարծում եմ դրա կարիքը չկա, քանի որ դուք բոլորդ գիտեք այդ ամենը...

Իսկ ովք՟եր են հիմա պաշտպանում իրենց, նրանք, որոնք դուրս մնացին այդ ընդիմադիրների հետ այդ արարքների համար և հիմա փորձում են կրկին վերադառնալ... ծիծաղելի է, ախր ուր վերադառնաք, էլի թալանեք?

Ինչևէ, երջանիկ եմ, որ զգալի մեծամասնությունը չի հավատում այս ընդիմությանը
Դե լավ մի սենց բան էլ ես ասեմ:

Ռոբերտ Քոչարյան և Սերժ - ՀՀ ողջ տարածքի էլեկտաեներգիայի ցանցի մենեջմենտը -> Ռուսաստան
Ռոբերտ Քոչարյան և Սերժ - ՀՀ ողջ տարածքի հեռահաղորդակցման միջոցը -> Ռուսաստան
Ռոբերտ Քոչարյան և Սերժ - ՀՀ ողջ տարածքի հեռահաղորդակցման բջջային միջողը -> Ռուսաստան
Ռոբերտ Քոչարյան և Սերժ - ՀՀ Մեծամորի ատոմակայան -> Ռուսաստան
Ռոբերտ Քոչարյան և Սերժ - «Էլիտար» Երևանի շենքեր -> Ռուսաստան
սենց որ շարունակվի…
Ռոբերտ Քոչարյան և Սերժ - ՀՀ ողջ տարածքի երկաթուղային տրանսպորտը -> Ռուսաստան

Դե հիմա, հարգելիս, խնդրում եմ ինձ ասա քո գրածից և իմ գրածից ո՞րն է ավելի ցավալի:
Երկար չմտածելու համար, քեզ հուշում տամ: Մի հատ պետության ինֆրաստրուկտուրային նայի: Մի հատ ուշադրություն դարձրու Ռոբենց ծախածների կարևորությանը, հետո նոր խոսա:

Երվանդ
26.10.2007, 01:22
Մի լրացում, որ ինձ լավ հասկանաք ժող ջան, ոնց ասեմ ես շատ լավ տեսնում եմ ներկայիս իշխանությունների ահավոր մեղմ ասած՝սխալները, մենք էսօր ապրում ենք մի երկրում որտեղ ասենք մի ...ի տղա կարա մարդ սպանի ու չպատժվի դրա համար, կամ ասենք պապայի փողերով ջիպ առնի ու իրան դնի զիլ տղու տեղ ու քաղաքով մեկ խուլիգանավարի քշի, սենց օրինակները շատ են ու ոչ ոք դաժէ երդվյալ հանրապետականը, եթե նամուս ունի չի ասի թե Հայաստանում սենց բաներ չկան, բայց ախր էտ ամեն ինչը գիտակցելով հանդեձ, ես(մենք՝այսինք իմ նման մտածողները) ինչ անեմ որ էսօրվա օրով չեմ տեսնում մեկին, որը գալով իշխանության նույն բաները չէր կրկնի, չկաաա, մեծ մասը ինչ որ ժամանակ իշխանության մեջ եղած, ու իրենց մեղմ ասած ոչ հաջող դրսևորած մարդիկ են, իսկ էն փոքր մասնել որ իշխանությունում երբեք չի եղել,մարդու լացա գալիս երբ իրենց խոսալն ես լսում, ուր մնաց թե իշխանություն պատկերացնես, նենց որ չգիտեմ՝ անկապա:(

Artgeo
26.10.2007, 02:47
Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն

Չէ, չթողնենք ավելի վատերը (Սերժ Սարգսյան) գան: Ռ. Քոչարյանին դարձնենք Հայաստանի միապետ՝ թագավոր: Էս հարցը հորով-մորով անենք ու բոլորս փախնենք Հայաստանից:

;)
Հ.Գ.
Նոր Հայլուրով ցույց էին տալիս, թե ինչպես էին երկու ծերունի և մի կին բողոքում որ ժամանակին մնացել են գործազուրկ, բողոքում էին այն երկու մութ ու ցուրտ տարիներից։ Ի դեպ այն, որ նրանք մինչև հիմա էլ գործազուրկ են, դրա հետ խնդիր չունեին։ Այս ամենը ուղեկցվում էր մի քանի սրտաճմլիկ կադրով և անվերջ ու անդադար աղբով Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ ի հասցեով։ Վերջում ինչպես միշտ «... Տաթևիկ Նալբանդյան, Հայլուր»։

Եվ նորից, ոչ մի խոսք վաղվա հանրահավաքի վերաբերյալ։

Ի դեպ, մութ ու ցուրտ երկար ու ձիգ 12 տարի է եղել Վրաստանում։ Հայաստանում ընդամենը 4-5։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ։

Ֆուտբոլասեր
26.10.2007, 11:06
Եթե իշխանությունը վատնա պետքա գնա ինչի մասին խոսքը:
Օրինակ եթե ընտրենք Վազգեն Մանուկյանին ինչ կկորցնենք, որևէ մեկը կարա բացատրի?
Իսկ, են որ նոր մարդիկ գան ավելի վատ կլինի և այլն հեքիաթներ են:
Մենք արդեն տեսել ենք ոնցա լինում:

ՎԱտագույն դեպքում ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ի համար ընտրություն կեղծողները սկսում են կեղծել ՌՔ-ի, ՍՍ-ի ու ՀՀԿ-ի համար:
Այսինքն դեպի վատը հաստատ չի փոխվի ոչ մի բան:

Իսկ լավագույն դեպքում էտ առնետավազքի չեմպիոններին կարելիյա կամաց-կամաց մաքրել պետական կառավարման համակարգից:

Մականուն
26.10.2007, 11:42
Հարցը ավելի քան պարզ է.
1. Ով հիմա լավ է "ուտում" հարում է իշխանությանը
2. Ով "գոհ" է "ուտողներից"՝ ընդդիմությանը (անկախ նրանից, թե ում է պաշտպանում, միայն թե ներկայիս "ուտողների" բկին կանգնի)
3. Ում ախորժակը գրպանի պարունակության հետ կոնֆլիկտի մեջ է՝ նրան, ով ավելին է խոստանում
4. Ով զզվում է վերոհիշյալ բոլոր տարբերակներից՝ նախընտրում է ընտրությանը մասնակցելու վրա ծախսվելիք ժամանակը նվիրել արվեստին:
5-րդ տարբերակն էլ դուք ասեք…

P.S.
06.11.2007, 11:34
Մատնանշեք որևէ քաղաքական ուժ, որը ներկայիս իշխանություններից լավն է և ես առաջինը կլինեմ այդ ուժին ընտրողը:

Ախր չկա է, ի՟նչ անենք, թողնենք ավելի վատերը գա՟ն

Քոչարյանի դեմ ուղղված թերևս ամենածանր մեղադրանքներից մեկն է այն է, որ նա ոչնչացրեց հրապարակային քաղաքականությունը։ Հենց նրա օրոք սկիզբ դրվեց «վհուկների» որսին՝ ով իր հետ չէ, նշանակում է իր դեմ է։ Իրականում Քոչարյանը Հայաստանի հրապարակային քաղաքականությունը տեղափոխելով նախագահական, հենց ոչնչացրեց բոլոր այն հնարավոր տաղանդավոր մարդկանց ի հայտ գալը։ Որովհետև չես կարող զբաղվել հրապարակային քաղաքականությամբ, եթե հաջորդ օրվանից սկսած քեզ հետապնդելու են։ Այդ պատճառով Հայաստանը, ժողովրդավարական, արևմտյան–քրիստոնեական երկրից վերացվեց կիսաբռնապետակա մուսուլմանական կենցաղով երկրի, երբ հասարակությունը չի մասնացկում, այլ ընդամենը տեղեկանում է կենսական նշանակություն ունեցող որոշումների մասին ( Օրինակ, որ մեկ գիշերվա մեջ երկրորդ օպերատոր դարձավ Վիվասելը):

Իսկ քաղաքական ուժեր իհարկե կան։ Թեկուզ հենց Վազգեն Մանուկյանը։ Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանը։ Այո, ասյօր Հայաստանում, եթե խիստ լինենք գուցե չկան, բայց դա դեռ չի նշանակում, որ չեն կարող գալ արտերկրում բնակվող քաղաքական գործիչները կամ պոտենցիալ քաղաքական գործիչները։

Իսկ մինչև «գործող» ընդդիմությանը քննադատելը՝ փոքր էքսկուրս։ Հինգ տարի առաջ, Դոդի Գագոյին պատգամավոր կամ խմբակցության քարտուղար լինելու մասին կարող էին ընդամենը սև հումոր անել։ ՄՈՒԿ—ը, հինգ տարի առաջ, փոխվարչապետ էր միայն անեկտոդներում։ Լֆիկ, Նեմեց, Ծաղիկ, Ալրաղաց, Կարամել, Լեդի....այս մարդիկ արժանի չեն անգամ հիշատակման, ուր մնաց տիրապետեն երկրի կենսական նշանակության սպառողական ապրանքների ներկրման մենաշնորհին և հետո էլ ներկայացված լինեն ԱԺ–ում։

Քոչարյանը մեղադրվում է հանրային և առաջին հերթին քաղաքական չափանիշները զրոյացնելու, հասարակությանը մարգինալացնելու, անտարբերությունը՝ նորմ պարտադրելու համար։ Դրանք երևույթներ են, որոնք ստեղծվում են հենց նախագահության պատճառով։ Ինչու սափրագլուխները «ֆակտոր» դարձան։ Ինչու «Կուկուն» չնստեց։ Պարզ է չէ, որ մարդ է սպանել։ Լավ, հասկացանք, միամիտ է եղել, բայց ԳՈՆԵ ՄԵԿ ՕՐ ԿԱՐՈՂ ԷՐ ՆՍՏԵԼ։

Քոչարյանը լավ բաներ էլ է արել։ Չեմ ժխտում։ բայց և լավը և վատը արել է իմպերատիվ ոճով՝ առանց որևէ մեկից և առաջին հերթին իր ընտրողների կարծիքը հայտնելու։ Իսկ հայտնի ասացվածք կա՝ Ես ձեր առաջնորդն եմ, ես պարտավոր եմ ՀԵՏԵՒՎԵԼ ձեզ։

Հարգելի Moj, անկեղծ եղիր։

The_only_one
10.11.2007, 23:58
Քոչարյանը լավ բաներ էլ է արել։ Չեմ ժխտում։

Եթե բոլոր լավ գործերն էլ գումարելու լինենք մեկա չի հասնի իրա մեղմ ասած ոչ դրական գործերից յուրաքանչյուրին: Դրանցից միայն մեկը նշեմ հերիքա

Հայաստանի բնակչության 60 տոկոսը իրա եկամտի աղբյուրը ստանումա դրսից`մասնավոր տրանսֆերտների տեսքով: Քոչարյանը ու իրա շրջապատը յուրացնում են էդ 60 տոկոս բնակչության եկամտի հիմնական աղբյուրի մոտ 45-50 տոկոսը ու էս թիվը ես նոյեմբերի սկզբի դրությամբ եմ ասում, բայց համոզված եմ, որ որոշ ժամանակ անց,երբ դոլարի արժեքը կազմի մոտ 300 դրամ, էս թիվը 50 տոկոսից ավելին կլինի: Իսկ էս նշանակումա, ես համենայն դեպս սենց եմ հասկանում, որ որպեսզիի էս երկրում ապրեն դրսում աշխատող հայերի ընտանիքները նրանք պետք ա Քոչարյանին մուծվեն իրանց աշխատած գումարի կեսից ավելին: Նույնիսկ Արեւմտյան Հայաստանի էն ամենածանր պայմաններում չեմ կարծում թե թուրքերը հայերից էսքան հարկ են պահանջել:think

Իսկ չմուծելու դեպքում Քոչարյանը մի հատ հստակ պատասխան ունի «Չեք ուզում ստեղ ապրեք, ընտանիքով գնացեք Ռուսաստանում ապրեք»:

Բայց ես էլ դեռ ամենը չի էս դոլարի քաղաքականությունը շեշտակիորոն ազդումա մեր տեղական արտադրողների վրա, կարծում եմ հենց սրա պատճառովա, որ Խաչատուր Սուքիասյանի ներվերը չդիմացան;) Ամեն դեպքում էն գործարարները, որոնց ներվերը հլը դիմանում են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որպես ելք տեսնում են իրենց աշխատողների աշխատավարձերի պակասեցումը(խոսքը բնականաբար չի վերաբերում շինարարության ու սպասարկման ոլորտներին): Իսկ էդ աշխատողները կազմում են մեր բնակչության մոտ 25 տոկոսը: Փաստորեն ամենամեղմ հաշվարկներով ներկայիս իշխանության քաղաքականությունը հակասումա մեր բնակչության 70 տոկոսի շահերին՝ գոնե ֆինանսական տեսանկյունից:

Ասեք խնդրեմ կարողա արդյոք մի երկրի ղեկավար կուսակցություն լեգիտիմ համարվել, եթե հակասումա իրա բնակչության մոտ 70 տոկոսի շահերին: Փաստորեն մեզ մոտ ոչ թե Majority այլ հակառակը՝ Minority rule-ա:): Իսկ ՀՀԿ-ին որ թողես կասեն երկրի բնակչության 70 տոկոսը մեր ու մեր թեկնածուի թիկունքին կանգնածա:) քիչա մնում ապացուցեն, որ հանկարծ Սերժը չընտրվի ժողովրդի մեծ մասը հացադուլա հայտարարելու:D

Ավելացվել է 15 րոպե անց
Վերջում մենակ ավելացնեմ որ ես ամենեւին էլ ԼՏՊ-ի կողմնակիցը չեմ…

Smergh
11.11.2007, 16:20
Եթե բոլոր լավ գործերն էլ գումարելու լինենք մեկա չի հասնի իրա մեղմ ասած ոչ դրական գործերից յուրաքանչյուրին: Դրանցից միայն մեկը նշեմ հերիքա...

Ասեք խնդրեմ կարողա արդյոք մի երկրի ղեկավար կուսակցություն լեգիտիմ համարվել, եթե հակասումա իրա բնակչության մոտ 70 տոկոսի շահերին: Փաստորեն մեզ մոտ ոչ թե Majority այլ հակառակը՝ Minority rule-ա:): Իսկ ՀՀԿ-ին որ թողես կասեն երկրի բնակչության 70 տոկոսը մեր ու մեր թեկնածուի թիկունքին կանգնածա:) քիչա մնում ապացուցեն, որ հանկարծ Սերժը չընտրվի ժողովրդի մեծ մասը հացադուլա հայտարարելու:D

Վերջում մենակ ավելացնեմ որ ես ամենեւին էլ ԼՏՊ-ի կողմնակիցը չեմ…

Լիովին համամիտ լիելով Ձեր ասածների հետ` իմ կողմից կավելացնեմ:
Վերջերս, արտասահմանյան մի ինչ որ ֆինանսական վիճակագրական կազմակերպություն նշում էր որ պարոն Քոչարյանի ունեցվածքը կազմում է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար, եթե դա ճիշտ է, ուրեմն Նախագահը տարեկան 250մլն դոլար կարողություն է դիզել, իսկ քանի որ նա ոչ մի բիզնես չունի, համենայն դեպս որևէ մեկը այդ փաստը չի կարող հաստատել, մնում է երնթադրել, որ դրանք անմաքուր փողեր են ու հարց է ծագում թե դրանք որտեղի՞ց ...
... Երեկ ՀՀԿ(ԿՀՀ- Կեղծիքների Համաշխարհային Հանրագիտարան)-ի համագումարում Ս.Սարգսյանն իր տարերքի մեջ էր, չդիմանալով բամբասանքի գայթակղությանը այնուամենայնիվ մի Ճիշտ բան էլ ասաց` այն, որ ԼՏՊ-ն պարտավոր էր ներողություն խնդրել Հայ Ժողովրդից, սակայն ոչինչ չասած այն մասին, որ թե' իր և թե' պարոն Քոչարյանի կարիերաների կնքահայրը հանդիսանում է նույն ԼՏՊ-ն ու եթե նա այդ բանը չի արել` ապա ինքն է դա անում թե' իրենց և թե' Տեր-Պետրոսյանի փոխարեն...
Ես կարող եմ ասել, որ վերը նշված երկու ճամբարներում էլ, որոնք մեկը մյուսի շարունակությունն են կազմում` գոյություն ունի հայրենասիրության պակաս, եթե չասենք իսպառ բացակայություն, այլապես երկիրն ու ժողովուրդն այս վիճակի չէին հասնի:
Իսկ այժմ ընդիմության մասին:
Պետք է խոստովանել, որ իրական հայրենասեր ընդիմությունը այսօր համարյա թե խաղից դուրս վիճակում է հայտնվել: Այդ դաշտը նույնպես իշխանությունների ձեռքում է հայտնվել շնորհիվ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի. Խոսրով Հարությունյանի ու այլոց: Փոքրաթիվ առողջ ընդիմադիրների մի մասը անիմաստ դես ու դեն են նետվում ու չեն կարողանում կողմնորոշվել և դրանց մեջ միակ արժանավոր կեցվածքն առ այսօր դրսևորում է Վազգեն Մանուկյանը, որը հրաշալի գիտակցում է, որ բացի իրենից ոչ մեկն ի զորու չէ Հայրենիքն այս ծանր փորձությունից հնարավորինս մեղմ կորուստներով դուրս բերելու:
Ես հակված չեմ հավատալու ո'չ իշխանություններին, ո'չ էլ Լ.Տեր-Պետրոսյանին: Առաջինները կյանքի գնով պայքրելու են կերակրամանն իրենց ձեռքում պահելու խնդրի լուծման համար, երկրորդները ձգտելու են ռևանշի` կերակրատաշտը իրենց վերադարձնելու համար: Երկուսին էլ Ժողովուրդն հետաքրքրում է, որպես իրենց նպատակներին հասնելու միջոց միայն:
Իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի Ժողովուրդը ընտրություն կատարի ո'չ թե լավի ու վատի միջև , այլ շատ վատի ու ավելի վատի միջև ...

P.S.
12.11.2007, 08:20
Ամբողջությամբ համաձայն եմ։ Պետք է այնպես անել, որ հիմնական թեկնածուն դառնա Վազգեն Մանուկյանը։

Philosopher
12.11.2007, 10:08
Վ. Մանուկյանի` ընդդիմության թեկնածու դառնալը կլինի լավագույն ելքը այս բազմաքայլ ու խառնաշփոթ զարգացումներում, որին, սակայն, պիտի արժանանալ:

Tig
14.11.2007, 12:56
Վ. Մանուկյանի` ընդդիմության թեկնածու դառնալը կլինի լավագույն ելքը այս բազմաքայլ ու խառնաշփոթ զարգացումներում, որին, սակայն, պիտի արժանանալ:

Լիովին համաձայն եմ քեզ հետ ու ես կառծում եմ, որ Տեր-Պետրոսյանի նկատմամբ ուշադրության կենտրոնացումը արհեստականորեն շեղում է ժողովրդի ուշադրությունը որևէ 3-րդ նորմալ ուժից: