PDA

Դիտել ողջ տարբերակը : Ովքե՞ր են պաշտպանում իշխանություններին

Artgeo
25.10.2007, 22:51
Լինելով Հայաստաի տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղերում, շփվելով բազմաթից հասարակ քաղաքացիների հետ՝ նկատել եմ, որ բոլորը դժգոհ են իշխանություններից։ Դժգոհ են տիրող անպատժելիության մթնոլորտից, անօրինականություններից, վերջապես իրենց տխուր ու խղճուկ վիճակից։ Ընտանիքների մեծ մասը մնացած է առանց տան տիրոջ, որը Ռուսաստանում է աշխատանքի փնտրում։ Ընդհանուր առմամբ, գրեթե գոհ մարդ չկա աշխատասեր և կրթված հայաստանցիների մեջ։ Իհարկե, տղամարդկանց բազմահարկանի քֆուրները, իսկ կանանց բազմատակ անեցքները նրանց հասցեին այստեղ չեմ գրի։

Տրամաբանական հարց է առաջանում, ովքե՞ր են կողմ այսօրվա իշխանություններից, ովքե՞ր են կառչել իրենց դիրքից, այսօրվա հացից։

1. Ոստիկանապետերը
2. Տարբերմակարդակի կաշառակեր և/կամ վայ մասնագետները տարբեր նախարարություններում, իշխանական ապարատում, հանրային հեռուստատեսությունում, բանակում, Պետական Համալսարանում
3. Իշխանական կուսակցությունների երիտասարդական թևերի ղեկավարները

էլ ո՞վ :think

dvgray
25.10.2007, 22:58

Նաև մի խմբիկ, որը սնվում է ես երեքի կերամանի մնացորդներով:

Աթեիստ
25.10.2007, 23:01
4. Մարդիկ, որոնք ոչ մի ակընկալիք չունեն նոր իշխանություններից, բայց իրենց ընկերոջ (բարեկամի, խնամու, ծանոթի) խաթր "կողմ" են իշխանություններին:

moj
25.10.2007, 23:48
4. Մարդիկ, որոնք ոչ մի ակընկալիք չունեն նոր իշխանություններից, բայց իրենց ընկերոջ (բարեկամի, խնամու, ծանոթի) խաթր "կողմ" են իշխանություններին:

Նրանք, ովքեր հազիվ երկիրը փրկեցին Լևոնականներից, այդ թվում էր նաև Վազգեն Սարգսյանը, սակայն ցավոք, վերջինիս եղբայրը պարզապես ուրացավ... նույն բանը կարելի է ասել նաև Ստեփան Դեմիրճյանի մասին, որը ավելի վատ վարվեց և ուրացավ սեփական հորը... :[

Taurus
25.10.2007, 23:51
Moj իսկ դու որ դասից ես, այս թվարկված 4-ի մեջ կաս թե գոյություն ունի 5-րդն էլ?

Աթեիստ
25.10.2007, 23:51
MOJ
Ընդունիր, որ իմ գրածը մեջբերելը տեղին չէր: :)

moj
25.10.2007, 23:53
MOJ
Ընդունիր, որ իմ գրածը մեջբերելը տեղին չէր: :)

Գրառումս պարզապես քեզ էի ուղել և այդ պատճառով էլ բեջբերումով եմ պատասխանել

Ավելացվել է 58 վայրկյան անց

Moj իսկ դու որ դասից ես, այս թվարկված 4-ի մեջ կաս թե գոյություն ունի 5-րդն էլ?

կարծում էի կհասկանաիր ;)

Taurus
25.10.2007, 23:56
կարծում էի կհասկանաիր ;)
այսինքն դու փրկիչների թվում ես?:think
Իսկ ունի արդյոք ներկա կառավարությունը թերույուն(ներ), քո կարխիքն է ինձ հետաքրքրում!

Աթեիստ
25.10.2007, 23:56
Գրառումս պարզապես քեզ էի ուղել և այդ պատճառով էլ մեջբերումով եմ պատասխանել

Իմ գրառումում ես նկարագրել էի անձամբ ինձ ծանոթ կատեգորիա, որը բոլորիվ կապ չուներ քո թվարկածների հետ:

moj
25.10.2007, 23:57
այսինքն դու փրկիչների թվում ես?:think
Իսկ ունի արդյոք ներկա կառավարությունը թերույուն(ներ), քո կարխիքն է ինձ հետաքրքրում!

Թերությունները բազմաթիվ են, որոնց մասին խոսվել է ակումբի այլ թեմաներում, որոնց ես տվել եմ իմ գնահատականը, իսկ հարգելով այս թեմայի ստեղծողին չեմ կարծում, որ ճիշտ տեղ ենք ընտրել դա քննարկելու համար:

Ավելացվել է 1 րոպե անց

Իմ գրառումում ես նկարագրել էի անձամբ ինձ ծանոթ կատեգորիա, որը բոլորիվ կապ չուներ քո թվարկածների հետ:

Ֆորումը զրուցարան չէ, դրա համար կարող ես օգտվել անձնական նամակագրությունից, բայց զգուշացիր, հենց նոր պարզեցի, որ ակումբի ղեկավարը կարդում է այդ նամակները երբ իրեն դա պետք է:

Grieg
26.10.2007, 00:20
իմ կարծիքով
'պետական կառուցվաքներում գտնվող բոլոր փոքր և մեծ պաշտոնյաները
'օլիգարխները , անօրեն բիզնես ունեցողները
'որոշ կուսակցություններ
'մարդիկ ովքեր ֆինանսական օգուտ ունեն որը չեն կարող ունենալ նորմալ իշխանության դեպքում
'բանակը, իր կամքով չե իհարկե
'ովքեր որոշելեն իշխանական կուսակցակություներում իրենց տաք տեղ գտնել
'այս բոլոր մարդկանց բարեկամները
' նարկոմաները և հարբեցողները պահի տակ :)
' այլ մարդիկ

եթե գումարենք մեծ թիվ կստնանք.. ցավոք :(

moj
26.10.2007, 00:25

Դու նույնպես երրորդ ուժ ես առաջարկում, բայց ցավոք չունենք:

Grieg
26.10.2007, 00:31
Դու նույնպես երրորդ ուժ ես առաջարկում, բայց ցավոք չունենք:
դեռ չունենք, հույսը վերջինն է մեռնում :)

moj
26.10.2007, 00:33
դեռ չունենք, հույսը վերջինն է մեռնում :)

Բան չմնաց հույսի մեռնելուն, շատ շուտով ընտրություն է, իսկ թե այդ շատ շուտովի ժամանակ ինչ նոր ուժ կարող է հայտնվել...:o դժվար թե լինի

Երվանդ
26.10.2007, 00:48
Եթե ողջ ընդիմությունը միավորվի Լևոն Տեր Պետրոսյանի շուրջը, ապա հաստատ կձևավորվի մարդկանց մի խումբ որը կպաշտպանի ներկայիս իշխանություններին, քանի որ սրանց ատելով հանդերձ նախորդներին ավելի շատ են ատում, մնացած համարյա բոլորին թվարկել եք:)

Ֆուտբոլասեր
26.10.2007, 10:05
Նրանք, ովքեր հազիվ երկիրը փրկեցին Լևոնականներից, այդ թվում էր նաև Վազգեն Սարգսյանը, սակայն ցավոք, վերջինիս եղբայրը պարզապես ուրացավ... նույն բանը կարելի է ասել նաև Ստեփան Դեմիրճյանի մասին, որը ավելի վատ վարվեց և ուրացավ սեփական հորը...
ՎԱզգեն Սարգսյանը ինքը իրանից փրկեց երկիրը,?
Ինքն էր երկրի դե-ֆակտո ղեկավարը:
Կարողա իմ հրամանով էին իր եղբայրն ու մնացած խաժամուժը թալանում երկիրը:
Կարողա Ռոբերտն էլ երկիրը ռոբերտականներից փրկի խայտառակ լինենք:

Եթե գաղտնիք չի 96-ին դուք ում եք պաշտպանել?

moj
29.10.2007, 10:48

Հարգելիս, ներիր, բայց հավանաբար կամ հիշողությունդ լավ չէ, կամ պարզապես այդ տարիներին ՀՀ-ում չես եղել, իսկ մեկ այս տարբերակով հնարավոր է, որ տարիքդ է փոքր:

Լևոն Տեր-Պետրոսյանի հշաժարական տալու ստիպողը հենց Վազգեն Սարգսյանն էր, իսկ վերջին շրջանում հիմնավոր լուրեր էին պտտվում, որ եղբորը` Արամ Սարգսյանին ստիպել է հարկերը և վնասները, ինչպես այդ ժամանակվա այնպես էլ նախկին, վճարել և փոխհատուցել...

Ֆուտբոլասեր
29.10.2007, 11:05
Մոդերատորական։ Գրառումը ջնջվել է զրպարտություն պարունակելու պատճառով։

Մականուն
29.10.2007, 11:29
Հարգելիս, ներիր, բայց հավանաբար կամ հիշողությունդ լավ չէ, կամ պարզապես այդ տարիներին ՀՀ-ում չես եղել, իսկ մեկ այս տարբերակով հնարավոր է, որ տարիքդ է փոքր:

Լևոն Տեր-Պետրոսյանի հշաժարական տալու ստիպողը հենց Վազգեն Սարգսյանն էր, իսկ վերջին շրջանում հիմնավոր լուրեր էին պտտվում, որ եղբորը` Արամ Սարգսյանին ստիպել է հարկերը և վնասները, ինչպես այդ ժամանակվա այնպես էլ նախկին, վճարել և փոխհատուցել...

Հա բա ոնց, հենց այդպես էլ եղել է. պարտքերը փակեցին ու սկսեցին աշխատավարձով ապրել, եթե "Փարոսի" օգնությունը չլիներ վախենում եմ պատկերացնել, թե այդ "խեղճ" մարդիկ ինչով էին գոյատևելու…

Մի հատ հարց ունեմ, որին ակնկալում եմ հստակ պատասխան.
որտեղի՞ց են ներկայիս իշխանության (օրինակ Սերժ Սարգսյանի) գումարները.

ա) պապենական հարստություններ են, ժառանգաբար են փոխանցվել,
բ) տաղանդավոր գործարարի փայլուն աշխատանքի արդյունք են,
գ) բարձր աշխատավարձից կատարված խնայողություններ,
դ) հաջողակ մարդու լոտոյի և խաղատների շահումների հանրագումար,
ե) կարիբյան ծովահենների գտնված գանձերն են,
զ) քո սեփական տարբերակը…

moj
29.10.2007, 11:40

Վերջին տարբերակը, որը Հայաստանում ապրող ցանկացած մեծահարուստի որպես այդպիսին դառնալու բավական հայտնի ձևն է, ցավոք:

Մոդերատորական։ Ջնջված գրառման պատասխանի մասը հեռացված է։