PDA

Դիտել ողջ տարբերակը : Արամ Սարգսյանը մեր ակումբի անդամ է



moj
25.10.2007, 18:42
Հարգելի ակումբականներ, պարզվում է Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրը մեր ակումբի անդամ է, դրանում համոզվեցի երբ Արամ Սարգսյանի ելույթների ու հարցազրույցների մեջ գտա տառացիորեն իմ քննադատություններն ու նույն կերպ տառացիորեն «նրա համախոհների» արդարացումները:

Մասնավորապես Արամ Սարգսյանը, Ա մեկ պլյուսին վերջերս մի քանի հարցազրույց է տվել, որոնցում տառացիորեն կրկնվում են այս ակումբի քննարկումների ընթացքում հնչեցրած կարծիքներ...

Պարոն Սարգսյան, խնդրում եմ ներկայանալ ակումբում Ձեր իսկ անունով:

Goga
25.10.2007, 18:46
Պարտադիր չէ լինել ակումբի անդամ գրառումները կարդալու համար, իսկ եթե իրոք այդպես է. հետաքրքիր է...:think

Universe
25.10.2007, 19:06
Ես էլ Անգլիայի Թագուհին եմ: Բա, տեղյակ չէ՞իք:D...
(Էս կատակ...)
moj ջան, ինչպես հասկացա դու «մեր ակումբի» ասելով նկատի ես ունեցել «ԴԱՐ »- ակումը՞...

Մասնավորապես Արամ Սարգսյանը, Ա մեկ պլյուսին վերջերս մի քանի հարցազրույց է տվել, որոնցում տառացիորեն կրկնվում են այս ակումբի քննարկումների ընթացքում հնչեցրած կարծիքներ...
Լավ, իսկ կարող է պատահի տվյալ անդամն ուղղակի առաջնորդվել է Copy-Paste ով... :think :)

Fobus
25.10.2007, 19:53
դե մարդը չգիտի ինչ ասի , պետք է օգնել նրան : Մի քանի խելքը գլխին բան ա կարդացել, ասել ա ...

Լէգնա
26.10.2007, 08:35
:D

բոո...Ես բռնվեցի միթե :

Vive L'Armenie
26.10.2007, 09:13
Միգուցե առաջին անգամ հետաքրքրել է Ակումբը և տեսնելով, որ հետաքրքիր բանավեճներ են ընթանում այստեղ, ցանկացել է իմանալ երիտասարդության կարծիքը(ները): Հետաքրքիր միտք էր Արամ Սարգսյանի կողմից եթե իսկապես Ակումբի անդամ է:think Ուրեմն կարելի է ենթադրել, որ ով ամենաշատն է գրառում կատարել Քաղաքականություն բաժնում՝ նա է :D չնայած չես կարող ասել...:8 Ամեն դեպքում եթե Դուք Ակումբի հավատարիմ անդամներից եք և իրոք հարգում եք մեր՝ ակումբցիներիս խոսքը, Պարոն Սարգսյան քաջություն ունեցեք ներկայացեք ...:) Ակումբը չի սիրում գաղտնիքներ, անորոշություններ...:) այստեղ ամեն ինչ մաքուր է և պարզ ;)

Սպասեք ստուգեմ, տեսնեմ ո՞վ կա Քաղաքականություն բաժնում:8

Մականուն
26.10.2007, 09:57
Եթե նույնիսկ Արամ Սարգսյանը ակումբի անդամ է կարիք չկա մականունը փոխելու ու սեփական անվան տակ հանդես գալու: Ավելի հետաքրքիր է բանավիճել ու կարծիք արտահայտել չիմանալով, թե ով է դիմացինդ ու կարդալով միայն նրա կարծիքը:
Ինձ համար համենայն դեպս այդպես է:

Artgeo
26.10.2007, 12:17
moj

Քո գրառումները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հ1-ի բազմաթիվ ելույթների ու սյուժեների բառացի կամ տառացի կրկնօրինակումն են: Կամ նրանք են կրկնօրինակում քեզնից: Բայց դա չի նշանակում, որ դու Սերժն ես կամ Քոչարյանը: Առավել ևս Տաթևիկ Նալբանդյանը:

Եթե ես պնդում եմ, որ կանաչ գույնը կանաչ է, նույն էլ պնդում ես դու, դա չի նշանակում, որ ես դու եմ, իսկ դու՝ ես։

Թեման փակվում է: